Մեծ դէպքերը Վասպուրականում 1914-1915 թուականներին

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԴԻՄԱԴՐՈՒԹԻՒՆՆԵՐ ՀԱՅԵՐԻ ԿՈՂՄԻՑ


Ռուս-տաճկական պատերազմից յետոյ. հայաբնակ գաւառներում. մասնաւորապէս Վասպուրականում սկսւեց մի շարժում. որը կարելի է անւանել ինքնապաշտպանութեան կազմակերպման շրջան. եւ այս հանդիսացաւ բնական հետեւանք այն վերաբերմունքի. որ ցոյց տւեց տաճիկ կառավարութիւնը դէպի հայ ժողովուրդը. առանձնապէս ռուսերի հետ ընդհարւելուց յետոյ։

Հայ զինւորներին տաճիկ կառավարութիւնը զինաթափ արեց. նրանցից կազմեց ամալեա թաբուրներ եւ նրանց սկսեց աշխատեցնել ինչպէս գրաստների։ Բացի այս. նրանց ապրուստի եւ ուտեստի պայմանները դարձրեց անտանելի. եւ խմբական ու անհատական սպանութիւննները հայ զինւորների շարքերում դարձաւ սովորկան երեւոյթ։ Այս բոլորը մենք տեսանք։ Տեսանք նաեւ. թէ ինչպէս շնորհիւ այս բոլորի. հայ զինւորները հատ-հատ ու խմբերով դասալիք եղան եւ շուտով հայ գիւղերը լեցւեցին փախստական զինւորներով։

Փախստական զինւորներին հետապնդելու պատրւակի տակ. ժանդարմներն ու միլիսները սկսեցին գիւղերը մտնել. խուզարկութիւններ կատարել. բռնութիւններ գործել. յաճախ եւ կտակ բանալ ժողովրդի վրա ու տներ հրդեհել։

Եւ փախստական զինւորներն ստիպւած եղան զէնք ձեռք բերել. ցերեկները քաշւել լեռներն ու այրերը. իսկ գիշերները գիւղը իջնել։ Կառավարութիւնն էլ իր հերթում կօրդօններ (պահակներ) հաստատեց այս ու այն տեղ. այս ու այն գիւղում։ Երկուստեք այս պատրաստութիւնները բնականաբար ընդհարման պիտի յանգէին։ Սակայն ընդհարումները պիտի սահմանափակւէին փախստական զիւորների ու կօրդօնների մէջ պատահած դէպքերով. եթէ կառավարութիւնը հալածանք չսկսէր խաղաղ ժողովրդի դէմ եւ նրանց հանգիստ թողնէր։

Տարաբաղդաբար այդպէս չեղաւ. հալածանքը սկսւեց նաեւ ժողովրդի դէմ. այն էլ ոչ միայն ժանդարմների կողմից զինւոր փնտռելու պատրւակի տակ. այլեւ քիւրդերի ու հրոսական խմբերի կողմից։ Մենք տեսանք Բշարէ Չաթօյի հրոսակախմբի սխրագործութիւնները Արճէշի. Բերկրիի եւ Արճակի հայ գիւղերում. մենք տեսանք ժանդարմների՝ նրանց հետ միասին նաեւ քիւրդ խմբերի կատարած բարբարոսութիւնները Բաշկալէի. Սարայի. Ալաշկերտի գաւառներում. ինչպէս եւ Դիլմանի շրջանում։

Այս տեսնում. լսում էր հայ ժողովուրդը միւս գաւառներում, տեսնում էր. թէ ինչպէս տաճիկ կառավարութիւնը հետզհետէ պատրաստւում է հին ջարդերի օրերը վերականգնել. եւ ահա ինքնապաշտպանութեան լոկ բնազդը նրան թելադրում է իր գլխի ճարը տեսնել։

Սահմանադրական վեց տարիների ընթացքում հայ ժողովուրդը տնտեսապէս բաւական բարեկարգւեց. բարեկարգւեց նաեւ նրա կուլտուրական կեանքը։ Այդ շրջանում զարկ ստացաւ առանձնապէս կրթական գործը. իսկ կրթական գործի հետ զուգընթացաբար առաջ տարւեց ժողովրդի ինքնագիտակցութեան. ինչպէս եւ ինքնապաշտպանութեան գործը։ Այս շարժման գլուխը կանգնած էր տաճկահայ իրականութեան մէջ գործող կուսակցութիւնը եւ Դաշնակցութիւնը։

Ինքնապաշտապանութեան գործը սահմանադրական տարիներում ուղղւած էր յատկապէս քիւրդական վայրագութիւնների եւ քիւրդ աւազակների դէմ. որոնք յաճախ յարձակւում էին հայ գիւղերի վրա. քաշում էին նախիրներն ու հօտերը եւ կամ ուտեցնում էին հայերի արտերն ու արօտները։ Տաճիկ կառավարութիւնը. ինչպէս միշտ. մատների արանքով էր նայում այս բոլորի վրա. չը նայած որ նա ամեն կերպ աշխատում էր բարեկամ երեւալ Դաշնակցութեանը։

Եւ շնորհիւ այս հանգամանքի հայկական գաւառներում. մասնաւորապէս Վասպուրականում. Դաշնակցութիւնը ահագին գործ տեսաւ, կազմւեցին կոմիտէներ եւ ենթակոմիտէներ. այդ կազմերի շարքերը մտան գաւառական երիտասարդութեան լաւագոյն ուժերը, սկսւեց մի եռուն աշխատանք եւ դպրոցն ու ընթերցարանը եւ ինքնապաշտպաութեան մարմինները դարձան ամենօրեա զբաղմունքի առակները, գիրք ու զէնք. ահա այն. ինչ որ թելադրում էր խաւար միջավայրը. թափառշրջիկ ցեղերի դրացիութիւնը ապիկար կառավարութեան ձեռքի տակ։

Այս շրջանում հիմնւեց Վանի Աշխատանքի տունը [1]. մի հոյակապ շէնք. ուր գտնւում էր մի գեղեցիկ ընդարձակ բեմ ու մի շարք դահլիճներ՝ յատկացւած գրադարան-ընթերցարանի. լսարանի. «Աշխատանք» թերթի խմբագրութեան ու տպարանի եւ այլ պէտքերի համար։

Ճիշտ է. նման աշխատանքներ Դաշնակցութիւնը կատարում էր նաեւ սահմանադրութիւնից առաջ. հին բռնակալ րէժիմի օրօք. բայց նրանք թափ ստացան եւ բեղմնաւորւեցին սահմանադրութեան օրերում. երբ քաղաքական պայմանները եկան նպաստաւորելու նման աշխատանքները։ Թէ որքան այդ աշխատանքը սահմանադրական տարիներում հող գտաւ հայ իրականութեան մէջ. այդ երեւում է այն հանգամանքից. որ դաշնակցական գործողների վրա երիտասարդ թուրքերի կառավարութիւնը նայում էր իբրեւ հայ ժողովրդի ներկայացուցիչների. նրանց հետ պահում էր սերտ կապեր եւ իւրաքանչիւր հարցում դիմում էր նրանց խորհուրդներին ու աջակցութեանը։ Այս հանգամանքը աւելի եւս բարձրացրեց այդ կուսակցութեան հեղինակութիւնը. ժողովուրդն էլ սկսեց նայել նրա վրա իբրեւ իր ներկայացուցչութեան. եւ կառաւարութեան մէջ ստեղծւեց կառավարութիւն։

Ահա այս էր իրականութիւնը հայկական գաւառներում. մասնաւորապէս Վասպուրականում. երբ պայթեց համաեւրոպական պատերազմը, յայտարարւեց սէֆէր-բէրլիկը. տեղի ունեցաւ ռուս-տաճկական պատերազմը եւ երիտասարդ թուրքերի կառավարութիւնը վերջնականապէս  անցաւ իր նախորդ սուլթան Համիդի հայաջինջ քաղաքականութեանը. ներկա րոպէն գտնելով միանգամայն համապատասխան այդ ծրագիրը իրագործելու համար։

Վանի մէջ գործող Դաշնակցութեան ներկայցուցիչները այդ միջոցում համարւում էին Իշխանը Նիկողայոս Պօղոսեանը. Շուշու գաւառի Քառասնէ գիւղից եւ Արամը Արամ Մանուկեան՝ շուշեցի։ Երկուսն էլ բռնակալ օրերի գործողներ։ Առաջինը ճանաչւած էր իբրեւ զինւորական ուժ. որը վերջին ժամանակներում  մի փոքր քաշւած կեանք էր վարում. երկրորդը աւելի կազմակերպող ուժ էր ու կրթական գործիչ։

Ռուս-տաճկական պատերազմից առաջ. սեպտեմբերի սկզբներին. Վան եկաւ պարլամենտի անդամ Վռամեանը Օննիկ Դերձակեանը՝ պօլսեցի, սա կուսակցութեան առաջնակարգ գործիչներից էր եւ շնորհիւ իր եռանդի. ազդեցութիւն ունէր ոչ միայն կուսակցութեան գործնէութեան վրա. այլեւ կառավարութեան ներկայացուցիչների մօտ։ Այնպէս որ Վռամեանի Վան գալուց յետոյ կուակցութեան գործնէութիւնը ղեկավարում են Վռամեանը եւ Արամը, առանձնապէս Վռամեանը. որը իբրեւ պարլամենտի անդամ. ձեռք էր բերել յատուկ դիրք։

Այս նոյն միջոցին գործի մէջ եկաւ նաեւ Իշխանը՝ ղեկավարելով գլխաւորապէս ինքնապաշտպանութեան գործը։

Գաւառներում սկսւում է մի եռուն կեանք. ինքնապաշտպանութեան մարմինները ամեն կերպ աշխատում են ժողովուրդը զինել. կազմւում են ինքնապաշտպանութեան շրջիկ խմբեր՝ կարիք եղած տեղերին օգնութիւն հասնելու նպատակով։ Դէպքեր ստեղծելու առիթներ չը տալ.   հրահանգւում է կենտրոնական մարմնի կողմից. ամենքը աշխատում են խուսափել միջնադէպերից։ Բայց չի լինում, կառավարութեան կողմից ամեն օր ու ամեն տեղ առիթներ են ստեղծւում։

Կայ մի այլ հանգամանք։ Ռուսները արագ կերպով առաջ են շարժւում. տաճիկ զօրքերը ջարդւում են ու յետ քաշւում, ռուսկաան բանակը հասնում է Բաշկալէ ու Սարայ. վերջապէս ռուսական թնդանօթները որոտում են Արճակի գաւառի սահմաններում. Մօլլա-Հասան գիւղի տակ. որոնց ձայնը գնում տարածւում է հեռուները։

Անդրանիկը հասել է Մօլլա-Հասան։

Ահա այս կայծակի արագութեամբ թռչում է գիւղից գիւղ. գաւառից գաւառ եւ բերանից բերան։ Պէտք է ապրած լինել տաճկահայի դրութիւը. պէտք է մարդ փորձած լինի իր կաշու վրա այն բոլոր զրկանքները. որի մէջ ապրել է տաճկահայը տարիներով. տասնեակ տարիներով. որ կարողանա գաղափար կազմել. թէ ինչպիսի ոգեւորութիւն էր առաջ բերում այդ մի հատիկ նախադասութիւնը տռապող հայ ժողովրդի մէջ։

Միւս կողմից սարսափ է տարածւում մահմեդական ժողողովրդի վրա. շատերը նրանցից սկսում են փախչել. փախչել են սկսում նաեւ Վանի տաճիկները։ Պատրաստւում է թողնելու Վանը նոյնպէս կառավարութիւնը, պաշտօնէութիւնը գլուխն է կորցրել. որի մասին Այգեստանի մի հայ ոստիկան Արմենակ Շատախցեանը պատմում է հետեւեալ բնորոշ դէպքերը։

 

Նոյեմբերի 19-ի առաւօտեան. սովորականի պէս. ես քաղաք իջայ. պատմում է Շատախցեանը. եւ ուղիղ դիմեցի ոստիկանատուն։ Երբ ես ներս մտայ ոստիկանատան ընդհանուր սենեակը. զարմացած նկատեց. խոր այդտեղ եղող ոստիկանական պաշտօնեաները գոյները նետած. ինչ որ անհանգիստ վիճակի մէջ են։ Քեզ ոստիկանապետը (փօլիս միւդիրին) հարցնում է. ասացին պաշտօնեաները. երբ ինձ տեսան, եւ ես անցայ միւս սենեակը. ուր ոստկանապետն էր լինում։ Այս տեղ երկու հոգի էին. մէկը ոստիկանապետն ինքն էր Վաֆիկ բէյը-Սալօնիկցի. իսկ միւսը ժանդարմիայի կօմանդար եւ Բուրհանէդդին բէյը. ինչ որ անհանգիստ խոսակցութեամբ բռնւած։ Դրանք նոյնպէս գունատ էին. ու այնպէս սարսափած. որ խօսել չէին կարողանում։ Երբ ես ներս մտայ. նրանք խօսակցութիւնը ընդհատեցին եւ ոստիկանապետը դառնալով ինձ. ասաց,

Գիտես. զաւակս. պատերազմը որ կայ՝ թղթախաղի կը նմանի. երբեմն մէկին կը զարնէ. երբեմն միւսին։ Գիտենք. որ ռուսները ձեզի բարեկամ են եւ ձեզի ոչինչ չը պիտի անեն. ուստի պաշտօնատունս քեզի պիտի յանձնեմ. կը նայես որ ոստիկանատունը չը կողոպտւի։

Ասում էր այս խօսքերը ոստիկանապետը սարսափած. հազիւ շրթունքները շարժելով. շարունակում է պատմել Շատախցեանը։ Միեւնոյն ժամանակ քաղաքի ունեւոր տաճիկները շտապով հեռանում էին դէպի Աւանց՝ նաւ նստելու համար։ Թէեւ պաշտօնէութիւնը յաջորդ օրը լուր հասաւ. որ ռուսները նահանջում են. բայց սարսափը տաճիկների վրայից երկար ժամանակ չէր անցնում։

Ահա այս դրութիւնը ստեղծւեց նոյեմբերի կէսերին ռուսների առաջխաղացումով, դրութիւնը. որը եկաւ հայ ժողովրդի տրամադրութիւնը բարձրացնելու. նրա մէջ մի աւելորդ անգամ հակակշիռ ստեղծելու այն բռնութիւնների դէմ. որ հրապարակ էր բերել տաճիկ կառավարութիւնը վերջին ամիսների ընթացքում։

Այս մի քանի հանգամանքները. որ մենք թւեցինք. եկան հանգոյցւելու. եւ տեղի ունեցան մի շարք դէպքեր. որոնք ոչ միայն ծրագրւած չէին. այլ կատարւում էին տարերային կերպով. անբացատրելի պարագաների մէջ. յաճախ նոյնիսկ անհատական դրդումներով, այդ դէպքերից է Բէլուի դէպքը։

 

Ա. ԲԷԼՈՒԻ ԴԷՊՔԸ

Գեաւաշ-Կարճկանի սահմանի վրա գտնւում է 77 տուն ժողովուրդ ունեցող հայաբնակ Բէլու գիւղը։ Բէլուն վարչական բաժանմամբ պատկանում է Կարճկանի. ազգային հոգեւոր ցուցակներում գրւում է Գեաւաշի վրա, այս գիւղում գտնւում էր 8 հոգուց բաղկացած մի կօրդօն։

Նոյեմբերի 25-ի մօտերքին. երբ ռուսների մինչեւ Մօլլա-Հասան առաջանալու եւ Վանի ունեւոր տաճիկների փախչելու լուրերը գաւառները հասան. Բէլուի մօտ հեռագրաթելը կտրւեց։ Ոստանի գայմագամը եւ Շուքրի բէյ. գնաց Բէլու այդ գործը քննելու համար. եւ համոզւելով որ այդ հայերի գործն է. անցաւ դէպի Կարճկան։ Այս միջոցին ռուս զօրքերը Մօլլա-Հասանից արդէն յետ էին քաշւել եւ տաճիկները հանգստացել էին։

Գայմագամի հեռանալուց յետոյ Բէլու են գալիս ինքնապաշտպանութեան խմբի մի քանի զինւած տղաներ՝ առաջնորդութեամբ Նոր գիւղացի Աբրահամի։ Գիւղում եղող կօրդօնի ժանդարմները. որոնք մինչեւ այդ շատ անգամ էին տեսել գիւղում զինւած տղաներ ու չէին խօսել. այս անգամ գալիս են տղաների իջեւանած տունը պշաարու ու ուզում են ձերբակալել նրանց։ Տղաները չեն ուզում յանձնւել եւ սկսւում է հրացանաձգութիւն. որի ժամանակ ժանդարմներից մէկը սպանւում է։

Գայմագամը. որը գտնւում էր Կարճկանում. հաւաքում է բազմաթիւ միլիսներ ու քիւրդեր եւ գալիս է Բէլուի վրա։ Տղաներին օգնութեան են հասնում Գեաւաշից ընձակեցի Ասպօն եւ Միհրան Չաթօեանը երկու տասնեակներով։ Բէլուն երկու օր ուժեղ դիմադրութիւն է ցոյց տալիս. սակայն երրորդ օրը. այն է՝ դեկտեմբերի 5-ին. տղաները այլեւս չկարողանալով շարունակ աճող խուժանին դիմադրել. առնում են ժողովուրդը ու քաշւում։ Խուժանը լցւում է գիւղը. մի քանի մնացած հայերի սպանում է. տները հիմնովին կողոպտում է եւ ապա գիւղը հրդեհում։ Բէլուի աւերման մէջ իր առանձին դերը ունեցաւ դախմանացի Հիւսէին աղան։

 

Բ. ԱԹԱՆԱՆԻ ԴԷՊՔԸ

Բէլուի աւերումը ցնցող տպաւորութիւն գործեց շրջանների. մասնաւորապէս Գեաւաշի. Հայոց-Ձորի եւ Շատախի վրա. որոնք հանդիսանում էին Բէլուի սահմանակից գաւառներ։ Այս երեք գաւառներում Դաշնակցութիւնը մեծ աշխատանք էր գործ գրել։ Այս տեղ առաջ էին եկել աչքի ընկնող երիտասարդներ. կազմւել էին ինքնապաշտպանութեան թռուցիկ խմբեր, այս շարժմանը նպաստել էր առանձնապէս Աղթամարը իր դպրոցով. որը տարէց տարի տւել էր մի շարք ընթացաւարրտներ։ Բնականաբար Բէլուի աւերումը իր հատուցումը պիտի գտնէր այս շրջանում. ու այդպէս էլ եղաւ։ Տեղի ունեցաւ Աթանանի դէպքը եւ տեղի ունեցաւ հետեւեալ պարագաներում։

Մինչդեռ Բէլուն դեռ չէր աւերւել եւ մի բուռն զինւած տղաներ դիմադրում էին միլիսներին ու խուժանին եւ լուրը քաղաք հասնելով կառավարութիւնը պատրաստւում էր զօրք ուղարկել Կարճկան. ճանապարհը փակելու նպատակով՝ հեռագրաթելը Գեաւաշի ու Հայոց-ձոր մէջ կտրեցին. Անգղ գիւղի 7-8 զապթիէները զինաթափ արին ու բանդարկեցին եւ Խօշաբ գետի վրա գտնւող Անգղի կամուրջը քանդեցին։

Այս նոյն միջոցին պատերազմի  դաշտից տուն էին վերադռանւոմ Ոստանի ղազին (դատարանի նախագահը) եւ մէկ այլ պաշտօնեա։ Մի շարք տաճիկ պաշտօնեաներ՝  արձագանք տալով յայտարարւած ջիհաթին. պատերազմի դաշտ գնացին իբրեւ կամաւորներ, դրանց թւին պատկանու էին Ոստանի ղազին եւ իր ընկերը. որոնք իրենց հայրենասիրական պարտքը վճարելով՝ հանգստի դարձն էին կատարում դէպի տուն։ Ոստանի ճանապարհը ձգւում էր Աթանանին ճիշտ այն միջոցին. երբ Բէլուն աւերւել էր եւ լուրը հասել էր Աթանան։ Գիւղի մի քանի երիտասարդներ տեսան մօտեցող պաշտօնեաներին. ճանաչեցին նրանց. իմացան նրանց որտեղից գալը. մի րոպէ բորբոքւեց վրէժի կայծը եւ երբ երկու պաշտօնեաները գիւղի կեդրոնն էին հասել. գնդակահար եղան եւ դիակները վերցւեցին։ Սպանութիւնը նմաց ծածկւած։

Այս դէպքից մի օր անց. դեկտեմբերի 6-ին. Աթանանի մէջ նոյն կերպ սպանւեցին երկու ժանդարմներ. որոնք Ոստանից Վան էին տանում կառավարական փօստը։ Այս սպանութեան ժամանակ տեղի ունեցած հրացանաձգութեան ձայների վրա Ոստանիցհասնում են 150-ի չափ ժանդարմներ. միլլիսներ եւ քիւրդեր. ու պաշարում են գիւղը։ Աթանանում այդ ժամանակ գտնւում էր Գեաւաշի ինքնապաշտպանութեան ոգին եւ խարականցի Լեւոնը իր խմբով։ Աւելի քան 60 զինւած տղաներ գրաւում են գիւղի թիկունքը պահող բլուրը եւ մի փոքր հարաւ գտնւող Սպիտակ վանքը. որտեղից ժանդարմներն ու միլլիսները փորձում էին անցնել գիւղի թիկունքը, ու սկսւում է ուժեղ հրացանաձգութիւնը։ Կռիւը տեւում է ամբողջ օրը, տաճիկները ոչ մի յաջողութիւն չեն գտնում եւ երբ մթնում է. նրանք քաշւում են Ոստան։

Յաջորդ օրը կռիւը վերսկսւեց նոր թափով. եղած կառավարական ուժերին աւելացան նոր ուժեր. որոնք Բէլուն աւերելուց յետոյ ազատ էին մնացել։ Չը նայած թշնամու գերազանց ուժերին. այնուամենայնիւ նա գիւղին մօտենալ չը կարողացաւ, դիրքերը ինչպէս եւ Սպիտակ վանքը մնացին տղաների ձեռքում, Լեւոնը կազմում էր կռւի ոգին։

Այդ օրը Ոստանի Նոր-շէն թուրքական թաղում. որը գտնւում է Աթանանին շատ մօտիկ. տղաների գնդակով զարկւեց Ոստանի ազդեցիկ քիւրդերից մէկը Խուրշուտ աղան, այս սարսափ ազդեց ոչ միայն քիւրդերի. այլեւ տեղական կառավարութեան վրա, եւ նրանք Սպիտակ վանքի վանահօր միջոցով հաշտութիւն խնդրեցին տղաներից։


Եւ մինչդեռ Աթանանը քաջաբար կռւում էր բազմաթիւ քիւրդերի ու միլլիսների դէմ. Շատախում տեղի ունեցաւ հետեւեալ դէպքը։ Այդ գաւառի Փեսանդաշտ կոչւած տեղում նոյնպէս կտրեցին հեռագրաթելը. իսկ Սիւտկին գիւղի մօտ տղաները կտրեցին ճանապարհը։ Երկու օր շարունակ Վանից եւ Ոստանից Շատախի կեդրոնավայրը— Թաղը գնացող ու այնտեղից եկող ժանդարմները թւով 8-10 հոգի բանդարկւեցին. ինչպէս տաճկահայերն են ասում. վար դրւեցին. եւ հաղորդակցութիւնը այս գծի վրա էլ կտրւեց։

Ահա շրջանը այս դրութեան մէջ էր. երբ ցնցող լուրերը Վան հասան, կառավարութիւնը մի կողմից. հայ ղեկավար շրջանները միւս կողմից. կարեւոր համարեցին խաղաղարար մի մարմին ուղարկել դէպքերի վայրը։ Եւ դեկտեմբերի 7-ից Վանից ճանապարհ ընկան դէպի Գեաւաշ. հայերի կողմից Վռամեանը՝ իբրեւ պարլամենտի անդամ. իսկ տաճիկների կողմից՝ Միւնիբ էֆէնդին. դարձեալ իբրեւ պարլամէնտի անդամ։

Խաղաղարար մարմինը Անգղի կամուրջը գտաւ աւերւած. կամուրջը մի կերպ նորոգւեց եւ Վռամեանն ու Միւնիբ էֆէնդին հասան Ոստան այն ժամանակ. երբ Աթանանի կռիւը դադարել էր, չը նայած դրան դրութիւնը մնում էր լարւած. եւ Աթանանի գիծը փակւած. այնպէս որ տաճիկները. նոյն իսկ կառավարական պաշտօնեաները չէին վստահում Աթանանի միջով անցնել։

Լարւած դրութեանը վերջ տալու նպատակով Վռամեանը գնաց Աթանան. սպանւած ժանդարմների դիակները իրենց զէնքերով ուղարկեց Ոստան. բայց ղազիի եւ նրան ուղեկցող պաշտօնեայի դիակները հրապարակ հանել չը կարողացաւ, տղաները հրաժարւեցին խոստովանել պաշտօնեաների սպանութիւնը. չը նայած որ գայմագամը պահանջում էր յիշեալ պաշտօնեաների դիակները, եւ Վռամեանը դրութիւնը մի կերպ հարթելով. Միւնիր էֆէնդիի հետ անցաւ գնաց Բէլուի դէպքը քննելու։

Խաղաղարար մարմինը անցաւ գնաց. բայց Աթանանի գործած տպաւորութիւնը չանցաւ. եւ այդ գիւղի միջոցով երթեւեկելը քիւրդերի ու տաճկիների համար շարունակւեց մնալ վտանգաւոր։ Հայտղաները չը դատարկեցին։ Ուշագրաւ է այն դէպքը. որ Բիթլիսից եկող 200-ի չափ զինւորներ կանգ առան Ոստանում. չը համարձակւերով Աթանանի սահմանը ոտք դնել. եւ նրանք Ոստանում մնացին այնքան. մինչեւ ու Վռամեանը Բէլուից վերադարձաւ։ Ապա Վռամեանը գայմագամի հետ եկան նստեցին Աթանան. որ միայն զինւորները եկան Աթանանի միջով անցան գնացին։

Այս չէ բոլորը, աւելիքան մի շաբաթ. ոչ միայն քիւրդերն ու տաճիկները. այլ եւ պաշտօնեաները ազատ երթեւեկել չէին վստահանում Աթանանիի միջով։ Եղան դէպքեր, երբ երթեւեկել չէին վստահանում Աթանանի միջով։ Եղան դէպքեր. երբ Վանից Ոստան գնացող պաշտօնեաները նախ վերցնում էին Վռամեանից յանձնարարական նամակ Աթանանի տղաների վրա եւ ապա ճանապարհ ընկնում։ Այդ պաշտօնեաները գիւղին մօտենալով  յանձնում էին տղաներին նամակը եւ ապա վստահացած անցնում էին գիւղի միջով։

Ահա այսպիսի տպաւորութիւն գործեց Աթանանի դէպքը կառավարութեան. միեւնոյն ժամանակ տաճիկների ու քիւրդերի վրա. որի շնորհիւ էլ այդ շրջանները մի առ ժամանակ բոլորովին խաղաղւեցին. հեռագրաթելերը կապւեցին. Անգղի կամուրջը վերանորոգւեց. Սիւտկին գիւղի ժանդարմները արձակւեցին եւ Բէլուն վերաշինւեց։

Աթանանի դէպքը սէֆէր-բէրլիկից ու ռուս-տաճկական պատերազմից յետոյ առաջին անգամ տեղի ունեցած դիմադրական ուժեղ դէպքն էր ամբողջ շրջանում. եթէ չհաշւենք Բէլուի դիմադրութիւնը. որ վերջացաւ գիւղի աւերումով, եւ Բէլուի դէպքը եկաւ ապացուցելու. որ ինքնապաշտպանութիւնից դուրս փրկութիւն չը կայ հայ ժողովրդի համար. ինչպէս այդ կը տեսնենք յետոյ էլ։

 

Գ. ԴԷՊՔԵՐԸ ԿԱՐԿԱՌՈՒՄ

Բէլուի եւ Աթանանի դէպքերից մի առ ժամանակ անց տեղի ունեցան Կարկառի դէպքերը. որոնք վերջացան այդ շրջանի գիւղերի աւերումով. եւ որոնք նոյնպէս գործեցին ծանր տպաւորութիւն։

Կարկառը լեռնային փոքրիկ գաւառակ է. 18 հայաբնակ գիւղերով եւ ընդամէնը 3. 000 բնակիչներով։ Այդ գաւառակը գտնւում է Գեաւաշից ու Կարճակնից դէպի հարաւ. Խիզան-սու գետի արեւելեան մէկ ճիւղի հովիտների վրա։ Նա բաղկացած է երկու ձորերից կամ գեալիներից. որոնք կոչւում են վերի գեալի։ Վերի գեալին կազմում է Վանի վիլայէթի Գեաւաշի գաւառամասը. իսկ Վանի գեալին՝ Բիթլիսի Վիլայէթի Խիզան գաւառամասը։

Կարկառի դէպքերը տեղի ունեցան հետեւեալ պարագաներում։

Յունւարի 30-ին Շէնիձորի (Խիզանի) միւդիրը 24 ժանդարմներով գալիս է վարի Կարկառի Եղեգիս գիւղը. կանչում է այդ տեղ շրջակա գիւղերի ռէսներին ու նրանցից պահանջում է փախստական զինւորներին։ Զինւորները չեն յանձնւում. ուստի ռէսները ենթարկւում են սոսկալի ծեծի ու տանջանքների։ Ռէսներին այդ ձեւով պատժելուց յետոյ. միւդիրը իր հետ ժանդարմներին ուղարկում է գիւղերը եւ պատւիրում է խիստ կերպով հետապնդել զինւորներին։ Ժանդարմներից մի քանի հոգի գնում են Հուկուրձու. իսկ մի քանիսը Ձկոր գիւղը։ Ժանդարմները այդ գիւղերում գործում են մի շարք բռնութիւններ՝ ծեծում են տղամարդկանց. բռնաբարում են կանանց եւայլն։ Հայերը չեն կարողանում տանել այս բանը եւ զէնքով դուրս են գալիս ժանդարմների դէմ որի ժամանակ Հուկուրձուի մէջ սպանւում են 4 ժանդարմներ. իսկ Ձկորի մէջ երկուսը։

Լուրը անմիջապէս հասնում է Կարսու գայմագամին. սա ոտի է հանում Սէյիտ Ալիի տղա Հաջի Դարւիշին բազմաթիւ միլիսներով ու քիւրդերով եւ ուղարկում է Կարկառի վրա։

Միւս կողմից համախմբւում են Կարկառի տղաները. որոնց գլուխը անցնում է ձկնորսի Գալուստ Պօղոսեանը կամ Վուշիկ Գալօն եւ Կարկառի ինքնապաշտպանութեան ոգին՝ հերոս մի մարդ։

Գալօն. տեսնելով թշնամու ահագին ուժը. լուր է ուղարկում Գեաւաշ եւ օգնութիւն է ուզում այն տեղից. բայց օգնութեան եկողները ուշանում են։ Չը նայած դրան. նա իր փոքրաթիւ ուժերը վերցրած. դուրս է գալիս թշնամու դէմ. կայան ընտրելով Սանէգրի բարձունքը։ Սկսւում է կատաղի կռիւ. որը տեւում է երեք օր, չորրոդ օրը թշնամուն յաջողւում է գրաւել Սենէգրի բարձունքը, տղաները յետ են քաշւում եւ Յարկենց գիւղը կողոպտւում է ու հրդեհւում։ Թէեւ այս միջոցին Գեաւաշից հասնում են Լաթօն եւ Միհրան Չաթօեանը իրենց տղաներով. բայց նրանք հազիւ կարողանում են մի քանի գիւղերի տեղահան եղած ժողովրդին առնել պաշտպանութեան տակ ու յետ քաշւել։ Թշնամու դէմ մնում է դարձեալ Գալօն իր տղաներով ու շարունակում է կռիւը. որը այժմ փոխադրւած էր Որիզ գիւղի շուրջը։ Կռիւը նորից շարունակւում է երկու օր Որիզի տակ. ժողովուրդը նեղն է ընկնում. տրտունջ է բարձրացնում Գալօյի դէմ։ Այս տանել չի կարողանում առիւծ մարդը. վրդովւած մէնմինակ վերցնում է իր հրացանը. իջնում է իր գիւղը Ձկոր. որը արդէն թշնամու ձեռքումն էր գտնւում. եւ որոշած լինելով մեռնել իր տան մէջ. կռւում է այդտեղ հերոսաբար մինչեւ վերջին փամփուշտը. վերջին շունչը. եւ հերոսաբար էլ ընկնում է այդտեղ. յաւիտեան փակելով ականջները անմիտ տրտունջներից։

Ընկնում է Կարկառի հերոսը Վռշիկ Գալօն. յուսահատւում են տղաները. տեղի են տալիս բազմաթիւ թշնամուն. յետ են քաշւում՝ վերցնելով իրենց հետ ժողովուրդը. բայց յետ են քաշւում մեծ զոհերով։ Հետապնդող թշնամին սպանում է աւելի քան 130 մարդ. կին եւ երեխայ. յարձակւում է գիւղերի վրա. սկսում է կողոպտել. աւերել ու հրդեհել անխնայ։ Կառավարութիւնը ոչ միայն չի կանգնեցնում աւերը. այլեւ խրախուսում է եւ իր հերթին յարքունիս է գրաւում բոլոր կենդանիները։ Իսկ իբրեւ նշան յաղթութեան. կտրում է Գալօյի եւ հրապարակով ցցի վրա բարձրանում։

Կարկառի ամբողջ ժողովուրդը քաշւեց Մոկս ու Գեաւաշ աւերւած ու քանդւած. ծանր վիճակի մէջ. եւ իրեն հետ տարաւ տպաւորութիւնների մի նոր շարք. որը գալիս էր մի աւելորդ անգամ յուզելու մտքերն ու հոգիները։

 

Դ. ԴԷՊՔԵՐԸ ԱԼՋԱՒԱԶՈՒՄ

Կարկառում կատարւած անցքերը դեռ բոլորովին թարմ էին. երբ տեղի ունեցան Ալջավազի դէպքերը՝ աւելի ուշագրաւ եւ աւելի մխիթարիչ։

Ալաւազը. ինչպէս իր տեղում տեսանք. Վանի հայաշատ գաւառներից մէկն է եւ ընկած է լճի հիւսիս-արեւմտեան ափի վրա. ուր ցցւած է Սիփանի գեղեցիկ մասսիւը։ Գաւառի կենդրոնավայրն է հին բերդաքաղաք՝ Արծկէ աւանը. ուր ապրում են ընդամէն 80 տուն հայեր։ Այստեղ նստում է գայմագամը։ Գաւառում հաշւում են 21 հայաբնակ գիւղ՝ աւելի քան 6000 բնակիչներով։ Գիւղերից աչքի են ընկնում երկու Սիփանը. Առենը. Կոճերը. Արճրան ու Առնջկոյսը։

Մինչեւ սէֆէր-բերլիկը այս շրջանում գայմագամի պաշտօն էր վարում մէկ հայ Պետրոս Մօգեանը։ Սէֆէր-բերլիկից յետոյ քաղաքականութիւնը փոխւեց, հայ գայմագամին տեղափոխեցին Վան. իսկ նրա փոխարէն կարգեցին վանեցի մի տաճիկ Նաջի բէյին։

Ալջաւազում գործում էր ինքնապաշտպանութեան շրջուն մի խումբ. որը կարիք եղած դէպքում իր շուրջն էր խմբում աւելի քան 50 տղաներ։ Այս խումբը ղեկավարում էր Արճրա գիւղացի Օհան Դարբինեանը. հողագործ. բայց մի քաջ մարդ։ Սրա ձեռքի տակ գործում էր եւ մի քաջ տղա. դա մաբաքէշիշցի Մկօն էր. որը յայտնի էր Սեւ Հայու տղա անունով եւ որը սահմանադրութեան օրերում մի առանձին յանդգնութեամբ դատարանի միջոցով պահանջում էր Պադնոսի հռչակաւոր Քօռ Հիւսէյին փաշայից իր հողերը։

Դեկտեմբերի սկիզբներում. ինչպէս տեսանք. Բշարէ Չաթօն իր հրոսակախմբերով Մանազկերտից սկսած մի շարք բռնութիւններով գործելով հայ գիւղերում. Արճէշի. Բերկրիի ու Արճակի վրայով գնաց Սարայ։ Սակայն նրա կեանքը կարճ եղաւ. պատերազմի մէջ. Կօթուրի մօտ Բշարէ Չաթօն սպանւեց. նրա հրոսակախումբը քայքայւեց եւ անգլուխ նմացած քիւրդերը փախան իրենց տները։ Այսպէս լինում էր միշտ քիրդ հրոսակախմբերի հետ։

Բշարէ Չաթօյի սպանւելուց յետոյ. նոյն ձեւի հրոսակախումբ կազմեցին նրա տղան եւ 30 տարեկան պարթեւ ու թիկնեղ Ամարէ Չաթօն եւ նրա եղբայր Հիւսէյինը։ Սրանք գնում էին գեաւուրներից Բշարի արեան վրէժը լուծելու։

Բշարէ Չաթօն շարժւեց Մանազկերտի ու Արճէշի վրայով. Ամարէ Չաթօն շարժւեց Ալջավազի ու Արճէշի վրայով։

Եւ ահա երիտասարդ Չաթօն իր հերոսակախմբով փետրվարի 9-ին հասաւ Արծկէ։ Այդ տեղ երեք օր հանգիստ առնելուց յետոյ. շարժւեց առաջ. եւ փետրվարի 12-ին իջաւ Կոճեր հայ գիւղը։

Թէ ինչպիսի վայրագութիւններ հնարաւոր էին այդ հրոսակախմբի երեսից. դժւար չէ երեւակայել։ Երկու ամիս առաջ եկաւ հայրը. ազատ վրէժխնդրութեան թոյնից. չնայած դրան. նա անցաւ գնաց բռնութիւններ ու բարբարոսութիւններ կատարելով եւ մարդկանց շիկարցած շամփուրներով դաղելով։

Այժմ գալիս էր որդին. թելադրւած կռաաւարութիւնից՝ իջնել յատկապէս հայ գիւղերը. ծանրանալ հայ ժողովրդի վրա. նեղել հայերին։ Միւս կողմից Արամէ Չաթօն գալիս էր լցւած հօր արեան վրէժով։ Գեաւուրները սպանել էին նրա հօրը. գեաւուրներն էլ պիտի քաւէին այդ վրէժը. իսկ գեաւուրներ ներկա դէպքու հանդիսանում էին հայերը։ Եւ Արամէ Չաթօյի գալու լուրը մի վարկեան տարածւում է ամբողջ շրջանը։

Ես իմ խմբով գտնւում էի մեր գիւղում Արճրայում. պատմում է ինքնապաշտպանութեան շարժուն խմբի ղեկավար խմբապէտ Օհանը. գիշերւա ժամի 10-ը անցել էր. երբ հեւ ի հեւ ներս ընկան երկու կոճերհ հայեր եւ օգնութիւն խնդրեցին։ Հասէք. ի սէր Աստուծոյ. էլ պատիւ նամուս չմնաց։ Ամարէ Չաթօն  իր քրդերով իջել է գիւղ. ծեծում են տղամարդկանց. բռնաբարում են կանանց ու աղջիկներին. բռնի դուրս են քաշում ոչխար. տաւար. մորթում են. եփում. թափում անխնայ. հասէք. գիւղը ձեռքից գնաց։

Այս խօսքերը. որ վրա. վրա թափում էին սարսափահար կոճերցիները. ծակեցին սրտիս ինչպէս նետ, ես ոտքի կանգնեցի շանթահարի պէս, ոտի թռան նաեւ տղաները 25-ի չափ. որոնք բարկութիւնից չը գիտէին ինչ անեն։ Իսկոյն լուր տւի շրջակա գիւղերը եւ շուտով հասան նորից 25-ի չափ տղաներ. ու 50 հոգով ճանապարհ ընկանք դէպի Կոճեր։ Լուսածագը սկսւել էր. երբ մենք հասանք Ղուզէլ հայ գիւղը։ Ղուզէլից մինչեւ Կոճեր մնում էր կէս ժամուա ճանապարհ. եւ մենք նոր միայն մտել էինք Ղուզէլ. երբ Կոճերից երկու նոր մարդիկ հասան եւ խնդրեցին այլեւս չը գնալ՝ ասելով՝ որ ինչ լինելու էր եղել ու վերջացել է արդէն եւ քիւրդերը պատրաստւում են ճանապարհ ընկնելու։ Ես կանգ առա Ղուզէլում. պատրաստւելու համար պաշտպանել միւս գիւղերը. բայց չը գիւղը նրանք կանգ պիտի առնեն։ Նրանք իջնում էին համարեա բոլորպատահած գիւղերը եւ մէկ օրւա ճանապարհը անցնում էին երկու-երեք օրում։ Նախատեսելով այդ. խումբը բաժնեցի երկու մասի 15 հոգի յանձնեցի Սեւ հայու տղային եւ ուղարկեցի Առէնի շրջանի ամենամեծ գիւղը. որը ունէր 177 տուն բնակիչ. իսկ 35 հոգին վեր վերցրի ես եւ դիմեցի դէպի Խոռանց գիւղը։ Առէնն ու Խոռանցը գտնւում են Խոռանց լճի հակառակ կողմերում՝ Խոռանցը ընկած է լճից արեւմուտք. իսկ Առէնը՝ արեւելք։ Կոճերից Առէն կարելի էր գնալ լճի թէ հիւսիսային եւ թէ հարաւային ափերով, հարաւային ափերով գնալու համար պէտք էր Ղուզէլով անցնել. իսկ հիւսիսային ափերով գնալու համար Ղուզէլ մտնելու կարիք չը կար։ Ես 35 տղաներով հասայ Խոռանց. ընտրեցի մի լաւ դիրք. որտեղից երեւում էր Առէնը. քաշւեցինք այդ դիրքը ու սպասեցինք։ Լոյսը բացւեց, արեւը ծագեց եւ ահա Ամարէ Չաթօյի հրոսակախմբի ծայրը երեւաց։ Առաջից գնում էր ինքը եւ Ամարը իր հօրեղբօր եւ մի քանի թիկնապահների հետ միասին. յղփացած ու կռտացած. եւ ապա ցաք ու ցրիւ. բաժան-բաժան. 5-ով 10-ով հետեւում էին նրան ձէաւոր ու հետեւակ քիւրդերը։ Նրանք առաջացան. բայց Խոռանց չը մտան. այլ թեքւելով դէպի հիւսիս-արեւելք. բռնեցին այն գործը. որը տանում էր դէպի Առէն. Մեր գուշակութիւը սխալ չէր. նրանք բռնեցին լճի հիւսիսային ափը, մենք բռնեցինք հարաւային ափը եւ առաջացանք դէպի Առէն։

Այստեղ խմբապետ Օհանի պատմութիւնը մի փոքր ընդհատենք եւ անցնենք Առէն. տեսնելու. ի՞նչ էր կատարւում այնտեղ։

Առաւօտեան ժամի 10-ն էր. երբ Ամարէ Չաթօն իր հօրեղբօր հետ. մի խումբ թիկնապահներով հասաւ Առէն։ Մինչեւ այդ. առէնցիները գիւղի մի մասը դատարկել էին. բոլոր ընտանիքները տեղափոխել էին գիւղի միւս մասի տների մէջ. որպէսզի քիւրդերը իջնէին դատարկւած մասը. կանանց ու աղջիկների չը պատահէին եւ առանց անախորժութիւնների հիւրասիրւէին ու անցնէին գնային։ Երբ Ամարը իր շքախմբով հասաւ գիւղի ծայրը. ընդառաջ դուրս եկան գիւղի երկու հասակաւոր մարդիկ. դրանք էին Մէլիք Աբրէն եւ ռէս Սրքօն։ Մէլիք Աբրէն դատարանի անդամ էր. լուրջ. միեւնոյն ժամանակ սրտոտ մի մարդ։ Սա առաջ գնալով. ողջունեց Ամարին. ձեռքը նախ կրծքին եւ ապա ճակատին տարաւ ու յայտնեց. որ գիւղի մի մասը բոլորովին դատարկել են ընտանիքներից. որպէսզի նրանց ազատ տեղ լինի. եւ հրաւիրեց ձիուց իջնել։

Ի՞նչ. ուրեմն դուք այնպէս էք արել. որ մենք ձեր կանանց երեսը չը տեսնե՞նք։ Այս խօսքերով դարձաւ Ամարը Մէլիք Աբրէին՝ ընդունելով վիրաւորւածին յատուկ զայրացած մի դէմք։

Մէլիք Աբրէն. որ նման դէպքերում իր լրջութիւնը կորցնել չը գիտէր. դարձաւ քիւրդ բռնաւորին եւ հանդարտ տօնով ասաց։

  Ձեզ համար. բէկ. մեզ մօտ պատրաստւած է եւ բնակարան եւ հիւրասիրութիւն. մեր աչքի վրա էք եկել. իսկ եթէ դուք մտածում էք մեր կանանց պատւին էլ դիպչել. այդ մենք թոյլ չենք տայ։

Այս խօսքերը դուր չեկան Ամարէ Չաթօյին. նա խոժոռւեց. փրփրաց եւ ձեռքով նշան արեց. նրա մարդիկ մի քանի հրացան, կրակեցին օդի մէջ. այս արեցին սարսափ տարածելու համար։ Բայց Մէլիք Աբրէն իրեն չը կորցրեց եւ հասկանալով որ անկարգութիւններն ու բռնութիւնները անխուսափելի են. յետ դարձաւ օգնութեան կանչելու Սեւ հայու տղին. որը իր խմբով քաշւած Երիցու Դաւօյի տունը. սպասում էր հետեւանքներին։ Մինչեւ որ Մէիլք Աբրէն տղաներին կը հասնէր. նրանք արդէն քիւրդերի հրացանաձգութեան վրա դուրս էին եկել ծածկւած տեղից. քաշւել էին յարմար տեղեր եւ պատասխանում էին քիւրդերի կրակին։ Քիւրդերը այս տեսնելով. աւելի կատաղեցին. ուստի կրակը ուղղեցին գիւղի մէջ երեւացող մարդկանց վրա։ Կռիւը տաքացաւ. յետեւից եկող քիւրդերը տեղ հասան եւ հրացանաձգութիւնը բորբոքւեց։ Ժողովուրդը փախաւ դէպի Բարկաթ եւ Առնջկոյս գիւղերը. իսկ 15 զինւած տղաները մնացին կանգնած 500-ի չափ մի մասը միայն զինւած քիւրդերի դէմ։

Երբ հրացանների առաջին պայթոցը բարձրացաւ. շարունակում է իր պատմութիւնը խմբապետ Օհանը. մենք արագացրինք մեր քայլերը եւ գիւղը հասանք այն ժամանակ. երբ տղաները բաւականի նեղն էին ընկել։ Մինչեւ այդ գիւղում. սպանւել էին 5 հոգի. որոնցից էին Սիրունի Ռաշօն. Ջէլօյի Ասպատուրը եւ Փարւանի Միրզօն։ Գիւղ հասանք թէ չէ. տղաները ոգեւորւեցին եւ կռիւը նոր թափ ստացաւ։

Կռիւը տեւեց մինչեւ երեկոյան ժամի 5-ը։ Առաջինը Ամարէ Չաթօն. ապա մի փոքր անց զարկւեց նրա հօրեղբայրը Հիւսէինը։ Այդ երկուսը զարկւեցին. որովհետեւ գտնւում էին առաջին դիրքերում. գիւղի հիւսիսային ծայրում գտնւող եկեղեցու եւ դպրոցի մօտ. տղաների կրակի տակ։ Հրոսակապետների սպնութիւնը շփոթ ձգեց քիւրդերի մէջ. նրանք սկսեցին փախչել. գիւղի մօտ թողնելով 8 դիակ, մենք հետապնդեցինք նրանց բաւականին տեղ եւ աւելի քան 10 հոգի էլ զարկւեցինք նրանց բաւականին տեղ եւ աւելի քան 10 հոգի էլ զարկւեցին փախուստի ճանապարհին։ Քիւրդերն այլեւս կանգ չառան. նրանք մի գլուխ փախան մինչեւ Արծկէ։ Դրութիւնը ի հարկէ լարւեց։ Մենք դարձանք գիւղը. վերցրինք Առէնի. Առջկոյսի. Աճրայի ժողովուրդը. տեղափոխեցինք Կարաքէշիշ եւ Վիճկացռուկ գիւղերը. որոնք պաշտպանւելու լաւ դիրքեր ունէին, Իսկ Բարկաթ. Խոռանց. Ղուզէլ. Կոճեր գիւղերի ժողովուրդը քաշւեց նաւերի մէջ եւ դուրս եկաւ բաց ծովը։ Այս տեղի ունեցաւ փետրւարի 13-ին. Տեառընդառաջի նախօրեակին։

Այս դէպքը մեծ սարսափ գձեց ոչ միայն շրջակա քրդերի. այլեւ կառավարութեան վրա, այնպէս որ երբ յաջորդ օրը դէպքի տեղ եկան 25 ժանդարմներ. ղեկավարութեամբ չաւուշ Դաւրիշի. Առէնը դատարկ գտնելով այլեւս չը համարձակւեցին առաջ գալ. այլ վերցնելով քիւրդերի դիակները վերադարձան Արծկէ։

Այնուհետեւ երեք օր շարունակ մեր շրջանըոչ մի քիւրդ եւ ոչ մի պաշտօնեա այլեւ ոտք չը դրեց։ Միայն փետրւարի 16-ին երեւացին մարդիկ. այն էլ մեծ բազմութեամբ Եկան բաւականաչափ միլիսներ 3 թնդանօթով. ու ափ ելան Բարկաթ. Առնջկոյս գիւղերի մօտ։ Եւ մինչդեռ զօրքերը պատրաստւում էին մեզ վրա գալու. Վան ուղարկւած մեր նաւը վերադարձաւ. կազմակերպութիւնը մեզ գրել էր. դուք դուրս եկէք շրջանից. իսկ ժողովուրդը թողէք իր տեղը. նրան կառավարութիւն ձեռք չի տայ։ Մենք այդպէս էլ վարւեցինք. վերցրինք զինւած տղաներին 60-ի չափ եւ նաւ նստելով անցանք Թիմար. իսկ ժողովուրդը դարձաւ իր տեղը։ Ահա խմբապետ Օհանի պատմած այս դէպքերը մի կարճ միջոց լռեցին. որպէսզի նրանք արձագանք գտնէին Թիմարում։

 

Ե. ԴԷՊՔԵՐԸ ԹԻՄԱՐՈՒՄ

Ալջաւազի դէպքերից ընդամէնը երկու շաբաթ անց. տեղի ունեցան դէպքեր Թիմարում. որոնք եկան մտքերի նոր յուզումներ առաջ բեռելու։ Թիմարի դէպքերը  իսկապէս շարունակութիւն կազմեցին Ալջաւազի դէպքերի, կառավարութիւնը Ալաւազում չը կարողանալով ձեռք ձգել Ամարէ Չաթօյին դիմադրութիւն ցոյց տւող զինւած տղաները եւ այստեղից էլ առաջ եկան Թիմարի դէպքերը։

Ալջաւազի ինքնապաշտպանութեան խմբի խմբապետ Օհանը 60-ի չափ տղաներով փետրւարի 17-ի առաւօտեան նաւով դուրս եկան Թիմարի Խժիշկ գիւղը։ Այդ չափ մարդկանց Խժիշկում պահելը դժւար էր. ուստի նա իր խումբը բաժանեց երեք մասի եւ տղաներից 25 հոգու ուղարկեց ծովափին գտնւող Էրէրին գիւղը. 15 հոգու ուղարկեց վերին Թիմարի գիւղերը. իսկ մնացեալ տղաներին իր հետ առած իջաւ քաղաք։

Աւելի քան 10 օր որեւէ միջադէպ տեղի չունեցաւ. սակայն մարտի 2-ին ոչխարի տուրք հաւաքող մէկ պաշտօնեա 25 ժանդարմներով եկաւ Էրէրին։ Տեսնւած չէր որ հարկահաւաք պաշտօնեան այդքան ժանդարմներով գիւղ գայ. ուստի նրա այդ ձեւի յայտնւիլը գիւղացիներին կասակածի տակ ձգեց. որոնք եւ կանխատեսելով ընդհարումներ՝ դիմեցին գիւղում եղող  տղաներին ու խնդրեցին հեռանալ գիւղից, տղաները առանց դժկամութեան դուրս եկան գիւղից. սակայն նրանցից մի քանիսը. առաջնորդութեամբ տեղացի մի երիտասարդի. երբ գիւղի ծայրին գտնւող ջրաղացի մօտով դէպի լեռն էին քաշւում. ջրաղացի մէջ պահւած երեք ժանդարմներ կրակ բացին տղաների վրա եւ նրանց առաջնորդող երիտասարդին ոտից վիրաւորեցին։ Մի քանի կրակ էլ տղաները բացին ու քաշւեցին սարը, սրանով էլ միջադէպը անցաւ։

Բայց երկու օր անց. մարտի 4-ին. քաղաքից Էրէրին եկաւ ժանդարմիայի կօմանդան Բուրհան-էդդինը բազմաթիւ ժանդարմներով։ Սա ուղարկուած էր ժանդարմները գիւղ մտան. սկսւեցին սոսկալի բռնութիւններ, գիւղը ենթարկւեց կողոպուտի. շատ տներ հրդեհեցին եւ բազմաթիւ մարդկանց շղթայակապ քաղաք տարան։ Էրէրինի մէջ կատարւած այս վայրագութիւնները սարսափ ազդեց ժողովրդի վրա։

Սակայն վայրագութիւնները սրանով չը սահմանափակւեցին. Էրէրինից արշաւախումբը անցաւ շրջանի ամենամեծ գիւղը Ալիւր ապա Խաւենց, միեւնոյն վայրագութիւնները տեղի ունեցան նաեւ մարդկանց. կողոպտում էին տները. երբեմն եւ այրում. իսկ աչքի ընկնող մարդկանց բռնում էին եւ շղթայակապ քաղաք ուղարկում։

Ներքին Թիմարի ինքնապաշտպաութեան խմբի ղեկավար Վանեցի Ռուբէն Իսրայէլեանը այս մասին լուր ուղարկեց քաղաք ու հրահանգ ուզեց։ Ի նկատի ունենալով Ալջաւազի եւ Աթանանի դէպքերը. որոնց ժամանակ կառավարութիւնը տեղի տւեց մի միայն ուժի  առաջ. կենդրոնական մարմինը Թիմարի ինքնապաշտպանութեան խմբին հրահանգաց. որ եթէ զօրքը նորից շարունակի իր վայրագութիւնները. դիմադրութիւն ցոյց տան։

Թէեւ Էրէրին. Ալիւր եւ Խաւենց գիւղերում տեղի ունեցած վայրագութիւննենրը կանգ առան. եւ ըստ երեւոյթին սպասւելիք բարդութիւններն անցան. բայց բարդութիւններ առաջացան այլ տեղերից։

Մարտի 9-ին. 10 հոգուց բաղկացած ինքնապաշտպանութեան շրջիկ մի փոքրիկ խումբ՝ ղեկավարութեամբ Ռուբէնի. գտնւուոմ էր Բայրակ փոքրիկ գիւղում։ Բայրակից դէպի հարաւ կէս ժամ հեռաւորութեան վրա ընկած են Սղոցքար կոչւած ժայռերը։ Բայրակին սահմանակից Ատնականց եւ Տրլաշէն գիւղերից 20-ի չափ փախստական զինւորներ. երկիւղ կրելով ժանդարմների հետապնդումից. պահւում էին Սղոցքարի ժայռերի մէջ։ Բայրակից դէպի հիւսիս-արեւելք միմիանց կողք կողքի գտնւում են երկու տաճկաբնակ գիւղեր. դրանցից մէկը կոչւում է Շխէնի միւսը՝ Շխկարա։

Եւ ահա մարտի 9-ին Շխէնի եւ Շխկարա գիւղերում եղող միլիսները իմանալով որ Սղոցքարի ժայռերում պահւած զինւորներ կան. յարձակումւում են նրանց վրա։ Լուրը հասնում է Բայրակ, այդ տեղ գտնւող տղաները օգնութեան են գնում. բայց դեռ տեղ չը հասած եւ ճանապարհին մի քանի միլիսների հետ կրակի բռնւած. լուր է հասնում. որ տաճիկները կոխեցին Բայրակը։ Տղաները դառնում են այն ժամանակ. երբ տաճիկներին արդէն մօտեցած են լինում գիւղին։ Տղաներին օգնութեան է հասնում. խմբապետ Միսակը միայն մի քանի հոգով. սկսւում է տաք կռիւ. որը տեւում է մինչեւ երեկոյ։ Տղաները այդ օրը տալիս են մէկ զոհ. սպանւում է քաջ Մկօն. իսկ տաճիկերը ունենում են աւելի քան 10 սպանւած։

Մութը պատում է. տաճիկները քաշւում են իրենց տեղերը. տղաները 20 հոգու չափ քաշում են ժողովուրդը դէպի Բողանց գիւղը. իսկ իրենք իջնում են Աւերակի. սպասելով քաղաքից օգնութեան։ Մարտի 10-ի լուսածագին քաղաքից հասնում են 46 տղաներ. որոնց մէջ էին քաղաք իջած Ալջաւազաի տղաները։ Այս 46 տղաները անցնում են Բողանց. իսկ Ռուբէն 20 տղաներով մնում է Աւերակի։ Լոյսը բացւում է, քաղաքի կողմից երեւում է 500-ի չափ զօրքի ծայրը երեք թնդանօթով։ Սրանց ղեկավարում էր նոյն Բուրհան- Էդդինը։

Մինչեւ որ զօրքը կը հասնէր Աւերակի. Բողանցում սկսւում է հրացանաձգութիւնը տղաների եւ անցորդ միլիսների մէջ, ահա այս ձայների վրա զօրքը ուղիղ շարժւում է դէպի Բողանց։ Զօրքը առաջանում է. իսկ յետեւից գնում են Աւերակի տղաները։ Երբ զօրքը հասնում է Բողանցի տակ գտնւող Մալանուկի կոչւող հովտի մէջ. առաջից ու յետեւից տղաները սկսում են կրակել զօրքի վրա, կռիւը թնդանօթաձգութեամբ հանդերձ տեւում է ամբողջ օրը, զօրքը գիւղին մօտենալ չի կարողանում։ Տղաները Բողանցում եղող ժողովուրդը դուրս են հանում գիւղից, այդ ժամանակ սպանւում են՝ մէկ մարդ. 2 կին եւ մէկ երեխայ։ Սպանւում են նաեւ զօրքերից  20-ի չափ։

Մութը պատում է. զօրքը առաջանում է դէպի Կիւսնենց գիւղը. իսկ տղաները իջնում են Աւերակի. իրենց հետ բերելով նաեւ ժողովուրդը։

Մարտի 11-ին քաղաքից Աւերակի եկան խաղաղարար մարդիկ. այդ տեղի ունեցաւ կուսակալի փոխանորդի առաջարկութեամբ, եկողներից մէկը հայ էր եւ նահանգական վարչութեան անդամ Գէորգ Ճիտէչեանը. միւսը տաճիկ էր ոստիկանապետ Վաֆիկ բէյը։ Ճիտէչեանի խորհրդով տղաները քաշւեցին Նաբաթ. Մխկներ եւ Կզլջա գիւղերը, իսկ խաղաղարարները վերցրին ժողովուրդն ու գնացին Բողանց. այնտեղից  գրեցին Կիւսնենց գիւղը՝ Բուրհան-Էդդինին. որ իր զօրքերը առնի վերադառնա քաղաք։ Եւ իրենք էլ իրենց գործը վերջացած համարելով վերադարձան տուն։

Բուրհան-Էդդինը ստանալով խաղաղարարների նամակը. զօրքից 50-ի չափ յանձնում է ժանդարմների հարիւրապետ Սիւլէյման էֆէնդուն. կարգադրելով իջնել քաղաք Նաբաթ գիւղը գծով. իսկ մնացեալ զօրքը թնդանօթներով իր հետ առած. իջնում է քաղաք Գեօլուի վրայով։

Եւ մինչդեռ խնդիրը փակւած էր համարւում. տեղի է ունենում մի նոր ընդհարում։ Յաջորդ առաւօտ տղաների մի մասը Նաբաթ գիւղում էր գտնւում. երբ Սիւլէյման էֆէնդին 50 ժանդարմներով հեռւից երեւաց։ Կասկած ու շփոթ տիրեց տղաներին. եւ խաբեբայութեամբ ուզում են մեզ թակարդի մէջ ձգել. մտածեցին տղաները եւ կրակ բացին ժանդարմների վրա. երբ նրանք բաւականին մօտեցան գիւղին։ Կրակել սկսեցին նաեւ ժանդարմները եւ կռիւը տաքացաւ. որի ժամանակ սպանւեցին Սիւլէյման էֆէնդին եւ մի քանի ժանդարմներ. իսկ միւսները փախան քաղաք։

Այդպիսով նոր բարդութիւն առաջ եկաւ. միեւնոյն ժամանակ սարսափ տիրեց տաճիկներին։ Ուստի մարտի 13-ին քաղաքից նոր խաղաղարար մարդիկ եկան Նաբաթ, այս անգամ հայերից եկաւ Արամը. իսկ տաճիկներից՝ նոյն Վաֆիկ բէյը եւ նոր հաշտութիւն կայացաւ։

Նաբաթի դէպքը զուգորդւեց ռուսների կողմից Պերեմիշլը գրաւելու [2] հեռագրի հետ, Վանի մէջ ահագին ոգեւորութիւն առաջ բերին այդ երկու դէպքերը, իսկ տաճիկների վրա այնպիսի ճնշող տպաւորութիւն գործեցին. որ կուսակալի փոխանորդի կողմից Պերեմիշլի անկման մասին տպւած հեռագրալուրը արգելւեց տարածել։

Նաբաթի հաշտութիւնից յետոյ տղաները իջան քաղաք, մի փոքր խաղաղութիւն տիրեց, բայց դա ծանր դէպքերին նախորդող խաղաղութիւն էր, դէպքեր. որոնք գալիս էին կազմելու Վասպուրականի հայութեան տառապանքների. միեւնոյն ժամանակ քաջագործութիւնները ցիկլը։



[1]        Կառուցվել է 1911-1912 թթ. ՝ ճարտարապետ՝ Հովհաննես Քաջազնունի - ծնթ. խմբ.:

[2]        Ռուսները Պերեմիշլը գրավել են 1915 թ. մարտի 9-ին (22), գերելով 100 հազարից ավելի ավստրիական բանակի զինվորների - ծնթ. խմբ.: