Մեծ դէպքերը Վասպուրականում 1914-1915 թուականներին

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՌՈՒՍ-ՏԱՃԿԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ


Ռուս-տաճկական պատերազմը անսպասելի չէր, մենք տեսանք այդ ուղղութեամբ պատրաստութիւններ Տաճկաստանի կողմից. բայց միանգամայն անսպասելի էր այդ պատերազմի նախերգանքը։

Դեռ եւս հոկտեմբերի 15-ին տաճիկ կառավարութիւնը բարեկամական հաւաստիացումներ էր անում Ռուսաստանին։ Նա եւ տաճիկ կառավարութիւնը Պօլսի ռուսական դեսպան Գիրսի միջոցով առանձին եւ Պետրոգրադի իր դեսպան Ֆահրէտտին բէյի միջոցով առանձին՝ հաւատացնում էր Ռուսաստանին. որը ինքը պատերազմի մէջ չի նետւի եւ կը պահպանի խիստ չէզոքութիւն։

Արեւելեան մի սիրուն մեղեդի էր դա. որ նւագում էր տաճիկ կառավարութիւնը այն միջոցին. երբ նրա զրահանաւերը ձգելով Բօսֆօրը. գաղտագողի. սուսիկ-փուսիկ լողում էին դէպի Սեւ ծովի ռուսական ափերը։

Այդ հոկտեմբերի 15-ին էր. իսկ հոկտեմբերի 16-ի առաւօտեան անսպասելի կերպով տաճկական նաւատորմիղի առաջնակարգ զրահանաւերը եւ Գեօբէնը. Բրէսլաուն եւ Համիդիէն յայտնւեցին Օդեսայի. Թէոդոսիայի եւ Նօվօրօսիյսկի դիմաց. ուղղեցին թնդանօթի բերաննարը յիշել քաղաքներին եւ սկսեցին ռմբակոծութիւնը։ Ժողովուրդը սարսափի մատնւած դուրս փախաւ քաղաքներից. Թէդոսիայում ու Օդեսայում վնասւեցին մի քանի շինութիւններ. իսկ Նօվօրօսիյսկում հրդեհւեցին նաւթի ամբարները։ Բացի այդ. Օդեսայի մօտ խորտակւեց «Դօնեց» պատերազմական նաւը. իսկ Կերչի մօտերում խորտակւեցին ռուսական ընկերութեան «Եալթա» եւ «Կազբէկ» մարդատար նաւերը։

Յանկարծակի եղած ռուսական Սեւ ծովեան նաւատորմիղը. մինչեւ որ դուրս կը գար թշնամու դէմ. նա իր գաղտագողի յարձակումը վերջացրել էր ու վերադառնում էր թուրքկաան ջրերը։

Ահա այս ծրագիրը կազմւած էր դեռ եւս այն օրից. երբ Գերմանիան իր երկու զրահանաւերը ուղարկեց Բօսֆօր։

Զայրոյթի մի պոռթկումն էր. որ տեղի ունեցաւ ռուս երկրի մի ծայրից մինչեւ միւս ծայրը։

Չը խնայել խարդախ թշնամուն. աղաղակեց ռուս երկիրը։ Ռուս դիպլօմատեան լսել անգամ չուզեց Պօլսից եկող այն լուրերը. որ իբր յարձակումը կատարւել է առանց կառավարութեան գիտութեանը. որ այդ յարձակումը մի պրօվակացիա է Գերմանիայի նաւապատների կողմից. եւ պատերազմի փողը հնչեց։

Մեծ ցոյցերով ընդունւեց պատերազմ յայտարարող ռուսական բարձրագոյն մանիֆեստը. ուր ասւած էր,

 

Ռուսաստանում դէմ ցարդ վարած անյաջող կռւի մէջ ձգտելով ամեն տեսակ միջոցներով բազմապատկել իրենց ուժը. Գերմանիան եւ Աւստրօ-Ունգարիան դիմեցին օսմանեան կառավարութեանը եւ իրենց ձեռքով կուրացած Թուրքիան մղեցին մեզ դէմ պատերազմի։ Թուրքիայի նաւատորմիղը գերմանացիների առաջնորդութեամբ համարձակւեց դաւաճանօրէն յարձակւել մեր Սեւ ծովեան ափերի վրա։ Դրանից անմիջապէս յետոյ մենք Պօլսի ռուսաց դեսպանին հրամայեցինք դեսպանատան եւ հիւպատոսական բոլոր պաշտօնեաների հետ հեռանալ Թուրքիայի սահմաններից։ Կատարեալ հանգստութեամբ եւ Աստուծոյ օգնութեան ապաւինելով կընդունի Ռուսաստանը քրիստոնէկաան հաւատի եւ բոլոր սլաւօն ժողովուրդների հին հալածչի կողմից իր դէմ մղած այս նոր արշաւանքը։ Առաջին անգամ չէ. որ ռուսական կտրուկ զէնքը յաղթում է թուրքական խուժանին. նա կը նւաճի այս անգամ եւս մեր հայրենիքի յանդուգն թշնամուն։

 

Մանիֆեստի հետ միաժամանակ տաճկական սահմանի մօտ գտնւող ռուսական զօրքերը Կովկասի ամբողջ գծի ուղղութեամբ. Բաթումից սկսած մինչեւ Մակու ու Որմիի լիճը. հրաման ստացան առաջ շարժւել եւ հոկտեմբերի 19-ին նրանք ոտք դրին տաճկական հողի վրա։

Ռուսական զօրքի  առաջխաղացումը սրընթաց էր ու սրարշաւ։

Հոկտեմբերի 20-22-ին ռուսները գրաւեցին Օլթիի ուղղութեամբ՝ Իդը. Սարիկամիշի ուղղութեամբ՝ Զիւինի ամրուիւնները. Արդոս. Խորասան գիւղերը. Կաղզւանի ուղղութեամբ՝ Կարադէրբէնդի անցքը. իսկ Իգդիրի ուղղութեամբ՝ Բայազէդն ու Դիադինը։

Հոկտեմբերի 22-27-ին ռուսները գրաւեցին Քեօփրի-Քեօյը Բասենում. Թօփրաղ-կալէն. Կարաքիլիսէն ու Թափարիզի բարձունքը Ալաշկերտի ու Բայազէդի հովիտներում ու Խանասօրի լեռնանցքը Դիլիմանի ուղղութեամբ։

Նոյեմբերի 2-ին գրաւեցին Դութաղը. որը հանդիսանում էր անցք դէպի Արճէշ ու մանազկերտ։

Միաժամանակ ռուսական նաւատորմիղը ռմբակոծեց Տրապիզոնը. նաեւ Սանգուլդակը. որը հանդիսանում էր Պօլսին քարածուխ հայթայթող շրջան։

Նոյեմբրի 5-15-ին Քեօփրի-Քեօյի ուղղութեամբ. ուր երկու օր առաջ ռուս զօրքերը մի փոքր անյաջողութիւն ունենալով յետ էին քաշւել. տեղի ունեցան ճակատամարտեր. տաճիկները մեծ պարտութիւն կրեցին. նրանց 28. 29. 33-34-րդ դիւիզեաները մեծ կորուստներ ունեցան։

Իսկ նոյեմբերի 19-ին Պարսկաստանի ռուսական զօրքերը. ցրելով տաճկական զօրքն ու համիդէական գնդերը. առաջացան ու գրաւեցին Հէքերիի կենդրոնավայր Բաշկալէն ու Սարայը։

Այսպիսով ընդամէնը մի ամսւա ընթացքում. տաճկական սահմանագծի ամբողջ երկարութեամբ ռուսական զօրքերը առաջացան լայն շերտով սահմանից ներս ու գրաւեցին Իդը. Քեօփրի-Քեօյը. Ալաշկերտը. Դութաղը. Թափարիզը. Սարայ - Բաշկալէն։

Ռուս զօրքերի հետ շարժւեցին նաեւ հայ կամաւորական խմբերը կամ վաշտերը. որոնք ծանօթ լինելով երկրի տեղադրութեանը. յաճախ կազմում էին առաջապահ շարքերը։

Սարիղամիշի ուղղութեամբ առաջ շարժւեցին Քեռու եւ Համազասպի վաշտերը. Իգդիրի ուղղութեամբ՝ Դրօի վաշտը. իսկ Դիլիմանի ուղղութեամբ՝ Անդրանիկի վաշտը։ Ուշագրաւն այն է. որ Թոփրաղ-կալէն գրաւեցին Քեռու եւ Համազասպի վաշտերը. Դրօն իր վաշտով առաջացաւ մինչեւ Աբաղայի Կաւրէ-Շամէ գիւղը եւ այդտեղ էլ նոյեմբերի սկզբին վիրաւորւեց. իսկ Անդրանիկը Սարայ անցնելով. առաջացաւ մինչեւ Մօլլա-Հասան գիւղը. որտեղից մինչեւ Ապճակ մնում էր ընդամէնը մի քանի ժամւա ճանապարհ։

Այսպիսով ռուսական բանակի առաջին շարքերում տաճիկներին դէմ առ դէմ դուրս եկան հայ կամաւորները իրենց խմբապետներով եւ այս տեսան տաճիկ զօրքերի գլուխ անցած իթթիհական [1] կուսակցութեան մարդիկ։ Միւս կողմից ռուս բանակում գտնւող հայ կամաւորներին դէմ առ դէմ դուրս եկան տաճիկ զօրքերի շարքերում գտւող տաճկահայ զինւորները. որոնք այնքան տառապել էին տաճիկ բռնակալ րէժիմի ձեռքից եւ որոնց առաջ այս օր բացւել էր փրկութեան հեռանկարը։

Տաճիկները պարտութեան ամբողջ մեղքը սկսեցին բարդել հայերի վրա. իսկ տաճկահայ զինւորը. տեսնելով իր առաջ կանգնած ռուս զօրքը. նրա շարքերում նաեւ հայ կամաւորներին. ձեռքը սկսեց անզօրանալ. չը կրակել իր հարազատի վրա. ձգել զօրքի շարքերը. յաճախ անցնել նաեւ ռուսական բանակը։ Ահա այն երեւոյթը. որ եկաւ վերջնականապէս քակելու հանգոյցը. սկիզբը դնելու այն հալածանքներին. որոնք յանգելու էին հայ ժողովրդի տարեգրութեան մէջ նմանը չունեցող ջարդերին ու տեղահանութեանը [2] ։

 

Տաճիկներին. մասնաւորապէս երիտասարդ թուրքերին. ամենց շատ գրգռում էր հայ կամաւորների ներկայութիւնը, նրանք չափազանցնում էին հայ կամաւորների դերը. նրանց էին վերագրում ռուս բանակի յաջողութիւնները եւ ամեն կերպ աշխատում էին յետ կանգնել նրանց ռուս զօրքերի շարքերից։ Այս ուղղութեամբ ջանքեր եղան առանձնապէս Վանի շրջանում։

Տեղական իշխանութիւնները. ինչպէս եւ բանակում եղած երիտասարդ թուրք գործողները մի քանի անգամ դիմեցին Վանի դաշնակցական գործողներին. առաջարկելով գրել յետ կանգնեցնել կամաւորական խմբերը Պարսկաստանից։

Այդ դիմումներից առանձնապէս հետաքրքիր է մէկը. որը բերում ենք այս տեղ նոյնութեամբ։

Ռուս-տաճկական պատերազմից անցել էր մէկ ու կէս ամիս, այս միջոցին Բաշկալէ էր գտնւում երիտասարդ թուրքերի ներկայացուցիչ Նաջի բէյը. որը համաեւրոպական պատերազմի սկզբին. ինչպէս տեսանք. Բուխար-Էդդինի եւ Հիլմի բէյի հետ Էրզրում եկաւ դաշնակցական ներկայացուցիչների հետ բանակցելու։ Այժմ Բաջիրկանէում նա ղեկավարում էր չէթայական խմբերը եւ նրանց միջոցով Պարսկաստանում կազմակերպում էր խռովութիւններ ռուսների դէմ։

Ահա այս Նաջի բէյը դեկտեմբերի 4-ին Բաջիրկանէից Վռամեանին ուղղեց հետեւեալ հեռագիրը։

 

Դեկտ, 4 - 17 1914 թ, Բաջիրկանէ,

Վանի երեսփոխան Վռամեան [3] էֆէնդիին,

Մուսուլի բանակը եւ իմ տրամադրութեան տակ գտնւող զինւորներն ու չէթաները մինչեւ Սէլհամ եղած գիւղերը եւ Ճստան ընկերներուն Էրզրում եւ Վան գտնւած ատենս տւած խոստումներուն հաւատարիմ չըլլալը կը հասկցւի։ Բաշկալէի կողմերը եկող եւ 2 օր վերջ վռնդւող թշնամին եւ այսօր Սալմաստ քաշւող Սմբատի եւ իր  ընկերներուն նայելով. եթէ անոնց այս շրջաններուն մէջ կատարվածներուն նայւի. կը հասկացւի որ դաշնակցականները գործով ռուսներու հետ ընկերակից են։ Հայերը առիւծը չսպանած կաշին բաժնելու պէս սխալի կը մղէք, Ֆահկիի (սուրհանդակ) Օսմանի վրա Իշխանին ուղղւած նամակը ձեռքս է, ասիկա ամբողջ միւսլիմաններուն եւ օսմանեան մամուլին ներկայացնելէ առաջ. վերջին անգամ ըլլալով ձեր ուշադրութեանը յանձնել կուզեմ, Կարլ-Մարքսի [4]. Քրապօթկինի [5] տեսութիւններով պարծեցող ձեր կուսակցութեանը ռուս ցարութեան գործիք ըլլալը 20-րդ դարու ամենածիծաղելի արդիւնքներէն պարագայիս. Պարսկաստանի մէջ եղող մէկ քանի հարիւրնոց ձեր ընկերներուն հանդէպ իբր ռուսներու պիտի վարւիմ։

Էօմէր Նաջի

Ֆահկիի Օսմանը ամեն բան ըսաւ Քեռիին (այսինքն ռուսերին), Իշխանին շատ բարեւ կը բերէ. նամակը շատ խառն գրւած է. իմաստը չհասկացայ. թարգմանելու համար ձեզի պիտի ղրկեմ, թուղթի վրա չեն գրած. լաթի կտորի վրա գրալով Օսմանի օձիքէն կարած են։

Նոյնը

Նաջի բէյի այս հեռագրին Վռամեանը տւեց հետեւեալ պատասխանը։

 

Նամակ գրւելէն տեղեկութիւն չունինք. կրնա ըլլալ. որ Սմբատը [6] ինքն իր գլխու բան մը գրած ըլայ. եւ ամեն պարագայի մէջ Սմբատի իրաւասու ըլլալը ինձ անծանօթ է, թերեւս գլխուն մէկ քանի մարդ ժողովելով. իր պատասխանատւութեան տակ գործ մը կը կատարէ։ Անոնց ամենամեծ մտահոգութիւնը այս երկրի հայերուն վտանգի մը ենթարկւիլը կրնա ըլլալ։

Վերջին օրերուն Բաշկալէի ջարդերը. Մանդան. Հերեսան գիւղերուն չէթաներուն կողմէ բնաջնջւիլը. ժանդարմներու կողմէ հայերու հանդէպ ամեն տեսակ անպատշաճութիւննարն ու սպանութիւնները եւ ոճրագործներու անպատշաճութիւններն ուսպանութիւնները եւ ոճրագործներու անպատիժ մնալը. համիդիէներու կողմէ անցած գիւղերու մէջ ըրած թալանը եւ կառավարութեան եղած բողոքներուն անլսելի մնալը. ասկէ զատ կամաւորներու կողմէ հայ գիւղերու մէջ եւ հայերու դէմ կարգ մը անպատշաճութիւնները. եւ վերջապէս բոլոր հայ ժադարմներուն զինաթափւիլը եւ Պիթլիս ղրկւիլը իմացանք։ Բոլոր այս գործողութիւնները մեծ մտահոգութիւններ պատճառած են. եւ կրնա ըլլալ. որ ասոնք իմանալով. օգնութեան գալու մտադրութիւն ունեցած են։

Դուք գիտնալու էք. որ Դաշնակցութեան կոմիտէն ոչ մէկ պետութեան գործիք չի կրնար ըլլալ։ Ֆահկիի նամակին՝ հակառակ անոր որ տեղեկութիւն չունիմ. կրնամ հաստատել. որ Իշխան էֆէնդին Քեռիի հետ որեւէ թղթակցութիւն չէ ունեցած եւ չի կրնար ըլլալ, կամ թիւրիմացութիւն է եւ կամ հրապարակ նետած զրպարտութիւն մը։

Եթէ իմ ձեզ ըսած declaration-ը կառավարութեան կողմէ յայտարարւէր. ոչ մենք այս դժվարութիւններուն մէջ կիյնանք. ոչ ալ դուք այս հարցումը ինձի կընէիք։ Ամէն պարագայի մէջ մենք ձեզմէ յոյսերնիս չենք կտրեր։

Վռամեան

 

Նման առաջարկութիւն տեղի ունեցաւ Վանի կուսակալ Ջէւդէտի կողմից։ Ռուս-տաճկական պատերազմը յայտարարւելուն պէս. Ջէւդէտը իր պաշտօնը յանձնեց Բաշկալէի մութասարիֆին եւ ինքը գնաց պատերազմի դաշտ, այդպէս վարւեցին նաեւ մի քանի գայմագամներ. որոնց թւում եւ Շատախի գայմագամը, այս պահանջում էր նրանից հայրենասիրական պարտքը։ Ու դեկտեմբերի կէսին Ջէւդէտը գտնւում էր Սարայում, ահա այստեղից նա իր փոխանորդի միջոցով առաջարկեց Վռամեանին ու Արամին. որ նրանք ձի նստեն. գնան Սալմաստ եւ կամաւորական խմբերը ցրեն։ Այս առաջարկին Վռամեանը ու Արամը պատասխանեցին. որ իրենք պատրաստ են ճանապարհ ընկնելու միայն մի պայմանով, այն է. որ թոյլ տրւի տաճկահպատակ կամաւորները իրենց զենքերով գան հայրենիք։ Այս առաջարկութիւնը Ջէւդէտի կողմից չընդունւեց եւ Վռամեանն ու Արամը իրենց տեղերից չը շարժւեցին։

Եւ մինչդեռ տաճիկ ղեկավար շրջանները ջանքեր էին թափում տեղական ազդեցիկ հայերի միջոցով կանգնեցնել Կովկասում կազմակերպւած կամաւորական խմբերի գործնէութիւնը. երկրի մէջ արդէն սկսւել էին խիստ հալածանքներ հայերի դէմ։

Նախ հայ ժողովրդին յայտարարեցին դաւաճան եւ հայ զինւորներին սկսեցին զինաթափ անել։ Սրանք մասնակի երեւոյթներ չէին. այլ մասսայական։

Վանի շրջանի զօրքերից կազմւած աւելի քան քսան թաբուրներ (բատալիօններ [7] *** նոյեմբերի սկզբում գտնւում էին Բերկրիայում. Աբաղայում. Արճակում. Խօշաբում եւ Բաշկալէում։ Այս միջոցին Քեօփրի-Քեօյում տեղի ունէին յամառ կռիւներ. իսկ Պարսկաստանի ռուսական զօրքը շարժւում էր դէպի Սարայ եւ Բաշկալէ։ Նոյեմբերի սկզբին երբ տաճիկները պատրաստւեցին այս թաբուրները ռուսների դէմ ուղարկել. նախ զատեցին հայ զինւորներին եւ զինաթափ արին։

Օրինակ. Բերկրիում զինաթափ արին չորս թաբուրների հայ զինւորներին, այս թաբուրներից էր չորրորդ (դօրդնջի) թաբուրը։ Արճակի մէջ զինաթափ արին 15 եւ 16-րդ թաբուրների զինւորներին։ Իսկ Խօշաբի մէջ զինաթափ արին 17 եւ 18-րդ թաբուրների զինւորներին։ Այս ձեւի զինաթափ արին շատ զօրամասերում գտնւող հայ զինւորներին՝ ուղղելով նրանց վիրաւորական խօսքեր ու հայհոյանքներ։

Յիշեալ թաբուրների մէջ հայ զինւորները կազմում էին բաւակաին մեծ տոկոս. յաճախ նրանք կազմում էին թաբուրների ամբողջ կազմի մի երրորդական մասը, այսպիսով զինաթափ արւեցին հազարաւոր հայեր։

Զինաթափ անելուց յետոյ հայերից կազմեցին. այսպէս  կոչւած. ամալիա թաբուրներ կամ բանւորների բատալիօններ։ Սրանց քաշում էին ճանապարհների վրա. կարգի բերելու այլանդակ ուղիները. քշում էին դիրքերը. հարկադրելով խրամատներ փորել. ստիպում էին գրաստի դեր ստանձնել՝ մէջքի վրա կրելով զօրքի պաշարը, մի խօսքով կատարել էին տալիս այն բոլոր ստորին աշխատանքները. ինչ որ պահանջւում էր պատերազմի եւ զօրքի համա։ր Այս ոչինչ. եթէ ծանր վերաւորանիքից ազատ լինէին նրանք, զինաթափ անելուց յետոյ տաճիկ զինւորները. նոյնիսկ իւրաքանչիւր մահմեդական. իրենը իրաւունք էր համարում նախատել. հայհոյել. ծաղրի առարկա դարձնել հայ զինւորենրին։ Զէ՞ որ նա կառավարութեան վստահութիւնն էր կորցրել. խոտելի էր դարձել։

Այս էլ ոչինչ. եթէ եէթ նրան ապրալու միջոցներ տրւէին։ Զինաթափ անելուց յետոյ հայ զինւորներին զրկեցին հագուստ տալուց. նարնք իրենց սեփական հագուստը պիտի մաշէին աշխատանքի մէջ։ Միւս կողմից փոխւեց բնակարանի եւ ուտեստի ձեւը, ամալիա թաբուրների համար յատկացրին  գոմերն ու յարդանոցները. առանց անկողինների ու վերմակների, տալիս էին միմիայն հաց. այն էլ ոչ կանոնաւոր կերպով, յաճախ հացի փոխարէն տալիս էին ալիւր, խեղճ հայ զինւորը այդ լիւրից խմոր պիտի պատրաստէր. աման չկար. հացի պիտի թխէր. վառելիք ու թոնիր չկար։ Կատարել ամբողջ օրը ծանր աշխատանք. ունենալ պառկելու տեղ. հագուստ. եւ օրը մաշել դատարկ ստամոքսով հեշտ չէր. եւ ահա այս տեղից սկսւում է մասսայական դասալքութիւնը. որին սկզբում կառավարութիւնը մատերի արանքով էր նայում։ Հին զինւորներն սկսեցին փախչել նոյնիսկ այն օրին. երբ նրանց զինաթափ արին, եւ տարօրինակն այն է. որ կառավարութիւնը միջոցներ ձեռք չէր առնու փախուստը դատարեցնելու։ Օրինակ. Արճակի մէջ երբ 15 եւ 16-րդ բանակների հայ զինւորներին զինաթափ արին. դրանից շատերը փախան. տեղական կառավարութիւնը այս տեսնում էր ու լռում։

Ռուս զօրքերի տաճկական հող մտնելուց յետոյ հայ զինւորների վերաբերյալ կատարւած այս դէպքերը թեթեւ չարիքներ էին. շուտով տեղի ունեցան մեծ չարիքներ. որոնք նւիրագործւեցին ջիհաթի (սրբազան պատերազմի) յայտարարումով։ Թէ զէնքի տակ եւ թէ աշխատանքների մէջ այս ու այն տեղ. այս ու այն պարագաներում հայ զինւորներին սկսեցին գնդակահար անել ու սպանել։ Այս ոճիրը. որը գնալով ծաւալւեց ու ընդհանրացաւ. կատարւում էր երբեմն բացարձակ եւ երբեմն էլ խմբական ձեւով։

Օրինակ. դեկտեմբերի սկզբին Քեօփրի-Քեօյի մօտ տեղի ունեցած մէկ ճակատամարտից յետոյ. երբ տաճիկ զօրքերքը. պարտութիւն կրելով. փախուստի էին դիմել. Եղան գիւղում փախել պատսպարել էին 50-ի չափ հայ զինւորներ, չը նայած այն բանին. որ փախուսի էին դիմել նաեւ շատ տաճիկ զինւորներ. բայց կարգադրութիւն եղաւ եւ գնդակահարւեցին միմիայն այդ 50 հայ զինւորները։ Այս խմբական սպանութիւնը. որը կատարւեց մէկ վիրաւոր հայ սպայի ներկայութեամբ. տեղի ունեցաւ առանց դատավարութեան. առանց մեղադրանքի։

Այսպիսի խմբական սպանութիւննար կատարւեցին մի քանի տեղերում. իսկ հատ-հատ սպանութիւններ կատարւում էին ամէն օր եւ ամէն տեղ առանց առիթի։ Թէ այս երեւոյթը որպիսի ծաւալ ստացաւ. այդ երեւում է հետեւեալ փաստից։

Պարսկական սահմանի մօտ գտնւող Կօթուր աւանի տաճկական զինւորական հիւանդանոցի հայ բժիշկ Պօղոս Փալաբէքեանը դեկտեմբերի  վերջին շարժուն ժանդարմէական գնդի կօմանդան Քեազիմ պէյից ստացաւ մի նամակ. ուր ասւած էր։

Ճամբաների վրա քիւրդերը յարձակւում են հայ զինւորների վրա եւ սպանում են նրանց. ուստի հայ զինւորներին առանց տաճիկ զինւորի ընկերակցութեան ճամբա մի հանէք. ես ափսոսում եմ հայերին. նրանք հաւատարիմ. ընդունակ եւ օտակար տարր են. թէեւ նրանց մէջ վատ մարդիկ էլ կան։

Խօսքը տուն ուղարկւող վիրաւոր հայ զինւորների մասին էր։ Տաճիկ զինւորկաանը իր  բարեկամ հայ բժշկին այս նամակը գրելով. անշուշտ արձագանք էր տւել ներքին ձայնին։

Նոյն հայ բժիշկը Կօթուրից Վան գալիս ճանապարհին տեսել էր. թէ ինչպէս զինաթափ արած զինւորներին տանջում էին ուժերից վեր ծանրոցներ վերցնել տալով նրանց. ծեծում էին անգթօրէն փայտերով եւ թողնում էին քաղցած օրերով։ Նա տեսել էր ճանապարհին այնպիսի դէպքեր. որ պատմելիս. վկայում  են ականատեսները. չէր կարողանում զսպել արցունքը։

Սակայն տաճիկ կառավարութեան գազանութիւնները միայն հայ զինւորների վրա չէին գործադրւում. այլ եւ խաղաղ հայ ժողովրդի եւ գիւղացիութեան։ Շատ դէպքերից մենք այս տեղ կարձանագրենք միայն մէկը. որը բաւական կը լինի համեմատելու հայ ժողովրդի ներկա օրերի դրութիւնը այն սոսկալի օրերի դրութեան հետ. երբ գործում էր Սուլթան համիդի րէժիմը իր կլասիկ բարբարոսութիւններով։

-----------------

Պատերազմի յայտարարումով տաճիկ կառավարութիւնը ներումն շնորհեց. ի միջի այլոց. այն բոլոր ոճրագործ աւազակներին. որոնցով լիքն էին տաճկական բանդերը եւ կամ որոնք խուսափելով պատասխանատւութիւնից. աւազակային խմբերի գլուխ անցած. ասպատակում էին շրջանները։ Վերջինների կարգին պատկանում էր Բիթլիսցի վիլայէթի Մօտկան գաւառի մէկ անւանի ցեղապետ եւ Բշարէ-Չաթօն։

Սա կապեր ունէր Բիթլիսում 1914 թւի մարտին քրդական ապստամբութեան հետեւանքով կախաղան հանւած յայտնի Սէյիդ Ալիի եւ նրա մեղսակիցների հետ. որի պատճառով էլ. կառավարութիւնից հետապնդւելով. աւազակային կեանք էր վարում։ Դեռ եւս 1913 թւին կառավարութիւնը զօրքով ու թնդանօթով գնաց Չաթօյի ապրած գիւղի վրա. ընտանիքը գերեց. գիւղը աւերեց. բայց չաթօն ձեռք չընկաւ։ Նման հետապնում զօրքերի կողմից տեղի ունեցաւ Բիթլիսի կախաղաններից յետոյ. Չաթօն այս անգամ էլ ձեռք չընկաւ եւ բաւական չէ որ ձեռք չընկաւ. այլ եւ իրեն հետապնդող զօրքի հազարապետին 10 զինւորով գերեց. զինւորներին սպանեց. իսկ հազարապետին կախաղան հանեց, սա պատասխան էր Բիթլիսում տեղի ունեցած կախաղանների։ Չնայած այս բոլորին. Բշարէ Չաթօն ներումն ստացաւ եւ հրաւիրւեց իր քիւրդերով պատերազմի դաշտ։

Եւ աւազակ Բշարէ Չաթօն աւելի քան 600 քիւրդերով եւ կէսը ձիաւոր- կէսը ոտաւոր եւ դեկտեմբերի սկզբին եկաւ Մանազկերտ ու ստանալով զէնք. Պադնոսի. Արճէշի. Բերկրիի վրայով շարժւեց դէպի Սարայ։ Սա նման էր մի կատարեալ հրոսակախմբի. Շէյխ Ջալալէդդինին յիշեցնող, զէնքը միայն կառավարական էր, հագուստը նոյն էր. ինչ որ առաջ, իսկ ուտեստը հոգում էր ճանապարհի վրա ընկած գիւղերի ժողովուրդը։ Դժւար չէ երեւակայել այն գիւղերի դրութիւնը. ուր իջեւանելու էր Բշարէ Չաթօյի հրոսակախումբը։

Մանազկերտի մէջ Բշարէ Չաթօյի ձեռքով կախւած հազարապետի մի ընկերը եւ հարիւրապետ Ըրզա բէյը. ակաատես մէկ հայի պատմելով. տեսնելով Բշարէ Չաթօյին. զայրացած աղաղակել էր,

Այս երկիրը պիտի կործանւի. հազարապետի կախաղան հանող աւազակը մեզի հետ մէկտեղ ռուսների դէմ է ուղարկւում։

Եւ ահա այս աւազակը իր հրոսակախմբով գիւղից գիւղ իջնելով. ուտելով. լափելով գալիս հասնում է Արճէշ եւ իջնում է հայաբնակ Հասպըսինակ ու Յարութիւն գիւղարը։ Նա բոլորովին չի շտապում. այլ իջնում է իւրաքանչիւր պատահած գիւղ եւ օր մթնացնում։ Հասպըսինակ գիւղի ժողովուրդը տալիս է բնակարան. վառելիք. ուտեստ առատ-առատ. միայն թէ դժգոհութիւններ տեղի չունենան ու առանց միջադէպերի անցնին ու գնան, սակայն չի լինում Բշարէ Չաթօը պահանջում է նաեւ կին։ Տանտէրը Սեդրակ աղան. մերժում է այդ լկտի պահանաջը, եւ ահա սկսւում է վաղուց անցած-գնացած օրերի տանջանքները այդ մարդու վերաբերմամբ, ծեծում են այնքան. որ խեղճ մարդը ուշագնաց է լինում։ Սրանով չը բաւականացած. հրամայու է կրակի մէջ դնել շամփուրները եւ շիկացած շամփուրներով դաղել է տալիս Սեդրակ աղայի ձեռքերն ու երեսի մաշկը։ Իշխանութիւնները չեն միջամտում. նրանց հանդիսատեսութեամբ կատարւոմ է ինկվիզիցեա եւ հրոսապետ Բշարէ Չաթօն անպատիժ անցնում գնում է. նոյն գործողութիւնները կատարելով Բերկրիի Գիւզակ եւ Գործութ գիւղերում. ինչպէս եւ Արճակի Տաղվէրան գիւղում։ Նոր սանկցիա է ստանում հին բարբարոս րէժիմը. նւիրագործւում է անցած օրերի բարբարոս գործողութիւնը։

Հին օրերը վերականգնում են, բռնութեան հին ձեւերը վերսկսւում. այս ուղղութեամբ դէպքերը գաիլս են ծաւալւելու. զարգանալու։ Ճակատամարտի շրջանից հայ ժողովուրդը սարսափահար փախչում է դէպի Կովկաս. սկսւում է գաղթը. հայ ժողովուրդի դարաւոր ճակատագիրը։

 

Հայաբնակ այն շրջաններից (Բասեն [8] ). ուր տեղի ունէին կռիւները. հայ բնակիչները սարսափահար փախչում են ռուսական ողը։ Նրանց կարաւանները ծանր տպաւորութիւն են գործում. գալիս են հազարներով. գալիս են սայլերով էշերով. եզներով տնից-տեղից զրկւած. անօգնական։ Տեղ չը կայ նրանց տեղաւորելու. եւ նրանք օրերով մնում են բաց երկնքի տակ այս ցրտերին. քաղցած ու մերկ։ Նկարագրում է ականատեսը։

 

Քիւրդերը յարձակւել են Բասենի Խորասան հայ գիւղի  վրա. սպանել են 9 տղամարդ եւ առեւանգել են 30 կիներ։ Գրում է մէկ այլ իրազեկ մարդ։

Հայահալած գործնէութիւնը թափ է ստանում. այդ բանին գալիս է նպաստելու է առանձնապէս պատերազմի ընթացքը, որը առժամանակ սկսում է ժպտալ տաճիկներին։

Նոյեմբերի կէսերին տաճիկները ձեռնարկեցին իրագործելու մի նախամտածւած. միեւնոյն ժամանակ յանդուգն ծրագիր։ Կովկասեան ճակատի ձախ թեւում Արդիւնում. Օլթիի ու Սարիկամիշի ուղղութեամբ կենդրոնացրին ահագին ուժեր։ Այդտեղ քաշեցին Էրզրումի բերդապահ ամբողջ զօրքը. ինչպէս եւ Պօլսից ուղարկւած նոր զօրամասեր։ Նարանց ծրագիրն էր ամբողջ ուժով առաջ շարժւել. ռուսական շղթան պատռել. եւ ներս խուժելով ռուսական հողը. Արդահանի. Ախլցխայի վրայով. ինչպէս եւ Սարիկամիշի գծով շարժւել դէպի Թիֆլիս եւ գրաւելուց յետոյ. տաճիկների հաշւով. ոտքի էին կանգնելու ոչ միայն Կովկասի մահմեդականներն ու Դաղստանի լեռնականները. այլ նոյնիսկ. իբր. վրացիները. որոնց օգնութեամբ եւ գրաւելու էին ամբողջ Կովկասը։

Ահա այս մեծ ծրագիրը նպատակ ընտրած. դեկտեմբերի 10-ին տաճկական բանակը դիմեց յարձակման։

Բանակը բաղկացած էր 9. 10. 11 եւ 12-րդ [9] կօրպուսներից, արշաւանքը անձամբ ղեկաւարելու համար Պօլսից թատերաբեմն էր եկել Էնվէր փաշան [10]. չը նայած որ Էրզրումի շրջանի զօրքերի ընդհանուր հրամանատարի պաշտօնը վարում էր տաճիկ ականաւոր զօրապետներից մէկը եւ Շուքրի փաշան [11] ։

9 եւ 10-րդ կօրպուսները յարձակւեցին Օլթիի վրա պատառելով անհամեմատ թոյլ ռուսական շղթան. ներս խուժեցին ռուսական հողը։ Օլթիից տաճկական բանակը երկու սիւներով՝ մի կողմից շարժւեց դէպի Սարիկամիշ՝ գրաւելու համար երկաթուղու գիծը. միւս կողմից շարժւեց դէպի Արդահան։ Միաժամանակ տաճկական մի այլ զօրասիւն Ճորոխի հովտով Արդւինի եւ Արտանուշի վրայով դարձեալ շարժւեց դէպի Արդահան։ Շնորհիւ այն բանի. որ նախ այս ճակատամարտներում եղած ռուսական զօրքի թիւը փոքր էր. երկրորդ՝ որ տեղական մահմեդական ազգաբնակութիւնը աջակցեց տաճկական բանակին. վերջինը առանց մեծ դժւարութիւնների կարողացաւ յայտնւել Արդահանի մէջ եւ Սարիկամիշի տակ. չը նայած սարսափեելի ցրտերին եւ խորը ձիւնին. որը յատուկ է այդ շրջաններին։

Մի վայրկեան սարսափը կոխեց Կովկասին, Բագւի. Թիֆլիսի եւ միւս քաղաքների ազգաբնակութիւնը պատրաստւեց փախչելու, պետական դպրոցները հրաման ստացան եւ մի քանիսը նոյնիսկ ճանապարհ ընկան դէպի հիւսիսային Կովկաս, քիչ մնաց որ շփոթն ու իրարանցումը ընդհանուր դառնար. երբ ռուսական զօրքերը հաւաքելով իրենց բոլոր ուժերը դէմ դրին եւ միանգամից խորտակեցին այդ սպառնական ուժը։

Տաճիկ բանակը դեկտեմբերի 17-ին ջարդւեց Սարիկամիշի մօտ. 21-ին ջարդ կրեց Արդահանի տակ. ջարդ ու փշուր եղաւ նաեւ Արդանուշի եւ Արդւինի շրջանում. եւ ահագին կորուստներով յետ փախաւ դէպի իր սահմանը. ճանապարհները եւ նոյնիսկ ձիւնապատ ձորերն ու լանջերը ծածկելով անհարմար սպանւած ու սառած դիակներով։

9 եւ 10-րդ կօրպուսները համարեա ոչնչացան. զօրքի խոշոր մասը կոտորւեց. մի խոշոր մասն էլ ընկաւ գերի. ռուսների ձեռքն ընկան նաեւ 10-րդ կօրպուսի զինւորական կազմը եւ 9-րդ կօրպուսի զինւորական հրամանատարը եւ Իսխան փաշան [12] ։ Ռուսների հետապնդումը տեւեց մի քանի օր. տաճիկ բանակի մնացորդները հետապնդումը տեւեց մի քանի օր, տաճիկ բանակի մնացորդները քայքայւած. կազմալուծւած. շաղ անցան ու այս ու այն  կողմը, փախաւ նաեւ պարտութեան յաջորդ օրը. առանց մանրամասնութիւններն իմանալու. առանց նոյնիսկ Էրզրումի մէջ կանգ առնելու. Կովկասը խաղաղւեց։

Տաճիկները սրընթաց եկան հասան Արդահան ու Սարիկամիշ եւ ապա ջարդւելով սրընթաց յետ փախան իրենց երկրի սահմանները, այս է փաստը դեկտեմբերեան անցքերի. բայց այս անցքերի հետեւանքով սահմանամերձ տաճկահայ ժողովուրդը ապրեց մի սոսկալի վիճակ. որ գալիս ենք համառօտ կերպով արձանագրելու այստեղ։



[1]        Իթթիհատական կուսակցություն՝ «Իթթիհատ վե թերաքի» երիտթուրքական կուսակցության անվանումներից մեկը - ծնթ. խմբ.:

[2]        Հեղինակը չափազանցնում է նշելով, որ հայերի դասալքությունը եւ կամավորական շարժումն է եղել պատճառը հայերի նկատմամբ իրականացված դաժանությունների: 1916 թ. տվյալներով ռուսական գերության մեջ են եղել մոտ երկու հազար օսմանյան բանակի հայ զինվորներ: Նրանց մեծամասնությունը գերվել է մարտական գործողությունների ընթացքում - ծնթ. խմբ.:

[3]        Վռամյան Արշակ (Դերձակյան Օնիկ, 1870-1915), ազատագրական շարժման գործիչ, ՀՅԴ անդամ, օսմանյան խորհրդարանի պատգամավոր: Սպանվել է երիտթուրքական իշխանությունների կողմից - ծնթ. խմբ.:

[4]        Կարլ Մարքս (1818-1883), գերմանացի փիլիսոփա, տնտեսագետ, համայնավար, մարքսիզմի հիմնադիր - ծնթ. խմբ.:

[5]        Կրոպոտկին Պյոտր Ալեքսեյի, իշխան (1842-1921), ռուս հեղափոխական, անարխիզմի տեսաբան, պատմաբան - ծնթ. խմբ.:

[6]        Հավանաբար նկատի ունի Սմբատ Բորոյանին (Մախլուտո, 1881-1956), ազատագրական շարժման գործիչ, ՀՅԴ անդամ: I համաշխարհային պատերազմի տարիներին Հայկական I կամավորական ջոկատի հրամանատարի տեղակալ - ծնթ. խմբ.:

[7]        Գումարտակ - ծնթ. խմբ.:

[8]        1878 թ. Բեռլինի պայմանագրով Ռուսաստանը Թուրքիային վերադարձնում է պատերազմի (1877–1878 թթ. ռուս-թուրքական) ընթացքում գրաված Ալաշկերտի հովիտը, բացի Բասենի 40 գյուղերից: Նրանցից կազմվում է վարչական նոր միավոր` Կարսի մարզի Կաղզվանի օկրուգի Խորասանի տեղամասը, որը նաեւ կոչվում է «Ռուսական Բասեն»։ Օսմանյան կայսրության տիրապետության տակ մնում են Բասենի 98 գյուղ, որոնք անվանում են «Թուրքական կամ Տաճկական Բասեն» -ծնթ. խմբ.:

[9]        12-րդ բանակային կորպուսը նշված ժամանակահատվածում չի գտնվել ռուս-թուրքական ռազմաճակատում - ծնթ. խմբ.:

[10]      Էնվերը ռուս-թուրքական ռազմաճակատ է ժամանում 1914 թ. դեկտեմբերի 2-ին - ծնթ. խմբ.:

[11]      Մեհմեդ Շյուքրի փաշա (1857-1916), օսմանյան զորահրամանատար - ծնթ. խմբ.:

[12]      Ալի Իհսան փաշա (թուրք. ՝ Ali İhsan Sabis, 1882-1957), օսմանյան եւ թուրքական ռազմական գործիչ - ծնթ. խմբ.:,