Մեծ դէպքերը Վասպուրականում 1914-1915 թուականներին

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԴԻՄԱԴՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԱՀԱՒՈՐ ՋԱՐԴԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ

Նախորդ գլխում մենք տեսանք ահաւոր ջարդերը. ջարդեր. որոնք ընթանում էին մի անօրինակ. անդիմադրելի թափով, եւ որոնց դէմ բողոքի հուժկու ձայն չէր լսւում. ըմբոստացած ոգու մարտնչումը չէր երեւում։ Մարդիկ տասնեակներով. հարիւրներով  ու հազարներով զոհ էին գնում նենգամիտ խաբեյութիւնների, մէկէն իրենց զգում էին շղթայի զարկւած. կապանքների տակ եւ լուռ ու անխօս առաջնորդւում էին սպանդանոցները ու այնտեղ մորթոտւում. ինչպէս մսացու կենչանիներ՝ մսագործի դանակի տակ։ Մարդկանց այսօրինակ մորթոտւելը զարհուրելիկը լինէր. եթէ ամեն տեղ պատկերը նոյնը լինէր. եթէ ամենքը ընկնէին նոյն լուռ հնազանդութեամբ։

Սակայն եղան գիւղեր. գտնւեցին շրջաններ. որոնք լուռ գլուխ չը ծռեցին դահճի առաջ. որոնք բողոքեցին. ըմբոստացան եւ փարւելով զէնքին. դիմադրեցին տաճկական եաթաղանին։ Ճիշտ է. կռիւը անհաւասար էր. ուժերը անհամամապատասխան եւ շատերը զէնք վերցնողներից նոյնիսկ ընկան. բայց ընկան քաջաբար. ընկան հարւածելով թշնամուն. ընկան փրկելով ցեղի անունը. դրա հետ նաեւ նրա գոյութիւնը։

Սակայն ամենքը չընկան. ամենքը չը պարտւեցին. եղան գիւղեր. եղան շրջաններ. որոնք մինչեւ վերջն էլ մնացին անընկճելի. հպարտ եւ որոնք նոյնիսկ յաղթեցին ու յաղթանակեցին. հանդիսանալով մխիթարիչ ու հոգեպնդիչ շեշտը այն ահաւոր սոսկումների մէջ. որ մենք տեսանք։

Ահա այդ հոգեպնդիչ անցքերի պատմութեանը անցնում ենք սրանով։

 

Ա, ԴԻՄԱԴՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԱՐՃԱԿՈՒՄ

Արճակը փոքրիկ գաւառակ է եւ գտնւում է Վանից դէպի հիւսիս-արեւելք, նա յայտնի է համանուն լճով. որի արեւելեան եւ հիւսիս-երեւելեան մասը դաշտային է. իսկ մնացեալ մասերը լեռնոտ, առանձնապէս լեռնոտ է արեւմտեան մասը. ուր աչքի է ընկնում Կզլջա լեռը։

Գիւղերից նշանաւոր են Արճակը եւ Խառակոնիսը՝ երկուսն էլ զուտ հայաբնակ գիւղեր. որոնցից առաջինը ունի 180 տուն. իսկ երկրորդը 230 տուն հայ բնակիչ։ Նրանք գտնւում են լճի արեւելեան ափին միմեանցից կէս ժամ հեռաւորութեան վրա։

Արճակը գաւառի կենդրոնավայրն է, այստեղ նստում էր միւդիր. որը ենթակա էր քաղաքին։

Ջարդերի օրերի միւդիրը Էրզրումցի մի տաճիկ էր՝ անունը Շաֆքի բէյ, նա ճանաչւած էր խաղաղասէր մարդ։

 

Արճակի ինքնապաշտպանութեան գործը ղեկավարում էր այդ շրջանու յայտնի խառակոնիսցի Շիրին Յակոբեանը. դա միեւնոյն ժամանակ միւդիրի հետ հաւաքում էր պատերազմական տուրքը հոգում էր շրջանում զետեղւած. ինչպէս եւ եկող գնացող պահեստի թաբուրների ուտեստը. ապրելով միւղիրի հետ մէկտեղ. Արճակ գիւղում։

Ապրիլի 3-ին Շիրինին մօտ եկաւ Բերկրի գաւառի Փիսօղլան գիւղացի Նուրօն. որը Դաշնակցութեան նախկին օրերի սուրհանդակն էր. հաւատարիմ ու բարեկամ մի քիւրդ. եւ պատմեց. որ Բերկրիի գայմագամ Զիա բէյը իր մօտ կանչեց գաւառի մուխթարներին ու ռսպիներին եւ խստիւ պատւիրեց. որ կոտորածի դէպքում ոչ մի քիւրդ չը համարձակւի հայերին իր մօտ ընդունելու ու պաշտպանութիւն ցոյց տալու. հակառակ դէրքում այդպիսիները գնդակահար կարւեն։

Այս զգուշացումից ետո երկու օր անց. ապրիլի 5-ին. Սարայից Արճակ եկաւ 150-ի չափ հեծեալ եւ հետեւակ զօրք մէկ թնդանօթով, գիւղ մտնելով նրանք պահանջեցին Շիրինին. բայց Շիրինը այդ միջոցին գտնւում էր Խառակոնիսում. ուստի երկու ժանդարմներ ուղարկւեցին կանչելու, Շիրինը կասկածի մէջ ընկաւ. ժանդարմները շտապեցնում էին ու պահանջում, Շիրինը հրաժարւեց գնալ եւ ժանդարմները հեռացան Շիրին սպառնալիքից յետոյ։

Արճակի շրջանի կտոորածը. ինչպէս յետոյ պարզւեց. յանձնւած էր Սարայի գայմագամ Քեամիլ բէյին. որը չէր վստահացել Արճակի միւդիրին յայտնելու ջարդերի ծրագիրը։ Այն ժամանակ. երբ յիշեալ 150 հոգի զօրքը  Արճակ ուղարկւեց Շիրինին ձերբակալելու. այդ նոյն օրը գայմագամը վերցրեց Խանասօրի Շարաֆ բէկին. մուկուոցի Նաջիր աղային եւ շաւէցի Արիֆ բէկին բազմաթիւ քիւրդերով եւ եկաւ Մանդան գիւղի վրա, Մանդանը. որը անցեալում անուն էր հանել աւազակ Սայիդ բէկին դիմադրութիւն ցոյց տալու մէջ. այդ գիւղին էլ ուղղեց գայմագամը իր առաջին հարւածը։ Գիւղի երկու տասնեակ զինւած տղաները. չուզենալով գիւղի աւերման պատճառը դառնալ. նախօրօք քաշւեցին Խառակոնիս. համոզւած. որ եթէ իրենք գիւղում չը լինեն ժողովին չեն դիպչի. սակայն տղաների հեռանալով գիւղը չը փրկւեց. քիւրդերը գիւղ մտան թէ չէ սկսեցին վայրագութիւնները. ժողովուրդը փախաւ. 15-ի չափ մարդ սպանւեց փողոցների մէջ եւ տները ենթարկւեցին կողոպուտի։

Մանդանը աւերելուց յետոյ. ապրիլի 6-ին գայմագամը խուժանի գլուխն անցած եկաւ Արճակի վրա։ Արճակի տղամարդկանց մի մասը արդէն քաշւել էր գիւղից. իսկ միւս մասը մնացել էր. վստահացած միւդիրի պաշտապնութեան վրա։ Ցերեկւա ժամի 1-ն էր. խուժանը Արճակ մտաւ գազանացած եւ սկսւեց կողոպուտն ու կոտորածը միաժամանակ։ Այստեղ կոտորածը այլ բնոյթ ստացաւ. նա նման չէր Արճէշի դաւադիր ջարդին. քիւրդերն ու զօրքը մտնում են տները. դուրս էին քաշում պահւած տղամարդկանց եւ տեղն ու տեղ կին ու երեխաների ներկայութեամբ սպանում էին։ Կողոպտում էին տները. բռնաբարում էին կանանց եւ օրիորդներին. իսկ ով դիմադրութիւն էր ցոյց տալիս. նա էլ սպանւում էր։ Վայրագութիւնները շարունակւեցին մինչեւ երեկոյ. սպանւեցին գիւղում մնացած բոլոր տղամարդիկ եւ աւելի քան 100 հոգի եւ բռնաբարւեցին բազմաթիւ կին ու օրիորդներ, Այս բոլորը կատարւեցին գայմագամի ներկայութեամբ։

Այն ժամանակ. երբ Արճակի մէջ կատարւում էին խժդժութիւններ. քիւրդերի մի բազմութիւն ժանդարմների առաջնորդութեամբ եկաւ Խառակոնիսի վրա։ Խառակոնիսում այս միջոցին գտնւում էր աւելի քան 2000 ժողովուրդ, տեղականից բացի այստեղ ապաստանել էին ժողովուրդներ՝ Հազարէ. Բօղազքեասան եւ Մանդան գիւղերից։ Հազարէն եւ Բօղազքասանը դատարկւեցին դեռեւս դեկտեմբեր-յունւար ամիսներին. երբ Բաշկալէի կողմերում տեղի ունեցան կոտորածներ։ Բացի ժողովրդից. Խառակոնիսում խմբւել էին 100-ի չափ կռւող տղաներ՝ Մանդանից. Արճակից եւ այլ գիւղերից։ Ուստի երբ քիւրդերը մօտեցան Խառնակոնիսին. գիւղի շրջակա դիրքերից մէկէն կրակ բացւեց եւ քիւրդերը մի քանի ժամ աննպատակ գնդակներ տեղալուց յետոյ. ձեռնունայն վերադարձան Արճակ. ուր վայրագութիւնները դեռ շարունակւում էին։

Ապրիլի 7-ին արճակի ամբողջ ուժը եւ զօրքը մէկ թնդանօթով եւ ահագին թւով քիւրդեր եկան. պաշարեցին Խառակոնիսը։

Գիւղի մօտակա դիրքերից ու պարտէզներից որոտացին ինքնապաշտպան տղաների կրակները, զօրքն ու խուժանը բորբոքւեց. ամէն կողմից սկսեցին գնդակներ տեղալ գիւղի վրա, գործել սկսեց նաեւ թնդանօթը. բայց գիւղը տեղի չը տւեց եւ ինքնապաշտպան տղաները դիրքերը պահեցին։ Կռիւը տեւեց մինչեւ երեկո, տղաները չընկճւեցին, եւ երբ մութը կոխեց. թշնամին քաշւեց Արճակ։ Այդ օր հայերը ունեցան երկու սպանւած. որոնցից մէկը մի կտրիճ տղա էր. Մանդան գիւղից. անունը Սահակ. իսկ թշնամին ունեցաւ մի քանի սպանւածներ։ Չը նայած այն հանգամանքին. որ թշնամին երկու անգամ պաշարելով գիւղը նրան ընկճել չը կարողացաւ եւ մի քանի տասնեակ տղաներ դէմ դրին թշնամուն. բայց եւ այնպէս Խառակոնիսը համարւեց վտանգաւոր. ուստի երբ մութը կոխեց եւ զօրքն ու քիւրդերը քաշւեցին. տղաների պաշտպանութեան տակ ժողովուրդը լճի հիւսիսային ափերով տեղափոխւեց Կզլջա լեռը։

Այս նոյն միջոցին մի քանի տղաներ էլ ուղարկւեցին Պարսկաստան կոտորածների լուրը տանելու։

Ապրիլի 8-ին քիւրդերն ու զօրքը նորից եկան Խառակոնիսի վրա. գիւղում շատ քչերն էին մնացել, անարգել թշնամին ներս խուժեց գիւղը եւ սկսւեցին վայրագութիւնները, կողոպտւեց մնացած գոյքերը. մի քանի տներ հրդեհւեցին եւ 50-ի չափ կին ու երախաներ. ինչպէս ու ծերունիներ սպանւեցին։

Այս միջոցին սկսւել էր նաեւ Թիմարի կոտորածը. ուստի իբրեւ պաշտպանութեան վայր. Կզլջաի լեռը թափւեցին եկան ահագին թւով ժողովուրդ Արտաւէզ. Կոճ. Ադիգեօզար. Կիւսնենց. Սէթի-բէը. Խառաշիկ. ինչպէս եւ Բերկրիի Քեաբաբիկ գիւղից։ ուստի գայմագամը եւ քիւրդերը իրենց ուշադրութիւնը դարձրին այս կէտի վրայ։

Ապրիլի 9-ին 300-ի չափ քիւրդեր փորձեցին Կզլջայի լեռը բարձրանալ հիւսիսային կողմից. ուր գտնւում էր Եալկուզաղաջ գիւղի ձորը. բայց դիրքեր պաշտապնող տղաների կրակի տակ ընկնելով յետ դարձան մի քանի զոհեր տալով։

Ապրիլի 10-ին Արճակն ու Խառակոնիսը աւերող զօրքն ու քիւրդերը լճի հարաւային ափերով եկան Նաբաթ գիւղի վրա, այստեղ խմբւել էին արդէն Մխկներ եւ Չօբան-օղլի գիւղերի ժողովուրդը։ Մինչեւ որ քիւրդերն ու զօրքը գիւղը կը կոխէին. մի քանի զինւած տղաներ զբաղեցրին նրանց եւ ժողովուրդ ժամանակ գտաւ քաշւել Կզլջա լեռան Չօմախլու կոչւող կատարը։ Այս նոյն կտաարի վրա քաշւեց նաեւ Կզլջա եւ Եալկուզաղաջ գիւղերի ժողովուրդը

Թշնամու ուժը գնալով աւելանում էր. կողոպուտի տենչով բռնւած խուժանը աճում էր. հազարաւոր ժողովուրդ լեռների վրա պահել դժւար էր իսկ գիւղերը դարձել էին անմատչելի. ուստի մինչեւ երեկո թշնամու յարձակումները մի կերպ կանգնեցնելով երբ մութը կոխեց եւ թշնամին հեռացաւ. ժողովուրդը քաշեցին Աւերակի գիւղը. որը գտնում էր Վանի ճանապարհի վրա։

Գիւղը բոլորովին դատարկ գտան. երեք օր էր ինչ Վանը կռւի դրօշակն էր պարզել. որը մենք կը տեսնենք յետոյ, շրջակա մի քանի գիւղերի ժողովուրդը փախել էր Քաղաքը. փախել էին նաեւ Աւերակի եւ Շահբաղի գիւղերի ժողովուրդները։ Աւերակի եկաւ խմբւեց Կզլջա լեռան ահագին ժողովուրդը. ինչպէս եւ Բողանց եւ Բայրակ գիւղերի ժողովուրդները՝ աւելի քան 8000 հոգի։

Ապրիլի 11-ը ծանր օր հանդիսացաւ, առաւօտը լոյս բացւելուն պէս նոյն զօրքը բազմաթիւ քիւրդերով եկաւ պաշարեց Աւերակին, սկսւեց մի յամառ ու տեւական կռիւ. ինքնապաշտպան տղաներ մի կողմից. ահագին թշնամին միի թնդանօթվ միւս. օդը համազարկերի որոտներով էին աղմկում։ Մի քանի դիրքերի շուրջըկռիւը խիստ յամառ բնոյթ ստացաւ. դրանցից մէկն էր գիւղից դէպի հարաւ ընկած Դդմաքար կոչւող դիրքը։ Այս դիրքը պաշտպանում էին Քեաբաբիկ քիւղի 12 քաջ տղաներ՝ քիւրդ Ղազարի եւ իր տղա Ալօյի ղեկավարութեամբ։ Յամառ դիմադրութիւնը վերջացաւ հերոսական մահով, այդտեղ 12-ն էլ ընկան. ընկան քաջաբար. ընկան թշնամուց զոհեր խլելով։ Այս դէպքը յուսահատութիւն առաջ բերեց եւ գիւղի շրջակայ դիրքերը լքւեցին։ Թշնամին աւելի եւս մօտեցաւ, պաշարման օղակը նեղացաւ եւ գնդակները սկսեցին տեղալ շեշտակի գիւղի մէջ։

Շփոթ բարձրացաւ, ժողովրդից մի մաս սարսափահար գիւղից դուրս եկաւ եւ դիմեց դէպի Պողանց գիւղը. բայց ճանապարհին քիւրդերը յարձակւեցին նրանց վրա եւ սկսւեց կոտորած ու կողոպուտ. որի ժամանակ սպանւեցին 150-ի չափ տղամարդիկ։

Այս միջոցին յամառ կռիւ տեղի ունէր նաեւ Չօբան-օղլու լեռան շուրջը, քիւրդերի մի մեծ բազմութիւն փորձում էր գրաւել լեռը. իսկ 40-ի չափ զինւած տղաներ դիմադրում էին, ուժերը խիստ անհաւասար էին. ուստի տղաները ստիպւած եղան թողնել դիրքը եւ քաշւել Կզլջա լեռը. տալով 5 զոհ. ընկածներից էին Արամ Եղիազարեանը եւ Մանասէր Ասպատուրեանը։

Այս նոյն միջոցին Խառաշիկ գիւղի 40-ի չափ ասորի տղամարդիկ. որոնք Խօշ-գեատուկի գծով շպրտում էին Վան. հանդիպեցին զօրքերին եւ բոլորն էլ սպանւեցին։

Կռիւը Աւերակի գիւղը շուրջը շարունակւեց, թէեւ թշնամին գիւղ մէջ խուժել չը կարողացաւ. բայց գիւղածայրերում գտնւող տները սկսեց աւերել եւ ձեռք ընկած մարդկանց սպանել։ Գործում էր նաեւ թնդանօթը. նրա ռումբերը ընկնում էին գիւղի մէջ ու պայթում. որից վիրաւորւում ու սպանւում էին մարդիկ, մի ռումբ ընկաւ դպրոցի մէջ. որից սպանւեցին 5 հոգի։ Կռիւը շարունակւեց մինչեւ երեկո. վրա հասնող գիշերը վերջ տւեց կրակին. քիւրդերն ու զօրքերը սովորականի պէս քաշւեցին, եւ զինւած տղաները առնելով 7000-ի չափ ժողովուրդ դիմեցին Վան՝ թողնելով 100-ի չափ սպանւածներ գիւղի մէջ։ Այս միջոցին Վանը ապրում էր կռւի երկրորդ շրջանը. թշնամին դիմադրութեան ուժեղ թափը ճաշակել էր. գիշերները մուտքը դէպի Այգեստան ազատ էր։

Ապրիլի 12-13-ին Աւերակին պաշարող ուժը յարձակւեց Դարման ու Կողպանց գիւղերի վրա. ուր խմբւել էին Լիմ. Զարանց. Սեւան. Էրմանց (ասորիներ). Պախէզիկ. Ֆառուղ եւ Ոսկիրակ գիւղերի ժողովուրդը՝ 3000 հոգու չափ, սակայն 70 զինւած տղաներ դիմադրեցին եւ ժողովուրդը անվտանգ քաշեցին Վարագի լեռը. որին կը պատահենք մի այլ տեղ։

 

Բ, ԴԻՄԱԴՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՀԱՅՈՑ-ՁՈՐՈՒՄ

Այն ժամանակ. երբ Սարայի գայմագամը թնդանօթով. զօրքով եւ բազմաթիւ քիւրդերով Մանդան գիւղից սկսած աւերելով Արճակը. Խառակոնիսը. առաջնում էր դէպի միւս գիւղերը եւ արճակի ինքնապաշտպանութեան խումբը դիմադրելով խուժանին. ժողովուրդը քաշում էր դէպի քաղաք. նման աւերումներ սկսւել էին Հայոց-Ձորի երկու ծայրերում։

Հայոց-Ձորը ընկած է Վանից դէպի հարաւ մի երկարուկ ձորահովիտի մէջ. որը արեւմտեան ուղղութեամբ ձգւում է մինչեւ Վանի լիճը։ Ձորահովտի միջով հոսում է Խօշաբ գետը. որի երկու ափերի ուղղութեամբ. ձորահովտի մէջ ընկած են աւելի քան 35 գիւղեր։ Գաւառը բաղկացած է երկու մասերից. մէկը կոչւում է Վերի. իսկ միւսը Վարի Հայոց-Ձոր։

Վերի Հայոց-Ձորում յայտնի են Էրէմէրու. Անկշտանց. Աստուածաշէն գիւղերը, Վարի Հայոց-Ձորում՝ Կեմ. Իշխանի-գոմ. Քերծ. Պլթենց գիւղերը. յայտնի է նաեւ Նոր-գիւղը։

Ապրիլի 3-ի գիշերը. ինչպէս տեսանք. Հիրճ գիւղում Ռաշիդ տղայի տան մէջ դաւադրաբար սպանւեց Իշխանը իր երեք ընկերներով. իսկ ապրիլի 5-ին ժողովեցին նոյն տան մէջ Հիրճի բոլոր տղամարդկանց եւ թւով 46 հոգի եւ բոլորին սպանեցին։

Ահա այս դէպքերի հետ միաժամանակ կառավարութիւնը ձեռնարկեց Աթանան գիւղը աւերել։ Դեկտեմբեր ամսուս. ինչպէս ր տեղում տեսանք. Աթանանը մեծ սարսափ տարածեց կառավարութեան վրա, դա այն դէպքն էր. երբ Ոստանում գտնւող զօրքի առաջ ճանապարհը փակւեց եւ զօրքը համաձայնեց գիւղի միջոցով անցնել այն ժամանակ. երբ Վռամեանը գայմագամի հետ եկաւ իջաւ Աթանան։ Այժմ Ջէւդէտը ձեռնարկելով հայկական ջարդերին. նախ ուզեց մէջտեղից վերցնել յիշեալ անհանգիստ գիւղը։ Ուստի դեռ եւս ապրիլի 3-ին Ոստանի ժանդարմներն ու քիւրդերը շարժւեցին դէպի Սպիտակ վանքը. որը հանդիսանում էր Աթանանի կռնակը պաշտպանող կէտ. եւ գաղտագողի ուզեցին վանքն ու գիւղը գրաւել եւ  ապա առաջանալ դէպի Աթանան։ Սակայն այդ շրջանի 8 զինւած տղաները իմանալով ժանդարմների ու քիւրդերի այդ դիտողութիւնը. նախօրօք գրաւեցին գիւղի դիրքերն ու վանքը եւ թոյլ չը տւին թշնաումն վանքին մօտենալ։ Երեք օր շարունակ տղաները վանքը պահեցին եւ քիւրդերի կողմից եղած յարձակումները յետ մղեցին։ Սակայն ապրիլի 6-ին քաղաքից դէպի Հայոց-Ձոր շարժւեց ժանդարմայի հարիւրապետ Էդհէմ բէզը 300 միլլիսներով եւ երկու թնդանօթներով. եւ անցնելով Խօշաբ գետը. կանգ առաւ Պլթենց գիւղի առաջ։ Այստեղից թնդանօթների բերանը դարձրեց գիւղին եւ մի քանի ռումբեր արձակերց գիւղի վրա։ Սակայն ռմբակոծութիւնը անպատասխան չը մնաց, Հէրի-Քամակ կոչւող տեղից զինւած տղաների մի խումբ կարկ բացեց թշնամու վրա, երեք հոգի սպանւեցին եւ զօրքը յետ քաշւեց։ Բայց շուտով նոր ուժեր հասան եւ Էդհէմ բէյը յարձակւեց գիւղի վրա նոր թափով։ Տղաները նկատելով որ այս անգամ այդքան ուժին դիմադրել չը պիտի կարողանան. առան գիւղի ժողովուրդը եւ քաշւեցին Գելիէսա կոչւող լեռը. որից յետոյ զօրքը մտաւ գիւղը եւ տներն սկսկեցին կողոպտել ու հրդեհել։

Պլթենց աւերելուց զօրքը շարժւեց Սպիտակ վանքի վրա. բայց մինչեւ քաշւել էր արդէն ժողովուրդը թէ Սպիտակ վանքի գիւղից եւ թէ Աթանանից։ Վանքը մնաց երկու կողմերից տեղացող կրակի տակ, տղաները մի քանի ժամ եւս դիմադրեցին եւ վերջը քաշւեցին. մի քանի ժամ եւս դիմադրեցին եւ վերջը քաշւեցին. մի սպանւած տալով։ Այստեղ աչքի ընկաւ Գաբրէլ անունով մէկ տղա. Պլթենց գիւղացի։ Սպիտակ վանքի տղաները քաշւելուց յետոյ. քաշւեցին նաեւ Աթանանի տղաները եւ երկու գիւղերն էլ ընկաւ զօրքի ձեռքը։ Աթանանի դեկտեմբերեան դէպքերի հերոսը՝ խարականցի Լեւոնը բացակա էր եւ այդ պատճառով լքումը շուտ էր վրա հասնում։

Վարի Հայոց-Ձորի այս մի շարք դէպքերից յետոյ Քերծ գիւղի լեռը քաշւեցին Քերծի. Կզլդաշի ժողովուրդը. Աթանանի ժողովրդի մի մասը. նաեւ Գէլիէսա քաշւած պլթենցի ժողովուրդը։ Քերծի լեռը ունէր պաշտպանութեան մեծ յարմարութիւններ։

Մինչդեռ Վարի Հայոց-Ձորում տեղի է ունենում այս դէպքերը. նման դէպքեր դառնում են էին նաեւ վերի Հայոց-Ձորում։

Յարաբերութիւնները մի քանի օրից ի վերի ու վարի Հայոց-Ձորերի մէջ խզւել էր եւ այդ շնորհիւ ներ. որ փախստական հայ զինւորներին որսալու պատրւակի տակ ժանդարմների ու միլլիսներ թաբուր կօմանդան Ահմադ բէյը 200-ի չափ ժանդարմների ու միլլիսների գլուխ անցած. շրջում էր վերի Հայոց-Ձորում եւ բռնութիւններ էր գործում։ Փախստական զինւորներ շատ կային. բայց նրանց մեծ մասը ցերեկները քաշւում էր լեռների ու այրերի մէջ. իսկ գիշերները իջնում էր գիւղը։ Այսպէս լինում էր շնորհիւ նրա. որ ոչ մի տաճիկ պաշտօնեա չէր համարձակւում գիշերները հայ գիւղերը մտնել։

Եւ վերի Հայոց-Ձորը չը գիտէր ինչ է կատարւում վարի Հայոց-Ձորում. նոյնիսկ Հիրճ գիւղում. երբ մէկէն ապրիլի 5-ին այդ շրջանը յայտնւեց Նօրդուզից գրաւցիների ցեղապետ Շաքիր աղի տղա Լազգին։ Նա եկել էր Շատախի արեւելեան մասի հայ գիւղախումբը կողոպտելուց յետոյ։

Խօշաբ գետից դէպի ձախ. կէս ժամ մի ժամ հեռաւորութեան վրա ընկած են Անկշտանց. Էրէմէրի եւ Կղզի գիւղերը։ Առաջին երկու գիւղերը զուտ հայաբնակ են՝ մէկը 67. միւսը 82 տուն բնակիչներով. իսկ երրորդում ապրում են 44 տուն հայեր. 12 տուն քիւրդեր։ Անկշտանց ու Կզզին ծառազարդ գիւղեր են։

Նօրդուզից եկող ճանապարհը նախ իջնում է Անկշտանց. ապա երկու թեւով առաջանում է դէպի աջ՝ Էրէմէրի. իսկ դէպի ձախ՝ Կղզի։

Եւ ահա ապրիլի 5- առաւօտեան Անկշտանցի վրա եկաւ Լազգին իր բազմաթիւ ձիաւորներով։ Դա կրում էր արեւելեան բարքերին յատուկ արշաւախմբի բնոյթ։ Նախ առաջ-առաջ գալիս էին 8-10 ձիաւորներ. իբրեւ առաջապահներ. ապա գալիս էր Լազգին իր թիկնապահներով, իսկ լազգուն հետեւում էին նրա ձիաւորները. ինչպէս հրոսակախումբ։

Գիւղում կային 20 զինւած տղաներ. որոնք նկատելով մօտեցող քիւրդերին՝ բաժանւեցին երկու մասի. մի մասը՝ 12 հոգուց բաղկացած. քաշւեց գիւղի միակ երկյարկանի Սաֆարի տունը. իսկ միւս մասը՝ 8 հոգուց բաղկացած. անցաւ վարի թաղը եւ ամրացաւ Փօլադի Յարութիւնի տան մէջ։ Մինչդեռ զինւած տղաները այս պատրաստութեան մէջ էին. գիւղի հասակաւոր մարդկանցից 8-10 հոգի առաջնորդութեամբ ռէս Մուրադի դուրս եկան գիւղի ծայրը դիմաւորելու Լազգիին։ Մօտեցան նախ առաջապահները եւ ապա Լազգին իր թիկնապահներով, գիւղի հասակաւորները ողջունեցին նրա գալուստը «սար-սարան սար-ճաւան» (գլխիս. աչքիս վրա) բացականչութիւններով եւ ձիերի սանձերից բռնած առաջացան դէպի գիւղը, եւ երբ նրանք հասան Նախրատեղ կոչւած հրապարակը. այստեղ Լազգին նշան տւեց. մի քանի հրացաններ միանգամից որոտացին եւ առաջին զոհերը եղան գիւղի հնազանդութիւն ցոյց տւող հասակաւորները։ Այստեղ ընկաւ ի միջի այլոց ռէս Մուրադը. Սախօի Աւետը. Հօխանի Աւանէսը եւ մի քանի ուրիշները։ Քիւրդերի բացած հրացանների ձայների. վրա. որոտացին հրացաններ նաեւ Սաֆարի տան երկրորդ յարկից եւ ընկած հայերի կողքին փռւեցին նաեւ մի քանի քիւրդերի դիակներ։ քիւրդերը յանկարծակիի եկած. ամբողջապէս քաշւեցին պատերի տակ ու պարտէզների մէջ եւ երկու կողմից սկսւեց ուժեղ հրացանաձգութիւն։

Կռիւը տեւեց մինչեւ կէս օր, քիւրդերը չը կարողացան գիւղը խուժել եւ առժամանակ յետ քաշւեցին։ Դրանց մի մասը զատւեց եւ դիմեց դէպի Էրէմէրի գիւղը։ Էրէմէրին նոյնպէս ունէր 20-ի չափ զինւած տղաներ, տարաբախդաբար նրանք գիւղում չէին, հետապնդող ժանդարմներից խոյս տալու համար իջել էին քաղաք եւ դեռ չէին վերադարձել, այս պատճառով էլ քիւրդերը անարգել խուժեցին գիւղը. մտան տները եւ սկսեցին կողոպտել. սպանել ու առեւանգել։ Ամբողջ գիւղի մէջ մէկ հատ զինւած տղա էր մնացել. այն էլ մաուզէր ատրճանակով զինւած, սա 25 տարեկան մի երիտասարդ էր. անունը Սահակ Գաբրիէլեան։ Հերոս տղան չընկճւեց. տեղի չը տւեց, վերցրեց ատրճանակը. բարձրացաւ գիւղի ամենալաւ դիրք ունեցող եւ Պանիրեանի տունը ու սկսեց կրակել, քիւրդերը եկան պաշարեցին նարն. բայց նա անձնատուր չեղաւ. իր ամրացած տեղից շարունակ կրակում էր ու դիակներ փռում։ Շատերի վկայութեամբ հերոս տղայի գնդակներից 7 քիւրդեր ընկան. 7 դիակներ փռւեցին նրե դիրքի շուրջը. եւ նա այնպիսի սարսափ տարածեց իր շրջապատում. որ գիւղի մի մասը կողոպտելուց եւ պատահած մարդկանց սպանելուց յետոյ. այդ տանը այլեւս չը մօտեցան շուտով մութը տւեց եւ քիւրդերը քաշւեցին նորից Անկշտանց։ Երբ քիւրդերը քաշւեցին եւ մութը բոլորովին կոխեց. հերոս տղան ցած իջաւ իր դիրքից. առաւ ժողովուրդը եւ բռնեց Կուռուբաշի ճանապարհը. թողնելով գիւղի փողոցներում 80-ի չափ դիակներ. որոնց թւում նաեւ մի քանի կանանց ու երեխաների դիակներ։

Յարձակումը Անկշտանցի վրա վերսկսւեց նոր թափով՝ կէսօրից յետոյ, տաք կռիւը շարունակւեց մինչեւ երեկոյ, քիւրդերը մի կողմից վերցնում էին իրենց դիակները. որոնց թիւը հասնում էր 20-25-ի. միւս կողմից գիւղի շուրջը կազմում էին պաշարման գիծ. որպէսզի մթութիւնից օգտւելով տղաները չը կարողանային փախչել։ Սաակայն այդ չաջողւեց նրանց, մութը պատեց թէ չէ. տղաները դուրս եկան իրենց դիրքերից. կազմեցին մի կուռ շղթա եւ գիծը պատռելով. անհետացան։ Բացւեց սարսափելի առաւօտ. գիւղը պաշտպանող տղաներ չկային. ուստի քիւրդերը ներս խուժեցին անարգել եւ ներս խուժեցին գազան կտրած։ Ծրագրւած ջարդին աւելացաւ անձնական վրէժխնդրութիւնը եւ Անկշտանցի փողոցներում ու տների մէջ սկսւեց մի չտեսնուած կողոպուտ. սպանութիւններ ու առեւագումներ։ Այդտեղ սպանւեցին աւելի քան 70 մարդ. նաեւ կանայք ու երեխաներ։ Ժողովուրդը վայնասուններով ձգեց գիւղն ու փախաւ. որը նրանցից բռնեց Աստւածաշէնի ու այն տեղից էլ Վարագի ճանապարհը. եւ որն էլ դիմեց Դէմգօսնի գիւղ՝ ծանօթ քիւրդերի մօտ պատսպարւելու համար։ Այսպիսով Անկշտանցը աւերւեց. նա դարձաւ Լազգիի վայրագութեան վայրը։

Անկշտանցն աւերւեց. աւերւեց նաեւ Էրէմէրին եւ Լազգին իր հրոսակախմբով անցաւ Կղզի։ Այս գիւղում ապրում էր մի վատ անցեալ ունեցող քիւրդ եւ Մահմադ Շարիֆ. որը այժմ համարւում էր հայերին բարեկամ։ Լազգին իր շքախմբով իջաւ Մահմադ Շարիֆի տունը։ Սա հայերին վստահեցրեց. որ չի թոյլ տայ իր գիւղում վայրագութիւններ ու հայերը հաւատացին։ Վկայում են. որ ճաշի ժամանակ Մահմադ Շարիֆը շատ խնդրեց Լազգինին իր գիւղը խնայի. բայց չեղաւ, Լազգին պատասխանեց. որ հրամանը վերից է. եւ որ հրամանը վերաբերում է բոլոր գիւղերին անխտիր։ Ճաշը վերջացաւ, հերոսակապետի ստամոքսը յագեցաւ եւ հրամանը տրւեց։ Նախ սպանւեցին գիւղի առաջաւորները եւ ապա ջահիլները՝ թւով 60 հոգի։ Դրանց մէջ էին Ալօեան Յովսէփը. Կարապետեան Յարութիւնը. Մանուկեան Վարդանը գիւղի քահանան Տէր Մկրտիչը՝ բոլորին էլ խաղաղ ու հանգիստ մարդիկ։

Այդ գիւղում ազատւեցին 8 երիտասարդներ. եւ այն էլ շնորհիւ նրան. որ զէնք ուէին եւ քաշւեցին Սեւօյի Յովհաննէսի տունը եւ դիմադրեցին։ Քիւրդերը եկան պաշարեցին այդ տունը մէկ տեղացի քիւրդ բարձրացաւ տանիքը եւ երդիկից ուզեց ցոյց տալ տղաների տեղը. բայց ներսից բացւեց գնդակը, անցաւ քիւրդի ծնօտով եւ գետին տապալեց։ Քիւրդերը կատաղեցին եւ  ուզեցին դուռը խորտակել. սակայն երոկւ հոգի էլ այդտեղ զա

կւեցին։ Նկատելով որ հեշտութեամբ տղաները անձնատուր չեն լինելու. տունը հրդեհեցցին. թանձր ծուխը սկսեց նեղել տղաներին. նոյնիսկ մէկը նրանցից խեղդւեց. բայց շուտով ծակեցին պատը եւ անցան հարեւան Զօզանի Մուսէի տունը. ուր դիմադրութիւնը շարունակւեց մինչեւ երեկո։

Մութը պատեց. տղաները դուրս եկան գիւղից եւ հանդիպեցին գիւղի ճանապարհները հսկող քիւրդերին, խաւարի մէջ  սկսւեց ուժեղ հրացանաձգութիւն. քիւրդերից երկուսն էլ այստեղ զարկւեցին եւ միւսները փախան, տղաները այս տեղից նախ անցան Բերդակ գիւղը եւ ապա քաշւեցին Վարագ. ազատելով թէ իրենց կեանքը եւ թէ իրենց զէնքերը. որոնք այդ օրերին այնքան կարեւոր էին։

 

Խօշաբ գետից դէպի հիւսիս. վարի Հայոց-Ձորում. իրենց մեծութեամբ նշանաւոր են Կեմը եւ Անգղը. իւրաքանչիւր 108-110 տնից բաղկացած, ահա այս երկու գիւղերը ապրիլ 7-ին դարձան խժդժութիւնների վայր։

Արեւը նոր միայն ծագել էր. երբ Կեմի վրա եկան Լազգին իր հրոսակախմբով. պժնկերտցի Ջհանգիրը իր մարդկանցով եւ խառնուրդցի Սանդուլը իր միլլիսներով ու երկու թնդանօթներով։ Կեմում եկել համախմբւել էր բաւականաչափ ժողովուրդ Մուսկաւէնից. Կզլդաշից եւ մի երկու այլ գիւղերից, այստեղ խմբւել էին նաեւ 60-ի չափ զինւած տղաներ։

Զինւած ուժը դասաւորեցին այս կերպ,

Եղիշէ Քատօնեանը 15 հոգով բռնեց գիւղի արեւելեան կողմը գտնւող Շալալկոտ կոչւած տեղը։

Արշակ Կակոսեանը. Խաչիկ Մայիլեանը եւ Միսակ Գասպարեանը երեք տասնեակներով բռնեցին գիւղից վեր լեռան լանջերը։

Իսկ Գէորգ Սօնէեանը մնացեալ տղաներով բռնեց կեեղեցուն մօտիկ գտնւող մի դիրք։

Սրանց վրա հսկում էին Յովսէփ Խլէաթեանը. կազմակերպող մի ուժ եւ Մկրտիչ Ատոմեանը։

Թշնամին մօտեցաւ գիւղին արեւելեան կողմը. ուր գտնւում էր Եղիշէ Քատօեանը իր խմբով։ Գրոհը մեծ էր. դիմադրութիւնը թոյլ եւ տղաները թողնելով դիրքը. քաշւեցին գիւղի ծայրում գտնւող մարագները։ Թշնամին գրաւելով թողած դիրքը. դրեց այդտեղ թնդանօթները եւ սկսեց հարւածել գիւղը։ Առաջին իսկ ռմբակոծութիւնից լքումն առաջացաւ տղաների մէջ եւ այդ բանին նպաստեց գլխաւորապէս այն. որ Հայոց-ձորի ինքնապաշտպանութեան շրջիկ խումբը՝ ղեկավարութեամբ մաշտակցի Գասպար Խապօեանի. որ պիտի օգնութեան հասնէր՝ չը յայտնւեց։ Ուստի կռիւը տեւեց շատ կարճ եւ ընդամէնը մէկ ժամ, շուտով տղաները մէկիկ մէկիկ իրենց դիրքերը թողեցին, իր դիրքը թողեց նաեւ Արշակ Կակոսեանը. սակայն որը դիմադրելով մի ուժեղ յարձակման. թշնամուց խլեց 10-ի չափ զոհեր։ Թշնամին քայլ առ քայլ առաջացաւ դէպի գիւղը. թնդանօթի ռումբերը շեշտեկի ընկնում էին գիւղի մէջ եւ աջ ու ձախ վիրաւորում սպանում էին մարդիկ։ Կռւող տղաները յուսահատւեցին. ղեկավարները իրենց դերը չը կարողացան կատարել. ժողովուրդը սկսեց փախչել դէպի Անգղը. գիւղը ձգեցին նաեւ տղաները։

Այստեղ սկսւեց մի ծանր կացութիւն, անզէն ժողովուրդը մի աղէկտուր վայնասունով իջաւ հովտի մէջ եւ բռնեց դէպի Անգղ ձգւող տափարակը. իսկ զինւած տղաները զատւեցին. իրենց տւին լեռան լանջերը եւ սկսեցին այդպէս ռաաջանալ, թշնամին հետապնդեց թէ մէկ եւ թէ միւս ուղղութեամբ խուժանը յարձակւեց անզէն ժողովրդի վրա եւ սկսեցին անխնայ կոտորել ու կողոպտել, աւելի քան 250 դիակներ փռւեցին հովիտի մէջ մինչեւ Անգղի տակ ընկան անխտիր տղամարդիկ. կանայք ու նոյնիսկ երեխաները։ Մինչդեռ անզէն ժողովուրդը անխնայ կոտորւում էր. ձիաւորների մի ուժեղ խումբ շրջան արեց եւ կտրեց լեռան լանջով առաջացող զինւած տղաների ճանապարհը, ղեկավարող ձեռքը չը կար եւ տղաները բաժան-բաժան եղան եւ գնացին։

Արշակ Կակոսեանը եւ Մկրտիչ Ատոմեանը 12 տղաներով կոխեցին Շամիրամի առուն եւ իրենց ձգեցին Անգղի Աստւածածին վանքը, հետապնդող քիւրդերը եկան պաշարեցին վանքը եւ սկսւեց մի յամառ կռիւ, տղաները կռւեցին մինչեւ յետին փամփուշտը եւ ընկան բոլորն էլ, տղաների գնդակներից ընկան նաեւ մի քանի քիւրդեր, այդ ընկածներից մէկն էր մի յայտնի կրօնաւոր եւ Խառնուրդ գիւղի մօլլան Ֆայիմը։ Այս կռւի մէջ. ինչպէս եւ Կեմում աչքի ընկաւ Արշակ Կակոսեանը։

Եղիշ Մկրտչեանը 15 տղաներով կոխեց Շամիրամի առուն. առաջացաւ դէպի Անգղը եւ ապա Խօշաբի գետն ու անցնելով՝ դիմեց Սուրբ Ծիրանաւորի տար կոչւող բլուրը, հետապնդող քիւրդերը եկան պաշարեցին բլուրը եւ այստեղ էլ սկսւեց մի յամառ կռիւ, տղաներից 3-ը սպանւեցին. սպանւեցին նաեւ երկու քիւրդ եւ 3 ձի, երկար դիմադրելուց յետոյ Եղիշը 12 տղաներով ճանապարհ բացեց ու քաշւեց Քերծի լեռը։

Յովսէփ Խլղաթեանը 30-ի չափ տղաներով քիւրդերից  հետապնդւած՝ լեռան լանջերով առաջացաւ դէպի Անգղից վեր Շամիրամի առւի կամուրջը. այստեղ նա ծանր վիրաւորւեց, գնդակը ջարդեց երկու ծուկները. տղաները. ցրիւ եկան, Յովսէփը կարողացաւ իր հրացանը փրկել՝ յանձնելով այն տղաներից մէկին. իսկ ինքը անկարող լինելով շարժւել. հանեց մաուզէր ատրճանակը եւ սկսեց ընկած տեղից կրակել թշնամու վրա. մինչեւ որ նոր հարւած ստացաւ ու սպանւեց՝ քաւելով Կեմում իր ցոյց տւած թուլութեան մեղքը։ Յովսէփի հետի տղաներից 8 հոգի էլ սպանւեցին Անգղի ու Մաշտակի մէջտեղ. Խօշաբ գետի ափին. իսկ մնացեալը դուրս եկան Իշխանի-գոմ։

Սակայն մեծ կոտորածը տեղի ունեցաւ Անգղ գիւղի մէջ։ Այստեղ կառավարութիւնը դրած ունէր 8 հոգուց բաղկացած մի կօրտօն, այդ կօրտօնին վստահացան գիւղի մի քանի առաջաւոր մարդիկ եւ ռէս Գրիգորը. Յարութիւնեան Յովհաննէսը. ուստա Մարտիրոսը. գիւղի ուսուցիչ Արշակ Ղազարեանը։ սրանք առաջարկեցին գիւղում գտնւող 20-ի չափ զինւած տղաներին դուրս գալ գիւղից, տղաները քաշւեցին. միւս կողմից Կեմի ժողովուրդը լցւեց Անգղ, հասաւ քամակից խուժանը եւ զօրքերն ու քիւրդերը. սրանց միացան կօրտօնի ժանդարմները եւ սկսւեց մի սոսկալի տեսարան ջարդերի. կողոպուտների. բռնաբարութիւնների ու հրդեհումների։ Այստեղ ընկան առաջաւորները. հասարակ գիւղացին եւ ապա կին ու երեխաներ՝ թւով աւելի քան 27 հոգի։ Բացի այս. 300-ի չափ ժողովուրդ դիմեց  դէպի Խօշաբ գետը միւս ափն անցնելու համար. այստեէ էլ վրա հասան քիւրդերը եւ սկսեցին կոտորել. հարիւրի չափ էլ այստեղ ընկան՝ մեծ մասը գետի ալիքների մէջ մնալով։

Այսպիսով կատարւեց ջարդերից սոսկալին Կեմ. Կեմից մինչեւ Անգ, Անգղ. Խօշաբ գետի ափեր ահա այն տեղերը. ուր այդ օրը ընկան խողխողւած 700-ի չափ տղամարդ. կին նոյնիսկ երեխաներ։

Այս անօրինակ խժդժութիւնը վերժացաւ Իշխանի-գոմի կռւով։

Այս գիւղը եկան խմբւեցին Անգղի ջարդից յետոյ ահագին ժողովուրդ՝ Կեմից. Անգղից. Մաշտակից. Աթանանից. Պլթենից. Մարկոսից. Խորգոմից. Խարականից. Կզլտաշից- Քէօշկից։ Այստեղ եկան խմբւեցին նաեւ 80-ի չափ զինւած աղաներ։ Գասպար խապօեանը իր տղաներով այստեղ էլ չերեւաց։

Թշնամու ահագին ուժը նոյն օրը ապրիլի 7-ի կէսօրին. Անգղի կոտորածից յետոյ  շարժւեց դէպի Իշխանի-գոմ, դէպի Իշխանի-գոմ շարժւեց նաեւ Պլթենից ու Աթանանի վրա գնացած Էդհէմի բէյը երկու թնդանօթներով եւ միլլիսներով. այնպէս որ այս գիւղի վրա եկան աւելի քան 1000քիւրդեր ու միլլիսներ 4 թնդանօթով։

Իշխանի-գոմը ունի այսպիսի դիրք, մէկ երկու վերստ հեռաւորութեամբ հարաւային կողմից հոսում է Խօշաբ գետը. իսկ արեւմտեան ու հիւսիսային կողմից Շամիրամի առուն։ Շամիրամից տարւած է մի առու. որը պտոյտ գործելով ոռգում է գիւղի արեւելեան եւ հարաւային կողմում ընկած հողերը, գիւղի այս սահմաններում գտնւում են պարտէզներ։ Էդհէմ բէյը իր թնդանօթներով կանգ առաւ Խօշաբ գետի միւս ափում եւ այդ տեղից  սկսեց ռմբակոծել, իսկ Կեմի ու Անգղի խուժանը երկու երկու թնդանօթով մօտեցաւ գիւղին արեւելեան կողմից, ուստի եւ այս կողմի վրա էլ կենդրոնացրին տղաները իրենց ուժերը։

80-ի չափ զինւած տղաները դիրքեր գրաւեցին գիւղի արեւելեան ծայրի պարտէզներում եւ արտերի մէջ փորւած փոսերում։ Խմբերի վրա հսկելու պարտականութիւնը իրենց վրա վերցրին՝ Խորգոմից Յովհաննէս Պարօեանը. Խարականից Սեդրակ Շաղօեանը. Կզլտաշից Արմենակ Մուխսի-Փոխանեանը   Իշխանի-գոմից Յակոբ քահանեն ու Յակոբ Մունօեանը։ Շնորհիւ այս հինգ անձնաւորութիւնների. տղաները օրինակելի կերպով կատարեցին իրենց պարտքը։ Հերւից երեւաց Լազգին իր հրոսակախմբով եւ Սադուլ աղան միլլիսներով ու երկու թնդանօթներով։ Կեմի ու Անգղի դէպքերից յետոյ վստահ առաջանում էին դէպի գիւղը, նրանք առաջացան ու առաջացան եւ երբ մնում էր մի քանի հարիւր քայլ տարածութիւն. մէկէն գիւղի պարտէզներից եւ արտերի միջից կրակներ բացւեցին եւ քիւրդերն ու միլլիսները յետ քաշւեցին. թողնելով մի քանի մարդկանց ու ձիաների դիակներ։ Թշնամին զգուշացաւ. թնդանօթները զետեղեց Մաշտակի ջրաղացների մօտ եւ սկսեց ռմբակոծել  գիւղը, այդ ժամանակ հարաւային կողմից սկսւեց ռմբակոծել նաեւ Էդհէմի բէյի երկու թնդանօթը, թշնամին սիրտ առաւ ու սկսեց առաջանալ. բայց տղաները շուտով ընտելացան թնդանօթների ռմբակոծութեանը եւ նրանց շարժումը նորից կանգնեցրին։ Ժողովուրդը դուրս եկաւ գիւղից եւ շարժւեց կրակից ազատ գիւղի արեւմտեան սահմանները։

4 թնդանօթներ. հազարի չափ հրացաններ սկսեցին կրակ տեղալ գիւղի վրա. կռիւը շարունակւեց ամբողջ օրը. աւելի քան 150 ռումբեր ընկան գիւղի մէջ. բայց նրանք վնասներ չը պատճառեցին եւ թշնամին գիւղ մտնել չը կարողացաւ։ Ղեկավար մարդիկ իրենց դերը կատարեցին. կռւող տղաները սառնասրտութիւն ցոյց տւին եւ ոչ մի դիրք չը լքւեց ու թշնամու ձեռք չանցաւ։ Յամառ կռիւը տեւեց մինչեւ գիշերւա ժամի 10-ը. մութը կոխեց թշնամին քաշւեց մի քանի սպանւածներ տալով եւ ժողովուրդը փրկւեց։ Այդ օրը տղաները ունեցան մէկ զոհ, իր յանդգնութեանը զոհ գնաց Դախմանց գիւղացի Սարգիսը. որը 1896 թւի կոտորածին մահմեդականութիւն էր ընդունել. իսկ սահմանադրութեան օրով նորից ընդունել լուսաւորչականութիւն։

Թշնամին քաշւեց. կռիւը կանգ առաւ եւ տղաները ժողովեցին խորհրդի։ Արդեօք կա՞րող էր Իշխանի-գոմը նոյն ձեւով շարունակել դիմադրութիւնը. թերեւս. եթէ միայն փամփուշտի պաշար լինէր, սակայն փամփուշտ քիչ էր. ուստի որոշւեց թողնել Իշխանի-գոմը։ Սակայն փառաւոր դիմադրութիւնը վերջացաւ մի սխալ ու ցաւալի որոշումով։

Զինւած տղաները վերցնելով իրենց հետ 800-ի չափ տղաներ ու տղամարդիկ բռնեցին Վարագի ճանապարհը. ուր եւ հասան անվտանգ. իսկ մնացեալ ժողովուրդը քաշւեց դէպի Արտամետ. ուր նստում էր միւդիր. կարծելով. որ զինւած տղաների հեռանալով ինքը ազատ կը մնայ ջարդերից. սակայն այս անգամ էլ սխալւեց, Արտամետի մէջ նոր ջարդեր սկսւեցին. 300-ի չափ էլ այստեղ սպանւեցին. այստեղ ընկան։ Ահա այս երրորդ խոշոր ջարդից յետոյ միայն աւելի քան 3000 ժողովուրդ ցրւեց այս ու այն կողմը. մեծ մասը դիմեց քաղաք ու Վարագ։

 

Այսպիսով Հայոց-Ձորի շրջանը մաքրւեց թէ զինւած տղաներից եւ թէ ժողովրդից. գիւղերը աւիրւեցին. կենդանի մնացած ժողովուրդը քաշւեց քաղաք. Վարագ եւ այլ տեղեր, մի փոքր մաս էլ դիմեց դէպի Քերծի սարը. ուր ինչպէս տեսանք. քաշւեցին Պլթենցի. Քերծի. Սպիտակ-վանքի. մասամբ եւ Կզլդաշի ու Աթանանի փախածները։

Երեք շաբաթի չափ. մօտ 2000 ժողովուրդ մնաց Քերծի լեռը.. գիշրեը ժողովուրդը իջնում էր գւիղը. իսկ առաւօտները նորից քաշւում էր լեռը։ Զինւած տղաները պաշտպանում էին լեռան դիրքերը եւ քիւրդերը չէին երեւում, պաշարը վերցնում էին գիւղից. մի երկու անգամ էլ յարձակւեցին բեռներով ցորեն տանող քիւրդերի վրա եւ խլեցին բեռները, այդ յարձակումներից մէկի ժամանակ վեց քիւրդեր սպանւեցին։

Այս դրութիւնը շարունակւում էր. երբ ապրիլի 28-ի առաւօտեան մէկէն երեւաց Ոստանի գայմագամը 200-ի չափ միլլիսներով, նա գալիս էր դէպի Քերծ։ Ժողովուրդը որ դեռ եւս գիւղումն էր. քաշւց լեռը. 50-ի չափ միլլիսներ հետապնդեցին նրան. բայց հանդիպելով դիրքերը պահող զինւած տղաներին. յետ դարձան։

Այդ նոյն օրը Կզլդաշի չորս հայեր. որոնք իրենց գիւղն էին գնում. ճանապարհին կռւի բռնւեցին մի խումբ քիւրդերի հետ եւ սպանւեցին, դրանք չորսն էլ Մուխսի-Փոխանեանի տանից էին. մէկը Իշխանի-գոմի կռւում դեր խաղացած Արմենակն էր։ Այստեղ սպանւեցին նաեւ Արմենակի 15 տարեկան տղան. կտրիճ  Յաբեթը. որը իր ձեռքի մաուզէր ատրճանակով կռւեց մինչեւ վերջին փամփուշտը եւ ապա ընկաւ։

Ոստանի գայմագամը մտաւ Քերծ ու սկսեց գիւղում եղած հացի պաշարը ամբողջովին դուրս տանել, ժողովուրդը զրկւեց պաշարից. ուստի նոյն այդ օրւա գիշերը բաժանւելով երկու մասի. մի փոքր մասը դիմեց դէպի քաղաք ու Վարագ. իսկ մեծ մասը անցաւ Փեսանդաշտ. ուր զինւած տղաների ուժեղ պաշտպանութեան տակ ապաստանել էր ահագին ժողովուրդ Կարճկանից. ու Գեաւաշից. ինչպէս այդ կը տեսնենք իր տեղում։

 

Գ, ԴԻՄԱԴՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԹԻՄԱՐՈՒՄ

Թիմարի գաւառը գտնւում էր Վանից դէպի հիւսիս-արեւմուտք. որը լեռնային իր կազմւածքով արեւելեան կողմից առաջացել է Վանի լճի մէջ. կազմելով մի խոշոր թերակղզի։ Այս թերակղզու ափերի մօտ գտնւում են Լիմ ու Կտուց անապատները։ Թիմարը բազմահայ շրջան է. ունի 30-ից աւելի հայ եւ 20-ի չափ Ալիւրը. Մարմետը. Էրէրինը. Խժիշկը. Կիւսնենցը, Բողանցը. Խաւենցը. Ջանիկը։ Գաւառը բաղկացած է երկու մասից դրանք կոչւում են վերի ու վարի Թիմարներ։

Կոտորածի օրերին այս շրջանում շատ ու քիչ դիմադրութիւն ցոյց տւին չորս գիւղեր. որոնց վրա եւ կանգ կառնենք մի փոքր։ Այդ գիւղերն էին. վերին-Թիմարում՝ Աստւածածին կամ  Տիրամէրը ու Խժիշկը. իսկ վարին-Թիմարում՝ Ալիւր ու Մարմետը։ Դիմադրութիւնը թոյլ եղաւ, մարտի մէջ իր դիմադրութիւնով ուշադրութիւն գրաւող Թիմարը այս անգամ անգործ մնաց։

Դէպքերը սկսւեցին Բերկրիից, կազմակերպւած ջարդը նախ տեղի ունեցաւ Պստիկ-գիւղում ու Գործոթում. եւ այդ տեղից ջարդարար խուժանը շարժւեց Տիրամէրի ու Ջանիկի եւ ապա Ալիւրի ու Մարմեդի վրա։ Այդ պատճառով մենք կսկսենք Պստիկ-գիւղից ու Գործոթից։

Բերկրին սակաւահայ գաւառներից մէկն է. մի ժամանակւա բազմահայ այդ գաւառում այժմ հազիւ 700 տուն հայ ժողովուրդ կայ եւ այն էլ ցրւած Աբաղայն ու Բերկրի-օվայի տափարակներում։ Բերկրի աւանից դէպի հարաւ-արեւելք մէկ-երկու վերստի [1] վրա գտվւում է Պստիկ-գիւղը. իսկ դէպի հարաւ 10 վերստ հեռաւորութեան վրա՝ Թիմարի սահմաններին մօտիկ գտնւում է Գործոթը. երկուսն էլ բազմահայ գիւղեր եւ մէկը 74 միւսը 128 տուն բնակիչներով։  Ահա այս երկու գիւղերը հանդիսացան Բերկրիի կազմակերպւած ջարդերի բեմեր. զուգադիպւելով Բանդէ-Մահուի ձորում տեղի ունեցած ջարդերին։

Ապրիլի 6-ին. կէսօրից յետոյ. Բերկրիի գայմագամ Զիա բէյը եւ ժանդարմայի կօմանդան Ամար բէկը 200-ի չափ ժանդարմներով ու համիդիէաններով Գործոթ տման ջարդերի դաւադիր ծրագիր ձեռքերնին. եւ որպէսզի կասկածելի տեղիք տւած չը լինեն. իրենց հետ վերցրին Տէր-Յուսկան որդու վանքի վանահայր եւ առաջնորդական փոխանորդ Տէր-Մանւէլին։

Տէր-Մանւէլի յորդորներով գիւղեցիները հաւաքեցին 10 հատ հրացան եւ 50 ատ ոսկի դրամ ու ներկայացրին գայմագամին, 50 ոսկին միամիտ հայերը տւեցին իբրեւ փրկանք։ Բայց հրացաններն ու ոսկիներն ընդունելուց յետոյ. գայմագամը հրամայեց տղամարդկանց հաւաքել։ Գիւղում եղող տղամարդկանց. թւով 86 հոգի. ժանդարմները հաւաքեցին եւ լցրին առեւտուրով պարաող Վանեցի Մանուկ Մելօեանի տան մէջ ու դռները կողոպտեցին։Այս գործողութիւնը կատարելուց յետոյ. գայմագամը հեռացաւ գիւղից. հեռացաւ նոյնպէս Տէր-Մանւէլը եւ եկաւ Բերկրի. ուր մի գիշեր մնալուց յետոյ տեսաւ խժդժութիւնները. գնաց Մալբաթ գիւղի Խուրշուտի մօտ պաշտպանութիւն գտնելու յոյսով. եւ նրա ձեռքով էլ սպանւեց։

Գործոթի հայերը գիշերը փակւած մնացին Մելօեանի տան մէջ բոլորովին միամիտ։ Բացւեց ապրիլի 7-ի առաւօտը, ժանդարմներն ու միլլիսները դուրս բերին հայերին Մելօեանի տնից կապկպած ու շղթայած ու ուղիղ քշեցին դէպի հարաւ Եղունաձոր կոչւող տեղը. ու սկսեցին մեզ ծանօթ ձեւերով բոլորին կոտորել։ Տղամարդկանց կոտորելուց յետոյ դարձան անպաշտպան ժողովրդի վրա եւ սկսեցին սովորական վայրագութիւնները։

Նոյն ապրիլի 7-ի առաւըտեան Արճէշի Իրիշատ գիւղի հալաջցի Սիւլէյման աղէն 300- չափ միլլիսներով ու համիդէներով մտաւ Պստիկ-գիւղը. հաւաքեց գիւղի տղամարդկանց. թւով 120 հոգի ու գիւղի կալերը տանելով. սկսեց գնդակահարել ու սպանել նրանց, ջարդը միւսների պէս նախապատրաստւած չէր, այլ կատարւեց խուժանային ձեւով. այդ պատճառով 60 հոգու չափ. շատրը վիրաւոր. կարողացան փախչել։ դԴրանց մի մասը փախաւ Բերկրի. դիմաց յայտնի ցեղապետ Կոպ Մահմադ բէկի պաշտպանութեանը. բայց նա պաշտպանել չը կարողացաւ, ժանդարմները դուրս բերին բէկի տանից նրա պաշտպանութեան դիմած հայերին ու Աւանից դուրս տանելով կոտորեցին։ Մէկ մասը փախաւ սարերը. բայց մի քանի օրից յետոյ ձերբակալւեց. բերւեց Բերկրի եւ այդ տեղի հայերի հետ. ինչպէս տեսանք. Բանդի-Մահուի Կօլօտ-կամուրջի վրա ու գնդակահար թաղւեց գետի ալիքների մէջ։ Պստիկ-գիւղում ընկած դիակները բոլորովին կողոպտւեցին, մերկ ընկած մնացին 6 օր շարունակ արեւի տակ. մինչեւ որ վշտահար այրիացած կանայք եկան փոսեր փորեցին եւ տեղն ու տեղը թաղեցին իրենց հարազատներին։

Գործոթն ու Պստիկ-գիւղը կոտորելուց յետոյ. ջարդարար խուժանը յարձակւեց Գիւզակ. Ս, Թաթոս. Անձաւ եւ Փանզ գիւղերի վրա. այդ գիւղերումն էլ սկսւեց կոտորածն ու կողոպուտը։ Շրջանը դարձաւ ասպատակութիւնների վայր։ 60-ի չափ տղամարդիկ. որոնք փախել էին յիշեալ գիւղերից. դիմեցին Թրքաշէն գիւղը շաւէցիների ցեղապետ Արիֆ բէկի պաշտպանութիւնը խնդրելով. սակայն Արիֆի եղբայր Ալի բէկը նրանց յանձնեց հետապնդող քիրդերին. իսկ վերջինները անդէն մարդկանց քարշ տւին ջրաղացների մօտ եւ սրախողխող արին բոլորին։

Ահա այս դէպքերից յետոյ. ապրիլի 8-ի լուսաբացին. կօմանդան Ամար բէկը շաւէցիների ցեղապեի Արիֆ բէկի հետ. բազմաթիւ միլլիսներով ու համիդիէներով եկաւ պաշարեց Թիմարի Տիրամէր գիւղը։

Տիրամէրը ճանաչւած էր ուժեղ գիւղ, նա ունէր 35 զինւած տղաներ. որոնք եթէ առաջօրէն գիւղի դիրքերը գրաւէին. կարող էին մեծ դիմադրութիւն ցոյց տալ։ Սակայն ղեկավար չորս աղաները մէկ օր առաջ գնացել էին Փիրկարիր գիւղը խորհրդակցելու համար շրջանի միւս տղաների հետ, 10 հոգի էլ նկատելով ղեկավարների բացակայութիւնը. քաշւեցին Լիմ անապատ։ Մնացին գիւղում 20-21 հոգի առանց ղեկավարների։

Երբ խուժանը երեւաց. գիւղում մնացած տղաներից 7 հոգի. Ենոք Խաչատրեանի ղեկավարութեամբ վազեցին գիւղի արեւմտեան կողմը. Խաչ-աղբիւր կոչւող ժայռերը գրաւելու նպատակով. բայց մինչեւ որ նրանք տեղ կը հասնէին. քիւրդերը արդէն ժայռերը գրաւել էին։ Տղաները ընկան կրակի տակ եւ նրանցից երկուսը Աւետիս Մկրտչեանը եւ իր տղա Արշակը սպանւեցին, մնացեալ հինգը Արձան գիւղը այժմ էլ դիմեցին գիւղ հակառակ կողմը՝ Բուղում կոչւող ժայռերը բռնելու. բայց այդ ժայռերը նոյնպէս բռնւած էին արդէն քիւրդերով։ Տղաները նորից ընկան կրակի տակ. կորցրին նորից երեք հոգի. որոնց թւում ընկաւ նաեւ նրանց ղեկավար Ենոք Խաչատրեանը եւ մնացեալ երկու հոգուն միայն յաջողւեց ազատւել ու փախչել դէպի Լիմ, Զինւած տղաներից 5 հոգի էլ կարողացան գիւղի հարաւային կողմից փախչել ու ազատւել։ Ղեկավարող ձեռք չը կար եւ տղաները շաղ էին անցնում։ Ժողովուրդը եկաւ խմբւեց գիւղի կենդրոնում գտնւող Տէր-Գէորգի եւ նրան պատակից տների մէջ։ Թշնամին ոգեւորւեց եւ կրակ տեղալով առաջացաւ դէպի գիւղը։ Գիւղի հիւսիս-արեւելեան ծայրու գտնւող Բաշօյի տան մէջ եղող հասարակ ատրճանակներով զինւած 13 ջահիլ տղաներ դուրս թռան. անտեղեակ. որ թշնամին իրենց կռնակումն է գտնւում եւ բոլորն էլ սպանւեցին այդտեղ։ Դրանից յետոյ արդէն թշնամին լցւեց գիւղը եւ տները կողոպտելով սկսեց առաջանալ դէպի ժողովրդի համախմբւած տեղը։

Ահա յուսհաատական այս վայրկեանու գիւղում մնացած չորս զինւած աղաներ եւ չորս քաջեր՝ գիւղի ուսուցիչ Սմբատ Ալօեանը. Յարութիւն Ամիրեանը. Դաւիթ Դանէլեանը եւ Մարտիրոս Մանասեանը բարձրացան Տէր Գէորգի տան երկրորդ յարկի միակ սենեակը եւ սկսեցին կրակել մօտեցող խուժանի վրա։ Առաջին իսկ անգամ քիւրդերից մի քանի հոգի սպանւեցին. բայց նրանք շատ-շատ էին. որ յուսահատւէին. ուստի ամեն կողմերից առաջանալով եկան եւ օդի մէջ ցցւած սենեակը առան կրակի տակ։ Չորս կտրիճները շարունակեցին կրակել եւ մի քանի քիւրդեր նորից զարկւեցին. դրանց մէջ էր Բերկրկիի Առէն գիւղի աղան Զէյնալ բէկը՝ զարկւած Սմբատի գնդակով։

Կատաղի կռիւը տեւեց ամբողջ օրը. գնդակների տարափի տակ քանդւեց սենեակի մի պատը, տղաները հնարաւորութիւն չունենալով պատերի յետեւից դուրս գալ. ծածկեցին սենեակի յատակը եւ իջան տակի յարկը։ Ժողովուրդը սկսեց փախչել այս ու այն կողմը, թշնամին մօտեցաւ եւ հրդեհեց տղաների ապստամբած տունը. միւս կողմից սկսեց սպանել ձեռք ընկած տամարդկանց։ Տղաները անզօր լինելով կռւել խեղդող ծխի դէմ. ծակեցին տան պատը եւ դուրս եկան հարեւան Տէր-Աբրահամեան Սարգսի տան մէջ ու նորից շարունակեցին կռւել։ Եւ երբ նրանք սպառեցին բոլորովին փամփուշտը. նորից մի երկու զոհեր խլելով թշնամուց. նոր միայն տեղի տւին եւ ընկան քաջաբար։

Տիրամէրում սպանւեցին աւելի քան 70 հոգի. որոնցից 10-ի չափ կանայք ու երեխաներ։ Սպանւեց նաեւ Տէր-Գէորգը իր հետ տանելով 10 զոհեր միմիայն իր գերդասատնից։

 

Այն ժամանակ. երբ Տիրամէր գիւղում դեռ շարունակւում էր դիմադրութիւնն ու կոտորածը. միլլիսների ու քիւրդերի մի մեծ բազմութիւն եկաւ Ջանիկի վրա։ Շրջանի միւդիրը Մահմադ էֆէնդին. որը նստում էր Ջանիկ գիղում. խորհուրդ տւեց տղամարդկանց քաշւել գիւղին մօտիկ գտնւող քռաները. մինչեւ որ միլլիսներն ու քիւրդերը կը գային կանցնէին. սկսայն այդ նրանց չը փրկեց, յարձակումն ու կոտորածը տեղի ունեցաւ թէ քռաններում եւ թէ գիւղի մէջ։ Առանց դիմադրութեան այդ երկու տեղերում սպանւեցին 73 մարդ. եւ ապա սկսւեց կողոպուտ ու վայրագութիւններ։

Սարսափը տարածւեց ամբողջ շրջանի վրա. ժողովուրդը փախաւ դէպի Լիմ անապատ. ուր նա ամեն անգամ փրկութիւն էր որոնում իր նեղ օրերին։ Ապրիլի 8-ից սկսած ամբողջ մէկ օր ու գիշեր եկաւ ու խռնւեց ծովի ափը մի քանի հազար հոգուց բաղկացած բազմութիւն՝ Փիրկարիբ. Սօսրաթ. Շահգեալդի. Ջանիկ. Տիրամէր. Նորշէն. Քօչանի. Նորովանց. Գոմս գիւղերից եւ ծովափը հանդիսացաւ արտասովոր կսկիծի մի վայր։

Սակայն այդտեղ էլ նրան հանգիստ չը թողին, ապրիլի 9-ին Տիրամէր եւ Ջանիկ գիւղերի վրա եկած Ջանիկ գիւղերի վրա եկած ջարդարար բազմութիւնը շարժւեց դէպի ծովափ։ Ծովափին գտնւում է Լիմ անապատի դրսի տունը եւ նրանցից բաւականին հեռու Խժիշկ գիւղը, այս երկու կէտերի մէջ տարածւում են մի շարք բլուրներ. հանդիսանալով լճափի պատւարը, ժողովուրդը խռնւեց լճի անմիջական ափին. սպասելով նաւերի. իսկ զինւած տղաները բռնեցին բլուրների դիրքերը։ Զինւած տղաների թիւը հասնում էր մի քանի տասնեակների. նրանց օգնութեան հասաւ Ալջաւազի ինքնապաշտպանութեան խմբի խմբապետ մեզ ծանօթ Օհանը իր խմբով. որ զիջելով Ալջաւազի ժողովրդի թախանձանքին. երկու օր առաջ նաւով Լիմ էր եկել. կարծելով թէ իր հեռանալով շրջանը կազատւի կոտորածից։ Թշնամու ահագին բազմութիւնը հետզհետէ եկաւ գլխաւորապէս Դրսի տան եւ Խժիշկ գիւղերի դիրքերի վրա, տղաները բաժանեցին իրենց ուժերը եւ դէմ դրին։ Սկսւեց մի յամառ կռիւ. որը տեւեց ամբողջ օրը։ Կռիւը կատաղի էր ու արիւնոտ, երկու կողմերն էլ ունեցան զոհեր. թշնամին տւեց աւելի քան 40 սպանւած. այդտեղ սպանւեց նաեւ Աբաղայում անուն հանած աւազակ Սլթանէն. որը պատերազմից ի վեր ներումն էր ստացել եւ մտել էր կառավարական ջարդարար զօրքի շարքը։ Տղաները այդ օրւա կռւում տւեցին 8 զոհ։

Օրը մթնելուց յետոյ թշնամին քաշւեց եւ այլեւս չը վերադարձաւ. նրա տւած զոհը մեծ էր. նա անցաւ ուրիշ կողմ։ Ժողովուրդը նաւերով տեղափոխւեց անապատ. դա տեւեց երկու երեք օր, սարսափն ու նեղութիւնը սոսկալի էր, Լիմում հաւաքւեց աւելի քան 12. 000 ժողովուրդ, Ուտեստի պակասութիւն զգացւեց, շուտով հացը սպառւեց, վերջին շրջանում այնպէս եղաւ. որ իւրաքանչիւրին տալիս էին երկու բուռը ցորեն. որը կրակի վրա բովելով ուտում էին իբրեւ վերջին օրապահիկ։ Այս դրութիւնը շարունակւեց մի քանի օր եւս եւ ռուս բանակը յայտնւեց։

 

Սկսւած դէպքերը Թիմարում սրանով չը վերջացան։ Բերկրիի գայմագամ Զիա բէյի կազմած ջարդարար այս խուժանը. կոտորելով մարդկանց եւ աւերելով վերի Թիմարի գիւղերը. ապրիլի 12-ին եկաւ պաշարեց Ալիւրը. Թիմարի ծռաազարդ՝ ամենամեծ գիւղը. որը ունէր 343 տուն բնակիչ։ Բացի տեղական ժողովրդից. մարտի դէպքերից ի վեր քաշւել-եկել էին այստեղ Բարյակ. Ատնականց. Տրլաշէն գիւղերի ժողովուրդը աւելի քան 150 տնից բաղկացած։ Ալիւրում այդ միջոցին կային 160-ի չափ կռւող տղաներ. որոնց ղեկավարում էին ալիւրցի Աբիսողոմը. Սարգիս Մարտօեանը խաւենցի Միհրանը։

Տղաները բաժանւեցին մի քանի խմբերի. գրաւեցին գիւղի նշանաւոր դիրքերը եւ սպասեցին թշնամու գալուն։ Թշնամին պաշարեց գիւղը արեւածագից քիչ յետոյ եւ հանդիպելով կրակի . սկսւեց տաք կռիւ. որը տեւեց մինչեւ երեկոյ։ Թշնամու ուժը մեծ էր. բայց տղաները կարողացան քաջաբար դիմադրել. թոյլ չը տալով նրան գիւղին մօտենալ։ Այդ օրը թշնամին ունեցաւ 17 սպանւած. որոնցից մէկը շաւէցիների Տամբաթ գւիղի Հսէի  Կօրճօն էր։ Հայերը ունեցան մէկ զօհ. դա խաւենցի Տէր-Կարապետն էր։

Գիւղը պաշարողները գիշերը քաշւեցին տաճիկ Մօլլա-Կասում գիւղը եւ յոյս չունենալով կռւով Ալիւրը գրաւել. դիմեցին հետեւեալ խարդախ միջոցին։ Պատրաստեցին մի նամակ եւ յանձնեցին միլլիսների հարիւրապետ Իսմայիլ աղային, սա յաջորդ առաւօտ նամակը բարձր բռնած եկաւ Ալիւր եւ նամակը յանձնեց գիւղի առաջաւորներին-ռէս Գիւլամիրին եւ Արմենակ Չամանիկեանին. յայտարարելով. որ եթէ տղաները զէնքերը վար դնեն. Ալիւրին ոչ մի վնաս չի հասին։

Այս. ժողովրդի մէջ առաջ բերեց մտքերի շփոթութիւն. մի մասը առաջարկում էր զէնքերը յանձնել. միւս մասը հակառակում էր։ Տարաձայնութիւնը ծայր տւեց եւ կռւող տղաների մեծ մասը զէնքը վերցուց ու գիւղից դուրս եկաւ։ Ահա այս միջոցին տաճիկները անարգել լցւեցին գիւղը։ Հայերը խաբւեցին, միլլիսներն ու քիւրդերը գիւղ մտան թէ չէ. սկսեցին տղամարդկանց հաւաքել եկեղեցու մէջ։ Այս տեսնելով ժողովուրդը փախաւ եւ տաճիկների ձեռք ընկան 160 մարդ։ Գիւղը ենթարկւեց կողոպուտի եւ աւերման։ Ձերբակալւած մարդիկ երկու օր մնացին եկեղեցու մէջ փակւած. երրորդ օրը. ապրիլի 15-ին. վաղ առաւօտեան դուրս բերին նրանց եկեղեցուց կապկպած թեւերով. քշեցին գիւղից հեռու առանձին ընկած Եքեա-բաղ կոչւած այգին ու յայտնի ձեւով բոլորին կոտորեցին։

 

Ալիւրի աւերման յաջորդ օրը. ապրիլի 14-ին. ջարդարար մի խուժան շաւէցիների ցեղապետ Ալի բէկի առաջնորդութեամբ եկաւ Մարմետի վրա, մոլորութիւնը այստեղ աւելի կատարեալ եղաւ։ Ռէս Յովհաննէսը հաւատացած իր ծանօթ աւանցի Մանուկին. գնաց Աւանց. ներկայացաւ կօմսէր Շիւքրիին. ստացաւ նրանից մի դրօշակ. բերեց կանգնեցրեց գիւղի մէջտեղ. եւ վստահած այդ դրօշակին. առաջարկեց գիւղի մէջ եղող 60-ի չափ զինւած տղաներին հեռանալ գիւղից, եւ տղաները հեռացան։

Սակայն հէնց որ Ալի բէկը իր մարդկանցով գիւղը մտաւ. սկսեց պատահած տղամարդկանց բռնել ու լցնել եկեղեցին. ինչպէս որ եղաւ Ալիւրում։ Ժողովուրդը փախաւ, փախան եւ մարդկանցից շատերը. ու այդպիսով քիւրդերի ձեռքն ընկան 100-ի չափ տղամարդ. որոնց թւում նաեւ հաւատացեալ ռէսը։Սրանց միեւնոյն օրը կապկպեցին. տարան գիւղից կէս ժամ հեռու. դէպի արեւմուտք ընկած Ջաղացի-ձոր կոչւած տեղը եւ բոլորին սպանեցին։ Այդ նոյն տեղը բերին ու կոտորեցին նաեւ 25-ի չափ տղամարդկանց Ջիրաշէն գիւղից։

Ալիւրն ու Մարմետը աւերելուց յետոյ. աւերեցին նաեւ շատ գիւղեր վարի Թիմարի ահագին ժողովուրդը շաղ անցան այս ու այն կողմ. մի մասը գնաց դէպի Աւանց ու Քաղաք. շատ աղջիկներ ու կանայք առեւանգւեցին ու գերւեցին, այդ բազմութեան մի մասն էլ գնաց դուրս եկաւ մինչեւ Փեսանդաշտ։

Կտուց անապատը. որը նախկին կոտորածների ժամանակ հազարաւոր ժողովրդի ապաստան էր տւել. այս անգամ մէկ հոգի էլ պատսպարել չկարողացաւ, կառավարութիւնը օր առաջ այստեղ 15 հոգուց բաղկացած կօրդօն դրեց, վարի Թիմարի զինւորական ուժը. որ հեշտութեամբ կարող էր այդ կօրդօնը մէջտեղից վերացնել եւ Կղզին բազմաթիւ ժողովրդի ապաստան դարձնել. այդ չարեց. նրան ղեկավար ուժը հանդէս չեկաւ եւ այսպիսով հայաշատ վարի Թիմարի ահագին ժողովուրդը սոսկալի տառապանքներ կրեց ու մեծ կորուստներ տւեց՝ տարագիր լինելով այս ու այն կողմ։ Իսկ զինւած ուժերից աւելի քան 100 հոգի թափառական դարձան Թիմարի լեռներում. մինչեւ որ ռուսական բանակը յայտնւեց։

 

Այն մինջոցին. երբ Ալիւրում ու Մարմետում շարունակւում էին ջարդերն ու վայրագութիւները. Բեկերի գաւառի Գործոթ գիւղում. ուր մի անգամ արդէն. ինչպէս տեսանք. կոտորած եղաւ. տեղի ունեցան նոր դէպքեր. որոնց մասին այստեղ արժէ երկու խօսք արձանագրել։

Առաջին կոտորածից յետոյ Գիւզակ. Ս, Թաթոս. Քեարաբիկ. եւ Չախմախ գիւղերից բաւականաչափ ժողովուրդ եկաւ խմբւեց Գործոթ. տեղական ժողովրդի հետ կազմելով մի մեծ բազմութիւն։ Այստեղ եկան խմբւեցին նաեւ աւելի քան 300 տղղամարդ. որոնցից 50-ը զինւած էին։ Ապրիլի 12-ին շրջակա գիւղերից բաւականաչափ քիւրդեր եկան Գործոթ եւ սկսեցին հորերում եղած ցորենը հանել. տղաները կրակ բացին նրանց վրա եւ 10-ի չափ քիւրդեր սպանեցին։ Այս տեսնելով. քիւրդերը փախան եւ 10-12 օր Գործոթը միանգամայն հանգիստ մնաց։

Սակայն ապրիլի 24-ին Բերկրիի ժանդարմայի կօմանդան Ամար բէկը յանկարծ մի քանի հարիւր միլլիսներով յայտնւեց եւ սկսւեց մի յամառ ու տեւական կռիւ։ Գիւղի կենդրոնում գտնւում էր եկեղեցին. ժողովրդին վայրագութիւններից ազատելու նպատակով եկեղեցու շուրջը գտնւող 8-10 տների մէջ բացեցին անցքեր. ժողովուրդը զետեղեցին այդ տների մէջ. իսկ տղաները բարձրացան եկեղեցու տանիքը եւ սկսեցին այդ տեղից կռւել։ Թշնամին գրաւելով գիւղի ծայրում գտնւող տները. երեք օր անընդհատ փամփուշտ փչացրեց. բայց ըմբոստ տղաներին ընկճել չկարողացաւ. ուստի դիմեց հետեւեալ խաբեբայական միջոցին։ Կօմանդանը կազմեց ներումն շնորհող մի կեղծ հեռագիր եւ ուղարկեց տղաներին։ Ճիշտ է. տղաները հեռագրին հաւատ չընծայեցին. բայց ժողովրդի մէջ թուլութիւն առաջ եկաւ. եղան նաեւ հաւատացողներ, ծայր տւեց տարաձայնութիւնը եւ զինւած տղաները մի հարիւր հոգի տղամարդ վերցնելով հեռացան գիւղից։ Ամար բէկը իր նպատակին հասաւ. առանց դիմադրութեան առաջացաւ դէպի եկեղեցին. ժողովուրդը դռները բացեց եւ այդտեղ եղող տղամարդիկ. աւելի քան 100 հոգի. նոյն Մելօեանի տան առաջ մէկիկ մէկիկ ընկան։ Այս տեղի ունեցաւ ապրիլի 27-ին. 5 օր անց մայիս 2-ին հայ կամաւորները մտան Գործոթ, նրանք ականատես եղան դիակներով շաղ անցած հրապարակին։

 

Դ, ԴԻՄԱԴՐՈՒԹԻՒՆՆՆԵՐԸ ՎԱՐԱԳԻ ՇՈՒՐՋԸ

Վանից դէպի արեւելք. մէկ ժամ հեռու. ցցւած է երկգագաթ Վարագը։ Գագաթներից մէկը մեծ է. միւսը՝ փոքր նրանք ընկած են այնպէս. որ փոքր գագաթը. Վանից նայելիս. երեւում է գծւած մեծի ֆօնի վրա։ Արեւելեան բարձր գագաթը կոչւում է Գալիլէա. իսկ արեւմտեան փոքր գագաթը՝ նաեւ Շուշանից սար։ Երկու գագաթների մէջ. մեծի կրծքին. գտնւում է վերին Վարագի բարձունքը. որտեղից հիւսիսային եւ հարաւային  ուղղութեամբ բացւում են խորունկ ձորեր։ Հիւսիսային ձորի մէջ գտնւում է Ս, Գրիգորի վանքը. իսկ արեւմտեան գագաթի հարաւային լանջի վրա հպարտ բազմած է Վարագի վանքը Վասպուրականի Արծւի բոյնը։ Վարագի հիւսիսային փէշերի վրա. մօտիկ Ս, Գրիգորի վանքին. գտնւում են չորս գիւղեր, նրանք են՝ հայաբնակ Կողպանցը ու Դարման-գիւղը. խառըբնակ Ձորովանցը տաճկաբնակ Զրւանդանցը։ Բացի այդ. փոքր գագաթի արեւմտեան փէշերին գտնւում է Շուշանց գիւղը։

Վարագը իր ձորերով. դիրքերով ու վանքերով ներկա ջարդերի միջոցին երկու կարեւոր նշանակութիւն ունեցաւ, նախ՝ այստեղ եկան ապաստանեցին մի քանի հազար ժողովուրդ շրջակա գիւղերից եւ Հայոց-ձորից. երբ սկսւեցին կոտորածները. երկրորդն ու գլխաւորը՝ Վարագը հանդիսանալու էր փրկութեան ճանապարհ ու կայան. եթէ Վանը պարտւէր եւ ժողովուրդը ստիպւած լինէր թողնել քաղաքը. այդ էր ճանապարհը. որովհետեւ Վարագի հիւսիսային եւ հարաւային լանջերով ձգւում էին Արճակ-Պարսկաստանի եւ Խօշաբ-Բաշկալէի գծերը։ Օրինակ. 1896 թւի դէպքերին Վանի կռւողները առաջնորդութեամբ Պետօյի [2]. Աւետիսեանի [3] եւ Մարտիկի [4]. քաղաքը թողնելուց յետոյ նախ քաշւեցին Վարագ եւ ապա անցան Պարսկաստան ու ճանապարհին ընկան բոլորը։

Վարագի այս կրկնակի կարեւորութիւնը ի նկատի ունենալով. դեռ ջարդերից առաջ կառավարութիւնը մի երեք տասնեակ ժանդարմներ դրեց վանքի մէջ, այս ուղղութեամբ միջոցներ ձեռք առան նաեւ հայերը, ուստի երբ խռովութիւնները սկսւեցին. ժանդարմներին մէջտեղից վերացնելու եւ վանքը ազատելու նպատակով շարժւեցին երկու խումբ տղաներ Շուշանց եւ Կուռուբաշ գիւղից, շարժւեցին տղաներ նաեւ Նոր-գիւղից եւ ժանդարմները զգալով իրենց նեղ դրութիւնը ապրիլի 7-ի գիշերը. երբ Վանում կռիւն արդէն սկսւել էր. սպանեցին վանքի միաբաններ Արիստակէս եւ Վրթանէս վարդապետներին. ինչպէս եւ չորս ծառաներին ու փախան։ Այս միջոցին արդէն սկսւել էր նաեւ Հայոց-ձորի կոտորածը եւ բազմաթիւ ժողովուրդ. հետապնդւած քիւրդերից. դիմում էր դէպի Վարագ։ Վարագը արդէն տղաների ձեռքին էր եւ նրանց ղեկաւարում էր խմբապետ Թորոսը. երբ լուր հասաւ. որ Նոր-գիւղի սահմաններում քիւրերը կտրել են ժողովրդի առաջը, լուրը առնելուն պէս խմբապետ Թորոսը վերցրեց տղաներն ու հասաւ Նոր-գիւղ, սկսւեց կռիւ տղաների եւ քիւրդերի մէջ. սպանւեցին քիւրդերից մի երկուսը. միւսները յետ փախան եւ ժողովուրդը քաշւեց լեռը։

Քաղաքում արդէն կռիւն սկսել էր. Վարագը գտնւու էր տղաների ձեռքում. հարկաւոր էր մաքրել ճանապարհները քաղաքի եւ Վարագի մէջ. որոնցով կատարւում էին գիշերային երթեւեկութիւնները, այդ ճանապարհներից մէկը իրենց ներկայութեամբ խանգարում էին Ձորովանց - Զրւանդանց գիւղերը, եւ ահա ապրիլի 12-ին քաղաքից ուղացկւեցին այդ գիծը մաքրելու համար Արմենակ Եկարեանը. Յովսէփ Գույումջեանը Զաւէն Կորկոտեանը։ Աջակցութեամբ Դարման-գիւղի եւ Կողպանցի զինւած տղաների. յարձակում գործւեց Ձորովանց գիւղի վրա, տաճիկները այդտեղ մեծ ուժ էին հաւաքել. այդ պատճառով երկու օր շարունակւող յարձակումները յաջողութիւն չունեցան. բայց երրորդ օրը գիւղը գրաււեց։ Սակայն այդ միջոցին Արճակի գւղերը աւարելով օգնութեան հասաւ Սարայի գայմագամը զօրքով ու թնդանօթով, Դարման-գիւղ. Լիմ. Զարանց. Սեւան գիւղերի ժողովուրդը քաշւեց Վարագ, անհաւասար ուժին տեղի տալով քաշւեցին նաեւ տղաները եւ Ձորովանցը. ինչպէս եւ Դարման-գիւղը նորից անցան տաճիկների ձեռքը։

Բայց Կողբանցը. Շուշանցը. Ս, Գրիգորի եւ Վարագի վանքերը մնացին տղաների ձեռքում իրենց պաշարներով. շրջակա գիւղերից եւ գաւառներից եկան խմբւեցին այս տղեերը աւելի  քան 6000 ժողովուրդ, գիշերային երթեւեկութիւնը շարունակւեց քաղաքի հետ եւ Վարագը իբրեւ վանեցու վերջին կայան՝ պահպանեց իր գոյութիւնը։

Այս. ի հարկէ. հանգիստ չէր տալիս Ջէւդէտին. այն Ջէւդէտին. որը ահա քանի էր հրապարակ էր բերել իր ամբողջ ռազմական կարողութիւնը թնդանօթներով հանդերձ. բայց Վանը ընկճել չէր կարողանում, ուստի ինչ գնով էլ լինի. գոնէ Վարագը. այդ կայանը խորտակել։ Մի քանի անյաջող փորձերից յետոյ. ապրիլի 25-ին. շաբաթ օր. Հաջի-բէքիրի զօրանոցից եւ այլ տեղերից ահագին զօրք շարժւեց դէպի Շուշանց գիւղը։ Զօրքը բաղկացած էր 300-ի չափ հեծեալ եւ 1000-ից աւելի հետեւակ չեթաններից ու միլլիսներից. ունենալով իրենց հետ թնդանօթ։

Հայերը նոյնպէս ունէին բաւականաչափ ուժ. բայց նրանք բաժանւած էին երեք տեղ, Կողպանց գիւղի եւ Ս, Գրիգորի վանքի դիրքերը պաշտպանում էր խմբապետ Յակոբ Պլնկօեանը 50 տղաներով, Վարագի վանքի դիրքերը պաշտապում էր խմբապետ Թորոսը 250 տղաներով. իսկ Շուշանցը պաշտպանում էր Արճակի ղեկավար Շիրին Յակոբեանը 250 տղաներով։ Թշնամու հարւածը մաբողջապէս ուղղւած էր Շուշանցի դէմ։

Դեռ լոյսը չէր բացւել. երբ Շուշանցը պաշտպանող տղաները. նկատելով թշնամու շարժումը. շտապեցին Տրովգեօլ կոչւող դիրքը գրաւելու, թշնամին հէնց այդ դիրքի վրա էլ ուղղեց կրակը. դիմադրութիւնը եղաւ շատ կարճատեւ. տղաները մի փոքր կռւելով տեղի տւին եւ թշնամին գրաւեց դիրքը։ Տրովգեօլի անկումը ճակատագրական եղաւ Շուշանցի համար, թշնամին սրտապնդւած առաջացաւ դէպի գիւղը. երեք թնդանօթները եւ բազմաթիւ համազարկերը. ռումբեր ու գնդակներ էր որ տեղում էին գիւղի վրա, միւս կողմից այստեղ կռւողները չը յայտնաբերեցին այն կարող դիմադրութիւն. ինչ որ հնարաւոր էր։ Ղեկավարող ձեռքը թոյլ գտնւեց եւ շուտով Շուշանցն ընկաւ, տղաները հետզհետէ քաշւեցին Վարագ. թշնամին գրաւեց գիւղը եւ սկսեց տները հրդեհել։

Այս յաջողութիւնից յետոյ թշնամին փորձեց բարձրանալ դէպի վանքը պաշտպանող դիրքերը. բայց առաջացան տղաները եւ թշնամուն յետ քաշեցին նորից Շուշանց։

Սակայն պերտութիւնը արդէն կիսով չափ կատարւել էր, Շուշանցի անկումը իր հերթին ճակատագրական եղաւ Կողպանցի եւ Ս, Գրիգորի համար։ Թշնամու մի մասը Շուշանցը գրաւելուց յետոյտ շարժւեց դէպի երկար չը տեւեց. մի երկու ժամ կռւելուց յետոյ. տղաները քաշւեցին դէպի լեռան բարձունքները եւ գիւղն ու վանքը ընկան թշնամու ձեռքը ու հրդեհւեցին։

Մութը պատեց, ժողովուրդը քաշւեց լեռան վերին մասերը, տղաները խմբւեցին վանքի մէջ խորհրդակցելու, այս միջոցին Վարագի լանջերը դեռ աղմկւում էին թշնամու համազարկերից, լքումն էր սկսւել տղաների մէջ։ Ահա այս տպաւորութեան տակ խորհրդակցութեան նստեցին։ Փոխանակ ուժերը կենդրոնեցնելու եւ բոլոր թափով կորցրած կարեւոր դիրքերը նորից վերագրաւելու. այլեւայլ առաջարկութիւնններ արւեցին. համաձայնութիւն չը կայացաւ նրենց մէջ, այդ օրւա անյաջողութիւնը եւ Շուշանցից անկումը իր նւաճումներն էր գործել. խորհրդակցութիւնը հետեւանքի չը հասցրեց։ Շուտով կէս գիշեր եղաւ. թշնամին քաշւեց. ճանապարհը դէպի քաղաք ազատւեց. եւ ահա տղաների մի մասը բռնեց քաղաքի ճանապարհը. նրան հետեւեց ժողովրդի մի մասը։ Այս արդէն Վարագը թողնելու եւ նրա անառիկ դիրքերը պարպելու սկիզբն էր, ժողովրդի մի մասն էլ մնացեալ տղաների հետ քաղաք իջաւ յաջորդ գիշերը եւ թշնամին եկաւ վանքը գրաւեց եւ ապա հրդեհեց. որից յետոյ Վարագի վերին բարձունքներում ինչպէս եւ Աստղական-բերդ կոչւած տեղում դեռ տաղներ ու ժողովուրդ կային. որոնք մի երկու օր անց նոյնպէս իջան քաղաք։

Այսպիսով ընկան շրջանները. ընկճւեցին այս ու այն գաւառում. այս ու այն գիւղում բռնկւած դիմադրութիւնները. ընկաւ նաեւ Վարագը եւ Վանի այդ ամրութիւնը վերջին կայանը իր անառիկ դիրքերով. բոլորը համախմբւեցին Վան. որը յամառ կերպով դեռ շարունակում էր մարտը, համախմբւեցին ընդհանուր ու միացած ուժերով յայտնագործելու այն կորովը. այն հերոսական պայքարն ընդդէմ տաճիկ կառավարութեան եւ այն յաղթանակը. որ տարաւ Վանի հայութիւնը այնպէս պատւով. այնպէս վեհօրէն։

 



[1]        1 վերստը հավասար է 1, 0668 կմ - ծնթ. խմբ.:

[2]        Պետո (Ալեքսանդր Պետրոսյան, 1870-1896), ազատագրական շարժման գործիչ, ՀՅԴ անդամ - ծնթ. խմբ.:

[3]        Մկրտիչ Ավետիսյան (Թերլեմեզյան, 1864-1896), ազատագրական շարժման գործիչ, հայ ազգային առաջին կուսակցության՝ Արմենական հիմնադիր - ծնթ. խմբ.:

[4]        Մարտիկ (Մարտիրոս Սարուխանյան, 1873-1896), ազատագրական շարժման գործիչ, Հնչակյան կուսակցության անդամ - ծնթ. խմբ.: