Յաղագս
Փաւստեայ
եւ
Զորթայ
եպիսկոպոսաց:
Էր
առ
այնմ
ժամանակաւ
Փաւստոս
եպիսկոպոս.
սա
ի
ժամանակս
Ներսէսի
եպիսկոպոսապետին`
էր
ի
տան
նորին
իբրեւ
թելակալ:
Սոյնպէս
Զորթ
այր
ներքինի
ընդ
նոսին.
քանզի
էին
ի
ներքնի
հայրապետին
ի
տան
իւրում
ընդ
նորա
ձեռամբ
երկոտասան
եպիսկոպոսք,
աթոռակիցք
իւր,
գործակիցք
եւ
խորհրդակիցք:
Թող
զայլոց
գաւառաց
ամենայն
եպիսկոպոսեանն`
որ
ընդ
նովաւ.
այլ
երկոքեան
սոքա
յայնց
երկոտասանիցն:
Եւ
էին
սոքա
ի
տեսչութիւն
աղքատանոցացն
հաւատացեալք,
եւ
յամենայնի
էին
հաւատարիմք
նորա
ի
ժամանակս
նորա,
եւ
յամս
Խոսրովու
եւ
Արշակայ
երկուց
թագաւորացն
բաժանաւորացն,
մինչ
դեռ
եւս
կային
նոքա
կենդանիք: