Մեծ դէպքերը Վասպուրականում 1914-1915 թուականներին

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ ՔԱՂԱՔՈՒՄ

Ի՞նչ դեր է խաղում Քաղաքը Վանի հայկական կեանքում։ Ահա այն խնդիրը. որը կարեւոր է նախ եւ առաջ լուսաբանել։

Քաղաքն ինչպէս տեսանք. Վանի նախնական բնակավայրն էր, նա հիւսիսից պաշտպանւած էր Շամիրամի պատմական բերդով՝ ուղղահայեաց. գահավէժ ժայռերի մի երկար շղթայով. որի վրա մարդու կարող ձեռքը կերտել էր նոր ամրութիւններ. իսկ մնացեալ երեք կողմերից նա շրջապատւած էր երկարուկ ատամնաւոր պարիսպներով։  Այժմ մեծ մասամբ աւերւած. բայց մի ժամանակւա կայուն ու խրոխտ պարիսպների մէջ դառնում էր պատմական Վասպուրականի քաղաքական կեանքը. դառնում էին նաեւ տնտեսական ու մտաւոր խնդիրները։ Միաժամանակ այստեղ գտնւում էին հին հայկական եկեղեցիները. այստեղ էլ կառուցւեցին նոր տիրապետողների մի քանի նշանաւոր մզկիթներ։

Այսպիսի ամուր ու հաստատուն պայմաններով շրջապատւած էին լինում առհասարակ երկրի հարստութիւնները իրենց մէջ ամփոփող կենդրոնները հին եւ միջին դարերում։

Նոր դարը կեանքի ու յարաբերութիւնների նոր պայմաններ ստեղծեց. կուլտուրան նւաճումներ գործեց. ատամնաւոր պարիսպները իրենց նշանակութիւնը կորցրին. ազգաբնակութեան ունեւոր ու ազդեցիկ դասերը ձգեցին պարսպապատ ու խեղդող մթնոլորտը. պարիսպներից դուրս արւարձաններ հիմնեցին եւ նախկին շէն կենդրոնները աստիճանաբար ընկան ու քայքայւեցին։

Ահա միեւնոյն վիճակին ենթարկւեց նաեւ Վասպուրականի մայրաքաղաքը. նա հետզհետէ ընկաւ. կորցրեց իր նախկին փառքը եւ նրա կողքին հիմնադրւեց բուսական Այգեստանը. որը գնալով ընդարձակւեց ու ճոխացաւ։

Ճիշտ է. շուկան մնաց Քաղաքում. Քաղաքի մէջ մնացին նաեւ կառավարական հիմնարկութիւններն ու հաստատութիւնները. ինչպէս եւ հայոց առաջնորդարանը. բայց նա քաղաքականապէս ընկաւ. որովհետեւ ազգաբնակութեան խոշարագոյն մասը՝ այն էլ ունեւոր եւ կարող մասը հայ թէ մահմեդական. դուրս գնաց եւ Քաղաքում մնաց չնչին ու չքաւոր մասը։ Եւ սրա հետեւանքը եղաւ այն. որ ինչպէս տեսանք. Վանի 41. 000 ազգաբնակութիւնից վերջին տարիներում Քաղաքի մէջ մնացին ընդամենը 4000 հոգի. որից 3000 հայ. իսկ 1000-ը մահմեդական։

Այսպէս լինելով բնական է. որ Վանի հայկական կեանքում  Քաղաքը դադարէր դեր խաղալուց. եւ դադարեց դեր խաղալ  մանաւանդ վերջին շրջանում։

Հայկական կեանք ասելով Տաճկաստանում հասկացւել է ազգային-յեղափոխական կեանք։ Բռնակալ կարգերում հայ ժողովրդի նկատմամբ այդ երկու տերմինները սերտ կապւած են եղել միմիանց. որովհետեւ այն բոլոր հարցերը. նոյնիսկ անմեղ հարցերը. որոնք ազգային բնոյթ էին կրում. կառավրութեան կողմից հալածւում էին։ եւ հայ ժողովուրդը անկարող լինելով ապրել առանց ազգային կեանքի. դիմում էր գաղտնի գործնէութեան եւ ընտրում յեղափոխական ճանապարհ։ Իսկ նկուղային եւ յեղափոխական գործնէութեան համար միակ յարմարաւոր վայր հանդիսանում էր Այգեստանը եւ միմիանց հետ ներքին հաղորդակցութիւն ունեցող պարտէզներով ու այգիներով. հազար ու մի թագստոցներով. պաշտպանութեան տեղերով օժտւած այդ ծառաստանը, մինչդեռ կառավարութեան քթի տակ. Քաղաքի կուտակւած տների մէջ նկուղային-յեղափոխական կեանքը միանգամայն անհնարին էր դառնում։ Այսպէս էր դրութիւնը հին ռէժիմի օրով։

Սահմանանդրական նոր կարգերում Քաղաքը աւելի եւս անուշադրութեան մատնւեց։ Առաջնորդարանը. նրա հետ միասին նաեւ ազգային քաղաքական ժողովը. որոնք հին րէժիմի օրովճանաչւում էին իբրեւ հայ ժողովրդի ներկայացուցիչ մարմիններ եւ որոնց հետ վարում էր բանանկցութիւններ կառավարութիւնը գտնումէին Քաղաքում եւ այդտեղ էլ դառնում էին ազգային խնդիրները։ Սահմանադրական կարգերում առաջնորդարանը. ինչպէս եւ ազգային քաղաքական ժողովը յետ մղւեցին, Դաշնակցութիւնը իբրեւ հայ իրականութեան մէջ գործող ուժեղ կուսակցութիւն՝ լեգալիզացիայի ենթարկւեց, նոր կառավարութիւնը. որը ամբողջապէս անցել էր երիտասարդ թուրքերի ձեռքը. ճանաչելով այդ կուսակցութիւնը իբրեւ բերան արտայայտիչ հայ ժողովրդի. այդ ժողովրդի վերաբերեալ հարցերում բանակցութիւններ վարում էր յիշեալ կուսակցութեան հետ. իսկ այդ կուսակցութեան գործնէութեան կենդրոն հանդիսանում էր այն Այգեստանը. որը րէժիմի օրով շատ ու  շատ անգամ պատսպարել էր իր ծոցում մատնւած ու վտանգւած յեղափոխականներին։

Այսպիսով Քաղաքը Վանի հայ իրականութեան մէջ եր չէր խաղում, այսպէս էլ ընդունում էր կառավարութիւնը եւ նրան հանգիստ թողնում։ Օրինակ. 1895-96 թւերի ջարդերի ժամանակ. երբ Այգեստանը գաւառների հետ միասին հրի ու սրի ասպարէզ դարձաւ. աւերի ու սրածութեան ենթարկւեց. Քաղաքի այ ազգաբնակութիւնը ջարդերից ազատ մնաց։ Ճիշտ է. շուկան հրդեհւեց ու կողոպպտւեց. բայց հայ թաղերը ջարդի չենթարկւեցին։

Եւ Քաղաքը Վանի հայ իրականութեան անց ու դարձի մէէջ դեր չունեցաւ մինչեւ կռւի պայթած վայրկեանը։

Գաւառներում ընդհարումներ էին տեղի ունենում. դրանց արձագանք էր տալիս Այգեստանը։ Կառավարութեան հարկաւոր էր այս կամ այն դիմումն անել. դիմումը լինում էր Այգեստանից եւ եթէ հայոց առաջնորդի ներկայութիւնը անհրաժեշտ էր կամ ազգային քաղաքական ժողով պիտի գումարւէր. առաջնորդը հրաւիրում էր Այգեստան։ Կառավարութիւնը բանակցութիւնների կարիք ունէր. նա նոյնպէս դիմում էր Այգեստան. ուր գտնւում էին դաշնակցական գործողները։

Ու այսպէս. մինչդեռ դէպքերը թաւալւում էին կայծակի արագութեամբ եւ Այգեստանում տեղի էին ունենում խոշոր անց ու դարձեր. Քաղաքը լուռ էր. բայց հենց որ կռիւը պայթեց. Այգեսատնի հետ միաժամանակ Քաղաքն էլ շարժւեց եւ շարժւեց ինչպէս լաւան լեռան հանգած հրաբուխի խառնարանից։

Բայց մի՞թէ Քաղաքը բոլորովին անգործ էր մինչեւ այդ։

Ոչ. նա գործում էր եւ գործում էր լռիկ։

Դաշնակցութիւնը Քաղաքում ունէր գործող մի մարմին զուտ տեղացիներից կազմւած, դա եօթ անդամից բաղկացած մի ենթակոմիտէ էր՝ Այգեստանում գործող կենդրոնական կոմիտէին ենթարկւող։ Այս մարմինը սերտ կապւած էր կենդրոնական մարմնի հետ. շարունակ յարաբերութիւն էր պահում հետը. այնտեղից ստանում էր հրահանգներ. նար խորհրդակցութեան դիմում էր  շուտ շուտ, մի խօսքով այս մարմինը իր ներշնչումները ստանում էր կենդրոնական մարմնից։

Այս մէկ։

Երկրորդ. ենթակոմիտէն կազմւած էր ուժեղ. կարող եւ անձնազոհ անձնաւորութիւններից, դրա մէջ մասնակցութիւն ունէր հայ ուսուցիչը. հայ արհեստաւորը. հայ վաճառականը. նոյնիսկ հայ կալւածատէրը։ Այն հանգամանքը. որ քաղաքական պայմանները հարւածում էին ամէնքին անխտիր. ուստի հնարաւոր էր դերձել ամեն տեսակ խմբակցութիւն։ Շահերի զուգորդութիւնը. ցեղային հալածանքը յայտնագործել էր մէկ իդէել. դա ցեղի պաշտպանութեան. ցեղի գոյութեան իդէալն էր։ Եւ ահա այս մարմինը. որը հանդիսանում էր հայ ցեղի գոյութեան իդէեալ դաւանող խմբակներից մէկը. ղեկավարեց Քաղաքի կռիւները. բոլոր խաւերի կուռ աջակցութեամբ տալաւ այդ կռիւը պատւով մինչեւ իր վախճանը եւ յայտնագործեց հերոսական այնպիսի ակտերի. որոնց առաջ նւաստանում են նոյնիսկ Այգեստանի հերոսութիւնները։


Ո՞վքեր էին այդ մարդիկ։

1. Լեւոն Գալճեան աւարտած Երեմեան դպրոցը. երիտասարդ. զբաղմունքով առ-տրական։

2. Միհրան Թորոմանեան սովորած Երեմեան դպրոցում. օճառի գործարանատէր։

3. Դաւիթ Սարգսեան կամ Դաւօ վճռական մի մարդ. զբաղմունքով մանրավաճառ

4. Հայկակ Կոսոեան [1] աւարտւած Գէորգեան ճեմարանի դասական բաժինը. տեսուչ Յիսուսեան Շուշանեան վարժարանի։

Սա հանդիսանում էր կռիւները ղեկավարող մարմնի տօն տւողն ու ոգին։

5. Միհրդահ Միրզախանեան կալւածատէր. Երեմեան դպրոցում։

6. Յարութիւն Ներկարարեան կամ Յարօ արհեստով պղնձագործ, բնական ընդունակութիւնների տէր եւ կռւող ուժ։

7. Սարգիս Շահինեան արհեստով վաճառական, աւարտել է Երեմեան դպրոց։

Այս մարմինը. որը կռւի առաջին օրից կոչւեց Զինւորական մարմին. ունեցաւ իր երկու անբաժան աջակիցները։

Դրանք էին՝

1. Աղթամարի վանահայր Դանիէլ վարդապետը. որը պատահմամբ Քաղաք գալով՝ այլեւս վերադառնալ չը կարողացաւ։

2. Իրաւաբան Միրզախան Միրզախանեանը. Հնչակեան կուսակցութեանը պատկանող։

Զինւորական մարմնի գործունէութեան կենդրոնը որոշւեց առաջնորդարանը. ուր լինում էր առաջնորդ Եղնիկ վարդապետը։

Տեսանք, Քաղաքը Վանի հայ ժողովրդի կեանքում կտաարւած անց ու դարձի եւ կառավարութեան հետ ունեցած բանակցութիւնների մէջ դեր չունեցաւ, այդպէս էին դասաւորւած պայմանները. բայց նա. առանձնապէս նրա ղեկավար մարմինը անգործ չէր. որքան այդ վեարբերում էր նար ներքին կեանքին. առանձնապէս նար ինքնապաշտպանութեան գործին։

Համաեւրոպական պատերազմը մի կատաստրօֆա  էր. որը 1914 թւի յուլիս ամսում պայթեց Եւրոպայի սրտի մէջ. այդ կատաստրօֆան մոլեգին թափով ծաւալւում էր. նորանոր երկիրներ ու ժողովուրդներ էր ոտի հանում եւ լափում նրանց։ Այդ կատաստրօֆայից ազատ չը մնաց նաեւ Տաճկաստանը. այդ ապիկար կառավարութիւնը, կատաստրօֆան հապճեպ մօտենում էր նաեւ հայ ժողովրդին. որը խաղաղ ժամանակ էլ ազատ չէր փոքրիկ կատաստրօֆաներից։ Այս պարզ տեսնում էր տաճկահայը. այս տեսնում էր նաեւ Քաղաքի հայ ազգաբնակութիւնը։

Ու հոկտեմբեր ամսից սկսած. երբ կատաստրօֆան ծաւալւեց դէպի ռուս-տաճկական եւ տաճկա-պարսկական սահմանները. Զինւորական մարմինը Քաղաքը դրեց ինքնապաշտպանողական վիճակի մէջ։ Ամեն կերպ աշխատում էր զէնք ու փամփուշտ ձեռք բերել. ժողովրդին հարկադրում էր հնար եղածին չափ զինւել սեփական միջոցներով. ուսումնասիրում էր Քաղաքի թաղերը. փողոցները. տները եւ պաշտպանութեան կէտերը ու երիտասարդ ուժերը պատրսատում էր գալիք դէպքերին դիմաւորելու։

Շնորհիւ այս աշխատանքների. կռւի նախօրեակին Զինւորական մարմինը սեղանի վրա դրեց հայկական քաղաքամասի ինքնապաշտպանութեան հետեւեալ նախագիծը։

Հայաբնակ քաղաքամասը իր երկարութեամբ սկսւում էր  Թաւրիզի դռնից եւ տարածւում էր մինչեւ կառավարական հացի շտեմարանը կամ ամբարը. կռնակին ունենալով բերդի աւելի քան մէկ վերստ երկաարութիւն ունեցող վիթխարի քարաժայռի արեւելեան ամբողջ կէս մասը։ Եւ ապա այդ երկու ծայրերից հարաւեին ուղղութեամբ կիսաշրջան կազմելով առաջանում էր դէպի շուկան։

Հայաբնակ քաղաքամասի հարաւ-արեւելեան. արեւմտեան եւ հարաւ արեւմտեան սահմանների վրա ընկած են թուրքական թաղերը. իսկ հարաւային սահմանի վրա. ինչպէս տեսանք. գտնւում են շուկան եւ կառավարական հիմնարկութիւնները։ Այնպէս որ խռովութիւնների դէպքում հայկական քաղաքամասը մնալու է կտարեալ օղակի մէջ։

Այս ի նկատի ունենալով. ինքնապաշտպանութեան գիծը սկսւում էր Բերդի արեւելեան ծայրից եւ հարաւային ուղղութեամբ կիսաշրջան կողմերով գնում հանգում էր կառավարական ամբարին կամ բերդի միջին տարածութեան խոյացած ժայռերին։ Ի հարկէ բերդը իր ռազմական ուժով մնում էր թառած հայաբնակ քաղաքամասի գլխին։

Ինքնապաշտպանութեան շրջագիծը. որ ունէր աւելի քան երկու վերստ տեւողութիւն. բաժանւած էր չորս շրջանների իսկ իւրաքանչիւր շրջան բաժանւած էր մի շարք դիրքերի։

Այդ շրջաններն էին արեւելքից սկսած՝

1. Թաւրիզի դռան շրջան։

Այստեղ հինաւուրց ժանիքաւոր պարիսպը դեռ եւս կանգուն էր եւ նրա մէջ գտնւում էր Թաւրիզի դռան անցքը։

2. Թէքեալի՝ի հարպիէի շրջան։

Այստեղ գտւում էր Թէքեալիֆի-հարպիէի վարչատունը եւ մթերանոցը։

3. Խանի տակի շրջան։

Այստեղ առաջ գտնւում էր մի քանի խաներ եւ առեւտրական կենդրոններ. որոնց եւ մնացել է անունը։

4. Ամբարի տակի շրջան.

Այստեղ գտնւում էր կառավարական հացի շտեմարանը. մի ընդարձակ. բարձր ու ամուր շէնք. որը իշխում էր թաղամասի վրա։

Կռւի ընթացքում կարեւոր դիրքերը հանդիսացան հետեւեալները։

Թաւրիզի դռան շրջան. Նախ գործում էր Մարութեան Մարտիրոսի տունը։

  Այս դիրքը 6 օրւա կռւի ընթացքում թնդանօթի հարւածներից մեծապէս վնասւեց. տղաները դիրքը հրդեհեցին ու քաշւեցին. որից յետոյ մնացին։

 

 

 

Դիրք

Խմբապետ

1

Աբրօյի տուն

Աւետիս Վարդապետեան

Հայկավանքցի Բաղդօ

2

Շշկօեանի տուն

Մուխսու Վահան

3

Տէր Պօղոսեանի տուն

Սահակ Ջանկօեան

4

Կաղօեանի տունը

Միհրան Յովակիմեան

Շատախցի Աւօ

5

Լազ Ալիի տունը

Սղերտցի Նշան

6

Շահէն Աղի տուն

Շահէն աղա

Կընտաղչեան Տիգրան

 

Այս դիրքերի դէմ գրոծում էին՝

1. Թնդանօթը բերդի գլխից,

2. Թնդանօթը Հայկավանքի գերեզմանատնից,

3. Թաւրիզի դռան մզկիթը կամ ջամին,

4. Արամ Կաղօեանի տունը, (այստեղ տաճիկ էր նստում, (

5. Կաթրջիի մզկիթը,

6. Մահմուդ Էֆէնդիի տունը։

 

Թէքեալիֆի-հարպիէի շրջան

 

 

Դիրք

Խմբապետ

1

Կողատի տունը

Կողատի Մարտիրոս եւ Կարապետ

2

Քեօլօզի տունը

Թադէոս Նալբանդեան

3

Վարդապետեանի տունը

Աստուր Մինասեան

4

Թէքեալիֆի հարպիէի շէնքը

Մոկացի Յովհաննէս

5

Ս, Ծիրանաւոր եւ Ցեցեանի դիրքը

Արմենակ Միրզախանեան (վիր, (

Լեւոն Կոսոյեան

6

Հիւսիսեանի տունը

Յարութիւն Աշըքեան

 

Այս դիրքի դէմ գործում էին.

1. Թնդանօթը բերդից

2. Թնդանօթը մապառներից(տաճիկ գերեզմանատուն)։

3. Քաղաքապետարանը

4. Հարաւ-արեւելեան մզկիը,

5. Զինարանը,

6. Կայա-չալաբիի մզկիթը։

 

Խանի տակի շրջան

Նախ գործում էր Միրզախանեանների խանը։

Այս դիրքը 5 օր կռւելուց յետոյ թշնամու կողմից հրդեհւեց. որից յետոյ մնացին.

 

 

Դիրք

Խմբապետ

1

Ալեքսանեանի տունը

Կարճկանցի Մանուկ աղա

2

Բօեախանի գլուխը

Յովհաննէս Փիրկալէմեան

3

Եազմալուի խանը

Տրդատ Տէր Մանուէլեան

 

4

 

Խանի տակի դիրքը

Մանուկ Բայլեան (սպանւեց(

Գաբրիէլ Եղիազարեան

Մանուկ Թորոմանեան

Զինւոր Զօհրաբ

5

Խարբերդցոնց տունը

Մարտիրոս Սարօեան

Շալջի Յարութիւն

 

Այս դիրքերի դէմ գործում էին՝

1. Թնդանօթը բերդի երկու դիրքերից,

2. Թնդանօթը սօլկրնոցից

3. Թնդանօթի Քեամիլի խարաբաններից,

4. Աքիֆի տունը,

5. Գուրշուն մզկիթը,

6. Ազիզիա զօրանոցը։

 

Ամբարի տակի շրջան

Նախ գործում էին՝

Տէր Յակոբեանի տունը,

Աթաշկառեանի տունը,

Կարագէօզի տունը,

Տէր Յակոբեանի դիրքը ընկաւ առաջին օրը. Աթաշկառեանի եւ Կարագեօզեանի դիրքերը ընկան չորրորդ օրը. որից յետոյ մնացին.

 

 

Դիրք

Խմբապետ

1

Իւնուսի տունը

Շատախցի Օհաննէս

Քիշմիշեան Յարութիւն

2

Կաքաւեանի տունը

Արմենակ Բազիկեան

Սէթ Ասլանեան

3

Ամբարի տակի Ա, դիրքը

Կարճկանցի Մանուկ

Արմենակ Մելքոնեան

4

Ամբարի տակի Բ, դիրքը

Վարդան Տէր Վարդանեան

 

Այս դիրքերի դէմ գրոծում էին.

1. Թնդանօթը բերդի Խոռխոռ կոչւած դիրքից.

2. Թնդանօթը Քեամիլի խարաբաններից.

3. Ուլու-ջամին կամ մզկիթը,

4. Ուլու-ջամիի շարքում գտնւող մի շարք տներ։

 

Շրջանները ղեկավարելու համար ընտրւեցին շրջանապետներ ու օգնականներ. գլխաւորապէս զին, մարմնի անդամները, դրանք էին…

1. Թաւրիզի դռան շրջան՝

Դաւիթ Սարգսեանը

Լեւոն Գալճեանը

Դաւիթը վիրաւորւեց եւ նրա տեղ անցան

Սարգիս Շահինեանը

Միհրան Յովակիմեանը

 

2. Թէքեալիֆի հարպիէի շրջան

Յարութիւն Ներկարարեանը

Սարգիս Շահինեանը

 

Դաւիթը վիրաւորվելուց յետոյ Սարգիս Շահինեանը գնաց Թաւրիզի դռան շրջանը եւ նրա տեղ եկաւ Լեւոն Գալաճեանը։

 

3. Խանի տակի շրջան

Միհրան Թորգոմեանը

Մանուկ Սարգսեանը

 

4. Ամբարի տակի շրջան

Միհրդատ Միրզախանեանը

Միհրան Ներկարարեանը

Արմենակ ԲԱզիկեանը

 

Զինական ուժը հետեւեալ պատկերն էր ներկայացնում։

1. Հրացաններ եւ մոսինի. մօդէլ. մարտիտի [2]. մաուզէր կափալի [3]. բերդան եւ 100 հատ. 30. 000 փամփուշտով։

2. Ատրճանակներ մաուզէրի 90 հատ 15. 000 փամփուշտով։

3. Ատրճանակներ զանազան տեսակի 120 հատ - 15. 000 փամփուշտով։

Ընդամենը 310 զէնք 60. 000 փամփուշտով։

Քաղաքի կռիւները ղեկավարող այլ կարգի գործեր կատարող մարմինների կազմը այնպէս բարդ չէր. ինչպէս Այգեստանում. այստեղ գործում էին ընդամենը երեք մարմիններ. դրանք էին՝

1. Զինւորական մարմին, սրա կազմի հետ մանք ծանօթացանք արդէն.

2. Մատակարար մարմին, սա հոգում էր կռւող տղաների նաեւ կարիքաւոր ընտանիքների ապրուստը՝ դիմելով ժողովարարութեան եւ վերցնելով կառավարական շտեմարանից հաց.

Մատակարար մարմնի անդամներն էին՝

1. Առաջնորդ Եզնիկ վարդապետը

2. Յովհաննէս Այազեանը

3. ԹԱրզի Մանուկը

4. Սամուէլ Գասպարեանը

5. Ջանիկ Սամարճեանը

6. Մարտիրոս Մայիլեանը

 

Կարմիր Խաչի յանձնաժողով։ Այս մարմինը ստանձնեց վիրաւորների խնամելու հոգսը՝ հիւանդանոց դարձնելով Իսաջանեանի տունը։

 

Հանձնաժողովի անդամներն էին

1. Ռուբէն Նշանեանը

2. Սուրէն Արարքցեանը

3. Մելքոն Հաքամեանը

4. Սենեքերիմ Շալջեանը

5. Մանուկ Յովակիմեանը

Ահա այս ծրագրով. ուժեր այսպիսի քանակով եւ գործող մարմինների այս օրինակ կազմով Քաղաքի հայ ժողովուրդը դուրս եկաւ կռւի՝ ներշնչւած ինքնապաշտպանութեան վեհ գաղափարով։

Սակայն նախ քան կռւին անցնելը. տեսնենք ի՞նչեր տեղի  ունեցան Քաղաքում նրա նախօրեակին։

 

Ապրիլի 4-ի շաբաթ օրւա առաւօտն էր. երբ Քաղաքում տարածւեց Իշխանի եւ նրա երեք ընկերների սպանութեան լուրը։ Այս լուրը սարսափ պատճառեց ժողովրդին. քաղաքացի մի քանի խանութպաններ. որոնք արդէն շուկա էին գնացել. փակեցին իրենց խանութները եւ տուն վերադարձան։ Քաղաք չիջաւ։

Մի երկու ժամ անց. բերնէ բերան թռաւ այս անգամ էլ Վռամեանի ձերբակալութեան լուրը։ Ժողովրդի վրա կատարեալ յուսահատութիւն եկաւ եւ յարաբերութիւնը Քաղաքի ու Այգեստանի մէջ միանգամայն ընդհատւեց։

Այս միջոցին առաջնորդ Եզնիկ վարդապետը. որ Դանիէլ վարդապետի հետ նոր միայն վերադարձել էր Այգեստանից. Վռամեանի ձերբակալութեան լուրը առնելով. շտապեց Ջէւդէտի մօտ։



Եզնիկ վարդապետի այն հարցումին. թէ ի՞նչպէս է որ Իշխանը սպանւել է եւ ի՞նչու է Վռամեանը ձեռբակալւալ. Ջէւդէտը եւ ասիական այդ ստոր սատրապը. որը երկու օր առաջ շողոքորդ դարձւածներով էր մօտենում հայ ժողովրդի ներկայացուցիչներին. այս անգամ միանգամայն այլ լեզու բանեցրեց եւ առանց այլեւայլութեան յայտնեց. որ Իշխանը սպանւել է իր կարգադրութեամբ. որ Վռամեանը նոյնպէս ձերբակալւել է իր կարգադրութեամբ եւ որ տաճիկ պետութիւնը մի քանի տղաների ձեռքում խաղալիք չը պիտի դառնա։

Ջէւդէտի խօսքերը վճռական էին ու թունոտ, Եզնիկը դուրս եկաւ նար մօտից խիստ ընկճւած տրամադրութեամբ. Եզնիկի վերադարձին առաջնորդարանում սպասում էին զինւորական մարմինը եւ մի քանի առաջաւոր մարդիկ. որոնք երբ լսեցին Եզնիկից Ջէւդէտի արտասանած խօսքերը եւ Եզնիկի ստացած տպաւորութիւնը ծանր մտահոգութիւնների մէջ ընկան։

Դրութիւնը ամբողջ շաբաթ օրը լարւած մնաց. նոյնը շարունակւեց նաեւ կիւրակի օրը, ժողովուրդը թաղամասերից բոլորովին չը հեռացաւ. դէպի կառավարութիւնը այլեւ վստահութիւն չէր մնացել։ Չը նայեած այս բոլորին Եզնիկ վարդապետը խորհրդակցութեամբ Զին մարմնի նորից Ջէւդէտի մօտ գնաց. պարզելու ստեղծւած դրութիւնը եւ խօսելու Վռամեանի արձակման մասին։

Սակայն Ջէւդէտը այս անգամ Եզնիկին ընդունեց աւլի էլ վատ ձեւով, խօսեց նրա հետ սպառնական տօնով. եւ Եզնիկի մի քանի պնդումներին պատասխանեց,

Որ այս երկիրը կամ հայերին պիտի մնայ եւ կամ թուրքին. երկուսի միատեղ բնակւիլը այլեւ անհնարին է։

Այս խօսքերը Ջէւդէտը արտասանեց այն ժամանակ. երբ կազմակերպւած ջարդերի հրահանգները գաւառներն էին հասել եւ դժոխային գործը սկսւած էր արդէն։

Եզնիկը վերադարձաւ առաջնորդարան աւելի քան ճնշւած տպաւորութեան տակ եւ այնտեղ գտնւողներին յայտնեց. որ այլեւս լաւ բան սպասել անկարելի է։ Այս խօսքերը թէեւ ծանր էին եւ յուսահատական. բայց ամիսների ու տարիների աշխատանքը վանեց յուսահատութիւնը եւ Զին, մարմինը անցաւ իր գործին։ Նա արեց վերջնական կարգադրութիւններ. բոլոր խմբերը քաշւեցին իրենց դիրքերի շրջանը եւ պատրաստւեցին դիմաւորելու այն վայրկեանին. որին սպասում էին ամիսներից ի վեր։

Ժամերը անցնում էին դանդաղ ու տեւական, կարծես դրանք ժամեր չը լինէին. այլ օրեր. ամեիսներ։ Բոլորեց կիւրակէն. ցերեկը տեղի տւեց գիշերին. գիշերը առաւօտին եւ սկսւեց գործի օրը եւ երկուշաբթին, բայց շուկան դարձեալ գոց մնաց. Այգեստանից ոչ ոք քաղաք չիջաւ եւ Քաղաքի հայ ժողովուրդը մնաց պաշարւած զօրքի վիճակում, չիմանալով թէ ինչ է կատարւում դուրսը։ Թէեւ պաշարումը դեռ չէր սկսւել— զինւած պահակներ չէին երեւում. սակայն անվստահութիւնը այնքան ուժեղ էր եւ յարաբերութիւնները այնպէս սրւած. որ նոյնիսկ Քաղաքում հայ ու տաճիկ դրացիական գծի կեանքը բոլորովին կանգ էր առել. ի հարկէ մինչեւ այդ կենդրոնական թաղն էին տեղափոխւել թաղածայրերի հայ ընտանիքները։ Րոպէն խորհրդաւոր էր. բոլորը դարձել էին մարմնացած լսողութիւն. եւ բոլորը սպասում էին. թէ որտեղից առաջին անգամ նշանը պիտի տրւի։

Ահա այս վիճակի մէջ բացւեց երեքշաբթի օրւա ապրիլի 7-ի առաւօտը. մի փոքր անց Այգեստանի կողմից լսւեցին հրացանաձգութեան ձայներ։

Այգեստանի հայկական մասը բաւական հեռու է. ուստի հրացանաձգութեան ճիշտ տեղը որոշել կարելի չեղաւ. մինչեւ անգամ ենթադրւեց որ հրացանագձութիւնը կատարւում է տաճիկ Շամիրամ թաղում. եւ որ տեղի ունի ոստիկանութեան եւ փախստական տաճիկ զինւորնեի մէջ. որոնք վխտում էին ամեն տեղ։

Ահա այս ժամանակ Ջէւդէտը փորձեց Քաղաքի հայերին խաբել, նա երկու ժանդարմ ուղարկեց Եզնիկի մօտ յայտնելու. որ Այգեստանում թեթեւ ընդհարում է տեղի ունեցել եւ որ նրանք կարող են հանգիստ լինել։ Բայց դրութիւնը այնպէս լարւած էր. որ ժանդարմները հասնելով հայաբնակ թաղի սահմանը. չը վստահացան այլեւս առաջ գնալ եւ պատահած երկու հայերի խնդրեցին իրենց խօսքերը առաջնորդին հեսցնել. ու իրենք վերադարձան։ 

Մինչ այս. Այգեստանի կողմից լսւող հրացանաձգութեան ձայները ուժեղ համազարկերի բնոյթ ստացան։ Սկսւեց նաեւ թնդանօթաձգութեան խուլ որոտը եւ շրջանապետները շտապեցին  առաջնորդարան. ուր գտնւում էր զին, մարմինը։ Շուտով շրջանապետները վերադարձան իրենց տեղեր՝ արդէն իրողութիւնը պարզւած։

Տղաներ. գրաւեցէք ձեր դիրքերը. Այգեստանում կռիւն սկսւած է. յայտարարեցին շրջանապետները եւ զինւած խմբերը. որոնք մինչ այդ. չը նկատւելու նպատակով. պահւում էին գծած սահմանից ներս եղող տներում. առաջացան եւ գրաւեցին առաջին շարքի դիրքերը։

Եւ մինչդեռ տղաները արագ փակում էին դիրքերի լուսամուտներն ու անցքերը. բացում էին կրակելու համար փոքրիկ անցքեր եւ եռուն աշխատանքի մէջ էին. Ամբարի շրջանում տեղի ունեցաւ հետեւեալ դէպքը։ Դիրքապահ տղաները նոր միայն բարձրեցալ էին Կարագեօզի դիրքը. երբ դիմացի նոյն Կարդեօզի խարաբանների մէջ նկատւեցին 30-ի չափ զինւած քիւրդեր եւ միլլիսներ։ Այդ արտասովոր էր եւ տղաները սկսեցին ուշադրութեամբ հետեւել նրանց շարժումներին։ Քիւրդերն ու միլլիսները. որոնք երբէք չէին կարծում. որ դիմացի տան մէջ հայեր կան եւ դիտում են իրենց. ինչ որ փոքրիկ խորհրդակցութիւն ունեցան եւ ապա երկու մասի բաժանւելով. մէկը իջաւ դէպի Ուլու-ջամին. իսկ միւսը առաջացաւ դէպի կառավարման ամբարը, տղաները նկատելով որ նրանք ուզում են անցնել եւ ամբարը գրաւել. օդի մէջ երկու փամփուշտ կրակեցին. սա առաջին անվստահ պայթոցն էր. այն էլ օդի մէջ։ Քիւրդերն ու միլլիսները րոպէապէս յետ քաշւեցին խարաբանները. դիրքերը գրաւեցին եւ մէկէն համազարկեր տեղացին կրակ բացւած տան վրա։ Դիրքի տղաները պատասխանեցին համազարկով. ապա համազարկեր լսւեցին Ուլու-ջամիից. եւ ամբողջ Քաղաքը մէկէն որոտաց։

Այս տեղի ունեցաւ առաւօտեան ժամի 9-ին. Այգեստանում պայթած առաջին փամփուշտից ուղիղ երեք ժամ յետոյ։

 

Կռիւն սկսւեց եւ սկսւեց մի ուժեղ թափով. այստեղ էլ դուրս եկան միմիանց դէմ երկու անհաւասար կողմեր, մի կողմը կանգնեց Քաղաքի մի բուռն հայ ժողովուրդը ընդամենը 300  հրացաններով ու ատրճանակներով. միւս կողմը կանգնեց տաճիկ կառավարութիւնը իր անհաշիւ ռազմական կազմով. թնդանօթներով եւ մոլեռանդ մահմեդական ամբոխով։ Արեւելեան. հարաւային եւ արեւմտեան կողմից գործում էին բազմաթիւ դիրքեր՝ բռնւած զօրքերով. միլլիիսներով ու Աւտօյիների ցեղին պատկանող քիւրդերով. իսկ հիւսիսյին կողմից գործում էր բերդը. այն բերդը. որի կոչումն էր Քաղաքի պաշտպանութիւնը արտաքին թշնամիների դէմ։ Այս անգամ նա. ընդհակառակը. իր կրակը դարձրել էր Քաղաքի վրա։ Բերդի արեւմտեան կէս երկարութիւնը ունի լայնանիս բարձունք. այդտեղ գտնւում է շրջապարիսպը իր մթերանոցներով. զօրանոցներով ու մզկիթ մինարէով. այդ բարձունքի երկու ծայրերից գործում էր թնդանօթը։ Բերդի արեւելեան երկարութիւնը ներկայացնում էր սրածայր մի շղթայ. որի վրա տարւած է մի երկարուկ պարիսպ իր ծակերով։ Բերդի այս մասը միանգամայն կախւած է հայաբնակ թաղերի վրա։ Ահա այս պարիսպի յետեւ թաղնւած զինւորներն ու չէթաները եկան կատարեալ դարձնելու այն հրաշէկ օղակը. որի մէջ գտնւում էր ինքնապաշտպանութեան  դիմած մի բուռն ժողովուրդ

Առաջին օրւա կռիւը. որը ուժեղ էր եւ մի միահամուռ. սկսւեց ու շաունակւեց ամբողջ օրը. բոլոր չորս շրջաններում միաժամանակ. բայց գլխաւոր գործողութիւնները կատարւեցին Թաւրիզի դռան. թէքեալիֆի-հարպիէի եւ Ամբարի տակի շրջաններում։

Ամբարի տակի շրջանում կարեւոր դեր պիտի խաղար Տէր Յակոբեանի երկու յարկանի տունը. որը գտնւում էր Ուլու-ջամիից դէպի հարաւ. տաճկական թաղի սահմանի վրա։ Առաջինը պիտի գրաւեէր այդ տունը, շրջանապետը 10 տղաներով հաաւ այդ տան մուտքին այն ժամանակ. երբ Կարագեօզի խարաբաներից Ուլու-ջամիից համազարկերը որոտացին, չը նայած տեղացող գնդակներին. տղաները անփորձ գրաւեցին տունը. բայց սկսւեց ծանր կռիւ։ Տան յետ-ի կողմից. պարտէզի պատը քանդելով. ներս թափւեցին քիւրդեր ու միլլիսներ. դրանց վրա տղաները կարկ բացին. երկու հոգի սպանւեցին. իսկ միւսները յետ փախան, սակայն դիրքի դրութիւնը չը լաւացաւ. նա միայնակ ընկած էր երեք կողմերից տեղացող կրակի տակ։ Այդ բաւական չէ. բերդի ար-մտեան ծայրից սկսեցհարւածել թանդանօթը։ Ռումբեր տեղում էին անընդհատ վերի յարկի պատերը քանդում։ Երկու ժամից յետոյ վերի յարկը այնքան վնասւեց. որ այնտեղ մնալ անկարելի եղաւ։ Դիմադրութիւնը շարունակւեց մի երկու ժամ եւս տղաները տունը հրդեհելով. թափւող գնդակների տակ ազդեց. բայց եւ այնպէս մնացեալ դիրքերը պահւեցին եւ դիմադրութիւնը ուժեղ թափով շարունակւեց։

Յամառ կռիւներ տեղի ունեցան նաեւ Թաւրիզի դռան շրջանում։ Այստեղ առաջնակարգ դիրք հանդիսանում էր Մարութեան Մարտիրոսի երկու յարկանի տունը. որը գտնւելով հայաբնակ թաղամասի ծայրում. պարսպին մօտիկ. իշխում էր մէկ հարաւային տաճկական դիրքի վրա եւ մէկ էլ պարսպից դուրս գտնւող հրապարակի վրա։ Այդ պատճառով թշնամու կրակը իր ամբողջ թափով այս շրջանում. վեց օր շարունակ. դարձւած էր Մարութեանի դիրքի վրա։ Այստեղը թշնամին ընտրել էր ներս խուժման երկրկորդ կէտ։

Մենք. Թաւրիզի դարգեախի շրջանի զինւորներս երեք թեւով յառաջացանք դէպի դիրքերը։ Երբ Շշկօեանի տունը մտանք անկէ ալ Մարութեանի դիրքը կուզէինք անցնել. բերդէն եւ արեւելեան կողմի արտերէն՝ նախապէս պատրաստւած թուրք դիրքերէն միահամուռ ու սոսկալի հրացանազարկի մը ենթարկւեցանք եւ այդ վիճակով մտանք Մարութեանի տունը։ Բարձրացանք վերանայարկը եւ բաց պատուհաններէն սկսեցինք կրակել թուրք դիրքերի վրա։ Այդ րոպէին արեւելեան հարաւային ճակատէն 50-60 ձիաւոր չէրքէզ-ոստիկան ալ ելան հրապարակ եւ ինքզինքնին խրամի մէջ նետելով սկսեցին 400 մեթր հեռուէն անընդհատ կրակ տեղալ մեզ վրա։ Եւ այդ օժանդակութեամբ նոր սիստեմի թնդանօթ մը բերին ու զետեղեցին Հայկավանքի հին գերեզմանոցի մէջ։ Սկսեցինք այդ ուղղութեամբ էլ կրակել եւ առաջին անգամէն երկու թնդանօթաձիգ սպանեցինք։ Այդ ատեն ետեւէն - բերդէն հրանօթներ սկսեցին գոռալ եւ առաջին անգամ երկու ռումբ եկան - մեր ետեւ պաշտպանող պատերը քանդելով մեզի փոշիի եւ հողի տակ ծածկեցին՝ զմեզ յանկարծակիի բերելով։ Այդպէս շարունակւեց. երբ մենք տակաւին զբաղւած էինք մեր ճակատին դէմ դրւած թնդանօթը փախցնելու։ Վերջապէս երկու անգամ տեղը փոխելէն ետքը - կէսօրին մեզմէ անտեսանել տեղ մը փոխադրեցին թնդանօթը եւ սկսեցին ճակատէն ալ ռմբակոծել։ Թնդանօթին երկրորդ գնդակ մեր անձնուրաց զինւոր Վարդապետեան Աւետիսի ոտքը տարաւ. որ քանի մը օրէն ետքը մեռաւ։ Մարութեանի դիրքը ունէր 3 հրացան եւ 2 տասնոց (մաուզէր ատրճանակ)։ Աւետիսը իյնելէ յետոյ օգնութեան պէտք ունեցանք. մանաւանդ թուրքերը երկու անգամ ալ փորձեցին դիրքի դուռը վառել։ Վերջապէս շրջանապետ Դաւիթ Սարգսեանը մէկ զինւորով օգնութեան հասաւ. սակայն դեռ դիրքը չը բարձրացած ցածի անցքի մէջ դէմքէն վիրաւորւեց ու ընկաւ։ Այս հարւածը ծանր էր մեզի համար. բայց շրջանապետի իյնալը մեզի չը վհատեցուց եւ մենք կարող եղանք դիրքը պահել. թէպէտ գնչակները կը տեղային կարկուտի պէս։

Այսպիսի անպաճոյճ խօսքերով նկարագրում է Մարութեան դիրքի շուրջը կատարւած առաջին օրւա կռիւը. այդ դիրքում կռւող տղաներից մէկը։

Թէ յարձակումները. դրա հետ միասին նաեւ դիմադրութիւնը Մարութեանի դիրքից որքան յամառ էին. այդ երեւում է այն հանգամանքից. որ 5-6 հոգով պաշտպանւող այդ դիրքի վրա ուղղւած էր երկու թնդանօթի եւ բազմաթիւ հրացանաւորների յարատեւող կրակը։

 

Սակայն աւելի կարեւոր եւ վճռական անցքեր տեղի ունեցան Թէքեալիֆի հարպիէի շրջանում։

Այս շրջանում ինչպէս տեսանք. շրջանապետ կարգւեց զինւորկաան մարմնի անդամ Յարութիւն Ներկարարեանը կամ Յարօն՝ արհեստով պղնձագործ. բազուկներով ուժեղ. իր տրամադրութեան տակ ունենալով ընդամենը 60-70 հրացանաւորներ ու ատրճանակաւորներ։ Սրա վրա դրւած էր մի յանդուգն ձեռնարկութիւն։

Այս շրջանի շարքում գտնւում էին երկու յարկանի չորս մեծ շէնքեր. որոնցում զետեղւած էին կառավարական մի քանի հաստատութիւններ։

Այդ շէնքերում էին՝ արեւմուտքից սկսած,

1. Ճիտէչեանի խանը. որի վերի յարկում զետեղւած էր նահանգական դատարանը. իսկ տակի յարկը ամբողջապէս խանութներ էին։

2. Ցեցեանի տունը. որի վերի յարկում զետեղւած էր թէքեալիֆի հարպիէի պաշտօնատունը եւ պահեստանոցը. իսկ տակի յարկը խանութներ էին։

3. Հիլմի էֆէնդիի տունը. րոի վերի յարկում զետեղւած էր Քաղաքի մի մասի ոստիկանութիւնը. իսկ տակի յարկում առաջին մասը խանութներ էին. յետեւի մասը թէքեալիֆի հարպիէի մթերանոցն էր։

4. Թէրզիպաշեան-Փիրումեանի ընդարձակ խանը. որի վերի յարկում զետեղւած էին,

ա. Օտօմանեան բանկը

բ. Կարանթինայի վարչութիւն

գ. Հանրային պարտուց վարչութիւն

դ. Ռէժին

ե. Փօստ-հեռագրատունը

Իսկ տակի յարկում գտնւում էին բազմաթիւ խանութներ ու ռէժիի- ծխախոտի. եւ հանրային վարչութեան աղի պահեստանոցները եւ այլն։

Ահա այս չորս մեծ շէնքերը կկռւի առաջին իսկ վարկեանից Յարօն իր սահմանափակ ուժերով պիտի գրաւէր որից յետոյ ամբողջ շրջանը կը մնար տղաների կրակի տակ։

Սակայն ծրագիրը վիթխարի էր. իսկ ուժերը քիչ, ծրագիրը անիրագործելի դարձաւ մանաւանդ վերջին երկու շէնքերի նկատմամբ. ուր գտնւող հիմարութիւնների պատճառով շարունակ լինում էին փօլիսներ. ժանդարմներ ու պահակներ։ Ուստի որոշւեց գրաւել գոնէ Թէքեալիֆի-հարպիէի շէնքը եւ Ճիտէչեանի խանը։ Բայց գործի րոպէին այդքանն էլ իրագործել հնարաւոր չեղաւ. որովհետեւ կռիւը պայթելիս երեք շէնքեր արդէն բռնւած էին զօրքերով. որի պատճառով էլ կռիւը այս շրջանում կրեց կատաղի բնոյթ։

Նախ պիտի գրաււէր Թէքեալիֆի-հարպիէի շէնքը. որը յետեւի կողմից կպած էր հարեւան տներին։ Թէքեալիֆի-հարպիէի մուտքը գտնւում էր շէնքի արեւելեան կողմում՝ ոստիկանատան դիմաց։ Շրջանապետը մի խումբ տղաներով գտնւում էր մօտիկ գտնւող Միրզախանեանների տանը. երբ լուր բերին. որ քիւրդերն ու միլլիսները դիրքերն են մտնում շրջանապետը անմիջապէս վերցրեց տղաներին ու շտապեց դէպի Թէքեալիֆի-հարպիէի շէնքը, բայց տեսնելով որ ոստիկանութեան աչքի առաջ մուտքին մօտենալ անկարելի է. յետ դարձաւ ու մտաւ այդ շէնքի յետեւ գտնւող մասը, ուր նրան մեծ աջակցութիւն ցոյց տւեց մէկ հայ կին։

Դա սօլկար Մկրտիչ Վարդապետեանի կինն էր - տիկին Աղաւնին - միջակ տարիքի. համեստ ու գրաւիչ դէմքով եւ աշխույժ աչքերով։ Դա վեց զաւակների տէր էր - 4-ը տղա. 2-ը աղջիկ մեծ տղան. Խաչատուրը. 18 տարեկան էր եւ այդ շրջանի լաւ զինւորներից մէկը. Վարպետ Մկրտիչը իր բազմամարդ ընտանիքով ապրում էր Թէքեալիֆի-հարպիէի կամ Ցեցեանի տան յետեւի մասում՝ վարձով։ Տիկին Աղաւնին լաւ ծանօթ էր այդ տան բաժանմունքներին. ինչպէս եւ այն փոքրիկ դռնակի հետ. որը կապելով իրար հետ այդ տան երկու բաժանմունքները. մեծ մասամբ փակ էր լինում։ Եւ ահա տիկին Աղաւնին առաջ ընկնելով. առաջնորդեց տղաներին դէպի այդ մուտքը. որը փայտերի մի մեծ կոյտի տակ մնալով բոլոովին չէր երեւում։ Փայտերի կոյտը րոպէապէս մի կողմ շպրտւեց. փոքրիկ դուռը խորտակւեց. տղաները ներս թռան Թէքեալիֆի-հարպիէի փոքրիկ բակը. բարձրացան երկրորդ յարկի պատշգամբը եւ լուսամուտներից ներս մտնելով. գրաւեցին շէնքը այնպիսի արագութեամբ. որ այնտեղ գտնւող մի քանի պաշտօնեաները հազիւ կարողացան գլուխ ազատել ու դուրս փախչել։ Մինչ այս. ոստիկանատնից եւ այլ կողմերից սկսեցին գնդակներ տեղալ Թէքեալիֆի-հարպիէի  շէնքի մէջ ուսամուտների միջով. բայց արդէն ուշ էր. դիրքը գտնւում էր տղաների ձեռքում եւ դիմադիր կրակը արդէն գործում էր։

Թէքեալիֆի-հարպիէն գրաւելու հետ միաժանակ շրջանապետը կարգադրեց խմբապետ Արմենակ Միրզախանեանին իր խմբով գրաւել Ճիտէչեանի խանը կամ դատարանը։ Այս խանը ենթադրւում էր հեշտութեամբ գրաւել. մանաւանդ որ պահապանը մէկ հայ էր՝ մականուն Չուռօ։

Սակայն Ճիտէչեանը. այդ հարուստ հայ վաճառականը. նախօրօք պատւիրել էր պահապան Ջուռօյին. որ կռիւն սկսելուն պէս խանի բանալիները տանի եւ յանձնի ոստիկանապետին։ Միամիտ Չուռօն այդպէս էլ վրաւում է. հէնց որ պայթում են առաջին փամփուշտները. նա վազ է տալիս ոստիկանատուն. բանալիները յանձնում է ոստիկանապետին եւ դրա հետ իմասին դնում է այդտեղ իր կեանքը, Չուռօն այլեւս չի վերադառնում։ Սրանից յետոյ էր. երբ խմբապետ Արմենակը իր խմբով մօտեցաւ Ճիտէչեանի խանին, սակայն մինչեւ որ նա տեղ կը հասնէր՝ վերից բացւեցին կրակները եւ տղաները հազիւ կարողացան առանց զոհի յետ փախչել։

Այսպիսով գեղեցիկ. միեւնոյն ժամանակ մեծ ծրագրի միայն մի մասը իրագործւեց եւ Թէրզիբաշեան-Փիրումեանի խանի ու ոստիկանատան հետ միասին տաճիկների ձեռքում մնաց նաեւ Ճիտէչեանի խանը։

Չը նայած այս բանին. տաճիկները տանել չը կարողացան Թէքեալիֆի-հարպիէի շէնքը անցաւ հայերի ձեռքը։ Այդ շէնքը բեւեռի պէս առաջ էր եկել եւ խիստ նեղում էր նրանց. ուստի որոշեցին. ինչպէս էլ որ լինի. վերացնեն այդ մէջտեղից. եւ մինչդեռ չորս կողմից գնդակը կարկուտի պէս տեղում էր ու տեղում ընդամէնը երկու տասնեակ տղաներով պաշտպանւող այդ դիրքի վրա. միւս կողմից թշնամին ձեռնարկեց հրդեհել ամբողջ շէնքը։

Եւ ահա ուղիղ կէսօրին. երբ կռիւը յամառ կերպով շարունակւում էր. երբ երկու տասնեակ տղաներ դիրքի երկու յարկերից. փոքրիկ բացւածքների միջով. հազիւ կարողանում էին թշնամու սպասւող գրոհը կասեցնել. յանկարծ տակի յարկի խանութներից մէկի փակւած դուռը դրսից հրդեհւեց։ Այժմ թշնամին երկու դարձաւ. երկուսն էլ կատաղի ու սպառնելից, դրութիւնը բարդացաւ, հրդեհը սկսեց արագօրէն ծաւալել. գլուխ դուրս հանել լուսամուտներից անկարելի էր, հրդեհը շուտով անցաւ ներսի կողմը. մի փոքր եւս շէնքը ամբողջապէս կը բռնկւէր. հարկաւոր էր ջուր։

- Ջուր. - աղաղակում էին տղաները ներսից. որոնց ծխից նեղւելով շարունակում էին կրակել ու կրակել։ Շէնքի այն բակում. ուր սօլկար Մկրտիչն էր ապրում. հաւաքւած մարդիկ չէին համարձակւում պատերի տակից հեռանալ. գնդակներ էր որ սուլոցով գալիս անցնում էին այս ու այն կողմից։ Բայց րոպէն թանկ էր. ներսից ջուր էին պհաանջում. հարկաւոր էր մէկը. որ առաջ ընկնէր. որ հերոսական գործի օրինակը դառնար։ Եւ ահա յայտնւեց այդ մէկը։ Նա վազ տւեց դէպի ջրհորը. վերցրեց երկու դաբօներ [4]. լցրեց նրանց ջրովը. եւ կայծակի արագութեամբ թռաւ դէպի հրդեհի  տեղը. առանց ուշադրութիւն դարձնելու սուլող գնդակներին, այդ մօկին հետեւեց երկրորդը. երրորդը. չորրորդը. րոպէապէս կազմւեց ջրկիրների մի շղթայ. անընդհատ դառնում էր առաջին մէկը լիք դաբօներով. յորդորում ու խրախուսում էր իրեն հետեւողներին. եւ հրդեհը հանգցւեց։

Կեցցէ տիկին աղաւնին. եթէ նա չը լինէր մեր դիրքը այժմ մոխիր էր դարձել։

Այս խօսքերը լսւեցին աջ ու ձախ. երբ կրակը արդէն հանգել էր։

Հրդեհը հանգաւ. դիրքը փրկւեց եւ տիկին Աղաւնին հերոսացաւ, բայց քանի քանի այդպիսի հերոս կանայք հրապարակ բերեց Վանի հայ ժողովուրդը այդ ծանր ճգնաժամին։

Թէքեալիֆի-հարպիէի դիրքը փրկւեց. նա շարունակեց իր հերոսական դիմադրութիւնը. ամեն փորձ. որ արւում էր թշնամու կողմից մօտենալու այդ շէնքին. հրդեհելու նրան կամ գրաւելու. վերջանում էր թշնամու զոհերով, այնպէս որ այդ օր թշնամին այդ շրջանում տւեց 18 զոհ. իսկ տղաները ունեցան երկու վիրաւոր. մէկը խմբապետ Արմենակ Միրզախանեանըը էր. որը Ճիտէչեանի խանը գրաւելու անյաջող փորձից յետոյ վերադարձել էր Թէքեալիֆի-հարպիէի շէնքը. իսկ միւսը սղերգեցի Իսրայէլն էր։

Սակայն դրութիւնը համարւում էր լուրջ ու վտանգաւոր։ Դեռ կանգուն էին Ճիտէչեանի խանը. ոստիկանատունը. Թէրզիբաշեան-Փիրումեանի խանը եւ վերջապէս զինարանը. որոնք իբրեւ թշնամու ուժեղ դիրքեր. պաշարել էին երեք կողմերից Թէքեալիֆի-հարպիէն ու անվերջ տեղում էին նրա վրա կրակ։

Պէտք էր դիմել լափող հրդեհի օգնութեանը. պէտք էր բոցերի մատնել այդ շէնքերը. որոնց երկար դիմադրել անկարելի էր. եւ որոնք սպառնում էին հայ քաղաքամասին աւելի. քան մնացեալ բոլոր դիրքերը միասին։ Պէտք էր հրդեհել նրանց. ահա այս եղաւ կռւի առաջին գիշերւա նշանաբանը. միեւնոյն ժամանակ եւ գլխաւոր գործը։

Գիշերը վրա հասաւ. կատաղի հրացանաձգութիւնն ու թնդանօթաձգութիւնը մի փոքր մեղմւեց, հետզհետէ թանձրացող մթութեան մէջ այլեւս միտք չը կար նոյն թափով վառօդ սպառել եւ խաւարի մէջ գործելու յամար րոպէն հասաւ։

Ժամի 8-ն էր. երբ շրջանապետը մի քանի հոգով պտոյտ գործեց եւ դուրս եկաւ Ճիտէչեանի խանի հիւսիս-արեւմտեան անկիւնի դիմաց։ Հարկաւոր էր բոլորովին մօտենալ շէնքին. ցանել դռների ու լուսամուտների վրա  նաւթ եւ ապա վառել. այս էր այդ րոպէի գործը. որը անվտանգ չէր։ Այսպիսի րոպէներում է որ հրապարակ են գալիս յանդուգն ձեռնարկողները եւ յաճախ այնպիսի անյայտ խաւերից ու վատ անցեալով. որ միանգամայն անսպասելի է։

Տխուր համբաւ ունեցող մի ընտանիքի զաւակ էր 18 տարեկան Արամ Կարապետեանը. նրա հայրը թուրք սրճարանների կապարուկն էր եւ ծաղրածուն, մեծ եղբայրը մի կատարեալ սրիկա էր. որին եւ զոհ էր գնաել։ Շնորհիւ ընտանիքի նա գտնւում էր մի վատ ճանապարհի վրա։

Ահա վատ ճանապարհի վրա գտնւող այդ տղան. իր ժողովրդի կրիտիկ րոպէում ուշաբերւում է. մի րոպէ մոռանու է իր ընտանիքը. իր ապրած մթնոլորտը եւ վերցնելով նաւթն ու լուցկին նետւում է առաջ։ Սկսում է նախօրօք ծրագրւած համազարկերը տաղենրի կողմից. սրան հետեւում են համազարկեր խանի վերին յարկի պատուհաններից եւ համազարկերի ու սուլող գնդակների այս ժխորի տակ նա կատարում էր իր գործը եւ անվտանգ վերադառնում է։

Մի քանի րոպէից յետոյ բարձրացան հրեղէն լեզուները. հրդեհը արագ կերպով բռնեց ամբողջ շէնքը. շփոթ ընկաւ այնտեղ եղող զինւորների ու քիւրդերի մէջ. եւ նրանք գլուխ կորցրած փրկութիւն որոնեցին փախուստի մէջ։ Մէկ ժամից յետոյ ամբողջ շէնքը արդէն վառւում էր եւ ամեն ինչ լափող կրակը. փչող քամու ուժով. անցաւ դիմացը գտնւող Մէարիֆի (տաճիկ դպրոցապատկան) խանութների շարքը ու սկսեց նրանց եւս լափել ու ոչնչացնել։

Եւ մինչդեռ Ճիտէչեանի խանը իբր մի վիթխարի խարոյկ լուսաւորում էր շրջակայքը. իր վար գրաւելով ամենքի ուշադրութիւնը. շրջանապետը հրձիգների խմբով մի նոր պտոյտ գործեց եւ դուրս եկաւ Թէրզիբաշեան-Փիրումեանի խանի հիւսիս արեւելեան անկիւնի դիմաց։ Այստեղ էլ առաջ եկաւ Արամ Կապարուկեանը նաւթի ու լուցկիի պաշարով եւ սլացաւ դէպի մեծ շէնքը։ Նա կանգ առաւ արեւելեան շարքի դռներից մէկի առաջ. դա կարանթինայի վարչութեան դուռն էր. փորձեց հրդեհել. մէկ. երկու. բայց այս անգամ անյաջող երկու յաղթանդամ եղբայրներ էին՝ մականունները կողատ (ուժեղ). անունները Կարապետ եւ Մարտիրոս Մուրադեաններ։ Դարնք զինւած՝ մէկը նաւթի պաշարով. միւսը կացինով մօտեցան նոյն շարքի վրա գտնւող փօստ-հեռագրատան դռանը. երկաթէ բազուկների ուժեղ հարւածների տակ մի քանի րոպէի մէջ խորտակւեց փակւած դուռը. երկու եղբայրները ներս մտան. նաւթը շաղ տւին վրեին յարկը տանող փայթէ սանդուխների վրա եւ վառւած լուցկին մօտեցնելով հեռացան։ Հրդեհը բորբոքւեց մի անօրինակ արագութեամբ. չոր տախտակամածները մի կողից. այդ գիշերւա քամին միւս կողմից իրենց աւերիչ գործը տեսան։ Վիթխարի շէնքը իր մէջ պարունակող խանութներով. պահեստատեղիներով. գրասենեակներով ու կառավարական հիմներկութիւններով մէկտեղ բոցավառւեց՝ լուսաւորելով ամբողջ քաղաքը եւ նար մէջ եղող զինւորներն ու քիւրդերը նոյնպէս փախան։

Գլորւում էր արդէն կէս գիշերը. հրդեհաձիգները անցան դէպի ոստիկանատունը։ Նրանք արդէն ձեռք էին բերել որոշ փորձառութիւն. թէ ինչպէս պէտք էր զբաղեցնել թշնամուն դիրքում եղող զինւորներին. եւ օգտւելով դրանից. հրդեհել դիրքը, ուստի այստեղ հրդեհման գործը աւելի եւս արագ կատարւեց։

Ոստիկանատան շէնքը դռներ ունէր թէ հարաւային եւ թէ հիւսիսային կողմերի վրա, որոշւեց հրդեհել շէնքը հիւսիսային դռներից, այդ տեղի դռներին մօտեցաւ նոյն Արամ Կապարուկեանը եւ կարողացաւ համազարկերի ահեղ որոտների տակ հրդեհել երկու դռներ միանգամից։ Մի փոքր անց նոյն ձեւի խարոյկի փոխւեց նաեւ ոստիկանատունը եւ այդտեղից կռւողները նոյնպէս դիմեցին փախուստի։

Մինչեւ այս. գիշերը գլորւում էր արագօրէն. առաւօտեան առաջին նշանները սկսում էին երեւալ. հետքերը թագցնել անկարելի էր այլեւս եւ զինարանի հրդեհելը յետաձգւեց։ Սակայն առանց դրա էլ այդ գիշեր ահագին գործ էր կատարւել, աւելի շատ գործ. քան նոյնիսկ ամբողջ նախընթա օրը, երեք մեծ տներ. թշնամու երեք ուժեղ դիրքեր այլեւս չկային։ Թէքեալիֆի-հարպիէի իդրքը ազատւել էր վտանգից. կռւի առաջին գիշերւա մեծ ծրագիրը իրագործւած էր։

 

Երկրորդ օրւա կռիւը վերսկսւեց վաղ առաւօտից զարհուրելի թափով, կռւի նշանը տւեցին տաճիկները, ըստ երեւոյթին կառավարական հիմնարկութիւնների հրդեհումը Ջէւդէտի մէջ զայրոյթի փոթորիկ էր առաջացրել եւ նրա խիստ հրամանների տակ սոսկալի կրակի հետ միասին բոլոր կողմերից բուռն յարձակման ու խուժման կատաղի փորձեր էին լինում. որոնք սակայն յետ էին մղւում կորուստներով։

Տաճիկները վստահ իրենց ուժերի վրա եւ արհամարելով հայերի զինւորական կարողութիւնը. յարձակումներ կատարում էին յաճախ առանց մտածելու, իսկ հայերը. որոնք մէկ օր առաջ դեռ անփորձութեան ու վախի տակ անվստահութեամբ էին կռւում. այսօր նրանց գնդակները սուլում էին անվախ ու անշեղ եւ թշնամին յետ էր փախչում դիակներ թողնելով փողոցների մէջ։

Այս երեւոյթը աւելի նկատելի էր Թէքեալիֆի-հարպիէ շրջանում. ուր թշնամին այդ օր տւեց 30-ի չափ զոհ. որոնց մէջ էին միլլիսների հարիւրապետ Իսմայիլ Ալթայ օղլին եւ կօմիսեր Մօլլա Կառմլին։ Թէքեալիֆի-հարպիէի դիրքապահ տղաների գործնէութիւնը այդ օր այնքան ուժեղ ու վճռական էր. որ դիմաց գտնւող ազգային խանութների շարքում ամրացած զինւորները անկարող լինելով դիմադրել՝ հրդեհեցին խանութների այդ շարքը եւ հեռացան։

Երկրորդ օրւայ կռիւը կատաղի բնոյթ կրեց նաեւ միւս շրջաններում, Ամբարի տակի շրջանում թշնամին փորձեց Բաղկանց փողոցով ներս խուժել հայերի թաղը։ Մի փոքրիկ տուն. որը պաշտպանում էր յիշել փողոցի մուտքը. կոչւում էր Սատանի դիրք. ահա այս դիրքից երկու տղաներ՝ շաշտխցի Օհաննէսը իր ընկերով մէն մենակ յետ քշեցին թշնամուն. ցոյց տալով քաջութեան  օրինակներ։

Յամառ կռիւներ շարունակւեցին նաեւ Թաւրիզի դռան շրջանում։ Մարութեանի դիրքը. առաջին օրւա սաստկութեամբ ամբողջ օրը կրեց իր վրա գնդակների տարափ ու թնդանօթների ռումբեր. եւ չը նայած որ վերի հարկը գնալով աւերւում էր. բայց եւ այնպէս դիրքը շարունակում էր իր գոյութիւնը եւ տղաները քաջաբար դիմադրում էին թշնամուն։

Երկրորդ օրւա կատաղի կռիւը վերջացաւ երկու հրդեհումներով. երկուսն էլ ի նպաստ հայերի։

Թաւրիզի դռան շրջանում Շահէն աղայի դիրք դիմաց. գտնւում էր կառավարութեան հին փօտատունը. այս ծառայում էր տաճիկների համար իբրեւ դիրք։ Երբ մութը պատեց Շահէն աղայի դիրքի տղաները փորձեցին փօստատունը գրաւել. որոշւած էր դիրքը գրաւել յարձակումով. տաղենրը մօտեցան դռանը եւ ուզեցին դուռը կոտրել. տաճիկները սկզբում փորձեցին դիամդրել. սակայն երբ նկատեցին իրենց անզօրութիւնը. հրդեհեցին դուռը եւ հեռացան։

Երկրորդ հրդեհումը տեղի ունեցաւ Թէքեալիֆի-հարպիէի շրջանում. սա առաջին օրւայ հրդեհումների վերջաբանն էր։ Կառավարութեան զինարանը դեռ մնում էր եւ նրա առաջ ձգւող քարաշարի յետեւից ամենափորձառու կռւող զինւորները շարունակ կրակ էին տեղում Թէքեալիֆի-հարպիէի վրա։ Երբ մութը պատեց. հրդեհաձիգների խումբը ոստիկանատան փլատակների միջով զգուշութեամբ մօտեցաւ զինարանին եւ մէկէն կարկ բացին այստեղ եղող զինւորների վրա։ Տեղացող կրակը այնպէս անսպասելի էր ու շեշտակի . որ զինւորները գլուխ կորցրած փախան։ Ահա այդ րոպէին նաւթի պաշարով մօտեցաւ զինարանին առաջին օրւա հերոսը - Արամ Կապարուկեան եւ դռները հրդեհելով վերադարձաւ։ Զինարանը բռնկւեց եւ կռւի երկրորդ գիշերը լուսաւորւեց կառավարութեան մի այլ շէնքի բոցերով։

 

Երրորդ. չորրորդ. հինգերրորդ-վեցերորդ օրերում կռիւը շարունակւեց նոյն սաստկութեամբ. հրացանաձգութիւնն ու ռմբակոծութիւնը սկսւում էր վաղ առաւօտից եւ դադրում էր ուշգիշերին, Տաճիկները կրակում էին անհաշիւ ու անխնայ. որոնք փամփուշտների խնայողութիւն ասած բանը չգիտէին ինչ է, կրակում էին որքան հնարաւոր էր որքան կրակողի ձեռքը ընդունակ էր դարձնելու հրացանի ոտը։ Բացի այդ. անընդհատ գործում էին եօթ թնդանօթներ. որոնցից 3-ը դրւած էին բերդի դիրքերի վրա. իսկ չորս նոր ձեւի թնդանօթներ դրւած էին Քաղաքի պարսպից դուրս զանազան դիրքերում։ Այս վերջինները փոխադրում էին մէկ այս եւ մէկ այն տեղ. ռմբակոծում էին երբեմն այս երբեմն այն դիրքերի եւ յաճախ երկու երեք թնդանօթի կրակը դարձնում էին միեւնոյն դիրքի վրա։ Այսպիսի դիրքեր առանձնապէս հանդիսնում էին Մարութեանինը. Թաւրիզի դռան շրջանում. եւ Թէքեալիֆի-հարպիէի դիրքը համանուն շրջանում։ Եւ հրացանաձգութեան հետ անընդհատ ամբողջ օրերով գործում էին եօթ թնդանօթները։

Այլ էր հայերի դրութիւնը. նրանք գտնւում էին պաշարւած վիճակի մէջ, դրսի հետ յարաբերութիւնը բոլորովին խզւած էր. ուրիշ տեղից ռազմամթերք ստանալու յոյս ամենեւին չունէին. այդ պատճառով փամփուշտ խնայելու հարցը առաջին իսկ օրից դարձաւ ամէնքի համար օրէնք։

- Երեկոյեան հաշիւ պիտի պահանջեմ թէ ձեզանից ո՞վ քանի փամփուշտ է կրակել եւ քանի թշնամի է սպանել։

Ահա այս խօսքերը անընդհատ կրկնում էին շրջանապետները իրենց ձեռքի տակ եղող զինւորներին ու աւելացնում։

- Առանց նպատակի ոչ մի փամփուշտ չը կրակել։

Դրութիւնը այսպէս լինելով հասկանալի է որ թշնամու հարիւրաւոր կրակներին պատասխանում էին տասնեակ կրակներով։ Բայց չը նայած այս բոլորին հայերը պատւով դիմադրում էին թշնամուն, եւ եթէ մի քանի տեղերում նեղում էին թշնամուն։

Այսպէս. օրինակ. ընդհարման երրորդ օրում կռիւը կատաղի բնոյթ ստացաւ Թաւրիզի դռան շրջանում գտնւող Կաթրջի ջամիի շուրջը. դա թշնամու դիրք էր եւ նրա մօտ դրւած էր մի թեդանօթ. որի կրակից մեծապէս նեղւում էին Շայէն աղայի եւ Լազ-Ալիի դիրքերը։ Այս երկու դիրքի տղաները հերոսաբար նետւեցին փողոց. հասան մզկիթի դռանը եւ դուռը հրդեհեցին, հրդեհը տարածւեց մզկիթի մէջ. այստեղից տաճիկներ փախան՝ իրենց հետ տանելով նաեւ թնդանօթը։ Յարձակման ժամանակ տղաները տւեցին մէկ զոհ. փողոցի մէջ զարկւեց Թաւրէզի Կարապետը - 28 տարեկան անգրագէտ մի քաջ երիտասարդ։ Ականատեսների վկայութեամբ այդ տղան մեռաւ հայ ռազմիկ երգերը երգելով եւ ընկերներին խրախուսանքներ կարդալով։

Չորրորդ օրը կռւի կատաղի ասպարէզ դարձաւ Ամբարի տակի շրջանը։ Այս շրջանում գտնւող Աթաշկառեանի եւ Կարագեօզի դիրքերը ենթարկւեցին սոսկալի յարձակումների. թշնամին մեծ բազմութեամբ գրոհ էր տալիս դէպի այդ դիրքերը ու նորից յետ քաշւում։ Կռիւը այստեղ շարունակւեց երկար. որի միջոցին տղաները ունեցան մէկ զոհ. բայց լաւ զոհ, Կաքաւեանի դիրքի տղաներից մէկը - քաջասիրտ Վարդան Տէր-Վարդանեանը նպատակ դնելով օգութեան հասնել նեղն ընկած Կարագեօզի դիրքին. նետւեց դիրքից դուրս եւ Ամբարի փողոցով փորձեց արագ անցնել. բայց այդտեղ էլ գնդակահար եղաւ ու ընկաւ։ Վարդանի մահը յուսահատութիւն ձգեց տղաների վրա եւ նրանք մինչեւ ժամի 4-ը դիմադրելով երկու դիրքերն էլ հրդեհեցին ու յետ քաշւեցին։ Այդ բաւական չէ. թշնամին սիրտ առաւ եւ փորձեց առաջանալ ու գրաւել ամբարը. որը. ինչպէս տեսանք. թաղամասի վրա իշխող մի դիրք էր, ամբարի գրաւելը տաճիկների համար կարեւոր հրաց էր. ուստի նրանք ջանք չէին խնայում նրան հասնելու. բայց շուտով տղաներին օգնութեան հասաւ զինւորական մարմինը եւ տաճիկները յետ քաշւեցին։

Աթաշկառեանի եւ Կարագեօզի դիրքերի հրդեհումը ծանր տպաւորութիւն գործեց զին, մարմնի վրա. ուստի այդ օր կատարւեց կռւող ուժերի տեղափոխութիւններ։ Ամբարի շրջանը ուղարկւեցին մի երկու կտրող ուժեր. որից յետոյ այդ շրջանը ապահովւեց։

Հինգերորդ օրը կռիւը մեծ չափերի հասաւ Թաւրիզի դռան շրջանում։ Մարութեանի դիրքը հինգ օր շարունակ ռմբակոծւում էր. նրա վերին յարկը բոլորովին աւերւել էր. տղաները իջել էին տակի յարկը եւ ծանր պայմանների մէջ շարունակում էին դիրքը պահել, սակայն դրութիւնը անյուսալի էր։

Սրանից զատ. տաճիկները դէպի բերդ ձգւող պարիսպը ծակել էին ու ներս մտել։ Այստեղ դիրքեր չը կային. այդ պատճառով նրանք իրենց ուշադրութիւնը դարձրել էին այս կէտի վրա։ Լուրը գնաց զին, մարմնին. եւ նա օգնութեան հասաւ այն ժամանակ. երբ 20-ի չափ զինւորներ չիք էր մնում պարիսպին մօտիկ գտնւող Աբրօյի տունը գրաւէին։ Սկսւեց ուժեղ կրակ. զինւորները դիմադրել չը կարողացան եւ փախան. թողնելով երկու դիակ։ Այս միջոցին Մարութեանի դիրքը յուսահատական կռիւ էր մղում՝ հազիւ կանգնեցնելով թշնամու գրոհը։ Շուտով տղաները համոզւեցին. որ դիմադրել այդտեղից այլեւս անկարելի է. ուստի հրդեհեցին դիրքը ու յետ քաշւեցին. Մարութեանի դիրքի փոխարէն հաստատելով երկու նոր դիրքեր. որոնք եւ պահեցին իրենց գոյութիւնը մինչեւ կռւի վերջը։ Այս երկուսը Աբրօյի եւ Շշկօեանի դիրքերն էին։

Կռւի վեցերրորդ օրը նշանաւոր դարձաւ մի մեծ հրդեհումով. որը տեղի ունեցաւ խանի տակի շրջանում։ Շուկայի արեւելեան մասում դեռ եւս կանգուն մնում էր Միրզախանեանների խանը՝ երկշարք փայտեա խանութներ. ծածկւած երկարուկ միջանցքով։ Այս խանը իբրեւ դիրք հայերի ձեռքին էր եւ վեց օր շարունակ դիմադրում էր թշնամուն, ահա այս դիրքը յաջողեցրեց թշնամին հրդեհել, զուր անցաւ տղաների ջանքը. հրդեհը հանգցնել անկարելի եղաւ. խանը բռնկւեց, տաղենրը յետ քաշւեցին ու գրաւեցին երկու նոր դիրքեր, այդ դիրքերն էին Բօեախանի գլուխը եւ Եազմալուի խանը։

Միրզախանեանների խանի հրդեհումից յետոյ այլեւս խոշոր հրդեհումներ տեղի չունեցան, տեղի չունեցան նոյնպէս դիրքային նշանաւոր գրաւումներ կամ պարպումներ. պաշտպանութեան գիծը. այն գիծը. որը մենք տեսանք. մնեց անփոփոխ եւ կռիւը ստացաւ կայուն ու տեւական բնոյթ։

Այս դժւարին շրջանն անցաւ. կռիւն ընդունեց կայուն ու տեւական բնոյթ. եւ Զին. մարմինը իր մի կոչով եկաւ այդ փաստը արձանագրելու։ Ահա այդ կոչը։

 

Զինւոր ընկերներ,

Վեցերրորդ օրն է ահա որ կուրծքներս թշնամուն տւած՝ արիաբար կը մարտնչենք, թնդանօթներ եւ հազարաւոր հրացաններ ունեցող թշնամին անզօր եղաւ ճեղքել մեզ։ Մենք. որ որոշած ենք մեր կեանքը. մեր պատիւը եւ իրաւունքը հերոսութեամբ պաշտպանել. դեռ շատ անակընկալներու ալ սպասելու ենք։ Ջէւդէտեան վոհմակը իր գրոհներով. իր յարձակողականներով խայտառակւած է ցարդ ծանր կորուստներով. շշմեցուցիչ հարւածներով։ Փաստը ամենուդ աչքի առջեւն է։

Զինւորներ. այս պայմաններու մէջ մեր դիմադրութիւնը երկար ու բեղու լինելու համար կը յորորենք բոլորին՝ լինելու սառն. չշփոթւող. կարգապահ ու խնայող։ Ահա ասոնք են որ մեր դիմադրութիւնը պիտի դարձնեն կանոնաւոր. արժէքաւոր ու հպարտ։

Զինւորներ, ինչպէս միշտ ըսած ենք. այժմ ալ կը կրկնենք խնայողութիւն եւ խնայողութիւն։ Թանկ պահեցէք ձեր կեանքը. խնայեցէք փամփուշտ եւ զէնք։ ահա կարեւոր գործօններ. որով պիտի յարատեւէ մեր դիմադրութիւնը, եւ որքան երկարի. այնքան յոյս եւ յաջողութիւն կաւելնա։ Եղէք յանդուգն. խիզախ. բայց զգոյշ եւ կեանք խնայող։ Ասոր հետ խնայեցէք փամփուշտ. փամփուշտ. փամփուշտ։ Թող թշնամին վառէ. որքան կուզէ. բայց մենք լինինք քիչ պատասխանող. փամփուշտ պէտք է գալոց օրերին։ Ամէն մի փամփուշտ թշնամիին մէկ կեանքը արժենայ։

Հ. Յ. Քաղաքի Զին. Մարմին

 

Կռւի առաջին վեց օրն անցաւ. դա առաջին շրջանն էր. շրջան ուժերի չափւելու. շրջան փորձաքարի եւ փորձաքար ոչ միայն հայերի. այլեւ տաճիկների համար։ Տաճիկները վերջնականապէս համոզւեցին. որ րայա եւ ստրուկ հայը այն վախկոտը. այնթուլամօրթը չէ. որի հետ կարողանային ուզածին պէս վարւել։ Իսկ հայերը ձեռք բերին փորձառութիւն եւ հաւատ դէպի իրենց կարող ուժերը։

Կռւի վեց օրը ցոյց տւեց. թէ ինչ դեր են խաղում դիրքերը. պատնէշները եւ փոքրիկ բացւածքները. եւ այստեղ էլ. ինչպէս Այգեստանում կազմւեցին ամրաշէն-ամալեաների խմբեր. որոնք շտապով հասնում էին կարիք եղած տեղը. նորոգում էին ռումբերից վնասւած պատերը. կառուցում էին նոր պատնէշներ. փայտերով ամրացնում էին թափւող առաստաղները եւ փողոցների մուտքերը փակում էին պատնէշներով։ Այս աշխատանքների մէջ ինքնապաշտպանութեան դիմած հայը շատ ու շատ առաջ գնաց, վարդապետները իւրացրին դիմացկանութեան պայմանները. բոլոր մարդիկ. նոյնիսկ կին ու երեխաներ թափւում գալիս էին իրենց ծառայութիւնը մատուցելու ինքնապաշտպանութեան գործին. եւ մրջիւնի աշխատութեամբ մէկ ժամ առաջ թնդանօթի հարւածներից քանդւած պատը նորոգւում էր եւ դառնում նախկինից էլ ամուր ու հաստատուն։

Ահա այս միահամուռ աշխատանքի գործ դրած ջանքերի շնորհիւ հայերը անհամեմատ քիչ զոհեր ունեցան քան տաճիկները. աւելի կայուն հանդիսացան. քան կառավարութիւնը եւ կռւի ընդունակութեան հետ միասին ձեռք ձեռք բերին բարոյական ուժ. այն է կորով. հաւատ եւ ոգեւորութիւն։

Կորով. հաւատ եւ ոգեւորութիւն Այգեստանում. այդ տեսանք իր տեղում։ Կորով. հաւատ ու ոգեւորութիւն նաեւ Քաղաքում։ Այս այս էր տրամադրութիւնը Վանի հայ ժողովրդի երկու մեկուսացած մասերում։

Ապա ի՞նչպէս էր տրամադրութիւնը Վանի տաճիկ ժղովրդի. կառավարութեան եւ մասնաւորապէս այդ կառավարութեան ներկայացուցիչ - խարդախ Ջէւդէտի մէջ։

Այստեղ լքում եւ յուսահատութիւն էր տիրում. եւ այդ լքումը այնքան ուժեղ էր. որքան ոգեւորութիւնը ուժեղ էր հայերի մէջ։ Ջէւդէտը անկարողութեան ցասումն էր ապրում մի բուռն ժողովրդի հանդէպ, նա իր զինւորական կազմով. անսահման ռազմամթերքով եւ թնդանօթներով հանդերձ տեսնում էր իր ծրագրի խորտակումը. եւ մի քանի օրւա մէջ Վանը սպանդաոց դարձնել։ Եւ տեսնելով. որ հայերին զէնքով ընկճելը այնքան էլ դիւրին չէ. դիմեց մի նոր խարդախ միջոցի՝ սկսելով Այգեստանից։

Նախ նա փորձեց խաբեբայութեամբ հայերին զինաթափ անել։ Ուստի իտալական հիւպատոս Սպօրաօնին. որի անձնական բարեկամն էր. ուղղեց երեք նամակ. որոնց մէջ յիշելով գաւառներում կատարւած զսպումները եւ միաժամանակ հնազանդութիւն ցոյց տւող գիւղերի խաղաղ կենցաղը. որը գոյութիւն չունէր. նորից ու նորից առաջարկում էր հայերին զէնքերը յանձնել եւ հնազանդւել կառավարութեանը. հակառակ դէպքում սպառնում էր սպասւող զօրքերով ընդհանուր յարձակում գործել եւ քաղաքը աւերել։ Եւ գրում էր այս Սպօրտօնին. համոզւած. որ նա կարդա հայերի մօտ իր նամակները։

Ահա այդ նամակները իրենց պատասխաններով. ուր յիշւած դէպքերը մեծ մասամբ խեղաթիւրւած են։

 

Սիրելի Սպօրտօն էֆ,

Խռովարարները. որոնք իրենց պարտականութիւնները լրացնելու համար ձեզի դիմեցին երեք չորս օր ժամանակ շահելու նպատակով. վերջապէս արժանացան իրենց փափաքներուն։ Երկուշաբթի գիշեր իրենց թեւերուն վրա նշաններ կրող եւ մինչեւ առտու երգեր երգող երիտասարդները Համիդիէյի զօրանոցին մէջ նահատակեցին պահակը. կտրեցին թելեֆօնի թելերը եւ յարձակելով Խաչ-փողոցի հեռագրատան վրայ՝ գրաւեցին ու գործի սկսան։ Արթուն կեցող մեր ջոկատներն ալ բնականաբար պատասխանեցին։ Մէկ ժամ պահակներուն թոյլ չը տւի որ պատասխանեն։ Վերջապէս երբ հասկացայ. թէ խռովութիւնը ընդհանուր է եւ Քաղաքամէջ Առաջնորդարան ղրկած ոստիկաններուն վրայ կրակ կը բացւի. հրաման տւի։ Ահա ամեն կողմ կռիւ տեղի կունենայ, Անոնք որ պետութեան այսպիսի կարեւոր պատերազմի մը մասնակցած ատեն դաւաճանեցին. անտարակոյս պիտի առնեն իրենց արժանի պատիժը։ Քաղաքամէջ հաւաքւած զինւած գիւղացիները այրեցին բոլոր պաշտօնատուները եւ երէկ իրիկուն ալ շուկան։ Ամեն տեսակ խստութիւն ցոյց կուտամ որպէսզի այս ոճրագործներէն եւ ոչ մէկը ազատւի։ Միեւնոյն վիճակ պիտի ունենան նաեւ այն անիծապարտներ. որոնք տինամիթով Համիդիէ զօրանոց քանդելու համարձակեցան. եւ փառք Աստուծոյ անվնաս կերպով պայթող տինամիթի առաջ բերած հրդեհի պատճառով մուզիք զարնելով ուրախութիւն յայտնեցին։ Մեր գոյութեան դաւողները բնաւ տարակոյս չկայ որ պիտի ճզմւին։ Շատ կը ցաւիմ որ գնդակ ինկած է ձեր տուն։ Սակայն պարագան մէկ անիծեալ գործն է հայերու. որոնք աշխարհի առջեւ ինքզինքնին իրաւացի ցոյց տալու համար հազար տեսակ սատանայութիւններ կը հնարեն։ Ձեզի ծանօթ է. անգլիական հիւպատոսարանի մէջ գտնւող պահապաններէն զատ այդ կողմեր ջոկատներ չունինք։ Իսկ պաշարւած խեղճ պահապանները մինչեւ վերջ յարգանք ցոյց տւին ձեր դրօշակին։

Պահապաններէն մէկ երկու հոգի նահատակող ապստամբները հիւպատոսարանն ալ վառեցին։ Կառավարութիւնը սեղմելու նպատակով իրենց գոյութիւնը վտանգի ենթարկող այդ դաւաճանները կը խորհեն թէ ասկէ պիտի կրնան օգտւիլ եւ համոզւած են թէ բոլորն ալ գոհ են։ Զէնք բարձրացուցին եւ ահա կը տեսնէք որ կը շարունակւի ամբողջ սաստկութեամբ։ Եթէ կայ միջոց մը այս աղէտալի խռովութիւն դադրեցնելու. այդ ալ բոլոր զէնքեր յանձնելով բացարձակ հնազանդութիւն յայտնելն է։

Ռուսերուն այսօր վաղ գալուն համոզւած. եւ թշնամու գործողութիւններ դիւրացնելու համար զէնքի փարող ոճրագործները թող գիտնան. որ ռուսներու ոտքը անգամն ալ սահմանէն. ներս չպիտի կոխէ։ Կը ցաւիմ այն ժողովրդին վրայ. որ հարկադրւած  պիտի վնասուի ասկէ։ Ժամանակ չունենալու համար երկար բարակ բան մը չպիտի կրնամ գրելու։ Կուզես տեսնւել ձեզ հետ. սակայն խորհելով որ հայեր ձեր կեանքին պիտի դաւեն եւ զօրքին պիտի վերագրեն. յարմար կը տեսնեմ. որ ատոր չձեռնարկւի։ Կը խնդրեմ որ միշտ դրօշակ քաշէք. տեղի ունենալիք յարձակման ատեն պատուհաններէն ալ դրօշակ ցոյց տւէք։ Ձեր տան տեղ ցոյց տրւած եւ բացատրւած է ջոկատներուն. բայց կը գնահատէք թէ կացութիւնը խառնակ ըլլալուն պատճառով ամեն կողմ աչքի զարնելու աստիճան դրօշակ երեւցնել կարեւոր է. որովհետեւ յարձակումը չափազանց բուռն եւ վճռական պիտի ըլլայ։

Կը խնդրեմ որ հիւպատոսարանի մէջ պաշտպանէք մէօսիս Ալկարտին. Րէժիի տնօրէն եւ ներս մնացած մեր պաշտօնեաներ։ Խռովարարներ առաջի գիշեր այրեցին Հանրային պարտուց պաշտօնատուն. պանքան եւ րէժին. ու թէեւ ռումբերով մինչեւ կառավարչատուն յարձակեցին. բայց հարկադրւեցան գետնի վրա փռւելով նահանջիլ։ Հանրային պարտուց պաշտօնատան կրակ տրւած ատեն ձեռնարկ եղաւ փախցնել պանքայի դրմ արկղ. կարելի չեղաւ։ Սակայն դրմարկղի մէջ բան չգտնւելուն համար մէօսիօ Ալկարտին այս պատճառով մտահոգւելու չէ։ Շատախի մէջ կառավարութեան վրա յարձակող եւ մեր ժանդարմները. պաշտօնեաները եւ իսլամ ժողովուրդ սպաննող դաւաճաններու մեծ մասը ջոկատներու կողմէ ոչնչացան։ Եկեղեցիի եւ մէկ երկու տեղերու մէջ ամրացողները պաշարւած են։ Այսօր կսպասեմ ատոնց բոլորի արժանի պատիժ կրաած ըլլալու լուրին։ Պաշգալէէն եւ Սարայէն առաջացող մեր ջոկատները ճամբարներ կտրող ապստամբներ ընկճելով կը մօտենան։ Մօտերս զանոնք ճզմել կը յուսամ։ Տիկիններուն յարգանք եւ շատ բարեւներ սիրելիս։

10 ապրիլ 334                        Կուսակալ Ճէւդէտ

Վանայ կուսակալ

Նորին վսեմութեան Ճէւդէտ պէյին. Վսեմ տէր։

Պատիւ ունիմ հաստատելու ձեր երէկւան նամակը։ Շատ կը ցաւիմ. որ ձեր վսեմութիւն այն համոզում գոյացուցած է. որ իբր կոմիտէի միջնորդութիւնը ստացած ըլլալով. նպատակ ունեցած ըլլամ անոր ժամնակ շահեցնել տալ։ Կրնաք վստահ ըլլալ որ իմ դիմումներս միայն նպատակ ունէին ծառայութիւն մը ընել թէ կառավարութեան եւ թէ ժողովրդին՝ խափանելով. եթէ կարելի ըլլար. ներկայ դէպքերը։

Ձեր վսեմութեան հետ ունեցածս խօսակցութեան միջոցին շատ անգամ պատիւ ունեցայ մատնանշելու. թէ կրնան ցաւալի դէպքեր առաջ գալ եւ ինչպէս որ պ, Սօբօռռին իր նամակին մէջ կը յիշէ եւ միլլիսներու անտակտ վերաբերումէ մը. եթէ անոնք ձեր վսեմութեան տւած հրամանները կէտ առ կէտ գործադրելու անկարող են։

Սակայն. ես դեռ հաստատ համոզւած եմ. որ ձեր վսեմութեան մօտ 12 տարիէ ի վեր ճանաչած վիհանձն եւ մարդասէր զգացումների շնորհիւ. պիտի կարենանք գտնալ համաձայնութեան գետին մը իրերու դրութիւնը փոխելու . եւ արգիլելու արիւնահեղութիւնը։ վստահ եմ ձեր կարողութեան եւ մեծ փորձառութեան վրայ. թէ պիտի կրնաք գտնել եւ ընել այնպիսի առաջարկ մը. որ լաւ ընդունելութիւն պիտի գտնէ տարրին կողմէ։

Գալով այն առաջարկին. որ կընէք հայերու զէնքերը յանձնելու եւ բոլորովին անձնատուր ըլլալու մասին. իմ կարծիքով. իրերու այս վիճակին մէջ. այդպիսի առաջարկ մը ապարդիւն պիտի մնայ։

Հայերը զէնքը կը դիմեն այն համոզումով. թէ կառավարութիւնը զինւորական հարցի պատրւակով. կուզէ զիրենք անխտիր բնաջինջ ընել. եւ առանց սպասելու կամ յուսալու ռուսերէն որեւէ օգնութեան. հաստատ կերպով որոշած են պաշտպանել իրենց ընտանիքներուն կեանքները։

Ես ալ ձեզի պէս. կը ցաւիմ անգլիական հիւպատոսարանի կործանման. ինչպէս նաեւ հոն մեռնող ժանդարմներու վրայ. սակայն իմ առած անձնական տեղեկութիւններուս համաձայն. հոն գտնւող պահակները առաջին անգամ կարկ բացած են առանց յարձակում կրած ըլլալու։

Կը տեղեկացնեմ նաեւ ձեր վսեմութեան. որ թնդանօթի ռումբ մը հանդիպեցաւ ռուսական հիւպատոսարանին եւ հոն պայթեցաւ։ Տեղւոյն ժանդարմները եւ գաւազները ստիպւած եղան անկէ քաշւելու։ Պէտք եղած միջոցներ ձեռք առի. որ ոչ ոք այդ հիւպատոսարանը չը մտնէ։ Հինգ գնդակ ալ իմ հիւպատոսարանիս հանդիպեցան. բայց. բարեբաղդաբար. միայն նիւթական վնաս տւին, գոհութեամբ իմացայ որ ձեր վսեմութիւնը պէտք եղած հրամաններ պիտի տայ. որ հիւպատոսարանիս ուղղութեամբ գնդակ եւ ռումբ չը նետւի։

Ձեր հրամաններու համաձայն հիւպատոսարանին ամեն կողմերը դրօշակ դնե տւի. որ յայտնի երեւի։ Պատիւ ունիմ ձեզ իմացնելու. որ հպատակներուս եւ պաշտպանեալներուս. ինչպէս նաեւ զանազան պաշտօնեաներու եւ իրենց ընտանիքներուն պատասխան տւի. փայց ինչպէս որ ձեզ վսեմութեան ծանօթ է. հիւպատոսարանը բացարձակ չը լլալով ստիպւած եղայ տանս կից երկու ուրշ տուներ վարձել, պատիւ ունիմ իմացնելու ձեզ. թէ այդ շէնքերուն վրայ ալ դրօշակ պիտի քաշեմ։

Կը հաղորդեմ պ, Ալկարտիին ինչ որ իր մասին գրած էիք։ Ինքը ձեզ առանձին նամակ մը պիտի գրէ։ Նկատի առնելով իմ տունս եղած խճողումը. դժւար է ինձ ապաստան տալ հոն եւ իրեն մօտ ապաստանած ընտանիքներուն. ուստի իրեն հետ ես ալ կը խնդրեմ ձեր վսեմութենէն. որ թոյլադրէք իրեն. որ իր տան վրայ դրօշակ քաշէ իր եւ իր քով ապաստանածներուն պաշտպանութեան համար։

Պ, Լիմին տունս է։ Հիւսէյին պէյ ձեզ արդէն գրած է. որ հիւպատոսարանս կը գտնւի ընտանիքին հետ։ Հարկ դատեցի ապաստան տալ եւ պաշտպանել զինքը. իր տանը ռմբակոծութենէն եւ հրդեհումէն վերջը։

Կը խնդրեմ ձեր վսեմութենէն որ պաշտպանէք Ռու ընտանիքը. ինչպէս նաեւ տիկին Տ, Սանֆօռը (ֆրանսական նախկին հիւպատոսին կին)։

Ամերիկեան միսիոնը ինձ հաղորդեց ձեր նամակին պարունակութիւնը։

Հեղինակաոր աղբիւրներէ առած տեղեկութեան համաձայն. հոն. ինչպէս նաեւ գերմանական շրջանակին մէջ. բնաւ զինեալ մարդ չկայ. այլ միայն կին. տղայ եւ հիւանդկախ մարդիկ։ Ինձի կը վստահացնեն. թէ ոչ մէկ գնդակ չէ նետւած այդ շրջանակներէն. կը խնդրեմ ուրեմն. որ պէտք եղած միջոցները ձեռք առնէն անոնց պաշտպանութեան համար։

Ոչ ոք գտնելով որ յանձն առնէր ներկայս ձեզ բերելու. պարտաւորւեցայ խնդրել Տօքթ, Ըշըրէն. որ զայն ձեզ հասցնէ ապաքինեալի մը միջոցով։ Այս վերջինս իր կամաքովն է որ քաղաք կիջնայ։ Կը վստահացնեմ ձեզ որ այդ ապաքինեալին առաքումը նպատակ չունի ամերիկեան հիւանդանոցին մէջ հայ վիրաւորներուն համար տեղ բանալ. ի հաստատութիւն խօսքիս կը խնդրեմ որ նամակաբերն վերադարձնէք. ինչպէս նաեւ. երէկ ձեզ զրկւած ապաքինեալները. ինչ որ ինձ հաճոյք պիտի պատճառէ, կրնայ ձեր վսեմ, վստահ ըլլալ. որ անոնց տեղերը հիւանդանոցին մէջ բաց են. եւ թէ միւս զինւորներու պէս պիտի խնամւին։

Թիւրիմացութիւններու տեղի չը տալու եւ ապաքինեալներու  առաքումը դադրեցնելու համար կը խնդրեմ ձեր վսեմութենէն. որ հակիրճ ինձ ցուցնել միջոց մը իրեն հետ հաղորդակցելու համար։

Վանայ իտալական փոխ-դեր հիւպատոս

Վան 11/24 ապրիլ 1915      Տ, Զպօռտօնէ

Իտալական հիւպատոս

Սպօրտըն էֆ,

Ձեր պատասխանը զարմանքս պատճառեց։ Ես չըսի ձեզ թէ աշխատեցիք ապստամբներուն ժամանակ շահել տալու համար։ Ապստամբներ մեր միջեւ եղող հանգամանքէն օգտւելու համար ինքզինքնինի հարստահարեալի տեղ դնելով եւ հնազանդելնին յայտնելով՝ ուզեցին երեք օր անցունել. այսպէս ըսի ես։ Ու արդարեւ այդպէս եղաւ։ Այնուամենայնիւ. փառք տիրոջ իրենց ծրագիրներու մէջ չյաջողեցան։ Այժմ մեզ կզբաղեցնեն։ Սակայն բոլոր ճամբաներ բանալ տւի, լեռները. կէտիկները բռնողներու մեծ մասը Աստուծոյ շնորհիւ յաղթւեցան եւ պատժւեցան։ Կը յուսամ որ հոս ալ մօտ օրէն վերջ պիտի տամ խռովութեան։

Մինչեւ որ զինւած մարդոց հւաքումը չտեսնւի. մեր թնդանօթաձիգները կրակ չը պիտի ընեն։ Այդպէս հրաման ստացան եւ այդպէս ալ կընեն։ Տէր եւ Տիկին Սանֆօռ կատարեալ հանդարտութեամբ եւ հանգստութեամբ իրենց տուները կը գտնուին։ Կառավարութիւնը գիտէ իր պարտականութիւնը։ Ցաւի արժանի է ձեր այն արտայայտութիւնը. թէ անոնց վրա յարձակում մը տեղի կունենայ։ Մինչեւ որ ապստամբներ բոլորն ալ իրենց զէնքերը յանձնելով բացարձակ հնազանդութիւն չը յայտնեն. հարկադրւած եմ շարունակել պատիժի գործը։

Կառավարութիւնը խռովարարներու հետ պայմանագրութիւն. դաշնագրութիւն չը կրնար կնքել։ Ասիկա կը գնահատէք հարկաւ։ Բացի հիւպատոսարանէն ուրիշ տեղ դրօշակ բարձրացնել ընդունելի չէ։ Այս բան յայտնեցէք ձեր դրացիներուն։ Սէրս կը յայտնեմ։

Վան. 13 ապրիլ 334 Ջէւդէտ

 

Վսեմ Տէր.

Պատիւ ունիմ հաաստատելու ձեր առջի օրւան նամակը։ Անոր պարունակութիւնը քանի մը անձնաւորութեանց տեղեկացնելը օգտակար դատեցի։

Ձեր վսեմութեան նամակէն կը հասկացւի. որ խաղաղ ազգաբնակչութիւնը կառավարութեան պաշտպանութիւնը եւ բարեացակամութիւնը կը վյելէ. դժբաղդաբար հոս հասած լուրերը կը պատմեն խժդժութիւնները. որոնք ի գործ դրւած են գիւղերու մէջ անզէն ժողովրդի վրայ։ Այս լուրերը հայ ժողովրդի վստահութիւնը բոլորովին խախտեցին. անոր մէջ այն համոզում գոյացնելով թէ կառավարութիւնը ընդհանուր ջարդերու ծրագիր մը ունի. եւ իրեն աւելի անձնապաշտպանութեան փարիլ տւին։

Գալով ամերիկեան եկեղեցիին վարայ ընկած ռումբերուն. ես ինքս պարտք համարեցին անձամբ հաստատելու այդ. եւ տեսայ. որ ամերիկեան միսիոնարներու ըսածները ճիշտ էին։ Ձեր վսեմութիւն կրնայ ըլլայ. որ այս վերջիններս բացարձակ չեզոքութիւն կը պահեն։

Վանայ իտալական փոխ-դեր հիւպատոս

Վան. 3 մայիս , տ, ) 1915  Տ, Զպօռտօնէ

Սպօրտօն էֆ, -ին.

Սուլթանի գահակալութեան առթիւ շնորհակալութիւն պարունակող գրութիւնը ստացայ։ շնորհակալ եմ։

Պիթլիսէն. Կարկառէն յառաջացող մեր ջոկատները կը պատժեն ճամբաներ կտրող ապստամբները. իսկ հնազանդութիւն յայտնող գիւղացիները կը հովանաւորեն եւ կը պաշտպանեն։ Թիմարէն յառաջացող մեր ջոկատներն ալ Տիրամէրի մէջ հաւաքւող ապստամբները ոչնչացնելէ ետք Ալրիւր գիւղը հասան։ Ալիւր գիւղը եւ շրջակայք գտնւող քանի մը գիւղերու բնակիչները հնազանդութիւն յայտնելուն պատճառով հովանաւորւեցան պայմանով որ իրենց զէնքերը յանձնեն եւ հոս հոն թափառող իրենց երիտասարդները զինւորութեան յանձնեն։ Աւանուց ժողովուրդը կատարեալ հնազանդութեան մէջ գտնւելուն համար շնորհ եւ դիւրութիւններ կը տեսնեն կառավարութեան կողմէ։ Սարայէն եւ Արճակէն եղող ուժերը կը պատժեն ապուշ ապստամբները. որոնք ճամբաներու մէջ խրամներ շինելով կաշխատին կտրել անոնց ճամբան։ Այսօր Տարման-գիւղի եւ Կողպանից կողմեր գտնւող ապստամբներն ալ իրենց պատիժը պիտի կրեն։ Քաղաքամէջ հաւաքւած խռովարարներու մեծ մասը. որոնցմէ շատեր հասկցւած է. որ գիւղերէն հաւաքւած մարդիկ են. ընկճւեցան։ Եկեղեցու. Առաջնորդարանի եւ բերդի տակի մէկ երկու տուներու մէջ ամրացածներու գործը այսօր վաղ կը վերջանայ։ Այդ դաւաճանները. որոնք հակառակ կրկին ու կրկին եղած զեկուցումներուն. շուտով ռուս կուգայ պատասխանելով իրենց ընտանիք դուրս չհանեցին եւ հրապարակով յայտնեցին թէ թշնամուն օգնելու համար խռովութեան կը ձեռնարկեն. բնականաբար բոլորն ալ պիտի կրեն իրենց արժանի պատիժը։ Ամերիկացիներու եկեղեցիին ռումբ դիպչելու մասին եղած արտայայտութիւնը ուրիշ բան չէ. եթէ ոչ խռովարարներուն ըգնելու համար ամերիկացի միսիոնարներու մէկ յերիւրանք՝ որուն. ցաւ ի սիրտ. չենք տարակուսեր։ Կը տեսնենք որ կրակ կը բացւի Արարքի կողմէն եւ Սահակ-պէյի տունէն իսլամ թաղերը խուժելու աշխատող խռովարարներու դէմ։ Այսու հանդերձ ռուսներու գործողութիւնները դիւրացնելու համար խռովութիւն յարուցանող եւ թշնամու ժամանումին սպասելով՝ հնազանդութիւն չյայտնող այս ոճրագործներու հանդէպ բնականաբար ընդհանուր յարձակում տեղի պիտի ունենայ, ըլլայամերիկեան. ըլլայ գերման որդանոց. ուր որ ալ աշխատին ամրանալ. այնտեղի վրայ կրակ պիտի բացւի եւ պիտի աշխատւի զանոնք յաղթել եւ պատժել։ ստուծոյ շնորհիւ այս խնդրին վերջ պիտի տրւի։ Տիարպէքիրի մէջ շատ մը զէնքեր եւ պօմպաներ ձեռք բերւած են եւ ժողովուրդը հաւատարմութիւն յայտնելով՝ քօմիթաճիներ մատնանշած է. որուն վրա այդ չարագուշակ ոճրագործները ձերբակալւած ու բանդարկւած ըլլալով՝ խնդիրը հանդարտութեամբ լուծել յաջողւած է։

Իսկ վանեցիները իրենց ամբող գոյութեամբ կաշխատին քօմիթաճիներու եւ ամենաւորապէս ռուսներու փափաքներուն համար։ Հետեւաբար բոլորն ալ պատիժի պիտի արժանանան։ Քաղաքի գրաււած տուներու մէջ թնդանօթի կարկով կտոր կտոր եղած դիակներու տեսարանը բնականաբար բոլորիս ալ ցաւ կը պատճառէ։ Սակայն կառավարութիւնը. որ կը տեսնէ թէ իր գոյութեան կը դաւեն. պարտաւոր է մինչեւ վերջ պայքարիլ. երբ ապստամբներ բացարձակ հնազանդութեան դիմում չկատարեն։

Հիմա Այգեստանի պահականոցէն կը տեղեկացւի. որ Նալբանդեաններու դէմ գտնւող տան մը վրայ օսմ, դրօշակ բարձրացւելէն անմիջապէս ետք տունը հրդեհւեցաւ։ Այնպէս կենթադրեմ. որ այդ տան մէջ գտնւողներ հնազանդութիւն յայտնել ուզած են. միայն թէ իրողութիւնը ապստամբներ իմացած են ու անմիջապէս տունը այրւեցաւ։ Եթէ խնդիրը ենթադրածիս պէս է. գազան ապստամբների մէջ խաղաղութեան յոյս չկայ։ Գրած էի Ալակրտի էֆ, ն եթէ հնարւորութիւն կունենայ թող ելլէ գայ։ Պատասխան մը չառի։ Իր գտնւած տունը վտանգաւոր է. որովհետեւ շուրջը շատ մը խռովարարներ հաւաքւած են։ Շնորհ ըրէք հաղորդելու իրեն. որ հոն չմնայ. եթէ չի կրնար այս կողմը անցնել. ձեր քով թող մնայ։

17 ապրիլ 331 Կուսակալ Ջէւդէտ

 

Իտալական հիւպատոսին ուղղւած այս նամակների հետ միաժամանակ Ջէւդէտը դիմեց մի այլ միջոցի. այն է. սովի մատնել հայերին

-Հարկաւոր են նոր սպառողներ. հարկաւոր է շրջակա գաւառների կին ու երեխաների բազմութիւնը քշել Այգեստան. որ եղած պաշարը մի քանի օրւա մէջ սպառւի եւ սով առաջանա. եւ մտածեց այս Ջէւդէտը եւ գործի անցաւ։

Եւ ահա գաւառներից սկսեցին թափել գալ մերկ. քաղցած եւ ջարդերի սարսափը ճաշակած կին ու երեխաների բազմութիւնը՝ տասնեակներով. հարիւրներով։ Եկան ու եկան եւ բազմացրին սպառողների թիւը։

 

-Կռւի առաջին օրերուն նպաստի համար դիմում ընողներու թիւը շատ քիչ էր։ Հազիւ 4-5 օր անցած քանի մը հարիւր հոգիի նպաստ տալ պէտք եղաւ։ Խնայողութիւնը առաջին պայմանն էր. այնչափ միայն պէտք էր տալ. որ նպաստնկալը անօթի չը մեռնի, որոշւեցաւ օրական մէկ հաց մէկ մարդուն։ Օրէ օր կաւելնար նպաստեալներու թիւը անհամեմատ կերպով, 200-ը կըլլար 400. յաջորդ օրը 800 եւայլն. տես տեսնհինգ օր անցած էր. ահա սկսան ջարդէն ազատւած սովալլուկ կիներու-տղաներու եւ ծերերու խումբերը երեեւալ. որք ընդհանրապէս գիշերներ ճամբորդելով. առտու կանուխ կը մտնէին Այգեստան. միայն իրենց կեանքը ազատած ջարդարար թուրք եւ քիւրդ խուժանի ձեռքէն։

Յիշատակագրում է նպաստից յանձնաժողովի անդամներից Ա, Համբարեանը։

Գաւառներից Այգեստան խուժող քաղցած ժողովրդի հոգսը եւ պաշարի սպառման խնդիրը շուտով այնպէս զգալի դարձաւ. որ թէ Զինւորական մարմինը եւ թէ հայթայթիչ ու նպաստից յանձնաժողովները իրենց ուշադրութիւնը դարձրին այս խնդրի վրա։ Հարցը լուրջ էր, պէտք էր  չափաւորումն մտցնել ոչ միայն ժողովրդի. այլեւ կռւող տղաների սնունդի մէջ։ Կարիքը հրամայողական էր։

Եւ ահա ապրիլ 12-ին լոյս տեսաւ Զինւորական մարմնի հետեւեալ ազդը.

 

Բոլոր խմբերուն

Ընկերներ.

Շրջակայ գաւառներէն բազմաթիւ գաղթականներ քաղաքս լեցւաց են։ Եթէ մեր ընկերները ուտեստի մէջ խնայող չըլլան շուտով մենք պիտի հանդիպինք մեր մեծագոյն թշնամիին եւ սովին։

Ընկերնե՛ր. խնայող եղէք.

Ասկէ ետք իւրաքանչիւր խումբ պարտաւոր է նշանակել իր վստահելի եւ բարեխիղճ ընկերը. իբր իր խմբի լիազօր մատակարար. որը ամէն օր Կեդր, Մատակարար յանձնախումբէն համեստ չափով ուտեստ պիտի տանէ իր խումբին։

Մեր կողմէն այդ առթիւ լուրջ հսկողութիւններ պիտի ըլլան եւ անբարեխիղճները խստիւ պիտի պատժւին։ Խումբին լիազօր մատակարարին անունն այսօր անմիջապէս զրկելու է Կեդր, Մատակարար յանձնախմբին։

Չարտօնւած եւ գործ չունեցող մարդոց մուտքը դիրքերուն մէջ բացարձակապէս արգիլեցէք։

Ձեր քով եղած բահ ու փետատները. եթէ պէտք չունիք. անմիջապէս մեզի ղրկեցէք։

12 ապրիլ        Զին, Մարմին

  Մի օր յետոյ լոյս տեսաւ նպաստից յանձնաժողովի հետեւեալ դիմումը։

 

Հայ ժողովրդին

Ժողովրդեան ներկա հացկարօտ վիճակին դարման տանելու համար որոշւած է պատրաստի ցորեան. տարեկան. գարի եւ ալիւրիաւելորդ մաս մը գնել կանխիկով եւ հետեւեալ գներով, եւ

Ցորեն ըստ տեսակի՝ չափը 60-70 ղրշ, ։ Տարեկան չափը 50։ Գարիչափը 40։ ալիւրի լիտրը 10-14 ղրշ, ։

Կը խնդրւի ամէն  անոնցմէ. որոնք կրնան իրենց ունեցածներէն մաս մը վաճառել եւ կամ որու քով գտնւիլը գիտեն. հաճին մարդասիրաբար դիմել յանձնաժողովիս եւ արձանագրել տալ. որ ամեն օր նիստ ունի ժամ 6-5 (2-10) բողոքականաց շրջանակ գեղարանի վերնահարկ. իր գրասենեակին մէջ։

13  ապրիլ       Նպաստից Յանձնաժողով

 

Եւ մինչդեռ ազգաբնակութեան պաշարի սպառումը չափի տակ դնելու եւ սնունդի գործը կարգաւորելու ջանքեր էին լինում. ժողովրդի մէջ նկատւեցին այլ երեւոյթներ։ Ապրիլի 10. 11. 12 նոյնիսկ 13-ին թշնամու կողմից շարունակւող յարձակումները բաւականաչափ թուլացան, հայ ժողովուրդը նաեւ կռւող տղաները բաւականաչափ թուլացան, հայ ժողովուրդը. նաեւ կռւող տղաները վարժւելով կռւին. որոշ չափով հանգստութիւն ստացան, կարծես վտանգը անցաւ եւ տեղի ունեցան սովորական կենցաղին յատուկ մի քանի անպատեհութիւններ, այնպէս լինում էր երբ թշնամու կողմից նկատւում էր թուլութիւն։

Բնորոշելու համար այդ օրերի անց ու դարձը. որը. կրկնում ենք. հետեւանք էր համեմատական խաղաղութեան. բերում ենք այստեղ. Զին, մարմնի մի շարք ազդերը, որ լոյս տեսան այդ օրերում, ահա նրանք։

 

Ժողովուրդին

Խստիւ կարգիլենք տուներ մտնել եւ թալան ընել. հակառակ վարւողները անմիջապէս մահւան պատժի պիտի ենթարկւին։

ապրիլ 10        Զին մարմին

 

Բոլոր խմբերուն

Նկատի ունենալով շատ մը անպատեհութիւններ. բացարձակապէս կարգիլենք ձեզի խմիչք գործածել։ Եթէ շրջակայ տուներէն գինի կամ օղի առած էք. կամ գիտէք որ կայ, անմիջապէս գրեցէք Հայթայթիչ Յանձնախումբին։

Ապրիլ 10         Զին, մարմին

 

Ազդարարութիւն

Կը յաձնարարենք մեր բոլոր զինւած ընկերներուն. որ զինւած վիճակի մէջ իրաւունք չունին Ամերիկեան եւ Գերմանական շրջանակենրը մտնելու։ Այս հրահանգին անսաստողները խիստ պատժի պիտի ենթարկւին։

Ապրիլ 11         Զին, մարմին

 

Ազդարարութիւն

Կիմանանք որ կարգ մը անհատներ առանց մեր գիտութեան եւ յանձնարարութեան կը յանդգնին ասոր անոր ձեռէն զէնքեր առնել։

Արդ. խստիւ կը յայտարարենք. որ առանց մեր կնքւած յանձնարարականին ոչ մէկ անհատ եւ ոչ մէկ խումբ իրաւունք չունի զինաթափ ընել զէնքի տէրերը։ Միայն պէտք է մեզ հաղորդեն. թէ որոնք զէնք ունին. բայց դիրքի մէջ չեն գտնւիր. ասդին անդին կը թափառին եւ կամ կը պահեն իրենց զէնքերը։

12 ապրիլ        Զին, մարմին

 

Կարեւոր ազդ

Կը յայտարարենք ժողովրդեան. որ Զին, մարմնի գիտութեամբ միմիայն մատակարարութեան Կեդր, յանձնախումբն է որ իրաւասութիւն ունի պէտք տեսած ապրանքներ եւ ուտեստեղէններ վերցնել. հետեւաբար անհատներուն կամ այդ իրաւունք չունեցող մարմիններուն ոչինչ տալու չէք։

Զին, մարմին,

 

Շրջանապետներուն

Բոլոր խումբերու զինւորները առանց խմբապետի ստորագրած արտօնագրին. իրաւունք չունին դիրքերէն դուրս ելլել. հակառակ պարագային զինաթափ ըլլան եւ ամենախիստ պատժի պիտի ենթարկւին։

15 ապրիլի      Զին, մարմին

 

Համեմատական խաղաղութիւնը առաջ քաշեց եւ այլ երեւոյթներ, օրինակ. ժողովրդի մէջ սկսւեցին տեղի ունենալ սովորական վէճեր. տուր ու առի խնդիրներ. յաճախ նոյնիսկ հին վէճեր ու հին պահանջներ. որոնցով զինւորական մարմինը զբաղւելու ժամնաակ չունէր. ուստի կարիք զգացւեց հիմնել դատական մարմին. որի պաշտօնն էր լինելու քննել ու լուծել այդ խնդիրները։

Եւ ընտրւեց երեք հոգուց բաղկացած դատական մի մարմին հետեւեալ կազմով։

Նախագահ՝ Յովհաննէս Կուլօղլեան

Անդամներ՝ Ռուբղն Շատւորեան. Հրանդ Գալիկեան

 

Կարեւոր ազդ

Ի գիտութիւն ժողովրդեան կը յայտնենք. որ Ազգ, Ինքնապաշտպանութեան կոմիտէի հովանաւորութեան տակ կազմւած է դատական մարմին մը. որու իրաւասութիւնն է քննել ու վճռել բոլոր այն զեղծումներն ու ոճիրները. որոնք զինւորական բնոյթ չունին։

Այս մասին ըլլալիք դիմումները պիտի ներկայացւին վերոյիշեալ դատարանին. որ իր նիստերը կունենայ ամեն օր ժամը 9 կէսէն մինչեւ 2-ը (4 կէսէն մինչեւ 9) Շիրվանեան Կարապետի տունը։

Ապրիլ 16         Զին, Մարմին

Դատական մարմնի հետ միաժամանակ կազմւեցին երկու այլ մարմիններ. որոնք առնչութիւն ունէին դատական մարմնի հետ։

Դրանք էին,

1, Ոստիկանական վարչութիւնը.

2, Քաղաքապետական եւ առողջապահական մարմինը.

Ոստիկանական վարչութիւնը կազմւեց հետեւեալ անձերից,

Ոստիկանապետ՝ Կարապետ Այճեան

Անդամներ՝ Գրիգոր Ճոնեան. Խաչատուր Զէնոբեան

Նաեւ 40 ոստիկաններ։

Քաղաքապետական եւ առողջապահական մարմինը կազմւեց հետեւեալ անձերից։

Քաղաքապետ՝ Պետրոս Մօզեան

Անդամներ՝

Մամբրէ Մկրեան

Յակոբ Եագօեան

Աւետիք Տէր-Գասպարեան

Ռափայէլ Մէլիք-Ադամեան

Ղեւոնդ Խանջեան [5]

  Այս մարմինները կազմելուց յետոյ. Զին, Մարմինը ոստիկանական վարչութեանը ուղղեց մի հրահանգ. որը բնորոշում է այդ օրերի անց ու դարձը եւ կարեւոր խնդիրները։ Ահա այդ հրահանգը։

 

Ազգային ինքնապաշտպանութեան ոստիկանական վարչութեան։

Պարոններ,

Ներկայ պայմաններու մէջ. անհրաժեշտ է մեզ համար ունենալ ներքին ներդաշնակութիւն մը անհատներու փոխադարձ յարաբերութեանց մէջ։ Այս ներդաշնակութիւնը կարելի է երաշխաւորել կանխելով եւ արգելելով ամեն տեսակի յանցանքների երեւումը։

Պարզ է. որ ժողովրդի ներկայ խռնումի մէջ մաքրութեան միասին ցոյց տրւելիք ամենափոքր զանցառութիւնը անգամ պէտք է նկատել կարեւոր յանցանք մը. որովհետեւ այդ տեսակ ընթացք մը կարող է վտանգել ժողովրդի կեանքը։ Իսկ միւս յանցանքները. պարզ է. որ վերոյիշեալ նկատումով պարզապէս ոճիրներ կը դառնան եւ կարժանանան ամենախիստ պատժի։

Ահա թէ ինչու Զին, Մարմինը կընդունի ոստիկանական վարչութեան կազմութեան անհրաժեշտութիւնը՝ հետեւեալ յանցանքներու մասին լուրջ. շուտափոյթ եւ խիստ կարգադրութիւններ ընել եւ յարկին յանցաւորները իրենց տեղեկագրով զին, ատեանին յանձնելու համար։

1, Թնդանօթներու ռումբերէն աղէտներ առաջ չը գալու համար. արգիլել փողոցի համախմբումները։

2, Սուտ լուրերու (ամեն կարգի լաւ եւ վատ) տարածողներու մասին խիստ քննութիւն եւ պատիժ։

3, Ոճիրները Զին, ատեանին զրկելու պայմանով. մնացեալ յանցանքներու մասին քննութիւն եւ որոշում տալ։

4, Միեւնոյն տան մէջ բնակող ընտանիքներու ներդաշնակ կենցաղավարութիւնը ապահովելու համար միջոցներ ձեռք առնել եւ ի հարկին պատիժներ տնօրինել. եւ դատարկ տուներու ապահովութեանը հսկել։

5, Ուտեստի. հագուստի եւայլնի մասին շահագործում ընողները պատժի ենթարկելով հանդերձ. արդիւնքը յայտնել պատկանեալ յանձնախումբերուն։

Ընդհանուր գծերով ներկայացնելով ձեզ ձեր իրաւասութեան սահմանները՝ կսպասենք աչալուրջ գործունէութեան։

18 ապրիլ 1915          Ազգ, ինքնապաշտպան Զին, մարմին

 

Ու այսպէս. մինչդեռ մի կողմից Այգեստանի հայ ժողովուրդը շարունակում էր սկսած ինքնապաշտպանութեան մարտական գործը. միւս կողմից ձեռնարկում էր մարմիններ ստեղծել եւ իրաւակարգ սահմանել։ Այս երեւոյթը ինքնստինքեան գալիս էր ապացուցելու. թէ ինչպէս հայ ժողովուրդի մէջ ամրանում էր հաւատ դէպի իր ուժերը եւ թէ ինչպէս նա պաշարման վիճակի մէջ էլ ընդունակ էր շինարար աշխատանքի. ինքնուրոյն կեանքի։

 

Երբ տեղի էին ունենում այսպիսի կարգադրութիւններ ու գործեր. չը պիտի կարծել. որ կռիւը դադարել էր, ոչ. վառօդը շարունակում էին տեղալ եւ աւերումներն ու սպանութիւնները կրկնւում էին ամեն օր. ամեն ժամ. միայն այն տերբերութեամբ. որ նրանք առաջին մի քանի օրերի սաստկութիւնը կորցրել էին եւ եթէ չէին էլ կորցրել. յամենայն դէպս առաջին օրերի սարսափը չէին գործում եւ հայ ժողովուրդը վարժւել էր արդէն ահաւոր որոտների ձայնին։

Թէ կռւի երկրորդ շրջանը ինչպէս էր ընթանում. այդ ցոյց տալու համար այստեղ կը բերենք զին, մարմնի այն ազդերը. որոնք լոյս էին տեսնում յաջորդաբար։ Ահա նրանք։

9       ապրիլ 13

1, Երէկ իրիկուն Թիւթիւնճեան դիրքէն թուրք մը սպանւած է։

2, Երէկ իրիկուն Արարուց կեդրոնը երեք նոր դիրքեր գրաւեցին եւ սպաննեցինք 4 թշնամի, գիշերը այրեցինք անոնց յառաջացած դիրքերը։

3, Ատնականից կամուրջին վրայ մերոնք կարճ կռիւէ մը ետք թշնամիէն գրաււած են 8 սնտուկ ռազմամթերք։

4, Այսօր Շան թաղի մէջ թուրք մը զարկինք։

 

Զին, մարմին

№10 ապրիլ 13

1, Շաբաթ օր Հաջի Պէքրի ղշլայի առջեւ թուրք զինւոր մը սապննեցինք։

2, Երէկ Արարուց դիրքէն սպաննեցինք 2 թուրք զօրք։

3, Վզվզի դիրքէն թուրք մը սպաննեցինք։

4, Խաչ փողոցի դիրքէն թուրք մը. իսկ շաբաթ օր ջորեպան մը եւ միլլի մը սպաննեցինքը։

6, Երէկ Այիճ օղլու դիրքէն Հաջի Պէքրի ղշլայի առջեւ զօրք մը սպաննեցինք։

Զին, մարմին

 

№11     ապրիլ 14

1, Երէկ Փոս թաղի չիրքէն միլլի մը սպաննեցինք։

2, Երէկ Շմաւոնեանի մեր դիրքէն միլլի մը սպաննեցինք։

3, Համուդ աղայի ղշլայի աւերակներուն տակէն մինչեւ հիմա գտնւած են տակաւին 6 չէթայի դիայկներ։

4, Թիւթիւնճեան մեր դիրքին դէմ գտնւող Թօփել մօլլայի տունը. որ թուրքերու մաենաուժեղ դիրքերէն մէկն էր. այսգիշեր յաջողեցանք ստորերկրեայ ճամբայի ռումբի միջոցով հրդեհել, փոխադարձաբար թուրքերն ալ ջանացած էին ստորերկրեայ ճամբով Թիւթիւնճեան մեր դիրքը քանդել. բայց ափսոս որ… ուշացած էին։ Այնտեղէն գրաւեցինք 2 հրացան. 2 կասաբթուրտ եւ մեծ քանակութեամբ զանազան իրեղէններ։

5, Օթէլի մեր դիրքէն հինգշաբթի սպաննեցինք 3. ուրբաթ 1. շաբաթ 1. կիրակի 1 թուրք զօրքեր. իսկ Նալբանդեան դիրքէն սպաննեցինք 1  զօրք երեքշաբթի. 1 ալ հինգշաբթի։ Մեր կողմէ սպաննւած է միայն 11 տարեկան աղջիկ մը։

6, Արարքի մեր Զին, Ա, շրջանի Դիւանը մեզ կը յայտնէ, եւ Երէկ թշնամին ոչ մի շարժում ցոյց չէ տւած։ Թուրք դիրքերու հրկիզման ծրագիրը յաջողութեամբ ի գլուխ հանւած է։ Անվեհեր ստացած է «պատւոյ խաչ» մը. հրդեհ առաջացած է մինչեւ քովի սրճարանը. որ թշնամու դիրքն էր։

Զին, մարմին

№12     Ապրիլ 15

Երէկ Շիրօյեան դիրքէն միլլի մը սպանեցինք։

Երէկ իտալական հիւպատոսին կողմէ կուսակալին նամակ տանող եւ ըստ օրինի ճերմակ դրօշակ ունեցող կին սուրհանդակը հայ խրամներէն դուրս ելլելուն պէս թուրքերու կողմէ գնդակահար եղաւ։

Այսօր թշնմաին թնդանօթաձգութեան փորրձեր ըրաւ. մօտ քսան գնդակներ ձգելով Սահակ պէյի դիրքին վրայ, գնդակներ ինչպէս միշտ որեւէ վնաս չեն կրցած պատճառել։ Մեր ընկերները կրկին կը շարունակեն ծաղրել թնդանօթի հարւածները։ Այդ դիրքէն թուրք մը սպաննեցինք։

Զին, Մարմին

 

Ապրիլի 16-ին կռւի տասնօրեակը բոլորեց եւ բոլորեց յաղթութիւններով ու մարտական կորովով, ժողովրդի տրամադրութիւնը բարձր էր. խուժման եւ ջարդերի սարսափը մեծ չափով անցել էր եւ առաջին տասնօրեակի տրամադրութիւնները եկան արտայայտութիւն գտնելու զինւորական մամնի հետեւեալ կոչի մէջ։

 

Տասնեակ       (ապրիլ7-16)

Պայքարը. զոր տաս օրէ վեր կը մղենք մեր անարգ թշնամու դէմ. մեր ազգային ազատագրութեան ամենէն հոյակապ. ամենէն նուիրական եւ ամենէն աւելի ժողովրդական պայքարն է։ Թշնամին՝ դարանակալ ու դաւադիր. ջարդարար ու բարբարոս. արիւնկզակ ու վայրենի. կուզէ վերջ դնել մեր գոյութեան ազգային ու անհատական։ Բայց մենք որոշեցինք կռւել. կռւել մեր կեանքին համար. մեր ինչքին համար. մեր կրօնին համար. մեր պատւին համար. մեր պատւին համար. բռնաբարւած եւ առեւանգւած մեր մայրերուն ու քոյրերուն համար. ամբողջ ազգայինգոյութեան համար։ Մեր կռիւը 600 տարւայ բարբարոս ու ջարդարար կառավարութեան դէմն է. մեր կռիւը ոճրագործ. մարդկային ու քաղաքական բոլոր իրաւունքենրու. թշնամի Ճէւդէտներու դէմն է. որոնք ծարաւի հայ արեան ու արցունքին՝ ճիհատ քարոզեցին արտաքին թշնամիներու դեմ. բայց սկսան ջարդել բոլոր քրիստոնեանը. կին թէ երեխայ. մանուկ թէ ծեր. երիտասարդ թէ անդամալոյծ։

 

Վասպուրականցի հայե՛ր,

Տասը օր եղաւ. որ մենք կը պայքարենք մեր անհատական ու ազգային բոլոր ճիգերով. պայքար մը. որ եզակի պիտի ըլլայ ոչ միայն հայ ազգային պատմութեան մէջ. այլ նաեւ համաշխարհային պատերազմի այս օրերուն պիտի արժանանայ քաղաքակիրթ մարդկութեան սքանչացումին։ Թող տեսնէ ամբողջ աշխարհը. թէ ինչպէս բուռ մը քաջեր. հայ ազգային ամենամեծ հերոսներ. անօրինակ խանդավառութեամբ կը մաքառին յանուն ամենամեծ եւ ամենաբարձր արդարութեան։

Վրէժի աստուածը թող սաւառնի մեր կտրիճներու գլխուն վերեւ եւ թող խօսի մեր բոլորիս մէջ հերոսներու դիւցազնական ոգին։

Տասը օր բոլորեցինք։ Յաղթականօրէն պատրաստւինք նոր յաղթութիւններու եւ նոր պայքարելու։

Զին, մարմին

 

Ապրիլի 16-ից մինչեւ 21-ը. որով բոլորում էր կռւի երկրորդ շրջանը. Զին, մարմնի ծանուցումների մէջ պատկերանում էր այս կերպ։

 

13                Ապրիլ 26

Հրկիզումներ, - Մեր զինւորները կը շարունակեն իրենց գիշերային աշխատանքը։ Այսպէս. այս գիշեր հայ հրաձիգներ այրեցին Շան-թաղի մէջ Պոճկէ Ահմետանց տունը. որ թշնամու դիրքն էր։

Ա, Շրջանի (Արարք) տեղեկատու դիւանը կը ծանուցանէ. որ այս գիշեր ժամը 1-ին (6-ին) Հայերը յաջողեցան հրդեհել Արարուց մէրքէզը. որ թշնամու ամենակարեւոր դիրքերէն մէկն էր։ Անվեհեր հրձիգը իրեն ընկերացող տասնոցաւորին հետ անվտանգ վերադարձած են իրենց դիրքերը։ Հրդեհը կանգ առած է քովի սրճարանի քով։

Այս գիշեր մեր հրաձիգները յաջողութեամբ այրեցին Խաչ-փողոցի Խուլի տունը եւ ձեռք բերին Սառաջեանի դիրքը. որ երէկ թշնամու դիրքն էր։

Թշնամու կորուստներ, - Այս առաւօտ Շիրօանենց դիրքէն մեր նշանաձիգ զինւորները կսպանեն միլլի մը։

Շան-թաղի Իսրոյի դիրքէն ալ միլլի մը զարկինք։

Թշնամու յարձակումը ետ մղւած, - Այսօր ժամ 10-ին (3-ին) բուռն թնդանօթաձգութենէն եւ հրացանաձգութենէ ետք թշնամի խուժանը փողոց դուրս գալով. յարձակում գործեց Սահակ-պէյի դիրքի վրայ. բայց մեր դիրքերէն տեղացած կրակին վրայ երեք սպանեալ թողլով կը փախչի խուճապով, թնդանօթաձգութիւնը կը շարունակուի բուռն կերպով,

Ծովու վրայ շարժումներ, - Երէկ ծովու վրայ տեսնւեցան 5 նաւեր. որոնք կերթային դէպի Դատւան եւ 2 նաւեր. որոնք Վան կուգային։

Զին, մարմին

 

№14     Ապրիլ 17

Երէկ իրիկւան դէմ Լաւանդ-օղլիի տան առջեւ մեր դիրքէն արձակւած գնդակներէն միլլի մը սպանւեցաւ։

Փոս-թաղի մեր դիրքէն յաջողեցան սպանւածի դիակը փախցնել։

Երէկ Սահակ-պէյի դիրքին վրայ թշնամու կատարած անմիտ յարձակումէն ետք. թշնամիի թնդանօթի հարւածները մեր վերի դիրքի մէկ մասը յաջողեցան քանդել. բայց այսօր կրկին քանդւած դիրքերը աւելի հաստատուն կերպով նորոգւած են մեր կողմէ։ Այս դիրքէն թուրք մը սպաննեցինք։

Առտուն Սահակ-պէյի դիրքէն թուրք մը սպաննեցինք։

Ժամը 9-էն (2-էն)ն վեր Այգեստանի եւ մասնաւորապէս Սահակ-պէյի դիրքին վրայ սկսաւ ուժեղ թնդանօթձգութիւն մը. մեծ մասամբ աննպատակ ու անվնաս։ Այս դիրքէն սպաննեցինք 1 թուրք թնդանօթաձիգ եւ 3 զինւորներ. որոնք սպանւածի դիակը վերցնելու կուգային։

Այս առտուն լուսաբացին թշնամին բերդին վրայզետեղած երկու թնդանօթներով բուռն կրակ մը բացաւ Քաղաքամիջի վրայ. երկու ժամ յետոյ թնդանօթաձգութիւնը դադրեցաւ։

Այսօր առտւան դէմ 200-ի չափ հեծեալ ու հետեւակ թշնամիներ Հաճի-Պէքրի կշլայէն երեք ուղղութեամբ յառաջացան Շուշանից եւ Վարագի մեր դիրքերը։ Մեր ընկերներու բացած քանի մը կրակին վրայ. թշնամին. քանի մը զոհեր տալով. խուճապի մատնւեցաւ եւ ամբողջութեամբ ետ քաշւեցաւ դէպի կշլան։

Ձորովանց, - Այս գիշեր ժամը 10-ին (3-ին) մեր ընկերները մտան Ձորավանց։ Հոն գտած են թշնամիի հապճեպ փախուստէն թողած հրացան մը իր փամփուշտներով։ Տուներու ապարանքները տեղն ու տեղ կը մնան. որոնք բոլոլն ալ. ինչպէս նաեւ ցորենի գրաււած են։ Մեր ընկերները հիմայ մասնակի կերպով պաշարած են Զրւանդանց թուրք գիւղ։

Գիշերւայ անունն է «Տանձ»։

Զին, մարմին

 

№15     Ապրիլ19

Քանի մը օրէ ի վեր թշնամիի սկսած բուռն թնդանօթաձգութիւնը Սահակ-պէյի եւ Թովմազեանի մեր դիրքերուն վրայ թշնամին պարպեց 400-է աւելի գնդակներ. որոնց մեծ մասը ինկան Այգեստանի այս կամ այն կողմ եւ ժողովուրդէն քանի մը անձինք վնասւեցան։ Նկատելի է որ խելագար թշնամիի թնդանօթներ նպատակ ունին զարնելու աւելի ամերիկեան եւ գերմանական շէնքերուն. որոնցմէ քանիսն իրենց նպատակին հասած են։

Նալբանդեանենց դիրքէն նետւած քանի մը գնդակներ երէկ ծառ կտրող թուրք միլլի մը սպաննեցին։

Երէկ գիշեր ժամը 1-ին (6-ին) առանց իր դիրքերէն դուրս ելլելու. չորս կողմէն թշնամին սկսաւ բուռն հրացանաձգութեան մը մեր բոլոր դիրքերուն վրայ. գնդակները ոեւէ վնաս չեն տւած։

Այս առտու ժամը 5-ին (10-ին) Շան-թաղի մեր դիրքերէն միլլի մը սպաննեցինք։

Այսօր առտուընէ թշնամին սկսաւ բուռն թնդանօթաձգութեան Խաչ-փողոցի մեր դիրքերու վրայ։

Ժամը 10-ին (3-ին) թշնամին կամեցաւ ընդհանուր յարձակողականի ձեռնարկ մը ընել։ Խաչ-փողոցի Օթէլի մեր դիրքէն դէպի արեւմուտք յաջողեցաւ այրել հիւս Նազարէթ խանութը եւ միւս կողմէ թնդանօթի անհաշիւ գնդակներ նետել։ Մեր ընկերները պատասխանեցին. 8 միլլի սպաննեցին եւ յաջողեցան մարել հրդեհը. որմէ ետք թշնամու կրակերը դադրեցան։Միեւնոյն ժամանակ Սղգայէն յառաջացող 200-է աւելի հեծեալ եւ հետեւակ թշնամին յարձակում գործեց Թազա-քեահրէզի մեր բոլոր դիրքերուն վրայ։ Հոն զետեղած էին նաեւ թնդանօթներ։ Երբ թշնամին սկսաւ մօտիկնալ. չորս կողմէն բացւած մեր կրակներուն վրայ թշնամին տւաւ 10-է աւելի սպանեալ եւ խուճապի վրայ թշնամին տւաւ 10-է աւելի սպանեալ եւ խուճապի մատնւելով այգիներու մէջէն փախուստ տւաւ։ Հոն պայթեցուցինք երկու ռումբեր. որոնք իրենց կարեւոր արդիւնքը տւին։ Մեզմէ մէկ վիրաւոր կայ միայն։

Կուռուպաշի կողմէ ալ հարիւրաւոր թշնամիներ յառաջացումի փորձեր կընեն դէպի Շուշանից մեր դիրքերը. նրանք բոլորն ալ կը մղւին։

Ժամը 12-ին (5-ին) Չաչալ-միրզի եւ Տէր-Խաչատուրեանի մեր դիրքերէն մէկ մէկ միլլի սպաննեցին։

Երէկ Սահակ-պէյի եւ Փոս-թաղի մեր դիրքերէն մէկ մէկ միլլի սպաննեցինք։

Քաղաքամիջի վրայ թշնամին կը շարուակէ իր թնդանօթաձգութիւնը։ Այս գիշեր խիստ ուժեղ եւ տեւական հրացանաձգութիւն մը տեսնւեցաւ հոն։

Ա, շրջանի (Արարք) դիւանը կը տեղեկագրէ, եւ թշնամին կէս ժամէ աւել սկսեր է թնդանօթով ռմբակոծել Տէհէրցի Սարգիսի իդրքը՝ Կլոր-դարի այգիներէն։ Ռումբերէն շատերը աննպատակ ցրւած են. իսկ հինգը հանդիպած են նոյն դիրքին եւ միայն արտաքին պատը ծակելով. միւս կողմ ինկած են, ոեւէ վնաս չունինք։

Թնդանօթաձգութիւնը կը շարունակւի։ Վերջին լուր, եւ Շահպէնդէրի մեր դիրքէն Սօֆի-Տէհնէյի կողմէն յառաջացող թշնամին մեր կողմէ բացւած կրակներու վրայ 10-12 սպանեալ թողլով փախուստ տւաւ։

Սահակ-պէյի դիրքէն թուրքերը մէկ սպանւած տւին։

Զին, մարմին

 

№16     Ապրիլ 20

Երէկւայ ձախող փորձերէն վերջ թշնամին շարունակելով իր յարձակողականը՝ իրիկւան դէմ կրկին փորձեց Խաչ-փողոցի մեր Օթէլի դիրքը հրդեհել. բայց մեր ջանքերուն շնորհիւ հրդեհը մարւած է առանց ոեւէ վնաս հասցնելու մեզի։ Շիրոյեան դիրքին վրայ թշնամին 8-10 սպանեալ տալով փախաւ։

Իրիկւան դէմ Տպաղխէրօենց դիրքէն Աւագենց դիրքի առջեւ թուրք սպայ մը եւ զինւոր մը զարկինք. թշնամին դիակները շիշերով ներս քաշեց։ Գիշերը համեմատաբար բոլոր դիրքերուն վրայ խաղաղ անցաւ։

Այս առտու թշնամին թոյլ կերեւնար. թէ առտւան ժամը 10-ին (3-ին) ատենները փորձեց Թազա-քեահրէզի մեր դիրքերուն դէն յարձակում գործել. սակայն 4-6 սպանեալ տալով ետ մղւեցաւ։

Ա. շրջանակի (Արարք) տեղեկատու դիւանը կը ծանուցանէ. որ այս գիշեր ժամը 10-ին (3-ին) հայեր յաջողած են հրդեհել Արարուց մէրքէզի մնացեալ մասը. ինչպէս նաեւ քովի սրճարանը, հրձիգը եւ իրեն ընկերացողը անվնաս կերպով վերադարձած են իրենց դիրքերը։

Առաջի օր Սմսարեան դիրքէն 2 թուրք սպանեցինք։

Իսկ Հաջի Մալխասի դիրքէն ալ 1650 քայլի վրայ 3 գնդակով թուրք մը սպանեցինք։

Երէկ Տան-թաղի մեր դիրքէն 1. եւ Շահպէնդէրի դիրքէն 3 թուրքեր սպանեցինք։

Այս առտուն փօս-թաղի մեր դիրքէն ձիաւոր մը զարկինք, թշնամին դիակը փախցուցած է։ Այսօր Թազ-քեահրէզի դիրքէն միլլի մը եւ քօշաբ զինւոր մը զարկինք եւ գրաւեցինք 1 հրացան։

Նաեւ Տպաղխէրօյի վարի խրամներէն ձիաւոր զօրք մը եւ Հիւսեանենց այգիի գլուխ միլլի մը սպանեցինք։

Զին. մարմին

 

№17     Ապրիլ 21

Երէկ 30-ի չափ քիւրդեր Լաւանդ-օղլիի դիրք մտնել փորձած ատեն՝ Եղեկեան մեր դիրքէն արձակւած գնդակներով 3-ը սպանւեցան։

Արարք՝ Ա. շրջանակի դիւանը մեզ կը տեղեկացնէ, եւ Երէկ իրիկւան ժամ 6-ի (11-ի) ատեններ թշնամին եկեղեցոյ գերեզմանատան հարաւ-արեւելեան անկեան վրայ ծակ մը բանալով սկսաւ ռմբակոծել իր վաղու ց լքած դիրքերէն մէկը. սակայն 5 գնդակ ձգելէ յետոյ մեր ընկերներու ճիիշտ դիրքի ծակի վրայ բացած կրակէն՝ բոլորովին լռեցին։ Գիշերը ժամ 9-3 (2-8) թշնամին սկսաւ ընդհատ-ընդհատ սակայն բուռն հրաձանաձգութիւն մը հարաւային բոլոր դիրքերու վրայ. առանց երբէք նպատակի ծռաայելու։ Մենք ունեցանք միայն մէկ վիրաւոր։

Այսօր ժամը 10-ին (3-ին) թշնամին սկսաւ թնդանօթով ռմբակոծել Ամիրխանեանց դիրքը. չորս գնդակներ ալ զարկին Շահպէնդէրենց դիրքին։ Գնդակները բոլորն ալ պայթուցիկ էին։ Մենք ոեւէ վնաս չունինք։ Այդ ընդհարումներու ատեն թշնամին թողուց 10-12 սպանեալներ՝ գետի մէջ եւ դիրքերու առջեւ։

Երէկ Սահակ պէյի եւ Թովմազեան դիրքերու վրայ արձակւեցան թնդանօթի 100 գնդակներ. որոնք ոեւէ վնաս չպատճառեցին։ Առտւան կողմ Սահակ պէյի դիրքէն ռումբ մը նետեցինք դիմացի այրւած դիրքի մէջ. թշնամի պահակներու վրայ։ Ռումբի արդիւնքը աներկբայ է։

Երէկ գիշեր թշնամին ձեռնարկեց բուռն հրացանաձգութեան մը մեր բոլոր դիրքերուն վրայ։ Այս հրացանաձգութիւնը ոեւէ նպատակ չունենալով. ցոյց տւաւ թէ թշնամին կրակ կընէ իր վախէն։

Այսօր ժամը 11-ին (4-ին) թշնամին բուռն յարձակում գործեց Շահպէնդէրի դիրքին վրայ։ Թնդանօթի հարւածներով քանդելէ վերջ այգիի պատերը. քիւրդ պաշիպօզուք [6] խուժանը այգին խուժեց՝ ղեկաւարութեամբ սպայի մը. որ սուր քաշած կը յառաջանար։ Մեր զիւորենրը սկսան դիրքէն կրակել յարձակող թալանջիներու վրայ. որոնք կռւելէ ետք քաշւեցան այգիէն։ Այս յարձակման ատեն թշնամին թողուց մօտաւոր հաշիւով 15-20 սպանեալ։ Ասկէ վերջ թշնամին սկսաւ թնդանօթի եւ հրացանի հարւածներու ներքեւ իր դիակները տանել։

Թշնամին այսօր թնդանօթը զետեղելով Կաթոլկարանի պատի ետեւ. սկսաւ ռմբակոծել Փոս-թաղի Վըզվըզի դիրքը։ Նետեց 20-է աւելի պայթուցիկ գնդակներ եւ քանդեց վերի յարկի պատերը։ Մեր գործաւորները արդէն սկսած են ամրեցնել վարի պատերը՝ թնդանօթի հարւածներուն դիմադրելու համար։ Թնդանօթի երկու գնդակ ալ հանդիպած է պայթար Խաչկէ Մնօյի մեր դիրքին։

Քիւրդ խուժանը այսօր ալ յարձակեցաւ Հիւսեանց այգիի մեր դիրքերուն վրայ՝ գնդակի տեղատարափ մը թափելով։ Մեր պահակները դաշտի բերնէն  հակայարձակում մը գործեցին խուժանի վրայ։ Ընդհարումին ատեն թշնամին թողուց 4 սպանեալ։ Մենք ունեցանք մէկ երկու թեթեւ վիրաւորներ՝ զարնւած Թոփրագ-գալէի զօրանոցէն։

Այսօր թշնամին բուռն յարձակու գործեց Մէօլաջի Մարգարենց դիրքի վրայ։ Մեր զինւորները մեծ արագութեամբ ետ մղեցին թշնամի խուժանը. սպաննելով 8-10 հոգի. որոնցմէ երկուքի դիակը ինկաւ գետի ջուրերուն մէջ։

Երէկ իրիկուն Սմսարեանենց դիրքէն սպաննեցինք թուրք զինւոր մը. այն պահուն. երբ թշնամին Օթէլը վառելու ձախող փորձէն ետք սկսաւ փախչիլ։

Այսօր թնդանօթը շարունակեց գնդակներ տեղացնել Թովմազեանենց դիրքին վրայ։

Տ. -Խաչատուրեանենց դիրքի վրայ ալ բուռն յարձակում տեղի ունեցաւ այսօր։ Մեր թշնամու ուժեր 20 քայլ հեռաւորութեան վրայ դէմ դէմի եկան պատերուն ետեւ։

Զին. մարմին

 

Զինւորական մարմինը պարբերաբար արձանագրելով դէպքերը կարճ. յաճախ սեղմւած նախադասութիւններով. շատ անցքեր թողնում էր չը լուսաբանւած եւ շատ հերոսներ անյայտութեան մէջ. սակայն որոնց արժէր. նոյնիսկ անհրաժեշտ էր վեր հանել եւ ուշադրութեան առարկայ դարձնել։ Ուշադրութեան արժանի գործերից մէկը. որ տեղի ունեցաւ այդ հինգ օրերի ընթացքում՝ Արարոց հրապարակի ոստիկանատան (մարքեազի) հրդեհումն էր։

 

Արարոց հրապարակի վրայ. ինչպէս տեսանք. կառավարութիւնը ահագին ուժ էր հաւաքել։ Նախ այդ տեղի ոստիկանատունը. որը գտնւում էր հրապարակի արեւմտեան շարքում բաղկացած երկու յարկանի երկու կից տներից. տակի շարքը խանութներ. կռւի նախօրեակին ուժեղացւեց, երկրորդ. Արարոց դպրոցում. որը գտնւում էր հրապարկի հարաւային կողմում. եկեղեցու բակի մէջ. զօրքեր դրւեցին, երրորդ. զօրքերի ձեռքն էր անցել հրպարակի հարաւային շարքի խանութները եկեղեցու հետ միասին, այդպիսով թշնամին ոստիկանատնից. դպրոցից եւ եկեղեցու շրջապատից շարունակ կրակ էր տեղում Արարոց հրապարկի դիրքերի վրայ եւ սպառնում էր ամբողջ թաղին։

Թշնամու այդ երեք դիրքերից աւելի անհանգստութիւն պատճառող. միեւնոյն ժամանակ մօտիկ գտնւողը հանդիսանում էր ոստիկանատունը. սակայն որը գրոհով գրաւել դժււար էր, նրան մէջտեղից վերցնել կարելի էր միայն հրդեհով. իսկ այդ իրագործելու համար հարկաւոր էր մէկ խիզախ. մէկ ըմբոստ ոգի. որպիսին տաճկահայ իրականութիւնը շատ էր ծնել։

Դէմքի արտայայտութիւնով մեղմ Տիգրան Աբրահամեանը. աւելի ճիշտ Տիգրան վարժապետը մի ժամանակ Աւանց գիւղում վարվում էր ուսուցչի պաշտօն։ Տաճկական կարգերը հնարաւորութիւն չը տւին այդ մեղմ մարդուն ուսուցչի խաղաղ զբաղմունքով ապրել. նա հալածւեց ու ընկաւ չօլերը, մէկ օր այս. մէկ օր այնտեղ կը տեսնէինք այդ մարդուն։ Երբեմն Պարսկաստան ու Կովկաս կանցնէր իբրեւ սուրհանդակ-յեղափոխական. երբեմն գաւառները դուրս կը գար իբրեւ շրջիկ մանրավաճառ։ Ու խաղաղ ուսուցիչը հալածանքի երեսից ձգեց ընտանիքը. դարձաւ թափառաշրջիկ. անկայուն եւ իբրեւ մի ըմբոստացած ոգի եկաւ ցցւեց հալածիչ կառաւարութեան առաջ իբրեւ աւերող մի ուժ։

- Ես պիտի հրդեհեմ մարքեազը. ասաց իր դիրքի տղաներին Տիգրան վարժապետը մի յանդուգն շեշտով ու անցաւ գործի։

Նա ցերեկները հանգստանում էր. իսկ գիշերները գործում, պատրաստում էր հրձիգութեան համար անհրաժեշտ պարագաներ, կանեփի թելերի մի խուրձ թաթախում էր նաւթի մէջ. եւ հէնց որ մութը թանձրանում էր շալակում էր կանեփը ու անհետանում։ Նրան ուղեկցում էր մէկը. բայց այդ մէկը կանգ էր առնում ոստիկանատան շէնքից մի փոքր հեռու ու դիտում էր շրջապատը։

Այսպիսի գիշերային արշաւանք Տիգրան վարժապետը կատարեց չորս անգամ եւ ապրիլի 16-ից սկսած մինչեւ 19-ը։ Ի հարկէ փորձը ամէն անգամ յաջող չէր անցնում. եւ նա ոստիկանատունը հրդեհեց մաս-մաս, վերջին ու մեծ հրդեհումը տեղի ունեցաւ ապրիլի 19-ին։

Այդ օրը նա մօտեցաւ մնացած վերջին երկու խանութներին խիստ զգուշութեամբ. թշնամու կողմից հսկողութիւնը մեծ էր, իջեցրեց շալակը. քրքրեց նաւթոտ կանեփի խուրձը. դիզեց երկու դռների առաջ եւ լուցկին մօտեցրեց։ Կանեփը վայրկենապէս բռնկւեց եւ հրապարկը լուսաւորւեց ինչպէս ցերեկ, այլեւս թագնւելու հնարաւորութիւն չը կար. նա նետւեց ուղիղ հրպարակի մէջ. ինքն էլ չիմանալով ի՞նչու. եւ սկսեց երգել ու փախչել։ Բացւեցին չորս կողմից համազարկեր. վզվզացին աջ ու ձախ  գնդակները եւ այդ տարափի տակ յանդուգն հրդեհաձիգը անփորձ իր դիրքը դարձաւ։ Նա իր նպատակին հասաւ. ոստիկանատունը վառւում էր. նրա մէջ այլեւս զօրքեր չը կային։

Ոստիկանատան հրդեհումը վերջաբան հանդիսացաւ այն ահեղ կրակին. որին ենթարկւեց Այգեստանը այ օր։

Այդ օրւա կրակը շատ էր ահեղ. այնքան ահեղ. որ Զին, մարմինը կարեւոր համարեց հետեւեալ կոչը հրատարակել։

 

Այգեստանի խումբերուն

Կռւող ընկերներ,

Տասներեք օրւան խելագար յարձակումներէն յուսահատ թշնամին այսօր ամէն ճակատի վրայ փորձեց ընդհանուր յարձակողականի. որը սակայն ապացոյց եղաւ նախ իր անզօրութեան եւ ապա մեր փառաւոր յաղթանկին։ 40-է աւելի սպանեալ թողլով թշնամին ամէն տեղն ալ խուճապի մատնւելով փախաւ՝ մեր գնդակներէն հալածական։

Թշնամիի վերջին եւ յուսահատ յարձակողականն է սա. որուն ամէն գնով դիմադրելու արիութիւնը ձեզ է վիճակւած։

Արի եղէք ընկերնե՛ր եւ ամենալուրջ հսկողութեամբ պահեցէք ձեր դիրքերը։

Կռւի պարագային նպատակին զարկէք միշտ. եւ խնայեցէք ձեր փամփուշտները։

19 ապրիլ        Հայ Ազգ, Ինքնապաշտ, Մարմին

 

Ահա այսպէս էր բոլորում կռւի երկրորդ շրջանը. մի շրջան. որի միջոցին պայքարող հայ ժողովուրդը նորանոր փորձառութիւներ էր ձեռք բերում։

 

Այստեղ մենք մի փոքր կընդհատենք մեր պատմութիւնը եւ կը դառնանք այն բանին. թէ ինչեր էին կատարւում այդ ժամանակ կռւի դաշտում. այն է Կովկասի սահմանի վրայ եւ մասնաւորապէս Պարսկաստանում։ Այս կարեւոր է այն տեսակէտից. որ պատերազմի դաշտում կատարւած դէպքերը գերազանցօրէն անդրադառնում էին Վանի մէջ մղւող կռիւների ընթացքի ու տակտիկայի վրա։

 

Այն ժամանակ. երբ Վանի մէջ սկսւած կռիւը ապրում էր իր երկրորդ շրջանը. երբ հայ ժողովուրդը կռւի առաջին վեց օրւան ընթացքում բռնելով փայլուն քննութիւն՝ թեւակոխել էր տոկուն. յարատեւ կռւի շրջանը. երբ վերջապէս տաճիկ կառավարութիւնը յանձին նենգ Ջէւդէտի նորանոր միջոցներ էր յղանում ըմբոստ ժողովուրդը ընկճել եւ Այգեստանն ու Քաղաքը սպանդանոց դարձնել. Տաճիկ-Պարսկական սահմանի վրա. Դիլմանի շրջանում ռուս եւ տաճիկ բանակների մէջ տեղի ունեցաւ մի խոշոր ճկատամարտ։

Դեկտեմբերի անցքերից յետոյ. անցքեր. որոնց ժամանակ տաճկական բանակը Էնվէր փաշայի ղեկավարութեամբ պատռելով ռուսական շղթան. Օլթիի ուղղութեամբ խուժեց մինչեւ Արդահան ու Սարիկամիշ. եւ ապա սոսկալի ջարդ կրելով քայքայւած ու կազմալուծւած յետ փախաւ. եւ այս խուժման պատճառով  ռուսական բանակը Տաճկաստանի ու Պարսկաստանի մի քանի շրջաններից առժամանակ յետ քաշւեց. պատերազմը երկու երեք ամսով դադար առաւ։ Ճիշտ է. փոքրիկ ընդհարումներ. գլխաւորապէս առաջապահ գնդերի մէջ. շարունակւում էին. բայց խոշոր ընդհարումներ տեղի չունեցան։

 

Սակայն այդ դեռ չէր նշանակում. որ հակառակ կողմերը քնած էին, ոչ. նրանք քնած չէին. այլ պատրաստւում էին. եւ պատրաստւում էին լուռ ու մունջ։ Արդահանի ու Սարիկամիշի մօտ ջարդւելուց յետոյ. տաճիկները իրենց ուշադրութիւնը դարձրին Պարսկաստանի վրա։ Ուրմիի շրջանում նրանք կենդրոնացրին բաւականաչափ զօրք։ Պօլսից այդտեղ բերին մէկ դիվիզիա լաւ վարժւած զօրք, դրան միացրին մէկ դիվիզիայի չափ էլ համիդական գնդեր. եւ նոր թնդանօթներով ու գնդացիրներով այդ բանակը Խալիլ բէյի ղեկավարութեամբ ապրիլի 14-15-ին շարժւեց դէպի Դիլման։ Տաճիկների ուժը անհամեմատ մեծ էր. քան ռուսականը. այդ պատճառով էլ նրանց արշաւանքը կատարւում էր մեծ վստահութեամբ։ Ապրիլի 18-ին երկու բանակները Դիլմանի մօտ հանդիպեցին միմիանց եւ սկսւեց գլխաւոր ուժերի բաղխումը։ Սկզբում յաջողութիւնը տաճիկների կողմն էր. նրանք լաւ կազմակերպւած բանակի շարժումներ եւ յառաջխաղացութիւններ էին կատարում. բայց այդ երկար չը տեւեց. շուտով գերակշռութիւնը անցաւ ռուսների կողմը եւ ապրիլի 20-ին տաճիկներին փառաւոր ջարդ տւին, այս ճակատամարտում աչքի ընկնող մասնակցութիւն ունեցաւ հայ կամաւորների առաջին գունդը՝ Անդրանիկի ղեկավարութեամբ։ Ապրիլի 20-ի ջարդը Խալիլ բէյի բանակի համար ճակատագրական եղաւ. նա կռւի դաշտում մի փոքր տարածութեան վրա 3500 դիակ թողեց եւ փախաւ գլխիկոր՝ հետապնդւած ռուսներից [7] ։

Այս նոյն միջոցին ռուսական մի այլ բանակ. հայ կամաւորների 3-4 հազարանոց գունդի մասնակցութեամբ Իգդիր-Բերկրիի գծով շարժւեց դէպի Վան։

Ջէւդէտը. որ արտաքին պատերազմի այս ճգնաժամինզբաղւած էր Վանի հայերին ճնշելու գործով. ամեն օր հեռագրի միջոցով Խալիլ բէյից ստանում էր տեղեկութիւններ պատերազմի ընթացքի մասին։

Խալիլ բէյի բանակը պարտութիւն էր կրել Դիլմանի մօտ եւ թշնամին հետապնդում էր նրան, ռուսական մի այլ բանակ Իգդիրի գծով առաճ էր շարժւում, այս լուրերը առել էր Ջէւդէտը. անզօրների դէմ յորխորտացող այդ խարդախ ասիացին։ Եւ ահա այս դէպքերի ազդեցութեան տակ ստոր ու խարդախ Ջէդէտը տեսնելով. որ ամբողջ երկու շաբաթ շարունակւող յարձակումները. անհամար կրակն ու ռումբերը ընկճել չը կարողացան հայերին եւ ընդհակառակը նրանք փորձութիւն ու տակտ ձեռք բերելով. աւելի եւս անընկճելի էին դառնում. փորձեց վերջին անգամ դիմել խաբեբայութեան ստոր միջոցին գործածելով՝ ներման խոստումներ. կին ու երեխաներին մեղքացող դարձւածքներ ու հայերին վհատեցնող կեղծ լուրեր ու սպառնալիքներ։

Եւ ահա Ջէւդէտը նորից դիմեց նամակների օգնութեանը. միաժամանակ ուժեղացնելով կրակը երկու քաղաքամասերում էլ։

Ապրիլի 13-ին յետոյ շարունակւող կռիւները քաղաքի մէջ. որոնք տեւական բնոյթ էին ստացել. ապրիլի 19-21-ի ընթացքում նոր թափ ստացան։ Ռմբակոծութիւնը ուժեղ չափերի հասաւ, գործող թնդանօթների վրա աւելացան հաւան-թօփի կոչւող հինաւուրց թնդանօթները. որոնք ահագին մեծութեան պայթող ռումբեր էին նետում։ Յարձակումները խստացան առանձնապէս Թաւրիզի դռան շրջանում. որը թշնամու կողմից համարւում էր թոյլ կէտ եւ որտեղից ներս խուժելը թւում էր դիւրոին։ Ապրիլի 19-ին մի քանի պատեր ծակելով թնդանօթը բերին ու դրին Կազօյեանի եւ Տէր-Պօղոսեանի դիրքերի դիմաց. եւ 15-20 մեթր հեռաւորութիւնից սկսեցին դիրքերը ռմբակոծել։

 

-Կէս օրին յաջողեցան Տէր-Պօղոսեանի դիրքի պատը վերէն վար փլցնել եւ  սալաւաթ տալով 30-40 հոգի յարձակւեցան դիրքի վրա. բայց շրջանապետի եւ հերոս Աւօյի սրտապնդումներով զինւորները դուրս եկան փլւած պատի փլատակների յետեւը եւ կրակ տեղացին թուրքերի վրա. որոնք 3-4 դիակ թողնելով յետ փախան. եւ պատմում է այս դիրքի տղաներից մէկը։

Այս կռւում ընկաւ քաջաբար դերձակ Միհրան Յովակիմեանը. սակաւախօս. բայց գործի մէջ եռուն մի մարդ։ Չը նայած դրան յարձակումը յետ մղւեց։

Կռիւները միւս դիրքերում. ինչպէս եւ միւս շրջաններում շարունակւում էին, կրակը թափւում էր ամեն կողմից անընդհատ. եւ դիմադրութիւնը հաւասարակշռող չափով ընթանում էր շարունակ երեք օր։ Եւ ահա կրակի այս եռուն ժամանակ. ապրիլի 20-ի կէս օրին. Թաւրիզի դռան շրջանում տաճիկների բռնած Թելօյի դիրքից Տէր-Պօղոսեանի դիրքի տղաներին բանակցելու նշան տրւեց։ Դիրքի բացւածքներից մէկին մօտեցաւ տղաներից մէկը - Աւօն. քաջ. միեւնոյն ժամանակ տարիքաւոր մի մարդ։

 

- Ես ուղարկւած եմ Ջէւդէտի կողմից. եւ հակառակ դիրքից այս խօսքերով դիմեց Աւօյին մի զինւորական. ու աւելացրեց. եւ Ջէւդէտը կամենում է վերջ տալ կռիւներին եւ հաշտութիւն կնքել. ուստի ցանկանում է. որ դուք պայմաններ առաջարկէք։

- Մենք ունինք առաջնորդ. մենք ունինք Արամ փաշա. Ջէւդէտը թող նրանց դիմի. մենք ինչացու ենք. որ պայման առաջարկենք. - պատասխանեց Աւօն։

- Առաջնորդը իր տեղը. Արամ փաշան իր տեղը. դու էլ իբրեւ խմբապետ քո պայմանը առաջարկիր. եւ նորից դարձաւ զինւորականը Աւօյին։

- Ես մէկ կոպիտ կռւող եմ. շատ բան չեմ հասկնայ. եթէ իմ պայմանը կուզես իմանալ. այս է. բերէք ինձի Ջէւդէտի գլուխը եւ մէկ կինը. այն ժամանակ մենք կը հաշտւենք, եւ պատասխանեց Աւօն եւ զիւնւորականը վրդովւեց ու հեռացաւ։

Այս դէպքերից մէկ օր անց. ապրիլի 21-ին. դարձեալ կէսէրին. սպիտակ դրօշակ պարզած երկու կիներ մօտեցան Շահէն աղայի դիրքին, դրանք տաճիկների մէջ մնացած հայ կիներ էին եւ մէկը Հայկավանքցի կիսախենթ՝ մականունը Դուման։ Դրանք բերին առաջնորդի անունով գրւած Ջէւդէտի հետեւեալ նամակը։

 

Առաջնորդական տեղապահ

Եզնիկ վարդապետին,

Այն ապստամբութիւնը. որ կոմիտէն յառաջ բերաւ Շատախի մէջ. հոս ալ սկսաւ Համուտ աղայի զօրանոցի պահակներու վրայ կրակ բացւելով ու զանոնք նահատակելով։ Այժմ ամէն կրակի մէջ մնաց. բնականաբար մինչեւ հիմայշատ արիւն թափւեցաւ։ Ամբողջ Հայոց-ձորն ու Արճակը. ինչպէս եւ Թիմարի մեծ մասը իրենց արժանի պատիժը գտան։ Թիմարի Լիմ կղզիի մէջ ապաստանողներուն պայմանաժամ տւի. եթէ յանձնւեցին. բնականաբար. ամբողջապէս պիտի ազատւին եւ իրենց կիներ ու զաւակներ չպիտի փճանան։

Խռովութիւն սկսելու օրը բոլոր պահականոցներուն խիստ հրաման տւի. որ ապստամբներու կրակին չպատասխանեն, միայն. երբ տեսայ որ նւագախմբով փողոցներ պտտելով. կրակ ըրող յիմարներ կանգ չպիտի առնեն. հրամայեցի որ կրակին պատասխանեն։ Ահա կը տեսնես. որ կզբաղւինք։ Այդ միջոցին Պուրհաննէտին պէյին թէլէֆօնով խօսեցի. եւ հաստատապէս ենթադրելով թէ ձեր միջնորդութեամբ քաղաքի մէջ երբէք կրակ չպիտի պայթէր. ուզեցի շուկայի. Թաւրիզի դռան եւ քաղաքի զանազան կէտերու վրայ պահակներ հանել ու մունետիկներ կանչել տալով դարձեալ հասկացնել. թէ կառավարութիւնը պիտի պաշտպանէ խռովութեան չը մասնակցող ժողովուրդը։ Պահակները. սակայն. անանկալ կերպով կրակի ենթարկւեցան։ Մարութեանի տնէն ձգւած գնդակներէն քանի մը ճամփորդներ եւ ոստիկաններ սպանւեցին եւ վիրաւորւեցան, հասկացայ որ այդտեղ ալ պատրաստութիւն կար. մենք ալ պէտք եղածի պէս շարժւեցանք եւ սկսեցանք թնդանօթով եւ հրացանով կրակ ընել։ Քաղաքամիջի բնակիչներ. ձեռքերնէդ եկածը ըրիք եւ կընէք. շատ կը ցաւիմ. որ այսքան քաջութեամբ կռւող հայրենիքի զաւակները օսմանցիութեան զգացումով տոգորւած չեն։ Կը տեսնւի եւ կը հասկացւի. որ քաղաքի մէջ բազմաթիւ գիւղացիներ կան. համոզւեցայ. որ անմիջապէս գալուն համոզւած ըլլալով կազմւած այս ծրագիրը բոլորն ալ խենթութեան նշան են։

Հայ ժողովրդի ղեկավարները անտարակոյս պատասխանատու են Աստուծոյ եւ մարդոց առջեւ. այս հարցերը վերջէն. բնականաբար. հանգամանօրէն կը քննենք եւ անոնց մասին կը վիճենք։

Մինչեւ հիմայ քանի մը անգամ պաշտօնեաներ ղրկեցի եւ անձնատուր լինել առաջարկեցի. բայց գնդակով եւ վատ խօսքերով պատասխանեցաւ։ Մենք ալ աւելի խիստ վերաբերւեցանք եւ պիտի վերաբերւինք, նախապէս թէեւ կիներու եւ տղաներու մասին կը մտածէինք. բայց գործը վերջացնելու համար պարտաւորւեցանք ամէն միջոցի դիմել։ Հիմա սկսեցի քաղաքի վրայ ռումբեր ձգել, եթէ հասնելուն պէս ամբողջովին քաղաքի վրայ պիտի ուղղեմ եւ ամբողջ քաղաք տակն ու վրայ պիտի ընեմ։ Խօշ-կէտիւկը բռնել ուզող հրոսակախումբը մէկ շաբաթ առաջ ամբողջովին կոտորեցինք։ Աւերակիի վերեւ 385 դիակ թաղել տւի։ Տարման գիւղ եւ Կողպանց գրաւեցինք. 123 զինւած ապստամբներ ալ այնտեղ ընկճեցինք։ Այգեստանի վերի կողմը՝ Համուտ աղայի զօրանոցէն մինչեւ Խաչ-փողոց ամբողջովին առինք եւ այրեցինք. Արարքի կողմէն մէկ թաղ գրաւեցինք. Վարագ եւ Շուշանց փախչող ընտանիքներուն խնայելով. դեռ Շուշանցի վրայ յարձակում գործել չը տւի։ Սարայի կողմէն եկող երկու վաշտերը Տարման գիւղի կողմ թողի, պիտի առաջարկեմ անձնատուր լինել. իսկ եթէ յամառին. Կուռուպաշ գտնւող ուժերով եւ Տարման գիւղի վաշտերով գործել պիտի տամ։

Խալիլ պէյի զօրաբաժին՝ իր առաջ գտնւող ռուսերը մաքրելով՝ երէկ Խոյ մտած է. ասոր վրայ Կօտօլի շուրջ գտնւող մեր ուժերը ամբողջովին այս կողմ ուղղւեցան։ Ահա այս կացութեան մէջ ձեզ համար փրկութեան հնարաւորութիւն չկայ։ Մինչդեռ մենք վերջին ատեններ այս տարրը կը սիրէինք ու կը պաշտէինք իբրեւ մեր աչքի լոյսը. բայց իրմէ դաւաճանութիւն տեսանք։ Պիտի պատժւին. բայց ընտանիքներ ի՞նչ յանցանք ունին. եթէ ձեզի գէթ չէք գթար. այս խեղճ անմեղներուն գթացէք. հետեւաբար առաջարկ այս է,

1, Ամբողջ զէնքերը յանձնել,

2, Կառավարութեան շնորհքին ապաւինելով՝ անպայման կերպով հնազանդութիւն յայտնել։

Այս առաջարկները ընդունելու պարագային. կը խոստանամ որ պիտի կրնամ միջնորդել. որ կայսերական գթութեան արժանանաք։ Ի զուր տեղ աւելորդ արիւն մի թափէք. ձեր ընտանիքներուն խնայեցէք, եթէ յամառիք. մեղքը ձեր վիզ, վստահ եղէք. որ բոլորդ ալ պիտի փճանաք։

21 ապրիլ 331            Կուսակալ Ջէւդէտ

 

Նամակը կարդացւեց Զին, մարմնի եւ մի քանի այլ մարդկանց ներկայութեամբ եւ միեւնոյն կանանց ձեռքով ուղարկւեց հետեւեալ պատասխանը։

 

Վանայ կուսակալ

Վսեմ, Ջէւդէտ պէյ էֆէնտին,

Ձեր նամակը ստացայ։ Ի պատասխան կը յայտնեմ. որ Օսմանեան կառավարութեան հանդէպ մենք ապստամբ չենք եւ կառավարութեան օրէնքներով միշտ հնազանդ եղած ենք ու պիտի ըլլանք։ Հետեւաբար ձեր առաջարկներուն պատասխան մը տալու համար շնորհ ըրէք երկու պատւաւոր անձեր ղրկել։

Եզնիկ վարդապետ

 

Գրելով այս պատասխանը եւ բանակցելու համար պահանջելով երկու մարդ. Զին, մարմինը մի նպատակ ընտրեց. հարց դնել եւ հնարաւորութիւն ստանալ մարդ ուղարկել Այգեստան, պատրւակը լինելու էր հաշտութեան մասին խորհրդակցել այգեստանցիների հետ. իսկ բուն նպատակը իմանալ՝ ի՞նչ է կատարւում հեռուները. ի՞նչ դրութեան մէջ է Այգեստանը։ Ահա այս էր Զին, մարմնի նպատակը եւ ոչ հաշտութիւնը. որին ոչ ոք չէր հաւատում, բոլորը համոզւած էին. որ Ջէւդէտը խաբեբայութեամբ է ուզում Քաղաքը սպանդանոց դարձնել։

Նամակի պատասխանը ուղարկելուց յետոյ թնդանօթաձգությունը դադարեց եւ մի փոքր անց նորից երկու կանայք եւ բերին հետեւեալ նամակը։

 

Եզնիկ էֆ,

Ճիտէչեան Գալուստ էֆ, -ն(*) հազարապետ Ահմէտ պէյի (**) ընկերակցութեամբ ղրկեցի։ Հրամայեցի որ կտրեն թնդանօթի եւ հրացանի կրակը։ Ճիտէչեան Գալուստ էֆ, հետ տեսնւեցէք վճռականապէս վստահ ըլլալով դուրս ելէք։ Կը վստահացնեմ. որ ձեզի հիւլէի չափ վնաս մը չպիտի պատահի մինչչեւ ձեր տեսնւել եւ հասկանալը։ Եթէ ժողովուրդը համոզէք՝ լաւ. իսկ եթէ չկրնաք համոզել. դարձեալ ձեր տուն վերադարձէք եւ վերադառնալէն ճիշտ մէկ ժամ վերջ նորէն ընդհարումներ պիտի սկսին։ Ասոր վճռական խօսք կուտամ։

Կուսակալ Ջէւդէտ

 

Նամակը յանձնելով. կանայք յայտնեցին. որ Ջէւդէտի ուղարկած մարդիկ եւ Գալուստ էֆէնդին եւ Ահմէդ բէյը Արամ Կազօեանի տան մէջ. որը տաճիկների դիրքն էր. սպասում են առաջնորդին։

Փոքրիկ խորհրդակցութիւնից յետոյ նոյն կանանց միջոցով յայտնեցին Ջէւդէտին ուղարկած մարդկանց. որ առաջնորդը գնալ չի կարող. ուստի թող իրենք գան։ Մի փոքր անց պատւիրակները երեւացին. բայց այլ կազմով, Ճիտէչեանի հետ եկաւ ոչ թէ Ահմէդ բէյը. որը կարող էր իր հին մեղքերի քաւութեան զոհը դառնալ. այլ կրթական տեսուչ Շէրիֆ բէյը։

Խօսակցութիւնը տեղի ունեցաւ բացօթեայ։ Շահէն աղայի դիրքի առաջ մի նեղ փողոցում դրւեցին հինգ աթոռներ. հայերի կողմից այդ բանակցութեանը մասնակցեցին. Եզնիկ վարդապետը. Աղթամարի վանահայր Դանիէլ վարդապետը եւ փաստաբան Միրզախանեանը։

Խօսակցութիւնը երկար չը տեւեց. որովհետեւ հայերի կողմից դրւեց առայժմ նախօրօք որոշւած հետեւեալ պայմանը։

Տալ հնարաւորութիւն Այգեստան ուղարկելու Եզնիկ վարդապետին եւ մէկ ուրիշին՝ այնտեղի հայերի հետ խօսակցելու եւ ըստ այնմ հաշտութեան պայմաններ առաջարկելու համար, իսկ մինչեւ նրանց վերադարձը պատանդ թողնել երկու պատւաւոր տաճիկներ։

Այս պայմանը լսելով. երկու պատւիրակները գնացին իրենց հետ տանելով հետեւեալ նամակը։

 

Վսեմ, Ջէւդէտ պէյ էֆէնդիին,

Քաղաքամէջ գտնւող եւ ներկայ վիճակին տեղեակ կարգ մը անձեր կանչելով ժողով գումարեցի։ Խնդրոյն կարելիութիւնը խորհելով այս եզրակացութեան եկանք։ Անհատաբար քաղաքի մէջ չպիտի յաջողինք գործ ընել. որովհետեւ եղբայր. հայր եւ ընտանիք Այգեստան եւ գիւղերու մէջ թողլով եւ հոս իր անձ պաշտպանող զինւած մարդէն ոչ մէկ ուժ կրնայ զէնքը առնել. Ասկէ զատ. հնուց անտի մեր ցոյց տւած հաւատարմութեան եւ անկեղծութեան հակառակ ներկայ կացութեան մէջ ապստամբ բառով որակելուն համար կայսերական ներման արժանանալիս տարակուսելի կը դառնայ։

Ինչպէս որ յայտնի է ձեր ձեր բարձր անձնաւորութեան. իմ ունեցած պաշտօնական հանգամանքովս անհատաբար ոեւէ մէկը համոզելու կարողութիւն չունիմ։ Ասոր վրայ կը հրաւիրեմ ձեր ուշադրութիւնը։ Եթէ ձեր նպատակը այս խեղճ երկիրը ներկայ  կացութենէն ազատել եւ բնաւ յանցանք չունեցող կին. տղայ եւ ուրիշներ չոչնչացնելն է. վստահելով իմ ուղղամտութեանս. պատւիս եւ կրօնական արժանապատւութեանս. հրաման ըրէք. որ

  ժամւայ ընթնցքին Այգեստանի հետ յարաբերութեան մտնեմ։ Մեծ մարդիկ պատմութենէն պէտք է վախնան։ Ձեր ձեռքն է կրակին վրայ ջուր լեցնել։ Ես ինքս պատրաստ եմ կեանքս զոհելու այս դեռ կիսակործման հայրենիքին համար։ Վարձատրութիւնս բարձրեալ Աստւած թող տայ։ Ձեր առաջարկին համաձայն հարիւրին հարիւր կը վստահացնեմ. որ ընդհանուր կացութիւնը պիտի դիմէ դէպի խաղաղութիւն։ Այս մասին կրթական տեսչին եւ Ճիտէչեան էֆ, -ին մանրամասն բացատրութիւններ տւած եմ. անոնք ալ թող ձեզի հաղորդեն. որով կը դիմեմ ձեր վեհանձնութեան եւ կը ղրկեմ յատուկ յարգանքներս պէյ էֆ, ։

Առաջն, փոխանորդ Եզնիկ վարդապետ

 

Այս նամակից մի օր անց. ապրիլ 22-ին. նորից յայտնւեցին երկու կանայք ու բերին Ջէւդէտի հետեւեալ նամակը։

 

Եզնիկ էֆէնդի,

Դուք էֆէնդի,

Դուք եւ Դանիէլ էֆ, եթէ չէք կրնար Քաղաքամէջ գտնւողները համոզել. դուրս ոչ մէկ բան կրնաք ընել։ Սպօրտօն էֆ, միջոցով իմ առաջարկներս իմացուցի Այգեստանի մէջ գտնւողներուն։ Ձեր փափաքին վրայ կրթական տեսուչ Շէրիֆ պէյը ձեր քով ղրկեցի։ Կը գնահատէք. որ կառավարութեան եւ հպատակներու մինչեւ երկար պայմանագրութիւններ չեն կրնար տեղի ունենալ։ Եթէ ապաւինելով սուլթանի շնորհին անձնատուր ըլլաք՝ ըսի թէ պիտի միջնորդեմ, ասիկա նորէն կը կրկնեմ. հակառակ պարագային հրաման պիտի տրւի զօրքին՝ ոչնչացնելու մինչեւ ձեր վերջին զինւորը։ Մինչեւ վաղ առտու ժամը 6 (1) կսպասեմ ձեր վճռական պատասխանին։

Կուսակալ Ջէւդէտ

 

Ջէւդէտի այս նամակին նոր առարկութիւններ բերել աւելորդ համարւեց. ակներեւ դարձաւ նրա խարդախ մտադրութիւնը եւ նամակը մնաց անպատասխան։

Այստեղ կարեւոր ենք համարում յիշատակել հետեւեալ դէպքը։

Այդ նոյն օրերին. այսինքն այն ժամանակ. երբ Ջէւդէտի ուղեղում կատարւում էր վերը յիշւած խարդախ նամակների զազիր յղացումը. հայ դիրքերին մօտեցաւ մէկ ժանդարմ. առաջի անգամ նրան ընդունեցին տաճիկի տեղ եւ ուզեցին գնդակահարել. բայց ժանդարմը մեծ դժւարութեամբ կարողացաւ հասկացնել. որ ինքը հայ է. եւ ներս ընդունւեց։ Երբ նրան ներս առան. պարզւեց. որ նա խնուսցի է՝ անունը Յովհաննէս։ Նրա հետ միասին Վանի հեծելազօրքի մէջ ծառայում էին վեց այլ հայեր, մինչեւ այժմ նրանց վտանգ չէր սառնացել. բայց այդ օրը նրա ընկերները մէկ մէկ անհետացան. նկատելով որ ընկերները այլեւս չեն վերադառնում եւ այդ նրանց ոչնչացման նշան է. մի վայրկեանում առանձնացաւ եւ իրենց ձգեց հայերի քաղաքամասը։

Վանի բանդում. կռիւը սկսւելիս. կային 180 բանդարկեալներ. որոնց մէջ էին Հնչակեան կուսակցութեան պատկանող մի քանի երիտասարդ ուսուցիչներ եւ Աբրահամ Բրուտեանը. Դանթօեանը. Արտաշէս Սօլախեանը եւ Ասօն։ Ժանդարմ Յովհաննէսի պատմելով տաճիկ եւ քիւրդ բանդարկեալներին վաղուց ուղարկել էին զօրքի շարքերը. բանդում մնում էին միմիայն հայերը։ Ապրիլի 16-ին հրաման եղաւ կոտորել հայ բանդարկեալներին։

Նրանց այդ օր կապկպած խումբ խումբ սկսեցին բանդից հանել. տանել քիչ հեռու գտնւող տափարակի վրա եւ սառը զէնքերով խողխողել ու դիակները ձգել առաջուց պատրաստւած փոսերի մէջ։ Գնդակներ չէին գործածու. այլ սառը զէնք եւ սրեր ու դաշոյններ. այդ պատճառով մօտիկ գտնւող հեծելազօրքի զօրանոցում. ուր լինում էին ժանդարմ Յովհաննէսը իր ընկերով. հրացանի պայթոցների փոխարէն լսում էին խողխողւող եւ մեռնող հայ բանդարկեալների հոգեւարքի ճիչերը. գալարումներն ու հռնգիւնը։ Նրանք լսում էին սիրտ կտրատող ձայներն ու կառանչիւնները. տանջւում էին նրանց տանջանքների հետ եւ լուռ տանում էին այդ բոլորը. անկարող լինելով նոյնիսկ արտայայտել. որ իրենք լսում էին այդ բարբարոս գործողութեան տանջանքներն ու ճիչերը։

Ահա այս օրինակ ոճիրներ յղացող Ջէւդէտն էր որ նամակներ էր գրում հայերին. հաշտութիւն էր առաջարկում. ներման խոստումներ էր տալիս. կանանց եւ երեխաներին խնայելու մասին էր ճառում։

Ջէւդէտը մէկ օր սպասելով եւ իր Եզնիկ վարդապետին դրան վերջին նամակի պատասխանը չստանալով. հրաման արձակեց եւ թնդանօթների որոտը Քաղաքում նորից վերսկսւեց նոր թափով։

Միւս կողմից. չը վհատւելով իր խարդախ մտադրութիւնների մէջ. խաբեբայական նոյն միջոցին դիմեց նաեւ Այգեստանի վերաբերմամբ։ Եթէ Քաղաքը յամառեց. այդ չէր նաշանակում. որ Այգեստանն էլ կը յամառի։ Այսպէս մտածեց Ջէւդետը եւ ուղարկեց Այգեստան Օտտօմանեան բանկի կռաավարիչ Ալկարտիին հետեւեալ պատասխան նամակը. համոզւած որ Ալկարտին Իտալական հիւպատոսի եւ ուրիշների միջոցով Զին, մարմնին կը հասցնէ իր նամակի բովանդակութիւնը։ Թէ Ջէւդէտը հայերին խաբելու նպատակով որպիսի ստախօսութիւնների ու փաստերը յեղաշրջելու ճանապարհ էր ընտրել. այդ երեւում է Ալկարտիին գրած նամակից եւ նրա մէջ հաղորդւած մի շարք տեղեկութիւններից։

Ահա այդ նամակը։

 

Ալկարտի էֆ, -ին,

Ձեր նամակ ստացայ. բնականաբար շատ գոհ եղայ. որ առողջ էք։ Քովս գալու հնարաւորութիւն չունենալուտ պատճառով որբանոց երթալնուդ յարմար է։

Բերւած սանդարներով (հավան թօփի) այսօր ռմբակոծեցինք Քաղաքամէջը։ Գնդակներ իրենց հանդիպած տուներու մէջ պայթելով. ամբողջապէս քանդած են զանոնք եւ այդ պատճառով երբ տեսայ. որ երեխաներ փողոցէ փողոց փախչելով սկսած են ողբ ու կոծ արձակել. առաջարկեցի անձնատուր ըլլալ։ Խօսակցելու համար կրթական տնօրէն Շէրիֆ պէյ Եզնիկ վարդապետի քով ղրկեցի։ Կը յուսամ որ իրենց զէնքերը յանձնելով եւ կայսերական շնորհին ապաւինելով հնազանդութիւն պիտի յայտնեն։ Այս կերպով կինեպ ու երեխաներ այլեւս ոտից տակ չպիտի ոչնչանան։ Այգեստանի փալիքարներ կը շարունակեն մուզիք զարնել։ Տեսնենք մինչեւ երբ կը շարունակւի։

Հեռագրական լուրեր, - Գերմաններ Իփռի մէջ ի գործ դրած յարձակումով գէշ կերպով պարտութեան մատնած են Անգլեացիներուն եւ Պելճիգացիներուն մնացեալ ուժերը եւ 15. 000 գերի տարած են։ Կարպաթներու մէջ կը հետապնդեն Աւստըր եւ գերման զօրամասերը։ Կը շնորհաւորեմ։

Խալիլ բէյի զօրաբաժին Ուրմիոյ եւ Սալմաստի միջեւ գտնւող Խանթախթի տեղւոյն մէջ իր հանդիպած ռուս զօրամասերը ցիր ու ցան ըրած եւ երեք թնդանօթ գրաւած է։

Ճամբաներու վրայ կէտիւկներ կտրել ձեռնարկող յիմար ապստամբ գիւղացիները Աստուծոյ շնորհիւ ամբողջապէս պատժւեցան եւ ճամբաներու վրայ ոեւէ վտանգ չմնալու պատճառով. Խալիլ պէյին խնդրեցի. որ առնւած գերիներ Շէնօի ճամբով Մուսուլ չղրկւին. այլ հոս ճամբւին։ Տօքթ, Աշըրի ամրութեանց առջեւ անոնց պաշտօնական անցք ընել պիտի տամ. տօքթօրը. որ խռովարարներու պէս միշտ Ռուսերուն կսպասէ. թող տեսնէ եւ ուրախանայ։

Կը յուսամ որ Արմենակ էֆ, լաւ մտածող. ազգի իրական օգուտը գնահատող պաշտօնեայ մըն է։ Երբ տեսնւինք. բնական օգուտը գնահատող պաշտօնեայ մըն է։ Երբ տեսնւինք. բնական է որ իր մասին դիւրութիւններ ցոյց պիտի տամ։ Այսօր գործ չունիմ. իսկ տրամադրութիւնս շատ լաւ է (իշըմ եօք. քէյֆըմ չօք)։ Ահա ձեզի երկար նամակ մը. սիրելի Ալկարտի էֆ, ։

22 ապրիլի      Կուսակալ Ջէւդետ

 

Այս նամակի հետ միաժամանակ Ջէւդէտը ուղարկեց կուսակալութեան թարգման Արմենակ Սարգսեանին եւ գերմանական որբանոցի տնօրէն Հերս զէրիին հետեւեալ նամակները։

 

Արմենակ էֆ, -ին,

Ձեզ եւ Ալկարտի էֆ, -ին, անմիջապէս բերելու համար մարդ ղրկած էի. բայց դժբաղդաբար խռովարարները բոլոր կէտերը բռնելով սկսած էին կրակ բանալ. այդ պատճառով ձեր տան մօտենալ եւ լուր կարելի չեղաւ։

Շատ լաւ եղաւ. որբանոց քաշւած էք։ Եթէ հնարաւորութիւն ունենաք. Շահպաղլեան եղբայրներուն բարեւս հաղորդեցէք։ Արդարեւ ցաւի արժանի է. որ այսպիսի մարդիկ կարգ մը թափառաշրջիկներու դատապարտեալ եղած են։

22 ապրիլ        Կուսակալ Ջէւդէտ

  

Գերմանական որբանոցի տնօրէն Հէրսպէրիին,

Ձեր նամակը առի. Շվէսթէր. Մարթէն եւ միսիս Մէքլարէն առողջ են. իրենց պաշտօն կը շարունակեն. իրենցմէ շատ գոհ եւ շնորհակալ եմ։ Հիւանդանոցի մէջ ծառայող հայ տղաներ անոնց խնամքին յանձնւած են։ Խոհարար մը որոշեցի անոնց համար։ Ամէն կերպով ապահովւած է անոնց հանգստութիւնը։ Քննութիւնններ ընել կուտամ Ոսկեբակի մէջ որբանոցի ունեցած անասունների մասին։ Վստահ եղէք. որ մէկ հատ չպիտի կորսւի։

22 ապրիլ        Կուսակալ Ջէւդէտ

 

Այս նամակենրի մէջ էլ երեւում էր Ջէւդէտի խարդախ մտադրութիւննները եւ կեղծ մարդասիրութիւնը։ Մէկով փորձում էր իր մօտ տանել մարդիկ. որոնցից կարողանար հայերի մէջ տիրող տրամադրութիւննն իմանալ. միւսով՝ ցոյց տալ իր մարդասէր վերաբերմունքը դէպի հայ ծառայողները։

Խարդախութիւն եւ կեղծութիւն. կեղծութիւն եւ խարդախութիւն, ահա այն յղացումները. որ կատարւում էին Ջէւդէտի մէջ. սակայն որոնք ոչ մի արդիւնք չը տւին։ Հայերը Ջէւդէտի խօսքերին հաւատ չընծայեցին. նրա հետ բանակցութիւնների մէջ չը մտան. իրենց յոյսը դրին իրենց բազուկների վրա եւ կռիւը շարունակեցին։

 

Կռւի երրորդ շրջանն սկսւեց. դա Ջէւդէտի կողմից ցասման. իսկ հայերի կողմից յուսոյ շրջանն էր, խաբեբայական անյաջող փորձերից յետոյ Ջէւդէտը դիմեց օրհասական. յուսահատ կռւին. իսկ հայերը՝ յաղթանակի կռւի ելքն էր որոշւելու. կողմերից մէկի յաղթանակն էր պսակւելու եւ գնացին ուժերը վերջնականապէս չափւելու։

Կատաղի կռիւը վերսկսւեց երկու քաղաքամասերում միաժամանակ. բայց աւելի մեծ թափ ստացաւ Քաղաքում. դա համարւեց հեշտ ընկճելի։

Կռւի այս շրջանում եղած ուժերի եւ արդէն գործող թնդանօթների վրա աւելացան նոր թնդանօթներ. դրանցից մէկը նոր ձեւի եւ մեծ չափի թնդանօթ էր. որը դրւեց հեռու. Շամիրամի թաղից հարաւ գտնւող մի բլրակի վրա եւ բերանը ուղղւեց Քաղաքամէջ, այդ թնդանօթը նետում էր բացառապէս պայթուցիկ ռումբեր ու շրապնէլ. եւ լուրջ վնասներ էր պատճառում դիրքերին։ Ահա այս թնդանօթի մասին է. որ սպառնալիքներով յիշում էր Ջէւդէտը Եզնիկ վարդապետին ուղղած նամակում։

Բացի այս. մեծ չափով գործադրութեան հանւեցին հաւան-թօփիները. որոնց մասին Ջէւդէտը Ալկարտիին ուղղած նամակում յիշում էր։ Դրանք կարճ ու լայնաբերան. աւելի շուտ սանդաձեւ թնդանօթներ էին՝ Վանի բերդում իբրեւ հնութիւններ ընկած, դրանց հետ միասին բերդում կային հնութեան փոշին կրող չուգունի խոշոր ռումբեր։ Հաւան-թօփիներով ու խոշոր ռումբերով կարելի էր կռւել մօտիկ տարածութիւնից, այդ ռումբերը լցնում էին վառօդով. երկաթի կտորներով. նրանց անց էին կացնում վառւող պատրոյգ- հաւան-թօփի միջոցով նետում էին Քաղաքի վրա։ Այդ հաւան-թօփիներից մէկ երկու հատ գրւեց բերդի բարձունքի վրա. իսկ մէկ հատ էլ դրւեց Թաւրիզի դռան շրջանում. ուղիղ պարսպի յետեւը. որտեղից ռումբերը նետւում էին տների վրա։ Ռումբերը երբեմն պայթում էին եւ երբեմն ոչ, պայթողները արձակում էին մի խուլ որոտ եւ պայթած տեղում առաջացնում էին ցնցում ու աւեր։ Յաճախ ռումբերը նետւում էին առանց թնդանօթի. դրանք 2-4 փութ կշռող գունդեր էին. որոնց բերում էին բերդի գահավէժ ժայռերի ծայրին ու այնտեղից գլորում ցած։ Բերդի այդ մասը կախւած էր Ամբարի շրջանի թաղամասերի վրա. ուր եւ ընկնում էին խոշոր ռումբերը։

Ու այսպէս. Ջէւդէտը հրապարակ բերեց եւ օգտագործեց այն բոլորը. ինչ որ գտնւում էին իր տրամադրութեան տակ. նրանք լինէին զօրանոցներում. թէ բերդի մէջ. նոր թէ հին լաւ թէ վատ։

  Իր հերթում համապատասխան միջոցներ էր հնարում նաեւ պաշարւած ժողովուրդը. հերոսական ակտեր կատարելով՝ փշրելու համար թշնամու ջանքերը։ Ամրաշէն եւ ամալիաների աշխատանքը շարունակւեց ու կրկնապատկւեց. նրանք ամրութիւնների նոր ձեւեր իւրացրեցին. գետնանցքների. պատնէշների. կրկնապատերի եւ վերնածածկերի մի շղթայով պատեցին քաղաքամասը եւ նրան դարձրին անխոցելի։ Ինչ վերաբերում է բարձրից ընկնող եւ հաւան-թօփիներով նետւող խոշոր ռումբերին. որոնք պայթում էին վառւող պատրոյգների օգնութեամբ. դրանց դէմ նոյնպէս միջոց գտաւ պաշարւած ժողովուրդը. եւ միջոց գտաւ ոչ միայն անվնաս դարձնելու. այլ եւ նորից միջի վառօդը օգտագործելու։

Ռումբերը պայթում էին ընկնելուց մի փոքր յետոյ. մինչեւ որ պատրոյգը վառւելով հասնում էր վառօդին։ Այդ տեւում էր այնքան. որ մէկ արագաշարժ ձեռք ընդունակ էր վրա հասնելու եւ պատրոյգը կտրելու. սակայն այս պայմանաւորւած էր մեծ վտանգի հետ, ո՞վ էր երաշխաւոր. որ ռումբը չի պայթի այն վայրկեանին. երբ խիզախ ձերքը կը մօտենայ նրան չեզօքացնելու։ Բայց պաշարւած ժողովուրդը ինչպէս ամեն գործում. այնպէս էլ այստեղ անձնազոհութեան. հերոսութեան փառաւոր օրինակը տւեց։ Ռումբերին հետեւող եւ նրանց պատրոյգները կտրող-չէզօքացնող հերոսներ գտնւեցին եւ այն էլ շատ գտնւեցին։

Ո՞վքեր էին դրանք, կռիւներում վարժւած մարտիկնե՞ր. ո՛չ. դիրքերում փորձառութիւն ձեռք բերած կռւողնե՞ր. ո՛չ. վառ. վռուն. ոգեւորւած երիտասարդնե՞ր. դարձեալ ո՛չ։ Փոքրիկ տղաներ. 15. 14. 13 նոյնիսկ 12 տարեկան պատանիներ. որոնք ահաւոր կռւի ու տեղացող կրակի օրերը ապրելով. իրենց ծնօղների ու ազգականների եռուն գործունէութիւնը տեսնելով. իրենց կառու մէջ մնալ չէին կարողանում եւ առիթ էին փնտռում իրենք եւս մի գործ կատարելու։ Աշխատանքների  մեծ մասը. որպիսիք էին սուրհանդակութիւնը. դիրքերը պաշար հասցնելը. փամփուշտներ ցրելը եւ այլն. առանաց այն էլ փոքրիկ տղաներն էին կատարում, այժմ նրանց համար աւելի մեծ ասպարէզ բացւեց, հետզհետէ աշխատող փոքրիկ տղաների թիւը աճեց. եւ այնքան աճեց. որ նրանց մէջ սկսւեց մի անօրինակ մրցում։ Ռումբերի ընկած շրջաններում ժամերով ու օրերով հսկում էին այդ փոքրիկ հերոսները, ռումբը ընկնում էր թէ չէ. վրա էին թափւում մի քանիսը միանգամից. վայրկենապէս կտրում էին պատրոյգը. ապա շալակում էին. եթէ փոքր էր. կամ սկսում էին անցքը բացել եւ միջին վառօդը դատարկել. եթէ մեծ էր. եւ փոքրիկ տղաները բարցւած ռումբերով ու վառօդով. վազ էին տալիս ռազմամթերքի պահեստը. ուր շարունակ փամփուշտ էին լցնում եւ քաջալերական խօսքեր լսելով վերադառնում էին։ Այսպիսով թշնամու նետած ռումբերը մեծ մասամբ ոչ միայն դադարեցին վնասներ տալ. այլ եկան վառօդի սպառւող պաշարը աւելացնելու։

Ահա ռումբեր որսող այդ փոքրիկ հերոսներից մի քանիսի նկարները գնում ենք այստեղ իբրեւ ամբողջացումն այն հերոսական կռւի. որ վարում էր Քաղաքի հայ ժողովուրդը բռնակալ կառավարութեան դէմ։

14 տարեկան Ասլանը Անդրանիկ Ասլանեանի որդին իր. Երամեան դպրոցի Ե, դատաստանի աշակերտ։ Հայրը ճոթավաճառ էր։

Ասլանը գործում էր Ամբարի շրջանում. ուր գտնւում էր իրենց տունը եւ ուր ընկնում էին բերդից նետւած խոշոր ռումբեր, սա կատարում էր նաեւ սուրհանդակի պաշտօն։

 

14 տարեկան Ոստանը ծուռ Անուշի տղան էր. մականունը Ռւռուս։ Հայրը - Յարութիւնը վաղուց գաղթել էր Ռուսաստան եւ այնտեղ էլ մեռել, նա ապրում էր մօր աշխատանքով. իսկ մայրը վարում էր չքաւոր կեանք՝ աշխատելով սրա նրա տանը, չքաւորութեան պատճառով Ոստանը ուսման չէր գնում։

 

12 տարեկան Բաբկէնը կալւածատէր Կարապետ Իսաջանեանի տղան էր. Յիսուսեան դպրոցի Ե, դասարանի աշակերտ։ Սրանց տանը գտնւում էր փամփուշտներ լցնելու եւ փչացած զէնքերը կարգի բերելու արհեստանոցը. ինչպէս եւ հիւանդանոցը։

 

Արտաշէս Մարտիրոսեանը հեռագրական պաշտօնեայի որդի էր՝ զբաղմունքով խանութի գործակատար։ Սա կարաում էր յատուկ սուրհանդակի պաշտօն. այցելում էր համարեա բոլոր դիրքերը։ Արագաշարժ էր, վառվռուն. դիրքերը մտնելիս բերում էր յաղթութեան լուրեր. խրախուսում էր տղաներին ու հեռանում։ Որ դիրքերը մտնէր. այնտեղ ուրախութիւն ու ոգեւորութիւն էր առաջ բերում։ Այս պատճառով էլ սրան կոչեցին Ոսկի։

Քաղաքի այս պատանի հերոսները ունեցան եւ իրենց զոհերը. սրանք էին փողոցներում աշխատողները. թափւող գնդակների տակ շարժւողները եւ բնական է. որ նրանք էլ զոհեր տային։ Այդ զոհերից էին,

16 տարեկան Յովհաննէս Ոսկերչեանը - Ազգասէրի տղան, սա սպանւեց Ս, Վարդանի փողոցի մէջ՝ բերդից նետւած գնդակով։

14 տարեկան Մարտիրոս Գեօլօշեանը - կօշկակարի զաւակ՝ աշակերտ Յիսուսեանի դպրոցի Դ, դասարանի։ Սա սպանւեց Մարութեանի հրապարակի վրա՝ հրացանի գնդակով։

Եւ մինչդեռ Քաղաքի փոքրիկ մարտիկներ իրենց հերոսական գործն էին կատարում. անվնաս դարձնելով ընկնող ռումբերը. հասակաւոր մարտիկները զբաղւած էին դէպի Այգեստան սուրհանդակ հանելու գործով։ Թէ չորս կողմից պաշարւած Քաքաղի հայ ժողովրդի համար որքան անհրաժեշտութիւն էր կապ հաստատել Այգեստանի հետ. հաղորդել նրանց իրենց դրութիւնը. ստանալ տեղեկութիւններ նրանց դրութիւնից եւ իմանալ թէ ինչ է կատարւում դրսի աշխարհում. այդ երեւում է հետեւեալ փոքրիկ նկարագրից. որ արել է այդ գործով զբաղւողներից մէկը։ Ահա այդ նկարագիրը։

 

- Թաւրիզի դռան (Դարզի դարկխի) շրջանն էր յարմարագոյն ճանապարհը Այգեստանի հետ յարաբերութիւն սկսել։ Երկու անգամ՝ մէկը ձիաւոր եւ մէկը ոտաւոր մարդ դուրս  հանեցիք Այգեստանէն լուր մը առնելու համար. սակայն պաշարման կրկնակի օղակներու եւ տեղացող գնդակներու պատճառաւ չը կրցան երթալ ու յետ եկան։ Ուղարկեցինք երրորդ անգամ եւս. ան ալ մէկ հոգի եւ Ալջաւազցի Սեդրակը սմիթ ատրճանակով զինւած. սակայն նա եւս ընկաւ թուրք վրաններու մէջ ու վերադարձաւ. բայց յաջողեցաւ իր ձեռքի փայտով գետին տապալել թուրք գիշերապահը եւ հրացանը առնելով մեզի գալ։ Այլեւս յոյս չը մնաց յարաբերութիւն հաստատելու Այգեստանի հետ, ու Զին, մարմինը երկար խորհրդակցութենէ ետք Ապրօենց տունէն մինչեւ Մարութեանի տան տակը ստորերկրեայ անցք մը բանալ. միացնել այն՝ Մարութեանի տան տակ գտնւող ջրանցքին եւ ջրանցքի միջոցով անցնել պաշարման գիծը։ Եւ այդ ուղղութեամբ ձեռնարկւեցաւ գիշեր ու ցերեկւա անդուլ աշխատանքի մը։ Ստորերկրեայ աշխատանքի մէջ էինք. երբ ապրիլի 21-ի առաւօտը 4 փթանոց ռումբ մը ինկաւ մեր դիրքի բակը ու պայթեցաւ՝ վեր ու վար քանդելով մօտիկ պատը, մենք յանկարծակի եկանք եւ չը գիտէինք թէ որտեղէն կուգար ռումբը։ Քանի մը ժամ վերջ մեր լրտեսները լուր բերին. որ հաւան-թօփի մը դրած են պարսպի ետեւը. ճիշտ Թաւրիզի դռան քով եւ մեզի կը ռմբակոծեն։ Իրիկւան կողմը ռումբ մը պայթեցաւ մեր ստորերկրեայ անցքի մուտքի վրա եւ մեր տաս օրւա աշխատանքի արդիւնքը փչացուց։ Այլեւս միջոց չմնաց։ Այգեստանի հետ յարաբերելու կը մնար միայն անձնազոհութեան փորձ մը՝ կամ հասնիլ Այգեստան եւ կամ ճանապարհին մեռնիլ։

Ու պաշարւած ժողովուրդը տւեց երկու նոր անձնազոհ մարդիկ, դրանք էին Շալջի Յարութիւն Յովսեփեանը եւ կօշկակար Գրիգոր Դաշտօեանը. որոնք յաջողութեամբ ճեղքեցին պաշարման շղթան եւ նամակ հասցրին Այգեստան. ինչպէս այդ կը տեսնենք յետոյ։

Այսպէս. Քաղաքի պաշարւած հայութիւնը տոկունութեամբ շարունակում էր դիմադրութիւնը եւ միւս կողմից փորձեր էր անում կապ հաստատել Այգեստանի հետ. երբ Ջէւդէտը դիմեց մէկ վերջին միջոցի Քաղաքը ընկճելու համար։

 

Ապրիլի 26-ին. կէս օր դեռ չեղած. 20-30-ի չափ հայ կիներ ու երեխաներ շղթայ բռնած անհաստատ քայլերով մօտեցան Թէքեալիֆի-հարպիէի դիրքին, սրանք Թիմար գիւղերից էին սարսափներ ապրած. պատառոտած ու աղտոտ հագուստով։ Դիրքի տղաները նրանց ներս առան, մի փոքր անց նորից երեւաց կանանց ու երեխաների մի խումբ. որը նոյնպէս ներս առան, սակայն շուտով երեւաց մի խումբ եւս. ապա նորից ու նորից։ Դիրքի տղաները այլեւս ներս չառան եւ անմիջապէս տեղեկութիւն տւին Զին, մարմնին։ Զին, մարմինը եկաւ դիրքը եւ ընկաւ մտատանջութեան մէջ. ներս ընդունէր դրանց վտանգաւոր էր, պաշարի հարցը մի կողմից. գալիք լքումն ու յուսահատութիւնը միւս եւ դրանց տարազի տակ դաւադրութիւն նիւթելու հնարաւորութիւնը երրորդ կողմից՝ ծանր տարակուսանքներ առաջ բերին. իսկ ներս չընդունել դժւար էր։ Երկար խորհրդակցելուց յետոյ որոշւեց ներս չառնել ու ուժով բոլոր կանանց ու երեխաներին դուրս քշեցին պաշտպանողական գծից։ Թշւառ կանանց ու երեխաների այդ քարաւանը մի շրջան կատարեց եւ մօտեցաւ Թաւրիզի դռներին. սակայն այստեղ էլ թոյլ չը տւին ներս գալու։

- Այս մի դաւադրութիւն է ստոր ու խարդախ  Ջէւդէտի կողմից. - ասում էին ամենքը եւ արգելում նրանց մուտքը Քաղաք։ Երկու օր ու գիշեր թշւառների այդ բազմութիւնը մի քանի հարիւր հոգուց բաղկացած. սոված ու ծարաւ թափւած էր պարիսպների տակ. դրանք ոչ կարողանում էին առաջ շարժւել եւ ոչ էլ յետ դառնալ. երկու կողմից էլ սպառնում էին գնդակահարել։ Տաճիկները նկատելով որ տղաների վրա այդ կերպ չեն կարողանում ազդել. դիմեցին բարբարոս ձեւերի։ Օրինակ. Տէր-Խաչատրեանի փողոցում գտնւող տաճիկների մի դիրքում քարշ տւին երկու կանանց. լլկեցին եւ ապա սպանելով դիակերը փողոցի մէջ, այս լպիրշ ու գազան գործողութիւնը կատարւեցին Աբրօյի դիրքի տղաների աչքի առջեւ։ Նման զազիր գործողութիւններ. որ կատարւեցին այդտեղ. մի նպատակ ունէին՝ ազդել հայերի ազդել հայրի զգացմունքների վրա եւ հակադրել նրանց. ներս ընդունել այդ բազմութիւնք։ Սակայն Զին, մարմնի որոշումը խիստ էր եւ բազմութիւնը ներս չառնւեց։ Հայ դիրքերից մէկ-մէկ նրանց հաց էին նետում. բայց այդ չափ բազմութեան քաղցը յանգեցնելու հնար չը կար։ Պարիսպների տակ անխնամ մնալով. նրանից բաւականաչափ մեռան- մի քանիսն էլ սպանւեցին դիրքերից նետւող գնդակներից. որից յետոյ միայն նրանց տաճիկները քշեցին դէպի Այգեստան։

Գոյութեան ծանր կռիւն էր Քաղաքի հայութիւնը, նա չը գիտէր ինչ է լինելու վաղւա օրը եւ աւելի քան 3000 ժողովրդի ինքնապաշտպանութեան հոգսը իր վրա վերցրած Զին, մարմինը. նրա հետ միասին երկու վարդապետներ. բարւոք համարեցին սրտի դառն կսկիծով եւ խղճի ծանր խայթոցով ականատես լինել հինաւուրց պարիսպների տակ քաղցից մերնող հայ կանանց ու երեխաներին. քան ընդւոնել նրանց եւ վտանգել մինչեւ այդ պաշտպանւած Քաղաքի ազգաբնակութիւնը։ Օ՛. զազիր Ջէւդէտ. ինչեր յղացաւ նա. որպիսի խարդախ միջոցների չը դիմեց նա ընկճելու հայերին։

Այսպէս գոյութեան պայքարը այլակերպ ու տարօրինակ ձեւերով շարունակւում էր եւ կռիւը բոլորում էր իր երրորդ շրջանը. դրա հետ միասին նաեւ ապրիլ ամիսը։

Այսպէս էր դրութիւնը Քաղաքում կռւի երրորդ շրջանին։ Այժմ էլ տեսնեք. այդ նոյն շրջանին ինչեր տեղի ունենան Այգեստանի մէջ։

 

Առաջին շրջանը կռւի առաջին 5-6 օրն էր, այդ շրջանում. ինչպէս տեսանք. Վանի հայ ժողովուրդը իր մարտական քննութիւնը բռնեց եւ իր կարող ուժերի ապացոյցը հրապարակ բերեց։ Երկրորդ շրջանը կռւի յաջորդ 7-8 օրւայ շրջանն էր. երբ տեւական դիմադրութիւնը Ջէւդետին հարկադրեց դիմել խարդախ ու խաբեբայական միջոցների։ Երորրդ շրջանը ցասումի եւ օրհասական ճիգերի շրջանն էր Ջէւդէտի համար, խաբեբայութեամբ հայերին անյաջող փորձից յետոյ. ռոազմական վերջին խօսքը պիտի հնչէր ու վերջնկաանապէս ուժերը պիտի չափւէին։

Կռւի երրորդ շրջանը Այգեստանի համար հանդիսացաւ կազմակերպւած զինակոչի շրջան։ Երկու անգամ նա սուրհանդակ հանեց դէպի Կովկաս. երկու անգամ նա օգնութեան կոչ ուղղեց իր ցեղակիցներին. բայց սուրհանդակները յետ չեկան. օգնութիւն չսաստւեց եւ սպառնող ռուսական բանակը չերեեւաց։ Այդ պատճառով կռւի վախճանը նախատեսել կարելի չէր լինում։ Ուստի մնում էր միակ միջոցը եւ յենւել սեփական ուժի վրայ, րապարակ բերել դիմադրական ամբողջ կորովը եւ պատրաստւել յարատեւ պայքարի։

Եւ իսկապէս. երբ ուշադրութեամբ հետեւում էք այդ շրջանի գործունէութեանը. զարմանում էք թէ ինչպէս մի խաղաղ ժողովուրդ միանգամից վեր էր ածւել մի կռւող բանակի. թէ ինչպէս այդ ժողովրդի ոչ միայն ֆիզիկական. այլ եւ մտաւոր ու ստեղծագործող ընդունակութիւնները ընդունել էին մարտական բնոյթ։

Այն ժամանակ. երբ իր ֆունկցիան էր կատարում դատական մարմինը. երբ գործում էին ոստիկանական ու քաղաքապետական կազմերը, երբ լրջութեամբ ու խնայողութեամբ հայթայթիչ ու նպաստիչ յանձնաժողովները բաշխում էին կենսական մթերքները. այդ նոյն միջոցին Զին, մարմինը աչալուրջ կերպով հետեւում էր կռւի ընթացքին եւ արձակում էր հետեւեալ ազդերն ու հրահանգները։

 

Բոլոր խումբերուն

Մեր բոլոր խումբերու ուշադրութեան կը յանձնենք հետեւեալ հրահանգները. որոց անմիջական գործադրութիւնը կարեւոր կը նկատենք։

1) Խումբեր իրենց տարած բանւորները իրիկուն անպատճառ պիտի վերադդարձնեն բանւորներու կեդրոն. անոնց հաց եւ կերակուր տալու համար։

2) Խումբեր իրենց դիրքերու մէջ աւելորդ եղող բահ ու բրիչները պէտք է ետ ղրկեն՝ ուրիշներու պահանջներուն ալ գոհացում տալու համար։

3) Եթէ խումբերը բանւորներու եւ վարպետներու պէտք ունին. պէտք է առաջւընէ պահանջեն. որպէսզի ցորեկ ատեն կարողանանք գիշերւայ համար պէտք եղած թիւով բանւորներ հայթայթել։

22 ապրիլ        Զին, մարմին

 

Շրջանապետներուն եւ խմբապետներուն

Թշնամին այսօր դաւադրական լռութիւն մը պահեց. գիշեր մեզ յանկարծակիի բերելու համար։ Ուստի յատկապէս այս գիշեր խիստ մեծ զգուշութիւն ընելու է։

22 ապրիլ        Զին, մարմին

 

Կարեւոր ազդ

Ներկայ յայտարարութեամբ վերջնականապէս կը յայտնենք բոլոր գաղթական գիւղացիներոււն եւ տեղացի անհատներուն. որ պարտաւոր են իրենց ունեցած ամէն տեսակի զէնքերը եւ ռազմական պիտոյքները այսօրւընէ սկսեալ մինչեւ վաղ երեկոյ (ուրբաթ 24 ապրիլ) յանձնել ռազմամթերքի յանձնախումբին։

Պայմանաժամ լրանալէ ետք երեւան հանւած զէնքի տէրերուն ամենախիստ պատիժ պիտի տրւի։

23 ապրիլ        Զին, մարմին

 

Բոլոր խմբերուն

Ընկերնե՛ր,

Ներկայ ընդհարումների սկսելէն (ապրիլ 7) մինչեւ այսօր ձեր դիրքին մէջ սպանւածներու եւ վիրաւորներու անունները տեղեկագրեցէք մեզի. ջանալով մանրամասն պատասխանել հետեւեալ հարցերուն,

1) Անուն ու մականունը, -

2) Հայրենիքը, -

3) Տարիքը, -

4) Ո՞ր դիրք, -

5) Ո՞ր օր եւ ո՞ր ժամ, -

6) Ի՞նչ ձեւով սպաննւած, -

7) Ե՞րբ մեռած, -

8) Կենդանական եւ այլ ծանօթութիւններ։ -

Գրեցէք մաքուր ու յստակ եւ մինչեւ ապրիլի 25-ի իրիկուն ղրկեցէք մեզի. Տեղեկատու դիւանին հասցէով,

Ասկէ ետք օր օրին նոյն ձեւով տեղեկագրեցէք։

23 ապրիլ        Զին, մարմին

 

Ազդ

Հասարակութեան ամէն անհատ ներկայ ինքնապաշտապունթեան գործին մէջ պարտաւոր է ոեւէ կերպով մասնակցութիւն ունենալ։ Ամէն անոնք. որ տուներու կամ սրճարաններուն մէջ անգործ կը կենան. փողոցներու անկիւնները կը խռնւին. կամ Գերմանական եւ Ամերիկեան շրջանակներու մէջ պահւտելով կը խուսափին իրենց ուժերուն յարմար պարտականութիւն մը կատարելէ. յատուկ պաշտօնեաներու ձեռքով պիտի ձեռբակալւին եւ Զին, ատեանին պիտի ներկայացւին։

24 ապրիլ        Զին, մարմին

 

Եւ մինչդեռ Զին, մարմինը աչալուրջ կերպով հետեւում էր կռւի ընթացքին եւ արձակում կարեւոր ազդեր ու հրահանգներ՝ ուղղւած կռւող տղաներին եւ ժողովրդին. եռանդուն կերպով գործում էին մի քանի արհեստանոցներ. ուր պատրաստւում էին զինւորական պիտոյքներ եւ ռազմամթերք։

Այդ արհեստանոցներն էին։

1, Զինարանը, սա զետեղւած էր Բուռնութեանի փողոցում գտնւող Նազարէթեանի տան մէջ։ Այստեղ աշխատում էին մի շարք արհեստաւորներ. որոնք եռանդուն կերպով նորոգում էին փչացած զէնքերը եւ շինում էին զէնքերի անհրաժեշտ մասերը։

2, Փամփուշտարան, սա զետեղւած էր Նորաշէնի հրապարակին կից գտնւող Շահբազեանի տան մէջ։ Այստեղ ախշատում էին ոչ միայն արհեստաւորներ ու հասակաւորներ. այլեւ փոքրիկ տղաներ ու պատանիներ. որոնք մի առանձին եռանդով մաքրում էին դատարկ գիլզաններ. լցնում էին վառօդը. ամրացնում էին գնդակները եւ դարսում արկղները։

3, Վառօդատունը, սա զետեղւած էր Թաղա-քեահրէզի փողոցի վրա գտնւող Սափրիչ Վարդանի տան մէջ։ Այս տունը դարձեալ մի կատարեալ քիմիական կաբինետ եւ այլեւայլ նիւթերի շտեմարան։ Այստեղ հաւաքել էին մեծ քանակութեամբ ծծումբ. ածուխ եւ բորակ, տներում. խանութներում եւ նոյնիսկ դպրոցների քիմիական կաբինետներում գտնւող բոլոր ծծումբն ու բորակը այստեղ էին բերել դիզեր։ Այստեղ աշխատում էր Վարժապետանոցի տնօրէն - քիմիկոս պրոֆէսօր Մինասեանը, այստեղ աշխատում էին նախկին որսորդներ Մանուկը - Մկրտիչ Բաղէշցեանը. այստեղ նետւել էր նաեւ Բօլգարիայում կառավարական վառօդատան մէջ աշխատած մէկ գիւղացի։ Տեղի էին ունենում փորձեր. պատրաստւում էր ծխաւոր ու անծուխ վառօղ։ Եւ որպիսի ջանքեր ասէք. որ չէին թափւում հնարելու բորակ. որիպաշարը Այգեստանում շատ քիչ էր։ Կռիւը երկարում էր. ամեն էր հազարաւոր փամփուշտներ էին կրակւում, եղած վառօդի պաշարը մեծ չէր. նա շուտով կը սպանուէր, եւ վառօդատունը գերագոյն ճիգեր էր թափում վառօդ մատակարարել։

Սակայն ամենից ուշագրաւը թնդանօթի ձուլարանն էր։

Դա մի սովորական դարբնոց էր. որը գտնւում էր Նորաշէն թաղի Աջէմ-Խաչօեանի փողոցի վրա՝ ունենալով մէկ դուռ փողոցի եւ մէկ դուռ էլ բակի մէջ բացւող։ Այդ դարբնոցի տիրոջը եւ Թոքմաչի Մարգար Կարիբջանեանին վիճակւած էր Այգեստանի Կրուպպը հանդիսանալու։ Այս դարբնոցը բերին թափեցին մեծաքանակ դեղին պղնձեայ գործիքներ եւ առարկաներ, շինւեց թանդանօթի կաղապարը եւ այդ կաղապարի վրա երկու շաբաթւա ջանքերից յետոյ ձուլեցին «հայկական թնդանօթը». նրա հետ միասին նաեւ բաւականաչափ ռումբեր։ Այս թնդանօթի միտքը յղացաւ մեզ ծանօթ Այգեստանի հերոսը եւ Համուդ աղայի զօրանոցը պայթեցնել փորձող Բօլգարացի Գրիգորը։ Որպիսի ջանքեր ասէք. որ նա չգործադրեց մի քանի թնդանօթ ձուլելու համար. որը կարողանար հակադրել տաճիկ կառավարութեան թնդանօթներին։ Բօլգարացի Գրիգորը. որը հանդիսանում էր ըմբոստ ձեռնարկութիւնների ոգին եւ իր այդ ձգտումներով ընդհանուրի ուշադրութիւնն էր գրաւել. իր նպատակին հասաւ։ Ապրիլի 21-ին նորաձոյլ  հայկական  պղնձեայ թնդանօթը բերւեց վեցերորդ շրջանը եւ դրւեց Սօլախեանի տանը մօտիկ գտնւող Տէր-Խաչատրեանի դիրքը. բերանը ուղղւեց Հաջի-բէքրի զօրանոցին եւ առաջին ռումբը որոտումով նետւեց, սակայն նա պայթեց ընդամենը 4-500 քայլ հեռաւորութեան վրա. օդի մէջ. առանց տեղ հասնելու։ Այդ. ի հարկէ. յղացողին չը վհատեցրեց. աշխատանքները շարունակւեցին եւ շուտով ձուլւեց երկրորդ թնդանօթը։

Բայց արդեօք հայկական թնդանօթը հակադրեց կառավարական թնդանօթին. եւ Բօլգարացի Գրիգորը կարողացաւ իր հնարած թնդանօթի ռումբով ճեղքել թշնամու դիրքը. ի հարկէ ոչ. բայց նա հանդիսացաւ Այգեստանի ռազմական ոգու սիմւօլը. պայքարող ժողովրդին նա ներշնչում էր եւ ոգեւորութիւն եւ յոյս։

Արհեստանոցներում եռուն աշխատանքը շարունակւեց. շարունակւեց նոյնպէս կռիւը։ Թէ նա ինչպէս ընթացաւ. այդ պատկերացնելու համար բերում ենք այստեղ այն տեղեկատու պարբերականները. որոնք լոյս տեսան այդ շրջանում եւ որոնք կրում էին երբամն այդ օրերուն յատուկ գունաւորում։ Ահա դրանք։

 

№18     ապրիլ 22

Երէկւայ մեր փառաւոր յաղթութիւնը, - Ինչպէս գրեցինք. երէկ թշնամին կատարեց ամենաբուռն յարձակում մեր հիւսիս-արեւելեան ամբողջ գծի վրա. խուժելով այգիներէն ներս։ Ամբողջ օրը տեւող ընդհարումներէն ետք. թշնամին ետ քաշւեցաւ մեծ կորուստներով։ Մեր զինւորական ընկերնելու հետախուզութեան համաձայն թշնամին երէկ ունեցաւ 50-60 սպանեալ՝ մէջը չը հաշւելով վիրաւորները։ Յարձակողներէն մեծ մասը քիւրդ թալանճիներ էին. որոնք թա՜լան. թա՜լան պոռալով կըվազէին հայու արդար աշխատանքի արդիւնքը գաղտնաբար ոչնչացնելու համար։

Հերոսական մահ մը, - Երէկ Շահպէնտէրենց դիրքին մէջ հերոսական տեսարան մը պարզւեցաւ։ Երիտասարդ մը - Արամ Պօռօզանճեան երեք անգամ բարձրացաւ սանգուխի վրայ դիրքի առջեւ եւ երեք անգամին թշնամիէն 3 հոգի սպանեց։ Թնդանօթի գնդակներ ուղղւեցան դէպի մեր երիտասարդ նշանաձիգի դիրքը. բայց անիկա դարձեալ բարձրացաւ սանդուխը եւ դիրքի ծակին մօտենալով. ուզեց չորրորդ մըն ալ գլորել։ Զուր անցաւ իր ընկերներուն թախանձանքը. թէ թնդանօթը ուղղւած է դէպի իր դիրքը եւ անզգուշութիւն է դիրքէն կրակել։ Արամ հերոսական ժեսթով մը դարձեալ բարձրացաւ սանդուխ. բայց թնդանօթի գնդակ մը իր գիստի (սրունքի) եւ բազուկի ոսկորները եւ վար գլորեց զինքը։ Արամ չկորսնցուց ինքզինքը. պահեց իր պաղաբիւրը եւ փոքրիկ կտակ մը յանձնարարեց իր ընկերներուն. որ իր մայրն ու քոյրը անօթի չթողնելու համար իր տասնոցը ծախեն եւ անոնց ապրուստին յատկացնեն։ Որդիական այս գորովագութ հոգացութենէն ետք Արամ քաջալերական խօսքեր եւ բարեւներ կը ղրկէ իր ղեկավար ընկերներուն եւ ապա քլանի մը ժամ ետք կը փակէ իր աչքերը։

Թշնամու թնդանօթը պայթած, եւ Երէկ իրիկւան կողմ Թօփրագ-գալէի վրայ հաստատւած թնդանօթը. որ պայթուցիկ գնդակներ կը նետէր մեր դիրքերուն վրայ երբ գնդակ մըն ալ պիտի նետէր. միայն մուխ բարձրացաւ։ Այս պայթումին հետեւանքով 4 թնդանօթաձիգներ սպանւեցին։ Վարի զօրանոցէն եւ ուրիշ կողմերէն զօրքեր վազեցին եւ դիակներ տարան։ Դիակներէն մէկը պատգարակով կը տանէին. ինչ որ ցոյց կուտայ թէ կարեւոր անձ մը պէտք է ըլլար։

Ա, Շրջանակի դիւան կը գրէ մեզի, - Երէկ թշնամին եկեղեցոյ շրջաբակէն երկու տեղերով նորէն սկսաւ ռմբակոծել մեր դիրքերը, մի քանի գնդակներ հանդիպեցան մեր երկու դիրքերուն վնասներ պատճառելով։ Մեր ընկերներու թնդանօթի դիրքերու վրայ բացած ճշգրիտ նշանակութեան վրա. ռմբակոծութիւնը ստիպւեցաւ լռել։

Երէկ առաւօտ տեսնւեցաւ. որ թշնամու կողմերէն կնոջ հագուստներով մէկի մը դիակ վերցնելով կը տանէին։

Այս գիշեր թշնամին ժամը 10 կէսին (3 կէսին) դարձեալ սկսեց իր անմիտ հրացանաձգութիւններ մեր հարաւային բոլոր դիրքերուն վրայ։ Մեր կողմէն շատ քիչ պատասխանւեցաւ։

Տարտանէլէն կը գրեն մեզի, - Քարաշար դարի միլլիներ այսօր վաղ-առաւօտ հատ-հատ Ուրբաթ տուի եւ անկէ վեր գտնւած փոսերու մէջ մտնելով. դարանի կը կենան։

Այսօրւան իրենց յառաջխաղացմամբ մէկ արտ աւելի մօտեցեր են ճամբուն։ Գիշերը ժամը 10 կէսին (3 կէսին) խիստ համազարկ մը բացին մեր վրայ Հաջի-պէքրի գշլայի վրաի ջրաղացի առուէն, մեզմէ չ մէկ վնաս. իրենց կողմէն ոեւէ յառաջխաղացում դէպի մեր դիրք եղած չէ։

Չանթիկեան դիրքէն կը գրեն մեզի, - Երէկ թշնամիի յարձակման ատեն մեր դիրքէն սպաննեցինք 2 հոգի. իսկ գիշերւան յարձակման ատեն մեր խումբը արիաբար դիամադրեց։ մեզմէ մէկ վիրաւոր միայն կայ։

Երէկ ժամը 9-էն (2-էն) սկսեալ թշնամին գշլայի վերին դիրքէն թնդանօթի 60 գնդակներ նետեց մեր դիրքին վրայ. սակայն 5 ռումբեր միայն նպատակին հասան. առանց ոեւէ վնաս պատճառելու։ Յետոյ քիւրդ խուժանը Տ. -Խաչատուրենց եւ Զրւանդանցոց այգիներէն ներս խուժեց՝ հազարաւոր գնդակներ տեղացնելով մեզ վրայ։ Մենք արիաբար դիմադրեցինք եւ սպաննեցինք 6 քիւրդեր։ Թշնամին համազարկով հազիւ յաջողեցաւ իրմէ ինկած դիակները վերցնել։ Բոլորիս կորովը լաւ է, ոչ մի վնաս չունինք։

Երէկ Տօմինիկեան Բէռերու դպրոցին մէջ հաստատւած թնդանօթները. որոնք ուղղւած էին Փոս-թաղի մեր դիրքերու վրայ, մեծ մասամբ նպատակէն վրիպեցին։ Քանի մը գնդակներ միայն յաջողեցան պատնէշները թեթեւապէս վնասել։ Ոչ մի անձի կորուստ չկայ։ Փոս-թաղի մեր օգնական խումբերը քանի մը կրակ բանալով այգին մտնել ուզող թշնամիի վրայ. միլլի մը սպաննեցին. որմէ ետք թշնամին սկսաւ նահանջել։

Թշնամիի յարձակողականը ետ մղւած, եւ Երէկ ժամը 5-ի (10-ի) ատեններ թշնամի խուժանը Ճաշունի արտի իր դիրքերէն դուրս գալով. այգիի միջով յառաջանայ փորձեց, մեր պահակները ուժեղ կրակներ բացին։ Թշնամին խելակորոյս եւ շփոթւած սկսաւ այգիներ ապաստանել՝ տալով 4 սպանեալ։ 1200 գնդակ վառելէ յետոյ թշնամին եթէ փորձեց տանել իր դիակները. բայց 3 սպանեալ ալ թողլով բոլորովին մաքրւեցաւ։ Թշնամին դիակներ տարաւ ժամը 10-ին (3-ին) մինակ կատաղի համազարկներու շնորհիւ։

Սանձարձակ հրացանաձգութիւն, - Երկէս գիշեր ժամը 10-11 (3-4) մէկ ժամէ աւելի տեւողութեամբ մեր բոլոր դիրքերուն վրայ թշնամին սկսաւ բուռն հրացանաձգութեան մը։ Առանց ոեւէ յառաջացումի. պատերու եւ դիրքերու ետեւ ապաստանած թշնմաիի այդ սանձարձակ հրացանաձգութիւնը ոեւէ պատճառել չկրցաւ մեզի։ Այդ կարգի պլըֆներու իմաստը այլեւս բացորոշ ըլլալուն համար բոլոր մեր դիրքերու ընկերները հեգնանքով միայն կը պատասխանէին։ Թշնամիի բացած կրակի թիւը մէկ ժամւան ընթացքին բոլոր ճակտի վրայ 10. 000 կը հասնէր։

Կարեւոր, - Հասարակութենէն եւ ընկերներէն կը խնդրւի որ մինչեւ հիմայ տպւած բոլոր լուրերը եւ յայտարարութիւնները մեզի ղրկեն եւ Զինւորական մարմնին՝ Տեղեկատու դիւանի հասցէով։

 

№19     Ապրիլ 23

Երէկւան անցուդարձը

Երէկ ցորեկ մինչեւ իրիկուն թշնամին բոլոր դիրքերուն վրայ լռութիւն պահեց. ոեւէ զինւորական գործողութիւն չը կատարեցաւ։

Տարտանէլէն եւ Դավա-պօյնէն կը գրեն մեզի, - Երեկոյեան ժամը մօտ 10-ին (3-ին) թշնամին սկսաւ մէկ ժամի չափ սոսկալի համազարկեր տալ մեր դիրքերուն վրայ առանց ոեւէ վնաս տալու եւ քայլ մը իսկ առաջ գլու։ Այսօր  ալ արշալոյսէն սկսեալ թշնամին սկսաւ իր զօրքերը շարժման մէջ դնել. այնպէս որ Քարաշարը թողնելով մէկտեղ սկսաւ դարի բոլորտիք եղող խրամներուն մէջ պահակներ դնել։

Գիշերս ժամը 2-ին (7-ին) թշնմաու կողմէն սկսաւ խիստ հրացանաձգութիւն մը. որ տեւեց մինչեւ 3 քառորդ։ Մենք կը պատասխանէինք ատրճանակներով եւ հատ-հատ հրացանով։ Թշնամին ոեւէ քայլ չանցաւ. մեզմէ ոեւէ վնաս չկայ։

Սահակ-պէյի դիրքէն կը գրեն, - Այս գիշեր ժամը 2-3-ի (7-8-ի) մօտեր յարձակելով. այրեցինք Չաչալ-Միրգեան դիրքի դիմաց գտնւող (Համզի-փոսի) հարաւային ափի վրայ Ատալուխեան Հաջիին տունը։ Այս առթիւ գրաւեցինք 1 մարթենի հրացան. 1. 000 կօվս (մավզէրի եւ մարթենի(. 100 մավզէրի պատրոն. 143 մարթենի պատրոն։

Թշնամիին զոհերը շատ են։ Գործողութիւն աւարտած մէկ կէս ժամ վերջ մեր դիրքին ծալկէն պատահաբար զարնւեցաւ ու մեռաւ րոպէապէս մեր ընկերներէն մէկը. ուրիշ վնաս մը չունինք։

Ատալուխի գործողութիւնը վերջանալէ վերջ. ձեռնարկւեցաւ Սահակ-պէյէն Համզի տան յարձակման. որ տեւեց մէկ ժամէ աւելի. տղաներ քաջաբար գրոհ տւին թշնամու դիրքին վրայ. յաջողութեամբ նետեցին տրւած ռումբերը եւ բաւական ալ յառաջացան. սակայն լոյսը վրայ տալով հրամայւեցաւ ետ քաշւել եւ այդպէս ալ վերջացաւ անհաշւելի համազարկերով երկուստեք։ Նետւած ռումբերը իրենց աներբայ արդիւնքը ունեցան. սակայն մօտէն չը կրացնք ստուգել։ Իսկ մենք ալ ունեցանք 2 վիրաւոր։

Ա, Շրջանակի դիւանէն (Արարք), - Երէկ թշնամին թնդանօթ զետեղալով Կլոր-դարի այգիներու մէջ. սկսեւ ռմբակոծել դարձեալ մեր դիրքերը, գնդակներէն շատ քիչերը միայն նպատակին ծառայեցին. ծակելով միայն երկու պատեր առանց վնաս հասցնելու։ Մենք յաջողեցանք սպաննել թնդանօթաձիգը. որու դիակը տարւած ատեն որոշ կարպով նկատւեցաւ։ Թնդանօթն ալ անկէ յետոյ իսկոյն լռեց։

Այս գիշեր նորէն կարգ մը տեղերէն հրացանաձգութիւններ լսւեցաւ առանց որոշ արդիւնքի։

Տարտանէլէն կը գրեն, - Քարաշարի բոլորտիքի խրամներուն մէջ հազիւ 20-25 անձեր կան միայն։ Այս առաւօտ 60-70 ձիաւոր-հետեւակ զօրանոցէն իջան դէպքի Քաղաք՝ իրենց հետ տանելով բեռներ. որոնց պարուակութիւնը չենք գիտեր ինչ է։ Ուրիշ դիրքէ մը դիտւածին համաձայն Քաղաք փոխադրւողները շալակաւոր քիւրդ կին եւ երեխաներ են։

Զին, մարմին

 

№20     Ապրիլ 24

Ուրախ լուրեր Քաղաքէն

Այս գիշեր Քաղաքէն 2 սուրհանդակներ յաջողութեամբ Կաղպանց գիղը հասած եւ կարեւոր տեղեկութիւններ բերած են։

Մեր դահճապետ Ջէւդէտ պոչաւոր սուտերուն համաձայն. իբր թէ Քաղաքամէջը շաբաթներ առաջ քանդւած ու աւեր վիճակի մէջ մեծամեծ կորուստներ տւած է. եւ երեք էր առաջ ալ թէսլիմի եւ հպատակութեան ենթարկւած է ջարդարար կառավարութեան. սուրհանդակ ընկերները հակառակ պնդելով հանդերձ կաւետեն մեզի. թէ Քաղաքը բացարձակ անկախութեան մէջ կապրի։ Քաղաքի պարսպէն ներս ամբողջ դիրքերը մեր ձեռքն են։ Թշնամիի բոլոր դիրքերն ու շէնքերը վառւած ու փճացած են։ Այրած են յաջողութեամբ փօսթ-հեռագրատունն ու կառավարական կարգ մը շէնքեր։

Շուշանցէն դիտւածին համաձայն երէկ ժամը 4-էն (9-էն) սկսեալ թշնամին բերէն կրկին սկսած է Քաղաքի անօգուտ ռմբակոծութիւնը։ Ժամը 5-ի (10-ի) մօտերն ալ տեսնւած է. որ Պիթ-պազարի կողմ ծովի ուղղութեամբ ծուխեր կը բարձրանան։

Թշամիին շարժումները, - Շուշանցէն կը գրեն, Եկու օր առաջ 200-ի չափ թշնամիներ Հայոց-ձորի կողերն անցան։

Հաջի-Պաքրի զօրանոցէն յառաջանալ փորձող թշնամին անմիջապէս ետ կը դառնայ մեր պահակներու բացած կրակին վրայ եւ ապաստանելով Կուռուպաշի ծործորներու մէջ. կսկսի անիմաստ եւ վախկոտ հրացանաձգութեան։ Երկու օրէ ի վեր թշնամիին ուժը զգալի կերպով թոյլ է այդ կողմերը։ Երկու օր առաջ թշնամին աւելի բազմաթիւ էր Սղգայի եւ Թազա-քեահրէզի վերերը։ Երէկ այդ կողմերն ալ չափազանց թուլացած էր։

Այս իրիկուն 150-ի չափ միլլիսներ Կուռուպաշէն բարձրացան լեռը եւ զօրաշարժի ձեւով երեք ուղղութեամբ զօրանաոց վերադարձան։

Թօփրաք-գալէէն 200-է աւելի զօրքեր Շահպադիի կողմերն անցան եւ ապա առաջացան դէպի Խօշ-կէտիւկ։

Մեր բոլոր դիրքերէն կը գրեն, - Այս գիշեր ժամը 9-էն (2-էն) սկսեալ թշնամին սկսաւ իր սովորական երկչոտ հրացանաձգութեան մեր բոլոր դիրքերուն վրայ։ Ոեւէ յառաջացումի փորձ ցոյց չտալով մէկտեղ. թշնամին թեթեւ ընդհատումներով շարունակեց փամփուշտներ փճացնելու իր եռանդուն աշխատանքը մինչեւ արշալոյսը. որմէ ետք յոգնած լռեց։ Մեր ընկերները փոքր ատրճանակներով միայն կամ բնաւ կը պատասխանէին։

Երէկ Նալբանդեան դիրքէն դիմեցի փուռի աւերակներուն մէջ. թշնամի դիրքին ծակէն նայող միլլի մը սպաննեցինք։

Տարտանեալէն կը տեղակացնեն. օր առտւան շուտ Հաջի-Պաքրի գշլային առջեւէն անցան 100-ի չափ անդէն քիւրդեր։ Անոնց ետեւէն 20-ի չափ ձիով բեռնաւորներ ալ անցան դէպի Քաղաք։

Այսօր ժամը 10 կէսին (3 կէսին) մեր երեք ընկերները յաջողեցան մտնել Հացհամրողների դիրքը. որ թշնամու ձեռքը կը գտնւէր։ Թշնամիի բացած կրակները ոեւէ վնաս չը տւին մեզի։

Տեղեկատու դիւան

21    Ապրիլ 25

Չորս օրէ ի վեր Այգեստանի վրայ թուրքական յարձակումները կանգ առած են։ Երէկ Այգեստանի մէջ նետւեցան ընդամենը երեք ռումբ առանց ոեւէ արդիւնքի։ Երէկ ժամը 11-ին  (4-ին) Ատալուխի աւերակներուն մէջ ապաստանել ուզող թշնամիէն սպաննեցինք մէկ միլլի եւ վիրաւորեցինք ուրիշ մը։ Այս գիշեր բոլորովին խաղաղ անցաւ։

Առտուն թշնամին Կուռուպաշի եւ Սղգայի ուղղութեամբ առաջացաւ դէպի Շուշանցի մեր դիրքերը։ Մեր պահակները փոքրիկ դիմադրութիւններէ վերջ քշւեցին գիւղի վերերը։ Թշնամիի պաշարումէն խոյս տալու համար ընկերները կը պարտաւորւին լքել գիւղը եւ վերի դիրքերը բռնելով կռւել։ Թշնամին այրեց գիւղի քանի մը շէնքերը եւ Կարմրւոր վանքը։ Խուժանի ձեռքէն սպրտած են 100-է աւելի անզէն կիներ եւ տղաներ. ու յաջողած են քաղաք հասնել։ Թշնամիի այդ փոքրիկ անակնկալ յաջողութիւնը բնաւ չի յուսահանեցներ մեզ։

Առտուն մեր ընկերները Սղգայ գիւղին ուղղութեամբ թշնամին հետապնդելով. Թազա-քեահրէզի վերի դիրքերէն թշնամին վռնտեցինք։ 2 սպանեալ տալով թշնամին Սղգյ ապաստանեցաւ։ Ժամը 2-3 (7-8)-ին բուռն կռիւներ եղան Շահպէնդէրի եւ Թաղա-քեահրէզի կողմեր։ Հոն կը գործէ մեր թնդանօթը։ Թշնամին տւած է երեք սպանեալ։

Շան թաղի մեր դիրքերէն միլլի մը սպանեցինք։

Վերջին լուրեր, - Ժամը 6-ին (11-ին) Սղգայէն թուրք զօրքը 80-ի չափ յարձակումը գործեց Թաղա-Քեահրէզի մեր դիրքերուն վրայ, ընկերները յաջողութեամբ դիմադրելով ժանդարմ մը սպաննեցին։ Ուրբաթ առւի կողմէն յառաջանալ ուզող թշնամիի վրայ մեր պահակները կրակ բացին եւ փախուստի մատնեցին։ դիրքէն ժանդարմ մը սպաննեցինք։

Տեղեկատու բիւրո

 

№22     Ապրիլ 27

Երէկ արշալոյսին Շուշանցի եւ Վարագի գաղթական գիւղացիութիւնը քաղաք լեցւեցաւ։

Նոյն վայրերէն գաղթականութեան հոսանք մըն ալ այս գիշեր հոս գալով պատսպարւեցաւ։ Շուշանցի կռիւներուն մէջ թշնամիի կորուստը անյայտ կը մնայ տակաւին։

Վարագի մէջ ոչ մէկ կռիւ չէ տեղի ունեցած։ Զինւած գիւղացիութեան մէկ մասը քաղաք եկած է. բաւական մաս մըն ալ կը շարունակէ լեռը պահել։ Թշնամին օգտւելով զինւած մարդոց բացակայութենէն. երէկ ցերեկը. ժամը 12 (5)-ին ատեններ. վանքը մտնելով այրած է ամբողջովին։ Կարեւոր իրեղէնները թալանելով ամբողջ ոչխարները քշած տարած է Հայոց-ձորի ուղղութեամբ։

Երեք օրէ վեր Քաղաքամէջը խիստ ռմբակոծութեան կենթարկւի թշնամիի կողմէ, միւս կողմէ Այգեստանի վրայ թշնամին ոեւէ շարժում չի ըներ։

Երէկ իրիկւան դէմ թշնամին սկսաւ ռմբակոծել Սահակ-բէյի եւ Տէր-Թովմասեանի դիրքերը։ Սիւնէթչեանի դիրքէն կրակ բանալով թշնամիի վրա. թնդանօթը 4 ժամով լռութեան դատապարտւեցաւ։

Թութլուղի մեր դիրքէն այդ թնդանօթը կառավարող սպան գնդակահար սպանւեցաւ։ Սպայի դիակը վերցնել ուզող միլի մընալ գնդակահար եղաւ։

Երէկ իրիկուն մեր պահակ ընկերներէն մէկը խրամի միջինԶրաւանդանցոց քէօշկի դռան առջեւ միլլի մը սպանեց։ Դիակը մինչեւ առաւօտ հոն մնաց։ Վերջէն յաջողեցան փախցնել։

Մրոտեանի (Շան-թաղ) դիրքէն թուրք մը սպանեցինք այսօր։

Արարք Ա, շրջանի դիւանը կը գրէ, - Երէկ թշնամին Կլոր-դարի կողմէն փորձեց թնդանօթով հարւածել մեր դիրքերը, գնդակներէն ոչ մին իր նպատակին չը  կրցաւ ծառայել։

Երէկ առաւօտ Կլոր-դարի կողմ Քէյռաթ-քեահրէզի առաջ թուրք մը սպաննեցինք։

Այսօր Փէօթիքեան դիրքէն դաւօյի դռան քով թուրք մը գնդակահար ըրինք։ Դարձեալ Սօլախեաններու այգիի պատի տակ քիւրդ մը սպաննեցինք։

Թշնամին ժամ մը ռաաջ Հայոց-ձորի եւ Արտամետի գաղթական կիներ ու երեխաներ բերելով. Արարոց կողմէն մեր կողմ ճամբեց։

Տեղեկատու դիւան

 

№23     Ապրիլ 28

Այսօր առտուընէ սկսեալ չորս թնդանօթներ. որոնք զետեղւած էին Թոփրաղ-գալէի մօտեր. անդադար ռմբակոծեցին Տէր-Խաչատրեանի. Տպաղ-Խէրօյի. Շիրօեանի. Չանթիկեանի եւ Շէկօեանի մեր դիրքերը։ Միայն Շիրօեանի եւ Տեր-Խաչատրեանի վերին յարկերը քանդւեցան։ Զանթիկեան դիրքի վրա խուժող թշնամին մեր կողմէ նետւած ռումբի հետեւանքով փախուստի մատնեցաւ։

Մենք ունեցանք սպանեալ երկու զինւոր եւ մէկ բանւոր. ոչ կռւողներէն ալ երկու վիրաւոր։ Թշնամին այս բուռն յարձակումներու ընթացքին ունեցաւ 20-25 սպանեալ. բացի վիրաւորներէն։ Շահպէնտէրի դիրքի վրա ալ թնդանօթի գնդկներ արձակւեցան. որոնք ոեւէ կորուստ չպատճառեցին։

Արարուց շրջանի մեր դիրքերէն Տհէրցի Սարգսի տունն ալ այսօր ռմբակոծւեցաւ թնդանօթի մը կողմէ. որ արձակեց պայթուցիկ գնդակներ. առանց ոեւէ վնասի։

Սահակ-պէյի դիրքին վրա ընդհատաբար արձակւեցան թնդանօթի եւ հրացանի գնդակներ։

Չանթիկեան դիրքէն կը գրեն, - Երէկ եւ այս գիշեր համեմատաբար քիչ մը խաղաղ անցաւ, սակայն այսօր արշալոյսէն սկսեալ թշնամին մեր հիւսիսի ուղղութեամբ բոլոր այգիներու պատերու ետեւ. քէօշկերու մէջ կրակներ վառեց։ Խումբ-խումբ քիւրդեր եւ չէրքէզներ կանցնեն ու կը դառնան մեծ թւով։ Իսկ զօրանոցի վերեւ հինգ տեղ թշնամին այս գիշեր խրամներ փորելով հինգ թնդանօթ զետեղած է։ Այսօր կսպասւի կռիւ։

Ա, Շրջանի դիւան կը գրէ ապրիլ 27 թւականով, - Թշնամին այսօր ժամը 2 (7)էն սկսեալ երկու թնդանօթներով սկսաւ Կլոր-դարի այգիներէն ռմբակոծել մեր հարաւային ճակատի երեք դիրքերը. մասնաւորապէս Տհէրցի Սարգսի դիրքին տասէն աւելի ռումբեր հանդիպեցան եւ պատեր ծակեցին. փլցնելով կիսաւեր ախոռ մը։ Թնդանօթներէն մէկը կը ձգէր պայթուցիկ գնդակներ։

Թնդանօթի հարւածներէն յետոյ մեր դիրքի քովի տունէն թշնամին փորձեց վնասել մեր ընկերները. ապտին մէկ երեսը թշնամին. միւս երեսը ընկերները կանգնած կը կռւէին. ոչ մէկ վնաս ունինք

Պնէեանի դիրքէն զարկինք մէկ թնդանօթաձիգ, ընկերներ տեսան. թէ ինչպէս ոտներէն քաշելով դիակը վերցուցին։ Թշնամիէն սպաննեցինք միլլի մը։

ԵրէկՏարտանէլի մեր դիրքէն սպաննեցինք միլլի մը։

Տեղեկատու դիւան

 

Կռիւը այս ձեւով շարունակւեց մինչեւ ապրիլի 28-ը եւ մէկէն ապրիլի 29-ին Զին, մարմինը բաց թողեց հետեւեալ դիմումը։

 

Ընկերնե՛ր,

Զանազան տեղերէ կիմանանք. որ թուրքերու մէջ խուճապ կը տիրէ. եւ թէ իրենց դիրքերը կը լքեն։ Արդ. պէտք ղ որ բոլորդ ալ ձեր դիրքերու մէջ ամրանալով մէկ երկու հոգով առաջացում կատարէք. իմանալու համար. թէ ճիշտ են առնւած լուրերը. թէ ընդհակառակը թշնամին ծուղակ մըն է. որ կը պատրաստէ։

29 ապրիլ        Զին, մարմին

 

Իսկ այս դիմումից մէկ օր յետոյ լոյս տեսաւ հետեւեալ հաղորդակցութիւնը։

 

№25 Ապրիլ 30

Նալբանդեան դիրքէն, եւ Երէկ հրահանգւած էր թշնամու դիրքերը ուսումնասիրել։ Իզուր զոհ մը չը տալու համար՝ զինւորներով գործ մը տեսնելու փոխարէն խաղ մը կազմակերպեցինք։ Կրակով լեցուն տէպօ մը շան ետեւէն կախելով ուղիղ Խաչ փողոցէն վար վազեցուցինք. միեւնոյն ատեն ուռաներ պոռալով եւ յարձակու կանչելով. մեր դիրքերէն 2-ական սիմիթ կրակեցինք։ Թշնամին կարծելով որ մենք իրականապէս կը խուժենք դէպի իրենց դիրքերը. եւ վազող շան կրակէն ահաբեկած իրենց դիրքերէն սկսան համազարկեր տալ եւ մօտ 500 փամփուշտ վառեցին։ Նկատելի էր. որ անոնց դիրքերին մէջ մէկ կամ երկու հոգի կային եւ թէ համազարկի ձայներ աւելի վարարէն կուգային։

Ե. Շրջանի դիւանը կը գրէ, - Երէկ մեր կողմը բոլորովին լուռ անցաւ. թշնամին երբեմն-երբեմն միայն կը կրակէր։ Մեր կողմէն մինչեւ իրիկւան հազիւ 2-3 պատասխան տրւեցաւ։ Թշնամին կատաղեացւ. երբ Սահակ բէյի դռան առջեւ ինկած քիւրդի դիակը սկսանք վառել։

Երէկ չէ առջի օր մեր դիրքին թնդանօթի քանի մը գնդակներ զարկին. բայց աննպատակ։ Նոյն օր մեր խրամի դիրքին մէջ ձեռքէն թեթեւապէս վիրաւորւեցաւ մեր զինւորներէն մէկը։

Երեկոյեան թշնամին սկսաւ ուժգին հրացանաձգութեան. առանց դիրքերէն գալու։ Մենք կը պատասխանէինք միայն հատ-հատ ծխաւորներով։ Հրացանաձգութիւնը ընդհատումներով շարունակւեց մինչեւ առաւօտ։ Առաւօտէն մինչեւ հիմա լուռ են։

Երէկ եւ այսօր թշնամին թնդնաօթի ոչ մէկ գնդակ չէ պարպած Այգեստանի վրա։ Մինչդեռ Քաղաքի ռմբակոծութիւնը աւելի խստորէն կը շարունակւի։

Տեղեկատու դիւան

 

Տաճիկները թողնում էին Այգեստանը. այս էին ցոյց տալիս նշանները. ռմբակոծութիւնը դադարել էր այդտեղ։

Տաճիկները թողնում էին նաեւ Քաղաքը. թէեւ. ինչպէս տեսանք հաղորդակցութեան մէջ. նրա վրա առատօրէն դեռ եւս  տեղում էին ռումբեր։

 

- Կռիւը շարունակւեց խիստ կերպով մինչեւ ապրիլի 29-ը. երբ ցորեկին տեսանք. թէ ինչպէս թուրք կանայք եւ կարգ մը վիրաւորներ ու հիւանդներ իրենց հիւանդանոցի հագուստներով կերթային դէպի Աւանց գիւղը. նաւահանգիստ, - գրում է այս կռւին մասնակցող մի զինւոր. ու աւելացնում է, - Ապրօենց դիրքի խմբապետը վեր կացաւ ու կրակեց. եւ թուրք կին մը ընկաւ, լուրը անմիջապէս հաղորդւեցաւ Զին, մարմնին եւ Հայկակ Կոստոյեանը ու Դանիէլ վարդապետը եկան ստուգելու փախուստի առաջին նշանը։ Փախուստը կը շարունակւէր. երբ յաջորդ օրը միւս դիրքերէն ալ լուր առինք. որ թուրք կանայք եւ երեխաներ մեծ թիւերով կը փախչին դէպի Շամիրամա թաղ. այնտեղէն ալ դէպի Արտամետ եւ Ոստան։ Այս լուրը մեծ ոգեւորութիւն պատճառեց. սակայն Զին, մարմնէն հրահանգ եկաւ. թէ չըլլայ թուրքերու փախուստ ձեզ թուլացնէ. աշխատեցէք աւելի աչալուրջ եւ ուշադիր լինել. որովհետեւ այդ փախուստը թերեւս նախապատրաստւած ծրագիր մը լինի։

Եւ իսկապէս. տաճիկները փախչում էին. փախչում էին. որովհետեւ ռուս բանակը շարժւում էր դէպի Վան։ Դիլմանի մօտ Խալիլ բէյի բանակը արդւելուց յետոյ ռուսական բանակը. դրա հետ միասին Անդրանիկի գունդը Բաշկալէն գրաւելով. առաջանում էին դէպի Վան, մի այլ զօրասիւն  հայ կամաւորների միւս գնդի հետ միասին. որի ղեկավարներն էին Վարդանը. Քեռին. Դրօն. Խէչօն. Համազասպը հասել էին Բերկրի։

Ջէւդէտը. որը ժամ առ ժամ ստանում էր տեղեկութիւններ ռուս բանակի առաջխաղացման մասին. գլուխը կորցրած դատարկում էր Վանը եւ պատարստւում էր փախչելու առանց նոյնիսկ դիմադրութիւն ցոյց տալու։ Սակայն հայերը Այգեստանի ու Քաղաքի մէջ պաշարւած՝ չը գիտէին ինչ է կատարւում դուրսը եւ այդ փախուստը համարում էին նախամտածւած մի ծուղակ կամ դաւադրութիւն։

Ուշագրաւը այն է. որ նոյն այդ միջոցին Այգեստանի Զին, մարմինը ոչ միայն չէր նախատեսում թշնամու վերջնական փախուստը. այլեւ շրջաններու հիմնում էր տաղակատու դիւաններ. շարունակում էր դիրքերը ամրացնելու գործը. կազմել էր տալիս Այգեստանում գտնւող զէնքի ու ռազմամթերքի վիճակագրութիւն եւ արձակում էր զգուշացնող կոչեր։

Կարեւոր է այստեղ բերել մի քանի թւեր. որոնք ցոյց են տալիս Այգեստանի այդ օրերի զինական ուժը։

Համաձայն ապրիլի 30-ի կազմւած վիճակագրութեան թէ կուսակցութիւններին եւ թէ մասնաւոր անհատներին պատկանող զէնքեր կային,

1, Հրացաններ եւ մօսինի. մաուզէրի. մօդէլ. այնալի. կափաղլի. բերդան 480 հատ 68. 000 փամփուշտով։

2, Ատրճանակներ եւ տաս-հարւածեան մաուզէրի 520 հատ 42. 000 փամփուշտներով։

3, Ատրճանակներ այլեւայլ տեսակի 265 հատ 11. 000 փամփուշտներով։ Ընդամենը 1265 զէնք 212. 000 փամփուշտով։

Կռւի սկզբում. ինչպէս տեսանք. եղած զէնքերի թիւը հասնում էր 700-ի, այժմ այդ թիւը մեծացել էր. եւ այդ շնորհիւ նրա. որ կռւի ընթացքում Հայոց-ձորի. Թիմարի. Արճակի եւ Շուշանց եւ Վարագի կռւողները տեղի տալով թշնամու գերազանց ուժերին. իջել էին Այգեստան. իրենց հետ բերելով զէնքերը, ինչ վերաբերում է փամփուշտի քանակին. այդ արդէն ցոյց է տալիս. թէ ինչպէս փամփուշտի խնայողութեան հետ միասին նորից ու նորից լցնում էին դատարկ գելզաններ ու գործածում։

 

Ջէւդէտը պատրաստւում էր փախչելու. բայց ոչ մէկէն, նախ սկսեց փախչել ժողովուրդը. եւ Վանի տաճկական թաղերը դատարկւեցին։ Մէկէն փախչել հեշտ չէր. փոքրոգի սատրապը վախենում էր. մի գուցէ հայերը հետապնդեն եւ ջարդ տան. ուստի փախուստի նախընթաց երկու-երեք օրերը կատարել տւեց զօրաշարժեր, թնդանօթները դարձնում էր երբեմն Քաղաքի եւ երբեմն էլ Այգեստանի վրա եւ ուժեղ ռմբակոծութեան  էր ենթարկում մէկ այս եւ մէկ այն դիրքը։ Սրանք փախուստը քօղարկող գործողութիւններ էին, սրանք մեռնող թշնամու վերջին ջղաձիգ շարժումներն էին։

 

Մայիսի 3-ի առաւօտը բացւեց սովորական պայմանների մէջ. պաշարւած ժողովուրդը զէնքը ձեռքին դիմաւորեց արեւի ծագումին եւ Այգեստանի Զինւորական մարմինը բաց թողեց հետեւեալ լրաբերը։

 

№26     Մայիս 3   

Զ, Շրջանը - դաշտը կը գրէ մայիսի 2-ի թւականով, - Թշնամին ժամ 1 կէսէն (6 կէսէն) սկսեալ 2 պայթուցիկ թնդանօթով սկսաւ ռմբակոծել մեր շրջանի բոլոր դիրքերը. մեծ մասամբ աննպատակ։ Մէկը յաջողեցաւ զարնել Տէր-Խաչատրեանի մեր դիրքի վերնայարկին. չորսը զարկաւ Ամերիկեան շէնքին եւ դրօշին. մէկը Գերմանացոց շէնքին. 8-10 հատ Մալխասի եւ Սօլախեանի մեր խրամատներու ուղղութեամբ։ Ընկերներուն ոչ մէկ վնաս։ Պատահաբար սպանւեցաւ աղջիկ մը. որ պտտէր մեր դիրքերուն մօտ։

Երէկ. մայիսի 1-ին Շահպէնտէրի մեր խրամներէն անցած պահուն. գլխէն զարնւեցաւ եւ մեռաւ յայտնի կռւող ասորի քահանան - կաշան։

Ա, Շրջանի (Արարք) դիւան կը գրէ, - Երէկ թշնամին Հաջի-պէքրի զօրանոցի առջեւի խրամէն պայթուցիկ թնդանօթներով ժամը 11 (4)-էն սկսեալ Այգեստանի արեւելեան բոլոր սահմանները ռմբակոծելէ վերջ. ժամը 5 (10)-ի ատեններ իր կրակը ուղղեց մեր դիրքերէն ոմանց վրա եւ քանի մը տեղեր ծակեց առանց վնաս հասցնելու։ Երէկւան դիրքերը վնասելէն ետք ռումբեր սկսաւ արձակել առհասարակ բոլոր թաղերու վրա։ Վիրաւորւեցան ուրիշ 3 տղաներ. որոնցմէ մէկը դարձեալ մեռաւ։

Երէկ ժամը 6 (11)-ի ատեններ մեր Զէյթունի դիրքէն թշնամու խրամի մէջ թուրք մը սպաննեցինք։

Է, Շրջանի (Տարտանէլ) դիւան կը գրէ, - Երէկւան թնդանօթաձգութիւնը տեղի ունեցաւ ցերեկ ժամը 10-6 (3-11)-ին, թնդանօթաձգութեան հետ սկսաւ համազարկը։ Նետւած է 100 ռումբ։ Մեր կռւողներէն միայն մէկ կորուստ ունեցանք։ Այս գիշեր տեղի ունեցաւ թշնամու անց ու դարձ դէպի Քաղաք եւ Քաղաքէն դէպի գշլան. ինչպէս նաեւ սայլերու երթեւեկութիւն։ Թշնամու ուժերը նոյն են։ Դաշտի մէջ ոչ մէկ  շարժում եւ անցուդարձ։

Ծովի վրա կերեւին 10 նաւ. ուղղութիւն առայժմ յայտնի չէ։ Գիշեր Լեսկէն եկողներէ կիմացւի. որ թշնամին միմիայն ընտանիքներ կը տեղափոխէ նաւով, իսկ տղամարդկանց փախուստը արգելւած է առայժմ։ Նաւով փոխադրողները քիւրդ ընտանիքներ են։

Թօփրագ-գալէի զօրանոցի զօրքեր մէկ մեէ կշլայէն ելնելով դէպի Սղգայի լիճ կերթան. իրենց հետ առնելով պայուսակներ ու սնդուկներ։ Մեր դիմաց թշնամու դիրքերուն մէջ այսօր լռութիւն կը տիրէ։ Մեր զինւորները թշնամիին դիրք եղող այգին մտնելով. գտած են դիակ մը 40 մաուզէրի փամփուշտով եւ մէկ սուր։ Սպանւածի անցագիրը ցոյց կուտայ որ Էրզրումցի թուրք չէթա մըն է։

Այսօր Հաջի-Բէքրի գշլայէն սկսան ռմբակոծել Տէր-Խաչատուրեանի դիրքը, քանի մը թնդանօթի գնդակներ նացան Ամերիկեան շրջանակ եւ ոչ մէկ վնաս տւած չեն։ Նկատեցինք. որ Հաջի-Բէքրի գշլայէն դէպի վեր բեռնակիրներ կառաջանան Հայոց-Ձորի ուղղութեամբ Կուռուբաշի ճամբով։

Այս գծի խուճապը կը մեծնա։ Նոր-գիւղի զօրքեր եւ ընտանիքներ՝ թւով 200-ի չափ շարժման մէջ են. թէ ու՞ր. յայտնի չէ։

Տեղեկատու դիւան

 

Ահա այս լրաբերը. որ լոյս տեսաւ մայիսի 3-ին եղաւ վերջինը. նա եկաւ կազմելու մեծ պայքարի վերջաբանը։

 

Յաճախ խոշոր երեւոյթները կատարւում են անսպասելի կերպով եւ նրանք ունենում են խորհրդաւոր նախընթաց։

Մայիս 3-ը Վանի հայ ժողովրդի համար մի դարագլուխ էր. այդ օրը նրա պայքարի վերջին օրն էր. միեւնոյն ժամանակ նրա յաղթանակի ու փրկութեան մեծ օրը։ Բայց նա. հայ ժողովուրդը այդ չը գիտէր եւ չէր էլ նախատեսում։ Զինւորական մարմինը բաց թողնելով մայիսի 3-ի լրաբերը. չը կարողացաւ գուշակել անգամ. որ այս լինելու է վերջինը։

Եւ այն միջոցին. երբ Այգեստանի պաշարւած հայ ժողովուրդը կռւի օրերին յատուկ կեանք էր ապրում եւ Զին. մարմնի լրաբերը կարդում. արդէն ժամերը համրած կուսակալական բազկաթոռի վրա բազմած. հետեւեալ հրաժեշտի նամակն էր գրում իտալական հիւպատոս Սպօրտօնին։

 

 

Սիրելի Սպօրտօն էֆ,

Պատերազմական հակադրութեանց պատճառով քաղաք կը թողում։ Ճիշտ որ ցաւի արժանի վիճակ մը եղեր է. խռովութեանց մէջ գտնւող երկրի մը մէջ նախագահութիւն ընել։ Աչքի առջեւ գտնւող երեխաներուն գթալը արգելեց մեզ գիշերային յարձակումներ գործել։ Ռուսները կացութենէն օգտւեցան։ Ասւած փորձանք հասցնէ դաւաճան քօմիթաճներուն։ Երբ թշնամին երկիրը մտնէ. բնական է. որ ատկէ վերջ անընդհատ կռիւ պիտի տեղի ունենայ։ Բարեւներս Ալկարտի էֆ, -ին եւ բոլոր ընկերներուն. յարգանք տիկիններուն։

1915 Մայիս3  Կուսակալ Ջէւդէտ

Գրելով այս նամակը Ջէւդէտը կատարեց վերջին ջղաձգումները, այդ մեռնող տաճիկ կառավարութեան ջղաձգումն էր, թնդանօթաձգութիւնը վերսկսւեց մի կատաղի թափով, երեք կէտեր - Հաջի-բէքրի զօրանոցը. Կլոր-դարը եւ Սահակ-բէլի փոսը հանդիսացան բուռն ռումբեր տեղացող հնոցները։ Թնդանօթների որոտը. ընկնող ռումբերի պայթիւնը այնպիսի չափերի հասաւ. որպիսին դեռ չէր տեսել Այգեստանը ամբողջ կռիւների ընթացքում։ Այդ օր նետւած ռումբերից սպանւեցին եւ վիրաւորւեցին 29 հոգի, մի ռումբ ընկաւ Խանիկեանի փողոցը. ոչ հեռու Հիւսեանի տանից. որից սպանւեցին ու վիրաւորւեցին 10 հոգի, այդտեղի սպանւածներից էր մէկ երիտասարդ սուրհանդակ։ Թնդանօթաձգութեան հետ գործում էին նաեւ համազարկերը։

Այս շարունակւեց մինչեւ ժամի 4-ը։ 4-ից սկսած ռմբակոծութիւնը մեղմւեց. ապա սկսեց թուլանալ ու թուլանալ. դրա հետ միասին թուլանալ սկսեց նաեւ հրացանաձգութւինը եւ ապա որոտները հետզհետէ-հետզհետէ նւազեցին ու նւազեցին եւ վերջին հոգեշունչ պայթոցները խուլ արձագան գտան Զմզմ-մաղարայի ժայռերի մէջ. ինչպէս դաշնամուրի վերջին մարող ակորդներ։

Մի վայրկեան դիրքերի տղաները ընկան ինքնամոռացութեան մէջ. մի վայրկեան նրանք. ասես. տարւեցին հմայիչ նւագի արբեցողութեամբ. եւ չը կարողանալով գիտակցել թէ ինչ է կատարւում իրենց շուրջը. մնացին քարացած վիճակի մէջ։ Եւ մէկէն նրանք ուշաբերւեցին կարծէք խորը քնից. զգացին անսովոր լռութիւնը. տեսան ամայի շրջապատը եւ մէկէն աղաղակեցին։

- Տղայք. թշնամին փախաւ։

Ահա այս երեք բառերը մայիսի 3-ի երեկոյեան ժամի 6-ին հնչեցին Այգեստանի դիրքերի մէջ. ինչպէս արեւածագի ղօղանջ. տղաները դուրս թռան դիրքերից. ինչպէս վագրներ. երկու թեւերով յարձակւեցին Թոփրագ-գալէի եւ Հաջի-բէքրի զօրանոցների. բռնութեան այդ երկու սիմւօլների վրա, դրանց շուրջը տեղի ունեցան վերջին բախումները յարձակւողների ու փախչող զօրքի մնացորդների մէջ. հնձւեցին այդ տեղերում մի քանի կեանքեր եւս. եւ երկու զօրանոցները իբրեւ երկու վիթխարի խարոյկներ բոցավառւեցին. աւետելով մարտնչող ժողովրդի յաղթանակը։

 

Սակայն Քաղաքը դեռ եւս անմասն էր առաջին յաղթանակի այդ հրավառութեանը։ Վաղ առաւօտից Այգեստանի ռմբակոծութեան միասին ռմբակոծութիւն սկսւեց նաեւ Քաղաքում։ Սակայն ոչ այնպէս բուռն թափով. ինչպէս Այգեստանում։ Հրաձգութիւնը պակաս էր. թնդանօթաձգութիւնը նոյնպէս. բայց սկսւած կրակը անընդհատ շարունակւեց մինչեւ երեկոյեան ժամի 6-ը։ Ժամի 6-ից թնդանօթի որոտները յանկարծ դադարեցին. մինչդեռ թնդանօթաձգութիւնը. ինչպէս եւ հրացանաձգութիւնը սովորաբար շարունակւում էր մինչեւ ժամի 7-8-ը. յաճախ աւելի էլ։ Այս անսովոր երեւոյթը համարւեց թշնամու կողմից մի խաղ. մանաւանդ որ այդ արակոյ բերդի բարձունքում գտնւող զօրանոցը չը լուսաւորւեց։

- Անշուշտ մի դաւադրութիւն պատրաստում է թշնամին. - մտածեց Զին, մարմինը եւ կարգադրեց խմբերին չը շարժւել իրենց դիրքերից։

Քաղաքը դեռ եւս վարանման մէջ էր. երբ Թոփրագ-գալէի վերի զօրանոցից ծուխն ու բոցը բարձրացաւ, բայց վարանումը շարունակւեց. որովհետեւ Հաջի-բէքրի զօրանոցը դեռ եւս կանգուն էր. նրանից ծուխ ու բոց չէր բարձրանում։

Անցնում էին ժամերը ծանր ու սպասողական, առաջնորդարնի տանիքից լարւած ուշադրութեամբ հետեւում էին Հաջի-բէքրի զօրանոցին. վերջնական նշանը նա էր հանդիսանալու։ Վերջապէս կէս գիշեր եղաւ եւ ահա Հաջի-բէքրի վիթխարի զօրանոցը բռնկւեց. ու հրեղէն բոցերը շառագունեցին խաւար երկնակամարը։ Վայրկենապէս լուրը հասաւ Զին մարմնին. ապա տղաներին, տղաները դուրս եկան դիրքերից. առաջացան դէպի թշնամու դիրքերը եւ նրանց դատարկ գտան։

- Թշնամին փախել է. եւ լսւեցին բարձրակոչ այս երկու բառերը տաճկական դիրքերից եւ միաժամանակ ծուխն ու բոցը բռնեց չորս կողմը։

 

Մայիս 4-ի լուսածագը վրէժի. խենթութեան ու խանդավառութեան լուսածագը հանդիսացաւ։ Այգեստանը ծխով էր պատած եւ տեղ-տեղ հրդեհի բռնկումները թանձր քուլաներ էին արձակու։ Բոցախառն ծխի քուլաները ծաւալւում էին նաեւ Քաղաքի տաճկական թաղերի ուղղութեամբ։ Տղաները առաջանալով հրդհում էին տները ու անցնում. չը խնայելով ոչ մի բան, մէկ օր առաջ սարսափ ազդող թշնամին չը կար. նա անհետացել էր ինչպէս բորենի։

Մայիսի 4-ի արեւը ծագեց արտասովոր մի ակտով. դա խենթութեան համբոյրի ակտն էր։ Այգեսանից Քաղաք հասան զինւած մի խումբ տղաներ. նրանք գրկախառնւեցին դիմաւորող Քաղաքի տղաների հետ եւ ողջոյնի համբոյրներ դրօշմեցին միմիանց ճակատին։ Գնալով Այգեստանի տղաների թիւը աճում էր. աջ ու ձախ համբոյրներ էին տեղում, Վանի մէկ քաղաքամասի հայութիւնը իր ողջոյններն էր առաքում միւս քաղաքամասի հայութեանը։

Եւ մինչդեռ ցածում բոցերի ու ծուխի ժխորի մէջ տեղի էին ունենում խանդավառ ցոյցեր լի խենթութիւններով. երկու տասնեակ տղաներ երկու ծայրերից բերդը գրաւելով. բերդ. որին հայ ժողովուրդը սարսափով էր նայել՝ բերդի Թնդանօթի-քար կոչւող մի գահավէժ բարձունքում. որը կախւած էր ուղիղ Քաղաքի վրա եւ ուր դրւած էր լինում մի թնդանօթ. եռանդով կանգնեցնում էին մի դրօշակ, այդ դրօշակը արտաքինով շքեղ չէր. բայց շքեղ էր իր իմաստով. նա հանդիսանում էր դարերով ստրուկ հայ ժողովրդի ըմբոստացման նշանը. անհաւասար կռւի ստրուկ հայ ժողովրդի ըմբոստացման նշանը. անհաւասար կռւի փառաւոր յաղթանակը եւ ազատութեան ձգտող ժողովրդի սիմւօլը։

 

Կողոպուտ ու հրդեհ, ահա այն երկու բառը. միաժամանակ եւ իմաստը. որը դարձաւ մայիսի 4-ի նշանաբանը Վանի հայ ժողովրդի համար, դարերով կուտակւած վրէժի ժայթքումն էր այդ. որ արտայայտւեց արտասովոր կերպով։ Երկու օր շարունակ կողոպտւում ու հրդեհւում էին Վանի տաճկական թաղերն ու տներն անխնայ։ Երկու օր շարունակ խաղաղ աշխատանքի սովոր հայ ժողովրդի ձեռքով կատարւում էին աւերմունքներ։ Միմիայն շինելու վարժւած հայը այս անգամ քանդում էր. աւերում։ Եւ այս վիճակին բերեց ու հասցրեց հայ ժողովրդին տաճիկ բարբարոս կառավարութեան ընթացքը։ Հայ ժողովրդի համար այլ ճանապարհ չէր մնացել եւ նա դարձաւ կողոպտիչ ու աւերող։

Ահա այս դրութեան մէջ էր Վանը. երբ մայիսի 5-ին. երեքշաբթի օր Վանից գնացած երկու սուրհանդակներ ռուս բանակի առաջապեհ հայ կամաւորների մի խմբին առաջնորդում էին դէպի ծխացող Այգեստանը, դրանց մէջ էին ռուս սպայ Օզօլը եւ խմբապետ Խէչօն։

Ծաղիկներով ու փունջերով դիմաւորեց Վանի հայ ժողովուրդը ռուս բանակի այդ առաջապեհ խմբին. հազարաւոր ժողովուրդը ահագին ցոյցեր կատարեց ի պատիւ նրանց. խանդավառութիւններ տեղի ունեցան Այգեստանի փողոցների մէջ. խանդավառութիւններ. որոնք անջնջելի կը մնան վանեցու յիշողութեան էջ։

Նոյն խանդավառութեամբ եւ ցոյցերով մայիսի 6-ին մուտք գործեց Վան նաեւ ռուսական բանակը գլխաւորութեամբ գեներալ Նիկօլա-ի։ Միաժամանակ մուտքը գործեց նաեւ հայ կամաւորների խումբը Վարդանի. Քեռու. Դրօյի եւ Համազասպի հետ միասին։ Իսկ այդ օր երեկոյեան Թիւթիւնջեան Սիմօնի ընդարձակ տան մէջ ի պատիւ ռուս բանակի եւ հայ կամաւորների գնդի Վանի հայ ժողովրդի կողմից ճաշկերոյթ տրւեց։

Մայիսի 3-ից մինչեւ 6-ը. այսինքն տաճիկների փախուստից մինչեւ ռուսական բանակի մուտքը Վան. թէ ինչ խանդավառ րոպէներ ապրեց Վանի հայ ժողովուրդը. այդ զեղուն խօսքերով եւ բուռն զգացմունքներով արտայատւած է Զին, մարմնի վերջին դիմումի մէջ՝ ուղղւած Վանի հայ ժողովրդին. որ լոյս տեսաւ մայիսի 6-ին։

Ահա այդ դիմումը։

 

ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ

Ահա կը բոլորենք մենք ամսօրեակը - ամսօրեակը պայքարի ու փառքի. մահւան ու յարութեան մեր ցեղին։ Ամսօրեակը նաեւ հայութեան առաջին եւ պայծառ գարունին։

Ամիս մը առաջ. այսօր. երբ թշնամին վատաբար կռիւ յայտարարեց քաղաքակրթութեան եւ արդարութեան դէմ. մեր դէմ. մենք հաւատքով փարեցինք մեր զէնքին եւ մեր հոգիի խորերէն զգացինք. որ յաղթանակը մեր պիտի ըլլայ այս կռւին մէջ. վասնզի մեր կռիւը խաւարի դէմ էր. տգիտութեան ու բռնութեան դէմ՝ ճշմարտութեան եւ արդարութեան համար։

Եւ վերցուցինք զէնքը. կուրծք տալու համար թշնամիի գնդակներուն ու ռումբերուն. որոնք կուգային վերջնական հարւածը հասցնելու մեր ցեղի կորացած մէջքին. որոնք գետին ծռել կուզէին ճակատը մեր երիտասարդութեան եւ քանդել ակնաղբիւրները վերացնւող մեր ցեղին։

Եւ կուրծք տւին մենք թշնամիի մոլեգին եւ ամբարտաւան ժեսթերուն ու յարձակումներուն. եւ մեր հերոսական ու պատմական մարտնչողներու ընթացքին՝ ոչ մէկ տեղ եւ ոչ մէկ վայրկեան թշնամին չը տեսաւ մեր զինւորը լքւած. մեր դիրքը քանդակւած։

Ամսօրեայ պայքարը. զորս տարանք փառքով եւ պատւով. այսօր իր կատարելութեան մէջ կը վայելենք ահա մեր յաղթանակներով արբած հայ ժողովրդի հետ։

Մեր զինւորի արի եւ անսասան դիմադրութիւնը ամեն տեղ թշնամիին զգացնել տւաւ. որ մեր երակներու մէջ չի դադրած. կը հոսի տակաւին արիւնը ազատութեան եւ կռւի. եւ այդ Աստւածային արիւնն է. որ աղմկայոյոզ եւ սրբանւէր բռնկումով գիտէ գլխապտոյտ եւ ակնկոր փախուստի մատնել երեկի ամբարտաւան  եւ ամենազօր. բայց այսօրւա վախկոտ եւ ստրուկ թշնամին։

Երեք օր է ահա որ յաղթանակի թենթութիւնը բռներ է մեզի։ Զօրանոցներու գեղատեսիլ հրդեհներու եւ բոլոր դահճապետներու որջերու ճարճատումներուն առաժ մենք կեցած ենք հիացումով եւ արբած։

Արբած ենք մենք եւ աստուածային խենթութեամբ լեցւած որովհետեւ հազարաւոր տարիներու մեզի թալանող. կողոպտող. խաչողն է. որ գլխապատառ կը փախչի այսօր. - հազարաւոր տարիներու մեզի թալանողին. - խաչողին է. որ կը թալանենք. կը կոտորենք. կը խաչենք մենք։

Վրէժի անողորմ. բայց արդար Աստւածն է. որ նստած է մեր ներսը ու մեր գլխավերեւը։

Վրէժի ձայնն է. որ կը լսենք հիմա. եւ այդ ձայնը կուգայ հազարաւոր տարիներու ընթացքին սրախողխող հայ սերունդներու. թոնիրներու մէջ խորովւող մանուկներու եւ բռնադատւած կոյսերու սասանեցնող եւ աղեկտուր կանչերու մէջէն։

Այսօր ահա հայկական Դրօշն է. որ հազար տարիներու ընթացքին. առաջին անգամ ըլլալով. կը փալփլի Վանի պատմական բերդի գլխին. հայու ազատութեան պայծառ արեւի  տակ։ Այսօր ահա առաջին անգամն է. որ բռնութիւնը հայ զինւորի գնդակէն հալածական կը փախչի ինչքով. ընտանիքով եւ իշխանութեամբ։ Այսօր ահա առաջին անգամն է. որ հայկական բանակը օգնութեան կը փութայ իր հոգեկից մարտնչող հայ երիտասարդութեանը։

Եւ այսօր ահա. երբ փառաւոր պայքարն է մեր ետին. լիակատար յաղթանակն է. որ կապրենք ու վերջնական ազատութիւնն է մեր առաջ. մենք գիտակցութիւն ունինք աւելի պայծառ ու երջանկաբեր հանգրւաններու մեր յուսառատ երազող ցեղին համար։

Մեր այս հերոսական կռիւներով մենք արդէն հիմքը դրինք այն հոյակապ ազատութեան. որուն երազեցին մեր հանճարները մեր ժողովրդին հետ. որու համար երեսունամեայ կռիւներով միլիոնաւոր կեանքեր զոհաբերեցինք եւ որու առաջին արշալոյսը կը ծագի ահա բաղդաւոր Վասպուրականի պհարտ լեռներու վրա։

Այսօր ուրեմն տօնն է ոչ միայն մեր ամսօրեայ պայքարին եւ յաղթանակներուն. այլեւ նախատօնը հայկական ազատութեան բոլոր բռնաւոր լուծերէն. բոլոր յոշոտող ճիրաններէն։

Կեցցէ հայկական ազատութիւն,

Փառք ինկածներուն,

Կեցցէ Վասպուրականի մարտնչող երիտասարդութիւն,

Կեցցէ հայկական բանակ։

Վասպուրականի հայ ինքնապաշտպաութեան մարմին

6 մայիս

 

ՑՈՒՑԱԿ ՔՍԱՆԵՕԹՆՕՐԵԱՅ ԿՌԻՒՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՔԱՂԱՔԱՄԻՋԻ ՍՊԱՆՒԱԾՆԵՐԻ

 

1, Գարեգին Աթաշկառեան

2, Երւանդ Մաքսուտեան

3, Յակոբ Շառօեան

4, Միհրան Յովակիմեան

5, Փայէլի կինը

6, Մարկոս Քիւռիկեան

7, Մանուկ Պայլեան

8, Վարդան Տէր-Վարդանեան

9, Ռմբաձիգ Վահան

10, Մարտիրոս Կէօլօշեան

11, Յոհաննէս Ազգասէրեան

12, Օրիորդ Կէօլօշեան

13, Տնտես Եղիշէն

14, Տնտես Սերովբեան

15, Սուրէն Ջանօեան

16, Հիւս Մանասը

17, Սալախ-Թումի աղջիկը

18, Բախկալ Գասպար

19, Չիլինկէր Կարապետ

20, Շամամի Փեսան

21, Յովհաննէս Փիրղալէմեան

22, Սիմէօն Սօլթիկեան

23, Մարտիրոս Արտամեացեան

24, Գիւղացի մէկ տղայ

25, Տիկին Գաբրիէլեան

26, Քեօռ Խաչօն

27, Տիկին Այազեան

28, Տիկին Ճոնաւէտեան

29։ Յակոբիկ Գրիգորեան

30, Օր, Եղիսաբեթ Գաֆաֆեան

31, Օրիորդ Յովակիմեան

32, Շէրւանցի Սարօն

33, Կարապետ Թաւրէզեան

34, Խաչիկ Չարչի-Աւէտեան

35, Հայկավանքցի Միքայէլ

36, Գէորգ Ասլանեան

37, Չուռօն (պահապան)

38, Թովմաս Ղազարեան

39, Ֆռնչի Ատոմի տղան

40, Աւետիս Վարպետեան

41, Թովմաս Ղազարեանի կինը

42, Սիւրիւջի Յակոբ

43, Խ, Մարտիրոսեանի աղջիկը

 

Բացի այստեղ ցուցակագրւած 43 սպանւածներից. որոնցից 15-ը կռւող տղաներ էին. Քաղաքի մէջ վիրաւորւեցին 71 հոգի։

Ինչ վերաբերում է Այգեստանում սպանւածների ու վիրաւորւածների քանակին. այդ անհամեմատ աւելի շատ էր. սակայն որոնց ցուցակը մեր ձեռքը չի անցել։



[1]        Հայկակ Կոսոյան (1882-1968), Վանի Քաղաքամեջի ինքնապաշտպանության մարմնի ղեկավար, ՀՅԴ անդամ - ծնթ. խմբ.:

[2]        Հրացանի տեսակ - ծնթ. խմբ.:

[3]        Հրացանի տեսակ - ծնթ. խմբ.:

[4]        Դաբօ կոչւում են նաւթի սպիտակ թիթեղեա խորանարդ արկղները, որոնք Վանում փոխարինում են սովորական դոյլերին։ Ա-ԴՕ

[5]        Ղեւոնդ Խանջյան (1866-1938), Հայ սահմանադիր ռամկավար կուս. անդամ: Վանի նահանգապետության շրջանում ոստիկանապետի տեղակալ, ապա պաշտոնակատար: Խորհրդային Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի I քարտուղար Աղասի Խանջյանի (1901-1936) հայրը - ծնթ. խմբ.:

[6]        Օսմանյան անկանոն զորքի եւ զինվորի անվանումը: Փոխաբերական իմաստով նշանակում ՝ վայրագ, վայրենի - ծնթ. խմբ.:

[7]        Դիլմանի ճակատամարտը տեղի է ունեցել 1915 թ. ապրիլի 15-ի լույս 16-ի գիշերը: Խալիլ բեյը հավաքական II դիվիզիայի գլխավորությամբ ցանկանում էր Դիլմանի մոտ ջախջախել ռուսներին, ապա շարժվել Նախիջեւան ու Գանձակի նահանգ: Այստեղ իր շարքերը համալրելով տեղի մահմեդական բնակչությունից, փորձելու էր առաջանալ եւ Կովկասում հրահրել հակառուսական մեծ ապստամբություն: Գնդապետ Խալիլ բեյի դիվիզիային պարտության է մատնում գեներալ Թովմաս Նազարբեկյանի Կովկասյան II հրաձգային բրիգադը, որի կազմում կռվում էր Անդրանիկի I կամավորական խումբը: Հիմնական մարտերը տեղի են ունենում ապրիլի 18-ին: Խալիլը ծանր պարտություն է կրում եւ շտապում է նահանջել: Թուրքերի կորուստը կազմել է մոտ 2 հազար սպանված իսկ ռուսներինը՝ 600 սպանված եւ 800 վիրավոր: Կամավորներից զոհվեց 21 եւ վիրավորվեց 55 հոգի - ծնթ. խմբ.: