Ամարանոց Բիւզանդեան

Հեղինակ

Բաժին

Թեմա

 

95

Բազում վրիպմունք ` բազում փորձք անձին,

զայս ճշմարտութիւն ` առ իս յայտնեցին,

՚ի ճանաչման անդ ` մտաց մարդկային,

չիք քան ըզդատումն ` անհաս դժուարին:

 

96

Առ ՚ի ամբառնալ ` յաթոռ դատողին,

յոլովից պէտք են ` վըրիպմանց ոտին,

առ ուղիղ դատել ` գործ ինչ յանհատին,

հարկ է սխալել ` բազում յանհատին:

 

97

Թո ' ղ զայլ գործ մարդոյ ` ա ' ռ զտեսանելին,

որ իւր արուեստիւ ` ճարտար նկարչին,

անչափ նկարէ ` պատկերս առ օրին,

պատրէ եւ ուղղէ ` զդատումն մարդկային:

 

98

Միանգամ տեսեալ ` զնիւթական տեղին,

տեսանօղ դատի ` իբրեւ բոլորին,

զայն որ տեսութեանց ` բազմաց կարօտին,

տեսեալհամարի ` ըստ բաւականին:

 

99

Իսկ ընդ տեսանել ` բազմիցս զտեղին,

փոխէ զիւր կարծիս ` մերժէ զառաջին,

զհայեցուած աչաց ` զտեսութիւն նախկին,

համարի յայնժամ ` ստուեր առ իրին:

 

100

Զի այն տեսութիւն ` միայն արտաքին,

էր կերպագրութիւն ` իրին ըստ մասին,

որոյ կերպարանք ` ներքին բոլորին,

կրկնեալ տեսութեամբք ` ուղղին կատարին:

 

101

Այսպէս առ լինել ` տեսօղ առաջին,

հարկ է նախ լինել ` տեսանօղ վերջին,

այսպէս առ լինել ` դատօղ ճշմարտին,

հարկ է նախ դատել ` զիւր դատումն նախկին:

 

102

Վարեալ իմ ընդ ծով ` պըրոպոնտոսին,

յորժամ թեւարկի ` ընդ սէրայ պուռնին,

՚ի վերջին վախճան ` սորին ծովակին,

ինձ հանդէպ յարեաւ ` դիրք Դօփխանէին,

 

103

Անդ Բիւզանդիոն ` ՚ի ձախակողմին,

Իւսքիւտար քաղաք ` ՚ի յաջակողմին,

անդ մեր Վօսբօրօս ` ՚ի նոյն կողմ նորին,

թերաբաց դիմօք ` բեկեալ ցանկալին:

 

104

Յաջմէ յահեկէ ` ցամաք երկոքին,

փոխանակ բուսոց ` շինուած ինձ ցուցին,

իսկ հանդիպակաց ` ցամաք լեռնային,

գաւառ ոչ քաղաք ` շինից մարդկային:

 

105

Այսպէս տեսեալ իմ ` զտեսիլն արտաքին,

կարծէի տեսօղ ` ըստ բաւականին,

յետ տեսանելոյ ` բազմիցս ըզտեղին,

անտես կոչեցի ` զտեսութիւնն նախկին:

 

106

Ծանեայ զի եւ ոչ ` նոյն իսկ յատակին,

ուր բարձեալ կայի ` յանդունդ դիւր ծովին,

տեղեակ ինչ էի ` ըստ բաւականին,

թէ էր անդ կղզեակ ` ընդ լայն նեղուցին:

 

107

Այլ յետ ամաց ինչ ` հըմուտլ ինձ ցուցին,

՚ի յատակ ծովու ` զխոնարհ վէմ կղզին,

սակաւ ինչ բացատ ` սէրայ պուռնիին,

ձգեալ առ ՚ի կողմ ` գըզգուլէսիին:

 

108

Առ հըմուտ լինել ` մի միայն մասին,

ամաց պէտք եղեն ` ինձ ժամանակին,

եթէ գացուք մեզ ` գործի ինչ դիւրին,

սակաւուք ուղղին ` դատմունք մեր բանին:

 

109

Ըզփորձ առաջնոց ` ունել ՚ի ձեռին,

նեղուկ է հըզօր ` վարիչ դատողին,

կալցուք առաջնորդ ` մեր ճանապարհին,

զայս իմանալի ` նըկար նեղուցին:

 

110

՚Ի դօփխանէին ` ելցուք ՚ի զընին,

ուր նաւակք ծառայք ` ամարանոցին,

հըրաւէր կարդան ` բոլորեալ քծնին,

յաւէտ քսակին ` քան թէ քում պատուին:

 

111

Հըրապարակ է ` առ գալադային,

մեծ վաճառանոց ` արմտեաց երկրին,

ասա ձուլեալ շինի ` ռմբաձիգ գործին,

ա կարգալ վաղուրեմն ` առ ծովեզերին:

 

112

Տեսանես զաղբիւր ` սուլդան մահմուտին,

համակ քարաշէն ` եւ քառակուսին,

ոսկեզօծեալն այն ` ՚ի գրուած վիմին,

քառեակ բերանօք ` ընդ քառեակ կողմին:

 

113

Ընդերկրայ անցիւք ` ջուրք սորա բերին,

՚ի Ֆըստըգլեէ ` առ Պաղչէ գիւղին,

ա մզկիթ ձեռակերտ ` Գըլըճ ալիին,

որ նաւապետն էր ` երկրորդ Սէլիմին:

 

114

Փոքր էր ՚ի նախնում ` դիրք հրապարակին,

ծառովք թանձրացեալ ` յիւր շրջապատին,

անդ ժայռք թաւալեալք ` արկեալք ՚ի ծովին,

մանրել զհարաւոյն ` ժանիս կոհակին:

 

115

ա Մինչ ՚ի կէտ վերին ` սալը պազարին,

շաւիղ էր ծառուտ ` առ ծովեզերին,

ապա բազմութիւնք ` բընակչաց տաճկին,

տամբք եւ կրպակօք ` լըցին շինեցին:

 

116

Իսկ արդ փոխեալ ` գտցես ըզտեղին,

ըզտուն ըզկրպակ ` համօրէն թաղին,

մօտ սալը պազար ` մօտ յիւր մզկըթին,

տուն պէսպէս դասուց ` շինեալ զինուորին:

 

117

Զայն հըրապարակ ` կիսեալ ըստ մասին,

տեղի կրթութեան ` զինուորաց գընդին,

որոց նո ' ր ըզդեստք ` նո ' ր շարժուածք ձեռին,

գրգռի արեան ` երիտասարդիին:

 

118

Զաղբիւր մեծագործ ` զարդ հրապարակին,

տեսցես նորոգալ ` վառեալ ՚ի յոսկին,

հովանոց կանգնեալ ` ընդ որմ մզկըթին,

՚ի տես արքայի ` նոր կրթարանին:

 

119

Ցանկայիր գիտել ` զփոխել կենցաղին,

յետ փոխելոյ քոյ ` մահուամբ օրհասին,

տե ' ս զըփոփոխել ` տեղւոյս առանձին,

աստի օ ' ն ուսի ' ր ` եւ զողջոյն երկրին:

 

120

Պատճառ փոփոխիչ ` հաճոյք մարդկային,

զամենայն փոխէ ` ընդ փոխել սրտին,

զանապատն ՚ի տուն ` զտուն յանապատին,

ըզգիւղն ՚ի քաղաք ` զքաղաք ընդ գիւղին:

 

121

Ու՞ր այն շինուած հին ` առ ծովեզերին,

տաճար առաջնոյ ` Կոստանդինոսին,

բարձաւ յիշատակ ` բարձաւ հետք նորին,

ա անյայտ եւ տեղի ` լուսաղբեր նորին:

 

ա ՚Ի ժամանակս Երեմիայ Չէլէպիիս կային ՚ի Դօփխանէ մեծամեծ Ռմբաձիգ գործիք ` այն է ` Թօփ, բերեալ ուրկրուաց. որպէս գրէ նա ինքն, այսինքն ՚ի յունկարաց կամ որ նոյն է ՚ի մաճառաց. յորս կային քանդակեալ նշանք խաչի: Այժմ զամենայն բարձին, նաեւ զորս կային յաւուրս մեր:

ա Աւարտ շինութեան մզկթիս, նոյնպէս եւ Մէտրէսէին ( ուսումնարանին ) որ առընթեր նորա, եւ բաղանւոյն ` որ յանուն Գըլըճին կոչի սովորաբար Փաշայ համամը, եղեւ ՚ի հիճրէթին 988, յամին 1580: Տեղի մզկթին եւ բաղանւոյն եւ այլն, որպէս եւ ըստ մեծի մասին հրապարակի Դօփխանէին ` էր ծովածոց. զոր ՚ի լնուլ ` բազմութիւն բայզանտ գերեաց քրիստոնէից ՚ի Թէրսանէէն յայս գործ կուտեալ Գըլըճ ալիին, հրաման արար յարքունուստ շինելոյ եկեղեցի վասն նորա. որպէս զի մինչեւ ՚ի կատարումն գործոյն ` մի ' հարկ լիցի նոցա գնալ ՚ի բէրսանէն: Շինեցաւ այս եկեղեցի ՚ի ներքս անդ քաղաքին Գալադայու, յայն անկիւն պարսպին ` որ հայի ՚ի վերայ մզկթի Դօփխանէի. հանդէպ Քիրէճխանէին ` որ է ՚ի Քիրէճ Գափուն. եւ առ նովաւ շինեցան եւ բնակարանք վասն նոյն բայզանտ գերեաց. այլ այժմ ՚ի հրկիզութեան բարձեալ են առհասարակ եւ եկեղեցին եւ բնակարանք. միայն հողակոյտ տեղին եւ նշան խորանին երեւին անդէն մինչեւ ցայժմ:

ա Մզկիթ սալը պազարին այլեւ թաղ նորին ` կոչին յանուն Մէհէմմէտ աղայի:

ա Առ ժամանակօք Ճիլլիոսի կայր յիշատակ լուսաղբեր սորա: