Մեծ դէպքերը Վասպուրականում 1914-1915 թուականներին

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՍԷՖԷՐ-ԲԷՐԼԻԿԸ ԿԱՄ ԶՕՐԱԺՈՂՈՎԸ


Համաեւրոպական պատերազմը որքան որ դիւրութեամբ պայթեց եւ ահաւոր հետեւանքներ առաջացրեց. նոյնքան դիւրութեամբ դէպի ինքը քաշեց պետութիւննար ու ժողովուրդներ։ Ամենքը նետւում էին այդ պատերազմի մէջ այն համոզմունքով. որ իրենք յաղթող պիտի դուրս գան եւ պիտի շահւեն նրանից։

Այսպէս լինելով. է. որ սահմանադրական Տաճկաստանը. այն Տաճկաստանը.. որը իր վեց տարիների գոյութեան ընթացքում երեք անգամ սուր էր մերկացրել՝ մէկ անգամ Իտալիայի [1] դէմ. մէկ անգամ Ալբանիայի. իսկ երրորդ անգամ Բալկանեան պետութիւնների դէ։ Եւ երեք անգամ պատերազմի ելնելով միշտ էլ պարտութիւն էր կրել. հեշտութեամբ նետւէր նաեւ այս պատերազմի մէջ՝ երազելով ձեռք բերել այն. ինչ որ կորցրել էր 19-րդ դարի ընթացքում։

Եւ երիտասարդ թուրքերի կառավարութիւնը միանգամայն զուրկ ինքնուրոյն քաղաքականութիւնից. դարձաւ գործիք Գերմանիայի ձեռքում. այն Գերմանիայի. որը սովոր էր ուրիշի ձեռքով շագանակներ հանել կրակից. կարճամտօրէն տարւեց այդ նոյն Գերմանիայի խոստումներին ու նետւեց պատերազմի մէջ. թէեւ միանգամից։

- Եւրոպայում պորթկել է ահաւոր պատերազմ. սահմանակից պետութիւնները զէնքի տակ են առել պահեստի զօրքերը. մեր պետական շահը եւ մեր երկրի պաշտպանութեան խնդիրը մեզ նոյնպէս հարկադրում է պատրաստ լինել հնարաւոր անակընկալների հանդէպ։

Ահա այս պատճառաբանութեամբ յուլիսի 21-ին. այն է Գերմանիայի կողմից Ռուսաստանին պատերազմ յայտարարելուց երկու օր անց Տաճկաստանը յայտարարեց սէֆէր-բէրլիկ։

Սէֆէր-բէրլիկ արաբական բառ է եւ այժմեան իմաստով նշանակում է զօրաժողով-մօբլիզացիա։

Սէֆէր-բէրլիկի հիման վրա յուլիսի 21-ին Տաճկաստանում զէնքի տակ կանչւեցին բոլոր տղամարդիկ անխտիր 20-ից սկսած մինչեւ 45 տարեկանը։ Զէնքի տակ էին կանչւում ոչ միայն մահմեդականները. որոնք տասնեակ տարիներից ի վեր ենթակա էին զինւորական ծառայութեան. այլ եւ քրիստոնեաները. ինչպէս եւ հայերը. որոնք զինւորական ծառայութեան օրէնքի տակ մտած լինելով 1910 թւից ի վեր. պահեստի զօրք համարեա դեռ չունէին։

Տաճիկ կառավարութիւնը ամէն ինչ վերցնում էր Եւրոպայից. բայց միեւնոյն ժամանակ նրանց գործադրում էր իր հասկացողութեամբ. եթէ կարելի է ասել. գլխիվայր։

Նոյնը տեղի ունենալու եւ այս անգամ։ Յայտարարում էր զօրաժողով. բայց բռնի զէնքի տակ էր անչում մարդկանց. որոնք երբէք զինւորական ծառայութեան մէջ չէին եղել եւ հրացան բռնելու վարժութիւննար չէին կատարել։

Եւ սկսւեց շփոթը երկրի մէջ։

Հրամանը խիստ էր ու սպառնալից, բոլոր տղամարդիկ ձգում էին բան ու գործ եւ կուտակւում էին արձանագրւելու շէնքերի շուրջը. իսկ շատերն էլ քաշւում էին հրապարակից ու թագնւում։ Խոյս էին տալիս ոչ միայն քրիստոնեաները. որոնց համար միանգամայն անըմբռնելի էրայդ կարգադրութիւնը. այլեւ մահմեդականները։

Սէֆէր-բէրլիկը. այդ անիմաստ ու անմիտ ակտը եկաւ իբրեւ մի պատուհաս. եկաւ քայքայելու առանցքի այն էլ քայքայւած տաճկահպատակ ժողովուրդների տնտեսութիւնը։ Ժողովրդի ամենածանր ժամանակն էր. նրա աշխատանքի. ապրուստ հայթայթելու թանկագին ժամանակը։ Մասնաւորապէս Տաճկա-Հայաստանի համար. որ գերազանցօրէն երկրագործական երկիր է. սկսւել էր խոտհունձը. սկսկւելու էին ուզում. հասուն արտերը զօրանոցներն էին քշւում։ Քշւում էին անխտիր ամենքը չէին նայում նոյնիսկ ոչ տարիքին եւ ոչ էլ մարմնական ու ֆիզիքական պակասութիւններին։

 

- Այստեղ զէնքի տակ են կոչւած 20-րդ մինչեւ 45 տարեկանները առանց բացառութեան։ Ի նկատի չեն առնւում ոչ ընտանեկան դրութիւնը. ոչ էլ մարմնական արատներն ու թերութիւնները։ Նոր կազմւած գնդերի մէջ դուք կը հանդիպէք կաղի. կոյրի. սապատաւորի. ցաւագարի։ Զինւոր են տարւած եւ քաղաքից դուրս բլուրների լանջերին ամբողջ օրը խրամատներ են փորձում մարդիկ. որոնք իրենց չարքաշ աշխատանքով հազիւ էին փորում մարդիկ. որոնք իրենց չարքաշ աշխատանքով հազիւ էին կարողանում ձեռք բերել օրինակ մի կտոր չոր հաց իրենց բազմանդամ ընտանիքի համար. եւ նկարագրում է այս կերպ դրութիւնը Էրզրումում ականատեսը։

 

- Մինչդեռ Բուլանըխի հայ ժողովուրդը դատաւոր տառապանքներից հազիւ ազատւած կը համարէր զինքը եւ ուրախացած էր մօտալուտ բարեկարգութեան խաբուսիկ յոյսերով. յանկարծ Վոսփորից լսւեց հեռագրական սոսկալի գոյժը, եւ Օսմանեան կայսրութեան ամբողջ երկրի մէջ եղած պահեստի զինւորները 20-ից մինչեւ 45 տարեկանները անյապաղ զէնքի տակ առնել։ Յաջորդ օր կառավարութիւնը ձեռնարկեց գործի եւ զօրքն ու ոստիկանական խմբերը դիւրային հրահանգներով ցրւեցան գիւղերը, սրանք առանց կանոնաւոր ցուցակի. ոչխարի հոտ պէս հաւաքելով մեծ ու փոքր. ծեր ու պատանի. քօռ ու քաչալ. կաղ ու հաշմանդամ. մերկ ու թշւառ վիճակի մէջ բերին Կոփ եւ ուղարկեցին անծանօթ կողմեր։ Միմիայն Կոփից հինգ աւուր մէջ մօտ 300 երիտասարդ հեռացուցին, այժմ էլ սկսել են հասակաւորներին արձանագրել։

 

Նկարագրում է այս կերպ էլ դրութիւնը Բուլանըխում մէկ ուրիշ ականատես. նկարագրութիւն. որոնցով լի են այդ օրերի թերթերը։

Սակայն սէֆէր-բէրլիկը միակ չարիքը չէր. որ իջաւ թշվառ տաճկահպատակ ժողովրդի վրա համաեւրոպական պատերազմի հետ միամանակ։ Սէֆէր-բէրլիկը իր հետ բերեց եւ մի այլ չարիք. որը իւրայատուկ էր Տաճկաստանին եւ արտասովոր այլ երկրներում։ Դրան տաճիկները յատկացրին Թէքեայիֆի-հարպիէ անունը։ Այս բառը նոյնպէս արաբական է նշանակում է պատերազմական տուրքեր։

Տաճկական գանձարանը դատարկ էր ինչպէս միշտ, այդ պայմաններում տաճիկ կառավարութիւնը ձեռնարկել էր զէնքի տակ կանչել միլիօնանոց բանակ։ Ո՞րտեղից պիտի հոգացւէր այդ ահագին բանակի հագուստն ու սնունդը. ի հարկէ նոյն կեղեքւած ժողովրդից։Եւ ահա հիմնւում է թէքեալիֆի-հարպիէն իր բազմաթիւ պահեստներով ու «քօմիսիօն»-ներով։

Ի՞նչ է այդ հիմնարկութեան էութիւնը, վերցնել ժողովրդից ամեն ինչ. որոնք պէտք են զօրքի համար եւ հացահատիկներ. կենդանիներ. ուտեստի այլ մթերքներ. խոտ. յարդ եւ այլն։ Դրանց արժէքը պիտի վճարել. բայց ինչպէս, գնահատում են վերցրեծ իրերը քէֆը ուզածին պէս եւ ապրանքատիրոջը տալիս են արժէքի համապատասխան ստացական։

Թէքեալիֆի-հարպիէ. ինչպէս տեսանք. նշանակում է պատերազմական տուրքեր։ Բայց վերցրած ապրանքի արժէքը վճարւելու էր։ Միւս կողմից վերցրած ապրանքի արժէքը վճարւելու էր. բայց արժէքի փոխարէն տրւում էր մի թղթի կտոր. որը երբէք չէր վճարւելու։

Եթէ Թէքեալիֆի-հարպիէն տուրք է. ապա ի՞նչու է վերցւած իրի համար ստացական տրւում. իսկ եթէ դրամը պիտի վճարւի. ապա ի՞նչու է տուրք կոչւում։ Ահա այն քաօսը. որ ստեղծւեց այդ մարմնի շուրջ եւ որից առաջ եկաւ կազմակերպւած ալան-թալանը եւ կողոպուտը։

Թէքեալիֆի-հարպիէի քօմիսիօնը մնում էր խանութներն ու տները. բացում էր պահեստները. քրքրում էր հորերը. կտրում էր ճանապարհները եւ բռնի գրաւում էր գործւածքներ. շաքար. նաւթ. հացահատիկներ. կենդանիներ եւ հազար ու մի իրեր եւ ապրանքներ՝ տալով տիրոջը թղթի մի կտոր։

Այս ալան-թալանի մեծ բեռը ծանրանում էր հայ ժողովրդի վրա։

 

- Ժողով կընեն ու կը որոշեն եւ այսինչը պիտի տայ սաչափ. այնինչը՝ սաչափ։ Ու միշտ կորոշեն. որ հայ եւ յոյն վաճառականները պիտի տան։ Ու հսկա օթօմօբիլ մը կուգայ հոգէառ հրեշտակի պէս կը կենա մաղազայի առջեւ։ Որ վաճառական զայն տեսաւ իր մաղազայի առջեւը կեցած. կը սարսափի. համոզւած. որ որոշած են զինքը սնանկացնել։ Կը մտնեն խանութը. եղած չեղածը կը լլեցնեն հսկայ մոխրագոյն օթօմբիլն ու կը տանեն. կտոր մը թուղթ տալով տիրոջը. թէ տարինք սաչափ լիրայի ապրանք։ Գինն ալ կէսէն աւելի կը զեղճեն։ Իսկ թուղը որո՞ւ պիտի տալ եւ ո՞ւրկէ գանձել. ատ ալ ալլահի գործն է։

- Իպրանոսեաններ. Ասլանեաններ. Կարապետեաննեար. Թոփալեաններ արժանացան հոգէառ օթօմօբիլի կրկնակ այցելութիւններուն։ Մանաւանդ խեղճ Թոփալեանը. երեք անգամ օթօմօբիլն կեցաւ անոր մաղազայի [2] առջեւը։ Ու երէկ անոնց մաղազան գոց էր. վասնզի մէջը այլեւս ապրանք չկար. 250 ոսկիի կտաւ. քաթան եւ այլն տարին միանւագ։

 

Այսպէս էր Թէքեալիֆի-հարպիէի կողոպուտը ականատեսի վկայութեամբ սուլթանների մայարաքաղաքում եւ Պօլսի մէջ. ինչ կը լինէր գաւառական քաղաքներում. այդ դժւար չէ գուշակել։

Սակայն Թէքեալիֆի-Հարպիէն աւելի մեծ չափով եկաւ կողոպտելու չարքաշ գիւղացուն։ Բաւական չէր. որ զինւոր էին տարել ընտանիքը ապրեցնող աշխատաւոր ձեռքը. այժմ էլ գալիս էին խլելու նրա կտոր հացը։

Թէքեայիֆի-հարպիէն գիւղական ժողովրդից գանձւում էր մթերքով եւ. իբրեւ չափ. սահմանւած էր գիւղացու շարժական կարողութեան մի տասնորդականը. օրինակ. եթէ գիւղացին ունէր 10 ոչխար կամ 10 չափ ցորեն. մի ոչխարը կամ մի չափ ցորենը պիտի գնար զօրքի կարիքների համար։ Այսպէս սահմանւած էր վերեւից, իսկ գործադրութեան տեղում այդ չափը ենթարկւում էր փոփոխութեան քօմիսիօնի հայեցողութեամբ։ Թէեւ քօմիսիօնը կազմւած էր լինում գլխաւորապէս գայմագամից. մալը մուտիրից. կարդիից եւ ժողովրդի մի երկու ներկայացուցիչներից. բայց ներկայացուցիչները յաճախ դեր չէին խաղում, չէ՞ որ զինւորական դրութիւն էր եւ պատերազմական տուրքերի դէմ գնալ չէր կարելի։

Քօմիսիօնը. առանց մանրամասնութիւննարի մէջ մտնելու. որոշում էր գիւղի կարողութիւնը ըստ իր հայեցողութեան եւ պահանջում էր մաս այն բոլոր բերքերից ու մթերքներից. ինչ որ ունէր գիւղացին։ Այստեղ արդէն չափ գոյութիւն չունէր. չափը քօմիսիօնի. աւելի ճիշտը. գայմագամի տրամադրութիւնն էր հայրենասիրութեան չափը, երբեմն չափը պակաս էր լինում որոշւած նորմայից. բայց յաճախ. այն էլ շատ յաճախ. աւելի էր լինում առանձնապէս հայերի նկատմամբ։

Գիւղերից պահանջւումէր ցորեն. գարի. ալիւր. իւղ. պանիր. ձաւար խոտ. յարդ գուլպա. տրեխ. վառելիք եւ հազար եւ մի իր։

Որպեսզի գաղափար կարելի լինի կազմել. թէ որքան ծանր էր այդ նոր պատերազմական տուրքը. բերեք մի փոքրիկ հաշիւ։

Ալջաւազի գաւառի 23 հայաբնակ գիւղերում ապրում էին 823 տուն հայեր։ Այդ 823 տուն հայ ժողովուրդը վճարեց Թէքեալիֆի-հարպիէ,

3800 քիլէ հացահատիկ.

2300 ոչխար.

800 լիրա դրամ.

եւ մեծաքանակ իւղ. պանիր. գուլպա. խոտ. յարդ եւայլ իրեր։

Քիլէն հաւասար է 15 փթի [3] ։

Եթէ Ալջաւազի վճարածը վերածենք դրամի. հացահատիկի փութը հաշւելով մէկ րուբլի. ոչխարի մէկը 7 րուբլի եւ լիրան 10 րուբլի. կստանանք 80. 000 րուբլու գումար. բացի միւս  մթերքները։ Ուրեմն միջին հաշւով իւրաքանչիւր տուն վճարել էր 100 րուբլու միմիայն հացահատիկ. ոչխար եւ դրամ։

 

Գրաւեցին խեղճ գիւղացիին իւղը. մի տարւան ամբարած ցորենի ու ալիւրի պաշարը. բոլոր ձիերը. էշերը. եզները. ոչխարները եւ վերջապէս գրաւեցին անոնց ոտքի կօշիկը. գուլպան եւ անոնց մերկութիւնը ծածկող հագուստներին անգամ աչք տնկեցին։

Այսպէս էր պատկերը Շապին-Կարահիսարում։

Սակայն ողբալի այս կացութեան մէջ տաճիկ կառավարութեան գործելակերպը ընդունում էր զաւեշտական բնույթ։

Օրինակ. Վանի մէջ քաղաքամիջում գտնւող Ախթար-Բազկ կոչւող թաղից. ուր ապրում էին 70 տուն հայեր. Թէքեալիֆի-հարպիէն պահանջեց 50 հատ իշլիկ (ֆուֆայկա(. 50 զոյգ գուլպա. 50 զոյգ շապիկ-վարտիկ. 5 հատ մէզար (սփռոց*** ձաւար-կորկոտ չորացնելու համար։ Բացի այդ. պահանջեց ձիու փալաններ [4]. բայց որովհետեւ գտնելը քաղաքում դժւար էր. ուստի թաղը փալանի փոխարէն տւեց 5 թաղիք եւ 5 կարպետ։

Ի հարկէ. պահանջը սրանով չը սահմանափակւեց. այլ կրկնւեց երեք անգամ եւ երեք անգամն էլ ստացւեց։ Նոյն ձեւի պահանջներ արւում էին բոլոր թաղերից։

Սակայն զաւեշտականը դեռ մնում էր։ Մի օր էլ կառավարութիւնը թաղերից պահանջեց մածուն. զօրին ուտեստ չէր կարողանում հասցնել եւ սկսեց կերակրել մածնով։ Մէկ մեծ կաթսա դրել էին թաղի կենդրոնում մի տան մէջ. իւրաքանչիւր տուն շաբաթը մի անգամ բերում էր իր ունեցած մածունը եւ այդ կերպ հաւաքւած մածունը այդ տեղից էլ ուղարկւում էր զօրանոցները։

Դառնանք նորից ողբերգականին։ Պետութիւնը միանգամայն զուրկ էր փոխադրական միջոցներից. մինչդեռ մէկէն ծագել էր պաշարի եւ պատերազմական պիտոյքների փոխադրութեան մեծ կարիք։ Եւ ահա կառավարութիւնը սկսկեց գրաւել ժողովրդի ունեցած սայլերը եւ բեռնակիր կենդանիները։

 

Արձանագրւեցին գաւառի հայ ժողովրդի սայլերը. եզները գոմեշները. ձիերը. ջորիները եւ էշերը, սրանք պատրաստ վիճակի մէջ սպասում են. որպսզի հարկ եղածին պէս զօրաց իրեղէնները փոխադրեն։ Դաշտային աշխատանքները կանգ են առել. եւ գրում են թերթերին Բուլանըխից։

 

Գիւղերում չը մնաց մի եզ. մի սայլ. մի ձի. մի ջորի. մի էշ. որ չը գրաւէր կառավարութիւնը. կենքը կանգ է առել. եւ գելիս է ահակոչը Էրզրումի դաշտից։

Այսպէս էր գնում ահա Տաճիկստանում սէֆէր-բէրլիկը եւ ընթանում նրա զուգակից Թէքեալիֆի-հարպիէն։



[1]      Իտալա-թուրքական պատերազմ (1911-1912), հայտնի է նաեւ Լիբիական կամ Տրիպոլիտանական պատերազմ անուններով: Օսմանյան կայսրությունը պարտություն է կրում եւ Իտալիային զիջում Տրիպոլիտանիան եւ Կիրենաիկան, ինչպե նաեւ հունական Դոդեկանես արշիպելագը՝ ներառյալ Ռոդոս կղզին -ծնթ. խմբ.:

[2]        Պահեստ -ծնթ. խմբ.:

[3]        1 փութը հավասար է 16 կգ -ծնթ. խմբ.:

[4]        Համետ՝ գրաստի մեջքին դնելու հարմարանք՝ բեռը բարձելու, ինչպես նաեւ նստելու համար -ծնթ. խմբ.: