Պատմութիւն Հայոց

Հեղինակ

Բաժին

Թեմա

Յաղագս Վնայ պարսկի եւ չորեքհարիւր հազարացն` որ եկեալ էին ի վերայ Հայոց, եւ նկուն լինէին ի զօրացն Հայոց:

Ապա գումարեաց թագաւորն Պարսից Շապուհ զՎինն ի վերայ արքային Հայոց Արշակայ չորեքհարիւր հազարաւ: Ապա գայր ելանէր Վինն, ասպատակ սփռէր ընդ ամենայն երկիրն սահմանացն Հայոց: Եւ ապա իբրեւ գիտացեալ թագաւորն Հայոց Արշակ, հասանէին ի վերայ զօրացն Պարսից. կոտորեալ առ հասարակ ընդ սուր հանէր զամենայն զօրսն Պարսից, եւ զմնացեալսն փախստական առնէր մինչեւ ի կողմանս սահմանացն Պարսից: Սատակէին զնոսա, եւ ինքեանք դարձեալ ունէին զճակատուն տեղի: