Յաղագս
Սակստան
անդերձապետի,
որ
առաքեցաւ
ի
Շապհոյ
թագաւորէն
Պարսից
չորեքհարիւր
հազարաւ,
եւ
փոխոյց
եւս
զնա
Վասակ
զօրավարն
Հայոց:
Ապա
յետ
այսորիկ
ժողովեաց
թագաւորն
Պարսից
Շապուհ
զզօրս
իւր,
եւ
հազարս
չորեքհարեւր.
եւ
Սակստան
անդերձապետ
զօրագլուխ
նոցա:
Ապա
խաղացին
գնացին
ի
կողմանս
Հայոց.
եկին
ծաւալեցան
ճակատեցան
ընդ
թագաւորութեանն
Հայոց
Արշակայ:
Ապա
ի
մի
վայր
եկեալք
ամենայն
մեծամեծք
նախարարացն
Հայոց,
խորհուրդ
խորհէին.
քանզի
ոչ
առնուին
յանձն
երբէք,
թէ
թագաւորն
Արշակ
մտցէ
ընդ
նոսա
ի
պատերազմ:
Ապա
զօրավարն
Վասակ,
հանդերձ
ամենայն
մեծամեծօքն
եւ
նախարարօքն
ամենայն
Հայոց
մեծաց,
հարկանէր
սատակէր
զամենայն
զօրսն
Պարսից:
Եւ
սպանանէր
Սակստան
անդերձապետն.
բայց
միայն
ապրէր
Մերուժանն
արժրունի
փախուցեալ: