Մեծ դէպքերը Վասպուրականում 1914-1915 թուականներին

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՆՈՐ ԹՈՒՐՔԻԱՆ

1908 թւի յուլիսի 11-ին Տաճիկ պետութեան երկնակամարի տակ տեղի ունեցաւ քաղաքական մի խոշոր ակտ, դա սահմանադրութեան հռչակումն էր [1]. որով իրաւազուրկ այդ երկրի վրայից վերանում էր  բռնակալութեան ծանր շունչը։

Մէկ օր առաջ այդ ակտից Տաճկաստանը ներկայացնում էր քարացման դատապարտւած եւ զգայազուրկ մի զանգւած։ Երկրի վրա թագաւորում էր սուլթան Համիդի [2] բռնակալ կամքը իր բոլոր խստութիւններով։ Հասարակական ու անհատական որեւէ ձեռնարկութիւն հիմք չէր գտնում այդտեղ։ Երկիրը պատած էր լրտեսների ցանցով. բանդերը լցւած էին ժողովրդի լաւագոյն տարրերով։ Պետական գանձարանը կողոպտւում էր ու դատարկւում։ Կումակալներից պահանջւում էր գումարներ ժամանակից ու չափից դուրս. իսկ կուսակալները իրենց հերթում բարդում էին ժողովրդի վրա կամայկաան տուրքեր։ Շնորհիւ դատարկ գանձարանի զօրքը ապրում էր կարիքի ու զրկանքների մէջ. պաշտօնէութիւնը ռոճիկ չէր ստանում. եւ այստեղից էլ կաշառքը գնալով թափ էր ստանում ու դառնում պաշտօնէութեան ապրուստի գլխաւոր աղբիւրը։ Դատարանում գործում էր կաշառքը. դիրքը. ազդեցութիւնը եւ որ ամենավատթարն է վարչական մարմինների թելադրանքը, իսկ կրթական հիմնարկութիւնները գտնւում էին տգէտ եւ ֆանատիկոս մարդկանց ձեռքում, ինչ վերաբերու է մամուլին. այդ արդէն ներկայացնում էր բռնակալ կառաւարութեան թելադրանքների մի ասպարէզ եւ գրաքննութեան կամքը։

Այսպէս էր երկրի դրութիւնը ընդհանրապէս. հպատակ քրիստոնեայ ժողովուրդների դրութիւնը մասնաւորապէս աւելի եւս վատթար էր։ Քրիստոնեայ ժողովուրդները բռնապետական կարգերի բոլոր չարքերը կրելուց զատ ենթակա էին անօրինակ ցեղային զրկանքների. որոնք արտասովոր բնոյթ ստացան։

Հալածւում էր եկեղեցին եւ կրօնը. հալածւում էր դպրոցն ու լեզուն։ Քրիստոնեաներին պաշտօններ չէին տրւում. զինւորական ծառայութեան նրանք չէին կանչւում. մի հանգամանք. որով աւելի եւս շեշտւում էր խտրականութիւնը մահմեդականի ու քրիստոնեայի մէջ։ Վարչական տեղերում քրիստոնեաները պաշտպանութիւն չէին գտնում. պաշտպանութիւն չէին գտնում մանաւանդ դատարանում. ուր թագաւորում էր Շարիաթը [3] ։

Քրիստոնեայ ժողովուրդները հալածւում էին առանձնապէս մեղադրւելով հակապետական շարժումների մէջ. մի երեւոյթ. որ բխում էր անօրինակ կարգերից, անունը երիտասարդ ձգում էր երկիրը եւ պանդխտութեան դիմում. եթէ չէր ուզում բանդերը մաշել կամ լեռները քաշւել պարտիզանական խմբերին միանալու համար։

Միակ տարրը. որ այդ երկրում ազատ էր կեղեքումներից ու հալածանքներից. դա օտարահպատակներն էին. ոորնք վայելում էին արտակարգ արտօնութիւնններ։ Օրինակ. տաճիկ կառաւարութւինը իրաւունք չունէր օտարահպատակի բնակս բանը խուզարկելու. նրան դատելու կամ բանդ նստեցնելու, դատելն ու պատժելը կատարւում էր հիւպատոսների ներկայութեամբ. յաճախ հիւպատոսների ձեռքով։ Այս բաւական չէ. օտարահպատակը ապրելով այդ երկրի մէջ. ունենալով իր զբաղմունքն ու գործը միանգամայն ազատ էր որեւէ տուրքից։

Այսպիսի եւ նման արտօնութիւններ իրենց հպատակների համար ձեռք էին բեռել եւրոպական պետութիւնները անցեալում մի շարք կապիտուլացիօնների [4] ուժերով. որոնք հետեւանք էին Տաճկաստանում տիրող աննօրմալ կարգերի, եւ որքան այդ կարգերը շարունակում էին գոյութիւն ունենալ. այնքան օտար պետութիւնների միջամտութիւնը Տաճկաստանի ներքին գործերի մէջ իրաւական էր դառնում, այսպէս. օրինակ. եւրոպական պետութիւնները Տաճկաստանում հիմնած ունէին սեփական պօստային հիմնարկութիւնները. որոնք ազգաբնակութեան կողմից աւելի վստահութիւն էին վայելում. քան պետական պօստը։ Եւ այս բոլորը շնորհիւ նրա. որ եւրոպական պետութիւնների համար միանգամայն անհանդուրժելի էին Տաճկաստանում տիրող կարգերը։

Ահա այս կարգերը գալիս էր հիմնովին խորտակելու տաճկական սահմանադրութիւնը։

1908 թւի յուլիսի 11-ին սուլթան Համիդի [5] բերանով յայտարարւեց անձի ու բնակարանի անձեռնմխելիութիւն. խղճի ու խօսքի ազատութիւն. ազատութիւն նաեւ մամուլի ու ժողովերի։Եւ այս բարիքները տարածւելու էին իւրաքանչիւր հպատակի վրա առանց ազգի ու կրօնի խտրութեան։ Այդ օրւանից թագաւորելու էր օրէնքն ու արդարութիւնը. իսկ օրէնքներ մշակելու համար հրաւիրւելու էր տաճկական պարլամենտ՝ կազմւած ընդհանուր ձայնատւութեան սկզբունքով։

Յուլիսի 11-ից սկսած նոր կարգեր ու նոր օրեր էին ծագում Տաճկաստանի վրա. որին իբրեւ ապացոյց հանդիսանում էր յայտարարւոծ ընդհանուր ամնիստիան։

Բացւեցին բանդերի դռները եւ ազատ արձակւեցին տարիներով դատապարտւած երկրի լաւագոյն ուժերը. բացւեցին երկրի սահմանները եւ հայրենիք վերադարձան հազարաւոր տարագիրներն ու փախստականները, լեռներից իջան հայկական. մակեդօնական եւ ալբանական յեղափոխական խմբերը ու երէկւա թշնամի ժողովուրդները եղբայրացած խանդավառ ցոյցերով ու տօնային սահմանադրութիւնը։

Խանդավառ ցոյցերով ընդունեցին սահմանադրութւինը առանձնապէս քրիստոնեա ժողովուրդները. որոնց նկատմամբ. ընդհանուր շնորհումներից զատ. վերացւում էին մի շարք սահմանափակումներ, օրինակ քրիստոնեաները կանչւելու էին զօրքերի շարքերը. ազատւելով զինւորական ծանր տուրքերից, վարելու էին պետական ու զինւորական պաշտօններ. մասնաւորպէս հայերին վարչական կարգով պիտի վերադարձւէին այն հողային ու գոյքային բռնի գրաւումները. որոնք տեղի էին ունեցել իրաւազրկութեան ծանր տարիների ընթացքում։

Ու այսպէս 1908 թւի յուլիսի 11-ը գալիս էր նոր դարագլուխ կազմելու Տաճկաստանի ժողովուրդների. մասնաւորապէս քրիստոնեաների համար։

Սուլթան Համիդը-բռնակալների այդ բռնակալը. որի թագաւորութիւնը բազմամիլիըն ժողովուրդների նզովքների վրա էր թառած. որի ձեռքերը քրիստոնեաների արիւնով էր ներկւած. ստորագրելով սահմանադրութիւնը յօժարակամ չէր. որ նա զիջում էր իր իրաւունքները ժողովրդին։ Ոչ մի միապետ. ոչ մի բռնակալ ինքնակամ չի հրաժարւել իր իրաւունքների մի մազից անգամ. ամէն տեղ ամէն ժամանակ բռնի ուժն է եղել. որ ստիպել է բռնակալներին գլուխ խոնարհելու երկրի պահանջների առաջ։ Այդպէս էլ եղաւ սուլթան Համիդի պահանջների առաջ։ Այդպէս էլ եղաւ սուլթան Համիդի նկատմամբ։

Որն է՞ր Տաճկաստանում գործող այդ ուժը. որի դէմ գլուխ խոնարհեցրեց սուլթան Հէմիդը. ժողովու՞րդը արդեօք. ոչ տարասախտաբար։ Մահմէտական մասսաները դեռ  քնած էին խաւարը եւ կոյր ֆանատիկոսութիւնը դեռ անթափանցելի մշուշով էին պատել նրանց գիտակցութիւնը. որ ընդունակ լինէին զգալու զրկանքները. գիտակցելու մարդկային իրաւունքները։ Արթուն էին քրիստոնեա ժողովուրդները եւ գիտակցում էին ամէն ինչ. բայց նրանց ջանքերը բախւում էին մահմետական մասսաների անշարժութեան ու խորտակւում։

Տաճկաստանում բռնակալ կարգերը յեղաշրջող ուժ հանդիսացաւ զինւորական տարրը եւ բանակում գործող սպաների մի շրջան. որը յետոյ. երբ կառավարութեան գլուխ անցաւ. այն արագութեամբ. ինչ արագութեամբ որ իրագործել տւեց սահմանադրութիւնը. նոյն արագութեամբ գլխիվայր դիմեց դէպի բռնակալ կարգերը՝ իշխանութիւնը իր ձեռքը պահելու համար. միանգամայն անտես առնելով ժողովրդական մասսաները. որոնք ինչպէս առաջին. այնպէս էլ այս դէպքում շարունակում էին անտարբեր մնալ։

Ահա այս կազմւոմ է տաճկական յեղափոխութեան ախտաւոր կողմը. որից եւ ծագում են յետագայ դէպքերը այնքան փոթորկաբեր։

 

Սուլթան Համիդը դեռ եւս իր բռնապետական կարգերի արթուն հսկողութեան մէջ էր գտնւում. երբ Մակեդօնեայում եւ Սալօնիկում ու Մօնաստիրում գտնւող երրորդ զօրաբանակի զինուորակաների մէջ. զինւորականներ. որոնցինց շատերը եւրոպական կրթութիւն էին ստացել. սկսւեց յեղափոխութեան խմորումը։ Շուտով նոյն խմորումով վարակւեց նաեւ Ադրիանուպօլսում գտնւող երկրորդ զօրաբանակի զինւորական կազմը։ Զինւորականների մէջ կազմւեցին յեղափոխական կոմիտէներ. սրանք կապեր հաստատեցին վաղուց Պարիզում գործող կոմիտէի հետ։ Գնալով Մակեդօնեայում սկսուած  շարժումը թափ ստացաւ շնորհիւ նրա. որ Պօլսի մէջ շատ ու քիչ աչքի ընկող կասկածաւոր զինւորները քշւում էին ակեդօնիա. որով եւ դժգոհների թիւը աճում էր արագ կերպով։

Յեղափոխութեան գլխաւոր վայր հանդիսացաւ Մօնաստիրը. ուր գործի գլուխ անցան երկու երիտասարդ սպաներ եւ Էնվեր [6] եւ Նիազի [7] բէյերը։ Այս երկու սպաները Րեսնէի մէջ ապստամբութեան դրօշակ պարզեցին. ապստամբութիւնը ճնշելու համար Իզմիրից զօրքեր ուղարկւեցին. սակայն փոխանակ ապստամբների վրա գնալու Իզմիրի զօրքերը անցան նրենց կողմը։ Այդ օրերի մեծ եպարքոս [8] Ֆէրիդ փաշան [9]. որը ստեղծւած դրութեան միակ ելքը համարում էր սահմանադրութեան հռչակումը. պաշտօնանկ եղաւ եւ նրա տեղ անցաւ Սայիդ փաշան [10] ։

Դրութիւնը մնաց սպառնալից. գնալով խմորում ծաւալ էր ստանում։ Յուլիսի 10-ին Չաթալջայում գտնւող զօրքը պատրաստւեց արշաւել Պօլսի վրա. արիւնահեղութիւնը մայրաքաղաքի փողոցների մէջ անխուսափելի դարձաւ, եւ ահա յուլիսի 11-ին. երբ սելամլիկը պիտի կատարւէր. սուլթան Համիդը սարսափի տակ դողդոջուն ձեռքով ստորագրեց սահմանադրութիւնը։ Նոր ակտը յայտարարւեց ազգաբնակութեանը թնդանօթաձգութեան արոտներով եւ Տաճկաստանի յեղաշրջուը տեղի ունեցաւ առանց արիւնահեղութեան։

Յեղաշրջումը կատարւեց. երկրի մէջ նոր կարգեր յայտարարւեցին. բայց կառաւարութեան ղեկը մնաց մեծ մասամբ հին րէժիմի մարդկանց ձեռքերում։ Այսպէս կոչւած «երիտասարդ թուրքերը» [11] կամ «միութիւն եւ առաջադիմութիւն» [12] կոչւող կուսակցութիւնը. որ անցաւ յեղափոխական շարժման գլուխ. սահմանադրութիւնը հռչակելուց յետոյ երկրի ղեկը իր ձեռքը վերցնել չը կարողացաւ. նա դեռ եւս շատ անփորձ էր մի երկրի կառաւարելու համար. ուստի նա մնաց կառաւարութեան գործողութիւնների վրա հսկելու դերի մէջ. եւ տաճկական սահմանադրութեան մեղրամիսը սահեց խաղաղ։

Երիտասարդ թուրքերը հեռու մնալով բարձր պատասխանատու պաշտօններից. կարողացան միառժամանակ հաւատարիմ մնալ իրենց սկզբունքներին. որի էութիւնը կազմում էր լայն քաղաքացիական ազատութիւն առանց ցեղի ու կրօնի խտրութեան. ընդհանուր ձայնատւութիւն. պարլամենտական կարգեր եւ պատասխանատու մինիստրութիւն։

Բայց շուտով երիտասարդ թուրքերը յայտնւեցին կառաւարուեան գլուխ. երկրի ղեկը ամբողջապէս առած իրենց ձեռքը ու այդ օրից տեղի ունեցաւ այն. որ անխուսափելի էր լոկ զինւորականութեան ձեռքով կազմակերպւած մի յեղափոխութեան։ Եւ այս կատարւեց հետեւեալ պարագաներում։

Երիտասարդ թուրքերը դեռ եւս կառաւարութեան գլուխ չ՚անցած. դեռ եւս գեղեցիկ ծրագիրների իրագործման ճանապարհին հանդիպեցին մի շարք դժւարութիւնների։ Կազմակերպւեց հարկադիր մի ուժեղ հոսանք, օրինակ նրանց դէմ դուրս եկան արձակւած պաշտօնէութիւնը. ասպարէզից քաշւած լրտեսների ահագին բանակը. Ահրարերի [13] կուսակցութիւնը. որի մէջ մտնում էին նաեւ քրիստոնեա տարրեր, բացի այդ. նրանց դէմ սկսեց գործել գաւառական այն պաշտօնէութիւնը. որը թէեւ առերես յարել էր երիտասարդ թուրքերի կուսակցութեանը. բայց պատկանելով հին րէժիմին չէր կարողանում հաշտւել նոր կարգերի հետ. կարգեր. եկել էին զսպելու անծայր կայմակայունութիւնները։

Այսպիսով երիտասարդ թուրքերը իրենց դէմ անէին արդէն մի ուժեղ հոսանք. երբ տեղի ունեցան պարլամենտական ընտրութիւնները եւ 1908 թւի դեկտեմբերի 4-ին բացւեց տաճկական պարլամենտը։

Պարլամենտի կազմի մէջ մտան բաւականաչափ այլ ազգի պատգամաւորներ, այսպէս. օրինակ. 60 տեղ գրաւեցին արաբները. 25 տեղ ալգանացիները. 23 տեղ հայերը եւ 13 տեղ բօլգարները. սերբերը եւ հրէաները. այնպէս որ 275 տեղ ունեցող տաճկական պարլամենտի մէջ 133-ը բռնել էին այլացեղ պատգամաւորները։ Սակայն մահմեդական պատգամաւորները. շնորհիւ երիտասարդ թուրքերի ձեռք առած միջոցառումների. աննշան բացառութեամբ. ընտրւեցին միութեան եւ առաջադիմութեան կողմնակից մարդիկ։ Չը նայած այդ բանին երիտասարդ թուրքերը պարլամենտում դեկտեմբերի 31-ին ձեռնարկելով անվստահութիւն յայտնել նախարարապետ Քեամիլ փաշային [14]. պարտութիւն կրեցին, պարլամենտը ձայների մեծամասնութեամբ վստահութիւն յայտնեցին Քեամիլ փաշային։ Երիտասարդ թուրքերի դէմ ձայն տւին այլացեղ պատգամաւորները։ ինչպէս եւ մահմետականների մի մասը։

Այս դարձաւ մի ազդակ երիտասարդ թուրքերի համար. նրանք հաւաքեցին բոլոր ուժերը պարլամենտը իրենց յետեւից քարշ տալու համար եւ առիթը շուտով հանդիսացաւ։ Պարլամենտի վստահութիւնը շահելով Քեամիլ փաշան հեռացրեց ներքին գործերի նախարար Հիլմի փաշային [15] եւ արդարադատութեան նախարար Թէֆիկ փաշային [16]. որոնք պատկանում էին երիտասարդ թուրքերի կուսակցութեանը։ Սակայն 1909 թւի յունւարի 31-ի պարլամենտական նիստը եկաւ ապացուցելու. որ երիտասարդ թուրքերը յենւելով զօրքի վրայ միշտ կարող են սպառնալիքի տակ խեղդել պարլամենտի ձայնը։ Այդ նիստում նաւատորմիղի կողմից յայտնւեց. որ նա չի ենթարկւի ծովային նախարարին, բացի այդ. պատգամաւոր զինւորական Հաբիբ բէյը մի շարք ճառախօսութիւններից յետոյ ամբիօն բարձրանալով յայտարարեց. որ զօրքի սիւները կ՚դառնան Քեամիլի դէմ. խօսքեր. որոնց ձայնակցեցին հանդիսականների տեղերը բռնած բազմաթիւ զինորականներ։

Այս սպառնալիքի տակ պարլամենտը 198 ձայնով ընդդէմ 8-ի անվստահութիւն յայտնեց Քեամիլ փաշային, Քեամիլը անմիջապէս հրաժարական տւեց եւ նրա տեղ անցաւ Հուսէին Հիլմի փաշան։

Այս դէպքից յետոյ երիտասարդ թուրքերի դէմ դժգոհութիւնը աւելի մեծացաւ, Ահրարների կուսակցութիւնը եւ այլացեղ շրջանները սկսեցին մեղադրել Միութեան եւ Առաջադիմութեան Կոմիտէն պարլամենտի վրայ բռնութիւններ գործելու մէջ, միւս կողմից գլուխ բարձրացրին հոգեւորականներն ու սօֆթանները [17] ՝ մեղադրելով նրան անհաւատութեան եւ Իսլամը կորուստի մատնելու մէջ։

Ահա ստեղծւած այդ գրութիւնը հաշւի առաւ Ելդիզի [18] ճիւաղը եւ սուլթան Համիդը իր շրջապատողներով. որոնք լուռ սպասում էին յարմար առիթի նրանք առաջ քաշեցին դժգոհ տարրերը. սօֆթաների միջոցով պրօպագանդա մղեցին Պօլսում գտնւող զօրքի մէջ եւ 1909 թւի մարտի 31-ին սուլթանների մայրաքաղաքում տեղի ունեցաւ մի նոր յեղափոխութիւն դարձեաք զօրքի աջակցութեամբ, բայց այս անգամ զօրքը կանգնեց սահմանադրութիւնը տապալելու եւ Շարիաթը վերականգնելու դրօշի տակ։

Մարտի 31-ին զօրքը ապստամբեց օֆիցերութեան դէմ, մի քանի օֆիցերներ ընկան սրախոխող. զինւորները դուրս եկան փողոցները ու գրաւեցին Այա-Սօֆիայի [19] հրապարակը եւ պահանջեցին նախարարական կազմի արձակումը. թուրք ղեկավարների հեռացումը ասպարեզից ու Շարիաթի վերականգնումը։

Երիտասարդ թուրք ղեկավարները անակնկալի գալով փախան գլուխները կորցրած. պարլամենտը աղմկող զօրքերի հրացանաձգութեան ժխորի տակ կազմեց ժողովրդին ուղղւած մի կոչ. որով իր համաձայնութիւննն էր յայտնում ապստամբների դրած պահանջներին. իսկ սուլթան Համիդը ներումն շնորհելով ապստամբներին՝ յանձնարարեց Թէֆիկ փաշային կազմել նոր նախարարութիւն. պատւիրելով հետեւել շարիաթի սկզբունքներին։ Այսպիսով սուլթան Համիդը ձեռքի մի շարժումով տապալեց այն կարգերը. որ նա ընդունել էր 1908 թւի յուլիսի 11-ին։

Սակայն այս տեւեց ընդամենը մի քանի օր. 1909 թւի ապրիլի 13-ին Մահմուդ Շէֆքէթ [20] փաշան անցնելով Սալօնիկի զօրքերի գլուխխը շարժւեց Պօլսի վրա, սուլթանների մայրաքաղաքի փողոցները ականատես եղան արիւնահեղ ընդհարումների եւ Սալօնիկի զօրքերը գրաւեցին Պօլիսը. որից յետոյ ապրիլի 14-ին Սան-Ստեֆանօ [21] հաւաքւած տաճկական պարլամենտը Շէյխ-Ուլ-Իսլամի [22] ֆէթֆայի համաձայն գահընկեց յայտարարեց Աբդուլ-Համիդին եւ գահ բարձրացրեց Մահմէդ Րէշադին [23] ։

 

Մարտի 31-ին Պօլսում տեղի ունեցած րէակցիօն այս շարժման հետ միաժամանակ գաւառները գնացին գրգռիչ հեռագիրներ քրիստոնեաների. առանձնապէս հայերի դէմ, գրգռումն ու խմորումը գաւառներում ծաւալ ստացաւ կոյր ֆանատիկոսութիւնը ծայր տւեց եւ Ադանայում տեղի ունեցան հայկական ջարդեր։ Ադանան իր շրջակայ հայաբնակ վայրերով մի քանի օր շարունակ դարձաւ վայրագութիւնների ու գազանութիւնների վայր. կատաղի ամբոխը յարձակւում ու սպանում էր պատահած հային. մտնում էր թաղերն ու տները. թալանում ու այրու էր գոյքն ու հարստութիւնը եւ պաշտօնէութեան ու ոստիկանութեան խրախուսիչ հանդիսատեսութեամբ գործում էին անպատիժ կերպով սոսկալի խժդժութիւնններ։ Հազարաւոր դիակներ ընկան Ադանայի մէջ շրջակայ դաշտերում եւ գիւղերում. որոնց հետքը բոլորովին կորցնելու համար սայլերով կրեցին Սիհունի գետը եւ յանձնեցին նրա ալիքներին Միջերկրականի ծոցը տանելու համար։

Ադանայի ջարդերի մանրամասն նկարագիրը. որը կազմում է հայ ժողովրդի տարեգրութեան մի արիւնոտ էջը. բերել այստեղ դուրս է մեր նպատակից. այդ մասին յատուկ գրւածքներ կան մի քանիսը, մենք բաւականանում ենք արձանագրելով միայն այն. որ այդ սոսկալի աղէտին զոհ գնացին աւելի քան 18. 000 հայեր. որից 7000-ը Ադանայի մէջ. իսկ աւելի քան 11. 000-ը շրջակայ  դաշտերում եւ գիւղերում [24] ։ Այսպիսով իր զոհերի քանակով հազւադէպ Ադանայի աղէտը եկաւ նոր Թուրքիայի պատմութեան մէջ մի նոր էջ բացելու։

Եւ եթէ Մահմուդ-Շէֆքէթ փաշայի բանակը մի երկու օրով ուշ շարժւէր տեղից եւ մի երկու օրով ուշ գրաւէր Պօլիսը. սոսկալի աղէտը պիտի ծաւալւէր հայկական վիլայէթներում ու գաւառներում եւ մենք ականատես պիտի լինէինք մի սոսկալի ամայացման. որպիսին նոյն իսկ նման էջերով հարուստ հայ տարեգրութիւնը տեսած չը լինէր։ Բարեբաղդաբար յաղթական բանակը շուտ մտաւ Պօլիս եւ հայկական ջարդերը սահմանափակւեցին Ադանայի աղէտով։

 

Երիտասարդ թուրքերը 1908 թւի յուլիսի 11-ին սուլթան Համիդի ձեռքով հռչակել տալով տաճկական սահմանադրութիւնը. ապա արագօրէն ճնշելով 1909 թւի մարտի 31-ի րէակցիօն շարժումը ու գահընկեց անելով սուլթան Համիդին. թւում էր որ այս երկու պատմական ակտերը կատարելուց յետոյ աւելի հաստատուն քայլերով պիտի առաջ տանեն սահմանադրութեան մէջ ընդգծելով սկզբունքները. սակայն այդպէս չեղաւ։

Մարտի 31-ին րէակցիօն շարժումը ճնշելուց յետոյ երիտասարդ թուրքերը. որոնք  մինչեւ այդ. կարելի է ասել. գործում էին դեռ եւս վարագոյրի տակ. դուրս եկան հրապարակ եւ երկրի ղեկը առան իրենց ձեռքը։ Նախարարական կազմը անցաւ Թալաաթ [25]. Ջաւիդ [26]. Հաջի Ադիլ եւ Խալիլ բէյարին. իսկ Մահմուդ-Շէֆքէթ փաշա ստանձնեց զինւորական նախարարի պատասխանատու պաշտօնը։

Պետական կարեւոր հարցերը նախ քննւում ու որոշւում էին Միութեան եւ Առաջադիմութեան կոմիտէի նիստերում եւ ապա գործադրութեան տրւում։ Ճիշտ է նախարարապետներ նորից նշանակւում էին հին րէժիմի փորձառու մարդկանցից. բայց նրանք համարեա ոչ մի դեր չէին խաղում. կամ կուրօրէն հպատակւում էին կօմիտէտի վճիռներին եւ կամ հեռացւում էին պաշտօնից. եթէ նրանք փորձում էին հակառակ գնալ կօմիտէտի թելադրանքներին։ Օրինակ այդ ձեւով հեռացւեց նախարարապետութիւնից Հիլմի փաշան։

Երիտասարդ թուրքերը անցնելով կառաւարութեան գլուխ բնականաբար իրենց դէմ ստեղծեցին հարկադիր մի ուժ։ Սուլթան Համիդի հետ քշւեցին նրա ծրէժիմի մարդիկ, բազմաթիւ պաշտօնեաներ ու անհատներ. որոնք կասկածւում էին րէակցիօն շարժման մասնակցելու մէջ պատժւեցին եւ աքսորւեցին, գնալով դժգոհների թիւը մեծացաւ ու ծաւալւեց եւ նոր կառավարութիւնը երկրի ղեկը իր ձեռքում պահելու համար դիմեց միջոցների. որոնք գնալով յանգեցին այլակերպ ձեւերի՝ հանդիսանալով երիտասարդ թուրքերի տրագեդեան։

Ժողովրդական ո՞ր խաւերի վրա պիտի յենւէին նրանք. ահա այն հարցը. որ սկսեց զբաղեցնել երիտասարդ թուրքերին։

Կանգնել ընդգծած սկզբունքների վրա. առաջ տանել նախկին ծրագիրը. այդ պահանջում էր երկրի շահը. պետութիւնը վերլուծելով իրաւական կարգերի. երկիրը ոչ միայն տնտեսապէս կը բարձրանար եւ ժողովրդական խաւերը կառաջադիմէին. այլ եւ կը բաւարարւէին դժգոհ արաբական ցեղերը եւ քրիստոնեա ժողովուրդները. որովհետեւ ընդմիշտ վերջ կը տրւէր եւրոպական պետութիւնների միջամտութեանը Տաճկաստանի ներգին գործերում։ Սակայն նոր իրաւակարգի հետ չէր հաշտւում հին րէժիմը եւ նախկին պաշտօնեաների ու լրտեսների բանակը եւ հոգեւորականութիւնը։ Չէր հաշտւում նաեւ մահմեդական տգէտ մասսան. որը հակառակ իր շահերի հեշտութեամբ նետւում էր մոլորութիւնների մէջ եւ գնում էր կոյր. ֆանատիկոս հոգեւորականութեան յետեւից. հոգեւորականութեան. որի նշանաբանն էր Շարիաթը։

Երկրի շահը. առողջ տրամաբանութիւնը թելադրում էր նոր իրաւակարգ. տգէտ մասսան. նրա հետ միասին նաեւ դժգոհ տարրերը թելադրում էին իրաւակարգ եւ Շարիաթը։

Եւ երիտասարդ թուրքերը գնացին Շարիաթի յետեւից։ Եւրոպան քիչ բան էր տւել նրանց. անցնելով կառաւարութեան գլուխը չը կարողացան ազատ մնալ մահմեդական մասսայի հոգեբանութիւնից ու բռնեցին շեղ ճանապարհը։

Սահմանադրութեան տեկստի մէջ մտցրին մի կէտ. որով պարտաւորեցնում էին սուլթանին պահպանել Շարիաթը եւ մի այլ կէտ. որով խոստումն էր արւում որ օրէնքները պիտի կազմւին Շարիաթի ոգուն համաձայն։ Միաժամանակ Շէյխ-Ուլ-Իսլամը ուղղեց ժողովրդին մի կոչ. որով յայտարարում էր. որ կառավարական սահմանադրական ձեւը Շարիաթին հակառակ չէ։

Այսպիսով երիտասարդ թուրքերը մտան Իսլամի պաշտպանութեան տակ եւ աստիճանաբար յանգեցին պանիսլամիզմին։

Ազգային քաղաքականութիւը պետական կազմերի մէջ մի կատարեալ չարիք է. մանաւանդ այն պետութիւնների. որոնց ազգաբնակութիւնը կազմւած է բազմաթիւ այլատարր եւ այլացեղ ժողովուրդներից. ներկայ դէպքում կառավարութիւնը մոռանալով համապետական շահը. առաջ է քաշու տիրող ցեղի առաջնութեան քաղաքականութիւնը եւ դրանով էլ զարկ է տալիս ցեղային կռիւների. ներքին խրտումների երկրի մէջ. որից եւ տուժում են ամենքը։

Երիտասարդ թուրքերը սկսելով ժողովրդական մասսաների ազատագրման գեղեցիկ սկզբունքներից՝ անցան յեղափոխութեան. հասան պետական ժողովրդական կազմի եւ ապա այստեղից գլխիվայր իջնելով դէպի Շարիաթը. յանգեցին պանիսլամիզմին. որի ընթացքը եղաւ այն. ինչ որ այժմ տեսնում ենք։

Այսպիսով երիտասարդ թուրքերի կառավարութեան գլուխ անցնելը դարձաւ մի կատաստրօֆ ոչ միայն Միութեան եւ Առաջադիմութեան կուսակցութեան համար. այլեւ օսմանեան ամբողջ պետութեան։ Կուսակցութեան շարքերը նօսրացան ու նօսրացան. մաքուր տարրերը քաշւեցին ասպարէզից. գործի գլուխ մնացին մի քանի անհատներ. որոնք խրւելով պետականութեան տիղմի մէջ յանգեցին հին կարգերը եւ եւրոպական կարգերի դիմակի տակ գնացին իրագործելու Սուլթան Համիդի ծրագիրը։

Այդ ծրագիրը շատ աւելի յայտնի է. որ կարիք լինէր նրա էութիւնը պարզել, դա քրիստոնեաներին. մասնաւորապէս հայերին բնաջնջելու ծրագիրն էր. որրին դիմեցին հետեւողական կերպով երիտասարդ թուրքերը։

Դիմենք փաստերին։

Նախ Ադանայի ջարդը։ Այդ ջարդը. ինչպէս տեսանք. տեղի ունեցաւ մարտի 31-ին րէակցիօն շարժման հետ միաժամանակ եւ տեղի ունեցաւ րէակցիօն շարժման հետ միաժամանակ եւ տեղի ունեցաւ րէակցիօն շարժումը ծրագրող հոսանքի թելադրութեամբ. այլ խօսքով հին րէժիմի ձեռքով։ Այս է դէպքի առերեւոյթ փաստացի կողմը. բայց թափանցելով դէպքի էութեան մէջ. պարզ երեւաց երիտասարդ թուրքերի մեղսակցութիւնը այդ գործում։ Ադանայի ջարդը կատարւեց կուսակալի եւ ոստիկանութեան ներկայութեամբ ու խրախուսանքով. պաշտօնեաներ. որոնք յարել էին երիտասարդ թուրքերի կուսակցութեանը եւ հանդիսանում էին նրա ներկայացուցիչները. բացի այդ. ոճրագործութեան մէջ մասնակցութիւն էին ունեցել խաղաղութիւնը վերականգնելու համար ուղարկւած զօրքերը։ Երիտասարդ թուրքերը այդ ոճիրի պատասխանատւութիւնը վերցրին իրենց վրա նրանով. որ գործի քննութեան ժամանակ ոչ միայն Ադանայի կուսակալ Ալի-Ջէւադը եւ մութասարիֆները. ջարդի գլխաւոր յանցագործները հրապարակ չը գան եւ միաժամանակ մեղարդւեն նաեւ ինքնապաշտպանութեան դիմած հայերը։

Ուշագրաւ է այն. որ ջարդերը քննելու Ադանա ուղարկւած զինւորական ատեանը նոյնիսկ տաճիկների կողմից ճանաչւեց անարդար. եւ երբ զինւորական ատեանի անարդարութիւնը քննելու համար Ադանա ուղարկւած Իսմայիլ Ֆազլի փաշան եւ մի արդարամիտ մարդ եւ վերադարձաւ ատեանը կողմնակալութեան մէջ մեղադրող զեկուցումով. մի առ ժամանակ անց պաշտօնանկ եղաւ կենսթոշակի կարգւելով։

Զինւորական ատեանը յետ կանչւեց եւ ուղարկւեց երկրորդ զինւորական ատեան. սա նոյնպէս չուզեց արդարադատութիւնը հրապարակ հանել եւ հաստատ համոզմունք մնաց. որ երկրորդ զինւորական ատեանը գնաց մի գաղտնի հրահանգով. այն է. շարժւել առաջին ատեանի ընթացքով։

Վերջաապեէս Ադանա ուղարկւեցին պարլամենտի կողմից երկու անդամներ եւ մէկը տաճիկ եւ Իւսուֆ Քէմալ բէյը. միւսը հայ եւ Ռօդօսթայի պատգամաւոր Յակոբ Պապիկեանը. բայց բացարձակ կատարւած ոճրագործութիւննարի դէմ կոյր մնաց տաճիկ պատգամաւորը եւ երկու պատգամաւորենրը վերադարձան միանգամայն միմեանց ժխտող զեկուցումներով։

Այս բոլորից յետոյ եղաւ այն. որ ինքնապաշտպանութեան դիմած եւ թուրք խուժանի վրա կրակած հայերը ճանաչւեցին ջարդարար խուժանին համահաւասար յանցագործներ. եւ մայիսի սկզբին զինւորական դատարանի արձակած վճռի համաձայն ադանայում ինը ոջրագործ մահմեդականների հետ միասին կախաղան հանւեցին նաեւ վեց հայեր։ 18. 000 հայեր էին ընկել. 18. 000 ոճիրներ էին գործւել եւ այդ ծով ոճրագործութեան մէջ երիտասարդ թուրքերի կառավարութիւնը ինը ոճրագործ գտաւ ու պատժեց, մինչդեռ ինքնապաշտպանութեան դիմող փոքրաթիւ հայերից վեցին մահապարտ ճանաչեց։

Ադանայի ոճիրների սրտաճմլիկ մանրամասնութիւնները մէկ կողմից. զինւորական ատեանի եւ քննիչ յանձնաժողովի անարդար վերաբերմունքը դէպի ոճրագործ մահմեդականների ու անմեղ հայերը՝ միւս կողմից հայ պատգամաւոր Պապիկեանի վրա այնպիսի զարհուրելի տպաւորութիւն գործեցին. որ նո Պօլիս վերադառնալով անասելի հոգեկան տանջանքներ կրեց եւ գերեզման իջաւ. թողնելով մի տեղեկագիր. որը ահագին լոյս էր սփռում Ադանայի ոճիրների վրա։

Երկրորդ առիթը. որ եկաւ ապացուցելու երիտասարդ թուրքերի հակակիր վերաբերմունքը դէպի հայերը. դա վարչական կարգով բռնի գրաււած հողերի վերադարձնելու խնդրի ձգձգումն էր։ Հին րէժիմի օրօք կատարւած կողոպուտներն ու հողային գրաւումները հայերի նկատմամբ շատ աղաղակող. անթիւ ու անհամար էին. որ կարելի լինէր երկրին խաղաղութիւն աւետող սահմանադրութեան հետ միաժամանակ չը յայտարարել նրանց կարգաւորելու անհրաժեշտութիւնը։ Յայտարարւեց. այս. որ կեղեքւած. հողազուրկ դարձած հայերը վարչական կարգով պիտի յետ ստանան իրենց կորցրած հողերը. բայց իրականութեան մէջ այդ որոշումը նմաց անկատար. շատ տեղերում նոյնիսկ անուշադիր։ Հայերի անթւի դիմումներն ու բողոքները մնում էին անհետեւանք։ Այս օրինակ ձգձգումները վերագրել գաւառական պաշտօնեաներին. բացադրել գաւառական վարչական մարմիննարի անփութութեամբ միամտութիւն կը լինէր խնդրի ձգձգումը տեղի էր ունենում Պօլսից ելնող ներշնչումներով։ Տեսականօրէն ուզելով վճռել այդ կնճռոտ խնդիրը. գործնականապէս երիտասարդ թուրքերը ուզեցին թաղել այն։ Շատ աւելի վաղ նրանք յարեցին պանիսլամիզմին թաղել այն։ Շատ աւելի վաղ նրանք յարեցին պանիսլամիզմին եւ դարձան դէպի հայերը աններողամիտ. որ կարելի լինէր այդ խնդիրը լուծել։ Ու գաւառներից տեղացող բազմաթիւ դիմումները այդ առիթով պատրիարքարան եւ պատրիարքարանի դիմումները կառավարութեանը մնում էին անուշադիր. մինչեւ որ նորանոր դէպքերը գալիս էին կարեւոր խնդիրը մոռացնել տալու։

Իսկ նորանոր դէպքեր սկսեցին տեղի ունենալ այն օրից. երբ երիտասարդ թուրքերը կառավարութեան գլուխը անցնելով՝ աստիճանաբար յանգեցին սուլթան Համիդի նեղսիրտ քաղաքականութեանը դէպի քրիստոնեաները։

 

Երիտասարդ թուրքերի նեղսիրտ քաղաքականութիւնը արտայայտութիւն գտաւ նախ Մակեդօնիայում ու Ալբանիայում. հակառակ նրանց տրւած խոստումներին։ Սահմանադրութեան մեղրամսում հաստատւած կազմակերպութիւններն ու ժողովարանները Մակեդօնիայում փակւեցին, փակւեցին նա- բօլգար ուսուցիչների ժողովարանները։ Կառավարութիւնը սկսեց զինաթափ անել քրիստոնեաներին. պատրւակ բռնելով յեղափոխական խմբերի գոյութիւնը դիմեց բռնի միջոցների՝ աջակցութիւն գտնելով մահմեդական ազգաբնակութեան կողմից։ Հալածանքը քրիստոնեաների դէմ աւելի սուր բնոյթ ստացաւ Ալբանիայում. որը նւիրագործւեց 1910 թւին Ջաւդի փաշայի արշաւանքով. որի ժամանակ տակն ու վրա եղաւ հիւսիսային Ալբանիայի մեծագոյն մասը [27] ։

Սահմանադրութեան առաջին շրջանում սկսւած ազգային - կուլտուրական գործնէութիւնը հայկական գաւառներու նոյն պէս ենթարկւեց հետապնդման երիտասարդ թուրքերի կողմից։ Առ երես բարեկամ մնալով հայ ժողովրդի ծոցում գործող Դաշնակցութեան [28] ներկայացուցիչների հետ. այն Դաշնակցութեան. որը ձեռք ձեռքի տւած երիտասարդ թուրքերին ոչ մի ջանք չէր խնայել տապալել սուլթան Համիդի րէժիմը եւ իրաւակարգ հաստատել բազմատարր օսմանեան պետութեան մէջ. նոյնիսկ այդ կուսակցութեան ներկայացուցիչների դէմ սկսւեց գաղտնի հալածանք։ Պօլսից գաղտնի հրահանգներ էին գնում գաւառները հետապնդելու հայ գործողներին. այս հրահանգներին պիտի վերագրել Ախթամարի թեմական տեսուչ Ռափայէլ Երիցեանի սպանութիւնը Կարկառում 1911 թւին տեղի ունեցած։

Երիտասարդ թուրքերի վերաբերմունքը չը փոխւեց նոյնիսկ 1910 թւին սկսւած քրիստոնեաների զինւորագրութիւնով. ճիշտ է. այդ ակտը գալիս էր հարթելու խտրականութիւնը դէպի քրիստոնեաները, սակայն. կարծէք. այդ հակառակ հետեւանք ունեցաւ այն տէսակէտից. որ մահմեդականները չէին կարողանում հաշտ աչքով նայել երէկւա կեղեքողների դրօշակի տակ այն ոգեւորութեամբ. ինչպէս հարկաւոր էր։

Դրութիւնը չը փոխւեց նաեւ Սերբիայում ու Միջագետքում. դժգոհ արաբական ցեղերը չստացան այն խոստումները. որ արւել էին նարնց սահմանադրութեան հռչակումով. տեղական ինքնավարութիւնը մնում էր լոկ խոստում։

Երիտասարդ թուրքերը գործի մէջ հետզհետէ շեղւերով իրենց դաւանած նախկին սկզբունքներից. կտրելով իրանց կապերը իրաւակարգի ձգտող այլացեղ ժողովուրդների հետ եւ քրիստոնեաների վերաբերմամբ  բռնելով սուլթան Համիդի ուղին. այնու ամենայնիւ անկարող եղան ներքին կապ ստեղծել գոնէ տիրող տաճիկ տարրի բարձր խաւերի մէջ. որի վրա յենւել կարողանային։ Այս էլ ոչինչ. եթէ միայն համերաշխութիւն լինէր Միութեան եւ Առաջադիմութեան կուսակցութեան մէջ։ Շուտով երկպառակութիւն ծագեց կուսակցութեան շարքերում եւ անցաւ պարլամենտական ֆրակցիայի մէջ. որի հետեւանքը եղաւ այն. որ ֆրակցիան բաժանւեց երկուսի եւ ահագին թւով պատգամաւորներ զատւելով կազմեցին նոր խմբակ իր յատուկ ծրագրով։

Այս խմբակը ղեկաւար ունեցաւ յեղափոխութեան մէջ անուն հանած գնդապետ Սադղին. որ քաշւելով կուսակցութւինից. սկսեց մի ուժեղ պայքար իր նախկին գաղափարակիցների դէմ։ Երիտասարդ թուրքերը հետզհետեէ կորցնելով թէ հեղինակութիւնը եւ թէ իրենց ընկարներից շատերին՝ դիմեցին բռնի ուժի եւ նոյնիսկ տերրորի։ 1911 թւի մայիսի 27-ին դաւադրութեամբ սպանւեց գնդապետ Սադղի համախոհ լրագրական աշխատակից Զէքկին։

Միւս կողմից երիտասարդ թուրքերը կորցնելով ձայների մեծամասնութիւնը պարլամենտում. դիմեցին պարլամենտը արձակելու շեղ միջոցին. յոյս ունենալով նոր ընտրութիւնննարի միջոցին ձայներ շահել։

1912 թւի յունւարի 5-ին պարլամենտը արձակւեց շնորհիւ այն օրէնքի մերժման. որ ներկայացրել էր կառաւարութիւնը պարլամենտը արձակելու սուլթանական իրաւունքը ընդլայնելու առթիւ։

Նոր ընտրութիւնները տեղի ունեցան բռնութիւնննարի ու ճնշման տակ եւ նոյն թւի ապրիլի 5-ին հրաւիրւած պարլամենտում ճնշող մեծամասնութիւն կազմեցին երիտասարդ թուրքերի կողմնակիցները։ Ընդդիմադիր կուսակցութիւնների քաշւելը ասպարէզից աւելի եւս խորացրաց դժգոհութիւնը եւ շուտով այն զօրքը որ գնում էր երիտասարդ թուրքերի յետեւից. դարձաւ նրանց դէմ։ Օրինակ Մօնաստիրում գտնւող մի քանի զինւորականներ իրենց րօտաներով քաշւեցին լեռները եւ դիմեցին կառավարութեանը՝ պահանջելով չը խախտել սահմանադրութիւնը։ Սրա հետեւանքը եղաւ այն. որ զինւորական նախարար Մահմուտ-Շէֆքէթ փաշան մի օրէնք մտցրեց պարլամենտ. որով արգելք էր գրւում զինւորականների մասնակցութեանը քաղաքական կուսակցութիւննների մէջ։ Սակայն այս նոր օրէնքը ոչ միայն հետեւանքի չը հասցրեց. այլեւ նոր երեւոյթների ազդակ դարձաւ. այսպէս. շուտով կազմւեց մի նոր կուսակցութիւն. որը կոչւեց «Հայրենիքը փրկողների» զինւորական լիգա։

Այս նոր կուսակցութիւնը քննադատելով կառաւարութեան սխալ ընթացքը. որը տանում էր երկիրը դէպի կորուստ եւ դէպի Եւրոպայի միջամտութիւնը. պահանջու էր,

1, Կառավարական ներկայ կազմը փոխարինել Եւրոպայի վստահութիւնը վայելող նոր կազմով։

2, Հեռացնել ասպարէզից պետական ներքին գործերին միջամտող անպատասխանատու  մարդկանց։

3, Արձակել պարլամենտը եւ նշանակեալ նոր ընարութիւնրեն առանց ոստիկանութեան միջամտութեան։

Զինւորական լիգան շուտով իր շուրջը համախմբեց զինւորականութիւնը եւ յատուկ պատուիրականութեան միջոցով իրպահանջները դրեց սուլթանի առաջ։ Դրութիւնը բարդացաւ. քաղաքական կռիւները դարձան անխուսափելի եւ երիտասարդ թուրքերի կառաւարութիւնը տեղի տւեց։ Կառաւարութեան գլուխ անցան հակառակ մարդիկ. ինչպէս էին. Ահմէդ-Մուխթար [29] փաշան՝ նախարարապետ. Քեամիլ եւ Նազիմ փաշաները՝ նախարարներ։ Այս կազմի մէջ արտաքին գործերի նախարար կարգւեց Նորատունկեանը [30] ։

Մուխթար փաշան արձակեց պարլամենտը. նշանակեց նոր ընտրութիւնններ. որի միջոցին գործադրւեցին նոյն միջոցները. ոորնց դիմել էին երիտասարդ թուրքերը նախորդ ընտրութեան ժամանակ։

Ահա այս միջոցին պայթեց բալկանեան պատերազմը [31] ։ Ճիշտ է բալկանեան պատերազմի մեղքը ամբողջովին ծանրանում էր երիտասարդ թուրքերի վրա. իբրեւ հետեւանք նրանց յետագայ գործունէութեան. որը յանգել էր սուլթան Համիդի քաղաքականութեան. բայց այն հանգամանքը. որ այդ պետերազմը տեղի ունեցաւ այն միջոցին. երբ կառավարութեան գլուխ էր կանգնած հակառակ հոսանքը. նաեւ այն հանքամանքը. որ բալկանեան պատերազմը տեղի ունեցաւ տաճիկների համար միանգամայն անյաջող ելք. այդ իսկ պատճառով անյաջողութիւնների մեղքը բարդւեց երիտասարդ թուրքերի հակառակ կառավարութեան վրա։

Բալկանեան ապտերազմը սկսւել էր արդէն. երբ Տրիպօլսից վերադարձաւ Էնվեր բէյը եւ Երիտասարդ թուրքերի եռանդուն գործիչը՝ բաւականին ժողովրդականութիւն ձեռք բերած եւ ամբողջապէս նետւեց պատերազմի մէջ. միաժամանակ ձգտելով բարձրացնել կուսակցութեան խախտւած հմայքը։ Սակայն պատերազմը վերջացաւ տաճիկների պարտութեամբ եւ 1913 թւի յունւարի 4-ին եւրոպական վեց պետութիւնների ներկայացուցիչները կառաւարութեանը յանձնեցին մի նոտա. որով խորհուրդ էին տալիս Բօլգարիային Ադրիանուպօլիսը։ Այս միջոցին նախարարապետ էր Քեամիլ փաշան. իսկ զինւորական նախարար էր Նազիմ փաշան։ Յունւարի 9-ին նախարարապետ Քեամիլ փաշայի նախագահութեամբ կազմւած պալատական ժողովը ձայն տւեց  խաղաղութեան. իսկ այս եղաւ այն ղովը ձայն տւեց անհամբեր սպասում էին երիտասարդ թուրքերը։

Պալատական ժողովից մէկ օր անց. յունւարի 10-ին երիտասարդ թուրքերի երկու տաքագլուխները եւ Էնվեր եւ Թալաաթ բէյերը երկու հարիւր հոգու գլուխ անցած ներս խուժեցին Բարձր Դուռը այն ժամանակ. երբ տեղի ունէր նախարարական ժողով. սպանեցին զինւորական նախարար Նազիմ փաշային. ստորագրել տւին նախարարապետ Քեամիլ փաշային հրաժարական. իսկ այդ նոյն օրը Մահմուդ-Շէֆքէթ փաշան կարգւեց նախարարապետ. որով եւ կառավարութիւնը նորից անցաւ երիտասարդ թուրքերի ձեռքը։ Մահմեդական մասսաները այս անգամ էլ անտարբեր կերպով ընդունեցին կատարւած յեղաշրջումը. մի երեւոյթ. որը կազմում էր տաճկական սահմանադրութեան առանձնայատկութիւնը։

 

Կառավարութիւնը նորից անցաւ երիտասարդ թուրքերի ձեռքը. բայց դրութիւնը ոչնչով չը փոխւեց. այլ կարելի է ասել աւելի եւս վատացաւ։ Նազիմ փաշայի սպանութիւնը գրգռում առաջ բերեց զօրքի մէջ. նա ունէր բազմաթիւ համակրողներ։ Բացի այդ. 1913 թւի մայիսին Լօնդօնում ստորագրւեց հաշտութեան նախնական պայմանագիրը. որից պարզւեց. որ Ադրիանուպօլիսը չը կարողացաւ փրկել նաեւ երիտասարդ թուրքերի կառավարութիւնը։ Եւ աստիճանաբար ձակերպւող դժգոհութիւնը արտայայտւեց Նազիմ փաշայի վրէժխնդրութեամբ. նոյն թւի յունիսի 2-ին աւտօմօբիլով Բ, դուռը [32] գնացած միջոցին սուլթան Բայազիտի հրապարակու Մահմուդ-Շէֆքէթ փաշան սպանւեց։

Ահա այստեղից սկսւեց երիտասարդ թուրքերի կառավարութեան այն շրջանը. որը յայտնի է իր տերրորներով. շրջան. որը ընթացաւ արիւնոտ ուղիով մինչեւ Համաեւրոպական պատերազմը։

Մահմուդ-Շէֆքէթ փաշայի սպանութեան հետեւանքով տեղի ունեցան բազմաթիւ ձերբակալութիւններ. դատեր ու աքսորներ։ Նոյն սուլթան  Բայազիտի հրապարակում կառուցւեցին մի շարք կախաղաններ. որոնց վրա յունիսի 11-ին կախաղան հանւեցին 12 զինւորականներ ու պաշտօնեաներ, դրանց մէջ էին սուլթան Համիդի փեսան եւ Դամաղ-Սալիհ փաշան. թօփալ Թէֆֆիկը. հարիւրապետներ Քեազիմ եւ Մունիպ բէյերը։ Բացի այդ. զինւորական ատեանը մահւան վճիռ արձակեց արտասահմանում գտնւող նշանաւոր մարդկանց. որոնցից էին Սաբահ-Էդդինը [33]. Շէրիֆ փաշան եւ նախկին ներքին գործերի նախարար Րէշիդ բէյը: Այս աքսորներից յետոյ կառավարութիւնը իրենց ձեռքն առան երիտասարդ թուրքերի երեք ներկայացուցիչները եւ Էնվեր. Թալաաթ եւ Ջէմալ [34] բէյերը։ Էնվեր բէյը բռնեց իր ձեռքով սպանւած Նազիմ փաշայի տեղը։

Էնվերը նշանակւելով զինւորական նախարար. դարձաւ միանգամայն անզուսպ. մանաւանդ երբ բալկանեան ներքին պատերազմից օգտւելով անցաւ զօրքերի գլուխը եւ առանց դիմադրութեան 1913 թւի յուլիսին շարժւեց Ադրիանապօլսի վրա եւ գրաւեց քաղաքը։ Բօլգարաական զօրքերը զբաղւած Սերբիայի դէմ մղւած պատերազմով հնարաւորութիւն չունեցան դիմադրել տաճիկներին եւ Ադրիանապօլիսը նորից անցաւ Տաճկաստանին։

Այս յաջողութիւնից յետոյ երիտասարդ թուրքերի. աւելի ճիշտ Էվեր-Թալաաթ-Ջէմալ խմբակի կառավարութիւնը այնքաներես ռաաւ. որ սկսեց արհամարհել ամեն ինչ. թէեւ իտալական ու  բալկանեան պատերազմի հետեւանքով կորցրել էր Տրապօլիսը եւ Եւրոպական Տաճկաստանի խոշորագոյն մասը։ Խստացնելով հալածանքը հակառակ հոսանքների դէմ. շարունակեց հալածանքները նաեւ քրիստոնեաների դէմ։

Այսպէս. օրինակ . յետ գրաւած Ադրիանուպօլսի եւ նրա շրջանի քրիստոնեա ազգաբնակութեանը ջարդերի սպառնալիքով ստիպեցին գաղթել իրենց տեղերից։ Նոյն ձեւի հալածանք սկսւեց նաեւ Փոքր-Ասիայում. որի նպատակն էր գաղթեցնել քրիստոնեաներին. իսկ նրանց տեղ բերել բնակեցնել կորցրած Մակեդօնեայի մահմեդականութիւնը։

Նման հալածանքները շարունակւեցին ու թափ ստացան նաեւ հայեր նկատմամբ։

Այսպիսով երիտասարդ թուրքերի կառավարութիւնը իր գոյութեան կարճ ընթացքում ապացուցեց. որ ինքը ընդունակ չէ երկրի մէջ կարգ ու կանոն մտցնելու. որ քրիստոնեա ժողովուրդների. ինչպէս  հայերի դրութիւնը մնում է նոյնը. ինչ որ առաջ էր. եւ որ ապիկար կառավարիչների շնորհիւ երկիրը մնու է բաց դուռ եւրոպական պետութիւննների միջամտութեան. դրա հետ միասին նաեւ նրանց շահերի մրցման առաջ։ Սրա զօրաւոր ապացոյցը հանդիսացաւ այն անց ու դարձը. որ տեղի ունեցաւ հայկական վերջին րեֆօրմների շուրջ։

 

1913 թւի յունիսի 8-ին Պօլսի ռուսական դեսպան Գիրսը [35] եւրոպական մեծ պետութիւնների ներկայացուցիչների խորհրդակցութեանը յանձնեց հայկական րեֆորմների մի նոր ծրագիր։

Երիտասարդ թուրքերի կառավարութիւնը մոլեգնեց. ատամներ սրեց հայերի դէմ եւ գաւառներում գլուխ բարձրացրին բռնութիւններն ու հալածանքները։ Կառավարութիւնը հայկական րեֆօրմների դէմ սկսեց գործել մի կողմից գրգռելով մահմեդական մասսաների ֆանատիկոսութիւնը. միւս կողմից յենւելով եւրոպական պետութիւնների երկու խմբակների եւ ռուսօ-անգլօ-ֆրանսիական եւ գերմանօ-աւստրօ-իտալական բախւող հակադիր շահերի վրա. իսկ եւ իսկ համիդեան մեթոդի կիրառումն։

Րեֆօրմների ռուսական ծրագիրի էական կէտերն էին,

1, Հայկական վեց եւ Վանի. Բիթլիսի. Էրզրումի. Խարբերդի. Սւազի եւ Դիարբէքիրի վիլայէթիներից կազմել մէկ ընդարձակ հայկական նահանգ. դուրս ձգելով նրանից այն մասերը. ուր հայերը աննշան թիւ են կազմում։

2, Հայկական նահանգը կառավարելու համար նշնաակել քրիստոնեա մէկ ընդհանուր վերատեսուչ՝ եւրոպական պետութիւնների կողմից ընտրւած։

3, Հայկական նահագի բոլոր պաշտօնեաներին մինչեւ նահանգապետները անխտիր նշնաակելու է ընդհանուր վերատեսուչը։

4, Հայկական նահանգը ունենելու է իր յատուկ խորհուրդը. որը կազմւելու է հաւասար թւով ընտրւած քրիստոնեա եւ մահմեդական անդամներից։ Ինչպէս եւ պաշտօնեաները նշանակւելու են հաւասար չափով քրիստոնեաներից ու մահմեդականներից։

Րէֆօրմների այս ծրագրիը քննութեան առարկա դարձաւ վեց մեծ պետութիւնների դեսպանների կողմից յուլիսի 3-ից սկսած մինչեւ 24-ը։

Ինչպէս եւ սպասելի էր տարաձայնութիւնննար առաջ եկան ծրագրի շուրջը. ռուսօ-անգլօ-ֆրանսիական եռապետեան համաձայնութեան դէմ ծառացաւ գերմանօ-աւստրօ-իտալական եռապետեան դաշնակցութիւնը իր հակադիր շահերով։ Հայկական րիֆօրմների հարցում մասնաւորապէս շահագրգռուած էին Ռուսաստանն ու Գերմանիան։ Ռուսաստանը պնդում էր իր ծրագրի վրա. իսկ այդ Գերմանիան ամեն կերպ աշխատում էր ի չիք դարձնել այդ ծրագիրը՝ տրամադրելով տաճիկ կռաավարութեանը ձգձգել հարցը. կազմել ինքնուրոյն ամբողջ երկրի համար եւ իւրաքանչիւր անգամ մի պատճառ առաջ քաշել ու այդպիսով ժամանակ շահել։

Այսպէս էլ եղաւ. հայկական րէֆորմների ծրագրի քննութիւնը ձգձգւեց ամբողջ եօթ-ութ ամիս. որի միջոցին Գերմանիան կարողացաւ ճարպիկ կերպով իր նոր բարեկամութեան ապացոյցները տալ տաճիկ կառավարութեանը եւ իր ունեցած ազդեցութիւը աւելի եւս ամրապնդել սուլթանների մայրաքաղաքում։

Եւ մինչդեռ երիտասարդ թուրքերի կառավարութիւնը գաղտնի հրահանգներ ընդունելով Գերմանիայից. ձգձգում էր ու պատճառաբանում ծրագրի իւրաքանչիւր կէտը՝ շահելով օր ու ժամանակ. միւս կողմից գաղտնի հրահանգներ էր ուղարկում գաւառները ճնշելու հայերին։ Եւ շուտով արդիւնքը յայտնի դարձաւ. բողոքի ու յուսահատութեան ձայներ հասան գաւառներից։

- Ութ ամսից աւելի է. ինչ Տաճկա-Հայաստանի այս պատմական քաղաքը ենթարկւում է արտասովվր ճնշումների. սպանութիւնների ու թալանի. եւ գալիս էր այսպիսի ձայն Երզնկայից։

- Ալան թալանը եւ սպանութիւնները կատարում են քթի տակ. իսկ կառաւարութիւնը անտարբեր է. եւ գրում էին Էրզրումից։

- Հայերը քաղաքի մէջ եւ գաւառներում զինաթափ են արւում. իսկ մահմեդականները զինւում են, փոխադարձ վստահութիւնը նորից վերացել է. եւ հասնում էին այսօրինակ աղաղակներ Վանից։

Իսկ Պօլսում սկսւել էր բօյկօտ հայերի դէմ, «Ազատմարտ» թերթը [36] ստանում էր սպառնական նամակներ. եւ Բ, Դրան ու ազգային ժողովի մէջ տեղի էին ունենում ձգձգւող բանակցութիւններ պարլամենտում հայերին 20 աթոռ յատկացնելու հարցի շուրջը։

Ու Գերմանիայի խարդաւանանքների շնորհիւ երիտասարդ թուրքերի կառավարութիւնը հայրեի դէմ յարուցած գրգռումը անտեղ հասցրեց. որ դեկտեմբերի մէջ հայկական նոր ջարդերի ուրւականը հրապարակ եկաւ եւ այն էլ այն միջոցին. երբ հայրկական րէֆօրմներ ծրագիրը իր վերրջին ձեւակերպումն էր ստանում։

- Մի շաբաթ առաջ էր. որ հայերի երեսին ուրախութեան ժպիտ փայլեց. երբ լուր հասաւ. որ կառավարութիւնը սկզբունքով ընդունել է Եւրոպայի կօնտրօլը. եւ ահա այսօր ուրախութեան ժպիտը չքացել է ու նրա տեղ թագաւորել է կոտորածի զարհուրելի ուրւկաանը։

Ահա այսպիսի աղաղակներ հասնում էին պատրիարքարան Էրզրումից եւ այլ վայրերից. յիշեցնելով այն անցած օրերը. երբ գործում էր սուլթան Համիդի ոճրագործ րէժիմը։

Սակայն երիտասարդ թուրքերի կառավարութիւնը զգուշացաւ այդ ոճրագործ քայլն անել. զսպւելով ռուս կառավարութեան այն ծանուցումից. որով նրա առաջ դրւում էր պատասխանատւութեան հարցը, եւ 1914 թւի յունւարի 26-ին նա եւ տաճիկ կառավարութիւնը. ստորագրեց րեֆօրմների ծրագիրը։

Հայկական րեֆօրմների ծրագիրը ընդունւեց վերջապէս. բայց Գերմանիայի ցանկացած ձեւով եւ նրա ցանկացած փոփոխութիւններով. որի էութիւնը հետեւեալն էր։

1, Հայաստանը բաժանւում էր երկու շրջանների, առաջին շրջանի մէջ մտնում էին Էրզրումի Սւազի եւ Տրապիզոնի վիլայէթները. իսկ երկրորդի մէջ՝ Վանի. Բիթլիսի. Խարբերդի եւ Դիարբէքիրի  վիլայէթները։ Իւրաքանչիւր շրջան կառավարելու էր մեծ պետութիւններից ընտրւած եւ Բ, Դրան հաւանութիւնը գտած մէկ քրիստոնեա ընդհանուր վերատեսուչ։

2, Ընդհանուր վերատեսուչներին իրաւունք էր տրւում հսկելու վարչական եւ օրէնսդրական մարմինների վրա. նշանակելու ու արձակելու բոլոր պաշտօնեաներին. բացի նահանգապետներից. ստանձնելու իրենց շրջանի զօրքերի հրամանատարութիւնը եւ լուծելու հայ-քրդական հողային վէճերը։

3, Իւրաքանչիւր վիլայէթի վարչութեան գլուխ կանգնելու էր օրէնսդիր ժողով կամ ընդհանուր խորհուրդ. որը վերատեսչի մասնակցութեամբ լսելու էր նահանգապետի զեկուցումը. քննելու էր վիլայէթի ել եւ մտից նախահաշիւը. վերաքննելու էր հարկատւութեան սիստեմը. զբաղւելու էր վարչութիւնների կատարելու գործերով եւ վճռելու էր հասարակական աշխատանքներին. ժողովրդական կրթութեան եւ առողջապահութեան վերաբերեալ հարցերը։

4, Խորհուրդների կազմերի մէջ լինելու էին՝ Վանի եւ Բիթլիսի վիլայէթներու հաւասար չափով քրիստոնեաներ ու մահմեդականներ, Էրզրումի վիլայէթում նոյնպէս. մինչեւ որ կը կազմւէր նոր մարդահամար. իսկ մնացեալ չորս վիլայէթներում խորհուրդները կազմւելու էին քրիստոնեա եւ մահմեդական անդամների համեմատական քանակով։

5, Ընդհանուր խորհուրդները իրենց միջից ընտրելու էին գաւառական կոմիտէներ 4-ական հոգուց բաղկացած՝ խորհուրդների կազմերի համեմատական նօրմայով. որոնք պատրաստելու եւ խորհուրդների քննութեանն էին ներկայացնելու կարեւոր հարցերն ու նիւթերը։

6, Դատարաններում տաճկերէնի հետ միասին գործադրւելու էր նաեւ հայերէն լեզուն։

7, Հայկական վիլայէթների ազգաբնակութիւնը զինւորական ծառայութիւնը կատարելու էր իր ծննդավայրում։

8, Համիդէական գնդերը վեր էին ածւելու պահեստի հեծելազօրքի եւ խաղող ժամանակ նրանք զէնքերն վայր էին դելու։

Ինչպէս տեսնում ենք ռուսական նախկին ծրագրիը ենթարկւել էր փոփոխութեան ի վնաս հայերի. եւ իբրեւ հատուցում այդ ծառայութեան. որ տաճիկ զօրքերի ընդհանուր քննիչ կարգւեց Ֆօն-Սանդերսը [37]. որով նոր սկիզբն էր դրւում գերմանական ազդեցութեան։

Հայկական րեֆօրմների ռուսական ծրագիրը փոփոխւեց ու այն աստիճան. որ նախկինից քիչ բան էր պահպանւել նորի մէջ. սակայն երիտասարդ թուրքերի կառավարութիւնը. որը շեղւելով իր նախկին դաւանանքներից. բռնել էր վերջնականապէս սուլթան Համիդի կործանարար քաղաքականութեան ուղին. այդ փոփոխւած ծրագրի հետ անգամ չուզեց հաշտւել եւ ընդունելով հանդերձ այն՝ սկսեց նոր ոտնձգութիւննար. նոր արգելքներ հանել. որը հանդիսանալու էր նոր գործողութիւնների վերջին ակտը։

Եւրոպական վեց մեծ պետութիւնները պիտի ընտրէին երկու վերատեսուչներ եւ ներկայացնէին սուլթանին ի հաստատութիւն, ահա այս հարցը եկաւ նոր ձգձգումների առիթ ծառայելու։ Պէտք էր ձգձգել. պէտք էր ժամանակ շահել. այս քաղաքականութիւնը աւանդ էին ստացել երիտասարդ թուրքերը սուլթան Համիդից, գործելու այս ձեւի մեթոդ փսփսաց այդ նոյն երիտասարդ թուրքերի ականջին Գերմանիան եւ համաշխարհային այդ Կօմմի-Վօյաժօրը, եւ սկսւեց սակարկութիւնը վերատեսուչների անձնաւորութիւննների շուրջը. որը տեւեց երկար շաբաթներ. մինչեւ որ ապրլիլ 14-ին Բ, Դուռը վերջապէս ընդունեց վեց պետութիւնների կողմից ներկայացրած հնգանուն ցանկից երկու անուններ։

Ապրիլի 25-ին Պօլիս հասան հայկական նահանգների երկու վերատեսուչները Բ, Դրան հետ պայմանաւորւելու համար։ Երկաթուղու կայարանը ընդառաջ գնաց նախարարապետութեան թարգման Էսադ բէյը. իսկ յաջորդ օրը վերատեսուչները ճաշի հրաւիրւեցին ներքին գործերի նախարար Թալաաթ բէյի մօտ. ու այժմ էլ սկսւեց զուտ արեւելեան բարքերի յատուկ շողոքորթութիւնը։

Ո՞վքեր էին վերատեսուչները։

1, Վեսթենենկ [38] ՝ վերատեսուչ Վանի. Բիթլիսի. Խարբերդի ու Դիարբէքիրի շշարջանի՝ ծագումով հոլանդացի ու Հոլանդական-Հնդկաստանում երկար տարիներ պաշտօն վարած։

2, Հօֆֆ [39] ՝ վերատեսուչ Էրզրումի. Սւազի. Տրապիզոնի շրջանի՝ ծագումով նորվեգացի. երկար տարիներ զինւորական-վարչական պաշտօններ վարած։

Առերես սիրալիր մի քանի ընդունակութիւններից յետոյ Բ, Դուռը անցաւ նոր վերատասուչների հետ կնքւելիք պայմանագրին. որը նոր ձգձգումների ու սակարկութիւննների ասպարէզ դարձաւ։ Խնդիրը պտտում էր վերատեսուչների զինւորական ու քաղաքացիական լիազօրութիւննարի շուրջ։ Երկու շաբաթից աւելի ձգձգւում էր խնդիրը եւ բանակցութիւնները այնտեղ հասցրին. որ վերատեսուչները մայիսի 6-ին սպառնացին թողնել Պօլիսը։

Ահա այս սպառնալիքից յետոյ միայն. մայիս 10-ին. կնքւեց պայմանագիրը եւ երկու վերատեսուչները վերադարձան հայրենիք. իրենց անձնական գործերը կարգի դնելու եւ վերջնականապէս նոր պաշտօնատեղին ուղեւորւելու համար։

Յուլիսի առաջին կիսամսեակում վերատեսուչները վերադարձան Պօլիս. ուր մի քանի օր զբաղւելով օգնականներ ու թարգմաններ ընտրելու խնդրով ճանապարհ ընկան՝ Վեսթենենկը դէպի Սւազ. իսկ Հօֆֆը Տրապիզոն եւ Էրզրումի վրայով դէպի Վան։

Ճանապարհ ընկան վերջապէս հայկական վիլայէթների երկու վերատեսուչները դէպի իրենց նոր պաշտօնատեղին՝ տանելով իրենց հետ մի կողմից հայ ժողովրդի համակրանքն ու յոյսերը. միւս կողմից երիտասարդ թուրքերի լուռ թշնամանքն ու ատելութիւնը, բայց դեռ տեղը չը հասած փոթորկւեց ամբողջ Եւրոպան. պայթեց մէկէն ահռելի պատերազմը, Եւրոպայի խոշոր պետութիւնննարը եւ Գերմանիա. Աւստրիա. Ռուսաստան. Ֆրանսիա. Անգլիա. Սերբիա. Բելգիա նետւեցին աշխարհաւեր պատերազմի մէջ. զէնքի տակ կանչւեցին զօրքերը նաեւ մնացեալ պետութիւնննարում. զօրաժողով յայտարարեց նաեւ Տաճկաստանը փրկութիւն որոնելով նրա մէջ։



[1]        XX դարի սկզբներին Օսմանյան կայսրությունում սկսվում է քաղաքական ճգնաժամ: Կայսրության տիրապետության ներքո գտնվող ազգային փոքրամասնությունները՝ արաբները, հայերը, ասորիները եւ այլ ժողովուրդներ ուժեղացնում են ազգային-ազատագրական շարժումները: Օսմանյան տերությունը գտնվում էր եվրոպական տերություններից ուժեղ կախվածության մեջ եւ աստիճանաբար գնում էր դեպի կործանում: Եվրոպական տերությունները Օսմանյան կայսրությանը համարում էին «հիվանդ մարդ» եւ ուղիներ էին որոնում նրա տերությունը մասնատելու եւ միմյանց միջեւ բաժանելու համար: Կայսրությունը վերջնական կործանումից փրկելու նպատակով դեռեւս 1889 թ. հիմնվում է «Իթթիհատ վե թերաքի» («Միություն եւ առաջադիմություն, օսմ. إتحاد و ترقى, թուրք. ՝ İttihat ve Terakki) կուսակցությունը, որի նպատակն էր վերականգնել 1876 թ. ընդունված օսմանյան առաջին սահմանադրությունը, տապալել սուլթանին եւ հրավիրել խորհրդարան: Սկզբնապես կուսակցությունը հայտնի էր «Օսմանյան միասնության միություն», ապա «Միության եւ առաջադիմության օսմանյան միություն»։ «Միություն եւ առաջադիմություն» կուսակցության հայտնի էին նաեւ երիտասարդ թուրքեր՝ երիտթուրքեր անվամբ: 1907 թ. հուլիսի 3-ին Մակեդոնիայի Ռեսնե քաղաքում տեղակայված օսմանյան զորքն ապստամբում է մայոր Նիյազի բեյի գլխավորությամբ, որին միանում է հուլիսի 6-ին Էնվեր բեյը, ապա մյուս զորամասերը: Տարբեր քաղաքներում սկսվում են ցույցեր ու հանրահավաքներ: Սուլթան Աբդուլ Համիդ II-ը հարկադրված է լինում վերականգնել 1876 թ. սահմանադրությունը եւ հրավիրել խորհրդարան: 1907 թ. դեկտեմբերին Փարիզում երիտթուրքական եւ Դաշնակցություն կուսակցությունները, արաբական, հրեական, ապա մակեդոնական կոմիտեները համաձայնության եկան համատեղ ջանքերով համիդյան վարչակարգը տապալելու եւ Օսմանյան կայսրությունում սահմանադրական կարգեր հաստատելու համար: 1909 թ. մարտի 31-ին սուլթանը հեղաշրջում կազմակերպեց, սակայն անհաջող: Նա գահընկեց արվեց եւ գահ բարձրացավ եղբայրը՝ Մահմեդ V-ը (1909-1918): Սակայն երիտթուրքական շարժումն աստիճանաբար կորցնում է իր հեղինակությունը հասարակության շրջանում եւ 1913 թ. Էնվերի կողմից իրականացված պետական հեղաշրջումից հետո սահմանադրությունը կորցնում է իր նշանակությունը: Աբդուլ Համիդի բռնակալության տապալումը մեծ խանդավառություն է առաջացնում կայսրության բոլոր ժողովուրդների, այդ թվում նաեւ հայերի մեջ: Հայերի մեծ մասը հավատում է երիտթուրքերի խոստումներին, կարծելով, թե վերջ կտրվի իրենց տառապանքներին: Երիտթուրքերը, սակայն հրաժարվում են իրենց խոստումներից՝ նպատակ ունենալով վերջ տալ Հայկական հարցին: 1909 թ. ապրիլին Միջերկրական ծովի ափին գտնվող Ադանա քաղաքում եւ Կիլիկիայի այլ բնակավայրերում երիտթուրքերը եւ նախկին վարչակարգի իշխանավորներն իրկանացնում են հայերի զանգվածային կոտորած, որին զոհ են գնում 30 հազար հայեր: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին՝ 1914-1918թթ. երիտթուրքերը ծրագրել եւ իրականացրել են օսմանահպատակ հայերի ցեղասպանությունը, որին զոհ են գնացել 1, 5 միլիոն հայեր: 1919-1920 թթ. Կ. Պոլսում տեղի ունեցած դատավարության ժամանակ Օսմանյան արտակարգ ատյանը երտթուրքերի պարագլուխներին հեռակա  դատապարտել է մահապատժի - ծնթ. խմբ.:

[2]        Աբդուլ Համիդ II (1842–1918 թթ. ), Օսմանյան կայսրության XXXIV սուլթան (1876–1909 թթ. Հայտնի էր իր դաժանություններով հպատակ ժողովուրդների, մասնավորապես հայերի նկատմամբ: 1890-ական թվականներին սուլթանի հրամանով կոտորվել են 300 հազար հայեր: Կոտորածները նպատակ ունեին վերջ տալ հայերի ազատագրական շարժումներին եւ Հայկական հարցին: Իր դաժանությունների` հայ հպատակների զանգվածային կոտորածների համար ստացել է «Կարմիր սուլթան» մականունը - ծնթ. խմբ.:

[3]      Շարիաթ (արաբերեն՝ شريعة ՝ ճշմարիտ, ճիշտ ուղի) բառը լայն նշանակություն ունի: Այն ե՛ւ Աստվածային կարգադրությունների եւ արգելքների ամբողջությունն է, ե՛ւ Ղուրանի ու Սուննայի վրա հիմնված Աստվածային օրենքն է, ե՛ւ մահմեդականների պրակտիկ գործունեությանը վերաբերող կրոնական գրություններն են, ե՛ւ կրոնն է ընդհանուր առմամբ: Շարիաթի սահմանողը համարվում է Ալլահը, ով հայտնության միջոցով Մուհամմեդին (ինչպես նաեւ նրանից առաջ եկող առաքյալներին) փոխանցել է կրոնը: Շարիաթը ֆեոդալական իրավունքի կրոնական եւ իրավաբանական նորմերի ամբողջությունն է եւ ընդգրկում է մահմեդականի կյանքի նշանակալից մասը - ծնթ. խմբ.:

[4]      Կապիտուլյացիա (ուշ լատիներեն՝ capitulatio՝ պայմանավորվում եմ, գլուխների եմ բաժանում, լատիներեն՝ capitulum՝ գլուխ, բաժին, հոդված) պայմանագրի հատուկ տեսակ, որը արտասահմանցիների համար սահմանում է արտոնյալ դրություն այս կամ այն պետությունում: Սկզբնապես կապիտուլյացիաները կարող էին տրվել պետության հայեցողությամբ, որը սակայն կարող էր չեղյալ համարվել: XV դ. կեսերին Օսմանյան կայսրության սուլթանները կապիտուլյացիոն իրավունքներ են տալիս Ջենովային եւ Վենետիկին: 1535 թ. Օսմանյան կայսրության եւ Ֆրանսիայի միջեւ կնքվում է կապիտուլյացիա, համաձայն որի ֆրանսահպատակ քաղաքացիները իրավունք են ստանում այցելել Սուրբ վայրերը: Համանման իրավունք են ստանում օտարահպատակ այն քաղաքացիները, որոնց հովանավորում էր Ֆրանսիան: Համաձայնագրով Ֆրանսիան երկար ժամանակով հանդիսանում էր Օսմանյան կայսրությունում արեւմտաեվրոպական միակ ներկայացուցիչը: 1683 թ. Վիեննայի ճակատամարտում Օսմանյան կայսրության պարտությունից հետո սկսվում է տերության թուլացումը, որից օգտվում են նրա տիրապետության ներքո գտնվող ազգային փոքրամասնությունները՝ հույները, բուլղարացիները, չեռնոգորցիները վալախները: Սակայն կայսրության թուլացումից հետո Ֆրանսիայի արտոնությունները մեծանում են եւ համարվում են հավերժ: XVII դ. Օսմանյան կայսրությունում իրենց քաղաքական եւ տնտեսական ազդեցությունն են ուժեղացնում Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան, որոնք ցանկանալով պահպանել իրենց դիրքերը եւ խանգարել Ավստրիային ու Ռուսաստանին նոր տարածքներ ձեռք բերել Օսմանյան կայսրությունից՝ հանդես էին գալիս նրա տարածքային ամբողջականության պաշտպանությամբ եւ դեմ էին օսմանցիների կողմից ճնշումների ենթարկվող քրիստոնյա ժողովուրդների ազատագրությանը: Դա էր պատճառներից մեկը, որ  XVIII դ. վերջից սկսած կապիտուլյացիայում մտցվում են պայմանագրեր, որոնք օտարերկրյա տերություններին տրվող արտոնությունների հետեւանքով Օսմանյան կայսրությունն աստիճանաբար ընկնում է ստրակական կախվածության մեջ: Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում Օսմանյան կայսրությունը չեղյալ համարեց կապիտուլյացիոն պայմանագրերը - ծնթ. խմբ.:

[5]      Նկատի ունի սուլթան Աբդուլ Համիդ II-ին - ծնթ. խմբ.:

[6]      Էնվեր փաշա (Իսմայիլ Էնվեր, 1881–1922 թթ. ), օսմանյան պետական եւ ռազմական գործիչ, օսմանյան Թուրքիայի ռազմական նախարար (1913–1918 թթ. ), երիտթուրքական «Միություն եւ առաջադիմություն» կուսակցության ղեկավարներից, ռազմական հանցագործ: Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից եւ իրականացնողներից մեկը - ծնթ. խմբ.:

[7]      Ահմեդ Նիյազի բեյ (1873-1913), օսմանյան զինվորական եւ քաղաքական գործիչ - ծնթ. խմբ.:

[8]      Օսմանյան կայսրության կառավարությունում առաջին նախարար, մեծ վեզիր - ծնթ. խմբ.:

[9]      Մեհմեդ Ֆերիդ (Դամադ Մեհմեդ Ադիլ Ֆերիդ փաշա էֆենդի, 1853-1923), օսմանյան պետական գործիչ, որին սուլթան Մեհմեդ VI-րդը երկու անգամ նշանակել է մեծ վեզիր (Ձեւականորեն նա այդ պաշտոնը զբաղեցրել է հինգ անգամ, քանի որ նրա կաբինետը մի քանի անգամ տարբեր պատճառներով ցրվել է եւ նա մի քանի անգամ ձեւավորել էր նոր կառավարություն) - ծնթ. խմբ.:

[10]    Սայիդ Հալիմ փաշա (1863-1921), օսմանյան քաղաքական եւ պետական գործիչ, մեծ վեզիր (1913-1919), Հայոց ցեղասպանության պատասխանատուներից: 1919 թ. ձերբակալվել է բրիտանացիների կողմից պատերազմի սանձազերծման մեղադրանքով եւ մայիսի 29-ին տեղափոխվել է Մալթայի բանտ: 1921 թ. անհասկանալի պատճառով ազատ է արձակվել: 1921 թ. դեկտեմբերի 5-ին սպանվել է Հռոմում հայ վրիժառու Արշավիր Շիրակյանի կողմից:

[11]    Տե՛ս թիվ 39 ծանոթագրությունը - ծնթ. խմբ.:

[12]      Տե՛ս թիվ 39 ծանոթագրությունը - ծնթ. խմբ.:

[13]    Ահրար՝ թուրքերեն ազատական, լիբերալ - ծնթ. խմբ.:

[14]    Մեհմեդ Քյամիլ պաշա (1833-1913), օսմանյան պետական եւ քաղաքական գործիչ, չորս անգամ գրավել է մեծ վեզիրի պաշտոնը - ծնթ. խմբ.:

[15]      Հուսեյին Հիլմի փաշա (1855-1922), օսմանյան պետական գործիչ, ներքին գործերի նախարար, մեծ վեզիր (1909) - ծնթ. խմբ.:

[16]      Ահմեդ Թեւֆիկ փաշա (1845-1936), օսմանյան դիվանագետ, պետական գործիչ, մեծ վեզիր (1909 թ. մարտի 27ից մինչեւ ապրիլի 27-ը, 1918 թ. նոյեմբերի 11-ից մինչեւ մարտի 10-ը, 1920 թ. հոկտեմբերի 21-ից մինչեւ 1922 թ. նոյեմբերի 17-ը: ) - ծնթ. խմբ.:

[17]      Սոֆթա՝ թուրքերեն նշանակում է մեդրեսեի (հոգեւոր դպրոց) աշակերտ - ծնթ. խմբ.:

[18]      Ստույգ անվանումն է Յըլդըզ սարայ (թուրք. ՝ Yıldız Sarayı՝ «Աստղային պալատ), Կ. Պոլսում գտնվող սուլթան Աբդուլ Համիդ II-ի նստավայրը:

[19]      Այա Սոֆիա՝ Սուրբ Սոֆիայի տաճար (հունարեն՝ Ναός τῆς Ἁγίας τοῦ Θεοῦ Σοφίας, թուրքերեն՝ Ayasofya), համաշխարհային նշանակություն ունեցող բյուզանդական «ոսկեդարի» խորհրդանիշը կրող քրիստոնեական կառույցի անվան հրապարակ: Ս. Սոֆիայի տաճարը կառուցվել է 532-537 թթ. Հուստինիանոս I կայսեր կողմից: Հանդիսացել է Բյուզանդիայի գլխավոր քրիստոնեական տաճարը: Օսմանյան թուրքերի կողմից Կ. Պոլսի գրավումից հետո վերածվել մզկիթի: Ներկայումս՝ թանգարան է - ծնթ. խմբ.:

[20]    Մահմուդ Շեւքեթ փաշա (1856-1913), օսմանյան զինվորական նախարար (1910-1912), մեծ վեզիր (1913 թ. հունվար-հունի), միաժամանակ վարել է ռազմական եւ արտաքին գործերի նախարարների պաշտոնները - ծնթ. խմբ.:

[21]    Սան Ստեֆանո, բյուզանդական բնակավայր, այժմ Եշլիքյոյ (թուրքերեն՝ Yeşilköy)՝ Ստամբուլից 11 կմ արեւմուտք: Այժմ հանդիսանում է Ստամբուլի արվարձան: 1878 թ. փետրվարի 19-ին (մարտի 3-ին) այստեղ է կնքվել Ռուսական եւ Օսմանյան կայսրությունների միջեւ հաշտության պայմանագիրը, որով ավարտվել է 1877-1878 թթ. ռուս-թուրքական պայմանագիրը: Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածով Օսմանյան կայսրությւոնը պարտավորվել է բարենորոգումներ կատարել Արեւմտյան Հայաստանում: Մեծ տերությունների՝ հիմնականում Մեծ Բրիտանիայի եւ Ավստրո-Հունգարիայի ճնշման հետեւանքով պայմանագիրը վերանայվել է  Բեռլինում՝ 1878 թ. հունիսի 1-ից մինչեւ հուլիսի 1-ը տեղի ունեցած կոնգրեսում - ծնթ. խմբ.:

[22]      Շեյխ ուլ իսլամ (թուրք. ՝ Şeyhülislam) մահմեդական մի շարք պետություններում հոգեւոր բարձրագույն կոչում - ծնթ. խմբ.: 

[23]      Մեհմեդ V Րեշադ (1844-1918), օսմանյան XXXV սուլթան (1909-1918) - ծնթ. խմբ.:

[24]    Ավելի մանրամասն տե՛ս թիվ 39-րդ ծանոթագրությունը:

[25]    Թալեաթ փաշա (Մեհմեդ Թալաաթ, 1874–1921), թուրք պետական գործիչ, Օսմանյան կայսրության Ներքին գործերի նախարար (1913–1918), մեծ վեզիր (1917-1918): Երիտթուրքական «Միություն եւ առաջադիմություն» կուսակցության ղեկավարներից, ռազմական հանցագործ: Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից եւ իրականացնողներից մեկը: 1919 թ. Կ. Պոլսում կայացած զինվարական արտակարգ ատյնաը դատապարտել է մահապատժի կայսրությունը պատերազմի մեջ ներքաշելու եւ հայերի ցեղասպանության համար: Խուսափել է պատժից: 1921 թ. մարտի 21-ին Բեռլինում սպանվել է վրիժառու Սողոմոն Թեհլերյանի կողմից:

[26]    Մեհմեդ Ջավիդ բեյ (1875-1926), օսմանյան քաղաքական եւ պետական գործիչ, ֆինանսների նախարար: Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից: 1919 թ. Կ. Պոլսում կայացած օսմանյան զինվորական արտակարգ ատյանը դատապարտել է մահապատժի կայսրությունը պատերազմի մեջ ներքաշելու եւ հայերի ցեղասպանության համար: Խուսափել է պատժից: 1926 թ. մահապատժի է ենթարկվել Անկարայում - ծնթ. խմբ.:

[27]    Ապստամբությունը ճնշվել է  1910 ապրիլ-օգոստոս ամիսներին - ծնթ. խմբ.:

[28]    Դաշնակցություն (Հայ Յեղափոխական Դաշնակցություն), հայ ազգային կուսակցություն: Հիմնվել է 1890 թ. Թիֆլիսում: Հիմնադիրներն էին՝ Քրիստափոր Միքայելյանը, Սիմոն Զավարյանը, Ստեփան Զորյանը (Ռոստոմ) եւ ուրիշներ: Կուսակցության նպատակն էր համախմբել հայ ժողովրդին, հասնել Արեւմտյան Հայաստանի հայության քաղաքական ու տնտեսական ազատության: Դաշնակցությունը զգալի դեր խաղաց հայդուկային կամ  ֆիդայական խմբերի կազմակերպման, արեւմտահայության եւ արեւելահայության ինքնապաշտպանության կազմակերպման գործում: Կուսակցությունը համագործակցում է երիտթուրքերի հետ նպատակ ունենալով տապալել Օսմանյան կայսրության միապետական համակարգը եւ հաստատել ժողովրդավարական կարգեր: Որոշ ժամանակ անց տեսնելով, որ երիտթուրքերը դրժել են իրենց խոստումը՝ հրաժարվում է հետագա համագործակցությունից: Դաշնակցությունը գործուն դերակատարություն է ունեցել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին՝ 1914-1916 թթ. հայ կամավորական շարժումը կազմակերպելու եւ ղեկավարելու գործում - ծնթ. խմբ.:

[29]      Ահմեդ Մուխթար փաշա (թուրք. ՝ Ahmed Muhtar-paşa, 1832-1919), օսմանյան ռազմական գործիչ, մեծ վեզիր (1912 թ. հուլիս-հոկտեմբեր) - ծնթ. խմբ.:

[30]      Նորատունկյան Գաբրիել (1852-1936), օսմանյան դիվանագետ եւ պետական գործիչ, հայ հասարակական գործիչ: Ավարտել է Սորբոնի համալսարանի քաղաքական գիտությունների դպրոցի դասընթացները: 1870-ական թթ. աշխատելէ կայսրության արտաքին գործերի նախարարությունում: Արտաքին գործերի նախարար (1912-1913): Ֆրանսերեն հրատարակել է օսմանյան տերության սկզբնավորման շրջանից՝ օտար տերությունների հետ կնքած միջազգային պայմանագրերի քառահատոր " Recueil d'actes internationaux de l'Empire Ottoman " քառահատոր հավաքածուն - ծնթ. խմբ.:

[31] 1912-1913 եւ 1913 թթ. տեղի են ունեցել Բալկանյան երկու պատերազմներ: Առաջին պատերազմի արդյունքում Բալկանյան երկրները՝ Սերբիան, Չեռնոգորիան, Հունաստանը եւ Բուլղարիան դուրս մղեցին Օսմանյան կայսրությանը Բալկանյան թերակղզուց՝ Եվրոպայից, բացառությամբ Կ. Պոլսից եւ նրա մերձակայքից: Պատերազմն ուներ ազատագրական բնույթ: Սակայն հակասությունները հաղթող երկրների միջեւ հանգեցնում են երկրորդ պատերազմին նախկին դաշնակիցների՝ մի կողմից Բուլղարիայի, իսկ մյուս կողմից Սերբիայի, Հունաստանի, Չեռնոգորիայի եւ Օսմանյան կայսրության միջեւ: Բուլղարիան պարտություն է կրում, զրկվում է մի շարք տարածքներից, իսկ թուրքերը վերագրավում են Ադրիանապոլիսն (այժմ Էդիրնե) իր շրջակայքով - ծնթ. խմբ.:

[32]    Նկատի ունի սուլթանի նստավայրը - ծնթ. խմբ.:

[33]    Սաբահեդդին Մեհմեդ, արքայազն (1877-1948), օսմանյան քաղաքական եւ պետական գործիչ - ծնթ. խմբ.:

[34]    Ահմեդ Ջեմալ փաշա (1872–1922 թթ. ), օսմանյան ռազմական եւ քաղաքական գործիչ, ռազմական հանցագործ: 1914 թ. ` Օսմանյան կայսրության ծովային նախարար, 1915 թ. մայիսից` Սիրիայի զինվորական եւ քաղաքացիական ադմինիստրատոր (նահանգապետ) լիազոր: Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից եւ իրականացնողներից մեկը: Արաբները նրան կոչել են «Արյունարբու մսագործ»՝ քանի որ նրա հրամանով 1916 թ. մայիսի 6-ին Դամասկոսում եւ Բեյրութում կախաղան են հանվել զգալի թվով  լիբանանցի եւ սիրիացի հայրենասերներ: Պատերազմում պարտություն կրելուց հետո թաքնվել է արտասահմանում: 1919 թ. օսմանյան ռազմական ատյանը դատապարտել է մահվան: Սպանվել է 1922 թ. Թիֆլիսում վրիժառուներ Պ. Տեր-Պողոսյանի եւ Ա. Գեւորգյանի կողմից - ծնթ. խմբ.:

[35]      Գիրս Միխայիլ Նիկոլայի (1856-1932), ռուսական դեսպանը Օսմանյան կայսրությունում (1911-20. 01. 1914) -ծնթ. խմբ.:

[36]    «Ազատամարտ», հասարակական-քաղաքական օրաթերթ, ՀՅԴ կուսակցության օրգան: Լույս է տեսել 1909-1914 եւ 1918-1921-ին Կ. Պոլսում -ծնթ. խմբ.:

[37]    Լիման ֆոն Զանդերս (գերմ. ՝ Otto Liman von Sanders, 1855-1929), գերմանական բանակի գեներալ, Օսմանյան կայսրությունում գերմանական ռազմական առաքելության ղեկավար (1913): Պատերազմի տարիներին օսմանյան բանակում զբաղեցրել է հրամանատարական տարբեր պաշտոններ -ծնթ. խմբ.:

[38]    Լ. Վեսթենենկ զբաղեցրել է Կոնգոյի նահանգապետի պաշտոնը -ծնթ. խմբ.:

[39]    Ն. Հոֆֆ, նորվեգացի, գնդապետ -ծնթ. խմբ.: