Պատմութիւն Հայոց

Հեղինակ

Բաժին

Թեմա

Յաղագս զօրավարին Պարսից Անդիկանայ, որ քառասուն բիւրուն հասանէր` աւար առնուլ զերկիրն Հայոց. թէ զիա'րդ Վասակ սպարապետն Հայոց ելանէր ընդ առաջ նորա երկոտասան բիւրու, հարկանէր զնա եւ զզօրս նորա:

Ապա յետ այսորիկ առաքէր արքայն Պարսից ի վերայ արքային Հայոց գունդ կազմեալ պատրաստեալ արս ընդիրս պատերազմողս իւր եւ զքառասուն բիւր, գալ առնուլ այրել աւերել զերկիրն Հայաստան, եւ Անդկան զօրագլուխ նոցա գայր հասանէր ասպատակ առնէր յերկիրն Հայոց: Ապա գայր հասանէր ընդ առաջ նորա Վասակ մամիկոնեան սպարապետն Հայոց երկոտասան բիւրուք. հարկանէր սատակէր զնա եւ զզօրս նորա, թափէր զզարդ նոցա, եւ ոչ ապրեցուցանէր մի ի նոցանէ եւ ոչ մի. եւ ինքն կայր քաջութեամբ ունելով զճակատուն տեղի: