Ծանոթագրություններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԹԵ Ի՛ՆՉՊԵՍ Է ԵՐԿՐԱԳՈՒՆԴԻ ՆԵՐՔԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ

(էջ 293)

Տպագրվել է՝ «Հյուսիսափայլ», 1858, № 9, էջ 225–241, «Ն.......... » ստորագրությամբ:

Որ այս սկզբնատառի տակ թաքնված է Նալբանդյանը, այդ աներկբայելի է: Ն-ից հետո դրված կետերի թիվը ճիշտ այնքան է որքան Նալբանդյանց անվան տառերի թի­վը: Բայց դրանից է՛լ ավելի կարեւոր է հոդվածի լեզուն եւ ոճը: 

Պետք է ենթադրել, որ այս հոդվածը եւս փոխադրություն է՝ վերցված ժամանակի  օտարալեզու կամ ռուսական աղբյուրներից: 

Էջ 298, տ. 7. Օվիդիոսը պատմում է — Հմմտ. Овидий Назон, Метаморфозы,  գլ. XV, տող 296–306: 

Էջ 302, տ. 34. Փառավոր գիսավոր աստղը երեւեցած է… պիտո է ստուգապես երեւի  1857 եւ 1860 թվականների մեջ — Նալբանդյանի ժամանակ ենթադրվել է, որ 1264 եւ  1556 թթ. երեւացած գիսաստղը նույնն է. ինչպես ցույց տվեց Նոելը իր դիսերտացիայում  (Հաագա 1857), դա հավանական չէ: Ահա թե ինչու անհիմն էր այն սպասումը, որ այդ գիսաստղը կերեւա 1848, ապա եւ՝ 1857–60 թթ.: Եվ իրոք, 1857 թ. մինչեւ 1860 թ. երեւացած բոլոր 20 գիսաստղներից եւ ոչ մեկը չունի այնպիսի ուղեծիր, որը մոտ լիներ  1856 թ. գիսաստղի ուղեծրին: 

Էջ 303, տ. 29. …օրինակը շատ հեռի չէ, որպես Լիսաբոնը եւ ուրիշ քաղաքներ — 1755 թվականին Լիսաբոնը կործանվել է աննախընթաց, ավերիչ մի երկրաշարժից: