ՇԱՏԱԽԻ
ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ
Այն
ժամանակ.
երբ
Վանի
մէջ
Այգեստանի
եւ
Քաղաքի
հայերը
մեկուսացած
զատ-զատ
պայքերում
էին
Տաճիկ
կառավարութեան
դէմ
եւ
հերոսաբար
տանում
էին
այդ
պայքարը
շաբաթների
ընթացքում.
այդ
նոյն
միջացին
զէնք
էր
վերցրել
նաեւ
Շատախը
եւ
այստեղ
էլ
յարատեւում
էր
յամառ
դիմադրութիւնը։
Դարաւոր
ճնշումների
տակ
կազմալուծւած
հայ
ժողովրդի
այս
պայքարը.
պայքար.
որ
գալիս
էր
նոր
դարագլուխ
կազմելու
հայ
պատմութեան
էջերում.
եթէ
հերոսական
գործ
եղաւ
Այգեստանի
ու
Քաղաքի
մէջ.
հերոսագոյնը
հանդիսացաւ
Շատախի
լեռներում.
որովհետեւ
նա
այստեղ
աւելի
շուտ
սկսւեց
եւ
աւելի
ուշ
վերջացաւ.
քան
Վանի
մէջ.
եւ
40
էր
տեւող
անհաւասար
կռիւը
պսակւեց
քաջ
Շատախցու
կայունութեամբ։
Ահա
այս
տեսակէտից
արժէ
որ
Շատախի
կռիւները
լուսաբանւեն
մի
փոքր
հանգամանօրէն։
Ինչպէս
տեսանք.
Շատախը
գտնւում
է
Վանի
լճի
հարաւային
մասում՝
հանդիսանալով
խիստ
լեռնային
մի
գաւառ։
Շատախի
հետ
միասին
Մոկսը
եւ
Կարկառը
ներկայացնում
են
լեռների
ու
ձորերի
մի
մի
ժխոր.
որոնք
մեծ
մասամբ
մինչեւ
այժմ
էլ
մնում
են
կուսական
դրութեան
մէջ։
Դրանք
կոչւում
են
Շատախի.
Մոկսի.
Կարկառի
լեռներ։
Յիշեալ
երեք
գաւառներից
ուշագրաւը
Շատախն
է։
Շատախի
հիւսիսային
սահմանը
կազմում
է
Արտոս
կատարը
իր
թեւերով։
Արեւմտեան
կողմում
ընկած
է
Մոկսը՝
սահման
ունենալով
Առնոս
կատարը.
արեւելեան
կողմում
գտնւում
Նորդուզի
գաւառը.
իսկ
հարաւային
սահմանը
կազմում
է
Արեւելեան
Տիգրիսը
իր
օժանդակ
հովիտներով։
Շատախը
անառիկ
լեռների
եւ
բազմաթիւ
ձորերի
մի
զանգւած
է,
գաւառի
ամբողջ
երկարութեամբ
ձգւում
է
մի
վիթխարի
ձոր.
որի
միջով
բացել
է
իր
հունը
Արեւելեան-Տիգրիսը,
այդ
ձորին
գալիս
միանում
են
երկրորդական
պատռւածքներ։
Երկուձորեր
սկիզբ
են
առնում
գաւառի
հիւսիսային
եւ
հիւսիս-արեւելեան
սահմանից,
մեկը
սկսւում
է
Արտոսի
լեռան
հարաւային
թելերից
եւ
ընթանում
է
դէպի
հարաւ,
միւսը
սկսւում
է
Բաշէտ
լեռան
հարաւային
թեւերից
եո
ընթանում
է
հարաւ-արեւմտեան
ուղղութեամբ։
Առաջին
ձորը
կոչւում
է
Սիւտկնա
ձոր.
նրա
միջով
հոսում
է
Սիւտկնա
գետը,
երկրորդ
ձորը
կրում
է
զանազան
անուններ,
դրա
միջով
հոսում
է
վերին
Տիգրիսը։
Այդ
երկու
ձորերը
գալիս
Շատախի
կենդրոնում
իմանում
են.
միանում
են
նաեւ
Սիւտկնա
գետն
ու
վերին
Տիգրիսը
եւ
ուռճացած
ու
փրփրած
մտնում
են
աւելի
խորացած
մի
ձոր
ու
ընթանում
դէպի
հարաւ։
Շատախը
հաշւում
է
110
գիւղ.
որից
50-ը
հայաբնակ
են,
գաւառի
կենդրոնավայրը
կոչւում
է
Թաղ,
դա
220
տնից
բաղկացած
զուտ
հայաբնակ
մի
աւան
է.
որը
գտնւում
է
Սիւտկնա
գետի
եւ
վերին
Տիգրիսի
խառնուրդի
վրա.
երեք
ամեհի
ձորերի
միացման
տեղում,
այստեղ
նստում
են
գաւառի
վարչական
մարմինները
եւ
գայմագամը։
Հայ
գիւղերը
ընկած
են
մեծ
մասամբ
գաւառի
հիւսիսային
մասում-Սիւտկնա
գետի
եւ
Վերին-Տիգրիսի
հոսանքների
վրա.
մինչեւ
Թաղը
ու
մինչեւ
Խլքտուն
կոչւող
տեղը.
ուր
գտնւում
է
գաւառի
հարաւային
մասի
հաղորդակցութեան
գլխաւոր
կամուրջը։
Հիւսիսային
մասում
կան
նաեւ
քիւրդ
գիւղեր.
իսկ
հարաւային
մասում.
Խլքտան
կամուրջից
ցած
առաջացել
է
շիրտաւորումն։
Տիգրիսից
դէպի
աջ
ընկած
են
հայաբնակ
գիւղեր.
իսկ
Տիգրիսից
դէպի
ձախ՝
քիւրդաբնակ
գիւղեր։
Ահա
այս
շրջանում
գտնւում
են
նաեւ
մի
քանի
քիւրդ
ցեղեր.
որոնք
եւ
հանդիսացել
են
գաւառի
մշտական
չարիքը,
այդ
ցեղերն
են
Խալիլանցիները.
Խաւշտանցիները.
Եզդինանցիները
եւ
Ալանցիները։
Եւ
եթէ
այդ
չորս
ցեղերին
աւելացնենլ
Նորդուզի
ու
Շատախի
սահմանի
վրա
բուն
դրած
Գրաւցիների
ցեղը.
որի
ցեղապետները
եւ
աւազակ
Շաքիրն
ու
Միրմըհէն
մի
ժամանակ
ազատ
ասպատակութիւնների
ասպարէզ
էին
դարձել
Շատախն
ու
Նորդուզը.
հասկանալի
կը
լինի.
թէ
որպիսի
տոկունութիւն
պիտի
հրապակ
բերէր
Շատախի
հայութիւնը.
որ
կարողանար
իր
գոյութիւնը
պահել
այս
լեռներում։
Եւ
իսկապէս.
անառիկ
լեռներին
ու
անանցանելի
ձորերին
փարած
Շատախի
հայ
ժողովուրդը
երեւան
է
հասել
այնպիսի
քաջութիւն.
այնպիսի
տոկունութիւն.
որ
նոյնիսկ
տաճիկ
կառավարութեան
հալածանքների
տակ
կարողացել
է
այնքան
դիմադրել
քիւրդ
ցեղերի
արշաւանքներին
եւ
ոչ
միայն
չի
ձգել
իր
տուն
ու
տեղը.
ոչ
միայն
պահել
է
իր
ձեռքում
իր
ազատ
լեռները.
այլեւ
մնացել
է
հպարտ.
ինչպէս
Շատախի
հպրատ
լեռներն
են.
յաճախ
սարսափ
ազդելով
թէ
քիւրդ
ցեղերի
եւ
թէ
նոյնիսկ
տաճիկ
պաշտօնեաների
վրա։
Ահա
թէ
ինչու
Վանի
կուսակալութիւնը
ամենից
առաջ
իր
ուշադրութիւնը
դարձրեց
Շատախի
վրա
եւ
ուզեց
քանդել
նախ
այդ
բոյնը.
ինչպէս
կը
տեսնենք
յետոյ։
Դաշնակցութիւնը.
ինչպէս
տեսանք.
վերջին
սահմանադրական
հինգ
տարիներում
կազմակերպչական
տեսակէտից
ահագին
գործ
կատարեց
գաւառներում։
Այն
հանգամանքը.
որ
այդ
կուսակցութեան
պատկանող
մարդիկ
այլեւս
չէին
հալածւում.
սկսւեց
մի
ազատ
գործնէութիւն.
նրանք
բացում
էին
դպրոցներ.
պաշտապնում
էին
ժողովուրդը
կեղեքումներից.
միջամտում
էին
տնտեսական
հարցերին
եւ
հողային
վէճերին՝
բանակցութեան
մէջ
մտնելով
պաշտօնական
մարմինների
հետ։
Իսկ
եթէ
այդ
չէր
յաջողւում
գաւառներում.
դիմում
էին
կենդրոնական
մարմիններին
եւ
նրանց
միջոցով
կուսակալներին
էին
մէջ
քաշում
խնդիրը
շահելու
համար։
Դաշնակցութեան
աշխատանքը
բոլորովին
այլ
կերպ
դարձաւ.
երբ
սկսւեց
համաեւրոպական
եւ
ապա
ռուս-տաճկական
պատերազմը,
ինչպէս
տեսանք.
միեւնոյն
մարդիկ
այժմ
էլ
սկսեցին
կազմակերպել
ինքնապաշտպանութեան
գործը.
նախատեսելով
աեն
տեսակ
անակընկալներ։
Ահա
այս
աշխատանքները
կատարում
էին
գաւառներում
կոմիտէները
եւ
ենթակոմիտէները։
Ճիշտ
է.
ինքնապաշտապնութիւնը
գաւառներում
վիժեց.
բայց
Վանի
ու
Շատախի
կռիւներն
էլ
բաւական
էին
համոզւելու.
թէ
այդ
ուղղութեամբ
որքան
ջանքեր
են
գործ
դրւել։
Շատախի
կոմիտէն
իր
գործունէութեամբ
բաւականին
աչքի
ընկաւ
ոչ
միայն
հայկական.
այլեւ
կառավարական
շրջաններում.
նա
պատերազմից
առաջ
եւ
նոյնիսկ
սէֆէր-բէրլիկի
շրջանում
ահագին
ազդեցութիւն
ունէր
գաւառի
վարչութեան
եւ
գայմագամի
վրա,
օրինակ.
այդ
ազդեցութեան
շնորհիւ
ինքնապաշտպանութեան
մի
քանի
կարեւոր
ուժեր
ազատւեցին
զօրաժողովից
եւ
պատերազմական
տուրքերը
մի
քանի
գիւղերի
նկատմամբ
չափաւորւեցին.
թէեւ
միեւնոյն
կոմիտէն՝
կառավարութեան
վերաբերմունքը
դէպի
հայ
ժողովուրդը
մէկէն
փոխւելուց
յետոյ
աչքի
փուշ
դարձաւ։
Շատախի
կոմիտէի
մէջ
իրենց
գործնէութեամբ
աչքի
էին
ընկնում,
1.
Յովսէփ
Չօլօեանը՝
բուն
թաղեցի
երիտասարդ,
սա
աւարտել
էր
Վանի
պետական
վարժապետանոցը
եւ
Դար-իւլ-մուալլիմին,
նախ
սոսկ
ուսուցիչ
էր.
վերջերում
վարում
էր
թեմական
տեսչի
պաշտօն։
Հանդիսանում
էր
կազմապերպութեան
ղեկավար
ուժ։
2.
Սամուէլ
Մեսրոպեանը՝
բնիկ
թաղեցի
երիտասարդ։
Սա
նոյնպէս
աւարտել
էր
Վանի
պետական
վարժապետանոցը։
Գաւառական
վարչութեան
մէջ
վարում
էր
գանձապահի
պաշտօն
(սանդղ
էմինի)։
Լինելով
մօտիկ
աջակիցը
Յովսէփ
Չօլօեանի.
միեւնոյն
ժամանակ
կոմիտէի
կողմից
պահում
էր
յարաբերութիւն
գամագամի
հետ։
3.
Բաղդիկ
Սիմօնեանը
կամ
Ազատը
Սիւտկին
գիւղացի.
կրթութիւնից
զուրկ
երիտասարդ,
սա
կոիտէի
շրջիկ.
միեւնոյն
ժամանակ
զինւորական
ուժն
էր.
որ
եւ
հանդիսացաւ
գլխաւոր
ղեկավարը
ինքնապաշտպանութեան
գործի
եւ
Թաղի
կռիւների։
4.
Տիգրան
Բաղդասարեանը
դարձեալ
բնիկ
թաղեցի
երիտասարդ,
աւարտել
էր
Վանի
կաթօլիկեան
դպրոցը
եւ
ապա
վարել
ուսուցչական
պաշտօն։
1908
թւին
գնաց
Պօլիս.
մտաւ
զինւորական
դպրոց
եւ
սպայի
պաշտօնով
պատերազմը
սկսւելիս
ուղարկւեց
կովկասեան
ճակատը,
Քեօփրի-քեօյի
կռւում
վիրաւորւեց
ոտից
եւ
մարտի
1-ին
տուն
վերադառնալով.
մասնակցեց
Շատախի
ինքնապաշտապանութեան
կռիւներին։
Շատախի
մէջ
կռիւներում
դեր
խաղացող
տաճիկ
պաշտօնեաներն
էին,
1.
Գայմագամ
Համդի
բէյը.
պօլսեցի
կրթւած
տաճիկ.
Եւրոպայում
եղած.
հարբեցող։
Սա
Շատախ
եկաւ
1913
թւի
սկզբին
եւ
առաջին
շրջանում
շատ
լաւ
դիրք
բռնեց,
օրինակ.
մի
հողաիյն
վէճ.
որ
գոյութիւն
ունէր
Կաղպի.
Կօռօվանք.
Յինենց.
Ճընուկ
եւ
Ծիծանց
հայ
գիւղերի
ու
Սօքանց
քիւրդ
գիւղի
մէջ.
վարչական
կարգով
լուծեց
յօգուտ
հայերի։
2.
Քարտուղար
(Թահրիրաթ
քեաթիպի)
Շէֆքէթ
բէյը.
հայատեաց
մի
տաճիկ։
3.
Դատախազ
(մըդայի-ումումի
Ահմադ-թէֆֆիկը.
գոնեացի.
դարձեալ
հայատեաց։
4.
Մուֆթի
Հասանը.
կիսակիրթ
հայատեաց
մի
մարդ։
Շատախի
գայմագամի
տրամադրութեան
տակ
բացի
բաւականաչափ
ժանդարմներից
ու
միլլիսներից
գործում
էին,
1.
Գրաւցիների
ցեղապետ
Լազգին
եւ
աւազակ
Շաքրի
աղան.
Կօրտը
բէյը
-
Քեալաշը։
3.
Խաւշտանցիների
ցեղապետ
Բրաիմը։
3.
Խալիլանցիների
ցեղապետ
Հասան
բէկը
-
Շաքիրը։
4.
Եզդինանցիների
ցեղապետ
Մստաֆան
-
Սայդօն։
Թւելով
այս
ցանկը.
կարեւոր
ենք
ահմարում
յիշել
եւ
այն.
որ
պատերազմի
սկզբում.
երբ
հայկական
ջարդերը
դեռ
եւս
չէին
ծրագրւած.
գայմագամը
յիշեալ
ցեղերից
ու
ցեղապետներից
կազմելով
մի
չեթայական
մեծ
խումբ.
գնաց
պատերազմի
դաշտ
եւ
դէպի
Պարսկաստան
եւ
մի
երկու
ամսից
յետոյ
վերադարձաւ
տուն։
Նշանակալից
է
այն.
որ
չեթայական
խումբը
զէնքը
ստացաւ
Բաշկալէում
ու
տուն
վերադարձաւ
զէնքը
ձեռքին։
Ահա
ուժերի
այս
յարաբերութեամբ
Շատախի
մէջ
պայթեց
կռիւը։
Ջէւդէտը
մարտի
19-ին
սահմանագլխից
Վան
վերադառնալով
եւ
ձեռնարկելով
դիւային
ծրագիրը
ի
կատար
ածելու.
իր
առաջին
գաղտնի
հրահանգը
ուղարկեց
Շատախի
գայմագամին.
եւ
մարտի
29-ին
Թաղի
մէջ.
օրը
ցերեկով.
առանց
որեւէ
առիթի.
ձերբակալւեցին
Յովսէփ
Չօլօեանը
-
հայերի
յարգւած
այդ
երիտասարդը
եւ
ուրիշ
հինգ
թաղեցի
երիտասարդներ
-
Պետրոս
Սարօեանը.
Սահակ
Գիւլամիրեանը.
Պօղոս
Պետրոսեանը.
Աւետիս
Մելքոնեանը
եւ
Պայլօղ
Սափօեանը։
Սամուէլ.
որ
Յովսէփից
յետոյ
առաջին
հեղինակաւոր
մարդն
էր
Շատախի
կազմի
մէջ.
մէկ
շաբաթից
յետոյ
առաջին
հեղինակաւոր
մարդն
էր
Շատախի
կազմի
մէջ.
մէկ
շաբաթից
ի
վեր.
իբրեւ
պաշտօնեայ.
արձակաուրդ
վերցրած
գտնւում
էր
Վանում.
եւ
Թաղ
վերադարձաւ
այն
միջոցին.
երբ
միայն
Յովսէփը
միւս
հինգ
տղաներով
ձերբակալւել
էին
ու
Թաղի
երիտասարդները
այս
ու
այն
կողմն
էին
փախել։
Այս
տեսնելով.
Սամուէլը
անմիջապէս
գնաց
դատարան
իր
պաշտօնատեղին
եւ
առաջին
գործը
եղաւ
դիմել
գայմագամին՝
իմանալու
Յովսէփի
ձերբակալման
պատճառը։
Գայմագամը
ձերբակալումը
հաարեց
թիւրիմացութիւն.
մեղադրեց
այդ
բանում
ոստիկանապետին
եւ
կօմսէրին.
ու
խոստացաւ
մէկ
ժամից
յետոյ
արձակել
տղաներին։
Այս
խոստման
վրա
Սամուէլը
դարձաւ
տուն
առանց
պաշտօնը
ստանձնելու։
Երկու
ժամ
սպասելուց
յետոյ
Սամուէլը
գնաց
գայմագամի
ոտւնը.
բայց
նրան
յայտնեցին.
որ
գայմագամը
քնած
է,
նա
ուզեց
գայմագամին
տեսնել
իր
տան
մէջ
երկրորդ
անգամ.
պատասխանը
նոյնը
եղաւ։
Սամուէլը.
որ
ազատ
մուտք
ունէր
գայմագամի
մօտ.
այն
գայմագամի.
որը
առանց
նրա
խորհրդի
ոչ
մի
քայլ
չէր
կատարում
իր
գաւառում
եւ
ժամերով
նրա
խորհրդի
ու
զրոյցի
էր
նստում
իր
տան
մէջ.
այս
նոյն
Սամուէլը
այս
անգամ
ներս
չընդունւեց
գայմագամի
կողմից։
Խնդիրը
Սամուէլի
համար
իմանգամայն
պարզւեց.
Յովսէփը
ձերբակալւել
էր
կուսակալի
կարգադրութեամբ
եւ
կառավարութեան
ու
հայ
ժողովրդի
յարաբերութիւնները
վերջնականապէս
խզւել
էին։
Սամուէլը
երկրորդ
անգամ
դառնալով
տուն.
անմիջապէս
հաւաքեց
իր
ընկերներին
ու
Թաղի
մի
քանի
հասակաւոր
մարդկանց
եւ
նրանց
պատմեց
իր
տպաւորութիւնը։
Այդ
ժողովում
միեւնոյն
տպաւորութիւնը
պատմեց
նաեւ
Տիգրանը.
որը
իբրեւ
պատերազմի
դաշտում
վէրք
ստացած
սպայ
ընդունելութիւն
ունէր
գայմագամի
եւ
միւս
պաշտօնեաների
մօտ.
սակայն
որը
այդ
օր.
փորձելով
միջամտել
եւ
Յովսէփին
արձակել
տալ.
միանգամայն
այլ
վերաբերմունքի
էր
արժանեցալ
նրանց
կողմից։
-
Կոմիտէն
անւանել
Զինւորական
մարմին.
շրջանը
յայտարարել
ինքնապաշտպանողական
վիճակի
մէջ
եւ
սուրհանդակ
հանել
դէպի
քաղաք.
լուր
տանելու
կատարւած
դէպքերի
մասի։
Այս
եզրակացութեան
եկաւ
ժողովը,
տղաները
գործի
անցան
եւ
յարաբերութիւնը
կառավարութեան
եւ
հայ
ժողովրդի
մէջ
խզւեց։
Միայն
Թաղի
պաշտապնութեան
հարցը
չէր.
որ
զբաղեցնում
էր
տղաներին.
այլեւ
ամբողջ
գաւառի,
50-ի
չափ
գիւղեր
փռւած
էին
ահագին
տարածութեան
վրա
եւ
լեռների
ու
ձորերի
մէջ,
նրանց
երթեւեկութեան
ճանապարհը
պէտք
էր
կտրել։
Այս
ուղղութեամբ
աշխատանքներ
արդէն
կատարւել
էին.
մնում
էր
վերջին
ձեւակերպումը
եւ
դրան
էլ
անցան
տղաները։
Թաղը
-
ոչխարաբուծութեամբ
եւ
շալագործութեամբ
յայտնի
շրջանի
այդ
սիրտը
հանդիսանում
էր
կռւի
կենդրոն.
այստեղ
գտնւում
էին
երկու
կողմերի
գլխաւոր
ուժերը։
Հայերը
ունէին
70
կռւողներ.
իսկ
կառավարութիւնը.
որը
մինչեւ
այդ
ունենում
էր
2-3
տասնեակ
ժանդարմներ.
վերջին
շաբաթների
ընթացքում
նրանց
թիւը
հասցրեց
150
հոգու՝
հաշւելով
նաեւ
միլլիսները։
Թաղը.
որ
ունէր
220
տուն
բնակիչ.
բաժանւած
է
երեք
թաղամասերի.
դրանք
են
Վերին.
Ներքին
եւ
Ջրաղացի
թաղերը։
Վերին
եւ
Ներքին
թաղերը
երկար
գծով
ընկած
են
Սիւտկին
գետի
եւ
միացեալ
Տիգրիսի
աջ
ափին՝
կռնակին
ունենալով
Քիւրէկ
կոչւած
կատարը։
Այդ
երկու
թաղերի
մէջ
գետի
եզերքով
ընկած
է
շուկան.
իսկ
Ջրաղացի
թաղը
գտնւում
է
Սիւտկին
գետի
ձախ
ափին.
դէպի
հիւսիս-արեւելք.
Ջամլամբէկի
լանջին.
իջնելով
մինչեւ
Տիգրիսի
աջ
ափը
ու
գետերի
խառնուրդը։
Բացի
այս.
Տիգրիսի
(ոչ
միացեալ)
ձախ
ափին
ընկած
են
կառավարական
երեք
շէնքեր
եւ
կառավարատունը.
ուր
զետեղւած
էին
գաւառի
պետական
հիմնարկութիւնները.
հեռագրատունը
եւ
զօրանոցը։
Սիւտկին
գետի
վրա
ձգւած
են
երեք
կամուրջներ,
դրան
կրում
են
Ջրաղացի.
Քարէ
եւ
Տախտակէ
կամուրջ
անունները.
իսկ
Տիգրիսի
վրա՝
երկուսը,
դրանք
կոչււոմ
են
Կառավարատան
եւ
Հեռագրատան
կամուրջներ։
Ջրաղացի
կամուրջը
կռւի
սկզբում
հայերը
քանդեցին.
այդ
մասում
թոյլ
զգալով
իրենց։
Ջրաղացի
թաղը
ունէր
լաւ
դիրք
եւ
իշխում
էր
Վերին
ու
Ներքին
թաղերի
վրա.
այստեղ
ապրում
էին
աւելի
քան
60
տուն
հայեր
եւ
գտնւում
էր
տղայոց
դպրոցը
-
երկու
յարկանի
մի
նոր
մեծ
շէնք։
Ահա
այս
թաղում
ապրում
էին
տաճիկ
պաշտօնեաները.
վարձած
ունենալով
թաղամասի
լաւ
տները։
Երբ
Յովսէփը
միւս
հինգ
տղաների
հետ
ձերբակալւեցին.
Ջրաղացի
թաղի
հայերը
տեղափոխւեցին
Վերին
եւ
Ներքին
թաղերը.
ու
այդ
թաղը
բացի
մի
երկու
տնից
մնաց
տաճիկների
ձեռքը,
իսկ
Վերին
ու
Ներքին
թաղերը
մնացին
հայերի
ձեռքը։
Այս
բանից
յետոյ
յարաբերութիւնը
երկու
մասերի
մէջ
խզւեց
եւ
երկու
կողմերն
էլ
անցան
դիրքային
նշանաւոր
էին,
Հայերի
դիրքերից
նշանաւոր
էին,
1.
Տէր-Մարգարեանի
տունը.
Տիգրիսի
աջ
ափին։
Սրա
դիմաց
Տիգրիսի
ձախ
ափին
գտնւում
էր
կառավարատունը.
որը
թշնամու
ամենաուժեղ
դիրքն
էր։
Այս
դիրքը
յանձնւեց
16
հոգուց
բաղկացած
մի
խմբի՝
ղեկավարութեամբ
Յովսէփ
Գարունեանի։
Սա
բնիկ
թաղեցի
էր.
աւարտել
էր
Վանի
Արարոց
դպրոցը.
բռնակալութեան
օրով
իբրեւ
յեղափոխական
ձերբակալւեց
ու
աքսոր
ուղարկւեց։
Իսկ
սահմանադրութեան
օրով
ազատւեց
ու
հայրենիք
վերադերձաւ։
2.
Գարունեանի
տունը,
այս
դիրքը
հսկելու
էր
Վան
տանող
ճանապարհի
եւ
տաճիկ
դիրքերի
վրա։
Սրա
պաշտպանութիւնը
յանձնւեց
14
հոգուց
բաղկացած
մի
խմբի՝
ղեկավարութեամբ
Չօլօ
Տէր-Պետրոսեանի,
սա
Յովսէփ
Չօլօեանի
հայրն
էր՝
տարիքաւոր
մի
կռւող
մարդ։
3.
Հաջի
Միրզիկի
(հայ)
տունը,
այս
դիրքը
հսկելու
էր
Քարէ
կամրջի
վրա
եւ
կանգնեցնելու
էր
թշնամու
շարժումը
ու
կոչւեց
Քարէ
կամրջի
դիրք։
Սրա
պաշտպանութիւնը
յանձնւեց
14
հոգուց
բաղկացած
մի
խմբի՝
ղեկավարութեամբ
Գրիգոր
Յարութիւնեանի։
Սա
բնիկ
թաղեցի
էր.
երեք
տարի
զինւորական
ծառայութիւն
վարած
եւ
25-ապետի
պաշտօն
ստացած։
Սա
զօրաժողովից
խոյս
տւեց
եւ
մտաւ
ինքնապաշտպանութեան
գործի
մէջ։
4.
Այվազեանի
տունը.
ընկած
Վերին
թաղի
արեւմտեան
կողմը։
Այս
դիրքը
կարեւոր
դարձաւ
Սօզւանց
գիւղը
կորցնելուց
յետոյ,
սրա
պաշտպանութիւնը
յանձնւեց
15
հոգուց
բաղկացած
մի
խմբի՝
ղեկավարութեամբ
Պետրոս
Գեալգօեանի։
Սա
բնիկ
թաղեցի
էր.
սովորած
տեղաակն
դպրոցում
եւ
մասնակած
արհեստակցական
միութեան
աշխատանքներին։
5.
Ամրկի
Յակօի
տունը,
այս
դիրքը
հսկելու
էր
Տախտակէ
կամրջի
վրա.
որը
հանդիսանում
էր
գլխաւոր
անցք
երկու
թաղամասերի
մէջ.
եւ
կոչւեց
Տախտակէ
կամրջի
դիրք։
Սրա
պաշտպանութիւնը
յանձնւեց
12
հոգուց
բաղկացած
մի
խմբի՝
ղեկավարութեամբ
Շահէն
Կուժիկեանի,
սա
տարիքաւոր
մի
մարդ
էր
զբաղմունքով
շրջիկ
առեւտրական։
6.
Գլկանց
տունը։
Այս
դիրքը
հսկելու
էր
կառավարատան
եւ
Բերդ
կոչւող
բլուրի
դիրքերի
վրա։
Սրա
պաշտպանութիւնը
յանձնւեց
13
հոգուց
բաղկացած
մի
խմբի՝
ղեկավարութեամբ
Միլան
Մուրադխանեանի՝
տաճկական
պաշտօնեայ։
7.
Ազգային
այրը։
Սա
մէկ
այր
է.
գտնւում
էր
Ներքին
թաղի
կռնակում.
Քիւրէկ
լեռան
հարաւ-արեւելեան
լանջին.
Թաղից
100
մետր
բարձրութեան
վրա։
Այդ
դիրքը
մեծ
ծառայութիւն
արեց.
տիրելով
տաճիկ
մի
երկու
դիրքերի.
ինչպէս
եւ
միացեալ
Տիգրիսի
ընթացքով
ձգւող
գլխաւոր
ճանապարհի
վրա։
Դիրքի
պաշտպանութիւնը
յանձնւեց
երկու
հերոս
տղաների,
դրանք
էին
Զիրօ
Մուրադեանը՝
Տղասպատ
գիւղից
եւ
Մուրադ
Յակոբեանը՝
Հաշկանց
գիւղից.
երկուսն
էլ
երիտասարդ
տղաներ.
երկուսն
էլ
զբաղմունքով
հովիւներ։
Սրանք
իրենց
շեշտակի
կրակով
սարսափ
էին
ազդում
թշնամուն։
Թաղի
կառավարական
դիրքերից
նշանաւոր
էին,
1.
Կառավարութեան
տունը.
2.
Տղայոց
դպրոցը.
3.
Կլանգէի
տունը.
ուր
ապրում
էր
քննիչը
(մուսթանդիք)։
4.
Միքօյի
տունը.
ուր
ապրում
էր
մարդահամարի
պաշտօնեան
(նֆուս
մամուրի)։
5.
Ռաշիդի
տունը.
6.
Գեօրօզի
տունը
ապրում
էր
մուֆթին։
7.
Զօրանոցը։
Տաճիկների
կողմից
կռիւը
ղեկաւարում
էին
գայմագամը.
կօմսերը.
դատախազ
Թէֆֆիկը.
ապա.
ինչպէս
կը
տեսնենք
այդ
յետոյ.
Նորդուզի
գայմագամ
Խալըտը
եւ
թնդանօթաձիգ
սպայ
Ջէլալէդդինը
երկու
թնդանօթով։
Թաղի
մէջ
դիրքային
աշխատանքներին
անցնելու
հատ
միաժամանակ
Զինւորական
մարմնի
կողմից
հրահանգւեց
խմբեր
հանել
-գրաւել
նախօրօք
որոշւած
գաւառի
կարեւոր
կէտերը.
կէտեր.
որոնք
պիտի
հանդիսանային
բաժանման
գիծ
հայ
եւ
մահմեդական
տարրերի
մէջ։
Այդ
կէտերը
հետեւեալներն
էին։
1.
Շահրուրա
բերդը,
սա
մի
գագաթէ
գաւառի
հիւսիսային
մասում.
Արտոս
կատարի
հարաւային
լանջերի
վրա
ընկած։
Երկու
գետակներ
երկու
ձորակների
միջով
գալիս
միանում
են
եւ
կազմում
Սիւտկի
գետը,
երկու
գետակների
ընթացքով
ձգւում
երկու
ճանապարհներ.
մէկը
Ոստանի
ճանապարհն
է.
որ
գալիս
է
Փեսանդաշտի
վրայով.
միւսը
Վանի
ճանապարհն
է.
որ
գալիս
է
Խորզանքի
վրայով։
Այս
երկու
ճանապարհները
գալիս
միանում
են
եւ
Սիւտկին
գետի
ընթացքով
ձգւում
են
դէպի
Թաղը։
Փեսանդաշտը
եւ
Խորզանքը
երկու
հացառատ
լեռնադաշտեր
են.
որոնք
կազմում
են
գաւառի
հիւսիսային
սահմանը։
Փեսանդաշտի
վրա
կան
դորս
գիւղեր.
չորսն
էլ
հայաբնակ,
Խորզանքի
վրա
կան
մի
շարք
քիւրդ
գիւղեր
եւ
ընդամենը
22
տուն
հայեր.
որոնցից
12-ը
ապրում
են
Գեօրանդաշտ
գիւղում.
իսկ
10
տունը՝
Մուսկաւէն
գիւղում։
Երկու
գետակների.
ինչպէս
եւ
երկու
ճանապարհների
դելտայի
վրա
բարձրանում
է
Շահրուրա
բերդը։
Այս
դիրքը
հսկելու
էր
Վանից
եւ
Ոստանից
եկող
ճանապարհների
վրա
եւ
Սիւտկնա
ձորը
դարձնելու
էր
անվտանգ։
Շահրուրա
բերդի
պաշտպանութիւնը
յանձնւեց
15
հոգուց
բաղկացած
մի
խմբի՝
ղեկավարութեամբ
Բազիկ
Պետրոսեանի։
Սա
տարիքաւոր
մի
մարդ
էր
Սիւտկին
գիւղից։
2.
Խլքտան
կամուրջը։
Այս
կամուրջը.
ինչպէս
տեսանք.
գտնւում
էր
Տիգրիսի
վրա
երկու
ժամ
հեռու
Թաղից
դէպի
հարաւ
եւ
հանդիսանում
էր
գաւառի
հարաւային
մասի
հաղորդակցութեան
գլխաւոր
կէտը,
կամրջի
պաշտպանութիւն
կարեւոր
էր
այն
տեսակէտից.
որ
այդ
տեղից
սպասւում
էր
Խալիլանցիների.
Խաւշտանցիների.
Եզդինանցիների
եւ
Ալանցիների.
ինչպէս
եւ
Բարվարի
շրջանի
քիւրդերի
խուժումը.
խուժում.
որը
սպառնում
էր
ոչ
միայն
գաւառի
հարաւային
հայ
Արմշատ.
Կաճէթ
Ծիծանց
գիւղախմբերին.
այլեւ
Թաղին։
Այս
կամրջի
պաշտպանութիւնը
յանձնւեց
Յարութիւն
Գըջօեանի
-
Կօռօվանք
գիւղից
եւ
Ազօ
Յարութիւնեանի
Յինենց
գիւղերից։
Խլքտան
կամրջից
բացի
Տիգրիսի
վրա.
դէպի
հարաւ
կային
երկու
այլ
կամուրջներ.
նրանք
Ջալկանց
եւ
Հէշաթի
կամուրջներ
էին.
որոնքլինելով
փայտէ.
կռւի
սկզբում
հեշտութեամբ
մէջտեղից
վերացւեցին։
3.
Բօլս
գիւղը։
Այս
գիւղը
գտնւում
է
Թաղից
դէպի
հիւսիս-արեւմուտք՝
Մոկսի
սահմանին
մօտիկ.
Վարէսար
կոչւող
լեռան
լանջին։
Սա
երկու
պաշտօն
ունէր.
նախ
որ
պիտի
հսկէր
Մոկսից
եկող
ճանապարհի
վրայ.
երկրորդ
պահակներ
պիտի
հանէր
Ճւկատան
գիւղին
կից
Սիւտկին
գետի
վրա
գտնւող
կամուրջը
պահպանելու.
որտեղից
սպառնում
էին
մի
շարք
քրդական
գիւղեր։
Բօլսի
պաահակը
բաղկացած
էր
15-ի
չափ
կռւողներից՝
ղեկավարութեամբ
Ծիծանց
գիւղացի՝
արհեստով
երկրագործ.
միաժամանակ
ուսուցիչ
Սէթ
Բօզօեանի։
4.
Հաշկանց
գիւղը։
Այս
գիւղը
գտնւում
է
Թաղից
հիւսիս
մի
ժամ
հեռու
Սիւտկին
գետի
ձախ
եզերքի
մի
բլրի
վրա։
Սապիտի
փակէր
Ծառնոս
ու
նրան
մօտիկ
գտնւող
քիւրդ
գիւղերի
խուժանի
ճանապարհը.
որ
ձգւում
էր
Կասր
կոչւող
կամրջի
վրայով։
Այս
գծի
պաշտպանութիւնը
յանձնւեց
Չաթօին
20
տղաներով։
Չաթոն
կամ
Արշակ
Պետրոսեանը
Սիւտկին
գիւղացի
մի
քաջ
ու
յանդուգն
մարդ
էր։
1911
թւին
Վանի
շրջանում
մեծ
աղմուկ
հանեց
Աղթամարի
թեմական
տեսուչ
Ռափայէլ
Երիցեանի
սպանութիւնը.
որ
տեղի
ունեցաւ
Կարկառի
մէջ
Դախմանց
գիւղացի
Հիւսէյին
աղայի
եւ
նրա
եղբայր
Հաջի
Եաղուբի
դաւադրութեամբ։
Այս
ոճիրը
վրէժխնդրութիւն
էր
պահանջում.
եւ
ահա
մի
գեղեցիկ
օր
Կարկառի
Խրորտենց
գիւղում
Հաջի
Եաղուբը
զոհ
գնաց
մի
վրիժառու
գնդակի,
վիրժառու
այս
ակտի
մէջ
ահա
մասնակցութիւն
ունեցաւ
Չաթօն։
5.
Սօզաւանց
գիւղը։
Այս
գիւղը
գտնւում
է
Թաղից
դէպի
արեւմուտք.
կէս
ժամ
հեռու
Քիւրէկ
լեռան
լանջի
վրա։
Սա
մի
շատ
կարեւոր
կէտ
էր,
նախ
պաշտպանում
էր
Թաղի
կռնակը.
պահելով
իր
ձեռքում
բանուկ
գծերից
մէկը,
երկրորդն
ու
գլխաւորը
նա
հանդիսանալու
էր
միակ
կէտը.
որտեղից
պիտի
յարաբերութիւն
պահպանւէր
շրջանների
հետ։
Թաղից
արձակւող
բոլոր
հրահանգները
գիշերով
ուղարկւում
էին
Սօզւանց
եւ
այդտեղից
լեռնային
կածաններով
գաւառի
բոլոր
կէտերը.
ինչպէս
եւ
Փեսանդաշտ
ու
քաղաք։
Միեւնոյն
ճանապարհով
ստացւում
էին
տեղեկութիւնները
քաղաքից
ու
շրջաններից։
Չը
պահւէր
Սօզւանցը.
անհնարին
կը
լինէր
հաղորդակցութիւնը
կենդրոնի
ու
շրջանների
մէջ,
ընկնէր
Սօզւանցը.
կը
դադարէր
հաղորդակցութիւնը.
ինչպէս
եւ
եղաւ
մի
անգամ։
Ահա
այս
կարեւոր
դիրքի
պաշտպանութիւնը
յանձնւեց
20
հոգուց
բաղկացած
մի
խմբի՝
ղեկավարութեամբ
Սահակ
Չօլօեանի։
Այս
կարեւոր
կէտերից
բացի.
գոյութիւն
ունէր
նաեւ
մէկ
թռուցիկ
խումբ
աւելի
քան
30
հոգուց
բաղկացած.
որի
ղեկավարութիւնը
յանձնւած
էր
Զինւորական
մարմնի
անդամ
Ազատին։
Իբրեւ
սուրհանդակներ
աչքի
ընկան,
1.
Տիգրան
Սարգսեանը
բնիկ
թաղեցի՝
պարապմունքով
ուսուցիչ՝
զգայուն
ու
քաջ
երիտասարդ։
2.
Մարգար
Մովսէսեանը
բնիկ
թաղեցի՝
պաշտօնով
ուսուցիչ։
3.
Մարտիրոս
Պետրոսեանը
Վերին-Դարենց
գիւղացի
-
հերոս
երիտասարդ։
4.
Կարապետ
Գալիկեանը
Սիւտկին
գիւղացի։
Առաջ
եկան
սուրհանդակներ
նաեւ
իգական
սեռից.
սակայն
որոնց
կը
պատահենք
իր
տեղում։
Զգուշական
միջոցներ
ձեռք
առաւ
նաեւ
կառավարութիւնը.
եւ
այն
էլ
դեռ
եւս
մէկ
ամիս
առաջ։
Այսպէս.
օրինակ.
Շահրուրա
բերդի
մօտ
եղող
Խանի
պահակը
հասցւեց
մինչեւ
15
հոգու,
այդ
նոյն
շրջանի
Գոմեր
կոչւած
տեղում
դրւեց
20
հոգուց
բաղկացած
մի
պահակ,
այդպիսի
պահակներ
դրւեցին
նաեւ
Սիւտկին
գիւղում
եւ
հարաւային
շրջանի
գիւղում,
վերջին
պահակը
շրջում
էր
գիւղերը
հարկահաւաքութեան
պատրւակի
տակ։
Բացի
այս.
պատրաստ
գտնւելու
հրանգներ
ստացան
նաեւ
քիւրդ
ցեղապետները
որոնք.
ինչպէս
տեսանք.
պատերազմի
դաշտից
զինւած
վերադարձան
հայերի
դէմ
գործելու
նպատակով։
Ահա
այսպիսի
պատրաստութիւններով
դուրս
եկան
դէմ
առ
դէմ
Շատախում
հայերն
ու
կառավարութիւնը.
վարելու
անհաւասր
մի
կռիւ։
Հայ
ժողովուրդը
թոյլ
իր
քանակով.
բայց
ուժեղ
իր
որակով
դուրս
եկաւ
մի
հերոսական
ակտ
կատարելու։
Մենք
տեսանք.
Յովսէփ
Չօլօեանի
Թաղի
ամենյարգւած
երիտասարդը
ուրիշ
հինգ
երիտասարդների
հետ
անսպասելի
կերպով
ձերբակալւեց,
այս
դէպքի
վրա
երիտասարդները
քաշւեցին
հրապարակից,
Վանիցնոր
եկած
գանձապահ
Սամուէլը
եւ
պատերազմից
տուն
վերադարձաց
սպայ
Տիգրանը
դիմեցին
գայմագամին.
պահանջելով
Յովսէփի
արձակումը,
այս
միջնորդութիւնը
չը
յարգւեց,
բացի
այս.
Սամուէլը
երկու
անգամ
գայմագամի
տունը
գնաց.
նրան
չընդունեցին.
մի
երեւոյթ.
որը
երբէք
տեղի
չէր
ունեցել,
դրանից
յետոյ
ժողով
կազմւեց.
ուր
որոշւեց
կոմիտէն
անւանել
Զին,
մարմին.
նրան
տալ
աջակից
մի
մասնախումբ
պարենաւորումը
կարգաւորելու
համար.
շրջանը
յայտարարել
ինքնապաշտպանողական
վիճակի
մէջ.
սուրհանդակ
հանել
դէպի
քաղաք
ու
հրահանգներ
ուղարկել
շրջանները։
Այս
բոլորը
տեղի
ունեցաւ
մարտի
29-ին.
կրկնազատկի
կիւրակէ
օրը.
երբ
շուկայում
կեանքը
դադրած
էր։
Յաջորդ
օրը.
մարտի
30-ին.
երբ
կեանքը
պիտի
վերսկսւէր.
դրութիւնը
մնաց
անորոշ.
շուկան
չըը
բացւեց.
երիտասարդները
ծածկւած
մնացին
եւ
երկու
կողմից
էլ
անվստահութիւնը
կատարեալ
եղաւ։
Ջրաղացի
թաղի
հայ
ընտանիքները
արագ
կերպով
քաշւում
էին
կենդրոնական
թաղը.
երբ
լուր
հասաւ.
որ
Բարվարից
վերադարձող
9
արմշատցի
հայեր
սպանւել
են
քիւրդերի
ձեռքով։
Այս
լուրը
աւելի
եւս
լարեց
դրութիւնը
եւ
տղաները
անցան
դիրքային
աշխատանքների,
նման
աշխատանքներ
սկսւեցին
նաեւ
կառավարութեան
-
ժանդարմների
ու
միլլիսների
կողմից.
որով
եւ
երթեւեկութիւնը
համարեայ
դադարեց
գլխաւոր
փողոցում։
Դիրքային
աշխատանքները
սկսւեցին
եւ
կանայք
եռանդուն
մասնակութիւն
ունեցան
այդ
աշխատանքների
մէջ։
Քարէ
կամրջի
դիրքը.
որը
տախտակեա
խանութներ
լինելով
շատ
թոյլ
էր.
մի
քանի
ժամւա
մէջ
վերածւեց
խոշոր
քարերից
շինւած
մի
պատւարի,
այդ
խոշոր
քարերը
հեռու
տեղերից
կրում
էին
Թաղի
կանայք.
եւ
նրանք
իրենց
աջակցութեամբ
եկան
աննկուն
դարձնելու
ինքնապաշտպանութեան
գործը։
Զին.
մարմնի
օրագիրը.
ուր
ամփոփ
կերպով
արձանագրւում
էին
դէպքերը.
այդ
օրւա
մասին
հետեւեալն
է
ասում։
Մարտ
30,
Յովսէփին
այցելութեան
գնացինք,
բռնւած
տօմարի
համաձայն
կօմսէրը
կը
պահանջէ
զէնքերի
յարձակումը.
մի
բան.
որ
անհնարին
է։
Քաղաք
սուրհանդակ
ուղարկեցինք.
յայտնելով
որ
դրութիւնը
շատ
ծանր
է
եւ
դէպքերը
անխուսափելի։
Միլլիսների
մէջ
սոսկալի
շարժում
կայ։
Ջրաղացի
թաղի
դիրքերը
թշնամին
սկսեց
գրաւել։
Մարտ
31,
դրութիւնը
մնաց
անփոփոխ,
ներսում
աշխատանքները
շարունակւեցին.
իսկ
դուրսը
լուռ
էր
եւ
ոչ
մի
կողմ
չը
վստահացաւ
խանգարել
այդ
լռութիւնը.
գնալով
անվստահութիւնը
ուժեղանում
է։
Այդ
օր
գայմագամը
15
ժանդարմներով
շուկան
իջաւ
եւ
այնտեղից
էլ
առաջացաւ
դէպի
Գլկանց
տունը։
Այդ
տան
մէջ.
ուր
հաւաքւել
էին
Ջրաղացի
թաղի
մի
քանի
ընտանիքներ.
տղաները
զինական
աշխատանքներ
էին
կատարում.
իսկ
դռան
առաջ
հսկում
էր
մի
զինւած
երիտասարդ։
Գայմագամը
հասնելով
երիտասարդին.
հարց
տւեց.
թէ
ինչո՞ւ
նա
զինւած
կանգնել
է
այդտէղ.
երիտասարդը
պատասխանեց.
որ
այդտեղ
ժողովուրդ
է
հաւաքւած
եւ
որ
ինքը
կարգւած
է
պահպանելու
այդ
տունը,
գայմագամը
լսելով
պատասխանը
յետ
դարձաւ՝
չը
համարձակւելով
երիտասարդին
զինաթափ
անել։
Ըստ
երեւոյթին
գայմագամը
եկել
էր
պահակ
դնելու
այդ
տան
մէջ.
բաց
նկատելով.
որ
դիմադրութիւնը
անխուսափելի
է.
տեղի
տւեց։
Այս
դէպքը.
որ
եկաւ
կառավարութեան
կողմից
ծրագրւած
դաւադրութեան
գոյութիւնը
ապացուցելու.
հարկադրեց
Զին,
մարմնին
մի
քանի
գործնական
քայլեր
անել.
որի
մասին
օրագրութեան
մէջ
հետեւեալն
է
արձանագրւած։
Մարտ
31,
Յովսէփի
ձերբակալութեան
երկրորդ
օրն
է,
այսօր
ընդհանուր
կերպով
մեր
կռւի
փլանը
կազմեցինք։
Խմբերի.
դիրքերի
եւ
զէնքերի
բաշխումը
կատարւեց։
Կէս
օրից
յետոյ
հրահանգ
տրւեց
վարի
շրջանը.
դադրեցնել
ամեն
աշխատանք
եւ
շարժւել։
Հրահանգ
տրւեց
եւ
վերի
շրջանի
հեռագրաթելերը
կտրել
եւ
ճամբաները
փակել։
Այժմ
կիմանանք.
որ
Հաշկանից
մօտ
3
տեղով
հեռագրաթելերը
կտրւած.
3
տեղով
ճամբաները
փակւած
են։
Ապրիլի
1-ը
բոլորեց
հետեւեալ
միջնադէպով։
Զինւորական
մարմինը
որոշել
էր
Տէր-Մարգարեանի
եւ
Ռաշիդի
տները.
որ
գտնւում
էին
միւս
մասում՝
գրաւել.
այս
տների
բնակիչները
արդէն
քաշւել
էին
կենդրոնական
թաղը։
Երեկոյեան
ժամը
8-ին
Տէր-Մարգարեանի
դիրքի
խումբը
յաջող
կերպով
անցաւ
Տախտակէ
կամուրջը
եւ
գրաւեց
դիրքը։
Դրանից
անմիջապէս
յետոյ
10
տղաներ
նոյն
ճանապարհով
առաջացան
դէպի
Ռաշիդի
տունը.
որը
գտնւում
էր
տաճիկների
դիրքերի
մէջ։
Բայց
խումբը
դեռ
դիրքին
չը
հասած
հանդիպեց
գիշերային
պահակին,
պահակը
կրակ
բացեց.
սրան
ձայնակցեցին
տաճկական
դիրքերը.
տղաները
մի
համազարկ
տւին
ու
վերադարձան.
որոնցից
մի
քանիսը
մտան
Տէր-Մարգարեանի
տունը.
իսկ
մնացեալները
անցան
Զինւորական
մարմնին
տեղեկութիւն
տալու։
Միջնադէպը
սրանով
էլ
վերջացաւ
եւ
Զինւորական
մարմինը
նկատելով
Ռաշիդի
դիրքի
վտանգաւոր
լինելը.
նրան
գրաւելու
մտադրութիւնը
թողեց։
Զինւորական
մարմինը
նման
աշխատանքների
մէջ
էր,
նման
աշխատանքների
մէջ
էր
թշնամին.
երբ
գայմագամը
դիմեց
արդէն
մեզ
ծանօթ
Ջէւդէտեան
մեթոդին։
Նա
ուղարկեց
հայերի
մօտ
պաշտօնեաներից
մէկին
եւ
հարկահաւաքների
գլխաւոր
(սար-թահսիլտար)
Մանսուրին.
համոզելու
շուկան
բացել
եւ
դուրս
գալ
սովորական
աշխանաքի։
Զինւորական
մարմինը
պատասխանեց.
որ
հայերը
պատրաստ
են
սովորական
աշխատանքներին
դիմելու.
միայն
թէ
ապահովութիւն
լինի.
իսկ
այդ
հնարաւոր
կը
լինի
այն
դէպքում.
եթէ,
1.
Յովսէփ
Չօլօեանը
արձակւի,
2.
Ժանդարմների
ու
միլլիսների
գրւած
դիրքերը
դատարկւին
եւ
3.
Միլլիսները
Թաղից
հեռացւին։
Ի
հարկէ.
գայմագամը
այս
պայմանը
չընդունեց.
բայց.
չը
նայած
դրան.
բանակցութիւնները
շարունակւեցին
եւ
այդ
յատկապէս
ժամանակ
շահելու
եւ
օգնական
ուժեր
ստանալու
համար։
Առաջին
օրերի
այս
իրադարձը
աւելի
եւս
լուսաբանելու
համար.
մէջընդմէջ
առաջ
կը
բերենք
այն
պաշտօնական
գրութիւնները.
որ
փոխանակւում
էին
Շատախի
գայմագամի.
Վանի
կուսակալի
եւ
պաշտօնական
անձանց
մէջ՝
կռիւների
նկատմամբ
եւ
որոնց
մի
մասը
տաճիկների
փախուստից
յետոյ
գտնւեցին
կառավարական
դիւանում։
Ահա
այդ
գրութիւններից
առաջինը.
որ
գայմագամը
ուղղել
է
կուսակալին։
Կուսակալութեանը
Մեր
գաւառի
ներկայ
դրութեան
մասին
տեղեկութիւններ
կուտամ։
1.
Ձեր
հրահանգի
համաձայն.
բռնւած
ցուցակի
համեմատ.
նշանաւոր
անձերից
հրացան
ուզելու
պարագային.
պայման
մէջտեղ
դրին։
2.
Այս
բանի
անկարելիութիւնը
իմանալով.
առաջին
օրւան
ցոյցերը
եղան
խանութների
փակումը
եւ
գանձապահ
Սամուէլի
հեռանալը։
Հետեւեալ
օրը
գաւառի
ամբողջ
տղամարդիկ
անհետացան
եւ
միեւնոյն
գիշեր
հեռագրաթելերը
կտրւեցին։
Նորոգելու
գողացող
մեր
ջոկատի
վրա
յարձակում
գործւեց։
Նոյն
գիշեր՝
թղթատար
Ռաշիդի
տան
մէջ
դիրք
հաստատելու
համար
նրանց
ճամբած
մարդիկ
մեր
շրջանի
պահակներին
հանդիպելով.
կրակ
բացին։
3.
Այսօր
բոլորովին
ապստամբական
ձեւով
Թաղի
ու
կառավարական
իշխող
դիրքերը
բռնելով՝
մի
քանի
տան
պատուհանների
մէջ
դիրքեր
քինեցին։
Քանի
որ
հեռագրաթելերը
խզւած
են.
այս
շարժումը
զսպելու
համար
պէտք
եղած
ուժը
եւ
հնարաւոր
միջոցները
ձեր
վսեմութիւնից
կը
խնդրւի։
Մեր
ձեռքի
տակ
եղած
հրացանների
ու
ռազմանիւթի
պակասութիւնից
շատ
կարճ
ժամանակ
պիտի
կարողանանք
մեզ
պահել։
31
մարտ
գայմագամ
Համդի
Ապրիլ
1-3-ը
դրութիւնը
մնաց
անփոփոխ,
փողոցներում
մարդիկ
չէին
երեւում.
երթեւեկութիւնը
Ջրաղացի
եւ
միւս
թաղերի
մէջ
խզւած
էր.
շարժումը
փոխադրւած
էր
ներսը
եւ
այդ
շարժումը
ռազմական
էր,
դիրքերը
երկու
կողմից
էլ
ամրացւում
էին.
ամրացրին
հայերը
նաեւ
Տէր-Մարգարեանի
դրքը.
որը
իշխում
էր
թէ
կառավարատան
կամրջի
եւ
թէ
գլխաւոր
երթեւեկութեան
գծի
վրա։
Գայմագամը
տեսնում
էր
այս
բոլորը.
բայց
չէր
վստահանում
արգելել.
որովհետեւ
արգելքի
մի
փոքրիկ
փորձը
բաւական
էր.
որ
կռիւը
պայթէր.
իսկ
այդ
նա
չէր
ցանկանում։
Նա
սպասում
էր
ուժերի
եւ
հրահանգի.
ուստի
հարկահաւաքների
գլխաւոր
Մանսուրի
բանակցութիւնները
շարունակւում
էին։
Զինւորական
մարմինը
իր
հերթում
նոյնպէս
շարունակում
էր
բանակցութիւնը.
թէեւ
նա
համոզւած
էր.
որ
դրանից
ոչինչ
չի
դուրս
գայ.
շարունակում
էր.
որովհետեւ
նա
նոյնպէս
ժամանակ
շահելու
կարիք
ունէր։
Սուրհանդակ
էր
գնացել
քաղաք.
բայց
դեռ
չէր
վերադարձել.
իսկ
նրանից
շատ
բան
էին
սպասում։
Եւ
մինչդեռ
Թաղում
ժամանակ
շահող
բանակցութիւնները
շարունակւում
էին.
շրջաններում.
համաձայն
զինւորական
մարմին
հրահանգների.
տեղի
ունեցան
մի
շարք
ուշագրաւ
դէպքեր.
որոնք
եւ
հանդիսացան
կռւի
ազդակները։
Սիւտկին
գիւղում.
ինչպէս
տեսանք.
դրւած
էր
20
հոգուց
բաղկացած
կօրդօնի
գլխաւորն
էր
օնբաշի
Բահրին.
կառավարութեան
համար
մի
կարեւոր
ուժ։
Գիւղը
ընկած
է
ձորի
մի
պտոյտի
վրա.
Սիւտկին
գետի
աջ
ափին.
որտեղից
սկսւում
են
Կատար
կոչւող
լեռան
փէշերը,
գետի
ձախ
ափով
ձգւում
է
Վան-Թաղի
ճանապարհը։
Գիւղի
ծայրում
գետի
աջ
ափին
գտնւում
է
մի
տուն.
ուր
նստում
էր
կօրդօնը.
իսկ
նրա
դիմաց
գետի
ու
ճանապարհի
միւս
կողմում
ընկած
է
գերեզմանատունը
եւ
նորակառոյց
հայոց
դպրոցը
դեռ
եւս
չաւարտւած։
Սիւտկնա
կօրդօնը
պէտք
էր
մէջտեղից
վերացնել.
այդպիսի
մի
գործ
մենք
տեսանք
դեկտեմբերի
դէպքերի
ժամանակ։
Թէեւ
Սիւտկինը
ունէր
երկու
տասնեակ
զինւած
տղաներ.
բայց
որոշումը
հեշտութեամբ
կատար
ածելու
հմաար.
օգնութեան
հասաւ
նոյն
ձորի
վրա
գտնւող
Հաշկանց
գիւղի
դիրքը
պաշտպանող
Չաթօն
իր
մի
քանի
տղաներով։
Բայց
մինչեւ
այդ
Սիւտկնա
տղաները
արդէն
Վանի
ճանապարհը
փակել
էին.
որտեղից
հնարաւոր
էր
ժանդարմների
փախուստը։
Ժանդարմները
նկատելով
ինչ
որ
խորհրդաւոր
շարժումներ
գիւղում.
վերցրին
զէնքերը
եւ
դուրս
եկան
ճանապարհի
վրա
իբրեւ
վարժութիւններ
կատարելու,
սակայն
այդ
միջոցին
Չաթօն
աննկատելի
կերպով
մօտեցաւ
գիւղին.
գրաւեց
գերեզմանատան
վրա
իշխող
ժայռերը
եւ
մէկէն
բղաւեց,
-
Թասլիմ։
Այս
անսպասելի
էր
ժանդարմների
համար.
բայց
նրանք
րոպէապէս
իրենց
ձգեցին
դպրոցի
շէնքը
եւ
հրացանների
որոտը
բարձրացաւ։
Սկսւեց
սաստիկ
հրացանաձգութիւն
երկու
կողմերից.
որը
տեւեց
ամբողջ
մէկ
ու
կէս
ժամ։
Ժանդարմները
յամառ
կերպով
դիմադրում
էին.
մինչեւ
որ
տղաները
առաջանալով.
պաշարեցին
դպրոցը։
Առաջինը
ժանդարմներից
սպանւեց
օնբաշի
Բահրին.
մի
քաջ
կռւող
ուժ,
նրա
հետ
սպանւեց
նաեւ
մէկ
այլ
ժանդարմ,
այս
յուսահատութիւն
պատճառեց
ժանդարմներին
եւ
շուտով
նրանք
զէնքերը
վար
դրին
ու
անձնատուր
եղան։
Այստեղ
տղաները
ունեցան
մէկ
վիրաւոր։
Յանդուգն
Չաթօն
Սիւտկնա
կօրդօնը
գերելուց
յետոյ.
իր
խմբով
առաջացաւ
դէպի
Շահրուրա
բերդը.
այդ
լեռան
ստորոտում
գտնւող
Խանի
եւ
Գոմերի
կօրդօնները
նոյնպէս
վերացնելու
համար,
բայց
մինչեւ
որ
նա
տեղ
կը
հասնէր.
Սիւտկին
գիւղը
հրացանաձգութեան
ձայնը
առնելով
երկու
կօրդօններն
էլ
փախել
էին
ու
այդ
փախուստը
այնպէս
հապճեպ
էր
կատարւել.
որ
շատ
իրեր.
ինչպէս
եւ
բաւականաչափ
փամփուշտ
բաժին
էին
թողել
Չօթօին
եւ
նրա
տղաներին։
Այն
միջոցին.
երբ
կտաարւում
էին
Սիւտկին
գիւղի
կօրդօնի
վերացման
դէպքերը.
նման
դէպքեր
տեղի
ունեցան
նաեւ
գաւառի
ներքին
շրջանում։
Այդ
ժամանակ
Կաղպի
եւ
Կաճէթի
շրջանում
տուրքեր
գանձելու
պատրւակի
ատկ
շրջում
է
հարկահաւաք
պաշտօնեայ
Արիֆը։
Սովորաբար
հրակահաւաքները
իրենց
հետ
վերցնում
էին
մէկ
ժանդարմ.
այն
ինչ
Արիֆը
այս
անգամ
շրջում
էր
20
ժանդարմներով։
Ապրիլի
2-ին
Արիֆը
հասնելով
Կաղպի.
վերցրեց
իր
հետ
6
ժանդարմ
եւ
ուղեւորւեց
Թաղ.
իսկ
14
ժանդարմները
այդտեղից
գնացին
Սակ
եւ
իջան
ռէս
Նամիրի
տունը։
Այս
իմանալով.
Ծիծանց
գիւղացի
Գիւլմաիր
Մուրադեանը.
որը
շրջանում
յայտնի
էր
իր
քաջութեամբ.
մի
քանի
տղաներով
եկաւ
Սակ
եւ
գիշերով
ռէս
Նամիրի
տունը
պաշարեց։
Ժանդարմների
այս
խումբը
մէջ
տեղից
վերացնելու
գործը
յանձնւած
էր
սրան։
Գիւլամիրը
նախ
առաջարկեց
ժանդարմներին
անձնատուր
լինել.
նրանք
մերժեցին
եւ
սկսւեց
երկուստեք
հրացանաձգութիւն։
Տան
մէջ
պաշարւած
ժանդարմները
երկար
ժամանակ
դիմադրում
էին.
մինչեւ
որ
Գիւամիրը
ձեռնարկեց
հրդեհել
տունը։
Ժանդարմները
ստիպւած
եղան
փախչելու
ճանապարհ
որոնել,
նրանցից
երկուսը
տան
յետեւի
պատը
ծակելով
փախան
դէպի
Խլքտան
կամուրջը
եւ
ընկնելով
պահապան
տղաների
ձեռքը
սպանւեցին։
Մի
քանիսը
դուրս
թռան
փողոց
եւ
տեղը
գնդակահար
եղան,
իսկ
մի
քանիսն
էլ
պատը
ծակելով
մտան
գոմը
եւ
սկսեցին
այդտեղից
կռւել։
Կռիւը
այստեղ
կատաղի
բնոյթ
կրեց.
տաքարիւն
Գիւլամիրը.
նրա
հետ
միասին
նաեւ
կարճէթցի
Աբրօն
գրոհ
տալով
սպանւեցին։
Այս
միջոցին
օգնութեան
հասաւ
Խլքտան
կամուրջը
պահպանող
Ազօն
մի
աքնի
տղաներով.
կատաղած
յարձակւեց
գոմի
վրա
եւ
այդտեղ
եղող
ժանդարմներից
միայն
երկուսը
փախան
ազատւեցին.
մնացեալները
սպանւեցին։
Այստեղ
սպանւեցին
նաեւ
տղաներից
մէկը,
դա
Յովիկն
էր։
Այսպիսով
սպանւեցին
ժանդարմներից
12-ը.
տղաներից
3-ը,
բացի
այդ.
տղաներից
ձեռքն
անցաւ
14
լաւ
հրացան.
որը
աւար
էր
այդ
օրերի
համար։
Մինչդեռ
գաւառի
վերին
եւ
վարին
շրջաններում
զինւած
հայ
խմբերը
վերցնում
էին
մէջտեղից
կառավարական
կօրդօնները.
արեւելեան
շրջանում
սկսւեցին
քրդական
յարձակումները։
Արեւելեան
շրջան
կոչւում
է
Թաղի
ուղղութեամբ
Տիգրիսից
դէպի
արեւելք
ընկած
մի
շարք
հայկական
մանր
գիւղեր.
որոնք
զուրկ
են
պաշտպանւելու
յարմարութիւններից։
Այդ
գիւղերն
էին՝
Վախրով,
Առիգոմ,
Աքրուս,
Քրմենց,
Շեղջանց,
Առօսկի,
Կվերս,
Պաղկ
եւ
Պապոնց,
Բաղչկանց,
Շինօ,
Շամօ,
Երիցու
մզրաները.
ընդամենը
100
տուն
ժողովրդով։
Այդ
շրջանի
քիւրդերը
լուր
առնելով
Թաղում
ստեղծւած
դրութեան
մասին.
ուզեցին
յարձակւել
հայերի
վրա։
Հայերը
ստիպւած
եղան
ձգել
գիւղերը
եւ
գալ
համախմբւել
Քրմենցում
եւ
Պապոնց-Մզրայում։
Այս
օրերի
անց
ու
դարձի
մասին
Զին.
մարմնի
օրագրութեան
մէջ
արձանագրւած
է
հետեւեալը։
Ապրիլ
1.
Չաթօն
կը
գրէ.
որ
Սիւտկնում
կօրդօնը
վերցւած
է,
20
հոգուց
2-ը
սպանւած.
իսկ
միւսները
անձնատուր
են
եղած։
Ապրիլ
2.
Պապոնց-Մզրէից
Կրպօն
եկաւ.
նրա
պատմելով
այդ
շրջանի
հայերը
հաւաքւել
են
Քրմենց
եւ
Պապոնց-Մզրէն.
բաւականաչափ
քիւրդեր
Առօսկիի
վերեւից
ուզեցեր
են
յարձակիլ.
սակայն
գիւղացիների
ընդդիմութեամբ
ետ
են
քաշւեր։
Ապրիլ
3.
Սէթ
կը
գրէ,
Գիւլամիր
իր
ընկերներով
գիշերանց
կը
պաշարէ
Սակը.
կռիւ
կսկսի
իր
եւ
ոստիկաններու
մէջ.
մերոնք
ձեռք
են
բերած
14
հրացան
եւ
9-ը
մարթինի.
5-ը
մաւզէր։
Այս
դէպքերը
տեղի
ունէին
մինչեւ
ապրիլի
3-ը.
իսկ
ապրիլի
3-ը
նշանաւոր
է։
Ինչպէս
տեսանք
իր
տեղում.
Յովսէփ
Չօլօեանի
եւ
միւս
հինգ
տղաների
ձերբակալման
լուրը
հասել
էր
քաղաք.
երիտասարդների
մէջ
իրականացում
կար.
ղեկավար
շրջանը
պատրաստւում
էր
մարդ
ուղարկել
Շատախ
մտքերը
խաղաղեցնելու,
այդ
ցանկանում
էր
նաեւ
Ջէւդէտը.
իսկ
երիտասարդները
ոգեւորւած
ու
համոզւած
քաջ
շատախցիների
յաջողութեան
վրա.
հակառակ
էին
մարդ
ուղարկելուն։
Վերջապէս
Իշխանը
իր
երեք
ընկերներով
ճանապարհ
է
ընկնում
դէպի
Շատախ.
լուրը
հասնում
է
Սիւտկին.
եւ
տղաները
այդ
լուրի
վրա
վերցնում
են
զէնքերը
ու
18
գերւած
ժանդարմներին
արձակում
են։
Այդպիսով
այն
միջոցին.
երբ
Սիւտկինի
տղաները
սպասելով
խաղաղարար
մարմնի
գալուն.
արձակում
էին
գերւած
ժանդարմներին.
այդ
նոյն
միջոցին
Իշխանը
իր
երեք
ընկերներով
զոհ
էր
գնում
դաւադրութեան։
Բացւում
է
ապրիլի
4-ի
առաւօտը,
թաղեցիք
ոչինչ
չը
գիտեն
Հիրճում
կատարւած
դաւադրութեան
մասին
եւ
անհամբեր
են
դարձել.
չունենալով
քաղաքից
որեւէ
լուր։
Միւս
կողմից
տրամադրութիւնը
բարձրացրել
է
շրջաններից
հասնող
լուրերի
ազդեցութեան
տակ։
-
Պէտք
է
լուծել
տեւողական
սպանիչ
դրութիւնը.
եւ
որոշում
է
Զին,
մարմինը
եւ
հրահանգ
է
ուղարկում
դիրքերի
տղաներին՝
արգելել
ժանդարմների
ու
միլլիսների
անցուդարձը
փողոցներով։
Առաւօտեան
ժամի
10-ն
էր.
երբ
կառավարատնից
մէկ
միլլիս
դուրս
գալով.
եկաւ
եւ
ուզեց
կամրջով
անցնել
դէպի
Ջրաղացի
թաղը։
Տէր-Մարգարեանի
դիրքից
կամրջի
վրա
հսկող
զինւորը
եւ
Դաւիթ
Գիւլամիրեանը.
համաձայն
այդ
օրւան
հրահանգի.
ձայն
տւեց
միլլիսին.
որ
կամրջով
անցնելը
արգելւած
է։
Միլլիսը
ուշադրութիւնը
չը
դարձրեց
տղայի
խօսքերին.
տղան
ձայն
տւեց
երկրորդ
անգամ.
միլլիսը
շարունակեց
իր
ճանապարհը.
տղան
ձայն
տւեց
երրորդ
անգամ
ու
կրակեց։
Գնդակը
ծակեց
միլլիսի
կուրծքը.
նա
յետ
փախաւ
եւ
կառավարատան
շէմքի
վրա
վայր
ընկաւ։
Ահա
այս
եղաւ
Թաղի
կռիւների
ազդանշանը
եւ
երկու
կողմի
դիրքերից
միաժամանակ
սկսւեց
հրացանաձգութիւնը։
Հրացանաձգութիւնը
շարունակւեց
մինչեւ
երեկոյ.
կրակը
երկու
կողմից
էլ
տեղում
էր
անընդհատ.
բայց
ոչ
նոյն
չափով,
Զին,
մարմինը
հրահանգել
է
ամեն
կերպ
խնայել
փամփուշտը
եւ
հայ
դիրքերը
պատասխանում
էին
թշնամու
5-6
գնդակին
մէկ
գնդակով։
Թէ
ապրիլի
4-ին
սկսած
մինչեւ
22-ը
Թաղի
մէջ
կռիւը
ինչ
ընթացքը
ստացաւ.
թոյլ
տանք
պատմելու
Զին,
մարմնի
օրագրութեանը.
նաեւ
այն
պաշտօնական
գրութիւններին.
որ
փոխանակւում
էին
գայմագամի.
կուսակալի
եւ
Թաղի
ու
շրջանի
կռիւները
ղեկավարող
պաշտօնեաների
մէջ.
որքան
աւելի
պերճախօս
կերպով
լուսաբանում
են
կռւի
ընթացքը։
Ահա
Զին,
մարմնի
օրագրութիւնը։
Ապրիլ
4,
վարից
փախչող
ոստիկան
մը
Գելկանց
դիրքի
առաջ
ձերբակալւեց,
6
եւ
կէս
(11
եւ
կէս)-ին
հրահանգ
տրւեց
մեր
դիրքերի
առջեւից
թշնամու
երթեւեկութիւնը
կտրել,
հրացանաձգութիւնը
սկսւեց։
Չաթօն
տեղեկացնում
է.
որ
Խանի
ոստիկանները
փախուստ
են
տւած,
Խանը
այրւած
է
մեր
կողմից
եւ
գրաււած
240
մաւզէրի
ծայր
եւ
այլ
զինւորական
իրար։
Այսօր.
ինչքան
կարողցանք
ճշտել.
թշնմաին
5
զոհ
միայն
տւած
է.
մեզանից
ոչինչ։
Ապրիլ
5,
արշալոյսէն
աաջ
Զիրօն
եւ
Մուրօն
Ազգային
այրը
բարձրացրինք.
որտեղից
կարելի
է
թշնամու
երթեւեկութիւնը
խափանել։
Ապրիլ
6,
կռիւը
այսօր
շատ
դանդաղ
է.
երթեւեկութիւնը
թշնամու
դիրքերի
միջեւ
բոլորովին
կտրւած
է
մեր
կրակից.
իսկ
մեր
կողմ
երթեւեկութիւնը
թշնամու
դիրքերի
միջեւ
բոլորովին
կտրւած
է
մեր
կրակից.
իսկ
մեր
կողմ
երթեւեկութիւնը
լաւ
կերթայ՝
տնից
տուն
բացած
ներքնանցքների
շնորհիւ։
Թաղի
մի
ծայրից
միւսը
կարելի
է
հեշտութեամբ
գնալ
առանց
վնասւելու.
եւ
այս
արժանի
է
երկու
կողմի
մէջ
եղած
«կաբ-կաբօները»։
Ապրիլ
7,
կէս
օրից
յետոյ
Գոմերի
կողմ
ծուխը
պալան-պալան
բարձրացաւ.
մեր
տղաները
յաջողեր
են
ուրեմն։
Գիշեր
ջրաղացի
կամուրջը
վառել
տւին.
կը
կասկածէինք.
որ
գիշերւայ
մթութիւնից
օգտւելով.
այն
տեղից
թշնամին
ուժեր
կարող
է
անցկացնել
մեր
կռնակ.
այդ
կասկածն
էլ
մէջտեղից
վերացւեց։
Արեւելեան
շրջանը
ձեռքէ
գնաց.
խուժանը
այնտեղ
բաւական
աւերներ
գործելէ
յետոյ.
բաւականաչափ
ընտանիքներ
գերի
է
տարել։
Ապրիլ
9,
ժամը
2
(7)-էն
մինչեւ
հիմա
խաղաղ
անցաւ,
Սօղւանից
նամակ
առինք.
որ
Հաշկանց
հայ
գիւղը
վառւած
է։
Բօլս
կռիւ
է,
ուժեղ
խումբ
մը
օգնութեան
գնաց
այնտեղի
ընկերներին։
Երեկոյեան
իմացանք.
որ
Գոմերի
շուրջ
հաւաքւող
քիւրդերը
թողել
են
իրենց
տուն
ու
տեղ
եւ
փոխադրւել
են
Ծառնօս։
Գիշեր
ժամ
2
(7)-ին
բանդից
փախչող
Պայլօզը
լուր
բերեց.
որ
Յովսէփ
եւ
իր
ընկերները
բանդում
սպանւեցին։
Ապրիլ
10,
այսօր
3
հոգի
ճամբեցինք
թշնամու
դիրքերը
հետազօտելու.
մերոնք
ամենայն
յաջողութեամբ
մինչեւ
նրանց
դիրքերի
առաջ
կը
գնան
եւ
կը
կրակեն.
սարսափեցնելով
մնացած
բոլոր
դիրքերը։
Ապրիլ
12,
Վարպետ
Մանուկը
մի
քանի
բանւորների
հետ
ճամբեցինք
Խլքտան
կամուրջը
քանդելու.
10
օրից
ի
վեր
կաշխատեն
այդ
անտէր
կամուրջի
վրա.
դեռ
չը
քանդեցին։
Մեր
ամբողջ
մտահոգութիւնը
այդ
գծից
է.
պիտի
ասել.
որ
այդ
գիծը
պահպանողներ
թոյլ
են։
Ապրիլ
14,
Րէշատի
գահակալութեան
օրն
է.
քիւրդերը
իրենց
լուսավառութիւնը
գնդակների
բոցով
կանեն։
Հարուստներին
վրա
զինւորական
տուրքերի
բաշխումը
կատարեցինք.
զինւորների
կարիքները
հոգալու
համար։
Ապրիլ
16,
թշնամու
դիրքի
առաջ
Սահակ
ռումբ
մը
պայթեցուց.
ամբողջ
Մէդնքարը
դղրդաց։
Հարսանիք
լինի
կարծես.
ամէն
կողմից
կերգեն.
կը
պօռան.
հուռա
կը
կանչեն,
ոգեւորութիւն
շատ
լաւ
է։
Ապրիլ
17,
ձեռնարկւեց
թնդանօթ
մը
շինել.
այս
գործը
գլուխ
պիտի
հանի
Վարպետ
Կարապետը։
Ապրիլ
18,
Ազատ
կը
գրէ,
-
Ծառնօսցիներ
Հաշկանց
կամուրջից
անցնելու
փորձ
կանեն.
սակայն
այնտեղի
մեր
պահակի
ուժեղ
դիմադրութեան
վրա
չեն
յաջողի
եւ
5
զոհ
տալով
կը
հեռանան։
Ապրիլ
20,
մեր
շինած
թնդանօթները
այսօր
սկսեցին
գործել.
թշնամու
դիրքեր
հրաշալիօրէն
կը
քանդեն.
ամբողջ
ցերեկը
իրենց
դիրքեր
կը
լքեն.
բայց
գիշերը
գիշերը
նորէն
կը
վերաշինեն։
Ծիծանից
կը
գրեն.
որ
Մոկաց
խուժանը
անցել
է
մեր
սահմանը,
հրահանգեցինք
մեր
այն
կողմերի
ուժերին՝
կենդրոնանալ
Մոկս-Շատախ
սահմանի
յարմար
դիրքերի
վրա։
Ապրիլ
22,
ուշագարւ
է
արհեստանոցի
աշխատանքը.
եկեղեցու
բակը
ճշմարիտ
արեստանոց
է
դարձել։
Այստեղ
թնդանօթ.
այնտեղ
վառօդ
կը
շինեն.
մէկ
ուրիշ
տեղ
պարապ
փամփուշտներ
կը
լեցնեն
եւ
քանդւած
հրացանները
կը
սարքեն,
տպաւորութիւնը
մխիթարական
է։
Ժամ
3
(8),
Ազատ
եւ
Չաթօեան
եկան
մեզ
հետ
խորհրդակցելու.
որոշեցինք
Չաթօեանին
ճամբել
վարի
շրջան.
այնտեղի
գործերը
կարգադրելու։
Նրա
պարտականութիւնը
պիտի
լինի
Կաղպիի
հովիտի
գիւղերը
փոխադրել
Ծիծանց
եւ
շրջակայքը,
պզտիկ
ամփոփում
կուզենք
անել.
որովհետեւ
կը
նկատենք.
որ
այսքան
երկար
ճակատի
վրայ
մեր
դիմադրութիւնը
տեւական
չը
պիտի
կարողանայ
լինել։
Ապրիլ
23,
այսօր
նոր
թնդանօթ
մը
շինւեց
քալիբռ
4
մանտիմէտր.
երկարութիւն
1
եւ
կէս
մետր։
Այդ
թնդանօթով
այսօր
4
ռումբ
արձակեցինք։
Այժմ
էլ
տեսնենք.
ինչ
տեսակ
գրութիւններ
վարում
էին
տաճիկ
պաշտօնեաները
այդ
նոյն
օրերի
նկատմամբ։
Կուսակալութեան
Երէկ
առաւօտ
ժամ
6
(11)-ին.
կառավարական
կամիջից
անցնող
կռաւցի
Կուռտ
պէկի
ծառայողներից
Չալանկը՝
Յովան
էֆ.
դիրքից
տետւող
գնդակներից
ծանրապէս
վիրաւորւեց։
Կռիւը
մինչեւ
հիմա
սաստկաբար
կը
շարունակւի.
կրակը
կառավարատան
վրա
աւելի
ուժեղ
է.
միւս
կողմից
էլ
միւսիւլման
պաշտօնեաների
ապաստանած
վերեւի
թաղը
վտանգի
տակ
է։
Ամէն
տեղ
մեր
դիրքերը
պահելու
մէջ
ենք.
սակայն
դրութիւնը
շատ
ծանր
է.
ռազմանիւթ՝
միայն
1.
200
մաւզէրի
փամփուշտ
մնացեր
է։
Այս
հէրիֆներին
իրենց
դիրքերից
հանելու
համար.
լուրջ
զինւորական
ուժի
ամենախիստ
կարիքկայ։
Գիւղերից
անընդհատ
իրենց
օգնական
ուժեր
կը
հասնեն։
Մեր
ուժը
անպայմանօրէն
չը
պիտի
բաւականանայ։
Ամէն
պարագային
ամենայն
արագութեամբ
օգնութւին
ուղարկելնիդ
կը
խնդրւի։
4
ապրիլ
Գայմագամ
Համդի
Գայմագամին
1.
Դպրոցի
մէջ
եղող
ժանդարմներ
երեք
օրից
ի
վեր
անօթի
են.
եթէ
Հէշաթ-Շատախ
հաց
եւ
ոչխար
կայ.
իրենց
պէտք
եղածի
չափ
ուղարկեցէք,
նոր
եկող
ուժերից.
եթէ
կարելի
է.
4
զինւոր
էլ
այնտեղ
ճամբէք։
2.
Դպրոցի
եւ
մեր
դիրքի
մէջ
եղած
զինւորները
անպակաս
են.
ոչ
մի
կորուստ
չունինք։
3.
Դպրոցի
եւ
մեր
դիրքի
փամփուշտները
բոլորովին
սպառւելու
վրա
են։
4.
Մեր
դիրքի
մէջ
եղած
զինւորներից
2-ի
մարթինին
աւրւած
է.
հետեւաբար
մինչեւ
նորոգւիլը
կը
խնդրւի
փոխել։
5.
Ջրաղացից
լուր
չւոնինք.
ջրաղացպաններ
եւ
ոստիկաններ
քանիցս
կանչելով
հանդերձ.
ոչ
կը
պատասխանեն
եւ
ոչ
էլ
դուռ
կը
բանան։
6.
Մեր
դիրքի
թէ
ժանդարմներ
եւ
թէ
պաշտօնէութեանց
ընտանիքներ
երկու
օրւա
ցամաք
հացէն
ի
զատ
ոչինչ
ունին.
ինչ
որ
պէտք
է
հրամայեցէք։
7.
Ձեր
հրամանի
համաձայն
2
ոստիկան
Զարէի
դրան
առաջ
թէ
երէկ
եւ
թէ
այսօր
դիրքից
դիտելու
մէջ
են,
փամփուշտի
խնայողութիւն
կարելի
եղածին
չափ
կանենք։
8.
Եթէ
ուշագրաւ
լուր
մը
ունիք.
հաղորդեցէք։
Դատախազ
Մահմադ
Թէֆիկ
[1]
Գայմագամին
Գիշերւա
ժամ
7
եւ
կէս
(կէս)-ին
Վախրովից
եւ
Աքրուսից
15
զինւոր
ճամբւած
է,
նոյնիսկ
սուրհանդակ
Իւսուֆ
ճանապարհին
հանդիպած
է
նրանց.
չը
լինի
թէ
ուրիշ
տեղ
են
փախած,
դրանցից
զատ
5
պահեստի
զինւոր
էլ
ճամբած
եմ,
այստեղ
աւելորդ
ուժ
չը
կայ,
այստեղի
ուժերը
Թաղին
տիրող
դիրքերի
վրա
բաժանած
եմ.
մինչեւ
Հաշկանց
վրա
պահապաններ
դրած
եմ.
այնպէս
որ.
եթէ
նոր
ուժեր
չը
գան.
այս
կարեւոր
դիրքերից
մարդ
չեմ
կարող
ճամբել
ձեզ։
Այժմ
իմացայ
որ
Սիւտկինում
ձերբակալւած
Ծառնօսա
իմամի
տղան
թողնւած
է
եւ
այս
գիշեր
կուգայ։
5
ապրիլ
Շէֆքէթ
[2]
Գայմագամին
Փառք
Աստուծոյ.
այսօր
էլ
անվնաս
անցուցինք,
50
մաւզէրի.
50
մարթինի
փամփուշտ
ճամբեցէք.
հակառակ
դէպքում
ամօթապարտ
պիտի
մնանք։
Փամփուշտ
չը
կայ.
մեզի
չենք
կարող
պաշտպանել,
դպրոցի
եւ
մեր
դիրքի
համար
մի
քիչ
ալիւր
եւ
ոչխար
ճամբեցէք.
երէկ
ալ
պաշար
եւ
փամփուշտ.
հաց.
ոչխար
չեկաւ։
Եթէ
այս
էլ
անկարելի
է.
Թօյսուն
պէյին
հրամայեցէք.
որ
մէկ
երկու
չափ
հացահատիկ
յանձնեն
Էմին
էֆ.
-ի
տունը.
երկայնքով
աղալու
համար։
Իրերի
դրութիւնից
այնպէս
կերեւի.
որ
այս
խնդիրը
դեռ
կը
երկարի,
թնդանօթի
մասին
եթէ
լուր
ունիք.
սրտի
մխիթարանքի
համար
հաղորդեցէք։
Ձեր
հրահանգի
համաձայն
Այվազի
տունը
թէեւ
կը
պահպանենք.
սակայն
այնտեղ
մշտական
եւ
անկախ
ուժ
մը
հաստատել
անհրաժեշտ
է։
Դպրոցի
համար
որոշած
4
ժանդարմները
դեռ
չեն
եկած։
Գարունեանի
եւ
Կամուրջի
դիրքերը
երէկ
գիշերաւնից
ուժ
է
եկած։
Այս
առաւօտ
մեր
դիրքի
վրա
անդադար
կրակած
են։
Մօլլան
ԱՅվազի
տան
համար
այստեղից
ուժ
չի
կարող
ուղարկել։
Այս
իրիկուն
եթէ
փամփուշտ
չը
ճամբէք.
այստեղից
այդ
դուռը
չի
կարելի
պաշտպանել,
ասոնք
կանոնաւոր
զօրք
չեն.
հրաման
եւ
հրամանատար
չեն
ճանաչի.
զրկանքի
չեն
դիմանայ.
որտեղ
հանգիստ.
որտեղ
հաց
լինի.
այնտեղ
էլ
կը
վազեն.
հետեւապէս
սրտանց
հետ
վարւել
պէտք
է։
6
ապրիլ
Դատախազ
Թէֆիկ
Կուտ
բէյ
եւ
Քեալաշ
աղաներին
Այստեղի
եւ
դպրոցի
զինւորներին
փամփուշտ
չէ
մնացել.
հաց
երբէք
չկայ
արդէն.
երկտողս
առնելուն
պէս
2
ոչխար.
ալիւր
եւ
փամփուշտ
անմիջապէս
ճամբեցէք,
եթէ
ուշացնէք.
այս
երկու
դիրքերի
ուժը
չը
պիտի
կարողանայ
սպասել։
Կամուրջի
գլուխը
(Այվազի
տունը)
բռնելու
համար
Սալէհ
աղային
քանի
հոգով
անմիջապէս
փամբիր
գայ։
6,
ապրիլ
Դատախազ
Թէֆիկ
Գայմագամին
Կիմանամ
որ
Նորդուզի
գայմագամ
Խալըտ
բէյ
60
հոգով
Վախրով
հասած
է.
սակայն
Առիգոմ
եւ
Քրմենց
ապստամբների
կողմից
բռնւած
լինելու
պատճառաւ.
այնտեղեր
մաքրելուց
յետոյ
նոր
Թաղ
պիտի
հասնի։
6
ապրիլ
Շէֆքէթ
Ֆրգա
[3]
կօմանդան
Քեամիլ
բէյին
Ութ
օրից
ի
վեր
դիրքերի
մէջ
պահւտած
Թաղի
ապստամբների
դէմ
կը
կռւենք։
Թաղի
դիմադրութեան
յարատեւութիւնը
աշիրէթների
բարոյական
կորովը
կը
մեռցնէ։
500-ի
չափ
ֆիդայի
տուներու
մէջ
ապաստանած
են։
Շրջակայ
աւերւած
գիւղերից
էլ
անդադար
կուգան.
եթէ
մինչեւ
մի
քանի
օր
Թաղին
եւ
շրջակայ
բլուրներին
չը
տիրանանք.
այլեւս
ոչ
մի
բան
չի
կարելի
անել։
Սորա
համար
մի
թնդանօթ
եւ
պատերազմական
գիտութեան
հմուտ
մի
սպայի
ղեկավարութեան
տակ
կարեւոր
ուժ
մը
անհրաժեշտ
է։
Թէեւ
տարիներից
ի
վեր
իրենց
ծրագրած
ապստամբութիւնը
մէկէն
ի
մէկ
երեւան
հանեցին
եւ
միջոց
չը
տւին
մեզ
պատրաստւելու.
բայց
եւ
այնպէս
կառաւարութեան
պատիւը
պաշտպանելու
մէջ
ենք։
6
ապրիլ
Գայմագամ
Համդի
Կուսակալութեան
Ալանցիների
[4].
Ազդինանցիների
[5]
եւ
Խաւշտանցիների
[6]
հրացաններ
պակաս
են։
Այսօր
հրացանաւոր
միայն
Կուրտ
բէկի
60
մարդիկ
են.
որոնք
բոլորն
ալ
այստեղ
պատրաստ
են։
Թշնամիին
անհաւասար.
կամ
նոյնիսկ
նրանց
մէկի
դէմ
հինգ
զէնք
ալ
ունենանք.
յամենայն
դէպս
50
հատ
լաւ
հրացան
ուղարկւիլը
կը
խնդրւի։
Հակառակ
մեր
ձեռք
առած
ամեն
զգուշաւոր
միջոցներին.
Հայոց-ձորից
եւ
Ոստանից
մազապուրծ
եղող
եւ
լեռների
մէջ
պահւող
հայերը
մեր
շրջակայքը
լեցւելու
մէջ
են։
4
սնդուկ
մաւզէրի
եւ
4
սնդուկ
մարթինի
փամփուշտների
առաքումը
կը
խնդրւի։
6
ապրիլ
Գայմագամ
Համդի
Կուսակալութեան
Կռիւը
դիրքերի
ետեւից
անդադար
կը
շարունակւի
թէ
գիշեր
եւ
թէ
ցերեկ.
զինւորների
եւ
աշիրէթների
մօտ
2000
փամփուշտ
է
մնացեր։
Այրւած
գիւղերի
ապստամբները
կը
միանան
կենդրոնի
ուժերին։
Քիւրդերի
կողմից
շրջակայք
տեղի
ունեցող
թալանին
մասնակցելու
համար.
աշիրէթական
զինւորներ
իրենց
դիրքերը
թողնելով՝
մեր
ուժը
կը
պակասի։
Զինւած
հայերի
թիւը
այսօր
600
կենթադրւի։
Ջաղացներ
ամբողջապէս
գրաււած
են։
Ձեռքի
տակ
եղած
պաշար
մի
շաբթւան
հազիւ
բաւականանայ։
Եթէ
ներկայ
դրութիւնը
շարունակւի.
սով
առաջ
պիտի
գայ։
Աշիրէթ
[7]
եւ
աշիրէթապետներ
[8]
ալ
միեւնոյն
մտքի
մէջ
են.
կանոնաւոր
ուժ.
ռազմանիւթ
եւ
երկու
լեռնային
թնդանօթի
արագ
առաքումը
կը
խնդրւի։
7
ապրիլ
Գայմագամ
Համդի
Կուսակալութեան
Թաղի
կռիւը
աւելի
լուրջ
կերպարանք
կստանայ
եւ
կը
սաստկանայ.
ապստամբների
օգնութիւնը
օրից
օր
կաւելնայ։
Նորդուզի
մալը
միւտիր
այսօր
շէհիտ
(նահատակ)
եղաւ։
Հայոց-ձորի.
Գեաւաշի
եւ
Մոկսի
ուժերից
տեղեկութիւնը
չը
կայ.
մեզի
ամենից
շատ
զբաղեցնող
խնդիրը
ռազմանիւթի
պակասութիւնն
է։
Կռւի
սկզբից
մինչեւ
հիմա
ոչ
մի
տեղից
ռազմանիւթ
չեկաւ։
Ճանապարհ
ընկած
ռազմանիւթ
կարող
է
գրաււած
լինել.
դրա
համար
նորից
մարթինի
եւ
մաւզէրի
ռազմանիւթ
եւ
կանոնաւոր
թնդանօթ
մէկ
օր
առաջ
ճամբելնիդ
անհրաժեշտ
է.
որպէսզի
Թաղը
կարողանանք
մաքրել
եւ
ամբողջապէս
մաքրել։
Երէկ
գիշեր
հայերտ
կողմից
պաշարւած
Գոմեր
քիւրդ
գիւղը
պաշարումից
ազատւեց։
Նրա
մօտ
եղող
Հաշկանց
հայ
գիւղը
քանդւեց։
10
ապրիլ
Գայմագամ
Համդի
Հեռագիր
Շատախի
գայմագամին
Այսօր
այստեղից
10
սնտուկ
ռազմանիւթ
Կօռօպանի
ճանապարհով
ճամբեցի.
այստեղից
էլ
մէկ
ջոկատ
կը
մեկնի։
11
ապրիլ
Հայոց-Ձորի
միւտիր
Րիֆաթ
Շատախի
գայմագամ
Համդի
եւ
Նորդուզի
գայմագամ
Խալըտ
պէյերին
Ձեր
ապրիլ
8-ի
թւակիր
ծածկագիրը
ստացւած
է.
ապրիլի
9-ին
10
սնտուկ
մաւզէրի
ռազմանիւթ
Շատախի
համար
Հայոց-ձոր
ղրկւած
է,
այնտեղի
միւտիրը
կը
տեղեկացնէ.
թէ
ստացւած
եւ
ուղարկւելու
վրա
է.
բոլորովին
վստահ
եմ.
որ
այդ
ռազմանիւթը
այսօր
այդտեղ
կը
հասնի,
հաստատակամ
շարժւէք.
այս
ապստամբներին
ճնշել
եւ
խորտակել
է
կարեւոր
է։
Իրենց
ապաստանած
դիրքերը
քանդելու
համար
գրեցի
ֆրգա
կօմանդան
Քամիլ
բէյին.
որ
թնդանօթ
մը
ճամբէ։
Կը
յուսամ.
որ
թնդանօթը
այժմ
այդտեղ
հասած
է։
Վալի
Ջէւդէտ
Գայմագամին
1.
Երեկոյեան
ժամը
4
(9)-ին
մեր
դիրքի
վրա
շատ
սաստիկ
եւ
տեւական
կրակ
բացին.
բայց
ապարդիւն.
փառք
Աստուծոյ.
կորուստ
չունինք։
2.
Այսօր
ժամը
12
(5)-ին
տասնապետ
Օսմանի
կողմից
կամուրջի
դիրքի
շրջակայք
յարձակող
հայերից
մէկը
սպանւեց։
3.
Ձեր
երէկւա
հաղորդած
աւետիսից
բոլորս
էլ
շնորհակալ
ենք.
ինշալլահ
այս
իրիկուն
թնդանօթ
կը
հասնի։
4.
Ձեր
երէկւա
ղրկած
մարթինի
փամփուշտներ
չենք
ստացեր.
խնդրեմ
երեկոյեան
ուղարկեցէք։
5.
Զինւորներին
ցրւելու
համար
4
տուփ
էլ
մաւզէրի
փամփուշտ
ճամբեցէք։
14
ապրիլ
Դատախազ
Թէֆիկ
Կուսակալութեան
Թշնամու
ուժը
աւելանալու.
իսկ
մերը.
դժբախտաբար.
թալանի
երեսից
պակասելու
մէջ
է։
Թալանը
մեր
ձերքի
տակ
եղած
ուժի
մեծ
մասը
զատելով.
դիւրագրաւելի
հայ
գիւղերին
տիրանալու
արգելք
կը
դառնան։
Նորդուզից
եկող
Լազգին
իր
ճանապարհի
վրա
գտնւող
Քրմենց
եւ
Առիգոմ
գիւղերը
գրաւելուց
եւ
քանդելուց
յետոյ.
կենդրոնի
պաշտպանութիւնը
ստանձնող
քիւրդերը
իրենց
դիրքերը
թողնելով.
թալանի
դիմեցին
եւ
մի
քանի
օր
մեր
դիրքը
դժւարութեամբ
կարողացան
պահել։
Արդէն
յեղափոխութեան
առաջին
հարւածը
եղաւ
մեր
ամենաընտիր
ոստիկանների
նահատակւիլ
ու
ցրւիլը
Սիւտկնա
եւ
Սակի
մէջ։
Այս
կերպով
կառավարութեան
կանոնաւոր
եւ
գործադիր
ուժը
ջախջախւեց։
Եւ
որովհետեւ
յեղափոխութւինը
մէկէն
ի
մէկ
պայթեց.
պայթեց.
պահակախմբերի
մէջ
գտնւող
ոստիկանները
անկանոն
ու
ցրւած
վիճակի
մէջ
գտնւելով.
քրդական
աներեսութեան
արգելք
լինելիք
կանոնաւոր
ուժ
մը
համարեա
չկայ։
Ինշալլահ
երբ
այս
խնդիրները
վերջանան.
իրենց
դիրքերը
թողնող
եւ
անդադար
կեղծ
հիւանդ
ձեւացող
տասնապետ
եւ
չաւուշների
ցանկը
ձեզ
պիտի
տրւի։
Կարող
էք
լինել.
որ
մենք
մեր
հաստատակամութիւնը
չը
պիտի
կորսնցնենք.
եւ
այդ
հաստատակամութեան
ու
պաղարիւնութեան
շնորհիւն
է.
որ
հակառակ
հայերի
ծրագիրներին
եւ
իրենց
թափած
զոհողութիւններին.
կենդրոնի
Վերին
թաղը
ազատեցինք
եւ
15
օրից
ի
վեր
այնտեղի
մեր
դիրքերը.
չը
նայած
օրից
օր
թշնամիի
ուժերը
կաւելանան.
պահպանելու
կը
յաջողինք։
Այսօր
մեր
ուժը
250
հոգիէ
կը
բաղկանայ,
սրանցից
100-ը
հազիւ
մաւզէր
են.
մնացածներից
50-ը
մարթինի
են
եւ
մնացածն
էլ
կափաղլի
եւ
յունական
կրակներ
են։
Մաւզէրից
զատ
մնացած
հրացանների
ռազմանիւթը
ամբողջապէս
սպառւած
է։
Երեսուն
տարիներից
ի
վեր
այս
նենգ
ծրագիրը
իրագործելու
համար
իրենց
ձեռք
բերած.
որպէս
թէ
քրդական
թալանին
դէմ
դնելու
համար.
վերջին
սիստեմի
հրացան
եւ
առատ
փամփուշտը
կառավարութեան
դէմ
դարցուցին։
Այս
դաւադիրներին
իրենց
արժանի
պատիժը
վայրկեան
մը
առաջ
տալու
համար.
պէտք
եղած
թնդանօթ
եւ
անգործութեան
մատնւած
մարթինի
եւ
կափաղլի
հրացանների
համար
առատ
ռազմանիւթի
առաքումը
մէկ
անգամ
ալ
կը
համարձակենք
խնդրել։
16
ապրիլ
Գայմագամ
Համդի
Շատախի
գայմագամ
Համդի
եւ
Նորդուզի
գայմագամ
Խալըտ
բէյերին
Թնդանօթը
ճամբւած
է.
մինչեւ
այժմ
հասած
կը
լինի
ի
հարկէ։
Վանի
ապստամբներին
ամեն
օր
կը
ճնշենք.
մինչեւ
մի
քանի
օր
գործը
կը
վերջանայ։
Շատ
նպատակայարմար
է.
որ
Լազգին
ձեզ
մօտ
մնայ։
Իրմէ
շատ
գոհ
եղայ.
այդտեղ
էլ
մեծ
ծառայութիւն
կը
յուսամ
իրմէ։
Բոլոր
աշիրէթապետներին
կը
բարեւեմ.
հաղորդեցէք։
Ֆրգա
կօմանդան
[9]
Քեամիլ
բէյին
գրեցի.
որ
անմիջապէս
10
սնտուկ
ռազմանիւթ
արագօրէն
Շատախ
առաքէ.
շուտով
տեղդ
կը
հասնի։
Ձեր
բոլորիդ
ծառայութիւն
եւ
զոհաբերութիւն
կսպասեմ.
այս
քաֆիրներին
բնաջինջ
անելու
է։
Մինչեւ
Թաղի
գործը
չը
վերջանայ.
Լազգին
թող
ոչ
մի
տեղ
չերթայ։
22
ապրիլ
Վալի
Ջէւդէտ
Հետեւելով
Զինւորական
մարմնի
օրագրութեան
եւ
տաճիկ
պաշտօնեաների
մէջ
փոխանակւած
այս
գրագրութիւններին.
տեսնում
ենք.
որ
հայ
ժողովրդի
դրութիւնը
շրջաններում
գնալով
վատանում
էր։
Շատախին
օգնութեան
հասաւ
Նորադուզի
գայմագամ
Խալըտ
բէյը
60
ժանդարմներով
եւ
մի
քանի
պաշտօնեաներով։
Այդ
նախագահը.
որը.
համաձայն
պաշտօնական
գրութիւնների.
սպանւեց
Թաղի
մէջ։
Օգնութեան
եկաւ
Գրաւցիների
ցեղապետ
Լազգին
եւ
աւազակ
Շաքիրի
տղան
իր
հրոսակախմբով՝
աւարտելով
Հայոց-ձորում
սկսած
աւերը։
Խալըտ
բէյը
ճանապարհին
յարձակւեց
արեւելեան
շրջանի
հայ
ժողովրդի
վրա
եւ
գիւղերը
աւերեց,
ապա
վրա
հասաւ
Լազգին
իր
հրոսակախմբով
եւ
լրացրեց
Խալըտ
բէյի
պակաս
թողածը։
Այստեղ
կարեւոր
է
արձանագրել
հետեւեալը։
Ինչպէս
տեսանք.
դէպքերի
սկզբում
արեւելեան
շրջանի
հայերը
նեղւելով
քիրդերից.
եկան
համախմբւեցին
Քրմենց
եւ
Պապոնց-Մրզա
գիւղերում։
Քիւրդերը
եկան
պաշարեցին
այս
երկու
գիւղերը.
նրանց
դուրս
եկան
դիմադրելու
երկու
քաջ
հայեր,
դրանք
էին.
Քրմենց
գիւղացի
Յակօն
եւ
Աղէկի
Մանուկը,
դիմադրութիւնը
շարունակւեց
երեք-չորս
օր։
Յակօն.
որը
միայնակ
ամրացած
մէկ
այրի
մէջ
քաջաբար
շարունակում
էր
դիմադրութիւնը.
զոհ
գնաց
խաբեբայութեան.
նենգ
կերպով
դուրս
բերւեց
այրից.
սպանւեց
չարաչար
տանջանքներով
եւ
ժողովուրդը
անպաշտպանմնալով.
ենթարկւեց
խուժանի
վայրագութիւններին
եւ
130-ի
չափ
սպանւածներ
ու
գերիներ
տալով.
փախաւ
դէպի
Թաղը
եւ
այլ
կողմեր։
Միայն
պաշտօնէութիւնը
չէր.
միայն
ժանդարմներն
ու
միլլիսները
չէին.
որ
դուրս
եկան
հայերի
դէմ.
այլեւ
ցեղապետները
քիւրդ
խուժանով
ու
հրոսակախմբերով
հանդերձ։
-
Լազգիէն
շատ
գոհ
եղայ.
այդտեղ
էլ
մեծ
ծառայութիւն
կը
յուսամ
իրմէ.
բոլոր
աշիրէթապետներին
կը
բարեւեմ.
-
գրում
էր
Ջէւդէտը
Շատախի
գայմագամին։
Մոկսի
խուժանը
շարժւեց
Շատախի
սահմանից
ներս
եւ
արեւմտեան
շրջանը
վտանգւեց։
Վտանգւեց
նաեւ
հարաւային
շրջանը.
քիւրդերի
շարժումը
այստեղ
էլ
ծաւալւեց
եւ
Զին.
մարմինը
վարպետներ
ուղարկեց
Խլքտան
կամուրջը
քանդելու։
Թաղի
մէջ
դրութիւնը
նոյնպէս
ծանրացաւ,
Յովսէփը
իր
ընկերներով
գիշերանց
բերւեց
Հեռագրատան
կամրջի
վրա
ու
սպանւեց,
նրանցից
մէկը
-
Պայլօզ
Սափօեանը
մի
հրաշքով
կարողացաւ
գետը
նետւել
եւ
հոսանքից
քշւելով
ու
քարերին
զարկւելով
կիսաշունչ
իերն
ձգել
հայ
թաղամասը։
Տղայոց
դպրոցի
շրջանից
նեղւելով.
Զին,
մարմինը
կարգադրեց
Ջրաղացի
կամուրջը
վերցնել։
Չը
նայած
այս
բոլորին.
հայ
ժողովրդի
կորովը
Թաղի
մէջ
ոչ
միայն
չը
թուլացաւ.
այլ
ընդհակառակը
սպառնացող
վտանգի
ազդեցութեան
ատկ
նոր
թափ
ստացաւ։
Հայոց
եկեղեցին
վերածւեց
մի
բարդ
զինական
դարբնոցի։
Այստեղ
բերին
թափեցին
թօռերի
վրա
եղած
արճիճը.
կշիռի
քարերը
եւ
այլ
մետաղէ
իրեր։
Աշխատանքը
եռալ
սկսեց,
մի
տեղ
վառօդ
էին
պատրաստում.
միւս
տեղ
փչացած
զէնքերն
էին
նորոգում.
երրորդ
տեղ
փամփուշտներ
էին
լցնում։
Այս
բաւական
չէ.
շատախցին
այդ
նեղ
օրերին
ստեղծագործեց
իւրայատուկ
թնդանօթ,
դա
մի
բաւականին
երկար
խողովակ
էր
հինգ
շերտ
սպիտակ
թիթեղից
շինւած
եւ
վրայից
երկու
շերտ
հեռագրական
երկաթաթելերով
պատած
ու
փայտի
խոռոչի
մէջ
ամրացրած։
Մի
պրիմիտիւ.
նոյնիսկ
զաւեշտական
թնդանօթ.
սակայն
որը
սարսափ
է
ազդում
թշնամուն։
-
Թնդանօթը
զետեղեցինք
Օխիկեանի
տան
մէջ
եւ
սկսեցինք
հարւածել
Գլանկէի
դիրքը.
յաջող
է.
պատուհանի
փեղկերը
ամբողջ
քանդեց.
թշնամին
ահաբեկւած
պարպեց
այդ
դիրքը
եւ
անցաւ
կողքի
տունը.
-
ահա
թնդանօթի
վերաբերեալ
տողերը.
որ
բերում
ենք
Զինւորական
մարմնի
օրագրութիւնից։
Եւ
չը
պիտի
զարմանալ.
երբ
Շատախի
գայմագամը
ֆրգա
կօմանդանին
ուղղած
իր
գրութեան
մէջ
գրում
էր,
-
Թաղի
դիմադրութեան
յարատեւութիւնը
աշիրէթների
բարոյական
կորովը
կը
մեռցնէ.
500-ի
չափ
ֆիդայի
տուներու
մէջ
ապաստանած
են։
Իսկ
կուսակալին
գրում
էր,
-Թշնամիին
հաւասար
կամ
նոյնիսկ
նրանց
մէկի
դէմ
մենք
հինգ
զէնք
ալ
ունենանք.
յամենայն
դէպս.
50
հատ
լաւ
հրացանի
ուղարկւիլը
կը
խնդրւի։
Մէկին
հինգը
դարձեալ
քիչ
էր
համարում
գայմագամը
ըմբոստ
շատախցուն
զսպելու
համար։
Եւ
այս
կազմում
էր
տաճիկ
պաշտօնէութեան
հոգեբանութւինը
կռւի
ընթացքում։
Սակայն
մենք
դիմենք
կռւի
ընթացքին։
Կռիւների
ամբողջ
քսան
օրւան
ընթացքում.
ինչպէս
տեսանք.
դրութիւնը
հայերի
համար
բարդացաւ.
չը
նայած
հայ
կռւողների
հերոսական
ճիգրին.
արեւելեան
շրջանի
գիւղախումբը
աւերւեց,
արեւմտեան
շրջանում.
Մոկսի
սահմանի
վրա
քիւրդեր
երեւացին.
Հաշկանց
գիւղը
հրդեհւեց,
քիւրդերի
մասսայական
շարժում
նկատւեց
հարաւային
շրջանում։
Այսպիսով
արեւելեան.
արեւմտեան
եւ
հարաւային
կողմերից
թշնամին
սկսեց
նեղել.
հիւսիսային
շրջանն
էր
միայն
որտեղից
վատ
լուրեր
չէին
հասնում
եւ
որը
Զինւորական
մարմնին
չէր
զբաղեցնում։
Այո.
հիւսիսային
շրջանը
Զինւորական
մարմնին
չէր
զբաղեցնում.
եւ
ոչ
միայն
չէր
զբաղեցնում.
այլ
եւ
հանդիսանում
էր
մի
ուժեղ
պատւար.
պաշտպանելով
գաւառի
հիւսիսային
սահմանը
կառավարական
զօրքերի
խուժումից։
Այստեղ
կատարւած
կառավարական
զօրքերի
խուժումից։
Այստեղ
կատարւած
դէպքերը
եւ
ապաստան
գտած
ժողովրդի
բազմութիւնը
շատ
աւելի
մեծ
է.
որ
կարելի
լինէր
նրա
մասին
լռութեամբ
անցնել.
ուստի
մի
փոքր
կընդհատենք
մեր
պատմութիւնը
եւ
կանցնենք
հիւսիսային
շրջանում
կատարւած
անցքերին.
որոնք.
ինչպէս
տեսանք
սկզբում.
խիստ
առնչութիւն
ունէին
Թաղի
եւ
շրջանների
անցքերի
հետ։
[1]
Այս
պաշտօնեան
գտնւում
էր
Թաղի
տաճիկ
դիրքերից
մէկում
եւ
այդ
տեղից
էր
նամակ
գրում
գայմագամին,
չը
համարձակւելով
դուրս
գալ
դիրքից։
Ա-ԴՕ
[2]
Սա
Ալանցիների
միւդիրն
էր,
պաշտպանում
էր
Ծառնոսի
դիրքը
եւ
այդ
տեղից
էր
նամակ
գրում։
Ա-ԴՕ
[3]
Ֆրգա
նշանակում
է
դիւիզիա։
Ա-ԴՕ
[4]
Քրդական
ցեղ
-
ծնթ.
խմբ.:
[5]
Քրդական
ցեղ
-
ծնթ.
խմբ.:
[6]
Քրդական
ցեղ
-
ծնթ.
խմբ.:
[9]
Դիվիզիայի
հրամանատար
–
ծնթ.
խմբ.: