Պատմութիւն Հայոց

Հեղինակ

Բաժին

Թեմա

Յաղագս Փաւստեայ եւ Զորթայ եպիսկոպոսաց:

Էր առ այնմ ժամանակաւ Փաւստոս եպիսկոպոս. սա ի ժամանակս Ներսէսի եպիսկոպոսապետին` էր ի տան նորին իբրեւ թելակալ: Սոյնպէս Զորթ այր ներքինի ընդ նոսին. քանզի էին ի ներքնի հայրապետին ի տան իւրում ընդ նորա ձեռամբ երկոտասան եպիսկոպոսք, աթոռակիցք իւր, գործակիցք եւ խորհրդակիցք: Թող զայլոց գաւառաց ամենայն եպիսկոպոսեանն` որ ընդ նովաւ. այլ երկոքեան սոքա յայնց երկոտասանիցն: Եւ էին սոքա ի տեսչութիւն աղքատանոցացն հաւատացեալք, եւ յամենայնի էին հաւատարիմք նորա ի ժամանակս նորա, եւ յամս Խոսրովու եւ Արշակայ երկուց թագաւորացն բաժանաւորացն, մինչ դեռ եւս կային նոքա կենդանիք: