Ծանոթագրություններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՆԱՄԱԿ ԱՌ ՀՐԱՏԱՐԱԿՈՂԸ

(էջ 289)

Տպագրվել է՝ «Հյուսիսափայլ», 1858, № 7, էջ 72–76, Սերովբե Խաչատուրյան Շահբեգ ստորագրությամբ: 

Էջ 289, տ. 2. …Րեդուտկալե — Փոքր, ռազմական բնույթի նավահանգիստ Սեւ ծովի արեւելյան ափին, Խոփիի գետաբերանում, նախկին Քութաիսի նահանգում: Սուխումիի եւ  Փոթիի նավահանգիստների կառուցումից հետո կորցրեց իր նշանակությունը: 

տ. 13–15. …նորա մոտ տեսա «Արշալույս Արարատյան» լրագրի մի քանի թերթերը, որոնց ամսաթիվը եւ համարը մոռացել եմ — Տե՛ս «Արշալույս Արարատյան», 1858,  ապրիլի 18, № 569: 

տ. 20–21. Եվս առավելի մեջ հիշելով միմիայն կաթողիկոսի անունը — եւ եւս առաւելը հայ լուսավորչական եկեղեցում Ժամագրքում քարոզի պահին գործածվող դարձ­վածք է, որով լրացուցիչ հիշատակվում է աշխարհիկ կամ հոգեւոր որեւէ բարձրաստիճան  անձի անուն՝ համապատասխան հայցումով կամ ողորմությամբ: 

Էջ 290, տ. 13–14. …այդ լուրերը հրատարակվել են «Հայաստանի Մեղուի» 26 եւ 27 համարների մեջ — Հմմտ. «Մեղու Հայաստանի», 1858, № 26, 27: 

Էջ 291, տ. 36. …Քեապա — Հավանորեն Մեքքայում գտնվող մահմեդականների  սրբազան տաճար Քաաբը, որտեղ եւ գտնվում է սրբազան Սեւ քարը: 

Էջ 292, տ. 18–19. «Յո՛ր կոչումն կոչեցար, ի նմին հաստատուն կացջիր» — Հմմտ. Առ կորնթ. Առաջին, Է, 20: 

տ. 27, …գո՛նե այսուհետեւ պողոսանալով սրբեր յուր վերայից — Ակնարկում է 

Պողոս Առաքյալին, որը մինչեւ քրիստոնեություն ընդունելը մոլեռանդ հալածող էր քրիս­տոնյաներին, իսկ դրանից հետո՝ այդ վարդապետության եռանդուն քարոզիչներից մեկը: