Հայբուսակ կամ հայկական բուսաբառութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

600. Դուդմակ.

Տեսակ մի է Սեխի՝ կակուղ և անոյշ։ 

601. Դուկու

Վայրի Ստեպղին է՝ ըստ բառագրոց Ամիրտոլվաթայ. անունն նման վերոյգրեալ Դոկոյ, բայց տարբեր, քան ծանուցուած։ 

602. Դուն. Դունոյ հատիկ

Ոմանք կարծեր են Լուբիա, բայց բժշկական բուսոց բառակարգն գրէ իբր հոմանիշ Կիպեռիսի ։ Ամիրտոլվաթ յիշէ Սաւտ կամ Սաուտ բառով, «որ է Կիպեռիսն, որ է Թ. բառով Թօփալախն. ինքն խոտի տակ է և անուշահոտ է, և լաւն այն է, որ Քոֆի լինի և Հնտի և Մսրի լինի և Պարսի. և ի Հոռոմոց երկիրն այլ կու լինի... զմոռացկոտութիւնն կու տանի, և զքթին հոտն աղէկ կու առնէ և զբերնին այլ, և զպուխուրն կու կտրէ, և՛ զգինուն, և՛ զՍոխին, և՛ զՍխտորին հոտն կու տանի, և զլեզուին թուլութիւնն կու տանի... Ցեղ մի այլ կայ, որ զէտ Զանճապիլ է, յերկան է, և մէջ տեղն բարակ է, որ Հոռոմն Մակրու Կիպեռիս ասէ»։ Լ. Cyperus rotundus. Փ.   Souchet odorant. Մէկ տեսակն ուտելի կ’ըսուի C. Esculentus, Փ. S. Comestible Ար. կոչուի Հապ ըլ-զէլէմ , որ ըստ Ամիրտ. «Ինքն տափակ հատիկներ» է և եղլի է, և ի վերայ զէտ գիր կայ. և ինքն ի Շամախու երկիրն շատ կու լինի. լաւ այն է, որ նոր կու լինի». և դեղի համար գործածուի:

603. Դռինճ

Բժշկարան մի ի նուսխայ դեղոց պատուիրէ խառնել չորս տրամ այս նիւթէս, որ Թուրինջէն տարբեր կ’երեւի։ 

604. Դրամանի ?

Սերմն Santonicum լեղուահամ բուսոյ՝ ըստ Պ. Քալանթարեան

 

Դրունաջ կամ Դարունաջ. Տե՛ս Խօսակ։

 

605-6. Դալ և Դոլխոտ:

Իբրև իրարմէ տարբեր բոյս գրէ բառհաւաք մի. առաջինն՝ եթէ չէ Տոլ Դդումն, զոր տես ի կարգին, երկրորդին պէս անծանօթ է ինձ:

607. *Եապրուհ.

Ար. անուն լուսոյ, զոր յիշէ Ամիրտոլվաթ. տես Մանրագոր և Հալոր։

608. Եզախրուկ։

Եզան անուամբ բարդեալ կամ՝ յարմարեալ բուսոց՝ այս առաջինն՝ ի գրոց չէ, այլ ի լրոյ: տեսակ մի է Սեւախրռւկ կոչուած ին, երկայն տերեւներով, լաւ կանաչ և անուշակամ բանջարեղէն։ Ի Խրուկ սառէն զանազանեալ յիշուին բոյսեր։ ինչպէս և Սպիտակ Խրուկ: Հին գրոց մէջ Խրուկն ներկատու խէժ մի նշանակէ, $. Cinabre.

609. Եզան ագի

Որ և Պախրու ագի. ուրիշ անուններ այլ ունի, որոց ամենէն զուտ հայկական Համարի խռընդատ. արաբերէն այլ պէսպէս կոչուի, Հաւանօրէն նոյն ազգ բուսոյ զանազան տեսակները նշանակելով. Թ:: այլ պարզապէս Եզան ագի կոչեն, Սորս պոյուղի. Լ: Verbaseum, և Phlomis. Molene.

Ամիրտոլվաթ կու ստորագրէ Պ։ Մահի զահրե 850; A անուամբ, կամ Մահի զահրամ, որ ձկան թոյն նշանակէ, ինչպէս հայերէն ալ կոչուած է Ձկան սուահարուր. «ինքն խոտի տակ է, կ’ըսէ, (որոյ) Եզան ագի ասեն, և կեղեւն ի բան կու գայ. աղէկն Հաստ-կեղեւնին է. դարձեալ գրէ, մեծ Յասայի ռային տակն է, և ինքն է ի Եթողներուն (ցեղէն). - Ա: է Պտ. թէ իր պատմութիւնն Սամի սամաքն է, որ թարգմանի Ձկան սպանօղ. և ինն տակ է, և կեղև է։ և իր բոյսն նման է Շիպրիմին բոյսին, և այլ երկայն. և գոյնն Հողին գունով: է, որ ի դեղնութիւն կու քշտէ, և մօտիկ է։ և ասացել է գրոցս չինողն, թէ այս խոտիս երկայնութիւնն մէկ կանգուն ու կէս է, և այլ երկայն, և լինի որ այլ կարճ կու լինի. և ծաղիկն դեղին է և անուչակոտ է, և ծաղկին մէջն կարմրագոյն է, և տերեւն մթնագոյն է• և Մինկաճին տէրն ասէ, թէ տակն մէկ է և ճղեր ունի։.. Թէ զհունտն ի ջուրն ցանես՝ ձկներուն փորն ի վեր գայ... և այս խոտս երեք ցեղ է. երկու ցեղն լեռան է և մէկն վայրի է. և այն որ լեռան է՝ ուժով է ասեն, և Զուլու՝ ասեն. և այն որ վայրի է՝ ասացած է թէ Մատի զաէրայ և Մատիզածրաճ է, Յատկապէս այս պարսիկ բառով կոչուած վայրի խռընդատն՝ կոչուի: Menispermum Cocculus, որ Յ. նշանակէ մահկաձև (լուսնաձեւ), Տունտին ձեւին Տամար։ Ար։ յատուկ անուն խռընդատի է Պուսիր Mes կամ Պոտսդրա. զայս այլ առանձին յիշէ Սիրտ. «Ինքն Պախրո: ագին է. թէ Էգ և Որձ կու լինի. և էգին տերեւն ի Քալամին (կաղամբ) տերեւն կու նըմանի, և որձին բարկուկ և յերկանկուկ լինի, երկուսն այլ ի դուրս տեղե: և ի լերունքն կու բուսնի, և ի քարոտ տեղեր կու բուսնի… Թէ զտերեւն ի Թզին մէջն դնես՝ որդն չի ընկնի և ցեցն չի ուտէ, և Թուզն առողջ կենայ, Ուրիչ անուն մայլ յիշէ Պէյթար, յորմէ և Ամիրտ. Սիքյան բլ - Հուր որ ձկանց վերոյիշեալ ջըրին երեսն ելնելն և սատկելը նշանակէ.

610. Եզան ականջ: Եզի ականջ:

Թէ Պէյթար և թէ Ամիրտ. զայս սոսկ Ար- Լիսան... անուանեն, որ լեզու նշանակէ. բայց «Թուրքն Պախրու ականջ կ՚ասէ: և ինքն ի գետինն կու ճապղի, և կու բուսնի, և Եզնալեզու կասեն խոտ մի կայ՝ ի յայն կու նմանի, բայց չոտն նման է Խիարի հոտին. և ի միջէն մէկ կանգուն որձայ կելանէ, և ի գագաթն ծաղիկ կ’ունենայ: և թէ ծաղկով եփես և ուտես, օգտէ խաֆաղանին (Սրտի տրփալուն) և ստամոքին տաքութեան, և այն շտերն որ ի բերնին մէջն լինի և զցան այլ տանի և թէ ի լեզուին վրայ զէտ նռան Հատ բուշտ լինի՝ օգտէ: Լ: Echium Plantagineum. Յիչուած է ի Պոնտոս և ի Թ-Հ.

611. Եզան ճակատ,

Որ և կովու ճակտիկ. աղցանով ուտելի բանջարեղէն մ’ է։

612. Եզան շռուկ:

Խոտեղէն բոյս մի, մանրիկ կարմիր պտուղներով, մորենւոյ նման ուտելի։ Այսպէս և ըսուի ի կողմանս Սեբաստիոյ. բայց թուի թէ պէտք էր ըսել

613. Եզնացռուկ։

Զոր յիշէ Շէհրիմանեանն, որ՝ կամ որոյ թարգմանութիւն է Լ: Antirrhinum, ի յունականէն, և ըսել է ծըռկի (Քըթի) նման. Ք. այլ նոյն իմաստով Mulier, Թ. Sանապուռնուս. Ար։ Ինձ էլ-էյմէջ e!) 43] կամ ըստ Ամիրտ, «Անֆահ ըլ– յօսիլ, որ Թ. Հորթու քիթ ասէ, այնոր համար որ միրգն հորթու քիթ կու նըմանի։ և թէ զայս խոտս եռցընես և զջուրն խմես, օգտէ ամենայն մակացու դեղոց. և թէ Սուլամի դեղով խառնես և յերեսն օծես, ով տեսնու՝ ընդունի զինքն սիրով !:

614. Եզնալեզու. Եզան լեզու,

Ի Թորթին ցեղերուն է, կ’ըսէ Բժշկարան մի, (տես զայն: բայց Ամիրտ, ուրիշ ոչ հեռու ցեղի կամ՝ ազգի վերաբերէ: «Լիսանի Սեվր (կամ Լիսանի թոռը (կլու լեզու), որ է Եզնալեզուն, և լաւն այն է որ տերեւն թանձր լինի։ Պտ. ասէ թէ Պ կավզոպան կ’ասեն. և ասած է թէ ինքն ի Մարվին (Մոլոչի) ցել ղերուն է. և լաւն այն է որ Շամի և կամ՝ Խորասանի լինի. և տերեւն թանձր լինի, և ի վերայ տերեւին ծին ծին լինի։ - Լ: Buglossus. Փ։ Buglosse. որ ի յունարէնէ առած՝ նոյնպէս Եզան լեզու նշանակեն։ Սիմ. Կամարկապցին՝ փոխանակ Թորթի կամ Մարվի՝ Օշինտրի նմանցընէ այս բոյսս: Թ. յատուկ Եզան լեզուն կոչուի Սղըր տիլի ։ 

615. Եզնախեղդ. Եզնիճ

Ռոշքեանն կ’ըսէ. «Խոտ, որ կերեալ յեզանց՝ զկոկորդն նեղէ և սպանանէ. Լ. Raplanum»: Յայտ է, թէ յունարէն բառի կամ անուան թարգմանութիւն է, բայց այդպիսի բուսաբանական անուն, կարծեմ, չի լսուիր հիմայ: Բառագրքի մի մէջ գրուած է. « Եզնիճ ն՝ է մահ արջառոց»

616. Եզնախոռն կամ Եզնախոտ

Ի սկզբան Բուսաբառիցս ծանուցինք, որ սա ռամկօրէն կոչի Աբեղախոտ (թիւ 3) և Բժշկարանաց մէջ Աստախոտօս, որ է Յ., և Լ. Stœchas բառէն ծեքած, ինչպէս որ գրած է և Պէյթար. բառին իմաստն այլ է՝ ըստ Ամիրտ՝ Հոգի լնող, իսկ ըստ Պէյթարայ Հոգիները բռնող կամ կեցընող ( Մուգաֆ էլ-րուհ ). «Թ. Ղարապաշլու ասեն. ինքն ծաղիկ-մն է, որ սերտ տերեւնի ունի, և կարմաժեռ ծաղիկ ունի. և լաւն այն է, որ կարմրագուն լինի. ըսած է, թէ Աստուխուտոս ասելն՝ թարգմանի Հոգի լնող. ասէ Պտ., թէ ինքն զհոգին կու յեմեցընէ (կ’ուշացընէ)... Եւ այս ի յայն կղզին լինի, որ Սատհատիս ասեն» (ըստ Պէյթարայ՝ Ստեխատէս՝ կղզիք Գաղատիոյ, այսինքն՝ Գաղղիոյ), և իր Շահսաֆրամի ռումի ասեն. և լաւն այն է, որ կանանչ լինայ, և համն լեղի լինի»։ Բոյսս յատկապէս կ’ըսուի Լ. Lavandula Stœchas. Փ. Lavande St. Մեր կողմերում բուսաքնինք նշանակած են զայս յԵրեւան, Արդուին, Արտահան. Համշէն։ Հին Բժշկարանն և Մխիթար Հերացի յունական արաբացեալ անուամբ Աստախօտոս կոչեն, առաջինն վկայէ, թէ յԱնտաք (Անտիոք) լինի, յայտ է, թէ լաւն

617. Եզնածաղիկ

Թուի, թէ Դեղին Եզնակն է. միայն Սալաձորցի երգիչէն յիշուած և բացատրուած գտնեմ

«Եզնծաղիկն է խիստ դեղին, գունն է գունով, քան զծիրանուն,

Անջրդի տեղն կու բուսնի, զուարճանայ ամռան ջերուն»

618. Եզնակն. Եզին աչք.

Այս ալ յունարէնէ թարգմանուած է ամեն լեզուաց մէջ. Լ. Buphthalmum, Փ. Buphthalme. Ար. « Պահար ըլ-ահմար (ինչպէս գրէ Ամիրտ. ), որ Եզի աչք կ’ասեն խոտ մի կայ. և այն, որ ծաղիկն դեղին է, ազգ մի այլ է այն: Եւ թէ մոմով և եղով սպեղանի առնեն և դնեն ի վերայ, պինտ ուռեցնուն՝ օգտէ, և պալղամի ուռէցին. և թէ զծաղիկն ժողվեն և չորցընեն և ի յաչից դեղերն խառնեն, զաչաց մթանալն տանի, և զաչից ղափախնին աստառն ուժովցընէ, և ջուր իջնուլն խափանէ, և զճերմակն տանի»: Պէյթար միայն Պէհար կոչէ, Պ. այլ գրէ Կաու չէշմ, որ կովու աչք ըսել է. ուրիշ անուններ այլ յիշէ։ Ամիրտոլվաթի Եզան աչքն և Ազարիոն իրարու հետ շփոթելը կամ նոյն համարիլը յիշած եմք այդ ետքի անուամբ (թիւ 13), որ և թուի Լ. Tanacetum, Փ. Tanaisie կոչածն: Կամարկապցին համառօտ կ’ըսէ Եզան աչքին համար. «Ինքն տերեւ (խոտ) է, երեք ազգ է, ծաղիկն կապուտ, տերեւն փշոտ» Բժշկական բառգիրք մ’այլ՝ « Աքհաւան, որ է Օքուզ կէօզի » (Եզնակն)

619. Եզնակն.

Այսպէս կոչի նաեւ տեսակ մի Խաղողոյ

620. Եզնիկ. Տե՛ս Եզնախեղդ։ 

621. Եզրեղի

Յատուկ հայերէն անուն երեւի Դափնի ծառոյ, որ հասարակօրէն ընդունուած է մեր լեզուի մէջ, գոնէ լաւ և պտղաբեր տեսակն. Բժշկարանք և Անգիտաց անպէտն գրեն. «Եզրեղոյ պտուղ, որ է Հապ ըլ-Ղարն, որ է Տափնին». կամ, «Եզրեղոյ պտուղն, որ է Տաֆնոյ պտուղն»: Տե՛ս Դափնի և Կասլա

622. Եզրկան ծաղիկ.

Բժշկարան մի գրէ. «Դեղ աչաց. Ա՛ռ զԵզրկան ծաղիկն, Դդմի ծաղիկ, միալար (հաւասար) Գինձ ընդ իրար, չորցու և մանր աղա, բեր Ազոխ, իրար խառնէ, չորցու և կրկին մանդր աղա, և ի շարէն անցու. աչաց դեղ է»։ Փափագելի է, որ այդ վայելուչ և հարազատ հայանուն ծաղկան որպիսութիւնն յայտնուէր. մանաւանդ, որ կարելի է Զ գրին տեղ Ղ կարդալ և Եղրիկ կոչել։ 

623. *Եէթուհ

Շատ անգամ յիշուած արաբացի բառ է ի Բժշկարանս. տե՛ս Ափարբիոն

624–25. Ելակ. Ելակ Մորէ

Ծանօթ, հաճելի, գեղեցիկ, այլ և տարօրինակ պտուղ մի, որովհետեւ ուտելին՝ բուն պտղոց պարունակող կամ պահող մասն է, իսկ պտուղքն՝ վրան և մէջն երեւցող մանր-մանր կէտերն են։ Թէ՛ մշակութեամբ յառաջ գայ և թէ՛ ինքնաբոյս անտառաց մարմանդներու մէջ, անցորդաց և մանաւանդ տղայոց քմաց անուշիչ: Ձեւով մեծութեամբ՝ շատ տարբեր տեսակներ կ’ըլլան, և զանազանին անուամբ ի բուսաբանից. հասարակ անունն է Լ. Fragaria, Փ. Fraisier

Թ. Չիլէկ կամ Ֆրաուլա, ըստ Իտալ. Fragola. Մեր լեզուաւ ինձ ծանօթ անազանութեան տեսակք են Ելակ–մորի, Fr. Sylvestris, Փ. Fr. des bois. Ելակ մրտիկ, զոր յիշէ Ռոշքեանն ի Բառագիրսն: Հասարակ անուն մ’այլ է Խմորուկ, զոր տես։ 

Եկքան. Տե՛ս Ակքան ։

626. Եղածաղիկ

Տեսակ մի Խառածաղկի, Լ. Ranunculus Lingua և R. Flammula. Փ. La Douve (grande et petite)

627. Եղակոթ.

Հասունցած Ցորեն կամ տեսակ Ցորենոյ՝ ըստ Մշեցւոց

628. *Եղամա.

Յովբայ գրոց մեկնութեան մէջ կ’ըսուի. «Բանջարն, զոր յիշէ Յովբ՝ Գերիոն, որ Եղամա ասեն»: Գալիենոսի բառից մէջ գրուած է Կերիոն, որոյ հայերէն յատուկ անուն ալ գրուի Քարկծեղ կամ Քարծկեղ: Յունարէն Ելիմոս ˇΕλγμος տեսակ մի է Կորեկի։ 

629. Եղափիլունց. Տե՛ս Փիլունց

630. Եղբայրասպան

«Որ է Սալապն » (Սայլապ), գրեն Բժշկարանք, իսկ սա տեսանք, որ Աղուեսուձուք կոչուածն է . 63). Ար. Քաթ ըլ-ախիէ ), և այսպէս կոչուելուն պատճառ՝ այն է կ’ըսեն հին գիտունք, որ երբ նոր արմատ կամ ձու մի բուսնի՝ առջիններէն մէկն կու չորնայ։ 

631. *Եղեբորոս

Ellaborus. Այս Յ. և Լ. անուամբ շատ հեղ յիշուածը՝ տե՛ս ի Կոճ Վրացի։ 

632. Եղենի

Եղին պատճառաւ այսպէս կոչուած է Ձիթենին ի գիրս Վաստակոց (գլ. ՄՀԴ և ի հետեւեալքն)։ 

633. Եղեշնակ կամ Եղեռնակ.

Սխամամբ երկու անուն գրէ Աթանասեան (եր. 86), և Ճարճտուկի նման կ’ըսէ, միայն տերեւներուն մեծութեամբ կու զանազանին, «որոնց դրսի կողմից ընկած ջիլերը՝ պարզ երեւում են ձգուած թելերի նման». և թէ, դալարն ախորժելի ուտելիք է ոչխարաց, չորցածն՝ անպիտան։ 

634. Եղեսպակ.

Այսպէս հայացուցեր են յունարէն Ելելիսֆագոն Ελελ՛ςφακον անունը, զոր Ամարտ. գրէ Ալիսֆաղին. և է Լ. Salvia. Տրապիզոնեցիք Մեղրթեր կ’անուանեն, զոր մենք այլ ընդունելով` այնոր կարգին բացատրենք։ 

635. Եղերդ. Եղերդակ. Եղերդակն. Հիւղերդակ.

Այսպէս զանազան կերպով գրուած կամ այլայլած է այս անունս, իսկ բոյսն զանազան անուններ եւս ունի մեր լեզուաւ, ինչպէս՝ Դառնիճ, զոր յիշեցինք (թիւ 554), Եղէգ, Ճարճատուկ. թերեւս քիչ մի զանազանութիւն ունենան մէկմէկէ, ինչպէս նաեւ Կայծխոտ և Հնդիպէ (տե՛ս զայս), զոր նորերս զանազանեն, այլ մեր Բժշկարանք երբեմն խառն գրեն, իբրեւ նոյն ազգ բոյս. մէկն՝ ընտանի (Եղերդն), միւսն՝ Վայրի (Հնդիպէն). յետին անուամբ կոչի և Լ. Endivia, իսկ Եղերդն՝ Cichorium. Փ. Chicorée. Լսենք մեր Ամասիացւոյն. « Հնդուպէ, որ է Վայրի Հազարն, և Հ. Եղրդակ ասեն, և Անտիղեա այլ ասէ, և Պ. Քասնի կ’ասէ. և լաւն է այն, որ ածուոց լինի»: Դարձեալ առանձին կամ կրկին գրելով կ’ըսէ. «Կապուտ ծաղիկ ունի. աղէկն ի պաղչան լինի... Ասցել է Սահակ բժիշկն, թէ ինքն ազգ-մն է ի Քասնուն»։ Ուրիշ Բժշկարան մի գրէ. «Քասնին, որ է Եղերդական ն, որ Արապն Հնտուպէ ասէ. մէկն տանոյ է և մէկն վայրի. և այն, որ վայրի է՝ Տարշաղուխ ասեն»:

Դարձեալ. «Ասէ Պատէհին, թէ Հռ. Սաղվիա կ’ասեն (Salvia), և Մէհուhիրոն ? և իր տերեւն տափակ է. և այն, որ ածուոց է՝ Անտիղեա (Endivia) կ’ասեն, և ինքն երկու ցեղ է. մէկ ցեղին տերեւն տափակ է որպէս Հազար, և ցեղ մի այլ կայ, որ տերեւն բարակ է և համն լեղի է, և լաւն այն է, որ ածուոց լինի, քաղցր լինի. և լաւն այն է, որ Շամցի, լինի, այնոր Անդունիա (Անդուպիա) ասեն… ինքն ի յաղէկ Քասնիներուն է. Մասեհն [1] ասէ, թէ ասոր բնութիւնն Քասնուն և Հազրուն մէջն է. և Տապարին [2] ասէ, թէ քան զՀազարն նուրբ է, և քիչ կերակրէ զանձն. և թէ զտերեւն ծեծես և ուռեցին վերայ դնես, որ կակուղ է, բանայ և հովցընէ, և՛ իր ջուրն, և՛ տակն, և՛ հունտն ուժով է. և կեղեւն ի բան կու մտնէ»: Բժշկութեան մէջ շատ Եղրդակի պէսպէս մասամբք՝ տեսակ օգուտներն այլ յիշէ առանձինն կամ ուրիշ դեղոց հետ զուգած։ Ուրիշ անուն կամ տեսակ մ’այլ յիշէ մեր հեղինակն:

Եւ Քաuնի վայրի կայ, որ այնոր Խանդարեկի կ’ասեն (տե՛ս զայս): Աւելի հետաքրքական և արտառոց անուններ յիշէ ուրիշ Բժշկարան մի. «Հնտիպա-Եղրդակն. Հնտիպա չորս ազգ է. մէկն Չթլըխ ն է. մէկին Զէյթունցիք Ղազտամպուռա կ’ասեն, մէկն Քասնին է, մէկն Մառուլ ն է» (Հազարն):

Վերը յիշեցինք, որ Եղրդակին մէկ անունն այլ է Եղէգ. այս անուամբ յիշի ի Ս. Գիրս, երբ Եգիպտոսէն ելնող Հրէից պատուիրէր Մովսէս՝ ուտել Բաղարջ Եղէգով (Ելք, ԺԲ, 8). մեր հին Բժշկարանն այլ պատուիրէ հիւանդին. «Հետ հացին Հազար և Հնդպէ թող ուտէ». և ուրիշ տեղ մ’այլ իմացընէ, թէ. «Եղէգ, որ է Հնտիպէ, կայ յինքն լեղութիւն ու փոյթտութիւն (փոթոթ). և լեղութիւնն է շատ, և լեղութիւնն ամառն լինի, և երբ լեղութիւնն շատնայ հովութիւնն պակսէ, այլ ձմեռն և գարուն հովութիւնն է շատ. և է ինքն հով յառաջին տարաճան, և չոր ի մէջն (միջակ), և երբ չորնայ, պակաս տաքութիւն լինի յինք. զլերդի ճանպահն բանայ և զստամոքսն սրբէ։ (Կ’աւելցընէ մեր բժիշկն) Իմաստունքն զինք հով ասացին, բայց փորձեցաք, որ ի ներս չորութիւն կայ»: Վաստակոց գիրքն Եղերդը ուրիշ անուան մի հետ զուգէ. Կանկառը անուշ և անփուչ ընելու համար՝ հունտը այլեւայլ բուսոց ջրոյ մէջ թրջոց դնել խրատէ, որոց մէկն այլ՝ «կամ ի յԵղրդոյն (ջուրը), այսինքն՝ ի Խլէֆ ն»։ Բայց այս Եղերդս չէ Եղերդակն, այլ հարկ է, թէ Եղրդուտ ծառն ըլլայ, ինչպէս տեսնենք իր կարգին: Լսենք հիմայ մեր երգիչ Սալաձորեցոյն

«Սինձ, Երիցուկն, ու Եղերդակն [3] կու սպասեն Արեւորդուն

Նոցա երամն ուրիշ է, կու շրջին զօրն հետ արեւուն», նման Բարտի ծառոյ, որոյ յարեւ դառնալն և պաշտուիլն յԱրեւորդւոց՝ յիշեցինք (թիւ 323)։ 

636. Եղրդակ Վայրի.

Վերը ըսուածէն կ’իմացուի ինչ ըլլալն, բայց որովհետեւ Բժշկարանք որոշելով կ’ըսեն. «Եղերդակն Վայրի, որ է Խանդարիտն » կամ Խանդարեկ, յիշենք այս անուան տակ այլ

637. Եղրդան տակ.

Այս այլ առանձին յիշուի. Ասար պարզապէս Վայրի Ճարճատուկն է, կ’ըսէ, որով կ’ըլլայ անմիջապէս ասկէ վերի գրուածն. ուրիշ մի զուգէ ընդ Տարշաղուխ կամ Տարշկուկ, որ նոյնպէս Եղրդակ կամ մէկ տեսակն է, և յիշենք զայն այլ է կարգին

638. Եղնդրական ծաղիկ.

Այսպէս յիշուած է աղաւաղ գրուած Բժշկարանի մի մէջ, որ թերեւս ըլլայ 

639. Եղրդոյ ծաղիկ.

Ըստ հին Բժշկարանի այսպէս կոչուի և տարբեր նիւթ մի, այսինքն՝ Ծարրի քար, որոյ հետ յիշէ և Ծիրանաքար, կամ նոյն կամ նման, և այրելով դեղ պատրաստել խրատէ։ Նոյն Բժշկարան յիշէ և

640. Եղրդոյ պտուղ.

Եւ ասոր զուգանիշ դնէ. « Դարբնի` կռկոն », եթէ չէ շփոթուած ընդ Եզրեղւոյ, որ Դափնի նշանակէ. տե՛ս թիւ 621, կամ թերեւս ըլլայ 

641. Եղեւան.

Եթէ չէ Եղրեւան. հին Բժշկարանն կ’ըսէ. «Գիտացիր, որ Եղեւանին ջուրն և Ուռոյն, Թրմըզին քանի մ’այլոց), այս ամենս մէկ զօրութիւն և գործ ունի (որ է) զճիճի հանել յանձնէ, զտափակն ու զբոլորն»

642. Եղեւին [4]

Այս ծանօթ անունս երկու տարբեր և աննման բոյս և բերք նշանակէ, մէկը յիշեցինք ի Գնտածաղիկն (թիւ 501), որ շատ հեղ ի Բժշկարանս կոչուի Շէհ Թուրքի, ինչպէս Հին Բժշկարանն այլ գրէ. «Եղեւին, որ կոչի Թուրքի Եղեւին կամ Շէհ Թուրքի, կամ Հաշիշ, յԱֆթիմոն նման է»։ Ամիրտ. կու նմանցընէ Oշընդրի, և համն լեղի (կ’ըսէ). աղէկն ի Թուրքաց գայ, բայց ուրիշ Բժշկարան լաւը մեզնէ հեռու չի դներ, Շէհ անուան տակ նորէն գրելով. «Շէհ, որ է Խորասանին. Թ. Եաւշան ասէ. լաւն այն է, որ դեղին լինի, որ ի Հայոց գայ. ասեր են թէ, Պ. Տարմինան ասէ. և այնոր Տարմինայի Թուրքի ասեն, և Շեհի ճապալի ֆիլիոն. համն լեղի է, յոր տեղ որ օծեն՝ մազ կու բուսցընէ... և ի յայլ գործ որ մտէ՝ Շեհն է, որ ի Հայաստանեայց երկրէն գայ»։ Ուրիշ մ’այլ գրէ. «Եղեւին՝ Շէհ. ինքն նման է Օշընդրի, բայց չէ Օշինտր, զի լեղի է. և ապա հունտն է Խորասանն. ի Հայոց գայ»։ Պէյթար Շիհ կ’անուանէ և կ’աճի կ’ըսէ ի լերինս Տօրոսի, ի Կապադովկիա, որք սահմանակիցք են Հայոց և ի Բուշիռ Եգիպտոսի: Նարեկի լուծմանց գիրքն քիչ մ’եւել բացատրէ Բանն ԿԱ), թերեւս սուրբ վարդապետին ծառ կոչածը. «Տատանին տագնապաւ տերեւք տնկոց Եղեւին ծառոց՝ շարժեալք ի հողոց ուժգին բաղխելոց, հոսեալք ի խոնարհ» և Շեհ բոյսին հետ շփոթելով. «Եղեւին՝ ցախ է ծանծաղարմատ, այսինքն՝ սաղ ? է տակն. Եղեւին ասի, յայգիսն բուսնի. աւելի կապեն զինքն (աւել, աւլելու գործի)։ Օշընդրի նմանութեանն համար ի բուսաբանից յատկապէս կոչի Artemisia Absinthium, մէկ տեսակն այլ Ar. Maritima

643. Եղեւին (ծառ).

Երկրորդ կամ գլխաւոր նշանակութեամբ՝ վայրենի բարձր և ճիւղերն իրարմէ hեռու ծառ մի է Եղեւինն` hասարակաց ծանօթ և շատ hեղ յիշուած ի Ս. Գիրս, և կարծեմ առաջին անգամ սրտաճմլիկ և ողբերգական յիշատակաւ տառապեալ մօր մի (Ագարայ), և ծարաւատանջ կիսամեռ որդւոյն (Իսմայելի), որոյ մահը չտեսնելու համար. «Ընկէց զմանուկն ի ներքոյ միոյ Եղեւին ծառոյ, և երթեալ նստաւ յանդիման նորա ի բացեալ՝ իբրեւ վտաւանաւ, զի ասէր, թէ ոչ տեսից զմահ որդւոյ իմոյ և (սակայն) նստէր յանդիման նորա». ուրիշ կերպ այլ չէր կըրնար ընել մայր մի, որոյ և զաւկին, գթալով Աստուած, բղխեցուց կենարար ջուրը։ Բայց ծառիս նկատմամբ հարկ է նա և յիշել, որ Ս. Գրոց բնագրին (եբրայերէն), յորմէ և լատին թարգմանութեան մէջ նշանակուած չէ ծառին տեսակն. մեր Թարգմանիչք, ըստ Եօթանասնից, Եղեւին ճանչցեր են։ Ոսկիբերանի անուամբ Ծննդոց Գրոց մեկնութիւն մ’ունիմք, ուր Սուսի կոչուի ծառն, անշուշտ, Սօսի իմանալով։ Հին դարերում Եղեւնի փայտն, որ յատկապէս Եղեւնափայտ կոչուի, ապարանից և տաճարաց լինուածքի լաւագոյն և ազնուագոյն նիւթ համարուէր, ինչպէս նոյն Ս. Գիրք վկայեն, թէ՛ Սողոմոնի և թէ՛ այլոց համար, նոյն իսկ Նոյի տապանի փայտն՝ ըստ ոմանց Եղեւին էր։ Յ. և Լ. նոյն անուամբ կոչեն այս ծառu, ’Αβίν. Abies. Փ. Sapin. Յիշելի է, որ շատ վայրի կամ անտառային ծառեր, իրարու նմանութիւն ունենալով, անուամբ այլ շփոթին, ինչպէս այս Եղեւին՝ Շոճի կամ Սոնոպրի ծառոյ հետ, որոց նմանին և Մայրիք։ Եղեւնոյ մէկ յատկութիւնն այլ է իր խէժն, լաւագոյն, քան զայլոց, որ գործածուի ի դեղս, և կ’ըսուի առ մեզ Եղեւնախիժ . Térébenthe. Թ. Թիրէմէնթին). այս խժաբեր Եղեւինն Փ. Sapin Pectiné կոչուի, իր տերեւոց տարածուած և ցրուած ըլլալուն համար. կոնաձև պտուղն այլ աւելի թեփոտ է և նեղկուկ։ Այլեւայլ տեսակք են Եղեւնեաց. մեր երկրին վրայ դժար է գտնել և որոշել թէ՛ կլիմային համար, թէ՛ ծառոց պակասութեան։ Մեր բառագրոց մէկն, զոյգ կամ նման համարելով, նշանակէ « Եղեւնափայտ. Ցրդի. Եապանի Սէլվի. Կւենի »։ Բուն Եղեւնեաց տեսակներէն՝ Նորդմանեան կոչուածն՝ Ab. Nordmaniana, յիշուած է ի Ծանախ, ի Քօշ տաղ. յատուկ տեսակ մ’այլ Կիլիկեան կոչուի, հօն ի Պրիտ լ. և Գասան օղլու։ 

644. Եղէգն

Ծանօթ և յատկագոյն բոյս ճահիճներու և ծանծաղ ջրերու՝ իր բարակութեամբ և երկայնութեամբ, նոյնպէս և տերեւներուն, ցամքած ատեն դեղին գունովն, փնջաձև ծաղկամբն և պէսպէս գործեաց, մանաւանդ, փչողական երաժշտութեան փող և սրինգ ընծայելով պարզագոյն, հնագոյն և ընտանեգոյն գործին՝ նշանակ Հովուական ըսուած բանաստեղծութեան, իսկ իր տկար կազմութեամբ՝ հովերէն կոծուելով, ծեծուելով, ծռելով, և սակայն առանց կոտրուելու նորէն կանգնուելովն բարոյական օրինակներ ընծայած է, որոց գլխաւոր կըրնամք յիշել մեր Փրկչին ըսածը՝ վասն Յովհաննու Մկրտչի. «Զի՞նչ ելէք տեսանել յանապատին, Եղէ՞գն շարժուն ի հողմոյ»։ Այս յիշելով՝ անկարելի է, որ քրիստոնեայ մի չյիշէ և չհարցընէ Քրիստոսի, կամ ինքն իրեն. Ի՞նչ է այդ Եղէգդ այլ քու ձեռքումդ. յարմար գաւազան փշապսակ թագաւորի:...

Ըստ զանազանութեան ջրայատակին և կլիմայից՝ հարկ է, որ շատ տեսակ Եղէգք ըլլան. մեր հեղինակն այլ վկայէ, Ար. Ղասապ բառին ներքեւ. «Ինքն շատ ազգ է. ի Սիս է աղէկն և դեղինն, բայց (ամենէն) աղէկն ի Շամ լինի»։ Դարձեալ գրէ երկու տեսակ. «Մէկն Ֆարսի է և մէկն Նապտի է. լաւն տակն է». շատ տեսակ հիւանդութեանց օգտակար դեղ ըլլալն յիշէ, բայց և զգուշացընէ. «Թէ ծաղիկն մարդուն յականջն մտնէ` խուլ առնէ զմարդն»: Հասարակ Եղէգն կոչուի Լ. Canna կամ Arundo. Փ. Roseau. Տե՛ս և Բալախ

Պէսպէս Եղեգաց մէջ ամենէն նշանաւոր և իբր թագաւոր կըրնանք կոչել, թէ և ոչ մեր երկրի բոյսերէն է և ոչ մեր լեզուով հին յատուկ անուն ունի

645. Շաքարի Եղէգն.

Լ. Saccharum officinalis, Փ. Canne à Sucre. « Ղասապ ըլ-Սուքար, որ է այն Եղէգն, ըստ Ամիրտ., որ Շաքար կու բուսնի, եթէ ծամես զայն Եղէգն ի կերակրին վերայ և զջուրն ի կուլ տաս, օգտէ կրծոց և թոքին խոշորութեանն, և զխռչակն կակղացընէ, և զգէճութիւնն տանի, և օգտէ հազին, և զստամոքին զբոցն ալ տանի»: Հին Բժշկր. մեր ի պտղոց կարգի, բայց ամենէն վերջ յիշէ զՇաքար. «Տաք է յ’Ա տրճ. և քամի յ’Ա տրճ. յառաջքն գիճային է, կակղցընէ զփոր և ախորժ ի ստամոք, զի սրբական է, եւս՝ որ սաֆրայոտ չլինի, իսկ սաֆրայոտի զեն է, զի սաֆրայոտ՝ զթթու ախորժէ, և այս քաղցր է, բայց Տապարզին (տեսակ Շաքարի) կակղցընէ զբնութիւն»։ 

Աւելի մերձաւոր մեզ և հայանուն է.

646. Շաւառ Եղէգն կամ Շաւառն.

Ըստ Ար. Ղասապ Զարիրա Լ. Calamus, կամ Calamus aromaticus. «Լաւն այն է, որ գոյնն եաղութին գունովն լինի... օգտէ քթին հոտին, և աչիցն ճլէ կու տայ, և սրտին ցաւուն օգտէ: Ասէ Պտ., թէ բարակ Եղէգն է որպէս գրիչ, և այլ բարակ, և ինքն երկու ցեղ է. մէկ ցեղն ի Շուշմայի փայտն կու նմանի, և այն ցեղն կարճկուկ է, և յերկայնութիւնն մէկ թիզ է և այլ քիչ մի յերկան. և մէկ ցեղն այլ կոկ է և յերկայնութիւնն մէկ կանգուն, և համն սուր և լեղի, և գոյնն մթնագոյն. և թէ կոտորես, մէջն սարդոստէ կու նմանի. կանգուն ցեղս ի Քալաքօթու դիհէն (Կալիգուդ Հնդկաց) կու գայ, և այնոր Պարքաuիթա ասեն. աղէկն այն ցեղն է, որ ի բուսն Շուշմայի ծառ կու նմանի, և իր ճղերն և հունտն ի գագաթն լինի՝ որպէս Սիսեռ, որ ի յամանի մէջն լինի, և այս ցեղս սրութիւն և լեղութիւն քիչ ունի, և ի Հնդկաց կու գայ, բայց չէ աղէկ... Եւ Պ. այսոր Նայընի հաւանտի ասեն»:

Շաւառնէ նշանաւոր անուն մ’է, որոյ ստուգաբանութիւնն կամ ծագումն անծանօթ, բայց Եղէգ նշանակելն յայտ է այնով այլ, որ նշանակէ եւս Երաժշտական փող. դարձեալ, Շաւառնէ ` նշանակէ Տաղաւար, գուցէ Եղէգներով շինուած բնակարան: Պետրոս առաքելոյն առ Քրիստոս ըսածն զմայլմամբ է Թաբոր լերին՝ յիշելով՝ Վանական վարդապետ, կ’ըսէ. «Շաւառնէ տաղաւար շատ էր արարեալ» Պետրոս։ Իսկ իր անուշահոտութիւնն կըրնայ հաւաստել, թէ ըլլայ նոյն իսկ 

647. Եղէգնախունկ կամ Խունկեղէգն

Որ յիշուի ի Ս. Գիրս, ինչպէս (Ելից, Լ. 23) ուր և լատինն Calamus գրէ. Գլիենոսի բառից մէջ խանգարած գրուի «Եղէգնախունկ՝ Կաղամաս արտիկոն կամ արիստիկոս », որ պիտի ըլլար Կալամուս արոմատիկուս (Calamus Aromaticus)

648. Եղեգան Ծաղիկ.

Մխ. Գոշ (ԼԵ) Եղրդակի և Բարտuոյ նման արեւահայեաց բուսոց կարգին դնէ զայս, առանց աւելի ծանօթութիւն մի տալու, զոր ուրիշ տեղ այլ չեմք գտած. «Նախատեցաւ Եղեգան ծաղիկ և նմանք նորա՝ պաշտօնեայ լինել արեգական, և նորա ձգեալ զձեռն յարեւն՝ երդուաւ արեգական, թէ ոչ եմ»

649. Եղիգի.

Եղրդակ նշանակող Եղեգն է. տե՛ս զայս։ 

650. Եղիճ կամ Եղինճ

Թէ ոչ անպիտան, այլ անարգ բուսոց կարգին է, ճամբաներու մէջ ոտից կոխան բուսնելով, բայց հունտերն դեղի գործածուին: Բժշկարան մի գրէ. «Եղինձ՝ Անճիրէ (Ար. ), ինքն երկու ազգ է. մէկին ծաղիկն երկայն, մէկի բոլոր. աղէկն ի Շամ լինի»: Ամիրտ. յիշէ այլեւայլ օտար անունները, որոցմէ «և Պարսիկն Թուխմի Անճիրա ասէ, որ է Եղիճին հունտ ն. ինքն երկու ցեղ կու լինի. և լաւն այն է, որ կանանչ լինի և հունդ ունենայ… Թէ զիւր հունդն սեւ ձութով ծեծես և դնես ի վերայ ակռային՝ հանէ. և թէ զտերեւն եփես և դնես ի վերայ ուռէցին՝ օգտէ, որ ի ականջթոռքն լինայ», եւայլն, և այլ շատ տեսակ ցաւոց և ուռեցից դեղ նշանակէ: Հունտի տեղ՝ Եղիճի Սերմն այլ գրուի։ Մեկնելով Նարեկացւոյ այս խօսքս (Բան ՀԳ). «Տնկեցի յոգիս խոտս խայթողականս ինքնաթոյնս ընդարմացուցիչս»՝ մեկնիչն կ’ըսէ. «Ինքնաթեմն ? (ինքնաթոյն) Եղիճն է»: Լ. Urtica, Փ. Ortie.

Այլեւայլ տեսակ Եղիճք յիշուին առ մեզ այլ. հին Բժշկարանն կ’ըսէ. «Եղճին երկու տարազք են (բայց չի բացատրեր, այլ օգուտներն յիշէ). զտերեւն աղով ծեծէ և ի վերայ դիր, այտնուլ չտայ, և յականջն ի շատ տարեց գան կենայ և կամ յայլ մարմին, կամ սունկն կամ աղտեղի վէր, զկեղեւն ծեծէ, ի վերայ դիր։ Թէ ընդ մոմու ձէթ խառնես ու դնես ի վերայ փայծղան, զխստութիւնն լուծանէ. և զտերեւն ծեծէ և ի քիթ դիր, զարոյնն կտրէ. և թէ չոր աղաս և մեղրով շաղես ու տաս, օգնէ թառանչի, խռչելոյ, կողցվի, թոքցվի, որ ի կուրծքն մաղաս կայ, զփորն լուծէ և փքանալ չտայ»։ Բուսաբանք քանի մի տեսակ յիշեն, և մէկը U. Pilulifera (Կլուլաբեր) ի Միջագետս և ի Հր. Կովկաս:



[1]     Աբու Սահլ Մասեհ Վրկանցի (Էլ Ճօրճանի) անուանեալ քրիստոնեայ բժիշկ մի է Ժ դարու երկրորդ կիսուն, որոյ աշակերտած է հռչակաւորն Էպու Սինա:

[2]     Անծանօթ է ինձ իբր բժիշկ. իբր պատմիչ հանրածանօթ է այս անուամբ (Sապարստանցի) հեղինակն Թ դարու:

[3]     Սրուանձտեան և Կոստանեան իրենց օրինակին մէջ Եզրթագ կամ Եզրթակ գրեր կամ գտեր են, բայց ոչ ուղիղ:

[4]     Այս կակուղ ձայնով Յ. ’Etic! կոչուի տեսակ մի նման ծառ (Լ։ Abies Pinus), ի Սլաւեան լեզուս՝ Էլի կամ ԵԼՔ, իռլանտ. Ailm