Քերթուածներ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՎԱՐԴՆ

ԱՌ ՏԻՐԱՆ ՔԷԼԷԿԵԱՆ

Է ինձ մի վա՜րդ. ունի բոյր այն, այլ եւ շո՜ւնչ.

Փըթթի այգուն, երեկոյին ոչ խամրի.

Արփւոյն ներքեւ շողայ հանգոյն գոհարի.

Ծաղիկ մի՜ակ, այլ ե՛ւ է նա ծաղկանց փունջ։

 

Երկինք ըզվարդն ինձ ձօնեցին այն անմահ.

Դու զանդրանիկ ձօնես ինձ վարդ Մայիսի։

Բերանդ է լուռ, բարձրաձայն սիրտ քո խօսի.

«Պահէ՛ զիմ վարդ. քոյինն առ քեզ տացէ՜ մահ»։

 

Որ մեռանի սիրով, ո՞չ կեայ յաւիտեան.

Տապանագիրն ո՞չ մըշտաբաց է մատեան…։

Ընծայես այժմ ինձ վարդ ցամա՜ք, այլ յորժամ

 

Փակուին աչք իմ վարդից, աստեղց լուսատուք,

Յորժամ հիւծիմ, ի հող մըտնեմ տարաժա՜մ,

Պիտի ձօնես ինձ վարդ ցօղեա՜լ արտասուօք…։


Իճատիյէ, Մայիս 1886

(Գրական եւ Իմաստասիրական Շարժում. Դ. տարի, 1886, էջ 124)