Ամարանոց Բիւզանդեան

Հեղինակ

Բաժին

Թեմա

  174

Առնավուտ Քեօյին ` Գիւղ Միքայէլին,

ձայնեալ ՚ի մատեանս ` յունական ազգին,

1 կամ Ասոմադոն ` կոչի առ նոսին,

որըստ մեզ բերի ` Անմարմնոց ձայնին:

175

Աստ ասեն զտեսիլ ` սուրբ Միքայէլին,

առ քրիստոսազգաց ` նախկին Կոստանդին,

2 աստ ձեռակերտեալ ` ըզտաճար նորին,

զոր Յուստիանոս ` նորոգեաց կրկին:

176

Վասիլ հայկազուն ` Սահակ յետ նորին,

նոր նորոգեցին ` կայսերք երկոքին,

3 զայն Սոսթէնիոս ` զանուն սոյն շինին,

մի կարծեր անուն ` տեղւոյ օտարին:

177

Այլ յաղդոյղդուն է ` անցք ժամանակին,

նոյն շինօղ քանդօղ ` մի եւ նոյն իրին,

՚ի հիմանց քանդեալ ` զայս տաճար տեսին,

ժամանակք դարուց ` քան զմեզ առաջին:

178

Զայժմեան իւր տաճար ` որ ՚ի մէջ շինին,

՚ի յետնոց ծանիր ` շինեալ վերստին,

4 զոր եւ յառաջնոյն ` անուն կոչեցին,

Դագս արհի որ է ` Դասապետ վերին:

179

Նախ աստ բընակեալ ` առնավուտ ազգին,

կարծեմ կոչեցեալ ` ՚ի յանուն նոցին,

ապա յաճախեալ ` հոռոմականին,

գիւղաքաղաք ինչ ` կարծես ՚ի լերին:

1 Երբեմն կոչեն Ասոմադոն, իսկ երբեմն Ասոմադոս ` յուղղական հոլովն, որ է Անմարմին:

2 Սողոմենոս պատմագիր ՚ի Ժ դարուն, գիրք Ա. գլ. 3. Միքաիլիօն կոչէ զտեղին ( առնավուտ քէօյիին ) ուր շինեցաւ տաճար սրբոյն Միքայէլի ՚ի Կոստանդիանոսէ. որ ՚ի հնոյ կոչէր ասէ Էստդիա: Հեռի դնէ զսա ՚ի քաղաքէն ( Կոստանդնոպօլիս ) ընդ ծով ` ասպարէզս իբր 35, ( մղոնս իբր 5), իսկ ընդ ցամաք առաւել քան զ 70, ( մղոնս իբր 9): Պատմէ անդէն զսքանչելի բժշկութիւն Ակվիլինոսի փաստաբանի իւրում ժամանակակից եւ արուեստակցի ` զոր եգիտ ՚ի վերջնում Կիտի, գալով յայս տաճար. նոյնպէս եւ զժշկութիւն Պրոբիանոսի յոտնացաւութենէ, որ եւ ՚ի Հեթանոսութենէ դարձաւ ՚ի քրիստոնէութիւն: Ընդերկար իմն լինէր ասէ ` յիշել զայլ ամենայն սքանչելիս եղեալ յայս տաճար. զորս ճոխագոյն յիշէ Նիկիփորոս Կալլիստոս:

3 Երկու էին տաճարք սրբոյն Միքայէլի շինեալք ՚ի մեծէն Կոստանդիանոսէ աստի եւ անտի նեղուցին զորոց գրէ Պրոկոպիոս. շին. Ա. 8. զայն տաճար որ էր ՚ի կողմն Եւրոպիոյ ` Թէոփանէս, Պրոկոպիոս. Նիկիտաս. եւ այլն, դնեն ՚ի Յանաբլոս. Պեփեռուժեն դնէ ՚ի Սոսթէնիոս. Կեդրենոս բացատրելով զերկոսին դնէ ՚ի Յանաբլոս եւ ՚ի սոսթէնիոս, յայտ առնելով թէ Անաբլոս որպէս յառաջագոյն ծանուցաք ` էր անուն իբր գաւառի ծովեզերաց Եւրոպիոյ, յորում անկանէր Սոսթէնիոս. եւ զի ՚ի նեղուցին ՚ի կողմն Եւրոպիոյ ոչ գոյր այլ տաճար սրբոյն Միքայէլի, որպէս է տեսանել ՚ի Տիւքանժ գիրք Դ Կոստանդիանոս. թիւ 15. նմին իրի յայտ է թէ Սոսթէնիոս է առնավուտ Քեօյին, ուր է տաճար սրբոյն հրեշտակապետին. թէպէտ եւ Ճիլլիոս Բ. 14, Սոսթէնիոս համարի լինել զԼէօսթէնիօս. այսինքն է ` Սդէնեայ, ըստ որում ոմանք ՚ի յունաց իւրում ժամանակի այնպէս կոչէին զՍդէնեայն, եւ զայն աղաւաղանօք, որպէս գրէ նա ինքն գլ. 15:

4 Այազմայք այսր գեղջ ` են Այի Իլիա, Այիա Գիրիագի, Այի Բարագեւի, Այիօս Օնուֆրիօս, որ է ՚ի փաշայ պաղչէսին: