Շիրակ

Հեղինակ

Բաժին

Թեմա

37. ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՏԵՍՈՒՉՔ ԿԱՄ ԵՊԻՍԿՈՊՈՍՈՒՆՔ ԱՆՒՈՅ

Յեկեղեցական տեսչութեան ` Անի ընդ քաղաքականին ամբարձաւ յաւագութիւն, աթոռ համարեալ քահանայապետութեան Հայոց. եւ թերեւս յառաջ իսկ քան զհաստատել անդ թագաւորական գահուն ` հանդէսք հայրապետականք կատարէին ՚ի նմին, այլ ստուգիւ ոչ նշանակի փոխադրութիւն աթոռոյ սոցա յԱրգինայէ. յայտ է զի Պետրոս ճոխագոյնն հայրապետաց մերոց ` նստէր աստ, եւ աստի վարեցաւ ՚ի Կոստանդնուպօլիս, եւ աստ եթող զքեռորդին իւր Խաչիկ ` փոխանակ իւր. այլ յարգելուլ կայսերաց զկաթողիկոսն ՚ի Փոքր Հայս, Անեցիք յետ երկար ակնկալութեան խնդրեցին զեպիսկոպոս իւրեանց կարգել հովիւ վեհագոյն քան զայլ եպիսկոպոսունս, եւ Գրիգոր Վկայասէր հաւանեցաւ զքեռորդի իւր Տէր Բարսեղ ` անուանել կաթողիկոս, որ եւ հրաման առեալ ՚ի Մէլիքշահ սուլտանէ ` եկաց այնու պատուով յամի 1082, մինչեւ յաջորդեաց զնոյն ինքն զՎկայասէրն Մեծ ` յաթոռ ընդհանուր քահանայապետութեան Հայոց: Յաջորդ իւր Գրիգորիս ` Փոքր Վկայասէր բանագնաց լեալ էր ընդ Ապուլսուարայ ( Բ ) որդւոյ Մանուչէի տեառն Անոյ, « վասն իւր սեպհական աթոռոյս ` գալ այսրէն, նորա յօժար կամակցութեամբ » [1]. այլ յորժամ լուաւ զգերութիւն նորա ՚ի թագաւորէն Վրաց (1124), եւ յետ սակաւուց զդարձ որդւոյ նորին Փատլունի եւ զտիրանալն քաղաքին, ( որ յայս յեղափոխութեանց սակս ` սկսաւ յայնմհետէ նուազել եւ անշքանալ, ըստ վկայութեան ականատես բնիկ պատմչին ), յետս եկաց ՚ի խորհրդոյն, եւ Անոյ եւ համօրէն գաւառին Շիրակայ գլուխ կացին արքեպիսկոպոսք, նախապատիւք քան զայլս, եւ մի ՚ի չորիցն որոց անկ էր հաւանել յընտրութիւն կաթողիկոսի. զայսոսիկ յիշելով ուրեք Ստեփաննոսի Ուռպելեան [2], զսորայս կոչէ Մեծ եպիսկոպոսն Անոյ: Մինչեւ ցկէս ԺԲ դարու ոչ գտանեմ յանուանէ զյաջորդս Բարսղի Ա, բայց միայն զՅովհաննէս, որոց ժամանակ անստոյգ, եւ թերեւս երիցագոյն քան զկաթողիկոսն, զի յիշի յարձանին յորում պատրոնք Անոյ նշանակին Գրիգոր եւ Յովհաննէս ( էջ 40). իսկ յետ կիսոյ ԺԲ դարու կացին,

 

Բարսեղ Բ, որ յիշի յամս

1160 - 1191

Սարգիս որդի Ապիրատի

1209 - 11

Դաւիթ [3] ?         

1214

Գրիգոր որդի Ապուղամրի

1215 - 27

Աբաս կամ Աբրահամ

1240

Բարսեղ որդի Ամիր Երկաթայ [4]

1229 - 1253

Սարգիս [5]

1245 - 1276

Սարկաւագ ( իշխեցող կաթողիկէին Անոյ 1286)

 

Վարդան

1307

Յովհաննէս Ոսկէփոր [6], ԺԴ դար:

 

 

Յետ այսորիկ առաջնորդք Խօշավանից համարելի են աթոռակալք Անւոյ, յորս յաւելլի եւ Յովհաննէս ոմն որ եպիսկոպոս վիճակին Անոյ կոչի ՚ի կէս ԺԷ դարու (1653), եթէ չիցէ նոյն ինքն Շամբեցին [7]:

 



[1]             Սամուէլ Անեցի:

[2]             Ուռպելեան, Գլ. ԿԵ:

[3]             Ռայնալտի, Եկեղ. Տարեգր.:

[4]             Սա միանգամայն առաջնորդ Հոռոմոսի վանաց, ձեռներէց երեւի եւ յԱնի:

[5]             Յիշէ Կիրակոս:

[6]             Յիշատակարան գրոց:

[7]             Նոյնք: