ՆԱՄԱԿ
ՀՐԱՏԱՐԱԿՈՂԻՆ
(էջ
378)
Տպագրվել
է՝
«Հյուսիսափայլ»
1859,
№
11,
էջ
902–903,
Մարտիրոս
Սառաֆյանց
ստորագրությամբ:
Ինչպես
ասված
է
նախորդ
նամակի
ներածականում,
Մարտիրոս
Սառաֆյանց
կեղծանունով
գրել
է
Մ.
Նալբանդյանը:
Այդ
է
հաստատում
Նալբանդյանի
մի
նշումը
«Ծոցատետրի
նկատողությունների»
մեջ:
Այդտեղ,
մի
առանձին
թերթիկի
վրա,
հեղինակը
հիշում
է
«Հյուսիսափայլի»
1858–1859
թթ.
համարներում
տպագրված
իր
հոդվածներից
մի
քանիսը:
Հենց
այստեղ
էլ
հիշատակվում
են
1859
թ.
№
11-ում
տպագրված
երկու
նամակները:
Խոսքը
վերաբերում
է
այս
նամակին
եւ
հաջորդին,
որ
ստորագրված
է
Ադոլֆ
Բլումենթալ:
Նկատենք,
որ
այս
նամակի
Նալբանդյանին
պատկանելու
փաստը
իր
հերթին
լրացուցիչ
կերպով
հաստատում
է
մեր
ենթադրությունը
նախորդ
նամակի
մասին:
Նալբանդյանի
նամակները
նվիրված
էին
Շիլլերի
ծննդյան
100-ամյակի
հետ
կապված
տոնախմբություններին:
Առաջին
նամակում
խոսվում
էր
Շիլլերի
արձանի
հիմնարկության
մասին՝
Բեռլինում,
իսկ
երկրորդում՝
Վիեննայի
հրապարակներից
մեկը
Շիլլերի
անունով
կոչելու
հանդիսությունների
մասին:
Ուշագրավ
երեւույթ
է,
անշուշտ,
որ
«Հյուսիսափայլի»
10-րդ
համարում
եւս
զետեղված
էր
մի
հոդված,
որն
ամբողջացնում
էր
խմբագրության
վերաբերմունքը
գերմանացի
երկու
հանճարեղ
գրողների
նկատմամբ:
Հոդվածի
հեղինակ
Ստ.
Նազարյանը
«С.
—
Петербургские
ведомости»
թերթից
արտատպում
է
Շիլլերի
100-ամյակի
առթիվ
Մոսկվայի
գերմանական
գաղութի
հոբելյանական
հանձնաժողովի
որոշումը՝
Շիլլերի
ծննդավայր
Մարբախ
քաղաքի
եկեղեցու
համար
մի
զանգակ
ձուլելու
մասին
(այդ՝
հարգանքի
սիմվոլիկ
մի
տուրք
էր
մեծ
բանաստեղծի
«Զանգակ»
բանաստեղծությանը):
Նազարյանն
իր
հոդվածում
այնուհետեւ
նկարագրում
է
Գյոթեի
եւ
Շիլլերի
արձանը
Վայմարում
(1857),
հանգամանորեն
խոսում
է
երկու
մեծերի
բարեկամության
մասին
եւ
հոդվածում
մեջ
է
բերում
երկու
բանաստեղծների
մի
շարք
ասույթները
(տե՛ս
«Հյուսիսափայլ»,
1859,
№
10,
էջ
821–828,
«Գյոթե
եւ
Շիլլեր
գերմանական
բանաստեղծների
զուգակից
արձանքը
Վեյմարի
մեջ»):
Թեեւ
Նալբանդյանի
հոդվածները
կրում
էին
նոյեմբերի
9-ի
տարեթիվը
(իսկ
Շիլլերի
հոբելյանը
լրանում
էր
նոյեմբերի
10-ին),
այդ
նամակներն
իրականում
արտասահմանից
ուղարկվել
էին
հուլիսին
եւ
բովանդակում
էին
100-ամյակի
նախատոնական
հանդիսությունների
նկարագրությունները: