41.
ՅԱՐԳ
ԵՒ
ՍԷՐ
ԱԶԳԱՅՆՈՑ
ԱՌ
ԱՆԻ
Իսկ
մեզ
հարկ
է
արդ
յաւարտ
յերկարեալ
տեղագրութեանս
Անւոյ
`
խոստովանել,
զի
ոչ
միայն
յայժմուս
բուռն
եւ
վառ
է
յիշատակ
նորին
առ
մերայինս,
այլ
եւ
՚ի
հնումն
անդ
յոյժ
սիրելի
եղեալ
էր
բնակչաց
իւրոց,
եւ
հռչակելի
արարեալ
յարեւմուտս
եւ
յարեւելս,
որպէս
տեսաք
՚ի
վերդ
(38)
[1].
բազում
խնամով
շինեալ
եւ
զարդարեալ,
նովին
եւ
պահեալ
եւ
գգուեալ:
Չափաւոր
ճաշակ
գեղեցկին
`
ոչ
միայն
շինեաց
եւ
վայելչացոյց
զԱնի,
այլ
եւ
վայելասէրս
գեղեցկին
յարդարեաց
զԱնեցիս.
եւ
իբր
գանձ
իմն
ցանկալի,
իբրեւ
ամուր
ապաստանի,
իբրեւ
կերտուած
չքնաղ
եւ
գեղափայլ
երանգ
երանգ
ակնհաճոյ
վիմօքն
իսկ,
եւ
իբրեւ
սրբազան
եւ
ազնիւ
քան
զամենայն
հայաբնակ
քաղաքս
ժամանակին,
պահելի
է
պաշտելի.
յոր
սակս
ոչ
միայն
բազում
արիւնք
հեղան
եւ
քաջ
արի
մարտկաց
պաշտպանողաց
ազգայնոց
ընդդէմ
օտարաց
[2],
այլ
եւ
կանայք
Հայկազինք
առաքինացան
յԱնի,
թերեւս
առաւել
քան
յայլ
քաղաքս
իւրեանց.
եւ
արդարեւ
մայրաբար
գթասցին
եւ
գրգացին
պէսպէս
օրինակաւ.
եւ
ոչ
գիտեմ
`
ա՞րք
իւրեանց
թէ
սոքա
առաւել
երախտապարտք
իցեն
՚ի
շինութիւն,
յամրութիւն,
՚ի
ճոխութիւն
Անւոյ,
եւ
՚ի
պայծառութիւն
եկեղեցեաց
նորին.
որպիսիք
ոմանք
Խոսրովանոյշ
թագուհին
`
կին
Աշոտոյ
Ողորմածի,
Կատրամիդէ
թագուհի
կին
Գագկայ
Ա,
Մարիամ
Արծրունի
`
կին
թագաւորին
Վրաց,
Կատայն
հանի
ամիրային
Փատլուն
Բ,
Ռուսուգան
կին
Իւանէի
Օրբելեանց,
Շանուշ
շինող
աշտարակաց,
եւ
բազում
այլ
նուիրատուք,
նորոգողք
եւ
շինողք,
որոց
անուանք
գրեալ
են
յարձանսն,
եւ
շատք
ջնջեալք.
եւ
թերեւս
վեհագոյն
բնաւից
`
Այծեմնիկն
այն
արիութեանց
մայր
[3]:
-
Աւելորդ
է
ասել,
զի
քաղաք
որ
այնքան
ջանիւ
եւ
գանձու
խնամիւր,
անհրաժեշտ
արժանաւոր
սիրոյ
եւ
սխրանաց
ընծայիւր
բնակչացն
եւ
եկաց,
բազմապատիկ
պայծառութեամբք,
ճոխութեամբ,
հանդիսիւք
եւ
խրախութեամբք,
եւ
անգամ
շռայլութեամբ
եւ
որ
ինչ
ըստ
նմանէ,
ըստ
մեղադրութեան
ոմանց
՚ի
պատմչաց.
քանզի
իբրեւ
յետ
չորեքհարիւրամեայ
անիշխանութեան
եւ
անկման
ազգիս
`
կանգնեցաւ
արքայաշուք
տուն
Շիրակայ,
որպէս
երիտասարդ
մի
գաղթեալ,
եւ
Անի
`
որպէս
սիրտ
՚ի
լանջս
նորին
խայտայ
եռանդուն
կենդանութեամբ
եւ
կենդանացուցանէր
որ
շուրջ
դիւրեւն.
եւ
որպէս
ականատեսն
շքոյ
եւ
փառաց
նորին
ճառագրէ
[4].
«
Աշխարհ
`
որ
երբեմն
ժամանակաւ
իբրեւ
զդրախտ
տիկախիտ
առաջի
իւր,
կանաչագեղ,
տերեւալից,
պտղաբեր,
գեղեցկաշուք
եւ
երջանիկ
անցաւորացն
ցուցանիւր.
քանզի
իշխանք
նստէին
յիշխանական
գահու
զուարթահայեաց
դիմօք,
եւ
զգարնանաբեր
ծաղկանոցաց
բերեալ
զնմանութիւն
`
վառ
՚ի
վառ
գունովք
առաջի
կացեալք,
ուրախական
երգոց
եւ
բանից
միայն
լինէին
հանդէսք.
ուր
եւ
ձայնք
փողոցն
եւ
ծնծցայիցն
եւ
այլ
երգեցողական
արուեստիցն
`
զլսողացն
անձինս
լի
առնէին
ուրախական
բերկրանօք:
«
Անդանօր
եւ
ծերք
նստէին
՚ի
հրապարակս,
հարկեւոր
եւ
պատուական
ալեօք
բարգաւաճեալ.
այլ
եւ
մարք
զմանկունս
՚ի
գիրկս
ընկալեալ,
եւ
մայրենի
գթովքն
աղէխարշեալ,
վասն
առատ
ուրախութեանցն
մոռանային
զտխրական
ժամանակս
երկանց,
զօրէն
աղաւնեաց
զնորափետուր
ձագօքն
միշտ
թռթռելով:
Զի՞նչ
ասացից
եւ
զհարսանցն
՚ի
սենեկի,
եւ
զփեսայիցն
յառագաստի
զսիրահարուստ
ըղձիցն
զբորբոքումն
եւ
զանժոյժ
բնութեանն
զհակամիտութիւն:
Այլ
եւ
՚ի
վեր
տանելի
է
մեզ
զբանս,
առ
հայրապետական
աթոռն
եւ
առ
թագաւորական
պատիւն.
զի
մինն
`
զօրէն
ամպոյ
խտացեալ
՚ի
պարգեւացն
Հոգւոյն,
՚ի
ձեռն
վարդապետական
շնորհին
`
ցօղէր
զցօղ
կենացն,
որով
պարարտացեալ
պտղաբերէր
եկեղեցւոյն
դրախտ.
արթուն
պահպանս
՚ի
վերայ
պարսպաց
նորա
կարգելով
`
զառ
՚ի
յինքենէ
ձեռնադրեալսն:
Իսկ
թագաւորն
`
յառաւօտինսն
յորժամ
՚ի
քաղաքէն
ելանէր,
զօրէն
փեսայի
որ
ելանէ
յառագաստէ
իւրմէ,
կամ
որպէս
տունջենային
արուսեակն
որ
՚ի
գլխոյն
արարածոց
բարձրանալովն
`
զամենայն
տեսանելիս
յինքն
ձգէ,
այսպէս
եւ
նա
պաղպաջէր
փաղփուն
հանդերձիւք
եւ
մարգարտախուռն
թագիւն,
եւ
զամենայն
մարդ
՚ի
տեսութիւն
եւ
՚ի
զարմանս
ցուցանէր.
որ
եւ
սպիտակամազ
նժոյգ
`
ոսկէզօծ
զարդիւք
առաջի
ընթանալով,
՚ի
ճառագայթից
արեգականն
որ
զնովաւ
հարկանէր
`
շլացուցանէր
զտեսողացն
տեսանելիս.
իսկ
զօրացն
բազմութիւն
խուռն
առաջի
ընթանալով
`
զօրէն
ծովային
ալեացն
զմիմեամբք
կուտակլով:
Նաեւ
անապատական
վայրքն
լցեալ
եւ
խճողեալ
էին
կրօնաւորական
դասուք.
մինչ
զի
զգեօղս
եւ
զագարակս
առ
բարի
նախանձ
քահեալ
`
առնէին
բնակութիւն
կրօնաւորաց:
…
Եւ
եկեղեցիք
որ
՚ի
նոսա
`
որ
յերկնից
բերէին
զնմանութիւն
վասն
պայծառ
շինուածոցն,
եւ
վասն
գեղեցկաշուք
զարդարանացն,
եւ
վասն
անշէջ
լապտերացն
եւ
ջահիցն
վառման,
որոց
լուսոյն
առոգութիւն
ընդ
օդոյն
տարածեալ
`
այսր
անդր
ճօճելով
զալեաց
ծովու
բերէր
զնմանութիւն,
որ
՚ի
հանդարտ
ժամանակս
՚ի
քաղցրաշունչ
օդոյն
սղոխք
ալեացն
վէտս
վէտս
՚ի
վերայ
միմեանց
շրջապատին.
եւ
անուշաբուրակ
խնկոյն
գոլորշիք,
որ
ըստ
առատութեան
նուիրաբերացն
հրոյն
ներգոծծեալ,
զգարնանաբեր
ժամանակին
բալիցն
ցուցանեն
զօրինակ,
որ
՚ի
ծայրս
լերանց
նստեալ
`
արգելուն
զճառագայթս
արեգական:
Իսկ
զբնակողացն
՚ի
նոսա
`
ո՞ր
բան
բաւական
իցէ
առ
՚ի
պատմել
զօրինակն.
զքաղցրաձայնութիւն
երգոցն
եւ
զադադար
սաղմոսերգութիւնն,
զաստուածային
գրոցն
ընթերցմունս,
զտէրունական
տօնիցն
զհանդէս
եւ
զվկայիցն
զպատիւս,
եւ
զմիախոհ
խորհողացն
զկամս
եւ
զառ
՚ի
յաստուածայինսն
նկրտումն,
եւ
այլն
եւս
»:
Զայս
ամենայն
շնորհս
Անւոյ
յիշելով,
զանցեալսն
եւ
զներկայ
նշխարս,
արդ
՚ի
տալ
եւ
մեր
յետին
հայեցուած
՚ի
նոսին,
ներեսցի
արդեօք
դնել
կնիք
դրան
ուրումն
ազգայնոյ
յետին
դարուց,
որ
համառօտեալ
զդէպս
անցից
քաղաքիս,
յասելն
՚ի
կարգի
գրութեանն
`
զԱնի
թագաւորաբնակ
քաղաք,
առ
նմին
ղուշով
ածեալ
`
՚ի
վերայ
բերէ,
թէ,
«
Նաեւ
աստուածաբնակ
ասեմ,
եւ
ոչ
ամաչեմ
»
[5]:
[1]
Ընդ
արեւմտեան
հին
ժամանակակից
հեղինակս
յիշողս
Անւոյ
արժան
էր
յիշել
եւ
զՎիպասանն
Ասպետին
Փարիզու
եւ
Գեղեցկին
Վիենայ,
մինչդեռ
շէր
էր
Անի,
եթէ
ստուգիւ
հեղինակին
էր
ստեղծեալ
զբան
Ասպետին
իւրոյ
պանդխտի,
եւ
ոչ
մերազգի
թարգմանչի
յաւելեալ
Յովհաննու
Տերզնցոյ
երիցու,
՚ի
ԺԶ
դարու.
որ
յետ
կարգելոյ
զտողս
հեղինակին
զուղեւորութենէ
Փարէզու
՚ի
Պաղեստին
`
եւ
յայլ
ինչ
կողմանս,
յօդէ
եւ
զայս
տուն.
«
Ուղղի
դէպ
յարեւելս
`
յերկիրըն
Հայոց
Մտնու
յԱնի
քաղաք
`
որ
է
Մեծ
Ամրոց
»:
Եթէ
հեղինակին
իցեն
բանքդ,
պարծանք
են
Անւոյ,
իսկ
եթէ
թարգմանչին
`
մեծ
եւս
պարծանք
հայրենասէր
ոգւոյն,
որ
եւ
յայնմ
անագանեալ
դարու
ոչ
մոռացաւ
զԱնի:
[2]
Ընդ
որս
անմոռաց
դասելի
է
յայլում
հանդիսի
եւ
զտիրասէր
Անեցին
Բանիկ,
որ
զդիակն
ողորմամահ
Գագկայ
Բ,
յետին
թագաւորին
Բագրատունեաց,
գողացեալ
՚ի
դրից
սպանչացն,
տարաւ
հանգոյց
յաւանի
բնակութեան
նորին:
[3]
Տե
'
ս
յէջ
99:
[4]
Արիստակէս
Լաստիվերտացի,
Գլ.
Ժ:
[5]
Ընդ
վերոյիշեալ
արտադրութիւնս
այցելուացն
Անւոյ
՚ի
մօտուստ,
յարադրի
եւ
քերդուածս
այս
առ
նոյն
յիշատակէ.
ԱՆԴՈՐՐԱՆՔ
ԱՆՒՈՅ
Հրաշագործակ
ճիգն
Հայկին, |
Հարըստութիւն
եւ
հանճար, |
Սիրտ
խանդակաթ,
ջերմ
հոգին, |
Հուսկ
փառաբնակ
իւր
տաճար
` |
Յամանակաց
միջօրեայ |
Եւ
յաշխարհաց
միջակէտ
` |
Յանքոյթ
յորձանս
Ախուրեայ |
Եւ
ի
ծործորս
ծաղկաւէտ, |
Երկնեաց
ծընունդ
աննըման, |
Ըզքեզ
`
վեհից
վեհական |
Զոր
ոչ
Զըրուան
հանրակուլ, |
Ոչ
ժանտ
բաւեաց
սլաքն
Ըսկիւթ, |
Ոչ
յաչաղկոտ
հրոսք
անդուլ
` |
Խարդաւանել
յալս
անգիւտ: |
Թօթափեցին,
այո,
դարք
` |
Զամենազարդ
պերճանս, |
Այլ
նիշք
շըքոյդ
անվըթարք
` |
Շողան
յամէն
քո
կողմանս. |
Եւ
վերնական
հովանի |
Սաւառնանայ
զքեւ,
Անի
~: |
Ոչ
սոնք
յուրանք
բարձրայօն
` |
Յոր
բիւրաւոր
կոռավար |
Տառապեցոյց
Փարաւոն, |
Ոչ
ակառունք
որձաքար
` |
Յապահովեն
զյիշտտակ |
Օթեվանաց
նախհարանց. |
Այլ
զոր
հիմնէ
գութ
յստակ, |
Կանգնեն
հաւատք
գերապանձ. |
Եւ
ուր
յաւետ
հսկէ
խաչ
` |
Նա
յաւիտեան
անամաշ: |
Տեսի
զԲաբեէլ
եւ
զԱսուր
… |
Նա
մանաւանդ
տեսի
՚նչ
ոչ. |
Հողակուտակք
թաքթաքուր, |
Ամայութիւնք
յամայւոջ. |
Զորըս
ձաղեալ
`
հողմ
ու
աւազ |
Յարձակավայր
անարգել
` |
Դիմամրտին
հանապազ |
Անդըր
քան
զանդըր
վարգել: |
Ուր
Շամիրամ
շպարէր
վէս
` |
Անդ
որջացեալ
կուզ
ու
աղուէս: |
Տես
զՀռամսէն
եւ
զՄեմփիս. |
Լերի
~
նք
եւ
այրք
կռանակոփ. |
Յոր
`
պատ
՚ի
պատ
ի
կտաւիս |
Ննջէ
զմռեալ
եւ
ամփոփ
` |
Բազմադարեան
հեթանոս. |
Եւ
շուրջ
`
զուգեալ
յամանակ |
Անխոնջ
անյոյս
ծեր
Նիլոս
` |
Յածի
ալեօք
տժգունակ: |
Մընչէ
Մեմնեան
վէմն
յարեւ, |
Այլ
ի
սիրտ
`
ոչ
արդարեւ: |
Տեսի
զդըղեակ
Ատտիկեայ |
Բազմադըրուագ
զԱթէնք. |
Խոհք
Պերիկլի,
դաստ
Փիդեայ
` |
Չեղեն
շինիցդ
ապաւէնք. |
Հազիւ
նշխար
խուսափուկ |
Ճըգնի
երդմամբ
վըկայել |
Թէ
ճարտար
մատն
եւ
փափուկ |
Երբեմն
ինքեան
էր
վայել. |
Դրդէ
զմիտս
յամպ
գեղեցկին, |
Ոչ
մինչ
յերկիրս
`
ուր
հոգին:
- |
Ոչ
այսգոյն
յիմ
հայրն
ազգաց |
Յարփիասկիզբն
Այրարատ: |
Ասպընջական
օտարաց, |
Գգուիչ
Հայոյն
հարազատ: |
Լուսակարկաջ
ընդ
երկնաւ |
Տեսի
զյետինն
իւր
ոստան, |
Խաչազդեցիկ
նըշանաւ |
Նափորտապատ
սրբազան. |
Համբուրեցի
զնիշ
քարանց, |
Եւ
սօսափիւն
յիս
էանց: |
Մինչ
թողեալ
զբարձըրն
Դըւին
` |
Էջ
բաղդ
հացուտն
ի
Շիրակ, |
Հարել
յիմաստ
ազնըւին |
Աստ
Հայութիւն
համշիրակ
` |
Միաբանէր
կամովի. |
Անզօրն
`
համհարզ
զօրեղի, |
Կուռըն
կարշնեղ
կորովի
` |
Նարմանազուրկ
ընդ
ծըղի, |
Կըռել
կոփել
սրահ
երկնի |
Ըզնուիրական
իւր
Անի: |
Սըփռէր
արքայ
ոսկի
խիտ, |
Եւ
բուրգն
ի
բուրգըն
յենոյր. |
Սըփռէր
դըշխոյ
մարգարիտ, |
Մատուռ
մատրան
տայր
համբոյր. |
Քաջահաւատ
քաջայոյս |
Կարկառեալ
ճոխ
առ
փինատ, |
Յաշխարհօրէն
ի
խրախոյս
` |
Հազար
տաճար
բիւր
պալատ |
Կանգնէր
յըղձիկն
իւր
յԱնի, |
Առնել
յաշխարհս
անուանի: |
Կապին
կամարք
կարծրակուռ |
Յանդունդս
յախուռն
Ախուրայ. |
Ի
ճռինչ
սայլից
հասկաթուռ
` |
Թնդան
եւ
սիրտք
ի
վերայ. |
Աստեղաթիւ
աստղափայլ |
Նորահարսունք
ոսկէթագ
` |
Արծաթամոյգն
մանրաքայլ |
Զանցիկս
առնեն
վարդյատակ. |
Մականակիրքն
երկոքին |
Փայլեն
գունակ
արեգին: |
Ո
~
վ,
քանի
~
խռով
եւ
խաղող. |
Ո
~
րքան
մըղեն
անդ
զիրար |
Արիւն,
արտօսր
եւ
ծիծաղ. |
Հոգեծըփա
~
նք
անդադար: |
Քանի
~
ամբոխ
աղաղակ |
Ի
հրապարակ,
յորգոստայն. |
Քանի
~
այգունք
կարմրորակ, |
Եւ
թըխաթոյր
վաղորվայն: |
Ո
~
րքան
կենաց
մուտ
եւ
ել:
… |
ԶԱնի
`
բաւէ՞
ոք
թըւել:
- |
Հոլաթեւեալ
ե
'
րթ
համբաւ
` |
Կոչնակ
տեսլեանդ
հիահրաշ:
- |
Հծծէ
հիւսիս
առ
հարաւ. |
Եւրոպ
ըզգոն
կարդայ
վա
~
շ. |
Հելլէն
Իտալ
Խափշիկ
Խուժ
` |
Բերեն
տանին
անթիւ
խայր. |
Հարիւր
բարբառ
խաժամուժ |
Յաշխարհվաճառն
անդ
ճոխայր. |
Եւ
դարձեալ
հինն
Հայաստան |
Շահաստանաց
շահաստան: |
Խուժէ՞
յանկարծ
թշնամի |
Ի
կողոպուտ
եւ
յաւեր.
- |
Եկեղեցիքն
հազար
մի |
Համահաւաք
տան
հրաւէր. |
Ամեն
բնակիչ
`
բերդապահ, |
Ամեն
բնակիչ
`
զինաւոր. |
Ու
Այծեամն
աչեղ
եւ
վստահ |
Արծաթաղեղն
Նահիտ
նոր, |
Ի
դաստակերտ
բրգանէ |
Ե
'
ւ
պաշտպանէ
եւ
վանէ:
… |
Խրոխտ
աշտարակք
անթ
առ
անթ
` |
Նմանեալ
պարուց
պատանեաց |
Եւ
պճնելոցն
ի
բահուանդ |
Ի
խաղս
այգեաց
հովանեաց, |
Թըվիս
ճօճալ
մահկաձեւ
` |
Ի
սահագնաց
լուսնեկին: |
Տարփեալ
ի
հարսն
եւ
յարեւ
` |
Ձայնէ
պահնակ
դըղեկին. |
Գանչեն
սիրով
արձագանքք |
Եւ
Հռովմոսին
մահարձանք: |
Վառեալ
Վահագն
աստղավար |
Սուր
գմբեթաց
անշէջ
ջահ, |
Ուր
Սմբատ
թագ
առ
սընար |
Ու
Աշոտ
ննջէ
Շահանշահ, |
Շողայ
շիրմաց
մամռապատ. |
Յորս
թըւին
աներկմիտ |
Յաղօթս
ի
տուրս
անընդհատ |
Խոսրովանոյշ,
Կատրամիտ:
… |
Քան
ըզթատերս
`
կենդանի |
Են
ինձ
դամբանք
քո,
Անի:
… |
Այլ
օրահասն
յեղյեղուկ |
Համայնաջինջ
ոսոխ
բաղդ
` |
Ժամանեալ
գայ.
-
վա
~
հ,
եղուկ:
- |
Ո
'
չ,
ոչ.
նա
չէ
'
աստ
անյաղթ. |
Կաթողիկէքս
երկնապար, |
Կոթողք
ու
արձանք
խաչակնիք, |
Եւ
Մարեմայս
վեհ
տաճար
` |
Յաւերժութեան
ունին
նիգ. |
Մի
'
բնաւ
տեսցէ
նա
զԱնի
` |
Հետակորոյս
ի
գետնի: |
Լիցի
եւ
սա
լուռ,
ամայ. |
Այ
ե՞րբ,
զիա՞րդ,
եւ
կամ
ո՞ւստ.
- |
Ոչ
գիտաց
ճետ
Ադամայ. |
Գաղտնիք
եւ
խնամք
են
վերուստ: |
Ոչ
ձեռն
յաղթկու,
կամ
գոռ
ռումբ
` |
Վատնեաց
ելիք
զայն
թափուր, |
Այլ
որ
յԵդեմ
պահախումբ |
Սերովբն
Հայոց
բոցասուր. |
Զի
մի
'
օտար,
մի
'
գազան |
Վարձեսցի
զվայրն
երկնազան: |
Մի
'
արհաւիրք
մահաշուք
` |
Ուր
հնչէին
սրտագոհ |
Երեքսրբեան
ալէլուք. |
Այլ
լըռութի
~
ւն
ինքնախոհ:
… |
Որպէս
շուշան
մի
բեկբեկ |
Յառաւօտին
մարերի
` |
Ցօղաթաթաւ
հողմնաթեք |
Կայցէ
ծղօտին
առ
երի. |
Կամ
կոյս
ի
կոյս
տապանի
` |
Պատեալ
ի
քօղ
իւր
`
Անի:
- |
Փայլակք
բըբաց
Հայկազանց |
Թափք
ընդ
արտօսր
անապակ, |
Մանրակոտոր
մռունչ
բամբռանց, |
Հառաչ
հեզիկ
սրտափակ, |
Զըմուռն
եւ
խունկ
եւ
քրքում, |
Ռեհան
յեռեալ
յանթառամ, |
Խաչ
խնդառիթ
եւ
տրտում. |
Քում
կիսարթուն
քնարանի, |
Քաղաքամա
~
յր
գեղանի:
- |
Թորգոմաթո
~
ռն
եռանդուն, |
Յառեա՞ր
…
պնդեա
զսիրտ
քո
վառ. |
Դո
~
ւստր
Արամայ
ծաղկաբուն, |
Լացե՞ր
…
կա
'
լ
զաչքըդ
փարփառ. |
Եղերամայր
մշտամռունչ |
Շատ
մեզ
լալօնքն
Ախուրեան:
- |
Դի
'
ք
ձեռն
ի
լանջ
հայկաշունչ
… |
Ահա
գմբէթք
վերյարեան. |
Ահա
շուշանըն
կանգնի.
- |
Ողջոյն
տամ
քեզ
`
Նո
~
ր
Անի: |
|