Մեծ դէպքերը Վասպուրականում 1914-1915 թուականներին

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱՒՈՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ


Մայիսի 3-ին. 27 օրւա յամառ կռիւներից յետոյ. տաճիկները քաշւեցին Վանից. Ջէւդէտը իր զօրքերով ու թնդանօթներով բռնեց փախուստի ճանապարհը եւ քաղաքն անցաւ զէնքին փարած հայերի ձեռքը։

Մայիսի 5-ի երեկոյեան ռուս բանակի առաջապահ հայ կամաւորների մի խումբ. Խէչօյի ղեկավրութեամբ. մտաւ Քաղաք. իսկ մայիսի 6-ի առաւօտեան տեղի ունեցաւ ռուսական բանակի մուտքը՝ գլխաւորութեամբ գեներալ Նիկօլաեւի [1] ։

Բանակի մուտքը եւ հայ ժողովրդի դիմաւորումը ցնծագին աղաղակների. ուրախ բացականչութիւնների եւ բուռն ողջոյնների մի ցոյց էր. որպիսին Վանը չէր տեսել երբէք։ Զօրքի մուտքը քաղաքի սահմանից ներս ողջունեցին միջնաբերդից որոտացող տաճկանան թնդանօթները. որոնցով երէկ տաճիկները հայ թաղերն էին ռմբակոծում, երկու սեռի մանուկները իրենց երգերով շուք էին տալիս ահագին բազմութեան խռնումին, աջ ու ձախ նետւող ծաղկեայ փունջերը զարդարում էին Խաչ-փողանի հրապարակը. որտեղից բանակն էր անցնում եւ իրենց շքախմբերով դիմաւորելու էին դուրս եկել հայ հոգեւորականութիւնն ու Վանը պաշարող հերոսները։

Ռուս զօրքին Խաչ-փողանի հրապարակի վրա ողջոյնի խօսք արտասանեց Արամը, իր ընկերներից նրան էլ վիճակւած կենդանի մնալ ու Վանի հերոսների ներկայացուցիչը հանդիսանալ. Վանը. որը եկաւ հայ ժողովրդի նորագոյն պատմութեան ամենագեղեցիկ էջը կազմելու։

Թէ Վանի գրաւումը եւ հայ ժողովրդի ռուս բանակին ցոյց տւած խանդավառ ցոյցերը ինչ տպաւորութիւն գործեցին ռուս զինւորական կազմի վրա. այդ երեւում է այն հեռագրից. որ գեներալ Նիկոլաեւը ուղղեց զօրաբանակի հրամանատարին։

 

Ահա այդ հեռագիրը։

 

10 մայիսի 1915 թ, Վան

Շնորհիւ զինւած հայ ժողովրդի եւ ղեկավարութեամբ ռուսահպատակ Արամի. Վանը մէկ ամիս պաշտպանւեց եւ երեք օրառաջ միայն հայերը գերակշռեցին ու տաճիկները սկսեցին նահանջել։ Քաղաքը այրւած է. ազատ են մնացել մի քանի հայաբնակ թաղեր եւ ռուսական հիւպատոսարանը։ Քաղաքինն մօտենալիս միջնաբերդի վրա տաճիկներից գրաւած վեց թնդանօթներից տեղի ունեցաւ ողջոյնի թնդանօթաձգութիւն (салют) եւ հայերը յանձնեցին ինձ բերդի բանալիները [2] ։ Ժողովուրդը եւ Վանի պաշտպանները եպիսկոպոսի [3] ու հոգեւորականութեան առաջնորդութեամբ կազմակերպեցին հանդիսաւոր ցոյցեր. բանակին դիմաւորեցին «Տէր պահեա զկայսրն» երգելով։ Ժողովուրդը եւ քաղաքի պաշտպանները շղթայ կազմած աղաղակում էին կեցցէներ եւ նետում էին ծաղիկներ։

Ահա այսպէս էր պատկերը Վանի. այն Վանի. որի դռների առաջ տաճկական թնդանօթների փոխարէն ռուս բանակինդիմաւորում էր հայ ժողովուրդը յաղթական փառքով. ողջոյնի ցոյցերով։

Եւ բնական է. որ Վանի պաշտպանող հայ ժողովուրդը բանակի հրամանատարի կողմից ճանաչւէր տոկուն. կարող. շինարար ժողովուրդ. որին կարելի կը լինէր յանձնել երկրի ժամանակաւոր կառավարութեան գործը։ Ու այդպէս էլ եղաւ։

Մայիսի 7-ին գեներալ Նիկօլաեւը Արամին նշանակեց ժամանակաւոր նահանգապետ. յանձնելով նրան Վանի եւ Վանի շրջակայ գաւառների կառավարութիւնը. ու յանձնարարելով կազմել հայերից կառավարական մարմին ու պահակներ։

Ահա այն երեք գրութեան պատճէները. որով Արամը նշանակւում էր Վանի ժամանակաւոր կառավարիչ։

 

I

Կօրպուսի շտապից գեներալ Նիկօլաեւին

Հեռագիր №5452

Համաձայն ձեր նշանակումի. հաստատում եմ Արամին Վանի ժամանակաւոր նահանգապետ. յանձնելով նրան Վանի շրջակայքի կառավարութիւնը։ Նա կազմելու է վարչութիւն միմիայն հայերից եւ յենւելու է հայ երկրապահների վրա։ Հիւպատոս նշանակելու առթիւ հեռագրեցի բանակի հրամանատարին եւ Թաւրիզի հիւպատոսին. որ ուղարկի ժամանակաւոր ներկայացուցիչ։

Գեներալ Օգանովսկիյ [4]

 

II

Վան. գեներալ Նիկօլաեւին

Հեռագիր №1709

Հրամանատարը [5] հաստատեց Արամի նշանակումը Վանի համար. միայն այն պայմանով. որ նա լիովին ենթարկւի զինւորական իշխանութեանը. այն է բերդապահ զօրքի գլխաւորին. որը նշանակւելու է. եւ որ Արամի միջոցով արիւն զինւորական իշխանութեան բոլոր կարգադրութիւնները։

Գեներալ Օգանովսկիյ

 

III

Հրաման Բայազէտի Զօրաբանակին

№24 1915 թ, 18 մայիսի

Կովկասի զօրաբանակի հրամանատարը Արամին նշանակեց Վանի ժամանակաւոր նահանգապետ. այն պայմանով. որ նա ենթարկւի զինւորական իշխանութեանը. այսինքն բերդապահ զօրքի գլխաւորին. եւ որ զինւորական իշխանութեան բոլոր կարգադրութիւնները արւին Արամի միջոցով։

Զօրախմբի կառավարիչ գեներալ-մայօր Նիկօլաեւ

 

Այս էր բնական ընթացքը այն բոլորի. ինչ որ տեղի ունեցաւ Վաի մէջ մէկ ամսւա ընթացքում։ Յաղթկաան կռւին յաջորդում էր կառավարելու եւ շինարար աշխատանքի շրջանը։

Հեշտ էր ասել. - գնա կառավարիր. - բայց հեշտ չէր նրա իրագործումը։

Դարերի ստրկութիւնը շալակած. վարից վեր նայած մի ժողովուրդ ժամանակաւոր կառավարութիւն պիտի հիմնէր. մարմիններ կազմէր. կառավարող ուժեր առաջ քաշէր եւ աւերւած երկիրը ու յոշոտւած ժողովուրդը խնամէր. եւ այն էլ դեռեւս վխտացող քիւրդ ցեղերի ու նրանց հետապնդող զօրքերի ներկայութեամբ։

Այո. հեշտ չէր իրագործել այդ բոլորը միասին մի ժողովրդի. որը պետական կեանք չէր ապրել. որը իր բաղդը տնօրինելու հնարաւորութիւնից զրկւած էր եղել դարերով։

Եւ այս տեղ է. որ հայ ժողովուրդը հրապարակ բերեց իր բնածին ընդունակութիւնները։ Ճիշտ է. նա պետական կեանք չէր ունեցել. իր բաղդը տնօրինելու հնարաւորութիւնից զրկւած էր եղել. բայց եւ այնպէս ունենալով սովորելու. առաջ գնալու եւ կուլտուրական ժողովուրդների հետ շփւելու ձգտում. ունեցել էր իր ներքին կեանքը. լինէր դա կրօնկաան. դպրոցական. ազգային-երեսփոխանական կեանք. որի շնորհիւ նա դաստիարակւել էր եւ լուսաւոր աշխարհից շատ ու շատ բան վերցրել ու իւրացրել։

Ահա այս կարող յատկութիւնների շնորհիւ Վանի մի բուռն ժողովովուրդ՝ նրա երիտասարդութիւնը գեներալ Նիկօլաեւի ապրիլի 7- գրութիւնն ստանալով անցաւ գործի. ձեռնարկեց հիմնել համապատասխան մարմիններ։

Ժողովրդական ֆունկցիաներ կատարող մարմիններ մենք տեսանք դեռ եւս 27 օրւա կռիւների ընթացքում։ Դրանք էին՝ Զին, մարմինը. Ռազմամթերքի. Նպաստից եւ Մատակարար յանձնաժողովները. Կարմիր խաչը. Քաղաքապետական ու Առողջապահական մարմինենրը. Ոստիկանական կազմը. Դատական մարմինը։ Այս մարմինների գործնէութիւնը պայմանաւորւած էր կռիւների տեւողութեան հետ եւ նրանց գործնէութիւնը. բնականաբար. կռիւների հետ էլ դադարեց։ Այժմ հարկաւոր էր կառավարական մի ամբողջ կազմ իր մարմիններով. խաղաղ ու շինարար սկսելու համար. եւ կազմւեց այդ կառավարութիւնը. կազմւեց ընդօրինակութեամբ կառավարական այն ձեւի. որ գոյութիւն ունէր տաճիկների տիրապետութեան օրով։ Մինչեւ լաւ ձեւերի անցնելը պէտք էր առժամանակ եղած ձեւով առաջնորդւել. այդ էր գործնականը. դրան էր վարժւած ժողովուրդը։

 

Խաչ-փողանի շարունակութեան վրա. դէպի վեր. Փոքր-Քեանտրչի կոչւող մասում գտնւում է ֆրանսիական Դօմինիկեան քոյրերի որբանոց-դպրոցը. սա երկու յարկանի մի ընդարձակ շէնք էր. իր ընդարձակ պատշգամբով ու յարմարութիւններով՝ շինւած 1910 թւին։ Ռուս-տաճկական պատերազմից յետոյ տաճիկ կառավարութիւնը այս շէնքը գրաւեց. իսկ Վանի կռիւների ժամանակ անցաւ հայերի ձեռքը։

Ահա այս շէնքի մէջ զետեղւեց հայկական կառավարութիւնը։ Պատշգամբների վրա բացւող դռների ճակատների փակցւեցին ցուցանակներ հետեւեալ մակագրութիւնենրով «Շրջանային վարչութիւնը». «Տնտեսական մարմին». «Գաւառային վարչութիւն». «Քաղաքապետարան». եւայլն եւայլն։

Այդ ցուցանակները ներկայացնում էին քառակուսի կարմիր կտաւներ՝ վրանները սպիտակ գլխատառերով գրւած։ Ֆօնը կարմիր էր. գրւածքը սպիտակ։ Հայ ժողովուրդը անհաշիւ զոհեր էր տւել. արեան լճեր գոյացրել ու անբացատրելի մղումով նրա առաջին կառավարութեան ցուցանակները հրապարակ եկան կարմիր գոյնով։ Այդ գոյնը դարձել էր հայ ժողովրդի գոյութեան սիմւօլը եւ այդ սիմւօլով առաջին անգամ դուրս եկաւ նա աշխարհի առաջ։

Ժամանակաւոր հայկական կառավարութեան հիմքը դրւեց. նշանակւեցին պաշտօնեաներ. բացւեցին հիմնարկութիւնները եւ այս մասին յայտարարւեց մի կոչով. որը իր ոճով. իր տոնով կը մնայ իբրեւ պատմական մի փաստաթուղթ։

Ահա այդ կոչը։

 

Հայ ժողովրդին

Քաղաքացիներ,

Ռուսական յաղթական բանակի առաջխաղացումը նոր դարագլուխ եւ իրաւակարգ կը բանայ մեր քաղաքի ու գաւառների իրաւազուրկ ժողովրդի համար։ Դարերու ստրկութեան եւ քաղաքական ճնշումներու վախճանն է. որ մենք կապրինք այս օրերուն. հայ ժողովրդի շինարար եւ ստեղծագործող ոգիի ծնունդն է. որ մենք կը տօնենք այժմ։

Ռուս զօրքերու հրամանատարը. գեներալ Նիկօլաեւ գնահատելով Վասպուրականի հայ ժողովրդի հերոսական ջանքերը՝ թուրք կառավարութիւնը անզօր դարձնելու իր ազգասպան քաղաքականութեան մէջ եւ հաւանելով հայ ժողովրդի ազգային կուլտուրական ձգտումները. բարեհաճեցաւ 7 մայիս 1915. №16 մասնաւոր հրամանագրով ինձ նշանակել քաղաքի եւ շրջանի կառավարիչ. եւ կազմակերպել նոր գործը իր բոլոր ճիւղերով։

Այսօր արդէն կազմակերպւեցան Ոստիկանական. Դատական. Գիւղատնտեսական եւ Գաղթականական. Քաղաղապետական եւայլ վարչութիւններ։

Ասով կը յայտարարեմ ամբողջ ժողովուրդին. որ նոր կառավարութիւնը կազմակերպւած ըլլալով. անհրաժեշտ է բոլոր գործերու ամար դիմել նոր կառավարութեան յանձնախումբերուն. քաղաքի եւ շրջակայքի մէջ բնականոն վիճակ ստեղծելու համար։

Ներկայ պատմական պատասխանատու օրերուն մէջ հայ ժողովուրդը միայն մէկ նշանաբան պիտի ունենայ եւ համախմբւել ամբողջ եռանդով կառավարութեան շուրջը. վերակազմակերպելու համար կեանքը քաղաքի ու շրջանի մէջ. արժանի լինելու քառորդ դարէ մղած պայքարի մէջ ընկած հերոսներու յոյսերուն եւ յիշատակին. ու միշտ բարձր պահելու համար հայ ազգի կուլտուրական պաշտօնի գիտակցութիւնը Փոքր-Ասիոյ այս ծայրագաւառին մէջ։

Ռուս գեներելը մեր այս յոյսերու լիակատար գիտակցութեամբ էր. որ հայ ժողովրդի եւ իմ հանդէպ ցոյց տւաւ այդ մեծ վստահութիւնը։

Քաղաքացիներ. ձեզ կը մնայ մեր այդ յաւակնութեանց եւ յոյսերուն ընդառաջ գնացող յաղթական բանակի եւ գեներալի վստահութիւնը բացարձակապէս արդարացնել եւ աւելի լաւագոյնին արժանի եւ պատրաստ գտնւիլ։

1915 մայիս 8

Վանի շրջանի կառավարիչ Արամ

 

Այս կոչի տակ դրւած էր մի հատիկ անուն - «Արամ». բայց նա անհատի կոչ չէր. այլ մի ժողովրդի, դա մի հաւաքական կոչ էր. որի մէջ խօսում էր հայ ժողովուրդը իր հետ. որի մէջ տասնեակ տարիներ գոյութեան ու մահի կռիւը մղող. պայքարող ժողովուրդը կոչ էր ուղղում իր բոլոր տարրեին՝ գալ համախմբւել ընդհանուր գործի շուրջը եւ իրականացնել երէկւա երազանքները։

Ու բացւեցին հիմնարկութիւնները. գրաւեցին նրանց մէջ պաշտօնեաները. սկսւեցին դիւանական կեանքին յատուկ գրագրային աշխատանք զուտ հայկական լեզւով. պատերը զարդարւեցին քարտէզներով. ցուցանակներով. գրութիւնների դարսերով։ Կառավապական շէնքի դրսի պատերը նախշւեցին զանազան բովանդակութիւն կրող ազդերով ու ծանուցումներով։ Խնդրատու ու բողոքաւոր հասարակութիւնը խռնւեց կառավարութեան շէնքի դուրսն ու ներսը եւ սկսւեց եռուն կեանքը։

Ահա Վանի հայ իրականութեան մէջ տեղի ունեցած այս ակտը արձանագրում ենք. տալով նրան պատմական արժէք։

 

Հայկական կառավարութեան շէնքը բակի կողմից ունէր հետեւեալ տեսքը, պատշգամբի վրա բացւող մի շարք սենեակները փողոցից սկսած նախ ձգւում էին արեւելեան ուղղութեամբ. ապա անկիւն կազմելով թեքւում էին դէպի հարաւ եւ բաւականին առաջանալով նորից թեքւում էին դէպի արեւելք բակի խորքը. կազմելով բեկուն մի շարք։ Շէնքը ինչպէս տեսանք. երկու յարկանի էր. տակի յարկը միացած էր վերի յարկի հետ երկու փայտեայ լայն սանդուխներով։

Վերի յարկում զետեղւած էին հետեւեալ հիմնարկութիւնները։

1. Նահանգային վարչութիւն

2. Նահանգապետի դիւանատուն

3. Գաւառային վարչութիւն

4. Տնտեսական մարմին

5. Դատաստան

6. Ընդհանուր դատախազութիւն

7. Հաշտարար դատարան

8. Բանդային վարչութիւն

 

Տակի յարկում զետեղւած էին

1. Քաղաքապետարանը

2. Քաղաքապետի դիւանատունը

3. Ոստիկանական տեսչութիւնը

4. Ոստիկանապետի դիւանատունը

5. Ոստիկանների կացարանը

6. Բանդը

 

Բացի այս. քաղաքի մասերում գոյութիւն ունէին ոստիկանական բաժանմունքներ իրենց ոստիկաններով։

 

Հայկական կառավարութեան գործող մարմինները աւելի շատ էին. քան առաջ բերած ցանկը։ Կառավարութեան շէնքը բաւականաչափ ընդարձակ չէր. որ կարելի լինէր բոլոր մարմիններին զատ-զատ դահլիճներ յատկացնել, կային մարմիններ. որ դեռ իրականութիւն չէին գտել, գործը նոր էր. աշխատանքի սկիզբը եւ հայկական կառավարութիւնը իր բոլոր մարմիններով դեռ չէր ցուցադրւած ժողովրդի առաջ։ Չը նայած դրան. այն. ինչ որ արւել էր մի քանի շաբաթների ընթացքում. այդ էլ ահագին գործ էր։

 

Հայկական կառավարութիւնը իր ամբողջ կազմով հետեւեալն էր,

1. Նահանգային խորհուրդ

Սա հայկական կառավարութեան գլխաւոր մարմինն էր. որը քննում ու հաստատում էր նահանգի ել եւ մտից նախահաշիւը. պատասխանատւութեան էր կանչում պաշտօնեաներին. ինչպէս եւ նշանակում էր նրանց իրենց պաշտօնների մէջ. կամ արձակում պաշտօններից, կարգադրում էր նահանգի հողային. կրթական. ոստիկանական եւ սահմանների ապահովութեան հարցերը. ինչպէս եւ հարկերի վերաբերեալ խնդիրները։ Այս մարմինը հանդիսանում էր նահանգի. այսպէս ասած. օրէնսդիր եւ միաժամանակ գլխաւոր կարգադրիչ մարմինը. որը տնօրինում էր նահանգի ընդհանուր խնդիրները։

Նահանգային խորհրդի անդամներն էին,

Արամ Մանուկեան - Նահանգապետ

Կարապետ Այճեան - Ընդհանուր քննիչ

Սիրական Տիգրանեան [6] - Փոխ-նահանգապետ

Աղաբէկ Համբարեան - Դատարանի նախագահ

Պետրոս Մոզեան - Քաղաքապետ

Միքայէլ Մինասեան - Կրթական տեսուչ

Պարոյր Լեւոնեան [7] - Նահանգապետի օգնական

Հրանդ Գալիկեան - Ընդհանուր դատախազ

Խաչատուր Զենոբեան- Երկրագործական տեսուչ

Գէորգ Ճիտէչեան - Տնտեսական մարմնի նախագահ

Դաւիթ Փափազեան - Ոստիկանապետ Աւետիս Թէրզիբաշեան

Կոստանդին Համբարձումեան

Սարգիս Արարատեան

 

2. Նահանգային  վարչութիւն

Սա հանդիսանում էր նահանգի գլխաւոր գործադիր մարմինը։

Սրա կազմը հետեւեալն էր,

Արամ Մանուկեան - Նահանգապետ

Սիրական Տիգրանեան - Փոխ նահանգապետ

Պարոյր Լեւոնեան - Նահանգապետի օգնական

Արտակ Դարբինեան [8] - Դիւանապետ

Կարապետ Աճէմեան - Հաշւակալ

Տիգրան Թէրլէմէզեան - Գանձապահ

Յովհաննէս Մխիթարեան - Քարտուղար

Գործավարներ

Ներսէս Պասեան

Արփիար Սաֆրաստեան

Մաղաք Շալջեան

Վաղարշակ Կզարթմեան

Նիկողայոս Հայրապետեան

Գաբրիէլ Շահինեան

 

3. Տնտեսական մարմին

Սա հանդիսանում էր նահանգի ամբողջ տնտեսական մասը վարող. ինչպէս եւ տասանորդի տուրքը աճուրդի դնող եւ այլ եկամտային խնդիրները կարգադրող ու գանձել տւող գլխաւոր մարմինը։

Այս մարմնի կազմը հետեւեալն էր։

Գէորգ Ճիտէչեան - Նախագահ

Արմենակ Սարգսեան - Վերաքննիչ

Յարութիւն Շալաջեան - Գանձապահ

Յակոբ Տէր-Յակոբեան - Հաշւակալ

Գալուստ Թորգոմեան - Ատենապետ

Կարապետ Զաքարեան - Քարտուղար

Վարդան Դարբինեան - Գործավար

Կարապետ Ճիտէչեան - Գործակատար

 

4. Քաղաքապետական վարչութիւն,

Այս մարմինը մօտաւորապէս կատարում էր այն ֆունկցիաները. ինչ որ Ռուսաստանում քաղաքային խորհուրդներն իրենց վարչութիւններով։

Այս մարմնի կազմը հետեւեալն էր,

Պետրոս Մոզեան - Քաղաքապետ

Անդամներ

Արմենակ Վուվունիկեան

Վահրամ Տ, Պօղոսեան

Մկրտիչ Հիւսեան

Վահան Մարութեան

Լեւոն Բուլղարացի - Երկրաչափ

Լեւոն Գրիգորեան - Առողջապահական քննիչ

Ղարիբջան Դեղգիրեան - Գանձապահ

Գալուստ Բաբաջանեան - Ճարտարապետ

Տիգրան Յովհաննիսեան - Քարտուղար

 

5. Կրթական Տեսչութիւն

Այս մարմինը վարում էր նահանգի կրթական գործը։

Մարմնի կազմը հետեւեալն էր,

Միքայէլ Մինասեան - Կրթական տեսուչ

Անդամներ

Եղիազար Ռշտունի

Մարտիրոս Նալբանդեան

Հրաչիա Տէր-Յովհաննիսեան - Քարտուղար

 

6. Երկրագործական Մարմին

Սա զարգացնելու էր երկրագործութիւնը. հայթայթելու էր երկրագործական նորագոյն գործիքներ եւ կազմակերպելու էր փոխառութեան գործը երկրագործ դասի մէջ։

Այս մարմնի կազմը հետեւեալն էր,

Խաչիկ Զենոբեան - Տեսուչ. աւարտած Բրուսայի երկրագործական վարժարանը։

Արշաւիր Աւետաղայեան - Տեսչի օգնական. շերամապահ։

 

7. Առողջապահական Մարմին

Սա հսկում էր նահանգի առողջապահական պայմանների. ինչպէս եւ քաղաքի մաքրութեան վրա։

Այս մարմնի կազմը հետեւեալն էր,

Բժ. Արտաշէս Բաբալեան - Նախագահ։

Անդամներ

Մամբրէ Մկրեան

Յակոբ Եագօեան

Խաչիկ Գալստեան - Վիրաբոյժ

 

8. Առեւտրական մարմին

Սա կարգաւորելու ու զարգացնելու էր վաճառականութիւնը նահանգի մէջ. զարկ էր տալու արդիւնաբերական ձեռնարկութիւններին. ինչպէս եւ լուծելու էր զանազան խնդիրներ. որ արող էին ծագել վաճառական դասի մէջ։

Այս մարմնի կազմը հետեւեալն էր,

Համազասպ Տէր-Պօղոսեան - Նախագահ

Անդամներ

Աւետիս Շահբաղլեան

Մկրտիչ Հիւսեան

Յովհ, Փիրումեան

 

9. Ոստիկանական Տեսչութիւն

Սա հսկում էր յատկապէս քաղաքի վրա։

Ոստիկանական տեսչութեան կազմը հետեւեալն էր,

Դաւիթ Փափազեան - Ոստիկանապետ

Ղեւոնդ Խանջեան - Ոստիկանապետ օգնկաան

Պետրոս Գրիգորեան - Օգնական ռուսական բաժնի

Հրանդ Կարինեան - Քարտուղար

Յովսէփ Քարտաշեան - Քարտուղարի օգնական

 

Ոստիկանական մարմինը ունէր քաղաքում հինգ շրջանային բաժանունքներ. ուր պաշտօնավարում էին,

5 Շրջանապետներ

5 Շրջանապետների օգնականներ

5 Քարտուղարներ

60 Հետեւակ ոստիկաններ

12 Հեծեալ ոստիկաններ

 

Յիշեալ շրջանապետներն էին,

1. Գրիգոր Ճոնեան - Կենդրոնական թաղում

2. Արմենակ Դեղձունեան - Նորաշէնի թաղում

3. Արմենակ Տէր-Թովմասեան - Մեծ Քեանտրչիում

4. Մկրտիչ Գարասէֆէրեան - Արարքում

5. Ռուբէն Առեղցեան - Քաղաքում

 

Ոստիկանական կազմի մէջ հաշւում էին նաեւ.

1 Բանդապետ

1 Օգնական

1 Քարտուղար

2 Դռնապան

 

10 Դատարանական Կազմ

 

Ա. Հաշտարար Դատարան

Ռուբէն Շատւորեան - Դատաւոր

Ենօք Պուրանեան - Քարտուղար

Միհդատ Բրուտեան - Գործավար

 

Բ. Հարցաքննիչ դատաւորութիւն

Պօղոս Չիթչեան - հարցաքննիչ դատաւոր

 

Գ. Շրջանային Դատարան

Աղաբէկ Համբարեան - Նախագահ

Եղիշէ Քաջունի - Դատարանի անդամ

Արսէն Հացագործեան - Դիւանապետ

Խաչատուր Գէորգեան - Քարտուղար

Գործավարներ

Մարգար Ազնաւուրեան

Բարունակ Դարբինեան

 

Դ. Ընդհանուր Դատախազութիւն

Հրանդ Գալիկեան - Ընդհանուր դատախազ

Մարկոս Պալտօշեան - Քարտուղար

 

Ե. Գործադիր Պաշտօնէութիւն (դատարանի որոշումները գործադրող(

Դերջան Սինանեան - Գործադիր պաշտօնեա

Գրիգոր Քաջբերունի - Քարտուղար

 

Զ. Ընդհանուր Քննիչութիւն

Սա հսկում էր բոլոր մարմինների գործառնութեան վրա։

Կարապետ Այճեան - Ընդհանուր քննիչ

Պետրոս Աշչիպաշեան - Քարտուղար

 

11. Գաւառային Վարչութիւն

Այս մարմինը կազմում էր շրջանային վարչութեան մէկ ճիւղը եւ վարում էր գաւառապետութիւնների գործը։

Այս մարմնի կազմը հետեւյալն էր,

Արմենակ Փոխանեան - Դիւանապետ

Միհրան Մուրադեան - Քարտուղար

Սարգիս Սիմօնեան - Գործավար

 

12. Գաւառապետութիւններ

Ամբողջ նահանգը բաժանւած էր 4 գաւառների եւ 12 գաւառակների. որոնց կառավարում էին գաւառապետները։ Ժողովուրդը մեծ մասամբ գաւառապետներին կոչում էր գայմագամ. իսկ գաւառականների կառավարիչներին մուդիր. ինչպէս որ գործ էին ածում տաճիկ կռաավարութեան օրօք։

 

Գաւառներն ու գաւառականները հետեւեալներն էին,

1. Շատախի գաւառ

Գաւառապետ - Սամուէլ Մեսրոպեան

2. Գեաւաշի գաւառ

Գաւառապետ - Լեւոն Շաղօեան

3. Արճէշի գաւառ

Գաւառապետ - Նշան Ժամագործեան

4. Ալջաւազի գաւառ

Գաւառապետ - Փանոս Մարութեան

5. Հայոց-ձորի գաւառակ

Գաւառապետ - Նալբանդ Նշան

6. Բերկրիի գաւառակ

Գաւառապետ - Գագիկ Թոխմախեան

7. Արտամետի գաւռաակ

Գաւառապետ - Յովհաննէս Գեամչեան

8. Շահբաղիի գաւառակ

Գաւառապետ - Աբէլ Աղւանեան

9. Ալիւրի գաւառակ (Թիմար(

Գաւառապետ - Յարութիւն Հիւսեան

10. Ջանիկի գաւառակ (Թիմար(

Գաւառապետ - Աբգար Սէմէրճեան

11. Արճակի գաւառակ

Գաւառապետ - Շիրին Յակոբեան

12. Խօշաբի գաւառակ

Գաւառապետ - Արմենակ Տէր-Պօղոսեան

13. Մոկսի գաւառակ

Գաւառապետ - Գրիգոր Նահապետեան

14. Նորդուզի գաւառակ

Գաւառապետ - Պետրոս էֆ,

 

Երկու գաւառակներ. որոնք պիտի կազմւէին Կարճկանում. դեռ չէին կազմւել. որովհետեւ այդ շրջանի ժողովուրդը շարունակւող կռիւների պատճառով դեռ չէր վերադարձել իր տեղը։

Ուշագրաւ է այն երեւոյթը. որ Հայկական Կառավարութեան կազմի մէջ մտել էին գլխաւորապէս ինտելիգենտ ուժեր. խոշոր մեծամասնութեամբ ուսուցիչներ ու տեսուչներ. թէեւ այդտեղ տեղ էին գրաւել նաեւ տաճիկ կառավարութեան օրօք եղած հայ պաշտօնեաներ ու բաւականաչափ վաճաշականներ։ Մի խօսքով Հայկական Կառավրաութիւնը իր կազմով ներկայացնում էր Վանի գիտակ երտիտասարդութիւնը։

Կարեւոր է յիշել նաեւ այն. որ Հայկական Կառավարութեան մէջ գործելու հրաւիրւեցին մի շարք կովկասահայ ինտելիգենտ ուժեր. ինչպէս եւ մի քանի բարձրագոյն կրթութիւն ստացած մարդիկ. եւ այս հարկադրում էր կարիքը։ Նահանգը գտնւում էր ռուսական բանակի գործողութիւնների շրջանում. ամէն քայլափոխում կարիք էր լինում գործ ունենալ  ռուս զօրքերի հետ. հարկաւոր էին ռուսերէն լեզու գիտցողներ. եւ կովկասահայ ինտելիգենտ ուժերի ներկայութիւնը այնպէս անհարժեշտ դարձնելու. որ շատ գաւառապետների տրւեցին կովկասահայ օգնականներ։

Գաւառապետութիւնները հետզհետէ կազմակերպւեցին. մէկ-երկու գաւառներում նոյնիկս վարչական կազմը բարդ կերպարանք ընդունեց. ընդօրինակելով կենդրոնական կառավարութեան ձեւը։ Գաւառական այդ ձեւի մասին գաղափար կազմելու համար. կը բերենք այստեղ գաւառական վարչութիւններից մէկի պատկերը։ Ահա այդ։

Շատախի գաւառապետութիւնը կազմւած էր հետեւեալ մարմիններից ու պաշտօնեաներից։

 

1. Գաւառական Վարչութիւն

Սամուէլ Մեսրոպեան - Գաւառապետ

Հմայեակ Բաղդասարեան - Քարտուղար

Հմայեակ Չօլօեան - Գանձապահ

 

2. Տնտեսական մարմին

Մինաս Մուրադեան - Նախագահ

Սահակ Մարտիրոսեան - Քարտուղար

Արամ Դանիէլեան - Գանձապահ

 

3. Դատական Մարմին

Միհրան Չօլիկեան - Նախագահ

Դաւիթ Խաչատրեան - Անդամ

Յակոբ Թոմասեան - Քարտուղար

Տիգրան Սարգսեան -Գործավար

 

4. Քաղաքապետութիւն

Շահէն Կուժիկեան - Նախագահ

Ասպատուր Ազիզեան - Անդամ

 

5. Ոստիկանական Կազմ

Տիգրան Բաղդասարեան - Ոստիկանապետ

Ազատ Սիմօնեան - Օգնական

Սահակ Թրշօեան - Քարտուղար

Տիգրան Մկրտչեան - Գործավար

Պօղոս Դանիէլեան - Շրջանապետ

Մարգար Մովսէսեան - Քարտուղար

 

Գաւառական վարչութիւնների հետ միաժամանակ կազմակերպւեց նաեւ գաւառական ոստիկանութիւնը եւ երկու. երեք յաճախ չորս տասնեակներից բաղկացած իւրաքանչիւր գաւառում. այնպէս որ գաւառական ոստիկանութիւնը իր ամբող կազմով բաղկացած էր 360 ոստիկաններից եւ 40 տասնապետներից . որոնց կէս մասը հետեւակ էր. իսկ կէս մասը հեծեալ։

Ահա այսպիսի բարդ կազմութիւն ստացաւ ժամանակաւոր Հայկական Կառավարութիւնը Վանի ու գաւառների մջ ընդամենը մի քանի շաբաթների ընթացքում։



[1]      Նիկոլաեւ Անդրեյ Միխայիլի (1858–1926 թթ. ), գեներալ-մայոր, Անդրկասպյան կազակային հեծյալ բրիգադի (Բայազետի ջոկատ) հրամանատար, 1915 թ. մայիսի 5-ից մինչեւ հուլիսի 18-ը Վան քաղաքի կայազորի պետ:

[2]      Քաղաքը բանալիներ չուներ, սակայն գեներալ Ա. Մ. Նիկոլաեւը ցանկանում էր անպայման ունենալ Վանի բանալիները, որպեսզի ուղարկեր բարձրագույն հրամանատարությանը: Արամի կարգադրությամբ, բերում են քաղաքի «բանալիները» - ծնթ. խմբ.:

[3]      Նկատի ունի Եզնիկ վարդապետ Ներկարարյանին ծնթ. խմբ.:

[4]      Օգանովսկի Պյոտր Իվանի (1859-?), գեներալ-լեյտենանտ, Կովկասյան IV բանակային կորպուսի հրամանատար - ծնթ. խմբ.:

[5]      Յուդենիչ Նիկոլայ Նիկոլայի (1862-1933), հեծելազորի գեներալ, Կովկասյան բանակի հրամանատար - ծնթ. խմբ.:

[6]      Սիրական Տիգրանյան (1875-1935-ից հետո), հասարակական-քաղաքական գործիչ, իրավաբան:

[7]      Պարույր Լեւոնյան (1884-1933), հասարակական-քաղաքական գործիչ, իրավաբան, ՀՅԴ անդամ: Մասնակցել է կամավորական շարժմանը՝ II խմբի հրամանատարի համհարզ ծնթ. խմբ.:

[8]      Արտակ Դարբինյան (1878-1950), հասարակական-քաղաքական գործիչ, հրապարակախոս, Հայ սահմանադրական ռամկավար կուսակցության անդամ: