Հեղինակային
խորագիրը
յայտնի
չէ,
սակայն
Ղազար
Փարպեցին
Փաւստոսի
երկը
դիտում
է
իբրեւ
Հայոց
Երկրորդ
պատմութիւն:
«Բուզանդ»
ձեւը
առաջացել
է
«Բիւզանդացի»,
այսինքն`
«Կոստանդնուպոլսեցի»
մականունից:
Ուստի
բանասէրների
վարկածը,
թէ
«Բուզանդ»
նշանակել
է
«երգիչ,
աշուղ»՝
որտեղից
էլ
Բուզանդարան
պատմութիւն
խորագրի
վերականգնումը,
չի
արդարանում:
Փաւստոս
Բուզանդի
աշխատութիւնը
մեզ
է
հասել`
որպէս
պատմական
ինչ-որ
ժողովածոյի
առանձին
մաս,
ընդ
որում
ներկայիս
երրորդ,
չորրորդ,
հինգերորդ
եւ
վեցերորդ
դպրութիւնները
համապատասխանում
են
նախնական
(իմա՛
ժողովածոյից
դուրս
եղած
երկի)
առաջին,
երկրորդ,
երրորդ
եւ
չորրորդ
մասերին:
Այսպիսով,
Փաւստոս
Բիւզանդ[ացու]
Հայոց
պատմութիւնը
պահպանուել
է
ամբողջական
կազմով:
Այն
ընդգրկում
է
Հայոց
պատմութիւնը`
Խոսրով
Կոտակ
թագաւորի
(330-339
թթ.
)
գահակալութեան
տարիներից
մինչեւ
Հայոց
երկրի
387
թ.
բաժանումը
Բիւզանդական
կայսրութեան
եւ
Պարսկաստանի
միջեւ:
Հեղինակը
եղելութիւնները
շարադրում
է
ժամանակագրական`
իր
կողմից
ընդունուած
կարգով,
որը,
սակայն,
մեծ
մասամբ
հեռու
է
իրականից:
Այնուհանդերձ,
Փաւստոսի
հեղինակած
Հայոց
պատմութիւնը
անգնահատելի
սկզբնաղբիւր
է
նախարարական
Հայաստանի
հասարակական
կարգերը
եւ
բարքերը
ուսումնասիրելու
համար:
Հեղինակը
գրի
է
առել
Պարսկական
վէպի
(այն
վերաբերում
է
բազմադարեան
հայ-պարսկական
հակամարտութեանը)
խոշոր
հատուածներ,
վարպետօրէն
մշակել
դրանք`
ապահովելով
աշխատութեանը
նաեւ
նշանակալի
գեղարուեստական
արժէք:
Ինչ
վերաբերում
է
քաղաքական
անցքերի
նկարագրութեանը,
ապա
միւս`
հայկական
եւ
օտար
աղբիւրների
հետ
մէկտեղ
Փաւստոսի
տեղեկութիւնները
շօշափելի
չափով
հարստացնում
են
մեր
գիտելիքները
նաեւ
այդ
բնագաւառում:
Փաստոսի
Պատմութիւն
Հայոց
-ի
էլ-հրատարակութեան
հիմքը
վենետիկեան
չորրորդ
տպագրութիւնն
է
(Փաւստոսի
Բուզանդացւոյ
Պատմութիւն
Հայոց,
ի
չորս
դպրութիւնս,
Վենետիկ-Ս.
Ղազար,
1933):
Կարէն
Իւզբաշեան,
Պարոյր
Մուրադեան
ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹԻՒՆ
1.
R.
W.
Thomson.
A
bibliography
of
Classical
Armenian
Literature
to
1500
AD.
Brepolis-Turnhout,
1995,
pp.
185-187.
2.
P'awstos
Buzand.
Storia
degli
Armeni,
introduzione
a
cura
Gabriella
Uluhogian,
traduzione
di
Marco
Bais
e
Loris
Dina
Nocetti.
Note
di
Marco
Bais,
Mimesis,
1997
(Armeniaca
Italica
2)
3.
Գ.
Տէր-Վարդանեան,
Փաւստոս
Բուզանդի
հրատարակութիւններն
ու
ձեռագրերը,
Հայկազեան
հայագիտական
հանդէս,
Պէյրութ,
1999,
էջ
9-63
4.
Karen
Yuzbashian.
Sur
les
droits
d'auteur
de
Pawstos
Buzand.
-
Հանդէս
ամսօրեայ,
Վիեննա,
2000,
էջ
99-118