Ամարանոց Բիւզանդեան

Հեղինակ

Բաժին

Թեմա

 

6

Անծանօթ էի` մեծութեան երկրին,

անտեղեակ դըրից` ծովու ցամաքին,

զիմ գիծ տեսութեան` առ կէտ եզերտին,

սահման դատէի` ծագաց աշխարհին:

7

Ձայն առ իս եհաս` ձայն բընկանին,

ինձ բանականիս` որ տէրս եմ նորին,

շրջել զոլորտիւք` իւր հողագնտին,

ընտրել ինձ տեղի` ամարանոցին:

8

Զիմ բանականիս` ըզնըկուն մարմին,

առ ՚ի չաշխատել` գիւտ հընարեցին,

զիս մեծարելով` ՚ի սայլ ինձ բարձին,

որ ձիավարեալ` յառաջէր ինքնին:

 

9

Ոչ թէ իմ շարժմամբ` նոքա շարժէին,

այլ անշարժ կալովս` վերաթեւէին,

բայց զանձն իմ անշարժ` այնպէս ձըգէին,

մինչ զիս կարծէի` թռչուն երկրային:

 

 

10

Նախ առ ՚ի ցամաք` զիս շրջեսցին,

ընդ քառեակ կազմուած` նըմին բընածին,

՚ի դաշտ, ՚ի հովիտ` յանտառ, ՚ի լերին,

զի անձաւք եւ ձորք` չեն ինչ յայս կարգին:

 

11

Իւրաքանչիւր դիրք` հաճոյ իմ սրտին,

բայց երբ շրջէի` ՚ի դաշտավայրին,

ոչ տեսանէին` ըզտեսիլ հովտին,

եւ ո'չ յանտառին` ըզտեսիլ լերին:

 

12

Հասի ես այսպէս` ՚ի գըլուխ լերին,

առ որով տեսի` հովիտ ինչ դիւրին,

եւ դաշտ լայնածիր` հուպ առ անտառին,

ջըրոց խոխոջանք` կենդանականին:

 

13

Այսչափ պարառումն` քառեակ տեսլենին,

յապուշ զիս կրթէր` ՚ի հայեցուածին,

եւ առ բազմութեան` իմ առարկային,

նոյն եւ բազմացեալ` թուէր ինձ անձն իմ:

 

14

Զի առ բազմագոյն ` ձկտի իմ ոգին,

զայս վայր ընտրեցի ` յամարանոց իմ,

զի չէի ծանօթ ` հեշտութեան ծովին,

յարմար դատեցի ` զտեսիլ չորեսին:

 

15

Ապա լաստիւ ինչ ` զիս շրջեցուցին,

որոյ գիւտ մեծ էր ` քան զսայլ ցամաքին,

երկայն երիզիւք ` խոտաբոյս նիւթին,

ոչ գիտեմ ո ' րպէս ` վարէր զիս հեշտին:

 

16

Ոչ միայն չըզգաս ` զշարժումն ինչ նորին,

այլ եւ ոչ ըզնոյն ` ըզչարժուածդ անձին,

եւ մինչ դու անշարժ ` կարծես ՚ի նըմին,

նա ըզքեզ վարէ ` հանէ ՚ի տեղին:

 

17

Խաղացի նովաւ ` յանդունդ նահանգին,

լուծականին այն ` տարեր անչափին,

ելի ըզլերամբք ` զըձորովք նորին,

բայց առհասարակ ` փոփոխականին:

 

18

Ունի ըզլերինս ` իբրեւ ցամաքին,

դաշտ լայն կապուտակ ` մեծ քան ըզնորին,

բայց իբրեւ զիջեալ ` դաշտանայր դիւրին:

անդ կորուսանէր ` զիւր հաստուած լերին:

 

19

Եւ իբրեւ լինէր ` լեառն ինչ ահագին,

անդէն եղծանէր ` ըզծաւալ դաշտին,

ոչ ըզմայլեցաւ ` սիրտ իմ ՚ի նըմին,

այք միայն պակնոյր ` յահեղ անդնդին:

 

20

Մուծին զիս ապա ` յայս նեղուց ծովին,

ընդ մէջ Պոնտոսին ` եւ Պրոպոնտոսին,

նորոգէր յայնժամ ` գիծք իմ եզերտին,

ասպարիզաճեմք ` տեսողականին:

 

21

Զի շըքեղ տեսիլ ` յիմ ձախակողմին,

շըքեղ եւ տեսիլ ` յիմ յաջոկողմին,

եւ ես ինքնաշարժ ` վարեալ ՚ի նաւին,

տեսանեմ հընգեակ ` տեսիլս ՚ի նըմին:

 

22

Ըզդաշտ ըզհովիտ ` ըզտեսիլ լերին,

զանտառ ծառախիտ ` ըզծով ընդ նոսին,

ազք իմ ` ՚ի ցամաք ` ոտք իմ ՚ի ծովին,

կէս իմ ՚ի ցամաք ` կէս իմ ՚ի ծովին:

 

23

Իսկ թէ վերբերիմ ` ՚ի գըլուխ լերին,

դիտեմ զամենայն ` ՚ի միում կիտին,

փոխոխեալ միայն ` վիճակ կայանին,

զոտս իմ ՚ի ցամաք ` զաչս իմ ՚ի ծովին:

 

24

Յայն գեղեցիկ կէտ ` գանտիլեան գլխին,

բընակ ՚ի նախնում ` մեծի արքային,

տեսիլ ՚ի բարձանց ` ծայր իւր երկոսին,

մարմարականին ` եւ պոնտոս ծովին:

 

25

Երկնաճեմելով ` յայն բարձանց լերին,

իմ նըկուն աչաց ` իբրեւ զանմարմին,

խաղայր յասպարէզ ` տարակաց կիտին,

եւ ՚ի մօտակայս ` ՚ի մի վայրկենին:

 

26

Երկայնեալ գիտակ ` արւոյն հասակին,

մըղոնիւ չափեալ ` ութ եւ տասնեկին,

բոլորեալ հեղոյր ` յիմ տեսարանին,

որ չէ երկայնեալ ` ՚ի կէս մըղոնին:

 

27

Զուարթաճեմեալ ` զառ ՚ի վայր լերին,

իջի ՚ի զննել ` ըզգիրս ըստորին,

անցեալ ընդ հովիտ ` ընդ դաշտ ծաղկածին,

կատարեալ գըտի ` գեղովք յերկոսին:

 

28

Յայնժամ ծանուցեալ ` կազմուած աշխարհին,

ճշգրիտ որոշեաց ` դատողական իմ,

թէ ամարանոց ` ոգւոյ մարդկային,

չիք քան ըզնեղուց ` ընտիր յաշխարհին:

 

29

Զի թէ ընտեսցէ ` զայն գիրս ցամաքին,

որ չէ ՚ի նեղուց ` այլ առ լայն ծովին

յոչինչ հայեսցի ` տեսուիւն նորին,

բայց ՚ի մի միայն ` տաղտուկ դաշտ ծովին:

 

30

Եւ թէ ընտեսցէ ` զայն կողմ աշխարհին,

ուր զուրկ է շըքեղ ` տեսիլ ծովային,

ոչ հընգեակ այլ չորք ` տսիլք երեւին,

հայելւոյն աչաց ` որ բաղձայ բազմին:

 

31

Բայց ՚ի կալ իմում ` ընդ մէջ նեղուցին,

ողջոյն երեւին ` տեսիլք հընգեքին,

յիշել տան զանձուկ ` նախնոյն դըրախտին,

ուր համայն տեսիլք ` զուգապարէին:

 

32

Երկուց տարերաց ` ծովու ցամաքին,

նեղուցք են սահման ` միմեանց ողջունին,

անդ ցամաք զատին ` ջուրք զուգաւորին,

ցամաք ըզջըրով ` խառնին համբուրին:

 

33

Այլ աստէն կարծիս ` կըրէր յիս անձի իմ,

զայլոց նեղուցաց ` զայլ եւ այլ ծովին,

զընտրելագունից ` քան զիմ ընտելին,

թէ գուցէ ուրեք ` յանիգէտս ինչ գըտցին:

 

34

Ելի շրջեցայ ` զննել ըզնոսին,

յանգ ընդապըտոյտ ` յասպարէզ ծովին,

թողի ըզնեղուց ` գետոց վըտկակին,

քանզի ծովայնոց ` ոչ հաւասարին:

 

35

Զի ՚ի նոյն իսկ լայն ` սըրահ նեղուցին,

որք ՚ի մեծամեծ ` գետոցըն գործին,

ըզնաւարկութիւն ` գիտեմ դըժուարին,

զարգասիս նոցին ` աննըման ծովին:

 

36

Իսկ յայս գեղեցիկ ` նեղուց բիւզանդին,

՚ի դաշտ ւ՚ի լեառն ` ուր ընտրէ սիրտ իմ,

տեսանեմ ես միշտ ` հանդէս ՚ի ծովին,

նաւուց անբաւից ` որք տարուբերին:

 

37

Օժանդակ կալեալ ` ըզհողմ զերկոսին,

ըզհիւսիսային ` եւ զհարաւային,

ինձ բերեն զարդիւնս ` զերկոցունց ծովին,

զմարմարականին ` եւ ըզպոնտոսին:

 

38

Ջուրըն պատրաստէ ` պաշար կերակրին,

ձըկունս բազմազանս ` անգիւտ յայլ ծովին,

աստէն ըզձկունս ` միջերկրականին:

 

39

Ոչ խաղացի ես ` յանդունդ ըստորին,

դիտել ըզնեղուցս ` զամէրիգային,

զի նեղուցք նորին ` միոյ են մասին,

եւ ոչ երկոցունց ` մասանց աշխարհին:

 

40

Թողի զՄաճէլեան ` ըզհարաւային,

զարկայնագոյնըն ` ՚ի տիեզերին,

թողի եւ զնեղուց ` ըզհիւսիսային,

Գեղեցիկ կղզւոյն ` բայց լայն ահագին:

 

41

Ելի ՚ի նեղուցս ` մեր կիսագընտին,

երկայնեալս ՚ի մէջ ` երկոցունց մասին,

՚ի Պապիւլմանտէպ ` եւ ՚ի Հիւրմիւսին,

յԱղագ, ՚ի Սէպտէ ` եւ ՚ի Պէրինին, ա

 

42

Տեսի զամենայն ` քան զիմս ըստորին,

զուրկ ՚ի պարուրից ` ՚ի ծոցոց սորին,

զորս թէ համարեմ ` յիմում նեղուցին,

մինչեւ ցերեսուն ` գոգցես հասանին:

 

43

Գըտի լայնացեալս ` ՚ի յասպարիզին,

ծովուց նըմանեալ ` եւ ոչ նեղուցին,

կամ թէ ՚ի յերկուս ` անկեալ ՚ի ծովին,

եւ ոչ ըստ իմումս ` ՚ի բազմագունին:

 

44

Արդ ` դո ' ւ Քա ' թթարօ ` ծո ' ց յաղթամարմին,

մի ' պարծիր առ իս ` մի ' դըներ վերին,

մի ' բարձրամըտիր ` քան զիմ սիրելին,

թէ հաւասարիս ` ՚ի չափ հասակին:

 

45

Զի եթէ յութնեակ ` տասնեակ մըղոնին,

ընդ երկայն ճախրես ` հուպ ընդ տիս սորին, ա

բայց փապարաւոր ` դէմք խըրթնագունին,

սիրելւոյն իմոյ ` ոչ համեմատին:

 

46

Անհեթեթ լերանց ` դիրք բարձրագունին,

անշէն անբընակ ` ոտից մարդկային,

ըստորնագոյն են ` առ լերամբք սորին,

որք գեղապարեն ` ՚ի թեւ թեթեւին:

 

47

Ո ' չ բանաս ինչ անցք ` քում անցաւորին,

յերկոցունց ծայրից ` ելից եւ մըտին,

եւ ո ' չ սենեակ ինչ ` ըզկընի սրահին,

մեծարել ըզհիւրսդ ` ՚ի պատուեալ տեղին:

 

48

Որպէս գալըստեան ` եւ իմումս անձին,

չետուրինչ պատիւ ` զառիս արժանին,

ինձ քան զօտարիկս ` ծանօթագունին,

ընդ ասուն ըստ քեզ ` քում թագաւորին:

 

49

Խնդրեցի ելք անցք ` ըզմիւս ծայրին,

ինձ նաւարկելոյս ` ընթացից դիւրին,

բայց դու կալեալ զիս ` ՚ի քում սըրահին,

հաներ վերըստին ` ընդ որ նախ մուծին:

 

50

Այլ իմոյս առ քեզ ` պարծանք բարձրացին,

որ հըրահանգօք ` վարի առ հիւրին,

պահուէ սիրելիս ` ըստ իւրեանց կագրին,

զայն որ օտարին ` ՚ի ըստոր տեղին:

 

51

Նախ բանայ գաւիթ ` մարմարականին,

ապա զիւր սըրահ ` նեղուց բիւզանդին,

սենեակ լայնադիր ` ըզկընի նորին,

եւ այլ ներքնատուն ` յանկիւն ազագին:

 

52

Սեաւ վերաձայնեալ ` անուն սենեկին,

բայց ծով ցանկալի ` քան զըսպիտակին,

արտաքնոց ելով ` անտես ըստ կուսին,

ըզհեռաւորաց ձըգէ ` սէր յանձին:

 

53

Յորոյ սէր հեծեալ ` ազգ հիւսիսային,

զիւրըն մոռացաւ ` ըզծով Պալդիկին,

առ ՚ի նաւարկել ` յայս իւր տարփալին,

փոթորկեալ շարժեաց ` զհուր տարատոսին:

 

54

Եւ դո ' ւ նեղուց մեծ ` Պօղազ հիսարին,

առ որ ըզմայլին ` հայելս ՚ի զընին,

դիրքըդ հեշտալի ` համանման սըմին,

դիտակ քում տեսլեան ` յաւէտ քան կրկին:

 

55

Այլ զըրկեալ գոլով ` ՚ի շինից սորին,

նաեւ ՚ի նաւուց ` ծովու պոնտոսին,

որք աստի անդրէն ` միշտ տարուբերին,

ոչ հաւասարիս ` իմ գերագունին:

 

56

Իսկ թէ դըժուարին ` թուին քեզ բանք իմ,

պատմեցից ցուցից ` յանցից առաջին:

թէ ոգի մարդոյ ` տեսուչ աշխարհին,

ո՞րպէս առյապայ ` զայս ընտեաց անձին:

 

57

Զի այս բանական ` մըշակ աշխարհին,

տարաշխարհ անկեալ ` յելից դըրախտին,

յետ երկհազարեան ` եօթնհարիւր ամին, ա

ըզկայսերութիւն ` էառ ՚ի ձեռին:

 

58

Ըզկայսերանիստ քաղաք ` իւր գահին,

առ ափամբք գետոց ` շինէր զառաջին,

զանուանին Նինուէ ` զԲաբիլոն նախկին,

նաեւ ըզՀըռօմ ` ՚ի Դիպէրիսին:

 

59

Ըզբազմօք յածեալ ` կողմամբք աշխարհին,

ծանեաւ առյապայ ` զդիւրութիւն ծովին,

աշխարհակալն այն ` մեծըն Կոստանդին,

ընտրեաց փոխել անդ ` թողուլ զցամաքին:

 

60

Ի խնդիր ելեալ ` յիւր սահման երկրին,

որ յերիս ձգիւր ` մասունս աշխարհին,

ըզնեղուցդ ընտեաց ` պօղազ հիսարին,

իբրեւ գեղեցիկ ` քան բոլորեսին:

 

61

՚Ի Սիկիօնեան ` սարաւանդակին, բ

ըսկըսաւ շինել ` քաղաք իւր գահին,

այլ չեւ էր տեսեալ ` զնեղուց Բիւզանդին,

անյայտ էր նըմա ` այս իմ ցանկալին:

 

62

Այն ինչ դիտէր նա ` ըզնեղուց սորին,

ըզլայն զանքոյթ ծոց ` նաւահանգըստին,

ա անտի աստ փոխէր ` ՚ի գըլուխ սորին,

զայս գեղեցկադիր ` քաղաք աշխարհին:

 

63

Ընտրութիւն կայսեր աշխարհակալին,

զայս վայր գերագոյն ` դատեաց յաշխարհին,

մի ' չարակնեսցես ` եւ ընդ ընտրել իմ,

ածցես ըզքեզ ` քան ըզսա վերին:

 

64

Թոյլ տացես անցից ` իմում լոյծ լեզուին,

ճոխանալ ճեմել ` ՚ի գովեստ սորին,

վերերգել ըզձիրս ` սորայս բընածին,

եւ ըզգիւղօրէս ` ամարանոցին:

 

65

Զիս պարբերելով ` կառք աշխարհագրին,

սաւառնեալ անցի ` զոլորտիւք երկրին,

դուն ուրեք տեսի ` վըտակ ծովածին,

որպէս ՚ի սըմա ` գետածովակին:

 

66

՚Ի սըմա պարէ ` տարմաբար դըլբին,

ակումբ բոլորեալ ` զերեսօք ծովին,

օդով ուռուցեալ ` ՚ի սուզիլ խորին,

անթեւ ճախրելով ` ձըգէ զիս զընին:

 

67

Գազան կոտորիչ ` անխոնջ յիւր մարտին,

վանէ ըզձըկունս ` մինչեւ ՚ի տուն իմմ,

պայքար հեշտալի ` ըստ բանաստեղծին,

յաւէրժահարսին ` սաղապաճեմին:

 

68

Այն գեղեցիկ սեռք ` հաւուց երամին,

որք ՚ի բընակչաց ` հողմավար կոչին, ա

պահնակ կարգեցան ` յարարչէ սորին,

ընդ երկայնութիւն ` յորձանաց ծովին:

 

69

Որոց հոյլք յոլովք ` ՚ի յորս մըժեխին,

ընդ սոյն քերելով ` ճեմ առեալ շրջին,

հեշտալի բաղխիւնք ` թեւոցըն ձայնին,

խայտան առ ինեւ ` ՚ի մէջ նաւակին:

 

70

Երրակի խաղաս ` նեղուցդ Բիւզանդին,

նախ ՚ի հիւսիսոյ ` ՚ի մուտս արեւին,

ապա ՚ի մըտից ` ՚ի յելըս նորին,

դարձեալ ՚ի յելից ` ՚ի կողմըն մըտին:

 

71

Եօթնաձիգ բազկաւդ ` Անատօլուին,

եօթնեակ բանաս ծոց ` Յուռումէլիին,

իսկ վեցեակ բազկաւդ ` Ուռումէլիին,

վեցեակ լընուս ծոց ` զԱնատօլուին:

 

72

Այսպէս բազկելով ` զառէջդ հասակին,

ձուլես զԵւրոպա ` ընդ Ասիային,

՚ի մի խառնելով ` ձեռաց ՚ի ձեռին,

եօթնակի պնդես ` յանքակ պըսակին:

 

73

Ըզքեզ մակադրեալդ ` մատամբ արարչին,

յոգունց է կարծեալ ` նախնեաց պատգամին,

թէ հուր կամ թէ ջուր ` ըզդուրսըդ բացին,

ըզքոյդ սըղոցգեալ ` զաղիս փակաղակին:

 

74

Այս լուր քո բացման ` սիրելիս սրտին,

հըրոյն կամ ջըրոյն ` ես շընորհ ունիմ,

այլ այն գոյժ փակման ` ձայն նախանձարկութին,

թէ գոչեն հնչեն ` լըսել դժուարիմ:

 

75

Ես արդ տեսանեմ ` ըզքոյդ բանալին,

փակօղ ոչ փակեալ ` մրրով ցամաքին,

զի քո լոյծ նըգօք ` փակին եւ բանին,

ցամաք երկոքին ` ծովակք երկոքին:

ա Է նեղուցն որ ընդ մէջ Ասիոյ եւ Ամէրիգայի:

ա Նեղուց կամ մանաւանդ ծոց Քաթթարօին ` 18 աշխարհագրական մղոն ձգի:

ա Յամի աշխարհիս 2737. դնէ Ուսսերիոս հաստատեալ Նինոսի զտէրութիւն Ասորեստանեայց, զոր մարթ է կոչել առաջին կայսերութիւն:

բ Այս սարաւանդակ անկանի ՚ի հարաւա կողմն Գում Գալէսիին:

ա Նախ ՚ի Քաղկեդոն ապա ՚ի Բիւզանդեան փոխի:

ա ՚Ի տաճկաց կոչի Եէլ գօվան: