Պատմութիւն Հայոց, Հատոր Ա.

Հեղինակ

Բաժին

Թեմա
Խորենացին. ա. 21. գրէ, թէ որդի Պարոյրայ` Հրաչեայ կոչեցաւ վասն առաւել պայծառերես եւ բոցակնագոյն իմն լինելոյ. այլ թէ արդեօք ա՞յս եղեւ յատուկ անուն նորա, թէ այլ, ոչ ինչ գրէ. գուցէ ՚ի ծննդեան նորա հայեցեալ ծնողաց ՚ի բոցատիպ տեսիլ աչաց նորին` այնպիսի անուն ընծայեցին նմա. եւ կամ գուցէ այլ անուն եդին, բայց յետոյ իբր մականուամբ կոչեցաւ Հրաչեայ, որ ստուգաբանի` հրատիպ աչս ունօղ: Մա'րթ էր եւ զայլ նահապետաց մերոց զանուանս պէսպէս ստուգաբանութեամբ առաջի առնել, որպէս առնեն ոմանք. ըստ որոյ զԱրմենակ` մեկնաբանեն այր միայնակ, որ է ասել` այր երեւելի, կամ մի միայն ՚ի մէջ արանց. սոյնպէս հնարին մեկնել եւ զայլոց անուանս: Բայց յայսպիսի ստուգաբանութիւնս բերիլ ոչ վստահացաք մեք. քանզի անտարակոյս հարկ լինէր բազում անհիմն բանս ՚ի մէջ մատուցանել: Ուստի եւ Գրիգոր Մագիստրոս ՚ի թուել զիւրաքանչիւր անուանս նախնեաց մերոց` միայն յարմարական բանս ՚ի վերայ նոցին կարգէ ըստ հնչման ձայնի անուանցն , ոչ հայեցեալ ՚ի ճիշդ ստուգաբա նութիւն նոցին. որպէս է տեսանել զողբս նորա ՚ի թուղթն առ Սարգիս վարդապետ:
       Դնի ՚ի գիրս Խորենացւոյն. ա. 21. թէ սոյն այս վերոյիշեալ Հրաչեայ որդի Պարոյրայ խնդրեալ իցէ ՚ի Նաբուգոդոնոսորայ զմի ոմն ՚ի գլխաւորաց հրէից, այն է Շամբատ. նոյնպէս դնի եւ ՚ի գիրս Յովհաննու կաթուղիկոսի, եւ այլոց. բայց այս բան երեւի փոփոխեալ ՚ի գրագրաց ըստ տեղւոյն եւ ըստ անուան. զի ՚ի հաշուել զժամանակ Հրաչէի եւ Նաբուգոդոնոսորայ` Հրաչեայ համարի լինել իբր. 70. ամօք յառաջ քան զնա: Ապա թուի թէ փոխանակ դնելոյ յաւուրս Հայկակայ` վրիպակաւ տառից եդեալ է Հրաչեայ: Յոր յաւելու Վարդան, թէ նա միաբանեցաւ ընդ Նաբուգոդոնոսորայ ՚ի գերել զՅուդա. որպէս եւ մեք եդաք ՚ի պատմութեան: Իսկ եթէ չգուցէ յայսմ վրիպակ գրագրաց, ասելի է` թէ Խորենացին ո'չ ըստ իւր կարծեաց դնէ այդպէս, այլ` ըստ այլոց. քանզի ո'չ ասէ` թէ այսպէս եղեւ, այլ` թէ այսպէս ասեն. եւ զի ժամանակ եղելոցն ո'չ անկանի յաւուրս Հրաչէի, այլ` Հայկակայ, հարկ լինի ասել` թէ յաւուրս Հայկակայ եղեւ գալն Շամբատայ:
       Այլ աստ գիտելի է, զի ասէ Յովհաննէս կաթողիկոս զայսմ Շամբատայ, թէ համբաւեն լինել յազգէ Դաւթի. եւ Վարդան ասէ լինել ՚ի ցեղէն յուդայ. եւ այս չէ ' ինչ ընդդէմ: Դարձեալ` յօրինակս ինչ ՚ի սկզբանէ մեկնութեան Ղուկասու, զոր արարեալ է Իգնատիոս վարդապետի, գրէ անծանօթ ոմն ՚ի վերայ բառիս ` որ Կովսամայն, այսպէս. զորմէ (այսինքն զԿովսամայ ) ասեն հայր Շամբատայ Բագրատունւոյ (լինել ). յորմէ էր ազգն Բագրատունեաց. զորոյ ասեն լինել հայր Դանիէլի եւ երից մանկանց: Եամի ասել, թէ Կովսամ իցէ հայր Շամբատայ. եւ Շամբատ իցէ հայր Դանիէլի կամ երից մանկանցն. բայց չէ ' այս ուստեք յայտնի:
       Իրէ Խորենացին. ա. 21. ասել ոմանց, թէ Բագրատունիք իցեն ՚ի Հայկայ. այլ զայս մերժէ ինքն` գրելով այսպէս. Քանզի ասելն ոմանց անհաւաստի մարդոց` ըստ յօժարութեան եւ ո'չ ըստ ճշմարտութեան ՚ի Հայկայ զթագադիր ազգդ լինել Բագրատունեաց. վասն որոյ ասեմ, մի ' այսպիսեաց յիմար բանից հաւանիր. զի եւ ո'չ մի շաւիղ կամ ցուցումն գոյ նմա նութեան յասացեալսդ, որ զարդարութիւն ակնարկէ. զի ՚ի բայ բանից եւ անոճ իմն յաղագս Հայկայ եւ նմանեացն կակազէ: Բայց ծանի'ր զՍմբատդ անուն, զոր յաճախ Բագրատունիքդ ՚ի վերայ պատանեաց կոչեն, ճշմարիտ Շաբաթ է (կամ Շամբաթ ) ըստ նախնի իւրեանց խօսիցն, որ է եբրայեցի:
       Այլ վասն Բագրատունեաց գրի յայսմաւուրս ՚ի մայիսի. 27. այսպիսի ինչ. Բագրատունիք յազգէն հրէից էին` գերեալք ՚ի Տիգրանայ հայոց արքայէ. եւ վասն զի յառաջադէմ էին, ստացան իշխա նութիւն զկնի Արշակունեաց թագաւորացն: Բայց այս բան խառնեալ է. զի թէպէտ Բագրատունիք յազգէ հրէից էին` եւ յառաջադէմ, բայց ո'չ էին գրեալք ՚ի Տիգրանայ, այլ` սերեալք ՚ի Շամբատայ, որ յաւուրս Նաբուգոդոնոսորայ եկն ՚ի Հայս. որք եւ Բագրատունիք յորջորջեցան յանուն Բագարատայ յաւուրս Վաղարշակայ: Իսկ հրէայք` որք գերեցան ՚ի Տիգրանայ երկրորդէ, յայլում ժամանակի էին` յետոյ քան զԲագարատ. եւ առանձինն ընկալան իւրեանց տեղի բնակութեան:
       Աստ արժան է ծանուցանել եւ զայս, զի Յակոբ Նալեանն ՚ի գիրս գանձար. ծան. երես. 234. դնէ, թէ զՇմբատ հրէայ` որ եւ Բագարատ` կարգէ Վաղարշակ թագադիր հայոց:
       Այլ այս գուցէ վրիպակ տպագրութեան է. զի պա'րտ էր դնել ըստ Խորենացւոյն` զԲագարատ յազգէ Շամբատայ հրէի. զի այս Շամբատ. 450. ամօք յառաջ էր քան զԲագարատ: