Պատմութիւն Հայոց

Հեղինակ

Բաժին

Թեմա

Յաղագս Շապստան տակառապետին, որ եկն հինգ հարեւր բիւրուն ի վերայ աշխարհին Հայոց. ապա եւ զնոսա հարկանէին սատակէին զօրքն Հայոց:

Շապստան տակառապետն գայր հասանէր հինգ հարիւր բիւրուն ի վերայ աշխարհին Հայոց, եւ կամէր մտանել յաշխարհն Հայոց: Ապա կազմեալ պատրաստեալ գունդն զօրաց թագաւորին Հայոց, եւ Վասակ զօրավարն Հայոց, ելանէր ի դիմի հարկանէր զօրացն Պարսից: Հարկանէին կոտորէին զզօրսն Պարսից, եւ սպանանէին զՇապստան տակառապետն Պարսկաց: Բայց միայն փախչէր Մերուժանն, ապրեալ լինէր: