Մեծ դէպքերը Վասպուրականում 1914-1915 թուականներին

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՏԱՃԻԿ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՈՐՈՆՈՒՄՆԵՐԸ


Սկսւեց սէֆէր-բէրլիկը. զէնքի տակ կանչւեցին 20-ից մինչեւ 45 տարեկան բոլոր տղամարդիկ անխտիր. համախմբւեցին արձանագրւելու տեղերում ինչպէս մահմեդականները. այնպէս էլ հայերը. բայց շատերն էլ խոյս տւին։ Կարգադրութիւնը անողոք էր. շատ տներում աշխատող ձեռքեր բոլորովին չէին մնում. ուստի սկսւեց խուսափումը. խոյս էին տալիս թէ մահմեդականները եւ թէ հայերը։ Կարգադրութիւնը հայերը գտնում էին միանգամայն անիրաւացի. եւ նրանք մի քանի տեղերում սկսեցին խուսափել մասսաներով. մի երեւոյթ. որը հանդիսանու էր բնական հետեւանք օրէնքը խախտող անարդար կարգադրութեան։

Սակայն այս նախամտածւած երեւոյթ չէր. այլ պատահական ու անհատական. հայ ղեկավար շրջանները ոչ միայն չէին խրախուսում այս երեւոյթը. այլեւ թելադրում էին քաղաքացիական պարտքի անշեղ կատարումը. թէեւ քաղաքացիական պարտքի ըմբռնումը տաճիկ կառավարութեան մօտ այլասերման էր հասել։ Մենք չենք վերցնի Պօլսի ու գաւառական ազգային երեսփոխանական մարմինները եւ ոչ էլ պատրիարքարանն ու առաջնորդարանները. որոնք ընդհանուր առմամբ լօեալ են նմում դէպի կառավարութեան կարգադրութիւնները. այլ կը վերցնենք հայ իրականութեան մէջ գործող ռաջնակարգ կուսակցութիւնը եւ Հ, Յ, Դաշնակցութիւնը։

Այդ կուսակցութեան ընդհանուր ժողովը Էրզրումի մէջ [1] իր զբաղմունքներն էր շարունակում. երբ բռնկւեց համաեւրոպական պատերազմը եւ Տաճկաստանը յայտարարեց սէֆէր-բէրլիկ Դաշնակցութեան ընդհանուր ժողովը. քննութեան առարկա դարձնելով ստեղծւած դրութիւնը. որոշեց յայտարարել գաւառական մարմիններին. որ հայ ժողովուրդը իբրեւ օսմանեան պետութեան քաղաքացի. պարտաւոր է կատարել իր քաղաքացիական պարտքը։

Այս բաւաան չէ. մենք կարձանագրենք այստեղ մի այլ դէպք. որը գալիս է լուսաբանելու. թէ ինչպէս էին վերաբերւում այդ կուսակցութեան ներկայացուցիչները սէֆէր-բէրլիկին։

Վանի մէջ խոշոր թւով երիտասարդներ  խոյս տւին սէֆէր-բէրլիկից եւ արձանագրւելու չը ներկայացան։ Տեղական կառավարութիւնը այս երկոյթի վրա ուշադրութիւն դարձնելով. դիմեց բռնի միջոցի։ սէֆէր-բէրլիկի յայտարարման երրորդ թէ չորրորդ օրը ժանդարմների մի խումբ յայտնւեց Արարուց թաղ հրապարակը եւ այնտեղ գտնւող բոլոր հայերին քշեց կառավարութեան դուռը։ Սա բնականաբար անախորժ դրութիւն ստեղծեց։

Այս միջոցին քաղաքից բացակայում էր Դաշնակցութեան ներկայացուցիչ Արամը [2]. որը. իբրեւ թեմական տեսուչ. պտոյտի էր ելեր գաւառները։ Նա քաղաք վերադարձաւ. երբ տեղի էր ունեցել արդէն Արարուց թաղի հրապարակի միջադէպը։

Այդ լաւ նշան չէ. դրա համար առաջը պիտի առնել. եւ մտածեց Արամը եւ դիմեց հետեւեալ միջոցին։

Հրաւիրեց 300-ի չափ երիտասարդներ. նւագել տւեց դաբ ու զուռնան եւ ինքը առաջ ընկնելով. հանդիսաւոր շուքով Այգեստանից շարժւեց դէպի կուսակալը եւ իր շնորհակալութիւնը յայտնեց Արամին նրա ցոյց տւած օրինակի համար։ Երիտասարդները բոլորը արձանագրւեցին. ճանապարհը հարթւեց եւ միջադէպը մոռացւեց։

Ժողովրդի մէջ դասալքութիւններ կատարւում էին. կատարւու էին տարերային եւ ոչ կանխամտածւած կերպով. իսկ հայ ժողովրդի ղեկավար շրջանները աւելի իրազեկ ընդհանուր դրութեանը՝ թելադրում էին քաղաքացիական պարտքի կատարում։

Սակայն ի՞նչ էր անում տաճիկ կառավարութիւնը. ի՞նչ միջոցներ էր գործադրում հայ ժողովրդի սիրտը շահելու եւ նրան երկրի հետ կապելու համար։

Սէֆէր-բէրլիկի յայտարարումից յետոյ երիտասարդ թուրքերի կառավարութիւնը նախ գրչի մի պտոյտով ջնջեց հայկական րէֆօրմները. րէֆորմներ. որոնք տասնեակ տարիներ աշխատանքի արդիւնք էին։

Հայկական նահանգների վերատեսուչները եւ Հոֆֆը եւ Վեստենենկը Պօլսից ուղեւորւելով. ինչպէս տեսանք. դեռ ճանապարհ էին գտնւում. երբ յայտարարւեց սէֆէր-բէրլիկը։ Հոֆֆը Վան հասաւ օգոստոսի 4-ին։ Կառավարութիւնը յանձին կուսակալ Թահսին բէյի. որը երիտասարդ թուրքերի ազդեցիկ անդամներից մէկն էր համարւում. Հոֆֆի գալուն առանձին կարեւորութիւն չը տւեց. անշուք կերպով քաղաքից դուրս ընդ առաջ ուղարկեց վիլայէթի թարգման Արմենակ էֆէնդիին։ Հոֆֆը. որը սպասում էր իր կոչման համապատասխան ընդունելութեան. վիրաւորւած այսպիսի վերաբերմունքից. Վանի մէջ կանգ չառաւ. այլ կուսակալին տեսնելուց յետոյ. անմիջապէս կառքը քշեց ուղիղ Արտամետ։ Այդ տեղի Հոֆֆը մի անպատշաճ երկտողով յայտնեց կուսակալին. որ օգոստոսի 9-ին պաշտօնապէս քաղաք պիտի իջնէ, այս մի ցուցմունք էր կարգը զանց առնող կուսակալին։ Նամակը ունեցաւ իր ազդեցութիւնը, օգոստոսի 9-ին կուսակալը հանդիսաւոր ընդունելութիւն ցոյց տւեց Հոֆֆին եւ կառավարութեան շէնքի մօտ նրան դիմաւորեցին բարձրադիր պաշտօնեաներ ու զօրքեր։ Կառավարութեան տնից Հոֆֆը այցելեց հիւպատոսարանները եւ ապա այցելեց հայոց առաջնորդարանը. ուր համախբւել էր Վանի հայ ժողովուրդը եւ ոգեւորւած ցոյցերի ուղեկցութեամբ նա այդ նոյն օրը նորից վերադարձաւ Արտամետ։

Հայերի կողմից տեղի ունեցած ընդունելութեան ցոյցը Հոֆֆին բոլորովին դուր չեկաւ կուսակալին եւ նա իր դժգոհութիւնը արտայայտեց այդ առիթով։

Դրանից մի քանի օր անց. օգոստոսի 16-ին. ներքին գործերի նախարար Թալաաթ բէյից Հոֆֆը ստացաւ հեռագիր. որով յայտնում էր նրան։

 

Ի նկատի ունենալով համաեւրոպական պատերազմը եւ զօրաժողովը մեր երկրում. առայժմ րէֆօրմների գործադրութիւնը դադարեցւում է. ուստի բարեհաճէք վերադառնալ Պօլիս։

 

Օգոստոսի 18-ին Հոֆֆը թողեց Արտամետը եւ Կարճկանի գծով վերադարձաւ Պօլիս առանց նոյնիսկ Վան մտնելու եւ Հայկական րէֆօրմների հարցը թաղւեց։

Այսպէս վարւեց երիտասարդ թուրքերի կառավարութիւնը հայերի հետ այն ժամանակ. երբ նա հայերի աջակցութիւնը պիտի գտնէր. երբ Դաշնակցութեան ներկայացուցիչը երիտասարդութեան գլուխ անցած դափ ու զուռնայով կառավարութեան դուռն էր գնում եւ հայ ժողովրդի լօեալութեան օրինակն էր ցոյց տալիս։

Թէ ինչ կը լինէր տաճկահայ ժողովրդի հոգեկան վիճակը այդ օրերում. դժւար չէ պատկերացնել։ Հոֆֆի մեկնելու առիթով Վանի մէջ տաճիկ ժողովուրդը. որը 7-8 էր առաջ Հոֆֆի գալով թունով ու ատելութեամբ լցւած դէպի հայրեը։

Երիտասարդ թուրքերի կառավարութիւնը այդ օրերում այլանդակ բարքեր էր ապրում. մինչդեռ նա մի կողմից ջնջում էր հայկական րէֆօրմների հարցը. միւս կողմից հայերի աջակցութիւնն էր խնդրում. անմիտ խոստումներ անելով նրան։

Ապիկար կառավարութիւնը գործիք դարձած Գերմանիայի ձեռքում. երազում էր յարձակւել Ռուսաստանի վրա եւ Կովկասը գրաւել։ Նա յոյսը դրել էր Կովկասի ազգաբնակութեան աջակցութեան վրա, վստահ էր որ Կովկասի մահմեդականները կաջակցեն իրեն, միամտութիւն ունէր հաւատալու նաեւ վրացիների աջակցութեանը, մնում էին հայերը։

Եւ ահա սէֆէր-բէրլիկի օրերին. երբ Էրզրումի մէջ Դաշնակցութեան ընդհանուր ժողովը իր որոշումների ամփոփումն էր կատարում. Պօլսից այդտեղ հասան երիտասարդ թուրքերի կուսակցութեան երեք ներկայացուցիչները Դաշնակցութեան ներկայացուցիչները Դաշնակցութեան ներկայացուցիչների հետ բանակցելու համար։

Թուրք ներկայացուցիչներն էին Նաջի բէյը. Բուխար-Էդդինը եւ Հիլմի բէյը։ Սրանք դիմեցին Դաշնակցութեան ներկայացուցիչներ Վռամեանին [3]. Ակնունուն [4] եւ Ռոստոմին [5] եւ առաջարկեցին. որ նրանք պրօպագանդա մղեն Կովկասի եւ Պարսկաստնի հայերի մէջ. կազմակերպեն կամաւորական խմբեր եւ պատերազմի դէպում մտնեն տաճիկ զօրքերի շարքը ընդդէմ ռուսների։

 

-Պատերազմը լինելու է. ապստամբութիւնը Կովկասում անխուսափելի է. ոտքի են կանգնելու լեռնականներ. թուրքերը. նոյնիսկ վրացիները. թող միանան նաեւ հայրեը. իսկ դրա փոխարեն մենք  խոստանում ենք տալ հայերին ինքնավարութիւն. եւ ասացին թուրք ներկայացուցիչները եւ. իբրեւ ապացոյց իրենց ասածների. ցոյց տւին մի քարտէզ նոր ընդգծումներով. որով Թիֆլիսի. Քութայիսի նահանգները. Բաթումի շրջանը եւ Տրապիզոնի վիլայէթի մի մասը տրւելու էր ինքնավար Վրաստանին։ Ամբողջ Դաղստանը. Բագւի նահանգը եւ Գանձակի նահանգի մի մասը տրւելու էր Կովկասի թուրքերին [6]. իսկ Կարսի շրջանը. Երեւանի նահանգը. Գանձակի նահանգի մի մասը. ինչպէս եւ Վանի. Բիթլիսի վիլայէթի մի մասը տրւելու էր ինքնավար Հայաստանին։

 

Դաշնակցութեան ներկայացուցիչները լսեցին առաջարկութիւնը. լսեցին ու զարմացան թուրք ներկայացուցիչների միամիտ ձեւանալու վրա, այն մարդիկ. որոնք չկարողացան հաշտւել հայկական անդամահատւած րէֆօրմների հետ ու տապալեցին նրան. այսօր այդ նոյն մարդիկ եկել ու խոստանում էին երեք նահանգներ Կովկասից եւ երեք վիլայէթներ Տաճկաստանից տալ հայերին։ Ու պատասխանեցին որ իրենք այդպիսի առաջարկութիւն ընդունել չեն կարող. որ հայերը երկու պետութիւնների մէջ էլ պիտի կատարեն իրենց քաղաքացիական պարտքը եւ որ խորհուրդ չեն տայ տաճիկ կառավարութեանը պատերազմի մէջ նետւել՝ համոզւած. որ պատերազմից միմիայն կը տուժի երկիրը։

Ի հարկէ թուրք ներկայացուցիչները բաւական չը մնացին այդպիսի պատասխանից. նրանք հեռացան դժգոհ սրտով. նրանք համարեցին այդ դաւաճանութիւն։

Նման դիմումներ տեղի ունեցան նաեւ Մուշում. Վանում. պատասխանը. ի հարկէ. եղաւ նոյնը եւ դրանով էլ խնդիրը փակւեց։

Էրզրումում տեղի ունեցած բանակցութիւնից յետոյ տաճիկ կառավարութեան վերաբերմունքը դէպի հայերը միանգամից փոխւեց։ Էրզրում համախմբւած դաշնակցական գործիչները առնւեցին հսկողութեան տակ ու հեռացւեցին քաղաքից։ Մի քանի կովկասցի հայ ուսանողներ. որոնք այդ միջոցին ուսումնասիրութիւններ կատարելու նպատակով գտնւում էին Մուշում եւ Սասունում. ձերբակալւեցին եւ հսկողութեան տակ ուղարկւեցին Էրզրում եւ այնտեղից էլ Կովկաս։

Հալածանք սկսւեց նաեւ տեղական ժողովրդի դէմ. ի հարկէ. անկախ այն ճնշումներից. որոնք տեղի ունէին զօրաժողովի եւ պատերազմական տուրքերի հետեւանքով։

Նախ որոշւեց հայերի ձեռքը զէնք չը տալ. իսկ այդ տրւեց կողմնակի ճանապարհով, հրատարակւեց մի հին օրէնք. որով իւրաքանչիւր զինւորացու կարող էր ազատւել զինւորութիւնից. եթէ վճարէ 43 լիրա փրկանք. թէեւ այս օրէնքը տարածւում էր ամենքի վրա անխտիր. բայց շահագործման օբիէկտ հանդիսացան բացառապէս հայերը։ Գեղեցիկ որոշում եւ մի կողմից հայերը զէնքի տակ չէին մտնի. միւս կողմից պետութեան դատարկ գանձարանը կը լցւէր։

Եւ իսկապէս. բազմաթիւ հայ երիտասարդներ վճարեցին փայլուն լիրաները ու ազատւեցին զօրաժողովից. բայց ոչ մշտապէս։ Նրանք ենթարկւեցին նոյն պահանջներին նորից ու նորից եւ վերջն էլ ուղարկւեցին սոսկալի կառափնարանները. ինչպէս այդ կը տեսնենք յետոյ։

Սակայն զինւորացուների խոշորագոյն մասը անկարող լինելով փրկանք վճարել. մտաւ զէնքի տակ. մինչեւ որ տեղի ունեցաւ մասսայական զինաթափումը եւ ապա ջարդը։

Քրիստոնեաների վերաբերեալ այս բացառիկ արարքը հայ ժողովրդի կողմից ընդունւեց իբրեւ անվստահութեան մի ակտ. եւ կասկածներ ծնեցին. սակայն անվստահութեան եւ կասկածի մի նոր առիթ կառավարութիւնը տւեց հայ պաշտօնեաների դէմ  հանած իր հալածանքով։ Հալածանք խօսքը քիչ է. հայ պաշտօնեաները ոչ միայն հալածւեցին. այլ եւ արձակւեցին պաշտօններից։ Հայաբնակ շրջաններում հայ պաշտօնեաների թիւը մեծ չէր. հայ ժողովրդի թւի համեմատութեամբ նրանք կազմում էին չնչին տոկոս. եւ այդ չնչին տոկոսը կազմւել էր սահմանադրական վերջին տարիներում. երբ կառավարութիւնը հայերին մի կերպ շահելու համար. պաշտօնի էր կանչում հայ մարդիկ եւ ահա այսօր այս չնչին տոկոսն էլ քշւում էր ասպարեզից եւ քշւում էր առանց պատճառաբանութիւնների։

Այսպէս. օրինակ. դեռ ռուս-տաճկական պատերազմը չսկսած հեռացրին պաշտօնից Էրզրումի վիլայէթի Կիրճանիս գաւառի գայմագամին. որը յայտնի Գրիգոր Զոհրաբի [7] եղբայրն էր։ Հեռացրին նաեւ Վանի վիլայէթի Ալջաւազ գաւառի գայմագամ Պետրոս բէկին եւ տեղը նշանակեցին ոմն Նաջի բէյ վանեցի։

Սրանք գայմագամներ էին. այսինքն պատասխանատու պաշտօնեաներ. որոնց ներկայութիւնը կարող էր այս կամ այն ազդեցութիւնը ունենալ ժողովրդի վրա, սակայն պաշտօնազուրկ էին անում նաեւ այնպիսիներին. որոնք համարեա ազդեցութիւն չունէին կառավարութեան ընթացքի վրա, այսպէս.. օրինակ. Վանի մէջ երեք հայ ոստիկանների եւ Պօղոս Տէր Պօղոսեանին. Շահէն Փրթօեանին եւ Արմենակ Շատախցեանին առաջարկեց կառավարութիւնը պաշտօնով տեղափոխւել Մուսուլ եւ դրանցից երկուսը ստիպուած եղան թողնել պաշտօնները։

Միմիայն հայ պաշտօնեաներին պաշտօնանկ անելով չը բաւականացաւ տաճիկ կառավարութիւնը. այլեւ ցոյց տւեց իր վերաբերմունքը նոր պաշտօնեաներ նշանակելու գործում։

Կը բերենք մէկ օրինակ։ Վանի կուսակալ Թահսին բէյը. որը համարւում էր կրթւած եւ շատ դէպքերում արդարամիտ մարդ. ռուս-տաճկական պատերազմի նախօրեակին նշանակւեց Էրզրումի կուսակալ. իսկ նրա տեղ նշանակւեց Բաշկալէի մութէսէրիֆ Ջէւդէտ բէյը. որը Էնվէր բէյի փեսան էր։ Ջէւդէտը նոր դէմք չէր. նա Վանի երբեմնի կուսակալ Թահար փաշայի որդին էր. մի սրիկա դէմք։

1908 թւի սկզբում. սահմանադրութիւնից մի քանի ամիս առաջ. Դաշնակցութեան զինւորներից մէկը. անունը Դաւիթ [8]. իր ընկերներից գժտւած. դիմեց մի ստոր միջոցի, կառավարութեանը մատնեց Դաշնակցութեան զէնքերի պահեստները։ Այդ միջոցին. կուսակալ էր Վանում մի ստոր արարած եւ Ալի բէյը. որը սահմանադրութիւնից յետոյ պաշտօնանկ եղաւ եւ Կովկասի վրայով Պօլիս գնալիս. Բաթումի մէջ ընկաւ վրիժառու մէկ հայի գնդակով։

Տեղի ունեցան խուզարկութիւններ. բռնւեց Ս, Գրիգորի Վանքում եղած զէնքի պահեստը. սկսւեցին ձեռբակալութիւններ ու տանջանքներ։ Այդ ժամանակ առանձին անուն հանեց Սարայի գայմագամը։ Սա Աբաղայի Խաչան գիւղում առեւտուրով պարապող վանեցի Պետրոս Փիրումեանին. իբրեւ յեղափոխականի. ամէն տեսակ տանջանքների ենթարկելուց յետոյ. դիմեց հետեւեալ միջոցին, հրամայեց բերել երկու կատուներ. նրանց ձգեց Պետրոսի վարտիքի մէջ եւ ապա փայտով սկսեց ծեծել կատուներին, կատուները կատաղած ծւատեցին խեղճ մարդու մարմինը. որից յետոյ Պետրոսը ապրեց միայն մի օր։

Դրանով չը բաւականացած. գազան գայմագամը սոսկալի ծեծեց յետոյ Պետրոսի 12 տարեկան տղային եւ Սարգսին, ոտները նալել տւեց եւ ստիպեց նալած ոտներով առաջ ընկնել զէնքերի թագստոցը ցոյց տալ, ի հարկէ փոքրիկ Սարգիսը մի քանի անգամ ուշից գնաց։ Այս դէպքերից յետոյ յիշեալ գայմագամը կոչւեց նալբանդ գայմագամ։

Ահա այդ գայմագամը Ջէւդէտ բէյն էր. որը սահմանադրութիւնից յետոյ Սարայի  գայմագամութիւնից նշանակւեց Բաշկալէի մութէսէրիֆ. իսկ մութէսէրիֆութիւնից նշանակւեց Վանի կուսակալ։ Արդեօք կասկածի տեղ մնու՞մ է. որ տաճիկ կառավարութիւնը կուսակալ կարգելով նալբանդ Ջէւդէտին. սկիզբ չէր դնում հալածանքների։

Սակայն գլխաւոր անվստահութիւնը. որ ծագեց հայերի մէջ դէպի տաճիկ կառավարութիւնը. այն խտրականութիւնից յետոյ էր. որ տեղի ունեցաւ հայ եւ տաճիկ զինւորների նկատմամբ։ Տաճիկներին լաւ գնդերի մէջ ուղարկում. հայերին վատ, տաճիկներին մօտ տեղերում էին պահում. հայերին հեռու տեղեր էին քշում, տաճիկների ձեռքը զէնք էին տալիս. իսկ հայերին մեծ մասամբ ուղարկում էին խրամատներ փորելու [9] եւ ճանապարհների վրա աշխատելու եւ այս խտրականութիւնը նկատելի դարձաւ նոյնիսկ զօրաժողովի առաջին օրերից։

 

Օսմանեան վերջին զօրահաւաքութիւնը գործադրւեցաւ ժանդարմների՝ ոստիկան-զինւորութեան ձեւով. որ կը բաղկանար երկու մասերէ՝ հաստատուն եւ շրջուն։ Ակներեւ է երկուքի մէջ եղած տարբերութիւնը. մանաւանդ առաջինի առաւելութիւնները բնակարանի. հագուստի. սնունդի եւայլն երկրորդական յարմարութեանց տեսակէտից։

Խտրականութեան առաջին քայլը առնւեցաւ ճիշտ տեսակներու արձանագրութեանց ատեն։ Մօտակայ գաւառներու հաստատուն գունդերի մէջ հայեր շատ աննշան թւով յաջողեցան արձանագրւել. այն էլ բացարձակապէս անհատական միջնորդութիւններու շնորհիւ։ Մասնաւոր ջանք մը թափւեցաւ հայ զինւորները հեռացնել իր բնագաւառէն, ընդհանրապէս ղրկւեցան շրջուն գունդերուն մէջ. անծանօթ պայմաններուն։ Եւ առաջին իսկ օրէն. առանց ամենատարրական մարզանք մը կատարելու. իր կողքին ունենալով իսլամ զինւորը՝ մարզանք տեսած. զգեստաւորւած պետութեան աւելի հանգիստ օրերուն. օժտւած գիւղացիները շահագործելու ամեն ընդունակութիւններով։

Յետոյ երեւան եկաւ ամենաթիփիք երեւոյթը եւ խտրականութիւնը։ Սովորական էր հաւատացնել որ կենտրոնի մէջ բաւականաչափ զէնք չը կայ եւ թէ բաւական էր իրենց գունտերու սահմանավայրը հասնել. երը առատօրէն պիտի ստանային ռազմամթերք։ Անշուշտ աւելորդ է ըսել. որ իսլամները մասամբ զէնք կստանային. որպէս կրթւած զինւորներ։ Եւ որպէս մասնաւոր բարեացակամութիւն կը կրկնւէր յաճախ. թէ փոխանակ զէնք գործգծելու դժւարութիւնը կրելու. լաւագոյն էր հայերը գործածել համաձայն իրեց ընդունակութիւններուն. որպէս արհեստաւոր եւ կամ որպէս ամալէա եւ աշատաւոր։ Ահա աշխատանքի բաժանումի այն նոր սիստեմը. որուն վրայ պետական գերագոյն իշխանութիւնը հաստատեց իր արտառոց թէզը։

 

Ահա այսէս էր նկաարգրու տաճիկ կառավարութեան խտրական գործնէութիւնը հայերի նկատմամբ Վանի զօրաժողովի աշխատանքներին մասնակցած. զինւորակոչւած Հ, Գալիկեանը [10] ։

Կարիքը չը կայ հոգեբան լինել՝ ըմբռնելու համար այն սրտամաշ կացութիւնը. որ ստեղծւում էր հայ զինւորի համար. տեսնելով թէ ինչպէս այն ժամանակ. երբ իրենը արհամարելով քշում էին ճանապարհների վրա. խրամատների մէջ կամ մթերքների կոյտերի մօտ ստորացուցիչ աշատանքներ կատարելու. այդ նոյն ժամանակ տաճիկ. յաճախ տխմար քիւրդ զինւորը զէնքը ուսին խրոխտ ու հպարտ գալիս էր ու անցնում իբրեւ այդ երկրի տէրը։

Այս՛. այդ անհաւասար պայմաննարում. այդ խտրական ու ստորացուցիչ վիճակում եղողը իրաւունք ունէր դասալքութեան դիմելու։ Եւ դիմեց, դասալքութիւնը սկսւեց գլխաւորապէս ճանապարհների եւ խրամատների վրա աշխատողների շարքերում. ուր ֆիզիքկաան զրկանքների հետ հայ զինւորը կրում էր նաեւ բնակարանի. ուտեստների եւ հագուստի զրկանքներ։ Զէնքի տակ եղող հայ զինւորները մինչեւ ռուս-տաճկական պատերազմը շատ քիչ թւով դասալիքներ տւեցին։

 

Տաճիկ կառավարութիւնը հալածանք սկսելով հայերի դէմ. հայեր. որոնց համակրութիւնը ռուսների կողմն էր. դրանով ձեռնարկեց իր գլխաւոր մտադրութիւնը իրագործել. նա պատրաստւում էր յարձակւել Ռուսաստանի վրայ։ Տաճիկների այս մտադրութիւնը յայտնի դարձաւ դեռեւս սէֆէր-բէրլիկի առաջին օրերից։

Անգլիան յուլիսի 24-ին պատերազմ յայտարարելով Գերմանիային. գրաւեց Տաճկաստանի պատւէր տւած երկու զրահանաւերը. որոնք աւարտւելու վրա էին անգլիական Ամստրոնդ գործարանում։ Այդ նաւերն էին «Սուլթան Օսմանը» եւ «Մահմէդ աշխարհակալը»։ Անգլիան գրաւումը կատարեց. հիմնւելով պատերազմական օրէնքների վրա՝ վճարելով զրահաւորների արժէքը։

Այս դէպքի հետ միաժամանակ. Տաճկաստանը Գերմանիայից գնեց երկու զրահանաւ. որոնք անմիջապէս լողացին դէպի Բոսֆորի ջրերը. դրանք «Գեօբեն» [11] եւ «Բրէսլաու» [12] զրահանաւերն էին [13] ։

Այն ժամանակ. երբ Գերմանիան ձեռնոց էր նետել մի քանի պետութիւնների եւ ինքը նաւերի կարիք ունէր. ծիծաղելի է թւում. որ այդ նոյն Գերմանիան իր զրահանաւերից երկու լաւագոյնները վաճառէր Տաճկաստանին։ Իսկութիւնը այն է. որ Գերմանիան ոչ թէ այդ նաւերը վաճառեց Տաճկաստանին. այլ Տաճկաստանի դրօշակի տակ ուղարկեց Բոսֆորի ջրերը՝ Ռուսաստանի վրա երբ եւ իցէ յարձակւելու նպատակով։ Այսպիսի Տաճկաստանը իրեն չէզօք յայտարարելով հանդերձ. ապագայ իր ծրագիրների իրագործման առաջին նշանը տւեց։

Բայց Ռուսաստանի գլուխը այդ միջոցին չափից դուրս խառն էր. որ կարողանար նախատեսել Տաճկաստանի մտադրութիւնը։

Երկրորդ լուրջ ձեռնարկութիւնը ռուսների դէմ. որին դիմեց Տաճկաստանը. այդ չէթայական [14] խմբերի եւ միլիցիայի [15] կազմակերպումն էր։ Միլիցիան կամ միլլիսների գնդերը կազմւեցին 17-ից մինչեւ 20-45 տարեկանից վեր. այսինքն այն տարիքի մարդկանցից. որոնք զօրաժողովից դուրս էին մնացել, կազմւեցին նաեւ դասալիք եղած քիւրդերից։ Այդ գնդերը փոխարինելու էին ժանդարմերիական կազմերին. որոնք պիտի ուղարկւէին պատերազմի դաշտ։

Բայց առանձին հոգացողութեամբ կազմակերպւեցին չէթայական խմբերը. որոնց վրա տաճիկ կառավարութիւնը մեծ յոյս ունէր դրած։ Պահեստի զօրքի շարքերից ընտրում էին ամենավարժ եւ աչքի ընկնող զինւորներին եւ կազմում էին սրանցից առանձին խմբեր. որոնց կոչումը լինելու էր կատարել ամենայանդուգն ձեռնարկութիւններ։

Օրինակ, երիտասարդ թուրքերի ներկայացուցիչ Նաջի բէյը. որը Պօլսից Էրզրում եկաւ Դաշնակցական ներկայացուցիչների հետ բանակցելու համար. Էրզրումի եւ Վանի զօրքերի   միջից ընտրեց 3000 լաւագոյն զինւորներ եւ դրանց գլուխը անցնելով. ուղեւորւեց Պարսկաստան. ռուսների դէմ խռովութիւններ հանելու եւ կարեւոր դէպքում գործողութիւններ սկսելու համար։

Չէթայական խմբերը կազմւեցին չէրքէզներից [16] ու լազերից [17]. որոնք յայտնի են իրենց սխրագործութիւններով. նաեւ այնպիսի քիւրդական ցեղերից. որոնք աչքի են ընկել իրենց վայրագութիւններով։ Այդ բաւական չէ. չէթայական խմբերը ուժեղացնելու նպատակով բանդերից արձակեցին չարագործներին ու մարդասպաններին եւ ներումն շնորհեցին փախստական դարձած քիւրդ ցեղասպաններին։ Շարժման մէջ դրին նաեւ համիդիական գնդերը [18] ։

Ահա այս բոլորը ուղղւած էին բացառապէս Ռուսաստանի դէմ։

Սակայն տաճիկ կառաւարութիւնը այնքան յանդուգն էր դարձել. որ նա ոչ միայն Ռուսաստանի դէմ էր պատրաստւում. այլ եւ Անգլիայի եւ Ֆրանսիայի։ Նա մինչեւ անգամ իրեն հաշիւ չէր տալիս. թէ ինչ ահաւոր գործի է ձեռնարկում։

Հոկտեմբերի 1-ին տաճիկ կառաւարութիւնը յայտարարեց կապիտուլացեօնների ջնջումը։ Այն մի շարք արտօնութիւնները. որ դարերի ընթացքում եւրոպական պետութիւնները ձեռք էին բերել դաշնագրերով իրենց հրապարակների համար Տաճկաստանում. ինչպէս վեպը տեսանք. երիտասարդ թուրքերի կառավարութիւնը մի գրչի պտոյտով յայտարարեց չեղած եւ դրանով ձեռնոց նետեց Եւրոպային. առանձնապէս Ֆրանսիային. Անգլիային եւ Ռուսաստանին։

Այս բոլորի հետ իմասին Տաճկաստանում սկսւել էր մի եռուն պրօպագանդայ յօգուտ Գերմանիայի։ Երկրի մէջ տարածւում էին գլխաւորապէս աղբիւրերից ստացւող հեռագիրներ եւ լրագիրներ պատերազմի ընթացքի մասին, ֆրանսիական. անգլիական ու ռուսական աղբիւրներից ստացւող հեռագիրները բռնւում էին Պօլսի գրաքննիչի կողմից եւ գաւառները չէին ուղարկւում։ Թուրք թերթերը լեցնում էին իրենց էջերը գերմանական յաղթութիւններով՝ չափազանցրած ու գունաւորւած։ Հակառակ տրամադրուած. մասնաւորապէս հայկական եւ յունական թերթերը ենթարկւում էին գրաքննական ներշնչումների ու գրում էին հակառակ իրենց ներքին համոզմունքներին։

Եւ այս օրինակ պրօպագանդայի շնորհիւ Տաճկաստանում ահագին գործ կատարւեց. տատանւողները ամրապնդւեցին. թերահաւատները հաւատի եկան. իսկ հաւատացածները ոգեւորութեան գագաթնակէտին հասան։ Այս բանին նպաստեց մանաւանդ այն. որ ռուսական բանակը գերմանական սահմանի վրա մի շարք անյաջողութիւններ ունեցաւ։

Պրօպագանդայի կատարած դերը պէտք է շեշտել առանձնապէս նրա համար. որ սէֆէր-բէրլիկը շատ շրջաններում եւ մանաւանդ ժողուրդի մէջ առաջ բերեց դժկամութւին։ Օրինակ. ռուս-սահմանամերձ. այն է. Վանի. Բիթլիսի եւ Էրզրումի վիլայէթներում մահմեդական ազգաբնակութիւնը հկաառակ էր ինչպէս պատերազմին. նոյնպէս եւ սէֆէր-բէրլիկին. հակառակ էր ոչ միայն գիւղացիութիւը. այլ եւ քաղաքների ազգաբնակութիւնը։ Ռուս կառաւերութեան եւ ռուս բանակի մասին մահմեդական ժողովրդի մէջ պիտի կարողանայ մի օր անգամ դէմ դնել ռուսական արշաւանքին, եւ այս տեղից էլ ծագում էր նրա մէջ հակամիտ վերաբերմունք դէպի սպասւող պատերազմը։

Հայերի պատմելով. ոչ միայն գաւառներում. այլ եւ քաղաքներում տաճիկներն ու քիւրդերը դիմում էին դրացի հայերին հետեւեալ առաջարկութեամբ,

Մենք կը պաշտպանենք ձեզ. եթէ կառավարութեան կողմից բռնութիւն լինի. դուք էլ պաշտպանէք մեզ. եթէ ռուսները մեր երկիրը մտանեն։

Նրանք ամէն կերպ աշխատում էին հայերի սիրտը շահած լինել. բարեկամ մնալ նրանց. այնքան հաւատացած էին ռուսների յաղթութեանը պատերազմի դէպքում։

Ոչ միայն ժողովուրդը. այլ եւ պաշտօնէութիւնը հակառակ էր պատերազմին, կան բազմաթիւ դէպքեր. թէ ինչպէս տաճիկ պաշտօնեաները հայերի մօտ արտայայտւել են բացասաբար ոչ միայն պատերազմի. այլ եւ երիտասարդ ուրքերի կուսակցութեան ամբողջ ընթացքի նկատմամբ։ Բերեք այդպիսի դէպքերից մէկը։

1914 թւի յուլիսի 22-ին ես եւ Սասունի առաջնորդական փոխանորդ ու Պետրոս-Առաքելի վանքի վանահայրը եւ Ստեփան վարդապետ Բաղդասարեանը գտնւում էինք Սասունի գայմագամ Ասադ-բէյի մօտ. երբ ստացւեց սէֆէր-բէրլիկ յայտարարող հեռագիրը. եւ պատմում է Մուշի առաջնորդարանի նախկին քարտուղար եւ Պօլսի թերթերում աշխատակցող Նազարէթ Մարտիրոսեանը. եւ ես այդ միջոցին Սասունի կեդրոնավայր Կաբլջող աւանում գանձապահի (սանդղ-էմինի*** պաշտօն էի վարում. եւ իբրեւ պաշտօնեա. շատ մօտ էի գայմագամին, գայմագամը իթթիհատական էր՝ ծագումով ալ ալբանացի։ Բու հիւքմաթ բաթաջաք (այս երկիրը կը կործանուի(. բացականչեց գայմագամը վրդովւած. երբ հեռագիրը առնելով աչքի անցկացրեց. եւ ապա նետելով սեղանի վրայ աւելացրեց. եւ մեր կառավարութւինը Ֆրանսիայից փոխառութիւն վերցրեց որ երկրի ներքին կարիքները հոգայ. իսկ այժմ նրա դրամով զէնք է գնում. որ նրա դէմ գործածի։ Եւ միանգամայն բացասական կարծիք յայտնելով պատերազմի ու սէֆէր-բէրլիկի մասին. նորից կրկնեց։

Բու հիւքման բաթաջաք։

Ահա այսպէս արտայայտւում էր սէֆէր-բէրլիկի օրին տաճիկ գայմագամը. այսպէս արտայայտւում էին նաեւ շատ շատերը պաշտօնեաներից։ Բացառութիւն կազմում էին մի քանի բարձր պաշտօնեաներ եւ նրանց համակիր մի կարգի տաճիկներ. որոնք սերտ կապ ունէին Պօլսի Իթթիհատական կուսակցութեան հետ ու ոգեւորւած էին Գերմանիայով։

Բայց սկսւեց պատերազմը Եւրոպայում. դրա հետ միաժամանակ սկսւեց գերմանասիրական պրօպագանդը Պօլսում։ Երիտասարդ թուրք պրօպագանդիստները ցրւեցին գաւառները. գերմանական պաշտօնական ու անպաշտօն գործակալները հեղեղեցին երկիրը. հեռագիրներն ու լրագիրները՝ միակողմանի. գունաւորւած տեղեկութիւններով ի նպաստ Գերմանիայի. տարածւեցին ու ծաւալւեցին երկրի բոլոր անկիւնները. աստիճանաբար բարձրացաւ ժողովրդի տրամադրութիւնը եւ շուտով թերահաւատ ժողովուրդը հաւատաց Գերմանիայի գերբնական ու անխորտակելի ուժին եւ թեքւեց դէպի պատերազմը։

Բայց նախ քան ռուս-տաճկական պատերազմին անցնելը. կարեւոր է իմանալ. թէ ի՞նչ շարժում տեղի ունէր այդ միջոցին Կովկասում։



[1]        ՀՅԴ Ը. (VIII) Ընդհանուր ժողովը տեղի է ունեցել 1914 թ. հուլիսի 25-ից մինչեւ օգոստոսի 17-ը: Մասնակցել են շուրջ 30 պատգամավորներ: Ժողովի հիմնական հարցը տիրող կացությունն էր եւ նրա հավանական զարգացումները: Որոշվեց «մնալ անյողդող ընդդիմադիր եւ անաչառ քննադատին դերին մէջ հանդէպ Իթթիհատի, պայքարելով անոր ազգայնական վնասակար եւ հակապետական քաղաքականութեան դէմ»։ Երիտթուրք ներկայացուցիչները Դաշնակցությանն առաջարկում են ապստամբություն կազմակերպել ռուսական բանակի թիկունքում, փոխարենը խոստանում էին նպաստել «անդրկովկասեան ինքնավար Հայաստանի մը ստեղծմանը»։ Առաջարկը մերժվում է - ծնթ. խմբ.:

[2]        Մանուկյան Արամ (Հովհաննիսյան Սարգիս, 1879–1919 թթ. ), ազատագրական շարժման եւ պետական նշանավոր գործիչ, ՀՅԴ անդամ: Վանի 1915 թ. ապրիլ-մայիս ամիսների ինքնապաշտպանության փաստացի ղեկավար, Վանի եւ ազատագրված գավառների ժամանակավոր կառավարիչ (1915 թ. մայիսի 7-հուլիսի 27)։ 1917 թ. վերջից Երեւանի Հայոց ազգային խորհրդի փաստացի ղեկավար: 1918 թ. մայիսին Երեւանի վրա արշավող թուրքական զորքերի դեմ Սարդարապատ գյուղի մոտ հերոսամարտի կազմակերպիչներից: 1918 թ. հուլիսի 24-ից ՀՀ Ներքին գործերի նախարար -ծնթ. խմբ.:

[3]        Վռամյան Արշակ (Դերձակյան Օնիկ, 1870-1915), ազատագրական շարժման գործիչ, ՀՅԴ անդամ, օսմանյան խորհրդարանի պատգամավոր - ծնթ. խմբ.:

[4]        Ակնունի (Մալումյան Խաչատուր, 1863-1915), ազատագրական շարժման գործիչ, ՀՅԴ անդամ -ծնթ. խմբ.:

[5]        Ռոստոմ (Զորյան Ստեփան, 1867-1919), ազատագրական շարժման գործիչ, ՀՅԴ հիմնադիրներից

[6]        Մինչեւ 1918 թ. այդպես են կոչվել ադրբեջանցիները -ծնթ. խմբ.:

[7]        Գրիգոր Զոհրապ (1861-1915), հայ գրող, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ, փաստաբան, օսմանյան խորհրդարանի պատգամավոր: 1915 թ. ձերբակալվել եւ սպանվել է թուրքերի կողմից աքսորի ճանապարհին -ծնթ. խմբ.:

[8]        1908թ. հունվարի 22-ին, իսկ ըստ այլ տվյալների` հունվարի 24-ին կամ 25-ին, ՀՅԴ անդամ, դհերցի Դավիթը (Դավո) օսմանյան իշխանություններին մատնում է Դաշնակցության զինապահեստների գտնվելու վայրերը եւ այլ գաղտնիքներ: Դաշնակցությունը մահապատժի է դատապարտում դավաճանին, որն ի կատար է ածվում -ծնթ. խմբ.:

[9]        Օսմանյան կայսրության երիտթուրքական կառավարությունը պատերազմն օգտագործում է իբրեւ պատեհ առիթ հայերի հետ հաշվեհարդար տեսնելու համար: Զինակոչային տարիք ունեցողներին զորակոչում են բանակ: Նրանց զգալի մասն ուղարկվում է թիկունք, որտեղ օգտագործվում են ճանապարհների, ամրությունների կառուցման, բեռներ փոխադրելու համար: Հայ զինվորներին դուրս բերելով տեղակայված վայրերից՝ 50-ական կամ 100-ական խմբերով՝ գնդակահարում էին -ծնթ. խմբ.:

[10]      Գալիկյան Հրանտ (1889-1939), ազատագրական շարժման գործիչ, Հնչակյան կուսակցության անդամ, իրավաբան: Մասնակցել է 1915 թ. Վանի ինքնապաշտպանությանը -ծնթ. խմբ.:

[11] «Գյոբեն» գերմանական գծային հածանավ, որը 1914-1917 թթ. մարտական գործողություններ է մղել ռուսական Սեւծովյան նավատորմի դեմ: Օսմանյան կայսրությունում այն անվանվել է Yavuz Sultan Selim -ծնթ. խմբ.:

[12] «Բրեսլաու» գերմանական թեթեւ հածանավ, որը 1914-1917 թթ. մարտական գործողություններ է մղել ռուսական Սեւծովյան նավատորմի դեմ: Օսմանյան կայսրությունում այն անվանվել է Midilli -ծնթ. խմբ.:

[13]      Թուրք-գերմանական նավատորմի հրամանատար է նշանակվում գերմանական փոխծովակալ Վիլհելմ Սուշոնը: Նրա հրամանատարության ներքո է գտնվել ապագա ծովակալ եւ Ա. Հիտլերից հետո Գերմանիայի ղեկավար եւ զինված ուժերի գլխավոր հրամանատար Կառլ Դյոնիցը (1945 թ. ապրիլի 30-ից մինչեւ մայիսի 23-ը) - ծնթ. խմբ.:

[14]    Չեթե (սերբերեն՝ четници, četnici), XV-XIX դդ. Բալկանյան թերակղզում Օսմանյան կայսրության տիրապետության դեմ սերբական եւ բուլղարական  ազատագրական շարժման մասնակից հայրենասերների զինված ջոկատների անվանումը: Չեթնիկները ներկայացնում էին բալկանյան ժողովուրդների տարբեր խավեր: Նրանց նաեւ անվանում էին հայդուկներ: Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում Սերբիայում կազմավորվում են արտասահմանից ժամանած սերբերից կամավորական ջոկատներ: 160 կամավորից բաղկացած ստորաբաժանումը կոչվում էր չեթե: Ա-Դոյի կողմից վկայակոչվող չեթեներն անկանոն, աշխարհազորային ստորբաժանումներ էին, որոնք օգտագործվում են Օսմանյան տիրապետության ներքո գտնվող Արեւմտյան Հայաստանում եւ Փոքր Ասիայի հայկական բնակավայրերում հայերի ցեղասպանության համար - ծնթ. խմբ.:

[15]    Միլիցիա (լատ. ՝ militia՝ զորք) անկանոն զինվորական ստորաբաժանում, որը կազմավորվում է պատերազմի ժամանակ: Ինչպես չեթեական, այնպես էլ միլիցիոն ստորաբաժանումները Օսմանյան կառավարության կողմից օգտագործվել են հայերի ցեղասպանության համար - ծնթ. խմբ.:

[16]    Չերքեզներ, Կովկասում բնակվող ադըղների ընդհանուր անվանումը: Իրենց չերքեզ են անվանում XIX դ. Կովկասից Օսմանյան կայսրություն ռուսական իշխանությունների  կողմից բռնագաղթեցված ոչ միայն ադըղները, այլեւ աբխազները, օսերը եւ կովկասյան այլ լեռնականները - ծնթ. խմբ.:

[17]    Լազեր (հայ. Ղազիւք, Ճենք, Ծանք, Ծանարք, վրաց. ՝ ճաներ), քարթվելական ընտանիքի ժողովուրդ: Բնակվել են Սեւ ծովի հարավ-արեւելյան ափի ու մասամբ Ճորոխ գետի ներքին հոսանքի ավազանում՝ պատմական Լազիստանի տարածքում: Օսմանյան տիրապետության տարիներին ընդունել են իսլամ: 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո լազերի զգալի մասը հարկադրված է եղել բնակություն  հաստատել Օսմանյան կայսրությունում - ծնթ. խմբ.:

[18]    Համիդիե՝ հիմնականում քրդերից կազմված անկանոն զինվորական գնդեր Օսմանյան կայսրությունում: 1891 թ. կազմակերպել է Սուլթան Աբդուլ Համիդ II-ը հայերի ջարդերն իրականացելու նպատակով: Կառավարությունից ստացել են ռոճիկ եւ անպատիժ մնացել հայերի հողը, ունեցվածքը խլելու դեպքում: Ընդհանուր առմամբ կազմակերպվել են 30 անկանոն գնդեր, որոնք մասնակցություն են ունեցել ինչպես 1890-ական, այնպես էլ 1914-1916 թթ. հայերի ցեղասպանությանը - ծնթ. խմբ.: