Մեծ դէպքերը Վասպուրականում 1914-1915 թուականներին

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆԻ ՄԵԾ ԳԱՂԹԸ


Ապրիլեան կռիւներից յետոյ. որից անցել էր ընդամենը երկու ամիս ու կէս. Վանը կերպարանափոխւել էր ու արագօրէն կերպարանափոխւում էր։ Երկու քաղաքամասերի եւ Այգեստանի ու Քաղաքի տաճկական թաղերը հրդեհւած էին ու աւերւած. հայ ժողովրդի սրտում դարերով կուտակւած վրէժը անխնայ կերպով գործել էր աւերմունքներ։ Այդ երկու քաղաքամասերում հրդեհւել ու աւերւել էին ինքնապաշտպանութեան գծի վրա գտնւող տներն ու դիրքերը. ենթարկւելով անհամար ռումբերի հարւածներին։ Ռուսական բանակը գրաւելով Վանը եւ առաջ անցնելով. սկսւել էր մի շինարար աշխատանք ամեն տեղ, շինում ու շինում էին արագօրէն ամենքը։

Շինարար աշխատանք կատարւում էր առանձնապէս Այգեստանի մեծ փողոցի վրա՝ Խաչ-փողանի հրապրաակից սկսած մինչեւ Փոքր-Քեանտրչին։

Ինչպէս գիտենք. Վանի շուկան գտնւում էր Քաղաքում. առեւտուրը ամբողջովին այդ տեղ էր կենդրոնացած։ Քաղաքը վաղուց դադարել էր բնակութեան վայր համարւելուց. տների կուտակումը եւ բուսականութիւնից զուրկ լինելը անհրապոյր էին դարձել նրան. եւ ով հնարաւորութիւն ունէր. ձգում էր Քաղաքը եւ տեղափոխւում Այգեստան։ Այսպիսով Քաղաքը հետզհետէ ընկնում էր. իսկ Այգեստանը ճոխանում։ Քաղաքի գոյութիւնը պայմանաւորւած էր շուկայի եւ մասամբ կառավարական հիմնարկութիւնների հետ։ Ապրիլեան կռիւների ընթացքում շուկան. որ պատկանում էր գլխաւորապէս հայերին. հրդեհւեց ու ոչնչացաւ. ապարանքների մեծ մասը կողոպտւեց. քիչ առեւտրականներ միայն կարողացան կռիւների նախօրեակում իրենց ապրանքները քաշել թաղերը ու պահել։ Այսպիսով կռւից յետոյ շուկան վերաշինել ու կեանքը այդտեղ վերականգնել ոչ հնարաւորութիւն եւ ոչ էլ ցանկութիւն կար։ Այգեստանը պիտի դառնար կենդրոն ոչ միայն ապրելու. այլեւ առեւտրի։ Վճռական ու արհեստաւոր դասակարգը ամեն անգամ. երբ տեղի էր ունենում խռովութիւն կամ կոտորաաած. շուկայի հնարաւորութեան պատճառով ընկնում էր նեղ վիճակի մէջ եւ տուժում։

Այժմ առիթը ներկայացել էր ինքնին եւ հայերը հեշտութեամբ որոշեցին շուկան տեղափոխել Այգեստան։ Իսկ Այգեստանում շուկայն յարմար տեղ հանդիսանում էր Խաչ-փողանի հրապարակը եւ այդ հրապարակի շարունակութիւն կազմող լայն փողոցը մինչեւ Մեծ-Քեանտրչին։ Այս համարւեց շուկայն յարմար տեղ առանձնապէս այն պատճառով. որ լինելով Այգեստանի ամենաբանուկ. միաժամանակ լայն փոողցը իր լաւ շէնքերով. այդտեղ գտնւում էին մի երկու հիւպատոսարաններ. հիւրանոցներ. իսկ կռւից յետոյ այդ շրջանում հայկական կառավարութիւնը. ուր համախմբւում էր ժողովրդի ահագին բազմութիւն։

Եւ ահա Խաչ-փողանի հրապարակից սկսած մինչեւ Փոքր-Քեանտրչին սկսւել էր մի եռուն կեանք։ Կանգնեցնում էին լայն դռներ փողոցի երկու կողմերի վրա. շտապով շինում էին խանութներ, ծակում էին գոյութիւն ունեցող պատերը. բացում նրանց մէջ դռներ ու սենեակները վեր էին ածում խանութների։ Շինում էին այդ փողոցի երկու կողմերի վրա խանութներ ամենքը. ով տեղ ունէր կամ յարմարութիւն։ Վանի հայ ժողովրդի տոկունութեան եւ մասնաւորապէս յունիս. յուլիս ամիսների շինարար աշխատանքի մասին գաղափար կազմելու համար. այդ օրերին պէտք էր Վան գտնւել. պէտք էր տեսնել. թէ ինչպէս այդ երկայն ու լայն փողոցը կերպարանափոխւում էր. ինչպէս միապաղաղ պատերը ըկնում էին. նրանց տեղ դռներ դրւում. խանութներ շինւում ու նրանցում ապրանքներ լցւում կամ արհեստաւորների դազգահները բազմում։ Մի խօսքով այդ մի եռուն աշխատանք էր. մի շարժուն գործ. որ ցոյց էր տալիս վանեցու ընդունակութիւնը։

Այս եռուն աշխատանքի մէջ էր Վանը. երբ ռուսական բանակի երկու զօրամասերը Վանի լճի հարաւային եւ հիւսիսային կողմերից առաջանալով. Դատւանի մօտ միացել էին եւ արշաւում էին դէպի Բիթլիս ու Մուշ։ Ճիշտ է. զօրամասերի միացման տեղում ընկել էր հայ կամաւորների շարքերից Խէչօն եւ յուլիսի 11-ին Վանը Արարոց թաղի գերեզմանատան մէջ հողին էր յանձնում նրա դիակը, ահագին ժողովուրդը երկար շարքերով. Վանի ինքնապաշտպան հարիւրակները իրենց համազարկերով ու հայկական ֆանֆարը իր տխուր նւագով վերջին յարգանքն էին մատուցանում՝ շուք տալով տխուր հանդեսին. բայց ընդհանուր տրամադրութիւնը բարձր էր. որովհետեւ ժամէ-ժամ սպասում էին Բիթլիսի ու Մուշի անկման լուրերին։

Ահա այս եռուն կեանքը եւ ուրախ սպառնալիքները շարունակւում էին Վանի մէջ. երբ յուլիսի 14-ին դրութիւնը մէկէն փոխւեց։ Լուր հասաւ. որ ռուսական զօրքերը Բիթլիս ու Մուշ չը մտած յետ են քաշւել մինչեւ Սորբ եւ Ախլաթ, միաժամանակ լուր հասաւ. որ Մոկսի ու Շատախի սահմանների վրա քիւրդեր են շարժւում։ Այս լուրերը Վանի հայ ժողովրդի վրա ցնցող տպաւորութիւն գործեցին։ Այս օր Վանի երիտասարդների մի մեծ ժողով գումարւեց եւ նրանց առաջ դրւեց դրութեան լրջութիւնը, անմիջապէս գրւեցին 300-ի չափ երիտասարդներ Մոկսին ու Շատախին օգնութեան հասնելու նպատակով, յուլիսի 15-ին արդէն մէկ հարիւրակ ճանապարհ ընկաւ դէպի Շատախ։ Ապրիլեան կռիւների մէջ վանեցին շատ էր փորձւել. շատ էր հերոսացել. որ մի րոպէ մերժէր իր օգնութիւնը Շատախցուն, նա գնաց. գնաց հաւատացած. որ ինքը սպելու է քիւրդերի շարժումը։ Սակայն փոխւել էին վանեցու համար պայմանները։ Ապրիլեան կռիւների մէջ նա մենակ էր ու ինքնուրոյն. նա հանդիսանում էր իր դանդի տնօրինողը. եւ տնօրինեց։ Այժմ նա զրկւած էր ինքնուրոյնութիւնց, ներկայ էր ռուսական բանակը. ներկայ էին հայ կամաւորական շտապները իրենց կազմերով. վերջապէս գործում էր Հայկական Կառավարութիւնը իր հեղաինակաւոր գոյութեամբ։ Անշուշտ այս բոլորը միասին գիտէին ինչ է կատարւում պատերազմի դաշտում, ինչ է հարկաւոր անել եւ ինչ է պահանջում հայ ժողովրդի շահը։ Այսպէս մտածեց Վանի երիտասարդութիւնը եւ խոնարհւելով այդ մարմինների հեղինակութեան առաջ. ինքը չեզօքացաւ. դատապարտւեց անգործութեան։

Պատերազմի դաշտում ինչեր էին կատարւում. այդ ճշտօրէն իմանալ հնարաւոր չէր լինում, գաւառներից հասնող լուրերը լաւ բաներ չէին գուշակում. առանձնապէս վատ լուրեր հասնում էին Ալջաւազից. ուր ռուսական զօրքերի հետ տեղ էին հասել փախստական հայեր Մուշի դաշտից։ Մի անգամ արդէն կոտորածի ենթարկւած Ալջաւազի ու Արճէշի ժողովուրդը սկսել էր գաղթել. ո՞ւր. ինչո՞ւ. չէր հասկացւում, տաճիկների առաջխաղացութեան մասին լուրեր էին հասնում քաղաք անորոշ ու այլազան ձեւերով եւ Վանի մէջ արագօրէն ստեղծւում էր տարտամ մտահոգ մի վիճակ։

Յուզիչ դրութիւն ստեղծւեց Վանի մէջ առանձնապէս յուլիսի 15-ից մինչեւ 17-ը. երբ. յայտնի չը թէ ինչ աղբիւրներից. ժամէ-ժամ տարածւում էէին լուրեր Կովկասի վտանգաւոր դրութեան մասին։

 

Տաճիկները Օլթիի ուղղութեամբ մտել են Կովկաս։

Թշնամին հասել է Արդահան։

Տաճիկ զօրքերը գրաւել են Կաղզւանը ու Կողպը եւ շարժւում են դէպի Երեւան։

Տաճիկները մօտեցել են Թիֆլիսին եւ Կովկասը լուրջ վտանգի մէջ է։

Ահա այն լուրերը. որոնք երկու-երեք օր միմիանց յետեւից տարածւում էին Վանի մէջ ու բերնէ-բերան անցնում։

Ի՞նչ կը լինէր Վանի ու Վասպուրականի այ ժողովրդի դրութիւնը. եթէ իսկապէս տաճիկները հասնէին Թիֆլիս։ Պարզ է. որ ռուսական զօրքը պիտի նահանջէր եւ տաճիկների վրէժխնդրութեան թոյնը թափւէր հայ ժողովրդի գլխին. որից յետոյ հայութեան ոչ մի կենդանի շունչ չը պիտի խնաայւէր։

Այս հարցը ցցւած էր Վանի հայ ժողովրդի առաջ եւ նրան զբաղեցնում էր հոգեմաշ կերպով. երբ յայտնի դարձաւ. որ ռուսական զօրքը պատրաստւում է նահանջել։

Ի՞նչ պիտի անէր հայ ժողովուրդը, այս խնդիրը ահա հրապարակ եկաւ։ Ռուսական շտապը խորհուրդ էր տալիս գաղթեցնել օր առաջ ժողովուրդը. քանի որ զօրքը դեռեւս տեղից չէր շարժւել։

- Գաղթեցնել. ո՞րին. ո՞ւր. ի՞նչպէս. - դրեց այս հարցը Վանեցին. - Մենք չենք գաղթի. մենք կը մնանք ու մեր երկիրը կը պաշտպանենք այնքան. որքան այդ հնարաւոր կը լինի. մենք վստահ ենք. որ ոչ մի տաճիկ կամ քիւրդ չը պիտի ոտք դնէ մեր սահմանը։

Ահա այս միտքը յայտնեցին Վանի երիտասարդութեան ներկայացուցիչները. այն երիտասարդութեան. որը այնպէս պատւով տարել էր Ապրիլեան կռիւները ու փրկել տասնեակ հազարաւոր ժողովրդի գոյութիւնը։

Այս որոշման համաձայնեցին նաեւ կամաւորական շտապների ներկայ գտնւող ղեկավարները. ինչպէս նաեւ Հայկական Կառավարութեան ղեկավարները։ ԱՅս որոշումը ուէր իր հիմքը. զէնքի ու ռազմանիւթի կողմից Վանը այժմ աւելի պատրաստ էր. քան Ապրիլեան կռիւների ժամանակ, նա կարող էր երկու-երեք անգամ աւելի ուժ հանել. քան առաջ. ուստի զարմանալու չէր. որ տեղացիները գերադասում էին մնալ ու կռւել. քան բռնել աւերիչ գաղթի ճանապարհը։

Որոշումը վերջնական էր. պէտք էր դիմել զօրքի հրամանատարին. նրա համաձայնութիւնը խնդրելու կամաւորների մնալու համար։ Այս վիճակի մէջ էր հարցը  յուլիսի 17-ի գիշերը։ Ինչպէս եւ սպասելի էր. կամաւորների մնալու վերաբերմամբ զօրքի հրամանատարը մերժողական պատասխան տւեց։ Ինչ վերաբերում է ժողովրդին. նա նորից խորհուրդ էր տւել գաղթեցնել նրան՝ յայտնելով. որ մի երկու օրից յետոյ զօրքը նահանջելու է. - իսկ եթէ ժողովուրդը չուզենայ գաղթել. այդ էլ իր գործն է. - աւելցրել է զօրքի հրամանատարը։

Այսպիսով ժողովուրդը գաղթեցնելու վերջնական խնդիրը մնում էր լուծելու հայ ղեկավար շրջաններին։

Կովկասը ձեռքից գնալու վտանգի մասին տարածւած լուրերը. ինչպէս յետոյ պարզւեց. անհիմն էին. ճիշտ է. կարճիկները այդ միջոցին բաւական ուժեղացել էին Օլթիի. Սարիկամիշի ու Ալաշկերտի ուղղութեամբ. բայց Կովկաս ներս խուժելը այնքան էլ դիւրին չէր տաճիկների համար, բայց թէ ի՞նչու եւ ի՞նչ աղբիւրներից տարածւում էին յուզող լուրերը. կամ ինչու ժողովրդին գաղթեցնելը անհրաժեշտ էր համարւում. այդ արդէն մի գաղտնիք է. որի բանալին պիտի փնտռել այն դիւանագիտութեան մէջ. որը սկիզբ էր առնում «Հայաստանը առանց հայերի» նշանաւոր դարձւածքը արտասանւած օրից [1] ։

Եւ յոզող լուրերը իրենց գործը տեսան, սարսափը ընդհանուր եղաւ. ղեկավար մարդիկ. որոնք աւելի պաղարիւն պիտի գտնւէին եւ գաղթելու հարցը նորից Վանի երիտասարդութեան ներկայացուցիչների վճռին պիտի յանձնէին. պատասխանատւութիւնն էլ նրանց վրա ձգելով. հակառակ առաջին օրւա պնդումին. եւ թէ մենք կը մնանք ու մեր երկիրը կը պաշտպանենք. եւ յուլիսի 18-ի առաւօտեան մէկէն յայտարարեցին։

Պատրաստել 5-6 օրւա պաշար եւ ճանապարհ ընկել։

Ծանր մի վայրկեան, այդ յայտարարումը դարձաւ գաղթի առաջին նշանը, սկսւեց տարերային մի շարժում. եւ նա կոչւեց «Վասպուրականի գաղթ». որը իր ահաւոր հետեւանքներով եւ ճանապարհին թողած իր բազմաթիւ դիակներով եւ ապա Արարատեան արեւակէզ դաշտում ցանած անհամար շիրիմներով կը մնայ հայ ժողովրդի տարեգրութեան ողբալի էջը։

 

Գաղթ, հեշտ է արտասանել այդ բառը. բայց դժւար է երեւակայել անգամ պարունակութիւնը նրա. եթէ մարդ չէ ապրել այդ դրութիւնը գէթ մէկ ժամով։ Ինչպէս սոսկաի են լինում հեղեղներից աւերւած պճնազարդ պարտէզները. կամ հողմերից քշւած արմատախիլ փթթուն տունկերը. որոնք քարերի զարկւելով. ձորից-ձոր նետւելով. ընկնում են ճղնակոտոր. ջարդ ու փշուր. ինչպէս չոր խռիւը։ Ճիշտ արմատախիլ եղած. հողմերից քշւած եւ ճղակոտոր տունկերի նման ընկնում. լուծւում է գաղթող ժողովուրդը. դիակներ փռելով այն ուղիի վրա. որով անցնում է նա։ Այսպէս լինում է խուճապի գաղթը առհասարակ եւ այսպէս էլ եղաւ Վասպուրականի գաղթը։

Սոսկումով լսեց վանեցին գաղթի որոշումը. եւ կսկիծը սրտում. ապուշ կտրածի պէս հնազանդւեց դառը ճակատագրի անողոք ծաղրին։ Ալջաւազն ու Արճէշը գաղթել էին. ռուսական զօրքերը յետ էին քաշւել. Վանում եղող զօրքը շուտով շարժւելու էր Բերկրիի գիծը երեք օրից փակւելու էր. ահա այս լուրերեը յաջորդում էին միմիայն արագօրէն եւ գաղթը դարձնում խուճապային։

Այս վիճակում այլեւս մնալու եւ երկիրը պաշտպանելու հարց լինել չէր կարող, տեղացող ուրերի շնորհիւ ստեղծւած սարսափը շատ աւելի մեծ էր. որ կարելի լինէր յամառել նախորդ օրւա որոշման մէջ. մանաւանդ որ ղեկավար մարդիկ. որոնք կարծիքը հեղինակութիւն էր համարւում. գաղթելու վճիռը արդէն արձակել էին։

Եւ երէկւա խաղաղ քաղաքը մի վայրկեանում կերպարանափոխւեց. խանութները փակւեցին. ժողովուրդը քաշւեց. անհանգիստ անցուդարձը եւ շփոթն ու իրարանցումը կատարեալ եղաւ։ Կանայք սկսեցին ճամբի պաշար պատրաստել. իսկ տղամարդիկ արժէքաւոր իրերը թագստոցները տեղափոխել։ Եղան շատերն էլ. որ նոյնիսկ թագցնելու ժամանակ չունեցան։ Բերկրիի գիծը երեք օրից յետոյ փակւելու էր. ո՞ գիտէ. ո՞րպիսի անակընկալներ տեղի էին ունենալու այնուհետեւ Ահա թէ ինչ միտք զբաղեցնում էր վանեցուն այդ վայրկեանին եւ թէ ինչու տուն. տեղ. գոյք հարստութիւն մէկ ժամւա մէջ կորցրին իրենց արժէքը ու միայն գոյութեան խնդիր ցցւեց նրա առաջ։

Տարերային էր խուճապը եւ խելակորոյս. ոչ ոք ուրիշի վրա յոյս դնել չէր կարող. իւրաքանչիւրը մնաց իր բաղդի կամքին, ոչ գաղթը կազմակեպւեց. ոչ փոխադրութեան միջոցները գրաււեցին ու անկարողներին յատկացւեցին եւ ոչ էլ եղած զէնքերը կազմակերպւած պահակների յանձնւեցին ճանապարհները պահպանելու համար։ Կազմակերպւած աշխատանք չը կատարւեց, կոչում ու պարտականութիւն ստանձնած շրջանները ենթարկւեցին պանիկայի ոչ պակաս չափով. քան ամբոխը եւ տասնեակ հազարաւոր ժողովուրդը ընկաւ ճանապարհ ինչպէս ոչխարի հօտը անգլուխ ու ճակատագրին թողնւած։

Յուլիսի 18-ի արեւը թեքւեց դէպի Վանի լճի բացերը. այրող ճառագայթները տեղի տւին Վանի յատուկ երեկոյեան զով հովին. հետզհետէ ստւերները ծաւալւեցին եւ գաղթը սկսւեց։

Աղմուկով փակւում էին դռները ծանր ու ծանր. կարծես այլեւս չը բացւելու համար. հապճեպ անցնում էին մարդ. կին. երեխայ բեռնաւորւած իրերով. երբեմն բարձրանում էին ծանրաշարժ սայլի թաւալւող աղմուկը ու գալիս անցնում, դա սակաւաթիւ բաղդաւոր ընտանիքներն էին. որոնք ունէին կամ ձեռք էին ձգել վարձով մի սայլ, մէկ էլ լսւում էր փոքրիկ երեխայի ճիչը ու նրան յաջորդում մէջքին կրող մօր հանգստացնող կոչը կամ ակամայ նզովքը։ Ահա եւ փոքրիկ էշը. որը ծանր բեռի տակ շարժւում էր. յետեւից քարշ տալով 5-6 հոգու շղթան։ Գնում էին շտապ. բայց մտահոգ ու ծանրադէմ։ Գնում էին շտապ. բյց մտահոգ ու ծանրադէմ։ Շարժումն ու աղմուկը չէր դադարում. ծանր փոշին բարձրանում էր ու բարձրանում. եւ Վանը. որը այդ ժամին սովորաբար քաշւած ու տուն մտած էր լինում. այսօր աղմկւած էր. անհանգիստ ու նոյնիսկ ջղային։ Կամաց-կամաց ամպերի հետ մրցող կազմախիների յետեւից բարձրացաւ լուսինը. կարծես սգաւոր ու վշտոտ. նրա հետ միաժամանակ մի փոքիր հեռու. ծառերի միջից երեւաց հրդեհը մէկ գորշ. մէկ բոցոտ. այրում էր մի մեծ շէնք ծանր ու ահաւոր։ Ըստ երեւոյթին այդ շէնքը կառուցող ձեռքը նախ մօտեցրել էր չոր տախտակամածին բռնկւող լաթը. ու ապա բռնել գաղթի ճանապարհը։ Այդ հրդեհը բարի երթի ծաղրն էր. նա լափում էր երէկւա շէն տունը. նրա հրեղէն լեզուներից ընկնում էր երէկւա զարդը. նրա հետ միասին մեռնում էր Վանը։

 

Բացւեց յուլիսի 19-ի առաւօտը, կիւրակէ էր. փողոցները չէին ջրւում. մայթերը չէին ջրւում. մայթերը չէին մաքրւում. դռների առաջ կանայք չէին երեւում եւ դռները մեծ մասամբ կողպ էին։ Փողոցի միջոց. ձգւում էին երկար շարանը. ամբողջ գիշեր շարունակւել է գաղթը եւ նրա հոսանքը դեռ վարար է։ Ժողովրդի մեծ մասը չը կայ. հեռացել է արդէն. մնացել են գլխաւորապէս այնպիսիսները. որոնք զուրկ են թէ փոխադրութեան միջոցներից եւ թէ օգնող ձեռքերից։ Սրանց դրութիւնը սոսկալի է։

Անցնում է մի փոքրիկ ընտանիք եւ մի կին երեք երեխաներով. նրանք տանում են իրենց մէջքերի վրա ուժերից վեր ծանրոցներ եւ այժմեանից արդէն յոգնած են։

Անցնում է մի ուրիշ ընտանիք առաջը ձգած կթի կովը ծանր բեռի տակ։ Կովը անսովոր է բեռի տակ։ Կովը անսովոր է բեռ կրելու. իսկ ընտանիքը անսովոր է բեռը կապելու. եւ ահա կովը քացի-քացի է անում. բեռը վար ձգում ու ոտները կապերի մէջ խճճում։

Անցնում է մի ուրիշ ընտանիք, փոքրիկ սայլակի վրա դարսել են իրեր ու վերան դրել երկու փոքրիկ երեխաներ. այդ սայլակը քարշ են տալիս մէկ ջահիլ տղա ու մէկ հասակաւոր մարդ։

Անցնում է էլի մէկ ընտանիք՝ փոքր ու աղքատ, տառապանքի կնիքն է դրոշմւած վտիտ կնոջ դէմքին. նա տանում է մէջքի վրա ինչ որ իրեն ու լաթեր. իսկ նրա յետեւից քարշ է գալիս մի 12 տարեկան աղջիկ իր փոքրիկ քրոջը շալակած։

Ու՞ր են գնում սրանք. Վարա՞գ. Վարդավառի տօ՞նը [2] տօնելու. եւ մտածում էք ակամայ։

Նրանք գնում են. իրենք էլ չիմանալով ո՞ւր. գնում են. որովհետեւ բոլոր են գնում եւ գնում իրենց դիակներով ճանապարհները զարդարելու։

Սակայն նրանք էլ բաղդաւորներ են. բաղդաւորներ. որ կարողեցալ են տեղից շարժւել ու ճանապարհ ընկնել։ Կան ընտանիքներ. որոնք հիւնադներ ունին եւ մի քանի անել չեն կարող, քաղաքը դատարկւում է արագ կերպով. փողոցները ամայանում են. կեանքը մեռնում է եւ ահաւոր դատարկութեան մէջ. սպասւող թշնամու սարսափի տակ. մնամ են հիւանդատէրները. շարժւալու միանգամայն անկարողները։

Մի դրան առաջ երկու կլիներ եւ մի 18 տարեկան երիտասարդ լացում են աղիողորմ եւ լացացնում անցորդին, հիւան պառկաց է տանտէրը. քայլել չի կարող. սայլ չը կայ, երկու կիներ համոզում են երիտասարդ ճանապարհ ընկնել. ազատել իր գլուխը. բայց երիտասարդը չի ուզում թողնել նրանց. սրտաշարժ տեսարան, նրանք գրկախառնւում են ու ողբում։

Քաղաքը. միջնաբերդի տակ. բոլորովին դատարկւել է. փողոցները ամայացել են. աւերակների շունչն է թագաւորում ամեն կողմը, եւ ահա մեռած քաղաքի մի լուսամուտից գլուխը հանել է մի 14 տարեկան աղջիկ ու լացում է, ներսը սոսկալի է, մի պառաւ կին. ոտները քամոտ. նստած վաշ-վուշ է անում. մի երիտասարդ կին անկողնի մէջ հազիւ շնչում է. իսկ նրա անկողինը բոլորած աղիողորմ լացում են հիւանդ կնոջ վեց երեխաները եւ մեծը 16 տարեկան գեղեցիկ աղջիկ է, դա մի սգի տուն է. ուր ոտ դնողը նոյնպէս սգում է։ Ընտանիքի հայրը - Խաչատուր Նալբանդեանը սպանւել է աշնանը քաղաքից դուրս. թողնելով իր երեխաները անսիրտ աշխարհի բերանը. հողմերին ենթակայ։

Ահա այսպէս մնում էին ընտանիքներ անճար. անօգնական. աւերակների մէջ. բւերին ընկեր։

 

Սրանք նշումներ են. փոքրիկ նշումներ այն ահաւոր անցքի. որ կոչւեց Վասպուրականի գաղթ։ Գաղթը տանելի է. երբ ժողովուրդը ծախում է իր գոյքը. վերցնում է անհրաժեշտ իրերը. ձեռք է բերում փոխադրութեան միջոց ու ճանապարհ ընկնում դէպի մի նոր երկիր, սա այդպիսի գաղթ չէր. այլ փախուստ. խուճապ. շփոթ։ Վանեցին չը վերցրեց իր հետ եւ ոչ մի իր. նա ձգեց ամեն ինչ՝ տուն. տեղ այգի, նա թողեց իր կհաաւորւած բնակարանը. վերցրեց 4-5 օրւա պաշար ու ճանապարհ ընկաւ. գնաց զարդարելու անշուք  շիրիմներով Արարատեան դաշտը։

Այսպէս էր գաղթի երկու օրերին քաղաքի դրութիւնը. իսկ գաւառներին. չէ՞ որ նրանք նոյնպէս պիտի գաղթէին։ Վանի մօտակայ եւ Վանից դէպի հիւսիս ընկած գաւառները շարժւեցին վաղօրօք. Վանի հետ միասին. սակայն Հայոց-ձորը. Գեաւաշը. մանաւանդ Մոկսն ու Շատախը յետ էին մնեցալ. եւ նրանք քաղաք կը հասնէին երեք-չորս օրից յետոյ։ Թէ ինչ վիճակ կստեղծւէր այդ հեռաւոր գաւառներում եւ որպիսի խուճապ առաջ կը գար քրդական սրսափը թիկունքում ունեցող այդ վայրերում. երբ լուր հասաւ որ Վանը գաղթում է. այս հասկանալի կը լինի նրանց. որոնք ճաշակել են խուճապ ասած բանը։

Գաղափար կազմելու համար կը բերենք այստեղ ականատես եւ Շատախի հերոսներից մէկի - Տ, Բաղդասարեանի մի փոքրիկ նկարագիրը։

Ահա նա։

 

Յուլիսի 17-ն է, եկած տեղեկութիւններից կիմանանք. որ քիւրդերը մտալ են Մոկս եւ ժողովուրդը քաշւել է Ոստան։ Կիմանանք նաեւ. որ ռուսական բանակը. ինչպէս եւ հայ կամաւորական գունդը Բիթլիսից կը նահանջեն դէպի Ոստան։ Դուրսը ինչ որ բաներ կը դառնան. եւ մենք ոչինչ գիտենք եւ Շատախի զինւորները ճակատնին բարձր. իրենց դիրքերը կը պահեն. սակայն ժողովուրդը զգալով ահաւոր ժամը. կուզէ գաղթել։

Յուլիսի 18-ին. կէսօրից յետոյ. Ոստանից եկած մէկ նամակ հետեւեալը կը յայտնէ. եւ Արամը կը տեղեկացնէ. որ ընդհանուր նահանջ կայ. շուտով Շատախը թող կենդրոնանայ Թաղ եւ այնտեղից փոխադրւի Վան։ Կայծակը. կարծես. շանթահարեց մեզ. փշաքաղւեցին մեր մազերը եւ մենք մի րոպէ շւարած մնացինք։ Ի՞նչ անել. նահանջե՞լ. ո՞ւր. ի՞նչու։ Այս բոլորը մեզ մնաց անծանօթ։ Մեքենայաբար մեր ձեռքերը գրեցին նահանջի ազդը եւ մէկ ժամւա մէջ լուրը տարածւեց ամբողջ շրջանը։

Կէսօրից յետոյ. ժամը 4-ին պատերին փակցւած էր նահանջի այդ սեւ ազդը եւ ժողովուրդը սկսած էր շարան-շարան գաղթել։ Խաւարը կամաց. կամաց իջաւ եւ Թաղը ամայի դարձաւ, չէր լսւել այլեւս մանուկներու աղակը. կտուրներու վրա հաւաքւած կանանց անոյշ զրոյցը. լռած էր նոյնիսկ քաջ զիւոր երգը, այդ խորհրդաւոր լռութեան մէջ կը լսւէր երբեմն պահակների սուլոցը. գիշերային ազդանաշանը։ Խելագարի նման կը թափառիմ դէս ու դէն. կը մտնեմ կառավարատունը. կանցնեմ զօրանոցը. ոստիկանների հետ կը զրուցեմ. կը գնամ սենեակ ընկերներու հետ զբաղւելու, տխուր են բոլորը եւ ընկճւած, կաշխատինք խօսել. բացատրել նահանջը. բայց խօսքը կընդատւի, կարգը հոգիներին. սրտներին է այժմ։

Ինչ երկար գիշեր էր յուլիսի 19-ի գիշերը։ Առաւօտ եղաւ. արեւի ցոլքերը կամաց-կամաց սկսեցին թափւել նախ մեր դիրքերի վրա եւ ապա ողողեցին ամայի հովիտը։ Օ՛. ինչքան զարհուրելի կը դառնայ մեզնից յետոյ այս հովիտը։- Կէս օրին. մեկնելուց առաջ. Թաղի փողոցներն ու տները մի անգամ էլ նայել տւինք. չիցէ թէ մնացողներ լինին։ Իմացանք. որ մնացեր են մէկ կոյր. մէկ հիւանդ կին ու մէկ հիւանդ ասորի, եւ հրահանգեցինք անմիջապէս երեքին էլ գնդակահարել։ Շատախի այդ պատմական եւ ամայի ձորի մէջ վերջին անգամ լսւեց մեր հրացանի ձայնը երեք անգամ. սար ու ձոր արձագանքեց երեք անգամ եւ մեր խումբը շարժւեց։ Մնաք բարով լեռ. ձոր. ծմակ, մնաս բարով դու քաղցր Շատախ, մնաք  բարով նահատակ ընկերներ. երանի ձեզ. որ չը տեսաք այս օրը։

Կանցնենք կամաց-կամաց ճանապարհին գնդակահարել տալով ծերերին. հիւանդներին, քարացած ենք այլեւս։ Մերոնք ճիշտ այնպէս կը գնդակահարէին իրենց հայերակիցներին. ինչպէս կը գնդակահարէին թշնամուն երկու ամիս առաջ։

 

Ահա այսպէս էր պատկերը գաղթի օրերին. գաղթ. որը դեռ նոր էր տեսնելու տառապանքը ճանապարհների ու օտար հորիզոնների եւ դեռ նոր էր տեսնելու ահաւորը տառապանքներից։

 

Ի՞նչ էր ներկայացնում գաղթը այն երկար ճանապարհին. որը ձգւում էր Վանից մինչեւ ռուսական սահմանը եւ մինչեւ Իգդիր. Էջմիածին. Երեւան։

 

Վան-Աւանց-Սեւ-գետ-Գեօլու-Ջանիկ-Փանզ-Բերկրի-Բայազիտ աղա-Սօուղ-սու- Կեաւրէշամէ-Թափարիզի լեռնանցք-Կարաքէնդ-Կզլդնզէ-Կարաբուլախ-Չանգլի լեռնանց-Օրգով- եւ վերջապէս Իգդիր։ Ահա այն երկար գիծը ելեւ էջներով. աւերւած գիւղերով. զուրկ անտառներից ու ամայի. աւելի քան 200 վերստ երկարութեամբ. որով պիտի անցնէր խուճապի մատնւած գաղթականութիւնը ենթակայ՝ քաղցի ու ծարաւի. շոգի ու ցրտի։

Գլուխների մի ծով. յորդացած մարդկային մի հեղեղ էր. որ հոծ շարքերով բռնել էր լայն ճանապարհը ու հոսում էր։ Հոսում էր դանդաղ. յամրաքայլ. նոյնսիկ ծանր. երերուն. բայց հոսում էր անընդհատ. առանց կանգ առնելու. առանց հանգստանալու. մի տարերաիյն մղումով։ Ինչպէս շարժուն մի կուռ սեւ   շղթայ նա ձգւում էր դաշտերի միջով. բլուրների կողերով, բարձրանում էր. իջնում. անհետանում էր եւ   մէկէն յայտնւում հեռուն ձգւող լանջերի վրա ու պտոյտ գործելով մտանու լեռան թիկունքը ու այդպէս անվերջ։ Գնում էին կողք-կողքի. շարք-շարք հարուստ ու աղքատ. մեծ ու փոքր. մարդ ու կին. տղա ու աղջիկ՝ շատերը բարձւած ուժից վեր. շատերը շալակած ու գրկած իրենց երեխաներին։ Այդտեղ էին պաշտօնեայ. ուսուցիչ. վաճառական. արհեստաւոր՝ նոյն հագուստներով. նոյն տարազով. ինչպէս սովորական ժամանակ. եւ   շարժւում էին դանդաղ ու ծանր. շալակած իրերի ու փոքրիկ մանուկների հոգսերով տարւած, շարժւում էին փոշիի ու քրտինքի մէջ կորած. շարժւում էին ծանր բեռի տակ տնքալով։ Քաղաքի ժողովուրդն էր այդ. զուրկ սայլերից. կենդանիներից։ Շարժւում էր խայտաբղէտ շղթան, կարծես ուխտի էր ելեր. Ոլիմպիական խաղերին մասնակցելու էր գնոմւ մարդկային այդ հեղեղը։ Բայց նա լուռ էր. խոհուն ու մտազբաղ. յոգնած ու յոգնած, կանգ էր առնում ամեն տեղ, կանգ էր առնում մի թարմ խոտաւէտ լանջի վրա. ուր փոքրիկ աղբիւր էր հոսում, մի ժամից յետոյ աղբիւրը ինքն էր ծարաւում ու կանչի տւողլանջը ոտի տակ չորանում։

Ահա Սեւ-գետը առատաջուր ու լայնահոս, նրա խոտաւէտ երկու ափերի վրա մեծ տարածութեամբ հանգիստ է առել մարդկային հեղեղը ուռճացած, գալիս են ու գալիս. տեղ բռնում իրար կողքի. այլեւ ս անկարող շարժւելու։ Հազար-հազարներ են դրանք. Ոլիմպիական խաղերը. կարծէք. այդտեղ են կատարւելու։ Եւ յոգնած. ուժասպառ բազմութիւնը՝ մարդ ու կին. մեծ ու փոքր կկզած գետի ափերի կամ նոյնիսկ մտած ջրի մէջ խմում են անյագ. անկշտում, հոգ չէ. որ յուլիսեան արեւ ի տակ հոսող ջուրը տաք է. հոգ չէ. որ գետի մէջ մի հսկայ շան դիեկ լուծւած դրութեամբ դէմ է առել ծանծաղուտին ու ապականում է ջուրը, հոգ չէ. խմում են ու ծարաւը յագեցնում։

 

Ահա Գեօլուն. Թիմարի տաճկախառն այդ գիւղը. որը կիսով չափ աւեր է. երեկոյեան ստւերները թառել են արդէն անշուք գիւղի վրա. աւերակ տներն ու փողոցները կենդանութիւն են ստացել. ամեն կողմ ժողովուրդ, գիւղի առատահոս աղբիւրը եւ   նրա ընթացող ջրի ափերը միմեանց հրհրող կին ու աղջիկներով է պաշարւած։ Ճանապարհը բռնւած է սայլերով. անցնելու տեղ չկայ, մօտեցող ու մօտեցող ժողովրդից որը կանգ է առնում  եւ   հանգստանալու տեղ որոնում եւ   որն էլ շարունակում է ճանապարհը առանց կանգ առնելու, շփոթ ու աղմուկ է չորս կողմը։ Մթնում է շուտով. այս ու այն տեղից խարոյկների բոցն է երեւ ում, դա սայլեր ունեցող բաղդաւորներն են. մեծագոյն մասը կպչում է գետնին ու մնում։ Շարժումը կանգ չէ առնում. աղմուկը չի դադարում, այդ ժխորի միջից առանձին տպաւորութիւն են գործում արտասովոր կանչերը. մէկի 4 տարեկան տղան է կորել. միւսի 3 տարեկան աղջիկը եւ այլն. կանչում են. անուններ տալիս. նշաններ պատմում եւ   կանչերը կրկնում են երկար ու երկար. մինչեւ   որ կէս գիշեր է լինում եւ   աղմուկը մի փոքր հանդարտւում է, բայց դա երկար չէ տեւ ում. մի ժամ. երկու ժամ եւ   ահա նորից աղմուկ. նորից հեղեղ. այս անգամ հեղեղը հոսում է արդէն ահեղագոչ։

Ճանապարհը լեցուն է. նրա երկու կողմերի վրա մարդկային կոյտեր են դիզւած. շատերը փռւել են գետնի վրա բեռը շալակներին. նրանք քնած են. աւելի շուտ դադրած, իսկ նրանք. որոնք ոտի վրա են. շարժւում են տնքալով. քայլում են տնքալով. որոնց միախառնւում է յոգնած. անհանգիստ եղած փոքրերի ճիչն ու աղաղակը. եւ   թւում է. որ ամբողջ ճանապարհը ոռնում է ցաւից. ոռնում են ցաւից սար ու ձոր. ոռնում է ցաւից նոյնիսկ երկիրը։

 

Ահա  Բերկրին իր տներով ու շրջաբոլոր փոքրիկ շուկայով մեծ մասամբ աւերակ, շրջապատը բռնւած է զօրքերով. այդտեղ են նաեւ   Անդրանիկն ու Դրօն իրենց խմբերով։ Փողոցներում. լայնաբերան անդուռ բացւածքներում երեւ ում են մարդկային էակներ՝ հիւանդոտ ու գունատ. գզգզւած ու պատառոտած հագուստներով, դրանք Ալջաւազի ու Արճէշի գաղթող ժողովրդի թափթփուկներն են։ Երեք օր առաջ եկել անցել է այդ երկու շրջանների մարդկային հեղեղը. թողնելով ճանապարհին յոգնածների ու հիւանդների մի շղթայ՝ երերուն ու անշարժ։ Եւ գալիս է մեծ հեղեղը Վանից. գալիս է աւելացնելու թիւը յոգնածների ու հիւանդների. գալիս է հետք թողնելու իր անցած գծով. գաիս է ճանապարհը զարդարելու իր թափթփուկներով։

 

Ահա եւ   Բերկրիի ձորը. որի միջով ահեղաշունչ հոսում է արիւնարբու Բանդէ-մահուն. այն Բանդէ-մահուն. որը Ապրիլեան օրերուն ականատես եղաւ անօրինակ ոճիրներին ու լուռ մնաց։ Տեղ-տեղ քարքարոտ ու անհարթ նեղ ճանապարհը ձգւում է գետի աջ ափով հոսանքի հակառակ ուղղութեամբ։ Արեւ ը նոր միայն ծագում է. բայց նա ծածկւած է թուխպերով. եւ   փոթորկոտ քամին հող ու աւազ է քշում բերում։ Հեղեղը ճամբա է ելար սայլերով. էշերով. ահագին շալակներով, եւ   հոծ շարքերը շարժւում են յոգնած ու դանդաղ։ Մէկէն յետեւ ից բարձրանում է աղմուկ. եւ   հեղեղը գալարւում է. ճապաղում, գալիս է զօրքը շարան-շարան նախ հեծեալ. ապա թնդանօթների մի խումբ. ապա բեռնակիր սայլակների երկար շղթան. ուղտերի քարաւանը երկար ու երկար բոլորը մթերքով բարձած։

Ճանապարհ. ճանապարհ. եւ   լսւում են հրամայական այս բառերը, տանջւած շալակաւորները հազիւ այս ու այն կողմ են քաշւում. բարձւած եզներն ու կովերը հազիւ մի փոքր տեղ են բացում. իսկ ծանրաշարժ սայլերը բարձւած ու բարձւած հազիւ մի փոքր ծռւում են ու կանգ առնում. քարանում։ Աղմուկով մօտենում են թնդանօթներն ու սայլերը մասսիւ ու թեթեւ . զարկւում են սայլերին ու անցնում. հարւածը ուժեղ է. խորտակիչ. սայլապանը ջանք է թափում սայլը մի փոքր էլ տեղից շարժել. բայց քարին դէմ առած սայլը տեղից չի շարժւում։ Գալիս զարկւում ու անցնում են ծանր անիւները երկաթապատ ու ամրակուռ. յաճախ փշրելով քարացած սայլը. մարդիկ ճանապարհից դուրս ենն փախչում. բարձւած եզներն ու կովերը անկարգ այս ու այն կողմն են ծռւում. եւ   բարձրանում է մի չը տեսնւած աղմուկ. լաց. շփոթ. քաօս։

Ահա Դաւտըրշը. Աբաղայի դաշտը. Սօուղ-սուն. Թափարիզի վերելքն ու վայրէջքը. Կզլդիզէն եւ   վերջապէս Չնգլի վերելքն ու վայրէջքը։ Ամեն տեղ նոյն սոսկալի տեսարանը. սրտաճմլիկ պատկերը։ Ճանապարհը. որ տեւ ում էր 4-5 օր. մարդկային հեղեղը լուռ. բայց յամրաքայլ անցնում է հազիւ 10 օրում։ Նա ոչ թէ հոսում է մռնչելով. այլ գալարւում ու ոռնում է ինչպէս ցաւագարը եւ   շարժւում է հիւծւելով. քայքայւելով։ Օրերը աւելի են տեւ ել. պաշարը սպառւել է. քաղցը նեղում է ուժգնօրէն եւ   հեղեղը շարժւում է այժմ ստամոքսի ոռնոցով։ Այլեւ ս ուժ չի մնացել. մարդիկ նիհարել են. նւազել. այլակերպւել։ Ճանապարհի վրա ընկած են ուժասպառ մարդիկ. երբեմն ձգւած երեխաներ, կայարաններում խմբւած են որբեր. հիւանդներ. անկարողներ։ Մի կտոր հացը. մի բաժակ ջուրը մի կեանք կարող է փրկել. բայց չը կայ ոչ այն եւ   ոչ այն, պապակման ու ուժասպառութեան սոսկալի տեսարանը բացւում է առանձնապէս Չնգլի վերելքի վրա. ուր կիզող ճառագայթները այրում են անողոք կերպով եւ   դժւարին վերելքը դարձնում տանջանքի մի ուղի։ Այդ վերելքի կրծքին. նախկին տաճկական մաքսատան տեղում մի աղբիւր կայ. ու այժմ զօրքեր կային. այդ աղբիւրը փակւած էր գաղթականութեան առաջ եւ   մարդիկ ծարաւից թափւում են կիզիչ լանջերի վրա։

Նկարագրել այն բոլորը. ինչ որ տեղի ունեցաւ. ինչ որ կատարւեց գաղթի ճանապարհին անկարելի է. գրիչը դեռ չի հասել այն կատարելութեան. որ կարողանար նկարագրել այդ իր իսկական գոյներո։

Բայց գաղթականութեան այն մասը. որը  թէկուզ սոսկալի տանջանքներով. թէկուզ հիւծւելով ու մաշւելով. անցել էր Բերկրիի ձորը. Աբաղան. Թափարիզը ու մօտեցել ռուսական սահմանին. երջանիկ էր որովհետեւ   նրա մի ծայրը եւ ս գտնւում էր Վանում. որը հասնելու էր Բերկրիի ձորը երկու-երեք օրից յետոյ եւ   ենթարկւելու էր քիւրդական յարձակումների ու վայրագութիւնների. ինչպէս եւ   եղաւ։ Դա Գեաւաշի. Մոկսի ու Շատախի գաղթականութիւնն էր։

 

Յուլիսի 24-ին տաճիկ զօրքերը Արճէշից շարժւեցին դէպի Բերկրի, ռուս զօրքերը թէեւ   նահանջում էին. բայց նահանջում էին թշնամուն դիմադրելով. եւ   ծովափով շարժւող Վանի գաղթականութիւնը դիմում էր Բերկրիի շարունակւող թնդանօթաձգութեան խուլ որոտների տպաւորութեան տակ։ Շրջակայն քիւրդ ցեղերը սիրտ առենլով տաճիկ զօրքերի առաջխաղացումից. եկել բռնել էին Բերկրիի ձորի վրա իշխող լեռները եւ   մի քանի անգամ յարձկումներ էին գործել գաղթականութեան վրա։

Յարձակումներից մէկը տեղի ունեցաւ Բերկրիի ձորի մէջտեղ յուլիսի 24-ի կէսօրին։ Յարձակւող քիւրդերը շատ չէին. բայց փոքրիկ յարձակումներն էլ բաւական էր խուճապ եւ   շփոթ առաջ բերելու գաղթականութեան շարքերում։ Գաղթականները յետ փախան դէպի Բերկրի ձգելով սայլերը. իրերը եւ   նոյնիսկ երեխաները. մի քանի կանայք ու երեխաներ սարսափահար ահարկու գետը նետւեցին. բայց հասան մի քանի զինւած տղաներ ու կամաւորներ եւ   քիւրդերին փախցրին։

Սակայն գլխաւոր յարձակումը Բերկրիի վրա տեղի ունեցաւ յուլիս 25-ին. երբ ռուսական զօրքերն ու կամաւորականվաշտերը դեռ շարունակւող գաղթականութեան հոսանքի ներկայութեամբ նահանջեցին Աբաղաա։ Բաւականաչափ գաղթականութիւն ընկաւ կրակի տակ, քիւրդերը բռնեցին Բերկրիից վեր գտնւող Բանդէ-մահու գետի քարէ կամուրջը եւ   սկսւեցին բարբարոսութիւններ։ Ականատեսների պատմածով սոսկալի ոճիրներ գործւեցին այդտեղ, զրակւեցին անխնայ ամենքը. բռնաբարւեցին ու առեւ անգւեցին կանայք ու աղջիկներ. սարսափահար ժողովուրդը յետ փախաւ դէպի Բերկրի. Պստիկ-գիւղ եւ   դաշտը, մի քանի կանայք իրենց նետեցին ահարկու գետի ալիքների մէջ. այդ օրինակը վարակիչ դարձաւ բազմաթիւ կին ու երեխաներ խոյացան գետի ալիքների մէջ. միայն թէ չընկնէին վայրագ քիւրդերի ձեռքը։ Գաղթականութիւնը. որի մի ծայրը դեռ Վանումն էր. յետ փախաւ դէպի Ջանիկ. ճանապարհին փռելով դիակներ՝ անընդհատ հետապնդւելով քիւրդերից. եւ   սոսկալի ջարդը կանգ առաւ Ջանիկի մօտ։ Բերկրիի մօտ Բերկրիից մինչեւ   այդտեղ սրախողխող գնդակահար ընկաւ եւ   գետի ալիքների զոհ գնաց. շատերի վկայութեամբ. 1000-ի չափ ժողովուրդ։

Բերկրիի գիծը փակւեց. գաղթականութեան մի մասը բռնեց Պարսկաստանի ճանապարհը եւ   սկսւեց մի նոր մարտիրոսագրութիւն, քիւրդերը ամեն տեղ ոտի էին կանգնել. նոյնիսկ այն քիւրդերը. որոնք հնազանդութիւն էին ցոյց տւել ռուսներին եւ   մնացել էին իրենց տեղերում։ Ռուսների նահանջը մեծ ոգեւ որութիւն առաջ բերեց քիւրդերի մէջ. եւ   ահա նման Բերկրիի յարձակման տեղի ունեցաւ յարձակում քիւրդերի կողմից նաեւ   Սարայի մօտ։ Նորից ընկան սրախողխող ու գնդակահար ուժասպառ գաղթականութեան շարքերից. նորից առեւ անգւեցին ջահել կանայք ու աղջիկներ եւ   600-ի չափ զոհեր էլ այստեղ ընկան ու ոչնչացան։

 

Յուլիսի 28-ին ռուսական զօրքը թողեց Վանը. բայց ընդամենը 3-4 օրով։ Այդ կարճ միջոցին Վան մտաւ Վասպուրականի մեծ ոճրագործ Ջէւդէտը 400-500 չէթաներով եւ   քաղաքում ու Աւանցում մնացած հարիւրաւոր ժողովուրդն ու հիւանդները ենթարկւեցին նոր բարբարոսութիւնների. բայց շուտով Օլթիի. Սարիկամիշի ու Ալաշկերտի ուղղութեամբ տաճիկներկ նոր պարտութիւն կրեցին. ռուս զօրքերը յետ դարձան. նրից որոտացին ռուսական թնդանօթները Վանի պարիսպների ատկ. Ջէւդէտը. ուժեղների դէմ վախկոտ այդ արարածը. առանց դիմադրութիւն ցոյց տալու քաշւեց եւ   ռուս զօրքերը գրաւեցին Վանը. բայց այս անգամ արդէն առանց հայերի։

Վանը վերագրաււեց առանց հայերի. Վասպուրականի մեծագոյն մասը նորից անցաւ ռուսների ձեռքը. բայց հայ ժողովուրդը գնաց դեգերւելու խորշակների մէջ։ Եւ այն. ինչ որ կրեց գաղթականութիւնը Արարատեան դաշտում. իր զարհուրանքներով եկաւ նսեմացնելու այն կորուստները. որ կրել էր այդ ժողովուրդը իր օջախի մէջ մէկ տարւա ընթացքում։ Ու դիւային ծրագիրը եկաւ նոր գործադրութիւն գտնելու։

Գաղթականութիւնը եկաւ կուտակւեց նախ Սուրմալու տափարակներում. զուրկ մաքուր ջրերից ու օդից. եկաւ կուտակւեց Էջմիածնի շրջակայքում. անտառի  մէջ ու վանքի արեւ ակէզ հրապարակների վրա. ապա անցաւ հեղեղելու Երեւ անի հրապարակները. եկեղեցիների գաւիթներն ու նոյնիսկ բանուկ մայթերը՝ ժեռոտ ու կիզիչ։ Այո. եկաւ կուտակւեց աւելի քան 150. 000 գաղթականութիւն՝ Խնուսից. Բուլանդուխից. Մանազկերտից. Մուշի դաշտից. Ախլաթից. Ալջաւազից. Արճէշից ու Վասպուրականի մնացեալ գաւառներից. ինչպէս եւ   Մոկսից ու Շատախից։ Եկաւ կուտակւեց հիւծւած ու մաշւած. հիւանդ ու անկարող. ինչպէս ուրւականը։ Եկաւ կմախքների այդ զանգւածը դիզւեց. լեռնացաւ այնպիսի չափով. որ չը նայած բազմաթիւ ընկերութիւնների գործնէութեան. անկարելի եղաւ մի քանի օր շարունակ հարկաւոր քանակութեամբ հաց հասցնել. եւ   սկսւեց սովը. ապա վարակիչ հիւանդութիւններն ու մահացութիւնները Էջմիածնի. Իգդիրի. Երեւ անի. մանաւանդ Էջմիածնի հրապարակներում ու պատերի տակ. եւ   սկսւեց նոր աղէտը ահաւոր ու ահռելի։

Այդ աղէտի մասին գաղափար կազմելու համար բարում ենք մի երկու նկարագիրներ. որոնցով լցւում էին այդ օրերի հայ մամուլի էջերը անհաշիւ չափերով։

Ահա այդ նկարագիրները. որոնք տեղ գտան «Հորիզոն» թերթի էջերում։

 

1. Իգդիր

ԻՆչպէս աշնան ցրտից ու սառը քամուց գետին թափւած թռչուններ հաւաքում ենք նրանց ճանապարհի վրայից. որով անցել է տարաբաղդ քոչը։

Մերկ. քաղցած եւ   համարեայ կիսամեռ կատարեալ կմախքներ։ Նայեցէք դրանց դէմքերին. ոչինչ մանկական։ Աչքերը տխուր. ճակատները կնճռոտ. նիհար. դժգոյն։

Հազարներով են դրանք։ Փոքրիկ երեխաներ եւ   մի ամսականից սկսած։

 

2. Իգդիր

Շատերը բռնւած փորահարինքով՝ ուժասպառ ընկած են ծառերի տակ՝ ապականւած. գարշահոտ ցնցոտիների վրա։ Ամառւան արեգակը դաժանօրէն այրում է ծառերի տերեւ ների արանքից, նրանք տենդային մարած աչքերով մեզ են նայում եւ   շարժում իրենց ոսկրացած ձեռքերը։

Ահա միջին տարիքով մի կին. նա գերմարդկային ճիգեր է գործ դնում մօտ քաշելու իր փոքրիկ ծծկեր մանկանը, նա աղերսական հայեացքով հասկացում է օգնութեան հասնել իր փոքրիկին։ Մենք վերցնում ենք մանկան եւ   տանում յանձնում որբանոց. որը գտնւում է հէնց հիւանդանոցի մօտ. դարձեալ ծառերիտակ։ Թշւառ  մայրը երեսի վրա է ընկնում. նա գիտէ. որ էլ չի տեսնելու իր զաւակին…

Մի կողմ ցնցոտիների մէջ . համարեայ. մերկ պառկած է մի դեռատի աղջիկ. որքա՜ն փարթամ են նրա խճճւած մազերը. որքա՜ն նազելի նրա դիմագծերը նոյնիսկ տանջանքի գալարումների մէջ, նա ընկած է անխնամ. մենակ. անտէր։ Մի՞թէ ոչ ոք չունի. մի՞թէ նան ոչ ոք չի փայփայել. մի՞թէ նա չի զգացել կեանքի բերկրանքը. ո՞ւր են նրա հարազատները… Նա մեռնում է։

Ահա չորս փոքրիկ երեխաներ շրջապատած իրենց մօր սառած. փէտացած դիակը. հեկեկում են։ Մենք իզուր ենք համոզում եւ   բացատրում. որ մայրիկը քնած է. որ լաց չը լինեն, օ՛. նրանց զգայուն մանկական հոգին ամեն բան հասկացել է… Մենք գրկած նրանց տանում ենք որբանոց. նրանք չեն լռում։ Իսկ այստեղ. որբանոցում. որքան մոլորւած. որբացած երեխաներ կան, զուլումն ու սարսափը դրել է նրանց զգայուն հոգիների վրա իր կեանքը, նրանց դէմքերին ժպիտ չը կայ։

 

3. Էջմիածին. 28 յուլիսի

Մարդկային երեւ ակայութիւնից վեր զարհուրելի տեսարան է ներկայցնում այժմ Էջմիածինը իր շրջանակներով։ Չէք գտնի ոչ մի արշին տեղ. ուր կուտակւած չը լինեն զանգւածները։

Բազմահազար գաղթականութիւնը բռնել է Ճեմարանի բակը. վանքի գաւիթը Ղազարապատը. լճի չորս կողմը. նոյնիսկ շուկան ու փողոցները։ Հաց. աղաղակու են ամենքը. հայց չը կայ. հիւանդացողներն ու մեռնողները բազմաթիւ են. եւ   իմ բալաս հաց բղաւելով աւանդեց հոգին. եւ   արտասանում են ողբի մէջ սգացող մայրերը, կարիքը ծով է։

 

4. Էջմիածին. 28 օգոստոսի

Փոքրիկ պտոյտ «Դանտէի դժոխքում»։

Ճեմարանի մուտքի առաջ ընկած են մի քանի կանայք ու երեխաներ. որոնք վերջին կռիւն են մղում մահւան դէմ։ Նրանց կողքին մի քանի անչափահաս աղջիկ ու տղաներ երկու դիակի վրա ընկած ականջ են խլացնում իրենց ողբով։

Ներս են մտնում Ճեմարանի բակը. գարշահոտութիւն է տիրում այստեղ, այդ գարշահոտութեան մէջ թափւած են մեր հարազատների քոչերը։ Մուտքերից մինչեւ   Ճեմարանի առջեւ   համրում եմ զանազան հասակի վեց դիակներ։

Անցնում եմ վանքի բակը, ուղիղ մուտքի առջեւ   երկու կին մի երիտասարդ դիակի վրա իրենց ողբն են ասում ու պատան կարում։ Տպարանի եւ   միաբանութեան խցերի առաջ թափւած են իրար վրա մահւան ճանկերում գալարւող ծերունիներ. կանայք ու երեխաներ. իսկ ճանապարհի երկարութեամբ մինչեւ   ելեքտրական կայարանը ընկած են բազմաթիւ դիակներ։

Ահա վարակիչ հիւանդութիւնների աղբիւր դարձած Ներսիսեան լիճը, աջ ափում. խոնաւ գետնին ընկած կեանքի հետ իրենց հաշիւն են մաքրում մարդակերպ արարածների բազմաթիւ խմբեր. իսկ լճի ձախ ափը ամբողջ երկարութեամբ բռնւած է զանազան հասակի դիակներով՝ պատանած եւ   անպատան։

Իջնում եմ անտառը, մի քանի քայլի վրա. դէպի ձախ. աչքիս է զարնւում մարդկային աղտոտութիւններով լի փոսի մէջ ընկած մի պատւի կնոջ դիակ. ամբողջապէս ճանճերի ու միջատների մէջ կորած, դիակից երեւ ում է. որ նա չափազանց երկար է կռիւ մղել մահւան դէմ։

Ահա եւ   մի սիրտ կտրատող տեսարան, մի կին ընկած է գտնին երեք փոքրիկ երեխաներով. որոնցից մէկի դիակը դեռ նոր է սառել. իսկ ինքը. մայրը հոգեվարքի մէջ զգալով ծծկեր մանկան նւոցը. բնազդօրէն աշխատում է մի կերպ դէպի ինքը քաշել մահւան ճանկերում չարչարւող մեծ որդուն. որ ծածկէ նրան փալասի կտորով. բայց վայր է ընկնում ձեռքը անզգայ։

Գայիանէի առաջ շարւէ-շարան իրար վրա են թափւել բազմաթիւ դիակներ. որոնց լցնում են «կաչկէքը» [3] եւ   անտառի գլխաւոր ծառուղիով քշում։ Հետեւ ում եմ այդ «դիակառքերից» մէկի։

Ճանապարհին անտառի աջ ու ձախ կողմերից վազվզում են եւ   կառքի առաջը կտրելով աղիողորմ խնդրում. եւ   աղբէր ջան կանգնեցրու. իմ մօր դիակն էլ առ. իմ երեխայիս դիակն էլ բերեմ. իմ ամուսնուս դիակն էլ վերցրու. եւ   ու այսպէս անվերջ. եւ   մինչեւ   անտառի ծայրը «կաչկում» արդէն 19 դիակ է լցւած. որոնց ծանրութեան տակ մի հատիկ ձին հազիւ է ոտները փոխում։

Հասնելով անտառի ծայրը. յանկարծ. առաջս բացւում է մի դժոխային տեսարան. յիսունի չափ մշակներ գերեզմաններ են փորում. իսկ մի ահագին տարածութիւն պատած է 6-7 հարիւր անթաղ մեռելներով. բոլորը այլակերպւած. ուռած այն աստիճան. որ շատերի պատանն է պատռւել. շատերը նեխւել են. որդերի մէջ կորել ու գարշահոտութիւնը չորս կողմը սփռել, բաւական է յիշել. որ հարիւրից աւելի դիակներ հինգերորդ օրն է ինչ ընկած են Էջմիածնի կիզիչ արեգակի տակ անթաղ։

Երկաթէ նեարդեր են հարկաւոր հանգիստ դիտելու այդ սոսկալի տեսարանը. մանաւանդ շնչելու այդ գարշահոտութիւնը. եւ   ես շտապում եմ. րոքան կարելի է. շուտ թողնել այդ սառսռեցուցիչ մահւան վայրը։

 

Անողոք մահը սրած մանգաղը աջ ու ձախ հնձում է մեր թշւառ փախստականների շարքերը. առանց խնայելու սեռն ու հասակը։

Գրում է Էջմիածնի թղթակիցը երկու օր յետոյ նոյն «Հորիզոն»ի էջերում. - սպառելով նկարագրելու կարողութիւնըն ու բառերի պաշարը դիմում է թւերին. չոր ու ցամաք. բայց պերճախօս թւերին։

Օգոստոսի 21-ին մեռել են 131 հոգի

Օգոստոսի 22-ին մեռել են 168 հոգի

Օգոստոսի 23-ին մեռել են 204 հոգի

Օգոստոսի 24-ին մեռել են 234 հոգի

Օգոստոսի 25-ին մեռել են 280 հոգի

Օգոստոսի 26-ին մեռել են 268 հոգի

Օգոստոսի 27-ին մեռել են 347 հոգի

Օգոստոսի 28-ին մեռել են 357 հոգի

Օգոստոսի 29-ին մեռել են 300 հոգի

Օգոստոսի 30-ին մեռել են 314 հոգի

Այսպիսով Էջմիածնի գաղթականութիւնը ընդամենը 10 օրում տւեց 2613 զոհ։ Այսքանը միայն Էջմիածնում. իսկ Իգդիրում. Երեւ անում եւ   բազմաթիւ գիւղերում։

Այո. հնձւեց. հնձւեց անողոք մանգաղով Վասպուրականի եւ   այլ գաւառների փախստական ժողովուրդը անթիւ. անաշիւ։

Միտքը կանգ առաւ. ուղեղը քարացաւ հայութեան. դալուկ ու յուսահատ շունչը մի վայրկեան թառեց նոյնիսկ հայ քնարի վրա եւ   սիրոյ փոխարէն ունայնութիւն նա սկսեց երգել։

Ահա այդ օրերի մի նւագը՝ երգւած վշտոտ հայ քնարի լարերի վրա Վարսենիկ Աղասեանի շնչով դնում ենք այստեղ. իբրեւ   հայ վշտի մեղեդին։

 

Շարան-շարան եկան կրկին.

Կորաքամակ. դող ի դող,

Ծիծաղ չ՚կայ նրանց դէմքին.

Ոչ էլ ժպիտ երկնաշող։

 

Ջահել ու ծեր. տխուր տրտում.

Արտասւում են լուռ-լռին.

Նրանց շուրթեր վիշտ են պատմում՝

Անցւոր մարդին. Աշխարհին։

 

Հարսը կորած եարն է փնտրում.

Մայրը՝ անուշ զաւակին,

Արեւ ներն են անխօս մարում.

Հեռուներում անմեկին։

 

Սիրտ է մաշւոմ. հոգի տանջում

Այդ սեւ   գաղթը արիւնոտ,

Էլ հիմա ես չեմ ճանաչում՝

Ոչ սիրոյ երգ. ոյ կարօտ։



[1]      Հիշատակած արտահայտության հեղինակն է համարվում 1895-1896 թթ. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Ալեքսեյ Լոբանով-Ռոստովսկին ծնթ. խմբ.:  

[2] Վարդավառը կամ Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է: Տոնը նշվում է Սուրբ Զատիկից 98 օր հետո՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում ծնթ. խմբ.:

[3]      Ձեռնասյլակ ծնթ. խմբ.: