Հայբուսակ կամ հայկական բուսաբառութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

2001. Մարանճու ?

«Որ է Ծնեբեկն, որ է Հիլիօնն», գրուած է Բժշկարանի մի մէջ։

2002. *Մարար։

Ար. Մարար կամ Մորիր արաբ. «Ինքն խոտ-մն է որ ի գետին կու ճապղի երբ բուսնի, և ի սեւութիւն կու քշտէ։ և ի մէջն զերդ փայտ իրք մի կու բուսնի. դեղնուկ ծաղիկ ունի ի գագաթն. բոլոր խոտ մի կայ որ Թ. Պուղա թիքէնի ասէ, այնոր ցեղերուն է. և ոմանք ասեն՝ թէ այս խոտս զուղտն գիրացընէ. և փուշն շատ է և սպիտակ է. և թէ զայս խոտս ուտեն՝ զլերդին կալուածն բանայ, և զարեան տաքութիւնն խաղեցընէ, և զարիւնն պայծառ առնէ, և օգտէ ջերմերուն, և ճռանցաւոյն և բորին և քորին, և թոքին խոցերուն, և այլն: Ըստ արեւելագիտաց՝ Տերեփուկ մի է այս պարարu, Centaurea Calcitrop, Փ. Centaurbe chausse-trape, կամ Chardon étoilé !

2003. Մարգասամիթ.

Տեսակ մի Սամիթի. տես զայս։

2004. Մարգացնծու.

Նորոց Հնարած անուն. Լ. Imperatoria. Փ. Impératoire. Հովանաձեւ կոչուած բուսոց կարգէն է, և Երիցու աղցանին ազգակից, լայն տերեւներով և անբաժակ։ Կովկասու կողմերում գտուի, և այն պատճառաւ կոչուի Im. Caucasica.

2005. Մարգափուշ.

Ստ. Ռուքեանն կ’ըսէ. «Փուշ, որ ի մարգս ծնանի և ի ճաղճաղատ տեղիս, և վկայութիւն այլ բերէ ի գրոց. «Մինչ քաղէր (Մարգափուչս) ի ցանկել զպարտէզն՝ խոցեցաւ ձեռնն». և Լ. անուանէ Luma, որ հիմայ կոչուի և Myroceugenia.

2006. Մարգի ընկույզ.

Ար. Քաքանաջ կամ՝ Քէքէնճ կոչուածն է, որ Հ. կ’ըսուի և Յակոբուկ, տես զայս։

2007. Մարգիծ ?

Յիշուած է ի Մեղու օրագրի (ԻԲ, 83)։

2008. Մարգիմուշ ?

Կամ Նարգմուշկ, յիշէ Ասար, իբրեւ հոմանիշ Մկան ծիրտ կոչուածին։

2009. Մարդախոտ. Մարդածաղիկ. Մարդատակ. Տես Լոշտակ։

2010. Մարդասպան.

Գալիանոսի բառից մէջ գրուած է, « Կարալաբի` Մարդասպան», Յ. բառն թերեւս ըլլար Kaτάληψις, որ նշանակէ փախչողը կամ յանցաւորը բռնող կայ Տիմայ Cataleptique կոչուած բոյս, որ ոչ մեռցընող այլ մոռցընող նշանակէ, և ուրիշ անուամբ կ’ըսուի Dracocephalum (Վիշապագլուխ), և Շրթնաձև բուսոց ցեղէն է։ Նման կոչմամբ Catalpa բոյս և այլ կայ, բայց այս Ամերիկայի բնիկ է։

2011. Մարդագայլու ձար. Տես Ձարխոտ։

2012. Մարդոց արիւն ?

Նորոց թարգմանութիւն է Androsæmum անուան, որ է Փ. Millepertuie կամ Toute-saine, կամելիայից ազգէ յոյս մի։

2013. Մարդու ափնիք.

Թարգմանութիւն Քաֆի ատամ արաբ. բառի։ Ամիրտ. սոսկ «Խոտ-մն է, կ’ըսէ, և իր օգտութիւնն Քաֆ ըլ-հարիրին օգտութեանն և զօրութեանն պէս է. բայց Պէյթար կ’աւելցընէ, թէ կանգնաչափ բարձր բոյս է, տերեւներն նման Մրտենոյն, ծայրերն քիչ մի կլորակ փայտն դեղին սեւութիւն քչտող, մէջն կար միր։ Սակայն այսքան բացատրութիւն բաւական չէ եղած գիտնոց ճանչնալու այս Մարդու ափնեաց ինչ ցեղ ըլլալը։ Իսկ անոր յատկակից յիշեալ Քաֆ ըլ-հարիրն կամ՝ Քաֆ ըշ-հիր արաբ., նշանակէ Կատուի ճանկ. տես թ. 1353։

2014. Մարեմայ ծաղիկ. Մարեմծաղիկ.

Ըստ ոմանց է հասարակ Սպիտակ Շուշանն. տես Բրաբիոն և Խնկածաղիկ։

2015. Մարեմխոտ. Մարեմի խոտ. Մարիմխոտ. Մարեմայ խոտ. Մարեմխոտիկ.

Բժշկարանք այլ և այլ օտար անուանց զուգեն այս գեղեցիկ և սրբազան անունը. մէկն գրէ. « Ջարդայ՝ Մարեմախոտ». միւս մի լաւ եւս, Ճօտայ. ուրիշ մի «Գովէզ, որ անուանի Մայրամխոտ». ուրիշ մ’այլ Զուիրակն է, կ’ըսէ։ Մէկն այլ գրէ օգուտը։ «Եղջերուն յորժամ՝ հիւանդանայ՝ Մարիմախոտ ուտէ և լաւանայ»: Տես և Արջտակ և Թաղթ անունները, ուր յիշուի Ար. Պուխուր Մերիմ ՝ բոյսը։ ՅԻտալիա Մարեմայ խոտ կ’անուանեն պատերու վրայ բուսած խոտ մի, մանրիկ վարդասպիտակ ծաղկներով, զոր քաղեն Համբարձման կամ վերափոխման օր, և իրենց ննջարանին մէջ կախեն։ Այսպիսի բոյս մ’այլ ի Փռանկաստան Marie-bregne կոչեն։ Ուրիշ շատ բուսոց այլ Տիրամօր անունը կու տան Եւրոպացիք։

2016. Մարզանկօշ. Տես Անճարակ, թ. 116։

2017. Մարզօն ?

Հին Բժշկարանն գրէ. «Տաք է և չոր յերկու տարաճայի մէջն. յուչ երթայ ի ստամոքէ. և որ ուտէ՝ թող խառն Կարօս ուտէ»

2018. Մարիամի ծառ.

Ըստ ոմանց Լուացտակի ծառն է. տես թ. 930, և Լիբանովիտ: Պէյթար գրէ ՇաՃար ըլ-մէրիէմ ՝ արաբ. շատ տեսակ բուսոց կու տրուի այս անունս, կ’ըսէ, բայց ի Սպանիա Լիբանովտի . 911) կամ՝ Ախհուանի (Parthenium). Ամիրտ. չի հանիր. «Իպն. հասարակ է ասեր (կ’ըսէ), և Մինհաճին տէրն ասէ, թէ Պուխուրի Մարիամն է. և ստուգել է թէ ինքն երեք ցեղ է. մէկ ցեղն պտուղ չունի, և երկու ցեղն միրգ ունի, և իր տակն Արտանիսա ն է»։ (Տես զայս ի Շալակ գրոցս)։ Տես և վերոյիշեալ Մարեմայ ծաղիկն։

2019. Մարիամու բանջար.

Այս այլ յիշուած է Երազահան գրոց մէջ, և թուի Թաղթն:

2020. *Մարիամու մատունք կամ ձեռք.

Այս յիշուած չէ Հ. ի գիրս մեր, այլ Ար. Ասսապէ ըլ-Սըֆր արաբ. որով անուամբ գրէ և Ամիրտ. «Որ Թ. Մարիամ ալէ (էլի) ասէ, և տերեւնին Ղուրտ խայասի կ’ասեն խոտ-մն կայ՝ անոր կը նմանի, և ինքն մէն ու բարակ կու ելնէ, և ի գագաթէն մինչև ի տակն ծաղիկ կ’ունենայ. և իր մազմզուկն զէտ կաթնկեր տղին ափին և մատներուն կը նմանի. և հինգ մատն կու լինի կամ՝ վեց, և ի մէջն ի լիք գիճութիւն է. և իր գունն ապլախ սպիտակ և դեղին խառն է, և քիչ մի քաղցրկել կու լինի. և ի ավզի մէջ կամ՝ ի ծովեզերք կու լինի, և զթանձր խլտերն կու հալէ, և զջղերն կու յիստըկէ, և խեւութեան օգտէ և գազանահարի»։ Փռանկ թարգմանն եւրոպական յատուկ անուն մի չի գտներ այս ծաղկիս։

2021. Մարխ.

Տես Մախր ։ Ար. Մարխ կ’ըսուի Leptandenia pyrotechnia կոչուած ճապուկ ճղերով թուփն։

2022. Մարձակ.

  Լաւ Հ. անուն մի լսուի ի հին Բժշկարանի, որ մաղասոյ դեղ խրատէ. «Մարձակ և Մաննեխ մասն մասն գինով խառնէ և խախսջեցո»։ Դարձեալ. «Ականդուկ և Խորասանիկ, Մաննեխ, Մարձակ, աղա և մեղրով յարո և ի Կաղնի չաք պլորէ, ես պիտենայ՝ այտով խախաջացո».

2023. Մարմ.

«Սև Ամրաւ, որ է Կախէթու Ամպրաւն». ըստ Բժշկարանի միոյ։ Այս այլ նախորդ անուան պէս հետաքննելի է. եթէ չէ Մորմն:

2024. Մարմախուր. Մարմահան. Մարմահուլ. Մարմահուզ.

Մարմայոյզ. Մարմարոյզ.

Այսպէս զանազանեալ գրութեամբ, և առ Պէյթարայ արաբ. Ամիրտ. գրէ. «Մարմափուլ, որ է Պարսանին. ինքն չորս ցեղ է, լան այն է որ կանաչ լինի, տաք է և չոր Բ տարաճան. նուրբ է և հալող է, և թէ հոտն կամ զջուրն ի գլուխն ասեն, զգլխոյն ցան որ ի Հովութենէ լինի՝ (տանի) և զըղեղան կալուածն բանայ. և թէ զմազն այնով լուանաս՝ Հաւասար առնէ. և թէ ի գինին խառնեն՝ շուտ հարբեցընէ և զսիրտն ուրախ առնէ և խնդացընէ. և կունտն օգտէ զխնաֆասին, և այլն: «Ասէ Պտին, թէ ինքն ի Մարվին ցեղերուն է, և Մարվի խօ այլ կասեն լաւն այն է որ յած ուոց լինի: Ուրիշ Բժշկարան մի գրէ. «Ինքն խոտ է և նման է Ֆարասիոնին (Հոտիսոյ), և անուշահոտն է լաւ։ Ուրիշ Բժշկր. մի՝ պլղամէ պատճառած գլխացաւու. թեան դեղոց մէջ յիշէ և Մարմահուզի տերեւ։ Լ. Marum. Փ. Herbe aux Chats, կամ Germandré maritime.

202 5. Մարմաւ ?

Զայս և Արմաւ և Մառլայտակ և Մարուխ քաղցր՝ «եփէ, և զջուրն տուր՝ որ խմէ, դեղ արիւնէոսողի, գրէ Բժշկարան մի։

2026. Մարմնատակ. - Տես Լօշտակ:

2027. Մարնատան ?.

Սխալ գրած կ’երեւի Բժշկր. մեր, թէ Հայք այսպէս կ’ըսեն Մանրագորին։

2028. Մարուխ. Գերմակ Մարուխ.

Այս անուամբ կոչէ շատ անգամ Մխ. Հերացի (եր. 41. 50) զՄատուտակ, զոր տես թ. 1997.

2029. Մարուֆ.

Տես Հաւաք ։ Գր. Աղթամարցի շատ հեղ յիշէ զՄարուֆ՝ Մուրտի հետ։

2030. Մարս ?

«Ինքն խոտ-մն է, որ տերեւն նման է Դաղձին տերեւին, և ոմանք ի Թուրքացն այս խոտիս Ծերոց Դաղձ կ’ասեն. և թէ գինով խմես՝ օգտէ ամենայն գազանահարին... և թէ մէկ մարդ որ տայուն (խիարակ ուռէցք) հանէ, և կամ այն տարին ի մարդկանց մէջն տայուն լինի, և թէ այս խոտէս մէկ երկու երեք անգամ՝ գինով կամ մուսալազով խմէ, այն տարին այն ցան ի նա չգայ և զեն չառնէ, և խալըսի Աստուծով»: Պէյթար այս անուամբ արաբ. բոյս մի յիշէ, բայց զմռսաբեր բույս է. Ամասիացւոյն յիշածն հետաքննելի է։ Նման է անուամբ և

2031. Մարսենի.

Զոր նոր բառհաւաք մի գրած է, առանց ինչ բացատրութեան, և կըրնայ ըլլալ թէ Մասրենին ըլլայ՝ այսպէս յետ և առաջութեամբ գրերու, ինչպէս Մախր և Մարխ։ Բայց Բժշկարան մի յիշէ` լոյծ բնութիւնը պնդելու դեղոց մէջ և Մարսինի տերև և պտուղ. նո՞յն թէ որիշ, ինձ չէ յայտ:

*Մարտակուշ. Տես Մարզանկօշ.

2032. * Մելիովտա.

Այսպէս գրուած է հին թարգմանութեան մի մէջ Յ. Mελιλωτου. Լ. Melilotus որ է Կորնգան։

2033. Մեխակ.

Շահոգրամի Հետ շփոթուի մեր խօսից մէջ. բայց յետինս է Լ. Dianthus, իսկ սա Caryophyllus, Փ. Giroflé. Ռ. Гвоздикa. Թ. այլ Ղարէմֆիլ անունն թէ վերոյիշեալ ծաղկան կու տրուի, թէ Մեխակին՝ որ համեմաոր ծաղիկ է տաք երկրի, և զայս բացատրէ Ամիրտ. նոյն Թ. բառով, «Ինքն Հնդի Եասամի ն է, լաւն այն է որ անուշակոտ լինի, տաք է և չոր է Գ տարաճան, և հով ըղեղան ուժ տայ, և զբերնին կսմն անուշ առնէ, և օգտէ պուխարին և քթին Բոտին և ակնջին գոռալուն, և զգլխուն մազն կուժովցընէ, և զաչքն սրացընէ, և ուրախ կ’առնէ... Ասէ Պտ. թէ Պ. Մանձակ կ’ասեն. և իր դալարն որպէս Ձիթապտուղ կու նմանի, և այլ երկան, և խիստ սև է, և իր խէժն կու նմանի Բեւեկնու խէժին, և ուժն այլ, և լաւն այն է որ Տոտն սուր լինի և Ժամն անուշ լինի, և քիչ մի լեղի է։ Պէյթար զՄեխակ յիշէ Խիրի անուամբ, արաբ. այսով յիշէ և Ամիրտ. և «վեց ցեղ է, կ’ըսէ. լաւն այն է որ դեղին և անուշահոտ լինի, և այլն. բայց հետեւորդ բացատրութիւնն աւելի Շահոգրամի յարմար երեւնալով` թողումք այնոր:

2034. Մեկոն.

Տես Խաշխաշ։ Իսկ Մեկոնիոն. 8. Mηχώνιον, Խաշխաշի հիւթն կամ կաթն է. որոյ համար կ’ըսէ Ս. Բարսեղ իր վեցօրէից մէջ (Ե). «Արմատք որ անուաննեալ կոչին Եղեբորոս և Ակոնիտովն և Մանրագոր և Կաթն Մեկոնիոն արմատոյ.. Կաթամբ Մեկոնիով արմատոյ՝ զխիթս կարեւորս զհիւանդաց դարձուցանեն յախտից»:

2035. Մեհրանիկ.

Տեսակ մի Տանձի։

2036. Մեհրիկ ?

Պարսկերէն է, ըստ Բժշկարանի, և Մրուան-տակ նշանակէ։

2037. Մեղմերդ.

  Կաղնչնանի տակ է, կ’ըսէ Ասար. Տես թ. 1277։ Յիշուի և Իգամեղմերդոյ տակ, զոր տես թ. 851:

2038. Մեղոյշ. Մեղուշ.

Թուի խոտեղէն, Թթենոյ նման դէմադէմ տերեւներով, որոց՝ որձային կպած անկեանց միջոց փոքրիկ քսակաձև կամ սկահաձև թեփոտ և մազոտ ամանք կան՝ ամենափոքր ծաղկանց և հունտերու։

2039. Մեղուախոտ.

Ռոշքեանն գրէ խոտ մի սիրելի մեղուաց, և Լ. Apiaster, որոյ փոխան հիմայ կոչուի Melisophyllum. որ նոյնպէս մեղուներու սիրելի կամ հաճոյ ըսել է, և որովհետև շատ են ծաղկունք անոնց հաճոյական՝ չիմացուիր ստոյգ հիներուն այս անունով ճանչցած յատուկ բոյսը։

2040. Մեղուախունկ.

  Տես ինչ որ գրուած է Ժիլօպ բառի ներքեւ:

2041. Մեղուածաղիկ.

Խոտեղէն մի՝ որոյ արմատն սոխ կամ տակ ունի, իսկ ծաղիկն պէսպէս գոյ ներով և ձեւով մեղուի նմանութիւն ունի, որոյ համար այսպէս կոչեն Պոնտացիք։

2042. Մեղուակճիճ.

Նոր բանասէրք յարմարցուցեր են այս անունս Լ. Trachelium, Փ. Trahélie. բուսոյ, որ Յ. բառով Tράχηλος՝ Երկայնվզիկ նշանակէ, և Տփաձեւից ցեղէն է, խոտեղէն. ծաղկներն Հասարակօրէն կապոյտ՝ Հովանոցաձև կամ ափսեաձև ի ծայր որձային Հաւաքեալ։ Գտուի ի Հր. Եւրոպա, ի Հս. Ափրիկէ, և ի բարեխառն կողմանս Ասիոյ, ինչպէս ի Լիբանան, ի Յունաստան։

2043. Մեղուամուշկ.

Այն այլ ի նորոց յարմարեալ անուն է Լ. Athanasia, Փ. Athanasie, իբր անթառամ՝ անուանեալ բուսոյ. Խողովակաձեւից ցեղէն քառասնի չափ տեսակ թուփք են, տարածուած տերեւներով, դեղին անթառամ ծաղկօք և անուշահոտ կաղնենսան հատերով։ Ափրիկիոյ Բարեյուսոյ գլուխն է ասոնց բնական երկիրն:

2044. Մեղրախնձոր։

Տեսակ մի անոյշ Խնձորոյ:

2045. Մեղրածուծ. Մեղրածծուկ.

  Յիշեցինք ի թիւ 118, որ Անճիտան անուամբ նաև Հոտիսոյ՝ կիմանան ոմանք զայս իբր հոմանիշ, բայց և չիոթեն նման բուսոց Հետ, բայց սա յատուկ ըստ Հին Բժշկարանի է « Փրապիոն (Πράσιου) որ է Մեղրածուծն. Լ. Marrubium, Փ. Marrube. Գալիենոսի բառք գրեն Մեդիոատոն կամ լաւ եւս Մելիտոնոն (Mexckacov) Մեղրածու. Ռ. Киская мяша. Ամիրտ. ըստ Պէյթարայ Յ. գրէ. « Ֆարասիոն. երեք ազգ է, և անուշաբոտ. աղեկն չոր է.. ասէ Մահմատ Զաքարիայն՝ թէ ինքն հոռմի անուն է, և օգտէ լերդին և փայծաղին կալուածոյն... և ակնջին ցաւոց. յոր ժամ՝ զջուրն ի յականջն կաթեցուցանես՝ զքամլն վարէ։ Բժշկարան մ’այլ տեղեկու, թիւն կու տայ, «Փրասիոն՝ որ է Մեղրածուծ, ի Զեթունայ քարերն շատ կու բուսնի»: 40ի չափ տեսակք կան այս տարեկան կամ դիմաց. կուն խոտեղէն բուսոց, որոցմէ շատն անշուշտ գտուին ոչ միայն ի Զեթուն այլ և ուրիշ Կիլիկիոյ և անոր սահմանակից երկիրներում, ի Հայս այլ Աժտէրխանի տեսակն, M. Astracanicum.

Մեղրածուծ. Քոչիի անուանեալն M. Kotschy, և M. Condensatum.. Ամիդ. M. Globu losum, ի Կեսարիա. M. Propinquam, ի Գանձակ, Դարէժ. M. Parviforum, ի կարին, Սամսոն, և այլն։

2046. Մեղրապաճ.

Վիգի նման խոտ մի, որոյ պճեղներն կամ պաճերն անոյշ են, ըստ Սեբաստացւոց։

2047. Մեղրապոպ. Մեղրապուկ.

Փոքր Ձմերուկի տեսակ մի, իբր Շամամ, յիշուած ի Ս. Գիրս, (Թիւք, ԺԱ. 5. ), որոյ անոյշ համը յիշելով Եբրայեցիք՝ յանապատի ճամբորդութեան մէջ, փափագէին դառնալ յԵգիպտոս։ Յ. այլ նման իմն կոչուի Mηλοπέπλων, Լ. Melopopo. Փ. Melopépon. Ալեքսանդրի պատմութեան թարգմանութեան մէջ այլ յիշուի (երես 154) «Նռունք՝ որ քան զՄեղրապոպ մեծ էին»։

2048. Մեղրթեր.

Այսպէս կոչեն Պոնտացիք նորոց Եղեսպակ անուանածը (տես թ. 634), որ է Լ. Salvia, Փ. Sauge. Պէյթ. և Ամիրտ. Յ. բառով (Eλελίσφαχου) գրեն, արաբ., « Ալիսֆաղին, որ այսոր Թ. Ըղտու-լեզու կ’ասէ. և ինքն յերկան յերկան կու լինի, և շատ՝ ճղեր ունի, և փայտն չորեքզռէն կու լինի և սպիտակ, և տերեւնին Սերկեւիլի տերև կը նմանի, բայց երկան կու լինի և բարակ. և թէ զայս խոտիս զճիւղն տերեւով եփես և զջուրն տաս.. օգտէ ամենայն գազանահարի. և թէ խմցընես և օծես՝ զսպիտակ մազն սև առնէ, և զխոցերն կու բուսցունէ, եւզշտերն այլ աղէկցընէ. և թէ եռցընեն և զջուրն խմեն՝ զլեզուին ծանրութիւնն կու տանի և քաղցր զրուցընել կու տայ, և այլն։ Մեղրթերթ Շրթնաձեւից ցեղէն խոտեղէն է, անուշահոտ ծաղկըներով, երբեմն պտղաւոր, դեղագործութեան մէջ շատ ի բան կու գայ, նոյնպէս և իր եղն։ Խիստ շատ տեսակներ ունի, որոց ոմանք թերեւս մեր երկրին մէջ այլ և այլ անուններ այլ ունենան, զոր չեմք գիտեր, այլ բուսաբանից որոշած անունները նշանակեմք, ի դուրս թողլով Կիլիկիոյ մէջ գտուածները, ուր որ լաւագոյն քննութիւն եղած է, բայց մեր ազգին բուն երկրէն զատ է. յիշենք նախ յատուկ Հայկական կոչուածը, Տ. Armena և Candidissima (ամենասպիտակ կամ ամենապայծառ. ) ի Կարին, Բաբերդ. S. Macroclamys, (երկայնաքղամիդ) ի Մուշ. S. Sufruticosa, Վանայ կողմերում. S. Cæspitoes, ի Թ-Հ. S. Bracteata, Ի Սպեր, Ծանախ, Հար. Հայց. S. Euphratica, յափունս Եփրատայ ի Հայս. S. Ace tabulosa, ի կարին, Մանախ, կեսարիա, Խարբերդ, Վան. S. Glutinosa, Հս. Հայք, Պոնտոս. S. Forskahlei ի Քէօփրիւ պաշի. S. Syriaca, ի Թ-Հ. S. Sclarea, Թ-Հ. S. Urmensis և S. Aristata, Acup. S. Ceratophylla, ի Թ–Հ. S. Verbascifolia, (Եզնալեզուի նման) ի Մուշ. S. Xantocheila, յԵրեւան, Ատրպատական. S. Modesta, ի կարին, Սպեր. S. Staminea, Է Մուշ, Բաբերդ, Սպեր. S. Verticillata, ի Թ-Հ. և այլ քանի մի տեսակք։

2049. Մեղրիկ ծաղիկ.

Սալաձորցին երգած է.

«Տուղտն ու Թորթն ու Մեղրիկ ծաղիկն՝ նման են ծաղկանց (կամ ծաղկած) ծառերուն»

Յիշուած է և ին Մշակ օրագրի (ԺԸ, 88)։ Գուցէ նոյն ըլլայ և հետեւեալն,

2050. Մեղրիկենի.

Տանձենի մի մանր անույշ պտուղներով, որ Մեղրիկ կամ Մեղրուկ կ’ըսուին, ի Խոտուջուր:

2051. Մեղրուկ կամ Մերղուկ.

Նոր բառգիրք մեր գրեն կապոյտ ծաղիկ Եզնալեզուի. իսկ եւրոպացի մի զուգէ Լ. Pulmonaria maculosa, Փ. Polmonaire, որ Պատնճանի ազգ մի է. դիմացկուն խոտեղէն, տերեւներուն վրայ սպիտակ պիսակներ կ’ըլլան՝ իբրև դեղ թոքի ախտից՝ այս անունն առած է (Pulmonaria, Թոքային)։ Ագաթանգեղոսի մէջ յիշուած է Մեղրուկ ի կարգի գեղեցիկ ծաղկանց։

2052. Մեմբածաղիկ կամ Միմփածաղիկ.

Կոտեման և Տարգալի Հետ գրէ նոր բառSաւաք մի. որ լսուի և ի կողմանս Սեբաստիոյ։

2053. Մերուշան.

Ահա գեղեցիկ հին անուն մի, զոր յիշէ Համամ Վ. ի մեկնութեան Քերականի.

«Զվարդ, զՄերուշան, զԱսպուզան՝ արական ասացին»։

2054. Մզեղ.

Այսպէս կոչեն ոմանք Օղնի արմատը, ուսկից կ’ըլլայ Շրէշն Տես Թաղաղու, թ. 757։

2055. Մզմզուկ ?

Գուցէ նոյն է ընդ ներքոյ գրիլոյն հետ,

2056. Մզուկ.

  Որ է Աւելուկն, տես թ. 249։

2057. Մէշ.

Հին Բժշկարանն գրէ՝ «Նամամ՝ Մեշ, ի յԱտաք լինի». Նամամ կամ Նամմամ Ար. արաբ. է տեսակ մի Թիւմ, Լ. Thymus Serpyllum, Փ. Thym Serpollet. Ամիրտ. գրէ «Նամմամ, որ է Նամն ըլ-մուլք և Նամհամ այլ կու ասեն. և ինքն Սիսամպարն է, լաւն այն է որ կանանչ և սուր լինի... Գրոցս շինողն ասա ցեր է, թէ շատ եղեր է՝ որ Սիսանպարն այն է դարձեալ, և փոխեր է ի բուսած տեղն, և այս բանիս իսկի հակառակութիւն չիկայ՝ որ Սիսամբարն Նանայ եղաւ»։ Մեշի քանի մի տեսակներ կամ զանազաններ կան, որոց ոմանք գտուած են Ալաշկերտ, Կիւմկիւմ, Պինկէօլ, եւս ի Պոնտոս։ Տես և Թիւմ կամ Զամբուռ և Սիսամպար։

2058. *Մէշպահար. Տես Ազոխ Վայրի։

2059. Մըրիվանդ.

«Սպիտակ ծաղիկ ինչ» գրէ Մանան. (եր. 449)։ Թերեւս Մրուանտակ է։

2060. Մթմթուկ.

Նոր բառհաւաք մի նշանակած է, առանց բացատրութեան։

2061. Մժեղամաս:

Ո՞վ յիշեր է նախ կամ ո՞ւր գտուեր է. ինձ յայտնի չէ. բայց զուգուած է Լ. Jacobæa բուսոյ, որ է Գարնան Հալուորիկն. (տես թ. 433), կամ անոր մերձաւոր տեսակն, որ տեսնուած է ի Կովկաս և ի Կիլիկիա։ Փ. Séneçon Jacobée.

2062. Միաւորակ.

Ինչուան հիմայ լսուի անունս ի կողմանս Սեբաստիոյ. հինկեկ Բժշկարան մ’այլ գրէ զոյգ Ար. և Պ. Միյա անուան. արաբ. Ամիրտ. գրէ. « Մուիայք, որ է Միայի սայիլէ. ինքն գիճութիւն–մն է (խէժ) որ ի ծառէն կու ելնէ, և ծառն նման է Մշմչի ծառին.. Հ. Զուկի ձեթ ասէ, և կարմիր լինի և սև լինի.. կակղացընող է և տաքցընող է և եփող է. քուն կու բերէ։.. Ասէ Պտ. թէ Հռ. Ստաֆայ ասէ (Stacté, Styrax). և Ասալի Լուպնի այլ ասեն, և այն որ իր քամուքսն է՝ Չոր Զուկի ն է. և լաւն այն է որ անուշահոտ լինի, և ի Շիրազ այսոր Պուխուր կասեն. և իր խասիաթն այն է, յորժամ՝ որ ծխեն՝ զբորբոսային զօդն և զիր չարութիւնն տանի.. բայց գլուխ կու ցաւցունէ, և թոքին զեն է. և զիր չարութիւնն տանի Մազտաքէն»։ Ուրիշ տեղ այլ գրէ. « Լուպնի, որ է Չոր Զուկի, և լաւն այն է որ խէժ ունենայ և անուշահոտ լինի. Պտ. ասէ, թէ Լուպնին՝ Միեան է, և այնոր Սայիլա ասեն. և ինքն մեղր կու նմանի, քաղցրութիւն չունի. և ինքն ծառի խէժ է, և Հոռոմոց երկիր կու լինի։ Ըստ Պէյթարայ ծառն այլ Լուպնի կամ Լոպնա կոչուի։ Գուցէ ի Միյա անունէն է և Միաւորակն:

Միճխի. Տես Մծխի:

2063. Մի՛ մոռանար. Ինձ մի մոռնալ.

Շատ ազգաց ռամկաց մէջ կան այսպիսի յիշատակաց ծաղկունք, որոց հռչակեալք հիմայ կըրնան ըսուիլ Փ. Pensée կոչուած բազմատեսակ գեղեցիկ Մանուշակքն, որք խնամով դարմանուին և նորանոր տեսակներ հնարուին: Հայոց անմոռացուկն ո՞ր ցեղ ծաղիկ կամ ծաղկըներ են. խնդրելի է։ Յիշուած է ի Մշակ օրագրի (ԺԸ, 88).

Միշմիշ. Տես Մշմիշ.

2064. Միրիկէ կամ Միւրիկէ.

Յ. Mυριχη, Լ. Myrica. Ս. Բարսղի Վեցօրէից մէջ յիշուած է. «Միւս եւս ծառ որ կոչի Միւրիկէ, որ ջրարբին և ոստին է, զի ընդ ջրարբիս՝ Ջրարբի է, և ընդ ոuտինս ոստին համարի: Պլինիոս յիշած է զայս իբրև տեսակ մի Մոչայի (Tamarik Africana), որոյ թէ և ոչ սակաւ օգուտները յիշէ ի դեղորայս, բայց ռամիկն անիծած ծառ կամարի, կ’ըսէ, որովհետև ոչ պտուղ կու տայ և ոչ մշակուի( [1] Վերոյգրեալ Միաւորակին պէս խժոտ ծառ կամ՝ թուփ է և անուշաբոտ, տերեւներն այլ խմոտ կէտեր ունին, որոցմէ առաջ գնտաձև մոմոչք բուսնին, ծաղկներն այլ նույն ձեւով կ’երեւին։ Մէկ տեսակն աւելի ա. ռատ և ճերմակ խէժ ունենալով՝ Մոմասեր կ’ըսուի, M. Cerifera. Փ. Cirier կամ՝ Arbre à la cire. Ասոնց ցեղէն է և Դարշիշանն, Լ. Asphalathe, զոր յիշած եմք թ. 565. որոյ նման կամ նոյն է և

2065. Միւռոնածառ.

Որոյ յատուկ տեսակն չի յիշուիր, այլ իբրև անուշահոտ խէժ կամ իւղ բերող ծառ մի, և եկեղեցւոյ սուրբ օծմանց իւղոյ օրէնութեան մէջ խառնուի։ Յիշենք որ Դիոսկորիտէս կու յիլէ , ԽԳ) բոյս մի ի կիպրացւոց, ի Կիւզիկեցւոց և ի Սիկիլիացւոց Սամփսուկ կոչուած կամ Սամպսուկ, Յ. Σάμψυχον, Լ. Sampsucum, զոր Եգիպտացիք Սոփոյ կոչեն, և այլք պէսպէս անուամբ. իսկ Հայք՝ կ’ըսէ՝ Միւռոն, Myuron, Հռոմայեցիք Majorana. և ինքն նոյն Համարի ընդ Amaraom. Պլինիոս գրէ (ԻԱ, ԼԵ կա ԺԱ) այս երկու անուամբ մէկտեղ. որով կըլլայ Անճարակն . 116)։ Մատտիոլի կ’ըսէ, թէ ի Տոսկանա Persa կոչեն այս բոյսս, թերեւս ի Պարսից եկած կարծուելով` մենք այլ չե՞նք կըրնար ըսել՝ թէ ի Հայոց բառէն առած ըլլան արեւմտեայք Majorana անունը. որոյ շատ ծիծաղական և անընդունելի կարծիք մի գրէ նոյն Մատտիոլի. ինչ այլ ըլ լայ՝ նչանական բան մ’է Դիոսկորիտեայ յիշելն հայերէն անունը։

2066. Մլըտիկ.

Տեսակ մի կարծր Խնձոր, զոր յաշնան հողու մէջ կու թաղեն և ի գարնան կու չանեն ուտելու:

2067. Մլմլուկ.

  Այսպէս կ’անուանեն Տրապիզոնցիք այն բազմատեսակ ծաղկներէն մէկը, որ Յ. Լ. և Փ. բառով Geranium կոչուին, որ Կռունկ հաւու նմանութիւն կ’իմացընէ. ասկէց ոմանք ի նորոցս՝ Կռնկենի կամ՝ Խորդենի յարմարցուցեր են. Պէյթար այլ նոյն Յ. բառով գրէ. արաբ., ինչպէս և Ամորտ. « Ղարանիոն, ինքն խոտ-մն է, որ տերեւն նման Շաղայիղ Նումանին (Պէյթ. կ’ըսէ Անեմոն) տերեւին. բայց այլ երկար կու լինի, և տակն բոլոր կու լինի և սուր, և թէ սպեղանի առնես աղով և զաճով խառնես և դնես ի վերայ կոծիծնուն՝ ի տեղացն հանէ և ձգէ: Յայտ է որ այսպէս ստորագրուածն միայն մեկ տեսակի վերաբե. րի, զոր ոմանք ի գիտնոց համարին G. Rotundifolium, կամ Tuberosum (Բոլորատերև կամ կոճղեզաւոր). ի Տրապիզոնէ խարուած չոր Մլմուկն ալ որ երկայն կոթերով որթի տերեւի նման տերեւներ ունէր, և փոքր ու բարակ մաշկով բաժակաձև ծի րանեգոյն ծաղիկ, բուսասանք անուա. նեցին G. Gracile (ճղճիմ) Trilobium (եռախորշ)։ Քանի որ ուրիշ Հ. անուն չէ յայտնուած այս ազգ բուսոց՝ Մլմլուկ անունն ընդունիմք, և ի մեր երկրի տեսնուած տեսակները յիշեմք։ և նախ Հայկականն G. Armenum, որ թէ ի Ռ-Հ. և թէ ի Թ-Հ. տեսնուած է. G. Sanguineum, (Արիւնագոյն) ի Պարխար լ. G. Collinum, ի Բաբերդ, Թէքտաղ լ. Ատրպատական. G. Sylvestrum (Վայրի) ի Թ-Հ. ի. Վիրս. G. Pyrenaicum ի Մեծ և Փոքր Հայք– G. Robertianum, Ի Թ. –Հ և ի կովկաս, G. Pretense (մարգաց) ի Սօմխէթ. - Տ. Ibericum, (վրացի) Ի կովկաս և Պոնտոս. G. Tuberosa, յարեւմտ. Հայս. G. Subcaulescens, ի Ծանախ, Արգէոս լ։

2068. Մխիծ.

Ստ. Ռոշքեան կ’ըսէ խիժաբեր ծառ, և Անձրուտը նշանակէ։

2069. Մխսէս ?

Բժշկ. Անտոն Վ. մէկ երկու տեղ յիշէ, «Մխսէսն և Թուզն և Բանջարն», որով իմացուի բուսեղէն ըլլալն, այլ ոչ որպիսութիւնն։

2070. Մծխի. Մցխի. Միճխի.

Որ կ’ըսուի և Որդան փայտ, Թ. Գզըլ աղաճ կամ՝ քէօք և Պագգամ աղաճի, որ է Փ. Brésil. ծանօթ կարծր և կարմիր փայտով ծառ, որ ներկելու ի բան կու գայ՝ մեծ և փոքր կամ թփատեսակ ծառք, կան նա և խոտատեսակք. հասարակօրէն տաք երկիրներու բոյնք են։

2071. Մկան ագի.

Որ է թարգմանութիւն Ար. Զանապ ըլ-ֆայերէ արաբ. որ ինչպէս գրեն Պէյթ. և Ամիրտ. «է Լիսան ըլ-համալն (որ է Գառնալեզուն), և այս անունս անոր համար ունի՝ որ իր որձան ի մկան ագի կու նմանի, և ողկոյզն այլ կու նմանի»:

2072. Մկան ականջ. Մկնականջ.

Յ. այլ նոյնանիշ Mυσωτα, յորմէ և Լ. Myosotis, նոյն և Ար. Ազան ըլ ֆար արաբ., Անճարակ անուան ներքև , 116) յիշեցինք Ամիրտոլվաթի ըսածը՝ այս Ար. անուան համար, որոյ և սեպհականեցինք նոյնանիշը՝ այլ եւ այլ Լ. և Ար. անուանց միջէն. ասոնց վրայ կ’աւելցընէ Ամիրտ. Յ. անուններ այլ և կ’ըսէ. « Ազան ըլ-ֆարն, ինքն խոտ-մն է, տերեւն մանտր որպէս մկան ականջ է կու նմանի, և ինքն երեք ցեղ կու լինի, և լաւն այն է, որ աղէկ և սուր լինի.. Իպն ասէ, թէ ինքն կու բուսնի յածվենիքն և ի յայգիքն, և մէկ ազգ-մն այլ կայ որ ի լերունքն կու բուսնի. և ի տակն զէտ առվուտի ճղեր կու ելանէ. և տակն ի մօտ կարմիր կու լինի, և մէջն փուճ կու լինի, և մանտր տերեւնի կ’ունենայ և երկան, և Թուրքերն իրեն Հութհութ կօզի կու ասեն. և թէ զտակն սպեղանի առնես և ի յաչքն դնես՝ զնասուրն ի յաչիցն ուտէ.. Բայց ասած խոտիս աղվորն այն է՝ որ ի ազոտ տեղեր ունի և տերեւնին և ճղերն ի գետինն ճապղի, մանր տերեւնի ունենայ որպէս մկան ականջ. և թէ զինքն ի ջուրն եփես և քամես և խմես, և ի վերայ աղի ձուկ ուտես, զճիճին յաղիցն չանէ: Պէյթար չորս տեսակ զանազանէ և առանձինն յօդուածովք ստորագրէ. բուսաբանք այլ շատ տեսակներ Ժիլեն, որոցմէ տեսեր և նշանակեր են M. Palustris (ճախնային) ի Կարին, ի Կովկաս. M. Caspitosa ի Պոնտոս, Կովկաս. M. Sicula ի Ճիմիլ։ M. Sylvatica (վայրի) ի Թ - Հ: կովկաս, և այլն M. Platyphylla (տափա. տերեւ) ի Մուշ: M. Intermedia, Կովկասու երկու կողմերում այլ. M. Ispida, - Հրկովկաս։ M. Sricta, ի Բաբերդ և ուրիշ կողմեր, և այլն։

2073. Մկան աղիք.

Հին բառգիրք մի գրէ. « Հիոյիփարկոն (Hypericum) Մկան աղի ասեն, ծառի կտև»։ Հին Բժշկարանն. «Զբանջարն՝ որ Մկան աղիք ասեն՝ եփէ գինով և խմեցո» գահացաւ ունողին։ Մկանաղիքն Հ. Գոճամորուս և Քօշմորուք այլ կ’ըսուի, տես զայս յետինս։

2074. Մկան ծիրտ.

Յիշուեցաւ Մարգիմուշիկ անուամբ, որոյ զուգէ Ասար և Նարգմուշկ. սա եթէ Նարմուշկ է Պ. անուամբ, նշանակէ Նռան մուշկ, նռանաձև և անուշահոտ ծաղիկ մի, ըստ Պէյթարայ, զոր ոմանք վայրի Նռան ծաղիկ կարծեն, այլք Փենանա: Տես զայս։

2075. Մկնալոճ.

Ալոճի նման մանրիկ կարմիր պտուղ բերող թուփ մի է, ծանօթ ի Տարօն:

2076. Մկնամիրգ.

  Այսպէս կոչուած է յոմանց խազիրանն։

2077. Մկնճուկ.

Յիշուած և ոչ բացատրուած ի նոր բառհաւաքէ։

2078. Մկնսոխ. Մկնասոխ.

Հին բառգիրքն Յ. գրէ Ասկալի ակրաս, այսինքն Սկրյա աղիրա, հուն., Վայրի Սոխ. Լ. Scilla, Փ. Scille. Պէյթ. գրէ Օնսոլ, արաբ. իսկ Ամիրտ. « Իսղիլ, որ է Իսկիլն, որ է Մկնսոխն, որ է Պասա ըլ-յանուլն, որ է Պասալ ըլ-ֆարն. և ինքն Վայրի Սոխն է. և ինքն ի յանապատ լերինքն կու լինայ. աղէկն այն է որ այն տեղերն լինայ՝ որ ի Տօն Քիթրա բուսնի... Իպն ասէ, թէ եիեն Հո ռոմ՝ ձիթով և Փիճոյ խէ խառնեն և ծեծեն և օծ են ի ձեռքն որ ճղքել լինի, օգտէ, և ոտիցն այլ օգտէ, և թ է եփեն և ի կոծ իծնուն վրայ դնեն, յետ տանի, և թէ զայս Սոխս անարատ ի դուռն ի վայր կախեն՝ վնասակար և թունաւոր գազան ի յայն տունն չի մտնում, և թէ յանձն օծես՝ շտեր այնէ յանձն, և թէ մուրտասանկ քսես՝ աղէկցընէ. և որ այս սոխին կեղեւին վրայ կոխէ՝ կաղ կու լինի ! և թէ զայս սոխն՝ մուկն ուտէ՝ մեռնի: Ասեր է գրոցս ժողովողն, թէ լաւ ետպիր այն է, որ յորժամ՝ զինքն ի գետնէն հանեն, պիտի որ կրսեն, այսպէս. Sանց կու պիտի որ զկղմինտրն տաքցընեն և զայս սոխին որձան ի միջէն Հանեն փատէ դանկով, և երկաթ չիհասնի յինքն, և խարեն այն տաք կղմընտրով զտակն՝ որ ուժն չերթայ, և յորժամ՝ ուզես որ եփես՝ կեղեւէ փասէ դանկով և ի խմորին մէջն առ և եփէ, կամ՝ ի փռան կամ թոնիրն, և ի վրան խմորին կաւ այլ օծես՝ լաւ է, Տանէ կտրատէ փատէ դանկով և փռէ ի վերայ քթ ան կտաի` որ չորնայ, և այլն։ Բուսաբանք Հարիւր տեսակ մի Մկնսոխ զանազանեն, որք ոչ միայն դեղերու բանի կու գան, այլ և իրենց կարմիր, կապույտ և ճերմակ ծաղկամբք՝ զարդ են պարտիզաց՝ ասոնցմէ Աշնանային կոչուածն S. Autumnalis յիշուի ի Պոնտոս և ի Հար. Կովկաս. S. Cernia ի Մանախ. S. Bifolia ի Կովկաս, ի վիրս. S. Sibirica գեղեցիկ կապոյտ ի Սեւան կղզի. և այլ շատ տեսակք ի Կիլիկիա և ի Փոքր Ասիա։

Վաստ. Գիրքն գինէբանութեան մէջ գրէ (ՃՁԸ) Մկնսոխի գինի լինելու համար. «Առ Մկնսոխ ի լեռնէ, և թէ չգտանես՝ ի ծովեզերէ, ի թէմուզի (յուլիս) 16 օրն. թէ քաղես՝ պահեա ի շուք տեղ, և ի մուստառին ժամն առ, և հան զդրուց կեղեւն, և կտրեա զքիթն և զտակն և խաչք ճեղքեա, և երկու նուկի ի տասն լտեր աման ձգեա, և այս կշռովս արա զայլ չատն. և երբ գինենայ՝ ի բան տար, ստամոքացն օգտէ.. և իւրեանդ խմելն՝ յառաւօտուն պիտի` կթղայ մի, տաք ջրով լաւ է քան Հովով, և աչաց լուսոյն օգտէ. և յետ հաց ուտելոյ Հալ բերէ կերակրին)։ Ձիադարմանութեան Հեղինակն այլ գրէ (8 ԺԴ): «Դիմոկրիտէս գրեալ է, թէ, որ ի գարնան սկիզբն առնու Մկնսոխ և Մորենւոյ տակ՝ ծեծէ և ի ջուրն դնէ, և տայ գրաuտուն, տասն օր զհետ ի րերաց խմէ, նա փրկէ զանասունն յամենայն անծանօթ և ի ծանօթ ցաւոց»։

Վայրի Մկնսոխ այլ յիշուի, զոր Գալիենու փառք զուգեն Նարգէսի։

2079. Մկնփուշ.

  Թ. Չագըր թիքէնի, ըստ նոր բառհաւաքի. որպէսն քննելի։

2080. Մկրատուկ.

«Բոյս՝ որոյ սերմն մկրատաձև է», կ’ըսէ Ռիվոլա բառագիրն։

2081. Մղամուճ: Մղամանչի ծառ.

Մշտադալար ծառոց դասէն է, և համարուի կպչուն խմաբերն Լ. Viacum, Փ. Gui. Տես Ճուշ:

2082. Մղտեսակ.

Յիշէ նոր բառհաւաք ոմն։

2083. Մնեւ.

Միայն ի Մխ. Գոշէ յիշուի յԱռակսն (ԼԹ), և երեւի ընդեղէն քան բանջարեղէն. «Հաճար և Մնեւ ի միասին ուրախ լինէին՝ իբրու անդրժելիք էին թռչնոց. եկեալ գազանաց և անասնոց՝ կերեալ և կոխան արարեալ, և զղջացեալ ասեն. Անխայելոյ աղագա զանձինս պատեցաք, և այժմ վարկպարազի ապականեցաք». անշուշտ կամ թեփիկներով կամ փշիկներով էր պատանքն։

2084. Մնթին. արաբ.

Տեղ տեղ յիշուի ի Բժշկարանս, իբրև վայրի կամ անարգ տեսակ, որ և կոչուի Գիշահոտ վարդ և Անղուն . 114)։

2085. Մնթուր.

Պ. Մէնսուր նշանակէ Շահոգրամ. Վաստակոց գիրքն ուրիշ ծաղկանց հետ յիշէ (ՄԻԸ). Ամիրտ, այլ յիշէ համառօո՝ ըստ Պէյթարայ. «Մանսուր արաբ., որ է Խիրի »:

2086. Մնողի.

Թուի թուփ, երկայն ձուաձև տերեւաք, և աելի երկայն կոթ երով փունջ փունջ ծաղկներ ունի. իւրաքանչիւր ծաղիկն այլ զատ մանր Հաստկեկ կոթով Հինգ թերթով, դեղնագոյն կարմրի քչտող, մանրիկ սեւուկ Հունտերով։

2087. Մնջան.

Հին Բժշկարանն յիշէ, «Պիսիդ, Մնջանի տակ. ուրեմն Բուստն է, կենդա. նաթոյն ծովայինՊ. Թ. ՄԻրման և

2088. Մնջեղ.

Վաստկ. գիրքն կ’ըսէ (ԽԷ). «ԶՄնջեղ ծառոյն սերմն, և իւր Տառ ասեն, ի սոյն ժամն պարտ է քաղել և ցանել»: Յ. բնագրին բառն այլ յիշէ ուրիչ տեղ (ՅԻ), Սֆիտամոն, զոր խոտ կոչէ. ուղիղն է հուն., Լ. Acer, Փ. Erable. Տես Բածխի, Թղկի։

2089. Մնտիկ.

  Յիշուած է առանց բացատրութեան ի բառհաւաքէ։

2090. Մշամ ?

Ոչ էին Բժշկարան մի յիշէ, «Մշամի թթու ջուր»։ Թերեւս ըլլայ Մաշմն։

2091. Մշկադեղձ ?

Տղայոց ըխտաւորութեան դեղ ու «շատ օգտէ», կ’ըսէ Բժշկարան մի. գուցէ ըլլար Մշկադեղձ:

Մշկամիրգ. Տես Մաշկամիրգ։

2092. Մշկան Եղիճ.

Հնդկաց բառ է, կ’ըսէ դառգիրք մի. լաւ եւս է ըսել Հնդկաց բերք. Լեղակն է։

Մշկիկ Տես Մշտիկ։

2093. Մշմիշ. Միշմիշ.

  Տես Ծիրան: Գառնեցին (Յովհ. Վ. ) Խրատուց մէջ կու զգուշացընէ, «Տարղօն, Ըստեպղին և Սոխ և Մըշմըչ չիր, մի՛ յոլով ուտեր»:

2094. Մշտիկ. Տես Զոպա։

2095. Մոլաթզենի. Տես Ժանտաթզենի։

2096. Մոլախոտ.

Այսպէս կոչուին որ և է բոյսերու վնասող անպիտան խոտեր:

2097. Մոլէխինդ. Մոլէհունդ.

Տես Խնդակոթ, ուր բացատրուած է. յիշենք հօս Վանական Վի. ի ըսածը. «Մոլէխինդն՝ խոտ է, ցօղուն առնէ որպէս այն՝ որ Սպանդ են յասել. պտուղն որպէս զմանր Պատինճան. մահադեղ է մարդոյ»։

2098. Մոլկուշտ.

Կոստոս, ըստ բառից Գալիենոսի, Լ. Costus, Ար. Ղուստ. Տես Կոստ և Կապարասի։

2009. 2100 Մոլոշ. Մոլոխիա. Մոլոխ.

Հանրածանօթ հասարակ բոյս մի, որ յայտնուի նա և իր բազմատեսակ անուամբք և ի մեր լեզուիս, ինչպէս, Աղջկտակ, Բաղրջուկ, Բիբերդ, Խուպազ, Հալուորիկ, Ճնճղկաբլիթ, Խառբուշտ ? Յ. հուն. Լ. Malva, Փ. Mauve. Ռ. Зинзивей. Ամիրտ. գրէ Ար. անուամբն արաբ. « Խուպազի, որ է Մօլոխն, որ Թ. այս խոտիս Ապամ կօմաճի ասէ. և ինքն երկու ցեղ է, կածվոց և վայրի. լաւն այն է որ մատղաշ և կանաչ լինի. կակղացընող է.. և թէ զմազն լուանան իր ջրով՝ պայծառ և փայլուն առնէ. և թէ այրես և զմոխիրն առնուս՝ օգտէ տզրոկին որ ի խռչակն կպչի. և զկուրծքն կակղացընէ, և օգտէ չոր Հազին.. որ զմարդն մեղուն խայթէ՝ ի վերայ սեղանի առնէ՝ օգտէ.. Ցեղ-մն այլ Մոլոքիայ կայ՝ որ Պախլաթ ըլ-Եահուտիայ կ’ասեն (Հրէից բակլայ)։ Մխ. Հերացի այլ յիշէ Մոլոշը Յ. և Պ. անուամբք. «Մօլոխ, որ է ի Խուպազէ ազգ մի. որ է ցանծու» այսինքն ցանած կամ ածուոց։ Վաստկ. Գիրքն այլ նոյնպէս: «Են ոմանք ի մարդկանէ՝ որք առնուն գինի և զխոտն որ անուանի Խուպայզ, եռացուցանեն զիւրեանք ընդ իրեար, և ապա յիստակեն զգինին և զայն ջրախառնեն, և ամեն վաստակաւորքն՝ հետ աղպէտին»: Մոլոշի տեսակաց մէջ յատուկ յիշուած են ի Հայս, M. Aegyptia և M. Rotundifolia.

2101. Մոխրի կամ Մուխրի.

Տեսակ մի է Տանձի։

2102. Մոծակի ծառ. Տես Կնճնի։

2103. Մողկ.

Ժախի նման բանջարեղէն մի, որ թարմ, կ’ուտուի ի գարնան, յետոյ չուտուիր։

2104. Մոմեմար?

  «Ընտիր բանջար վայրի». ըստ Մանան (եր. 449)։

2105. Մոմոչ.

  Ինչպէս ուրիշ տեղ յիշած եմք՝ այսպէս կոչուին վայրի ծառոց պտղանման չոր բերքն, ինչպէս Նոճեաց և կաղնեաց, որք շատ մեծ կլոր կ’ըլլան, երբեմն Բալուտի նման, երբեմն կակուղ երկայն կախուած, ինչպէս Ուռենեաց. Փռ. Chaton, Drope. Achaine, և այլն:

2106. Մոնի

Մոշայ ծառն է ըստ Համշէնցւոց. ըստ այլոց՝ «տեսակ մի Թեղի, տերեւներն աւելի Ուռիի տերեւներու կը նմանին, ոլորուելով բարձրացած մեծ ծառ է». (Արարատ, ԻԵ, 430)։ Ուրիշ մի Թ. Ըստրինճ աղաճի կոչէ։

2107. Մոշ. Մոշմիրգ.

  «Սև Թըթի նման է, որ Մորենի ասեն», կ’ըսէ Կամարկապցին, նոյնպէս և Մանանայ։ Ըստ Բախտամեանի՝ Հապալասենի է, Լ. Rubus Fructuosus, Փ. Ronce arbrisseau.

2108. Մոշա. Մոշի. Մոշավայրի. Մոշէփայտ.

Վայրի անտառային ծառոց հասարակ և ծանօթագոյն տեսակ, զոր ոմանք Գազ կոչեն, թէ և սա ուրիշ նշանակութիւն այլ ունի. ինչպէս Մոշի անունն այլ զանազան տեսակ ծառոց տրուի. բայց յատուկն թուի Լ. Tamarix որ և Brya, յորմէ Փ. Bruyère. Նա և մեր Բժշկարանք գրեն Դամարիսգոյս. Ար. Տարիա կամ Դարֆա արաբ. զոր Թ. Իյըլղուն աղաճի կոչէ Ամիրտ. և դարձեալ. «Որ է Իսլ ? ածւոց, և վայրի լինի. և լաւն այն է, որ ի ջրէն հեռու լինի.. կապող և չորացընող է. և իր մոխիրն զոջիլն սպանանէ, և օգտէ գլխուն խոցերուն, և իր միրգն օգտէ արուն թքնելուն... և կրակին այրածին և դժար խոցերուն, և իր ջուրն զքրտինքն կու կտրէ, և օգտէ օդին պղծութեանն... իպտ. ասէ, թէ զիր տակն եփեն կարմիր չամչով և մէկ քանի օր այն մարդուն տան՝ և խմցընեն որ գողության նշան երեւցել է, տանի. և թէ երեք Հեղ սընկան ծխեն՝ օգտէ.. Ասէ Պտ. թէ Կազ կասեն և իր պտուղն Կազմազուն է (տես և Գզմազիճ), և Իսլ կ’ասեն, և իւր պտուղն Հապ ըլ-Իսլն է»։ Սիմ. Կամարկապցին կ’ըսէ, «Վայրի ասելն է, Ցախ ծառ, Իլկուն աղաճի »։ Մոշալ ից այլ և այլ տեսակք ճանչցուած են մեր հին Հեր (Խոյ) գաւառին մէջ. ինչպէս T. Rosea, T. Octandra, T. Laxa, T. Szowitsiana. իսկ T. Pallasii ի Թ-Հ. T. Brachystachys ի Հր. Կովկաս։

2109. Կարմիր Մոշ.

Հին Բժշկարանն յիշէ. «Խուրս՝ Կարմիր Մոշի հնդով՝ օգտէ հազի և արոյնկերի». ուրիշ տեղ այլ յիշէ Հապաղասի, Ղաղուլէի և այլոց հետ:

2110. Մոռ ծաղիկ.

Յիշուի Գեղաքունեաց կողմերում։

2111. Մոռճուղէզ.

Ըստ ոմանց Աղուեսձուոց արմատն է, Սալէպն։ Տես թ. 63։

2112. Մոր կամ Մորի.

Այսպէս կոչի Մորենոյ պտուղն, և անոր նմանիքն, նա և Ելակն, թէ և ոչ ամէն տեղ։ Տես և Մորմ։

2113. Մորենի. Մորեմուկ. Մորմենի. Մորիմուկ.

Շատ ծանօթ և վայրի թուփ, տղայոց սիրելի՝ պտղոցն Համար, իսկ փշոտ և բարակ ճիւղերուն համար՝ անարգ և անպիտան, բայց ի Ս. Գիրս յիշեալ Մովսէս մարգարէի ծանօթ տեսլեամբն, «Մորենին վառեալ որ ոչ այրէր», սրբազան յիշատակ թողած, մանաւանդ այս յիշեալ Շարականի նշանակութեամբը, որ է Ս. Աստուածածնի կուսութեամբ ծնանելն զՔրիստոս։ Լ. Rubus. Փ. Ronce, Ռ. Терноый Кусшъ. Ար. Ուլլաիգ արաբ. կամ ըստ Ամիր. « Յոլեխ. որ Հ. Մորմենի ասէ և Թ. Պօկուրթլան ասէ. և ինքն ծառ-մն է, փուշն շատ և ճղերն կարմիր է, և միրգն Սև Թութ կու նմանի՝ քամուքն լաւ է, Հով և չոր է... միրգն.. զփորն կապէ.. տերեւն զստամոքն ուժովցընէ», և այլն։ Ի Վաստկ. գիրս յիշուի Մորենոյ տակ (տես ի բառն Մկնսոխ)։ Ար. բառով յիշէ Ամիրտ. և

2114. Շան Մորենի.

Ար. Յուլեխ ըլ-քալպ. որ է Հ. Մասուրն, ինչպէս կ’ըսէ և ինչպէս գրած եմբ . 1987): Փշոտութիւնը ծաղրելով իջեցընէ Առակախօսն (Գոչ, Ը. ), թէ, Որթն կու լար իր ուռերը կտրուելուն համար, և «եկին տունկք ամենայն մխի թարել զնա. եկն ընդ նոսա և Մորենի, եւ.. ասէր, Եկի մխիթարել զքեզ, զի ինև զաչսդ սրբեսցես, և նա ասէ. Շնորունիմ տնկագործին՝ որ խլէ զքեզ յարմատոց: Յայտնի է բարոյականն, «Մորոսաց բան առաւել զայրացու, ցանէ՝ քան թէ մխիթարէ զսգաւորս, նման Մորենւոյն: Թողունք այսոր վրէժխնդրութեան պարծանքն այլ, որով դարձեալ յաղթուեցաւ (Թ)։ Մորենին իր տեսակներն ունի, որոց գլխաւոր մ’է R. Idæus կոչուածն, որ գտուի և ի Պոնտոս և ի Հր. կովկաս, նոյնպէս և R. Cesin: իսկ R. Glandulosus (մոմոչաւոր) ի Թ-Հ:

2115. Մորէ.

Հին Բժշկարանն բանջարեղինաց դասին մէջ յիշէ զայս. « Մորէ, երկու ազգ են. է որ գարէալոյրով և է որ ձկօմ» (ձուկով, ձկամք, կ’եփուի և կ’ուտուի). թերեւս այս է Կիւրղի Ս. Գրոց մեկնութեան մէջ , Թագաւորութեանց, Դ, 9) գրուածն, «Ակքանն... նման Մորի կամ Կաղանչանն»:

2116. Մորմ.

Կամարկապցին կ’ըսէ. «Ելակն (է) որ ի մէջ խոտին բուսանի. ճիճի (դեղ) է»։ Տես և Մոր։

2117. Մորմն.

Հին Բառագրոց մէջ այսոր զուգուած Յ. բառն՝ է Ստովիքոն, որ պիտի ըլլայ Ստրիխնոն հուն. Լ. Solanum.

2118. Մորմոյ պտուղ.

Քաքանաջն է կ’ըսեն Բժշկարանք. և է Պտղաբեր կոչուած Մորենին, Rubus Fructuosus. Փ. Ronce arbrisseau.

2119 Մու.

Հին Բժշկ. կ’ըսէ. «Մու և Փու տակեր են»։ - Ար. այլ, արաբ. Լ. Փ. Meum, Յ. Mηου. «Մու, ըստ Ամիրտ. ինքն խոտ է, տերեւն ի Սամիթ կու նմանի, և Տոտն սուր, և լաւն այն է որ զլեզուն այրէ. անուշ է և յորդորող է, և զհով լերդն տաքցընէ, և քամին տանի... Ասէ Պտ. թէ Հռ. Միու ասէ.. և ինքն որպէս Սամիթ է, և որձայն այլ հաստ է և երկայնութիւնն երկու կանգուն լինի. և իր տակին Մու ասեն. թեթեւ է և սպիտակ է որպէս Ղարիկոն (Սունկ), և քիչ մի ի դեղնութիւն կու քշտէ, և քիչ մի լեղի է, և անուշահոտ է. և իր տակն ի բան կա անցնի. լատն այն է որ սպիտակ և պայծառ լինի. և ինքն քան զՍնպուլն նուրբ է.. և տակն ցրու է, և որն ըղորդ է և որն ծուռ է, ազգի ազգի է: Քանի մի տեսակ ունի Մու, հասարակօրէն բարեխառն և ցուրտ կլիմայից տակ, դիմացկուն խոտեղէնք են, երկայնաձև պտղով, և անուշահոտութեան համար յարգի. գլխաւորն է M. Athamanticum.

2120. Մուզուալա.

Կիլիկիոյ երկրին պտղոց մէջ յիշէ Թովմաս Վ. ոմն. թուի Մէվզն Արաբաց, որ է    Musa. Տես Մօզ:

2121. Մուժունդուրկ ?

Յիշուած է, այլ յիշողն մոռցուած, իբրև հոմանիշ Ծիմելի, որ և Կարմիր բանջար և Բարբուզնա. զորս տես իրենց կարգին. Պայթար՝ յորմէ և Ամիրտ. ստորագրեն Պախլաթ ըլ-Եամանիա անուամբ, իբր Եմենու Բակլայ. բայց Արաբացին այլ և այլ անուններ այլ յիշէ, որոց հետ և Վլիտոն ն, արաբ. և ստորագրութենէն ստուգուի թէ է Լ. Blitum, Փ. Blette. զոր յիշած եմք Բակլայի անուանց տակ:

2122. *Մուլուխ. Տես Թսախոտ և Ծովու ժանկ։

2123. * Մուխալասա. Մուղալասա.

Բժշկարան մի գրէ ստոյգ և անստոյգ. « Մուխայլասայ որ Թ. Հութուի պաշի ասէ (Յոպոպասար թարգմանի, Ալոճ). խոտ է, տերեւն որպէս Քարաս, ծաղիկն՝ որպէս կարիճն. երեք ցեղ է, լան Քիշնիմի քէօհի (Լերան Գինձ) կու ասեն. կոկ է. հունտն խոշոր և լեղի է, ծաղիկն կարմրաժեռ՝ ջրի եզերքն բուսնի և ի քարուտ տեղերն լինի, խիստ լաւն այս է։ Եւ մէկն ի յաղբուտ տեղերն բուսնի. հունտն մանր, ծաղիկն սպիտակ է, սև գուն: Պ. Քազռանկ ասէ, Պըլպըլի շամի ասէ. և ինքս թրեաք է ամենայն մահացու դեղոց։ Երբ արեգակն ի խոյն մտանէ՝ մէկ դրամ՝ խմէ կամ մէկ մթ խալ. նա այն տարին մահու դեղն մուտ չայնէ, և այլ շատ խասիաթ ունի։ և տեսայ գիրք մի այլ՝ որ ասէր, թէ երբ Նաւռուզն մտանես՝ եօթն հատ Մուխալլասա ուտես. նա ի յօձի և կարիճի խեթելուն անահ ես», և այլն։ Ամիրտոլվաթ տեղ մի այսոր նման երկար բացատրէ, ուրիշ տեղ Շաճարի Իպրահիմ ն է, կ’ըսէ։ Տես և թ. 23. և Շահպանակ։

2124. Մուկլ. Մուղլ.

Քարախունկ ն է, կ’ըսէ Ամիրտ. և երկու ազգ է, կարմիր և ազրախ, և այս յետինս է աղէկն այց Պէյթ. կ’իմացընէ որ ծառոյ մի խէժ է, որ Լ. Bdellium կ’ըսուի, և երբեմն բուսական բերք չէր կարծուէր. Հիմայ այսոր բերող ծառն ճանչցուի Բեւեկ նեաց տեսակ մի, և Բալասանի ծառ կ’ըսուի, Balsamodendron Mukul, նա և Heudelotia. Տես և Բալասան։

2125. Մուղաս.

Ըստ Բժշկարանաց «Վայրի Նռան տակն է»: Տես զայս. գուցէ նոյն է և

2126. Մուղաք.

Թունաւոր նիւթոց և հաւանօրէն բուսոց կարգին՝ գրէ Բժշկարան մի, և խրատէ, «Դեղ՝ որ Մուղաք ուտէ, փսխել տուր», և այլն։

2127. Մուշկ.

Յայտնի է որ սա բոյս չէ, այլ կենդանական բերք է, բայց բուսականէ գոյանայ անուշահոս նիւթն ի մշկապորտ կենդանին, և ըստ այդմ՝ կըրնայ մկաբեր ըսուիլ և սննադարար բոյսն, բայց զայս որոշել դժուար է։ Յատուկ բուսական Մուշկ է Ար. կոչուածն ասորի բառերով Մուշուք տէրամշիր. կամ Մուլքաթարա մաշիր արաբ., ըստ Աիրտ. « Մուշք տրամշէհ. որ է ինքն ի Դաղձին ցեղերուն, և տերեւն Ըռականի տերև նմանի, և հոտն սուր և համն լեղի, և լաւն այն է որ նոր լինի և թաժա. և թէ ծեծես և ի յաչիցն վերայ դնես՝ զկապուտկիլն տանի. և թէ իր գոլոյն յականջն մտնէ՝ զակընջին որդն Հանէ, և զգոդալն կտրէ. զքարն հալէ, և զճիճին հանէ՝ զբոլորն և զերկայնն... Ասէ Պտ. թէ ինքն ի Ֆութանաճին (Ծոթրին) ցեղերուն է. և թէ յինքն ոչխարն արածի՝ ի կաթին տեղն արիւն կըթվի ի ծծէն. և որ ուտէ զինքն՝ թող մէկ մթխալ ուտէ»: - Պէյթարայ թարգմանն՝ այս տեսակ Մըշկի կամ Դաղձին Լ. Dictamus գրէ, Փ. Pouliot de jardin.

2128. Մշկադեղ.

Ընտիր Բժշկարան մի յիշէ, թունաւոր բուսեղէն ուտողի դեղոց մէջ. թուի վերոյիշեալն կամ հետեւեալն:

2129. Մշկի ծաղիկ.

Յիշեցինք զայս Դոկո ? և Դուն անուանց կարգին, և զուգալն Սօտի հետ, ինչպէս գրէ և Ամիրտ. բայց ուրիշ տեղ զուգէ Ար. Սուուտ կամ Սուատ արաբ. անուան, և կ’ըսէ. «Ինքն խոտ-մն է՝ որ տերեւն երկայն կու լինի, և նման է Ձիթենու տերեւին, և ի տակն բոլորկեկ զէտ Պապուխաճ իրք լինի, և ճուղն նման է բացվենու ճղին, և թէ զտերեւն և զծաղիկն ծեծ են և յաչքն քաշեն՝ զխոշորութիւնն և զարիւնն տանի.. և թէ զծաղիկն հոտվտան՝ խիստ փռեքտասցընէ, և փռնվտալով զըղեղն յստակէ. և թէ զայս խոտիս զամէնն ծեծես և սպեղանի առնես և դնես յերեսին մանին վերայ, օգտէ Աստուծով»: L. Cyperus rotundus, Փ. Souchet odorant.

2130. Մուսուրի.

Մեծ Թթենի, որոյ սեւագոյն և մեղրահամ պտուղն Մուսուր կ’ըսուի, ըստ Խոտուջրեցւոց. գտուի և ի Կաղզուան, ի Հար. Հայս, յԱմիդ.

2131. Մուրիկ. Մրկենի Տես Միրիկէ կամ Միւրիկէ։

2132. Մուրտ. Մրտենի. Մրտի.

Անթառամ և հոտաւոր ծառ մի, հռչակեալ ի հնուց, ճիւղերն իբրեւ պսակ յիշատակաց և արժանաւորաց ընծայուելով. Յ. բառ է, յորմէ և Լ. Myrtus, Փ. Myrte. իսկ Ար. Աս, արաբ. որով յիշէ Ամիրտ. և կ’ըսէ «Որ է Մուրտն, և Թ. Մէրսին ասէ. յածվենիքն լինայ և ի լերունքն այլ լինի. լաւն այն է որ հոտն սուր լինայ.. Ասցած է, թէ տերեւն այլ զէտ զպտուղն է ի գործաւորութիւն, և թէ հոտվրան՝ զտաք պուխուրնին շրջէ, և պտուղն զհազն կու տանի. և թէ քացխով խառնես և ի գլուխն օծես՝ զքթին կաթիլն և զարիւն կտրէ, և թէ իր ծառին ճղերուն առնուս և զէտ հալղա առնես, և ոտացդ ի ճկութն անցընես, զանձինն խլտերուն զուռեցն տանի։ Այլ արուեստ-մն այլ կայ, որ զինքն զամենն առնուն, զպտուղն զճուղն, զտերեն և զկեղեւն, և ծեծես և առնուս եօթն նուկի ու կէս վաղիէ ? և երեք մետրա շիրա խառնէ, և այնչափ եփես՝ որ երեք բաժնէն մէկ մնայ, քամես և առնուն զայն շարապն, ում որ խմցընես՝ օգտէ ակընջին և ջրի խոցերուն որ ի գլուխն լինի և թէ փուկին. և որ պէնէկ ունենայ՝ խմէ՝ օգտէ.. և այն գաներուն՝ որ ի յանձն լինայ և կամ՝ ի յաղիքն կու լինայ:.. Այս Մըրտենուս մէկ ցեղն այլ կայ, և տերեւն կու նմանի յինքն և բոլորկեկ պտուղ ունի տերեւին մէջն. և յորժամ՝ հասնի՝ կարմիր կու լինայ.. և Մուրտն ազգի ազգի է. մէկին պտուղն սեւ և մէկին սպիտակ, աղէկն սեւն է»:

Վաստկ. գիրքն վերնագրելով (ՄԽԸ) «Վասն Հապալասեաց», ճառէ Մրտենոյ վրայ, և կ’ըսէ. «Փորձով, օգտակարութիւն ունի շինութեան. զի հոտն և փոթոթութիւնն՝ զհաւայն առնու և բերէ ի շինութիւն. օգտակար է բնակչացն. վասն այնորիկ պարտ է Մրտենին ի շուրջ շինութեանցն տնկել»։ Հին բուսաբանք կամ բնախօսք համարին, թէ Մրտենին սիրող է Նռնենւոյ, և թէ իրարու մօտ ըլլան՝ շատ պտղաբեր կ’ըլլան։

2133. Մրտի տակ.

Թէ՛ վերոյիշեալ Վաստկ. գիրքն (ՃԱ), և թէ Բժշկարանք՝ այս անուամբ փոխանակ Մրտենոյ տակը կամ արմատը ճանչնալու՝ Վրացի կոճ ն է կ’ըսեն. զոր օրինակ. «Թէ Վրացի կոճ՝ որ է Մրտին տակն՝ ծխես, օգտէ», ճճիները փըճացընելու։

2134. Մռամոշ.

Թերեւս Մորամոչ ըսելու է. վասն զի Մոշի և Մորի նման պտուղ բերէ երկայնաձեւ, ճղերն ի գետին տարածուին։

2135. Մռճիկ.

Ուտելի արմատ մի, ըստ Մշակի, , 88)։

2136. Մռմռուկ.

Յիշէ նոր բառհաւաք մի, առանց բացատրելու:

Մրիվանդ. Տես Մըրիվանդ:

2137. Մրկենի Տես Մուրիկ։

2138. Մրկիթ.

Ոլոռնաձեւ վայրի պտուղ մ’է, զոր չորցընելով կ’աղան և կերակուր կ’ընեն: Թերեւս նոյն կամ նման է այն Կեռասի նման կպչուն հիւթով պտղոյ, զոր աղալով պաստեղ շինեն, և բրնձով խառնած՝ պահոց կերակուր. սա կոչուի Թորթումայ պաստեղ, անշուշտ այն տեղ գտուելուն համար։

2139. Մրուանտակ.

Այս և այլ անուամբք այլ յիշուած է. Խռտիշ, Կազմորէ, Մազմազիկ, եւ այլն. և Յ. և Լ. անուամբ՝ որով Պէյթ. այլ յիշէ, Ասարոն (Agarum). Ամիրտ. ետքի յիշուած օտար անուան տակ գրէ. «Որ Թ. Քէտի օթի ասէ, և Հ. Մուրվանտակ ասեն, և Պ. Մէհրկիայ ասեն, և ինքն բարակ տակեր են և անուշահոտ. հինգ ցեղ է։.. Ասէ Պտ. թէ ինքն խոտ–մն է՝ որ տերեւն նման է պատանի տերեւին (Պէյթ. Բաղեղան ասէ, ուրեմն Լապշապ պիտէր), և իր տակն ի բան կա անցնի. և տերեւն այլ մանր է քան զպատանին տերեւն. և ծաղիկն կարմիր է. հունդն աման ունի որպէս Աղվէշբանկին հնդին.. և այս խոտս շատն ի Հոռմոց երկիրն կու լինի. և ինքն երկու ցեղ է, բարակ և հաստ է, և ինքս տակ է, մազմզուկ ունի, և թել ունի բարակ որպէս Նարտին ՝ որ է Սնպուլի Ռումի ն, և Նարտինին մազմզուկն բարակ է, և ի դեղնութիւն կու քշտէ, որպէս Մամիրանն. և Ասարոնն ի հաստութիւնն և ի բարակութիւն ի մէջ է, և հոտն նման է Սնպուլի Հինտին հոտին.. Եւ ոմանք ասեր են թէ Ասարոնն Սնպուլի ըռումիին տակն է»։ Մրուանտակի քիչ տեսակաց գլխաւորներէն է Կովկասային կոչուածն, A. Caucasicum.

2140-1. Մրջմուկ. Մրջնածաղիկ.

Յիշուի ի կողմանս Վանայ, (Մշակ, ԺԷ, 127, ԺԸ, 88). թերեւս նոյն ըլլայ և

2142. Մրջնբոյս.

Յիշուած է նոր բառհաւաքէ։

2143. Մրվան ծաղիկ.

Սալաձորցին երգած է.

«Շրվան ծաղիկն է սպիտակ, մարգն բուսեր հետ Մրվանուն»:

2144. Մրվոր. Տես Տլորուկ։

2145. Մօզ կամ Մավզ. Մավզայ.

Հին Բժշկր. գրէ, «Մօզ, որ է Քիլա, միրգ մի է որ յԱլայեայ գայ, և զինքն ի Պասրայ այլ բերեն», իսկ Ամիրտ. «Ինքն ծառ-մն է որ շինած է ի Ղուլղասին տակէն և ի յԱմբրաւին կտէն. լաւն այն է որ խոշոր լինի.. Ասէ Պտ. թէ ինքն ծառ-մն է որ Նաիլ ասեն. և ծառ. այլ կայ ի յայն կու նմանի, որ իր պտղին Մավզ կ’ասեն, և ի ծովեզր տեղրանք կու լինի շատ, և համն քաղցր որպէս Խալխալ ? և կեղև ունի.. և ասացեալ են, թէ Մավզն ի յիր ծառն չի չորանար, և յայնժամ՝ կու չորանայ՝ երբ որ ի ծառէն ի վայր գայ և ի տունն քանի մի օր կախես, և շատ մարդիկ եկան պատմեցին մեզ. թէ զՄավզին զմէկ ճուղն տեսաք՝ որ 60 Մավզ կայր, և ճղին ծանրութիւնն 60 լիտր էր, մինչև յայն ժամն որ կըզերն Հասաւ և ի բոլորքն շատ կըզեր այլ բուսա, և ասեն, թէ իր տերեւին տափկութիւնն երեք կանգուն է, և երկու կանգուն քան զմարդն բարձր լինի, և ի բոլորն ամէնն տերեւնի կու բուսնի մէկմէկի ետեւ։ և աuցած են, թէ Մավզն ի գետնէն ելնելուն մէջն մինչև ի միրգ տալն՝ երկու ամիս լինի, և ծաղկելուն և միրգն հանելուն ի մէջն 40 օր լինի. և յամէն ճուղ 30 Մավզ լինի, մինչև ի 500 Մավզն լինի. և յոր Ժամ շատանայ՝ ի ճղերն սիւն կու դնեն՝ որ չի ծանրանայ ճիւղն և չի կոտրի ծառն»։ Յայտ է որ Մաւզն Լ. Musa paradisiaca, Հնդկաց և ուրիշ տաք երկրի բերք է, Պանան այլ կ’ըսուի, Ամասիացւոյն ըսածին պէս երկայն և լայն տերեւներով, գուցէ ոչ այնքան պտղաչատ աւանական է Կիլիկիոյ կամ՝ Լի կայոնիոյ տաք ծովեզերքում՝ այլ բուսնիլն (ուր է Ալայա)` բայց ի Մուշ գտուիլն ինչպէս գրէ Թաղիադեանն (Առաջն. Մանկ. 168) աւելի քան զանհաւանական է։

2146. Մօռամբ.

Բժշկարան մի գրէ, թէ այսպէս ասէ Հայն զ Ավսաճ. Ամիրտ, այլ կ’ըսէ թէ Ավաճ արաբ. Մորենիի տեսակ է. «որ փուշ ունի, և լաւն այն է որ կանանչ լինի, և հոտն զէտ խնձորի Հոտ լինի.. և ինքն անվճար տեղեր լինի. աղէկն այն անմարդաբնակ տեղեր լինի, և տերեւն կանաչ լինի. Լ. Lycium europæum, Փ. Lyciet méditerranéen. Տես և Հազազ։

2147. Մօրուք. Տես Ձարխոտ:

2148. Յաբենայ ?

Այլ և այլ բանից՝ նաև բժշկականաց՝ բովանդակող Ոսկեփորիկ գրքի մի մէջ գրուած է. «Խոտ մի կայ Յաբենայ անուն ասեն, որ է Թութիա մի ? Ճատվար Ար. որ կախարդաց երկիւղ ունի՝ զնա հանէ և առ իւր (պահէ), չկարէ ոք առնել նմա չար։ Խոտոյս նշան այս է. ինքն երկայն է և բարձր, և ծաղիկն բոլոր, և գոյնն (քան) զամենայն ծաղիկն յոյժ պատուական է և կարմիր. ի լերինքն և ի նխուր ? մարգագետին լինի. տերեւն սուր է որպէս զձեռն ? սերմն նման է Նռան հատի»: Յաջողաց մնայ ստուգել ինչ խոտ է այս. որոյ վրայօք գրուածն այլ՝ ինչպէս կու տեսնուի՝ շատ սխալ և տարակուսական է:

2149. Յակինթ.

Յայտ է Յ. հուն. բառ ըլլալն, յորմէ և Լ. Hiacinthus, Փ. Jacinthe կամ Hyacinthe Ռ. Гiaцинmъ. Պէյթար այլ նոյն անունը գրէ, Ուաքինթոս, արաբ., զոր մեր նախնիք այլ ի գործ ածեր են Ս. Հարց գրոց թարգմանութեան մէջ. յիշեն և բնութեան զարմանալիքը, որ նույն և մի հողն ու ջուրն՝ Մանուշակին ծիրանի գոյն կու տայ, Յակընթին՝ կապուտակ, ինչպէս Ս. Կիւրեղ (Կոչ. ընծայութեան, Դ). «Նոյն անձրեւ՝ ծիրանի զՄանուշակն երեւեցուցանէ, կապուտակի հարկանի Յակինթ ծաղիկ»։ Ամիրտ. աւելի խորթ կարդացեր է Ար. բառը, Ավաֆինուզ, և «ինքն խոտ-մն է, կ’ըսէ, որ թիզ մ’է երկանքն, և հաստութիւն ճկըթի մի չափ կու լինի. և գունն կանանչ կու լինի, և ճերմակգուն ծաղիկ կ’ունենայ, և գագաթն բոլորկեկ կու լինի, և ի լիք հունդ կու լինի»։ Պէյթար, որ ի Դիոսկորիտոսէ կ’առնու, ծաղիկը ծիրանի կ’ըսէ և ոչ ճերմակ. թէ և այս և այն գունովն այլ կ’ըլլայ, և կապույտ այլ ըստ բանի Ս. Կիւրղի. թէ գունոցն զանազանութեան և թէ անուշահոտութեան համար պարտիզաց զարդ է ի գարնան. յԵւրոպա Արեւելեան Յակինթ, H. Orientalis կոչուի մէկ տեսակն, որ Նարդոսի ազգի վերաբերի ըստ ոմանց, իսկ Յակինթ՝ Շուշանաձեւից ցեղէն է: Բայց եթէ Մուզայից հարցընենք՝ կ’ըսեն, թէ նա Ամիւկլայ և Դիոմիդայ դուստրն էր և Ապոլոնի սիրականն. որոյ նախանձելով Զեփիւռ, երբ օր մի անոնք սկուտեղով կու խաղային, փչեց ասոր վրայ՝ որ Յակինթեայ գլխոյն զարնուելով` սպաննեց. Ապոլոն այլ այս ծաղկան փոխարկեց սիրականին արիւնը, (ուրեմն ծաղկին բնական գոյնն կարմիր էր), և մարմինն այլ փոխադրեց յաստեղս։ Մեր երկրի սահմանաց մէջ յիշուած է ի Գանձակ և ի Հէքեարի (Այգառք)։ Տես և Սմբուլ:

2150. Յակոբուկ.

Լ. Physalis Alkekengi. Փ. Alkekenge կամ Coqueret. յայտ է որ այդ ուսումնական անունն Ար. է, արաբ. որպէս գրի և Հ. Քաքանաճ կամ « Քանքանաճ, որ է Յակոբուկ, կ’ըսէ Ամիրտ. ինքն կարմիր միրգ-մն է, յամանի մեջ է. և ինքն ի Շնխաղողին (Solanam) ցեղէն է. և լաւն այն է որ կարմիր լինի.. Ասէ Պտ. թէ Հապ ըլ–արուս կու ասէ», (թէ այսպէս ըսուէր՝ Հարսնահատ կամ Հարսին պտուղ կըրնար թարգմանուիլ, բայց Պէյթար Հապ ըլ-Լահու գրէ, ըստ Լըգլէրի, և մէկ ցեղ-մն այլ կայ որ Քումուման կու ասեն, և Հ. Նազային ? կու ասեն. և իր ուժն մօտիկ է Շնխաղողին ուժին և տերեւին այլ. լաւն այն է որ լեռան լինի, լեռանն հապն լաւ է, և տերեւն ածվոցն լաւ է քան զՎայրուն»: Դարձեալ գրէ Ամասիացին. «Ինքն ի յայգիքն լինի, և կարմիր բշտեր է, մէջն զէտ խաղողի հատ ունի, և կեղեւով եղ ներկեն. աղէկն մանր է։ Ուրիշ գրող մի կ’ըսէ «հալաբշտիկ է. եղ ներկեն կարմիր»։ Խաղողի նմանութեան համար Ար. կոչուի եւս Ինէպ էլ-տիպ կամ Էցալիպ. որ է ըսել՝ գայլոյ կամ չաքալի խաղող։ Բժշկարան մ’այլ պարզապէս «Կարմիր Շնխաղող» կ’անուանէ զՔաքանաճ։ Յակոբուկք խոտեղէն և դիմացկուն բույսեր են, երկայն մազմզուկներով կու տարածուին ածուոց մէջ. հատերնին, ինչպէս ըսաւ մեր բնախօսն` մաշկի պէս հալաբշտի մէջ ամփոփած է։ Շուք և պարարտ տեղուանք կու սիրեն, ի Յունաստան, Փոքր Ասիա, Պոնտոս և յԱրեւմտեան Հայս այլ տեսնուած են, յԵւրոպա այլ կ’աճին: Տես և Քաքանաճ։ Բժշկարան մ’այլ գրէ Յակոբուկի համար, թէ «Թ. Հէր տէմ պահար (Մշտագարուն).. Քօղած հարսնուկ, զի Արուսի տարփէրտէ կ’ասէ»:

2151. Յակրի.

Վայրի փշոտ ծառ մի կամ թուփ, ինչպէս վկայէ Կաթուղիկեայ թղթոց մեկնիչ Սարգիս Վ. մեր, «Փշարերքն՝ որպէս զՅակրին և զԴժնիկն». ուրիշ տեղ այլ Պետր. Բ) կ’ըսէ, «Ի ծառս փշաբերս սոյն խորհուրդ երեւի, որ յար ի կանաչութեանն կայ և մնայ, և տերեւաթափ երբեք ոչ լինին. որպէս Գին և Յակրին և Շոճին», և այլն։ Տերեւներն նմանին Նոճւոյ, պտուղն կամ հատերն՝ Սիսռան։ Նմանութեանն համար՝ կարնեցիք Գազ կոչեն այս ծառս այլ, որ Լ. Rhamnus Catharticus, Փ. Nerprin. Պէյթար շատ տեսակներ յիշէ այս ցեղ ծառոց, որոց որն յատկապէս մեր Յակրիին զուգուի՝ դժար է որոշել. ընդ հանուր տեսակին անունն է Ար. Ավսաճ արաբ., որով գրէ և Ամիրտ. «Ինքն Յուլեխինց է, այսինքն՝ Դժնկաց ազգէն, տես զայն։ Վերոյիշեալ տեսակն R. Catharticus յիշուած է ի Հր. Կովկաս, որով յայտնի և ի Հայս:

2152. Յասմիկ. Յասմին.

Ծանօթ ազնուական ծաղիկ մի, հոտովն և տերեւներուն ձեւովն, և անուշաբոյր իւղովն. Ար. Եասէմին, արաբ., ուստի առած են Լ. Gelsominus, Փ. Jasmin, Ռ. Ясминъ. Խորեն. աշխարհագրութեան մէջ յիշուի. անկէ առաջ Ագաթանգելեայ՝ Անիար և Մանիշակ ծաղկանց հետ, և թերեւս այս առաջին յիշատակն ըլլայ Յասմըկի ի գիրս: « Եասէմին ՝ երեք ցեղ է, գրէ Ամիրտ. լաւն այն է որ սպիտակ լինի և հոտն անուշ լինի. տաք և չոր է.. և հոտն օգտէ հով գլխացաւութեան. և զղեղան կալուածն բանայ, և տերեւն զմանն ի յերեսացն տանի, և զշտերն այլ տանի, և ակնջին և ծաղկին օգտէ.. և ձէթն օգտէ հին ոսկրացաւութեան.. Ասէ Պտին. Պ. Սահլատ ասէ և ի Շիրազ՝ Կուլի եասամին ասեն, և ինքն սպիտակ և դեղին և ազրախ կու լինի.. Շարիֆն ասէ, թէ զսպիտակ Եասամին չորացընեն և լոսեն և քսեն սև մազին կամ ծխեն և կամ լուանան, զսև մազն սպիտակ այնէ. և թէ զԵասամինին ջուրն տասն օր անօթուց խմէ՝ զնամազպուռունն (փորու որդ) ձգէ»: Սեստինի (Sestini) իտալացի հնագէտն՝ անցեալ դարուն վերջերը ի Կոստանդնուպօլիս եղած ատեն, կ’ըսէ, որ գնացել է Օրթագիւղ Հայազգւոյ մի պարտէզը, Յասմըիկի խնամով դարմանելը տեսնելու: Տաուշոյ կողմերում յՈւտի նահանգի կ’աճի շատ։

2153. Յասմիկ վայրի. Տես Հոտոտ:

2154. Յափուկ ?

Նորահնար բառ կ’երեւի Reseda բուսոյ Համար. տես Կանչխոտ:

2155. Յեսմիկ կամ Յեսմուկ.

Ըստ Ասարայ ոչ է Յասմիկ՝ այլ Ասորեկ . 168). տես և Քաքաջ։

2156. Յոպոպասար.

Նորոց յարմարցուցած բառ կ’երեւի` Թ. Հութութ պաշի կոչուածին, զոր Ամիրտ. ցեղ մի Ալուճ կ’ըսէ, ուրիշ տեղ «Մուխալլասա, (տես 2123), և Հայ ընկոյզ. իսկ ի գիտնոց համարուի Լ. Osyris Linaria, Փ. Rouvet, կամ Osyris Alba, որ Ճանդալի ցեղէն է, և կը յիշուի ի Յունաստան, Փոքր Ասիա, Կիլիկիա։

2157. Յունապի.

Ար. արաբ., պտուղն այլ Յունապ կոչուած է և Զուսպ.   թերեւս ըստ Լ. Zizypus, Փ. Jujubier, Ռ. Грудной придорожникъ, որ Դժնկաց ցեղէն է ըստ ձեւոյն, այլ պտղովն յարգի, ըստ Առակախօսին մերոյ, որ կ’ըսէ (ԺԸ). «Յանմտաց ոք եհար զՅունապի՝ կարծելով զնա Դժնիկ. որոյ զայրացեալ ասաց. Ո՛ անագորոյն, զտունկ՝ ի պտղոյ արժան է ճանաչել և ոչ ի տեսակէ»։ Ամիրտ. օտար անուն մ’այլ կու տայ։ «Յունապն՝ որ է Շիլանա, լաւն այն է որ քաղցր լինի, և ծակ չունենայ, և կարմիր լինի և մալի լինի, և Ֆռ. Ճոյճոյպի (Jujube) Գուրիսիայ ? . Грудная ягода) ասեն. և ինքն մուհթատիլ է, թէ եփեն և ուտեն, և կակղացընող է.. Ասէ Պտին. թէ լաւն այն է որ կերակրէն յառաջ ուտեն. և քիչ կերակրէ զանձն և յուշ հալի.. և թէ զիր տերեւն չորացընեն և լոսեն և քացախ խառնեն և ի վերայ կերված էին դնեն, օգտէ. և լաւն այն է որ յառաջ մեղր օծես և ապա ի վերայ դնես. և թէ զկուտն ծեծես և պաղ ջրով խմես, զբնութիւնն ամրացընէ և զփորն կապէ: և թէ տաճիկ կռէզ խառնես և տաս, և թէ զիր խէժն քացխով թրջես երկու երեք հեղ, օգտէ աղեաց գաներուն և թէ զտերեւն ծամես՝ քան զՏարզօն լաւ է. և այսօր ի Շիրազ Շիլան ասեն և ի Սպահան Շիլանա ասեն»: Ըստ Հին Բժշկարանի` Յունապին «տաքն չատ է քան զգէճն, որ ուտէ՝ մարuկան է. որ թրջէ և զջուրն խմէ՝ զյեւելցած արոյն հահնդէ և գիճութիւն առնէ. և յանօթեց զինք ուտել լաւ է, և օգտէ հազի և հեւուց, իրիկմնցավի և մսանցվի առաւել. և քանի մեծ լինի՝ լաւ է»։ Հասարակ տեսակն Z. Vulgaris ճանչցուած է և ի Հայս։

2158. Յոփի. Յուրի. Ոփի. Հոփի.

Ըստ ազգայնոց ոմանց՝ Կաղամախի ծառն է։ Բժշկարան մի գրէ, « Ղավախ որ Հ. Յուբի ասէ». Ռոշքեանն գրէ. «Փոքր ծառ, որ զհոտաբեր ծաղիկս բերէ և վարդագոյնս, և զպտուղս փոքրագոյնս քան զՁիթենւոյն». և Լ. Capparis գրէ, որով շատ օտարանայ ի հասարակաց կարծեաց՝ մանաւանդ որ հին հեղինակք մեր եւս, ինչպէս Պիտոյից գրոցն (ԺԱ) զոյգ յիշէ. «Տունկք Ոփեացն և կաղամախեացն և վարսաւոր ծառոց, շինութեանց յարմար գրէ, վասն) «յոյժ ուղղաձիգ բարձրութեանցն և ողորկատարր բնութեանն և առոյգութեանն՝ դիւրայարմարք մատուցանելոյ ի պէտս շինողացն փութոյ»: Թուի՝ թէ ոչ նոյն այլ նման ըլլայ իտալ. Oppio, Փ. Obier կամ Aubier, Լ. Օpulus, անուանած վայրի ծառոյն, որ ազգակից է Բռնչի և Բաումի ծառոց։ Բայց ըստ Բառ. գրոց՝ կասլաց է, վասն զի գրէ Ար. բառով, « Հապ ալ-խար (Հապ ըլ-Ղար) Հոփոյ պտուղ, Դափնոյ պտուղ». և առանձինն, «Ալխար՝ Հոփի»։

2159. Յօշյօշիկ կամ Հոշhոշիկ.

Ըստ Մանան (եր. 448) ծալուծալ տերեւներով և ճերմակ ու դեղին ծաղկներով տունկ մի։ Եւ սա թէ ոչ նոյն՝ գուցէ տեսակ մ’է Օշօշի։

2160. Յօտ.

Տես Հալուէ փայտն։ Գրուած կայ նա և « Յօտր փայտ, որոյ հոտն զօձս փախուցանէ»: Բժշկարան մ’այլ գրէ, «Յօտ՝ որ է Յաշտահանն Խաչափայտի այլեւայլ անուանց մէջ տեսանք որ Ար. բառով կոչուած է և Յօտի Սալապ ։

2161. Նազ.

  Ըստ Շէհրիմանի այսպէս կոչուի Ասպուզանն՝ Հայաղուանից կողմերում:

2162. Նազար.

  Այսպէս կոչուի Գազն «յորժամ՝ ի լեառն բուսնի, ըստ Ամիրտ. և յորժամ յածուենիքն լինի՝ Իսլ կու ասեն»։

2163. Նազիր.

  Այսպէս այլ կոչուած է Ճարճիրն։

2164. Նաժ.

Այսպէս կոչուի Փստուղն ի Տարօն, ըստ տեղացի ծերունի Մէհէրեան Հօր։

2165. Նախածաղիկ.

Շինծու բառ երեւի, թէ և Ռոշքեանն վկայութիւն բերէ ի գրուածոց Դամասկացւոյն, որպէս յատուկ անուն ամենէն կանուխ երեւցող սպիտակարմիր ծաղկի մի, զոր Լ. Bellis կոչէ, որ է Փ. Paquerette, և մէկ տեսակն որ գտուի ի Ծանախ՝ անուանուած է Հայկական, B. Armena.

2166. *Նաղիշտ.

Ար։ արաբ.. «Որ է Նուռն, ըստ Ամիրտ. ինքն խոտ-մն է՝ որ Իսղին կայիկին (վիթ, gazelle) եղջիւրն կու նմանի, և ի յայն նման կու բուսնի, և մէջն ի լիք կու լինի, մանր հատակներ ունի, և թեթև կու լինի, և համն ի Ղարանֆուլին ման կու նմանի, և ոմանք այսոր Վայրի Նուռն կ’ասեն. օգտէ լերդի և ստամոքցաւին»։ Պէյթար չըսեր Նռան նմանութիւնը, այլ թէ ոմանք Սուտանի կամ Սեւերու Պղպեղ կ’անուանեն, և Բարբարոսաց երկրում՝ Հորմի կ’ըսեն։ Թարգմանիչք չեն կարցած ստուգել այսօր ինչ ըլլալը։

2167. Նամամ կամ Նամմամ.

Այս Ար. անուամբ արաբ. յիշէ Մխ. Հերացի (եր. 10), ու Պասպայիճի և Մարզանկօշի հետ եփել և միօրեայ ջերմնոտին գլուխն ասոնց շոգւոյն վրայ բռնել պատուիրէ։ Ինչ ըլլալը բացատրուած է Մէշ բառիւ . 2057)։

2168. Նանախու. Նանխու. Նանախուա, Նանխոյա.

Ար. անուն Հացիդեղի . 1660)։ Հին բժշկարանն գրէ «Նանախաւա, յԱղսրայն (Ագ-սէրայ) լինի, զեդ Ծոթրինի ունտ է»:

2169. Նանիր.

Յայտնի է բառիս հասարակ իմաստն, ընդունայն, փուճ, և այլն. բայց ծաղիկ մ’այլ կարծուած է այս անուամբ, Սաղմոսի խօսքերէն գուշակուած, որ կ’ըսէ «Մարդոյ՝ որպէս խոտոյ են աւուրք իւր՝ (ԺԲ 15) ուրիշ տեղ այլ (ՃԽԳ, 4), «Մարդ Նանրո նմանեաց». աստի կարծեն ոմանք ի մեկնչաց, ինչպէս մեր Վարդան մեծ Վ. այլ, թէ «Ոմանք Խոտ ասեն Դիւրանց ». Բարոյախօսք քիչ մ’այլ առաջ երթալով ըսած են, թէ կայ խոտ մի (Նանիրս այս) որ բուսնելէն ինչուան ի թոռմիլն քանի մի ժամ տեւէ. ի խրատ թագաւորաց, որ չի հպարտանան իրենց մեծութեան վրայ, այլ յիշեն որ իրենք այլ անցաւոր են, իրենց կոչնոց սեղանի վրայ կու դնէ ին այս խոտս, որ իրենց աչաց առջև կու ծաղկէր և կու թոռմէր՝ իբրև առժամայն կենօք. Նոր բառհաւաք մ’այլ յիշէ զ Նանիր խոտ. Նոյն յիշէ և զ Նանրնոց ՝ իբր տարբեր բույս։

2170. Նաշտ.

Ի բառս Գալիենոսի գտուի, նշանակելով զՄեծ Տերեփուկ, զոր տես։ Նշանաւոր և քննութեան արժանի առ մ’է։

2171. Նաշք.

Վայրի և խիժոտ ծառոց կարգին յիշուի ի հին Բառգիրս։

2172. Նապ: Նապխ.

Բժշկարան մի յիշէ Մուրտի հետ եւ. «Նապի կեղև». բայց պիտի ըլլայ Նապխ, ինչպէս ուրիշ տեղ գրէ. «Նապխ և Մրտի պտուղ»: Իսկ այս Նապխ որ գրուի և Նապղ, հաւանօրէն է Նաբկ կամ՝ Նըբգ կոչուածն Ար. արաբ. որ է Բռինչն ըստ ոմանց. բայց և ուրիշ տեսակ բոյս մի՝ ըստ Պէյթ. և Ամիրտ. «Որ է Քանարնիթր ? ասեն խոտ մի կայ, այնոր միրգն է, լաւն այն է որ խոշոր լինի և հասուն լինի.. թէ եփեն և զջուրն խաղաջ առնեն, որոյ փողն ի տաքութենէ ուռի՝ օգտէ. և թէ զմազն իր տերեւի ջրով լուանաս՝ ամուր առնէ և ուժով առնէ, և զստամոքն կու կապէ և կու ուժովցընէ, և զլուծումն կտրէ որ ի ստամոքին վատուժութենէն լինի եղեալ: - Ասէ Պտ. թէ Նապխն երկու ցեղ է, մէկն դալար, մէկն չոր, և Պ. Քանար ասէ, և այն որ դալար է՝ Քանարիթար ասէ, և այն որ չոր է՝ Քանարիխուշտ ասեն, և այն որ քաղցր է՝ հովութիւնն պակաս է, և այն որ տտիպ է՝ խիստ հով է և կապող է խիստ, զարիւնն կտրէ ամենայն դիմօք»: Պէյթար ուրիշ կերպ երկու տեսակ կ’ըսէ, մէկն անուանելով Սիտր, արաբ. կամ Զալ արաբ., միւսն Օպրի արաբ.. երկուքն այլ Դժնկի կամ Յակրիի տեսակներ համարին քննողք, և յատկապէս Լ. Zizypus Spina Christi.

2173. Նապաստագի.

Ռոշքեանն ի Բժշկարանէ վկայութիւն բերէ, զոր մենք չենք գտած, «Առ զՆապաստագին, և սղկեա». և Alopecurus անուանէ Լ. որ պիտէր Lagurus, Փ. Lagure, յոյն բառով, որ նշանակէ Նապաստակի ագի, և Սիզոց ցեղէն խոտեղէն մ’է։ Պէյթար յիշէ ուրիշ նման անուն Lagopus արաբ., որ նոյնպէս յոյն անուամբ Նապաստակի ոտք նշանակէ, և Դիոսկորիտէս յիշած է. քննաբանք համարին զայս Առուոյտ ածւոց.

2174. Նապաստակի ականջ.

Նույն նշանակութեամբ և յօտար լեզուս. Ար. Ասան ըլ-առնէպ արաբ. «Որ թ. Տավշան ղոլաղի ասէ, որ է Կօզ պուբրաղի. Լապստկին ականջն է. ինքն մէկ խոտ-մն է, որ մեկ կանգուն և գետնէն ի վեր կու ելնէ, և ծիրանի ծաղիկ ունի. նման է Քթանի ծաղկին, և մէկ ճուղի մէջն կու ելնէ, և յետև մանտր ճըղներ կու սուսնի շատ. և միջի ճղի հաստութիւնն մէկ մատի մի չափ է, և տերեւն նման է Ջղախոտին տերեւին, գունն քիչ մի սեւութիւն կու քշտէ, և տերեւին վերայ որպէս զաղապ ունի. և յորժամ հանեն և յերեսվին քսեն՝ զերեսն կարմըրցընէ և զգունն աղէկցընէ, և թէ եփեն և զջուրն խմեն՝ օգտէ գազանաբարին, և զկուրծքն կակղացընէ»։ Auricula leporis կամ Chantarellus, Փ. Chanterelle. բոյսն Սունկերու ցեղէն է, որոշ տեսակաց ոմանք կ’ուտուին և կոչուին, C. Cibarius.

2175. *Նավրուզ կամ Նէվրուզ.

Ըստ պարսիկ անուանն գարնան սկիզբը ծաղկողներէն մէկն, (Մանան. եր. 450)։ Ըստ նշանակութեան բառին՝ կըրնայ ըլլալ Գարնան ծաղիկն. թ. 433։ Ըստ ոմանց Հիրիկ, Iris, անուանեալ ծաղկանց ազգէն է։ Հայք այս անունն երկու տեսակ ծաղկանց տուած են. ի Բասեն՝ բրդոտ կամ աղուամազոտ խոտեղէնի մի, ցանցառ նեղկուկ տերեւներով, որոց վերի կողմն բոլորակ հաւաքում մի է մանր մասանց. ասոնց մէջէն կ’ելնէ բաժակաձև բարակ գեղեցիկ մանուշակագոյն ծաղիկ մի, միջի կողմն ճերմակագոյն։ Կարնոյ կողմանց Նէվրուզ կամ Նաւրուզի ծաղկանց կոթերն վրանին շապիկ կամ մաշկ ունին, ծաղիկն (չորցածին տեսքով) բաց կարմրի զարնող սպիտակ կամ դեղին փունջ մ’է, իրարմէ զա տուած երկայնկեկ բարակ և թափանցիկ թերթերով։

2176. Նարգէս. Նարկիզ.

Ըստ հանճարեղ և երբեմն անհանճար առասպելաց Յունաց՝ այս անուամբ պատանի մի կար, որ օր մի որսէ դառնալով՝ աղբիւրի մի մէջ տեսնելով իր գեղեցիկ կերպարանքը, սիրահարեալ ցամաքեցաւ. բանաստեղծք՝ քան թէ չաստուածն՝ փոխարկեցին զնա ի ծաղիկ մի, զոր մեր Բուրաստանաց երգիչն (Վրոյր) այսպէս աւանդէ.

«Եւ Նարգէս խարտիշագեղ, այն որ ի ծիլ բարձրայօնակ

Հակեալ ըզգլուխ իւր սիրատարփ՝ դեռ նըկատէ զինքն ի յալիս,

Դեռ նըւաղի ի դեղին դէմքն ի թալուկ գունագեղեալ»։

Յիշեցընեն բանաստեղծքդ՝ մեր Աղբերաց արիւնն, որոյ նարկիզանման աչկունքն «մէկն ի քուն և մէկն այլ արթուն», կու յարմարին Նարգիսի այլակերպութեան վայրկենին։ Հոտոյն անուշութիւնը կամ առաւելութիւնը յայտնէ Աղթամարցին այլ, երբ ծաղկանց խումբ մի նուիրակ խաւրէ առ Վարդ՝ պէսպէս յատկութեամբ, միայն այսոր համար կ’ըսէ, «Այն Նարկիզին հոտըն բուրեաց». Լ. Narcissus. Փ. Narcise. Թ. Զէրէն. Ար. Նռճիս արաբ. ինչպէս գրէ և Ամիրտ. « Նարճիս, որ է Նռճէսն.. լաւն այն է որ մէջն դեղին և դուրսն սպիտակ լինի.. Բագրատ ասէ, թէ ի Նռճիսն հոտոտաս՝ զարիւնն ուժովցընէ, և քուն անուշ բերէ, որ զինքն ծեծէ՝ ի յաչքն դնէ զգիշերոյ կուրութիւնն տանի»։ Նարգիսի քանի մի տեսակներն յիշուին աւելի այն կողմերում ուր նախ բուսաւ, այսինքն ի Յունաստան և ի սամանակիցս, ի Կիլիկիա, և այլն. տեսակ մ’այլ N. Radii florus յիշուած է ի Գարապաղ, բայց նոր ճամբորդներէ տեսնուած չըլլալով՝ տարակուսի բուսաբանն (Boissier) և Սուտ Նարգիս կոչէ, Pseudonarcissus.

1177. - Նարգեան

Անշուշտ Նարգիսի ցեղէն նշանակել ուզէ գրողն, եթէ ստոյգ գրեր է, հին Բառագրոց մէջ, և Վայրի Մկնսոխ է, կ’ըսէ:

2178. Նարգիլակ.

Ար. Նարճիլ արաբ. «որ է Հնդի Ընկուզն (այն է հասարակօրէն Քօքօ կոչուածն, Coco. ) և լաւն այն է որ թաժայ լինի և սպիտակ և քաղցր լինի.. և այն է որ զկեղեւն տաշես և ապա ուտես, և չի մարսել կեղեւն. և այն որ հինն է՝ զտափակ ճիճին հանէ։ Եւ ասէ գրոցս շինողն թէ Հնդիկ ընկըզի ծառն՝ նման է Արմաւի ծառին՝ տերեւին և ճղին. և յամէն ճիւղ հինգ վեց պտուղ կ’ունենայ և կու տայ, և իր պտուղն լիֆ կու նմանի. յամէն տարի պտուղ կու տայ. և իր ջրին յատվախ արաբ., կ’ասեն, քաղցր կու լինի, մինչեւ ի կէս օր չի դիմանար». այսինքն է կաթնանման հիւթն, զոր պտուղը ճղքելով ծառին վրայ՝ կու մզեն, և կու խմեն. եթէ օդ դպչի կամ երկար ատեն մնայ՝ կու գինովցընէ խմողը։

2179. Նարգեմուշկ.

Որ և Մարգիմուշկ գրուած է, տես Նարմուշկ։

2180. Նարդ.

Այս և վերջը յաւելուածով Նարդ էս, Նարդ ին, Նարդ ոս, այլեւայլ ազգ բույսեր յիշուին, զոր զանազանելով յիշենք. և նախ Նարդ կոչուածը, զոր տես ի Կազմորէ:

2181. Նարդէս.

Զայն այլ տես Բոխ անուամբ։

2182. Նարդէս ծառ.

Այսպէս կարդացուած է Ս. Բարսղի Վեցօրէից մէջ (եր. 101). բայց ըսածն կարծել տայ թէ Նարգէս կարդալու է և Նարգիլակ իմանալու. «Այլ ազգի կերպարանս ունի հոյզն և կաթն Նարդէս ծառոյ, որ լինի յԵգիպտոս և ի Լիբեայ աշխարհին»։

2183. Նարդիկ.

  Յիշէ բառհաւաք մի, որ և զ Նարդոսիկ ՝ առանձինն:

2184. Նարդին. Նարդոս. Նարդոսիկ.

Լ. Nardus, Փ. Nard. Այս անուամբ երկու կամ այլեւայլ ազգ և տեսակ ծաղկունք և բոյսք կ’իմացուին. մէկն հասարակ վայրի ծաղիկ մ’է, որոյ համար կ’ըսէ Ամիրտ. «Ինքն խոտ է, և տերեւն նման է Ստեպղինի, և ծաղիկն դեղին, աղէկն մեծ տերեւնին է, ուժով բնութիւնն»: Միւս ազգն Նարդոս, արեւելեայց Սմբուլ կոչածն է, արաբ., և գլխաւոր տեսակն Հոռոմ Սմբուլ, Սնպուլի Րումի, որ ըստ Ամիրտ. «տակ է որպէս Մամիրան, և բարակ է և դեղին որպէս Ասարոն, և շատ մազմզուկ է. և բարակ է այս մազմզուկս քան զԱսարոնին, և լաւն այն է որ գէր և նոր լինի, դեղին և անուշահոտ լինի. և այն որ գոյնն սպիտակութիւն կու քշտէ՝ չէ աղէկ. և բնութիւնն Նարդինին տաք է երկու տարաճան և չոր է յերեք տարաճան. և թէ զէդ ծարուր յաչքն քաշես զարտեւանունքն բուսցընէ»։ Նարդոսի մէկ գլխաւոր տեսակն այլ է Հնդկի Սմպուլն, Սմպուլի Հինտի որ կ’ըսուի եւս Սմպուլի Թայիպ (անարգ), նա եւ Սմպուլ էլ ասսաֆիր, ըստ Պէյթ։ Հաւանօրէն այս է Սողոմոնի երգածն իր խորհրդաւոր Հարսն ու փեսայի գրոց մէջ. նոյն և մեր Սալաձորեցւոյն երգած «Սմպուլն (որ) մանաւուշ (էր) հագեր». ծիրանի կամ մանիշակի գոյն։

Բանասիրական գիտելիք մ’այլ. գուցէ մեր Գ և Դ տառից նմանութենէն շփոթմամբ ծագած. ինչ որ Ամիրտ. գրեր համառօտ Նարգիլակի ջըրին համար (Նարճիլ կոչմամբ), և զոր Պէյթար երկարագոյն գրէ, այս ետքինիս նման գրէ զնոյն Յովհ. Որոտնեցի Մեկն. Յովհ. ) Նարդոսի անուամբ. «Նարդոս՝ զայն ասեն թէ ի Հնդիկս ծառ է, որ զճիւղն կտրեն և շիշէ կալնուն, և զբերանն շիշին մոմեն, և ծոր իջանէ և լնու զշիշն. և այլք ասեն՝ թէ ինքնին ծառն իջանէ, և անտի լնուն և առնուն զեղն։ Բայց ոմանք ասեն, թէ խոտ է սեւագոյն, և ընդ մէջն ելանէ իբրև զհասկ մի, և զայն առնուն և եփեն, և ամանօք տանին թագաւորաց: և է սա օգտակար ջարդած մանր և տրորեալ անդամոց, որ երբ շփեն առողջանայ։ Ըստ այսմ կ’ըսէ մեկնիչ Վ. մ’այլ (գրոց Գր. Նիւս. Երգ: ) Բազում զանազան են Խունկքն՝ որ եղ եփեն, բայց զ Նարդոս բանջարն որ ի ներս ձգեն, նորա անուամբն կոչի»։

2185. Նարդոսի փայտ.

Այս այլ Դարշիշանն է զոր բացատրած եմք, որ և Տարշիշխան կ’ըսուի, և այսկէ կ’ելնէ Նարդեան իւղն, յիշեալ յԱւետարանս, որով Մագդաղենացին օծեց Քրիստոսի գլուխն և ոտուըները, և սա վկայեց որ իր մարմնոյ պատանաց զմըռսման նշանակ մ’էր այն, զոր կինն գերունակ սիրով կ’ընծայէր իր Փրկչին, մինչ մատնիչն մխայր ագահութեամբ։ Մեր տաղասացից մէկն ըսած է այսոր համար, «Շիշ Նարդիսնայ, լի՝ քաղցրահամբույր շրթանց». ուրիշ ճոխաբան գրիչք այլ Նարդոսական իւղ, կամ Նարդինահոս. որոյ գոյութեանն և հոտոյն զմայլած Պիսիդէս, երգէր. «Ո՜վ անոյշ իւղով եփէ զՆարդոսն, և անուչացուցանէ զհիւթն, և զհասկն նորա առնէ անուչելիս»։

2186. Լեռնցի Նարդոս.

Յիշուի յԱսորիս և ի Կիլիկիա, և թուի Հայեցի Սմբուլ ն Վաստ. գրոց (ՃՂ), «որ ի լեառն լինի», և որով շինուի անուշահամ գինի դեղոց համար։ Նոյն թուի և Վայրի Սմֆուլ ն, զոր ըստ Ամիրտոլվաթայ Պէյթար Աղբաղբուկ համարած է . 52). իսկ հին Բառգիրք կամ Բառք Գալիենոսի՝ Ակարոն գրեն կամ բաշխ. թ. 311։

2187. Նարինջ.

Ինչպէս ըսինք ի կարգի Թուրինճ անուան, շփոթուի սա ընդ Նարընջի, կամ մէկմէկու անուն առած են՝ Ամիրտոլվաթի գրուածին մէջ, և նոյն իսկ համարուած. վասն զի գրէ. «Նարինճ՝ ինքն Թուրինճ է, բայց այլ մանր և անուշահոտ, աղէկն հասունն է.. կերակուր տայ ուտել, և զծարաւն կտրէ, և օգտէ տաք ջերմերուն. և ծերոց զեն առնէ»: Լիմոնի համար այլ Ամիրտ. Նարինջ կ’ըսէ. «Նարինճ՝ որ է Լիմօն). ըսել է թէ այդ թթուենեաց (Agrumi) ազգին հասարակաց անուն համարի զՆարինջ։ Ար. այլ Նարէնճ կ’ըսուի արաբ., նոյնպէս և սպանիարէն. Լ. Aurantium, Փ. Orange Գերմ. Pomerance, Պորտուգալացիք Լարանճա կ’ըսեն։ Հասարակաց ծանօթ ծառս այս և պտուղ գերազանց՝ տեսքով և պէսպէս պիտանութեամբ, ուշ մտած է Եւրոպա, և նախ Կիտրոնն, զոր Յոյնք և Հռովմայեցիք՝ Մարաց խնձոր անուանելով ասոնց և Պարսից սեփական համարէին. ծանօթ էր ուրեմն և Հայոց։ Մեր Առակախօսն ԺԲ դարու վերջը, տաք շէնքի մէջ Նարընջի դարմանուիլը կ’իմացընէ. զի կ’ըսէ (Ի) թէ թագաւորն տնկոց «ի տունս բնակեցոյց զՆարինջ». զոր դար մի յառաջ Արաբացիք է Հնդկաստան է բերելով՝ ծաւալեր էին արեւմտեան Ասիա և Եւրոպա։ Բանասէրք համարէին թէ այս էր ոսկեղէն Խնձորն յունական Դրախտին, կամ եսպերիոյ պարտիզաց. և թէ և այս հաւատք վերցաւ, բայց հիմայ այլ վկայեն տեսողք և զգացողք, որ երբ մէկն Նարընջենաց անտառի մէջ գտուի, ինչպէս ի Սիկիլիա և Նէապօլիս, կամ մանաւանդ ի Միլիս Սարտենիա կղզւոյ (ուր 500. 000 ծառք կու համրուին, և տարին 12, 000000, ըստ ոմանց և 60 միլիոն ոսկի պտուղներ կու հասցընեն, և ինչուան մէկ ծառն 5000 հատ), յիրաւի ինք զինքը դրախտանման տեղւոյ մէջ կարծէ, այնպիսի գեղեցիկ գույներով և անոյշ հոտով և օդով զմայլած կամ գինովցած. կան հօն մինչեւ 700 տարուան ծառեր, և չգրկուելու չափ հաստ: Սպանիոյ Մայորկա կղզիէն այլ տարին 50 միլիոն Նարինջ կ’ելնէ, և օտար երկիր տանելու համար՝ ի նաւ դրուած ատեն՝ միլիոն մի ֆր. արժէ:

Նարճիլ. Տես Նարգիլակ.

2188. Նարճիս.

  Ար. արաբ. « Ճաւզի ապար. որ է Նարճիս, ինքն հատ-մն է բոլոր, որպէս Ամլաճն, և հատն նման է Կեռասին հատին, և գոյնն կարմիր. և ի յինքն քիչ մի կարմրութիւն կայ»։ Բայց ինձ անծանօթ է ինչ տեսակ հատ կամ պտուղ ըլլալն։ Ասարայ յիշած Նարճի Սոխ ն հաւանօրէն է Նարգէս . 2176)։

2189. Նարմուշկ. Նարշիշ.

Որ և Մարգիմուշկ կամ Մարգուշկ. Ար. արաբ. «Ազգ մի Նուռն կայ, կ’ըսէ Ամիրտ. անուշահոտ, իր հունտն է. աղէկն նորն է». և դարձեալ «Նարմուշք որ է Նարխուշք ն, որ է Նարմուշտայ ասէ Պտ. թէ ինքն Պաղիսն ? է, և ինքն Հնտի Նռան կոթն է, և Մինհաճին տէրն ասէ, թէ ինքն պպլուկ է, և կեղեւ է և կաթ է, որպէս Պասպասէ. և գրոցս շինողն ասել է, թէ ինքն պըպլուկ է կարմիր, որպէս հունտ, և քիչ մի կանաչ տերև ունի մէջն. և Սահակն ասէ, թէ ի Խորասան լինի, և իր օգտութիւնն ի Սնպուլ կու նմանի.. և ոմանք ասեն՝ թէ Հոտոսան է», կամ Հոտսան ? որ տարբեր պիտի ըլլայ ի Հոտիսոյէ. բայց Նարմուշկին ի՞նչ ըլլալն այլ անստոյգ է. հաւանօրէն Վայրի կամ անպտուղ Նռան ծաղիկն է. ոմանք կարծեր են Փենունա։

2190. Նարնջափայտ.

Նարընջի հետ ազգակցութիւն չունի. այսպէս կոչեն հիմայ այնոր գունով ներկելու համար Աղտորի ցեղէ ծառի մի փայտը. որ է ըստ Լ.   Rhus Cotinus, Փ. Sumac des tenturiers, կամ Fuset, եւս Arbre à perruque.

2191. Նափուզ.

Լեղակի գունով ծաղիկ մի, ըստ Խոտուրեցւոց:

2192. Նաֆ կամ Նաֆաֆ, կամ Ֆաֆ.

Այլեւայլ օրինակք այսպէս իրարմէ տարբեր գրեն Սալաձորեցոյն այս տողը.

«Նաֆաֆն ու Չինար ու Ռեկան, հոտերն անուշ է Նարկիզնուն»։

Նբկ. Տես Նապխ:

2193. Նգածաղիկ.

Ըստ Գալիենոսի բառից նոյն է ընդ Բարձուենեկի:

2194. Նգայտակ.

Ըստ Սեբաստացւոց համեմային խոտ մ’է, և Թ. կոչուի Եըլան ղավի։

2195. Նեխուր. Նիախուր. Տես Լախուր:

2196. Ներգիւն. Ներգոյն

  Ըստ բառից Գալիենոսի է Լոտոս. Լ. Lotus. Տես Լուտաս։

2197. Ներքնար ?

Ռոշքեանն Գալիենու բառից մէջ գտեր է զայս՝ հոմանիշ Anthyllis բուսոյ, որ յունարէն նշանակէ Ծաղկամազ, այսինքն մազոտ ծաղիկ. այս անուամբ քսանի չափ տեսակ թուփք կամ խոտեղէնք կան, որոց պտուղն է ձուաձև կամ երկայն բաճիճի մէջ. ծաղկներն այլ գնտաձեւ կամ ողկուզաձեւ. Այն տեսակն որ Լ. Vulneraris, Փ. Vulnéraire կոչուի՝ իբրև սպեղանի վիրաց՝ տեսնուած է ի Բաբերդ և ի Ճիմիլ լ։

2198. Նզազ.

«Սարի բուսած Մոշեփայտ». այսպէս գրուած է Բժշկարանի կամ ուրիշ գրքի մէջ:

2199. Նզրու ? վարդ.

  Գրուածն Բժշկարանի) տարակուսական է, թերեւս Ղ կարդալու է Նղրու, որ կըրնար նշանակել Սիսուանի անուանի բերդից մէկը, Նղիր։ Բայց բոյսն յայտի է, Ճփնի (տես թ. 1915)։

2200. Նէշու.

Բժշկարան մի կրկին անգամ յիշէ, «Նեշու դալար». «Ա՛ռ Նէշու հասուն, և դի՛ր զինք ի պտուկ, և ջուր լից ի վերայ մինչեւ ծածկէ, և եփէ աղէկ և աճըռէ և քամէ, այլվի՝ պտուկն դիր և եփէ մինչև թանձրանայ, և թէ ուզես՝ շաքարով առնես», Ռուպ լինելու համար. որոյ բնութեանն համար այլ կ’ըսէ, թէ «Հով է և չոր, և զսաֆրային սրութիւնն տանի, և օգտէ ամենայն տաք ջերմանց, և զստամոքն ուժովցընէ», Պտղեղիններէ ռուպ (օշարակ) հանելու վրայ գրած ըլլալով՝ Նէշու այլ այն տեսակ բոյս գուշակուի։



[1] Vulgus Infelicem arbprem eam appellat, quoniam nihil ferat, nec seratur unquam.