Ծանոթագրություններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

<ԸՆԾԱՅԱԿԱՆ «ԴՔՍՈՒՀԻ ԴԸ ՇԵՎՐԵՈԶԻ» ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ>

(էջ 197)

«Հյուսիսափայլին» աշխատակցելու տարիներին Նալբանդյանն իր հրապարակախոսական հոդվածների եւ գեղարվեստական գործերի հետ մեկտեղ այդ ամսագրում հրապարակել է նաեւ թարգմանական բանաստեղծություններ, մեկ զրույց եւ երկու վիպակ: Ֆրանսիացի հեղինակ Կլեմանս Ռոբերտի «Դքսուհի դը Շեւրեոզ» վիպակը տպագրվել է 1858 թ. երկրորդ համարում (էջ 81–130), իսկ Ֆաբր դ’ Օլիվիեի «Թալիսմանները»՝ նույն թվականի 12-րդ համարում (էջ 439–505): 

Ինչպես պարզել է բանասեր Ռուզան Նանումյանը, այդ երկու վիպակներն էլ թարգ­մանվել են ոուս հեղինակների կողմից եւ ժամանակին տպագրվել «Отечественные записки» հանդեսում (1841, հ. 14, № 1–2 եւ 1845, հ. 38, № 1–2): Տե՛ս Ռ. Նանումյան, Ստեփանոս Նազարյան, Երեւան, 1978, էջ 283: 

Պետք է ենթադրել, որ հայ ժողովրդին նոր գրական լեզվով ընթերցանության նյութ տալու նպատակով Նալբանդյանը թերթել է Բելինսկու աշխատակցության շրջանի «Отечественные записки» ամսագիրը եւ օգտվել դրանից: Արդեն «Հիսուսյանք» հոդվածի օրինակը, որը նա քաղել էր այդ հանդեսից, խոսում է հօգուտ այն բանի, որ Նալբանդյանը հենց ռուսական այդ հրատարակությունից էլ կարող էր թարգմանած լինել հիշյալ վիպակները (գուցե եւ ոչ առանց ֆրանսիական բնագրերի օգնության): 

Օգտագործելով «Հյուսիսափայլում» տպագրված «Դքսուհի դը Շեւրեոզի» շարվածքը, Նալբանդյանը 1858 թ. ապրիլին վիպակը հրատարակում է առանձին գրքով եւ այն նվի­րում իր վաղամեռիկ ընկերոջ՝ Գեւորգ Գեղամյանցի հիշատակին: 

Էջ 197. տ. 9–10. Դու հոգեպես ցավակից ու վշտակից լինում էիր Շալե կոմսուհուն — «Դքսուհի դը Շեւրեոզ» վիպակի հերոսուհիներից: