ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
(1,
2)
(էջ
111,
117)
Ինքնագրերը
չեն
պահպանվել։
Առաջին
«Հայտարարությունը»
տպագրվել
է
«Հյուսիսափայլ»,
1862,
№
5,
էջ
235–240,
երկրորդը՝
«Մեղու
Հայաստանի»,
1865,
№
10,
հուլիսի
15,
էջ
196-197։
Առաջինը
այնուհետեւ
մտել
է
ԵԼԺ,
հ.
II
(1947),
էջ
390–394,
երկրորդը՝
ԵԼԺ,
հ.
IV
(1949),
էջ
254։
Ներկա
տպագրության
համար
հիմք
են
ծառայել
առաջին
հրապարակումները:
Երկու
«Հայտարարություններն»
էլ
վերաբերում
են
Հայաստանի
պատմական
աշխարհագրական
քարտեզի
հրատարակությանը,
որին
ձեռնարկել
էր
Նալբանդյանը
Պետերբուրգում,
1862
թ.
հունիսին,
արտասահմանից
վերադառնալուց
հետո:
Առաջին
«Հայտարարության»
տպագրված
տեքստի
տակ
դրված
է
հետեւյալ
տարեթիվը,
«հունիսի
20,
1860,
Ս.
Պետերբուրգ»,
որը
ակնհայտ
վրիպակ
է
եւ
այդպես
էլ
առանց
ուղղվելու
մտել
է
հեղինակի
Երկերի
լիակատար
ժողովածուի
II
հատորը
(1947,
էջ
394).
Իսկականը
պետք
է
լինի
«հունիսի
20,
1862,
Ս.
Պետերբուրգ»։
Որ
դա
իսկապես
այդպես
է,
հաստատվում
է
հետեւյալ
փաստերով.
Միքայել
Նալբանդյանը
Պետերբուրգից
մեկնել
է
(համալսարանում
թեկնածուական
դիսերտացիա
պաշտպանելուց
հետո)
1860
թ.
հունիսի
15-ին,
որի
մասին
ինքր
գրել
է
իր
«Ծոցատետրի
նկատողություններում»
(ԵԼԺ,
հ.
IV,
էջ
272,
տե՛ս
նաեւ՝
Ա․
Իննիկյան,
Միքայել
Նալբանդյանի
կյանքի
եւ
գործունեության
տարեգրությունը,
2-րդ
հրատ.,
Ե.,
1980,
էջ
142)։
Այսպիսով,
Նալբանդյանը
չէր
կարող
«Հայտարարության»
տակ
դնել
«հունիսի
20,
1860,
Ս.
Պետերբուրգ»
տարեթիվը,
քանի
որ
այդ
ժամանակ
արդեն
գտնվում
էր
Նոր
Նախիջեւանի
ճանապարհին։
2․
«Հայտարարության»
մեջ
լիազորված
անձանց
թվում,
որոնց
վստահված
էր
քարտեզի
բաժանորդագրության
կազմակերպման
գործը,
հիշատակված
էր
նաեւ
Նալբանդյանի
մտերիմ
բարեկամ
բժիշկ
Անանիա
Սուլթանշահի
անունը
հետեւյալ
նշումով՝
«Նիժնի-Նովգորոդի
վաճառատունի
մեջ։
1862
թ.
հունիսի
20-ին
Նալբանդյանը
Սուլթանշահին
գրած
նամակում
ասում
է.
«Վստահ
լինելով
Ձեր
ազգասիրության
վերա,
Ձեր
հարգելի
անունը
հայտարարության
մեջ
(որ
շնորհ
ունիմ
ձեզ
ուղարկելու)
աշխատավոր
հրատարակեցի
Հայաստանի
քարտի
տպագրության,
որին
ձեռք
զարկի,
հուսալով
միմիայն
Ձեր
գործակցության
եւ
ազգի
համակրության
վերա։
Ինչ
որ
գործի
հանգամանքներին
է
վերաբերում,
որպես
նաեւ
կրկին
նպատակին,
այդ
մասին
տեղեկություն
կտա
Ձեզ
հայտարարությունս»
(ԵԼԺ,
հ.
IV,
էջ
124–125)։
Ինչպես
տեսնում
ենք,
նամակը
գրված
է
«Հայտարարության»
հետ
նույն
օրը,
մինչեւ
«Հյուսիսափայլի»
հրապարակումը։
3.
1865
թ.
«Մեղու
Հայաստանի»ում
տպագրված
երկրորդ
«Հայտարարությունը,
սկսվում
է
հետեւյալ
բառերով.
«1882
թվականի
հունիսի
20-ից
հրատարակել
էի
ես
«Հյուսիսափայլի»
նույն
տարվա
մայիսի
համարի
մեջ
մի
հայտարարություն,
վերաբերյալ
աշխարհագրական
քարտերի
տպագրության...
»։
Այսպիսով,
ինքը
Նալբանդյանը
ուղղում
է
«Հայտարարության»
տպագիր
տեքստում
տեղ
գտած
սխալը։
Հանգամանքների
պատահական
զուգադիպությամբ
երկրորդ
«Հայտարարության»
տակ
դրված
է
նույն
ամսաթիվը.
«20
հունիսի,
1865
թ.,
Ս.
Պետերբուրգ»,
որը
եւ
հիշատակում
է
Նալբանդյանը
«Մեղու
Հայաստանիի»
խմբագրությանը
գրած
1865
թ.
հունիսի
20-ի
նամակում՝
«ճիշտ
սրանից
երեք
տարի
առաջ
(«Հյուսիսափայլի»
մեջ)
հրատարակած
հայտարարությանս...
»
(ԵԼԺ,
հ.
IV,
էջ
254)։
Մեզ
մնում
է
բացատրել,
թե
ինչպես
կարող
էր
1862
թ.
հունիսի
20-ին
գրված
«Հայտարարությունը»
զետեղվել
«Հյուսիսափայլի»
նույն
տարվա
5-րդ
(մայիսյան)
համարում։
Այդ
համարի
գրաքննչական
թույլտվությունը
ստացվել
է
միայն
1862
թ.
հունիսի
22-ին,
իսկ
լույս
է
տեսել
հուլիսին,
որր
եւ
նշում
է
Նալբանդյանը
իր
երկրորդ
«Հայտարարության»
մեջ։
Գտնվելով
Պետերբուրգում,
Նալբանդյանը,
որպես
ամսագրի
գործունյա
աշխատակից,
կարող
էր
եւ
ինքը
խմբագրի
հետ
համաձայնեցնելուց
հետո,
«Հայտարարությունը»
տեղադրել
վերջին
էջում։
Ինչպիսի՞ն
եղավ
Հայաստանի
քարտեզի
ճակատագիրը,
որի
նախապատրաստմանը
այդքան
ուժ
ու
եռանդ
նվիրեց
Միքայել
Նալբանդյանը։
Նրա
հրատարակությունը,
ցավոք,
չիրականացավ
Նալբանդյանից
անկախ
պատճառներով։
Դեռ
նոր
էր
«Հայտարարությունը»
լույս
ընծայվել,
երբ
նա
ձերբակալվեց
եւ
արգելափակվեց
Պետրոպավլովյան
բերդում:
Բերդից
դուրս
գալուց
հետո
(1865
թ.
մայիսին)
նրան
թույլ
տվին
մնալ
Պետերբուրգում
մի
կարճ
ժամանակ
(ոստիկանության
հսկողության
ներքո),
մինչեւ
աքսորավայրի
տեղը
հայտնի
դառնալը:
Օգտվելով
դրանից,
Նալբանդյանը
1865
թ.
հունիսի
20-ին
գրում
է
երկրորդ
«Հայտարարությունը»,
որի
մեջ
նա
ծանուցում
է
իր
բաժանորդներին
Հայաստանի
քարտեզի
տպագրության
անիրականալիությունը
եւ
խնդրում
գործակալների
միջոցով
ետ
ստանալ
իրենց
բաժանորդագները։
Այդ
«Հայտարարությունը»
հրապարակվել
էր
«Մեղու
Հայաստանիի
մեջ,
քանի
որ
այդ
շրջանում
«Հյուսիսափայլի»
հրատարակումը
արդեն
դադարել
էր։
Մ.
Նալբանդյանի
կենսագրության
մութ
կետերից
է
արտասահմանյան
ուղեւորությունից
հետո
Պետերբուրգում
անցկացրած
ժամանակահատվածը,
այդ
պատճառով
ամեն
մի
փաստ,
տվյալ
դեպքում
Հայաստանի
քարտեզի
նախապատրաստական
աշխատանքները,
որոշակի
հետաքրքրություն
են
ներկայացնում։
Հայաստանի
քարտեզի
տպագրությամբ,
բացի
գործնական
նպատակներ
հետապնդելուց,
Նալբանդյանը
ձգտում
էր
բարձրացնել
հայ
ժողովրդի
ինքնագիտակցությունը
եւ
քաղաքացիական
ակտիվությունը։
Դիմելով
առ
«սիրելի
ազգակիցը
Ռուսիո
մեջ»,
նա
իր
«Հայտարարության»
մեջ
ասում
է.
«Մոտենում
է
ժամանակը,
երբ
ազգը
պիտի
սթափեր
յուր
դարավոր
թմրութենից
եւ
պիտի
զգար
յուր
անցածը
իմաստավորելու
կարողությունը...
Մի՞թե
մի
բարոյական
զորության
շարժառիթը
չէ՞ր
նորոգությունը
այն
հիշատակների,
որոնց
հետ
կապակից
է
եղած
մեր
անցած
կյանքը:
Մի՞թե
հայը,
քարտի
վերա
տեսանելով
յուր
աշխարհի
տեղագրությունը,
զգալու
չէ՞ր
մի
հետաքրքրություն
քննել
եւ
իմանալ
այդ
աշխարհի
ճակատագիրը,
նորա
բնակիչքը,
նորա
անցած
եւ
ներկա
վիճակը...
»
(բազմակետերը
հեղինակինն
են–
խմբ.
)։
Հայաստանի
քարտեզին
նվիրված
Նալբանդյանի
հոդվածը
շարունակում
էր
ազգի
առաջընթացի
գործում
պատմության
փորձի
նշանակության
վերաբերյալ
նրա
մտորումները
«Երկրագործությունը
որպես
ուղիղ
ճանապարհ»
աշխատության
մեջ:
«Եթե
մարդիկ,
–
ասում
էր
նա,
–
ազգ
ասելով
հասկանում
են
ինչ-որ
քարացած
մի
բան,
որի
դարավոր
փոշով
ծածկված
հիշատակների
վերա
բաբախում
է
նոցա
կուրծքը»,
եթե
«նոցա
ազգության
հասկացողությունը
յուր
սկիզբը
առնում
է
անցածի
խայտաճամուկ
ավանդութեններից»
եւ
հիմնված
է
սոսկ
անցյալի
վրա
եւ
«չե
հիմնվում
ուղղակի
ներկա
սերունդի
եւ
ներկա
պայմանների
վերա...
այն
ժամանակ
այդ
ազգությունը
կմնա
միշտ
իբրեւ
մի
ամուլ
գաղափար,
որ
հետ
չի
մնում
բարոյական
Չինաստանից»:
Պատմական
փորձի
վերլուծությունից
հրապարակախոսը
գալիս
է
այն
եզրակացության,
որ
ազգը
չի
կարողանա
դիմագրավել
ճնշողների
բռնությունն
ու
դեսպոտիզմը,
եթե
նրա
համար
«էական
խորհուրդը
չէ
տնտեսական
խնդիրը»,
որ
կազատի
ժողովրդին
«ստրկութենից
եւ
աղքատութերից»,
կարթնացնի
նրա
ստեղծագործական
ուժերը
եւ
եռանդը։
Դրա
համար
պետք
է,
«որ
ազգը
մտածե
յուր
ապագան»,
որի
դրոշի
վրա
«մարդը
խոշոր
տառերով
գրել
է
հույս:
«Ապագան
ծածկված
է
լոկ
կարճատես
աչքերի
համար,
–
ասում
էր
Նալբանդյանը։–
Ապագան
ներկայի
ժառանգն
է,
եւ
եթե
մարդը
քննե
ներկան,
այն
ժամանակ
իսկույն
կճեղքվի
նորա
առջեւ
ապագայի
կարծեցյալ
վարագույրը»:
Նալբանդյանի
այդ
խոսքերը
համահնչուն
են
Ա.
Ի.
Գերցենի
մտքին.
«Ավելի
լրիվ
գիտակցելով
անցյալը,
մենք
պարզաբանում
ենք
ժամանակակիցը,
ավելի
խոր
թափանցելով
անցյալի
իմաստի
մեջ,
մենք
բացահայտում
ենք
ապագայի
իմաստը»
(A.
И.
Герцен,
Coбp.
сoч.
в
30-ти
томax,
т.
III,
cтp.
24)։
Այսպիսի
մտորումներով
էր
Նալբանդյանը
հայրենիք
վերադառնում
արտասահմանից,
հուսով,
որ
շուտով
«ազգը
պիտի
սթափեր
յուր
դարավոր
թմրութենից»,
եւ
դրան՝
ինչ-որ
չափով,
պիտի
աջակցեր
պատմական
Հայաստանի
աշխարհագրական
քարտեզը:
Էջ
112,
տ.
11.
«...
եւ
Վենետիկ,
պ.
Հ.
Տատյանի
ծախքով
տպված
քարտը...
»-Նկատի
ունի
1849
թ.
Վենետիկում
տպագրված
Գաբրիել
Այվազովսկու
կազմած
«Աշխարհացույցը»՝
«Ատլաս
Աշխարհացոյց
Պատկերաց
ըստ
արքունի
Աշխարհագրաց
Գաղղիոյ,
Անգլիոյ,
Գերմանիոյ
եւ
Ռուսաց»,
հանդերձ
նախաշաւիղ
ծանօթութեամբ
բնական,
ուսումնական
եւ
քաղաքական
աշխարհագրութեան,
խորագրեալ
ծախիւք
Յովհաննու
ամիրայի
Տատեան,
ի
Վենետիկ,
ի
տպարանի
Մխիթարեան
ուխտին
որ
ի
Սուրբ
Ղազար,
1849»։
Գաբրիել
Այվազովսկու
հեղինակությունը
հաստատվում
է
«Մեղուի»
1859
թ.
№
5-ում
տպագրված
«Հակոբ
Կրճիկյան
եւ
Գաբրիել
Այվազյան»
հոդվածում,
որտեղ
վերջինիս
հեղինակած
աշխատությունների
թվում
հիշատակվում
է
նաեւ
քարտեզը.
–«Իր
տուրքն
է
նաեւ,
տաս
տախտակով
հայերեն
աթլաս
մը,
’ի
Բարիզ
պղնձի
վրա
փորված,
Տ.
Հովհաննես
Տատյանի
ծախքովը»։
(Տե՛ս
«Մեղու»,
1859,
№
5,
էջ
55
)։
Էջ
112,
տ.
11.
«...
որպես
նաեւ
Վիեննա
տպվածը...
»–
Նկատի
ունի
Վիեննայում,
1857-ին
հրատարակված
«Ատլաս
կամ
Աշխարհացոյց
տախտակք»,
ի
պէտս
ազգային
դպրոցաց,
յօրինեաց
եւ
ծրագրեաց
հ․
Աստուածատուր
Վ.
Աւագեան,
ի
Մխիթարեան
ուխտէն»։
Էջ
114,
տ.
6.
«...
եւ
այս
օրից,
դարձնում
ենք
նորան
Կոնստանդնուպոլսի,
Հայկական
Բարեգործական
Ընկերության
սեփականություն»–
Հիշյալ
Բարեգործական
Ընկերությունը
կազմակերպվել
էր
1860
թ.
հոկտեմբերի
30-ին։
Նոյեմբերի
27-ին
ընտրվել
էր
ընկերության
տնօրեն
ժողովի
կազմը,
որի
անդամներն
էին՝
Գր.
Աղաթոն,
Գր.
Օտյան,
Ս.
Թագվորյան,
դ-ր.
Շիշմանյան
(Ծերենց)
եւ
Մ.
Մյուհետիսյան։
Պետք
է
ենթադրել,
որ
Միքայել
Նալբանդյանը
Հայաստանի
քարտեզի
կազմումը
եւ
հրատարակությունը
խոստացել
էր
ձեռնարկել
Բարեգործական
Ընկերության
պատվերով
դեռեւս
Պոլսում
եղած
օրերին
(1860
նոյեմբերի
20-ից
դեկտեմբերի
20-ը
եւ
1861
թ.
նոյեմբերի
20-ից
դեկտեմբերի
27-ը),
եւ
Ռուսաստան
հասնելուն
պես
սկսել
նախապատրաստական
աշխատանքները:
Նալբանդյանը
անմիջական
կապեր
ուներ
ընկերության
անդամներ
Հարություն
Սվաճյանի,
Գրիգոր
Օտյանի
եւ
Սերովբե
Թագվորյանի
հետ: