Հայբուսակ կամ հայկական բուսաբառութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

751. Թագուհւոյ խոտ.

Բժշկարան մի ոչ հին, դեղի նուսխայ գրէ. «Կա՛լ. զբուռն մի տերեւս Խոտոյն Թագուհւոյն կամ Նիկօցիանի ». Nicotiana, ծխախոտի բոյսն է, Nico Փռանկի անուամբն, որ նախ մտուց զայն ի Փռանկաստան, այլ թէ արդեօք մեր գրողն այլ զա՞յս իմանար, կամ ո՞վ այն հրապուրական (Թագուհւոյ) անունը ընծայեր է այդ ծխոտ-մխոտ խոտին։ 

752. Թաթառիճ. Տե՛ս  Թթռկիչ 

753. Թաթութ.

Բժշկարանք կ’ըսեն, թէ սա է « Որձ Ուպհուլն », իսկ «Ուպհուլ է Ցրդուն պտուղ ն, որ Թ. Արտուճ եէմիշի ասէ. ինքն երկու ցեղ է, սեւ և կարմիր, և լաւն այն է, որ կարմիր լինի... Ասեր է Պտ., թէ ինքն Ճավզի Ուպհու լն (Ցրդոյ ընկոյզ), և ինքն Վայրի Կիպարուն պտուղն է. և Պ. Թուխմի հաւալ կ’ասէ, և ի Խորասան՝ Փարօս ? կ’ասեն։ Գալինոս ասեր է, թէ բնութիւնն տաք է Գ տարճան, և լաւն այն է, որ գունն սեւ լինի, և գէր լինի, և տերեւն կանանչ լինի». եւայլն։ Որչափ որ չոր և անպիտան բան մի կ’երեւի Թաթութ, շատ տեսակ բժշկական օգուտները նշանակուին։ Տե՛ս Ցիրդ կամ Ցրդի

754. Թաթուլ կամ Թաթուլա. Տե՛ս Արջու ընգոյզ 

755. *Թաթրա. Թաթրի կամ Թեթրի. Պ.

Բժշկարան մի յիշէ միայն «Թէթրի տերեւ» ի նուսխայս դեղոց ոսկրացաւութեան. ուրիշ մի գրէ, «Թաթրի է Վայրի Սումախ», այսինքն՝ Աղտոր, իսկ  «Թաթրայ՝ Զերայի ռումի, Պարսիկն՝ Քարաւիա ասէ», որ է Կրտիմն: Թթութիւնն այլ նշանակէ. «Ազոխի կամ թթրուի ջրով յաչքն քաշէ». «Լաւն այն է, որ թաթրով լինի եփած» (կերակուր մի)։ 

Թալ. Տե՛ս  Դալ.

756. Թախ

«Որ է Քասպն », կ’ըսէ Ամիրտ. ի բառագիրսն, և թէ մեկնութիւնն «յիշեալ է ի վերայ Քին», այսինքն՝ Քասպ բառի տակը, սակայն չեմ գտած այս բառս Ք տառի կարգին, իսկ Պայթար գրէ տեսակ մի մեծ Արմաւ՝ համեղ և պզտիկ կուտով, որ կ’ըլլայ յԻրագ՝ կարմիր գունով դէպ ի ճերմակ:

Թախտիկ. Տե՛ս Թաղթ:

757. Թաղաղու.

Ասար Հոմանիշ գրէ այսոր Պրուխ, իսկ սա, ըստ այլ Բժշկարանաց, Շրէշի բազմաթիւ անուններէն մէկն է. նոյնպէս առանձին գրէ և Թաղաթուի տակ։ Զարմանք է այս բուսոյ այնքան բնիկ և օտար լեզուաւ անուններ յիշուիլն յայլեւայլ Բժշկարանս, որք են, այս յիշած երեքէն զատ, Թոթոշ, Խնդէ, Փայլկտուկ, և օտարքն լեզուաւ՝ Ապրախ, Աշրաս, Խունաս և Ասփոդելոն: Յետինս է յոյն անունն, Αςφόδηλος, Լ. Asphodelus, Փ. Asphodèle, այսպէս գրէ Նոննոսի առակաց կամ առասպելաց մեկնիչն. « Ասփոդելոն ն տնկոյ անուն է՝ զհոտն անոյշ ունելով և զծաղիկն հրճուելի».   յԱմիրտոլվաթ խանգարելով գրուած է. « Ասղուլուս. ինքն տակ-մն է, որ ի ջաղացքն կ’աղան, և ինքն Շրէշն է, որ է Խունuայն». այս ետքի անուամբ կու ստորագրէ, ըստ Պէյթարայ, որ ի տպագրին գրուի Խոնթաշ. «Որ է Աշրատ ն, որ է Շրէշ ն . Չիրիշ ), և տերեւն նման է Կանդանայի տերեւին (տե՛ս թ. 356), և ի գագաթն սպիտակ ծաղիկ ունի, և տակն ի Կաղնոյ պտուղ կու նմանի, բայց շատ կու լինի, և մուճկրերն և գտակկրերն (մուճակ և գտակ կարողք) զինքն ի գործ կու արկանեն. լաւն այն է, որ ի լիքն լինի, և ինքն պսպղացընող է և ճլէ տուող է». այսոր համար, անշուշտ, Փայլկտուկ կոչուած է. «Իր ծաղիկն և միրգն կ’ուտվի». այսոր այլ վկայեն հիմայ Մշեցիք և Կարնեցիք՝ դալարն անեփ ուտելով, չորն՝ եփելով. «Ասեր է գրոցս շինողն, թէ այս խոտիս Պավրախ կ’ասեն Պարպարի լեզուաւ, և ինքն սուր է և կոկ»:

Ուրիշ բժիշկներէ այլ զանազան օգուտները կու յիշէ, ինչպէս այս. «Թէ զջուրն ի յաջիկ ականջն կաթեցընես, զձախիկ դիու ակռացաւութիւն տանի, և թէ զիր պտուղն և զծաղիկն տաս կարճահարին, օգտէ... և թէ զինքն շատ ուտեն, զգլուխն շուրջ ածէ»: Ոչ միայն ամբողջ բոյսն, այլ և որձան առանձին անուն ունի, որ է Պուլիկ, և ըստ այլոց` Օղին կամ Ըղնի. երբեմն ամբողջ բոյսն ալ Օղին կոչուի։ Արմատին կպցընող յատկութիւնն իմացուց մեր հեղինակն՝ գտավ և մուճակ կարողները յիշելով. ուրիշ արուեստից մէջ այլ մտնէ։ Պէյթար իբր զատ բոյս կամ զատ տեսակ՝ Աշրաս կամ Իշրաս անուամբ այլ ստորագրէ. Տե՛ս և Շրէշ Վայրի

758. *Թաղանդաստ.

Հայկական ձայն լսուի բառէս, բայց Ամիրտ. ծանուցանէ. «Որ է Պարպարի լեզուաւ Ակրկարհան» (տե՛ս թիւ 441, և յետոյ Իգաբող)։ Պէյթար այլ յիշէ այս անունս, բայց ինքն Ակրկարհա անուամբ ստորագրէ: Ինչուան հիմայ ի Ճէզայիր Թիքէնտէստ կոչեն

759. Թաղթ. Թաղթիկ. Թախտիկ

Շատանուն բուսոց մէկն է և այս, որոցմէ յիշեցինք Արանց ծաղիկ և Արջտակ . 192. 236. ). կոչուի և Խոզի հաց, Վայրի Շաղգամ, ըստ ոմանց և Լօշ. այս տգեղ անուանց հակառակ՝ մեր բժշկարանք Ար. ազնիւ անուն մի ընծայեն, Պուխուրի Մէրիէմ, որ Պարսիկն Ղաշլամաք Շալղամաք կու ասէ. Թ. Տoյնկուզ աղըրշաղի, որ ինքն թանձր փուշ-մն է, որ Բուրդն այնով կու լուանան, և լաւն այն է, որ նոր լինի»: Գէորգ Պալատցի պարսիկ բառարանի մէջ գրէ. «Շէղլէմէք՝ է արմատ ինչ նման Շողգամի, թուրքերէն՝ Տէնկիզ թօփալաղի ». ըստ այսմ՝ Բժշկարանին գրած թուրքարէնն ալ մեկնելու է՝ ծովու լիսեռն կամ գնտակ, և ոչ խոզի, սակայն այլք կ’ըսեն Թ. Եէր սօմունի, ուրիշ Բժշկարան մ’այլ գրէ Յ. անուամբ. « Արտանիսա . Arthanita), որ է Պուխուրի Մարիամ ն, որ Արջտակ ն. ինքն բոլոր զէտ Շողգմբուկ է, և գունն ծիրանի լինի»: Յունարէն հասարակ անունն է Κυκλάμινος, յորմէ և Լ. Cyclamen, Փ. Cyclane, զոր հայերէն տառադարձութեամբ գրեր են նախնիք Կիւկղամինոս: Այսչափ հայ և օտար անուններ յայտնի կ’ընեն, որ այլեւայլ տեսակք պիտի ըլլան Թաղթի. վերոյիշեալ Արտանիսան այլ բուսաբանք համարին Եւրոպական Թաղթ. Cyclamen  Europeum. մէկ տեսակն այլ՝ Պարսկական. Cyc. Persicum:

Հաւանօրէն սոյն տեսակէն է և անոր մերձաւոր Հայկական Թաղթն, որ երբեմն իր ազգակից, Շողգամի և Ստեպղինի հետ չարախօսէր իրենց վրայ իշխան դրուած Ճակնդեղը և յանդիմանուեցան ի թագաւորէն բուսոց (Մխ. Գոշ, Ծ), ինքն այլ ուրիշ անգամ յանդիմանեց տգէտ մի, որ գարնան ատեն կարծելով, թէ Թաղթի ամեն մասն այլ օգտակար է. «Սերմամբն հանդերձ եկեր, և սկսաւ ործալ», և նա ըսաւ. «Ես ամենայն մասամբ պիտանի եմ, բայց գիտցողին համար, թե ո՛րն ուտելու է, որը դեղ ընելու» . ԾԱ): Այս դեղերէն մէկ քանին յիշէ Ամիրտ., ինչպէս. «Յորժամ քացխով եփես, զոջիլն կու սպանանէ, զակընջին զգիջութիւնն կու տանի, և թէ յաչքն քաշես, զաչքն սրացընէ... և թէ խմեն, զճիճին և զօձն էանէ ի փորուն ուժով, և վերբերութիւն տայ այնել», և այլն։ Մէկ տեսակ  Թաղթի C. Coum անուանեալ՝ տեսնուած է ի Գարագափոն Կարնոյ և ուրիշ կողմեր, ի Պոնտոս, Քութայիս, որոյ նման է Վրացի կոչուածն այլ, C. Ibericum, Տփղիսու քովերը։ Ի Կիլիկիա՝ զատ յայլոց յատուկ տեսակ մ’այլ կայ C. Cilicium. Հին բժշկարանն յիշէ և Թաղթի ունտ, որ կըրնար ըլլալ ուրիշ ցեղ բուսոյ հունտ, այսինքն՝ 

760. Թաղթենի

Անուան կազմութիւնն յայտնէ, որ սա չէ Թաղթն, այլ ծառ է, հին բառգիրք այլ կ’ըսէ. «Սաբեկայ՝ Թաղթենի կամ Ուռոյ անուն է»։ 

761. Թաղի ?

Ստուգութեան կարօտ գուցէ և ոչ բուսեղէն։ Հին Բժշկարանն դեղ մի պատուիրէ «Կարմիր Թաղի տապկէ ջրով, օծնէ նօդով, և խարկէ զդուրս եկածն»

762. Թաղիկ.

Ըստ Սիմ. Կամարկապցոյ՝ է « Արտիճուկ, Էնկինար. ինքն խոտ է, գլուխ կու կապէ նռան շաք»: Տե՛ս Կանգառ և Արտիճուկ:

763. Թամբուլ.

Ասար՝ օտարոտի կամ աւրուած անուան մի զուգէ, Յնուտանափան ? և Յոփի  (ծառի) տերեւի նման կ’ըսէ: Վաստակոց գիրքն (ՃՂ) գինին անուշահամ ընելու համար այլեւայլ հնարքներու մէջ՝ խրատէ քանի մի նիւթերու հետ դնել տերեւ մի Սատէճ հընտի, թէ չգտանի՝ Թմբուլ դիր՝ աւելի, նա զայն կեցուցանէ», այսինքն՝ անոր տեղ կու բռնէ. ոմանք ծառը կարծեն Պէթէլ, որ Հնդկաց լեզուով Թամբուլ կոչուի։ Շէհրիմանեանն կ’ըսէ տեսակ մի համեղ Սալոր է՝ երկայնաձեւ, մութ կարմիր գունով

764. Թայլ.

Բժշկարանք ոմանք նոյն համարին զսա և զԹաղթ. հին և Գալիենոսի բառգիրք գրեն հոմանիշ Յ. բառի Անոփաքսի կամ Անդրփաքսի ՝ փոխանակ գրելու Ատրոֆաքսիս ’Ατρωφάξις, յորմէ Լ. Atriplex, Փ. Arroche. Լ. կոչուի նա և Pes Anserinus, որ ըսել Բադի ոտք։ Ուրիշ հին բառգիրք մ’այլ օտար անուններ զուգէ Թայլի, « Կոտոր և Փբլոնիա », որ է անշուշտ Πέπλιον, այսինքն՝ Փրփրեմ կամ Անմեռուկ։ Ամիրտոլվաթ Ար. Ղատաֆ   և Սարմախ, անուամբք յիշէ զայս. «Որ է Հոռոմի Սպանախ ն և թէ ուտեն՝ զփորն կակղացընէ... և թէ եփեն և բորոտ մարդիկ զձեռն ի մէջն խոթեն, օգտէ. և թէ զհունդն իր չքօքն շաքրով ծեծես և յաչքն քաշեն, զաչաց բորն տանի... Եւ թէ եփեն և ջրովն զաղտոտ ապրշումէ հալաւն լուանան, յստակէ և պայծառ առնէ»: Շատ տեսակք կան Թայլի, որոցմէ A. Littorale գտուի ի Կեսարիա, ի Կասպից ծովեզերքը։ A. Patulum ի Հր. Հայս, Քրդաստան. A. Tataricum virgatum ի Բաբերդ, Մարաշ. A. Chanikowii յՈրմի. A. Verruciferum յԵրասխայ հովտի

765. Թանթռնիկ կամ Թանթրնիկ կամ Դանդռնակ.

Ըստ Շէհրիմանի՝ Աղտաղտուկն է . 71) կամ աղային Kali բոյսն, այլ հաւանօրէն Լ. Telephium, Փ. Telephe, զոր Պէյթ. գրէ Թիլաֆիուն Ամիրտ. Տիլաֆիոն. և կ’ըսէ, թէ ի Հայըի յալամին ցեղերուն է, այսինքն՝ Գառնադմակի, Պէյթար այլ այսպէս կ’ըսէ, և նա եւ Փրփրեմի ցեղէ կամ Վայրի Փրփրեմ: Արեւելեան ըսուած տեսակն, T. Orientale, ճանչցուած է յԱյնթապ, Մարաշ։ 

766. Թանթրուենի.

ԹԷ և ի գիրս չկայ, այլ ծանօթ է այս անուամբս ի Հայս. Լ. Sambucus, Փ. Sureau. Թ. Միւրվէր աղաճի. Ար. Խաման, որով ստորագրէ և Ամիրտ. «Ինքն բուս-մն է, որ տերեւն Ընկզի տերեւ կու նմանի, և փայտն սպիտակ կու լինի, և յամէն ճուղ երեք-չորս տերեւ կու լինի, միրգն նման է Մանակօշին (Բեւեկի մրգին), և թէ զտերեւն եփեն և ուտեն և կամ զջարն խմեն, զսավտան լուծէ... Եւ թէ զդալար տերեւն գարու ապուրով խառնես և սպեղանի առնես և դնես ի վերայ տաք ուռէցին, օգտէ: Եւ ցեղ-մն այլ կայ, որ զէտ խոտ է ծաղիկն, և տերեւն զէտ առաջինն է. այսոր Խամայիխտի կ’ասեն ( Խամա ախթի ՝ ըստ Պէյթ. ), որ Թ. Իիր օթ կ’ասեն», որ է Իկիր, այսինքն         Բաշխտակ: Ոմանք ի նոր գրողաց մերոց՝ Խնդեղի կոչած են զԹանթրուենին, Քալանթարեանն այլ՝ Քալանդաշի ծառ: Կոչուի նա և Լորի թէպէտ այս այլ ոչ ի գրոց: S. Ebulus կոչուած տեսակն գտուի ի Պոնտոս, ի Թ–Հ. և Մէրտին։ 

767. Թանի բանջար.

Անունն յայտնէ ինչ բանի գործածուիլն. բարակ տերեւ ունի և կարմիր ծաղիկ

768. Թանտերեպ.

Թերեւս Թանտերեւ կոչելի. վերինէն տարբեր պիտի ըլլայ, որովհետեւ տերեւն (զոր միայն տեսած եմք) թոքի ձեւով բաւական թաւ է, ճղճղած ջղերով։ 

769. Թառակ.

Ի բառս Գալիանոսի նոյնանիշ է Ընձախոտի. տե՛ս զայս, թ. 746:

770. Թառնգին.

Որ է Թառանճուպին կամ Թէրէնկիւպին՝ ըստ Պարսից: Տե՛ս Շիրախուժ ։ 

771. Թասորեհ ?

Բժշկարան մի գրած է. « Աւրմիուն, որ է Թասորեհն, որ է Ֆուտիրէնն»։ Առաջին հոմանիշ բառն թերեւս է յունարէն Օրմենիս Ορμεννς, յորմէ և Լ. Ormenis, որ փողակերպ (Tubuliforme) ծաղկանց ցեղէն է և Անթեմի ազգակից, միւս բառն աւելի երկբայական է, քիչ մի Potirium ձայնը լսեցընէ։ 

772. Թավթվուն.

Բանջար. այս բառովս միայն բացատրէ Մանանայն:

773. Թարթափենի.

Լեհահայոց մէջ լսուած բառ է, և կարծուի Դափնի

774. *Թարխուն.

Տե՛ս Նուիճ: Վաստակոց գիրքն կ’ըսէ (ՄԿԳ). «ԶԿտաւատին հունտն ի Բողկն» կամ ի Թուրինջն խոթեն, ի հողն թաղեն, Թարխուն լինի», եթէ ուրիշ բան չի նշանակեր այս բառս, ապա Տարղունն է։ 

775. Թաւրընջակ.

Բառիս վերջաւորութիւնն նուազական ըլլալով՝ գուշակել տայ զ Թաւրինջ, զոր չեմ գտած կամ լսած. Թաւրընջակն այլ ի լրոյ է, քան ի գրոյ, և նշանակէ գարնան կանխիկ ծաղկանց մէկը, ինչպէս է և Լ. անունն Primula. Փ. Primevère. Այս բառիս փոխան՝ Շէհրիմանեանն Կովացնծուկ գրած է: Թուի, թէ նոյն է Թաւրընջշահ ն, որ ըստ Սալաձորեցոյն՝ «հետ Մշկերուն», կ’երեւնայ, որոյ ուրիշ օրինակք գրեն Թաւրինշահ կամ Թուրնուշահ ։ Տեղագիրք յիշած են զԹաւրընջակ ի Գեղարքունի, Կող, Սօմխէթ, եւ այլն: Օտարք յիշեն P. Acaulis (Անծղօտ) տեսակն ի Տրապիզոն, Կիլիկիա, Թ–Հ. Հոտեղն P. Suaveolens ի Ծանախ, Զազալար խանէ. P. Macrocalyx ի Թ–Հ. և ի Պարսից սահմանի. P. Elatior ի Շուշի. P. Pallasii, յԱրարատեան լ. ի Կարին. P. Amæna, ի Ճիմիլ լ. P. Nivalis, ի Պոնտոս, Կովկաս. P. Auriculata յամեն կողմ Թ. և Թ–Հ. P. Algida ի Թ–Հ. ի Գարապաղ. P. Darialica յԱլանաց Դրան։ 

776. Թբլղի.

Յիշեն Բարխուդարեան (Աղուանք, եր. 55) և Մեղու օրագիրն (ԻԲ, 83). ի կողմանս Հայ-Աղուանից, իբրև ծառ կամ թուփ։ 

777. Թելախաշ. Տե՛ս  Թերխաշ։ 

778. *Թելուկ.

Յիշեն նոր գրիչք մեր. Աթանասեանն (եր. 73) կ’ըսէ. Սովորական բարձրութիւնն երկու կանգուն, բազմաճիւղ, տերեւներն ներսէն՝ կանաչ-կապոյտ, դըրսէն՝ մոխրագոյն՝ սպիտակ փոշով, մանրիկ հունտով. դալար եղած ատեն կ’ուտուի իբր աղցան: Իսկ Թաղիադեանն կ’ըսէ, թէ Կատուախաղողն է, բայց սա մի՞թէ ուտելի է, թերեւս նոյն է և

779. Շըն–թելուկ.

Զոր և Աթանասեանն (եր. 74) անուտելի վկայէ։ 

780. Թեղանի տակ.

Ասոր կեղեւը յիշէ Բժշկարան մի՝ քաշուած ջըղից դեղոց մէջ. ինքն անծանօթ, թերեւս հետեւեալն ըլլայ

781. Թեղի. Թեղեայ ծառ.

Վայրի ծառոց բարձրագոյններէն մէկն՝ բոլորակաձև կամ աշտարակաձեւ, բայց շատ ազգակիցներ այլ ունի, զորս որոշել դժար է, և իբրեւ նոյնանիշ համարուին սա և Կնձնի Պտղի, Նշդարենի (զորս տե՛ս ի կարգին), այլ և Բադդեկենի, զոր յիշած եմք, որոց աւելցընեն Բժշկարանք և բուսաբառգիրք ոմանք և զ Տուղտ, որ սովորաբար նշանակէ ծանօթ ծաղիկն Althea, ըսել է թէ՝ առ նախնիս կամ այս անուամբ եւս վայրի ծառ մի ճանաչուէր, կամ Տուղտ ծաղկան Թեղի այլ կ’ըսէին։ Ամիրտ. յԱնգիտաց անպէտն բացայայտ կ’ըսէ. «Թեղի, որ է Սպիտակ Տուղտ ն, և թուրքն Սուլդան օթի ասէ. և Ար. Խաթմի պէազ »: Ուրիշ մի գրէ. «Թեղի՝ Տղտին քօքն է։ Դարձեալ, և ուրիշ մի է. «Թեղի, որ է Դալար Զուֆա »։ Ուրեմն թողունք զայս ի բառն Տուղտ, և քննենք զծառն, որ է Լ. Ulmus, Փ. Orme և մատղաշն Ormeau. Ռ. Молодой вазъ. Թ. Գարա աղաճ ՝ ըստ Բժշկարանաց մերոց, այլև « Տարտար, որ է Շէճար զահր ըլ-պախար ?, որ թուրքն Ղարայ աղաճ ասէ, և հայ լեզուաւ այս ծառիս Թեղի ասեն… Եւ յորժամ միրգն ելնէ և ի վերայ կպչուկ իրք մի կայ, զան առնուն և ի յերեսն օծեն, ճլէ տայ, և թէ այն կպչուկ գիճութիւնն չորնայ, կենդանի մի կու լինի որպէս մնճղեխ, և զան ծառին տերեւն կ’ուտէ։ Եւ թէ զան ծառին կեղեւն քացխով տրորեն և օծեն պիսակին, օգտէ, և թէ ի տակէն մէկ կտոր ի կրակն ձգես և մէկ ծայրն ի դուրս լինի, այն փայտին ջուրն ելնէ ի մէկայլ ծայրէն»։ Ուրիշ շատ օգուտներէն զատ, արեւելեան օտար անունները յիշէ: Վաստակոց գիրքն (ՅԳ) ձիոց ջղացաւի դեղ գրէ. «զ Թէղիտակ ն և զԲադկենոյ հեր ն և զ Գիշախոտի » տակն եփեա քաջ և այնու ծեփեա զջեղն», եւայլն: Քանի մի տեսակ Թեղի կ’որոշեն բուսաբանք, որք գտուին ի Պոնտոս. Դաշտային կոչուածն այլ Ս. Campestris, ի կողմանս Հայոց։  

782. Թեղօշ.

Անուան մերձաւորութիւնն տեսակն այլ գուշակել տայ, միանգամայն և շփոթել, ինչպէս Բժշկարանք նոյնանիշ գրեն զսա և զԹեղի՝ ընդ Թ. Գարա աղաճ. և Լ. Ուլումոս (Ulmus): Ի Ս. Գիրս յիշի այս ծառս (Եսայի, ԽԴ, 14. Բ մնաց Բ. 8), ուր լատինն Pinus գրէ, բայց եթէ ըստ ոմանց ի մերոցս նոյն է Գարա աղաճ և Տէվտար, զոր զուգեն ընդ Թեղի և Թեղօշի. Տէվտարն է Հնդկաց Տէվատարա, Լ. Cyperus Devadara, որոյ համար գրէ Ամիրտ., թէ. «Թ. Ճին աղաճի ասէ. ինքն ի Ցրդի ծառ կու նմանի, և օգտէ ջղերուն թուլութեան» ևն։ Հնդիկ և թուրք անուանքն նոյնանիշք են, իբր Դիւաց կամ Քաջաց ծառ։ Իսկ մեր Կամարկապցին, այլեւայլ ծառերու զուգելով, խառնակ գրէ. «Թեղօշ՝ Սալվ, Մախր, Քաճ. ինքն Սելվի ծառն է, որ է Բեւեկն, Եղեւնափայտ»

Թերեփուկ. Տե՛ս  Տերեփուկ.

783. Թերխաշ.

Բանջարեղէնի տեսակ մի կանգնաչափ բարձր, մատի հաստութեամբ, որ, ըստ ոմանց, միայն մէկ տերեւ մի կ’արձըկէ, բայց գրեթէ Թզենւոյ տերեւէն այլ մեծ, և թէ և կծուահամ, բայց կ’ուտուի. որձայն Կոցուկ կոչուի կամ Կոծծուկ, դեղին ծաղիկ մ’այլ ընծայէ ի ծայրն: Տերեւին ճապաղ և քանի մի մաս բաժնուած ձեւէն՝ Արջամագիլ կոչեր են մեր նոր գրիչք: Թուի, թէ ազգակից է Լ. Heraclium, Փ. Berce կոչուածին, որոյ այլեւայլ տեսակներէն գտուին H. Pubescens ի Վարդոյ, Նախճաւան. H. Apifolium ի Կարին, Ճիմի լ. H. Brevittatum ի Գարապաղ. H. Pastinacæfolium ի Սիսիան, Վարաժնունիք. H. Incanum ի Թէքտաղ. H. Choradanum ի Գարապաղ։ 

784. Թընկըլ.

Ըստ Տրապիզոնեցեաց Զղեար պտուղն է:

785. Թթուաշ: Տե՛ս  Գինելկոթ.

786. Թթուարօշ.

Խոտաջրեցւոց ծանօթ, բանջարեղէն թուի։ 

787. Թթուիճ.

Գալիենոսի բառից մէջ գրուի. « Բետանիկէս՝ Թթուիճի արմատ ». Յ. բառն հաւանօրէն նշանակէ Betonica, Փ. Bétoine. ուրիշ օրինակաց մէջ այն բառին դիմաց գրուած է Լօռասերմ կամ Լառի սերմն. տե՛ս զայս

788–89. Թթռկիչ. Թթռնիճ. Թթռնուկ. Թրթնջուկ. Թաթառիճ. Թրթկիճ. Թրթճուկ.

Յայտ է, որ կամ լեզուի կամ գրչի այլայլութենէն այսչափ շատցեր է մի և նոյն անունն, կրնանք ըսել, թէ և բոյսն, վասն զի նոյն համարուի և Գառնականջն . 425), մանաւանդ ըստ Ամիրտոլվաթայ կամ օրինակողին, որ գրէ Ար. բառով. « Հումայզ ), որ Հայն Թթռկիչ ասէ, որ է Գառնադմակիկ, և Թ. Ղուզուղուլաղի ասէ ածուոց լինի և ի լերունքն այլ լինի, լաւն այն է, որ ածուենիքն լինի... Ցեղ մի այլ լինի, որ ի ջրին մէջն կու բուսնի (որ է Հումայզ ըլ-մայի, ) և տերեւն նման է Քասնու մառօքին ? տերեւին, և ի գագաթն հունտ կու ժողովի, և թէ եփեն և ուտեն, օգտէ փորուն պնդութեան… Ասէ Պտ., թէ ինքն շատ ցեղ է, մէկ վայրի մէկն ածուոց, մէկն ջրի, և այն, որ ջրի է Աքսուլաեաթուն ? ասեն, և այն, որ վայրի է՝ Սիլխ Վայրի կ’ասեն, և Հումազ ըլ-պախար կ’ասեն, և ինքն ի լերունքն կու լինի և ի թուլ հողու վերայ կու բուսնի, և Հոռոմն այսոր Պատաղ աղրիոն ասէ, և Արտիգnս այլ ասէ»։ Թողլով գիտնոց զքննութիւն և ուղղութիւն յունական բառիցն՝ յիշեմք արեւելեան մ’այլ ըստ Ամիրտ. գրութեան. « Թթրկըճի հունտ, որ է այս հայերէն բառով, և Պ. Թուխմի Թուրշայ ասէ», ուրիշ Բժշկարան մի ջրային Թթռկիչը կոչէ «պարսկերէն՝ Թուրշաք »։ Բառգիրք մ’այլ գրէ. « Բետանիկէս ՝ Թրթկճի արմատ. Acetosa», որով վերոյգրեալ Թթուիճն կ’ըլլայ մի և նոյն Թթռկիչ, իսկ Լ. բառն ստոյգ է, և աւելի որոշելով կ’ըսուի Rumex Acetosa, Փ. Oseille. Քալանթարեանն Lapathum համարի, որ ըստ մեզ՝ պատշաճի Աւելուկի։ Շատ տեսակ Թրթնջուկ կայ, որոց մէկն Հայկական կոչուի, R. Armenus, ի Վարաժնունիս տեսնուած. Ալպեանն, R. Albinus ի Մրկեզար Ալաշկերտի. R. Angustifolius, յԱրագլիգլուխ լ. Սիւնեաց. R. Conglomeratus ի Թ–Հ. R. Stenophyllus, ի Կորի. R. Scutatus, ի Թ–Հ. R. Acetoselloides ի Թ–Հ. Պոնտոս, Հր. Կովկաս. եւ այլն

790. Թիւմ. Տե՛ս Զամբուռ: 

791. Թլբի ? 

Ըստ ոմանց է Կաղամախի կամ Սօսի, եթէ նոյն չէ ընդ Թբլղի։ 

792. Թխածաղիկ.

Եթէ օտար լեզուէ թարգմանուած չէ, յիշէ Քաջբերունի ի կողմանս Կարսի

793. Թխտենի.

Ըստ Ռոշքեանի՝ է «Ծառ, որոյ կեղեւն է յոյժ սպիտակ, և յորմէ Թխիտ հանի», կպրանման հիւթ մի, և համարի Լ. Betula, Փ. Bouleau։ Նշանաւոր է անտառիկ մի Թխտենեաց ի Մասիս, 7800՛ բարձր տեղ։ Տե՛ս և Հաւամրգի

794. Թղկի. Թղկենի. Թխկի. Դղքի. Տխկի.

Այսպէս այլեւայլ արտասանութեամբ գրուի ի նորոց և յիշուի յարեւելեան Հայս, և մի և նոյն ծառն կարծուի. Լ. Acer, Փ. Erable, փշոտ ծառ մի է, և շատ տեսակներ ունի։ 

795. Թմբի.

Այսպէս կոչուի ի նորոց Լ. Tilia, Փ. Tilleul ծառն. Թ. Օհլամուր, զոր ոչ Պայթար յիշէ և ոչ Ամիրտ. թէ՛ ցուրտ և թէ՛ բարեխառն կլիմայից տակ գտուի և քանի մի տեսակներ ունի, որոց մին կամ միւսն մեր երկրին մէջ այլ գտուելուն վկայէ անունն։ Տե՛ս և Լորի ։ 

Թմբուլ. Տե՛ս  Թամբուլ:

Թմրհինտի. Տե՛ս  Հնդիկ Արմաւենի:

796. Թնպի. Թնօպի. Թնըպու.

Հին Բժշկարանն գրէ. «Խարիկոն՝ Թնօպի, Սունկ ». առաջին բառն է յունարէն, յորմէ և Լ. Agaricus, Փ. Agaric, և Ար. Ղարիքուն, Հ. Ղարիկոն, որ է տեսակ ինչ Սընկոյ, ըստ Ամիրտ. «Թ. Ղաթրան կօպակի ասէ. էգ և որձ է, լաւն այն է, որ սպիտակ լինի և կակուղ». շատ տեսակ բժշկական օգուտներն յիշելէ ետեւ՝ գրէ և զայս. «Թէ կտոր մի մարդ ի վիզն կախէ, կորն (կարիճ) զինքն չի խայթէ։ Եւ այն, որ սեւ է, պինդ է և ծանր է, չէ աղէկ, և այն, որ սպիտակ և թեթեւն է և կակուղ է՝ լաւ այն է, և չէ պատեհ, որ ծեծեն, այլ ի մազն քսեն, որ ի վայր թափի՝ լաւ է»

797. Թնջուկ.

Այս այլ Սունկի ցեղէն է, Գալիենոսի բառից մէջ գրուած Բողիտոս ՝ Թնջուկ, և սխալմամբ Բոլիմոս. Լ. Boletus, Փ. Bolet. թէ՛ ուտելի տեսակներ ունի, թէ՛ թիւնաւոր։ 

798. Թշենոյ Ծաղիկ.

Այսպէս գրուած է թարգմանեալ Քիմիական գրոց մէջ, որ գուցէ Թզենոյ ծաղիկ կարդալու էր, եթէ Թզենին ծաղիկ ունի։ 

799. Թոզախ ?

Բժշկր. մի բերնի վէրքերու դեղ գրէ. «Առ զ Պրտուն, որ ի ջրին մէջն բուսնի, և ի գլուխն Թոզախ ունի. երէ՛, և զմոխիրն ի բան տար»: Գուշակուի, որ Պրտուին փունջն կամ ծաղիկն է

800. Թոթոշ.

Այսպէս այլ կոչուի Շրէշի բոյսն: Տե՛ս Թաղաղու, թիւ 757