Մեծ դէպքերը Վասպուրականում 1914-1915 թուականներին

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԱՌԱՋԻՆ ԳԱՂԹԸ


Ռուս զօրքերը. ինչպէս տեսանք. առաջանալով գրաւեցին Բասենի դաշտի մի մասը. Ալաշկերտը. Կարաքիլիսէ. Դութաղը. Թափարիզը. Սարայ. Բաշկալէն եւ Ուրմիի շրջանը։ Ամեն տեղ հայ ժողովուրդը խանդավառութեամբ դիմւորեց ռուս զօրքերին, Սակայն դեկտեմբերի 16-ին. երբ տաճիկները առաջացան մինչեւ Սարիկամիշ ու Արդահան. ռուս զօրքերը հրաման ստացան յետ նահանջել։ Եւ ահա այստեղից էլ  սկսւեց ռուսների գրաւած շրջանների հայ ժողովրդի. ինչպէս եւ ասորիների տառապանքների նորագոյն. միեւնոյն ժամանակ խստագոյն էջը։

Հայ ժողովուրդը ռուս զօրքի նահանջից յետոյ այլեւս իր տեղում նմալ չէր կարող, տաճիկ զօրքը. ինչպէս եւ համիդէական գունդերն ու քիւրդերը իրենց պարտութեան ամբողջ թոյնը նրա գլխին պիտի թափէին, այս անգամ ոչ ոքի չէին խնայելու, այս լաւ գիտէր հայ ժողովուրդը. ուստի երբ ռուս զօրքերը պատրաստւեցին հեռանալ. նրանց հետ միասին Կովկասի ճանապարհը բռնեց նաեւ հայ ժողովուրդը։ Եւ գաղթը սկսւեց։

Գաղթ, այլ բան է գաղթը խաղաղ պայմաններում. ամառ ժամանակ. այլ բան է հապճեպ կատարւած. թշնամու սարսափների ուժով մղւած գաղթը. այն էլ ձմռան սառնամանիքներին. ձիւնապատ դաշտերի ու լեռների միջով։ Ներկա գաղթը անօրինակ գաղթերից էր։

Բասենի մի մասի հայ ժողովրդի գաղթը կատարւեց նոյեմբերի մէջ. երբ այդ շրջանում տեղի ունեցան արիւնայեղ ճակատամարտեր։ Բասենի գաղթականութիւնը զետեղւեց գլխաւորապէս Սարիկամիշի ու Կարսի շրջաններում։

Այժմ գաղթում էր սահմանամերձ մի շարք գաւառների ժողովուրդը։

Դեկտեմբերի 16-ին ռուս զօրքերի հետ միասին շարժւեց Ալաշկերտի Դութաղի. Կարաքիլիսէի. Դիադինի եւ Բայազէտի գաւառների հայութիւնը։ Դրա հետ միաժամանակ շարժւեցին Սարայի. Բաշկալէի շրջանների եւ ապա Ուրմիի. Դիլիմանի. Խոյի ու Թաւրիզի հայ եւ ասորի ժողովուրդները։ Տասնեակ հազարաւոր ժողովուրդներ՝ մեծ ու փոքր. մարդ ու կին ձգեցին տուն ու տեղ. կենդանիներ ու ամեն ինչ, նոյնիսկ ուտեստի ու հագուստի անհրաժեշտ պաշարը. եւ ձեռք ձեռքի բռնած. ձմրան սառնամանիքներին ճամբա ընկան դէպի Կովկաս։ Ռուս զօրքը քաշւում էր. տաճիկներն ու քիւրդերը առաջանում էին. եւ գաղթականութիւնը շարժւում էր ահաւոր սարսափների տակ։

Դեկտեմբերի 23-ից սկսած Կաղզւանի. Իգդիրի եւ Ջուլֆայի ուղղութեամբ Երեւանի նահանգի սահմանները կոխեց ցրտից սառած. քաղցից նւաղած տասնեակ հազարաւոր գաղթականութեան անծայր քարաւանը։ Ի՞նչպէս էր նա շարժւում. ի՞նչ պատկեր էր ներկայացնում եւ ու՞ր էր գնում. դժւար էր նկարագրել. դժւար է պատկերացնել։ Նա գնում էր հոծ զանգւածներով. գնում էր Կաղզւանը. Իգդիրը. Նախիջեւանը եւ այդ տեղերից էլ Էջմիածինը. Երեւանը իրենց շրջականերով հեղեղելու, հեղեղելու իր բազմութեամբ. հեղեղելու իր թշւառութեամբ. իր քաղցրածութեամբ. իր մերկութեամբ. իր սառած ու կապտած դէպքերով իր անհուն զուլումով։

Այն. ինչ որ տեսաւ մի քանի շաբաթների ընթացքում գաղթականութիւնը. նրա հետ միասին նաեւ Երեւանի նահանգի հայութիւնն ու գիւղացիութիւնը. գաղափար կազմելու համար այստեղ կը բերենք մի քանի նկարագիրներն այն բազմաթիւ թղթակցութիւններից. որոնցով հեղեղւած էր այդ օրերին Կովկասի հայ մամուլը։

 

Թուրքական եաթաղանից ահաբեկ խուճապի է մատնւած Ալաշկերտն ու Բասենը։ Խուճապ է. փախ  փախստականի հնադարեան ծանր սայլը լեցուն երեխաներով. ուզում է անցնել Եփրատը, սայլը խրւում է. մնում է գետի մէջ. ջուրը ելնում  տանում է երեխաներից մէկին. երկրորդին. երրորդին մարդիկ բնազդաբար նետւում են ջուրը. բռնում են որին հնարաւոր է. սակայն ջուրը տանում է իր բաժինը։ Ու որդեկորոյս մայրերի ցաւագին որբերը քարերն են լացացնում։

Արծափ գիւղում. սահմանից այն կողմ. մի պատի տակ կիսամերկ դողդողալով լալիս են չորս երեխաներ. մեծը 12 տարեկան աղջիկ է։ Մօտենում հետքրքրւում եմ։ Պատասխանում են. եւ մեր մամ ճամբին մեռաւ. մենք մնացինք եթում. մէկ ճար արա. աղբէր. մեզի մի թորկ. մենք լէ քզի խետ կիգանք։

Արհաջ գիւղի մօտ ենք. Իգդիրից ոչ հեռու, մէկ անտէր ու անթաղ դիակ է ընկած. ծերունի է. խեղճը երեւի նոր է վախջանւել, ցեղոտւած ձեռներով յենւել է մի ժայռի, դժբաղդը ըստ երեւոյթիւն. գետինը ճանգռելով մահւան դէմ կռիւ է մղել ոտքի կանգնելու՝ ապրելու համար։ Սակայն զուր. նրա սոսկալի դէմքի վրայ՝ իր ապրած թշւառ կեանքի սարսափի դրոշմն է մնացել։

Տալիս է այս փոքրիկ պատկերները մի ականատես. անւանելով նրանց «կաթիլներ ցաւի ծովից»։

 

Իգդիր հասնելով. ականատես լինում մի աննկարագրելի. միեւնոյն ժամանակ քստմնեցուցիչ տեսարանի։ Գաղթականների հոսանքն այս տեղ ստացել է մի տարերային հեղեղի բնաւորութիւն. եւ առաջ է արժւում յոգնած. ուժասպառ եւ Իգդիրի առասպելական ցեղը ոտնելով։ Թրջւած ցեխակոլոլ են ամէնքը։ Երեխաների ճիչն ու աղաղակը. կանանց լացն ու հառաչանքը. տղամարդկանց գոռում գոչիւնը միախառնւելով. կազմել են մի աղէկտուր հանդէս։ Շատերը պատերի տակ թափւած. լալիս են իրենց սեւ բաղդն անիծելով։ Խուճապի ժամանակ ամէն ոք. մոռանալով ամէն ինչ. աշխատել է միայն իր գլուխն ազատել։ Ծնողները մոռացել են իրենց զաւակներին. երախաները՝ իրենց ծնողներին. քոյրը՝ եղբօյր. եղբայրը՝ քրոջ։ Շատ մայրեր կէս ճանապարհին ձգել են իրենց ծծկեր երեխաները. այլեւս անկարող գտնւելով այդ ամենաթանկագին բեռը տանելու։ Հարիւրներով կարելի է հաշւել իրենց զաւակները կորցրած ծնողներին։ Նկարագրու է պատկերը մէկ այցելու։

 

Ուշ երեկոյ է. երկու քայլի վրայ ոչինչ չի երեւում։ Ցեխն էլ հօ անտանելի է։ Տուն եմ գնում։ Մէկ էլ առաջիցս. մութի միջից. ձայներ եմ լսում։ «Աղա ջան. հոգուդ մատաղ. ախպէր ջան. էստեղ ցեխի մէջ մնացինք. տեղ չունինք. ճար չունինք. ընկերնիս կորցրինք. յետ ընկանք»։ Լապտերիս լոյսը դէպի այն կողմն եմ ուղղում, պատի տակ. հէնց ցեխի մէջ. ինչ որ մութ բաներ են շարժւում։ Կամաց կամաց վեր են կենում մի կին. ապա մէկ ուրիշը. գրկած մի երեխա. մի մարդ ահագին բեռը շալակին. եւ ապա մի երրորդ կին ու երեխաներ 5-6 տարեկան։ Նրանք բոլորն էլ սեւացած. ցրտից այրուած են. հագուստները ցեխոտ ու պտաառոտած։ Տղամարդն ու երեխան գրկած կինը ամուսիններ են. նրանցն են նոյնպէս երկու երեխաները։ Իսկ միւս երկու կանայք կորցրել են իրենց ամուսիններին եւ մնացել են անտէր։ Փորձում եմ տեղաւորել նրանց. բայց բոլոր տները լիքն են գաղթականներով. տեղ ու ճար չը կայ. եւ ես մնում եմ շւարած կանգնած։

Նկարագրում է նոյն Իգդիրի ասին մի ականատես։

 

Բացւում է ծանր տպաւորութիւնների օրւա առաւօտը, բոլորս ոտի վրա ենք։ Կենդրոնատեղի ընտրել ենք դպրոցը. նա ճանապարհի վրա է գտնւում, այնտեղից հարիւր քայլ է Արաքսի հսկայ կամուրջը. որտեղից եկել ու դեռ գալու են բոլոր գաղթականները։ Տներից փողոց են թափւում երէկւա եկողները։

Պարո՛ն. երախաներս քաղցած են քիչ մը հաց տւէք։

Ինձի հաց պէտք չի. ես քաղցած կը մնամ. միայն թէ իմ անասուններին մի խուրձ խոտ տւէք. քաղցից նրանք սատկում են։

Էրիկս հիւանդ է. պարոն. քիչ մը շաքար տուէք չայ տամ էնոր։

Կինս ազատւեր է. պարոն. մի գթալ տաք կերակուր կուզի։

Դիմում են անվերջ հազար ու մի պահանջներով թշւառութեան մատնւած այդ մարդիկ. ու յամառ կերպով կրկնում են. հաց. խոտ. հաց. խոտ։ Եւ դրանց մի կերպ. բաւարարում ենք։

Եւ մինչդեռ գիւղում գիշերողները խառն ու շփոթ. սայլերի ճռռոցով. երեխաների լացով ճանապարհւում են դէպքի էջմիածին. կամրջի կողմից սկսւում է նոր հոսանքը։ Մի ժամից յետոյ հոսանքը վարարում է. նա նման է հեղեղի։ Գալիս են ու գալիս, գալիս են ճռնչան սայլերով. անասունների դրա նստած. ոտով՝ միմիայն յետեւից շարւած. երբեմն էլ ձեռք-ձեռքի բռնած։ Ցեխը. սոսկալի ցեխը. ամէն ինչ մոռացնել է տւել, գալիս են մարդիք. կանայք ու երեխաներ ցեխակոլոլ. սառած ու կապտած, Դա մի քարւաան է յոգնած ու համրաքայլ. քարաւան անսկիզբ ու անվախճան։ Քարաւանը շարժւում է միապաղաղ շարքերով։ Այս շարքերի հետ գալիս  անցնում են յղի կանայք. կռացած պառաւներ. յաճախ երեխաները շալկած կանայք։ Դանդաղ շարժւող քարաւանի միօրինակութիւնը խանգարում են երբեմն արագ եկող ու անցող վարձովի ֆուրգոնները եւ ռազմամթերք փոխագրող սայլակները՝ լեփ լեցուն գաղթականներով։ Երբեմն այնպէս միախառնւում են գաղթականների սայլերն. անասուններն ու ֆուրգոնները. որ ճանապարհը ներկայացնում է մի կատարեալ քաօս. քաօս տխուր ու սրտաճմլիկ տեսարանների։

Այդ քաօսի մէջ արագ մօտենում է մի ֆուրգոն լիքը երեխաներով, մատաղ գլուխները. որ երեւում են ֆուրգոնի խորութեան մէջ. կը լինեն առնւազն 30, դրանք ծնողները կորցրած երեխաներն են։ Մօտենում են քթոցներով հաց բաժանողները եւ ֆուրգոնը կանգնեցնում։ Ինչպէս ծիծեռնակի ծագեր միաժամանակ մեկնւում են բազմաթիւ սառած մատաղ ձեռքեր. նրանք խլում են հացը եւ վայրկենապէս բերաններ տանում։

Օրը գլորւում է. բայց գաղթականութեան հոսանքը ուժեղ թափով դեռ շարունակւում է. նրանց բաց թողնելը այլեւս ուշ է։ Կարգադրւում է տեղաւորել գիւղում. եւ հոծ շղթան մնում է գիւղի ցեխոտ փողոցները, մի ժամ չանցած տները լցւում են այդ թշւառներով. իսկ հոսանքը առաջւա թափով դեռ շարունակւում է։

Ոտքի վրա աշխատող մարդիկ քաղցից ու յօգնածութիւնից անհամբեր են դարձել. բայց լուռ կատարում են իրենց պարտքը։ Վերջապէս օրը մթնումէ. հոսանքը սկսում է նւազել. հանում են ուշացած սայլերն ու խմբերը եւ մի կերպ տեղաւորում են դրանց էլ՝ համոզւած. որ այլեւս գալու չեն, սակայն մէկէն լսւում է արագ մօտեցող ֆուրգոնների ձայնը, նրանք շատ 5. 10. 15. 20. վերջապէս 24՝ բոլորն էլ լեցուն գլխաւորապէս կանանցով ու երախաներով։ Ֆուրգոնները առանց կանգ առնելու քշում անցնում են։ Նրանց կայանը բացօդեայ մի տափարակ է գիւղի միւս ծայրում։ Տեղ ու սթար չը կայ. 24 ֆուրգոնը այդ ահագին բազմութիւնով բացօթեա է նմալու. եւ թելադրում է մեզ դաժան դրութիւնը այս դաժան որոշումը։ Դեկտեմբերի վերջն է եւ այդքան կին ու երեխաների բացօթեա մնալը ծանրանում է մեր խղճին՝ ինչպէս կապարը. բայց ելք չը կայ եւ սկսւում է մի այլ տեսակի գաղթականութիւն։ Մենք ոտքի վրա եղող մարդիկս. աւելի քան 15 հոգի. վերցնու ենք 10 փթի չափ չափ հաց եւ 10 հատ վերմակ եւ ցեխի ու գիւղական մթութեան մէջ շղթա  բռնած շարժւում ենք դէպի գիւղի ծայրը։ Հասնում ենք ֆուրգոններին. բաժանում ենք հացը ու վերմակները. բացել ենք տալիս ֆուրգոնների  ծածկոյթները ու վերադառնում յուզւած։ Անում ենք այն բոլորը. ինչ որ հնարաւոր է. բայց այն. ինչ որ անում ենք. մի կաթիլ է այն հեղեղի մէջ. որը յորդացած հոսում է այդ ամբողջ օրը մեր աչքի առաջով։

Նկարագրում է Մարգարա գիւղի տեսարանը մի այլ ականատես եւ տողերիս գրողը։

Այս էր պատկերը անսիրտ աշխարհի երեսը շպրտւած տաճկահայ գաղթականների այն բոլոր տեղերում. ուր նա յայտնւում էր ինչպես մի արատասովոր հեղեղ։

Բայց կային գաղթականներ. սրանից էլ վատթար դրութեան մէջ, դրանց Սարայի. Բաշկալէի եւ Ատրպատականի գաղթկաաններն էին. որոնք սոսկալի զրկանքներ կրեցին ճանապարհին։

Դրանց դրութիւնը այս կերպ է նկարագրում մի ականատես։

 

Ատրպատականը դատարկւեց հայութիւնից։ Մարաղան. Ուրմին. Թաւրիզը եւ վերջապէս Սալմաստն ու Խոյը շարժւեցին դէպի Կովկաս։ Քիւրդ. թուրք հարեւանների սարսափը բոլոր վայրերի հայրերին ազատելու միակ մտահոգութեամբ։

Միանդաբի կռւից յետոյ. մարաղացիք գիշերով փախան դէպի Թաւրիզ եւ այնտեղից էլ ով հնարաւորութիւն ունէր. արշաւանքը շարունակեց դէպի Ջուլֆա։ Ուրմիան յանկարծ դատարկւեց։ Օսմանցիների ու քիւրդերի մերձաւորութիւնը նրանց փախուստը դէպի Սալմաստ աւելի խուճապային եւ եզերական դարձրեց։ Թաւրիզը համեմատաբար պատրաստւած դուրս եկաւ. Սալմստն էր. որ տեղափոխութեան բոլոր յարմարութիւններից զուրկ. տխրալի ու երկարաձիգ հետիոտն քարաւանը կազմեց դէպի Ջուլֆա։ Ահա այդ քարաւանն է. որ ուռճացած Ուրմիայի. Խոյի եւ Աղբակի հատւածներով. ներկայացնում է ամենից ստւար եւ տխուր պատկերը գաղթականական հոսանքի։

Ձիւնածածկ սարայի միջով. ցրտասունչ քամուց խարազանւած. երկար ու համրաքայլ շարաններով ձգւում է հայութիւնը գորշ ու մռայլ երկնքի տակ, թշւառութեան դաժան ու անողոք ճանապարհների վրա։ Սալմաստեցու եզն ու գոմէշը տաք գոմերից դուրս բերւած գոռում են. բառաչում աղիողորմ ու վայրենի. եւ ցրտից ճանապարհների երկայնքին ընկնում սատկած։ Խեղճ կենդանիները չեն կարողանում տանել իրենց վրե բարձած երեխաներին. հիւանդները եւ ծանրոցները։ Օ՜հ. թշւառութիւը այդ անբան էակների… Դժբաղդաբար միայն անասունները չեն. որ սառչում. ընկնում են, կան ծերեր. երեխաներ եւս. որոնք ցրտահար մեռնում են եւ իբրեւ գերեզման գտնում ձիւնի սպիտակ սաւանը։

Եթէ Թավրիզ-Ջուլֆա խճուղին միայն փոքրիկ արկածներ տեսաւ. ընդհակառակն՝ Ուրմիա-Սալմաստ-Խոյ-Ջուլֆա ձգւող ճանապարհը տասնեակ հազարների իսկական Գողգոթան դարձաւ։ Այդ ճանապարհի երկայնքին թափւած են դիակները մարդկային էակների. որոնք մեռան տասնեակներով անթաղ ու անդագաղ։

 

Մի վիճակագրութեամբ. որը կազմւեց 1915 թիւ յունւարի 30-ին (*) նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսների ընթացքում Երեւանի նահանգը եւ Կարսի շրջանը գաղթել եկել էին Տաճկաստանից եւ Պարսկաստանից հայեր հետեւեալ չափով։

 

 

ՏԱՃԿԱՍՏԱՆ

 

գաւառ

տուն

շունչ

Բասենի գաւառից

1551

12914

Նարմանի գաւառից

84

655

Բայազէտի գաւառից

224

1735

Դիադինի գաւառից

130

1111

Կարաքիլիս գաւառից

781

6034

Ալաշկերտի գաւառից

956

7732

Բաշկալէի գաւառից

385

2897

 

4111

33. 078

 

 

 

 

ՊԱՐՍԿԱՍՏԱՆ

 

Թաւրիզից - Խոյից

341

1809

Սալմաստի շրջանից

514

2816

Ուրմիի շրջանից

426

2601

 

1281

7226

Ընդամէնը

5392

40. 304

 

Հայերի հետ գաղթել էին նաեւ ասորիներ՝ 1325 տուն 8061 շնչով։

 

Այո. քանդւեց եկաւ մի քանի գաւառների հայութւինը. քանդւեց եկաւ աւելի քան 40. 000 հայ ժողովուրդ Տաճկաստանից ու Պարսկաստանից. ամէն ինչ կորցրած. եկաւ անօրինակ պայմանների մէջ՝ ենթակա սառնամանիքին. ցեխին. քաղցին. բաց երկնքին, եկաւ ճանապարհին ձգելով երեխաներ. ծերեր ու հիւանդներ. թողնելով իր յետեւից դիակներ։

Ճիշտ է. ճանապարհին նրան օգնում էին հայ կամաւորները. օգնում էին նաեւ ռուս կօզակները. բայց դրանք կաթիլներ էին այն ովկիանոսի համեմատութեամբ. որ ներկայացնու էր իրենից գաղթականութիւնը իր տառապանքներով։

Այժմ տեսնենք. ինչ վիճակ ունեցաւ տեղում մնացած համեմատաբար փոքրաթիւ հայ ժողովուրդը։