Ամարանոց Բիւզանդեան

Հեղինակ

Բաժին

Թեմա
Geography  

  Երկիր երկուց կողմանց նեղուցին է լեռնային. յորս գտանին եւ լերինք դժուարինք, բայց ըստ մեծի մասին են զուարճալիք: Հովիտք եւ ձորք սորա բազումք. զորս առաւել քան զ50 դնէ լինել Ճիլիոս ՚ի յառաջաբանութեան. այլ տափարակ տեղիք եւ դաշտավայրք` սակաւ: Ըստ մեծի մասին վերին կողմն լերանց է հող. իսկ ՚ի ներքոյ` քար կապուտագոյն եւ կապարագոյն. յարմար ՚ի յատակել զերկիր, ՚ի շինութիւն որմոյ եւ պարսպի, նաեւ ՚ի գործել զկիր պատուական այսինքն քիրճ. գլխաւոր հանք ուստի հատանեն զքար, ՚ի կողմն Եւրոպիոյ` է Պալթա Լիմանին. իսկ ՚ի կողմն Ասիոյ` ումուր Եէրին, Չըպուդլուն, եւ ներքին կողմն Գուլէ պաղչէսիին. յերիս վերջին տեղիս են եւ զանազան վառարանք` յորս այրեն զքար եւ գործեն կիր. որ առհասարակ է Մուգադա այսինքն կալուած Պօսթանճի պաշիին: Հող երկրին իբր ՚ի բազումս է կաւուտ. բազում ուրեք հարկանի ՚ի գոյն դեղին եւ ՚ի կարմիր, որ պատուական է ՚ի մշակութիւն այգւոյ. ուրեք ուրեք ՚ի գոյն սեաւ` յարմար ՚ի սերմանել. ունի եւ հող սպիտակ, եւ հող աւաղուտ ՚ի կողմն Սեաւ ծովու. եւ այլ հող հանքային` զորմէ տեսցես ստորեւ: Առհասարակ խօսելով հող երկրին ՚ի մշակելն ըստ օրինի` կարէ բերել գրեթէ զամենայն ազգս պտղոց, ծաղկանց, խոտոց, նաեւ արմտեաց. որպէս փորձեցին նոքա` որք զայն ինչ որ յառաջն ոչ բուսանէր, այլուստ բերեալ եւ սերմանեալ քաղեցին զարդիւնս. նմին իրի եւ ՚ի նախնեաց Պոմպոնիոս Մելա թէպէտ զերկիր Թրակիոյ անբեր կոչէ, բայց զծովեզերեայ կողմն նորա ՚ի բաց որոշէ յայսմ պակասութենէ, յորում կողման անկանի եւ մի եզր նեղուցին Կոստանդնուպօլսոյ:

Ջուր ՚ի ծովեզերս նեղուցին` ոչ այնչափ առատ, եւ ոչ նուազ. Ճիլլիոս իբրեւ 30 գետակս կամ առուս դնէ մշտահոսս, որք աստի եւ անտի հոսին ՚ի Վօսբօրօս. զորս ըստ մեծի մասին պարտ է իմնալ վասն ձմեռան ժամանակի. քանզի յամառան բաց ՚ի յոմանց` ցամաքին առհասարակ: ՚Ի տեղիս տեղիս ունի ջուրս առողջարարս. որոց գլխաւորքն են ՚ի Սուլդանիէ, ՚ի Պուլկուրլու, եւ ՚ի Չամլուճա. այլ պատուական քան զամսին զսոսա Քէստանէ Սույին ՚ի սարեար, եւ Ապուհայեաթ սույին եւ Կիւմիշ Սույին առ լերամբ Եուշա լերին: