Հայ-ռուս-վրացական փոխհարաբերությունները

Հեղինակ

Բաժին

Թեմա

11
Օգոստոսի 10 եւ ղմր 23 թալապ այ պարոն Կարապետ Գասպարին

 

Ի Թիֆլիզու թուման էսպէս, որ Թիֆլիսուց իւր բերեալ վկայական եւ յորդորական գրովն, որ Մադրասիս Հայոց վերայ բերել էր, այս կողմն է. Մադրասիս հայոց պարոնաց է ժողովեցեալ ԷՃԿ (760) հատ Կումպանու սքայ ըռուփն նաղտ յինք առեց որպէս տուողաց անունք եւ քանակութիւնն դրամոյ ջամ այ եկել, որ եւ մապլազին չորս միակերպ սանատ արետ տարւոյս... Մատրասիս հայոց, որ բաց կառավարիչք պարոնաց Նազար Յակոբջան աղայ Շամրենց, Սահակ Աբրահամ եւ Սէթ Սամեանին անունանց, այս դաշնօվն, որ ասացեալ մապլազն անվնաս ի Թիփլիս տանելէն, Թիփլիսու Բռնի թաղին վհին վերայ մին կարմունջ կազմին, որով եւ նոր շուկայք շինէ, հաստատապէս, որ անցաւորստ անվնասապէս երթեւէկ առնիցեն, որ եւ եթէ այնպէս կատար հասուցանիցէ, յայնժամ յիշեալ դրամն ոչ լինի պարտական յետ հատուցանելոյ, եւ եթէ մինչեւ ի հինգ տարի ոչ յօրինեսցէ զկարմունջն շուկայիւքն, յետ հինգ տարւոյն պարտ է ԷՃԿ (760) ռուփին, որ գինն լինի յիսուն եւ եօթն թուման Թիֆլիզու ըռայիճ փող, Թիֆլիս յետ հատուսցէ վեր ասացեալ կառավարչացն որբոց, կամ ի նոցանէ յետ, ով ոք որ կառավարիչք լինիցին, նոցա եւ յիշեալ սանատնոց մինն բարեւագրով առաքեցանք ի Թիֆլիս, առ տեառն մէլիք Աւետիք Բէհբուդիանցին, տեառն Մանուչար Գորջասպի Թումանեանին եւ տեառն Դաւիթ Տէր Յօհանեանին, որ նոքին տեղեկանայցեն վասն բանին կատար լինելն եւ ոչ լիիլն եւ մեզ գրեսցեն նաեւ յիշեալ դրամին, ծովային եւ ցամաքային վնասն ի վերայ մեր յանձն առինք մինչեւ Թիֆլիս հասանիլն, որպէս ի սանատոցն գրեցեալ գօյ [1]: [... ]  ( Թղթի վնասված լինելու պատճառով շարունակությունը բացակայում է ):

ՄՄ, ձեռ. 10756, թ. 10 ա.

 

 


 



[1]          1788 թ. Մադրասի հայերը հավաքում են 4675 ռուփի, որից 3134 ռուփի ուսումնարանի եւ տպարանի համար, պայմանով, որ եթէ տաս տարվա ընթացքում չբացվեն ուսումնարանը եւ տպարանը, այդ գումարը կգնա Մադրասի ուսումնարանի օգտին: Մնացած 1541 ռուփին տրվում էր տնանկների համար շինություն կատարելու նպատակով ( Վ. Բ. Բարխուդարյան, Նոր Նախիջեւանի հայկական գաղութի պատմություն, Եր., 1967, էջ 333-334, հղվում է՝ ՄՄ, ԿԴ 16/99 ):