Մեծ դէպքերը Վասպուրականում 1914-1915 թուականներին

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԿԱՄԱՒՈՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ


Վերջին երկու դարերի. առանձնապէս 19-րդ դարի ընթացքում հայ ժողովրդի բախտը կապւած է եղել ռուսական զէնքի յաջողութեան հետ Կովկասի սահմաններում. որքան այդ զէնքը յաջողութիւն է ունեցել. այնքան հայ ժողովրդի դրութւինը լաւ ընթացք է ստացել ու ապահովութիւն գտել։

Պարսկական եւ տաճկական լծերի տակ հեծող հայ ժողովուրդը դեռեւս 17-րդ դարի սկսզբից իր հայեացքը դարձրեց ժողովուրդը դեռեւս 17-րդ դարի սկսզբից իր հայեացքը դարձրեց դէպի Ռուսաստանը. արագ առաջադիմող դրացի այդ քրիստոնեա պետութիւնը. որը հետզհետէ ընդարձակւելով. ընթանում էր դէպի ասիական յետամնաց այդ երկու պետութիւննարի նւաճումը։

Դեռ եւս հին դարերից կուլտուրայի ձգտող հայ ժողովուրդը իր բնածին հակումները զարգացնելու ասպարէզ չէր գտնում այդ պետութիւնների մէջ, նա ձգտում էր մի նոր հովանաւորող ձեռքի. որի պաշտպանութեան տակ կարողանար առաջ գնալ ու զարգանալ, այդպիսի հովանաւորող ձեռք հանդիսանում էր Ռուսաստանը։ Եւ որքան որ առաջխաղացուը դէպի Առաջաւոր Ասիան պահանջում էր ռուս պետականութեան շահը. նոյնքան աւելի այդ առաջխաղացումը պահանջում էր հայ ժողովրդի գոյութեան խնդիրը։ Սրանով էլ պիտի բացատրել այն երեւոյթը. թէ ինչպէս հայ ժողովուրդը յանձին իր աշխարհական եւ հոգեւոր ներկայացուցիչների դեռ եւս Պետրոս Մեծի [1] օրերից սկսած անդադար առաջ. քշել պարսիկներին ու տաճիկներին. ազատել հայութիւնը նորից լծեց. խոստանալով իր աջակցութիւնը բոլոր պարագաներում։

Սրան ապացոյց են Իսրայէլի Օրիի [2]. Յովսէփ արքեպիսկոպոս Արգութեանի [3]. Ներսէս Աշտարակեցու [4] եւ ուրիշների դիմումիերը ռուսական արքունիքին. նրանց ջանքերը՝ ազատել պարսիկների տիրապետութիւնից Սիւնիքը. Արարատեան երկիրը եւ Ռուսաստանի հովանու տակ հաստատել հայկական մի իշխանութիւն։

18-րդ դարի ընթացքում ռուսները առաջ խաղալով գրաւում են Կասպից ծովի հիւսիսային եւ արեւմտեան ափերը մինչեւ Բագու՝ ոտք դնելով Անդրկովկասի սահմանները։ 19-րդ դարի սկզբում գրաւում են Սիւնիքը. Վրաստանը, իսկ յետագայ 1827 [5]. 56 [6] -77 [7] թւերին գրաւու են Երեւանի. Նախիջեւանի խանութիւնները. Ալէքսանդրօպօլի ու Կարսի շրջանները եւ Սեւ ծովի հարաւ-արեւելեան ափերը։

Ամէն անգամ. երբ ծագում էր ռուս-պարսկական եւ ռուս-տաճկական պատերազմ. հայերը իրենց բոլոր աջակցութիւնն էին տրամադրում ռուսներին. ոչ միայն երկրի ճանապարհները ցոյց տալով. թշնամու դրութեան մասին տեղեկութիւններ հաղորդելովվ. ռուսական բանակին խաչ ու խաչվառով դիմաւորելով եւ յաճախ նրանց պշաար հայթհայթելով. այլ եւ կամաւորական խմբեր կազմելով ու ռուսական զօրքերի առաջապեհ շարքերը գրաւելով։ Այսպէս վարւում էին հայերը. այս պահանջում էր նրանց շահը։

Ռուս բանակին աջակից հայ կամաւորկաան խմբեր անցեալում կազմւել էին մի քանի անգամ. բայց այդ առանձնապէս աչքի ընկաւ Սիւնիքը եւ Արարատեան երկիրը գրաւելու ժամանակ։

1827 թւի պատերազմի [8] ժամանակ. երբ Ներսէս Աշտարակեցին դեռ եւս Թէֆլիսի թեմի առաջնորդ էր. ձգեց ամէն մի հոգեւոր գործ. նետւեց փոթորկոտ ասպարէզ եւ հայ ժողովրդին խրախոյս կարդալով. ինքը անցաւ կամաւորական շարժման գլուխը։ 1827 թւի կամաւորական շարժումը սկսւեց Թիֆլիսում. բազմաթիւ հայեր՝ թէ քաղաքից եւ թէ գաւառից եկան ցուցակագրւեցին եւ մտան կամաւորական գնդի մէջ։ Մարտի 30-ին Ղաբախ կոչւած հրապակում. այժմեան Աղեքսանդրեան այգու տեղում. կայացաւ կամաւորների զօրախաղ. որին ներկայ գտնւեց Նարսէս Աշտարակեցին ձիու վրայ բազմած եւ քաջալերկաան խօսքը ուղղեց կամաւորներին։ Իսկ մայիս 15-ին վանքի մայր եկեղեցում մեծ հանդէսով տեղի ունեցաւ հայ կամաւորների երդում եւ նրանց գնդի դրօշակի օծումը. որը. որքան գիտենք. մինչեւ այժմ էլ պահւում է Էջմիածնի թանգարանում։

Հայ կամաւորների գունդը ունէր պետական զէնք. իր յատուկ համազգեստը. ստանում էր գանձարանից սնունդ. կամաւորի ընտանիքը ազատւում էր բոոլր տուրքերից։ Զինւորկաան կազմը նշանակւած էր հայերից. որոնք ստանում էին համապատասխան ռոճիկ գանձարանից։

Ներսէս Աշտարակեցին. անցնելով կամաւորական շարժման գլուխը եւ իր կողմից այդ առիթով կոչ ուղղելով հայ ժողովրդին. ունէր մեծ ակնկալութիւններ։ Նա ոչ միայն սպասում էր հայ ժողովրդի ազատութիւնը պարսիկների լծից. այլեւ սպասում էր Արարատեան երկրի. կամ Հայկական նահանգի աւտօնօմեայի իրականացմանը։ Այս մտմտում էր Ներսէս Աշտարակեցին. այս խոստացել էին նրան. որը սակայն իրականութիւն չը գտաւ։

Այսպիով ներկայ պատերազմի սկզբում ծագելով կամաւորական շարժում Կովկասի հայութեան մէջ՝ երեւոյթը նոր չէր. նա ունէր իր օրինակը անցեալում։ Երեւոյթը նոյնն էր. սակայն նոյն չէին նմացել պայմաննարը հայութեան համար։

Նախկին պատերազմների ժամանակ. թէ Պարսկաստանը եւ թէ Տաճկաստանը հանդիսանում էին աւատական-բռնապետական երկիրներ եւ հայերը ենթակայ էին անօրինակ ճնշումների ու  քմահաճոյքների։ Ներկայ պատերազմի օրօք Տաճկաստանը սահմանադրական երկիր էր եւ հայ ժողովուրդը այդտեղ անհամեմատ աւելի լաւ վիճակ ուննէր. քան առաջ։

Միւս կողմից. հայ ժողովուրդը անցեալում միշտ ռուս կառավարութեան փայփայանքն ու խրախուսանքն է գտել. մինչդեռ վերջին երկու երեք տասնամեակների ընթացքում նոյն կառավարութեան. աւելի ճիշդ Կովկասեան վարչութեան վերաբերմունքը դէպի հայ ժողովուրդը փոխւեց, եւ փոխւեց միանգամից, այդ շրջանում Կովկասի հայերը ապրեցին դօլիցինեան [9] րէժիմի խստութիւնները. որոնք չափ ու սահմանը անցան, ականատես եղան դպրոցների փակման եւ եկեղեցական կալւածների դրաւման ակտերին, կալւածներ. որոնց եկամուտներով պահւում էին ծխական դպրոցները [10], ճաշակեցին հայ-թուրքական ընդհանրացումների [11] դառնութիւնները, եւ վերջապէս տեսան 1909 թւի հալածանքները [12]. երբ Կովկասի բոլոր վայրերում ահագին թւով ինտելիգենտ մարդիկ. մեղարդւելով դաշնակցութեան կուսակցութեան պատկանելու մէջ. ձգւեցին բանդերը. աքսորւեցին. նոյնիսկ տաժանակիր աշխատանքների դատապարտւեցին. իսկ շատերն էլ խուսափելով դատից. անցան սահմանից աայն կողմը եւ մի որոշ. թիւ նրանից իրեն համար գործնէութեան ասպարէզ ընտրեց Տաճկաստանը. ուր նրանք ոչ միայն չէին հալածւում տաճիկ կառավարութեան կողմից. այլ եւ սիրաշահւում էին։

Ահա այսպէս էր երկրի դրութիւնը Կովկասում մինչեւ 1912 թւի կէսերը. երբ մէկէն ռուսական դեսպանատունը Տաճկաստանում սկսեց հետաքրքրւել հայ ժողովրդի վիճակով, իսկ 1913 թւի կէսերին ռուս կառավարութիւնը եւրոպական պետութիւններին ներկայացրեց հայկական րեֆօրմների ծրագիրը, ու վերաբերմունքը դէպի հայ ժողովուրդը փոխւեց։

 

Ռուս կառավարութիւնը հրապարակի վրա դրեց հայկական րեֆօրմների ծրագիրը [13] այն միջոցին. երբ քայքայւել էր բալկանեան պետութիւննների միութիւնը տաճիկների դէմ. եւ երեկւա դաշնակիցներ եւ Բօլգարեան. Սերբիան. Չերնագօրեան եւ Յունաստանը տաճիկներին յաղթելուց յետոյ. իրենց զէնքը դարձրել էին միմիանց դէմ։

Այժմ տեսնենք. ի՞նչեր կատարւեցին դրանից յետոյ։

Կովկասի հայ մտաւորականութիւնը եւ հայ մամուլը վերջին երկու տարիների ընթացքում ապրում էր մի եռուն կեանք, զբաղեցնող խնդիրը հայկական հարցն էր։ Մասնաւոր ժողովներում. մամուլի մէջ շարունակ քննւում էր այդ հարցը, նոյն հարցը զբաղեցնում էր նաեւ պաշտօնական ու անպաշտօն մարմիններին. թւում էր. ամէն ինչ կլանւած է այդ խնդրով։

Հայկական հարցը նորից դրւել էր դիպլօմատիայի առաջ. մեծ պետութիւնների դեսպանատներեը Պօլսում այդ հարցով էին զբաղւած։ Պօլսի ռուսական դեսպանը հայկական րեֆօրմների ծրագիրն էր պաշտպանում. իսկ արտաքին գործերի նախարարը [14] առիթ չէր փախցնում նոյն ծրագրի մասին խօսել՝ արտայայտւելով նոյն իսկ Պետական Դումայի ամբիոնից։ Մի խօսքով տրամադրութիւնը դէպի հայերը Պետրօգրադի բարձր շրջաններում միանգամայն փոխւել էր. այն շրջաններում. որտեղից երեք տարի առաջ թելադրանքներ եղան հետապնդել դաշնակցական գործերին։

Այս մէկ։

Երկրորդ, այդ միջոցին Կովկասը կառավարում էր մի խելացի դիպլօմատ. ռուս բիւրօկրատիայի լաւագոյն ներկայացուցիչներից մէկը. որը ճանաչւած էր Ռուսաստանում ազատամիտ մարդ։ Դա Վարանցով-Դաշկովն [15] էր։ Կովկասի նախկին փոխարքաներից եւ կառավարչապետներից ոչ մէկը այնպէս մօտիկից չի կարողացել ճանաչել Կովկասը եւ ըմբռնել ռուսական շահը Կովկասում. ինչպէս Վարանցով-Դաշկովը։

Վարանցով-Դաշկովը չի դիմել մտրակի ուժին եւ ոչ էլ բռնի միջոցների. նա մեղմ. բարի կառավարիչ էր։ Բացի այդ. նա չի եղել այլցեղ ժողովուրդներին ճնշող ու ռուսականութիւնը կոպիտ ճանապարհով առաջ մղող. այլ նա եղել է խաղաղ կառավարիչ. խաղաղ նւաճող։ Եւ այս ուղղութեամբ Վարանցով-Դաշկովը Կովկասում մեծ գործ է արել. մեծ գործ արել յատկապէս Ռուսաստանի համար։ Եթէ մի կողմ թողնենք նրա բոլոր արածները եւ յիշենք միմիայն հայ ժողովրդի նկատմամբ նրա կատարած մի գործ. այն է՝ եկեղեցական կալւածների յետ տալը [16] եւ հայոց ծխական դպրոցների վերաբացումը. ապա դրա կողքին դնենք այն տրամադրութիւնը. որ այս օր տիրում է հայ ժողովրդի մէջ դէպի Ռուսաստանը. հասկանալի կը լինի թէ որպիսի նուրբ հեռատեսութեամբ օժտւած էր այդ պետական մարդը։ Վարանցով-Դաշկովի տաղանդը. իբրեւ ռուս պետական մարդ. գերազանցօրէն արտայայտւել է այնընդարձակ դօկլադի մէջ. որ նա Կովկաս գալուց յետոյ ներկայացրեց կայսերը Կովկասի եւ մասնաւորապէս հայերի մասին։

Թէ Վարանցով-Դաշկովի գործունէութիւնը որքան անկեղծ է եղել դէպի հայ ժողովրդի իսկական շահերը. իբրեւ ուրոյն ցեղի. դժւար է այժմ այդ հարցը լուսաբանել ճշտօրէն, խնդիրը վիճելի է եւ ժամանակի կարօտ. սակայն անհերքելի է. որ Կոմսը անձնապէս դէպի հայ աչքի ընկնող մարդիկ. եւ մանաւանդ դէպի հայ բարձր հոգեւորականութւինը ունէր վերին աստիճանի բարեացակամ վերաբերմունք։

Եւ ահա Պետրօգրադի բարձր շրջաններում առաջ եկած լաւ տրամադրութիւնը դէպի հայերը մէկ կողմից. Վարանցով-Դաշկովի պէս խելացի պետական մարդու ներկայութիւնը Կովկասում՝ միւս կողմից. զարկ տւին հայ ժողովրդի ծանր օրերին ձեռնաթափ եղած եւ մի կողմ քաշւած հայ առաջաւոր դասին եւ հայ հոգեւորականութեանը, ու այդ օրից Կովկասի մեր ազգային գործերի գլխին բազմած ենք տեսնում հայ առաջաւոր հարուստ դասակարգը եւ հայ հոգեւորականութւինը։

Կազմւում է Թիֆլիսում ազգային մի մարմին. որը յետոյ կոչւեց «Ազգային Բիւրօ» [17], նման մարմիններ կազմւում են նաեւ հայաշատ քաղաքներում՝ կապ հաստատելով Թիֆլիսի մարմնի հետ։ Յաճախ Թիֆլիսում տեղի են ունենում ժողովներ. հրաւիրւում են գաւառներից ներկայացուցիչներ. ժողովներին զբաղեցնող գլխաւոր ու էական հարցը հայկական րէֆօրմների հարցն է։ Քննում են հարցը այլ եւ այլ տեսակէտներով. այլ եւ այլ պարագաներում։ Թիֆլիսի մարմինը. հաղորդակցութիւն է պահում Էջմիածնի հետ. հաղորդակրցութիւն է պահում նաեւ Մոսկւայի Պետրօգրադի հայ գաղութների հետ. ինչպէս եւ Եւրոպայի մի քանի նշանաւոր հայերի ու հայասէրների հետ։ Թիֆլիսի մարմինը. որը հանդիսանում է գլխաւոր ղեկավար մարմին. լեգալ հիմնարկութիւն չէ. բայց նրա գոյութիւնը ոչ միայն յատնի է կառավարութեանը. այլ եւ վերջինը իրազեկ է. թէ ինչ է անցնում այդ մամնի մէջ։

Մարմինը գնալով քաղաքացիութիւն է ստանում շնորհիւ նրա. որ կառավարութիւնը նրա վրա արգելք չի դնում. ուստի այդ մարմնի մէջ ինտելիգենտ մարդկանց հետ կողք կողքի տեղ են բռնում եւ հարուստ վաճառականներ. եւ հոգեւորականներ։ Պէտք է յիշել եւ այն. որ կառավարութեան կողմից դէպի հայերը այնքան նպաստաւոր տրամադրութիւն է ստեղծւում. որ նոյնիսկ միջնորդութիւն է յարուցւում բարձր կառավարութեան մօտ ներման արժանացնել դատապարտւած ու աքսորւած. ինչպէս եւ դատարանից խուսափած արտասահմաններում գտնւող դաշնակցականներին։

Ահա այս պայմաններէ մէջ պայթում է համաեւրոպական պատերազմը։ Գերմանիան ձեռնոց է շպրտում Ռուսաստանին. պատերազմի մէջ նետւելու ախորժակ է ցոյց տալիս նաեւ Տաճկաստանը։

Մի րոպէ հայ ժողովրդի կատարած դերը անցեալ պատերազմի ժամանակ ցցւում է մէջտեղ. նրան սիրաշահելու խնդիրը դառնում է հերթական, Թիֆլիսի ազգային մարմինը փայփայւում է եւ Կովկասից տարագրւած մի շարք դաշնակցական գործիչներ հնարաւորութւին են ստանում վեռադառնալ Կովկաս։

Համաեւրոպական պատերազմի հետ նոր պայմաններ են ստեղծւում հայկական դատի շուրջը. նրա վերջնական լուծումը աւելի քան հաւանական է դառնում, հայ ժողովրդի երազանքների իրականացումը պայմանաւորւում է Ռուսաստանի. Ֆրանսիայի. Անգլիայի յաղթանակի հետ, յաղթանակ. որը երկար սպասեցնել չը պիտի տար։ Հայ ժողովրդի դատի լուծումը այնքան աւելի նպաստաւոր է լինելու. որքան նոյն հայ ժողովուրդը իր մասնակցութեամբ. իր զոհաբերութիւններով ուժ տւած կը լինի մօտալուտ յաղթանակին։

Շահերի զուգորդութիւնը եւ մի շարք հաւաստիացումներ. ահա այն դրդիչները. որոնք եկան սկիզբն դնելու կամաւորկաան շարժման Կովկասում։

Աւելի մանրամասն քնենլ կամաւորական շարժման պարագաները եւ գնահատումներ տալ առայժմ վաղաժամ է. մենք բաւականանում ենք փաստը արձանագրելով։

Եւ ահա Կովկասի հայ իրականութեան մէջ հրապարակ են գալիս կալւածական ցոյցերի. հայ-թուրքական ընդհարումների [18] Պարսկաստանի շարժումների [19] հերոսները՝ յայտնի իրենց անցեալով. եւ նրանք հրապարակ են գալիս ռուս իշխանութիւնների թոյլատւութեամբ իբրեւ կամաւորական վաշտերի ղեկավարներ։

Դրանք են,

1, Անդրանիկը [20] Սասունի հերոսը Անդրանիկ Օզանեանը՝ Շաբին-Գարահիսարցի։

2, Դրօն [21] Դրաստամատ Կանաեանը՝ Իգդիրցի։

3, Քեռին [22] հինաւուրց մարտիկը Արշակ Կաֆաֆեանը՝ Էրզրումցի։

4, Համազասպը [23] Համազասպ Սրւանձտեանն՝ բնիկ վանեցի։

6, Դաշնակցական  Խէչօն [24] Խաչատուր Ամիրեան Հին-Նախիջեւանցի։

7, Իշխանը [25] Յովսէփ Արղութեանը Թիֆլիսեցի։

Վճռական ժամը հասել է, հայ ժողովուրդը ցոյց պիտի տայ իր արիութիւնը, այդ արիութիւնից կախւած է հայկական հարցի վերջնական լուծումը։

Ահա այն իմաստը. որ դրեց իր դիմումի մէջ ազգային մարմինը եւ ուղղեց հայ ժողովրդին։

Կարճ միջոցում հայ երիտասարդները. որոնց խոշորագոյն շարքերը արդէն իբրեւ պահեստի զօրքեր գտնւում էին զէնքի տակ. տասնեակներով եւ հարիւրներով եկան խմբւեցին յիշեալ հերոսների շուրջը։ Ազգային Բիւրօյի գանձարանը տեղացին ամէն կողմերից. նոյնիսկ Եւրոպայից ու Ամերիկայից խոշոր գումարներ, պետութիւնից տրւեց զէնք. համազգեստ. սնունդ. եւ շուտով ունեցանք մի քանի ստւար խմբեր իրենց խմբապետներով. հարիւրապետներով ու յիսնապետներով. որոնց ներկայութիւնը նորանոր ոգեւորութիւնների առիթ հանդիսացաւ։ Կամւորական խմբերի մէջ մտան հարուստն ու աղքատը. քաղաքացին ու գիւղացին. ինտելիգենտն ու գռեհիկը, մտան ամեն խաւերից ու շրջաններից եւ գնացին իրենց արիւնը խառնելու այն կարմիր հեղեղին. որ քսաներորդ դարը բերում էր այնպէս ուռճացած։

Այս բոլորը. ի հարկէ. կատարւում էր բացարձակ կերպով, տեսնում էին այս ամենքը. տեսնում էին նաեւ մեր երկրի մահմեդականները եւ լուրը հասնում էր թէ տաճկահայ ժողովրդին եւ թէ տաճիկ կառավարութեանը։ Ահա այս էլ իր հերթին գալիս էր ուժ տալու երիտասարդ թուրքերի ցասումին տաճկահայ ժողովրդի նկատմամբ։

 

Այսպիսով մի կողմից տաճիկ կառավարութիւնն էր սահմանի վրա ուժեր հաւաքում, միւս կողմից Ռուսաստանը՝ հանդերձ հայ կամաւորական խմբերով, իսկ Տաճկաստանի մէջ հայ ժողովրդի դրութիւնը գնալով ծանրանում էր ու անտանելի դառնում։

Տաճիկ կառավարութիւնը դասալիք եղած հայ զինւորներին հետապնդելու պատրւակի տակ. սկսել էր գիւղերի մէջ տներ հրդեհել. գոյքերը գրաւել. եւ նոյնիսկ սպանութիւններ գործել։ Մնմնայն Վանի շրջանում կարճ ժամանակի մէջ նման դէպքեր տեղի ունեցան Շուշանց. Ալիւր եւ այլն գիւղերում։ Սպանութիւններ ձեռնարկւեցին նաեւ դաշնակցական գործողների դէմ, օրինակ Մարաշի բանդը նետւեց եւ այդտեղ էլ խեղդամահ եղաւ Զեյթունի անւանի Նազարէթ չաւուշը [26] ։ Հին-Բայազէդի մէջ Վանից հետապնդւելով սպանւեց դաշնակցական գործիչ երեւանցի Գալուստ Ալօեանը։

Սակայն սրանք անհատական ձեռնարկներ էին. հարկաւոր էր մասսայական գործողութիւն, ահա Պօլսի մէջ թուրք մամուլը սկսում է գրգռիչ յօդւածներ տպել հայերի դէմ, առիթ ծառայում է ռուսաց կայսրի կոչըհայերին։ Ի՞նչ  կոչ է այդ. կամ ի՞նչ է բովանդակում նա. այդ հետաքրքիր չէ. գլխաւորը կոչի գոյութիւնն է. որը առիթ է ծառայում գրգռիչ յօդւածներ տպել հայերի դէմ։

Թէ այս բոլորը ինչ տպաւորութիւն է գործում տաճիկ պաշտօնէութեան. զինւորական դասի եւ մանաւանդ մահմեդական խաւար ամբոխի վրա. եւ թէ հայ ժողովուրդը այդ օրերին որպիսի սարսափ է ապրում ոչ միայն գաւառներում. այլ եւ Պօլսի մէջ. այդ երեւում է Պօլսից գրւած «Հորիզոն»-ի մի թղթակցութիւնից. որից բերում ենք երկու փոքրիկ կտորներ։

 

Քանաի պատերազմի պատրաստութիւններ. առաջ կերթան. այնքան աւելի կոտորածի մղձաւանջը կսկսէ մեզի մօտենալ. մեր կոկորդէն բռնել. մեզի հալ ու մաշ ընել։ Պարզ կը տեսնենք. կուգայ հեռւէն։ Աստիճանաբար իրական ձեւեր կզգենու։ Մարմին կառնէ։ Ահա երկնցուց իր ոսկրացած ձեռունին. պիտի բռնէ մեր օձիքէն։ Պիտի չոքի կոկորդներուս, Օգնութիւն. օգնութիւն։

Խելագար մը չեմ. ոչ ալ հալիւսինասիոնի ենթակայ. հրէշն է որ կը տեսնեմ զոյգ աչքերով. անոր հոտը կառնեմ. ներկայութիւն կը շօշափեմ։ Ամեն ինչ կը յիշեցնէ 1895 [27] թւի կամ 1909 թւի Ադանայի ջարդերու նախօրեակը։ Պատրաստութիւններ կը տեսնւին. նշաններ կերեւին։ Ով ականջ ունի լսելու. թող լսէ։ որու որ անկէ զգուշական միջոցներու ձեռնարկել. թող սկսէ։

 

Ահա այն անց ու դարձը. որ տեղի էին ունենում հոկտեմբերի կէսերին եւ ռուս-տաճկական պատերազմի նախօրեակին Կովկասի մէջ՝ մի կողմից. Տաճկաստանի հայաբնակվայրերում՝ միւս կողմից։

 



[1]        Պյոտր I Մեծ Ռոմանով (1672–1725 թթ. ), համայն Ռուսիայի թագավոր եւ համառուսաստանյան առաջին կայսր (1721 թվականից) - ծնթ. խմբ.:

[2]        Իսրայել Օրի (1658–1711 թթ. ), ազգային-ազատագրական շարժման նշանավոր գործիչ - ծնթ. խմբ.:

[3]        Արղության Հովսեփ (Արղության-Երկայնաբազուկ, 1743–1801 թթ. ), արքեպիսկոպոս, ազգային-ազատագրական շարժման գործիչ: Սերել է Զաքարյանների իշխանական տոհմից: 1773 թ. ` ռուսահայերի, իսկ 1780 թ. ` ղրիմահայերի հոգեւոր առաջնորդ: 1800 թ. հուլիսի 28-ին ցար Պավել I-ի հրովարտակով ճանաչվել է Ամենայն հայոց կաթողիկոս, սակայն չի օծվել. Էջմիածին գնալու ճանապարհին` Թիֆլիսում, հիվանդացել է ու վախճանվել - ծնթ. խմբ.:

[4]        Ներսես Ե Աշտարակեցի (1770-1857), Ամենայն Հայոց կաթողիկոս (1843-1857) - ծնթ. խմբ.:

[5]        Նկատի ունի 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմը - ծնթ. խմբ.:

[6]        Նկատի ունի ռուս-թուրքական պատերազմը ծնթ. խմբ.:

[7]        Նկատի ունի 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմը ծնթ. խմբ.:

[8]        Նկատի ունի 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմը - ծնթ. խմբ.:

[9]        Գոլիցին Գրիգորի Սերգեյի (1838–1907 թթ. ), հեծելազորի գեներալ, պետական գործիչ, 1896 թ. դեկտեմբերի 12-ից մինչեւ 1905 թ. հունվարի 1-ը Կովկասի կառավարչապետ: Հայ առաքելական եկեղեցու գույքի բռնագրավման նախաձեռնողներից մեկը (1903 թ. հունիսի 12): 1903 թ. հոկտեմբերի 14-ին Թիֆլիսի մոտ գտնվող Կոջորի կիրճում ծանր վիրավորվում է Սոցիալ դեմոկրատ հնչակյան կազմակերպության վրիժառուների կողմից - ծնթ. խմբ.:

[10]      1903 թ. հունիսի 12-ին ցար Նիկոլայ II-ի հրամանագրով բռնագրավվում են Հայ առաքելական եկեղեցուն պատկանող կալվածքները, որոնց եկամուտով պահվում էին ծխական դպրոցները ծնթ. խմբ.:

[11]      1905-1907 թթ. Ռուսական առաջին հեղափոխության ժամանակ ռուսական կառավարության սադրանքով հրահրվում են հայ-թաթարական ընդհարումներ, որոնք նպատակ ունեին թույլ չտալ Կովկասի փոխարքայության տարբեր ազգություններին մասնակցել հեղափոխությանը: Կռիվները ընթանում են 1905-1906 թթ. ծնթ. խմբ.:

[12]      Նկատի ունի ռուսական իշխանությունների կողմից սադրած հակահայ դատավարությունը, որը հայտնի է «Դաշնակցության գործ» անվամբ: Դատական պրոցեսների ընթացքում ներկայացված ամբաստանությունների ճնշող մեծամասնությունը չի ապացուցվում: Դատավարությունը տեւում է շուրջ երեք տարի՝ 1909-1912 թթ.: 146 հոգուց 94-ն անմեղ ճանաչվեցին, իսկ 52 հոգի դատապարտվեցին կարճաժամկետ բանտարկության եւ անմիջապես ազատվեցին՝ արդեն իսկ բանտարկություն կրած լինելու եւ համապատասխան ժամկետը լրանալու պատճառով: Միայն չորս հոգի դատապարտվեցին 4-ից 6 տարի բանտարկության - ծնթ. խմբ.:

[13]      Օսմանյան իշխանավորները սպառնում են հայերին, որ ռեֆորմների իրականացման դեպքում իրենք կսկսեն հայերի կոտորած -ծնթ. խմբ.:

[14]      Սազոնով Սերգեյ Դմիտրիի (1860-1927), Ռուսաստանի արտաքին գործերի նախարար (1910-1916) -ծնթ. խմբ.:

[15]      Վորոնցով-Դաշկով Իլարիոն Իվանի (1837–1916 թթ. ), ռուս պետական եւ ռազմական գործիչ, գեներալ-համհարզ: 1881 թ. կազմակերպել է յուրօրինակ գաղտնի ընկերություն` «Կամավոր պահպանություն» (“Äîáðîâîëüíàÿ îõðàíà”), որը հետագայում վերանվանվեց «Սրբազան դրուժինայի»։ Այն կոչված էր ապահովել կայսր Ալեքսանդր III-ի անվտանգությունը եւ պայքարել ցանկացած հակապետական գործողությունների դեմ, օգտագործելով հակազդման գաղտնի միջոցներ: 1905 թ. փետրվարի 27-ին նշանակվել է Կովկասի փոխարքա եւ Կովկասյան ռազմական օկրուգի զորքերի գլխավոր հրամանատար: Փոխարքայի պաշտոնը վարել է մինչեւ 1915 թ. օգոստոսի 23-ը -ծնթ. խմբ.:

[16]      Գույքը վերադարձվել է 1905 թ. օգոստոսի 1-ին -ծնթ. խմբ.:

[17]      Հայոց ազգային բյուրոն (Ազգային բյուրո, Թիֆլիսի հայոց ազգային կենտրոնական բյուրո) ստեղծվել է 1912 թ. սեպտեմբերի 19-ին` Ռուսական կայսրության հայաշատ կենտրոնների ներկայացուցիչների համագումար-խորհրդակցությունում: Բյուրոյի կազմում ընդգրկված էին կուսակցական եւ անկուսակցական ներկայացուցիչներ: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, ռուսական իշխանությունների թույլտվությամբ կազմակերպել եւ ղեկավարել է հայ կամավորական շարժումը եւ արեւմտահայ փախստականների եւ գաղթականների փրկության գործը - ծնթ. խմբ.:

[18]      Նկատի ունի 1905-1906 թթ. ռուսական իշխանությունների կողմից հրահրված հայ-թաթարական (ադրբեջանական) ընդհարումների ժամանակ հայ բնակչության ինքնապաշտպանությունը կազմակերպած ու գլխավորած անձնաց - ծնթ. խմբ.:

[19]      Նկատի ունի իրանական սահմանադրական հեղափոխությանը (1905-1911) մասնակցած հայ ազատագրական գործիչներին՝ Եփրեմ խան Դավթյանին, Քեռուն (Արշակ Գավաֆյան) եւ այլոց: Իրանական հեղափոխության վրա մեծ ազդեցություն է գործել 1905 թ. հունվարին սկսված ռուսական հեղափոխությունը: Այն ուղղված էր երկրի բարիքները տնօրինող օտարերկրացիների եւ հետադեմ Ղաջար վերնախավի դեմ: Սահմանադրական շարժման կենտրոնը հանդիսացավ Իրանական Ատրպատականը (Ադրբեջան): Հեղափոխության ընթացքում հիմնվում է մեջլիս (խորհրդարան) եւ ընդունվել սահմանադրություն: Սակայն Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջամտության հետեւանքով վերականգնվում են նախկին կարգերը: Երկու երկրները Իրանը բաժանում են ազդեցության ոլորտների  - ծնթ. խմբ.:

[20]      Անդրանիկ (Օզանյան, 1868–1927 թթ. ), հայ ազգային-ազատագրական շարժման ականավոր գործիչ: Առաջին համաշխարհային պատերազմի ռուս-թուրքական ռազմաճակատում Հայկական I կամավորական խմբի հրամանատար: 1918 թ. հունվարին նշանակվել է Հայկական բանակային կորպուսի դիվիզիայի հրամանատար: Նույն ամսում շնորհվել է ռուսական բանակի գեներալ-մայորի կոչում - ծնթ. խմբ.:

[21]      Դրո (Դրաստամատ Կանայան, 1884–1956 թթ. ), ազատագրական շարժման ականավոր գործիչ, ՀՅԴ անդամ: Առաջին համաշխարհային պատերազմի ռուս-թուրքական ռազմաճակատում գլխավորել է Հայկական II կամավորական խումբը - ծնթ. խմբ.:

[22]      Քեռի (Արշակ Գավաֆյան, 1858–1916 թթ. ), ազգային-ազատագրկան շարժման գործիչ, ՀՅԴ անդամ: 1914–1916 թթ. գլխավորել է IV կամավորական խումբը - ծնթ. խմբ.:

[23]      Համազասպը (Սրվանձտյան, 1873–1921 թթ. ), ազգային-ազատագրական շարժման գործիչ, ՀՅԴ անդամ: 1914–1916 թթ. III կամավորական խմբի հրամանատար: 1918 թ. մարտին ակտիվ մասնակցություն է ունեցել մուսավաթականների դեմ մղված մարտերին: Բաքվի անկումից հետո հետո անցել է Պարսկաստան, ապա վերադարձել Հայաստան եւ նշանակվել Նոր Բայազետի զինվորական ուժերի հրամանատար: Հայաստանի խորհրդայնացումից հետո ձերբակալվել է եւ սպանվել բոլշեւիկների կողմից - ծնթ. խմբ.:

[24]      Խեչոն (Խաչատուր Ամիրյան-Գեւորգյան, Դաշնակցական Խեչո, 1868–1915), II խմբի հրամանատարի տեղակալ, իսկ 1915 թ. ապրիլի 1-ից` V կամ Արարատյան գնդի հրամանատարի տեղակալը: Զոհվել է 1915 թ. հուլիսի 6-ին Դատվանի համար մղած մարտում - ծնթ. խմբ.:

[25]      Իշխան (Իշխան Հովսեփ Արղության, 1863–1925), ազատագրական շարժման գործիչ, ՀՅԴ անդամ, VII կամավորական խմբի հրամանատար:

[26]      Նազարեթ Չաուշ (Նորաշխարհյան, 18-1915), ազատագրական շարժման գործիչ, 1895-1896 թթ. Զեյթունի ապստամբության կազմակերպիչներից եւ ղեկավարներից - ծնթ. խմբ.:

[27]      Նկատի ունի 1895-1896 թթ. սուլթան Աբդուլ Համիդ II-ի սանձազերծած հայերի կոտորածները, որոնց զոհ են գնում 300 հազարից ավելի հայեր - ծնթ. խմբ.: