Ծանոթագրություններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐ ՔՆՆԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ 

 

Բնագիրը պահվում է՝ ЦГAOP, ֆ. 112, ց. 1, 1862 թ., գ. 53, էջ 1-44, 208-210 «Дело о лицах, обвиняемых в сношениях с лондонскими пропагандистами»։ Առաջին անգամ տպագրվել է՝ Մ. Նալբանդյան, Անտիպ երկեր, խմբագր. եւ կոմենտարներ Աշոտ Հովհաննսյանի, Եր. ., 1935, էջ 62-147, 289-291, 430-630: Երկրորդ անգամ՝ Մ. Նալբանդյան, ԵԼԺ, հտ. 3, 1940, էջ 345–417, 508-520, Սույն տեքստը պատրաստված է բնագրի լուսապատճենի հիման վրա //ԳԱԹ, ՄՆՖ, 58-IV(339) 42-IV (322)։ 

«Լոնդոնյան պրոպագանդիստների» (այդ անվան տակ նկատի են ունեցել Ա. Ի. Գերցենին, Ն. Պ. Օգարյովին, Մ. Ա. Բակունինին, Վ. Դ. Կելսիեւին եւ Լոնդոնում ապրող մյուս ռուս վտարանդիներին) գործով մեղադրվել են 32 հոգի, որտեղից եւ առաջացել է գործի անվանումը- «32 գործը» կամ «32-ի դատավարությունը»։ 

1862 թ. հուլիսի 27-ին Պետրոպավլովյան ամրոցի Ալեքսեեւյան ռավելենում ձերբակալված եւ այդ գործի կապակցությամբ մեղադրվող Միքայել Նալբանդյանին հարցաքննության ենթարկել 1862 թ. հոկտեմբերի 13, 16, 18, 23 25-ին եւ դեկտեմբերի 13-ին։ Հատուկ հետաքննչական հանձնաժողովի գրավոր հարցերին նա տվել է իր ցուցմունքները: Ցուցմունքների բնագրի վրա քննիչի կողմից արված են ընդգծումներ կարմիր եւ կապույտ մատիտներով։ Նալբանդյանի գրավոր պատասխաններում կան որոշ շեղումներ ռուսերենի քերականական կանոններից, որոնք թողնված են նույնությամբ, բացառությամբ ուղղագրական եւ կետադրական սխալների։ 

«32-ի գործի» առաջին հետազոտողը եղել է ռուս գրականության եւ Ռուսաստանում հեղափոխական շարժման ականավոր պատմաբան Մ. Կ. Լեմկեն (1872-1923)։ 1906 թ. «Բիլոյե» ամսագրում նա հրատարակել է այդ գործի նյութերը, որոնց թվում Մ. Բակունինի եւ Մ. Նալբանդյանի նամակագրությունը։ 

1908 թ. լույս տեսավ Լեմկեի գիրքը՝ «Դրվագներ «վաթսունական թվականների» ազատագրական պայքարի» վերնագրով, որտեղ երկու հատված նվիրված է Նալբանդյանին՝ «Նալբանդյանի ձերբակալումը, նրա անձնավորությունը», «Նալբանդյանի թղթերը եւ հարցաքննությունը»: Բնութագրելով Նալբանդյանին որպես այն ժամանակի ամենաականավոր հայ գործիչներից մեկին, որը հանդիսացել է 60-ական թվականներին ռուս հասարակության գրական եւ հասարակական միտքը համակած հոսանքների արտահայտիչը հայ իրականության մեջ, Լեմկեն գրել է, որ «ռուսական շարժման հիմնական գծերը՝ դեմոկրատական ազատաբաղձությունը եւ ժողովրդասիրությունը խոր արմատներ էին ձգել նրա հոգում» (Լեմկե, էջ 72-73)։ Սակայն չիմանալով հայերեն, Լեմկեն, իր իսկ խոստովանությամբ, հնարավորություն չի ունեցել ծանոթանալու ինչպես Նալբանդյանի ստեղծագործությունների, այնպես էլ նրա մասին եղած ուսումնասիրությունների հետ (մասնավորապես Երվանդ Շահազիզի) եւ օգտվել է անվանի հայագետ Նիկողայոս Ադոնցի միայն հատուկ իր համար կազմած «Համառոտ ուղեցույցից»։ Այդ պատճառով Լեմկէն ի վիճակի չի եղել բնութագրելու Նալբանդյանի ո՛չ անձնավորությունը ոչ էլ նրա հեղափոխական եւ գրական-հասարակական գործունեությունը, որի հետեւանքով Նալբանդյանի գործին վերաբերող փաստաթղթերը, ըստ էության, մնացել են առանց ծանօթագրությունների:

Այնուամենայնիվ, Լեմկեի հրապարակումները օգնեցին հայ ուսումնասիրողներին, վերջիվերջո, պարզելու Նալբանդյանի ձերբակալության իսկական պատճառները եւ փաստաթղթերով հերքելու երկար տարիների այն սխալ կարծիքը, թե՝ իբր Նալբանդյանի ձերբակալման պատճառ են հանդիսացել նրա գաղափարական հակառակորդ, «Մասյաց աղավնի» հանդեսի խմբագիր, ծայրագույն վարդապետ Գաբրիել Այվազովսկու լրտեսագրերը

Հայ ուսումնասիրողներից առաջինը Նալբանդյանի գործին անդրադարձավ Ա–Դո-ն (Հովհաննես Տեր-Մարտիրոսյան, 1867-1954)։ 1908 թ. նա Երեւանում հրատարակեց «Միքայել Նալբանդյանի կյանքի հետաքրքիր մի էջը եւ Բակունինի նրան գրած նամակները» գրքույկը: Այդտեղ Ա–Դո-ն օգտագործել էր Լեմկեի՝ «Բիլոյե» ամսագրում հրապարակած «32-ի գործը»: Գրքույկի մեջ տրված էր նաեւ 50 60 թթ. Նալբանդյանի Հետ առնչություններ ունեցած ռուսական ազատագրական շարժումների ականավոր գործիչների՝ Գերցենի, Օգարյովի, Բակունինի, Սերնո-Սոլովյովիչի բնութագրերը եւ Բակունինի՝ Նալբանդյանին գրած 5 նամակների հայերեն թարգմանությունները: Ի  տարբերություն Լեմկեի, Ա–Դո-ն Նալբանդյանին բնութագրում էր որպես 60-ական թվականնների ռուսական ազատագրական շարժումների ականավոր հեղափոխական գործիչ. «Գալով Նալբանդյանի գործունեությանը, մասնավորապես հայ ժողովրդի դատի վերաբերմամբ, գրում է նա, նկատելի է այդ մարդու մեջ մի խորին հավատ, մի անընկճելի ուժ եւ ինքնավստահություն, մի զորեղ ներշնչում դեպի ազատագրական շարժման հաղթանակը, ինչպես այդ հատուկ էր ժամանակի հեղափոխական բոլոր գործիչներին, մի հանգամանք, որի ուժով նա դեռեւս անցյալ դարի 60-ական թվականներին ձեռնարկել էր այնպիսի գործերի, որոնք նույնիսկ այժմ ցնորք կհամարվեն» (Ա–Դո, նշվ. աշխ., էջ 18)։ Իր հետեւյալ աշխատության մեջ, որը կրում էր «Ազատագրական շարժումը Ռուսաստանում իր ծագման առաջին օրերից» վերնագիրը (1908), Ա–Դո-ն Նալբանդյանի գործունեությունը լուսաբանում է պատմական լայն նյութի Հիման վրա, սկսած Ռադիշչեւից եւ դեկաբրիստներից, մինչեւ Գերցեն եւ Չեռնիշեւսկի: Եվ պատահական չէր, որ Ա—Դո-ի վերոհիշյալ երկու գրքերն էլ բռնագրավվեցին ցարական գրաքննչության կողմից, իսկ ինքը՝ հեղինակը ենթարկվեց հետապնդումների (տե՛ս C. Г. Aрешян, Армянская печать и царская цензура, Ереван, 1957, c. 371-374)

Նախահեղափոխական նալբանդյանագիտության մեջ Նալբանդյանի հեղափոխական գործունեոթյան եւ համառուսական հեղափոխական շարժումներին ունեցած նրա մասնակցության մասին գրել է նաեւ Ալեքսանդր Մյասնիկյանը (Մարտունի)։ Իր «Միքայել Նալբանդյան» (1919) աշխատության մեջ նա XIX դարի 50 —60-ական թթ. պայմանական կերպով անվանում է «հայկական վերածնության շրջան», որը մերձեցնում է «ռուսական լուսավոր դարաշրջանի՝ բելինսկիների, չեռնիշեւսկիների էպոխային»։ Այդ շրջանի ամենակարկառուն դեմքը հայ իրականության մեջ նա համարում է Միքայել Նալբանդյանին, որը «սերտ կապեր է հաստատում մի խումբ հասարակական եւ քաղաքական գործիչների հետ, ինչպես Բակունինի, Գերցենի, Օգարյովի, Չեռնիշեւսկու, Տուրգենեւի եւ այլոց»: «... Նրա հասարակական դեմքը պարզվել է ռուսական կյանքի եւ ռուս մտածողների շնորհիվ, իսկ հայ իրականությունը ուղղություն է տվել նրան, նախորոշել նրա իդեոլոգիան։ Նալբանդյանը ամենից առաջ եւ ամենից շատ հայ կյանքի ծնունդ է (Ալ. Մյասնիկյան, Երկեր 5 հատորով, հ. 1, 1984, էջ 68–69, 72, 82):

Այս՝ սկզբունքորեն կարեւոր մեթոդաբանական դրույթը հիմք է հանդիսանում եւ Նալբանդյանի գործի քննչական նյութի պարզաբանման համար։ Լեւ Տոլստոյը Գերցենին եւ Օգարյովին վերաբերող մի զրույցի ժամանակ ասել է. «Ով որ ուզում է գրել ռուս քաղաքական գործիչների մասին, թող նյութեր որոնի III բաժանմունքի արխիվներում («Звенья», т. 1, M. —Л., 1932, c. 374)։ Դա հավասար չափով վերաբերում է նաեւ «32-ի գործի» քննչական փաստաթղթերին ընդհանրապես, եւ Նալբանդյանի գործին մասնավորապես։ 

«Дело о лицах, обвиняемых в сношеннях слондонскими пропагандистами»-ն կազմված է 8 հատորից, ունի ավելի քան 3 հազար էջ, որոնցից 80-ը «Սանկտ Պետերբուրգի համալսարանի թեկնածու Միքայել Նալբանդյանի գործն» էր։ Այդ պրոցեսի կենտրոնական դեմքերն էին, անկասկած, Սերնո-Սոլովյովիչը եւ Միքայել Նալբանդյանը, որոնք առաջիններն էին «32-ի գործով» մեղադրվողների ցուցակում (տե՛ս ԳԱԹ, ՄՆՖ, Ν°57–IV (333), «Apecтaнтcкoe дело». 23 января 1863 г. )

Նալբանդյանի ձերբակալության եւ դատական գործի հանգամանքների գիտական լուրջ ուսումնասիրությունը սկսվեց նրա ցուցմունքների հրապարակումից, եւ այդ գործում հսկայական է ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանի (1887–1979) երախտիքը։ Միքայել Նալբանդյանի «Անտիպ երկերին» կցած մեծարժեք ծանոթագրություններից (1935) հետո նա գրեց «Նալբանդյանը եւ նրա ժամանակը» ֆունդամենտալ երկհատորանոց մենագրությունը (1955–56), որտեղ մանրամասնորեն քննված են այդ բոլոր հարցերը։ Նրանից հետո նալբանդյանագետ Արամ Ինճիկյանը (1910–1975) հրապարակեց արխիվային նոր փաստաթղթեր Նալբանդյանի եւ նրա դատական գործի հետ կապված մի շարք մարդկանց (Վետոշնիկով, Խաֆաֆով, Ալբերտինի, Վորոնով, Դե Տրավերսե) մասին (տե՛ս «Միքայել Նալբանդյան, Վավերագրերի ժողովածու», կազմեցին Ա. Ինճիկյան եւ Գ. Հարությունյան, 1956)։ 

Նալբանդյանի քննչական գործը համալրվեց նաեւ Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի աշխատակից Գ. Մադոյանի հրապարակումներով («Բանբեր Երեւանի համալսարանի», 1981, 2)։ Նալբանդյանի գործի հետ սերտորեն առնչվում են նաեւ Պետրոպավլովյան ամրոցից գրած ռուսերեն նամակները։ Դրանցից մի քանիսը (առաջին անգամ հայերեն) հրապարակվել են դեռեւս նրա առաջին կենսագիր Միքայել Տեր-Գրիգորյանի կողմից («Ղազար Փարպեցու թուղթը», Սպբ. 1868)։ Մ. Նալբանդյանի նամակների, մասնավորապես Պետրոպավլովյան ամրոցից գրածների հավաքման եւ հրատարակման գործում հսկայական է ականավոր բանասեր, Նալբանդյանի մասին գրված առաջին մենագրության (1897) հեղինակ Երվանդ Շահազիզի (1856-1951) երախտիքը։ Նա անմիջապես արձագանքեց Լեմկեի տպագրած «32-Ի գործեր» հոդվածին, օգնեց նրան հաստատելու Նալբանդյանի անձնավորությունը Գերցենի եւ Օգարյովի 1862 թ. հունիսի 24-ի (հուլիսի 6) Սերնո-Սոլովյովիչին ուղղված  գաղտնանագիր նամակում, այն նամակում, որը դարձավ Չեռնիշեւսկու ձերբակալման պատճառ։ 1932 թ. Երվանդ Շահազիզը հրատարակեց «Դիվան Միքայել Նալբանդյանի» գիրքը, որտեղ մի շարք չհրապարակված փաստաթղթերի հետ մեկտեղ տեղ էին գտել նաեւ բերդից գրված 20 նամակ (թարգմանված հայերեն) մանրամասն ծանոթագրություններով: Այդ ծանոթագրություններում նա «32-ի գործի» վերաբերյալ «Հավաստի աղբյուրներ է» անվանում Լեմկի եւ Ա-Դո-ի գրքերը (տե՛ս «Դիվան Միքայել Նալբանդյանի», էջ 12)։ 

Միքայել Նալբանդյանի (Միխայիլ Նալբանդովի) անձնավորությունը քաջ Հայտնի էր ցարական ոստիկանության III բաժանմունքին՝ նրա ձերբակալությունից շատ առաջ։ Նա դեռեւս արտասահմանում էր, երբ 1861 թ. հունվարի 21-ին գրված մի գաղտնի նամակում ներքին գործերի մինիստր Լանսկոյը նրան տվել էր հետեւյալ որակավորումը. «... Նալբանդովը վտանգավոր տարր է, որից չի կարելի չզգուշանալ հայկական գործերում... » (տե՛ս Ս. Գ. Արեշյան, նշվ. աշխ., էջ 222  

Հենց այդ շրջանում էր, որ Նալբանդյանը ավելի սերտ կապեր եւ առնչություններ էր հաստատում Լոնդոնի հեղափոխական կենտրոնի հետ, որի ղեկավարներն էին Ա. Ի. Գերցենը (1812-1870) եւ Ն. Պ. Օգարյովը (1813-1877)։

Լեմկեն նույնիսկ որոշում է այն ժամանակամիջոցը, երբ Նալբանդյանը հարաբերություններ հաստատեց լոնդոնյան ռուս վտարանդիների հետ՝ դա «1859 թվականից մինչեւ 1862 թվականի հունիս ամիսն էր»: Ինչպես ներկայումս ապացուցված է փաստական տվյալներով, «Կոլոկոլի» հրատարակիչների՝ Գերցենի եւ Օգարյովի հետ նա ծանոթացել էր իր առաջին անգամ Լոնդոն գալու ընթացքում, 1859 թ. գարնանը։ Դա այն ժամանակաշրջանն էր, երբ Նալբանդյանը ցանկանում էր արտասահման փոխադրել «Հյուսիսափայլի» հրատարակությունը, եթե այն արգելվեր Մոսկվայում (տե՛ս Ս. Դարոնյան, Եվս մի անհայտ էջ, «Գրական թերթ», 15/11, 1985 թ., նաեւ՝ Գերցեն, Տարեգրություն, էջ 45)։ Այդ նոր տվյալների հիման վրա մենք կարող ենք պնդել, որ Նալբանդյանը 1861 թվականի հունվարին նորից գտնվելով Լոնդոնում ավելի սերտ, գաղտնի հարաբերություններ հաստատեց Գերցենի եւ Օգարյովի խմբի հետ եւ, ամենայն հավանականությամբ, կարող էր մասնակցել «Զեմլյա ի վոլյա» հեղափոխական խմբակցության ծրագրային փաստաթղթի նախնական շրջանի, ինչպես նաեւ Օգարյովի «Ի՞նչ է պետք ժողովրդին» (1861) հոդվածի խմբագրման աշխատանքներին, մի բան, որի մասին իր ժամանակին գրել էր Լեմկեն. . Даронян, М. Налбандян и русские революционные демократы, М., 1979, с. 144-146, 181-188).

Նալբանդյանի լոնդոնյան վերջին ընթացքը (1862 թ. հունվարից-ապրիլ) հանդիսանում է նրա կյանքի եւ գործունեության ամենակարեւոր շրջանը։ Նա դարձավ Գերցեն-Օգարյով-Բակունին խմբակցության եւ «Զեմլյա եւ վոլյա» կազմակերպության ամենագործուն անդամներից մեկը: Գերցենի կինը՝ Ն. Ա. Տուչկովա-Օգարյովան (1829-1913) իր հիշողություններում գրում է, որ «Նալբանդյանը ուրախացած Գերցենի սիրալիր ընդունելությունից, հաճախ էր լինում մեր տանը»:

Քնչական հանձնաժողովի նյութերից երեւում է, որ Գերցենը, 0գարյովը եւ Բալկանինը հանձին Նալբանդյանի տեսնում էին իրենց հուսալի գործակալին՝ «Կոլոկոլը» եւ լոնդանյան մյուս արգելված հեղափոխական գրականությունը Ռուսաստանի հարավում, Կովկասում եւ Թուրքիայում տարածելու խնդրում։ Եվ այդ գործի մեջ առաջին հերթին, նրան ներգրավեց Մ. Ս. Բակունինեը (1814-1876)։ Իզուր չէ, որ Տուչկովա-Օգարյովայի հիշողության մեջ Նալբանդյանը մնացել էր Բակունինի հետ ունեցած առնչությունների կապակցությամբ. «Բակունինի Լոնդոնում եղած ժամանակ, գրում է նա, —Ռուսաստանից եկածների մեջ հիշում եմ մի հայի՝ Նալբանդով անունով... Բակունինը վերջնականապես տիրացել էր նրան, ամբողջ օրերով ման էր գալիս նրա հետ Լոնդոնի փողոցներում» (նույն տեղում, էջ 189–190)։

Բակունինր Նալբանդյանին առաջին հերթին գրավում էր իր հեղափոխական ոգեվորությամբ, ինտերնացիոնալ գաղափարներով, ճնշված ժողովուրդների, այդ թվում նաեւ հայերի ազատագրման հեռանկարներով։ Նալբանդյանի ձերբակալության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել էր Բակունինի «Ռուս, լեհ եւ բոլոր սլավոն բարեկամներին» հոդվածի առանձնատիպը («Կոլոկոլ», 122-123, 15/11, 1862)

Մերկացնելով ցարիզմի վարած գաղութային քաղաքականությունը «ազգային ծայրամասերի նկատմամբ», Բակունինը գրում էր. «Ազատագրված ռուս ժողովուրդը իր եղբայրական ձեռքը կմեկնի իր հետ ազատագրված բոլոր ցեղերին... »։ Այս գաղափարին համամիտ էր նաեւ Նալբանդյանը։ Իր «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» աշխատության մեջ (1862) նա գրում էր. «Ռուսիո մեջ խմորված ազատությունը համարձակ կարելի է մարդկային ազատություն անվանել... Ռուսիո ազատությունը, ընդհանուր մարդկության ազատության վերաբերությամբ, մե՜ծ խորհուրդ ունի... » (Սույն հրատարակ., հ. IV, էջ 57)

Իսկ ինչ վերաբերում է արեւմտյան հայերի ազատագրությանը, ապա եւ Նալբանդյանը եւ Բակունինը մեծ հույսեր էին կապում թուրքական բռնապետության ներքո տառապող ժողովուրդների ընդհանուր ազգային-ազատագրական շարժումների հետ. «Մի քանի խոսք հարավային սլավոններին» հոդվածում («Կոլոկոլ», 128, 8/IV, 1862), դիմելով Բալկաններում ապրող սլավոն ժողովուրդներին, Բակունինը հարցնում էր. « Ձեզ պետք են դաշնակիցնե՞ր: Ձեռք մեկնեք ձեր հարեւաններին՝ ռումինացիներին, հայերին, որոնք այժմ նույնպես ապստամբել են հանուն իրենց անկաիսություն»: Ամենայն հավանականությամբ, Նալբանդյանը Բակունինի հետ ունեցած զրույցների ժամանակ հայտնել էր նրան արեւմտահայերի հեղափոխական գործողությունների նախապատրաստման մասին, որը երեւում է Սերովբե Թագվորյանի նրան հղված 1862 թ. մայիսի 14(26) նամակից։ Ուշագրավ է նաեւ Բակունինի 1862 թ. մայիսի 10-ին Գարիբալդիին ուղղված նամակի հետեւյալ տողերը. «Որտեղի՞ց կսկսվի շարժումը, կլինի դա արդյոք իտալական, մադյարական, սլավոնական, հայ եւ հույն ժողովուրդների հանկարծական ապստամբություն: Կլինի դա, համենայն դեպս, ռուսական հեղափոխություն... Մենք ջանք գործ կդնենք, որպեսզի այդ ապստամբությունները նպաստեն եւ հասնեն իրենց նպատակին՝ Իտալիայի կատարյալ ազատագրությանը, ամբողջ Արեւելքի ապստամբությանը եւ ազատագրությանը» (Լեմկե, էջ 87): Այդ նույն օրը Նալբանդյանին հղած նամակում Բակունինը նրան խնդրում էր Կոստանդնուպոլսում կապ հաստատել որեւէ գործարար մարդու հետ եւ հայտնել նրան իր լոնդոնյան հասցեն. «Աշխատեք գլուխ բերել այս գործը, - գրում էր նա, սիրելի բարեկամ, միայն ես չէ, ինքը Privat-ը (Գերցենը) նույնն է խնդրում Ձեզնից» (Սույն հրատարակ. հ, V, էջ 358)։

Բակունինի գործունեության բնութագրման ժամանակ պետք է 60-ական թթ. սկիզբը առանձնացնել Ι Ինտերնացիոնալում ունեցած նրա պառակտողական գործունեության շրջանից։ Կարլ Մարքսը 1864 թ. նոյեմբերի 4-ին Ֆ. Էնգելսին գրած նամակում հիմնականում դրականորեն է գնահատում Բակունինին։ Նկարագրելով իր հանդիպումը նրա հետ 1848 թ. իրենց բաժանումից հետո, Մարքսը Բակունինի մասին ասում է

«Նա այն սակավաթիվ մարդկանցից է, որոնք... այս տասնվեց տարիների ընթացում ոչ թե ետ են գնացել, այլ ընդհակառակը, ավելի առաջ են անցել . Маркс и Ф. Энгельс, т. 31, с. 13–14. ընդգծումը մերն է - խմբ. Այս խիստ կարեւոր միտք է Բակունինի ճիշտ բնութագրման, ինչպես նաեւ նրա եւ Նալբանդյանի  փոխհարաբերությունների ըմբռնման համար, քանի որ անցյալում այդ հարցի շուրջ, պատմականության սկզբունքը խախտելու հետեւանքով, թույլ են տրվել սխալներ։

Գերցենր, որը շատ լավ գիտեր Բակունինի թե՛ ուժեղ, թե՛ թույլ կողմերը, 60-ական թվականները բնութագրել է որպես Բակունինի հոգեկան թռիչքի եւ հեղափոխական եռանդի շրջան։ «Բակունինը, - գրում է նա «Եղելություն եւ խոհեր»-ում, - քայլում էր յոթմղոնանոց կոշիկներով, քայլում էր սարերի եւ ծովերի վրայով, տարիների եւ սերունդների միջով։ Վարշավայի ապստամբների ետեւում նա արդեն տեսնում էր իր «փառավոր սլավոնական ֆեդերացիան... Նա տեսնում էր «Զեմլյա ի վոլյայի» կարմիր դրոշակը, որը ծածանվում էր Ուրալում եւ Վալգայի վրա, Ուկրաինայում եւ Կովկասում, նույնիսկ երեւի Ձմեռային պալատի եւ Պետրոպավլովյան ամրոցի վրա... » (Գերցեն, հ. XI, էջ 370)։ Բնականաբար, այդպիսի անձնավորությունը չէր կարող չհրապուրել Նալբանդյանին. որը նույնպես այրվում էր հեղափոխական կրակով եւ երազում էր ազատագրություն իր ժողովրդի համար: Իր վերաբերմունքը Բակունինի նկատմամբ նա արտահայտել է «Երկրագործությունում» անվանելով նրան «առաջնորդ գերմանական ապստամբության (1848 թ. (IV, էջ 57)։ Ի դեպ, Մարքսը եւ Էնգելսը «Հեղափոխությունը եւ հակահեղափոխությունը Գերմանիայում» աշխատության մեջ (1851-52) Բակունինին նույնպես անվանել են «Դրեզդենյան ապստամբության ընդունակ եւ սառնարյուն առաջնորդ» . Маркс и Ф. Энгельс, Соч., т. 8, c. 105-106)։ Իմանալով «Երկրագործության» հեղափոխական ուղղվածության մասին, Բակունինը Օգարյովի հետ միասին կազմակերպել էր այդ գրքի առաքումը Ռուսաստան: Այդ գիրքը, հրատարակված Սիմեոն Մանիկյան կեղծանունով, բազմիցս հիշատակվում էր Նալբանդյանի հարցաքննության ժամանակ։ 

Բակունինի միջնորդությամբ Նալբանդյանը պիտի կապ հաստատեր «Զեմլյա ի վոլյայի» մի շարք անդամների՝ Ն. Ի. Վորոնովի, Ա. Ի. Նիչիպորենկոյի եւ մյուսների հետ։ Արխիվային նոր տվյալների համաձայն հաստատվել է, որ Վորոնովը սերտ կապ է ունեցել պետերբուրգյան եւ լոնդոնյան հեղափոխական կենտրոնների հետ, եղել է «Զեմլյա ի վոլայի» անդամ, անդամակցել է «Ռուսսկոյե սլովոյին», տպագրվել է «Կոլոկոլում» . П. Лейберов, Цебельдинская находка. Из истории peволюционных связей между Петербугом и Кавказом, М., 1980)

Քննչական հանձնաժողովը, ծանոթանալով Բակունինի՝ Նալբանդյանին գրած նամակների Հետ, որոնց մեջ խոսվում էր նաեւ Վորոնովի մասին, բնութագրել էր նրանց որպես «լոնդոնյան պրոպագանդիստների» գործուն գործակալների։ Նալբանդյանի ձերբակալումից մեկ ամիս անց, հատուկ քննչական հանձնաժողովի նախագահ իշխան Ա. Ֆ. Գոլիցինը այդ մասին զեկուցել է ցարին, որր կարգադրել է տեղյակ պահել Կովկասի փոխարքային: 1862 թ. օգոստոսի 14-ին Գոլիցինրը Կովկասի փոխարքայի պաշտոնակատար իշխան Գ. Դ. Օրբելյանիին ուղարկում է մի գաղտնի նամակ, որտեղ, հենվելով «բարձրագույն կամքին», պահանջում է «նախազգուշական համապատասխան միջոցարկումների դիմել «Լոնդոնյան պրոպագանդիստների», իրենց գրվածքները  Կավկասում տարածելու ձգտման դեմ» (ԵԼԺ, հ. 4, 1940, էջ 319-320)

Սակայն, չնայած այդ «նախազգուշական միջոցարկումներին», գերցենյան «Կոլոկոլը» եւ լոնդոնյան մյուս հրատարակությունները հասնում էին անդրկովկասյան տեղաբնիկներին, իսկ «Կոլոկոլում» լայնորեն լուսաբանվում էր Կովկասում տիրող դրությունը, որն ըստ Օգարյովի «Գաղտնի ընկերությունների եւ դրանց միավորման մասին» գրության գտնվում էր «Զեմլյա ի վոլյայի» գլխավոր մարզերի թվում։ 

Բակունինի միջոցով Նալբանդյանը Փարիզում Ի. Ս. Տուրգենեւի տանը ծանոթացել էր «Կոլոկոլի» աշխատակից եւ «Զեմլյա ի վոլյայի» եռանդուն անդամ Ա. Դ. Նիչիպորենկոյի հետ: Վերջինս Լոնդոնից Փարիզ էր ժամանել Նալբանդյանից հետո եւ այնտեղ նրան էր հանձնել Բակունինի այցետոմսը, որը եւ քննչական հանձնաժողովը համարել է Բակունինի, Գերցենի, Օգարյովի եւ նրանց գործակալ Նիչիպորենկոյի հետ ունեցած հարաբերությունների կարեւոր հանցանշաններից մեկը։ 

Լոնդոնի եւ Փարիզի քաղաքական վտարանդիներին կապող կարեւոր օղակներից մեկն էր ռուս հռչակավոր գրող Ի. Ս. Տուրգենեւը (1818-1883)։ «Սովրեմեննիկից» հեռանալուց հետո (1860), չնայած այն հանգամանքին, որ նա ավելի ու ավելի էր հակվում դեպի լիբերալիզմը, այնուամենայնիվ համակրանքով էր վերաբերվում լոնդոնյան կենտրոնի գործերին, ուշադրությամբ հետեւում էր «Կոլոկոլին», բարեկամական հարաբերություններ պահպանում Գերցենի եւ Բակունինի հետ: Այդ իսկ պատճառով նա ուրախությամբ ընդունում էր բոլոր նրանց, ովքեր գալիս էին իր մոտ Գերցենի, Օգարյովի եւ Բակունինի անունից։ 

Փարիզ ժամանելուց անմիջապես հետո Նալբանդյանը Տուրգենեւին է հանձնում Գերցենի` 1862 թ. ապրիլի 11-ին գրած նամակը, որտեղ Նալբանդյանին ներկայացնում է Տուրգենեւին, որպես լիովին իր վստահությունը վայելող մտերիմ մարդու: «... Այս երկտողը քեզ կհասցնի ազնվագույն եւ ամենաբարի հայ Նալբանդովը, նրան լավ ընդունիր։ Նա լիովին արժանի է» (Գերցեն, 3. XXVII, էջ 216)։ Իսկ Նալբանդյանի մեկնումից մի քանի օր անց, 1862 թ. ապրիլի 21-ին Լոնդոնից Տուրգենեւին գրած նամակում նա նորից կրկնում է. «Նալբանդովը շատ եւ շատ ազնիվ ու լավ մարդ է... » (Գերցեն, 3. XXVII, էջ 218), Պատասխանելով Գերցենին, Տուրգենեւը ապրիլի 22-ին գրում է, «Նալբանդովը իսկապես որ գերազանց տղա է, եւ ես նրան անկեղծորեն սիրեցի։ Նա ինձ հիշեցնում է Կոլբասին եղբայրներին» (Տուրգենեւ, հ. IV, էջ. 383), Կոլբասին եղբայրները մտերիմ էին «Սովրեմեննիկի» շրջաններին եւ նրանցից մեկը՝ գրող եւ լրագրող Ե. Յա. Կոլբասինր (1881-1885) հանդիպումներ է ունեցել Լոնդոնում Գերցենի եւ Օգարյովի հետ, եւ երկարատեւ նամակագրական կապ: Տուրգենեւին գրած նամակում նա ասում է. «Չեռնիշեւսկին ոսկի մարդ է, նրա աշխատությունները ագահությամբ են կարդում» (Тургенев и круг, "Современник", М. ., 1930, c. 272)։ Համեմատելով Նալբանդյանին Կոլբասին եղբայրների հետ, Տուրգենեւը նրա մեջ տեսնում էր այն հատկանիշները, որոնք հատուկ էին այն ժամանակվա Ռուսաստանի առաջավոր զավակներին, եւ որոնց բնավորության որոշ գծերով նա օժտել էր իր «Հայրեր եւ որդիներ»  վեպի գլխավոր հերոսին՝ Բազարովին։

Նալբանդյանի եւ Տուրգենեւի հանդիպումները Փարիզում (ինչպես նաեւ հետո Պետերբուրգում) կապված էին Բակունինի կնոջը Իրկուտսկից Լոնդոն փոխադրելու գործի  հետ, մի գործ, որ ճակատագրական նշանակություն ունեցավ Նալբանդյանի համար։ Այդ ձեռնարկումը մի դժվարին եւ մեծ պատասխանատվության հետ կապված գործ էր, քանի որ սիբիրյան աքսորավայրից փախած Բակունինը Ռուսաստանում համարվում էր «քաղաքական հանցագործ»։ Այդ լավ էր հասկանում Գերցենը, որը դեռեւս Լոնդոնում զգուշացնում էր Նալբանդյանին չխառնվելու այդ գործին։ Ցանկանալով  հեռու պահել իր նոր բարեկամին վտանգավոր գործունեությունից, նա 1861 թ. ապրիլի 21-ին Տուրգենեւին «ուղղված վերոհիշյալ նամակում գրում է. «Թույլ մի տուր նրան, որ այստեղ բերի Բակունինի կնոջը» (Գերցեն, հ. XXVII, էջ 218)։ ՝ 

Սակայն, կարեկցելով Բակունինին եւ չկարողանալով մերժել նրա համառ խնդրանքը, Տուրգենեւն ու Նալբանդյանր օգնեցին նրան՝ կնոջը Լոնդոն փոխադրելու գործում։

Նալբանդյանը, բազմիցս լինելով Լոնդոնում (1859, 1861, 1862 թթ. ), մտել էր «Զեմլյա ի վոլյա» ընկերության կազմի մեջ եւ հանդիպումներ էր ունեցել մարդկանց մի մեծ շրջանի հետ, որոնք այսպես թե այնպես կապված են եղել լոնդոնյան եւ պետերբուրգյան հեղափոխական կենտրոնների հետ, մի եզրակացություն, որին հանգեց «Քննչական հանձնաժողովը անհերքելի փաստերի հիման վրա . Даронян, М. Налбандян и тайное общество «Земля и воля», «Պատմա-բանասիրական հանդես», 1979, N 3, էջ 21-37)

Գերցենի, Օգարյովի, Բակունինի հեղափոխական խումբը օժտված էր լայն տարածում ունեցող ցանցով, որը միավորում էր տարբեր ժողովուրդների առաջավոր, դեմոկրատական ուժերին։ Նրանք, մասնավորապես, սերտ կապեր ունեին լեհ վտարանդիների հետ, որոնց կենտրոնները գտնվում էին Լոնդոնում եւ Փարիզում։ Լեհական հարցում Նալբանդյանը լիովին բաժանում էր Գերցենի, Օգարյովի եւ Բակունինի կարծիքներր։ Նրանք ամենքն էլ ելնում էին Ռուսաստանի բոլոր ճնշված ազգերի շահերից եւ աշխատում էին կենտրոնացնել այդ ուժերր ընդհանուր թշնամու՝ ցարական ինքնակալության դեմ մարտնչելու համար: «Մենք Լեհաստանի հետ ենք, - հայտարարում էր Գերցենը, որովհետեւ մենք Ռուսաստանի կողմն ենք... Մենք լեհերի հետ ենք, որովհետեւ մենք շղթայված ենք մեկ ընդհանուր շղթայով» (Գերցեն, հ. XVII, էջ 91): Նույն միտքն էր պաշտպանում Նալբանդյանը. երբ «Երկրագործության» մեջ ասում էր, «Ոչ միայն ինքը՝ ռուսը կուզե իր ազատությունը, այլ նույնը կքարոզե Լեհաստանի, Ուկրաինոսյի, Կովկասի, Վրաստանի եւ Հայաստանի համար» (Սույն հրատարակ., հ. IV էջ 57)։

Լոնդոնում Նալբանդյանը հանդիպումներ է ունեցել լեհ վտարանդի հեղափոխականներ Ստանիսլավ Տխորժեւսկու եւ Լյուդվիգ Չերնեցկու հետ, որոնք երկուսն էլ ռուսական ազատ տպարանի հավատարիմ բարեկամներն ու օգնականներն էին: Նրանց  անունները հանդիպում են Բակունինի՝ Նալբանդյանին գրած նամակներում, գաղտնագրերում եւ Նալբանդյանի ցուցմունքներում։ Բակունինի այդ նույն նամակներից, մասնավորապես 1862 թ. հունիսի 4 (16-ի) նամակից, երեւում է, որ Նալբանդյանը տեղյակ էր նախապատրաստվող լեհական ապստամբության մասին, որը նախատեսվում էր սկսել 1863 թ. սկզբներին: Նշված նամակում գաղտնագրված ձեւով խոսվում էր լոնդոնյան կենտրոնի եւ «Զեմլյա ի վոլյայի» վարշավյան բաժանմունքի եւ ռուս սպաների կոմիտեի կապերի մասին, որոնք ղեկավարում էին լեհական ապստամբության նախապատրաստական աշխատանքները

Այդ գործում առանձնակի եռանդ էր ցուցաբերում Բակունինը, որը 1862 թ. հոկտեմբերի 18(30)-ին լեհական ապստամբության ապագա մասնակից, զենքի փոխադրությամբ զբաղվող Յու. Ցվերկյավիչին գրած նամակում ասում էր. «Հենց որ Վարշավան ոտքի կանգնի, ես... անպայման այնտեղ կլինեմ» (Գերցեն, Տարեգրություն, գ. 3, էջ 389-390)։ Այնպես որ, եթե Բակունինը հայտնում էր Նալբանդյանին Լեհաստանում հասունացող իրադարձությունների մասին, ուրեմն նա գիտեր, որ այդ հարցերը հետաքրքրում են նաեւ իր հայ բարեկամին

Նալբանդյանի համար «լեհական հարցը» հատուկ նշանակություն ուներ, որովհետեւ լեհական շարժման հետ կապված էին արեւմտահայ գործիչները։ Այս կապակցությամբ շատ հետաքրքիր է այսպիսի մի փաստ: Նալբանդյանի ձերբակալության ժամանակ բռնագրավված գաղտնի բառարանում, որը կազմված էր 1882 թ., նշված էր. «Թրիեստի բարեկամ» - Լեհաստան եւ «Փարիզի բարեկամ»։ Վերջինիս կողքին գրված էր. «չի կարելի բացել գաղտնագիրը», բայց հետո ինչ-որ մեկը գրել էր. «Չարտորիյսկի» (Լեմկե, էջ 114)։ Այստեղ խոսքը իշխան Վլադիսլավ Չարտորիյսկու մասին է (1828— 1894), որն իր հոր՝ Ադամ Չարտորիյսկու մահից հետո (1861 թ. սկզբներին) դարձել էր Փարիզի լեհական ազնվականական վտարանդիության ղեկավարը։ Նա հաճախակի լինում էր Լոնդոնում, հանդիպումներ ունենում Գերցենի հետ, վարում նամակագրություն, Իսկ Բակունինը օգտագործում էր Վլ. Չարտորիյսկու կապերը Կոստանդնուպոլսի վրայով «Կոլոկոլ» եւ լոնդոնյան այլ հրատարակություններ Ռուսաստանի հարավ եւ Կովկաս հասցնելու համար (տե՛ս Գերցեն, Տարեգրություն, գ. 3, էջ 195, 400)։ 

Կապի այդ նույն ճանապարհը Բակունինր աշխատոում էր իրականացնել նաեւ Նալբանդյանի եւ Վորոնովի միջոցով։ Նալբանդյանը, ամենայն հավանականությամբ, ծանոթ է եղել Չարտորիյսկիներին։ Այս մասին տեղեկություններ կան Նալբանդյանի մտերիմ բարեկամ Հովհ. Բերբերյանի որդու՝ Ռուբեն Բերբերյանի «Միքայել Նալբանդյան» (1929-1930) աշխատության մեջ, որը գրված է թեթեւ գեղարվեստական ստեղծագործության ձեւով, սակայն, հեղինակի վկայությամբ, իր հոր եւ քեռու՝ Անանիա Սուլթանշահի հիշողությունների հիման վրա: Հենվելով հենց Նալբանդյանի, Հովհ. Բերբերյաննի եւ Ա. Սուլթանշահի պատմածի վրա, Ռ. Բերբերյանը գրում է, որ Նալբանդյանը իր արտասահմանյան ուղեւորության ժամանակ (1859) Փարիզում հանդիպել է Ադամ Չարտորիյսկուն եւ նրա որդուն, եղել է նրանց տանը (տե՛ս Ռ. Բերբերյան, Միքայել Նալբանդյան, «Հայրենիք», Բոստոն, 1929, XII, Ν° 2, էջ 87–89)։ Բայց, եթե նույնիսկ հաշվի չառնենք փաստական տվյալներով չհաստատված այս տեղեկությունը, սպա գոյություն ունի մեկ այլ փաստաթուղթ, որը ինչ-որ չափով լույս է սփռում մեզ հետաքրքրող հարցի վրա: Դա արեւմտահայ գործիչ, Պոլսի բարեգործական ընկերության անդամ Բաղդասար Նորատունկյանի 1863 թ. հոկտեմբերի 21-ին գրած նամակն է՝ ուղղված, ինչպես ենթադրում են, Մկրտիչ Խրիմյանին: Այդ նամակից եւ Նորատունկյանի՝ Փարիզում լինելու հանգամանքներից (1862 թ. աշնանը) մենք իմանում ենք, որ նա տեսակցություն է ունեցել Վ. Չարտորիյսկու հետ եւ բանակցություններ վարել Լեհաստանի եւ Հայաստանի ազատագրության համար միատեղ գործողություններ սկսելու վերաբերյալ։ Գտնվելով Փարիզում, Նորատունկյանը Զեյթունի ապստամբու թյունից անմիջապես հետո՝ 1862 թ. սեպտեմբերին ընտրվել է հայտնի հայագետ Վիկտոր Լանգլուայի կազմած հանձնաժողովի անդամ, որը պետք է օգնություն ցույց տար Մարաշում թուրքական կոտորածներից տուժած ընտանիքներին։ Այդ հանձնաժողովի անդամների թվում էին նաեւ փարիզցի հայերր` «Փարիզ» շաբաթաթերի խմբագիր Ա. Մուրադյանը եւ հայտնի հրատարակիչ Կ. Շահնազարյանը (Աշոտ Հովհաննիսյան, Նալբանդյանը եւ նրա ժամանակը, գ. 1, 1955, էջ 558–559)։

Պետք է ենթադրել, որ հանձնաժողովի հենց այս անդամներն էլ ծանոթացրել էին Նորատունկյանին Վ. Չարտորիյսկու հետ, որը առաջին անգամն էր լինում Փարիզում («անձնական տկարությունը դարմանելու համար») եւ, բնականաբար, անծանոթ էր տեղական լեհ վտարանդիներին։ Հենց Ա. Մուրադյանի եւ Կ. Շահնազարյանի միջոցով էլ, որոնց լավ ծանոթ էր Նայբանդյանը, նա կարող էր ծանոթանալ Վլ. Չարտորիյսկու հետ (եթե մի կողմ թողնենք այն վարկածը, որ նա ծանոթ էր նրա հետ դեռեւս 1859 թ. ), «Փարիզի» խմբագիր Ա. Մուրադյանի հետ Նալբանդյանը կապեր է ունեցել արդեն 1861 թ., Փարիզից մեկնելուց անմիջապես հետո, Նալբանդյանը ապրիլի 22-ին (մայիսի 4) նրան է ուղարկել մեզ չհասած մի նամակ։ 1861 թ. «Փարիզը» հայտնում է իր ընթերցողներին Նալբանդյանի Հնդկաստան գնալու եւ իր առաքելությունը հաջողությամբ ավարտելու մասին («Փարիզ», Ν° 57, 20, XII, 1861): Մյուս տարի, Նալբանդյանը Լոնդոնից Փարիզ գալու հետեւյալ օրը, Ա. Մուրադյանի շաբաթաթերթը հանդես եկավ «Հյուսիսափայլի» նկատմամբ Էջմիածնի սինոդի կազմակերպած հալածանքների դեմ, հայտարարելով, որ եթե «ամսագրի հրատարակումը խափանվի Ռուսաստանում, նա կփոխադրվի արտասահման, իսկ Նալբանդյանը, ինչպես հայտնի է, այդպիսի մտադրություն ուներ դեռեւս 1859 թ. ), ուր նրա հրատարակիչներին սպասում են նույնպիսի դժվարություններ, ինչպես «Լոնդրա հրատարակված «Զանգակ» անուն ռուսերեն օրագրին» («Փարիզ», 61, 14/II, 1862)։ Մուրադյանի խմբագրած շաբաթաթերթն առաջինն էր, որ խորին ցավով հայտնեց Նալբանդյանի ձերբակալման լուրը («Փարիզ»,   76, 14(26) IX, 1862 եւ   79, 14(26) XI 1862 թ. Ինչ վերաբերում է Կ. Շահնազարյանին, ապա նրա տպարանում էր, որ 1862 թ. գարնանը տպագրվեց Նալբանդյանի «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» գրքույկը։

Ինչպես Նորատունկյանի վերոհիշյալ նամակը, այնպես էլ նրա հանդիպումները Վ. Չարտորիյսկու հետ, վկայում են, որ արեւմտահայ հասարակական գործիչները եւ մասնավորապես Պոլսի բարեգործական ընկերությունը մեծ հետաքրքրություն էին ցուցաբերում պետական շարժման նկատմամբ եւ մտադիր էին օգտագործել այն (ինչպես նաեւ Իտալիայի շարժումները) Հայաստանի ազատագրության ժամանակ

Այդ է գալիս ապացուցելու, Նալբանդյանի հայտնի նամակը Հ. Սվաճյանին, գրված Նեապոլից 1860 թ. դեկտեմբերի 30-ին (1861 թ. հունվարի 11)։ Հայտնելով, թե Ալեքսանդր Դյումայի « Անկախություն» ծրագիրը «սորանից երեք օր առաջ ասում էր, թե «շուտով պիտի ազատվին ե՛ւ Հռովմը, ե՛ւ Լոմբարդիան, ե՛ւ Հունգարիան, ե՛ւ Լեհաստանը», Նալբանդյանը ավելացնում է. «Այստեղ կան շատ լեհացիք եւ դեռեւս օրեօր ավելանում են՝ լսվում է մի խուլ ձայն, որպես թե նոքա կամին կազմել այստեղ մի զինվորյալ լեհական լեգեոն եւ պատրաստ եւ կազմ սպասել մի կրակոտ նշանի... »: Նամակը վերջանում էր այսպիսի նշանավոր բառերով. «Էտնան եւ Վեզուվին ծխվում են Արարատի հին վուլկանի մեջ։ Մի՞թե կրակ կմնա իսպառ... մահաբե՜ր մտածություն» (սույն հրատարակ., հ. V, էջ 116)։ 

Ամենայն հավանականությամբ, Նալբանդյանի բարեկամները խնդրել էին Արեւմտյան Եվրոպայում կապվել լեհ վտարանդիների հետ: Դրանով կարելի է բացատրել այն հանգամանքը, որ Չարտորիյսկու անունը նշված էր Նալբանդյանի գաղտնի բառարանում։ Համենայն դեպս, լեհական վտարանդիության ղեկավարի անվան հիշատակումը, ինչպես նաեւ բարեկամական հարաբերությունները Տխորժեւսկու եւ Չերնեցկու հետ Լոնդոնում, ապացույցն են այն բանի, որ նրա տեսադաշտում են եղել նաեւ լեհ գործիչները, որոնց նա իր արեւմտահայ բարեկամների օրինակով ձգտել է օգտագորձել Արեւելահայաստանը ցարիզմից եւ Արեւմտահայաստանը օսմանյան լծից ազատագրելու գործում։ 

«Եղելություն եւ խոհեր»-ում Գերցենը գրել է. «Բակունինը իր շուրջն էր հավաքել սլավոնների մի ամբողջ շրջան» (Գերցեն, հ. XI, էջ 360)։ Դրանց թվում նա հիշատակոuմ է չեխ անվանի բանաստեղծ, հրապարակախոս եւ քաղաքական գործիչ Ժոզեֆ Ֆրիլին (1829-1890), որը 30-ական թվականների վերջերից ապրում էր վտարանդիության մեջ (գլխավորապես Փարիզում)։ 

«32-ի դատավարության» ժամանակ Ն. Ալբերտինիի տված ցուցմունքներից մենք արդեն գիտենք, որ Նալբանդյանը ծանոթ է եղել Ֆրիչի հետ, որը նրա մասին արտահայտվելիս է եղել «մեծագույն հարգանքով»: Ամենայն հավանականությամբ այդ ծանոթությունը կայացել է Բակունինի միջոցով, որ ղեկավարում էր վտարանդիական «սլավոնական աշխարհը»: Բակունինը ճանաչում էր Ֆրիլին դեռեւս 1848–49 թթ. Չեխիայում, Բոհեմիայում եւ Գերմանիայում միատեղ մղած հեղափոխական պայքարի ընթոսցքում եւ 1848 թ. Պրագայում տեղի ունեցած սլաավանական համագումարի համատեղ աշխատանքների ժամանակ։ Նալբանդյանի ծանոթությունը Ֆրիչի հետ, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել 1862 թ. ապրիլին, երբ վերջինս Լոնդոն էր ժամանել եւ բանակցություններ էր վարում Բակունինի հետ համընդհանուր սլավոնական «Սվոբոդա» թերթ հրատարակելու վերաբերյալ . И. Еремеева, Письма М. А. Бакунина Иозефу Вацлаву Фричу, (1862). - В сб.: Общественно-политические движения в Центральной Европе в XIX— начале XX вв, М., 1974, c. 161-183) : Չի բացառվում, որ Նալբանդյանը հանդիպումներ է ունեցել Ֆրիչի հետ նաեւ Փարիզում, որտեղ չեխ բանաստեղծը բարեկամացել էր Տուրգենեւի եւ ուկրաինական ականավոր կին գրող Մարկո Վովչոկի հետ: 1862 թ. մայիսին Մարկո Վովչոկը գրում է իր ամուսնուն. «... Այստեղ ինձ այցելեց չեխ Ֆրիչը - բանաստեղծ եւ այնպիսի մի մարդ, որին անհնար է նկարագրել թղթի վրա, այլ պետք է տեսնել... Ամենից ավելի աշխարհում նա սիրում է իր Չեխիան եւ նրա հետ միասին ամեն բարի բան» (Марко Вовчок., Соч. т. IV. Киев, 1928, c. 376, на укр. яз. )

Ֆրիչը մնում էր Բակունինի, սլավոն ժողովուրդների ազատագրման գաղափարի երդվյալ հետեւորդը: Նրա ընկերոջ՝ չեխ հայտնի բանաստեղծ Յան Ներուդայի վկայությամբ, Ֆրիչի երազանքը «միայն ազատությունն էր, այդ ազատության մեջ էր մարդկության երջանկությունը, եւ նա երազում էր, որ այդ ազատությունը կլինի արդեն վաղը» . Ш. Богатырева, Чешские связи Герцена (1850-e -1860- е гг. ). Лит. наследство, т. 64, M. 1964, с. 787). Զարմանալի չէ, որ Ֆրիչը եւ Նալբանդյանը՝ երկու հայրենասեր բանաստեղծներ, ազատության երգիչներ, ձգտեին մեկը մյուսին։ 

1862 թ. մայիսի վերջերին Նալբանդյանը արտասահմանից վերադառնում է Պետերբուրգ եւ փորձում կապեր հաստատել Նիկոլայ Չեռնիշեւսկու (1828—1888) եւ Նիկոլայ Սերնո-Սոլովյովիչի (1834—1866) հետ, որոնք, ինչպես եւ Նալբանդյանը, հետագայում ձերբակալվեցին թագավորի նույն՝ 1862 թ. հուլիսի 7-ի հրամանով։ 

Գերցենի եւ Օգարյովի` 1862 թ. հուլիսի 24-ին (հուլիսի 6) Սերնո-Սոլովյովիչին գրած գաղտնի նամակից (որը բռնագրավվել էր ոստիկանության կողմից) երեւում է, որ Նալբանդյանը հասցեատիրոջ համար լոկ ծանոթ չէր, այլ ավելի մոտիկ բարեկամ: Օգարյովը գրում էր. «N-ը (Նալբանդովը) ոսկի հոգի ունի, նվիրված է անշահախնդիր, նվիրված է միամտորեն, սրբության հասնող չափով»։ Այնուհետեւ Գերցենի ձեռքով ավելացված է. «Կարծեմ խոսքը մեր այստեղի արեւելյան բարեկամի մասին է։ Բարեւեցե՛ք նրան. Նա գերազնվագույն մարդ է. ասացեք նրան, որ մենք հիշում ու սիրում ենք իրեն» (Գերցեն, հ.   XXVII, էջ 243). Գերցենի այս տողերից կարելի է մակա բերել, որ Նալբանդյանը արդեն ծանոթ էր Սերնո-Սոլովյովիչի հետ մինչեւ արտասահման մեկնելը, եւ այդ մասին գիտեին Լոնդոնում, այլ կերպ Գերցենը չէր կարող խնդրել հասցեատիրոջը բարեւներ հաղորդել իրեն անծանոթ մարդու։ Ուրեմն Լոնդնում հաստատ գիտեին, որ Նալբանդյանը Պետերբուրգ հասնելուն պես պետք է այցելեր Սերնո-Սոլովյովիչին՝ «Զեմլյա ի վոլյայի» կազմակերպիչներից մեկին: Քանի որ Լոնդոնը այդ ընկերության գլխավոր կենտրոններից մեկն էր, ապա, անկասկած, Նալբանդյանը Գերցենի եւ Օգարյովի կողմից գաղտնի հանձնարարություն ուներ Սերնո-Սոլովյովիչին հայտնելու եւ հանդիպել էր նրան Պետերբուրգում, Նեւսկի պողոտայում գտնվող նրա տանը, որտեղ գործում էին գրքի խանութն ու գրադարան-ընթերցարանը, եւ որը հանդիսանում էր պետերբուրգյան ընդհատակի լեգալ շտաբ-բնակարանը։ Ինչպես ենթադրվում է, Նալբանդյանը ընդգրկված էր «Զեմլյա ի վոլյայի» ղեկավար մարմնի կազմում . И. Романенко, Мировозрение Н. А. Серно-Соловьевича, М., 1954, с. 46) եւ անպայմանորեն պիտի այցելեր պետերբուրգյան կենտրոնի ղեկավարներից մեկին մինչեւ Կովկաս մեկնելը։

  Հետաքրքրական է, որ այդ նույն օրերին Տուրգենեւը, որը Պետերբուրգ էր եկել Նալբանդյանից մի քանի օր առաջ, երկու անգամ այցելել էր Սերնո-Սոլովյովիչի գրախանութը եւ Գերցենից նրա համար բերել կարեւոր փաստաթղթերով մի ծրար . К. Клеман, Летопись жизни и творчества И. С. Тургенева, М., 1934, с. 133)

Միանգամայն հնարավոր է, որ Սերնո-Սոլովյովիչի միջոցով Նալբանդյանը այդ օրերին հանդիպած լիներ Չեռնիշեւսկու եւ հեղափոխական շարժման մյուս ղեկավարների հետ։ Հայտնի վրացի վաթսունական Նիկո Նիկոլաձեի վկայությամբ Սերնո-Սոլովյովիչի գրադարան-ընթերցարանում «կարելի էր ծանոթանալ բոլոր անտիպ քաղաքական եւ գրական նորություններին, տեսնել գրեթե բոլոր հայտնի մարդկանց, հաճախ նույնիսկ ծանոթանալ նրանց հետ» . Николадзе, воспоминания о шестидесятых годах. - Каторга и ссылка, 1927, 5. с. 32).

Ծանոթությունը Չեռնիշեւսկու չես կարող էր կայանալ նաեւ այն ժամանակ, երբ հայ հեղափոխական-դեմոկրատը սովորում էր Պետերբուրգի համալսարանի արեւելյան ֆակուլտետում (1859 թ. աշնանից մինչեւ 1869 թ. հունիսը)։ Ոստիկանության կողմից բռնագրավված Նալբանդյանի ծոցատետրում նշված էր պրոֆեսոր Ա. Ն. Պիպինի անունը։ Իր ցուցմունքներում Նալբանդյանը ասում էր, որ նա եղել է նրա տանը «կարելի է դասախոսությունների կամ քննությունների գործերով»։ Բայց ակնհայտ է, որ նա թյուրիմացության մեջ է գցում քննչական ատյանին։ Հարցը նրանում է, որ Ա. Ն. Պիպինը 1858 թ. սկզբներին երկու տարով գործուղղված էր արտասահման՝ համալսարանում բացվելիք եվրոպական գրականությունների ամբիոնում դասախոսություններին նախապատրաստվելու համար եւ վերադառնալով 1860 թ. ստանձնել էր եվրոպական ընդհանուր գրականության ամբիոնը, իսկ 1860–61 թթ. կարդում էր ֆրանսիական գրականության պատմություն . Н. Пипич. Мои заметки, М., 1910, c. 106, 108; «Отчет по императорскому С. -Петербургскому университету за 1859 г., составленный и читанный на акте 8-го февраля 1860 года ректором университeтa П. Х. Плетневым», СПб., 1860, c. 20; B. B. Григорьев,. Имераторской C. Петербургский университет в течение первых пятидесяти лет его существования,   СПб., 1870, c. 249—250). Հետեւաբար, Պիպինը ոչ մի առնչություն չուներ արեւելյան ֆակուլտետի եւ առավել եւս Նալբանդյանի՝ հայ-վրաց-թաթարական բաժնում հանձնվելիք առարկաների քննությունների հետ

Ուրեմն Նալբանդյանի եւ Պիպինի փոխհարաբերությունները կրում էին ոչ «ուսումնական բնույթ։ Պիպինը Չեռնիշեւսկու մորաքրոջ որդին էր եւ մոտ էր կանգնած «Սովրեմեննիկի» շրջաններին: «Իմ ամենամոտ ղեկավարը, ավագ ընկերը, խոստովանել է Պիպինը - իմ մորաքրոջ տղան էր, ոչ հարազատ եղբայրս, բայց ավելի քան հարազատ» . M. Крупчанов, Н. Г. Чернышевский-ն и А. Н. Пипин. —Филологические науки, 1978, No 4, p. 41)։ Մինչեւ արտասահման մեկնելը Պիպինը ապրում էր Չեռնիշեւսկու եւ նրա ընտանիքի հետ նույն բնակարանում . M. Чернышевская, Старший сын Чернышевского. Русская литература, 1977, No 2, c. 99; Չեռնիշեւսկու գործը, էջ 71, 94)։ Արտասահմանից վերադառնալուց հետո Պիպինը բնակություն հաստատեց Մոսկովյան փողոցում Եսաուլովի տանը (այս հասցեն նշված է Նալբանդյանի ծոցատետրում), իսկ 1861 թ. մայիսից մինչեւ իր ձերբակալումը այդ տանն է ապրել նաեւ Չեռնիշեւսկին . M. Чернышевская, Летопись жизни и деятельности Н. Г. Чернышевского. M., 1953, c. 208)։ 1861 թ. մայիսին Պիպինը տեղափոխվեց Վասիլեւյան կղզի, իսկ նոյեմբերին հեռացավ համալսարանից՝ ի նշան բողոքի ուսանողների նկատմամբ սկսված հալածանքների: Նրա բնակարանը վերցվեց ոստիկանական հսկո ղության տակ: III բաժանմունքի գործակալի 1862 թ. հունվարի 6-ի զեկուցագրի մեջ հայտնվում է. «... Պիպինի մոտ լինում են հավաքույթներ։ Այդ պատճառով կարգադրություն է արված Պիպինի զբաղեցրած բնակարանի խիստ հսկողության վերաբերյալ, որտեղ, ինչպես պարզվել է, երեկոները հաճախակի լինում են Չեռնիշեւսկին եւ նրա մոտ եղողներից ոմանք»: Այս հաղորդմանը ավելացված են հետեւյալ տողերը. «Պիպինի նկատմամբ սահմանել նույնպիսի հսկողություն, ինչպիսին սահմանված է Չեռնիշեւսկուն»: Մեկ այլ ոստիկանական զեկուցագրի մեջ ասված է, որ «պրոֆեսոր Պիպինին համարում են Գերցենի թղթակիցներից» («Չեռնիշեւսկու գործը», էջ 93, 113, 592  

Արտասահմանում գտնվելու ընթացքում Պիպինը երկու անգամ եղել է Լոնդոնում Գերցենի մոտ, ի դեպ երկրորդ անգամ (1859 թ. մայիսին) համարյա Նալբանդյանի հետ միաժամանակ (տե՛ս Գերցեն, Տարեգրություն, գ. 3, էջ 39). Նալբանդյանի Պետերբուրգ վերադառնալուց մի քիչ առաջ Պիպինը դարձյալ մեկնել էր արտասահման, նրա հարազատ եղբայրը՝ Ս. Ն. Պիպինը Սերնո-Սոլովյովիչի գրադարան-ընթերցարանի տնօրենն է, եւ բնակվում էր Չեռնիշեւսկու տանը («Չեռնիշեւսկու գործը», էջ 113)։ Գրադարան-ընթերցարանի նկատմամբ խիստ հսկողություն էր սահմանված, եւ, ամենայն հավանականությամբ, հենց այնտեղ պիտի կայացած լինեին Նալբանդյանի հանդիպումները Չեռնիշեւսկու հետ եւ ոչ թե նրա տանը, ինչպես ենթադրում էին նալբանդյանագետներրից ոմանք։ 

Այսպիսով, Պիպինը եւս կապող օղակ էր Նալբանդյանի եւ պետերբուրգյան ընդհատակի միջեւ։ Ահա թե ինչու քննիչ հանձնաժողովին այնքան հետաքրքրում էր այն հարցը, թե «ի՞նչ հարաբերությունների մեջ է գտնվել Նալբանդյանը Պիպինի հետ»

Մեկ այլ հանգամանք էլ պետք է նշել Օգարյովի եւ Գերցենի՝ Սերնո-Սոլովյովիչին ուղղված հիշյալ նամակի կապակցությամբ։ Քանի որ նրանք լավ գիտեին Սերնո- Սոլովյովիչի եւ Նալբանդյանի ծանոթ լինելու մասին, նամակի մեջ Նալբանդյանի անունը գաղտնագրել էին լատինական «N» տառով։ Այդ էր պատճառը, որ հիշյալ նամակը Նալբանդյանի հարցաքննության ժամանակ չէր ներկայացվել: Բայց այդ նամակը դարձել էր Չեռնիշեւսկու համար գլխավոր հանցանշան «լոնդոնյան պրոպագանդիստների» հետ ունեցած կապերի ապացուցման համար (Գերցենը, իմանալով «Սովրեմեննիկի» հնարավոր արգելակման մասին, առաջարկել էր Չեռնիշեւսկուն ամսագրի տպագրությունը տեղափոխել Լոնդոն կամ Ժնեւ)։ 

Բացի Սերնո-Սոլովյովիչից, Նալբանդյանին սպասում էր եւս մեկ «պլանավորված, գաղտնի տեսակցություն, այն է՝ հանդիպում Ն. Վորոնովի հետ: 1862 թ. մայիսի 6-ի եւ 10-ի նամակներում Բակունինը հայտնում էր Նալբանդյանին, որ Վորոնովը Պետերբուրգ կժամանի հունիսին, նրան նամակ կհանձնի իր անունից եւ սեպտեմբերին կմեկնի Թիֆլիս: Չնայած նրան, որ ե՛ւ Վորոնովը, ե՛ւ Նալբանդյանը, կարծես խոսքերը մեկ արած, հարցաքննությունների ժամանակ հերքում էին միմյանց անձնապես ծանոթ լինելու հանգամանքը, նրանք չէին կարող հանդիպած չլինել Պետերբուրգում, ունենալով լոնդոնյան կենտրոնի կարեւորագույն հանձնարարությունը: Դրա օգտին է խոսում եւ այն, որ Բակունինը Վորոնովին էր տվել Նալբանդյանի պետերբուրգյան հասցեն: «Ամենայն հավանականությամբ, գրում է Ի. Լեյբերովը, —մեզ այդպես էլ երբեք չհաջողվի իմանալ, թե ինչի վերաբերյալ էին բանակցություններ վարում գերցենյան կապավորները, բայց մի բան վեր է կասկածից, որ խոսքը վերաբերում էր Լոնդոնի, Պետերբուրգի եւ Անդրկովկասի միջեւ կապ հաստատելուն» . П. Лейберов, Цебельдинская находка, c. 57)

Եվ, վերջապես, ռուսական հեղափոխական ընդհատակի հետ Նալբանդյանի ունեցած մեկ այլ հանդիպման մասին: Խոսքը վերաբերում է պետրաշեւցի բանաստեղծ Ալեքսեյ Նիկոլաեւիչ Պլեշչեւին (1825-1893)։ Իր հիշողություններում Պլեշչեւի բարեկամ, թարգմանիչ եւ հասարակական գործիչ Փիլիպոս Վարդանյանը պատմում է. «Չեռնիշեւսկու դատի առթիվ մի երկու անգամ Պետերբուրգ կանչված լինելով, որ այն միջոցին կալանավորված էր մեր վաղամեռիկ Ն[ալբանդյանը], Պլեշչեւն առիթ էր ունեցել նրա մասին մի քանի բան լսելու եւ մեծ գովասանք էր ընծայում նրան: Այս առթիվ ես էլ պատմեցի նրա ձերբակալման հանգամանքները, որոնք աչքիս առջեւ էին կատարվել Նոր Նախիջեւանում» . Վարդանյան, Ա. Ն. Պլեշչեւ /Հիշողություն/, «Արձագանք», 129 5. ХII, 1893)։ Նալբանդյանի ծանոթությունը Պլեշչեւի հետ կարող էր կայացած լինել դեռեւս 1858–59 թթ., երբ պետրաշեւցի բանաստեղծը վերադարձած լինելով աքսորավայրից եռանդուն կերպով մխրճվել էր գրական-հասարակական աշխատանքի ոլորտները Մոսկվայում եւ Պետերբուրգում։ Պլեշչեւը «Զեմլյա ի վոլյայի» անդամներից էր, կապված էր Չեռնիշեւսկու, Դոբրոլյուբովի, Նեկրասովի, Շեւչենկոյի, Սերնո-Սոլովյովիչի եւ մյուսների հետ։ Չեռնիշեւսկու ձերբակալումից հետո Պլեշչեւի մոտ խուզարկություն էր կատարվել, եւ նրան կանչել էին հարցաքննությունների (տե՛ս «Չեռնիշեւսկու գործը, էջ 46, 401-403)։ Իր վերաբերմունքը Պետրոպավլովյան ամրոցի բանտարկյալների նկատմամբ Պլեշչեւը արտահայտել է «Ազնիվ մարդիկ, տատասկոտ ճանապարհով... » հայտնի բանաստեղծության մեջ (1863)։

Անհրաժեշտ է մի քանի խոսք ասել նաեւ Պլեշչեւի բարեկամ Ստեպան Նիկոլաեւիչ Ֆյոդորովի մասին (1834—1868), որի Պլեշչեւին նվիրված երգիծական «Դաստիարակներ» պիեսը Անանիա Սուլթանշահի թարգմանությամբ եւ «Հայոց ազգի լուսավորիչքը» վերնագրով տպագրվել էր «Հյուսիսափայլում» ու նվիրված էր Նալբանդյանին (1859, Ν° 9): Ինչպես հայտնի է, Նալբանդյանը մասնակցություն էր ունեցել Ֆյոդորովի պիեսը «Հայացնելու գործում . Շահազիզյան, Ամառնային նամակներ, Մ., 1897, էջ 175)։ 

Մինչեւ վերջերս Ֆյոդորովի անձնավորության մասին քիչ բան էր հայտնի գիտական գրականության մեջ: Այժմ պարզվել է, որ նա եղել է ռուս վաթսունականներից, որին «հայտնագործել է» Պլեշչեւը Օրենբուրգ աքսորված լինելու ժամանակ: Շտաբսկապիտան Ֆյոդորովի աշխարհայացքը կազմավորվել է Օրենբուրգյան երկրամաս աքսորված Շեւչենկոյի, Պլեշչեւի, լեհ հեղափոխականներ Զ. Սերակովսկու եւ Յա. Սանեւիչի ազդեցությամբ։ 1859 թ. գարնանը Ֆյոդորովը Մոսկվայից գալիս է Պետերբուրգ, որպեսզի հանդիպի իր հին ընկերներին: Այդ տարիներին Զ. Սերակովսկին, ինչպես հայտնի է, ոչ միայն «Սովրեմեննիկի» աշխատակիցներից մեկն էր, այլ նաեւ Չեռնիշեւսկու եւ Դոբրոլյուբովի վստահված անձը: Ֆյոդորովը մտերմանում է նրանց հետ, ծանոթանում Ա. Ն. Օստրովսկու հետ . Г. Усенко, Письма С. Н. Федорова к Н. А. Добролюбову, З. Сераковскому и Я. Станевичу, Русская литература, 1974, No 4, c. 129-136). Միանգամայն հավանական է, որ հենց Պլեշչեւն է առաջարկել Նալբանդյանին թարգմանելու Ֆյոդորովի «Դաստիարակներ» պիեսը, որը, ինչպես եւ տաղանդավոր երիտասարդ գրողի մյուս ստեղծագործությունները, արժանացել էր քննադատների գովասանքին

 

 

Փաստական հավաստի նյութերի բացակայությունը Նալբանդյանի եւ ռուսական հեղափոխական շարժման գործիչների կապերի վերաբերյալ, իհարկե, դժվարացնում է այդ շրջանի ճշգրիտ լուսաբանումը։ Մ. Լեմկեն նույնիսկ գրում է, որ «60-ական թվականների հեղափոխականների գործունեությունը պատված է իր ժամանակի համար այնպիսի գաղտնապահությամբ, որ այդպես էլ չի բացվի մեզ համար» . Лемке,, Политические процессы в России 1860-x rr. М. —Птг., 1923, c. 165)։ Դա հատկապես վերաբերում է «Զեմլյա ի վոլյա» գաղտնի ընկերության գործունեությանը, որի գոյության մասին քննիչ հանձնաժողովը կասկած անգամ չի ունեցել, եւ 32-ի բանտարկյալներից ո՛չ մեկին ո՛չ մի հարց չի տրվել այդ մասին, թեեւ, ինչպես գիտենք, նրանցից շատերը (եւ առաջին հերթին Սերնո-Սոլովյովիչը եւ Նալբանդյանը) եղել են «Զեմլյա ի վոլյայի» գործուն անդամներից: «Զեմլյա ի վոլյայի պատմության ակնարկում (1920) Լեմկեն այն հարցին, թե «Ինչո՞ւ, համենայն դեպս, կառավարությունը այդպես էլ երբեք չկարողացավ հայտնաբերել «Զեմլյա ի վոլյայի» գոյությունը», պատասխանում էր. «Առաջին հերթին, շնորհիվ նրա, որ կոնսպիրացիան լավ հիմքերի վրա էր դրված» եւ «երկրորդ, գաղտնի կազմակերպությունը պահպանվում էր հատուկ ձեւով» (Գերցեն, ԵԼԺ, հ. XVI, էջ 100 —101): Անզուգական կոնսպիրատոր էր նաեւ Նալբանդյանը թե՛ իր նամակագրության, թե՛ իր քննչական ցուցմnւնքներում։ 

«Զեմլյա ի վոլյայի» առաջին կազմակերպությունը դեռ նոր էր սկսել ծավալել իր գործունեությունը, երբ անսպասելի հայտնաբերվեց նրա պետերբուրգյան կենտրոնը: Ցարական ոստիկանությունը դիմել էր իր սիրած մատնությունների եւ լրտեսագրերի մեթոդին։ Նալբանդյանը Պետերբուրգ վերադարձավ այն օրերին, երբ ռեակցիան իր վճռական հարձակումն էր սկսել Ռուսաստանի առաջադիմական ուժերի նկատմամբ։ Ահաբեկված հասունացող հեղափոխական շարժումներից, ցարական կառավարությունը դիմեց արտակարգ միջոցների «վտանգավոր օջախների» վերացման գործում ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանում, մասնավորապես Լոնդոնում, որտեղ Գերցենի եւ Օգարյովի տունը տառացիորեն խճճված էր լրտեսական ցանցի մեջ։ Այդ նույն երեւույթն էր տիրում նաեւ Չեռնիշեւսկու պետերբուրգյան բնակարանում։ 

1862 թ. հուլիսի վերջին կիրակի օրը, «Կոլոկոլի» առաջին համարի լույսընծայման հինգերորդ տարեդարձի առթիվ, Գերցենը եւ Օգարյովը ընթրիք էին կազմակերպել: Հյուրերի թվում կային նաեւ կողմնակի անձնավորություններ եւ մարդիկ, որոնք հեռու էին կանգնած նրանց գործից։ Երեկույթի ժամանակ Վ. Կելսիեւը, որը նոր էր Ռուսաստանից  Լոնդոն վերադարձել Գերցենին եւ Օգարյովին ծանոթացրեց առեւտրական ուսումնարանի իր դասընկերոջ՝ Ա. Վետոշնիկովի հետ, որը հանդիսանում էր Պետերբուրգում անգլիական շոգենավային ֆիրմայի աշխատակիցներից մեկը: Նա առաջարկեց իր ծառայությունները, որպես կապավորի Լոնդոնի եւ Պետերբուրգի միջեւ: Հավատ ընծայելով Կելսիեւի երաշխավորությանը, Վետոշնիկովին հանձնվեցին կարեւոր գաղտնի փաստաթղթեր, որոնց թվում 1862 թ. հունիսի 24-ին (հուլիսի 6) Օգարյովի եւ Գերցենի՝ Ն. Սերնո-Սոլովյովիչին գրած վերոհիշյալ նամակը, Բակունինի` Նալբանդյանին գրած նամակները, նրա «Երկրագործության» 10 օրինակի հետ, Կելսիեւի նամակը Ն. Սերնո- Սոլովյովիչին, որտեղ նա խնդրում էր օգնել «Կոլոկոլի» տարածմանը Ռուսաստանում եւ միավորել լոնդոնյան եւ պետերբուրգյան կենտրոնների գործունեությունը։ Կարծես թե նախազգալով հայտնաբերումը, Կելսիեւը գրում էր. «Մենք վախ ունենք ձեր նկատմամբ, եւ ձեր կործանումը վատ հետեւանքներ կունենա ընդհանուր գործի համար» (Լեմկե, էջ 37):

Բոլոր այս փաստաթղթերը բռնագրավվեցին Վետոշնիկովի ձերբակալության ժամանակ: Նրան բանտարկել էին 1862 թ. Հուլիսի 2-ին նավի վրա, Պետերբուրգ չհասած։

Չեռնիշեւսկու եւ նրա համախոհների (դրանց թվում եւ Նալբանդյանի) նկատմամբ գործ սկսելու համար ոստիկանության ձեռքում հայտնվեցին խիստ կարեւոր նյութեր, մանավանդ որ, չնայած գաղտնապահության խստություններին, ոմանք բավականին թեթեւամտորեն էին մոտենում այդ հարցին. «... Այդ ժամանակ կոնսպիրացիան, - գրել է Լեմկեն, - միայն նոր էր ստեղծվում եւ զարմանալի չէ, որ այդ կազմակերպչական աստիճանը պատճառ հանդիսացավ բազմաթիվ դժբախտություների եւ փորձանքների համար» (նույն տեղում, էջ 39)

Առանձնապես անզգույշ էր իր նամակագրության մեջ Բակունինը, որի համար նրան դատապարտում էին Գերցենը եւ Օգարյովը։ Իր 1863 թ. սեպտեմբերի նամակում Գերցենը զայրույթով գրում է նրան. «Շաղակրատանքով դու կործանեցիր ոչ միայն Նալբանդովին, այլեւ, օր[ինակ] Վորոնովին, քո անտեղի նշումը նրա մասին Նալբանդ[ովի] նամակում սկզբնապես նրան Կովկասից ամրոց նետեց, իսկ հետո աքսոր» (Գերցեն, հ. XXVII , 371)։ 

Թե ով էր մատնել Վետոշնիկովին, մինչեւ վերջերս հայտնի չէր։ Այժմ արխիվային հրապարակված նյութերը լիովին ապացուցում են վաղուց ի վեր եղած կասկածր Գ. Պերետցի նկատմամբ։ Գ. Պերետցը, որը ռուս գրականության դասատու էր պետերբուրգյան գիմնազիաներից մեկում, հավաքագրված էր ցարական ոստիկանության կող մից . Г. Розенбаум, Г. Г. Перетц- агент III отделения. - Лит. наследство, т. 67. M., 1959. c. 685-697)։

Պերետցը Լոնդոն էր եկել Համաշխարհային ցուցահանդեսը այցելելու պատրվակով եւ հաճախակի լինում էր Գերցենի եւ Օգարյովի տանը: Նա ներկա էր եւ այն երեկոյին, երբ տոնվում էր «Կոլոկոլի» հոբելյանը։ Հենց նա էլ հեռագրել էր պետերբուրգյան ոստիկանությանը Վետոշնիկովի մասին։ «Եղելություն եւ խոհերում» Գերցենը դառնությամբ է գրել այդ հայտնաբերման մասին (Գերցեն, հ. XI, էջ 328)։

1862 թ. հուլիսի 7-ին կայսր Ալեքսանդր II-ը հրաման հրապարակեց Ն. Չեռնիշեւսկու, Ն. Սերնո-Սոլովյովիչի, Մ. Նալբանդյանի եւ մյուսների ձերբակալման վերաբերյալ: Այդ նույն օրը Չեռնիշեւսկին եւ Սերնո-Սոլովյովիչը բանտարկվեցին եւ արգելափակվեցին Պետրոպավլովյան բերդի Ալեքսեեւյան ռավելինում։ Նույն օրը խուզարկություն կատարվեց Լ. Խաֆաֆյանի բնակարանում, որի հասցեով Վետոշնիկովը նամակ էր բերել Բակունինից Նալբանդյանին հանձնելու համար, «Երկրագործության» օրինակների հետ միասին։ Չնայած լուրջ հանցանշանների բացակայությանը, Խաֆաֆյանին բանտարկեցին, բայց շուտով ազատեցին՝ Պետերբուրգից չբացակայելու ստորագրություն վերցնելուց հետո

Այն ժամանակ, երբ մայրաքաղաքում առաջին ձերբակալություններն էին տեղի ունենում, հունիսի 25-ին, կամ 26-ին Պետերբուրգից մեկնած Նալբանդյանը գտնվում էր Նոր Նախիջեւանի ճանապարհին։ Ոստիկանությունը չէր հասցրել նրան ձերբակալել, եւ նա հուլիսի 10-ին հասել էր հայրենի քաղաքը եւ պետք է հաշվետվություն տար իր Հնդկաստան կատարած ուղեւորության վերաբերյալ։ Բայց հենց հետեւյալ օրը գեներալ Ա. Դրենյակինը Մոսկվայից ուղարկված հեռագրով հրամայում է ձերբակալել «Լոնդոնի գործակից» Նալբանդյանին եւ ապրանքատար գնացքով ուղարկել Պետերբուրգ: Հուլիսի 14-ին երկու գնդապետ եւ չորս ժանդարմ ներկայացան Նալբանդյանի բնակարանը եւ սկսեցին խուզարկությունը, որի ընթացքում բռնագրավվեցին Բակունինի, Տուրգենեւի, Թագվորյանի մի շարք նամակները, Գարիբալդիի եւ Մաձձինիի լուսանկարները, գաղտնագրերի նմուշներ, ծոցատետրեր, որոնք հաստատում էին Նալբանդյանի սերտ կապերը «Լոնդոնյան պրոպագանդիստների» հետ

Հուլիսի 27-ին Պետրոպավլովյան բերդի պարետ գեներալ Ա. Ֆ. Սորոկինը զեկուցումով հայտնում էր Ալեքսանդր II-ին, որ Նալբանդյանը ձերբակալված է եւ արգելափակված Ալեքսեեւյան ռավելենի Ν° 8 մենախցում: Ջեկուցագրի վրա մակագրված է. «Թագավոր կայսրը բարեհաճեց կարդալ, հուլիսի 29» (ԵԼԺ, հ. 4, 1949, էջ 318)։ Ահա այսպես Նալբանդյանը դարձավ «32-ի գործի» մեղադրյալներից մեկը։

Հայկական դեմոկրատական մամուլը իր զայրագին բողոքը արտահայտեց Նալբանդյանի ձերբակալության դեմ։ Առաջինը ձայն բարձրացրեց նրա բարեկամ եւ համախոհ Հարություն Սվաճյանը։ Իր «Պ. Միքայել Նալբանդյան» հոդվածում («Մեղու», 172, 20. IX, 1862) շաբաթաթերթի խմբագիրը մանրամասնորեն ներկայացնելով Նալբանդյանի ձերբակալության հանգամանքները (հենվելով իր նախիջեւանյան թղթակցի հաղորդումների վրա), հայտարարում էր, որ Նալբանդյանը «ավելի կսիրե կախաղանին առջեւ խոնարհիլ, քան թե վատաբար ծունր դնել անիրավության մարդատյաց կուռքերուն առջեւ»։ Եվ նա բերում էր Նալբանդյանի «Ազատություն» բանաստեղծության վերջին ութնյակը, որը հնչում էր որպես կառափնարան գնացող զինվորի երդում . Սվաճյան, Հրապարակախոսություն, 1960, էջ 254-258)։ 

«Լոնդոնյան պրոպագանդիստների» գործը վարելու համար կազմվել էր Հատուկ քննչական հանձնաժողով իշխան Ա. Ֆ. Գոլիցինի նախագահությամբ, որին Գերցենը «Կոլոկոլում» անվանել էր «ինկվիզիտոր» (Գերցեն, XVI, էջ 49)։ Հանձնաժողովի պետ, գեներալ Ա. Մ. Դրենյակինը, 1861–62 թթ. գյուղացիական ապստամբությունների ճնշող, սենատի ավագ մեղադրող Մ. Ֆ. Գերցէն եւ ուրիշներ: Նրանց գործողությունները, Չեռնիշեւսկու խոսքերով ասած, «ցույց են տալիս կա՛մ նրանց բոլորի, կա՛մ նրանց մեծամասնության մտքի բթությունը» (Չեռնիշեւսկի, XIV, 470 –471)։ 

Նալբանդյանի ձերբակալումից երեք ամիս հետո նրան կանչեցին հարցաքննությունների, որոնց ընթացքում Նալբանդյանը իրեն պահում էր մեծ արժանապատվությամբ եւ  տոկունությամբ, ինչպես վայել է իր ընտրած ճանապարհի ճշմարտությանը հավատացող իսկական հեղափոխականին։ Չեռնիշեւսկու եւ Սերնո-Սոլովյովիչի նման՝ Նալբանդյանը նույնպես ընտրել է ամեն ինչ հերքելու տակտիկան: Նա մերթ իր վրա էր վերցնում  պարզունակ, միամիտ մարդու դեր, մերթ շինծու անկեղծությամբ եւ ամենայն լրջությամբ հաստատում էր արդեն Հանձնաժողովին Հայտնի փաստեր, մերթ դրանք բացատրում այն ձեւով, որ ավելի էր շփոթում քննոթյունը։ Նա ամեն ինչ նախօրոք մտածել, կշռադատել էր ամենայն մանրամասներով։ Նրա պատասխանները աչքի են ընկնում զարմանալի կուռ տրամաբանությամբ եւ պատճառաբանությամբ։ Եվ չնայած այն հանգամանքին, որ բանտարկյալներին խոստացված էր ցարական ներում «զղջման եւ ոճրագործության բացահայտմանը օգնելու դեպքոմ» (Լեմկե, էջ 183), Նալբանդյանը ոչ ոքի չմատնեց, եւ նրա ցուցմունքները ապացույցներ չդարձան մյուս բանտարկյալների մեղքերը հաստատելու համար։ Օժտված լինելով փայլուն հիշողությամբ, նա հարցաքննության ընթացքում ոչ մի անգամ չհակասեց իրեն, արիաբար դիմացավ քննիչների խաչաձեւ հարցերի տարափին եւ ի դերեւ հանեց բոլորի ջանքերը նրա մեղքը ինչ-որ ձեւով հաստատելու գործում։ 

Քննչական հանձնաժողովի հիմնական հարցերը, իհարկե, վերաբերում էին Գերցեն-Օգարյով-Բակունին լոնդոնյան խմբի գործունեությանը։ Այն ուղղակի հարցին, թե արդյոք ինքը որեւէ առնչություն ունեցե՞լ է նրանց հետ, Նալբանդյանը պատասխանեց վճռական հերքումով։ Բայց որքան խորանում էր քննիչ հանձնաժողովն այդ հարցի մեջ, այնքան դժվար էր լինում Նալբանդյանի համար պաշտպանվելը, մանավանդ այն ժամանակ, երբ որպես ապացույց բերվում էին Բակունինի բավականին բացեիբաց գրված նամակները։ Սակայն այստեղ եւս Նալբանդյանը կարողանում էր գտնել բավականին համոզիչ պատասխաններ: Այս առթիվ Լեմկեն նկատում է, որ քննիչ հանձնաժողովը «խիստ դժգոհ էր» ամեն տեսակի լեգենդներ հնարող Նալբանդյանի ճարպկությունից եւ նույնիսկ սկզբում մերժել էր նրան եղբոր հետ տեսակցություն ունենալու խնդիրը (Լեմկե, էջ 115)։ Քննիչներին հետաքրքրում էր Նալբանդյանի կազմած իր արտասահմանյան ուղեւորության երթուղին (1860-62 թթ. ), որը նույն Լեմկեի կարծիքով «խիստ կարեւոր էր բոլոր նրանց, ովքեր ուզում էին ծանոթանալ այն տերիտորիայի հետ, որի տարածքում Նալբանդյանը գործել էր որպես եռանդուն գործակալ-պրոպագանդիստ» (նույն տեղում)։

Քննության ընթացքում առանձնակի ուշադրության էր արժանացել Սերովբե Թագվորյանի նամակը Նալբանդյանին եւ վերջինիս ձեռքով արտագրված հայերեն ծածկագիր բառարանը։ Դա փաստական հաստատումն էր այն բանի, որ Նալբանդյանն աշխատում էր կապել իր արեւմտահայ համախոհներին լոնդոնյան կենտրոնի հետ, ինչպես նաեւ առնչություններ հաստատել իտալական շարժման առաջնորդի՝ Մաձձինիի հետ, որն այդ ժամանակ գտնվում էր Լոնդոնում եւ բարեկամական հարաբերություններ ուներ Գերցենի հետ: Հեղափոխական գաղափարներ տարածելու գործում լուրջ հանցանշան էր նաեւ «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» գրքույկը, որի ռուսերեն թարգմանված հատվածները գտնվում էին հանձնաժողովի տրամադրության տակ։ Եվ այստեղ օգնության հասավ այն հանգամանքր, որ գրքույկի հեղինակության հարցը հնարավոր չեղավ բացահայտել, եւ այս մեղադրանքը նույնպես չհաստատվեց։

Քննիչ հանձնաժողովը, փաստորեն, չկարողացավ հաջողության հասնել Նալբանդյանին առաջարկված բոլոր հարցերի պարզաբանման ասպարեզում: Եվ արդեն հարցաքննությունների ընթացքում որոշվեց օգտագործել փորձված մատնիչ Վ. Դ. Կոստոմարովին, որը մեղադրվում էր Չեռնիշեւսկու գործով։ 1862 թ. սեպտեմբերի 22-ին Կոստոմարովը Մոսկվայից Պետերբուրգի հետախուզական ոստիկանության պետ Ի. Դ. Պուտիլինին է ուղարկում մի գաղտնի նամակ, որով հայտնում է. «... Երեկ ինձ հաջողվեց մի բավականին հետաքրքիր հայտնագործություն կատարել սեւ նիկելի чернем никеле) մեջ, որը գտնվում է Արեւելյան Հայաստանում, Արարատի մոտ»։ Լեմկեն հետեւյալ կերպ է կարդում ոստիկանության գործակալի այս լրտեսագիրը. «Քիմիան նշանակում էր Նիկ. Չեռնիշեւսկու (Черн. Ник. ) ձեռագրի ուսումնասիրում եւ, հավանաբար, պրոֆ. Ս. Նազարյանի հայկական «Հյուսիսափայլ» ամսագրի խմբագիր եւ Մ. Նալբանդյանի բարեկամի օգնությամբ, որն իր հերթին մոտ էր Լոնդոնի վտարանդիների հետ, Կոստոմարովը ուզում էր բացահայտել Չեռնիշեւսկու կապը Լոնդոնի վտարանդիների հետ, Կոստոմարովը ուզում էր բացահայտել Չեռնիշեւսկու կապը Լոնդոնի հետ . Лемке, Политические процессы в России 1860-x rr. М. —Птг., 1923, c. 216)

Ինչպես գրում է Լեմկեն, Կոստոմարովը ծանոթ էր «Հյուսիսափայլի» խմբագրի հետ, եւ պետք է ենթադրել, որ այդ ծանոթությունը կապված էր տպագրական գործերի հետ: 1861 թ. օգոստոսին Մոսկվայում ոստիկանությունը հայտնաբերել էր մի գաղտնի տպարան։ Ձերբակալվածների թվում էր նաեւ պաշտոնաթող կոռնետ, բանաստեղծ-թարգմանիչ Վ. Կոոտոմարովը, որը, սակայն, շուտով ազատվեց ոստիկանությանը մատուցած «հատուկ» ծառայությունների համար (նա մատնել էր Մ. Միխայլովին, որին շուտով աքսորեցին Սիբիր):

1863 թ. հունվարի 18-ին Չեռնիշեւսկու դատավարության ժամանակ տված իր ցուցմունքում Կոստոմարովը հայտնել էր, որ մոսկովյան գաղտնի տպարանի «տնօրենն էր Պլեշչեւը, իսկ տպարանը սարքել էր Բարֆկնեխտը» («Չեռնիշեւսկու գործը», էջ 162)։ Հայտնի է, որ Էռնեստ Բարֆկնեխտի տպարանում տպագրվում էր «Հյուսիսափայլը» եւ մի շարք հայերեն գրքեր (մասնավորապես Նալբանդյանի «Մինին խոսք, մյուսին հարսն» վիպակը, 1858 թ. ): Դեռ ավելին, ինչպես հայտնի է դառնում 1857 թ. մայիսի 13-ին Գր. Սալթիկյանին Ստ. Նազարյանի գրած նամակից, նոր ամսագրի համար «Հայկական մատրիցները» Վիեննայից ստացվել են «Բարֆկնեխտ տպագրապետի ձեռքով» (Ստ. Նազարյան, Նամականի, 1969, էջ 185, 195)։ Այնպես որ Նազարյանը (ինչպես նաեւ Նալբանդյանը՝ հավանորեն ծանոթացել էին Կոստոմարովի հետ Բարֆկնեխտի միջոցով։ Սակայն, ինչպես երեւում է, Կոստոմարովին ոչինչ չհաջողվեց իմանալ Նալբանդյանի եւ Չեռնիշեւսկու հետ նրա ունեցած կապերի մասին: Իսկ Նազարյանը երբեք չէր մատնի իր երիտասարդ բարեկամին, չնայած չէր բաժանում նրա քաղաքական հայացքներր։ Իր հերթին, Նալբանդյանն էլ իր ցուցմունքներում Նազարյանի մասին խոսում էր միայն որպես գիտնականի, Լազարյան ճեմարանի պրոֆեսորի եւ «Հյուսիսափայլի» խմբագրի, առանց կապելու նրան իր գործնական աշատանքների հետ:

1863 թ. հունվարին Նալբանդյանի գործը հանձնվում է Սենատին, որտեղ այն քննության էր ենթարկվում ավելի քան երկու տարի։ Քննության ժամանակ ցարական կառավարությունը, ձգտելով ամեն կերպ հաստատել Ն. Սերնո- Սոլովյովիչի, Նալբանդյանի եւ մյուս մեղադրյալների կապը «Լոնդոնյան պրոպագանդիստների» հետ, որոշում ընդունեց հարցաքննել Ի. Ս. Տուրգենեւին, որի անունը հիշատակվում էր ոստիկանության կողմից բռնագրավված փաստաթղթերում եւ մասնավորապես Նալբանդյանին ուղղված Բակունինի նամակներում։ 1863 թ. մարտին Տուրգենեւը Փարիզից ուղարկեց Սենատի առաջարկած հարցերի գրավոր պատասխանները: Ծանոթանալով Նալբանդյանի տված ցուցմունքներին իրենց փոխհարաբերությունների վերաբերյալ եւ հաստատելով դրանք, նա գրում էր, որ Նալբանդյանի հետ առնչություններ է ունեցել միայն Բակունինի կնոջը Լոնդոն փոխադրելու կապակցությամբ։ 1864 թ. հունվարին Պետերբուրգ կանչված Տուրգենեւը կրկնել էր իր ուղարկած ցուցմունքները Նալբանդյանի վերաբերյալ

Երեւի զգալով իր մեղքը Նալբանդյանի առջեւ, Բակունինը Տուրգենեւի միջոցով տեղեկություններ է խնդրում Նալբանդյանի մասին։ 1862 թ. սեպտեմբերի 23-ին (Հոկտեմբերի 5) Տուրգենեւին գրած նամակում Բակունիներ հարցնում էր. «Իսկ ի՞նչ կա Նալբանդովից, ի սեր աստծո, ջանա իմանալ նրա ճակատագրի մասին... Նալբանդովը անմեղ է, նա կապեր չունի, իսկ նրա կուրծքը թույլ է, իսկ ամրոցը կրծքային հիվանդությունների համար լավ չէ... Իմացիր ինչ որ միայն հնարավոր է, իմացի՛ր եւ տեղեկացրու ինձ», 1862 թ. հոկտեմբերի 11 (23-ին) Բակունինը նորից հարցնում է Տուրգենեւին. «Իմ մյուս հոգսը Նալբանդյան է... Իմացի՛ր, Տուրգենեւ» (Լեմկե, էջ 169-170, 171):

Այս վերջին նամակին Տուրգենեւը պատասխանեց հոկտեմբերի 16 (28-ին) Փարիզից. «... Ես անմիջապես ձեռնամուխ կլինեմ կատարելու այն, ինչ որ դու ցանկանում ես քո կնոջ եւ Ն[ալբանդովի] հաշվով, եւ, ըստ հնարավորության, կջանամ ի վերջո հանգստացնել քեզ» (Տուրգենեւ, հ. IV, էջ 60)։ Բակունինի հիշյալ նամակները Տուրգենեւը կցել էր Սենատին գրած իր պատասխաններին, որպես ապացույց Նալբանդյանի հետ ունեցած՝ իր փոխհարաբերությունների եւ իր տված ցուցմունքների ճշմարտության։ 

Տագնապով էին հետեւում «32-ի դատավարությանը» նաեւ Գերցենն ու Օգարյովը։ Նրանց «Կոլոկոլը» անարգանքի սյունին էր գամում ցարական դահիճներին, իսկ Պետրոպավլովյան բերդի բանտարկյալներին անվանում «ժողովրդի ազատության մարտիկներ» («Կոլոկոլ», 173, 15, ХI, 1863)։ Այն ժամանակ, երբ ցարական կառավարությունը պատրաստվում էր հաշվեհարդար տեսնել բանտարկյալների հետ, Գերցենը եւ Օգարյովը բացեիբաց հայտարարեցին «Զեմլյա ի վոլյա» հեղափոխական կազմակերպության մասին, որի անդամները (դրանց թվում եւ Նալբանդյանը), տառապում էին Պետրոպավլովյան բերդում։ «Կոլոկոլի» 1863 թ. մարտի 11-ի առաջին հոդվածր այդպես էլ վերնագրված էր՝ «Զեմլյա ի վոլյա»։ Այդ հոդվածում գրված էր. «Հենց այդ անվանման համար նա կհաղթանակի»: Կազմակերպության խորհուրդը «Կոլոկոլի» միջոցով հայտարարեց բանտարկյալների օգտին բացված հանգանակության մասին

Միքայել Նալբանդյանը Պետրոպավլովյան բերդի Ալեքսեեւյան ռավելինում արգելափակված մնաց մոտ երեք տարի։ Այն իրենից ներկայացնում էր մեկ հարկանի քարե եռանկյունի մի կառույց (շենքը չի պահպանվել)։ Այնտեղ բանտարկյալների համար սահմանված էր հատուկ խիստ օրակարգ։ Բանտախցերը ներկված էին թունավոր դեղին գույնով, սպիտակ ներկով ծածկված պատուհանի ապակիներից չէր թափանցում ցերեկային լույսը, այնպես որ բանտախցերում տիրում էր կիսախավար։ Ռավելինում նույնիսկ ամռանը խոնավությունից ու խավարից անհնար էր փոքր-ինչ ջերմանալ։

Թոքախտով ծանր հիվանդ Նալբանդյանը շնչահեղձ էր լինում այդ «քարե պարկում»: Նա անընդհատ հազում էր եւ գիշերները չէր կարողանում քնել։ Բանտախցում քար լռություն էր տիրում։ 1863 թ. փետրվարի 14-ին եղբորը գրած նամակում բանտարկյալն ասում էր. «... ինչ վերաբերում է ինձ՝ բացի երբեմնակի իմ մենաստանին հասնող զանգերի տրտում ղողանջից, ահա յոթ ամիս է, ինչ ուրիշ ձայն չեմ լսում» (Սույն հրատակ., հ. V, էջ 187)։ 

Ռավելինում այդ ժամանակ կար 21 բանտախուց: 1862 թ. օգոստոսին Նալբանդյանին Ν° 8 խցից տեղափոխեցին Ν° 17-ը

Իր հիշողություններում Իվան Բորիսովը, որն այդ տարիներին աշխատում էր բերդի պարետի գրասենյակում, գրել է. «... Ռավելինում աշխատած տարիներին ես հաճախ հանդիպում էի բանտարկվածներին: Առանձնապես լավ եմ հիշում Չեռնիշեւսկուն, Շելգունովին, Պիսարեւին եւ մի ուրիշ բանտարկյալի, որի համարն էր 17. նա մի բարձրահասակ, գեղեցիկ տղամարդ էր, ահագին սեւ մորուքով, մոտ 30 տարեկան, նա այդպես էլ հանելուկ մնաց թե՛ ինձ, թե՛ իրեն՝ Ռավելինի պարետի համար»։ Այս տողերի ծանոթագրության մեջ ասված է, որ խոսքը վերաբերում է Նալբանդյանին («Н. Г. Чернышевский в воспоминаниях современников». Л., 1982, c. 283-284, 522-523). Նալբանդյանի հարեւանությամբ, 16 բանտախցում նստած էր Ն. Սերնո-Սոլովյովիչը («Лит. наследство», T. 62, c. 552-558)։

Արգելափակվածներին դուրս էին բերում «օդ ծծելու» ներքին եռանկյունաձեւ պարտեզը։ Այդ զբոսանքների ժամանակ նրանք միայն կարողանում էին հայացքներ փոխանակել միմյանց հետ: Ն. Շելգունովը, որը ձերբակալվել էր Ռավելինում 1863 թ. ապրիլի 15-ին, պատմում էր, որ զբոսանքի ժամանակ իր հայացքը հանդիպեց Ն. Սերնո-Սոլովյովիչի հայացքին, եւ երկուսի աչքերում էլ «ճառագայթեց ուրախությունը» . Шелгунов, Л. П. Шелгунова, M. Л. Михайлов, Воспоминания, т. 1, M., 1967, c. 177). Զբոսանքի էր դուրս գալիս նաեւ Նալբանդյանը, որի մասին նա գրում է եղբորը 1863 թ. փետրվարի 18-ի նամակում։ 

Նրա միակ սփոփանքն էր կազմում հարազատների եւ մտերիմների հետ ունեցած հանդիպումները, նամակներն ու գրքերը։ Նալբանդյանի «Բերդի հիշատակարանից» երեւում է, որ նրան այցելել են իր եղբայրները, Անանիա Սուլթանշահը, Ստ. Նազարյանը, Լ. Խաֆաֆյանը, Կ. Եզյանը, Մ. Տեր-Գրիգորյանը, Հովհ. Բերբերյանը, Կ. Հայրապետյանը եւ ուրիշներ

Նալբանդյանը արիաբար տանում էր իրեն բաժին ընկած բոլոր տանջանքներն ու փորձությունները, պահպանելով մտքի պայծառությունն ու հոգու կորովը։ Չեռնիշեւսկու, Սերնո-Սոլովյովիչի եւ Պիսարեւի նման Նալբանդյանը եւս շարունակ կարդում էր ու գրում, հավատարիմ մնալով իր հեղափոխական դեմոկրատական սկզբունքներին: Նրա մասին կարելի է ասել Գերցենի խոսքերով. «Եթե խոսքը շղթայված էլ էր, միտքը շղթայված չէր. ասենք կան խոսքեր եւ մտքեր, որոնք չես շղթայի ոչ մահվամբ Գողգոթայում եւ ոչ էլ կթաղես Ալեքսեեւյան ռավելինում» (Գերցեն, հ. XVI, էջ 12)։ Բերդում Նալբանդյանը ստեղծեց այնպիսի հիանալի աշխատություններ, ինչպիսիք են «Կրիտիկա. «Սոս եւ Վարդիթեր», «Հեգելը եւ նորա ժամանակը», «Աշխարհաբարի քերականությունը» (անավարտ). ինչպես նաեւ չափածո երկեր, որոնց թվում հայտնի երգիծական շարքը՝ «Աղցմիքը»

Բայց այնքան էլ հեշտ չէր Նալբանդյանի համար գրել խստագույն գրաքննության պայմաններում: Նամակներ թույլատրվում էր գրել միայն ռուսերեն, տեսակցությունների ժամանակ պետք էր խոսել միայն ռուսերեն եւ վերահսկիչի ներկայությամբ: Առանձնապես խստություններ սահմանվեցին Չեռնիշեւսկու հայտնի վեպի, «Ինչ անել»-ի տպագրությունից հետո (1863)։ 1864 թ. փետրվարին Նալբանդյանը բերդի պարետին ներկայացրեց «Կրիիտիկա. «Սոս եւ Վարդիթեր» հոդվածը, միաժամանակ խնդրելով իրեն թույլատրել գրել եւ թարգմանել «Հյուսիսափայլ» ամսագրի համար: Ժանդարմների շեֆ Իշխան  Վ. Ա. Դոլգորովովը Նալբանդյանի խնդրագրի վրա դրեց հետեւյալ մակագրությունը. «Ինչպե՞ս են վարվում Չեռնիշեւսկու գրվածքների հետ» (ԵԼԺ, հ. 4, 1949, էջ 321), Եւ Նալբանդյանին չթողեցին տպագրել այդ աշխատությունը, այն կցեցին իր գործին, որտեղ մնաց մինչեւ 1935 թ. (երբ հայտնաբերվեց եւ տպագրվեց Աշոտ Հովհաննիսյանի կողմից)։ Նալբանդյանը ստիպված էր դիմել կեղծանունների կամ տպագրվել առանց ստորագրության։ 

Ռավելինում Նալբանդյանը անհագորեն կարդում էր եւ համարյա ամեն նամակում պատմում իր կարդացածների մասին: Նրա հետաքրքրությունների շրջանակները առաջվա  նման շատ լայն էին։ Միջնադարյան հայ հեղինակներ, Սայաթ-Նովա, Խ. Աբովյանի «Վերք Հայաստանին», Շեքսպիր, Բայրոն, Ռուսսո, Բերանժե, Բալզակ, փիլիսոփայական աշխատություններ, պատմական եւ բնագիտական գրքեր, պարբերական մամուլ եւ այլն: Նալբանդյանի տեսադաշտում էին, առաջվա նման, ռուս Հեղափոխական-դեմոկրատները. մասնավորապես Չեռնիշեւսկու աշխատությունները, թեեւ դա այնքան էլ անվտանգ չէր նրա համար։ Իր «Հեգելը եւ նորա ժամանակը» հոդվածում Նալբանդյանը առանց հեղինակի անվան հիշատակության եւ չակերտների, մեջ է բերում Չեռնիշեւսկու կարեւոր աշխատություններից մեկի՝ «Համայնական հողատիրության նկատմամբ փիլիսոփայական նախապաշարումների քննություն» («Սովրեմեննիկ», 1858, 12) մի ամբողջ հատված։ Կարեւորն այստեղ ընթերցողին առաջավոր մտքի արդյունքը հասցնելն էր (ճիշտ այդպես նա «Երկրագործության» մեջ մեջբերումներ էր կատարում Օգարյովի «Ի՞նչ է պետք ժողովրդին» հոդվածից)։ Սա մեկ անգամ եւս հաստատում է Նալբանդյանի հիանալի կոնսպիրատոր եւ հեղափոխական-ընդհատակյան լինելու կարողությունը:

Հայ առաջավոր հասարակությունր չէր մոռանում բանտում տառապող բոցաշունչ հայրենասերին։ Այսպես, երբ 1884 թ. վերջերին Մոսկվայում տպագրվեց Սմբատ Շահազիզի «Լեւոնի վիշտը» պոեմը, որտեղ ընթերցողները պոեմի հերոսի մեջ տեսան Նալբանդյանի կերպարի նախատիպը։ Եվ պատահական չէ, որ պոեմի լույսընծայոմից հետո անստորագիր լրտեսագիր էր ուղարկվել, որտեղ «Լեւոնի վիշտը» ներկայացվել էր որպես «Նալբանդյանի վիշտը» (տե՛ս Ա. Հովհաննիսյան, Նալբանդյանը եւ նրա ժամանակը, գ. 2, 1956, էջ 7–8)։ 

Վերջապես 1864 թ. դեկտեմբերի 10-ին Սենատը վճիռ արձակեց Նալբանդյանի գործի վերաբերյալ. աքսորել նրան «որպես անբարեհույս անձի» հեռավոր քաղաքներից մեկը ոստիկանության խիստ հսկողության տակ: 1865 թ. մարտի 30-ին ցարը հավանություն տվեց, իսկ ապրիլի 9-ին Պետական խորհուրդը հաստատեց վճիռը։ 

Սրտի ցավով եւ ինկվիզիտորների նկատմամբ խոր ատելությամբ Գերցենը ընկալեց Նալբանդյանի եւ նրա ընկերների դատավճիռը։ Գիտենալով Նալբանդյանի նկատմամբ իր որդու՝ Ալեքսանդրի ունեցած մեծ համակրությունը, Գերցենը 1865 թ. մայիսի 15-ին հայտնում է նրան. «Երկրորդ նորությունը էլ ավելի կարեւոր է. Սերնո-Սոլով[յովիչը] եւ բոլոր coaccusés (միասին մեղադրվողները-խմբ. ), հետ[եւաբար], եւ Նալբանդովը, զարմանալի պրծան» (Գերցեն, հ. XXIII, 74–75)։ 

1865 թ. մայիսի 13-ին Նալբանդյանին ազատ արձակեցին բերդից եւ մինչեւ աքսորի տեղի որոշումը թույլատրեցին ապրել Պետերբուրգում . Խաֆաֆյանի բնակարանում), ոստիկանության խիստ հսկողության ներքո: Այդ ընթացքում նրա առողջությունը խիստ վատացել էր։ Հիշյալ օրերին նրան այցելած Ղազարոս Աղայանը իր հուշերում գրում է. «... Նրան խոսել արգելել էին բժիշկները, թոքախտը մաշել էր նրան եւ առաջվա Նալբանդյանի ստվերագիրն էր մնացել . Աղայան, Երկ. ժող., հ. IV, 1963, էջ 402 Բայց չնայած մահացու հիվանդությանը, Նալբանդյանը եւ այդ վերջին «ազատ» ամիսներին շարունակում էր անընդհատ աշխատել: Նա այդ օրերին գրեց իր վերջին քննադատական հոդվածը Վարդան Մեծի «Պատմության» (տպագրված 1862 թ. ) մասին, որը միանգամայն հերքում է այն տարիներին տարածված կարծիքը, թե Նալբանդյանը, իբր, «զղջացել էր իր «անխոհեմությունը» եւ երիտասարդությանը զգուշացնում էր նման քայլերից (տե՛ս Լեո. Գրիգոր Արծրունի, հ. 1, Թիֆլիս, 1902, էջ 109 եւ հտ. Ա. Հովհաննիսյան, Նալբանդյանը եւ նրա ժամանակը, գ. 2, էջ 587 -589)։ Քննադատության մեջ հիշատակված «հունական փառավոր ապստամբությունը», այդ ազատության մարտիկ «հոյակապ Լորդ Բայրոնի» եւ նրա «The Liberal» ամսագրի մասին եղած հիացական տողերը ապացույց էին այն բանի, որ ոչինչ ի վիճակի չի եղել կոտրելու նրա մարտական ոգին, եւ նա առաջվա պես իր շուրջն է համախմբել առաջավոր երիտասարդությանը, այդ «բազմաթիվ բարեկամքին», որոնք «խառնագոչյուն աղաղակներով» ներս էին խուժում հիվանդ Նալբանդյանի բնակարանը, որի մասին վկայություն կա այդ նույն հոդվածում . IV, էջ 387, 391)։ Իր բարեկամների եւ պրոֆեսոր Ս. Պ. Բոտկինի միջնորդությունների շնորհիվ Նալբանդյանի աքսորատեղին Վյատկայի նահանգից փոխադրվեց Սարատովի նահանգի Կամիշին քաղաքը, որտեղ նա հասավ 1865 թ. դեկտեմբերի վերջերին, իր իսկ արտահայտությամբ՝ «առավել մեռած, քան թե կենդանի (սույն հրատարակ., հ. V, էջ 317)։ 

1866 թ. մարտի 31-ին (ապրիլի 12) Միքայել Նալբանդյանը վախճանվեց։ Կատարելով հանգուցյալի վերջին կամքը, հարազատները նրա աճյունը փոխադրեցին հայրենիք՝ Նոր Նախիջեւան, որտեղ եւ նա հողին հանձնվեց 1866 թ. ապրիլի 14 (26-ին) Սուրբ Խաչում, Նալբանդյանի թաղումը վերածվեց ցարական դահիճների կամայականությունների դեմ ուղղված բողոքի ցույցի: Մ. Մամուրյանը Զմյուռնիայի «Ծաղիկ» հանդեսում (Ν° 124, 15. VII, 1866) արտատպելով Թիֆլիսի «Հայկական աշխարհ»-ից Նալբանդյանի մահվան լուրը, գրել էր. «Նալբանդյանը ինչպես կենդանության ատեն, նույնպես մահվանեն ետեւ պիտի գործեր ազգի մեջ... »: Այս խոսքերը համահնչուն էին Հայնեի «Ազատության պատերազմի մոռացված ժամապահը» բանաստեղծության այն տողերի հետ, որոնք բնաբան հանդիսացան Նալբանդյանի ետմահու առաջին կենսագրության համար. «Մինը ընկնում է - մյուսները հետեւում են նրան, բայց ես ընկնում եմ չհաղթված, եւ իմ զենքերը չեն կոտրած» . Տեր-Գրիգորյանց, Մ. Նալբանդյանի համառոտ կենսագրությունը, Ղազար Փարպեցու գրած թուղթը, թարգմ. եւ բացատրությունք Մ. Նալբանդյանց, Ս. - Պ., 1868, էջ V)։ 

«32 դատավարությունը», որով մեղադրվում էր Մ. Նալբանդյանը, ըստ էության, որոշեց նրա դերը ոուսական համընդհանուր ազատագրական պայքարում։ Բնութագրելով Նալբանդյանի անձնավորությունը, Մ. Լեմկեն գրում էր, որ Նալբանդյանը «հանդիսանում է հայկական հողի վրա այն գրական եւ հասարակական հոսանքի ներկայացուցիչր, որը ընդգրկել էր ռուսական հասարակությանը 60-ական թվականներին», եւ «զարմանքի է արժանի այն, թե ինչպես ցածից ելած այդ մարդը կարողացավ բարձրանալ այն աստիճանին, որ կարողանա իր անձնավորությամբ հետաքրքրել Գերցենին, 0գարյովին, Բակունինին եւ մյուսներին» (Լեմկե, էջ 72)։ 

Դրանում է հենց Միքայել Նալբանդյանի պատմական սխրանքը, որ նա իր հայրենիքի ազատության գաղափարը կապեց ռուս հեղափոխականների գործի հետ եւ բաժանեց նրանց ճակատագիրը։ 

 

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ 

 

Էջ 47 տ. 12 «... մեկնեցի Նախիջեւան, ուր հասա 1860 թ. հունիսի 5–ին». Այստեղ թույլ է տրված անճշտություն. Նալբանդյանի ձեռքով կազմված «Ճանապարհորդության ընթացքը»-ի մեջ նշված է «հունիսի 6-ին» (տե՛ս սույն հ., էջ 108)։ 

Էջ 47 տ. 14 «Հնդկաստանի հայերի կողմից այնտեղ թողած ժառանգությունների գործով»։ Նկատի ունի այն ժառանգությունը, որը կտակել էր Նոր Նախիջեւանի լուսավորության օգտին կալկաթացի վաճառական Մասեհ Բաբաջանը XVIII դարի վերջերին (մանրամասնությունները տե՛ս սույն հրատարակ., հ. II, էջ 345-362)։ 

Էջ, 47 տ. 17 «... 27-ին անցագիր ստանալով, հաջորդ կամ երրորդ օրը թողի Թիֆլիսը... »: - Այստեղ թույլ է տրված անճշտություն. Նալբանդյանը Թիֆլիսից մեկնել է 1880 թ. սեպտեմբերի 3-ին (տե՛ս «Ճանապարհորդության ընթացքը, սույն հ., էջ 108):

Էջ, 47 տ. 21 «... Ծայրագույն Պատրիարքի գրությամբ... »: Նկատի ունի 1860 թ. հոկտեմբերի 14-ի Մատթեոս կաթողիկոսի գրությունը Կովկասի փոխարքային՝ իշխ. Ա. Բարյատինսկուն, հնդկահայ կտակների գործին աջակցելու մասին։ Նամակի ռուսերէն բնագիրը եւ նրա հայերեն թարգմանությունը գրված է Նալբանդյանի ձեռքով (տե՛ս Վավերագրերի Ժող., էջ 130-134, Եր. Շահազիզ, Դիվան Մ. Նալբանդյանի, 1932, էջ 148 -149)։ 

Էջ 47 տ. 25 «... նոյեմբերի 5-ին կամ 6–ին հասա Փոթի... »: Այստեղ թույլ է տրված անճշտություն. Նալբանդյանը Փոթի է հասել 1860 թ. նոյեմբերի 7-ին։ 

Էջ 48 տ. 1 «... վավերացված պատճենը... »։ - Նկատի ունի Նոր Նախիջեւանի հասարակության կողմից տրված լիազորագիրը, որը 1860 թ. հոկտեմբերի 10-ին հաստատվեց կաթողիկոսի ստորագրությամբ եւ կնիքով (տե՛ս Վավերագրերի ժող., էջ 127–130)։ 

Էջ 48 տ. 8. «Դատի եւ քննության տակ երբեք չեմ եղել... »։ Նալբանդյանը ոչինչ չի ասում 1854 թ. հունվարի 23-ին տեղի ունեցած իր առաջին ձերբակալության մասին, որը կատարվել էր Մ. Ս. Վորոնցովի կարգադրությամբ՝ «որպես հակաօրինական զանազան արարքների մեջ նկատված անձնավորության»։ Լուրջ հանցանշաններ չլինելու պատճառով Նալբանդյանը ազատվել էր հունվարի 25-ին՝ շնորհիվ Ս. Նազարյանի միջամտության (Տարեգրություն, էջ 55–56)։

Էջ 48 տ. 21 «բացի... Լազար Իլյիչ Խաֆաֆովից»։ Ղազարոս Խաֆաֆյան (Լազար Ռաֆաֆով), Պետերբուրգում բնակվող նորնախիջեւանցի։ Նրա բնակարանում՝ Վասիլեւյան կղզի, Բիրիսովյան նրբանցք Ν°1, Պ. Ֆ. Մենյաեւի տուն, Նալբանդյանը բնակվել է Պետերբուրգի համալսարանում սովորելու ընթացքում (1859 թ. հոկտեմբերի վերջերից մինչեւ 1860 թ. հունիսի 15-ը) եւ Պետրոպավլովյան բերդից դուրս գալուց մինչեւ աքսորավայր մեկնելը (1885 թ. մայիսի 13-ից մինչեւ նոյեմբերի վերջը (տե՛ս Տարեգրություն, էջ 140, 302)։ Մենյաեւի տունը գտնվում էր համալսարանի մոտ եւ, ինչպես ենթադրում են, Նալբանդյանի բնակարանը հանդիսացել է հայ ուսանողների հավաքատեղի։ Այդ ամենը պահպանվել է . Г. Арешян. Армянская печать и царская цензура, Ереван, 1957, c. 211–213. K. Григорян. В этом доме жил Налбанян, - Коммунист, 5. IV, 1966):

Էջ 49 տ. 2 «... բացի քաղաքագլուխ պ-ն Հայրապետովից... »։ - Կարապետ (Կարպ) Հայրապետյան (1825-1872), նախիջեւանցի հարուստ վաճառական. 1860 —62 եւ 1865-67 թթ. ընտրվել է Նոր Նախիջեւանի քաղաքագլուխ։ Խալիբյան- Այվազովսկի խմբակցության դեմ տարվող սուր պայքարի ընթացքում Նալբանդյանի ամենահզոր կողմնակիցներից էր, նյութապես օժանդակում էր «Հյուսիսափայլին», վճռական դեր խաղաց Նալբանդյանին Հնդկաստան ուղարկելու գործում։ 1853 թ. հուլիսի 29-ին Հայրապետյանը այցելեց Նալբանդյանին բերդում եւ նրա հանդիսավոր թաղումը կազմակերպողներից մեկն էր: Այդ գործի (թաղման կազմակերպման) քննչական գործում Հայրապետյանը մեղադրվում էր «հանգուցյալ Նալբանդյանի նկատմամբ հատուկ վերաբերմունք ունենալու մեջ (Վավերագրերի Ժող., էջ 284)։ Չնայած աշխարհայացքների տարբերությանը, Նալբանդյանը միշտ խորին հարգանքով էր լցված Հայրապետյանի նկատմամբ։ Բերդից գրված նամակներում նա հաճախ էր հիշատակում նրա անունը։ Սակայն չցանկանալով, որ իր բարեկամին կասկածեն քաղաքական կապերի մեջ, նա իր ցուցմունքներում միշտ նշում էր, որ Հայրապետյանի հետ լոկ գործնական առնչությունների մեջ է եղել

Էջ 49 տ. 8 «... Ես ծանոթացա Աբգար եւ Ընկ. առեւտրական տան հետ... » - Խոսքը վերաբերում է Կալկաթայում գտնվող Աբգարյանների խոշոր առեւտրական տանը, որը աջակցում էր Նալբանդյանին ժառանգության ստացման գործում, Նալբանդյանը նամակագրական կապ ուներ Աբգարյանների հետ։ 

Էջ 49–50 տ. 4 «... գալով Թիֆլիս... ոչ ոքի հետ եւ ոչ մի հարաբերության մեջ չեմ եղել ես»: Իրականում Նալբանդյանը Թիֆլիսում եղած ժամանակ (1860 թ. 24/VIII– 3 /XI եւ 19/X-1/XI 1860 թ. ) հանդիպումներ է ունեցել lայկական մտավորականության առաջավոր ներկայացուցիչների՝ գրող Ղազարոս Աղայանի, հրապարակախոս Միքայել Միանսարյանի, «Մեղու Հայաստանիի» ապագա խմբագիր Պետրոս Սիմեոնյանի, գիտնական-բնագետ եւ ուսուցիչ Գեւորգ Խատիսյանի, հրատարակիչ Համբարձում Էնֆիաճյանի հետ։ Հավանորեն հանդիպումներ է ունեցել նաեւ դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանի հետ։ Իր հիշողություններում Ղազարոս Աղայանը գրում է. «Այդ մարդուն առաջին անգամ ես տեսել էր Թիֆլիս, ուր եկել էր Էջմիածին գնալու համար։ Այդ ժամանակ մենք հափշտակվեցանք նրա ճարտար հայախոսության վրա» . Աղայան, ԵԺ., 3. IV, էջ 401)։ Չցանկանալով թիֆլիսյան բարեկամներին կապել գործի հետ, Նալբանդյանը չէր տվել նրանց անունները, չնայած բռնագրավված ծոցատետրի մեջ նշված էին Մ. Միանսարյանի եւ Պ. Սիմեոնյանի հասցեները։ Եվ երբ նրան հետագայում ցույց տվին նրանց լուսանկարները, Նալբանդյանը հայտարարեց, որ նրանց հետ ծանոթացել է «պատահաբար»

Էջ 50 տ. 19 «... հոկտեմբերի վերջին ես ժամանեցի Կոստանդնուպոլիս... »: - Այստեղ թույլ է տրված անճշտություն. Նալբանդյանը Կոստանդնուպոլիս է ժամանել 1860 թ. նոյեմբերի 20-ին (տե՛ս «Ճանապարհորդության ընթացքը», սույն հ., էջ 108, Տարեգրություն, էջ 154)։ 

Էջ 51 տ. 6—7 «... ռնգեղջյուրի գործով, որին ես Ռուսաստան ուղարկեցի»։ -Հնդկաստանում եղած ժամանակ, Նալբանդյանը ընծա է ուղարկում մի ռնգեղջյուր Մոսկվայի օդընտելացման ընկերությանը՝ բացվելիք կենդանաբանական այգու համար։ Երկար ճանապարհ կտրելով, այդ ռնգեղջյուրը տեղ է հասնում սոսկ 1863 թ., երբ նրա տերը նստած էր Պետրոպավլովյան բերդում։ Եղբոր միջոցով Նալբանդյանը հետաքրքրվում էր ռնգեղջյուրի հարցով (տե՛ս Սույն հրատ., հ. V, էջ 189), Նալբանդյանի ռնգեղջյուրի մասին, որը ապրեց մինչեւ 1873 թ., գրել է Մոսկվայի կենդանաբանական այգու առաջին դիրեկտոր Ս. Ուսովը «Պրիրոդա» ամսագրում (1873), իսկ հետո՝ Cor. N°1, M, 1888: Այժմ այդ հսկա ռնգեղջյուրի պաճուճապատանքը գտնվում է Մոսկվայի համալսարանի կենդանաբանական թանգարանում (այդ մասին մանրամասն տե՛ս Ռ. Գաբրիելյան, Մ. Նալբանդյանը եւ բնագիտությունը, 1966, էջ 125—140)5

Էջ 51 տ. 8–9 «... Ռուսական պ-ն դեսպանին հայկական հարցի առթիվ ուղղված տեղեկագիրը... »: - Խոսքը վերաբերում է Մ. Նալբանդյանի գրած «Պոլսահայ լուսավորչական համայնքը» խորագիրը կրող ռուսերեն տեղեկագրին՝ ուղղված Թուրքիայում ռուսական դեսպան Ա. Բ. Լոբանով-Ռոստովսկուն (22. XII, 1861), որի պատճենը գտնվում էր Նալբանդյանի գործի մեջ (III, էջ 313 եւ հետո)։ Նալբանդյանը իզուր չէ, որ հիշատակում էր այդ փաստաթուղթը։ Նշելով, որ ամբողջ Թուրքիայում հայերը «տրամադրված են Ռուսաստանի օգտին», Նալբանդյանը խնդրում էր ռուսական կառավարության հովանավորությունը արեւմտահայերի նկատմամբ։ Նա, ինչպես երեւում է, կարծում էր, որ կարդալով այդ փաստաթուղթը, քննչական հանձնաժողովը կհամոզվի կառավարության նկատմամբ իր լոյալության վերաբերյալ եւ կհանի իր վրայից «հակակառավարական գործունեության մեղադրանքը։ Սակայն քննչական հանձնաժողովը ուշադրության չարժանացրեց այդ փաստաթուղթը, քանի որ իր տրամադրության տակ ուներ ավելի լուրջ հանցանշաններ Նալբանդյանի դեմ։

Էջ 51 տ. 31 «Ամենից առաջ ես ծանոթացա երիտասարդ Գերցենի հետ»։ - Խոսքը վերաբերում է Գերցենի ավագ որդուն՝ Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Գերցենին (1839 1906), ապագայում նշանավոր գիտնական-ֆիզիոլոգին։ Նա ավարտել էր Բեռնի համալսարանը, որտեղ 1861 թ. մարտին ստացել էր բժշկության դոկտորի աստիճան, Նալբանդյանր արդեն գտնվում էր Լոնդոնում, երբ Ա. Ա. Գերցենը, Նորվեգիա եւ Իսլանդիա կատարած իր առաջին գիտական արշավից հետո, 1862 թ. հունվարի վերջերին վերադարձել էր իր հարազատների մոտ: Նրանց ծանոթությունը եւ հանդիպումները տեղի էին ունեցել մինչեւ 1862 թ. ապրիլի 16/4-ը, Նալբանդյանի՝ Լոնդոնում գտնվելու ժամանակաշրջանում։ Նրանք մտերմացել էին, առաջին հերթին բնական գիտությունների նկատմամբ ունեցած ընդհանուր հետաքրքրությունների պատճառով: Հիշեցնենք, որ Նալբանդյանը մոտիկ անցյալում դեռ սովորում էր Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում, եւ իմանալով այդ, Ա. Ի. Գերցենը 1862 թ. ապրիլի 11-ին Տուրգենեւին գրած նամակում Նալբանդյանին, ինչպես նաեւ իր որդուն անվանում է «բժշկության դոկտոր» (Письма к сыну Александр «Лит. наследство», M., 1958, c. 539—549)։

Պետք է նշել, որ Գերցենների տանը թագավորում էր «բնագիտական մթնոլորտ»: Ա. Ա. Գերցենի գալուստը Լոնդոն առիթ դարձավ բնագիտական թեմաներով բազմաթիվ զրույցների։ Անշուշտ, երիտասարդ, ընդունակ բնագետ Ա. Ա. Գերցենը հետաքրքրեց Նալբանդյանին իր լայն գիտական իմացություններով։ Ինչպես իրավացիորեն նշում է Ռ. Գաբրիելյանը, նրա միջոցով Նալբանդյանը ավելի խոր կարող էր ծանոթանալ, մասնավորապես՝ Չարլզ Դարվինի մատերիալիստական ուսմունքին։ Դարվինի ուսմունքին ծանոթ լինելու հետքերը Ռ. Գաբրիելյանը հայտնաբերում է «Երկրագործության» մեջ, որի վրա այդ օրերին Լոնդոնում աշխատում էր Նալբանդյանը։ Այս մասին ակնարկ կա այն խոսքերում, երբ Նալբանդյանը ասում է, որ «Կեմբրիջի համալսարանի վարդապետներից մեկի «մի պարզ բնագիտական» տեսությունը «ահ ու սարսափ բերեց հասարակության վերա», որովհետեւ այդ տեսությունը «հիմն ի վեր տապալում է այնպիսի հասկացողությունն, այնպիսի սկզբունք, որ վաղուց արդեն սրբազանել է ինքը, հասա րակաթյունը, որ դարձել է նորա հոգին, նորա պաշտոնական գաղափարը, եւ տեսնելով այս «խաչակիր արշավանք քարոզեց» վերոհիշյալ «իմաստուն» ուսուցչի դեմ (Սույն հրատարակ., հ. IV, 50, եւ Ռ. Գաբրիելյան, Մ. Նալբանդյանը եւ բնագիտությունը, էջ 73 եւ հետո, Ս. Դարոնյան, Միքայել Նալբանդյան, 1978, էջ 78 եւ հետո)։ 

Նալբանդյանը, որպեսզի իրենից հեռացնի Գերցեն-ավագի հետ ունեցած առնչությունները, հատկապես շեշտում էր Գերցեն-կրտսերի հետ ունեցած մտերմությունը: Ծանոթացել են նրանք «պատահաբար» կենդանաբանական այգում, այնուհետեւ հանդիպել էն մեկ-երկու անգամ, իսկ մեկ անգամ երիտասարդ Գերցենը նրան հրավիրել է իրենց տուն, «Որտեղ էին նաեւ նրա հայրը, Օգարյովը եւ Բակունինր, բայց նա՝ Նալբանդյանը, «նրանցից ոչ ոքի հետ ընդհանուր ոչինչ չունի»։ Իրականում, Նալբանդյանը եւ երիտասարդ Գերցենը բացի բնագիտական հետաքրքրություններից շատ ընդհանուր եզրեր ունեին նաեւ հասարակական-քաղաքական հարցերի ոլորտներում։ 

Եւ հենց այստեղ է, կարելի է ասել, Նալբանդյանի կարեւոր դերը իր երիտասարդ բարեկամի աշխարհայացքի ձեւավորման հարցում։ Գերցեն-ավագը, ինչպես հայտնի է, երկար եւ համառորեն իր սիրելի որդուն ներարկում էր սեր եւ հետաքրքրություն Ռուսաստանի ճակատագրի նկատմամբ, աշխատում աստիճանաբար կապել նրան այն գործի հետ, որին նվիրվել էին ինքը եւ իր ընկերները, նվիրել իրենց ամբողջ կյանքը։ Դեռեւս 1860 թ. հ. XXVII, 9—10)։ Հենց այդ պատճառով Գերցենը, բացի հայրական դաստիարակությունից, մեծ կարեւորություն էր տալիս նրան Լոնդոն այցելած Ռուսաստանի առաջավոր մարդկանց հետ ծանոթացնելուն։ 1860 թ. մայիսին Գերցենը գրում է որդուն, որ մոտ օրերս նրան կայցելի Ն. Սերնո-Սոլովյովիչը - «աներեւակայելի ազնիվ մի մարդ եւ ամբողа էությամբ ինձ նվիրված»: Եվ երբ նրանց հանդիպումը տեղի էր ունեցել, եւ այցելուն դուր էր եկել որդուն, Գերցենը ուրախությամբ բացականչել է. «Ես կցանկանայի որ դու շատ բաներով նման լինեիր նրան, ժառանգներից մեկն ես... Իմ եւ Օգարյովի գործունեության ժառանգորդը» (Գերցեն, XXVII, 9-10)։ Հենց այդ պատճառով Գերցենը, բացի այդ մարդը իր ողջ էությամբ ապրում է ընդհանուրի հա մար» (նույն տեղում, էջ 24–25, 42 –43, 87)։ 

Մենք գիտենք, որ նույն ձեւով էին բնութագրում նաեւ Նալբանդյանին նրա ռուս ընկերները՝ Գերցենը եւ Օգարյովը։ 1862 թ. հունիսի 24-ին Ն. Սերնո-Սոլովյովիչին գրած իրենց հայտնի նամակում Նալբանդյանի մասին նրանք ասել են՝ «գերազնվագույն մարդ», որը «ոսկի հոգի ունի, նվիրված է անշահախնդիր»։ Տուրգենեւին հասցեագրած նամակում Գերցենը երաշխավորել է Նալբանդյանին որպես «ազնվագույն եւ ամենաբարի հայի», իսկ Տուրգենեւն իր հերթին պատասխան նամակում հայտնում է, որ Նալբանդյանը «շատ ազնիվ ու լավ մարդ է», «գերազանց տղա է», որը իրեն հիշեցնում է Կոլբասին եղբայրներին: Ահա թե ինչու, երբ Նալբանդյանը կրկին երեւաց Լոնդոնում, Գերցենը նրան նույն ուրախությամբ մտերմացրեց իր որդու հետ, ինչպես մի ժամանակ բարեկամացրել էր Սերնո-Սոլովյովիչի հետ

Ինչպես կարելի է մակաբերել Բակունինի նամակից, Նալբանդյանը եւ երիտասարդ Գերցենը բարեկամացել էին: 1862 թ. հունիսի 6-ի (18 մայիսի) նամակում Բակունինը, շնորհակալություն հայտնելով Նալբանդյանին լուսանկարների համար, ավելացնում է. «Ես ինձ երկուսը վերցրի. ... ահա թե ինչպես եմ Ձեզ սիրում, որ նույնիսկ Յունիորին (երիտասարդ Գերցենին–խմբ. ) նեղացրի» (Սույն հրատարակ., հ. V, էջ 365)։ 

Էջ 51 տ. 33–35 «... նրա հետ կար գյուղացու շորեր հագած մի մարդ... նրան կոչում էին Մարտյանով: Պյոտր Ալեքսեեւիչ Մարտյանով (1834–1865), նախկինում ճորտ գյուղացի, որին հաջողվել էր ազատություն ստանալ, աշխատում էր «Կավկազ ի Մերկուրի» շոգենավային ընկերությունում։ Տարվելով «Կոլոկոլի» գաղափարներով, նա 1861 թ. օգոստոսին մեկնում է Լոնդոն, մտերմանում Գերցենի եւ Օգարյովի, ինչպես նաեւ երիտասարդ Գերցենի հետ։ Այդ իսկ պատճառով, միանգամայն համոզիչ է Նալբանդյանի այն պատասխանը, որ ինքը Մարտյանովին տեսել է «երիտասարդ Գերցենի» հետ։ Նալբանդյանը դեռեւս Լոնդոնում էր գտնվում, երբ Մարտյանովը «Կոլոկոլում» հրատարակեց իր «Բաց նամակ Ալեքսանդր II-ին» (N° 132, 15. IV, 1862 ), որտեղ խոսում էր ժողովրդի եւ երկրի կարիքների մասին։ Այդ նամակի հիմնական դրրույթները շարադրված էին նաեւ 1862 թ. վերջերին Լոնդոնում լույս տեսած նրա գրքի մեջ, որը կրում էր «Ժողովուրդի եւ պետությունը» վերնագիրը: 1863 թ. օգոստոսին Ռուսսաստան գալուն պես Մարտյանովը ձերբակալվեց եւ արգելափակվեց Ալեքսեեւյան ռավելինում: Հարցաքննությունների ժամանակ նա ոչ ոքի չմատնեց եւ ամեն ինչ հերքեց: 1863 թ. վերջերին «ռուսական վտարանդիների» հետ կապ ունենալու եւ թագավորին ուղղված «հանդուգն» նամակի համար Մարտյանովը դատապարտվեց տաժանակիր աշխատանքի Սիբիրում, որտեղ եւ շուտով վախճանվեց: Գերցենը, որպես բողոքի նշան, նորից «Կոլոկոլոմ» տպագրեց Մարտյանովի նամակը Ալեքսանդր II-ին (մանրամասն տե՛ս Լեմկե. էջ 335—356)։ Նալբանդյանը Մարտյանովի հետ ծանոթացել էր Լոնդոնում «Երկրագործության» վրա աշխատելու ընթացքում։ Իրավացի էր Աշ. Հովհաննիսյանը, երբ գրում էր, որ «դժվար չէ նկատել նրանց մեջ շփման կետեր» (Անտիպ երկեր, էջ 741)։ 

Հատկանշական են այդ առումով Ն. Ալբերտինիի ցուցմունքները՝ տրված 1865 թ, ապրիլի 16-ին. «Իմ պնդումները, որ Նալբանդյանը հարգված է լոնդոնյան ռուսների շրջաններում, գալիս է այն բնութագրումներից, որ տվել են նրան Լոնդոնում ապրող ռուսներից ոմանք, դրանց թվում Մարտյանովը, Կովալեւսկին, Ֆրիչը։ Նրանք բոլորն էլ միշտ նրա մասին խոսում էին մեծ հարգանքով եւ երախտագիտությամբ նրա կատարած զանազան ծառայությունների համար»։ Իր Հիշյալ նամակում եւս Բակունինը այնպես է գորում Մարտյանովի մասին, ինչպես կգրեին ընդհանուր ծանոթի մասին (տե՛ս սույն հրատ.,  հ. V, էջ 345, 351)։ Եվ Նալբանդյանն ստիպված էր ասելու, որ ինքը չի ճանաչում Մարտյանովին եւ ոչինչ չի կարող ասել «ռուսական վտարանդիների» հետ ունեցած առնչությունների մասին։

էջ 52 տ. 17—18 «... Նույնը նա (Բակունինը–խմբ. ) խնդրեց հայտնել Պետերբուրգում իր եղբորը, որին ես մի անգամ եմ տեսել է անունը չգիտեմ»: 1862 թ. մայիսի վերջին Պետերբուրգ հասնելով, Նալբանդյանը, ինչպես պայմանավորված էր, այցելեց Մ. Բակունինի եղբորը՝ Պավելին, եւ նրա տիկնոջը, Մ. Բակունինի կնոջը Իրկուտսկից Լոնդոն լիոխադրելու գործը կազմակերպելու առնչությամբ։ Ազատության մեջ մնացած միակ եղբայրը՝ Պավելը (մյուս երկու եղբայրները արգելափակված էին Պետրոպավլովյան թերդում «Տվերյան գործի» կապակցությամբ, որի մասին «Երկրագործության» մեջ գրել էր Նալբանդյանը) չէր շտապում կազմակերպել այդ գործը, եւ Մ. Բակունինը անընդհատ նամակներ էր գրում Նալբանդյանին, Տուրգենեւին եւ իր հարսին՝ Ն. Ս. Բակունինային։ Բայց ամենից շատ նա անհանգստացնում էր Նալբանդյանին՝ խնդրելով արագացնել այդ գործը։ 1882 թ. մայիսի 16 (4) նամակում Բակունինը գրում է Նալբանդյանին. -- «Նորից կրկնում եմ. նրա (Տուրգենեւի-խմբ. ) վրա Հաստատ հույս ունեմ. իսկ Ձեզ վրա՝ առավել եւս։ Նա հայեցող, հաճոյական մարդ է, Դուք գործնական (սույն հրատ., հ. V, էջ 360)։

Էջ 52 տ. 29 –30 «Այդ ժամանակ ինձ մոտ եկավ մարկիզ դե Տրավերսեն, որին ես տեսել էի Տուրգենեւի մոտ... »: Նիկոլայ Ալեքսանդրովիչ դե Տրավերսե (1829 —1864). «Կոլոկոլի» թղթակից, աշխատել է Սիբիրում, որտեղ եւ ծանոթացել է Բակունինի եւ նրա կնոջ հետ: 1862 թ. հունվարին մեկնել է Լանդոն, որտեղ հանդիպում է ունեցել Գերցենի եւ Օգարյովի Հետ, Լոնդոնում Բակունինի մոտ նա ծանոթացել է Նալբանդյանի հետ, այնուհետեւ հանդիպել են Պետերբուրգում Բակունինի կնոջ մեկնումը կազմակերպելու գործով: 1882 թ. օգոստոսի 8-ին ձերբակալվել է եւ արգելափակվել Պետրոպավլովյան թերդի Ալեքսեեւյան ռավելենում «լոնդոնյան պրոպագանդիստների» հետ կապ ունենալու  մեղադրանքով։ Հարցաքննությունների ժամանակ հանդես բերեց թուլակամություն եւ սկսեց պատմել այնպիսի մանրամասնություններ, որ զարմանք առաջացրեց անգամ քննիչների շրջանում։ Նալբանդյանի մասին տրված հարցերին պատասխանելիս նա քիչ մնաց մատներ նրան, բայց ժամանակին զսպեց իրեն եւ հայտարարեց, որ Նալբանդյանը «միայն առեւտրական մարդ էր եւ մասնակցություն չի ունեցել եւ ոչ մի քաղաքական գործունեության» մեջ: Շուտով մարկիզ դե Տրավերսեն խելագարվեց եւ վախճանվեց մինչեւ դատավճիռը (Լեմկե, էջ 106—107, 156—157)

Էջ 54 տ. 8 «Ինձ նկատեցին, թե ովքե՞ր են Ուստիմովիչն ու Կովալսկին»։ Կոստանդին Ուստիմովիչը եւ Դմիտրի Կովալսկին Նալբանդյանի ընկերներն էին, որոնց հետ նա սովորել էր Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Նրանք հավատարիմ բարեկամներ են մնում նաեւ Նալբանդյանի ձերբակալությունից հետո: 1863 թ. փետրվարի 20-ի նամակում Նալբանդյանը խնդրում է եղբորը. «Եթե Անանիան Ուստիմովիչին կամ Կո վալսկու նամակ գրի, ապա թող ինձնից նրանց շնորհակալություն հայտնի՝ ինձ ուղարկած ողջույնի համար։ Նրանցից առաջինին ցանկանում եմ լիակատար առողջություն, եթե տենդից դեռ բոլորովին չի ապաքինվել, իսկ երկրորդին ցանկանում եմ, որ ամբիոն ստանա» (Սույն հրատարակութ., հ. V, էջ 213)։ Հուլիսի 6-ին Նալբանդյանը շնորհավորում էր Կովալսկուն դիսերտացիայի ավարտման կապակցությամբ, ցանկություն է հայտնում կարդալ այն եւ կրկին հարցնում է. «Ի՞նչ է, տալիս են նրան սաղմնաբանության ամբիոնը» (սույն հրատարակութ., հ. V, էջ 279)։ 

1866 թ., երբ Նալբանդյանն արդեն կենդանի չէր, Մոսկվայում լույս տեսավ համալսալյանի պրիվատ-դոցենտ Դ. Կովալսկու «Մարդու եւ կենդանիների տեսակային կյանքի ֆիզիոլոգիայի ակնարկներ» աշխատությունը, որտեղ հեղինակը պաշտպանում էր Չ. Դարվինի եւ Կ. Ռուլինի մատերիալիստական տեսությունը։ 

Որպեսզի իր ռուս ընկերների նկատմամբ կասկածներ չառաջացնի քննիչների մոտ, Նալբանդյանը իր ցուցմունքներում ասել է, որ նրանց հետ ծանոթ է եղել ուսանելու տարիներին եւ «առիթներ ունեցել դրամական գործերի առիթով եւ ուրիշ ոչինչ»։ Պետք է ենթադրել, որ այս հայտարարությունը նույնպես քողարկման մի ձեւ էր, մանավանդ որ քննիչները իրենց ձեռքի տակ չունեին նրանց նամակագրությունը: Էջ, 54 տ. 12 «Ինձ նկատեցին, թե ո՞վ է Ստանիսլավը: Հիմա ես մտաբերում եմ, նա ինտերպրետ էր Լոնդոնում «Պրովանս Օթել» այն հյուրանոցում, որտեղ իջեւանել էի առաջին անգամ, այնտեղ ես նրան հանդիպել էի որպես թարգմանի... »։ - Նալբանդյանի սույն պատասխանը քննիչի տված այն հարցին էր, թե ի՞նչ հարաբերոթյունների մեջ է եղել նա իր կողմից կազմած ցուցակում նշված անձնավորությունների հետ եւ ո՞ւմ հետո է նամակագրական կապ ունեցել Ռուսաստանում եւ արտասահմանում գտնված ժամանակ։ Այդ ցուցակում, իսկապես, նշված է ոմն «Ստանիսլավ», որին Նալբանդյանը արտասահմանում գրել է մեզ չհասած 6 նամակ: Անկասկած, այդ նամակները ուղղված են եղել Գերցենի ամենամտերիմ բարեկամներից մեկին՝ Ստանիսլավ Տխորժեւսկոն։ Կոնսպիրացիայի նպատակով Նալբանդյանը իր կազմած ցուցակում նշել էր միայն Տխորժեւսկու անունը, որը եւ նրան հնարավորություն էր տվել հորինել մի պատմություն ինչ-որ լոն - դոնյան հյուրանոցի թարգման Ստանիսլավի մասին: Մի քիչ անց, երբ հարցաքննության, ընթացքում ստիպված պիտի ընդուներ Տխորժեւսկուն ծանոթ լինելու հանգամանքը, Նալբանդյանը «Ստանիսլավին» եւ «Տխորժեւսկուն» ներկայացրեց, որպես տարբեր անձնավորությունների։ Պատասխանելով այն հարցին, թե ո՞վ է Բակունինի նամակում հիշատակված «Պանը», Նալբանդյանը սրամիտ կերպով ասում է. «Պան ազգանունը... էս չգիտեմ, բայց քանի որ Լոնդոնում լեհերին ընդհանրապես պան են կոչում, ապա Բակունինը երեւի այդ բառի տակ հասկանում է Ստանիսլավին, որի մասին ես ասացի արդեն եւ որը որպես թարգման հաճախ էր լինում ինձ հետ, որովհետեւ ես անգլերեն լեզուն չգիտեմ, կամ թե նկատի ունի Տխորժեւսկուն, որի հետ ես թեպետ տեսնվել եմ, սակայն նրա մասին ոչինչ չգիտեմ, բացի այն, որ նա գրավաճառ է եւ հաճախ լինում է ռուս տարագիրների մոտ» (ընդգծված է քննիչների կողմից—խմբ.  

Այսպիսով, Նալբանդյանի տված ցուցմունքի համաձայն ե՛ւ «Ստանիսլավը», ե՛ւ «Տխորժեւսկին», երկուսն էլ «պան» են, այսինքն լեհեր, բայց տարբեր մարդիկ ու մեկը «հյուրանոցի թարգման է», մյուսը՝ «գրավաճառ»: Բայց քննչական հանձնաժողովը կարողացել էր նկատել Նալբանդյանի խորամանկությունը եւ այդ պատճառով «Ստանիսլավ» անվան դիմաց նշել էր. «Ճիշտ չէ. Տխորժեւսկի»։ Իսկ հետո, անցնելով 1862 թ. հունիսի 6-ին (մայիսի 25) Բակունինի՝ Նալբանդյանին գրած նամակին, որտեղ խոսվում էր Նալբանդյանի՝ Լոնդոն, այդ թվում եւ «Պանին» ուղարկված լուսանկարների մասին. հանձնաժողովն ուղղակի հարցրել է. «Որտեղից եւ ի՞նչ ճանապարհով եք Լոնդոն ուղարկել Բակունինին, Գերցենին, Օգարյովին եւ Տխորժեւսկուն ձեր լուսանկարները, այսինքն վերծանվել էր «Պան» անունը եւ փոխարինվել իրական անվամբ (ընդգծումը մերն է - խմբ. Այդ հարցին Նալբանդյանը խուսափողական պատասխան է տվել. «Իմ նկարները ես ուղարկեցի Բակունինին Փարիզից» (իբր, թե ո՞ւմ է հետո տվել Բակունինը դրանք, իրեն այլեւս չի վերաբերում)։ Ի վերջո, քննչական հանձնաժողովը հաստատել էր, որ «Ստանիսլավը» եւ Տխորժեւսկին նույն անձնավորությունն է, հետեւաբար Նալբանդյանի հասցեատերերի ցուցակում նշված նամակները՝ ուղղված Ստանիսլավին, հասցեագրված էին Ստանիսլավ Տխորժեւսկուն:

«Ստանիսլավ» անվան կապակցությամբ Նալբանդյանի տված պատասխանում ասված է. «Ես մի քանի անգամ գրել եմ նրան, հաղորդել եմ իմ հասցեն, որպեսզի նա ուղարկի ինձ հյուրանոցում ստացված նամակներս, ուր ես խնդրել էի հասցեագրել»։ Նալբանդյանը Լոնդոնից հեռանալուց հետո Ստանիսլավին ուղարկել է հետեւյալ նամակները՝ 1861 թ. մայիսի 4 (22-ին) Մարսելից, մայիսի 13 (1-ին) Ալեքսանդրիայից, մայիսի 18 (6-ին) Կահիրեից, հաւլիսի 8 (26-ին) եւ օգոստոսի 8 (հուլիսի 27-ին) Կալկաթայից (ըստ որում առաջինը «Լոնդոն» նշումով) եւ 1861 թ. նոյեմբերի 26 (14-ին) Ալեքսանդրիայից, իսկ 1862 թ. հունվարի սկզբներին նորից վերադարձել է Լոնդոն։ Ինչպես տեսանք, Նալբանդյանը մշտական կապ է պահպանել Ստանիսլավ Տխորժեւսկու հետ՝ Լոնդոնից Հնդկաստան եւ Հնդկաստանից Լոնդոն: Մինչդեռ մինչեւ այժմ ընդունված էր որ Նալբանդյանի՝ Ստանիսլավի անունով գրած նամակները ուղղված են եղել Ստանիսլավ Սատինին (Տարեգրություն, էջ 176, 178, 179, 183, 185 եւ 192)։ 

Ստանիսլավ Սատինի հետ (ծն. 1835 թ. ) Նալբանդյանը սովորել է Մոսկվայի համալսարանում, որտեղ եւ, ինչպես ենթադրում է Աշ. Հովհաննիսյանը, նրանք ծանոթացել էին: 1859 թ. Սատինը մեկնել էր արտասահման, եւ նրանք կրկին հանդիպել էին Փարիզում (տե՛ս Անտիպ երկեր, էջ 761)։ Նալբանդյանի ծոցատետրում կա Սատինի փարիզյան հասցեն («Rue Jacob No 31. Stanislav Satine»)։ Սատինի անունով Նալբանդյանի հասցեատերերի ցուցակում ուղարկված է միայն մեկ նամակ, 1859 թ. ապրիլի 28 (մայիսի 10)-ին, այսինքն՝ անմիջապես Փարիզից դուրս գալուց հետո: Իսկ ինչ վերաբերում է Ստանիսլավի անունով գրված 1861 թ. նամակներին, ապա դրանք հասցեագրված են, ինչպես ապացուցվեց քննչական նյութերի հիման վրա, Ստանիսլավ Տխորժեւսկուն: Բացի դրանից, հենց իր՝ Նալբանդյանի վկայությամբ, իր «Ստանիսլավը» լեհ է (պան), մինչդեռ Սատինը ռուս էր: Հատկանշական է, որ այս վերջինիս անունը նույնիսկ չէր էլ հիշատակվել հարցաքննության ժամանակ, չնայած քննչական հանձնաժողովը իր տրամադրության տակ ուներ թե՛ հասցեատերերի ցուցակը, թե՛ Նալբանդյայի ծոցատետրը, որտեղ գրված էր Ստանիսլավ Սատինի հասցեն: Հանձնաժողովը ընկել էր Ստանիսլավ Տխորժեւսկու հետքի վրա, որն իրենց ավելի էր հետաքրքրում, որպես լուրջ հանցանշան «ռուս տարագիրների» հետ Նալբանդյանի ունեցած կապերի։ Այն փաստը, որ Նալբանդյանը տեսնվել է Լոնդոնում եւ նամակագրական կապ է պահպանել Ստանիսլավ Տխորժեւսկու հետ, մեկ անգամ եւս գալիս է ապացուցելու, որ նա 1861 թ. սերտ կապերի մեջ է եղել լոնդոնյան խմբի հետ, եւ հերքում է Աշ. Հովհաննիսյանի տարակուսանքը  Նալբանդյանի ցուցմունքներում եղած «Ստանիսլավ» անվան կապակցությամբ (նույն տեղում, էջ 769)։ 

Ստանիսլավ Տխորժեւսկին լեհ վտարանդի էր, Գերցենի, Օգարյովի եւ Բակոնինի մտերիմ ընկերը: Մասնակցել է 1848 թ. հեղափոխությանը Գերմանիայում, 1850 -ական թվականներից գրքի խանութի տեր էր Լոնդոնում։ Սերտ համագործակցության մեջ է եղել Գերցենի հետ, վարել է «Ռուսական ազատ տպարանի» գրատպության գործերը։ Տխորժեւսկին օգտվում էր Գերցենի անսահման վստահությամբ, այդ պատճառով էլ III բաժանմունքին ուղղված մի լրտեսագրի մեջ նա անվանվում է «Գերցինի factotum», այսինքն Գերցենի վստահված անձ (Գերցեն, Տարեգրություն, գ. 3, էջ 471)։ Լոնդոնյան կապավոր Պ. Վիտոշնիկովի բռնվելուց մի քանի օր առաջ III բաժանմունքի գործակալի կազմած, 1861 թ. հունիսի 18 (6-ին) Գերցենի մոտ եղած հյուրերի ցուցակի մեջ նշված էր եւ Ս. Տխորժեւսկու անունը։ Նա ներկա է եղել նաեւ 1862 թ. հուլիսի 6-ի (հունիսի 24-ի) չարաբաստիկ երեկույթին (նույն տեղում, էջ 326, 335)։ Ահա թե ինչու քննիչները հասկացել էին, որ Նալբանդյանը կամենում է շփոթության մեջ գցել իրենց, հավատացնելով, որ «Ստանիսլավը» լոնդոնյան հյուրանոցի թարգմանիչն է, այսինքն՝ ոչ մի կապ չունի «ռուս տարագիրների» հետ։

Էջ 54 տ. ... 30–31–32 «Այդ նկարներից... մեկը՝ դոկտոր Սուլթանշահինն է... մեկը... Սիմեոնյանցինը... եւ Միխայիլ Միանսարովինը»։— Հիշատակված բոլոր անձնավորություններն էլ գտնվում էին Նալբանդյանի հետ բարեկամական հարաբերությունների մեջ:

Անանիա Սուլթանշահ (1832–1898) - Նալբանդյանի մտերիմ ընկերը, նորնախիջեւանցի, սովորել է Նալբանդյանի հետ Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Իր «Տետրակ ուրախ եւ տխուր անցքերի» վերնագիրը կրող մեմուարներում Սուլթանշահը պատմում է, թե ինչպես իր բնակարանում հավաքվում էին «հայ ուսանողների մի որոշակի շրջանակ», որտեղ կարդում էին «Սովրեմեննիկի» եւ իրենց ձեռքը ընկած գերցենյան «Կոլոկոլի» համարները: Այդ խմբակի ոգին էր Նալբանդյանը (տե՛ս Ռ. Բերբերյան, Միքայել Նալբանդյան, «Հայրենիք», 1929, Ν° 12, էջ 120—121): Ինչպես երեւում է Նալբանդյանի՝ բերդից գրած նամակներից, Սուլթանշահը խմբագրում էր ու ուսումնարանական ձեռագիր երգիծական «Աղբահոր» ամսագիրը։ 1859 թ. «Հյուսիսափայլում» (Ν° 10) նա հրապարակել էր «Հայոց ազգի լուսավորիչքը» վերնագրով մի կատակերգություն, որը մեծ աղմուկ էր բարձրացրել Նալբանդյանի եւ Սուլթանշահի գաղափարական հակառակորդների շրջաններում։ Համալսարանն ավարտելուց հետո Սուլթանշահը զբաղվում էր բժշկությամբ, սկզբում Մոսկվայում, ապա Ղզլարում, որտեղ եւ վախճանվել է։ 

Ա. Սուլթանշահը Նալբանդյանի համախոհներից էր, չնայած իր ավագ ընկերոջ չափ լայն մասնակցություն չէր ցուցաբերում գործնական խնդիրներում։ Սակայն նա հավատարիմ մնաց իրենց ընկերությանը մինչեւ Նալբանդյանի կյանքի վերջին օրը։ Երբ Նալբանդյանին ձերբակալեցին, Սուլթանշահը մեկնեց Պետերբուրգ, որպեսզի կարողանա այցելել իր բարեկամին բերդում եւ կապի նրան արտաքին աշխարհի հետ: Բանտարկյալի համարյա բոլոր նամակները, չնայած գրված էին եղբորը, իրականում հասցեագրված էին Սուլթանշահին, որի հետ նա բաժանում էր իր մտքերն ու զգացմունքները՝ Նալբանդյանի՝ մեզ հասած վերջին նամակը, գրված հայերեն, գաղտնի հանձնվել էր Սուլթանշահին եւ վկայում էր երկու ընկերների հոգեհարազատ բարեկամության եւ հայացքներրի միասնության մասին. «... Բարբարոս կառավարությունը, գրում էր Նալբանդյանը. -   էլ չգիտե ինչ միջոց գործ դնել ազատ խօսքը բռնաբարելու եւ մեր գաղափարքը ոչնչացնելու նպատակավ... Բարբարոսի արարքն էլ ծայր սահման չունին։ Եթե նամակս հասնի ձեռքդ, գուցե այլ նամակներ գրեմ մանրամասն տեղեկություններով քո հարցրած եւ մեզ հետաքրքրած հարցերի մասին... » (Սույն հրատարակ., հ. V, էջ 315, ընդգծումը մերն է - խմբ. Հետաքրքիր է, որ հիշյալ նամակը առաջին անգամ տպագրվել է Լոնդոնում, «Գաղափար» հանդեսում (1894, 2), Սուլթանշահը արեց ամեն բան Նալբանդյանի կյանքի փրկության համար։ 1865 թ. մայիսի 25-ին Նալբանդյանի՝ բերդից դուրս գալուց հետո նա կազմեց մի բժշկական փաստաթուղթ վերջինիս առողջական վիճակի մասին որտեղ գրված էր, որ պահանջվում է նրան բժշկության ուղարկել տաք կլիմա ունեցող վայր՝ արմատական բուժվելու համար, այլապես հիվանդի կյանքին անխուսափելի վտանգ է սպառնում»: Ամենայն հավանականությամբ, Սուլթանշահն էր նաեւ պրոֆեսոր Ս. Բոտկինի կողմից տրված վկայականի նախաձեռնողը, որը ուղարկվել էր Պետերբուրգի զինվորական գեներալ-նահանգապետ Ա. Ա. Սուվորովին։ 

Պետրոս Սիմեոնյան (1830–1911) - Նալբանդյանի ծանոթներից, նորնախիջեւանցի, 1863–66 թթ. Թիֆլիսի «Մեղու Հայաստանի» թերթի խմբագիր։ Լազարյան ճեմարանը ավարտելուց հետո սովորել է Դորպատի համալսարանում, այնուհետեւ աշխատել է Ներսիսյան դպրոցում որպես ուսուցիչ, ապա տեսուչ։ 1860 թ. աշնանը Նալբանդյանը Սիմեոնյանին հանդիպել է Թիֆլիսում, իսկ արտասահմանից նամակագրական կապ է պահպանել նրա հետ. Սիմեոնյանի խմբագրած «Մեղու Հայաստանին» առաջինն է հայտնել Նալբանդյանի վախճանի մասին։ Նոր Նախիջեւանից Նալբանդյանի մտերիմ ընկեր Հովհ. Բերբերյանի ուղարկած հեռագրում ասված է. «... Այս լուրը ամեն զգացող եւ բարեմիտ հայի սիրտը պետք է խորը խոցոտե» («Մեղու Հայաստանի», 1866, 16/IV, 14): Այնուհետեւ թերթը նկարագրել է Նալբանդյանի հուղարկավորության մանրամասները եւ տվել նրա համառոտ կենսագրությունը։ Նալբանդյանի դպրոցական ընկեր Ավետիք Խաբեզյանի՝ Նալբանդյանի հիշսւոակին նվիրված հոդվածում ասված է, «Աշխարհիս երեսին ամեն տեղ հազվագյուտ են լինում այնպիսի մարդիկ, որոնք իրանց քանքարով, աշխատությամբ եւ այլ հոգեւոր հատկություններով ծառայած լինեն իրանց հասարակությանց օգտին։ Ուստի եւ այդպիսիների մանավանդ վաղահաս մահը շատ զգալի է լինում նույն հասարակության համար։ Այսպես ահա երիտասարդ Միքայել Նալբանդյանի մահն էր... (նույն տեղում, 1866 թ. 21/V, 19)։ 

Նալբանդյանի մասին տպագրված այս հաղորդումները անհետեւանք չմնացին Պետրոս Սիմեոնյանի համար. «Ղազար Փարպեցու գրած թուղթը» գիրքը լույս տեսնելուց հետո (ՍՊր., 1868), 1869 թ. մայիսի 21-ին Ռոստովի ժանդարմական վարչությունից III բաժանմունք է ուղարկվել մի զեկուցագիր, որտեղ ասված է, որ հիշյալ գրքի առաջաբանում կան մեջբերումներ «Մեղու Հայաստանի» թերթում տպված հոդվածներից, իսկ իմիջիայլոց, հայտնի է, որ թերթի խմբագիր Սիմեոնյանցի վերաբերյալ «պտտվում են լուրեր, որ նա խիստ անբարեհույս անձ է» եւ որ նա «մտադիր է շարունակել տպագրել Նալբանդյանի գործերը» (Անտիպ երկեր, էջ 709)։ 

Միքայել Միանսարյան (1830—1880) - Նալբանդյանի ընկերներից, հասարակական գործիչ, հայտնի մատենագետ։ Սովորել է Ներսիսյան դպրոցում, Լազարյան ճեմարանում. ավարտել է Պետերբուրգի կայսերական հեծելազորային բարձրագույն ուսումնարանը (1857), ծառայել է մինչեւ փոխգնդապետի աստիճանը։ Աշխատակցել է «Հյուսիսափայլին», «Մեղու Հայաստանիին», «Կավկազին» (ռուսերեն)։ Իր հրապարակախոսական հոդվածներում Միանսարյանը Նալբանդյանի պես կոչ էր անում համարձակ եւ վճռականորեն բացել «Հասարակաց վերքերը եւ բուժել դրանք»։ Հատկանշական  է, որ Միանսարյանը իբրեւ «Մտածություն հրապարակախոսության վերա» հոդվածի բնաբան ընտրել էր Բելինսկու բարեկամ՝ Վ. Պ. Բոտկինի հետեւյալ խոսքերը. «Ասենք, մեծ արիություն է պետք ունենալ, շատ սեր դեպի ճշմարտությունը, որպեսզի բոլորի առջեւ մերկացնես քո վերքերը եւ ցավերը» («Հյուսիսափայլ», 1851, 1, էջ 69)։ 

Նալբանդյանը Միանսարյանի հետ ծանոթացել էր 1860 թ. աշնանը Թիֆլիսում, Արտասահմանից նրան էր ուղարկել մի քանի նամակ, որի վրա ուշադրություն էր դարձրել քննչական հանձնաժողովը։ 1862 թ. սեպտեմբերի 21-ին հանձնաժողովի անունից գեներալ Ս. Ս. Լանսկոյը Կովկասի փոխարքայի պաշտոնակատար իշխան Գ. Դ. Օրբելյանիին գաղտնի գրություն է ուղարկել այն մասին, թե «Նալբանդովը, ինչպես երեւում է նրա թղթերից, 1861 թ. լինելով արտասահմանում, նամակագրություն է ունեցել Թիֆլիսում բնակվող ոմն Միանսարյանի հետ» (Վավերագրերի ժող., էջ 217)։ Քննչական հանձնաժողովը անհանգստացած էր այն փաստից, որ սպա Միանսարովը կապի մեջ է «պետական հանցագործի» հետ: Նախատեսելով այս ամենը, Նալբանդյանը հայտարարել էր, որ Միանսարյանի, ինչպես նաեւ Սիմեոնյանի հետ «ծանոթացել է պատահաբար»:

Մ. Միանսարյանը անմիջապես Նալբանդյանի մահից հետո հետամուտ էր նրա գրական ժառանգությունը տպագրելուն: Իր կազմած «Քնար հայկական» ժողովածուում (1868) տեղ էր տվել Նալբանդյանի բանտում գրած մի քանի բանաստեղծությունների եւ զետեղել էր նրա համառոտ կենսագրությունը, որտեղ մեջբերված էր «Ազատություն» բանաստեղծությունը

Էջ 55 տ. 3 ... Եվ երբ ես պ-ն Նորովի խնդիրքով, որն այն ժամանակ Երուսաղեմում էր... »։ Ա. Ս. Նորով (1785 —1865) պետական գործիչ, գրող եւ բանասեր, դեկաբրիստ Վ. Ս. Նորովի կրտսեր եղբայրը։ 1854–57 թթ. եղել է ժողավրդական լուսավորության մինիստր, նրա օրոք՝ 1857 թ. ստացվել է «Հյուսիսափայլի» հրատարակության թույլտվությունը։ 1861 թ. նոյեմբերին կատարել է ճանապարհորդություն դեպի Սիցիլիա, Երուսաղեմ եւ Եգիպտոս: 1861 թ. Հնդկաստանից վերադառնալու ճանապարհին Նալբանդյանը Երուսաղեմում հանդիպել է Ա. Նորովին։ 1863 թ. փետրվարի 20-ին բերդից եղբորը նա գրել էր. «Վերջերս ինձ ասացին, որ պ. Ա. Ս. Նորովի՝ նախկին մինիստրը, Սինայում հայտնաբերել է Աստվածաշնչի ամենահին հունական մի ձեռագիր... » (սույն հրատարակ.. հ. V., էջ 213)

Էջ 55 տ. 11–12 «... Փարիզի մի ճայ բժշկի Հ. Քյաթիպինը, որի հետ ծանոթացա հիվանդության առիթով»: - Հովհաննես Քյաթիպյան Նալբանդյանի փարիզյան ծանոթներից, Ադրիանապոլսից: «Փարիզ» թերթը նրա մասին գրել է. «Նա խիստ ճարտար եւ երեւելի բժիշկ մը եղած է, որ ոչ սակավ պատիվ է ազգին եւ օգուտ յուր հայրենյաց » («Փարիզ», 1862, 64), Նալբանդյանը նրա հետ ծանոթացել է 1859 թ. գարնանը, երբ նա սովորում էր Փարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետում (1859 թ. մայիսին Նալբանդյանը նրան նամակ է ուղարկել Բրյուսելից)։ Հանդիպումներ է ունեցել Քյաթիպյանի հետ նաեւ 1861–62 թթ. մինչեւ նրա Կոստանդնուպոլիս վերադառնալը: Ինչպես ենթադրում է Աշ. Հովհաննիսյանը, Նալբանդյանը նրա միջոցով ինչ-ինչ հանձնարարություններ էր արել Պոլսի «Բարեգործականի» շուրջը խմբված իր բարեկամներին» (Անտիպ երկեր, էջ 781)։ Սակայն, ամենայն հավանականությամբ, Քյաթիպյանը սպասվող չափով եռանդ չցուցաբերեց գործի մեջ, որի մասին եւ Սերովբե Թագվորյանը գրում է իր 1862 թ. մայիսի 14 (28-ի) նամակում. «Քյաթիպյանին հետ տեսություն կընենք, շատ պատվական մարդ է, բաց հանդարտ մարդ. պետք էր, որ քո trempt - եդ քանի մի մարդ ըլլար հոս, որ քիչ մը շուտով քայլեինք... (Սույն հրատարակութ., հ. V, էջ 363)։

  Էջ 55 տ. 13 «5-րդը Մոսկվայի վաճառական Կոլին է, որի հետ ես տեսնվել եմ Փարիզում 1881 թվին»: - Կոլիի անձնավորությունը հնարավոր չեղավ ճշտել։ Երվանդ Շահազիզը, հրապարակելով Նալբանդյանի 1863 թ. հունիսի 6-ի՝ բերդից եղբորը գրած նամակը, ճիշտ չէ կարդացել նամակի բնագիրը, թյուրիմացության մեջ գցելով Աշ. Հովհաննիսյանին (Անտիպ երկեր, էջ 736): Շահազիզի հրապարակած թարգմանության մեջ Նալբանդյանի նամակում այդ տողը գրված է այսպես. «... Ասա, որ նա (Կովալսկին–խմբ. ) իմ ողջույնը հաղորդել է Կոլլիին եւ Ուստիմովիչին» (Դիվան Մ. Նալբանդյանի, 1932, էջ 298)։ Իսկ նամակի տեքստում գրված է «Ասա նրան, որպեսզի բարեւի Կոլյա Ուստիմովիչին (Սույն հրատարակութ., հ. V, էջ 279)։ Կովալսկին եւ Նիկոլայ (Կոլյա) Ուստիմովիչը Նալբանդյանի համալսարանական ընկերներն էին։ 

Դատելով ազգանունից, Կոլլին պիտի որ ֆրանսիացի լիներ, իսկ թե ինչ «առեւտրական» գործեր է ունեցել նրա հետ Նալբանդյանը, մեզ անհայտ է: Ի դեպ, Նալբանդյանը իր ծանոթներից շատերին հաճախ ներկայացնում էր որպես «առեւտրական մարդկանց»։

Էջ 55 տ. 14–15 «6-րդը Սավիչինն է, նա Լոնդոնում է, նրա միջոցով ես գնեցի իտալական 5 % տոմսերը»: Իվան Իվանովիչ Սավիչ (1808-1892) Ռուսական բանակի պաշտոնաթող սպա։ 1851 թ. ապրում էր Լոնդոնում. Նալբանդյանը նրա հետ ծանոթացել է Գերցենի տանը, որտեղ Սավիչը ռուսաց լեզվի դասեր էր տալիս նրա երեխաներին։

Գ. Սավիչի եղբայրը՝ Ն. Սավիչը 1847 թ. մեղադրվել էր «Շեւչենկոյի գործի» կապակցությամբ, որպես Կիրիլո-Մեֆոդիի կազմակերպության մասնակից եւ աքսորվել Սիբիր։ Գիտենալով Ի. Ի. Սավիչի մտերմությունը Գերցենի հետ, Նալբանդյանը իր հարաբերությունները նրա Հետ ներկայացրել է որպես միայն գործնական:

էջ 55 տ. 21–22 «Կալկաթայում ապրող հայերի այցետոմսեր են, նրանց անուններն են «Ավետում, Մելիտոս, Դավիթ եւ Աբգար... ) - Հնդկաստանում եղած ժամանակ (1861 թ. մայիսի 27-ից մինչեւ հոկտեմբերի 30-ը) ե՛ւ Կալկաթայում, եւ՛ Մադրասում Նալբանդյանը ծանոթացել էր բազմաթիվ հայերի հետ, որոնց թվում եւ իր հիշատակածների։

Ավետում-Թադեւոս (Խաչիկ) Ավետումյան (1811-1863) - Գրող, հրապարակախոս, թարգմանիչ, հասարակական գործիչ, Մեսրոպ Թաղիադյանի համախոհներից, Կալկաթայի «Արարատյան ընկերության» հիմնադիրներից։ Թաղիադյանի մահից հետո, Ավետումյանը իզմիրյան «Արշալույս Արարատյանում» հրապարակեց նրա կենսագրությունը (31, X, 1858 թ., Ν° 583), որը Նալբանդյանը ամբողջությամբ արտատպեց «Մեռելահարցուկ» վեպի ծանոթագրության մեջ։ Հնդկաստանից մեկնելուց հետո Նալբանդյանը նրան նամակներ է գրել, որոնք մեզ չեն հասել ։

Մելիտոս-Պողոս Մելիտոսյան Մադրասցի հայերից։ Նրա անունը հանդիպում է Մադրասի լուսավորչական եկեղեցու երեցփոխանների թվում (1840 թ. ), նաեւ Թաղիադյանի «Վեպ Վարդգեսի» գրքում (Անտիպ երկեր, էջ 741)։ Հնդկաստանից մեկնելուց հետո Նալբանդյանը նրան նամակներ է գրել որոնք մեզ չեն ասել:

Դավիթ - Կ. Մ. Դավթյան Կալկաթահայ, որի անունը հանդիպում է «Արկածք տեառն Յովհաննու Խաչկյան խաչակիր ավագ քահանայի եւ ասպետի» գրքում (1863, Կալկաթա), մի քանի պաշտոնական գրությունների տակ (ԵԼԺ, IV, 1949, էջ 394)։ Հնդկաստանից մեկնելուց հետո Նալբանդյանը՝ նրան գրել է մեկ նամակ, որը մեզ չի հասել

Էջ 55 տ. 29 «Ինչ հարաբերությունների մեջ եք գտնվել ստորեւ հիշված անձանց հետ... »։ - Խոսքը վերաբերում է մարդկանց մի մեծ խմբի, որոնց հետ, այսպես կամ այնպես, հարաբերություններ է ունեցել Մ. Նալբանդյանը (անձամբ կամ այլոց միջոցով)։ 

Ա. Մեյսներ դատելով ծոցատետրի նշումներից, Փարիզի ռուսական դեսպանատան աշխատակից

Մ. Օլխինա - անհայտ։ 

Ն. Յա. Ռոստովցեւ (1837 -1897) Գլխավոր շտաբի գնդապետ։ Նրա հայրը՝ Յակով Ռոստովցեւը պետական խորհրդի անդամ էր, գյուղացիական ռեֆորմի նախագծի նախապատրաստական խմբագրական հանձնաժողովի նախագահ։ Ալեքսանդր II-ի 1862 թ. հունիսի 17-ի հրամանով Յա. Ռոստովցեւը եւ նրա եղբայր Մ. Ռոստովցեւը հեռացվել էին աշխատանքից Գերցենի հետ հարաբերություններ ունենալու պատճառով (Գերցեն, գ. 3, էջ 331, 351, 652)։ Մեզ անհայտ է, Նալբանդյանը ծանո՞թ է եղել Ն. Ռոստովցեւին՝ թե ոչ, սակայն նրա այն հայտարարությանը, թե այդ անունը ծոցատետրերի մեջ գրված է մի ինչ-որ «սոսնձի խոտանիչ» Կուսովի ձեռքով, անկասկած, հնարված էր բանտարկյալի կողմից։ 

Մ. Տ. Նավրոցկի (1825 ) - Արեւելագետ, Պետերբուրգի համալսարանի արաբերեն լեզվի պրոֆեսոր Նալբանդյանը լսել է նրա դասախոսությունները արեւելյան բաժնում սովորելու ընթացքում (1859 թ. աշնանից-մինչեւ 1860 թ. հունիսը)։ 

Մ. Ն. Պանովա Մոսկովյան դերասանուհի (ամենայն հավանականությամբ փոքր թատրոնի), Նալբանդյանի ասելով նրա հետ ծանոթացել է 1857 թ., այսինքն՝ ուսանողական տարիներին (այդ տարիներին նա ծանոթություններ է հաստատել նաեւ Մեծ թատրոնի դերասաններ Ն. Բոգդանովայի, Պ. Լեբեդեւայի եւ Մ. Մուրավյովայի հետ): Մարիա Պանովայի մասին մենք որոշակի տվյալներ չունենք (ըստ երեւույթին, նա այնքան էլ աչքի ընկնող դերասանուհի չի եղել)։ Ռ. Բերբերյանը իր «Միքայել Նալբանդյան» աշխատության մեջ, ինչպես իրավացիորեն նկատել է Աշ. Հովհաննիսյանը, ակնհայտորեն չափազանցրել է նրա ընդունակությունները (Անտիպ երկեր, էջ 756–57, Նալբանդյանը եւ նրա ժամանակը, գ. 1, էջ 450)։ Սակայն նաեւ չի կարելի բոլորովին անտեսել այդտեղ եղած տեղեկությունները, քանի որ Անանիա Սուլթանշահը, Բերբերյանի քեռին, որի «Տետրակ ուրախ եւ տխուր անցքերի» մեմուարներից օգտվել էր հեղինակը, լավ ծանոթ էր Պանովայի եւ նրա ընտանիքի հետ 1863 թ. փետրվարի 20-ին Պետրոպավլովյան բերդից եղբորը գրած նամակում հետաքրքրվելով նորնախիջեւանցի բժիշկ Իսահակ Ալաջալյանի գործերով, Նալբանդյանը գրում է. «Մոսկվայից իմ մեկնելու ժամանակ (մինչեւ 1862 թ. 2/VII խմբ. ) Մ. Ն. Պանովայի հետ նա այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չէր՝ հավանորեն վերջինիս իր քրոջ հետ գժտված լինելու պատճառով. եւ լուր էր պտտվում, թե Իսահակն ամուսնանում է Նադ(եժդա) Նիկոլաեւնայի հետ, չնայած դրան ես ոչ մի կերպ հավատալ չեմ կարող, բայց ո՞վ գիտե դրանց ինտիմ գործերը, թերեւս Անանիան պատասխանել այս հարցին» (սույն հրատարակութ., հ. V, էջ 213, ընդգծումը մերն է - խմբ.

Եթե վերանանք Ռ. Բերբերյանի աշխատության «վիպական» ոճից, ապա Պանովայի վերաբերյալ նրա բերած կենսագրական տվյալները արժանի են ուշադրության, Մարիա Նիկոլաեւնա Պանովան սերում էր դեմոկրատական արտիստական ընտանիքից (անցյալում նրա հայրը եւ պապը ճորտեր են եղել)։ Նալբանդյանի հետ ծանոթանալու ժամանակ Պանովան եղել է 23 տարեկան: Նրանք հաճախակի հանդիպում էին Սուլթանշահերի  տանը, որտեղ հավաքվում էր հայ ուսանողությունը։ Համակրելի երիտասարդ դերասանուհին ընդհանուր ուշադություն էր գրավում։ Բացառություն չէր կազմում եւ Նալբանդյանը (տե՛ս Ռ. Բերբերյան, Միքայել Նալբանդյան, «Հայրենիք», 1929, 1, էջ 82–83, 1930, Ν° 3, էջ 73–81, 6, էջ 130–132)։ 

Դատելով եղած տվյալներից, Նալբանդյանի եւ Պանովայի հարաբերությունները եղել են բարդ, իսկ վերջում արդեն դրամատիկ. Նալբանդյանի՝ Հնդկաստան մեկնելուց անմիջապես հետո, Պանովան մտերմանում եւ քաղաքացիական ամուսնությամբ կապվում է իրենց ընդհանուր բարեկամ Ֆ. Մ. Ռուդնեւի հետ, որը աշխատում էր որպես աստիճանավոր մոսկովյան գեներալ-նահանգապետ Ա. Ա. Զակրեւսկու մոտ («Լումա», 1902, 4, էջ 123)։

1861 թ. փետրվարի 15 (27 -ին) Նալբանդյանը Լոնդոնից ուղարկում է միաժամանակ երկու նամակ Ռուդնեւին եւ Պանովային (պետք է ենթադրել՝ շնորհավորական նամակներ քաղաքացիական ամուսնության առթիվ)։ Մինչեւ արտասահմանից վերադառնալը Նալբանդյանը ուղարկում է եւս երկու նամակ, այս անգամ միայն Ռուդնեւին՝ 1861 թ. հունիսի 13 (24-ին) Կալկաթայից եւ 1862 թ. հունվարի 23 (փետրվարի 4-ին) Լոնդոնից (այդ նամակները մեզ չեն հասել)։ Մեկ տարի անց, արդեն Պետրոպավլովյան բերդում իմանալով իր ռուս ընկերոջ մահվան մասին, Նալբանդյանը 1863 թ. փետրվարի 14-ին գրում է եղբորը. «Ֆ. Մ. Ռուդնեւի մահը, միանգամայն անկեղծ եմ ասում, խորապես վշտացրեց ինձ. հանգի՛ստ խեղճի ոսկորներին։ Վերջին անգամ ես նրան տեսա հունիսի վերջերին (1862 թ. խմբ. ), երբ դուրս էի գալիս Մոսկվայից. այն ժամանակ նա խճճված էր միանգամայն այլ հիվանդության ցանցում, հիվանդություն, որը անշուշտ, անհայտ չէր Անանիային: Իհարկե, նման հյուծախտի դեպքում կարմիր քամու բորբոքը կարող էր հասցնել օրգանական վախճանի, իսկ ես նրան ափսոսում եմ, այո, շատ եմ ափսոսում: Նա ուներ այնպիսի մեղմ, բացսիրտ եւ խաղաղ բնավորություն՝ միշտ տրամադրված ուրախանալու, որ չէր կարելի նրան չսիրել (սույն հրատարակ. հ. V, էջ 187)։

Իսկ 1883 թ. ապրիլի 8-ին եղբորը գրած նամակում Նալբանդյանն արդեն խոսում է Պանովայի մասին. «Խնդրում եմ, Քրիստոսի տոնի առթիվ, իմ անխախտ հարգանքը եւ շնորհավորանքը (եթե կարելի է այսպես արտահայտվել) հաղորդես ամենաբարի Մարիա Նիկոլաեւնա Պանովային (ընդգծված է Նալբանդյանի կողմից –խմբ. Ես շատ հաճախ եմ մտածում նրա ներկա վիճակի մասին, մանավանդ այն ժամանակվանից, երբ իմացա մեր ընդհանուր բարեկամ սիրելի Ֆեոդոր Մաքսիմովիչի տխուր մահվան մասին։ Այսպիսով, այժմ նա նույնպես մենակ է ազատության մեջ, ինչպես ես մենակ եմ կալանքի տակ» (սույն հրատարակ, հ. V, էջ 237)

Փոփոխելով Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» կատակերգության հերոս Ռեպետիլովի խոսքերը (որտեղ Մ. Պանովան խաղացել էր, կամ երազել էր խաղալ Սոֆիայի  դերը) Նալբանդյանը շարունակել է. «Շատ հավանական է, որ նա այժմ հաճախ է կրկնում Ռեպետիլովի խոսքերը. «բոլորը բաժանվեցին, մեկը կորած, մյուսը բանտարկված»՝ պետք է լինի «Բոլորն էլ չքացան՝ մի խոսք անգամ չասացին, մեկը ձեռքիցս դուրս պրծավ, մյուսն էլ արդեն չկա (խմբ. )... »։ Նամակն ավարտվում է հետեւյալ նախադասությամբ. «Շնորհակալություն [Մարիա Նիկոլաեւնային] ինձ հիշելու եւ իր անկեղծ զգացմունքների համար. սեղմում եմ նրա ձեռքը եւ ցանկանում եմ, որ լինի առողջ, ու ուրախ եւ երջանիկ։ Ահա այն ամենը, ինչ կցանկանայի հաղորդել նրան եւ ավելի... (բազմակետը Նալբանդյանինն է - խմբ. ) առայժմ ոչինչ։ Հույս ունեմ, որ դու ամեն ինչ ճշտորեն կհաղորդես, որով ինձ շատ ու շատ պարտավորեցրած կլինես» (Սույն հրատարակ.,  հ. V, էջ 238)։ Պանովայի մասին Նալբանդյանը վերջին անգամ խոսում է 1863 թ. հունիսի 6-ի նամակում՝ հասցեագրված եղբորը. «Խնդրում եմ հաղորդիր անձամբ Մարիա Նիկոլաեւնա Պանովային իմ ջերմաջերմ պատասխանը նրա ջերմ բարեւին։ Սրտանց շնորհակալ եմ, որ նա մտերմորեն հիշում է այն բարեկամին, որն իր հերթին, ոչ մի րոպե չի մոռացել նրան, չի կորցնում կրկին տեսնվելու հույսը ու, մոռանալով անցյալի դառնությունները՝ հիշել հին օրերը։ Ես շատ կցանկանայի իմանալ նրա արդի վիճակը, այժմ նա միանգամայն մենակ է, առո՞ղջ է գեթ։ Հենց որ նամակս ստանաս, գնա նրա մոտ եւ, հաղորդելով իմ բարեւը, տեղեկացիր նրա կացության մասին, եւ կարգին ու մանրամասն գրիր ինձ» (Սույն հրատարակ., հ. V, էջ 277)։ 

Ծանոթագրելով Պետրոպավլովյան բերդից Նալբանդյանի գրած նամակները, մասնավորապես Մ. Պանովային եւ Ֆ. Ռուդնեւին վերաբերվող հատվածները, Ե. Շահազիզը գրել է. «Ահա դրա, այո Պանովայի նկատմամբ է, որ նա (Նալբանդյանը -խմբ. ) կարծես անտարբեր չի եղել: Երեւում է, որ նա շատ համակրել է այդ տիկնոջը եւ յուր սրտի խորքում ավելի ջերմ զգացմունք է տածել դեպի նա, քան որ պահանջում էր սովորական բարեկամական պատվի ու հարգանքի արտահայտությունը: Ինչ ասել կուզի, որ քանի դեռ յուր բարեկամը (Ռուդնեւը խմբ. ) կենդանի է եղել, նրա այդ զգացմունքը պատված ու թաքնված է եղել, բայց երբ վախճանվել է նա, ու տիկինը մենակ է մնացել, այն երեւան է եկել, այդպես են, գոնե, եզրակացնել տալիս այն տողերը, որոնք նամակների մեջ նվիրված են հիշյալ տիկնոջր» (Դիվան Մ. Նալբանդյանի, էջ 215—216 )

Նալբանդյանի անձնական դրաման ավելի սաստկանում էր նրա բնավորության մի շատ կարեւոր առանձնահատկությամբ: Ամբողջովին կլանված հասարակական-քաղաքական եւ ստեղծագործական աշխատանքով, նա համարում էր, որ ինքն անձնական կյանք չպետք է ունենա: Ահա թե ինչ էր գրում նա «Հիշատակարանում»՝ դիմելով 1859 թվականի նոր տարուն. «Իմ անձնականը եւ ստացականը այն օրիցն եմ ես ուրացել, երբ աչքս բանալով, բարոյապես նայել եմ մարդկության վերա (այս մասին Նալբանդյանր կասի նաեւ «Ազատություն», «Մանկության օրեր» բանաստեղծություններում խմբ. Այս պատճառով, որպես իմ մասնավոր, ինձ միայն վերաբերելի վիշտ չի կարող ավերել այն ուրախությունը, որ ուրախացել էի մի ազգային ուրախառիթ գործի վերա, նույնպես եւ անձնական ուրախությունը չի կարող փարատել այն ազգային տխրության խավարատեսիլ թանձր ամպերը, որ շատ անգամ նստելով ծանրանում են սրտիս վերա» (Սույն հրատարակ., հ. III, էջ 102, ընդգծումը մերն է - խմբ.  

Մկրտիչ Բերոյան (Բերոեւ, 1795-1872) - լեզվաբան, կրթական գործիչ։ Աստրախանցի հայերից, որտեղ նա Հարություն Ալամդարյանի եւ Գաբրիել Պատկանյանի հետ միասին սովորել է Աղաբաբյան դպրոցում: Ավարտել է Պետերբուրգի զինվորական բժշկական-վիրաբուժական ակադեմիայի Մոսկվայի բաժանմունքը (1817–21)։ Այնուհետեւ սովորել է արտաքին գործերի մինիստրության արեւելյան լեզուների ինստիտուտում, որից հետո աշխատել է որպես Վրաստանի գլխավոր կառավարչի թարգման, մասնակցել է ռուս-պարսկական եւ ռուս-թուրքական պատերազմներին։ 1837 թ. վերադարձել է Ռուսաստան, որտեղ զբաղեցրել է զանազան պաշտոններ։ 1845 թ. թողել է ծառայությունը։ Նույն թվականից զբաղեցրել է Պետերբուրգի համալսարանի Արեւելյան բաժնի հայոց լեզվի ամբիոնում ադյունկտի պաշտոնը եւ ավանդել հայոց լեզու: 1853 թ. սեպտեմբերին Նալբանդյանը նրան հանձնել է քննություն Հայոց լեզվի ուսուցչի կոչում ստանալու համար: 1980 թ. Բերոյանր դրական կարծիք է հայտնել Նալբանդյանի թեկնածուական աշխատանքի վերաբերյալ (Անտիպ երկեր, էջ 395)

1850-ական թվականներից մինչեւ իր կյանքի վերջը Բերոյանը միաժամանակ վարել է հայերեն գրքերի եւ պարբերական հրատարակությունների գրաքննիչի պաշտոնը։ Երբ 1838 թ. սուր բախում առաջացավ Նալբանդյանի` Այվազովսկի -Գալիկյան խմբակցության մեքենայությունները մերկացնող հոդվածի կապակցությամբ («Հյուսիսափայլ», 1848, Ν°10), Բերոյանր իր պաշտպանության տակ առավ ե՛ւ հոդվածի հեղինակին, ե՛ւ խմբագիր Ստ. Նազարյանին: Այդ կապակցությամբ նրան մեղադրանք ներկայացվեց, որ նա «Հյուսիսափայլի» եւ մասնավորապես Մ. Նալբանդյանի հոդվածները գրաքննելիս թույլ է տալիս կարեւոր շեղումներ «գրաքննչական կանոններից» եւ առաջարկվել էր «իսիստ կերպով պահպանել գրաքննչական օրենքները» (Վավերագրերի ժող., էջ 118).

Կ. Ս. Օրբերտ - գրաքննիչ։ Քննիչ հանձնաժողովը այդ անձնավորությանը անվանում է Կարլ Ստանիսլավովիչ Օբերտ, որը հավանորեն ճիշտ է (Նալբանդյանը իր պատասխաններոմ նրան անվանում է Կարլ Ստեպանովիչ Օբերտ)։ 

Ա. Գ. Գլուխով Վ. Ֆ. Նեֆտալի ընկերը Պետերբուրգի բժշկական-վիրաբուժական ակադեմիայից։

Էջ 37 տ. 7 «... Ողջունեցի դոկտոր Նեֆտալի կողմից, որին ես տեսել էի Լոնդոնում իմ հիվանդության առիթով»։ - Քանի որ նախորդ հրապարակումների ժամանակ այս ազգանունը ներկայացվել էր կեղծված («Նեֆտան), ապա եւ նրա անձնավորությունը չէր ճշտվել  ։

Վասիլի Ֆյոդորովիչ Նեֆտալ (Նեֆտել, 1829–1906) բժիշկ, որը բուժում էր Օգարյովին, Գերցենին եւ նրա ընտանիքի անդամներին։ Ծնվել է Ռիգայում, հրեա առեւտրականի ընտանիքում։ Ավարտել է Պետերբուրգի բժշկական ակադեմիան (1852), Ն. Պիրոգովի եւ Ս. Բոտկինի ղեկավարությամբ հոսպիտալներում երկու տարի աշխատելուց հետո մասնակցել է Ղրիմի պատերազմին, որպես զինվորական բժիշկ։ 1861 թ. Նեֆտալը մեկնում է Ռուսաստանից եւ շարունակում բժշկության ուսումնասիրումը արտասահմանում։ 1864 թ. նա ընդմիշտ մեկնում է Ամերիկա (Лит. наследство, т. 62, c. 399)։

Իր հիշողություններում Ն. Տուչկովա-Օգարյովան գրել է նրա մասին. «... 1861 թ. Ռուսաստանից եկավ մի բժիշկ Նեֆտալ ազգանունով, իր կնոջ հետ... Նա շատ հայտնի բժիշկ էր, անընդհատ հետեւում էր գիտական նորույթներին եւ իր պրակտիկայում կիրառում էր բոլորովին նոր ձեւեր... Նեֆտալը մեզ մոտ հաճախ էր լինում»։ Տուչկովա-Օգարյովան բարեկամական հարաբերությունների մեջ էր Նեֆտալի կնոջ հետ, որը վրացուհի էր, վրացական թագավորական տնից։ Նա ամուսնացած էր եղել իշխան Պ. Դոլգորուկովի եղբոր հետ, որը նույնպես վտարանդի էր եւ աշխատակցում էր «Կոլոկոլին», բայց հետո թողել էր նրան եւ փախել Նեֆտալի հետ (տե՛ս Տուչկովա–Օգարյովա, էջ 187 - 168  

Վ. Նեֆտալը համակրանքով էր վերաբերում ռուսական հեղափոխական վտարանդիների գործունեությանը. մտերիմ էր Գերցենի եւ Օգարյովի հետ: 1862 թ. հուլիսին III բաժանմունքի գործակալը Գերցենի տան հաճախորդների ցուցակում հիշատակում է նաեւ Նեֆտալին (Գերցեն, Տարեգրություն, էջ 348)։ Իմանալով Գերցենի մահվան մասին, Նեֆտալը 1870 թ. փետրվարի 7-ին Նյու Յորքից Օգարյովին գրած նամակում ասում է. «Ամբողջ հոգով բաժանում եմ ձեր վիշտը։ Ես իմ ամբողջ կյանքի ընթացքում չեմ հանդիպել ավելի համակրելի անձնավորության, քան նա, եւ նրա հետ անցկացրած օրերը ընդմիշտ կմնան որպես իմ լավագույն հիշողությունները։ Նա այն միակ մարդն էր, որ կարողացավ արթնացնել Ռուսաստանը լեթարգյան քնից եւ ես մյուս բոլորի նման, զգում էի նրա հզոր ազդեցությունը ինձ վրա» (Лит. Наследство, т. 62, с. 400)։

Նալբանդյանը Նեֆտալի հետ ծանոթացել է, ամենայն հավանականությամբ, 1862 թ. սկզբներին Գերցենի տանը կամ նրա հանձնարարությամբ։ Սակայն, իմանալով բժշկի մոտիկ հարաբերությունները Գերցենի եւ Օգարյովի հետ, իր պատասխաններում ասել էր, որ նրա հետ «հանդիպել է Լոնդոնում իր հիվանդության առիթով»։ 

Էջ 57 տ. 16 «Ն. Տյուտչեւին ես բոլորովին չեմ ճանաչում, բայց այդ հասցեն ինձ Տուրգենեւն է տվել, որպեսզի Պետերբուրգ գալիս տեղեկանամ իր հասցեի մասին: Ամենայն հավանականությամբ նկատի ունի հայտնի բանաստեղծ Ֆ. Դ. Տյուտչեւի ավագ եղբորը՝ Ն. Ի. Տյուտչեւին (1801–1880), պաշտոնաթող գնդապետին: Տուրգենեւր կապ էր սկահպանում Պետերբուրգում ապրող Տյուտչեւների հետ

Էջ 58 տ. 3–5 «Այն հրահանգը, որ հիշվում է այստեղ, նույն բովանդակությունն ուներ, ինչ որ Բակունինի ինձ ողղված նամակը, այսինքն այն մասին, թե ինչպես խոսեմ նրա եղբոր հետ»: 1862 թ. մայիսի 6-ին Բակունինի՝ Նալբանդյանին գրած նամակին կցած էր մի «Հրահանգ»: Այդ, ըստ էության, մի գաղտնագիր էր, որի մի շարք կետերը ոչ մի կապ չունեին Բակունինի կնոջը Լոնդոն փոխադրելու գործի հետ։ «Հրահանգ»-ում գաղտնագրված էին Գերցենի, Օգարյովի, Բակունինի, Տուրգենեւի, Կելսիեւի, Նալբանդյանի եւ այլոց անունները, ինչպես նաեւ որոշ աշխարհագրական անուններ եւ ժողովուրդներ՝ Կովկաս, Հայաստան, Վրաստան, Թուրքիա, հայեր, հույներ, սլավոններ, թուրքեր եւ այլն (Սույն հրատարակ., հ. V, էջ 352-353)։ Ընդսմին, Բակունինը օգտագործել էր նաեւ «Զեմլյա ի վոլյա» կազմակերպության գաղտնագիրը։ Այսպես, նրա մոտ Պետերբուրգը գաղտնագրված էր «Աբո» անվամբ, նույն ձեւին մենք հանդիպում ենք 1863 թ. ապրիլին Օգարյովին գրված մի գրության մեջ, որը վերաբերում էր լոնդոնյան հրատարակությունները Պետերբուրգ տեղափոխելու կազմակերպմանը (Օգարյով, II, էջ 13)

Էջ 59 տ. 4 «Ո՞վ է եւ որտե՞ղ է գտնվում Պյոտր Ալեքսանդրովիչ Կուրդյումովը, որի ձեր թղթերում գտնված երկտողի մեջ բացատրված է, «... ապա հասցեագրեցեք այսպես. «Ս. Պետերբուրգ. մարկիզուհի Մարիա Նիկոլաեւնա դե Տրավերսեին... »։— Այս մասին գրված էր Բակունինի՝ 1862 թ. մայիսի 6-ին Նալբանդյանին հղած նամակի հավելվածում: Կուրդյումովը Բակունինի գաղտնագրված անունն էր (սույն հրատարակ, հ. V, էջ 353)։ 

Մարիա Նիկոլաեւնա դե Տրավերսե մարկիզ դե Տրավերսեի կինը 1862 թ. նոյեմբերի 16-ին քննչական հանձնաժողովի կողմից մարկիզուհու առանձնասենյակից իր ամուսնու ցուցմունքի հիման վրա բռնագրավվել էր մի ծրար, վրան գրված «Տատյանա Բորիսովնա Պոտյոմկինային» (Լեմկե, էջ 119–135)։ Դրանք Մ. Բակունինի նամակներն էին՝ ուղղված իր կնոջը, Պավել եղբոր կնոջը, Տուրգենեւին, Նալբանդյանին եւ այլոց (ընդամենը 11 նամակ)։ 

Բակունինի՝ 1862 թ. հունիսի 16(4) Նալբանդյանին գրած նամակում օգտագործվել էր այն գաղտնագիրը, որր Բակունինր տվել էր Տուրգենեւին Նալբանդյանի հետ միասին օգտագործելու համար, եւ որը վերաբերում էր «Զեմլյա ի վոլյա» կազմակերպության գաղտնի գրագրություններին։ Այդ նամակում, ինչպես նաեւ Տուրգենեւին եւ Ն. Բակունինային ուղղված նամակներում, հիմնականում խոսվում է Բակունինի կնոջը Լոնդոն փոխադրելու կազմակերպման մասին։ Բերենք մի քանի հատված Նալբանդյանին ուղղված նամակից. «Մեկ անգամ եւս Ձեզ եւ Ի. Ս. (Տուրգենեւի խմբ. ) վրա է ամբողջ հույսս, տվեք ինձ իմ կնոջը»։ Եվ հետո. «Նախօրոք մտածեք ծրագիրը, այսինքն ժամանակը, ճանապարհը, ուղեկիցը կնոջս Ռուսաստանից արտասահման ուղեկցելու համար։ Այ թե լավ կլիներ, եթե Դուք կարողանայիք լինել նրա ուղեկիցը» (Սույն հրատարակ., հ. V էջ 370, 371, ընդգծումը մերն է - խմբ. Ուրեմն Բակունինը հույս ուներ Նալբանդյանին նորից Լոնդոնոմ տեսնելու։

Նույն պահանջկոտությամբ է խոսում Բակունինը նաեւ Տուրգենեւին ուղղված իր՝ 1862 թ. հունիսի 20 (8-ի) նամակում. «... Պետք է գործել վճռական, որոշակի եւ պարզ, չկորցնելով ոչ մի օր, ոչ մի րոպե։ Ես մտադիր եմ այդ ձեւով գործել եւ պահանջում եմ ձեզանից ու Ն[ալբանդյանից] հանուն ընկերության, որ ոչ մի րոպե նրան չուշացնեք... Չէ՞ որ նա արտասահման էլ պիտի մեկնի որեւէ մեկի հետ, եւ այդ էլ դուք պիտի կազմակերպեք»: Վախենալով, որ կառավարությունը կարող է արգելք հանդիսանալ կնոջը Իրկուտսկից արտասահման մեկնելու հարցում, Բակունինը ավելացնում է. «Այդ դեպքում նրան պետք է պարզապես գողանալ» (Լեմկե, էջ 132-133)։ 

Բակունինի չորս նամակները ուղղված են եղբոր կնոջը՝ Ն. Բակունինային։ Նամակներից առաջինում (առանց ամսաթվի), մեղադրելով Ն. Բակունինային դանդաղկոտության մեջ, նա ասում է. «... Եվ այդ պատճառով էլ ես ստիպված էի գտնել ինձ համար միջնորդներ եւ ավելի նվիրված ընկերներ (նկատի ունի Նալբանդյանին եւ Տուրգենեւին խմբ. ), որոնց վրա ես մեծ հույս ունեմ եւ Ձեզ միայն խնդրում եմ չխանգարել, իսկ եթե բարիանաք, ապա մեկ-մեկ էլ օգնել (Լեմկե, էջ 123)։ 

Հետեւյալ նամակում (16. VI, 1862 թ. ) Նալբանդյանին ներկայացնելով Ն. Բակունինային, Մ. Բակունինը բնութագրում է նրան համարյա նույն խոսքերով, ինչպես Օգարյովը՝ Ն. Սերնո-Սոլովյովիչին ուղղված նամակում (Նալբանդովը «ոսկի հոգի ունի, նվիրված է անշահախնդիր, նվիրված է միամտորեն, սրբության հասնող չափով»), որը ապացուցում է, որ Բակունինը ծանոթ էր Օգարյովի այդ նամակի եւ Գերցենի հետգրության հետ։ Ահա այդ տողերը. «Ծանոթացիր մոտիկից Նալբանդովի հետ, սիրալիր եղիր նրա հետ. նա ոսկի մարդ է - ամբողջությամբ հոգի, ամբողջությամբ նվիրվածություն: Այ Ի. Ս. Տուրգենեւը, օր[ինակ], ուրիշ բան է, նա նույնպես շատ բարի է... Նա ե՛ւ խելոք է, ե՛ւ սիրալիր, բայց միշտ հիշում է իր մասին չկա այն սուրբ պարզությունը, որն ունի Նալբանդովը, որը ոչ թե խելքով է գործում, այլ սրտով, թեեւ ինչպես իսկական հայ եւ շատ խորամանկ է, երբ պետք է»։ Այնուհետեւ Բակունինը առաջարկում է Նալբանդյանին ուղղված իր նամակները ուղարկել Լազար Խաֆաֆովին (նշվում է նրա պետերբուրգյան հասցեն) «Պյոտոր Ալեքսանդրովի Յուրիկովի անունով» (համաձայն գաղտնագրի՝ Մ. Նալբանդյանը)։ Նամակում Բակունինը հայտնում է, որ ինքը զբաղված է լեհական եւ ռուսական հարցերով եւ հասարակական գործերով եւ որ կնոջ գալուց հետո մտադիր է մեկնել Իտալիա, որտեղ պիտի իտալացիներին կապի սլավոնների հետ», եւ այդ կապակցությամբ բարեկամական նամակագրություն ունի Գարիբալդիի հետ. «Կարող է պատահել, - շարունակում է նա, ձմեռը ոտք դնեմ թուրքական տիրույթները» (Լեմկե, էջ 124–125, ընդգծումը մերն է - խմբ.  

Հայտնելով եղբոր կնոջը «թուրքական տիրույթներին այցելելու իր ծրագրերի մասին, նա հույս ուներ, որ նամակի բովանդակությունը Ն. Բակունինան կհայտնի Նալբանդյանին հանդիպման ժամանակ, եւ մեկ անգամ եւս հիշեցնում էր Նալբանդյանին լոնդոնյան հրատարակությունները Կոստանդնուպոլսի վրայով Ռուսաստան փոխադրելու անհրաժեշտության մասին, որի համար նա արդեն մեկ անգամ խնդրել էր 1862 թ. մայիսի 10-ի նամակում։ Նալբանդյանի եւ Վորոնովի ձերբակալումից հետո Բակունինը Կոստանդնուպոլսի հետ կապեր հաստատեց լոնդոնյան կենտրոնի գործակալ Վ. Կելսիեւի միջոցով։ 

Ն. Բակունինային գրված երրորդ նամակում (թվագրված դարձյալ հուլիսի 16), դժգոհելով եղբայրներից, որոնք անտարբեր են իր կնոջ ճակատագրի նկատմամբ, Բակունինը ասում է. «Սիրելի քույր դու երեւի, արդեն տեսնվել ես Ի. Ս. Տուրգենեւի եւ Մ. Նալբանդովի հետ։ Այդ երկուսի վրա ես մեծ հույս ունեմ։ Նրանք կուղարկեն անհրաժեշտ գումարը եւ կարծում եմ արդեն ուղարկել են։ Օգնիր նրանց, խնդրում եմ... Մի խոսքով, լրիվ հույս ունեմ Տուրգենեւի եւ Նալբանդովի վրա... » (Լեմկե, էջ 126-127)։ 

Եվ, վերջապես, չորրորդ նամակում՝ գրված 1862 թ. հունիսի 20 (8-ին), Բակունինը գրում է. «Եթե դու դեռ ծանոթ չես Տուրգենեւի, Նալբանդովի եւ մարկիզ դե Տրավերսեի հետ, հատկապես առաջին երկուսի հետ, ապա կանչիր նրանց քեզ մոտ որեւէ մեկի միջոցով, թեկուզ իմ անվամբ: Նալբանդովի հասցեն կգտնես մյուս ծրարի մեջ, իսկ Ի. Ս. (Տուրգենեւին խմբ. ) հեշտ է իմանալ, նա հայտնի մարդ է» (Լեմկե, էջ 127-128)

Պետերբուրգ հասնելուն պես, 1862 թ. հուլիսի սկզբներին Տուրգենեւը եւ Նալբանդյանը այդ մասին հայտնեցին Պավել Բակունինին եւ նրա կնոջը եւ կատարեցին Մ. Բակունինի բոլոր հանձնարարությունները։ Նալբանդյանը, չնայած իր նյութական դժվարություններին, Տուրգենեւին 300 ռ. պարտք էր տվել Բակունինի կնոջ տեղափոխման ծախքերը հոգալու համար։ Նալբանդյանի եւ Տուրգենեւի ջանքերը, ի վերջո, պսակվեցին հաջողությամբ, եւ 1862 թ. վերջերին, Բակունինի կնոջը հաջողվեց Իրկուտսկից մեկնել Տվերի նահանգի Պրեմուխինո գյուղը (Բակունինների տոհմական կալվածքը), այնտեղից էլ Լոնդոն (H. Пирумова, Бакунин, M., 1870, c. 181 —185)։ 

1863 թ. մարտի կեսերին Ա. Բակունինան Լոնդոն հասավ Պետերբուրգից եւ այցելեց Ա. Գերցենին: Բակունինը այդ ժամանակ Լոնդոնում չէր եւ, ինչպես պատմում է Տուշկովա-0գարյովան, թեեւ Գերցենը համոզվեց, որ Բակունինան «ուղարկված լրտես չէ», այնուամենայնիվ չհայտնեց ամուսնու տեղը, նրա համար վարձեց այն բնակարանը, որտեղ առաջ ապրում էր նրա ամուսինը (տե՛ս Տուչկովա–Օգարյովա, էջ 195—196)։ Իսկ 1863 թ. ապրիլի 1-ին Գերցենը Բակունինի խնդրանքով նրա կնոջը ուղարկեց Ստոկհոլմ, որտեղ վերջապես ամուսինները հանդիպեցին (Գերցեն, Տարեգրություն, գ. 3, էջ 476)։ 

Այսպես ավարտվեց Ա. Բակոնինայի պատմությունը, որը Նալբանդյանի ձերբակալման պատճառ դարձավ:

Էջ 60 տ. 2–3 «... խնդրում ենք Ձեզ ընդունել սույնը հանձնող Ա. Ի. Նիչիպերենկոյին... »։

Անդրեյ Իվանովիչ Նիչիպորենկո (1837 —1863) - կոլեգիական ռեգիստրատոր, «Զեմլյա ի վոլյա» գաղտնի կազմակերպության անդամ, «Կոլոկոլի» աշխատակից եւ պրոպագանդիստ։ Պոլտավյան նահանգի բնակիչ։ Պետերբուրգի առեւտրական ուսումնարանը ավարտելուց հետո (1857) անցել է պետական ծառայության եւ մտերմացել մայրաքաղաքի առաջավոր մտավորականության հետ։ Ծանոթ էր Ն. Սերնո-Սոլովյովիչի եւ ազատագրական շարժման մյուս գործիչների հետ։ Դեռեւս մինչեւ արտասահման մեկնելը մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում «Կոլոկոլի» նկատմամբ եւ կապ պահպանում Լոնդոնում գտնվող Վ. Կելսիեւի եւ Ն. Վլադիմիրովի հետ (նրանց հետ միասին սովորել էր առեւտրական ուսումնարանում), նրանց միջոցով ստանում էր «Կոլոկոլի» համարները եւ տալիս կարդալու իր ընկերներին՝ Ն. Կուրոչկինին (որը 1866 թ. մեղադրվեց «Կարակոզովի գործով»), Ն. Ալբերտինիին, Վ. Գայեւսկուն (որը, ինչպես եւ Ն. Վլադիմիրովը, մեղադրվեց «32-ի գործով»)։ Լոնդոն մեկնելուց առաջ (1862 թ. գարնանը) Նիչիպորենկոն Ն. Սերնո-Սոլովյովիչի հատուկ հանձնարարությամբ այցելեց Վ. Կելսիեւին, որն  զրաղվում էր լոնդոնյան հրատարակությունները Գերմանիայի վրայով Ռուսաստան ուղարկելով։ 1863 թ. մայիսի սկզբներին Լոնդոն հասնելով, Նիչիպորենկոն ծանոթանում է Գերցենի, Օգարյովի, Բակունինի եւ երիտասարդ Գերցենի հետ, լինում Գերցենի տանը։ 1882 թ. մայիսի 11-ին Նիչիպարենկոն հրավիրվում է ճաշի Գերցենի, Օգարյովի, Բակունինի հետ (Գերցեն, Տարեգրություն, գ. 3, էջ 302 —306), որտեղ նրան են հանձնվում լոնդոնյան կենտրոնի կարեւոր գաղտնի փաստաթղթեր

1862 թ. մայիսի երկրորդ կեսին Փարիզ հասնելով, Նիչիպորենկոն Տուրգենեւի տանը Նալբանդյանին է հանձնում Բակունինի այցետոմսը, որտեղ Նիչիպորենկոն հանձնարարվում էր որպես իրենց վստահելի բարեկամ։ Միաժամանակ Նիչիպորենկոն Տուրգենեւին հանձնում է Գերցենի նամակը՝ Պետերբուրգում Ն. Սերնո-Սոլովյովիչին հանձնելու համար, եւ «Կոլոկոլի» կոչի տասն օրինակ, որտեղ խոսվում էր ռուս վտարանդիների եւ հեղափոխական պրոպագանդի համար «ընդհանուր ֆոնդին» արվող նվիրատվությունների մասին։ Հարցաքննությունների ժամանակ Նիչիպորենկոն իր ցուցմունքներում ասում է, որ այդ բոլոր թղթերը նա Տուրգենեւին է հանձնել Նալբանդյանի ներկայությամբ։ 

Հետագա իրադարձությունները Նիչիպորենկոյի համար ողբերգական ընթացք ունեցան: Նա դարձավ Բակունինի անզգուշության զոհը։ Դեռեւս Լոնդոնոմ ծանոթանալով Նիչիպորենկոյի հետագա երթուղուն (Փարիզ-Իտալիա-0դեսսա), Բակունինը նրան էր տվել մի շարք գաղտնի փաստաթղթեր՝ հիշյալ այցետոմսը Նալբանդյանին հանձնելու համար. 1862 թ. մայիսի 10-ի իր նամակը Գարիբալդիին, Ա. Սաֆֆի երկու նամակները՝ ուղղված Գարիբալդիին եւ նրա քարտուղարին, որոնց մեջ Նիչիպորենկոն հանձնարարվում էր Գերցենի եւ Օգարյովի անունից, եւ «Կոլոկոլի» կոչի բազմաթիվ օրինակներ: Ավստրիայի կայարաններից մեկում կատարված խուզարկության ժամանակ Նիչիպորենկոն, վախենալով բացահայտումից, այդ բոլոր փաստաթղթերը գցում է նստարանի տակ, սակայն դրանք, այնուամենայնիվ, հայտնաբերվում են ավստրիական ոստիկանության կողմից եւ հւղարկվում Պետերբուրգ, III բաժանմունքին։ Արտասահմանից վերադառնաուց հետո, 1862 թ. հուլիսի 28-ին Նիչիպորենկոն արգելափակվում է Պետրոպավլովյան բերդում (Լեմկե, էջ 84—92, 108-112, 141, 183): Հարցաքննությունների ընթացքում Նիչիպորենկոն, ինչպես նաեւ մարկիզ դե Տրավերսեն (անկեղծ խոստովանությամբ մատնեցին բոլորին, այդ թվում եւ Նալբանդյանին։ 1863 թ. փետրվարի 12 (հունվարի 31)-ին Գերցենին գրած նամակում Տուրգենեւը հայտնում էր. «Նիչիպորենկոն բոլորին եւ ամեն բան մատնում է... » (Տուրգենեւ, հ. V, էջ 94–95)։ Եվ, չնայած հետագայում Նիչիպորենկոն, չցանկանալով «իր համեմատական ազատությունը գնել մյուսների ապագայի գնով» . Լեմկե), լրիվ հրաժարվեց իր ցուցմունքներից, բայց արդեն ուշ էր, քննչական հանձնաժողովն արդեն օգտագործել էր դրանք։ Չդիմանալով հոգեկան այս ցնցումներին, Նիչիպորենկոն մեռավ բերդում 1863 թ. նոյեմբերին, մինչեւ իր նկատմամբ դատավճռի կայացումը

Նիչիպորենկոյի վերաբերյալ Նալբանդյանը հարցաքննությունների ընթացքում բռնել էր հերքման «փորձված ճանապարհը։ Իբր թե նա Տուրգենեւի մոտ իրեն է հանձնել Բակոնինի այցետոմսը, սակայն ոչինչ չի ասել, որովհետեւ ինքը՝ Նալբանդյանը, «անմիջապես մի տեղ պիտի գնար, եւ դրանից հետո նա չի հանդիպել Նիչիպորենկոյին «ո՛չ արտասահմանում, ո՛չ էլ Ռուսաստանում»: Նիչիպորենկոն հետագայում նույնպես ցուցմունք էր տվել, որ հանձնել է Նալբանդյանին Բակունինի այցետոմսը եւ «ոչ մի խոսք չի ասել նրան», այդպես լուռ հանդիպել են եւ լուռ բաժանվել... 

Մինչդեռ ակնհայտ է, որ Նալբանդյանին եւ Նիչիպորենկոյին հետաքրքրում էին բազմաթիվ ընդհանուր հարցեր։ Նիչիպորենկոն ազգությամբ ուկրաինացի էր, իսկ Նալբանդյանը հայ եւ, պետք է ենթադրել, որ ցարիզմի կողմից ճնշված այս երկու ժողովուրդների զավակները խոսելու շատ բան կունենային իրար հետ։

Էջ 61 տ. 13-16 «... նամակը... հասցեագրված... Պիմեն Պետրովիչ Լյալինին՝ «Բակունինի» հոդվածի մի տպագիր օրինակով` «Ռուս, լեհ եւ սլավոնական բոլոր բարեկամներին» վերնագրով»։ -

Պիմեն Պետրովիչ Լյալին (1790—)։ Գյուղացիական գործի խարկովյան նահանգային կոմիտեի նախկին անդամ։ Բակունինի հետ ծանոթ է եղել Տոմսկում 1856 թվականից։ Բակունինի՝ 1862 թ. փետրվարի 27-ին գրած նամակը ուղղված Լյալինին, Լոնդոնից բերել էր նրանց ընդհանուր բարեկամ մարկիզ Ն. Ա. դե Տրավերսեն։ Վերջինս 1862 թ. հունիսին այդ ծրարը հանձնել էր Նալբանդյանին, որը եւ պիտի այն հանձներ Լյալինին Խարկովի կայարանում։ Օգոստոսի 11 (23)-ին Լյալինը ձերբակալվել էր Խարկովի նահանգի Իվանովկա գյուղում եւ արգելափակվել Պետրոպավլովյան բերդում: Խուզարկության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել էին «Կոլոկոլի» համարներ եւ մի ոմն Խրուշչեւովայի նամակ, որտեղ նա իր համակրանքն էր հայտնում «Կոլոկոլի» նկատմամբ։ Այդ արդեն ապացույց էր լոնդոնյան հրատարակությունների պրոպագանդով զբաղվելու մեղադրանքի համար։ Սակայն հարցաքննությունների ժամանակ նա լիովին հրաժարվեց իր հին բարեկամ Բակունինից, իսկ Գերցենի գործունեությունը որակեց «վնասակար»: Նկատի ունենալով նրա «անկեղծ» խոստովանությունը, Լյալինին 1864 թ. մայիսին երաշխավորությամբ ազատեցին բանտից (Լեմկե, էջ 84, 92–93, 106—107, 133—135)։ 

Ստանալով մարկիզ դե Տրավերսեից Լյալինի անունով Բակունինի տված ծրարը եւ «Կոլոկոլի» համարը նրա հոդվածով, Նալբանդյանը զգուշությունից ելնելով այդ ամենր չհանձնեց անծանոթ մի պաշտոնյայի Խարկովի կայարանում, իսկ հարցաքննությունների ժամանակ հայտարարեց. «ես դրանք ոչ ոքի ցույց չտվի եւ տուն գալով ուզում էի ոչնչացնել, բայց ժամանակ չունեցա, որովհետեւ շուտով ձերբակալվեցի»։ Սակայն արդեն այն փաստը, որ նրա մոտ հայտնաբերվել էր Ռուսաստանում արգելված «Կոլոկոլի» համարը, լուրջ հանցանշան էր բանտարկյալի համար

Էջ 63 տ. 5—7 «Ովքե՞ր են այս գրության մեջ հիշվող Լիդովը. Կետչերը, Պանը է Չեռնեցկին... ) - Այս անունները հիշատակվում են Բակունինի՝ 1862 թ. մայիսի 6-ի գրած նամակի «Հրահանգում»։

Լիդով անհայտ:

Կետչեր Նիկոլայ Խրիստոֆորովիչ (1809–1866) բժիշկ, բանաստեղծ, թարգմանիչ։ Նախկինում պատկանել է Բելինսկու, Գրանովսկու, Տուրգենեւի, Բակունինի շրջանին, 30 40-ական թթ. եղել է Գերցենի եւ Օգարյովի մոսկովյան խմբակի անդամ։ 60-ական թվականներին Կետչերը եւ հիշյալ խմբակի մի քանի անդամներ անցել են Մ. Կատկովի եւ Բ. Չիչերինի ղեկավարած ռեակցիայի լագերը: 1862 թ. Գերցենի, Օգարյովի եւ Կետչերի միջեւ եղած տարաձայնություններն ավելի սուր բնույթ ստացան, եւ Նալբանդյանը ականատես եղավ հին ընկերների միջեւ տեղի ունեցած ընդհարմանը: Այն նամակում, որ Նալբանդյանը բերել էր Լոնդոնից Տուրգենեւի համար, Գերցենը վրդովմունքով էր խոսում Կետչերի մասին, իսկ հետեւյալ, ապրիլի 21-ի նամակում արդեն նշավակվում է եւ՛ Կետչերի, եւ՛ Չիչերինի գործունեությունը («Կոլոկոլ», Ν° 130, 1862, 28. IV)։ Կատկովը իր հոդվածում («Ռուսսկի վեստնիկ», 1862, 2) հարձակումներ էր գործում ռուսական իրականության վրա, հայտարարելով, որ Ռուսաստանում ընդհանրապես չկան «կուսակցություններ, գոյություն չունեն հասարակական շահերի հաստատուն ուղղություններ։ Գերցենը իր պատասխան հոդվածում հերքում էր այդ կարծիքը՝ հենվելով Ստանկեւիչի, Բելինսկու, Միխայլովի, Օբրուչեւի եւ մյուսների գործունեության վրա։ Այդ բանակռվի բովանդակությունը լավ ծանոթ էր Նալբանդյանին, որը կարելի է մակաբերել Ն. Ալբերտինիի՝ Ս. Գրոմեկային գրած 1862 թ. ապրիլի 16-ի նամակից։ Այդ նամակը Նալբանդյանը Լոնդոնից բերել էր դե Տրավերսեին հանձնելու նպատակով։ Նամակում Ալբերտինին  հաղորդում էր. «Գրում եմ Ձեզ, սիրելի Ստեպան Ստեպանովիչ, իմ լոնդոնյան լավ բարեկամ Նալբանդովի միջոցով: Օգտվելով այս առիթից, ուզում եմ շատ բան ասել, որը չեմ կարող այլ դեպքում ասել: Եթե մի ինչ-որ բան չեմ ասի, ժամանակի սղության պատճառով, ապա մնացյալը կասի Ձեզ Նալբանդովը, մի մարդ, որը լիովին վայելում է լոնդոնյան ռուսների վստահությունը»։ Ալբերտինիի նամակում շոշափված հարցերը պատկերացում են տալիս, թե ինչ պիտի ավելացներ Նալբանդյանը Գրոմեկայի եւ դե Տրավերսեի հետ անձնական հանդիպման ժամանակ։ Նամակում հիմնականում խոսվում էր դեմոկրատների եւ լիբերալների միջեւ եղած հակասությունների մասին: Ուղիղ մեկ տարի անց, 1863 թ. ապրիլի 16-ին Պետրոպավլովյան բերդում տեղի ունեցած հարցաքննության ժամանակ բացատրելով իր նամակի բովանդակությունը, Ալբերտինին ասել է. «Նալբանդովը, որն ինձ անձամբ տեսել էր եւ խոսել այդ հարցերի մասին, որոնց մասին խոսվում է նամակում, կկարողանար, իմ կարծիքով, ավելի ճիշտ բացատրել այդ ամենը պ. Գրոմեկային, քան գրավոր կերպով... »։

Այսպիսով, մենք կարող ենք հաստատապես պնդել, որ Նալբանդյանը ոչ միայն ծանոթ էր այն ժամանակի սուր քաղաքական պայքարին, այլեւ գիտեր (դատելով Ալբերտինիի նամակից) հեղափոխական դեմոկրատների դիրքորոշումը: Այդ իսկ պատճառով նա պիտի բանավոր «ավելացներ» այն ամենը, ինչ հնարավոր չէր շարադրել նամակի մեջ։ Ամենայն հավանականությամբ նույն նպատակն էր հետապնդում նաեւ Նալբանդյանին տրված «Հավելվածի» մեջ Կետչերի անվան հիշատակումը։ Պետք է ենթադրել, որ Նալբանդյանին հանձնարարված էր Ռուսաստան վերադառնալուց հետո մանրամասնորեն տեղեկանալ Կետչերի եւ «Մոսկովյան խմբակի» մյուս նախկին անդամների գործունեության մասին եւ հասցնել լոնդոնյան կենտրոն: Այդ է ապացուցում Նալբանդյանի պատասխանը հարցաքննության ժամանակ։ Հայտարարելով, որ Կետչերին եւ մյուսներին նա «չի ճանաչում եւ երբեք անձամբ չի տեսել, Նալբանդյանը ավելացնում է. «Իսկ ինչ վերաբերում է Բակունինի կողմից վերոհիշյալ ցուցակը կազմելու նպատակին, ապա հավանական նպատակն այն է եղել, որ ես նրան տեղեկություններ հաղորդեի Ռուսաստանից, բայց ես ոչինչ չեմ հաղորդել նրան այդ ցուցակով եւ, ինչպես արդեն ասացի այնտեղ հիշատակված անձերից ոչ ոքի չեմ ճանաչում» (ընդգծված է քննիչ հանձնաժողովի կողմից - խմբ. )

Ն. Կետչերի անվան հետ Նալբանդյանի կենսագրության մեջ առնչվում է նաեւ Գերցեն-0գարյով խմբակի մեկ ուրիշ անդամի՝ բանաստեղծ եւ թարգմանիչ Ն. Մ. Սատինի անունը (1814-1872)։ Սատինի կինը Գերցենի կնոջ՝ Ն. Ա. Տուչկովա-0գարյովայի հարազատ քույրն էր։ Պարզվում է, որ Նալբանդյանի համալսարանական ընկերը՝ Ստանիսլավը, Ն. Մ. Սատինի եղբորորդին էր եւ ծանոթ էր Գերցենի եւ Օգարյովի հետ, մի փաստ, որ առաջ հաշվի չի առնվել նալբանդյանագետների կողմից։ Տվյալներ կան, որ Նալբանդյանը Ստանիսլավ Սատինի հետ հանդիպումներ է ոմեցել ոչ միայն Փարիզում, այլեւ Լոնդոնում։ 

Փարիզում Նալբանդյանը եղել է 1859 թ. ապրիլի կեսերից մինչեւ մայիսի սկիզբը, դրանից հետո մեկնել է Լոնդոն, որտեղից մայիսի 10(29)-ին Ստանիսլավ Սատինին գրել է մեզ չհասած մի նամակ։ Լոնդոնում Նալբանդյանը մնացել է մինչեւ հունիսի 6-ը (Տարեգրություն, էջ 118—122)։ Այդ օրերին Գերցենին այցելել է Ն. Մ. Սաստինի եղբորորդին՝ Ստանիսլավը (Գերցեն, Տարեգրություն, գ. 3, էջ 46)։ Հունիսի սկզբներին Գերցենի դուստրը՝ Նատալյան նամակով հայտնում է եղբորը՝ Ալեքսանդրին, որ Գերցենին այցելել են «շատ ռուսներ... » եւ ավելացնում. «Այցելել է եւ Ստանիսլավը, Սատինի եղբորորդին, որը կարող է պատահել այցելի եւ քեզ, նա շատ հաճելի տղա է» (Գերցեն, 6. XXX, 825–826)։ Ուրեմն, Նալբանդյանը եւ Սատինը հանդիպել են նաեւ Լոնդոնում, որի վերաբերյալ, ամենայն հավանականությամբ, պայմանավորվել էին Փարիզում: Անհավանական չէ, որ հենց Սատինն է ծանոթացրել Նալբանդյանին Գերցենի եւ Օգարյովի հետ։ Այս նոր տվյալների շնորհիվ (այն, որ Ստանիսլավ Սատինը Ն. Մ. Սատինի եղբորորդին է եւ, որ նա 1859 թ. հունիսի սկզբներին Նալբանդյանի հետ միաժամանակ գտնվել է Լոնդոնոմ) հավաստի է դառնում դեռեւս 1935 թ. Աշոտ Հովհաննիսյանի մի ենթադրությունը:

Իր հիշողություններում Ն. Ա. Տուչկովա-0գարյովան պատմելով 1862 թ. Նալբանդյանի այցելության մասին, նշում է, որ իրենց տանը «Նալբանդյանի մասին լսել էին նաեւ դրանից առաջ նրա ընկեր Ս-ից» (Տուչկովա–Օգարյովա, էջ 189—190)։ Այդ Ս-ի անձնավորության վերաբերյալ Աշ. Հովհաննիսյանի հայտնած ենթադրություններից մեկը հենց վերաբերում էր Ստանիսլավ Սատինին: Սակայն դրա հետ մեկտեղ նա կասկածի տակ էր առնում իր վարկածը, գրելով, որ դեռեւս չկան հավաստի փաստեր հաստատելու, որ «այդ Ստանիսլավի... միջոցով «պրոպագանդիստները» կարող էին լսած լինել Նալբանդյանի մասին» (Աշ. Հովհաննիսյան, Նալբանդյանը եւ նրա ժամանակը, գ. 1, էջ 460)։ 

Ներկայումս մենք ունենք նման փաստեր եւ կարող ենք պնդել, որ U-ն ենց Ստնիսլավ Սատինն էր, Նալբանդյանի համալսարանական ընկերը եւ Ն. Մ. Սատինի եղբորորդին

Պան Մ. Լեմկեն սխալմամբ կարծում էր, որ այս անվան տակ թաքնված է Չեռնեցկին (Լեմկե, էջ 75, 82)։ Նա ուշադրություն չի դարձրել, որ Բակունինի գաղտնագրում Pan-ից անմիջապես հետո գալիս է «Czenceki», որը քննիչները կարդացել էին որպես Չեռնեցկի (Czerniecki) եւ այդ պատճառով էլ հարցրել էին. «Ո՞վքեր են այս գրության մեջ հիշվող... Պանը եւ Չեռնեցկին... »

Բացի դրանից, իր ցուցմունքներում Նալբանդյանը ասել էր, որ Պան բառի տակ «Բակունինը, երեւի... նկատի ունի Տխորժեւսկուն»։ Բակունինի՝ 1862 թ. հունիսի 6(18 մայիսի) նամակից նույնպես երեւում է, որ նա իսկապես նկատի ունի Ստանիսլավ Տխորժեւսկուն: Բակունինը հայտնում է Նալբանդյանին, որ նրա բրոշյուրը (նկատի ունի «Երկրագործությունը» խմբ. ) ուղարկում է եւ ավելացնում. «Եթե Պանն այն ստացել է եւ տա ինձ այսօր»։ Մի քանի տող հետո, գրելով այն մասին, թե ինչպես են ուրախացել բոլորը ստանալով նրա լուսանկարները, Բակունինն ավելացնում է. «էլ չեմ խոսում Պանի մասին նա հիմա շատ է զբաղված առետրով» (Սույն հրատարակ., հ. V, էջ 366): Ստանիսլավ Տխորժեւսկին, որը գրախանութ ուներ Լոնդոնում, զբաղված էր լոնդոնյան հրատարակությունների եւ Ռուսաստան ուղարկվելիք այլ գրքերի վաճառքով (ներկա դեպքում՝ Նալբանդյանի բրոշյուրի)։ Նալբանդյանը իր ցուցմունքներում ասել է, որ Տխորժեւսկին «գրավաճառ էր, իսկ Չեռնեցկին «ռուսական տպարան ունի Լոնդոնոմ»։ Դատելով փաստերից, Նալբանդյանն ավելի սերտ հարաբերություններ ուներ Տխորժեւսկու հետ, քան Չեռնեցկու. Տխորժեւսկու հետ նա պահպանում էր նամակագրական կապ, նրան էլ վստահել էր «Երկրագործության» առաքումը Ռուսաստան գաղտնի ճանապարհով: Այդ են վկայում նաեւ Բակունինի նամակում եղած արտահայտությունները. -- «իսկ Pan-ը առանց Ձեզ տխրում է, թեեւ առողջությամբ փթթում է» (Սույն հրատարակ., հ. V, էջ 345)։

Լյուդվիգ Չեռնեցկի (1828—1872) - լեհ վտարանդի, Գերցենի ամենամոտ աշխա տակիցներից մեկը, ղեկավարում էր Լոնդոնի եւ Ժնեւի ռուսական ազատ տպարանները։ Մասնակցել է 1862 թ. հուլիսի 6 (24)-ին Գերցենի տանը կազմակերպված ճաշկերույթին, որի մասին III բաժանմունքի գործակալի միջոցով հայտնվել է Պետերբուրգ եւ պատճառ հանդիսացել լոնդոնյան կենտրոնի ջախջախմանը (Գերցեն, Տարեգրություն, գ. 3, էջ 335)։

Նալբանդյանը լավ էր հասկանում, որ անհրաժեշտ է հերքել իր ունեցած կապերը Ջեռնեցկու եւ Տխորժեւսկու հետ, քանի որ նրանք զբաղվում էին Ռուսաստանում արգելված գրականության տպագրությամբ եւ տարածումով, ուստի եւ իր պատասխանները կառուցել էր այդ ոգով։ Քանի որ Չեռնեցկու մասին ոչ մի հիշատակություն չկար Նալբանդյանի գործում, եւ նրա անունը միայն հիշատակվում էր Բակունինի գաղտնագրում, ապա Նալբանդյանը վճռականորեն հայտարարել էր, որ «Չեռնեցկուն միայն ազգանունով է ճանաչում եւ կյանքում նրա հետ ոչ մի հարաբերություն չի ունեցել», թեեւ, իհարկե, Նալբանդյանը մի անգամ չէ, որ հանդիպել էր հրատարակչական գործերով Գերցենի մոտ հաճախակի լինող Չեռնեցկուն

Էջ 63 տ. 32–34 «Ինչ վերաբերում է գեներալ–նահանգապետ Կորսակովին nւղղած նամակին, ... ապա ես այդ նամակը չեմ ստացել... »։

Մ. Ս. Կորսակով -1861 թ. Արեւելյան Սիբիրի գեներալ-նահանգապետ, Բակունինի եղբոր՝ Պավելի կնոջ հարազատ եղբայրը՝ 1862 թ. մայիսի 6-ին Նալբանդյանին գրած Բակունինի նամակում հանձնարարություն կար Բակունինի նամակը Մ. Կորսակովին ուղարկելու վերաբերյալ, բայց, դատելով Նալբանդյանի պատասխանից, պետք է ենթադրել, որ նա իսկապես այդ նամակը չի ստացել: Ամենայն հավանականությամբ, այդ նամակում Բակունինը խնդրում էր Կորսակովին աջակցել իր կնոջը Իրկուտսկից Լոնդոն փոխադրելու գործում։ 

էջ 64 տ. 17-18 «ի՞նչ է հայտնի Ձեզ Գերցենի եւ նրա ընկերների հետ նամակի մեջ հիշված Մարցիանովի եւ Ալբերտինիի ունեցած հարաբերությունների մասին, եւ ինչպե՞ս են եղել ձեր սեփական հարաբերությունները այդ երկու անձանց... հետ... »: —1862 թ. ապրիլի 24 (մայիսի 6) նամակում Բակունինը հայտնում է Նալբանդյանին, որ ճաշի են հրավիրված եղել Գերցենի եւ Օգարյովի մոտ Մարցիանովի եւ Ալբերտինիի հետ միասին

Մարցիանով - Գ. Ա. Մարտյանով։ 

Նիկոլայ Վիկենտեւիչ Ալբերտինի (1826—1890) - հրապարակախոս, 1851 թ. ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, 60-ական թվականներից աշխատակցել է «Օտեչեստվեննիե զապիսկի», «Գոլոս» եւ այլ ամսագրերի։ 1861 թ. հոկտեմբերին Ալբերտինիի տանը կատարված խուզարկության ժամանակ այնտեղ հայտնաբերել են «Կոլոկոլի» համարներ։ 1862 թ. փետրվարին Ալբերտինին մեկնել է արտասահման եւ մեկ ամիս անց հանդիպել Գերցենի հետ (որին ծանոթ էր դեռեւս 40-ական թվականներից) եւ դարձել «Կոլոկոլի» աշխատակիցներից մեկը։ Լոնդոնում անցկացրած հինգ ամիսների ընթացքում նա հաճախակի հանդիպումներ է ունեցել Գերցենի հետ որի մասին գործակալների կողմից, բազմիցս հայտնվել է III բաժանմունք։ 1863 թ. փետրվարի 22 (մարտի 6)-ին Ռուսաստան վերադառնալիս սահմանի վրա նրան խուզարկում են, ձերբակալում եւ արգելափակում Պետրոպավլովյան բերդում «32 գործի» կապակցությամբ։ 1863 թ. ապրիլի 16-ի հարցաքննության ժամանակ Ալբերտինին հերքում է «վտարանդիների հետ իր ունեցած սերտ հարաբերությունները», հավատացնում իր նվիրվածությունը ցարին, որի հետեւանքով եւ ազատվում է բանտից (Լեմկե, էջ 176, 179, Գերցեն, Տարեգրություն, գ. 3, էջ 255, 291, 335, 460)

Նալբանդյանը Ալբերտինիի հետ ծանոթացել է Գերցենի մոտ 1862 թ. մարտ-ապրիլ ամիսներին։ Իր ցուցմունքների ժամանակ Ալբերտինին հայտնել է, որ «Նալբանդովը վայելում էր լոնդոնյան ռուսների հարգանքը»։ Լոնդոնից մեկնելով՝ Նալբանդյանը իր հետ վերցրել էր Ալբերտինիի նամակը Ս. Գրոմիկոյին, որտեղ նա նամակի հեղինակի կողմից երաշխավորված էր որպես նրա «լոնդոնյան լավ ծանոթ»: Ե՛վ այդ նամակի բովանդակությունը, եւ՛ 1862 թ. մայիսի 11-ին Օգարյովի՝ Ալբերտինիին գրած նամակը ապացուցում են, որ Ալբերտինին այդ շրջանում մոտ էր կանգնած ռուս հեղափոխական դեմոկրատներին: Չնայած անհերքելի փաստերին, Նալբանդյանը, հարազատ մնալով իր սկզբունքին, հարցաքննության ժամանակ հայտարարել էր, որ «ոչ մի հարաբերություն չի ունեցել Ալբերտինիի հետ եւ նրա հետ ոչ մի բանի մասին չի խոսել»

Էջ 64 տ. 21 «... Ո՞վ է Սինգլը, որի մասին Բակունինը հաղորդում է Ձեզ... »։ 1862 թ. ապրիլի 24-ի նամակում Բակունինը հայտնել է Նալբանդյանին. «Սինգլի մասին ոչինչ չգիտեմ, ես նրան վաղուց է չեմ տեսել... » (Սույն հրատարակ., հ. V, էջ 345)։ 

Սինգլ - անհայտ։ Ինքը՝ Նալբանդյանը, այդ անվան վերաբերյալ ասել է. «Սինգլին ես չեմ մտաբերում բոլորովին, մի գուցե Լոնդոնում որեւէ մեկին կատակով անվանել են այդ անունով, սակայն ես նրան չեմ հիշում»։ Դատելով այս պատասխանից Նալբանդյանը ճանաչել է նրան, բայց չի ցանկացել ասել այդ մասին: «Սինգլը» թվարկված չէ Նալբանդյանին հայտնի մարդկանց՝ Գերցեն, Օգարյով, երիտասարդ Գերցեն, Տխորժեւսկի, Մարտյանով, Ալբերտինի շարքում։ 

Էջ 67 տ. 9 –12 «Փարիզում... որպես հայ ծանոթացա... մեր վարդապետների` Սարգրսի, Ամբրոսիոսի եւ Կարապետի հետ, ինչպես եւ Քյաթիպ, Ռաֆայելյան, Փեշտիմալճյան եւ Նուրիջան դոկտորների հետ... »: - Հիշյալ անձնավորությունների հետ Նալբանդյանը ծանոթացել է իր արտասահմանյան ուղեւորությունների ժամանակ (1859, 1861-62):

Սարգիս Թեոդորյան (1783—1877) եկեղեցական հասարակական գործիչ, վարդապետ, բանասեր, մանկավարժ: Կրթությունն ստացել է Վենետիկի Մխիթարյանների ս. Ղազար վանքում։ Նրա ջանքերի շնորհիվ ստացվել են հնդկահայ մեծահարուստ վաճառականներ Ռաֆայել Ղարամյանի եւ Սամվել Մուրադյանի՝ Մխիթարյաններին կտակած գումարները։ 1836 թ. նա նշանակվում է Վենետիկի Ռաֆայելյան վարժարանի, իսկ 1838 թ. ՝ նաեւ Մուրադյան վարժարանի տեսուչ: 1846 թ. Թեոդորյանը Մուրադյան վարժարանի հետ տեղափոխվում է Փարիզ: 1855 թ. Կ. Պոլսի հայ կաթոլիկների դեմ մղած պայքարի հետեւանքով նա վտարվում է Մուրադյան վարժարանից: Նույն տարում նա Գաբրիել Այվազովսկու եւ Ամբրոսիոս Գալֆայանի հետ միասին Փարիզում հիմնադրում է Հայկազյան վարժարանը։ Ս. Թեոդորյանի գործուն մասնակցությամբ 1855 թ. սկսած Փարիզում սկսում է հրատարակվել «Մասյաց Աղավնի» հանդեսը՝ Գ. Այվազովսկու խմբագրությամբ։ Ս. Թեոդորյանի գրչին են պատկանում մի շարք աշխատություններ, որոնց թվում՝ «Պատմություն Մուրադյան վարժարանի» (1857–66), (Թեոդորյանի մասին մանրամասն տե՛ս սույն հրատարակ., հ. III, էջ 386—400, հ. IV, էջ 428–430)։

Մ. Նալբանդյանը Ս. Թեոդորյանի հետ ծանոթացել է Փարիզում 1859 թ., երբ այցելել էր Ազգային վարժարանը։ Այդ մասին նա գրել է «Հիշատակարանում» (Սույն  հրատարակութ., հ. III, էջ 151–152)։ Հետագայում Նալբանդյանը այդ վարժարանի պատմությունն օգտագործել էր «Երկու տող» բրոշյուրում իր գաղափարական թշնամիների դեմ պայքարելու ժամանակ, երբ խոսում էր իր բարերար Թեոդորյանի դեմ Գաբրիել Այվազովսկու գաղտնի խարդավանքների մասին: Այդ բրոշյուրում նա Այվազովսկուն Համարում է III բաժանմունքի գործակալ, որը ներքին գործերի մինիստրին գրած իր լրտեսագրերի մեջ պահանջում էր դադարեցնել «Հյուսիսափայլ» «վնասակար օրագիրը», իսկ նրա հրատարակիչներին «ձգել սաստիկ պատժի տակ» նրանց համար հայրական հոգողությամբ» ցույց տալով «տեղի բնակչության Ներչինսկ կամ Կրասնոյարսկ», նրանց «ջերմությունը մի փոքր բարեխառնելու համար Սիբիրի սառնամանիքը» (Սույն Հրատարակ., հ. IV, էջ 26)

Ամբրոսիոս Գալֆայան (1826-1906) - եկեղեցական գործիչ, վարդապետ, բառարանագիր, մանկավարժ, պատմաբան, կրթությունը ստացել է Վենետիկի Ս. Ղազար վանքում։ Ս. Թեոդորյանի եւ Գ. Այվազովսկու հետ հիմնել է Փարիզի Հայկազյան Վարժարանը, որի տեսուչը եղել է ինքը։ 1855–58 թթ. Գ. Այվազովսկու հետ խմբագրել է «Մասյաց Աղավնի» ամսագիրը։ Ամբրոսիոս Գալֆայանի կրտսեր եղբայրն է բանաստեղծ, դրամատուրգ եւ թարգմանիչ Խորեն Գալֆայանը։ 

Նալբանդյանը Գալֆայան եղբայրների հետ ծանոթացել է 1859 թ. Փարիզի Հայկազյան վարժարան այցելության ժամանակ. «Արժանապատիվ Ամբրոսիոս եւ Խորեն Գալֆայան վարդապետքը, - գրում է նա «Հիշատակարանում», աշխատում են յուրյանց կարողության չափ դպրոցի վերա, ինքյանք մանավանդ ենթարկվելով նեղությունների եւ ծանր պատասխանատվությունների.. » (Սույն հրատարակ., Հ. III, էջ 152)։ 

Կարապետ Շահնազարյան (1814—1865) - մշակութային եւ եկեղեցական գործիչ, վարդապետ, բանասեր եւ հրատարակիչ։ Սովորել է Լազարյան ճեմարանում, 1846 թ. փոխադրվել է Թիֆլիս եւ երեք տարի անց նշանակվել Ներսիսյան դպրոցի վերատեսուչ:

Հետապնդումների ենթարկվելով կաթողիկոս Ներսես Աշտարակեցուց, նա 1850 թ. փախչում է Կոստանդնուպոլիս, որտեղ սկսում է զբաղվել ազգասիրական քարոզներով: Սակայն 1855 թ. ստիպված է լինում փոխադրվել Փարիզ, որտեղ շուտով հիմնում է տպարան եւ սկսում տպագրել «Շար հայ պատմագրաց» մատենաշարը եւ այլ գրքեր։ 1863 թ. նա փոխադրվում է Անգլիա, նշանակվում Մանչեստրի հայության առաջնորդ եւ նախաձեռնում «Երկրագունդ» հանդեսի հրատարակությունը, սակայն շուտով փոխադրվում է Եգիպտոս, այնուհետեւ Կոստանդնուպոլիս, որտեղ եւ վախճանվում է (Սույն հրատարակութ., հ. III. էջ 407 –408)։ 

Նալբանդյանը Կ. Շահնազարյանի հետ ծանոթացել է 1859 թ. Փարիզում, «Հիշատակարանի» փարիզյան ակնարկներում, խոսելով «Շար հայ պատմագրացի» մասին, նա գրել է. «Որպես հնության հիշատակարան պատվելի է մեզ այս հրատարակությունը եւ այն ազգային դպրությամբ պարապողների համար. թող արգո տպագրողը հաճի ընդունել մեր շնորհակալությունը» (Սույն հրատարակոթ., հ. III, էջ 164)։ 1862 թ. Կ. Շահնազարյանի տպարանում տպագրվեց Մ. Նալբանդյանի քաղաքական գլխավոր երկը՝ «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհը», որը հեղինակի լոնդոնյան բարեկամների միջոցով գաղտնի ուղարկվում էր Ռուսաստան: Երբ հարցաքննության ժամանակ Նալբանդյանը իր փարիզյան ծանոթների թվում հիշատակել էր «վարդապետ Կարապետին», քննիչները չէին հասկացել, որ հենց նրա տպարանում է լույս աշխարհ եկել բանտարկյալի «վրդովեցուցիչ գաղափարներ» պարունակող գիրքը։ Պետրոպավլովյան բերդից ազատվելուց հետո, 1865 թ. Նալբանդյանը գրախոսական է գրում «Հաւաքումն պատմութեան Վարդանայ վարդապետի» (Վենետիկ, 1862) գրքի մասին, որտեղ անդրադառնալով Կ. Շահնազարյանի «Դաշանց թղթոյ քննութիւն ու հերքումը» (Փարիզ, 1862) աշխատությանը, իր հարգանաց հավաստիքն է հայտնում հեղինակին եւ հիշում, թե ինչպես Հ. Չամուռճյանը եւ ընկ. «քիչ էր մնացել, որ Միջնադարյանք Ոսփորոնում խեղդեին խեղճ վարդապետին» (Սույն հրատարակ., հ. IV, էջ 393)։ 

Միքայել Ռաֆայելյան Նալբանդյանի պոլսահայ բարեկամներից։ 1862 թ. ավարտել է Փարիզի Համալսարանի բժշկական ֆակուլտետը եւ վերադարձել հայրենիք՝ գործադրելու իր «տաղանդը ու ճարտարությունը» («Փարիզ», 1862, Ν° 71): Ինչպես ենթադրում է Աշ. Հովհաննիսյանը, Նալբանդյանը նրա հետ ծանոթացել է 1859 թ. Փարիզում, թուրքահայ մյուս ուսանողների հետ միաժամանակ։ Կոստանդնուպոլիս վերադառնալուց հետո Ռաֆայելյանը մտերմացել է Սվաճյան–Թագվորյան խմբակցության հետ (Անտիպ երկեր, էջ 760, Աշ. Հովհաննիսյան, Նալբանդյանը եւ նրա ժամանակը, գ. 1, էջ 396, 567)։ 

Տիգրան Փեշտմալճյան (1837-1894) - բժիշկ, հասարակական գործիչ, 50-ական թթ. ավագտել է Փարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետը: Դեռեւս ուսանողական տարիներից աշխատակցել է Ստեփան Ոսկանյանի «Արեւելք-ին»։ Նալբանդյանը նրա հետ մտերմացել է 1861–62 թթ. ։ 1862 թ. փետրվարից ապրիլ Լոնդոնից նրան է ուղարկել մի քանի նամակ, դրանցից ապրիլի 10-ին գրածը՝ Ս. Թագվորյանին ուղղված նամակի հետ: Ցավոք, այդ նամակները մեզ չեն հասել, եւ մենք կարող ենք լոկ ենթադրությոններ անել, որ դրանց մեջ, ինչպես եւ Թագվորյանին ուղղված նամակում, խոսվում է Սվաճյան-Թագվորյան խմբի եւ Նալբանդյանի միջեւ գործողությունները կոորդինացնելու մասին։ 

Հովսեփ Նուրիջանյան –Նալբանդյանի պոլսահայ բարեկամներից։ Ավարտել է Փարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետը (1863 թ. Նալբանդյանը նրան Լոնդոնից նամակ է ուղարկել 1862 թ. մարտի 18 (6)-ին, որը մեզ չի հասել։ 

Էջ 67 տ, 20—21 «... Ես առանձնապես (մտերմացա) միանգամայն լավ եւ օգտակար մի մարդու՝ Նիկոլայ Իլյիչ Վորոնովի հետ»։ Հարցը տրված է Բակունինի՝ 1862 թ. մայիսի 6-ին եւ 10-ին Նալբանդյանին ուղղված երկու նամակների հիման վրա, որոնցից քննիչները հանգել էին այն եզրակացության, թե «պարզ երեւում է Նալբանդովի մասնակցությունը Լոնդոնի վտարանդիների չարամիտ մտադրություններին»։ 

Նիկոլայ Իլյիչ Վորոնով (1832-1888) հրապարակախոս, խմբագիր, գիտնական-կովկասագետ, 60-ական թվականների ռուս ազատագրական շարժումների ականավոր գործիչ, Գերցենի եւ Չեռնիշեւսկու զինակիցներից մեկը։ 1853 թ. ավարտել է Խարկովի համալսարանի պատմագրական ֆակուլտետը։ 1854–56 թթ. աշխատել է Ստավրոպոլի գիմնազիայում որպես լատիներենի ուսուցիչ, որտեղ եւ մտերմացել է գիմնազիայի դիրեկտոր Յանուարի Նեւերովի հետ, որը մոտ էր կանգնած Բելինսկու, Գրանովսկու եւ Գերցենի շրջաններին։ Վորոնովի աշակերտների թվում էր Գ. Լոպատինը, ապագայի հայտնի հեղափոխական-նարոդնիկը։ 60-ական թվականների սկզբներին Վորոնովը սկսում է անլեգալ աշխատակցել «Կոլոկոլին», 1861 թ. նա փոխադրվում է Պետերբուրգ, որտեղ հնարավորություն է ունենում լսելու եւ տեսնելու Չեռնիշեւսկուն, Նեկրասովին, Պիսարեւին, Կուրոչկինին, Պանաեւին եւ մյուսներին։ Վորոնովր այցելում էր նաեւ Սեռնո-Սոլովյովիչի գրախանութը՝ «Զեմլյա ի վոլյա»-ի լեգալ կենտրոններից մեկը։ 

1862 թ. փետրվարի վերջերին Վորոնովը մեկնում է արտասահման եւ շուտով Լոնդոնոմ Բակունինի միջոցով ծանոթանում Գերցենի հետ: Նրանց զրույցների թեման Կովկասում «Կոլոկոլի» տարածման հնարավորություններն էին։ Մայիսի սկզբներին Վnրոնովր մեկնում է Լոնդոնից՝ իր հետ տանելով «Կոլոկոլի» մի քանի տասնյակ օրինակներ։ Օգոստոսի վերջերին գալիս է Թիֆլիս, իսկ սեպտեմբերի 24(6)-ին ձերբակալվում է եւ տարվում Պետերբուրգ: Նա 32-րդ եւ վերջին բանտարկյալն էր « Լոնդոնյան պրոպագանդիստների հետ հարաբերություններ ունենալու գործով»։ 

1863 թ. մարտի 12-ին լուրջ հանցանշանների բացակայության պատճառով Վnրոնովը ազատվեց կալանքից եւ Սենատի վճռով աքսորվեց «տաք Սիբիր»՝ Անդրկովկաս, ոստիկանության խիստ հսկողության ներքո։ Թիֆլիսում նա մտերմանում է Ի. Ճավճավաձեի, Ն. Նիկոլաձեի, Դ. Ծերեթելու եւ այլոց հետ։ 1877 թվականից Վորոնովը սկսում է խմբագրել « Կավկազ» լրագիրը . П. Лейберов, Цебельдинская находка. Из истории революционных связей между Петербургом и Кавказом, М., 1980).

Մինչեւ հիշյալ գրքի լույսընծայումը, Վորոնովի մասին, փաստորեն, շատ քիչ բան էր հայտնի, եւ գիտական գրականության մեջ նրա անունը շոշափվում էր լոկ Նալբանդյանին ուղղված Բակունինի նամակների եւ Լեմկեի հրատարակած քննչական նյութերի կապակցությամբ: Այժմ, նոր տվյալների հիման վրա, մենք կարող ենք նրա մասին խոսել որպես Ռուսաստանում եւ Կովկասում ծավալված ազատագրական շարժումների ականավոր գործիչներից մեկի։ Ինչպես կարելի է մակաբերել փաստաթղթերից եւ առաջին հերթին Բակունինի նամակներից, հանձինս Նալբանդյանի եւ Վորոնովի լոնդոնյան կենտրոնը տեսնում էր իրենց հրատարակությունները Ռուսաստանի հարավում եւ Կովկասում տարածող գործիչների։ 

1862 թ. մայիսի 6-ին գրած նամակում Բակունինը հայտնում էր, որ ինքը մտերմացել է «դրականապես լավ ու օգտակար մի մարդու՝ Ն. Ի. Վորոնովի հետ, որը արտասահմանից վերադառնալուց հետո կգա Թիֆլիս: Բակունինը առաջարկում էր Նալբանդյանին՝ Վորոնովի հետ հանդիպելիս սովորեցնել նրան, թե ինչպես պիտի նամակագրական կապ պահպանել Լոնդոնի հետ Պետերբուրգի, Մոսկվայի, Օդեսայի, Թիֆլիսի եւ Կոստանդնուպոլսի վրայով: «Նա պետք կգա ե՛ւ եվրոպական, ե՛ւ ասիական կապի համար» (Սույն հրատարակութ., հ. V, էջ 351)։ Իսկ հետեւյալ նամակում Նալբանդյանին տեղեկություններ է հաղորդվում լոնդոնյան «ապրանքների» մասին, տրվում է ազատ տպարանի հրրատարակությունները Կովկաս եւ Թուրքիա փոխադրելու մանրամասն նախագիծը եւ ճշգրիտ երթուղին: Նամակի վերջում Բակունինը գրում է. «... Նա (Վորոնովը - խմբ. ) պատրաստ է ծառայել Ձեր շահերին ճիշտ այնպես, ինչպես մեզ է ծառայում» (Սույն հրատարակ-, հ, V, էջ 358)։ 

Նալբանդյանի եւ Վորոնովի հանդիպումը Պետերբուրգում, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել, չնայած երկուսն էլ, կարծես պայմանավորված, լիովին ժխտում էին միմյանց ծանոթ լինելու հանգամանքը: Իր ցուցմունքներում Վորոնովը ասել էր, թե Բակունինից ստացած Նալբանդյանի նամակը նա պատռել է, «որպես իրեն բոլորովին անհարկավոր բան: Իսկապես, այդ նամակը չկար ո՛չ Վորոնովի, ո՛չ էլ Նալբանդյանի գործերում: Վորոնովը թեեւ պատռել էր նամակը, սակայն մտքում պահել էր ծրարի վրա գրված հասցեն, ուրեմն եւ կարող էր օգտվել այդ հասցեից: «Վասիլեւյան կղզի, Բիրժեւոյ նրբանցք, տան համարը չեմ հիշում, հարցնել Խաֆաֆովին, Նալբանդյանին հանձնելու համար. ... Այդ ազգանունը ինձ հիշեցրեց այն հային, որի Հետ Բակունինը ուզում էր տեսակցություն կազմակերպել Փարիզում... »։ 

Իսկ Նալբանդյանը իր ցուցմունքում ասել էր, «Հիշյալ Վորոնովին ես չեմ ճանաչում եւ երբեք չեմ տեսել ո՛չ արտասահմանում, ո՛չ էլ Ռուսաստանում... Վորոնովի հետ ես չեմ ունեցել ոչ մի հարաբերություն ո՛չ անձամբ, ո՛չ գրավոր ձեւով. կյանքումս չեմ տեսել նրան, երբեք նրան չեմ գրել եւ նրանից երբեք ոչինչ չեմ ստացել: Ահա զուտ ճշմարտությունը»։ Կասկածից վեր է, որ ե՛ւ Վորոնովը, ե՛ւ Նալբանդյանը ջանում էին խճճել քննիչներին՝ իրենց իրական փոխհարաբերությունները ծածկելու նպատակով:

Էջ 70 տ. 37 «Բոլոր ռուսները» ասելով հասկանում եմ ռուս ճանապարհորդներին, որոնցից շատերի հետ հանդիպել եմ... «Բրիտիշ մուզեյում»-ում... » Լոնդոնի «Բրիտանական թանգարանը», աշխարհի խոշորագույն թանգարաններից մեկը. բացվել է 1759 թ. ։ Իր «Հիշատակարանում» (1859) Նալբանդյանը գրել է. «Այո՛ ես գնացի... բրիտանական հռչակավոր մուզեոնը... գնալու խորհուրդս եղած է մի բան ուսանել» (Սույն հրատարակ, հ. III, էջ 145)։ 1862 թ. գարնանը, «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհի» վրա աշխատելու ընթացքում Նալբանդյանը օգտվել է Բրիտանական թանգարանի հարուստ գրադարանից։ Պահպանվել է նրա տոմսը՝ տրված 1862 թ. ապրիլի 2-ին (Տարեգրություն, էջ 293)։

Էջ 71 տ. 5 «Ո՞վ է եւ որտեղ է գտնվում Պոլ Կորիզեն, որի մասին Բակունինը1862 թ. մայիսի 10–ի նամակում հարցնում է ձեզ... »: -- Հիշյալ նամակում Բակունինը գրել է. «Մի կարեւոր հարց, կարո՞ղ եմ ես, իսկապես, դիմել գործով պ. Paul Corisse-ին եւ արդյո՞ք նրանից պատասխան կստանամ։ Նոր է միայն գործը սկսել թեժանալ» (Սույն հրատարակութ., հ. V, էջ 359)։ Այս կապակցությամբ Նալբանդյանը հորինել է հետեւյալ լեգենդը։ Նա ներկայացրել է Պոլ Կորիզեին որպես իտալացու, որը եղել է Կոստանդնուպոլսում «առեւտրական տան» ծառայող, որի հետ Բակունինը, ամենայն հավանականությամբ, ուզեցել է «հարաբերության մեջ մտնել կոնտրաբանդի գործով»։ Բակունինի պայմանական տերմինաբանությամբ՝ այդ նշանակում էր «Լոնդոնյան ապրանքների» առեւտուր, այսինքն՝ ռուսական Ազատ տպարանի հրատարակությունների տարածում: Հենց այդ մասին էր խոսվում Բակունինի մայիսի 10-ի նամակում, որտեղ տրվում էր Ն. Վորոնովի կողմից մշակված մանրամասն նախագիծը։

Պոլ Կորիզեի անձնավորությունը ճշտելու համար անհրաժեշտ է դիմել բանտարկության ժամանակ Նալբանդյանից բռնագրավված բառարանին։ Բառարանի վերջում կա լատինատառ մի գրառում. «Paul Corisse Constantinopl» (տե՛ս բառարանի լուսապատճենը, «Անտիպ երկեր», էջ 136–137)։ 

Այս գրառումը վրիպել է եւ քննիչ հանձնաժողովի անդամների, եւ Նալբանդյանագետների աչքից։ Այս փաստին առաջին անգամ անդրադարձել է Կարինե Աղամյանը («Գրական թերթ», 1987, Ν° Նրա կարծիքով, այդ լատինատառ գրառումը բառարանի հեղինակի անունն է եւ կազմման վայրը, իսկ «Պոլ Կորիզեն», պետք է ենթադրել գաղտնագրված անուն է, որի տակ թաքնված է Սերովբե Թագվորյանը։ 

Էջ 72, տ. 11 «... նա ձեզ հաղորդել է մի ուրիշ շատ ավելի ընդարձակ բառարան»։ -1862 թ. հունիսի 6-ի նամակում Բակունինը հաղորդել էր Նալբանդյանին, որ Տուրգենեւի միջոցով ուղարկել է նրան մի «ընդարձակ բառարան», որը իր առաջվա տված բառարանից էլ լավ է (Սույն հրատարակութ., հ. , V, էջ 366)։ Նալբանդյանը իր ցուցմունքում հայտարարել է, որ ոչ մի բառարան Տուրգենեւից չի ստացել

Էջ 72, տ, 14 «Ես խնդրել էի Բակունինն ուղարկել ինձ ոմն Ձիխաչեւի գրքույկն Իտալիայի մասին... »։ 

Խոսքը վերաբերում է Պ. Ա. Չիխաչյովին (1808—1890) ռուս ականավոր գիտնական-բնագետ փորձարար ու ճանապարհորդ՝ նա Ռուսական գիտությունների Ակադեմիայի պատվավոր անդամ էր, մի շարք արտասահմանյան ակադեմիաների թղթակից անդամ։

Սկսած 1850-ական թվականներից Չիխաչյովը արտասահմանում հրատարակել է մի շարք աշխատություններ նվիրված Հայաստանին, որոնց թվում «Исследование растительности высоких гор Малой Азии и Армении (Париж, 1857), Путешествие по Малой Азии и Армении (Берлин, 1867)

Նրա աշխատություները ներծծված են մատերիալիստական աշխարհայեցողությամբ, որի հետեւանքով իրենց վրա էին հրավիրել Բելինսկու եւ Չեռնիշեւսկու ուշադրությունը։ 

Լինելով հայտնի դեկաբրիստ Մ. Վ. Բեստուժեւ–Րյումինի ազգականը, Չիխաչյովը ստիպված էր մեծ մասամբ ապրել արտասահմանում վտարանդիության պայմաններում։ Վախճանվել է Ֆլորենցիայում։

Նալբանդյանի ցուցմունքներում հիշատակված Միխալկովի բրոշյուրը Իտալիայի մասին կարող էր լինել «Италия и Турция»-ն, կամ «Государство Италия. Этюды сделанные на натуре»

Դատելով այս ամենից Բակունինը հանձնարարել էր այդ բրոշյուրներից մեկը

Ապրելով արտասահմանում, Չիխաչյովը սերտ կապերի մեջ էր ռուս քաղաքական վտարանդիների, մասնավորապես անվանի դեկաբրիստ Ն. Ի. Տուրգենեւի հետ, որը նամակագրական կապ էր պահպանում Գերցենի եւ Օգարյովի հետ: Լոնդոնում առաջավոր վտարանդիությունը, որոնց թվում եւ Բակունինը, մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում Իտալիայում տեղի ունեցող ազգային-ազատագրական պայքարի նկատմամբ, որի պաշտպանությամբ հետեւողականորեն հանդես էր գալիս Չիխաչյովը: Բացի դրանից, նրա ստեղծագործություններում «արեւելյան հարցը», ինչպես եւ Բակունինի մոտ, անքակտելիորեն կապված էր տարբեր ժողովուրդների, ինչպես նաեւ հայերի ազգային-ազատագրական պայքարի հետ։ 

Ամենայն հավանականությամբ Բակունինը հենց այդ պատճառով էր հանձնարարել Նալբանդյանին Չիխաչյովի գրքերը Իտալիայի մասին, սակայն, անհայտ պատճառով չէր կարողացել հասցնել այն նրան

Նալբանդյանի քաղաքական կենսագրության այս նոր փաստը մի նոր ապացույց է Լոնդոնյան կենտրոնի հետ ունեցած սերտ կապերի։ 

Էջ 73 տ. 22–26 «... Բակունինն ուղարկել է... մի գիրք, որ նա Խոհարարական գիրք է անվանում»։ Բակունինի՝ 1862 թ. հունիսի 23 (5 հուլիսի) նամակում, որը բռնագրավվել էր Պ. Վետոշնիկովի ձերբակալության ժամանակ, գրված էր «Սիրելի բարեկամ, ուղարկում եմ Ձեզ Խոհարարական գրքից եւս 10 օրինակ» (Սույն հրատարակ., հ. V, է: 372)։ Խոսքը վերաբերում էր Նալբանդյանի «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» գրքին: Քանի որ այն Փարիզում հրատարակվել էր Սիմեոն Մանիկյան կեղծանունով, ապա Նալբանդյանը հորինել էր այն վարկածը, որ «այդ գիրքը Բակունինից նա չի խնդրելու, այլ խնդրել է բոլորովին այլ գիրք։

Էջ 74 տ. 24 «Ինձ ներկայացված նամակում Բակունինն ինձ հանձնարարում էր ոմն Պավել Վեռշնիկովի... »: -Նալբանդյանին հղած հուլիսի 5-ի (23 հունիսի) նամակում Բակունինը, հայտնելով Պ. Վտոշնիկովի հասցեն, ավելացրել էր. «որին երաշխավորում եւ որպես միանգամայն հավատարիմ մարդու, որի միջոցով կարող եք վարել Ձեր առեւտրական թղթակցությունը: Ավելի մոտիկից ծանոթացեք հետը» (Սույն հրատարակ.. հ. 3, էջ 372)

Պավել Ալեքսանդրովիչ Վետոչնիկով (1831-1866)-պաշտոնաթող կոլեգիական քար տուղար: Աշխատել է Պետերբուրգի անգլիական շոգենավային «Ֆրոմ Գրեգորի եւ Կ°» ֆիրմայում, որի գործերով էլ 1862 թ. հունիսին մեկնել է Լոնդոն՝ համաշխարհային ցուցահանդես: Լոնդոնում Գերցենի եւ Օգարյովի տանը կազմակերպված երեկույթում Կելսիեւը նրան ներկայացրել է տանտերերին՝ որպես Պետերբուրգի առեւտրական ու սումնարանի իր ընկերոջ Վետոշնիկովն առաջարկել է իր ծառայությունները՝ որպես կապավորի Լոնդոնի եւ Պետերբուրգի միջեւ: Վստահելով Կելսիեւի երաշխավորությանը, Վետոշնիկովին հանձնարարել են խիստ կարեւոր գաղտնի փաստաթղթեր, որոնց թվում՝ Գերցենի եւ Օգարյովի՝ 1862 թ. հունիսի 24-ի (6 հուլիսի) նամակները Ն. Սերնո-Սոլովյովիչին եւ Վ. Կելսիեւին։ Բակունինը հանձնել էր նրան 2 նամակ Նալբանդյանի անու նով եւ «Երկրագործությունը» գրքի 10 օրինակ, ինչպես նաեւ մեկ նամակ Բակունինի Պավել եղբոր կնոջը, որտեղ Բակունինը հանձնարարում էր նրան Վիտոշնիկովին՝ նա խազգուշացնելով. «Ի սեր աստծո, եղիր զգույշ եւ բացի Պավելից ոչ մեկին մի ասա, նրա մասին: Միայն Նալբանդովին կարող ես ասել, եթե նա Պետերբուրգում է» (եկել է: 24)։ Բոլոր այս փաստաթղթերը բռնագրավվեցին Վետոշնիկովից՝ նրա ձերբակալման ժամանակ: Նա ձերբակալվեց հուլիսի 3-ին Կրոնշտատում, «Պասիֆիկ» շոգենավի վրա: Հուլիսի 16-ի հարցաքննության ժամանակ Վետոշնիկովը զղջաց» եւ հայտարարեց, որ « գիտակցում է իր կատարած հանցանքը եւ սպասում է արժանի պատժի»: 1865 թ. Սենատը, նկատի ունենալով Վիտոշնիկովի անկեղծ զղջումը», սկզբնական դատավճիռը՝ 8 տարի տաժանակիր աշխատանքները, փոխարինեց Սիբիրում ընդմիշտ բնակվելու վճռով (Լեմկե, էջ 67, 291)։ 

Նալբանդյանը Վետոշնիկովին վերաբերող իր ցուցմունքում, որին իսկապես չէր ճանաչում, տվել է բացատրություններ Բակունինի նամակում հիշատակված «առեւտրական թղթակցություններ» արտահայտության վերաբերյալ Այդ նամակում տեքստի մի մասը գրված է «գաղտնի բառարանով», մասնավորապես հետեւյալ հատվածը. «Ճարպի գինը ընկել է, ցորենինը՝ մի քիչ բարձրացել» (Սույն հրատարակ., հ. V, էջ 372 373), «Իսկ ինչ վերաբերում է ապրանքների գներին, ապա այդ ինձ անհասկանալի է, քանի որ ես անգիր չեմ հիշում նրա բառարանը... »։ Գաղտնի բառարանում «ապրանքի գիները բարձրացել է», նշանակում է «դրամ հավաքել». Ներկա դեպքում, ամենայն հավանականությամբ խոսքը վերաբերում էր Բակունինի կնոջը Իրկուտսկից Լոնդոն փոխադրելու համար հանգանակություն կատարելուն, որին մասնակցել էր նաեւ Նալբանդյանը

Էջ 75 տ. 7 «Ինչ նպատակով են կազմված Ձեզ մոտ գտնված եւ Ձեզ ներկայացված բառարանն ու ծածկագիրը»։— Թերեւս սա ամենադժվար հարցն էր Նալբանդյանի համար։ Բառարանը եւ ծածկագիրը, ինչպես նաեւ Սերովբե Թագվորյանի 1862 թ. մայիսի 14 (26)-ի նամակր, վկայում էին հայկական արտասահմանյան գաղտնի կազմակերպու թյան գոյությունը, որը կապված էր լոնդոնյան կենտրոնի եւ իտալական ու լեհական ա զասագրական շարժումների ղեկավարների հետ: Բառարանում գաղտնագրված էին Գեր ցենի, Բակունինի, Գարիբալդիի, Մաձեւինիի, կարտոռիյսկու անունները, Հայաստան («Հիվանդ»), Ռուսաստան, Լեհաստան, Անգլիա, Իտալիա, Ֆրանսիա, Թուրքիա, Պարսկաստան աշխարհագրական անունները: Մի շարք գաղտնագրված անուններ ակնհայտ վերաբերում էին զինված ապստամբության նախապատրաստությանը՝ «թնդանոթ», «վառոդ», «ռումբ» եւ այլն։ Մի քանի գաղտնագրված նախադասություններ սերժորեն կապվում էին Բակունինի գաղտնագրի հետ եւ առնչվում էին լոնդոնյան հրատարակությունները Թուրքիայի վրայով Կովկաս եւ Ռուսաստանի հարավ փոխադրելու գործին. «Պոնտոսի ծովեզերքը տեղ ունենալ», «Տրապիզոն կոմիսիոներ մը ունենալ», « Բուրդ անել», « Լեռնականաց հետ դաշն դնել եւ խոսակցել»: Համեմատելով այս նախադասություններր Բակունինի 1862 թ. մայիսի 10-ի նամակում եղած տողերի հետ, տեսնում ենք համարյա այն նախադասությունները՝ «... Տրապիզոնից Կովկասյան ափեր են լողում թուրքական փոքր նավեր մեծ քանակությամբ մաքսանենգ ապրանքով: Իսկ լեռնականները ձգտվելով այն բանից, որ ռուսական բոլոր կետերը, այսինքն Սեւ ծովը կարող ամբողջ գծով, փայտ  տեղափոխելու իրավունք ունին, մեկ անգամ չէ, որ փայտերի արանքներում անց են կացրել եւ մեր լոնդոնյան արգելված ապրանքը» (Սույն հրատարակ., հ. 9, էջ 357 (ընդգծումները մերն են–խմբ. Սակայն այս, թվում է անելանելի դրությունից հնարագետ բանտարկյալը հաղթանակող դուրս եկավ: Նա ստեղծեց մի աներեւակայելի պատմություն գաղտնի բառարանի կապակցությամբ, որ շատ հիշեցնում էր «Կոմս Էմմանուելի հիշատակարանում» բերված ֆելիետոնները

Էջ 75 տ. 13 «Հայերեն բառարանը ... ես արտագրել եմ Փարիզում ապրող հայ Միսաքյանի մոտ... »։— Խաչատուր Միսաքյան (1815–1891)- արեւմտահայ բանաստեղծ, հրապարակախոս, թարգմանիչ։ Մինչեւ 1848 թ. ապրել է Կոստանդնուպոլսում։ Նրա դրամական օգնությամբ Հարություն Սվաճյանը կարողացել է սովորել Օտյանների տանը . Գասպարյան, Հարություն Սվաճյան, 1858, էջ 22): 1858–71 թթ. Միսաքյանը ապրել է Փարիզում: Դատելով Նալբանդյանի ծոցատետրի գրառումներից, նա Խ. Միսաքյանի հետ ծանոթացել է 1859 թ. Փարիզում, փաստերի բացակայության պատճառով դժվար է ասել, թե ինչ հարաբերությունների մեջ է եղել Նալբանդյանը Միսաքյանի հետ 1861-62 թթ. ։ Սակայն, նկատի առնելով նրա այն հայտարարությունը, թե նա գաղտնի բառարանը արտագրել է Միսաքյանի մոտ գտնված օրինակից, որն իր հերթին արտագրել էր մի «շառլատան» ագենտից, կարելի է ենթադրել, որ Նալբանդյանը որոշել էր չար կատակ խաղալ Միսաքյանի հետ՝ նրա վրա գցելով «շառլատանյան» բառարանի հանցանքը, մանավանդ որ ստուգել նրա հայտարարությունը, գրեթե անհնար էր Միանսարյանի Փարիզում ապրելու պատճառով։

Էջ 75 տ. 14-17 «որն իր հերթին արտագրել է ոմն Պետրոս–պեյից, որն իրեն Հայաստանի իշխան ցույց տվող եւ իր համախոհների հետ Միլանում ապրող մի շառլատանի ագենտն ու կուսակիցն է»։ 

Պետրոս Պեյ– վառոդապետ Պողոս Պեյ Տատյանի որդին, 50 60 թթ. ապրում էր Փարիզում։ Ե՛վ հոր, եւ որդու անունները կան Նալբանդյանի ծոցատետրում։

էջ 75 տ. 18 —20 «Հիշյալ շառլատանը... Միլանում երկու անգամ տպագրել է մի ողորմելի գրքույկ ֆրանսերեն լեզվով, «Մեմուարներ» վերնագրով.. »։- Նկատի ունի քաղաքական ավանտյուրիստ Լեւոն Լուսինյանի «Մեմորանդումներ» բրոշյուրր («Տեղեկագրեր»)։ Ա mwepo pwww pwynap, mbi , Appel à César ou Memorandum du prince d'Arménie a Tempereur Alexandre". Venise, 1858, 18 էջ. Երկրորդ հրատարակության՝ Me morandum du prince d'Arménie A. S. M, J. Alexandre II empereur de toutes les Russie. Nouvelle edition revue et augementée. Paris première, 1861, Milan, 48 էջ5 

Իր ժամանակին Ա. Հովհաննիսյանը հեղափոխության արտաքին քաղաքականության արխիվում հայտնաբերել եւ մանրամասն նկարագրել էր հիշյալ բրոշյուրների հեղինակին վերաբերող մի ստվարածավալ գործ (221 էջ). (տե՛ս Անտիպ երկեր, էջ 485–510)։ 

Լեւոն Լուսինյան (1821—1876)- Քաղաքական ավանտյուրիստ, որն իրեն կոչում էր «Հայաստանի իշխան»: Դեռեւս 1854 թ. ոմն Հակոբ Հովհաննես, որն իրեն կոչում էր «Կոռիկոսի իշխան», իր ասելով Կիլիկիայի Հայոց Լեւոն VI թագավորից սերված, դիմել էր Ռուսաստանի ռազմական մինիստրին իրեն ռուսական բանակում ծառայության ընդունելու խնդրանքով։ Մինիստրությունը Լ. Լազարեւի տված բացասական կարծիքի հիման վրա մերժել էր նրա խնդրանքը: Չնայած դրան, «իշխանը» 1846 թ. գալիս է Պետերբուրգում Ճանապարհին նա կանգ է առնում Բեռլինում, որտեղ հրատարակում է «Notiz uber den Prinzen von Koricosr», որը «հաստատում էր» «իշխանի» արքայական ծագումը եւ տալիս նրան համապատասխան «կենսագրություն»: Պետերբուրգ հասնելով, «իշխանը» պահանջեց, որ իրեն տան գեներալ-մայորի կոչում եւ ընդունեն զինվորական ծառայու թյան։ Ցարի հրամանով «Կոռիկոսի իշխանին» դուրս են հրավիրում Ռուսաստանից: Արտասահմանում, դեգերելով մի երկրից մյուսը, ինքնակոչր հրապարակավ իր դժգոհությունն էր հայտնում ռուսական կառավարությունից, որը չէր ճանաչել նրա «թագավորական ծագումը» եւ զրկել նրա «Հայկական կալվածքները» մեկ միլիոն ռուբլու թանկագին քարերից եւ 12 հազար ֆունտ ստեռլինգ գումարից: Ռուսաստանի կառավարությունը առանց ուշադրության թողեց «իշխանի» բազմաթիվ բողոքներն» ու ոտնձգությունները։ Ղրիմի պատերազմի ժամանակ Անգլիան եւ Ֆրանսիան օգտագործեցին Լեւոն Լուսինյանին ընդդեմ Ռուսաստանի։ Իսկ հենց այդ շրջանում «իշխանը» շարունակում էր Արեւմտյան Եվրո պայի երկրներում շրջել, որտեղից նրան առաջարկում էին հեռանալ, նրա մասին հորինվում եւ տպագրվում էին ամենաանհավատալի լեգենդներ։ 1856 թ. «իշխանը» հայտնվում է Իտալիայում, 1858-61 թթ. Վենետիկում եւ Միլանում նա լույս է ընծայում Ռուսաստանի կառավարությանն ուղղված իր կոչ-տեղեկագրերը «Մեմորանդումները», որոնց Նալբանդյանը տվել էր ծաղրական «Մեմուարներ» անվանումը, որովհետեւ նրանց մեջ տեղադրված էին «ինքնակենսագրական» նյութեր, «վավերագրեր» եւ Լուսինյանի բազմաթիվ դիմումները իր ավանտյուրային գործի կապակցությամբ։

Այս բոլոր նյութերի մանրակրկիտ ուսումնասիրությունը Ա. Հովհաննիսյանին հանգեցրեց այն եզրակացության, որ ե՛ւ «իշխանի» Լուսինյան (Լուզինյան) ծագումը, ե՛ւ նրա «կենսագրությունը» կեղծիք են. «Պարզ է, - գրում է նա, որ «Հայաստանի իշխան» կոչված անհեթեթ այս խրտվիլակը քաղաքական հարաճուն մտասեւեռումներով տառապող մեկն էր, մութ անցյալ ունեցող մի ցավագար, որ գործիք էր դարձել անգլիական, հետագայում ֆրանսիական օրգանների ձեռքին» (Անտիպ երկեր, էջ 503)։ 

Տարօրինակ դիրք էր բռնել «Հայաստանի իշխանի» հանդեպ արեւմտահայ մամուլը։ Վիեննայի «Եվրոպա» թերթը (1855, N 44, 47) նրա մասին տպագրում էր ամեն տեսակ անհավատալի բաներ, իսկ «Փարիզ» թերթը (1861–62, 8 57, 59-62) առանց որեւէ բացատրության տպագրում էր Լուսինյանի «Մեմորանդումների» թարգմանությունը։ Իսկ Վենետիկի Մխիթարյանները, գերադասում էին չնկատել «իշխանի» «Մեմորանդումները», չնայած այն լույս էր ընծայվել Վենետիկում եւ Միլանում։ Ի տարբերություն դրանց Նալբանդյանը առանց տատանումների արտահայտեց իր ընդգծված բացասական վերաբերմունքը «Հայաստանի իշխանի» նկատմամբ, անվանելով նրան ուղղակի «շառլատան» եւ պարզ կերպով հասկացնելով, թե ում ձեռքում է խաղատիկնիկ դարձել ինքնակոչը։ «Այդ մարդուն, ասում էր նա, որքան փարիզաբնակ հայերը կարողացան իմանալ նրա ագենտ հիշյալ Պետրոս բեյից, անգլիական կառավարությունն է պահում, ճիշտ է այդ թե ոչ, դրա համար երաշխավորել չեմ կարող, քանի որ ոչ մի վստահություն  չեմ տածում ոչ այդ շառլատանին, եւ ոչ էլ նրա ագենտին, որին ես անձամք չեմ էլ տեսել։ 

76 տ. 3–5 «Այդ շառլատանը... այս տարի մի տպագիր շրջաբերական հրատարակեց ֆրանսերեն լեզվով... »: - Խոսքը «Լուսինյանի» ֆրանսերեն «Շրջաբերականի» մասին է (Միլան, 1862), որի մի օրինակը հայտնաբերել է Աշ. Հովհաննիսյանը ռուսական արտաքին գործերի մինիստրության ֆոնդերում. Նալբանդյանը դեռեւս գտնվում էր Փարիզում, երբ «Փարիզ» թերթը տպագրելով Տուրինի ֆրանսերեն «Իտալի» թերթում արտացոլված այդ «Շրջաբերականը հայտնում էր «Իտալի» լրագրի կարծիքը, թե «իշխանի» պահանջները իրավացի են եւ արժե, որ ուշադրության առնվեն եվրոպական մեծ պետությունների կողմից («Փարիզ», 1862, մայիսի 9, N 66), «Իտալիի» կարծիքը, նշում է Աշ. Հովհաննիսյանը, ծանոթ էր Նալբանդյանին եւ տպավորվել էր նրա հիշողության մեջ, գուցե, այն պատճառով, որ նրա խմբագիրը... Հայտնի հայ հրապարակախոս Ստեփան Ոսկանյանն էր» (Աջ. Հովհաննիսյան. Նալբանդյանը եւ նրա ժամանակը, գ. 1, էջ 579 –580)։ 

Նալբանդյանի եւ «իշխանի» միջեւ տարվող բանավեճեր սկզբունքային բնույթ ուներ, եւ Ալ. Հովհաննիսյանի բնորոշմամբ վկայում էր «Հայաստանի ազատություն» հարցի երկու հակոտնյա տեսակետների գոյության փաստը: «Իրար էին զարնվում մի կողմից արեւմտահայ կղերի եւ բուրժուազիայի այն խավերը, որոնք «Հայաստանի իշխանի» եւ իր գործակիցների միջոցով Ֆրանսիայի եւ Անգլիայի միջամտությունից էին ակնկալում Կիլիկիայի, կամ, ավելի ճիշտ, նրա ծովամերձ քաղաքների ազատումը եւ մյուս կողմից՝ պոլսահայ արմատական, դեմոկրատական այն խավերը, որոնք կապեր էին որոնում գավառի-Տավրոսի լեռնականների, գյուղական ժողովրդի հետ եւ Նալբանդյանի միջոցով շփման կետեր որոնում Ռուսաստանի եւ Եվրոպայի ազգային–հեղափոխական շարժումների ու դրանց ղեկավարների հետ» (Անտիպ երկեր, էջ 508)։ 

էջ 76 տ. 36–37 «Տեսնելով այդ ավանտյուրիստի հանդգնությունն ու անամոթությունը, ես միտք ունեք գրել նրա դեմ մի ուժեղ բողոք... Հիշյալ բողոքը գտնվում է իմ  թղթերում... »։ –Նալբանդյանի այդ գրավոր «բողոքր» մեզ չի հասել:

Էջ 77 տ. 13 «... շառլատանը... գրագրություն սկսեց թուրքահայերի (իր մի քանի կուսակիցների) հետ... Միաժամանակ նա կազմեց այս բառարանը... »։- Ինչպես իրավացիորեն նկատում է Աշ. Հովհաննիսյանը, մեզ բնավ չի համոզում գաղտնի բառարանի մասին Նալբանդյանի բացատրությունը: «Իշխանի» գործի մեջ չենք հանդիպում առ հասարակ հայերէն գրագրություններ եւ նյութեր։ Ինքը՝ «իշխանը» անտեղյակ էր, ըստ երեւույթին, հայերենին... Գարիբալդիից զատ՝ ծածկագրում հիշատակվում են քաղաքական անուններ եւ հասկացողություններ, որոնք ընդունված չէին առհասարակ այն միջավայրում, որտեղ պտտվում էին «իշխանն» ու նրա «կուսակիցները»: Ծածկագիրը գործ ունի դեմքերի եւ հասկացողությունների հետ, որոնք զետեղված էին բացառապես Բակունինի, Նալբանդյանի եւ նրա «Պոլսահայ բարեկամների» քաղաքական տեսողության դաշտում... Նալբանդյանի այդ ցուցմունքների մեջ ստույգ է միայն նրա բացասական վերաբերմունքը դեպի «Հայաստանի իշխանն» ու նրա ետեւը թաքնված ուժերը... » (նույն տեղում, էջ 307)։ Պետք է ենթադրել, որ Նալբանդյանը օգտագործել էր «իշխանի» պատմությունը, որպեսզի թաքցնի գաղտնի բառարանի իսկական նպատակը, որի հետքերը տանում էին դեպի Սվաճյան-Թագվորյան խմբակցություն եւ նրա հետ կապված լոնդոնյան Հեղափոխական կենտրոն: - Նալբանդյանի հորինած կիսաֆանտաստիկ պատմությունը «շառլատանի» մասին մի իսկական «ծխածածկույթ էր», որն ավելի խճճեց քննությունը, մի բան որին հենց ձգտում էր բանտարկյալը։ 

Էջ 78 տ. 34–35 «... շառլատանի հրատարակած մեմուարում տպված են նրան շրջապատող կամ նրան հարգող անձանց անունները... »։— « Մեմորանդումի» երկրորդ հրատարակության մեջ զետեղված էր «Լուսինյանի» ձերբակալման առիթով Պրուսիայի դեմ ուղղված մի բողոքագիր, որի տակ դրված էին ավելի քան 30 ստորագրություններ «Prince Petros Bey, Priince de Tell-Bascher, Prince Nouschervan, Prince de Van II, Prince de Syne, Prince Ardzrouni-Méroujan, Prince Manavazean... he will nuwun pang երկեր, էջ 290)։ Այս «իշխանների» անունները, ինչպես դժվար չէ տեսնել մտացածին են եւ տրված են հայ նախարարական անունների նմանողությամբ: Ցուցակը գլխավորում է միշտ նույն գործակալը՝ Պետրոս-բեյը, թերեւս, միակ իրական դեմքը, որին հիշատակում է Նալբանդյանը «իշխանի» հետ կապված իր ցուցմունքներում («Համբավաբեր Ռուսիա», 1864, N 61–62)։ 

Էջ 79 տ. 7 «... Իտալիայից դուրս կգա սպառազինված, ինչպես Միներվան Յուպիտերի գլխից»։— Արտահայտությունը նշանակում է՝ մի ինչ-որ բան, որը հանդես է գալիս միանգամից պատրաստի վիճակում, լրիվ պատրաստ գործողությունների:

Էջ 79 տ. 10—15 «Իսկ ինչ վերաբերում է... ծածկագրերին, ապա բացատրում եմ, որ այդ ծածկագրերը ոչ մի առնչություն չունեն բառարանի... դրանք ինձ հայտնել էր Աբգարը Հնդկաստանից, հնդկաստանցի Մալխաս անունով մի հայի միջոցով... »։— 

Մալխաս—Նալբանդյանի հնդկահայ ծանոթներից։

Եթե գաղտնի բառարանը համեմատաբար հեշտ էր հասկանալ, ապա քննիչների համար միանգամ այն չբացահայտված մնաց ծածկագիրը, որը իրենից ներկայացնում էր կետերից կազմված գծեր, որոնցից յուրաքանչյուրը նշված էր հայկական այբուբենի տառերով: Ընդ որում ծածկագրի տակ Նալբանդյանի ձեռքով հայերեն եւ ռուսերեն լեզուներով գրված է, որ հիշյալ տառային ծածկագիրը արտագրված է իր ձեռքով, ապա ավելացված է տարեթիվը, վայրը, ամսաթիվը՝ «11 մարտի, նոր ոճով, 1862 թվական, Լոնդոն»։ Այս վերջին հանգամանքը ստիպում է քննիչներին Նալբանդյանի ծածկագիրը համեմատելու «193-ի դատավարությամբ» մեղադրվող Մ. Դ. Մուրավսկուց բռնագրավված, կետերից ու գծիկներից բաղկացած մեկ այլ ծածկագրի հետ, որը, սակայն, ոչ մի արդյունք չտվեց (Լեմկե, էջ 328)։ 

Ինչպես անհամոզիչ էր գաղտնի բառարանի, նույնքան էլ անհավանական էր ծածկագրի նպատակի բացատրությունը Նալբանդյանի կողմից: Նա հայտարարել էր, որ նրանով «Ռուսաստանից Հնդկաստան պիտի գրեմ նրանց՝ (Աբգար եւ ընկ. –խմբ. ) Հնդկաստանից ստացվող զանազան ապրանքների գների մասին», Մ. Դ. Մոտավսկուն տրված նույն հարցին նա նույնպես միամիտ պարզությամբ պատասխանել էր, որ «գաղտնի այբուբենը ես հնարել եմ նրա համար, որ եթե առիթ լիներ նամակներում խոսել ընտանեկան հանգամանքների մասին, օգտագործել այն» (նույն տեղում, էջ 322)։ 

Հետաքրքրական է, որ այբուբենային գաղտնագիր ուներ նաեւ Չեռնիշեւսկին: Երբ նրան ներկայացրել էին այբուբենային գաղտնագրերով ստվարաթղթե թերթիկները, նա պատասխանել էր. «Այդ թղթի կտորները իրենցից ներկայացնում են մի ինչ-որ այբուբենային խաղ, չգիտեմ թե իմ տանը ապրող ազգակիցներից որի կողմից պատրաստված («Չեռնիշեւսկու գործեր», էջ 222, 464), Ինչպես տեսնում ենք, գործելակերպի բոլոր դեպքերում նույնն է՝ ամեն ինչ ներկայացնել միանգամայն անմեղ ձեւով։ 

Էջ 79 տ. 18—30 «Այդ մասին ինձ խնդրեցին... իտալացի Ռոզետտան եւ ֆրանսիաgի Աrնոն... »

Անջելո Ռոզետտա-իտալացի առեւտրական, որի հետ Նալբանդյանը ծանոթացել էր Հնդկաստանում: 1961 թ. նոյեմբերի 14 (26)-ին Նալբանդյանը նրան նամակ է գրել Ալեքսանդրիայից

Արնո–ֆրանսիացի առեւտրական, որի հետ Նալբանդյանը ծանոթացել էր Հնդկաստանում. Նալբանդյանի ասելով, Արնոն նրան հանձնել էր մի նամակ Պետերբուրգում ինչ-որ ֆրանսիական ամսագրի խմբագրին հանձնելու համար, սակայն նա այդ հանձնարարությունը չէր կարողացել կատարել հիվանդության պատճառով։ Նալբանդյանի այս պատասխանը հավատ չի ներշնչում, քանի որ այդ շրջանում Պետերբուրգում նա կատարել է բազմաթիվ հանձնարարություններ, մասնավորապես Բակունինի համար։ Օտարազգի վաճառականների անունները Նալբանդյանը հիշատակում է, ամենայն հավանականությամբ, նրա համար, որպեսզի հավաստի դարձնի այբուբենային գաղտնագրի առեւտրական» բնույթ։ 

Էջ 80 տ. 5 «Այդ նամակն ինձ գրել է թուրքահայ Սերովբե Թագվորյանը... »։— Խոսքը վերաբերում է Սերովբե Թագվորյանի՝ 1862 թ. մայիսի (14) (26)-ի նամակին, որը բռնագրավվել էր Նալբանդյանի ձերբակալման ժամանակ: Այդ նամակը Նալբանդյանի հասարակական-քաղաքական կենսագրության կարեւորագույն փաստաթղթերից մեկն է

Սերովբե Թագվորյան Հայ հրապարակախոս, հեղափոխական դեմոկրատ Կոստանդնուպոլսի «Բարեգործական ընկերության» հիմնադիրներից, Սվաճյանի եւ Նալբանդյանի ամենամերձավոր զինակիցը։ 1862 թ. աշնանը Թագվորյանը եղել է Փարիզում, որտեղ մասնակցել է Զեյթունում տուժածների օգտին Կ. Վ. Շահնազարյանի գլխավորությամբ նպաստ հավաքող մարմնի աշխատանքներին: Նույն տարվա հոկտեմբերին նա մեկնում է Եգիպտոս (տե՛ս «Փարիզ», 1862, N 6 75, 77): Մասնակցել է «Սեր» մասոնական օթյակի հիմնադրմանը (1866), որը փաստորեն Արեւմտյան Հայաստանի ազատագրման համար պայքարող գաղտնի կազմակերպություն էր: Նրա գործադիր կազմի  մեջ մտում էին Հ. Սվաճյանը, Ս. Թագվորյանը, Մ. Մամուրյան եւ ուրիշներ։ 1866 թ. հուլիսի 5-ին կազմակերպության ժողովում Մ. Մամուրյանը հանդես է եկել «Միքայել Նալբանդյան ընդարձակ զեկուցումով, որը այնուհետեւ որոշ կրճատումներով տպագրվեց «Ծաղիկ» ամսագրում (1866, N 124)։ Կազմակերպության անդամները երդվել էին հավատարիմ մնալ Նալբանդյանի գաղափարներին: Թագվորյանի գրչին է պատկանում ֆրանսերեն եւ հայերեն հրատարակված լեզվագիտական մի աշխատություն՝ «Փորձ լեզվագիտական մի գրության» (Կ. Պոլիս, 1881, ֆրանսերեն, 1881, Թիֆլիս, հայերեն թարգմանություն)։ Ցավոք, մենք չունենք մանրամասն տեղեկություններ նրա կենսագրության վերաբերյալ (Անտիպ երկեր, էջ 728–729, Г. M. Казарян, Армянское общественно-политическое движение в 50–-60-годах XIX века и Россия, Ереван, 1979, c. 207–21, 338–340)։

Նալբանդյանը Թագվորյանի հետ ծանոթացել է, ամենայն հավանականությամբ, Կոստանդնուպոլսում առաջին անգամ եղած ժամանակ, 1860 թ. նոյեմբերին, երբ Հ. Uվաճյանի հետ ստեղծում էին «Երիտասարդների ընկերություն» դեմոկրատական կազմա Կերպությունը, ինչպես այդ մասին գրել է «Ազգային թշվառություն» հոդվածում . IV, էջ 298)։ Այդ ընկերությունը խմբավորվել էր Սվաճյանի «Մեղվի» շուրջը եւ իր առջեւ նպատակ էր դրել Հայերի սոցիալական-ազատագրական պայքարը միավորել օսմանյան իմպերիալիզմի եւ Արեւմտյան Եվրոպայի, ինչպես նաեւ ցարական Ռուսաստանի ճնշված  ժողովուրդների շարժումների հետ: Մի քանի ամիս անց Նալբանդյանը Փարիզում հրատարակում է իր ծրագրային փաստաթուղթը՝ «Երկու տողը» (1861), որը, ըստ էության, դնում էր զինված ապստամբության հարցը։ «Եղո՞ւկ ձեզ, Հայաստանի սարեր, Հայաստանի ձորեր եւ Հայաստանի նվիրակա՞ն անտառներ, բացականչում էր Նալբանդյանը, Այրարատից մինչեւ Տորոս, ստիպված եք դուք հնչեցնել միայն հեկեկանքը եւ հռնդյունքը Հայաստանի որբ զավակների... Ուրիշ ազգերի նահատակների ուրվականքը հալածեցին հարստահարողների կյանքը, մինչեւ մի ժամանակ, իսկ երբ մինչեւ բերանը լցված էր փորձության բաժակը, այնուհետեւ նոցա սգազգեստ ժառանգների վերարկումների տակից դուրս շողացին պողովատիկները» (Սույն հրատարակութ., հ. IV, էջ 25-26, ընդգծումը մերն է-խմբ.

Նալբանդյանի ազդեցությամբ Սվաճյան-Թագվորյան խմբակցությունը կանգնում է հեղափոխական-դեմոկրատական դիրքերում. Նալբանդյանի Կոստանդնուպոլսից մեկնելուց հետո, համարյա «Երկու տողի» հետ միաժամանակ Սվաճյանը տպագրում է իր «Ազգային պարտք» հոդվածը («Մեղու», 1861, N 128), որտեղ նա նույնպես հեղափոխության կոչ է անում. «... Եթե այս սուրբ պատերազմին մեջ իյնինք՝ ազգին ամենամաքուր նահատակները պիտի ըլլանք եւ թող ազգն ալ մեր մահվան ետեւ, մեր աչքե րը գոցվելեն ետեւ զոհվի ուրիշին: Իսկ եթե հաղթող ելնանք՝ երանի այն անձերուն, որ ազգի մը ազատություն ըլլալու փառքին պիտի արժանանան. ազատարարներ, որ զորավոր տերությանց դեմ մարտնչելով խլին, առնեն պիտի անոնց ձեռքերն ազգը-չափազանցություն չկարծվի մեր ըսածները» . Սվաճյան, Հրապարակախոսություն, 1960, էջ 155)։ 

Դեպի «Նալբանդյանական» ուղին հակվեց նաեւ Սվաճյանի համախոհ Սերովբե Թագվորյանը: Այս կապակցությամբ Աշ. Հովհաննիսյանը, համեմատելով Թագվորյանի «Մասիսում» տպագրված հոդվածը (1860, N 458) 1862 թ. մայիսի 14 (26)-ին Նալբանդյանին գրած նամակի հետ, ասում է. «Եթե «Մասիս» թերթի էջերոս Ս. Թագվորյանն ասում էր, թե բարեգործականի նպատակների մեջ է մտնում հոգալ եւ ատոք հունձք կամ ազնիվ պտղատու ծառեր կամ արհեստից մեջ գործածելի զանազան փայտեր, արմատներ, տունկեր հասցնող եւ հաճարե կամ օսլայե շաքար շինող մարդիկներ պատրաստելու», նույն Թագվորյանի ծածկագիր նամակից պարզվում է, որ Նալբանդյանի Պոլսում եղած ժամանակ Բարեգործականի անդամներից շատերը նրան հույսեր էին ներշնչել իրենց ազգային-քաղաքական ակտիվացման մասին» (Աշ. Հովհաննիսյան, Նալբանդյանը եւ նրա ժամանակը, գ. 1, էջ 497)։ 

Նալբանդյանի Կոստանդնուպոլիս երկրորդ անգամ գալու օրերին (1861 նոյեմբեր դեկտեմբեր) է՛լ ավելի ամրապնդվեցին Սվաճյան—Թագվորյան խմբի հեղափոխական դեմոկրատական դիրքերը, որը Նալբանդյանի միջոցով կապեր էր հաստատել Լոնդոնի հեղափոխական կենտրոնի հետ: Եվ հենց այդ ամենի ապացույցն էր Սերովբե Թագվորյանի ծածկագիր նամակը. Գաղտնի բառարանի հետ միասին այդ նամակը գալիս էր ասելու, որ Սվաճյան-Թագվորյան խումբը Նալբանդյանի հետ միասին քայլեր էին ձեռնարկում Զեյթունում նախապատրաստվող զինված ապստամբությանը սատար անելու: Ահա թե ինչու քննիչ հանձնաժողովը, վախենալով Կովկասում հայերի նմանօրինակ նկրտումներից, մանրակրկիտ կերպով աշխատում էր վեր հանել Նալբանդյանի դերը հայկական ազատագրական շարժումներում եւ կապել այն «լոնդոնյան պրոպագանդիստների»՝ Գերցենի, Օգարյովի, Բակունինի եւ մյուսների հետ։ Եվ, որպեսզի վերացնի ամեն մի կասկած այս հարցի կապակցությամբ, Նալբանդյանը հնարել էր մի վարկած, ըստ  որի իրեն եւ Թագվորյանին ներկայացնում էր իբրեւ միջնորդներ Ֆրանսիայի կամ Իտալիայի հպատակության տակ անցնելու համար թուքահայերին օգնելու գործում։ 

Իհարկե, հանձնաժողովը չհավատաց այս հավաստիացումներին, քանի որ եւ Թագվորյանի նամակի բովանդակությունը, ե՛ւ ծածկագրի մեջ հիշատակված Գերցենի, Բակունինի, Մաձձինիի անունները, աշխարհագրական անվանումները եւ մյուս տերմինները ամենեւին չէին առնչվոմ «Ֆրանսիայի եւ Իտալիայի հպատակությանը անցնելու գործին» եւ լուրջ ապացույցներ էին թե՛ հեղինակի, թե՛ հասցեատիրոջ նպատակների ու մտադրությունների վերաբերյալ։

էջ 81 տ. 34 «... Ես այդ նամակում մի փոքրիկ նամակ զետեղեցի Թագվորյանի անունով... »: Այդ նամակը անհայտ է, եւ նրա մասին մենք կարող ենք դատել միայն Ս. Թագվորյանի, 1862 թ. մայիսի 14 (28)-ին, Նալբանդյանին գրած պատասխանից։ Մայիսի 9-ի Փարիզե գրեալ նամակը ընկալա, - գրում է Ս. Թագվորյանը, -հին նշանագիրներու ցուցակը, որ ինձ խավրեր էիք, չեմ գիտեր որ նամակի մեջ պարունակյալ, զայն ընկալա... »: Ամեն ինչից երեւում է, որ Նալբանդյանի նամակը գաղտնագրված էր, ինչպես նաեւ Թագվորյանի պատասխանը: Պատասխան նամակի առանձին արտահայություններից կարելի է որոշ պատկերացում կազմել Նալբանդյանի մայիսի 9-ի մեզ չհասած նամակի բովանդակության մասին: Նա դժգոհում է Կ. Պոլսի իր համախոհ ների թուլաթյունից եւ դանդաղկոտությունից. «Պարոն Մարտիրոսին (Մաձձինի-խմբ. ) նամակը մինչեւ հիմա չիտալուս կնեղանա... », «Կրսեք թե apatie ինձի մահ է- ես ալ քեզի պես կմտածեմ»: Նալբանդյանի նամակում կային մի շարք կարեւոր հանձնարարություններ Սվաճյան-Թագվորյան խմբի անդամներին: «Էնժընիռեորին համար ինչ որ ըսիք ի միտ առի» եւ այլն (Սույն հրատարակ., հ. 9, էջ 362, 363)։ 

էջ 82 տ. 34–36 «... այդ ընկերությունը պետք է կոչվի «Հայկ», կամ «Օրիոն»... եւ որ նա գտնվելու է Անգլիայի հովանավորության տակ... »: - Ս. Թագվորյանի նամակում հայտնվում էր, որ շուտով նրանք կբացեն «Հոթֆելո եղբարց լոժ», որի անունն է «Հայկ կամ Օրիոն «Ֆրեր մասոններուն եղբայրության պես է»։ Իր գործունեության ընթացքում կոստանդնուպոլսական նոր օթյակը, Թագվորյանի ասելով, մեծ հույս ուներ «Լոնդնի մայր լոժի աջակցությանը։ 80-ական թվականներին Թուրքիայում մեծ տարածում էր ստացել մասոնականությունը: Հենց այդ շրջանում էլ սկսեցին ստեղծվել հայկական մասոնական կազմակերպություններ Կոստանդնուպոլսում եւ Իզմիրում («Արամ», «Տիգրան» եւ այլն), որոնք իսկապես ենթարկվում էին անգլիական մասոնականությանը, Օտտ-Ֆելլոզ կազմակերպությանը: Ինչ վերաբերում է «Հայկ կամ Օրիոն» օթյակին, ապա այն պիտի արծեր Անգլիայից անկախ, որի մասին կարելի է դատել հետեւյալ հայտարարությունից. «Մանչեսթրի միության անկախ ուխտին Օտտ-Ֆելլոզի Հայկ (Օրիոն) սենյակում պատիվ ունի ծանուցանել, որ հառաջիկա չորեքշաբթի դեկտ. 22 ընդհանուր ժողով ունենալուն... », –հայտնում է Պոլսի «Պեգասյան թռչնիկ» տասնօրյա թերթը (1885, N 45)։ Եվ իրավացի է Աշ. Հովհաննիսյանը, երբ ասում է, որ Ս. Թագվորյանը, ինչպես երեւում է իր նամակից, կամենում էր օգտագործել Կ. Պոլսում կազմակերպվող այդ ընկերության լեգալ պիտակը՝ իր եւ համախօհների հետապնդած նպատակների իրագործման համար» Ն. Հովհաննիսյան, Նալբանդյանը եւ նրա ժամանակը, գ. 1, էջ 500-501, Г. M. Казарян, Армянское общественно-политическое движение в 50–-60-годах XIX века и Россия, Ереван, 1979, c. 208–209)։ 

Եթե ընդամենը, որ «Հայկ կամ Օրիոն» օթյակը գործում էր անկախ անգլիական մասոնությունից, ապա Թավորյանի   գաղտնագիր նամակում հիշատակությունը «Լոնդոնի  մայր լոժի» օգնության վերաբերյալ պիտի վերագրել լոնդոնյան կենտրոնին: Այս վար կածի օգտին են խոսում նաեւ Նալբանդյանի գաղտնի բառարանում եղած Գերցենի («Լոնդոնի բարեկամ») եւ Բակունինի («պարոն Ալմինքար») անունները։ Ինչպես հայտնի է, բառարանը սերտորեն կապված էր Թագվորյանի նամակի հետ: Այստեղից կարե լի է եզրակացնել, որ «Հայկ կամ Օրիոն» օթյակը «Զեմլյա ի վոլյա» կազմակերպու թյան Լոնդոնյան կենտրոնի լեգալ մասնաճյուղի նման մի բան էր։ Հատկանշական է, որ «Զեմլյա ի վոլյայի» կազանյան բաժանմունքը իր անդամներին նախապատրաստե լու համար նույնպես օգտվում էր մասոնական կանոնադրությունից . В. Нечкина, «Земля и воля» 1860-х годов. «История СССР» 1957, No 2, c. 119): Ելնելով Թագվորյանի այն արտահայտությունից, թե՝ «Աշխատեցա որ (Հոթֆելո) եղբարց լոժ ունենամք հոս... », նա ամենաեռանդուն մասնակցություն է ունեցել նրա ստեղծման գործում եւ հնարավոր է, որ «Հայկ» օթյակի երկրորդ անունը՝ Օրիոնը ծագել է Գերցենի լոնդոնյան «Պոլյարնայա զվեզդա» ալմանախի նմանությամբ (Նալբանդյանը այդ բացատրել է հետեւյալ կերպ, «Օրիոնի համաստեղությունը հայերեն կոչվում է Հայկ»)։ 

Նալբանդյանը, անկասկած, գիտեր, որ Կոստանդնուպոլսում աշխատանքներ էին տարվում նման լեգալ կազմակերպություն ստեղծելու ուղղությամբ, որը հնարավոր կլիներ օգտագործել կոնսպիրատիվ նպատակներով: Չի բացառվում, որ այդ արվում էր նրա խորհրդով եւ ցուցումներով: Եվ հենց այդ պատճառով էր, որ «Հայկ կամ Օրիոն» ընկերությունը պիտի կապ պահպաներ «Լոնդոնի մայր Լոժի հետ», այսինքն՝ Գերցեն-Օգարյով խմբի հետ

Նալբանդյանը հարցաքննության ընթացքում կտրականապես հերքում էր այդ ընկերության հետ ամեն մի առնչություն. «Այդ բոլորի մասին ես առաջին անգամ էի կարդում մեջ բերված նամակում եւ վճռականապես ավելի ոչինչ չգիտեմ... »։ 

Էջ 83 տ. 15—16 «... Ինձ տեղեկացնում է Բարեգործական ընկերության... մասին... » «Բարեգործական ընկերությունը» կազմակերպվել էր Կոստանդնուպոլսում 1860 թ. սեպտեմբերին: Նրա ստեղծման գործում եռանդուն մասնակցություն են ունեցել Սերովբե Թագվորյանը, Մկրտիչ Պեշիկթաշլյանը, Հովսեփ Շիշմանյանը եւ ուրիշներ։ Այն իր գոյությունը պահպանել է մինչեւ 1874 թ. . Պողոսյան, Պատմություն հայ մշակութային ընկերություններու, հտ. 1, Վիեննա, 1957, էջ 66-73)։ Կոստանդնուպոլսում գտնված ժամանակ Նալբանդյանը աշխատում էր այդ լեգալ կազմակերպությունն օգտագործել ընդհանուր ազգային-ազատագրական պայքարի համար: Իսկ հարցաքննությունների ժամանակ նա այն ներկայացրեց որպես միայն բարեգործական բնույթի կազմակերպություն, «որը ոչ գաղտնի ժողովներ ունի, ոչ խորհրդակցություններ»: Այստեղ կարեւոր էր ամեն տեսակի կասկած հեռացնել «Բարեգործական ընկերությունից»

Էջ 84 տ. 12—13 «... նամակի հեղինակը խոսում է Տավրոսի կողմից, այսինքն Կիլիկիայից եկած ինչ-որ ապրանքի մասին... »։— Ս. Թագվորյանը իր նամակում գրել է. «Տորոսեն վարդապետ մը եկավ հոս, քանի օր է, որ կաշխատիմ, որ առուտուր մը անիմ այս մարդու հետ... » (Սույն հրատարակ., հ. 7, էջ 363)։ Համաձայն գաղտնի բառարանի՝ «ապրանք գնելը նշանակում է «ապստամբություն», Թագվորյանի նամակի այս հատվածում, ամենայն հավանականությամբ, խոսվում է Զեյթունի ապստամբության նախապատրաստությունների մասին։ 

Էջ 84 տ. 20–23 «Բացի դրանից, ինչու պետք էր նամակն ուղարկել Մաձձինիի անունով Կոստանդնուպոլիս, երբ նա... մշտական ապրում է Լոնդոնում... »: Ս. Թագվորյան նամակի այս հատվածը շատերին է գցել թյուրիմացության մեջ։ Թագվորյանի նամակում գրված՝ «Պարոն Մարտիրոսին նամակը մինչեւ հիմա չի տալուս կնեղանաս» նախադասությունր Նալբանդյանը բացատրել է այսպես. «Պ-Ն Մարտիրոսի, այսինքն Մաձձինիի նամակը..... Ինչպես պատմում է Նալրանդյանը, Մաձձինիից այդ նամակը վերցրել է ոմն «Խաչատուրյան», «մի իտալահատակ հայ, որը այդ ժամանակ ապրում էր Փարիզում եւ հանձն էր առել օգնելու կոստանդնուպոլսեցի հայերին՝ ընդունելու իտալական հպատակություն, «Նա ասաց մեզ, գրում էր Նալբանդյանը, - որ ճանաչում է շատ իտալացիների, որոնց թվում եւ Մաձձինիին, որ նա կաշխատի մի կերպ այդ անել, երբ Լոնդոն գնա։ Նա, այդ Խաչատուրյանը, իսկապես գնացել է Լոնդոն եւ դիմել Մաձձինիին օգնության խնդրանքով»։ Դատելով այս ամենից, հիշյալ «Խաչատուրյանը» մտացածին անուն է, որի տակ թաքնվում էր Նալբանդյանը։ Դա նրա բազմաթիվ ծածկանուններից մեկն էր։ Դեռեւս 1860 թ. Կամսար Խաչատրյան ստորագրությամբ նա «Հյուսիսափայլում» տպագրել էր մի նամակ-պատում։ Նրա հիմնական ծածկանուններից մեկն էր Սերովբե Խաչատուրյան Շահբեգ», Եվ դժվար թե այդ անհայտ «Խաչատուրյանը կարողանար կատարել այդպիսի պատասխանատու հանձնարարություն, որպիսին Թագվորյանի (Կոստանդնուպոլսի) եւ Մաձձինիի միջեւ կապավոր լինելն էր: Ուշադրություն է գրավում նաեւ «Խաչատուրյանի» երթուղին: Դա Նալբանդյանի ճանապարհորդությունների երթուղին էր Փարիզից Լոնդոն եւ Լոնդոնից Փարիզ՝ 1862 թ. մայիս ամսին

Բացատրություններ տալով «Մաձձինիի նամակը» Կոստանդնուպոլիս ուղարկելու վերաբերյալ. Նալբանդյանը շտապում է ավելացնել. «Եվ դարձյալ, ինչպե՞ս կարող էի ես նամակ գրել նրան, երբ ես չեմ ճանաչում նրան եւ ոչ մի հարաբերության մեջ չեմ եղել նրա հետ»: Իսկ ինչո՞ւ ինքը չի պատասխանել այդ նամակին. «որովհետեւ այն ուղարկված էր ոչ թե անմիջապես ինձ, այլ մի հայի միջոցով, ուստի նամակը կարդալուց հետո նրան ասացի, որ գրի նրանց, որպեսզի նրանք իրենց այնպես անեն, ինչպես կուզեն, ես այլեւս չեմ խառնվում, քանի որ Խաչատուրյանն էլ Փարիզում չէր, ուրիշ անելիք էլ չկար:

Նամակը Փարիզից Պետերբուրգ էր ուղարկվել անմիջապես Թագվորյանի նամակը ստանալուց հետ։ Այս պատասխանը գալիս է հաստատելու, որ խոսելով «Խաչատուրյանի» մասին, Նալբանդյանը նկատի ունի հենց իրեն։ 

Եթե ընդունենք, որ «Խաչատուրյանը» Նալբանդյանն է, ապա կարող ենք եզրակացնել, որ այն ժամանակ, երբ խոստացել էր Թագվորյանին եւ նրա բարեկամներին օգնել իրենց «գործի» մեջ, նա արդեն ծանոթ էր Մաձձինիի հետ եւ հույս ուներ նրա օգնության վրա։ Այդ ծանոթությանը կարող էր տեղի ունեցած լինել 1861 թ. հունվարից մարտ ընկած հատվածում, Գերցենի միջնորդությամբ, որր մտերիմ էր Մաձձինիի հետ դեռեւս 1852 թվականից։ Մաձձինին Լոնդոն էր եկել 1860 թ. դեկտեմբերի 20-ին, իսկ հունվարի 4-ին նրան այցելել էր Գերցենը (Գերցեն, Տարեգրություն, էջ 178)։ Իսկ 1861 թ. փետրվարի 23-ին Մաձձինին ճաշի էր հրավիրված Գերցենի մոտ (նույն տեղում, էջ 185)։ 

«Զեմլյա ի վոլյայի» ականավոր գործիչ Ա. Սլեպցովը, որը Լոնդոնում էր գտնվում 1861 թ. Նալբանդյանի հետ միաժամանակ, Մաձձինիի հետ ծանոթացել էր Գերցենի միջոցով։ Հետագայում նա այդ մասին պատմել է Չեռնիշեւսկուն. «Գերցենը իմ նկատմամբ չափազանց ուշադիր էր.., ծանոթացրեց Լոնդոնում ինձ զանազան հարցերի հետ եւ, որ ամենակարեւորն է, ծանոթացրեց Մաձձինիի հետ, որն ինձ համար չափազանց հետաքրքիր Է . Г, Чернышевский в воспоминаниях современников, c. 234-235)։ Այդ այն Սլեպցովն էր, որի ցուցմունքների վրա հենվելով Միխայիլ Լեմկեն ապացուցում էր Նալբանդյանի համագործակցությունը Գերցենի-0գարյովի լոնդոնյան խմբի Հետ (Գերցեն, ԵԼԺ, հ. II, էջ 138)։ 

Ամենայն հավանականությամբ, Գերցենը Մաձձինիին ծանոթացրել էր նաեւ Նալբանդյանի հետ, մանավանդ, որ վերջինս եղել էր Նեապոլում, եւ այդ հանգամանքը կարող էր հետաքրքրել իտալական ազատագրական շարժման ղեկավարներից մեկին։ 

Ավելի սերտ առնչություններ Նալբանդյանը հաստատեց Մաձձինիի հետ վերջին անգամ Լոնդոն այցելելիս՝ 1862 թ. սկզբներին, երբ Սվաճյան-Թագվորյան խումբը որոշեց Նալբանդյանի միջնորդությամբ խնդրել Մաձձինիի աջակցությունը։ Դեռեւս Ալեքսանդր Մյասնիկյանը իր «Միքայել Նալբանդյան» (1810) աշխատության մեջ գրել է. «Գործնական ասպարեզում էլ Նալբանդյանը ունեցել է որոշ ծրագրեր, որոնցից է տաճկահայերի մեջ հեղափոխական շարժում առաջ բերելու միտքը... Այս խնդրի շուրջը նա կապեր է ունեցել հայտնի Մաձձինիի հետ» (Ալ. Մյասնիկյան. Երկեր հինգ հատորով, հ. 1, 1984, էջ 73, ընդգծումը մերն է - խմբ.  

Նալբանդյանի ցուցմունքներից երեւում է, որ նա («Խաչատուրյանը») 1862 թ. երկու անգամ հանդիպել է Մաձձինիին: Ըստ որում, ինչպես երեւում է նրա խոսքերից, Մաձձինին «իր հերթին... առաջին դիմումի (հանդիպման–խմբ. ) ժամանակ խնդրել էր, որքան հնարավոր է, փող հավաքել Կոստանդնուպոլսում իտալական գործերի համար» (ընդգծումը մերն է– խմբ. Պետք է ասել, որ Իտալիայի հայրենասերներին շատերն էին դրամական օգնություն հասցնում։ Վ. Ի. Նեւլերը այդ առիթով գրում է. «Կոստանդնուպոլսում ապրող ռուս վտարանդիները կազմակերպել էին ստորագրություն իտալական գործի օգտին»: Նրանց միացան այլ երկրների վտարանդիները։ Այդ մասին ուրախությամբ հայտնեցին Գարիբալդիի զինակից Բերտանիին Կոստանդնուպոլսի նրա բարեկամները» (Дж. Гарибалди, Мемуары, М., M. 1966, c. 405, ընդգծումը մերն է- խմբ. Այդ գործի եռանդուն կազմակերպիչներից մեկն էր Մաձձինին։ 1862 թ. նա նախաձեռնեց միջոցների հավաքման մեծ կամպանիա Գարիբալդիի` դեպի Հռոմ կատարելիք արշավանքին օգնելու համար։ Նմանօրինակ խնդրանքով նա դիմել էր նաեւ Նալբանդյանին. «Մտածեցինք, մտածեցինք այդ մասին, պատմում է նա, եւ... ասացինք Խաչատուրյանին»–խմբ. ), որ երկրորդ խնդրի (հանդիպման– խմբ. ) ժամանակ հայտնի Մաձձինիին, որ այդ մասին արդեն առաջարկություն է արվում Կոստանդնուպոլսի ծանոթներին եւ որ նրանք կաշխատեն հնարավոր չափով փող հավաքել»։ 

Մաձձինիի հետ ունեցած երկրորդ եւ, ամենայն հավանականությամբ, վերջին հանդիպումը ունեցել է խիստ կարեւոր նշանակություն։ Ահա թե ինչպես է այդ արտացոլվել սենատական ցուցմունքներում. «Խաչատուրյանը (կարդա՝ Նալբանդյանը- խմբ. ) արդեն երկրորդ անգամ Լոնդոնի եւ Մանչեստրի վրայով անցնելով եղել էր Մաձձինիի մոտ եւ նրանից նամակ վերցնելով նրա անունով, Կոստանդնուպոլսի ծանոթի անունով, ուղարկել էր Փարիզ՝ հանձնելու Կոստանդնուպոլիս, Սերովբե Թագվորյանին» (ընդգծումը մերն է— խմբ.  

Թե ո՞ւմ էր հասցեագրված Մաձձինիի նամակը, հիմա արդեն հնարավոր չէ պարզել: Ենթադրենք, որ այն հասցեագրված էր Մաձձինիի «Կոստանդնուպոլսի ծանոթի անունով»։ Այդ դեպքում, ինչո՞ւ այն երկար ժամանակ չէր հանձնվում հասցեատիրոջը (ինչպես հայտնի է Թագվորյանի նամակից)։ Իսկ Նալբանդյանի այն բացատրությունը, թե «Մարտիրոսի, այսինքն Մաձձինիի նամակը դեռ չի հասցված այնտեղ, որ պետք է, որովհետեւ նրանք դեռեւս ձեռնամուխ չեն եղել ոչ կոմիտե կազմելուն, ոչ էլ փող հավաքելուն», հնչով է միանգամայն անհամոզիչ, քանի որ «փող հավաքելու կոմիտեն» կապված էր «իտալական գործի» հետ, իսկ Մաձձինիի նամակում խոսվում էր (եթե հավատանք Նալբանդյանի ցուցմունքներին, մի քանի կոստանդնուպոլսեցի հայերի խնդրանքի  համաձայն նրանց իտալական հպատակության անցնելու համար միջնորդելու խնդրանքին։ Նալբանդյանի բացատրություններից ստացվում է, որ մեկը պայմանավորված է մյուսով: Բայց ինչո՞ւ այդ դեպքում Թագվորյանը գանգատվում է, որ «այս քաղաքիս մեջ չեն կարողանում գտնել «սեղանավոր մը (այսինքն կապավոր)։ Հարցը, րստ երեւույթին, բացատրվում է այսպես. այն վայրը, որ պետք է ուղարկվեր նամակը, գտնվում էր եւ այս քաղաքից», այսինքն Կոստանդնուպոլսից դուրս, Իտալիայում, եւ հենց այդ պատճառով պետք է գտնվեր վստահելի մարդ։ Զգալով Նալբանդյանի անհանգստությունը, Թագվորյանը առաջարկում է իր ծառայությունները եւ սպասում համաձայնության. «... Եթե լավ մտածելէն հետո որոշես, որ նամակը պիտի տալ իր տեղը, ես անկասկածաբար կուտամ, մտածել եւ իմաց տուր ինձի» (Սույն հրատարակութ., հ. V, էջ 362)։ 

Ինչպես տեսանք, ամեն ինչ շատ ավելի բարդ էր, քան ջանում էր ներկայացնել Նալբանդյանը Ս. Թագվորյանի նամակի առթիվ տված իր ցուցմունքներում

Նալբանդյանին հանձնված Մաձձինիի նամակի բովանդակության մասին մենք կարող ենք որոշ պատկերացում կազմել, եթե այն դիտենք այդ շրջանում լոնդոնյան կենտրոնից գրված մյուս նամակների եւ մասնավորապես 1862 թ. մայիսի 10-ին Գարիբալդիին գրած Բակունինի նամակի հետ ունեցած առնչության մեջ։ Այդ նամակում ցանկություն էր հայտնում, որ Գարիբալդին «միջնորդ» հանդիսանար եւ «մեծ դեր» խաղար ստրկացված ժողովուրդների, այդ թվում նաեւ արեւմտահայության ազատագրության գործում (Լեմկե, էջ 86-97)։ Մաձձինիի նամակը, ամենայն հավանականությամբ, պարունակում էր լոնդոնյան կենտրոնի ընդհանուր նախագծի դրույթները, այն է՝ Ռուսաստանի, Արեւմտյան Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի դեմոկրատական ուժերի գործողությունների միավորման աշխատանքների կազմակերպում: Այդ գործում որոշակի տեղ էր հատկացվում նաեւ «Հայկական հարցին», իսկ Նալբանդյանը պետք է կատարեր կապավորի դերը։ Մեզ անհայտ է Մաձձինիի նամակի հետագա բախտը։ Այն գրվել է Գարիբալդիի Հռոմի արշավանքի եւ Զեյթունի ապստամբության նախօրերին (այդ իրադարձությունները տեղի են ունեցել 1862 թ. օգոստոսին)։ Ամենայն հավանականությամբ, Հայ դեմոկրատներր Կոստանդնուպոլսում հույսեր էին կապում իտալական հայրենասերների օգնության հետ եւ իրենց հերթին աշխատում էին դրամական միջոցներ հայթայթել «իտալական գործի օգտին»

էջ 85 տ. 9–10 «... Նախիջեւանից Հայրապետյանի 1861 թ. դեկտեմբերի 12-ի նամակը... »։ Թեեւ Նալբանդյանը հավատացնում էր, որ «այս նամակի մեջ բոլոր ակնարկները վերաբերում են տեղական՝ «Նախիջեւանի գործին», սակայն նամակի բովանդակությունը, անկասկած, դուրս է գալիս «տեղական սահմաններից։ Այնտեղ իրենց արտացոլումն էին գտել չափավոր լիբերալների հայացքները, որոնց թվին էր պատկանում նաեւ Կարապետ Հայրապետյանը: Այդ իսկ պատճառով նամակի հեղինակը խնդրում է հասցեատիրոջը «խոհեմությամբ, երկայնամտությամբ եւ համբերությամբ բան անելու, ավելացնելով, որ «ուրեմն պիտո է զգուշություն» (Սույն հրատարակութ., հ. 7, էջ 342)։

Էջ 86 տ. 32-33 «Այդ հոդվածն... որ... թարգմանել եւ գրի է առել... Նուրիջանը»։— 1862 թ. մայիսի առաջին կեսին Նալբանդյանը Փարիզում Հ. Նուրիջանյանից իր խնդրանքով ստանում է նրա թարգմանած «Բաղադրություն վառոդի» ձեռագիր ձեռնարկը, որ տեղ տրված է այն նյութերի նկարագրությունը որից վառոդ է պատրաստվում։ Այդ ձեռագիրն ուղղակի կապ ուներ Ս. Թագվորյանի նամակի եւ գաղտնի բառարանի մեջ, որտեղ «ալյուր» բառի տակ գրված էր «վառոդ»։ Ձեռագրի վրա Նուրիջանյանի գրած  երկտողը ցույց է տալիս, որ Նալբանդյանը նրա միջոցով անմիջական կապ էր պահպանում Սվաճյան-Թագվորյան խմբի հետ

Էջ 89 տ. 5–7 «... դուք թուրքական անձնագիր եք ձեոք բերել Լոնդոնի պրոպագանդիստների ագենտ ու գործակից Վասիլի Կելսիեւի համար... »: - Այս այն երեք հարցերից մեկն էր, որ ուղղակի կերպով ի հայտ էր բերում Նալբանդյանի գործնական կապերը լոնդոնյան կենտրոնի հետ։

Վասիլի Իվանովիչ Կելսիեւ (1835-1872)-60-ական թթ. ռուսական ազատագրական շարժման ականավոր գործիչ, վտարանդի, հետագայում ռենեգատ: 1855 թ. Պետերբուրգի առեւտրական ուսումնարանն ավարտելուց հետո, Կելսիեւը որպես ազատ ունկնդիր ընդունվել է Պետերբուրգի համալսարանի արեւելյան ֆակուլտետը: 1859 թ. մայիսին մեկնել է Լոնդոն եւ նոյեմբերին պաշտոնապես հայտարարել իր Ռուսաստան չվերադառնալու որոշման մասին, մնացել է արտասահմանում որպես քաղաքական վտարանդի»։ Լոնդոնում Կելսիեւը մտերմանում է Գերցենի հետ եւ դառնում «Կոլոկոլի» հավելված «Օբշչեյե վեչե» ամսագրի խմբագրության անդամ։ 1862 թ. աշնանը նա մեկնում է Արեւելք, որտեղ հեղափոխական գործունեություն է ծավալում հերձվածողների շրջանում, քանի որ հերձվածողությունը դիտում էր որպես բողոք բռնության դեմ։ Կոստանդնուպոլսում նա եղել է 1862 թ. հոկտեմբերից մինչեւ 1863 թ. դեկտեմբերը։ Տուլչեում (Ռումինիա) Կելսիեւը կազմակերպում է ռուսական վտարանդիական գաղութ, որտեղ գործում էր ազատ տպարան (1863–1865)։ Նա հեռակա մեղադրվում է «32-ի գործով», եւ դիտվում իբրեւ «չդատապարտված պետական հանցագործ»։ 1865 թ. Սենատի որոշմամբ Կելսիեւը զրկվում է իր ունեցվածքային բոլոր իրավունքներից եւ համարվում «պետության սահմաններից ընդմիշտ հեռացված անձ», 1867 թ. մայիսին Կելսիեւը կամավոր վերադառնում է Ռուսաստան, հայտարարում իր զղջման մասին եւ սեպտեմբերի 3-ին ներում ստանում կառավարությունից: Այդ ամենի մասին նա մանրամասնորեն գրում է իր «Խոստովանության» մեջ Լեմկե, էջ 29–39, 67, 110–112, 154, 223, 224, 230, Лит. наследство. T. 62, c. 159-170)։ 

Նալբանդյանը Կելսիեւի հետ ծանոթացել է 1861 թ. սկզբներին Լոնդոնում։ Իր «Խոստովանություն» գրքում Կելսիեւը պատմում է, որ թուրքահպատակ Վասիլի Յանիի անձնագիրը նա ստացել է մի «նախիջեւանցի հայ վաճառականից» հետեւյալ իրադրության պայմաններում. «Ես նրան հանդիպեցի Տրյուբների մոտ: Ինձ համար հետաքրքիր էր զրուցել հայի հետ իրենց գործերի մասին, իսկ նա ուրախ էր ռուսի հետ սիրտը բաց անել... Այդ 1861 թ. սկզբներին էր։ Նա մեկնեց... եւ ես մոռացա նրա մասին, բոլորովին բանի տեղ չդնելով նրա ինձ տված խոստումը (Կելսիեւի համար Կոստանդնուպոլսում անձնագիր գտնելը- խմբ. ), երբ հանկարծ նա նորից հայտնվեց 1862 թ. հունվարին եւ հանդիսավոր կերպով ինձ հանձնեց անձնագիրը» (Лит. наследство, No 41–42, M., 1941, c. 440, ընդգծումը մերն է-խմբ.  

Դժվար թե հնարավոր լինի կասկածել, որ այստեղ խոսքը վերաբերում է Նալբանդյանին։ Քննիչ հանձնաժողովի տրամադրության տակ այս մասին կային ճշգրիտ տվյալներ։ Գերցենի խմբի հետ առնչություններ ունենալու մեջ մեղադրվող անձանց գործի գրության մեջ «4. Նալբանդով» կետում ասված է. «Բացի այս ամենից, Նիչիպորենկոն հարցը քննության ժամանակ հանձնաժողովի առջեւ բացատրություն տվեց, որ Լոնդոնում եղած ժամանակ նա Բակունինից լսել էր, որ Կելսիեւի համար թուրքական անձնագիր Յանի անվամբ ձեռք է բերել Նալբանդովը, բայց այս վերջինս այդ չխոստովանեց (Վավերագրերի ժող., էջ 250)։ 

Այն, որ Կելսիեւը Նալբանդյանին «Վաճառական» էր անվանում, չպետք է զարմանք պատճառի։ Ամենայն հավանականությամբ, ինքը՝ Նալբանդյանը կոնսպիրատիվ նպատակներով իրեն վաճառական էր ներկայացրել: Այսպես, մարկիզ Ն. դե Տրավերսեն Նալբանդյանի մասին խոսելիս նրան անվանում էր «զուտ վաճառական գործերով զբաղված մարդ» (Լեմկե, էջ 106)։ Տուչկովա-Օգարյովան նույնպես Նալբանդյանին ընդունում էր որպես «մեծ միջոցներ ունեցող» մի հայ վաճառականի, որը «ճանապարհորդում էր իր հաճույքների համար» եւ Գերցենի մոտ էր եկել հենց այնպես, «Մոդային» տուրք տալաւ համար (Տոչկովա–Օգարյովա, էջ 189)։ 

Այստեղ խիստ կարեւոր է Կելսիեւի այն հայտարարությունը, որ նա Նալբանդյանին հանդիպել է Տրյուբների մոտ։ Նիկոլայ Տրյոոբները (1817 –1884) հայտնի անգլիական գրքասեր ու հրատարակիչ էր, նա «Կոլոկոլի» եւ ռուսական Ազատ տպարանի մյուս հրրատարակությունների տարածողներից մեկն էր։ Ռուսաստանից եկողներից շատերը Գերցենի հետ ծանոթանում կամ տեսակցություններ էին նշանակում Տրյուբների միջոցով, որը, որպես անգլիական հրատարակիչ կասկածից զերծ էր: Այդ մի տեսակ լեգալ պայմանավայր էր, որի մասին գրել է նաեւ Կելսիեւը իր «Խոստովանության» մեջ

Տրյուբները լույս էր ընծայել մի քանի գրքեր ռուսերեն լեզվով, որոնց թվում նաեւ Լյուդվիգ Ֆոյերբախի «Քրիստոնեության էությունը», որից Նալբանդյանը վերցրել էր «Երկրագործության» բնաբանը (Սույն հրատարակութ., հ. 1, էջ 36)։ 1862 թ. գարնանը Կելսինը եկել էր Պետերբուրգ։ Այնտեղ նա հանդիպումներ էր ունեցել իր առեւտրական ուսումնարանի ընկերների՝ Ա. Նիչիպորենկոյի, Ն. Վլադիմիրովի հետ։ Նիչիպորենկոյի հետ միասին այցելել էր Ն. Սերնո- Սոլովյովիչին։ Նրանք բոլորն էլ այն ժամանակ գիտեին, որ Կելսիեւը Ռուսաստան էր եկել թուրքական անձնագրով։ Կելսիեւը ոչ ոքի չէր ասել, թե ում միջոցով է ստացել անձնագիրը, ինչպես նաեւ չէր գրել Նալբանդյանի անունը իր «Խոստովանության» մեջ, չցանկանալով վտանգել իրեն օգնություն ցույց տված մարդուն: Իր ցուցմունքներում Ն. Սերնո-Սոլովյովիչը ասել էր, «Կելսիեւը..., ինչպես երեւում է, բարի մարդ է, բայց հիվանդոտ է, նյարդային, տպավորվող... ես չէի էլ կարող մտածել, որ նա կարող է Ռուսաստան գալ ուրիշի անձնագրով, մանավանդ որ նա ներկայանում էր իր իսկական անունով», Սերնո-Սոլովյովիչի ցուցմունքի մեկ այլ հատվածից երեւում է, որ նա գիտեր Կելսիեւի անձնագրի մասին. ինչպես նաեւ գիտեր, թե ում միջոցով է այն ձեռք բերվել, սակայն դարձյալ չէր տվել Նալբանդյանի անունը, չէր մատնել նրան (Լեմկե, էջ 193, 195)։  

Կելսիեւի եւ Սերնո-Սոլովյովիչի միջեւ գոյություն ունեին խիստ բարեկամական հարաբերություններ, որի մասին վկայում է Կելսիեւի 1862 թ. հունիսի 25-ի (7 հուլիսի) նամակը Սերնո-Սոլովյովիչին, որը բռնագրավվել էր Վետոշնիկովի ձերբակալության ժամանակ, Օգարյովի եւ Գերցենի նամակների հետ միասին։ Կարծես նախազգալով գալիք փորձանքները, Կելսիեւը գրել էր. «Վտանգները, որին ենթակա է գործը, այնքան մեծ են, որ դուք իրավունք չունեք ռիսկի ենթարկելու ձեզ, մանավանդ հիմա... Մենք սարսափում ենք ձեզ համար եւ ձեր կործանումը շատ վատ հետեւանքներ կունենա մեր ընդհանուր գործի համար» (նույն տեղում, էջ 37)։ 

Իհարկե, հարցաքննության ժամանակ Նալբանդյանը, ինչպես միշտ, կտրականապես հերքում էր իր մասնակցությունը թուրքական անձնագրի ձեռքբերման գործում։ 

Նալբանդյանի եւ Կելսիեւի ծանոթությունը մեկ անգամ եւս գալիս է ապացուցելու Նալբանդյանի սերտ համագարծակցությունը լոնդոնյան կենտրոնի հետ 1861–82 թվականներին։