Հայբուսակ կամ հայկական բուսաբառութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

2401. Ոսկի-ծաղիկ.

Սալաձորցին յիշած է զայս.

«Ոսկի-ծաղիկն պայծառացեր գեղեցկացեր լայիւն լայիւն

Թերերն ամեն ջղա զարկեր, նա ծաղկանց Ենգիչարուն».

ուրիշ օրինակ տարբեր գրէ.

Ոսկէ-ծաղիկն սուրաթ առեր գեղեցկացեր լաւուն լաւուն

Բոլոր գլխուն ճղայ շարեր. սա է ծաղկանց Երկիչարուն»:

Ենիչէրիներու գլխարկէն առած կ’երեւի ծաղկին նմանութիւնն։ Ըստ անուանն և ըստ գունոյն (դեղին) յարմարի Յ. Xρυσάν. εμον, և Լ. Chrysanthemum անուան՝ որ նշանակէ ոսկի ծաղիկ, բայց սա տարբեր ծաղիկ թուի։ Տես Կիւլվարդ։

2402. Ոսկիտակ. Ոսկիտակռի

Ի նորոց յարմարցուցած երեւի Ipecacuanha կամ Uragoga ամերիկեան թփոյ, զոր բուսաբանք կոչեն Jochroma Յ. բառիւ, որ նշանակէ մանիշակագոյն։ 

2403. Ոսպն

Նահապետաց Հին դարերէն վկայուած է այս ընդեղինիս ծանօթութիւնն և մշակաց կշտացուցիչ կերակուր ըլլալն, զոր յետոյ չափաւորապէս կամ խնայութեամբ առնուին ճգնաւորք, Եսաւայ վաճառած և Յակովբայ վաստըկած անդրանկութենէն աւելի գերագոյն քան ժառանգելու ամար. անոնց ետեւող մեր ազգային վարդապետաց մէկն այլ (Յովհ. Արճիշեցի յ’ԺԳ դարու) Ոսպնակեր անուամբ ճանաչուի։ Առակախօսն (Մխ. Գոշ) չի մոռնար Ոսպան հատիկն այլ խօսեցընել, և յիշել մէկ յատկութիւնը, միատեսակ (մէկ գոյն) ըլլալը, որոյ համար կու դատէր և կեղծաւոր կոչէր զԼովիաս, իբր թէ մարմինը ճերմակ է բերանն սեւ. նա թէպէտ ուզեց արդարանալ՝ ըսելով թէ ինքն ուրախներու համար սպիտակ է, սգաորաց համար սեւ, բայց մի և նոյն ներգործութիւնն ունենալուն համար՝ ըսածն ընդունելի չեղաւ: Ամիրտ. ստորագրէ Ար. անուամբ, « Ատաս, արաբ. ինքն երկու ցեղ է, Քաղցր և Լեղի. և լաւն այն է, որ շուտ եփի, և մուհթատիլ է, չոր է և բացող է, և իր ջուրն օգտէ խնախին խոցերուն և ակընջին խոցերուն և ցաւուն, և այլն, եւայլն. Ասէ Իպն. թէ Ոսբանն լաւն այն է որ շուտ եփի. և թէ եփես և թէ թրջես՝ ջուրն չի սեւնայ, և թէ հանապազ ուտեն՝ ի յաչքն փարտա առնէ և յուշ կու մարսէ», և այլն. խիստ շատ օգուտները կերպ կերպ յիշէ։ Վաստակոց գիրքն այլ Ոսպի մշակութեան համառօտ գլուխ մի բան (ԻԱ) ընծայած է. «Ա՛ռ պախրէից աղբ չոր և լեսած, խառնէ ի յՈսպն, և այնով ցանէ. նա ատոք ելանէ բոյսն և լաւ։.. և Ոսպան ցանելն՝ յայն աստղին անկմանն պատեհ է՝ զոր Ար. կոչեն Սէմմաք ռամիհ, և լինի այս յունվարի ամսումն, մինչև որ եօթն օր մնացեալ լինի գարնան, որ լինի ի 21 մարտի։   Յիշեալ աստղն նշանակէ տիգաւոր, և ըստ Գէորգայ Պալատացւոյ՝ է Հայկն է Լ. Lens. Փ. Lentille. Ռ. Чечвица. Յ. Όσπριον կոչուի որ և է ընդեղէն։ Հին Բժշկ. քանի մի օգուտներէն վերջ՝ Ոսպան վնասն այլ յիշէ. «Ստամոքի և ջղերոյ՝ զեն է, և զլոյսն պակասէր լաւ է չուտել զինք. և ով ուտէ՝ դալար գէր մսով (թող ուտէ) և ձգէ ի ներք Վայրի Դաղձն, դալար Աննուխ, Պղպեղ, Չաման, Հոռոմ կամ Նշի ձէթ. և լաւն Սպիտակն ու տափակն է, որ եփ թրջես՝ ջուրն չսեւնայ

2404. Ովսաննա

Անունը միայն գրած էր նոր բառկաւաք մի։ 

2405. Ոտուռն ?

Նշաձեւ Սալոր մի, կեղեւն կարմիր, միսն դեղին, ըստ Շէհրիմանի։ 

9406. Որդան ծառ.

  Աւելի եւս ռամկօրէն Որդնի ծառ կոչուի Թթենին, իր շերամի որդանց համար։ 

9407. Որդան փայտ. Տես Մծխի։

2408. Որդնատակ. Որդնտակ. Տես Զրեւանդ։

2409. Որդնխոտ.

Արծուաճանկն է. տես թ. 213

2410. Որենի.

  Ըստ բառից Գալիենու թուի Բոլոր Զրեւանդն։ Տես Զրեւանդ։ 

2411. Որթ

Թերեւս ամեն ակընջի ծանօթ չըլլայ այս անունս, բայց իր էութիւնն, պտուղն և մանաւանդ պտղին հիւթն՝ ամենուն ծանօթ են (Խաղողն և Գինին), և բուսեղինաց մէջ կերպ մի գերազանցութիւնն, ոչ լոկ երեւակայական այլ և իրական, որոյ վկայ են Որթոյ բերոց համաշխարհական գործածութիւնն, և այգեդարմանութեան ամենամեծ խնամքն և արուեստն, որ սկսեալ անմիջապէս երկրիս ջրերէն ազատուելէն և յառաջին մշակող Նոյ նահապետէ՝ մինչև ցայսօր, ոչ միայն անդադար տեւէ, այլ գրեթէ և անընդհատ զարգանայ նորանոր խնամօք և հնարքներով, և արուեստին հին գիտելեաց վրայ՝ նորք աւելնան։ Այսոր այլ կըրնայ վկայ ըլլալ մեր շատ անգամ յիշած վաստակոց գիրքն, որոյ, երրորդ մասէն աւելին այգեդարմանութեան վրայք է. ուսկի և յայտ է՝ թէ շատ երկար և պէսպէս մասամբ գրել հարկ էր այս եզական բուսոյ յատկութեանց և բերոց վրայ՝ լաւ ճանչնալու համար, որ և յատուկ գիտութիւն մը կըրնայ ըսուիլ. և թէպէտ որ և է միակ գիտէ այգին դարմանել, բայց կատարեալ գիտութեան համար յատուկ դարմանելու տեղիք և վարժարանք կան, որոց վրայ տեղեկանալ ուզողն այլ՝ յատուկ գրուածք և վարպետ պէտք է խնդրէ և ոչ մեր անուանական բու. սաբանութիւնը: Ըստ այսմ տեսութեան՝ նշանելի է Հ. անունն ( Որթ ), կարճ, միավանկ, անլուծանելի, աննման ծառոց սովորական անուանակերպութեան, նոյնպէս և իր մասանց յատուկ կոչմունքն, ուռ և ոչ ոստ կամ ճիւղ (ըստ գրոց), մատն, ծիլ, բարունակ ( [1] ), աղուրայ, եւայլն. նոյն և պտուղն՝ բոլորովին տարբեր անուամբ, թէ և այս՝ նմանութեամբ մի իր տեսքին ( Խաղող Այս նկատմամբ այլ շատ, յատուկ և աննման կամ անկարծական կերպարանք մի ունի Որթն, քանի որ զարդարուած չէ, իր ամեն մասամբք, ի ձմերան, և մանաւանդ. յետ յօտելոյ ուռոցն, քան զամեն ծառ անկատար վտիտ, մերկ, կողոպտած, տգեղ, չոր, պառուած փայտ մի երեւնայ, կարծես թէ միայն ի փուռ ու ի կրակ ձգելու է. իսկ երբ գարնանային ազդեցութիւնն առնու, նախ իբր իր սուգէն և անարգութենէն ելնելու արտասունքները թափելով՝ գթած աչքեր իր վրայ դարձընէ, յետոյ նոյնպէս պարկեշտօրէն՝ ոչ միայլ, ոչ գոյն և ոչ հոտ կ’արձըկէ վայելուչ ծաղկանց պէս, գրեթէ և ոչ ծաղիկ, այլ հազիւ ծաղկի և հոտոյ նշան մի, որոց յաջորդեն սեփաձև փափուկ նա և ուտուելի տերեւքն, և համեղ և վայելչաշար պտղոց ողկոյզքն, իրենց թափանցիկ մաշկէն ցոլացընելով ծածկուած այնպիսի օշարակ մի, զոր շատ հանճարեղ էին պաշտօնեայն արեւելից ինքնակա. լին՝ աշխարհիս բարոյական ամենէն զօրաւոր դրդիչներէն և յաղթողներէն մէկը հռչակեց, (Զօրաբաբել՝ զԳինի)։ Իսկ հեթանոսք պէսպէս կերպով հռչակած և նուիրական ըրած են Որթը. ամենուն յայտնի է՝ Յունաց նուիրելն զնա իրենց ոչ համեստ Բաքոս դից, որոյ և գլխաւոր նշանակն է ողկուզազարդ տերեւալից Որթոյ ուռն՝ գլխին պատած։ Ի՞նչ անտուն տարբերութիւն և գերատրաչ փոխ արկութիւն Որթոյ և գինւոյ՝ քրիստոնէական պաշտաման մէջ... Չի համար համարձակիր գրիչ՝ այսպիսի գրուածոյ մէջ` աւելի առաջ երթալ, այն ահեղասքանչ խորհըրդեան յիշատակաւ, որ ուրախարար գինւոյ տեսակա՝ Արիւն մի ներկայացընէ. և որպիսի՜ արիւն... Ո՞ւր մնան կամ կորնչին ամենայն Սպանդարապետական տօնք՝ իրենց զարդարուն ուռերով և ողկույզներով, երբ գերագոյն Մէկն կ’ըսէ, « Ես եմ Որթն ճշմարիտ », (Յովհ. ԺԵ 1)։.. Այսպիսի խոր և լայն գաղափարի առջեւ՝ անկարելի է մեզ երկարաբանել նա և նիւթական բուսոյն վրայ( [2] ) որ Որթափայտ այլ կոչուի, Որթնատակ այլ, և բաց ի գլխաւոր մասանցն նա եւ օգուտներէն ի դեղս, մեր բժշկապետն Հերացի յիշէ և Այգւոյ մատին տերեւի ջուրը (եր. 69. 77)։ Տես և Խաղող.

Յ. Δμπελος Լ. Vinea. Փ. Vigne, Ար. Քըրմ կամ Քուրմ, ըստ Ամիրտ. արաբ. ։

Թողլով Արկուռոյ Նոյատունկ այգւոյ նահապետական աւանդութիւնն՝( [3] ) որոյ գինին ձեթի պէս վառուի եղեր, յիշեմք միայն հիմակուան Երեւանեան այգեաց և գինւոյ ամբան, և ի նախնեաց յիշեալ Տայոց նահանգին մէջ Վաղարշակայ տնկել տուած այգի ները, և Տարօնոյ ու Բաղիչ միջոց Մորխի և Սալնոյ ազնիւ գինիները հռչակուած Զ կամ Է դարում

2412. Որիզ. Ըռիզ.

Թերեւս աւելի յատկագոյն լեզուիս անունն է Բրինձ, և մեզմէ առած ըլլան Թ. Բիրինճ կոչելը. իսկ առջի անունն հասարակ է եւրոպական լեզուաց, արեւելեայց այլ՝ մասամբ, Յ. "Oρυζα, Լ. Oriza. Լիւրիկ. Oriz. Փ. Riz, Իտ. Riso. Ռ. Рисъ. Ար. Օրուզ արաբ. կամ ինչպէս գրէ Ամիրտ. « Արուզ, որ է Բրինձն, որ է Ըռուզն, և Թուրքմանն Թութուրղան ասէ. և ինքն երկու ազգ է, սպիտակ և կարմիր. և լաւն այն է որ սպիտակ լինայ. տաք և չոր է Ա տարաճա. և կերակրող է և կշտացընող, և ով կաթով Բրինձ ուտէ՝ անուշ քուն բերէ, և աղէկ երազնի տեսնէ. և թէ ի յերեսն քսեն և կամ՝ ի յանձն՝ պայծառացընէ և զմանն ի երեսացն տանի և յիստըկէ. և ինքն քիչ մի կապող է. և թէ եղով եփի՝ ստամոքին շատ շահ այնէ... և կարմիր Բրինձն կապող է.. և Բրինձ ուտելն զանձն գիրացընէ և կու լայնացընէ, և զերեսն թաժայ կայնէ։.. Իպն. ասէ, թէ Պ. Բրինձ ասեն, և ի այսոր բնութեան վերայ շատ հակառակ խօսք են ասեր.. և լաւն այն է որ Քրմանի լինի, և անկից յետև Խարզամի (Խորազմի), և այլ ետև կիլանի.. և այն որ: Քրմանի Բրինձն է՝ յորժամ՝ լուանաս և Նշի ձիթով և դմակ եղով և շիրիկ ձիթով եփես, շատ օգտէ ստամոքին.., և մարդ որ հանապազ Բրինձ ուտէ՝ երկար ժամանակ լինայ»: Այս բանս կըրնայ ստուգուիլ ի Հնդկաց և Չինաց՝ որոց հասարակ կերակուրն է, նա և ուրիշ արեւելեայց՝ որոց փիլաւն հանրածանօթ է. և յիրաւի, յետ Ցորենի առաջին սննդարար ընդեղէնն է Բրինձն, և ըստ այսմ՝ խնամով մշակուած, այլ և զգուշութեամբ. վասն զի ջրոտ տեղ ցա. նուի և աճի, և երբ ջուրն անշարժ մնայ և քաշուի՝ օդոյ ապականութիւն և առողջութեան վնաս հասցընէ՝ այս բանիս ծանօթ պէտք է ըլլան մեր երկրացիք այլ, ուր տեղ տեղ Բրնձոյ մշակութիւն կ’ընեն, բայց շատ էին ատենէ սկսեալ չերեւիր, թէ և Ագաթանգեղոսի գրոց մէջ յիշուած է Որիզ, ուրիշ պիտանի սերմանեաց ետ, մեր Առակախօսն չի յիշեր, կարծեմ և հչ Վաստակոց գիրքն, թերեւս գրողին կամ թարգմանողին եղած տեղը Բրնձոյ մշակութիւն չըլլալուն համար։ Իսկ հին Բժշկարանն կ’ըսէ, «տաք է, ի Ա տարիճայն և չոր յերկուքն. և իր տաքության վկայ՝ իր քիչ քաղցրութիւնն, զանձն աղէկ կերակրէ։ Թէ ցաւն տաք է և զինք տաս, զեն է, զի յուշ երթայ ի ստամոքաց. թէ կաթօմ եփած տաս և Նշի ձիթով՝ լոյծ է. զիր չարն հանէ՝ թէ գիշեր մի կաթօմ թրջես և ապա եփես, և իրենց ջուրն զստամռքն պնդէ, զորն կապէ, և սրբական է»։ 

2413. Որձախոտ. Որձ-խոտ.

Այս անունս լսուի հիմայ այլ ի Հայս, բայց արդեօք ա՞յն է զոր մէկն զուգած է Լ. Typhs, Փ. Massette, ճախնային խոտեղինի, և զոր նոյն անուամբ յիշէ Պէյթ արաբ., Ամիրտ. գրէ միայն « Տիֆա, որ է Վայրի Քամոնի », և զսա ուրիշ տեղ նոյն համարի ընդ Շոնիզ։ Քանի մի տեսակք կան այս Տիֆա կոչուածին, որք երկայն տերեւներով և երկայն կոթերով կու ճապղին ճահճաց մէջ, խողովակաձեւ խուրձ մի ծաղկանց բերելով. գլխաոր տեսակն T. Latifolia, գտուի ի Հս. և Հր. Կովկաս, Կիլիկիա, և այլն: T. Angustata, ի Մարաշ. T. Stenophylla. ի Հր. Կովկաս, Կիլիկիա, Վրաստան. T. Haussknechtii. ի Բեհեսնի, Ատիեաման, և այլն։ 

2414. Որձ-կոճ.

Այսպէս կոչէ Կամարկապցին զԿոճապղպեղ

Որոճ. Տես Օրոճ։ 

2415. Որոմն

Ծանօթ վնասակար և իբր հակառակ կամ թշնամի Ցորենի, որոյ հետ կ’աճի յարտորայս, զոր Տէրն մեր նմանցընելով չար հոգւոց՝ հրամեց, թէ թոյլ կու տրուի որ տարիներուն ետ աճի առ ժամանակ մի, բայց հնձոց ատեն երբ Ցորենը քաղեն, զՈրոմն խուրձ խուրձ կապելով ի կրակ ձգեն (Մտթ. ԺԳ. 30)։ Այս օրինակէն կամ նմանութենէն ծագած են այլեւայլ բարոյական բառք. Որոմնաբեր, Որոմնացան, Որոմնատեսակ. Լ. Zizania, Փ. Ivraie, Ար. Շէյլէմ, արաբ., որով բացատրէ Ամիրտ. « Շիլամ, որ է Շիրամ, ինքն Զուվան ն է որ Թ. Տալուճա ասէ, Հ... (բառը մոռցեր է Ամասիացին և դատարկ թողեր է տեղը) ասեն.. լատիֆ և հալող է. և թէ տմէդ առնես.. զհերքունն և զպիսակն տանի, և զփուշն հանէ, և հարբեցընէ. և կու թմրեցընէ և զիւր չարութիւնն տանի չոր Գինձն... և թէ Մրտին կեղեւով և Զաֆրան և Խունկ ծեծեն և մաղեն և դնեն ի վերայ զօդուածին՝ որ սլաք և կամ փուչ է մտել՝ հանէ»: Գալիանոսի բառից օրինակի մի մէջ գրուի և

2416 Խողճկնոտ Որոմն.

  Որոյ զուգանիշ դրած է Յ. Իոնթոս, որ է անշուշտ Ιόνδàς. և նշանակէ պիսակոտ կամ բրդոտ, և կամ ըստ Խաղճաղուճ բառին՝ կծկըտած, կռճըկոտած, որով կըրնայ իմացուիլ Որոման ձեւն կամ կազմուածն։ 

2017. Ուլկումիլ. Ուրկումիլ.

Այսպէս կոչուի Կիլիկիոյ կողմերում տեսակ մի Սալոր կամ սալորանման պտուղ, անուշահոտ, կուտն այլ Ծիրանի կուտին նման։ Բժշկարան մի գրէ, «Զաքարիայի որդին կ’ասէ, թէ Պ. Պազյանդ կ’ասեն, և ինքն Ակակիայն է, Հ. Ուլկումիշ կ’ասէ, և Թ. Տօնկուզ էրիկի, կ’եփեն և պաuտիլ կու շինեն, Ակակիա կու լինի»։ Այս կ’երեւի և Ամիրտ. յիշած Ղարատ ը. «Ինքն վայրի Սալորն է, և ծառն փուշ է, աղէկն յանջրդի տեղ լինի, և հասուն բնութիւնն տաք է և չոր է։ Ասէ Պաղտատցի ծերն, թէ յիրմէն քամուքս առնեն և ախախիայ շինեն, որ զփորն կապէ, և օգտէ աղեաց, և զարիւնն կտրէ և զանձն գիրացընէ: Դարձեալ գրէ նոյն անուամբ. «Ծառ մի է որ իր պտղէն աղաղիա կու շինեն, և լաւն այն է որ թանձր լինի. զակռան կու ամրացընէ, և թէ զմազն այնով լվանան՝ ամրացընէ և չի թողուր որ թափի, ստամոքն և զաղիքն ուժովցընէ, և զլուծումն կու արգիլէ.. և կրծոց զեն առնէ, և զիր չարութիւնն տանի Դդումն և իր կուտն որ կտուած լինի.. Ասէ Պտ. թէ փչով միրգ է, և այն(որ) Զապտ (Սանդ) կու ասեն.. և իր միրգին Պ. Կարայ կ’ասեն, և ինքն ի խառնուպ կու նմանի, բայց սպիտակ և վատուժ կու լինի, Պէյթ. Գարատ արաբ. կոչէ զայս, և է ըստ գիտնոց՝ Mimosa nilotica. որով տարբերի Ղարատն յՈւրկումիլէ։ Այս ետքինիս համար վկայեցին Օսմանեան բժշկարանի վարպետք՝ թէ Թ. Մուզ էրիկի այլ կոչուի. և Փ. Perdrigon.

2418. Ուղունկ ?

Հին Բժշկարանն խուռս շինելու խոտեղէն այլ և այլ դեղոց հետ գրէ. «Բեւկոյ խէժ, Մուկլ ազրախ, Ավ ն՝ որ է Ուղունկ ն, Հոռոմ-Սնֆուլ, Սալիխա», և այլն, երկու հոմանիշքն այլ (ստորագծեալք) անծանօթ են

Ուշնա. Տես Օշնայ։

Ուշու տերև.

Սխալ գրուած երեւի (յԱսար), փոխանակ Մոշու։ 

Ուղտափուշ. Տես Ըղտափուշ։

2419. *Ումսուհ. Տես Շան-ագի։

*Ունսուլ. - Տես Մկնսոխ։ 

2420. Ունտուզ.

Պոնտոսի կողմերում լսուի այս անուամբ ազգ մի Եզնակն, Buphtalmum Speciosum, կամ Telekia speciosa, յանուն Teleki Vonszek բուսասէր Ունգարացւոյ. կոշտ ու բրդոտ տունկ մ’է մեծամեծ սրտաձեւ և եզերքն սղոցաձեւ տերեւներրով. կու դարմանուի պարտիզաց մէջ` իր մեծ արեգակնաձեւ և ճառագայթաւոր ծաղկին վայելչութեան համար, որոյ նշմար մի կըրնայ ըլլալ պատկերս, բնական մեծութեամբ ծաղկին՝ որ ցամքած խարուած էր մեզ ի Սումելայ գիւղէ Տրապիզոնի. տերեւին երկայնքն էր 0, 23 Չ, լայնագոյն մասն, 0, 17 Չ։ Բուսաբանք այլ յիշեն զայս ի Պոնտոս, ի Լազիկիա, ի Հս. և Հր: Կովկաս։

*Ուպան. Ոպան. Տես Մաղթ։ 

2421. *Ուպհուլ.

Տես Թաթութ և Ցիրդ։ (Ձայնիւ նման՝ բայց Խնձոր նշանակէ Իռլանտ. Սbhal կամ՝ Abhal, Aphal. որ և Գերմ. Eife1, Անգղ. Aple, և այլն

2422. Ուռենի. Ուռի. Ուռեկ.

Երկայն և կակուղ գետնակախ ճիւղերովն, և իբրև մազարձակ գլխակոր և սգաւոր՝ գերեզմանաց քով տնկըւած, ամենուն յայտնի հովանաւոր և գեղեցիկ ծառ մի, թէ և անպտուղ` անմռանալի (ՃԼԶ) Սաղմոսին սրտառուչ սրտաբան պանդըխտի երգովն. «Առ գետս Բաբելացւոց անդ՝ նստէաք և լայաք, որպէս յիշեցաք մեք անդ զՍիովն (զհայրենիս մեր). Ի մէջ Ուռեաց նոցա կախեցաք զկտակարանս մեր. Անդ հարցանէին գերիչք մեր զբանս օրէնութեան.. Սիովնի. իսկ զիարդ օրհնեսցուք զօրհնութիւնս Տեառն՝ երկիր օտար»: Երեմիայ մարգարէի օրերէն ի վեր՝ պանդուխտ մի չի կըրնար տեսնել Բաբելական Ուռին ՝ առանց անոր ճապուկ ճղերուն մէջ փնտռելու կախուած իր հայրենեաց կտակարանն այլ չի լսել գաղտուկ հառաչանք մ’այլ, և չկաթել արցունք մի: Լ. Salix. Փ. Saule. Ի. Salice. Ար. Խիլաֆ արաբ.. ըստ Ամիրտ. « Խլաֆ, որ Թ. Սօրղուն կ’ասէ (Սէօկիւտ) լաւն այն է որ դեղին ծաղիկ ունենայ: Հով է և չոր է յառաջին տարաճան, և իր ջուրն օգտէ տաք գլխուն ցաւուն. և ձեթն այլ զայս զօրութիւնս առնէ. և թէ եփես և զջուրն առնուս և զգլուխն այն ջրով լվանաս, զթեփուկն հանէ և տանի, և իր ձէթն զստամոքն ուժովցընէ, և թէ իր մոխիրն քացխով օծես չտերուն՝ չատ օգտէ: •ին. ասէ, թէ զծաղիկն ոտան՝ օգտէ տաք բնութեան մարդոյ և զղեղն ուժովցընէ, և թէ զծաղիկն ժողվես և Շուշմայով անցընես և զեղն հանես՝ խիստ հով եղ լինի։ Ասէ Պտ. թէ այսոր տերեւին Սաֆսաֆ կասեն, և Պ. Պէտ կու ասէ, և Պալխցիքն՝ Պահրամաճ կ’ասեն: Եւ իր խէժն ի տերեւէն կ’ելնայ. և լան այն է որ ի ջրեզերք լինի». և հասարակօրէն այնպիսի տեղուանք լինի, իբր թէ անկից արցունք քաշելով կամ հօն թափելով։ Հին Բժշկարան մեր ի Դիոսկորիտեայ քաղելով գրէ. «Ուռին՝ փոթոթ է. և այս է գործ նորա, զտերեւն եփել և զայն ջուրն հովցընել ու պարզել, և աղցած Գղթոր ի ներս խառնել, և օծնել.. զոտք՝ զոր օձ հարկանէ, օգտէ։ եւ ծծկան տղայ՝ թ է տաքնայ. և իր տերեւովն ծածկես՝ որ քրտնէ, առ ժամայն թողու տաքութիւնն։ Եւ արմատն ու ծաղիկն ու տերեւն թէ ծեծես ու տաս զջուրն խմէ, կամ տկճոր դնես՝ որ փորանցութիւն ունի, արգելու զփորն, և ամենեւին ուստի և գայ արոյն՝ օգնէ, Աստուծով»։ Վերոյգրեալ Ուռոյ եղը յիշէ և Ասար՝ Ուռի ձեթ կոչելով։ Գլխաւոր տեսակ Ուռենեաց հարկ է որ Բաբելականն ըլլայ, S. Babylonica, որ գտուի և յԱրեւել. Կովկաս, Միջագետք, Քրդաստան. - Պարսկական տեսակն S. Persica, գտուի ի Միջագետս. Իսկ S . Armophylla կոչուածն ի Քրդաստան, յԱմատիէ, Բաբիլոն։ S. Pentandra ի Խաղտիք, Արեւ. Կովկաս. Դիւրաբեկն S. Fragilis, ի Հար. Հայս, Կովկաս, Լիբանան. Ծիրանեգոյն, S. Purpurea, ի յարին, Թրրակիա, Կովկաս. Նեղտերեւին S. Angustifolia, ի Թրորթում, Բաբերդ. Նախճաւան, Վրաստան. S. Caprea ի Ռ-Հ: Կովկաս, Կիլիկիա. Մոխրագոյնն S. Cinerea ի Հայս, կովկաս, Կիլիկիա. S. Viminalis ի Պինկէօլ, Խաղտիք. - Տ. Hastata ի Ճիմիլ - Խաղտեաց. Ի Հայս գտուածներու մէկ տեսակն պիտի ըսայ՝ Հ. Ճաթուռի կոչուածն, իսկ Փոկուռի կոչուածն է Մոխրագոյնն (Cinerea), զի այս գոյնով վկայեն Խոտուջրեցիք, կակուղ ու ճկուն առանց կոտրուելու է 

Ուսամն և Մարտին Սալաձորեցոյն՝ ուղղելի է Սուսամ ն։ 

2423. Ուսկուլի.

  Այսոր հունդն յիշէ Բժշկարան մի, դեղ ձեռաց և մատանց մէջ գոյացած սունկի։ 

2424. *Ուսուդիխի ?

  Վաստակոց գիրքն (ՃԱ) այգեաց ճճիները ջնջելու դեղոց մէկն այլ գրէ. «Եւ որք զխոտն Ուսուդիխի կոչեցեալ՝ ծխեն, օգտէ»: Յ. բնագիրն ունի Προσωπίτι, որ է Լ. Personata, Փ. Personnée, որ Echium (Վիշապուկ) կոչուած տնկոց ցեղերէն է. տես Ախիոն, թ. 30։

2425. Ուտ.

Հին Բառգիրք մի գրէ. « Տալխ՝ անուշահոտ փայտ է, զոր Ուտ կոչեն», անշուշտ է Յօտ, Թ. Իւտ   կամ Էօտ, որ է Հալուէի փայտն։ 

2426. Ուրձ. Ուրց. Ուռց

Բժշկարանք այլևայլ բուսոց զուգեն. մէկն կ’ըսէ « Ուրց, որ է Ծիթրին ն». միւսն, «Ուրձ, որ է Քաքլիկ օթի ». միւս մ’այլ « Քաքլիկ օթի որ է Սայթարն ». նոյնն «Սայթար՝ Ծոթրին» գրէի բառս Գալիանոսի ց տառիւ գրուի և հոմանիշ Թումայ կամ Թոման, որ պիտի ըլլայ Թիւմ ։ «Քիմիական գիրքն այլ գրէ Քէքլիկ օթին երկաթն կու հալէ, կամ Ուրձ խոտն։ Հին Բժշկարանն այլ կուրծքի վրայ խոյլի կամ ուռեցքի դեղոց մէջ յիշէ, «և զՈւրցդ լեսէ՛ և յայլն խառնէ»։ Ի նորոցս՝ Մանանայ գրէ (եր. 450) «Խոտ անուշահոտ, նմանութեամբ և հոտով իբրև Ֆէսլիէն, զոր ուտեն»: Աթանասեանն (եր. 83) «Ուռց՝ շատ մանր կլոր և թունդ տերեւներ ունի, և փնջի նմանութեամբ դուրս ելած ցօղուններն՝ ամենեւին չեն բարձրանում... սիրում է կրային հող. անջուր տեղերում, քարերի տակ, ունի կծու համ, և գործ է դրուում կերակրի մէջ, նորանից օղի են քաշում», դեղի համար։ Ըստ քննութեան գիտնոց՝ հասարակ Զուիրակն է . 721), Origanum vulgare։ Անշուշտ նոյն կամ նմանն է 

2427. Ուրց-անուխ.

Որ լսուի ի Վանայ կողմանս, իբրև Անանխոյ ազգակից։

2428. Ուրոյ

Գալիենոսի տառից մէջ գրուի « Անդրիդիտիս՝ Ուրո».. Ռոշքեան գրէ. Լ. «Ուրոյ, Anthriscus, խոտ է, որ զհոտաբեր տերեւս ունի, խոնջելոց որովայնին օգնէ»: Ուրիշ հին Բառգիրք Յ. բառը գրեն Աթրիագիս կամ այսոր նման. որ է ստուգիւ Յ. ’Aνδρισχος. Լ. Anthriscus, Փ. Anthrisque, ազգ Cherophillum ցեղի՝ ի նորոց Խնդատերեւ անունեալ բուսոց, Փ. Cerfeuil, որոց մէկ տեսակն երկու անուններու միութեամբ Anthriscus Cerefolium կոչուած՝ տեսնուած է յԱրեւմ. Հայս, միւս տեսակ A. Nemorosa mollis ի Կարին, Ծանախ, Ճիմիլ: . Glabra, ի Պինկէօլ լ., ի Պագըր մատէն. - A. Macrocarpa, յԱռիւծ լ. Կապադովկիոյ։ Յիշուի և ի Կոտայս առանց զանազանության տեսակին

2429. Ուրուէ.

Ուրոյէ տարբեր թուի, որովհետև երկուքն այլ առանձինն յիշուին մի և նոյն գրոց մէջ. զուգուի Հալուէ այլ և Ղւէ ? անուանց: Յ. այլ գրէ Ակրոքորդանաս, որ ինձ անծանօթ է. միթէ՞ վայրի Kρότιν (Ծղու) ըլլայ։ 

2430. Ոփի 

Տես Յոփի. Ոսկիբերանի ճառի մի մէջ գրած է ըստ հայ թարգմանունթեան. «Որպէս ընդ կաղնւոյ և ընդ կաղամախոյ ընդ հովանեաւ՝ քահանայիցս այսոցիկ նստելով». Լ. թարգմանն այս ծառերս գրած է Quercus և Fagus. մեր թարգմանիչն աւելցուցած է եւս, «Ընդ Հովանեաւ կան Ոփոյ, ընդ հովանեա քահանայիցս նստեալ, որ սխալմամբ տպագրեալ է Կանոփոյ։ Անցեալ դարու թարգմանիչ վարդապետ մի (Ղուկաս Խարբերդցի) Ոփնի կոչէ զծառս, Լ. Populus

2431. Ոքոզ.

Տես Ակքան, ուր յիշուած է այս բառս իբրեւ նոյնանիշ

Չագամ. Տես Ճագոմ ։ 

2432. Չագար.

Ստ. Ռոշքեան վայրի ծառոց հետ յիշէ և համարի Լ. Fagus, որ է Հաճարի։ 

2433. Չաթալգլուխ.

Տեսակ Խաղողի յայգիս Երեւանի։ 

2434. Չաթչաթ

Ռամկօրէն անուն խոտեղենի մի, բարձր որձայով և տերեւներով, ըստ Բրգնիքցոց: Գուցէ նոյն ընդ Ճըթտան . 1870)։ 

2435. Չալթալ. Տես Չքնտուր

2436. Չալթուկ.

Այսպէս կոչուի Բրինձն՝ քանի որ փեճեկին մէջ է

2437. Չաման

Այս այլ ի Ս. Գրոց ծանօթ, մանաւանդ ի յանդիմանութենէ Քրիստոսի առ Փարիսեցիս, որ այսոր նման չնչին խոտեղէններէ այլ տասանորդ կ’առնուին (տ. Անանուխ) կոչուի և Քամուն ըստ Ար. արաբ., Լ. Cuminum, Փ. Cumin, Ռ. Тминъ. «Շատ ազգ է, կ’ըսէ Ամիրտ. աղէկն Քրմանին է. ասէ Մսրոյճoվանն, թէ ինքն զերակնուն կալուածն բանայ, և թէ յաղիքն ճիճի կենայ՝ սպանանէ, յորժամ՝ մեղրով տաս որ ուտէ... և օգտէ կըծին և փորին որ ի կոպն» աչաց։ Առակախօս մեր Չամանի և նմանեաց բերնէն կ’ըսէ (ԽԸ) զինքն արհամարհողաց, թէ, «Եփեալ՝ զօրութիւն տամք կերակրոց. զի գովի զօրութիւնն և ոչ ցօղունն. և իբր պատուական ակունս՝ ի վարչամակս ծրարիմք: - Այլ և այլ տեսակք Չամանի յիշուին, բաւական տարբերութեամբ իրարմէ, որով և օտար ազգէ այլ կըրնան կոչուիլ. և նախ, ըստ մեր Բժշկարանի, «Երկու ազգ  է, մէկն Վայրի և մէկն Պաղչայի »: Վայրին Քէմուն պէրրի արաբ. կոչի և Քամոն Հապէշի, Եթովպացւոց Չաման, սև սև հունտերով, Փ. Cumin sauvege. ըստ Բժշկարանի նոյն է Կրտիմն և Սնդրի տակ. ուրիշ Բժշկարան Հապաշի Չամանը զուգէ Նանախուի հետ. ուրիշ մ’այլ զսա կոչէ

2438. Չաման թագաւորի.

Իսկ սա Հացիդեղն է կամ Հացհամեմն. թ. 1666։ 

2439. - Չաման Հայոց

արաբ. «Որ է Քարաւիայն ՝ ըստ Պէյթ. և Ամիրտ. սպիտակ ծաղկով և Անիսոնի զօրութեամբ, Լ. Cuminum Armenicum, և Carvi

2440. Չաման Հնդի։

Որ և Սեւ Չաման, արաբ., համարուի նոյն որ ինչ Շոնիզն

2441. Չաման Հոռմցի

Այս այլ զուգուի Նաֆրայի ? հետ, բայց այս ետքինս Քարաւիայի և Կրտիման հետ նոյն գրեն Բժշկարանք, որով տեսնուի շփոթութիւն մի կամ դժարութիւն զանազանելու տեսակները։

2442. Չամանուկ.

Գալիենու բառից մէջ այսոր հոմանիշ դրուած է Յ. Կարոգին, որ է Kάρου (Չաման), բառին նուազական կամ ածանցն՝ ըստ հայերէնին

2443. Չամիչ.

Յայտնի է խաղողի չիր ըլլալն, և ըստ այնմ ու շատ ցեղ է. լաւն այն է որ խոշոր և մսլի լինի, կակղացընող է և եփող.. զփորն և զկուրծքն կակղացընէ, և օգտէ հով հազին, և կուտն օգտէ արուն թքնողին.., և թէ զՉամիչն Չամնով ծեծեն և դնեն ի վերայ հով ուռէցին՝ օգտէ.. տաք բնութեան զեն առնէ, և զիր չարութիւնն տանի Աքնճուպինն և թթու մրգերու ջուրն՝ որ ետեւն այնոր խմեն.. և թէ զՉամիչին միսն խառնես Պղպեղով և կորեկին ալուրով տապկես և մեղրով խառնես և ուտես՝ զպալղամն ի բերնէն ի դուրս քաշէ. և թէ խառնես ի Բակլայի ալյուրն և Քամոնն՝ և տիմէտ առնես, զինչ որ կաշին ընծայի՝ թէ ճատար թէ շտեր թէ նոր թէ քոր... թէ ըղունկն որ շարժի՝ նա կպցընէ և շուտ ողջացընէ: Եւ Չամիչն աղէկ կերակրէ զանձն քան զԽաղողն և քան զԹուզն, և աղէկ ճլէ տայ անձինն. և Չամչին լուծումն պակաս է քան զԹզին», և այլն։ Փ. Raisin sec, Ար. Զապիպ, արաբ..

2444. Չամիչ վայրի կամ Չամիչ մեծ.

  Ար. Զապիպ իւլ-ճէպէլ արաբ. (Լերան Չամիչ). որ յատուկ անուամբ եւս կոչի Մավիղաճ կամ Միւֆէզէճ . 1989). արաբ., «Ինքն ծառի պտուղ է, կ’ըսէ Ամիրտ. սեւ և տափակ, և շատ օգտէ. ի Հոռոմքս լինի իր ծառն՝ աղէկն. տաք է և չոր, դարձեալ գրէ. «Հատկներ է զէտ Չամիչ. յամնի մէջ կու բուսնի. և լաւն այն է որ սև լինի. այրող է և ուտող է. և թէ ծամեն՝ ակռայէն շատ պալղամ՝ քաչէ, և զոջիլն սպանանէ, և ակռային ցաւոյն օգտէ, և զթանձր պալղամն լուծել և փաղել տայ, և զճճիքն և զօձն կու հանէ, և զգաղտնի սունկն յայտնի առեւէ. և օգտէ.. բորին՝ օծելով, և այն ուռէցն որ ի ծունկն լինի և ի քամու լինի՝ օգտէ և հալէ», և այլն։ Փռանկ թարգման Պէյթարայ Staphysagria կոչէ, որ ուրիշ ազգ բոյսեր այլ նշանակէ։ 

2445. Շէկ Չամիչ

Դեղին Հալիլայն է, ըստ Բժշկարանի, տես զայս։ 

2446. Չամլոկ ?

Լսուի ի խոտուջուր. մի թէ նո՞յն ընդ Չամրօր . 2451)

2447. Չամչախունկ.

Բուսական և խնկեղէն խառն նիւթ մի իմացուի անուամբս, որոյ հոմանիշ գրուի Չոր Զուկի. իսկ սա նոյն համարուի ընդ Ստալխին. Թ. այլ Պուխուր Մէրիէմ գրուած է, որով այլ և այլ անուշահոտ բուսեղէնք կոչուին. ինչպէս Թաղթ, Մանօշ, և այլն։ Տես Միաւորակ

2448. Չամչարակ. Տես Ծուաղ։ 

2449. Չամչի.

Տեսակ խաղողոյ յԵրեւան և Նախճաւան։

2450. Չամրօր. Չամրօրէ

Բժշկարան մի քանի մ’անգամ յիշէ այս բոյսս, և բացատրէ. «Այս Չամրօր ծառս՝ Հնդկաց երկիրն կու լինի։ Հնտուի բառով Սըմպըս ասեն. մեծ ծառ է, ճղերուն վրայ փուշ բուսնի՝ որպէս բեւեռ. և պտուղն վայրի Բամբակ է, որ է Ջանկալի Բամբակ »։   Թուլութեան դեղի համար այլ խրատ գրէ. «Ա՛ռ Չարմրօրոյ ծառին կեղեւն, շուք տեղ չորացու, բարակ ծեծէ և մաղէ, օրն երեք դրամ վաղվէն տուր որ քաֆ անի, վրան պաղ ջուր խմէ»։ (Ուրիշ նման հիւանդութեան համար այլ գրէ, վաղվընէն անօթուց քաջ անի)։ 

2451. Չայ

Այս հիմայ գրեթէ համաշխարհական և հանրածանօթ բոյսս սովորաբար Թէյ կոչուած, Լ. Thea, Փ. Thé, յիշուած է ԺԷ դարու վերջերը գրուած Բժշկարանի մէջ, իբր յաւելուած Ամիրտոլվաթայ Անգիտաց Անպէտ գրոց. և գիտնալու է որ այս մեր հեղինակս՝ Չ տառիւ բուսոց անունները հազիւ թէ յիշէ, և մէկ երկու տողէ աւելի բան չի գրեր. իսկ մէկ օրինակի մէջ ամեն նոյնատառ անուններ է վերջը և ամենէն երկար (թէ և ոչ շատ բացատրութեամբ՝ գրէ այս հիմայ Թ. համարուած անուամբ. և թերեւս Հնագոյն յիշատակաց մէկն է ի գիրս, նա և Եւրոպացւոց. « Չայ. տերեւն բարակ և երկան. Աճամստանայ կու գայ. չորս դրամին 46 դրամ շաքար խառնէ և օխա մի ջուր խառնէ և եփէ, որ մէկ նիկի (ունկի !) մնայ մեծ, և մէկ Ղահվայի ֆիլճան խմէ. ձմեռն խիստ տաքցընէ զմարդն։ Հօքան 12 ղուռուշ է։ Բայց զայս ծանիր՝ ով գիտուն, 16 դրամ Չային՝ ութ դրամ Պատվեան (Ռազիան) խառնես, և 16 դրամին 16 օխայ ջուր եփես, կէսն մնա»յ։

Չայի յատկութիւն ունող և մեր երկրին մէջ կամ սահմանաց մօտ՝ նորերումս ճանչցուած բուսոց մէջ՝ յիշեցինք Աւելի պիպիլը . 255). յիշենք նա և անանուն մի, զոր նկարագրէ Շահխաթունեան եպիսկոպոսն (Ստորգր. Էջմիած. Բ, 199) Կեչառուաց վանաց քովերը. «Գտանի... և տեսակ իմն խոտոյ՝ որ բարձրանայ իբրեւ կանգուն մի, միացօղուն, և է շիկագոյն, թաւամազ, և ի ծայրն բանայ ծաղիկ դեղնագոյն ողկուզաձեւ. տերեւք նորա շարակարգին ընդ ցօղունն ի ներքուստ մինչև ցվեր, և նման են տերեւոյ Ուռենւոյ կամ Ձիթենւոյ. զոր և ի գործ դնեն զօրէն Թէյի. քանզի եթէ արկցի ըստ այնմ ի ջուր եռացեալ և ըմպեցի շաքարաւ, լինի դեղ քրտնաբեր և օգտակար, որպէս Ատա չային »։ 

2452. Վանայ Չայ

Այսպէս անուանեցին նոր ատեններս՝ այս քաղքիս սահմաններում բուսած երկայն և բարակ տերեւով և կապույտ ծաղկով բոյս մի, որ ջրի մէջ եռացընելով Չինաց Չայի պէս ի գործ ածուի։ 

Չանդան. Տես Ճանդան։ 

2453. Չանչաք.

Ըստ բժշկարանաց ոմանց Խառնուպն է, այսինին Եղջիւրենին. տես զասոնք։

2454. Չաշմակ. Չաշմիկ. Չեշմակ.

Որ է Թաշմիզաճ ն արաբ., ըստ Ամիրտ. և սա է Պ. « Չամիզաճ ն, և Չաշմակ այլ կ’ասեն... օգտէ աչից լուսուն, և կապող է»: Ուրիշ Բժշկարան մի գրէ. «Աչքն որ չխմա ելնէ (այլ նիւթերու հետ) և Չաշմիկ՝ բարակ սղկէ և աչքն քաչէ»։ Ծանօթ է Տարօնոյ կողմերում այս Չաշմիկ անուամբ՝ Ակակիայի նման փշոտ ծառ մի, Ոսպի նման կարծր հատերով, և իբր աչաց դեղ: Բժշկարան մ’այլ նմանցընէ « Ղարաչալուին հունդն՝ որ ի Չաչմակ կու նմանի»: Լ. Argemonis, Փ. Argemone, որ Յ. աչքի աղտ նշանակէ։ Խաշխաշից ընդհանուր ցեղէն դասուած է Չաշմակ, մէկ ցած տեսակն Ag. Repens ճանչցուած է ի Մուշ, ի Բաբերդ, ի Պրիտ լ. Կիլիկիոյ։ Գալանթարեանն պարզապէս համարի զՉեշմակ։ 

2455. Չաչ.

Հասարակօրէն նշանակէ ծառոց այն ճիւղերը՝ որ արմատանալու համար պատրաստեն և տնկեն. ի մասնաւորի այլ նշանակէ Շողգամի տերեւները։

2456. Չատանայ. - Տես Կանեփատ։ 

2457. Չատր ծաղիկ

Թուրքարէն վրանաձև ծաղիկ նշանակէՍալաձորցին յիշէ

«Գամանդրաշն և Չատր ծաղիկն, Գօճակն, ծաղկեր արտերուն»։ 

2458. Չարալուացիկ.

Գալիենու բառից մէջ զուգուած է Յ. Կաղվենաս անծանօթ, բառին եթէ ստոյգ է գրուածն. կայ Galvania անուամբ բոյս՝ որ յատկապէս կոչուի Pelicured

2459. Չարհոտ.

Տես Մաղթ, թ. 1846, ուր բացատրուած է. հօս աւելցընեմք ի Պէյթարէ՝ Ժ դարու առաջին կիսուն Ար. բժշկի մի աւանդածը. թե Հայք երբ խուժաստանեայց, արաբ., պատերազմելով՝ անոնց թիւնաւոր նետերէն վիրաւորուին, վրան Չարհոտ քսելով՝ անվնաս մնան։

2460. Չափչախ

Նման Չաթչաթի խոտ, ըստ Բրգնիքցոց, թերեւս Ճըթտանն . 1870)

2461. Չեքի. Թուի Թխտենի ծառն . 793)։

2462. Չթլըխ. Տես Հնդուպէ։ 

2463. Չթղնի.

Արցախային վայրի ծառոց հետ յիշուի։ (Մեղու, ԻԲ, 83)

2464. *Չիթլամպուկ. Տես Գեղձ: 

Չիկտամ. Տես Չքիտամ: 

2465. Չինար.

Թ. Սօսի նշանակող ծառէն տարբեր բոյս մի գուշակել տայ Սալաձորցին, յի չելով «Քաֆն ու Չինար ու Ռեհան»

2466. Չիչխան.

Փշալից վայրի թուփ, որ Սիսռան չափ մանրիկ դեղին պտուղներ ունի, ոմանք ուտելի, որ մեր երկրին այլեւայլ կողմերում յիշուին։

2467. *Չիքութ.

Այսպէս գրուած է Քիմիա գրոց մէջ Լ. Cicuta անունն, որ է Մոլխինդ։

2468. Չլըխ.

Ջրային կարմիր խոտ մ’է, նոյն գունով մանրիկ ծաղիկներով. մանած դերձանը կարմիր ներկելու ի բան կու գայ։

2469. Չոպպաշի ?

Մեր երկրի արեւելեան կողմերու վայրենի ծառոց մեջ յիշուի: (Մեղու, ԻԲ, 83)։ 

2470. Չոր Զուկի։ Տես Միաւորակ. 

2471. Չորմորեակ. Չորմուրեակ.

  «Որ է Մարիաֆիզիոնն (Myriophyllum), որ ասեն Հազարտերեւեան (տես զայս) խոտ. և այլ ասեն իր Ալիֆայ »։ Այսպէս գրէ Բժշկարանն։ 

Չորտիկ ? Տես Չօրտիկ։ 

2472. Չում.

Տես Հոյն . 1718). ուր այլեւայլ Համանիչ անուններն այլ յիշեցինք, զորոնք Ամիրտ, Ղարանիս անուան տակ գրէր: նոյն անուամբ գրէ դարձեալ ուրիշ տեղ, «Ինքն միրգ է կարմիր և ի մէջն կուտ ունի. աղէկն Հասունն է, բնութիւնն «Հով է և չոր, չափն՝ քանի որ կարես։ Ասացին Հոռոմոց իմաստասէրքն, թէ  իր հնութիւնն և գործածութիւն մօտ է Ծորին. և զսիրտն Հովցընէ, և զփորն կապէ, և ստամոքսն սուր առնէ. և օգտէ լերդին տաքութեան. և տղայոցն լաւ է»։ 

2473. Չումար.

Սիմ. Կամարկապցին գրէ. Թ. «Խուրմայ չիչէկի, Արմաւենուն գլուխն է կամ ծաղիկն»:

2474. Չուքազ.

«Որ է Գազին փայտին վարդն, երբ զփուչն ի վայր տան», կ’ըսեն Բժշկարանք։ Ըստ այսմ հարկ էր Գ տառիւ գրել Չուգազ։ 

2475. Չոփերեսիկ.

Այս այլ Խոտուրեցոց ծանօթ բուսոյ մի անուն է։ 

2476. Չքատակ։ 

Հին Բժշկր. ելընդի դեղ գրէ. «Չքատակ աղա, և ձվի դեղնուցով ի Հայս խառնէ և դիր: Ամիրտ. կ’ըսէ. «Պուշի–տարանտի` որ է Չքայտակ. ուրիշ տեղ այլ «Պուչի Տարանտի, ինքն ի Տարանտու կու գայ։ Գաղուած է։ նորն լա է. մուֆթատիլ է, չաքն՝ քանի որ պէտքն է, Պէյթար գրէ Պուշ կամ Մուշ տարպանտի արաբ., և ջախջխած տունկ մ’ է, կ’ըսէ: ըստ ո. մանց՝ տերեւին Հիւթն է: Էպուսինա՝ ի Հայոց կու գայ կ’ըսէ, Ռազիկն այլ 30 դացաւութեան գրոց մէջ նոյնպէս ի Հայոց գալը վկայէ, բայց Հիւթը կամ դեղը Էլ–մարզի կոչէ 630|. թարգմանիչն չիմացըներ իր կարծիքը այս բուսոյս ինչ ըլլալուն, որ եթ է արդարև «ի Տարանտու կու գայ, (որ ի փոքր Հայս ըլ լալով՝ կ’ըսուի ի Հայոց, ըստ Ար. բժշկաց), Հարկ է Տարանտի կոչուիլ, ինչ պէս տեղ մի գրէ Ամիրտ, բայց ուրիշ տեղ ըստ Պէյթ. Տարտանտի գրէ։ Փափագիմք որ Տարանտացիք ծանուցանեն մեզ, եթէ գիտեն, ինչ բոյս կամ ինչ զանգուած է այս, Արբառով յիշէ դարձեալ Բժշկարանն և կ’ըսէ. «Շաֆ–ն է՝ որ ի Հայոց երկրէն կու գայ, և ինքն բոյսն է, խոտ է

2477. Չքիտամ. Չգիտամ. Չկիտամ. Չիքիտամ. Չիկտամ

Տես Սապտուկ։ Սալաձորցին առջի անունով յիշէ, և գարնան՝ չորս կանուխ ծլող ծաղկանց մէջ երկրորդ կարգէ. «Նախ Ձնծաղիկն ու Չգիտամն», եւայլն

2478. Չքնտուր։ 

«Որ է Ճակնդեղ, գրեն Բժշկարանք ոմանք. այլք (արաբ. ) Սիլխ Ճապրի և Սիլխ Պարրի, որ է Բազուկն, և իր տակին Հալիմո ասեն. և ինքն Չալթալ ն է. և Ազատտարու կ’ասեն, և Հալմօթ այլ կու ասեն»։ կամարկապցին կ’ըսէ. «Ինքն կարմիր ծաղիկ ունի, մէկն երկան և մէկն բոլոր. աղէկն երկանն է»։ Տես Ճակնդեղ և Բազուկ։

2479. Չքնտուր Ջրի

« Շարու նահր, ըստ Ամիրտ. Ասացած է թէ ինքն Սալխ մայի ն է (Ջրի Բազուկ (արաբ. ), որ է Ջրի Չքնտուրն, որ ինքն ի մէջ ջրին կու բուսնի, և ինքն ի Նիլուֆար կու նմանի, և ի ջրէն ի դուրս քիչ կու ելանէ»։ Յ. Լ. Pota mogeton. Փ. Potamoto Քանի մի տեսակաց թուէն՝ փոքրիկն՝ P. Pusillus տեսնուած է ի Բաբերդ և ի Հր. կովկաս. Խիտ կոչուածն այլ՝ P. Densus նշանակուած է Արեւմ. Հայս

2480. * Զօրտիկ կամ Չորտիկ

«Որ է Զուֆայրայ. արաբ. ըստ Բառագրոց Ամիրտոր և անդրադարձօրէն գրէ. «Զուֆայրայ որ Թ. Չորտիկ ասէ. ինքն ծառ-մն է որ ի Անճիտան կու նմանի, և երկու ցեղ է։ լաւն այն է որ դալար լինի.. լատիֆ է և զքամին կու Հանէ.. և զլերդին ուռեցն տանի, և զպալղամն կտրէ ի ստամոքէն. և անցել է գրոցս չինողն՝ թէ ինքն Թուխմիխարն է: Ըստ թարգմանին Պէյթար. է Լ. Panaces Adolepiu. Տես Մազմախոտ . 1928). Փոխան ծառի՝ պէտք էր որ մեր Ամասիացին այլ տունկ մի կամ թուփ մի անուանէր զայս

2481. * Պազրպանճ

Տես Աղուաշբանկ. Քիմիական գիրքն յիշէ, « Ճուսկիամուս (Hyosoyamus) որ է Պազրպանճն և իր խոտն»։ 

2482. Պալախունկ կամ Պտղախունկ

Խորենացւոյ աշխարհագրութիւնն յիշէ ի Տայս, չէ յայտ ինչպէս ըլլալն

Պալասան. Տես Բալասան։ 

2483. Պալատուր. Պալարտուկ. Պլատար

արաբ. ըստ Ար. Ամիրտ. գրէ, «ինքն պտուղ է սև և զէտ Շահպալուտ նմանէ, աղէկն նոր և մեղրով է: Դարձեալ «Պալատուր, որ է Շաչքարան, ինքն սև միրգ է, որ ի փոքր Շահպալութ կու նմանի, և ձագուն (թռչնոյ) սիրտն կու նմանի, և լաւն այն է որ մեծ լինի.. և իր փոխանն իր չքօքն Անտուան է: Ուրիշ ԲԺկրԼ. անունն այլ գրէ «Անկարտիայ (Anacardium), որ Հ: Պալատուր ասէ: է: անունն ըստ Յ. Սրտի վերայ նշանակէ, որովհետև ծառն կամ թուփին փնջաձև ծաղկըներէ վերջը՝ սրտի ձեւով մեծկակ մարմին մի կու տայ, վրան ալ յիշեալ շագանակաձև պտուղը, որ ի դեղորայս ի գործ ածուին, նոյն. պէս և կեղեւն և անոր Հիւթն, իսկ պտղին միջի նշաձև էատերն կ’ուտուին, հարկ գինւոյ պէս ըմպելիք մ’այլ կ’ընծայեն։ Հին ատեն ի Հնդկաց բերէին զՊալատուր, յետոյ «Ամերիկայէ, Հիմայ մշակուի և Եվրոպա և

2484. Պախրու ականջ.

Ար. Ազան էլ-թուր, արաբ. ըստ Ամիրտ. «Թ. Պախրու ականջ կ’ասէ - «և ինքն ի գետինն կու ճապաղի և կու բուսնի. և Եզնալեզու կ’ասեն. խոտ մի կայ. ի յայն կու նմանի, բայց չոտն նման է Խիարի Հոտին. և ի միջէն մէկ կանգուն որձայ կու ելանէ, և ի գագաթն ծաղիկ կունենայ: և թէ ծաղկով եփես և ուտես՝ օգտէ խաթաղանին և ստամոքին տաքութեան, և այն չտերն որ ի բերնին մէջն լինի և զցան այլ տանի. և թէ ի լեզուին վրայ զէտ Նռան փուչ լինի, օգտէ Ըստ Փ. թարգմանին՝ այս բոյսս է Լ: Echium Plan togineum, որ նշանակուած է ի Պոնտոս և ի միջոցս Մեծ և Փոքր Հայոց։ 

2485. * Պախրուճի

«Որ է Տէրուճա Նօխուտ, ըստ Ամիրտ, ինքն ծառ մի է որ երեք կանգուն երկայնութիւն ունի, և ի չըռպառակ (1) տեղեր կու բուսնի, և կարմիր ծաղիկ ունի, և ի Սիսռան չափ միրգ ունի.. և թէ զիր միրգն ծեծեն Հոռոմ ձիթով խառնեն և ի վերայ կրակին քիչ մի տրորեն, և ի վերայ կոծիծնուն դնեն, օգտէ. մէկ քանի տեղ պիտի դնեն. և թէ զտերեւն ձեռօք քամեն և տան արիւն թռնողին՝ կտրէ, և մէկ անգամ՝ թող խմէ, և այլ աւելի չի խմէ։ Թայտնի Սիառան նման կամ տեսակ մի ըլլալ, բայց յատուկ անուն մի չեն տար թարգմանիչք և բառագիրք, այլ թիթեռնակերպ (Papillonacées) բուսոց ցեղին վերաբերեն, օսմանեան գիտնականք Կ. Պօլսի զուգեցին ընդ է: Sevale Cornutum, . Seigle érgoté..

2486. Պահունի.

Տեսակ մի Խնձորոյ։ 

2487. Պաղուն

« Վարտ ըլ-Մնթին է (արաբ. ), որ է այն Վարդն՝ որ պեղծ հոտ ունի, և գոյնն կարմիր վարդի պէս է. այնոր Պաղուն կասեն. բնութիւնն տաք և չոր է. և տակն այրող է որպէս Ակրկարուայ. ըստ Ամիրտ. Փ. Rose ftide

2488. Պաճ

Վիգի նման խոտ մի, որ կ’ուտուի: (Պատկեր, Գ, 267)

2489. Պաճուկ

Վայրի Ասպաստ է. Medicago sativa. Տես թ. 173. Ըստ ոմանց նշանակէ Մոլոշ: Յիշուի և հետեւեալն

2490. Օձի Պաճուկ.

  Նշանակուած է նոր բառհաւաքէ, առանց բացատրութեան։ 

2491. Պամիա

Ար. արաբ. Եթէ չէ վրիպած յաչացս՝ Ամիրտ. չէ գրած կամ թարգմանած այս անունս ի Պէյթարայ, և ուրիշ Հայերէն գրոց մէջ այլ յիշուած չէ, մեր եր կրի և սահմանաց մէջ մշակուած չըլլալուն Sամար. Հիմայ այլ շատ ծաւալած չէ մշակութիւնն, որ յԵգիպտոս շատ ծաղկած և անուանի էր. Համեղ խաւարտաց մէկն Համարուի, կանաչ Պղպեղի կամ՝ բեւեռի ձեւով մատնաչափ աւելի կամ պակաս երկայն պտղով, մէջն ճերմակ և կպչուն կակուղ մարմնով, դուրսն կա. նաչ։ Ըստ բուսաբանից Մոլոչեղինաց ցեղերէն է: Լ. Hibiscus esculentus, . Katmie comestible կամ Gambaud

2492. Պայէմ ? 

Անտոն Վ. յիշէ « Պայէմի տակ, որ է Էրքսուս », Մատուտակ. ուրիշ տեղ Պրան կոչէ։ 

2493. Պայպուն. կամ Պէպուն.

Նարգէս ծաղիկն է, (ըստ Նոր Հայաս, գրոց. եր. 169)

2494. Պան

Ար. արաբ. «Որ է Բան, ըստ Ամիրտ, ինքն հատ-մն է ոսկեգուն կու նմանի, լեղութիւն և կապողութիւն ունի, և լաւն այն է որ անուշահոտ լինի. ճլէ տուող և կակղացնող է. և իր տասն օգտէ մանին որ երեսն լինի. և իր կեղեւն զքթին արիւնն կտրէ, և զմազն կու ամրացընէ իր եղն, և զքուին (ընքուլներու) մազն աղէկ այնէ, և քթին խոցերուն օգտէ, և այլն, իպն, ասէ, թէ ինքն ծառ-մն է որ ի Մոշու ծառ կու նմանի, Ոմանք ի Բժշկարանաց՝ Պան Իշաթուզն է կ’ըսեն, գուցէ Հնդկաց Պանան ը էամարելով։ մէկն այլ գրէ « լադիներեն Էպոյլ ?»։ Ըստ գիտնոց է Behen, սերմն Moringa Aptera տընկայ, որ Ասիոյ եւ Ափրիկէի տաք կողմերում գտուի, և իր պտղէն կամ Բատերէն կու տանեն Պանի եղը՝ զոր Բժշկարանք մեր կոչեն եւս Պանի ձեթ ։ 

2495. Պանթումա

«Որ իր պտղին Տիպ ըլ-հալմալ » ասեն, ըստ Անգիտաց անպէտի։ Տես Ճագոմ

* Պանկ Տես Բանկ։ 

2496. Պանկլիկ

Այս այլ Պանկ նշանակէ, իբրև Կանեփի հունտ

Պանջան. Տես Պատընջան

2497. Պաշուլակ ? 

Հունտի հասած կամ հինցած վարունգ նշանակէ։

2498. Պապընկոյզ.

Ի՛նչ ազգ բոյս ըլլալը բացատրած չէ, այլ միայն թէ ճիւղերն կ’ուտուին, ի Պոնտոս

2499. Պապի պլոր. Պապկեպլոր. Պապկլոր. Պապլոր

Ըստ ոմանց է Կատուախաղող կամ Շնխաղող, և ըստ այլոց ուտելի բանջարեղէն՝ թարմ եղած ատեն, աղցանով գոյնն մոխրագոյն, և կապուտիկ հատերով, (ըստ Մանան. եր. 450, և Աթանաս. եր. 78), կամ աւելի նռնագոյն և մանուշագոյն հատեր են իրարու կիպ, Թութի հատից պէս, և անոր նման՝ ծաղկանց պտուղ մի ձեւացընեն, ինչպես տեսանք Կարնոյ Մուտուրկու գիւղէն խարուածի վրայ, որ էր ըստ բուսաբանից՝ Muscari Moschatum, Փ. Muscari Musquet, այսպէս կոչուած թեթև անուշահոտութեանն համար. գտուի նա և ի Փ. Ասիա, ի Հր. Կովկաս և ի Պոնտոս

2500. Պապլաս կամ Պապլիս

Վայրի Խաշխաշն է, ըստ Ամիրտ. և «ասացած է՝ թէ տերեւն նման է Պեղանոսի տերեւին. տանկերն բոլորկեկ մրգեւներ կու լինի, և ի պարտիզնին և ի յայգեստանուն մէջն շատ կու լինի. և թէ աւմսըզի ? շարապով խմես՝ զսաֆրան և զպալղամն լուծէ յանձնէն և Հանէ: Այդ ստորագծեալ բառին տեղ Պէյթ. գրէ մէկ գագաթ (արաբ. ) մեղրաջուր։ Իսկ բոյսն է Յ. հուն. Ափարբիոնից ցեղէն. Լ. Euphorbie Peplos. Ար. արաբ. ։ 

2501. Պապուկ

Լայնատերեւ խոտեղէն մի. յիշուած ի Խոտջուր և ի Սեբաստիա։

Պապունաճ. Պապունիճ

Տես Բարունիճ։ Շատ հեղ յիշուի ի Բժշկարանս՝ Մեծ Պապունաճ, զոր մէկն զուգէ Ախհաւանի։ 

2502. Պառաւոսպն

Aphaca. այսպէս յիշուած և զուգուած է, բայց որմէ, չէ յայտ. իսկ այդ Լ. կամ Յ. անուամբ՝ Թէոփրաստ և այլ հին հեղինակք նշանակեր են ընդեղէն մի Ոսպի նման տափակ, ոմանք այլ հիմա, կարծ են տեսակ մի Վիգն, Visia Crassa. որ ճանչցուած է ի Կարին։ 

2503. *Պառշաւոշան

Այսինքն է Փարսիօշան ն արեւելեայց, որ է Ձարխոտ։ 

2504. *Պառպուռ 

Լ.   Berberis է. որ է Ծոր։ 

2505. Պառւու Ձար: Տես Ձարխոտ

2506. Պառու մէզար ?

Տեսակ մի բանջարեղեն, յիշուած ի նոր տեղագրաց մերոց։ (Մանան, 457, Պանդուխտ Վանցի)

2507. Պասնթալ ? 

Բժշկարան մի լերդացաւ հիւանդի կերակուր ապսպրէ՝ զատ յայլոց, « Պասընթալ կե՛ր և կամ Շոմին, և կամ Դդմի մուզաւարա»յ։ 

2508. *Պասպայիճ. Տես Կճութ։ 

2509. Պասպասէ. Տես Ճօզպե։ 

2510. Պասպօլ ? 

Ծարաւոյ դեղ գրէ Բժշկ. մի Պասպօլի ջուր, Նռան ջրոյ հետ և Սալորի։ 

2541. Պատաղիճ 

Սովորաբար Բաղեղն նշանակէ, և ըստ ոմանց Հոտոտն, Clematis erecta Փ. Clématite droite, որ նոյնպէս որմոց և ծառոց վրայ պլլըւի։ 

2512. Պատառոտուկ

Այս անունս թուի ի նորոց հնարուած՝ Sanicula, Փ. Sanicle բուսոյ տեսակի, որ կ’ըսուի եւս Primula Auriculata. այսինքն Ականջաւոր Թաւրինջակ, որ գտուի մեր երկրին ամեն կողմերում այլ։ Տես Թաւրինջակ

Պատավարդ. Տես Բատավարդ։ 

2513. Պատատուկ. Պատուտակ.

  Բաղեղն է ըստ գրոց և ըստ Ասարայ. բայց թուի տարբեր բոյս հետեւեալն

2514. Պատատուկ խոտ

Զոր յիշէ Մեսրովպ Երէց պատմիչ մեր, «Ընդ գետին տարածելոյ Պատատուկ խոտոյ և զանպատշաճ բուսանելոյ: Թերեւս նոյն է որ լսուի հիմայ այլ  բարձրկեկ որձայով երկայն և երկճղի տերեւօք բոյս մի, կապոյտ ծաղկներով, որ ծառոց և տնկոց վրայ կը պլլըւի և կ’ուտուի ապուրի մէջ աղցանուած: Այս ետքինս է անշուշտ Լ. կոչուածն Convolvulus ceruleus. իսկ պատմչին յիշածն այլ՝ Ածուոցն, C. Arvensis. Այս պնըւող կամ՝ գրկող բոյսերս շատ տեսակներ ունին. ոմանք աեղեաց և ոմանք իրենց բնութեան անուամբք զանազանեալ. որոց մէկն Հայկական կոչուի Conv. Armenia, երկայնաձև վարդագույն ծաղկներով, ճանչցուած ի Վարդոյ և ի Մուշ, ի Բեհեսնի, յԱյնթապ. - C. Calverti ի Թորթում, Բաբերդ։ C. Commutatus ի կողմանս Վանայ և Դաւրիժու, C. Holosericeus ի Բաբերդ. Պոնտոս, Անթապ– C. Pediculatus ի կողմանս Խարբերդի, Ամդայ, Մէրտինու, C. Galaticus, ի Բաբերդ, Պէրէքէթլի մատէն, Այնթապ, C. Germanicie, այսինքն Գերմանիկէ Մարաշոյ. C. Scammonia ի Սպեր։ 

2515. Պատեխ. Պատեկ. Պտեխ. Պթեխ.

Ար. է արաբ. Պիդդիխ. և նշանակէ Սեխ. տես զայս. Հին Բժշկարանն միշտ Պատեխ գրէ և ոչ Սեխ, Վաստակոց գիրքն ի վերնագրի (ՄԿԸ գլխոյ) Պատեխ գրէ, ի կարգի բանիցն՝ Սեխ

2516. Պատեղ. Տես Կտատեակ

2517. Պատեղիճ

Յիշուի ի Գիրս Ագաթանգեղոսի ի կարգի փշեղինաց։ Տես և Պատաղիճ։

2518. *Պատիեան. Տես Ռազիան։

2519. Պատընջան. Պատնիճան. Պորինճան. Պատնճան. Պանճան

Գրուած է և Վադրճան, Վարճան, կոչուած և Հատաղ և Սմբուկ Ամիրտոլվաթ գրէ «Պատնճան, որ է Յանապ, (արաբ. Մուղտու արաբ., Մաղտ, արաբ. Ուաղտ ), Հիս ըլ–վայատ, Հատաղ, և Հռ. Մանծան ասէ, լաւն այն է որ ծաղիկն կապուտ է, կակուղ լինի. տաք և չոր է Բ տարաճա, և չորացընող է. և թէ եփեն զինքն գէր մսով՝ օգտէ հին հազերուն. և թէ ջրին մէջն եփեն և խմեն՝ զսավտան տանէ և լուծ է. և թէ քացխով եփեն՝ զլերդին և զիայծղան կալուածն բանայ և զսաֆրան խաղեցընէ, և զստամոքին գիտութիւնն տանի. և թէ Աղտորով լինի՝ զփորն կու կապէ. և թէ զիր կոթն և զտերեւն չորացընեն և ծեծ են ի վերայ սընկան ցանեն, օգտէ. և իր ձէթն օգտէ ձեռաց և ոտից ուռէցին՝ որ ի հովութենէ լինի. և իր այրած մոխիրն օգտէ կերվածին և զչակներն տանի, բայց սավտա կու յաւելցընէ, և զիր չարութիւնն տանի եղն. իպն. ասէ, թէ Պատինճանին զդեղինն առնուն և Դդըմի եղով զմէջն լնուն և ի փուռն դնեն որ եփի, և զան, ձէթն քամեն և հանեն և պահեն. և ականջն որ ցաւի՝ կաթեցընեն, յայն պաէն զցաւն խաղեցընէ։ և թէ զմանին ի աղի ջրի մէջ եփես, և զայն ջուրն քամես, և այն ջրին չափն հոռոմ ձէթ  խառնես, և այնչափ եփես որ ջուրն հատնի և ձէթն մնայ, և եփած Պատանըճանով ծեծես և ի կոծիլնուն վրայ դնես, բայց գիշերն դնես՝ որ մինչև լուսն կենայ, և ցերեկն այլզի եղով ծեծեն և դնեն, շատ օգտէ. փորձած է. և թէ զԴեղին Պատինճանն Կտաւատի ձիթով եփես և քամես և դեղին մոմ վառնես, և որոյ կրունկն և մատնմիջերն և ի ձեռքն օծ է, և թէ զիր հունան երկու դրամ և լեղի Նշի ձէթ Բ դր. ծեծեն, կամ Մանուշակի ձէթ խառնեն և օծեն սընկան, շատ օգտէ. փորձած է, Աստուծով: Ուրիշ Բժշկ. մ’այլ համառօտ գրէ. «Պատինճանն ջերմ է և չոր. ով ուտէ՝ մաղձ արկանէ և այտումն, և պրընկոտ (չեչոտ) առնէ, բայց քացախ խառնեա, արագ կտրէ զիւր չարութիւնն: Դեղինը յիշելով կիմացընէ որ կայ և կարմրագույն կամ՝ նռնագոյն, այլ և Սպիտակորք ձեւով այլ զանազանին, վարընգաձեւ, մաճկաձեւ, քսակաձեւ, կլոր, և այլն։ Մխ. Հերացի Պատընջան գրէ (եր. 128) և պաս. տուիրէ սաւտային բնութեամբ ջերմ ունեցողին չտալ ուտելու։ Լ. Solanum  esculentum կամ Melongena, Փ. Mélongène. Ռ. Пасленъ

2520. Պատնիճան Վայրի. Վայրի Պատնջան

Ար. արաբ. բառով Հ. այլ Հատաղ կոչուած է, Ամիրտ. գրէ « Հատաղայ. ոմանք ասոր Վայրի Պատնջան ասեն. և ասոր ի վերայ փշկներ կու լինի. թէ զան փշկներն ծեծ ես և դնես ի յայն տեղում վերայ՝ որ կորն (կարիճ) է Հարել, օգտէ. և Թ. այս խոտիս՝ Տօնկուզ պութրաղի ասէ (խոզի ծունկ). և տերեւն նման է մատնջանին տերեւին: Լ. Solanum cordatum. Հին Բժշկր. կէս գլխացաւի դեղ գրէ Վայրի Պատնջանը

Պատուտակ. Տես Պատատուկ։ 

2521. *Պատրանճպուէ. Պատրըմբոյէ։ 

Տես Թուրինճխոտ. որոյ ազգակից կամ տեսակ է և հետեւեալն

2522. Պատրխան

Գմուկի նմանի . 477). և աւելի հաստկեկ ճղերով, որոց ծայրն է խուրձ մի ամենամանր կորեկի պէս ծաղկանց. դեղնականաչ. որչափ գուշակուի չորցած խաւրուածէն ի Կարնոյ։ 

2523. Պատրուճ

«Ինքն ազգ մի է ի Ըռեհաններուն, և տերեւն լայն և կապուտ է, եւ այլն. տես Հաւաք, ուր և Վաստակոց գրոց հեղինակին կամ թարգմանչին տարակոյսն յիշուած է

2524. Պարանդ.

Պ. երեւի բառս, որոյ՝ «Հայն Ուլկումիլ ասէ»: Տես զայս, թ։ 1247։ 

2525. Պարզատ.

Որ է Բարզատ, «կ’ըսէ Ամիրտ. և ի կարգին. գրէ, « Բարզատ որ է Ղիննա (Հինա, Գընա) և . Փիրզատ կ’ասեն. ինքն Գ ցեղ է, մէկ Պահրի, մէկ Պարրի մէկն Ճապալի է, և երկու ցեղ են, մէկն սպիտակ և թեթեւ և չոր է, և մէկն կակուղ է և դեղինբար է որպէս մեղր, և յիստակ և սուր. և այս ցեղս լան է, և բնութիւնն տաք է. օգտէ մակացու դեղոց և օձահարի և կարճագարի. և թէ ի մորհամն խառնեն և օծեն՝ զխոզքն հալէ. և թէ յիրմէն երկու դրամ ջրով խմեն՝ օգտէ սնկանն և տանի, լաւն այն է որ երեք հետ խմեն, իսկի այլ չլինի», և այլն

2826. Պարկուկ

Ռամկօրէն անուն Ծիրանի առ մեզ, նոյն և Ար. արաբ. բայց տեսակ մի Ծիրանի է, Վայրին կամ կըտէն չզատուողն, որ Թ. կոչուի Զէրտալի. Լ. Prunus Pseudoarmeniacus. իսկ Յ. նոյն Հ. անուամբ կոչեն զծառն Աղրիոպէրիքուքիա, որ է ըսել Վայրի Ծիրան, հուն. կամ հուն., ուսկից և Լ. Præcocia, պտուղն այլ աւելի նմանաձայն Յ. հուն., Լ. Præcox, և այս լատին բառէն (որ ըստ իրենց լեզուին վաղահաս նշանակէ. իտալայլ կ’ըսուէր Bacoche). կարծեն քննա. բանք ոմանք արեւմտեայք՝ ծագած զՊարկուկ անուն, փոխանակ ասկէ իրենցը ծագած ըսելու, վասն զի այն երկիրն որ ընծայեց իրենց պտուղը, Հարկա կ’ա. ւանդէր զանունն այլ, որ՝ թերեւս ի պարկ վառէ ծագած է, ռամկօրէն նմանունթեամբ։ 

2527. Պարոն Բանջար.

Համեղ ուտելի բանջարեղէն մի, զոր յիշեն նոր տեղագիրք մեր առանց նկարագրելու. (Փորձ, Բ, Բ, 81. Աթանաս. եր. 78. Մանան, 451)։ 

2528. Պարուրենի ? 

Անծանօթ է յիշողն և զուգող Լ. բառի Spartium ? թերեւս ըլլայ Spartina, որ է Օրոճ։ 

2529. Պարպ ?

Հին բժշկարանն Գոզարգելի դեղ գրէ, « Պարպու Լուլու եփէ և խմցո». կարծեօք համարեցանք թէ բառին ուղղականն Պարպ ըլայ, իսկ Լուլու՝ թուի լիլիկն վայրի ծառոց. բայց երկուքն այլ թողումք ի քննութիւն յաջողաց։ 

2530. Պարսամայ խոտ ? 

Կամարկապցին փորացաւի կամ խիթի դեղ գրէ, «Ա՛ռ Պարսամայ խոտն 100 դրամ, և 300 տրէմ ջրով եփէ՝ որ 100 տրէմ ջուր մնայ, զայն ջուրն քամէ, դիր մէկ գիշերն յայազն, տուր զայն մարդուն. օգտէ»։ Թերեւս նոյն ըլլայ Վարսամ կամ Վարսաման, զոր տես ի կարգին

2531. Պարտբաշխուց կամ Պարտփախուց 

Անուն տեսակ մի Խաղողոյ

2532. Պարտիզի տակ ? 

Այս այլ փորացաի դեղ գրած է Բժշկարան մի. «ԶՊարտիզի տակն հան և գինով եփէ, և տուր որ խմէ»

2533. Պացախ կամ Պացաղ.

Ըստ Բաղիշեցւոց (հաւանօրէն և այլոց) է Կորնգանն կամ Զուիրակն. Աղթարական գրոց մէջ ըսուած է. «Յորժամ ձին և մարդ գռոտ (բորոտ) լինի, ա՛ռ զՊացախի արմատն, եփէ ջրով և նովաւ լուա, Աստուծով լաւանայ»։ 

2534. Պանխար.

Թուի Գզմազիճ. վասն զի Թ. Կազմաճ աղաճի կ’ըսեն եղեր ի կողմանս Տրապիզոնի, ուր լսուի և հայերէնն

Պեզա. Պեզէ. Տես Բեզա: 

2535. Պեխի 

Պտղիի և Թեղւոյ նման ծառ, որ Լ. կոչուի Carpinus Betulus, Փ. Charme-Bouleaն. Արցախոյ կողմերում գտուի և կոչուի այն անուամբ։ 

2536. *Պեղանոս

Լսուի ի կողմանս Սեբաստիայ, և հաւանօրէն է հուն., Փեգենայ։ Տես թ. 2500։

2537. Պերսէի ծառ

Ռոշքեանն վկայութիւն բերէ ի Մեկնութենէ Ծննդոց գրոց. «Են և պտուղը մակաբերք, որպիսի է Պէրսէի ծառն ինքն իր կողմանէ մեկնէ, և ստոյգ է ը սածն, «Ծառ՝ որ զտանձաձև պտուղ և զկորիզ Նշոյ նման ունի. այն որ ի Պարսս լինի` է մահաբեր պտուղ նորա, իսկ որ յԵգիպտոս է՝ ուտելի է և բժշկական Լ. Persea կոչուի, Փ. Avocat կամ Avocatier, և հասարակ տեսակն՝ իր պտղին ձեւով՝ Poire d’ Avocato Ծառեր և թուփեր են 40 կամ 80 տեսակ, Ասիոյ և Ամեն րիկոյ տաք երկիրներուն։ Պէյթար՝ Լէպախ կոչէ, յորմէ և Լ. P. Lebek. այս ծառս արմատաձև կանաչ անախորժ պտուղ մի ունի, կ’ըսէ, բայց ըստ Դիոսկորիտեայ՝ ստամքի յարմար է, կ’աւանդէ թէ ծառս՝ ի Պարսկաստան (որոյ ա. նունն առած է), թունաւոր էր, յԵգիպտոս բերուած՝ անվնաս եղաւ, բայց հիմա չի գտուիր այս տեղ։ 

2538. Պեւեսկի. Պեւկէս

Ս. Բարսղի Վեցօրէից մէջ (եր. 97) կարդամք. «Յորժամ վարիցին առ ար մատովք երիթ ուռն պարարտ ի Բեւեկն՝ ի Պեւկէս փայտէ, իսկ և իսկ դառնութիւնն ի քաղցրութիւն և յանուշութիւն» (փոխի)։ Բնագիրն Յ. է հուն., որ նշանակէ Շոճի կամ Մախր։ 

2539. Պզոտի։ 

Հին Բժշկարանն գրելով դեղ մի զուգուած Սքպինէճով, այս անուան վրայ նոյնպէս հին գրով գրած է Պզոտի. իսկ միւս բառն է Ար։ արաբ. «Ինքն  խէժ է գիշահոտ և կարմիր. աղէկն անուշահոտ և յիստակ. և շուտ տրորի.. օգտէ.. ամենայն հով ջղացաւութեան և աչից մթնալուն, և յորոյ աչքն սկըսնու ջուր իջնուլ՝ օգտէ, և զկոպին թանձրութիւնն տանի՝ որ օծեն ի կոպն.. և զտափակ և զերկայն ճճին և զքարն կու հալէ:.. Անցել է Պտ. թէ ինքն խէժ է բուսոյ որ ի Զիննան ? կու նմանի... լաւն այն է որ ի դուրuեն սպիտակ լինի և մէջն կարմրագոյն լինի, և հոտն սուր լինի և Տան կծու, և ի ջուրն շուտ հայի, և իր աղէկն Սպահանի լինի. Իպտ. անցել է, թէ լաւն այն է, որ դուրս են կարմիր լինի և մէջն սպիտակ, և Հոտն միջակ լինի Հլթիսին և Զիննային.. և քան զՉարհոտն բռնաւոր է, նուրբ անող է... և իր առնելուն չափն՝ մէկ դրամէն մինչեւ ի մէկ մթխալ»։ եւայլն։ Այս խէժս Լ. կոչուի Sagapenam, իր բերող ծառն՝ Ferula persica (Նարդէս պարսկային), բայց շատ ծանօթ չէ. տեղաքնինք այս տեսակ Նարդոսը տեսած են և ի կողմանս Նախճաւանի

2540. *Պզրկատուն. Պրզր ըլ-ղալուն

Որ է Ար. արաբ. Պզը գոթունա. «Հունդ է նման Կտավտի և այլ փոքր է», կ’ըսէ հին Բժշկարանն. և դարձեալ. « Հապսալանդոս ՝ Պզրղատուն կամ Կառն փշի ունդն». այլ պէսպէս գրեն. մին, «Գաղտիկուրի (Ջղախոտի) սերմն՝ որ է Պզրղատուն», միւսն « Պզր ըլ-Քաթթան, Քթանի հունտուն կամ Կտաւատն» Տես Կտուախոտ

2541. Պզրուկ. Պզուր

Տես Բզրուկ: Բայց անկէ տարբեր բոյս կամ՝ նիւթ է յիշուածն ի Բժշկարանի՝ դեղ երիկամանց խոցի, Պնտուխի Պզրուկ, կամ ըստ այլ օրինակի Պնտուխի Պզուրի

2542. Պէժանկ

Առանց բացատրութեան յիշէ ոմն ի նոր գրողաց (Տէր Աւետ. 48) թուի նոյն և

2543. Պէժոք.

Ըստ Մէհերեան Մշեցւոյ Հօր՝ հեղեղատի խոտ է, նման Թրթնջըկի, տերեւներն նման Դդմոյ, մազմզոտ արմատով, դեղին գունով և անուշ հոտով. վէրքերու և բորոտութեան դեղ կ’ըլլայ Այս անուան մօտ է Պ. Բիչէք, որ է ըստ բուսաբանից Hedera helix

*Պէնճ. Պանճ. Տես Բանկ և Աղուաշբանկ, թ. 59։ 

2544. *Պէշ. Պիշ.

Ար.   արաբ. «Որ է, ըստ Ամիրտ. Պլտըրճին օթի. (ըստ այսմ կրնար Լորախոտ ն ըլլալ. տես զայս և Բէշ)

2545. *Պէոնիա. Տես Ծափկոտրուկ և Խաչափայտ: 

Պթեխ. Տես Պատեխ։ 

2546. Պիարի խոտ

Յիշուի ի կողմանս Սասնոյ, Առուոյտի նման, թերեւս և ի նոյն ազգէ տեսակ մի` դեղին ծաղկով

2547. Պիլիլի.

Յիշեալ ի Խոտուջուր։

2548. Պիլիպիլի։ 

Ըստ Տրապիզոնեցւոց տեսակ մի Թրթնջուկ է. Լ. Oxalis corniculata. Փ. Oxaitde cornue

2549. Պիլիսկի.

Ար. արաբ.. «Այսոր Թ. Չօպան սուզակի ասէ (Հովուի քամոց). և կու ասեն թէ հովիւն զկաթն այսով կու քամէ. և այս երկու ճուղ կու լինի, և յերկան կու լինի, և տերեւն է Տորունին տերեւն կու նմանի, և միրգն բոլորկեն և մէջն փոս՝ ի պորտ կու նմանի. և թէ զմիրգն և զճիւղն և զտերեւն քամես, և զջուրն գինով խմես, օգտէ օձահարին. և թէ յականջն կաթեցընես՝ զցաւն տանի. և թէ հին ճրագեղով սպեղանի առնես և դնես ի վերայ նոցին, օգտէ և հալէ և չքի, և խալըսի Աստուծով»։ Կտրածի խոտ կոչուած բուսոց ցեղէն է. Լ. Galium Aparine, Փ. Aparine . 1560).  

2550. Պիծակ խոտ կամ Պիծակի խոտ.

Բժշկարան մի քածպարի դեղ գրէ. «զՊիծակի խոտն աղա, և զտեղն ձիթով օծ է, և լոսած խոտն ցանէ»: Ուրիշ մի ուսացաւի և ոտնացաի, «Ա՛ռ զՊիծէկ խոտն և ծեծէ, և ի վերայ ոլոքին դիր, զցաւն կտրէ»։ 

Պիծխի. Պծղի. Պծխի. Տես Բիծխի։

2551. Պիճակ.

Հին Բժշկր. գրէ. «զՊիճակ բանջարն չորցո և աղա ձիթով, յարո և ա՛ծ ի վերայ ջերմաջերմ, և կապէ ի վերայ (նետահարին), և թող որ խաղվրտի, ապա ձիւթով օծ, և զնոյն դեղդ արա»: Գուցէ վերոյիշեալ Պիծակին հետ նոյն է ( [4]

2552. Պիստակ

Ար. Թ. Ֆոստագ կամ Ֆըստըգ, արաբ.. Լ. Pistacia. Փ. Pistachier. «Ինքն նման է Ֆնտուղի, կ’ըսէ Ամիրտ. բայց յերկայն է. աղէկն ի Շամ լինի», ինչպէս ծանօթ է հասարակաց։ Թէ և տաք կլիմաներու յատուկ է, մէկ տեսակն գտուի, յՈւտի նահանգի. տեսակ այլ P. Mutica ի կողմանս Հերայ (Խոյ): Պիստակի են առելի գործածական է քան զպտուղն։ Հին Բժշկր գրէ. «Ֆստուխ, տաք ու չոր է յ’Բ տրճ. և այլ չորութիւն չունի քան այն քիչ լեղութիւնն, և փոթոթ է. և բանայ զլերդին ճանպահ և զեր(ա)կնոյն. օգտէ ստամոքի. զի ասացին բժշկապետքն, թէ ոչ կարենք ասել որ Ֆստուխ ստամոքի ակոկէ, և որ ուտէ՝ թող կեղեւած ուտէ, տաք բնութիւնն չաքրով, և հով բնութիւնն՝ մեղրով. լերդի լաւ է իր ձէթն բնական է, որ ի գիճէ և ի հովէ ցաւի»։

2553. Պիւօկ ? 

Եթէ ուղիղ է գրուածն, վայրի բանջարեղէն մի է, ըստ Մանան (եր. 451)։ 

2554. Պիօխի ? 

Այս այլ տարակուսական է, թերեւս Պիծխի ըլայ կամ Պեխի, Արցախային ծառոց կարգին գրուած կամ տպագրուած ի Մեղու օրագրի, (ԻԲ, 83)

2555. Պլանուկ.

Այսպէս կոչուի Արցախոյ կողմերում հասարակ Մոլեխինդն, Լ. Conium Maculatum, Փ. Ciguë tachetée կամ Grande Ciguë

2556. Պլէլիճ. Պալիլաճ

Բժշկր. մի գրէ իբրև զատ զատ բոյս. « Հլէլիճ, և Ամլաճ, Բլէլիճ և Պյէլիճ, զամէնդ ի կտէն սրբած», և այլն, դեղ զուգէ. ուրիշ տեղ այլ գրէ Պլէլիճ Ար. իսկ Լ. Պէլիսէ. Ամիրտ. գրէ «Պալիլաճ (արաբ. ), ինքն բոլոր է զէտ Գղթոր, և մէջն կուտ լինի, աղէկն այն է որ նոր և անփուտ լինի: Դարձեալ գրէ. «Պալիլաճ, որ է Բէլիլէճ ն, ինքն Հալիլաներուն է. լան այն է որ դեղին լինի և այլ մուր. չոր և կապող է, և օգտէ գլխուն ցաւերուն. և թէ ծարուր անես և յաչքն քաշես, զաչքն սրացընէ և ուժովցընէ և զարցունքն կտրէ. և թէ այրես և օծես՝ զարտեւանունքն բուսցընէ. և թէ զինքն ուտեն՝ զջղերն ուժովցընէ, և չթողու որ մարդն շուտով ծերանայ, և այլն Լ. Փ. Belliric կամ Terminalia bellirica. Փ. Badamier. Պէյթար կ’ըսէ թէ ի Հնդկաց կու գայ Պալիլաճն, և հին ատեն շատ պիտանի էր պտուղն ի դեղորայս, նոյն համարելով կամ՝ լա եւս շփոթելով ընդ Հէլիճի (տես Հալիլա, թ. 1590), բայց գոնէ նմանութիւն մի պահանջէ անուան նմանութիւնն և մէկ տեղ յիշուիլն. մանաւանդ որ 100 տեսակի չափ ծառոց և թփոց ունի ասոնց ազգն։ Նոյն թուի և ուրիշ Բժշկարանի մի Պիլիճ գրածը, զի  Լ. այլ Պիլիրիս կ’ըսուի այն տեղ։ 

2557. Պլկանդի

Արցախային ծառոց մէջ յիշուի և այս, (Մեղու, ԻԲ, 83)։ 

2558. Պլվիտակ

Այսպէս գրեն Բժշկարանք՝ Սիրքէճիւպին (Քացախամեղր) զուգելու նիւթոց կամ հունտերու հետ. թերեւս ուղղական բառն ըլլայ Պլեւ։ 

2559. Պկամ? 

Ռոշքեան գրէ, թէ Ծորինման խնկահոտ խիժով ծառ մ’է. «զանկոյզս բերէ նման Բեւկան, բայց փոքրագոյնս. և վկայութիւն բերէ յաշխարհագրական գրոց յիշուած՝ Փայտ Պկամ, և Լ. Picea. Յիշէ և Վայրի Պկամ, Լ. Piceastra

2560. *Պղատան

Յիշած է բառհաւաք ոմն. երեւի թէ տառադարձեալ Յ. բառն է, հուն., և Լ. Platanus. որ է Սօսի ծառն։

2561. Պղեղ.

Շատ հաւանական երեւի` որ չէ Պղպեղն, այլ ուրիշ անծանօթ բուսեղէն մի. վասն զի բաւական լաւ գրուած Բժշկր. մի երկու անգամ այսպէս գրէ՝ գլխացաւութեան դեղ, ուրիշ նիւթոց հետ խառնելով

2562. Պղպեղ. Պղպեղենի.

Ռամկօրէն Տաքդեղ կ’ըսուի՝ բնութեանն յարմար. Ար։ Ֆոոլֆուլ կամ Ֆօլֆօլ, արաբ. Լ. Piper. Փ. Poivre, Poivrier, Ռ. Перечникъ. Ամիրտ. գրէ Ար. բառով, «Ֆլֆուլ, ինքն հունտ է և երկու ազգ է, ի Հնդկաց գայ, Սպիտակ և Սեւ, աղէկն Սպիտակն է... Ֆռ. Պապէռ ասէ. որ է Տաքդեղ ն, որ է Պղպեղ ն». յետ  յերկար յիշելու օգուտները՝ գրէ առանձին. « Ֆլֆուլ Սպիտակ, նման է Պղպեղին ծառին և Նռան ծառ կու նմանի։ Գալիանոս ասէ, թէ առաջի միրգն Պղպեղին Տարի Պղպեղ ն է, այնոր համար որ նուրբ է քան զՊղպեղն (տես Դարապղպեղ). և ասցել են թէ Պղպեղին խակն Սպիտակ Պղպեղն է, և յորժամ հասնի՝ սև լինի և ասցել է Պտ. թէ քանի որ հարցայ և պատվեցի) ? պատմեցի) վաճառականնուն վասն այս դեղիս՝ որ ի Հինտ կ’երթային, և ասացին ինձ, թէ Դարի-Պղպեղին ծառն ի զատ է. և Պղպեղին ծառն ի Պանկալայ է, և սյն որ կասէ՝ թէ Սպիտակ Պղպեղն՝ Սեւէն չէ, ի զատ է, չէ ստոյգ։ Ես գրոցս չինողն ասացել է թէ Սպիտակ Պղպեղն մեծ է քան զՍիսեռ, բոլոր է և կոկ է, և այլն: Պղպեղի ծառի տեղ թուփ Պղպեղի կոչէ բնագիր մի, ըսելով, «բնութիւնն ազդէ Բեւեկնոյն և դոյնպիսեաց և զփոյ Պղպեղին՝ առաւել ջերմութիւն։ Պղպեղի ասացեալ այլեւայլ օգուտները իչելէն ետեւ՝ Ամիրտ. կ’աւելցընէ տեսակ կամ՝ ազգ մի եւս, անուանելով 

2563. Ֆլֆուլ մուեա. որ է Պղպեղին ծառին տակ ն. և ոմանք ասեն թէ մանր «տակեր է, Ասարոն կու նմանի, և գոյնն կանաչ կու լինի, և ինքն ի Չինու կու գայ. և միրգ ունի, նման է Թուրինջին կըտին, և օգտէ խուլինճին (ուռէցքի) և նկրիսին. և թէ չգտվի՝ իր փոխանն Նարմուշկն է»

2564. Ջրի Պղպեղ.

Ար. Ֆլֆուլ ըլ-մայ. «Որ ի կանգնման և ի քայլման ջրերն կու բուսնի, և որձայ ունի և պուղուն պուղուն է, և պտուղ ունի, և ճղերն մէկմէկ կանգուն է, և տերեւն նման Աննուխի տերեւին. և շատ կու լինի և կակուղ կու լինի, և ի տերեւին տակէն կու ելնէ, և կուզ կուզ կու լինի։ Եւ թէ զտերեւն և զմիրգն սպեղանի  առնես և դնես ի վերայ պալղամի ուռէցին՝ տանի», Փ. այլ Ջրի Պղպեղ կոչուի, Poivre d’eau, իսկ Լ. Poligonum hydropiper (Մատիտեղ ջրապղպեղ)։

2565. Կեղեւ Պղպեղ.

Այսպէս կոչեն Բժշկարանք ոմանք զԴարիճենիկն. տես թ. 561

2566. Կոճ Պղպեղ

Որ Կոճապղպեղ անուամբ բացատրուած է, թ. 1465

2567. Լօլօզ Պղպեղ

Այսպէս գրուած է տեղ մի, բայց թերեւս Պօլօզ ըլլայ, և նշանակէ Երկայն Պղպեղը, Փ. Poivre long, Լ. Piper officinarum կամ Chavica Officinarum, np տարբեր տեսակ մի է Պղպեղենւոյ. և նախ ի Սումատրա կղզիէն բերուեցաւ յԵւրոպա և յետոյ ի Ճեաւայէ, բայց աւելի յատուկ Համարուի Պենկալային

Յիշենք հօս որ հասարակ Սև Պղպեղն՝ առանց հատին մաշկէն հանուելու չորցածն է, մաշկէն հանուած չորցածն կ’ըլլայ Սպիտակ, իսկ բոյսն՝ որ պատատուկ մ է Բաղեղան և Որթոյ նման՝ միշտ Սև կոչուի, Piper nigrum։ Ի վաճառականութեան կամ տնտեսութեան՝ յայտ է որ Արաբացիք նախ մտացին կամ ծաւալեցին զՊղպեղ արեւմտեան Ասիա և Եւրոպա, ուր խաչակրաց և Քարոզչաց ժամանակ (ԺԳ-Դ դարք) աւելի յաճախ բերուէր, բայց միշտ թանկագին վաճառք մ’ էր, մինչև որ ծովային նոր ճանապարհը բացուեցան։ Վերոյիշեալ դարուց մէջ Ռուբինեանց աշխարհահռչակ նաւահանգիստն Այաս այլ՝ մեծ շտեմարան մ’էր Պղպեղի։ Բայց Պղպեղի ծանօթութիւնն շատ հին էր ի Հայս և չէր կրնար վրիպել իրենց աշխարհաշրջիկ վաճառականաց աչքէն, Խորենացւոյ աչ խարհագրութիւնն յիշէ զՊղպեղ ընդ Սնգրուեղի ի Հնդիկս, իսկ իրենց գիտնականքն կարդային իմաստասիրական գիրս Սահմանաց՝ վերոյիշեալ գունոց տարբերութիւնը «ԶՍպիտակ Պղպեղ և զՍեաւ՝ նմանս միմեանց ասեմք գոլ ըստ ջերմայնոյն. այլ ըստ առաւելութեան և ըստ նուազութեան, քանզի Սեաւն առաւել ջերմային է, իսկ Սպիտակն նուազ». Մեկնիչն այլ (Առաքէլ Վ. ) կ’ըսէ. «Երկու տեսակք են ի Պղպեղն, մին Սև և որպէս բոլոր հունդ, որպէս Մանանեխ սերմն, զոր Ֆլֆլ կոչեն, իսկ միւսն Սպիտակ ՝ կոճ է, զոր Զանջաբիլ կոչեն.. Սեւն առաւել ջերմ է քան զՍպիտակն: Բժշկր. մի յիշէ Սպիտակ Պղպեղը փայծեղի դեղոց մէջ։ 

2568. Պղպեղիկ

Յիշուած յօրինակս ինչ բառից Գալիենոսի, ըստ Ստ. Ռոշքեան, որ և գրէ. «Է խոտ՝ որոյ պտուղն զՊղպեղի կծուութիւն ունի Piperitis siliquastram». Այս անուան փոխան հիմայ բուսաբանք կոչեն Lepidium latifolium (լայնատերեւ Նուարտակ), Փ. Passerage grande, որ նշանակուած է Եփրատայ եզերքում և ի Կովկաս։ Ասկէ տարբեր երեւի

2569. Պղպեղխոտ

Որ լսուի ի կողմանս Տրապիզոնի, ու բարակ ճղերով և Ուռւոյ նման երկայն տերեւներով բոյս մ’է, մանր հասկերու նման մանրկեկ բաց կարմիր հատիկներով, ճղերն այլ նույն գունով են. բուսաբանք ճանչցան զայն Լ. Polygonum Lapatifolium (Մատիտեղն Աւելուկի տերեւով), ինչպէս հատիկներն ալ նմանին Աւելի հանտերուն), գտուի և ի Կովկաս, յԱսորեստան, ի Կիլիկիա։

2570. Պղվտակն

Ամիրտ. բառագրոց մէջ յիշուի « Հոռոմ Պղվտակ, որ է Օշնդրին տակն»։ 

2571. Պնտուխ.

Յիշուած է ի դեղորայս ընդ Պզուրի կամ Պզրուկի, տես զայս, թ. 2542։ Ասկէ տարբեր է ծանօթն 

2572. *Պնդուկ. Պնդենի

Այսպէս ի հայ փոխուած Թ. Ֆընտուգ անունէն, որ է Արքայկաղինն։ 

Պոգի. Տես Բոքի։ 

2573. Պոլոխիկ

Յիշէ նոր բառհաաք ոմն առանց բացատրելու, թերեւս ըլլայ հետեւեալն 

2574. Պոլոճիկ

Որ է ըստ ռամկաց Սեւ-պորտիկ Լովիասն. Թ. Պէօհրիւճէ

2475. Պոլտիկ.

Այսպէս կոչեն ի Փոքր Հայս տնտեսութեան մէջ ծանօթ և համեղ կարմիր խաւարտն, որ Յ. Փ. Թ. կոչուի Tomate, Փ. նա և Pomme d’ amour. Լ. Lycopersicum (Գայլասպան), հիւթն համեմ կ’ըլլայ կերակրոց։ 

2576. Պոծղի

Ի Պոնտոս լսուի, իբրև Դափնոյ նման ծառ, Թ. Կուսկով ? աղաճի ։ Թուի Բածխի. թ. 347։ 

Պոկղակ. Տես Պոպոակ

2577. Պող. Պողիկ.

Բանջարեղէն մի ծանօթ ի Հայս. տես Բեխի, թ. 331

2578. *Պոյ.

Տես Հացհամեմ և Հուլպա

2579. Պոչուկ.

Որոման պէս Ցորենի արտերը բուսնող մանրահատ ընդեղէն մի, թռչնոց և անասնոց ուտելի, վնասակար մարդոյ։

2580. Պոպղակ. Պոկղակ. Պոպպղակ

Գալիենոսի բառից մէջ գտուի, և շատ տեղ Զ տառիւ գրուած է (Պոպզակ). իսկ համանիշ Յ. գրուած է և Ւիրապոպղեր, կամ Ւիրապոպէր, որոյ ստոյգն գուցէ ըլլայ Յ. Լ. Hieropteris կամ Heriopteris, անուն Պտեր բուսոց. Ռոշքեանն գրէ Hypericum, է Մկանաղիքն կամ Գոճամօրուն: Տեղ մ’այլ գրուած է Դեղին Խանթարիոն։ 

2581. Պոպոքի ? 

Պտղատու ծառ մի կ’ըսուի. (Արարատ, Դ, 228)

2582. *Պուլ.

Կամ Պօլ, Ար. արաբ. Պէյթարայ. «Ինքն Հնդկաց Խիար ն է, և ի Կապարին ? Խիարն կու նմանի։.. Ասէ Պտ. թէ ինքն Հնդկաց միրգն է և ի մեծ Խիար կու նմանի. և ասացել են թէ Հնդկաց Նուռն է. և այլ ասացել են թէ Ղոսայի Հնդին է (կամ Ղuայի հնտէն) և կամ վայրին է. և կեղեւին Շուլ կ’ասեն, և միջի ճրագուին Պուլ կ’ասեն, և պտղին Թուլ կասեն.. Գրոցս շինողն ասէ, թէ Պուլն Հնդի է, և իր մեծութիւնն Զարտալուի չափ է և այլ բոլոր, և փոքր է. և լաւն այն է որ քաղցր է, և իր ծառին անունն Խամայի խատայ կ’ասեն: Եւրոպացի գիտնոց ոմանք՝ Խարի ցեղէ կարծելով կոչեն Cucumis Indicus, բայց թարգմանն Պէյթարայ Նարընջենեաց ցեղէն՝ Է կ’ըսէ, և Սերկեւլի չափ մեծ, որոյ համար կոչուի Օagle Marmelos, ետքի բառն Սերկեւիլ նշանակէ Պորտոգալաց լեզոււ

2583. Պուկնուկ

Տեսակ Պտմի ծառոյ, յիշուի ի Տարօն, կակուղ և ճերմակ փայտով։ Տես Բտում։ 

2584. Պուճում

Ամիրտ. բառէ բառ փոխելով կ’ըսէ, Պուճում, որ է Սամար ըլ-տարֆա, իսկ այս է   Յատպէ, արաբ. սա այլ «Մոշու պտուղն է` լաւն այն է որ նոր լինի. և կապող է, որոյ լեզուն թուլանայ՝ օգտէ. և ակռային ցաւուն օգտէ. և թէ կոտրածին վերայ դնես՝ օգտէ, բուսցընէ, յորժամ ի վերայ կապած լինի։ Փռանկ թարգմանիչն Պէյթարայ այլ այսպէս ճանչնայ, Fruit de Tamarix. ըստ այսմ՝ Պուճում հասարակ անուն կըլլայ նման պտղոց վայրի ծառոց։ 

2585. Պուն

«Որ է Պուտմ», ըստ Ամիրտ. տես զայս և զԲեւեկն։ 

* Պուշի Տարպանդի. Տես Չքատակ: 

2686. *Պուպալ ? 

«Ղարանֆիլն է ըստ Բժշկր. և ինքն նման է Ճավզպուէին, հով և չոր է Բ տրճն.. օգտէ ամենայն տաք ուռեցին»

2587. * Պուսիլա

«Ինքն ի Ճուլինարին ցեղերուն է», ըստ Ամիրտ. Տես Նռան ծաղիկ։ 

2588. Պուսր. Պուuիր

Բժշկարան մի զուգէ այս անունս ընդ Խարաքի ? «և զկուտն ձգէ» ըսելով՝ կ’իմացընէ մէկ յատկութիւնը։ Ար. արաբ. նշանակէ Եզնագի, Խռնդատ։ 

2589-90. Պուտ. Պտի ծաղիկ. Պուտպուտ

Սովորաբար նշանակէ զՀարսնուկն կամ Հարսնու ծաղիկն. տես զայս. Դարձեալ նշանակէ զՇուշանն երկնագույն կամ Լուրջ որ և Կապույտ, տես ի կարգի տեսակաց Շուշանի։ Ուրիշ նշանակութիւն մ’այլ ունի 

Պուտ. Վանական Վ. իր Հարցմանց մէջ գրէ. «Ձէթ ի Ձիթենեաց խակակութ ի լոյս. - Բանջար է վայրի, որ յԱղուանս Պուտ ասեն, այլ և այլ ազգ, է որ ուտի և է որ ոչ. պայծառ կարմիր ծաղիկ ունի։ Սասնեցիք Խակակութ ասեն. իսկ Ձիթապտուղն երբ դասած լինի` ձէթ կանեն, սև լինի մրցաշատ. և թէ խակ կթեն՝ կարմիր և պարզ լինի. Արժանի քննութեան է այս Պուտս այդ Հայ-Աղուանից և Սասնոյ կողմերում

2591. Պուտ Վայրի.

Յիշէ հին Բժշկարանն, իբր դեղ զօրութեան՝ ուրիշ նիւթոց հետ

2592. *Պուտինա

Վնասուած ստամոքի և ուրիշ ցաւոց դեղ յիշուի, Մազտաքէի, Խնկոյ, Քամոնի և այլոց հետ. ըստ Կամարկապցոյն՝ Պ. բառ է և նշանակէ Անանուխ, ըստ  Ամիրտ. Դաղձ. սա յիշէ և զ Պուտինա ջրեզերի, այսինքն Ջրային։ 

2893. Պուտմ. Պտմի.

Որ է Բեւեկն, ըստ Ամիրտ. տես զայն։ Ուրիշ տեղ այլ կ’ըսէ, «որ է Զարու, տես և զայս և զԲտում: Բժշկարան մ’այլ յիշէ զոյգ անուամբք

2594. Պուտմ-Հասակ 

Իբրև մէկ բոյս՝ վասն զի չափն այլ դնէ ի դեղն՝ 14 մթխալ։ Հասակ յատուկ փշեղէն մի է, յիշուած ի թ. 1640

2595. Պուտուտակ

Այս բառէս ետև անմիջապէս գրէ Կամարկապցին, « Լապլասի. ինքն ի գետին կու ցանեն, կու բուսնի, որ է Նօհուտ»։ 

2596. Պուրմ

«Որ է Մուրմ, ըստ Ամիրտ. ինքն Ում ըլ–ղարիան ն է (Ղիլեան, ) արաբ. և իր ծաղիկն է. և իր ուժն ի Պէտմուշքն կու նմանի»։ Ըստ թարգմանին Պէյթարայ՝ է Mimosa gummifere

2597. Պսեմն

Ոսկիբերան Պօղ. Թղթոց Մեկն. . 399) ըստ թարգմանչաց՝ ըսած է. «Ընդդէմ՝ միմեանց կայցեն հակառակք և միմեանց նմանիցեն, որպէս, Ցորենոյ՝ Որոմն, և Վարդի՝ Պսեմն). Յ. բնագիրն փուշ կ’ըսէ, այլ աւելի յարմար է վայրի Վարդի շատ փշոտ տեսակ մ’ըլլալն։ Վաստակոց գիրքն յիշէ զՊսեմ՝ իբրև փշեղէն, ինչպէս յիշեցինք Շաբալութի պահպանութեան համար ըսածը։ 

2598. Պսուր.

Համարելով տարբեր ի վերոյգրեալ Պուրսէ, Բժշկարան մի գրէ դեղ կերուած ակռայի. «Թէ զՊսուրն ծեծ ես և օծես, օգտէ»: Ար. արաբ. Պսըր կամ Պօսր ՝ Արմաւ նշանակէ։ 

2599. *Պսպայիճ. Պասպայիճ. Տես Կճութ։

2600. Պպլուկ

Հասարակաբար այսպէս կոչուին նոր ծլած բոյսք, կամ իրենց ծայրերին, բայց և առանձին նշանակէ զՆարմուշկ, զոր տես, թ. 2189։ 



[1]   «Բարունակ ասեն զայն՝ որ բառնայ յինքեան զբազմաշառաւիղ Որթս, եթէ յարմատացեալ ծառս և եթէ հատեալ բազուկս փայտից՝ յօրինեալս ի ձև տախտից, անջրպետեալս միջոցօք, զի զուռսն և զտերեւսն ի վեր ունիցի, և զողկոյզն գեղեցիկ բազմոցօք ցուցանէ ի վայր ի ներքուստ տեսողացն, հաճոյ աչաց հայելոյ և առ ձեռն ցանկացողաց»։ Զայս Վարդան Վ. յԱնթառամն. իսկ մեր եկեղեցւոյ ողբերգակ ապաշխարողն՝ կ’անուանէ զինքն՝ «Անբարունակ Որթ», որպէս և “Պտղակորոյս Ձիթենի»։ (Շարական)։

 

[2] Բայց այն Գերագունին մեծ տարփածու և խորհրդածու մաքուր և մշտավառ սիրտ մի՝ գիտէ զուգել այնոր՝ նիւթական Որթոյն այլ և այլ մասերն և յատկութիւնները, բնաբանօրէն և բնազանցօրէն, աղօթելով. Սաղարթ եմք քո Միածնիդ, Դա Որթ է, և մեք Ուռ... հայեաց առ  մեզ և մշակէ գթութեամբ. սրբեա զուռս Որթոյդ Ճշմարտի՝ ի ժանգէ և յաղտոյ վիշապին... ծաղկեցս ի մեզ հատն,   և հոտոտեա ի նոյն. և Ազոխացս ի մեզ զԹթուութիւն երկիւղին և ջերմացս զնոյնն. և   Խայծեցս  ի մեզ զքաղցրութիւն սիրոյն, և ճաշակեա զնոյն. և հար զմեզ ի Հնձանդ երկնային, և զմայլեցո վերնովդ. և ամբարեա ի շտեմարանս քո»։ Ն. Լամբրոնեցի։ 

[3] Որչափ այլ Նոյի տապանին տեղն և իր բնակութիւնն ընդունելի կամ անընդունելի ըլլայ՝ ի  Հայաստան կամ ուրիշ կողմ, կան դեռ մեր օրերուս այլ գրող գիտնականք, որ զՀայաստան համարին բնկաավայր Որթոյ, և Հայոց Գինի անունէն ծագած սեմական անունն այլ եւրոպականքն այլ Յ. Óνοζ. Լ. Vinum. յորմէ Փ. Իտ. և այլն. Գերմ. Wein. Կիմբր. Guin. Առմօրիկ, Gwin.   Վիրք և Կովկասային Կուինի։

[4] Աչքի գույնին կամ ուրիշ Մատկութեամբ յիշուած է (յԵրազահանի) Պիճակն թռչուն