ՀԱՄԱԵՒՐՈՊԱԿԱՆ
ՊԱՏԵՐԱԶՄԸ
Մենք
տեսանք.
երիտասարդ
թուրքերի
կառավարութեան
վերաբերմունքը
դէպի
հայերը
լաւ
չէր։
Հայերը
պահանջում
էին
վերջ
դնել
հողային
հարցին.
կառավարութիւնը
ուշ
չէր
դարձնում։
Հայերը
պահանջում
էին
իրենց
թւի
համապատասխան
տեղեր
գրաւել
պարլամենտում.
մերժումն
էին
ստանում։
Գաւառներում
սկսւել
էին
բռնութիւններ
ու
անկարգութիւններ.
կառավարութիւնը
ոչ
միայն
միջոցներ
ձեռք
չէր
առնում
կարգը
վերականգնելու.
այլեւ
հայերին
զինաթափ
էր
անոմւ։
Վերջապէս
հայրեը
գաւառներում
պատրաստւում
էին
մեծ
հանդիսաւորութեամբ
ընդունելու
հայկական
նահանգների
վերատեսուչներին
եւ
Հօֆֆին
ու
Վեստենենկին.
իսկ
կառավարութիւնը
գաղտնի
հրահանգներ
էր
ուղարկում
գաւառական
վարչութիւններին.
ոչ
մի
կարեւորութիւն
չը
տալ
վերատեսուչների
գալուն
եւ
հնար
եղածին
չափ
խանգարել
հայերի
կողմից
պատրաստւող
ցոյցերը.
ինչպէս
այդ
կը
տեսնենք
յետոյ։
Եւ
մինչդեռ
այս
լարւած
դրութիւնը
շարունակւում
էր
հայերի
ու
կառավարութեան
միջեւ.
մէկէն
պայթեց
համաեւրոպական
պատերազմը։
1914
թիւ
յուլիս
ամսի
կէսերին
Եւրոպայի
սրտի
մէջ
պայթեց
մի
հրդեհ.
որը
տարերային
ուժով
եւ
կայծակի
արագութեամբ
ծաւալւելով
բռնկեց
ամբողջ
Եւրոպան։
Դա
համաեւրոպական
պատերազմն
էր.
որին
ամբողջ
աշխարհը
սարսափով
էր
սպասում։
Ի՞նչ
պատճառներ
առիթ
հանդիսացան
այդ
պատերազմին.
դրանց
քննութիւնը
դուրս
է
մեր
ծրագրից.
այսքանը
միայն
կասենք.
որ
նրանք
շատ
խորն
են
կազմում
են
ներկայ
միջազգային
յարաբերութիւնների
բարդ
հանգոյցը.
միեւնոյն
ժամանակ
դարերի
անլուծելի
առեղծւածը։
Ընդհանրացած
բացատրութիւնը
այս
է,
հաստատել
գաղութներ.
ձեռք
են
բերել
շուկաներ.
կապել
նպաստաւոր
առեւտրական
դաշնագիրներ
եւ
վերջապէս
թելադրել
աշխարհին
իր
կամքը։
Սրանք
կազմում
են
ներկայ
եւրոպական
պետութիւններին.
աւելի
ճիշտը
ժողովուրդներին
զբաղեցնող
առաջնակարգ
խնդիրները.
միեւնոյն
ժամանակ
մրցման
էութիւնը.
ուղն
ու
ծուծը։
Այս
հողի
վրա
կտարւում
են
համախմբումներ.
այս
հողի
վրա
տեղի
է
ունենում
սպառազինում։
Իւրաքանչիւր
պետութիւն
սպառազինւում
է
ահաւոր
մրցման
մէջ
ոտի
տակ
չը
գնալու
համար.
իւրաքանչիւր
պետութիւն
որոնում
է
դաշնակից՝
խելակորոյս
պայքարի
մէջ
մենակ
չը
մնալու
համար։
Եւրոպայի
մէջ
վերջին
տասնամեակներում
կազմւեցին
երկու
ուժեղ
հակախմբումներ,
մէկը
դրանցից
Գերմանիայի.
Աւստրօ-Ունգարիայի
եւ
Իտալիայի
դաշնակցութիւնն
[1]
էր.
միւսը
իբրեւ
հակակշիռ
առաջինի
Ռուսաստանի.
Ֆրանսիայի
եւ
Անգլիայի
համաձայնութիւնն
[2]
էր։
Մնացեալ
միւս
պետութիւնննարը
լռելեայն
հետեւում
էին
այս
կամ
այն
խմբակցութեանը։
Իւրաքանչիւրը
այս
խմբակցութիւններից
աշխատեց
զինւել.
ուժեղանալ
թէ
ծովի
եւ
թէ
ցամաքի
վրա
եւ
այսպիսով
ստեղծւեց
սպառազինման
մի
անօրինակ
մրցութիւն
երկու
խմբակցութիւնների
մէջ։
Առանձնապէս
առաջին
խմբակցութիւնը.
մանաւանդ
նրան
տոն
տւող
Գերմանիան
իր
բոլոր
ուժերն
ու
եռանդը
վերջին
քառասուն
տարիների
ընթացքում
սպառեց
պատերազմական
տեխնիկան
զարգացնելու
վրա.
որով
եւ
ստեղծեց
մի
բանակ՝
կազմ
ու
պատրաստ.
զօրեղ
ու
վճռական.
որպիսին
չէ
ունեցել
ոչ
մէկը
եւրոպական
պետութիւններից։
Քանի
որ
սպառազինումը
արագ
թափով
շարունակւում
էր.
միեւնոյն
է.
նա
մի
տեղ
պիտի
յանգէր.
եւ
դա
պատերազմն
էր.
պատերազմի
առիթներ
նա
պիտի
փնտռէր.
որը
ուժեղ
էր.
իսկ
ներկայ
դէպքում
ուժեղը
Գերմանիան
էր,
եւ
նա
փնտռեց
ու
գտաւ
առիթը։
Ո՞րն
էր
այդ
առիթը։
1878
թւի
Բերլինի
վեհաժողովի
որոշման
համաձայն
Տաճկաստանի
երկու
նահանգները
եւ
Բօսնիան
եւ
Հերցոգովինան
անցան
Աւստրօ-Ունգարիայի
իշխանութեան
տակ։
Այդ
երկու
նահանգների
ազգաբնակութեան
մեծագոյն
մասը
սերբեր
են.
որոնք
անկախութիւն
ստացած
Սերբիայի
կողքին
չէին
կարողանում
հաշտւել
աւստրիական
այն
ճնշումների
հետ.
որը
յատուկ
է
բազմացեղ
Աւստրիայի
պետական
մեխանիզմին։
Եւ
Բօսնիայում՝
նրա
Աւստրիայի
իշխանութեան
տակ
անցնելու
առաջին
իսկ
օրից
ծնունդ
առան
դէպի
Սերբիան
ձգտող
գաղտնի
ընկերութիւններ։
Աւստրիան
ճնշում
էր
այդ
շարժումը.
իսկ
շարժումը.
ընդհակառակը.
ուժեղաում
էր՝
խոր
արմատներ
ձգելով
ժողովրդի
մէջ.
ինչպէս
այդ
յատուկ
է
բոլոր
ստրուկ
ժողովուրդներին
եւ
ձեռնարկելով
մի
շարք
յեղափոխական
ակտերի։
Այդ
ակտերից
մէկը
տեղի
ունեցաւ
Սարաեւօյում
եւ
Բօսնիայի
մայրաքաղաքում.
ուր
նստում
է
աւստրիական
կռաավարութեան
ներկայացուցիչը
եւ
Բօսնիայի
փոխարքան։
1914
թւի
յունիսի
15-ին
Աւստրօ-Ունգարիայի
թագաժառանգ
Ֆրանց-Ֆերդինանդը
[3]
իր
ամուսնու
հետ
այցելութեան
էր
եկել
Սարաեւօ,
ի
պատիւ
նրա
քաղաքային
տան
մէջ
հանդէս
պիտի
կատարւէր։
Երբ
թագաժառանգը
իր
ամուսնու
հետ
աւտօմօբիլով
հանդիսի
տեղն
էր
գնում.
ճանապարհին
Ցաբրինովիչ
[4]
ազգանունով
մի
սերբ
աւտօմօբիլի
մէջ
մի
ռումբ
նետեց։
Թագաժառանգը
անմիջապէս
վերցրեց
ռումբը
եւ
նետեց
փողոց.
ռումբը
պայթեց
եւ
նրա
կտորներով
վիրաւորւեցին
երկու
հոգի
շքախմբից
եւ
վեց
հոգի
ժողովրդից։
Սակայն
սպանութեան
փորձը
սրանով
չը
վերջացաւ։
Հանդիսից
յետոյ.
երբ
թագաժառանգը
ամուսնու
հետ
տուն
էր
վերադառնում.
դարձեալ
ճանապարհին
Պրեցեպ
[5]
ազգանունով
մի
սերբ
գիմնազիստ
երկու
անգամ
ատրճանակից
կրակեց
եւ
մահացու
կերպով
վիրաւորեց
թագաժառանգին
ու
նրա
ամուսնուն.
տուն
հասնելով
երկուսն
էլ
մեռան։
Մարդասպանները
ձերբակալւեցին.
սկսւեցին
խուզարկութիւններ
ու
ձերբակալութիւններ։
Միւս
կողմից
խուզարկութիւններ
ու
ձերբակալութիւններ։
Միւս
կողմից
Սարաեւօյում
ու
Բօսնիայի
զանազան
կողմերում
տեղի
ունեցան
ցոյցեր.
որոնց
ժամանակ
ջարդում
էին
սերբերին
եւ
քար
ու
քանդ
անում
նրանց
տներն
ու
խանութները։
Մի
քանի
օրից
յետոյ
երկիրը
խաղաղւեց
եւ
թւում
էր
թէ
ամեն
ինչ
անցել
է.
մինչդեռ
այդ
դէպքերից
դեռ
մի
ամսի
էլ
չանցած.
յուլիսի
10-ին.
Բելգրադի
աւստրիական
դեսպանը
սերբ
կառավարութեանը
յանձնեց
մի
վերջնագիր։
Աւստրօ-Ունգարիան
մեղադրելով
Սերբիային
նրանում.
որ
Սարաեւօյի
սպանութիւնը
ծրագրւել
ու
կատարւել
է
Սերբիայում
գոյութիւն
ունեցող
ընկերութիւնների
եւ
նոյնիսկ
զինւորականների
ու
պաշտօնեաների
աջակցութեամբ.
դնում
է
նրա
առաջ
պահանջներ.
պատասխանելու
համար
նշանակելով
48
ժամ
ժամանակ։
Վերջնագրի
համաձայն
Սերբիան
պարտաւորւում
էր։
1,
Դատապարտել
ու
հալածել
հակաաւստրիական
պրօպագանդը
Սերբիայում։
2,
Փակել
«Նարօդնայա
Օդբրանա»
[6]
ընկերութիւնը։
3,
Դուրս
ձգել
ժողովրդական
դպրոցների
ծրագրից
այն
բոլորը.
որոնք
ուղղւած
են
Աւստրօ-Ունգարիայի
դէմ։
4,
Արձակել
ծառայութիւնից
այն
բոլոր
սպաներին
ու
պաշտօնեաներին.
որոնց
մատնացոյց
կանի
Աւստրօ-Ունգարական
կառավարութիւնը։
5,
Թոյլ
տալ
Աւստրօ-Ունգարան
ոստիկանութեանը
սերբիականի
հետ
միասին
ճնշելու
Սերբիայում
եղած
հակաաւստրիական
շարժումը։
6,
Սերեեւօյի
դաւադրութեանը
մասնակից
սերբիացիների
քննութիւնը
կատարել
Աւստրօ-Ունգարական
ներկայացուցիչների
մասնակցութեամբ։
7,
Ձերբակալել
պաշտօնեաներ
Վոյտանկեւիչին
եւ
Միլան
Ցիգանովիչին:
8,
Պատժել
Շաբացի
եւ
Լոզնիցի
պաշտօնեաներին.
որոնք
թոյլ
են
տւել
մարդասպաններին
սահմանն
անցնելու։
Սերբիական
կառավարութիւնը
վերջնագրին
տւեց
բարեկամական
տոնով
գրւած
պատասխան.
որով
ընդունելով
պահանջների
մի
մասը.
հրաժարւում
էր
ընդունել
այն
առաջարկը.
որը
վերաբերում
էր
աւստրիական
ոստիկանութեան
ու
ներկայացուցիչների
գործողութիւններին
Սերբիայի
մէջ.
համարելով
այդ
խախտումն
Սերբիայի
անկախութեան։
Աւստրօ-Ունգարիան
Սերբիայի
պատասխանը
համարելով
անբաւարար.
յայտարարեց
զօրաժողով
եւ
կարգադրեց
իր
դեսպանին
անմիջապս
թողնել
Բէլգրադը։
Զօրաժողով
յայտարարեց
նաեւ
Սերբիան։
Սակայն
նախ
քան
Սերբիայի
պատասխանը.
Վենայի
ռուսաց
դեսպանը
[7]
դիմեց
Աւստրո-Ունգարական
կառավարութեանը.
առաջարկելով
երկարացնել
պատասխանի
համար
Սերբիային
տւած
ժամանակամիջոցը։
Բայց
այս
առաջարկը
մերժւեց.
ուստի
Ռուսաստանը
նոյնպէս
յայտարարեց
զօրաժողով։
Ապա
հրապարակ
եկաւ
Անգլիան
եւ
դիմելով
Գերմանիային.
Ֆրանսիային
ու
Իտալիային
առաջարկեց
Լօնդօնում
գումարել
կօնֆերենցիա.
վէճը
խաղաղութեամբ
լուծելու
համար.
բայց
Գերմանիիան
այդ
առաջարկը
մերժեց։
Բացի
այդ.
Գերմանիան
այդ
առաջարկը
մերժեց։
Բացի
այդ.
Գերմանիան
յայտարարեց
որ
Աւստրօ-Սերբիական
վէճը
նրանց
երկուսի
հարցն
է.
եւ
եթէ
մէկ
երրորդ
պետութիւն
միջամտի
այդ
վէճին.
ստիպւած
կը
լինի
ինքն
էլ
միջամտելու
հարցին։
Այս
յայտարարումից
յետոյ
Գերմանիան
նոյնպէս
յայտարարեց
զօրաժողով։
Ապա
մէջ
եկաւ
Ֆրանսիան.
փորձելով
վէճը
լուծել
խաղաղ
ճանապարհով.
սակայն
Ֆրանսիայի
փորձն
էլ
անյաջող
անցաւ։
Եթէ
ընդունենք
այն
հանգամանքը.
որ
Աւստրօ-Ունգարաիան
իր
իւրաքանչիւր
քայլը
անում
էր
դաշնակից
Գերմանիայի
խորհրդով.
այն
ժամանակ
հասկանալի
կը
լինի.
թէ
ինչպէս
Գերմանիան
վարդապետօրէն
կազմել
էր
տւել
Աւստրօ-Ունգարիայի
անհաշտ
վերջնագիրը.
ինչպէս
ճարպկօրէն
մերժում
էր
Ռուսաստանի.
Անգլիայի
եւ
Ֆրանսիայի
առաջարկները՝
վէճը
խաղաղ
ճանապարհով
լուծելու
նկատմամբ։
Եւ
իսկապէս
ոչ
ոք
եւրոպական
պետութիւննարից
այնպէս
շահագրգռուած
չէր
այդ
պատերազմով
եւ
իրենը
այնպէս
պատրաստ
չէր
զգում.
ինչպէս
Գերմանիան։
Գերմանիան
պատերազմ
էր
ցանկանում.
իսկ
ներկայ
դէպքից
յարմար
դէպք
դժւար
էր
գտնել։
Նախ
Սարաեւօյի
սպանութւինը
մի
լաւ
պատրազմի
հանել
Աւստրօ-Ունգարիայի
եւ
իր
ուզածի
պէս
քարշ
տալ
յետեւից։
Երկրորդ.
այդ
ժամանակ
հակառակ
խմբակցութեան
պետութիւնները
եւ
Ռուսասատանը.
Ֆրանսիան
եւ
Անգլիան
զբաղւած
էին
մի
շարք
ներքին
խնդրանքներով։
Օրինակ.
Ռուսաստանի
գործարանական
քաղաքներում
եւ
Պետրօգրադում.
Մոսկւայում.
Վարշաւայում.
Բագւում
տեղի
ունէին
բանւորական
խոշոր
գործադուլներր,
շատ
գործարաններում
աշխատանքները
միանգամայն
դադարեցւած
էին։
Անգլիայում
հասարակական
միտքը
զբաղւած
էր
հոմրուլի
քննութեամբ.
տասնեակ
տարիներ
ամբողջ
պետութիւնը
զբաղեցնող
Իրլանդիայի
ինքնավարութեան
այդ
կարդինալ
հարցը՝
քանի-քանի
անգամ
լորդերի
պալատի
կողմից
մերժւելով
նորից
հրապարակ
էր
եկել։
Եւ
որովհետեւ
երեք
անգամ
երեքական
ընթերցանութեամբ
պարլամենտի
հաւանութիւնը
շահելով.
այս
անգամ
նրա
օրէնք
դառնալը
այլ
եւս
անխուսափելի
էր.
ուստի
հոմրուլի
հակառակորդները
նոր
ոտնձգութիւննար
էին
անում՝
մտցնելով
օրէնքի
մէջ
Ուլեստրի
շրջանը
զատելու
ուղղումը.
որի
պատճառով
էլ
կրքերը
լարւել
էին
այն
աստիճան.
որ
քիչ
էր
մնում
պայքարը
կուսակցութիւնների
մէջ
քաղաքական
կռւի
բնոյթ
ստանար։
Ներքին
աղմուկներից
ազատ
չէր
նաեւ
Ֆրանսիան։
Աւստրօ-Սերբիական
յարաբերութիւնների
ալրման
նախօրեակին
Պարիզում
տեղի
ունէր
մի
նշանաւոր
սպանութեան
գործի
քննութիւն։
Նոյն
տարւա
մարտի
սկզբին
ֆինանսների
նախարար
Կայօրի
[8]
կինը
եւ
Տիկին
Հենրիէտան
մտնելով
«Ֆիգարօ»
թերթի
խմբագրատունը.
ատրճանակի
մի
քանի
հարւածներով
սպանեց
թերթի
խմբագիր
Կալմետին
[9]
։
Այս
սպանութիւնը
քաղաքական
բնոյթ
ստացաւ։
«Ֆիգարօն».
որը
հանրապետկաան
կարգերին
խիստ
հակառակորդ
մի
թերթ
էր.
արշաւանք
էր
սկսել
նախարար
Կայօի
դէմ.
չը
քաշւելով
հրապարակ
հանել
այնպիսի
գրութիւններ.
որոնք
վերաբերում
էին
Կայօի
ընտանեկան
կեանքին
եւ
ամուսնական
հարցերին։
Չը
կարողանալով
տանել
այդ
վարմունքը
տիկին
Կայօն.
որին
վերաբերում
էին
այդ
մերկացումները.
որոշեց
սպանել
«Ֆիգարօյի»
խմբագրին
եւ
իր
որոշումը
իրագործեց։
Ահա
այս
սպանութեան
գործը.
սպանութիւն.
որը
իր
ժամանակին
մեծ
աղմուկների
եւ
նոյն
իսկ
մի
շարք
փողոցային
ցոյցերի
առիթ
դարձաւ
միապետականների
ձեռքում.
քննւում
էր
Պարիզում՝
նորից
հրհրելով
կրքերը
հանրապետականների
ու
նրանց
հակառակորդների
մէջ։
Ու
Գերմանիան.
որը
աչերը
չորս
արած.
լրտեսների
ցանցերով
աշխարհը
պատած՝
ուշի
ուշով
հետեւում
էր
թէ
ինչ
է
կատարւում
իր
շուրջը.
յարմար
մօմենտ
համարեց
իր
երկար
տարիների
պատրաստութիւնը
հրապարակ
բերել.
ու
բերեց։
Այն
ժամանակ.
երբ
դիւանագիտական
յարաբերութիւնների
խզումը
Աւստրիայի
եւ
Սերբիայի
մէջ
եւ
սկսւած
ընդհարումները
այդ
երկու
երկիրների
սահմաննարում
ամեն
կերպ
աշխատում
էին
կանգնեցնել.
երբ
Ռուսաստանը-
Ֆրանսիան
եւ
Անգլիան
անընդհատ
բանակցելով
ոչ
մի
ջանք
չէին
խնայում
սկսւած
համաեւրոպական
հրդեհը
հանգցնել
եւ
Աւստրօ-Ունգարիայի.
այն
Աւստրօ-Ունգարիայի.
որը
առաջինը
մերկացրեց
սուրը՝
համոզւած
որ
ոչ
մի
պետութիւն
չի
միամտի
իր
ու
Սերբիայի
մէջ
ծագող
պատերազմին.
պալատական
շրջաններում
սարսափելի
ահաւոր
փոթորկից
տրամադրւել
էին
բանակցութիւնների
առաջարկն
ընդունել.
ահա
հէնց
այդ
միջոցին.
յուլիսի
19-ին.
Գերմանիան
Ռուսաստանին
պատերազմ
յայտարարեց
եւ
դրա
հետ
միաժամանակ
պատերազմական
գործողութիւննարի
դիմեց
Ֆրանսիայի
դէմ.
ոտի
տակ
տալով
մի
կողմից
Լիւկսեմբուրգի
դքսութիւնը.
միւս
կողմից
Բելգիան՝
խախտելով
այդ
երկու
երկիրների
չեզոքութիւնն
ու
անկախութիւնը։
Դրանից
յետոյ
համաեւրոպական
հրդեհը
կանգնեցնել
այլ
եւս
անկարելի
էր.
նա
բռնկւեց
մի
անօրինակ
թափով,
նա
ծաւալւեց
ու
ծաւալւեց
ընդունելով
ահաւոր
չափեր,
եւ
հրդեհը
բռնեց
ամբողջ
Եւրոպան.
իր
հնոցի
մէջ
քաշելով
Գերմանիան.
Աւստրօ-Ունգարական.
Ռուսաստանը.
ապա
անցաւ
հեռաւոր
արեւելք
առաջ
քաշելով
Եապօնիան։
Ու
այդ
օրից
աշխարհին
սնունդ
տւողը
եղաւ
վառօդը
իր
աւերուներով
ու
կառափնարաններով։
Մի
րոպէ
ներքին
պառակտումները
կանգ
առան.
սկսւեցին
չը
տեսնւած
հայրենասիրական
ցոյցեր
յօգուտ
պատերազմի.
բոլորը.
երկիրներում
ձեռք
ձեռքի
տւած
շարժւեցին
դէպի
թշնամին.
լռեց
խաղաղութեան
կոչը
եւ
Պարիզում
մի
խելառ
գնդակով
յուլիսի
18-ին
ընկաւ
Ֆրանսիական
ժողովրդի
մեծագոյն
զաւակներից
մէկը
եւ
Ժօրէսը
[10]
։
[1]
Ներկայ
պատերազմի
ընթացքում
Իտալիան
անցաւ
հակառակ
խմբակցութեան
կողմը։
(Ա-ԴՕ)
Հայտնի
է
Եռյակ
միություն
ռազմաքաղաքական
խմբավորում
անվամբ,
որը
կազմավորվել
է
1879-1882
թթ.
-
ծնթ.
խմբ.:
[2]
Նկատի
ունի
Ռուսաստանի,
Մեծ
Բրիտանիայի
եւ
Ֆրանսիայի
միջեւ
կնքված
պայմանագիրը,
որը
ստացել
է
Անտանտա
(ֆր.
՝
entente՝
համաձայնություն
անվանումը):
Միությունը
հիմնականում
ձեւավորվել
է
1904-1905
թթ.
-ծնթ.
խմբ.:
[3]
Ֆրանց
Ֆերդինանդ
Կառլ
Լյուդվիգ
Յոզեֆ
ֆոն
Հաբսբուրգ
(1863-1914),
էրցհերցոգ,
Ավստրո-Հունգարիայի
գահաժառանգ:
Սպանվել
է
1914
թ.
հունիսի
28-ին
կնոջ՝
կոմսուհի
Սոֆիյա
Խոտեկի
հետ,
«Մլադա
Բոսնա»
սերբական
գաղտնի
կազմակերպության
անդամ
Գավրիլո
Պրինցիպի
(1894-1918)
կողմից
-ծնթ.
խմբ.:
[4]
Ռումբը
նետել
էր
«Մլադա
Բոսնա»
սերբական
գաղտնի
կազմակերպության
անդամ
Նեդելկո
Գաբրինովիչը
-ծնթ.
խմբ.:
[5]
Գավրիլո
Պրինցիպ
-
ծնթ.
խմբ.:
[6]
«Նարոդնա
Օդբրանա»
սերբական
հայրենասիրական
կազմակերպություն
(հիմն.
է
1908
թ.
)
-ծնթ.
խմբ.:
[7]
1913-1914
թթ.
դեսպանն
էր
Նիկոլայ
Նիկոլայի
Շեբեկոն
(1863-1953)
-
ծնթ.
խմբ.:
[8]
Ժոզեֆ
Կայո
(ֆր.
՝
Joseph-Marie-Auguste
Caillaux
1863-1944),
մի
քանի
անգամ
զբաղեցրել
է
Ֆրանսիայի
ֆինանսների
նախարարի
պաշտոնը:
[9]
Գաստոն
Կալմետ
(1858-1914),
«Ֆիգարո»
թերթի
խմբագիր
եւ
տնօրեն
-ծնթ.
խմբ.:
[10]
Ժան
Ժորես
(ֆր.
Jean
Jaurès
1859-1914),
ֆրանսիական
եւ
միջազգային
սոցիալիստական
շարժման
գործիչ,
փիլիսոփա
եւ
պատմաբան
ծնթ.
խմբ.: