Պատմութիւն Հայոց

Հեղինակ

Բաժին

Թեմա

Յաղագս Սակստան անդերձապետի, որ առաքեցաւ ի Շապհոյ թագաւորէն Պարսից չորեքհարիւր հազարաւ, եւ փոխոյց եւս զնա Վասակ զօրավարն Հայոց:

Ապա յետ այսորիկ ժողովեաց թագաւորն Պարսից Շապուհ զզօրս իւր, եւ հազարս չորեքհարեւր. եւ Սակստան անդերձապետ զօրագլուխ նոցա: Ապա խաղացին գնացին ի կողմանս Հայոց. եկին ծաւալեցան ճակատեցան ընդ թագաւորութեանն Հայոց Արշակայ: Ապա ի մի վայր եկեալք ամենայն մեծամեծք նախարարացն Հայոց, խորհուրդ խորհէին. քանզի ոչ առնուին յանձն երբէք, թէ թագաւորն Արշակ մտցէ ընդ նոսա ի պատերազմ: Ապա զօրավարն Վասակ, հանդերձ ամենայն մեծամեծօքն եւ նախարարօքն ամենայն Հայոց մեծաց, հարկանէր սատակէր զամենայն զօրսն Պարսից: Եւ սպանանէր Սակստան անդերձապետն. բայց միայն ապրէր Մերուժանն արժրունի փախուցեալ: