Մեծ դէպքերը Վասպուրականում 1914-1915 թուականներին

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՎԵՐՋԻՆ ԽՕՍՔ

Այժմ. երբ աւարտւում է մեր ներկայ աշխատութեան տպագրութիւնը. անցել է Համաեւ րոպական. ներկայումս Համաշխարհային պատերազմի սկզբնաւորութիւնից ուղիղ երեք տարի. իսկ Վասպուրական Մեծ Գաղթից ամբողջ երկու տարի։ Տաճկաստանի հայկական գաւառները մեծ մասով մնում են թափուր. ամայի. աւերակների կոյտեր. իսկ գաղթականութիւնը աւելի քան 200. 000 շունչ գտնւում է Կովկասում. տարագիր վիճակի մէջ. աչքերը յառած իր ծննդավայրին։

Պատմութեան մէջ նմանը չունեցող պատերազմը մօտենաու է իր վախճանին։ Մօտենում է իր վախճանին սոսկումների այս պատերազմը մի մխիթարիչ նշանաբանով եւ   միապետական կարգերի խորտակման. աշխատաւոր դասակարգերի ազատագրման ու ճնշւած ժողովուրդների ինքնաորոշման մեծ նշանաբանով։

Եւ թւում է. որ հեռու չէ այն օրը. երբ քշւած ու տարագիր հայութիւնը պիտի դառնա իր ծննդավայրը. երբ աւերկների միջից պիտի ծագի մի նոր կեանք ազատ ու անկախ. որը բերելու է բազմատանջ ցեղին խաղաղ կուլտուրական մի շրջան։

Այս յոյսով. ահա. լոյս ենք հանում սասկումների. միաժամանակ հերոսական ակտերի հայ ցեղի պատմութեան այս նոր էջը. որը թերեւ ս կազմելու է նրա տառապանքների վերջին դրւագը։

Մեր ներկայ աշխատութիւնը. որ լոյս է տեսնում Ռուսական Մեծ Յեղափոխութիւնից յետոյ. մամուլի լիակատար ազատութեան ներկայ օրերում. գրւած էր մէկ տարի առաջ եւ   տպագրութեան յանձնւած նախքան Ռուսական Մեծ Յեղափոխութիւնը [1] ։

Այդ պատճառով շատ մտքեր մեր այս աշխատութեան մէջ մնացել են քօղարկւած. կրելով իրենց վրա միապետական րէժիմի կաշկանդող պայմանների կնիքը։

Իր կնիքն է թողել մեր աշխատութեան վրա նաեւ   Համաշխարհային պատերազմը իր հետեւ անքներով։

Հրատարակութիւնը սոսկալի արժէքներով հանդերձ. թղթի յատկութեամբ եւ   տպագրութեան մաքրութեամբ չի հանդիսանում այն. որը ցանկանում էինք։

 

ՎԵՐՋ



[1]      Նկատի ունի 1917 թ. փետրվարյան հեղափոխությունը Ռուսաստանում ծնթ. խմ.: