ՆԱՄԱԿ
ՀՐԱՏԱՐԱԿՈՂԻՆ
(էջ
366)
Տպագրվել
է՝
«Հյուսիսափայլ»,
1859,
№
10,
էջ
810–821,
Մարտիրոս
Սառաֆյանց
ստորագրությամբ:
Ինչպես
հիշատակված
է
նախորդ
նամակի
ներածականում,
առաջին
անգամ
«Անտիպ
երկերում»
էր,
որ
Աշ.
Հովհաննիսյանը
կարծիք
հայտնեց,
թե
այս
երկու
նամակները
պատկանում
են
Նալբանդյանին:
Այդ
ենթադրությունը
հաստատող
մեր
նկատառումներին
ընթերցողն
արդեն
ծանոթ
է:
Այն
ամենը,
ինչ
ասվեց
առաջին
նամակի
մասին,
լիովին
վերաբերում
է
եւ
սրան:
Ավելացնենք
այստեղ,
որ
միայն
ոճի
ուսումնասիրությունը
բավական
է,
որպեսզի
այս
գրությունը
առանց
երկմտության
վերագրվի
Նալբանդյանին:
Չնայած
այս
նամակն
ավելի
վաղ
թվականություն
ունի,
քան
նախորդը,
այնուամենայնիվ
թողնում
ենք
այնպես,
ինչ
հերթականությամբ
նրանք
լույս
են
տեսել
«Հյուսիսափայլում»:
Հասկանալի
է,
որ
եւ՛
մեկ,
եւ՛
մյուս
թվականները
բնավ
չեն
պարզում
նրանց
գրության
իսկական
ժամանակը:
Այդ
թվերը
գրված
են,
ելնելով
նկարագրվող
դեպքից,
այն
է՝
նամակների
բովանդակությունից:
Նալբանդյանի
այս
նամակում
նկարագրված
են
գերմանացի
մեծ
գիտնական
Հումբոլդի
կյանքը
եւ
գործը,
նրա
մահվան
եւ
թաղումի
հետ
կապված
անցուդարձը:
Դատելով
«Ծոցատետրի
նկատողություններից»,
Հումբոլդի
թաղման
օրը,
մայիսի
10-ին,
Նալբանդյանը
գտնվում
էր
Լոնդոնում:
Այստեղից
էլ
հենց
մայիսի
20-ին
եւ
22-ին
նա
նամակներ
է
ուղարկել
Նազարյանին:
Կարելի
է
ենթադրել,
որ
դրանցից
մեկը՝
եվրոպական
թերթերի
նյութերով
գրված
վերոհիշյալ
նամակը
լիներ:
Մ.
Սառաֆյան
ստորագրությունը
կրող
այս
նամակում
վեր
հանելով
հանդերձ
Հումբոլդի
տիեզերական
մեծությունը,
հոդվածագիրը
չի
մոռանում
հայ
մտավորականության
ուշադրությունը
հրավիրել
նրա
առաքինությունների
վրա:
Այս
առումով
մեծ
հետաքրքրություն
է
ներկայացնում
նամակագրի
այն
խոստովանությունը,
թե
ամենուր
նրան
հետաքրքրում
են
իր
ազգի
մտահոգությունները
եւ
թե
հայ
գործչի
վաստակը,
մտածությունները
եւ
«բոլոր
կյանքի
գործականությունը
պիտո
է
նվիրվի
մեր
հայրենական
ազգին»
(տե՛ս
սույն
հատորի
էջ
367):
Հոդվածի
արժեքը
առավել
եւս
բարձրանում
է
նրանով,
որ
եթե
նույնիսկ
այն
հիմնականում
քաղված
է
այլեւայլ
թերթերից,
ապա
դարձյալ
հայացված
է
եւ
հեղինակային
խորհրդածությունները
կապվում
են
հայ
իրականության
հետ,
Հումբոլդի
մեծությունը
իբրեւ
բարի
օրինակ
է
ծառայեցվում
հայ
երիտասարդության
համար
(տե՛ս
հոդվածի
ավարտը):
Էջ
369,
տ.
10.
«Դու,
բնություն,
իմ
աստվածությունն
ես
—
Ենթադրել
կարելի
է,
որ
Հումբոլդն
այդ
միտքը
հայտնել
է
«Կոսմոսում»: