Հայբուսակ կամ հայկական բուսաբառութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

1351. Կատուի կող.

Յիշուի ի Խոտուջուր. խոտ մի՝ զոր չորցընելով՝ այրած վիրաց դեղ կ’ընեն

1352. Կատուի կօշիկ.

Այս այլ յիշուի, բայց անծանօթ է ինձ որպիսութիւնն, գուցէ ըլլայ հետեւեալն

1353. Կատուի ճանկ.

Ըստ Ար. Քաֆ ըլ-հարիրա արաբ., «Որ է Քաֆ ուլ-հիռռա, որ է Կատվին ճանկն. ինքն խոտ է և բարկուկ կու լինի, և բոլորկեկ տերեւնի ունի, և երբ բուսնի, ի գետինն կու ճապղի, և մէկ թիզ երկայնութիւն կու լինի, և տակն նման է Ձիթապտղին. և աշնան առաջին ամիսն կու բուսնի, և թէ զտակն չորցընեն և ի պիղծ շտերուն վրան ցանեն, շատ օգտէ, և կոծիծնին ի տեղացն հանէ»։ Թարգմանիչն Պէյթարայ՝ տեսակ մի Խառածաղկի համարի զայս (variété de Renoncule)

Պէյթար բուն Կատուի ճանկը՝ Զաֆր ըլ-քաթ արաբ. կոչէ, վերինէն տարբեր բոյս մի, Լ. Clymenum, զոր և նոյնպէս գրէ Քլումանոն, արաբ., իսկ մեր Ամասիացին « Ղուլումային. ինքն խոտ-մն է, որ զէտ Բակլայ կու բուսնի, և տերեւն նման է Ջղախոտին տերեւին, և ի գագաթան աման ունի ի մէկմէկին նման, Սուսանի ծաղիկ կու նմանի. և այս երկու ցեղ կու լինի, մէկն  ի ցամաքն կու բուսանի, և մէկն գետեզերքն կու բուսնի, և ի գետին մէջն այլ կու բուսնի, և այն, որ ի գետն կու բուսնի, օգտէ գոթութեան. և թէ մանր ծեծես և դնես ի վերայ խանազիրին (Scrofules), օգտէ»: Բուսաբանք հիմայ փոխանակ այն յունարէնէ ծագած (Clymenum) անուան՝ անուանեն Latyrus Tսberosus, որ Ճուլպաներուն տեսակ մի է, և տեսնուած է ի Կարին և Մարաշ

1354. Կատուի ոտ.

Մանր բոյս, բարակ կոթով, նշաձեւ կամ ձուաձեւ մատնաչափ տերեւօք. ուրիշ յատկութիւնքն անծանօթ են ինձ։ 

1355. Կատուի պոչ. Տե՛ս Աղուեսուկ, թիւ 60։

1356. Ս. Կարապետի ծաղիկ.

Մշեցիք այսպէս կոչեն զԱնթառամ ծաղիկն

1357. Կարար.

Ըստ բառից Գալիենու, ուր գրուի Կարարոյ սերմ ՝ է Անիսոն . 109)։ 

1358. Կարբ ?

Նորագիր Բժշկական բառգիրք մի գրէ. «Կարբ՝ Գավաք աղաճի », Կաղամախ ? 

1359. Կարդ.

Ստ. Ռոշքեան գրէ. «Խոտ, որոյ սերմն նման է Լուոյ, Լ. Տicelium». բուսաբանք այս լատին անուան տեղ հիմայ կ’ըսեն Coccocypselum, սակայն սա յատուկ է միջին Ամերիկայի. Ռոշքեանի յիշածն թուի Պ. Խորտ կոչուածն, որ է Լ. Cardamomum, և յատկապէս մանր տեսակն, C. Alpina

1360. Կարկ կամ Կորկ. Տե՛ս Աղուեսուձուք, թ. 63:

1361. Կարկաժ.

Դդում նշանակէ յԱրցախ, որ է ըսել տեսակ մի Դդըմոյ: Տե՛ս և Կասկած։ 

1362. Կարկար. Կարկարիուն.

Հին Բժշկարանն յիշէ այսոր հունտն իբրեւ դեղ տափողի ցաւի և կոծիծի. ետքինիս համար կ’ըսէ. «Ծեծէ և խառնէ քացախով և պախրի ջեղով, և հա՛ր, որ լինի զէդ մորհամ, և ի վերայ կոծծի ա՛ծ, չորցընէ»: Կարկարիունի ինչ ըլլալն այլ՝ ուզելով բացատրել տեղ մի՝ կ’ըսէ. «որ է». և չի դներ հոմանիշը: Ռոշքեան յիշէ Կարկարիուն, Լ. Chaneleon, որ պիտի ըլլայ Chamæleon, և կ’ըսէ. «Խոտ. տերեւն Ձիթենւոյ, հոտն Խնձորի»: Ուրիշ Բառգիրք մ’այլ գրէ. « Քամիղոն, Կարկար, Chamæleon», որով կըրնամք համարիլ զԿարկար հայերէն անուն այս բուսոյ, զոր Ար. գրութեամբ յիշած եմք Խամալո ն . 987)

1363. Կարմիր Բանջար. Կարմրաբանջար.

Ճակնդեղն՝ է ըստ ռամկաց, ըստ հին Բառագրոց՝ է Վլիտոն. Լ. Blitum

1364. Կարմիր Լալա.

Խաչափայտի բազմաթիւ անուանց մէկն է։

1365. Կարմիր Կակաջ.

Թուի, թէ նոյն Կարմիր Լալայն է:

1366. Կարմրադեղ.

«Որ է Սիլիկոն», կ’ըսէ Բժշկարան մի, իսկ Սիլիկոնն՝ է Ասրունճ. տե՛ս թ. 123։ 

1367. Կարմրադեղձ.

Յիշուի յԱգաթանգելոս, որպէս և

1368. Կարմրախնձոր.

Որ թուի հիմայ Կարմրկէն կոչուած Խնձորն

1369. Կարմրածառ.

Գալիենոսի բառից մէջ գտուած է յոմանց, Լ. Taxus ծառի նշանակութեամբ, տե՛ս Գեղձի։ 

1370. Կարմրատանձ.

Այս այլ կարմիր Դեղձի և Խնձորի հետ յիշուած է յԱգաթանգելոսէ։ 

1371. Կարմրորակ.

Զոր յիշէ բառհաւաք մի, անունէն գուշակուի կարմիր պտուղ մի ըլլալ

1372. Կարմրուկ.

Կարմրժեռ   ծաղիկ մի է՝ ըստ Ասարայ: Ըստ Սեբաստացւոց Գի ծառոյն մանրիկ կարմրուկ պտուղներն են։ Գուցէ նոյն ըլլայ ընդ վերնոյն։ 

1373. Կարոս.

Տնտեսութեան մէջ ծանօթ բանջար, համանուն Ար. արաբ. Թ. Քէրէվիզ, Լ. Selinum, Փ. Selin, Ռ. Горичникъ. Բայց շատ տեսակներ ունենալով՝ երբեմն անուամբք այլ շփոթուին նա եւ ազգակից բուսոց հետ։ Ամիրտ. զանազանէ տեսակները, զորս յիշած եմք Լախուր անուան տակ . 883). հoս յիշեմք լաւագոյն տեսակաց վրայ առանձին գրածը։ 

1374. Քարաւս Պօստանի.

«Ինքն ի պաղչան լինի. աղէկն հնտովն է: Ասէ ծեր Պաղտատցին, թէ օգտէ գնծակուին (Գանձակ ?) և երակնուն կալուածոցն և լերդին և փայծաղին, բայց դիւահարին (լուսնոտին) մի՛ տար, զեն առնէ»

1375. Ջրի Կարոս.

« Ղուրաթ ըլ-այն արաբ., որ է Ջրին Քարօսն, և լաւն այն է, որ հոտն սուր լինի. բացող է։ Ասէ Պտ., թէ Հռ. Սելինոս ասէ, և ինքն ի կանգնման ջրերուն մէջն կու բուսնի, և ի ճղերն կպչտուկ գիճութիւն կայ, հանց որ ի ձեռն մարդոյն կու կպչի. անուշահոտ է, և տերեւն Քէրէվուզի տերև կը նմանի, և մեծ է, քան զԱննուխին տերեւն»: Այս տեսակ Կարոս Լ. կոչուի Տium, Փ. Berle. Վաստակոց Գիրքն յատուկ գրէ. «Վասն Քէրէֆսին. մի՛ մաշարայ ցաներ զոստերն (այսինքն՝ հատ-հատ մի՛ ցաներ յածուն, ապա փոս արա, և զհունտն ափկից ի ներք լից և ծածկեա, նա գնդղուկ արքինի ելանէ. յայնժամ զամէն գնդղուկ հան հողովն, և տակ-տակ բաշխատեա և սանտրեա. նա այն խիստ արքինի և մեծ տակ և քաղցրահամ լինի: Եւ երբ մեծանայ, զտակսն փորել պիտի և բանալ, և զակնուռսն սուր դանակով կտրել. նա տակքն մեծ և թորթոշ լինի։ Եւ այսպէս երկու հետ պարտ է առնել, և երբ նշանօքս առնես զՔէրէֆսն, նա խիստ արքինի լինի»։ Ջրի Կարոսին մէկ տեսակն, Տium Lancifolium (Uլաքատերեւ) յիշուած է ի տեղագրողաց ի Բաբերդ, ի Մարաշ և ի Հար. Կովկաս։ 

1376. Վայրի Կարոս.

Յ. անուամբն Σέαλει, որով և Լ. Փ. կոչէ Ամիրտ. Սասալիօս, և «Վայրի Կարոսի հունտ է, կ’ըսէ... ի հով լերունքն լինի. բազուկն հաստ, մէջն բարակ, տերեւնին լայն»

1377. Կաւվրուջ ?

Հացի ծառ ըսուած է, բայց ոչ ըսողն և ոչ ըսածն յայտնի է ինձ:

1378. Կափուր.

Խորենացւոյ աշխարհագրութիւնն յիշէ զայս ի Հնդիկս. թերեւս Քաֆուր ն է։ 

1379. Կաքաւախաղող.

Ըստ Մանանայի (եր. 447) թուփ է, յԱրագած լերան վերայ տեսնուած, սղոցանման տերեւներով, որոյ պտուղն ուտելի է՝ թէ՛ հո՛ւմ, թէ՛ շաքրով եփած։ 

1380. Կաքաւախոտ.

Թ. այլ նոյնպէս Քէքլիկ օթի կ’ըսուի։ Վիլոդ ի բառագիրսն և Կամարկապցին գրեն Պ. կամ Ար. Մէրզէկիւշ, որ է Անճարակն . 116), Լ. Mariolana. Ամիրտ. Սահթար կ’ըսէ, որ է Ծոթրին։ Ոմանք համարին Լ. Lithospermum (Քարասերմն), Փ. Gremil ըսուածն: Արեւելքէն բերուածը ցուցինք բուսաբանից Պադուա), ճանչցան Լ. Thimus Serpillum E. Chaubardi, որ է տեսակ մի Զամբուռի . 694), և գրեթէ յատուկ է Յունաստանի և Բիւզանդիոնի։ Այս տեսակս Ար. կոչուի Նամմամ, արաբ., ինչպէս գրէ և Ամիրտ. նա և ուրիշ անուամբ Նամնամ ըլ-մլուք, և կ’աւելցընէ, թէ «Ինքն Սիսամպար ն է. լաւն այն է, որ կանաչ և սուր լինի (հոտով): Սինեայ որդին ասացել է, թէ զլուն և զոջիլն սպանանէ, և օգտէ հով ուռէցնուն և զտափակ ճիճին հանէ: Եւ գրոցս շինողն աuցել է, թէ շատ եղեր է, որ Սիսանպարն այն կամ Նանայ (Նամնամ) է դարձել, և փոխեր է ի բուսած տեղն, և այս բանիս իսկի հակառակութիւն չի կայ, որ Սիսամբարն Նանայ ելաւ»: Պայթար այս բանս պարզէ. տեսակ մի կայ, կ’ըսէ, որ Herpullos կոչուի, և Սողացող թարգմանուի, վասն զի գետնին երեսը սողալով կ’երկըննայ, և ուր որ կենայ՝ արմատ ձգէ

1381. Կաքաւարօտ. Կաքուարօտ. Կաքւարօտիկ. Կաքաւոյ արօտ.

Այլեւայլ ազգ բոյս ցուցընեն Բժշկարանք, ինչպէս և Կամարկապցին՝ Գառնադմակիկն է՝ կ’ըսէ, այլք՝ Կենարար կամ Կենդանարար, որ և Քամատարիոս, այն է Chamædris, զոր տեսանք Լերդախոտի տեսակ մի . 906). նոր ոմն այլ կ’ըսէ Կէլին պարմաղի կոչածն է, կանգառանման ցած և անուշահամ բոյս մի։ 

1382. Կաքաւկրկուտ.

Այս յիշողն անյայտ է ինձ, և զուգած է վերոյիշեալ Քարասերմն թարգմանուած բուսոյ, Լ. Lithospermum, Փ. Gremil, Ար. Գուլպ արաբ., կամ ինչպէս Ամիրտ. գրէ. « Ղուլպ, որ է Հապ ըլ-Ղալաթն, որ Մռշի Հնդի ն, և Թ. Թաշքասան (Sաշքէսէն, Քարկտրող) օթի կ’ասէ. սպիտակ հունտ ունի, յարծաթ կու նմանի. և տերեւն նման Ձիթենոյ տերեւին, բայց յերկանկուկ և կակուղ և տափկուկ կու լինի, և ի պինտ և բարձր տեղ կու լինի, և ճղերն երկան կու լինի և բարակ, և Սէզի ճղի պէս յամէն ճղի մէջն մանր տերեւ կ’ունենայ, և յամէն տերեւի ներքեւ ամրկէկ հունդ կու լինի բոլոր, որպէս սպիտակ քար կու նմանի, և բնութիւնն հով է. և ասացած է, թէ տաք է և չոր. զործկալն տանի, և թէ ի չընդէն երկու դրամ սպիտակ գինով խմեն՝ զքարն հալէ», եւ այլն։ Արեւմտեայք հունտերը մարգարտի նմանցընեն, որպէս և Փ. Herbe aux parles կոչեն բոյսն այլ։ 

1383. Կաքաւոտնիկ Կաքուոտիկ. Կաքւուտոտիկ.

1384. Կաքաւուտի բանջար. Կաքովխոտիկ.

Կաքաւու ոտից նմանութենէն առած անունն, գետնամած բոյս մ’է ախորժելի կովուց, բայց համեմի տեղ այլ մտնէ ի կերակուրս: Ռոշքեանն Լ. Perdicium գրէ, որ հիմայ կոչի եւս Trixie, սակայն այս տեսակի բոյսերն Ամերիկոյ սեփական են։ Բժշկարան մի Լեհահայոց գրեալ) Կակվորդիկ գրէ, և այսինքն՝ Չապուռն է, կ’ըսէ, որ պիտի ըլլայ Ճապուռ, զոր տե՛ս ի կարգին։ Ուրիշ Բժշկարան աչքի սպիտակութեան դեղ գրէ այս խոտս։ 

1385. Կաքոտ.

Պոնտոսի կողմերում այս անուամբ ճանչցուի խոտեղէն մի, որոյ տերեւներն եփուած կ’ուտէին։ Խոտուջրոյ կողմերում այլ այսպէս կոչեն՝ նորոց Զանգակ-ծաղիկ թարգմանածը, Լ. Campanula, Փ. Campanule, զանգակի ձեւին համեմատ

1386. Կաքուեղէգ. Կաքաւու եղէգ.

Զայս Սալաձորցին իր Ծաղկանց երգոյն մէջ յիշէ

«Կռընկուկն և Կագուեղէգն խիստ բացուին մէջ սորերուն»:

Բժշկարան մի յայտնէ. «Քասնին, որ է Կաքաւու եղէգն», և մաշած լերդի դեղ գրէ։ Քասնին Թ. Եղերդն է

1387. Կեարմաւի ? եղէգ.

Յիշուած ի կողմանս Սասնոյ, ուր կ’ըսուի, թէ տաք ջըրի մէջ եռացընելով՝ բորոտութեան դեղ կ’ըլլայ լողացողներու

1388. Կեծի. Կեչի, Կըչի կամ Կիչի.

Թերեւս տարբեր ըլլան առաջինն և երկրորդն, բայց երկուքին համար այլ տեսողք, ի կողմանս Տարօնոյ, վկայեն, որ վայրի ծառ մի է խժաբեր, զոր մանաւանդ այրած ատեն ի դուրս կու տայ. փայտն կարծր ու ճերմակ, հիւսնութեան յարմար: Գալիենու բառից մէջ Կեչւոյ հոմանիշ գրուած է Ղորկա կամ Ղորեա, գուցէ Լ. Larix Pinus կամ Laricio ծառն ըլլայ։ 

1389. Կեծուկի ծաղիկ.

Յիշէ Բժշկարան մի, և հին պանրով եռցընելով՝ չլսող ակընջի դեղ գրէ. անւամբն նման Կոձուկի և Կայծուկի, այլ նոյն ըլլալն չէ յայտ

1390. Կենատ.

Վարդան Յովնանեան (եպիսկոպոս Լեհահայոց) յիշէ և հոմանիշ գրէ Լ. Sardonia կամ Sardoa, որ հիմայ կոչուի Ranunculus Sceleratus. և Կեսարիոյ կողմերում տեսնուած է

1391. Կենարար, Կենդանարար.

Բժշկարանք ոմանք՝ նոյն, ոմանք տարբեր կու ցուցընեն՝ հոմանիշ գրելով Լ. Քամատարիոս ի, որ է Chamædrys, և Գամաֆիտոսի, որ է Chamæpytis, և իրարմէ տարբեր ազգէ են, բայց բացատրութեամբ կու միացընեն, ըսելով. «Ինքն խոտ է, ծիրանի ծաղիկ ունի, և տերեւն նման է Կաղնոյ. աղէկն ի սարերն բուսանի»։ Մէկն զանազանելով՝ զայս կ’ըսէ Կենարարին համար, իսկ կենդանարարին՝ Ծաղիկն դեղին, և «տերեւն նման Ճփնոյ տերեւին. աղէկն ի արտերուն կու լինի»: Մենք զանազանելով՝ Կենարար համարինք զ Քամեֆիտիս, Ար. արաբ. գրուած, Քամաֆաթուս, Ամիրտ. «Որ է Սանավպար ըլ–արզն, որ է (ճիշդ թարգմանութեամբ) Գետնի Փիճին. Հ. Ճանկխոտ, Թ. Թափտութան, և տերեւն նման է Փիճու տերեւին, ծաղիկն դեղին է, և լաւն այն է, որ նոր լինի: Բացող և ճլէ տւող է: Իպտ. ասէ, թէ Հոռմցի Կարօսին հունտն է. Մաճուսին ասէ, թէ Հոռմցի Թարղօն է, և ոմանք ասեն, թէ Ղինային տերեւն է, և ամէնն չէ ստոյգ: Եւ ասէ գրոցս շինողն, թէ ստոյգն ան է, որ ինքդ խոտ-մն է, որ ծաղիկն պանավշ (մանիշակագույն) և դեղին կու քշտէ, և կու լինի, որ յետոյ հունտ կու բռնէ, և յերկայնութիւնն մէկ թիզ կու լինի. և ի Շիրազ Մաշարար կու ասեն, և լեղութիւնն յաւելի է, քան զզօրութիւնն և քան զօրութիւնն, և տերեւն բարակ կու լինի... Եւ ասացել են, թէ Քամատարիոսն է իր փոխանն»։ Այսով ազգակից ցուցընէ գետնի Փիճոյն կամ Ճանկխոտի մեր զանազանեալ Կենարարն, Chamædrys, արաբ., «Որ է Պալուտ ըլ-արզ (Գետնի Կաղնի), ճղկներ և տերեւն է որպէս Կաղնու տերեւի, և ծաղիկն ծիրանի է: Ասէ Պտ., թէ Հռ. Խամատարիոս կ’ասէ, որ թարգմանի Պալուտ ըլ-արզ, և ոմանք Տուֆարիս ասեն. Հ. Լերդախոտ ասէ»

1392. Կեչի. Տե՛ս Կեծի:

Ի կողմանս ինչ այսպէս կոչեն և զՍեւուկն, զոր տես

1393. Կեռաս, Կեռասի.

Բալի վրայ խօսելով . 282)՝ յիշեցուցինք, որ այն անուամբ կ’իմանան մեր  նախնիք զԿեռասն, որ իր յատուկ հայրենիք համարուած Պոնտոսի Կերասիոն քաղաքէն տուած է անունն առ Եւրոպացիս, ի Հռովմայեցւոց բերուած, ինչպէս և Ծիրանն հայկական. Լ. Cerasus, Փ. Cerisier, Ար. Քարասիա, արաբ. Թ Քիրազ. Ռ. Вишня «Ինքն ցեղուցեղ կու լինի, ասէ Ամիրտ., և լաւն այն է, որ քաղցր և հասուն լինի, և քաղցրն ի տաքութիւնն մօտիկ է, և լուծումն կու առնէ, և թէ զիր խէժն ի յաչքն քաշեն` ճլէ տայ աչացն, և տերեւն որ եփած լինի՝ զնուզլան խափանէ, որ ի փողն պիտի իջնու, և զուռէցն տանի, և իր խէժն օգտէ հազին, և զխնաֆսին (շնչարգելութեան) և արիւն թքնելուն և թոքին խոցերուն... և թէ զչորն թրջեն և զջուրն խմեն, զսաֆրային զօրութիւնն տանի, և ինքն ամենայն դիմօք ի Սալոր կու նմանի, և խէժն կակղացընող է, և զքարն կու հալէ, և տերեւն զփորն կու կակղացընէ, և իր զենն այն է, որ զոր խառնուած աւելի տեսնու՝ յինքն դառնայ: Ասէ Պտ., թէ Ճարասիա ասեն, և ասէ գրոցս շինողն, թէ Ալուի ապույալի ասէ, և ինքն երեք ցեղ է. մէկ՝ քաղցր և մէկ՝ տըտիպ և մէկ՝ թթու, և այն, որ քաղցր է, «տաք է ու գէճ է, և շուտ անցանի յ’ստամոքէն, և զինչ որ տեսնու՝ յայն դառնայ, և ինքն չէ աղէկ կերակուր, սավտա կու ընծայէ։ Եւ այն, որ տտիպ է, նա քաղցրին ներհակ է, և այն, որ թթու է, զծարաւն կտրէ և զփորն կապէ, և որոյ ստամոքն ի լի լինի պալղամով՝ օգտէ. այնոր համար, որ չորացնող է։ Ասէ Դէոսկորիտոս, թէ այն, որ դալար լինի՝ լուծումն առնէ, և յորժամ չորացընեն և ուտեն՝ կապէ զփորն, և թէ զիր ծառին խէժն գինով և ջրով խառնես և տաս, զհին հազն կտրէ, և զերեսաց գոյնն աղէկ առնէ, և զաչքն սուր առնէ»: Վաստակոց գիրքն (ՄԻԸ) խրատէ՝ ոչ հունտով, այլ ի չաչի ջանջխէ շատցընել, և զայս ի նոյեմբերի. տնկելի տեղւոյն համար այլ կ’ըսէ (ՄԽԵ). «Կեռասենին բնաւին զգէջ և զհով տեղիսն ընդունի, թէ առնուս սեւ խաղողի պատրոյս և պատրուսես ի Սեւ Կեռասենւոյն բազուկն, նա բերէ խաղող, և այնպէս կանուխ հասուցանէ՝ զերդ զԿեռասն... ԶԿեռասն ի մէջ փարչին լնուս, ի վերայն զմեղր լնուս, դիմանայ մինչեւ յերեսուն օր, թէ ուզես ա՛ռ, յօտար երկիր տար»։ Ամիրտ., ըստ համոյ պտղին, երեք ցեղ ըսաւ զԿեռաս, բուսաբանք, ըստ այլ յատկութեանց, զանազան տեսակներ կ’որոշեն, յորոց C. Incara և C. Padus կոչուածքն՝ նշանակած են ի Ռ-Հ. C. Tortuosa, ի Կեսարիա, ի Սնճար լեռներ. C. Mahaleb ի Մարաշ: C. Chamocerasus (Գետնի Կեռասենի) ի Ծանախ

1394. Կերթ. Կերդ. Կարտ.

Ուտելի բանջարեղէն մի առանց եփելու, մանր տերեւով և դեղին ծաղկով. կաթի նման հիւթ ունի՝ վիրաց բժշկարար, որ և ախորժողաց ծամոն կ’ըլլայ։ Ար. արաբ., Եգիպտոսի Առուոյտ նշանակէ։ 

1395. Կերիոն.

Տե՛ս Գերիոն և Եղամաս . 469 628)։ Յիշուի ի Տարօն և ի Խոտուջուր։ 

1396. Կէնէկէրչէք ?

Կտաւատի նման իւղաւոր բոյս մի կ’ըսուի։ 

1397. Կիզուկ.

Մեծ Երիցուկ է՝ դեղին գունով, փոքր Արեւածաղկի նման. յիշուած է Վանայ կողմերում

1398. Կթոցիկ.

Նշանակած է բառէաաք մի, առանց բացատրելու

1399. Կիզռօն կամ Կիւզռօն.

Հարցընելու է Խոտուջրեցւոց։ 

1400. Կիլկիլ. Կլկիլ. Կլկըլ.

Հաւանօրէն նոյն է, որ ինչ Գիլգիլն և Գղգիղն, թէ և քիչ մի զանազանեն յիշողք, ոչ հին գրուած մի կ’ըսէ, թէ Կեռասի կուտի չափ հատիկ է՝ զոր աղալով թան կ’եփեն։ Յիշատակագիր մ’այլ պատմէ, թէ սովի կամ թանկութեան ատեն յամին 1575, ի կողմանս Խարբերդու, «Ի թվին Հայոց ՌԻԴ, ելաւ չարեկ մի Ցորեն՝ ի ֆլորի մի, չարեկ Կլկ լ սերմանն ասեն՝ Ցորենի պարապար. Աստուած պահէ ի փորձանաց, թէ այլ չելնու»։ Ամիրտ. յիշէ ըստ Պէյթարայ՝ Ղուլղուլ, զոր աւելի մօտ հայերէնի Գիլգիլ կարդայ թարգմանիչն, արաբ. այլ և այլ կերպով եւս գրէ. « Հապի Ղուլղուլ. ինքն կանաչ ծառ է, և ի վերայ Լուպիայի պէս հատեր կու բուսանի, և երեք-երեք տերեւ կու լինի, և թէ շատ ուտեն (Կնճուտ և մեղր խառնելով) թուխմա առնէ»։ Պէյթար կ’ըսէ, թէ տերեւին ներսի կողմն կարմիր է, դըրսին՝ կանաչ, երբ չորնայ և հով դպչի վրան, սարսուռ ձայն կու հանէ. տերեւին համն լեղի է, ծաղիկն քթանի նման, բայց աւելի ճերմակ, որձայն կարմրուկ և մազոտ. հատիկներն թանձր պարկուճի մէջ են, մթնկեկ գունով, խիժոտ և անուշահամ: Բուսաբանք կոչեն զԿլկիլ՝ Cassia Tora

1401. Կիկի.

Ըստ Կամարկապեցոյն՝ Գղթոր է, վասն զի զուգէ. « Մազու. ծառի պտուղ է, որ է Փէլիտ թօխումի». այսինքն՝ պտուղ Բալուտ ծառոյ

1402. Կիմբիր. Տե՛ս Կոճապղպեղ։

1403. Կիմողիկ.

Տե՛ս Հալուէ, որոյ հոմանիշ է կամ տեսակ մի։ 

1404. *Կինամոն. Կինամոմոն.

Եբրայական բառ է, յորմէ Յ. Κίνάμωμων, Լ. Cinamomum, Փ. Cinnamome, և Cannelle, Ռ. Корпца, որ սովորաբար Դարիճենիկի համար կ’ըսուի, թէ և երկուքն եւս մի և նոյն բուսոյ բերք են. սա կեղեւն է, Կինամոմն անոր հիւթն կամ որ և է հոտաւոր մասն: Ս. Գրոց մէջ շատ հեղ յիշուի այս յատկութեանը համար, իբրեւ փափկութեան նիւթ. Պէյթար առաջին անուամբն յիշէ արաբ. Ամիրտոլվաթի մէջ չեմ հանդիպած և ոչ մէկ անուամբ, և զարմանք է ոչ միայն այսպիսի աշխարհահռչակ նիւթ մ’ըլլալուն, այլ և յիշատակուած՝ ի մեր նախնեաց, պէսպէս ստոյգ և կարծեցեալ յատկութեամք. Մխ. Գոշ ի Մեկն. Երեմիայ գրէ. «Մի ի խառնուածոցն խնկոց՝ կինամոմոն է, պտուղ բանջարոյ, որ և գտանի ի Տմորիս Հայոց և յայլ աշխարհ, և ոչ միայն անուշահոտ է, այլ գոյ և գիտական զօրութիւն ի նմա, զի ի քուն՝ խօսել տայ և յայտնէ զծածուկս սրտի»: Այս զարմանալի յատկութիւնը յիշէ և Յովհ. Երզնկացի՝ չափաբանութեամբ

«Է և ի խունկս ինչ Կինամոն զարմացական,
Որ զնմանէ են սքանչելի բանք ճառական.
Եթէ ի ջուր ինչ կաթսայից եռանդնական
Արկեալ՝ փոխէ զնա ցրտութեամբն սառնական
Այլ և ի քուն գոլով մարդոյ և թմրական՝
Մերձ առ շրթունս եդեալ՝ բղխէ բարբառ և բան.
Այլ և կարծիք ինչ կուսութեան ոք լուծական`
Զնա ծխելով իսկ ճշմարիտ տեղեկանան»։

 

Թողլով քնախօսից, քան բնախօսից այս յատկութիւնը քննել, մեզ աւելի հետաքննելի էր գիտնալ, թէ ինչպիսի բոյս է Խորենացի աշխարհագրին յիշած Կինամոնն կամ Կինամոմոն Տմորեաց (որ յայտնապէս չէ Դարիճենիկն հնդկային), և զոր յիշած է նախ Յովսեպոս (Հնախօս. Բ, Բ) ի Քարոն ? Կորդուաց, ուր է և Տմորիք գաւառն. իրմէ առաջ այլ Սալուստիոս՝ Կինամոնի հետ ուրիշ հոտաւէտ խնկեղէններ յիշէ, որոց համար, անշուշտ, լատին քերդողք Խնկաբեր (Thurrifera) կոչեցին մեր երկիրը, սակայն կարծեմ զԿինամոմն Cinamomum և զՀամամայն Amomum շփոթած ըլլան հեղինակք. վասն զի գիտուն բնախօսն Պլինիոս (ԺԲ, ԻԸ) ետքինը (Amomum) յիշէ ի Հայս, յՈւտի. Դիոսկորիտէս այլ յիշելով այլեւայլ տեղեացը՝ պատուականագոյն զՀայոցն գրէ։ Տե՛ս Համամա, այլ և Աղաւնարօտ

1405. Կինձ.

Ազատքեղ կամ այնոր նման տերեւօք՝ մշակուած բոյս մի է։ 

Կիչի, որ և Կեչի. Տե՛ս Կեծի:

1406. Կիպարի. Կիպարիս.

Լ. Cipressus, Փ. Cyprès. ծանօթ ծառ, որոյ ծանօթագոյն անունն է Նոճի, զոր տե՛ս, թէ և այս յոյն անուամբ եւս յիշուի թէ՛ ծառն և թէ՛ պտուղն Կիպարի ծառի. ինչպէս ի Վաստ. գիրքն (ՃԿ. ՅԻ), որ և խրատէ . ՃՀԶ)։ «Շուրջանակի պատին արժան է Կիպարիք կամ Բարտիք տնկել»: Ս. Հարց ոմանք համարին, թէ Տեառն մերոյ Քրիստոսի խաչն Կիպարի փայտէ էր, ինչպէս կ’ըսէ և մեր Շնորհալին յԱռակսն

«Ի խընկաբեր բլըրին վերայ

Չոր Կիպարի ծառ մի տեսայ»

1407. *Կիպերիս կամ Կիպեռիս

Այս այլ յունարէնէ առնուած անուն է, Լ. Cyperus, Փ. Souchet, Ռ. Морской ситникъ. Հայերէն Դուն կոչուիլն և բացատրութիւնը գրած եմք նոյն անուան տակ . 602)։ Հօս յիշենք Կիպերիսի տակ ն, որով Վաստակոց գիրքն (ՅԻ) խրատէ. «Ծեծեա և ջրով եփեա աղէկ ուժով, և այն ջրովն թա՛ց և լուա զոչխարն, նա զգարաւն և զոջիլն և զտիզն սպանանէ»։ Այս Կիպերիսի տակն՝ Մշկի ծաղկի տակ այլ կ’ըսուի (տե՛ս զայս). և է հաւանօրէն անուշահոտն Cyp. Longus, Փ. Souchet odorant, Թ. Գըրգ պօղում:

1408. *Կիտրոն.

Համեմային թթուեղէն պտղոց մեծագոյնն, յունական բառիւ, որպէս և Լ. Citreus, Փ. Citronnier. Ար. « Ութրունճ. Թ. Աղաճ ղավունի ասէ, և Հռ. Կիտրու ասէ, և Պ. Թոռինճ. քաղցր այլ կու լինի և թթու այլ կու լինի, և մանր և մեծ այլ կու լինի. և կեղեւն տաք է և չոր. նուրբ այնող է և կտրող է, զգէշ հոտերն՝ աղէկ հոտեր առնէ, և թէ զիր թթուն յերեսն օծեն՝ զաղտն և զմուխն յերեսացն տանի, և թէ յաչքն քաշես զէտ ծարուր՝ զսպիտակն տանի, և տերեւն զսիրտն խնդացընէ, և ծաղկունքն այլ խնդացընող դեղերուն է... և մսէն շարապ կ’առնեն, և զկեղեւն կու սնցընեն», եւ այլն, եւ այլն. շատ ուժերն յիշելէն ետեւ վերջացընէ կրկնելով. «Իր կեղեւն և տերեւն և ծաղիկն՝ նուրբ է խիստ»: Բայց ինչպէս Պ. անունէն ալ տեսնուեցաւ՝ նոյն համարի զԿիտրոն և զԹուրինջ։ Կիտրոն յիշուած է և յԱգաթանգել։ Ծառին փուշերը՝ ինքնաբոյս սրերու նմանցընելով՝ բանաստեղծօրէն ըսեր է Պիսիդիոս և ճարտար թարգմաներ է Հայն. «Ո՞վ զինեաց զԿիտրոն՝ փշովք, և բուսոյց ընդ նմին սուրս ինքնադարբնեալս»։ Հեթանոսք այլ Կիտրոնի փայտն անփուտ համարելով՝ անկէ երենց Կռոց պատկերքը շինէին. Materie ipsi æternitas. (Պլին. ԺԳ, Ե)։ 

1409. Կիրիրայ.

Իբրեւ Կրիայի սիրած ուտելի խոտ, յիշուած է ի Սասուն։ 

Կլկիլ. Տե՛ս Կիլկիլ ։

1410 *Կիւլ ծաղիկ.

Թէ և Թ. Վարդ նշանակէ առջի բառն, բայց տեսող և ճանչցող անձի վկայութիւնն համաձայն է գիտնականաց վկայութեան, այն բազմագոյն (սպիտակ, դեղին, բաց կարմիր, մանուշակի, նա եւ թուխ) և հոտեղ ծաղկին, որ Լ. Crisanthemum, Փ. Chrysanthème Ռ. Златоцветъ կոչուի, թէ և այս անունս բառ առ բառ նշանակէ Հ. Ոսկեծաղիկ, զոր պիտի յիշեմք ի կարգին, և որոյ անունն աւելի մարդոյ յատուկ անուամբ յիշուած առ նախնիս՝ չի յայտներ ծաղկի տեսակ: Յիշեմք եւս, որ ձայնիւ և իմաստիւ նման թուի Գուլվարդն այլ երգեալ ի Սալաձորեցոյն, բայց տարբեր ըլլալը վկայեց զերկուքն այլ տեսողն ի կողմանս Սասնոյ, ուր, կ’ըսէ, չորցընելով զծաղիկն, թէ՛ հոտառութեան ի գործ ածեն, թէ՛ եռացընելով Չայի տեղ: Բուսաբանք 80 և այլ աւելի տեսակ գրեն այս բուսոյ, որ խոտեղինաց կարգին է, թէ և փոքր թըփի պէս կ’աճի, շատ ճիւղերով և խիտ ու բազմաթերթ ծաղկըներով, որ գրեթէ յ’ամէն կողմ երկրի գտուին, ինչուան աշնան վերջը դիմանան։ Ch. Segetum կոչուած տեսակ յիշուի ի Հր. Կովկաս։ 

1411. Կլմբoզ կամ Կլըմպօզ.

Ըստ Մշեցւոց՝ է Ճակնդեղ ծանօթ բանջարն

1412. Կլոր.

Խոտուջրեցւոց բարբառով՝ Սեխ նշանակէ

1413. Կլուլ.

Հատիկներուն ձեւէն առած է անունն՝ իբրեւ Կլոր, և նշանակէ զՄաշ. տե՛ս: Սանսկրիտ լեզուաւ այլ կոչի Կոլա, Կոլակա

1414. * Կլունուս.

Վաստակոց գիրքն յիշէ (ՅԹ), բայց թարգմանիչն սխալ կարդացեր է, յոյն Φλόμος բառը, որ տառադարձութեամբ հայերէն Փլոմոս գրուի, և է Եզանագին։ 

1415. Կխտըկուր խոտ.

Հաւանօրէն սխալ կամ ռամկօրէն գրուած է փոխանակ Գաղտիկուրի ։ 

1416. Կծախոտ.

Ծառոց կարգին յիշուի (Մշակ օրագիր, Ժ, 16), բայց անունն խոտ ցուցընէ

1417. Կծմախոտ. Կծմակոթ. Կծմակոլոթ. Կծմակոլոտ,

Բանջարեղէն է՝ նման Եղերդան սրաձեւ և անկիւնաւոր տերեւօք։ Կ’ըսուի և Լակոտ, թերեւս պարզապէս Կոլոթ ըսելու տեղ: Բառգիրք մ’այլ անստոյգ բառերով գրէ. « Ալփոճ և Ոլբալ կամ Ողբալ, Կծմակոթ. Alphos, և ուրիշ աւելի խանգար իբրեւ Լ. բառ մի։ 

1418. Կծման.

Ի խոտուջուր ծանուցուած է։ 

Տե՛ս Կցմցուկ: Կծմնծուկ.

1419. Կծոխուր. Կծոխրի. Տե՛ս Ծոր.

1420. Կծուիչ.

Նոր յարմարցուցած բառ թուի՝ Մանանեխի տեսակի մի, որ կոչուի Լ. Armoracia Rusticana, Փ. պէսպէս, Armoracin, Cranison rustique, Moutarde des Capucins, Grand Raifort, բայց այս անուամբք կոչուի և Ժախուկն . 923)։ 

1421. Կծուուկ.

Բանջարեղէն մի աղցան ուտելու, այսչափ յիշէ նոր գրող մի

1422. Կծուուրց ?

Այս այլ ուսելի խոտեղէն մ’է, վարդագոյն (Նոր Դար, Է, 102)։ 

1423. Կկոցիկ.

Յարմար անուն ծաղկան, զոր նշանակած է բառհաւաք մի՝ առանց բացատրութեան։ 

1424. Կղեմ.

Տեսակ մի Կնիւն է. յիշէ Ռոշքեանն, իսկ Ասար կ’ըսէ. «Ծիլ մանր և բոլոր»:

1425. Կղէզ Դառն ?

Լոսելով և մեղրի հետ խառնելով ականջացաւի դեղ գրուած է: Ըստ ոմանց ընկուզի կանաչ կեղեւն է

1426. Կղմուխ.

Անտուզ անուամբ յիշուած է . 125). Ար. Ռասան, արաբ., որով սկսի գրել Ամիրտ. « Ըռասան, որ է Անտուզն, որ է Կղմուխն, որ է Զանճապիլ շամին. «Ինքն երկու ցեղ է, ածվոց և վայրի. լաւն այն է, որ կանաչ և ի լի լինի. կտրող և նուրբ է. զճիճին ի փորուն ձգէ և ոսկրացաւուն և կռնակին ցաւուն օգտէ, և դիւահարի, և գազանահարի: Իպն. ասէ, թէ ծեծես և զջուրն քամես և մեղր խառնես և տաս՝ հազին օգտէ և զխնաֆասին»։ Ուրիշ Բժշկարան մի կ’ըսէ. «Ինքն ջրի տեղ և դաշտերն լինի. մայիսին քաղէ. լաւ է»: Ըստ հին Բժշկր. «Կղմուխ տաք ու չոր է յ’Բ տրճի մէջն. և ցած տաք է, քան զԽստոր և զՊղպեղ և զՄաննեխ. օգտէ ամենայն հով ցաւու, որ ի գիճէ և յղորկութենէ լինի ի կուրծքն, թէ մեղրով շաղես և տաս ուտել, և զըստացաւի օգտէ, կամ թէ կէս գլխոյն ցաւի ի հովէ, կամ թէ զօդվածքն ցաւին, որ ուտէ՝ ի ստամոքն յերկարէ... և որ ուտէ՝ ի քացախն թանայ. թող զակն ու զծայրքն»: Լ. Helenium, Փ. Aunée. Հոռմցի Կղմուխ. կոչուի վերոյիշեալ Զանճապիլն կամ հասարակ Կոճապղպեղն։ 

1427. Կղպուր.

Ծոթրինի և Քամոնի հետ յիշէ Կամարկապցին, որով անոնց նմանիլն յայտնուի։ 

1428. Կճան. Կճան խոտ.

Ռամկական անուն է Եղիճին։ 

1429. Կճանկոթ,

Այսպէս գրուի վերոյիշեալ Կծմակոթն՝ Գալիենոսի բառից օրինակի մի մէջ

1430. Կճըճակոտրիկ. Տե՛ս Ծափկոտրուկ:

1431. Կճութ.

Լ. Polypodium, Փ. Polipode, Ար. Պէսպայիճ արաբ. «Ինքն խոտի տակ է կարմիր և ճուկումուկ, և համն քաղցր է, աղէկն ֆստուխ լինի», ըստ Ամիտ., որ դարձեալ գրէ. «Քօք է, զէտ Ակիր. և ի մէկ քովն ի վար ճղեր ունի սէզ, և ի մէկ դին չէ, և լաւն այն է, որ Ղարաֆիլին համովն լինի, և ինքն քառսուն ոտվօք սողուն կու նմանի (համաձայն Լ.   անուան), և ինքն փոքր և մեծ այլ կու լինի, և լաւն այն է, որ կանանչ լինի և հաստ, և ինքն լուծող է, և թէ տլէ անես՝ չի թողուր, որ նուզլան ի յաչքն իջնում, և ինքն զսավտան կու հանէ և զպալղամն կու լուծէ, և թէ օծես՝ զջղերն կ’ուժովցընէ և ձեռաց և ոտից զճեխքիլն տանի»: Կովկասի թէ՛ Հս., թէ՛ Հր. կողմերում գտուի Հասարակ տեսակն, անունն այլ յայտնէ, որ ծանօթ էր ազգայնոց։ 

Կմբիր, որ և Կիմբիր՝ տե՛ս Կոճապղպեղ:

1432. Կմնտաշ.

Ըստ Տրապիզոնեցւոց՝ տեսակ մի Եղեսպակի. Լ. Salvia verticillata. Փ. Sauge verticillée

1433. Կմշտրուկ ?

Ըստ ոմանց՝ Լ. Mercurialis, Փ. Mercuriale բոյսն է, այսպէս կոչուած իր բժշկական զօրութեան համար. Ար. Հալպիպ, «Խոտի տակ է, ըստ Ամիրտ., ի Հնդկաց կու գայ, ի Սորնջան կու նմանի. օգտէ նկրիսին և ոսկրացաւին»։  Դիմացկուն տեսակն M. Perennis, տեսնուած է ի Պոնտոս, ի Ծանախ։ 

1434. Կմոթուկ.

Խոտաջուրեցւոց ծանօթ բոյս մ’է. սպասեմք, որ մեզի այլ ծանօթացընեն

1435. *Կնափ.

Ըստ Ռոշքեանի. «Փշոտ թուփ է, և ի նմանէ բուսեալ Կառն թափչական, որով թափիչք նորագործ կապերտաց բուրդ և գոյն վերածեն». ըսածին վկայութիւն այլ բերէ ի թարգմանեալ գրոց (Դամ. Փիլ. ). «Նա և Կնափ առանց արուեստաւորի ոչ առնէ զիւր գործ». բուսոյն անունն այլ գրէ Լ. Gnaphus. որպիսի անուն չի լսուիր հիմայ, այլ Կնափ բառն է յոյն Γναφέυς, որ նշանակէ թափիչ, այսինքն՝ լաթ լուացող և ճերմակցընող. այս բառէն յարմարած է Լ. Gnaphalus, որ, ըստ մեզ, է Ճաղճղուկ կամ Ականջուկ . 40)։ 

1436. Կնբիլ.

Տարբեր ի Կիմբիրէ . 1402). Պէյթարայ յիշածն է Ար. արաբ., ըստ Ամիրտ. « Ղամպիլ. մանտր հունտ է, և լաւն այն է, որ կարմիր լինի և ի դեղնութիւն քշտէ: Ասցել է Պտ., թէ ինքն Պզր ըլ-Ռամլն է, և Իպն. ասէ, թէ մանանայ է, յերկնիցն կու իջանէ ի Եամանու յանապատն. և ասցել է Ռազին, թէ Կարմիր հող է, և յորժամ տապկեն՝ դեղին լինի», եւ այլն: Այսչափ տարբեր իմաստներ շփոթեն զբուսաբանս, որք կարծեօք կ’ըսեն, թէ ըլլայ Mallotus philipensis կամ Echinus կոչուած բոյսն, Ափարբիոնի տեսակ մի:

1437. Կնիւն.

Հասարակ անուն ջըրի մէջ բուսած Եղեգի նման, բայց աւելի բարակ՝ բուսոց, որք (ըստ տեսակաց) հայերէն կոչուին և Ագռաւի ծաղիկ . 6. ) Կղեմ, Ճիլ, Պրտու, եւ այլն. Լ. Juncus, Փ. Jonc. Ար. Սէմար ։ Այսպիսի բոյնք գործածուին խըսիր կամ սապատ հիւսելու կամ կակուղ և դիւրաբեկ բաներ պլլելու, եւ այլն։ Ս. Գրոց մէջ այլ յիշուի Կնիւն իր ազգակցօք, Պրտուով և Եղեգով (Յովբ, Խ, 16): Թէպէտ և հասարակ կամ ոչ կարեւոր բոյս, այլ շատ տեսակներ որոշած են բուսաբանք, որոց շատն գտուին ի Պոնտոս և ի Հար. Կովկաս, որ բովանդակէ և զՀայս. Ալպեան կոչուածն՝ J. Alpigenus յիշուի ի Փալանտէօքէն լերին Կարնոյ և ի Մուշ. J. Tenagea կոչուածն ի կողմանս Հերայ (Խոյ)։ 

1438. Կնձնի. Կնձենի [1].

Վայրի ծառոց հասարակ տեսակներէն է, որք իրարմէ դժուարաւ զանազանին, անոր համար կարծուի, թէ շատ անուամբ կոչուի մի և նոյն ծառն, ինչպէս այս, որոյ այլ եւ այլ անունները յիշեցինք Թեղի անուան տակ . 781), հանդերձ օտար լեզուօք, յորոց մի էր և Ար. կամ Հնդիկ Տարտարն. Ամիրտ, թուի երկու նման անուամբք ծառ զանազանել. մէկը՝ Տէվտար (Ճին աղաճի), որ «ի Ցրդի ծառ կու նմանի», միւսն՝ Տէրտար, արաբ., զոր Թեղի գրէ։ Յիշուած է հօն և այս ծառին խոզակներուն կամ պտղոց վրայ մժեղի նման ճճեաց երեւնալն, որոյ համար ծառն կոչուի Մոծակի ծառ, նոյնպէս և Ար. Շէճրէդ էլ-պաք արաբ., Փ. Arbre des Moucherons. Թէ և անուններէն յայտ է, որ Կնձնի և նմանիքն ծանօթ են ի Հայս, այլ Եւրոպացիք յիշեն հասարակ կամ Դաշտային տեսակը, Ulmus Campestris. Լեռնայինն այլ U. Montana ի Կովկաս և ի Պոնտոս, ուր և Ս. Pedunculata կոչուածն

1439. Կնճութ. Կնջիթ. Կանճուտ.

Օտար լեզուի բառով կ’ըսուի և Շուշմա, Շուշմայի, Շուշմուշ, Սուսամ, Սումսում, ըստ Ար. ՝ արաբ., որով բացատրէ Ամիրտ. և ըստ սովորութեանն՝ «լաւն այն է, կ’ըսէ, որ նոր լինի. կակըղցընող է և հալող է, և թէ զտերեւն եփես ջրով և զմազն լուանաս՝ յերկանցընէ և կոկ առնէ, և գլխոյն բոլորին ճլէ տայ, և զըղեղն գէջ պահէ, և թէ եփես և տաս՝ հին հազին օգտէ և զձայնն յորդորէ: Ասացել է Պտ., թէ մարդ օձն զարնէ և կապուտնայ, թէ օծես՝ տանի, և թէ ոտքն և ձեռքն ճղքի՝ օծեն, նա տանի»

Ծանօթ է այս տունկէս հանուած ձէթն, մանաւանդ յարեւելս, ուր թէ ուտելու և թէ դեղոց և այլ պիտոյից գործածուի։ Գր. Տաթեւացի կ’ըսէ Լուծմ. Պորփիւրի). «Ձէթ Շուշմային զջերմ և զցուրտ զօրութեամբ ունի, և յոր ինչ խառնի և լինի ներգործութեամբ, մին զմիւսն կորուսանէ, և թէ յերկու ինչ խառնի՝ լինի ո՛չ ջերմ և ո՛չ ցուրտ, այլ գաղջ» L. Sesamum. Փ. Sésame:

Կնջիթք խոտեղէնք են տարեկան կամ դիմացկուն, ոմանք՝ կանգուն, ոմանք՝ գետնատարած, ծաղկներն սրուակաձեւ կամ կտրած եղջիւրի ձեւով, պտուղնին պատիճաւոր երկայնկուկ հունտերով: Իւղաբեր լաւ տեսակն Հնդկային կ’ըսուի, S. Indicum, և գտուի տաք երկիրներում։

Հին Բժշկր. մեր գրէ. «Շուշմա տաք է ի Ա տարաճա և գիճային յ’ոռքն և ղորկուտ. խանգրէ զստամոք և զբերնին հոտն, և յուշ երթայ ի ստամոքէ, և իր ձէթն լաւ է, քան զինք, թէ մեղրով ուտես զինք՝ տանի զիր չարն, և թէ իր ջրովն զմօրուք և զմազ լվանաս, զմազն կակըղցընէ և յերկանցընէ. զթեփուկն ու զմաշկերն հանէ և զձէթն Սապռով և Սամթի ջրով տալ՝ օգտէ, որ կրկունքն պայթտէ, և որոյ խոշորութիւն է՝ խիստ օգտէ»։ 

1440. Կշայ ?

Ոչ բոյս, այլ ծառոց խէժ կամ ռետին կ’ըսուի։ 

1441. Կոդին ?

Այս կամ այսոր նման անուն մի հոմանիշ է Սընկոյ. տե՛ս Ղարիկոն։ 

1442. Կոզակ.

Տեսակ մի գեղեցիկ պտուղ է, կ’ըսէ Շրէօտէր՝ առաջին հեղինակ հայ-լատին քերականութեան, և Լ. Gossypium, բայց սա Բամբակենի նշանակէ, ինչպէս որ և Ար. Կոզ ՝ Բամբակ է

1443. Կոզուկ.

Ըստ Ստ. Ռոշքեան՝ է Լ. Solanum, Փ. Morelle, որ կամ Շնխաղողի տեսակներէն է կամ Պատնիճանի պէս թանձր բանջարեղէն մի։ Բառգիրք գրէ. « Ստրկոյ, Կոզուկ, Strycnus». սա նշանակէ Ժանտ–ընկոյզ կամ ործացուցիչ Ընկուզենին, Փ. Vomiquier, որ թուփ կամ ծառ կ’ըլլայ. պտուղքն հատեր են կակուղ մսով, որոց մէջ մէկ կամ աւելի կուտ կ’ըլլայ։ 

1444. Կոթրինճ.

Բանջարեղէն մի կարծուի։ 

1445 Կոլոլ ?

Եթէ չէ Կլուլ, անծանօթ է ինձ։ 

1446. Կոլոռճիկ կամ Կօլորճիկ.

Այսպէս կոչուին կլորաձեւ կամ ձուաձեւ տակեր. Լ. Orchis, ինչպէս Աղուեսուձուք . 63), Շանձուք, եւ այլն։ 

1447. Կոլոտուր.

Այսպէս անուանեն Պոնտացիք տեսակ մի Լ. Bidens կոչուած բոյսերու, որոց պտղոյն ծայրն երկու բաժնուած ըլլալով ակռայի ձեւով՝ այսպէս կոչուին (Երկկեռիք), և հարիւր տեսակի չափ կան. շատն՝ յԱմերիկա, իսկ այս տեսակս, որ գտուի և յԵւրոպա՝ խոնաւ տեղերում՝ B. Tripartita անուանի (Եռաբաժին), որովհետեւ մէկ կոթի վրայ կ’ըլլան երեք տերեւք, միջինն՝ մեծ, եզերքն՝ սղոցաձեւ։ 

1448. Կոլորդեղ. Տե՛ս Բոլորդէղ և Բզէզավարդ ։

1449. Կոծիծ.

Այսպէս կոչեն Խոտուջրեցիք Մայծի (Մսրացորենի) հասկը։ 

1450. Կոծծուկ. Տե՛ս Թերխաշ:

1451. Կոծոծ.

Փշալից բոյս մի, որ ըստ Վանական վարդապետի՝ «ի ջրավայրի է լինել». և է հաւանօրէն տեսակ մի յունաբար Լ. Acantholimon անուանելոյն, որք ի հասարակի թուփեր են՝ խողովակաձեւ ծաղկով և տըկաձեւ հնգանկիւնի պտղով A. Bracteatum տեսակն նշանակուած է ի կողմանս Կարնոյ, ի Սպեր, ի Հեր. A. Calverti, ի Թէքտաղ. A. Venustum (Վայելուչ) յարեւմ. Հայս, ի Կիլիկիա, Ամիդ, Մէրտին. A. Petreum ի Մուշ: A. Tenuiflorum (Նրբածաղիկ) ի Գանձակ, Շամախի. շատ հաւանօրէն այս է Վանականին տեսածն A. Araxenum (Երասխեան), Երասխայ հովտին չորս կողմերը, ի Հեր. A. Heutii, ի Մէկմանսուր. A. Glumaceun, յԱկոռի Մասեաց. A. Cæsareum, ի կողմանս Կեսարիոյ. A. Acerosum, յԱրզնի, Կուտինա, Կիլիկիա. A. Caryophyllaceum, Ի Վարդոյ Տարօնոյ, ի Կորճայք. A. Armenum, յատուկ Հայկականն ի Կարին, Բաբերդ, Ծանախ, եւ այլն. A. Echinus Tournefortii ի Բաբերդ և ուրիշ լեռնային կողմեր. A. Lepturoides, Տփղիսու և Մծխեթու միջոց. A. Karelini, ի Նախճաւան, Որդուատ. A. Tragacanthinum, յՈրմիա, Սուլդանիէ։ 

1452. Կոծոծիկ.

Գուցէ վերոյիշեալն ըլլայ. նշանակած է նոր բառահաւաք մի։ 

1453. Կոծոռի կամ Կուծոռի.

Անուն մի կամ տեսակ մի Երիցուկի։ 

1454. Կոկանենի.

Ռոշքեանն գրէ. «Վայրենի ծառ փշալից, որ մանր բոլորակ սալորս բերէ. Spinus». Լ. անունն իրաւ տեսակ մի Սալոր նշանակէ։ Բժշկարան մ’այլ գրէ. «Կոկանենւոյ պտուղն մաքրէ զորովայն»: Նոյն թուի և Կոկամ կամ Կոկոմ (Գէօմգէօմ) յիշեալ յօրագիրս . Դար Դ, 62. Ը, 170). գուցէ՝ նոյն և հետեւեալն

1455. Կոկոն. Տե՛ս Եղրդոյ պտուղ, թ. 640։

1456. Կոկոռ ծաղիկ.

Ջրային Նունուֆարն է. Լ. Nymphæa, Ար. արաբ., « Նիլուֆար, որ է Նոնոֆար, երեք ցեղ է. լաւն այն է, որ անուշահոտ լինի, ոչ և գէճ է, քուն բերէ և խաղեցընէ, և օգտէ այնոր, որ քուն չլինի, և թէ զջուրն ի գլուխն օծես՝ օգտէ տաք գլխացաւութեան, և իր ձէթն այլ զգլխուն ցաւն խաղեցընէ, և իր շարապն օգտէ սարսամին (ըղեղի ցաւ), և զկուրծքն կու կակղացընէ, և հազին և թոքին խողերն կու չորացընէ, և զհոգին կու ուժովցընէ, և հանգիստ կու առնէ: Ասցած է, թէ ստոյգ և՛ լաւն, և՛ աղէկն այն է, որ ի Պաղտատ լինի, և ծաղիկն կապոյտ լինի, և ասմանի կու նմանի: Այսոր ասի, թէ երեք ցեղ է. այն, որ Պաղտատին է՝ գունն կապուտ է, և այն, որ Հոռոմոց երկիրն կու լինի` դեղին է գունն և սպիտակ, և քան զամենայն լաւ խիստ «դեղին է»: Տե՛ս և Հարսնամատն

1457. Կոկոռճիկ.

Այս այլ Գետնախնձորի, այսինքն՝ Երիցուկի անուանց մէկն է։

1458. Կոկոռչի տակ.

Գալիենոսի բառից մէջ գրուի. « Ալմո, Կոկոռչի տակ, Շուշան ծաղիկն է»։ Այս Շուշանս վերոյգրեալ Կոկոռն է կամ Նիլուֆարն, որ արդարեւ Ջրի շուշան կոչուի։ Իսկ Almum Գալիենոսի (Ե) գրոց մէջ յիշուի իբրեւ աղահամ ծաղիկ մի ի Կիլիկիա

1459. Կոկռոշ.

Տեսակ Ծորի, ի նորոց Հաղարջ կոչուած. Լ. Ribes, Փ. Groseillier. Ռ. կարմիրն Смородина, իսկ կանաչն՝ Крыжовникъ. Ար. արաբ., զոր Ամիրտ, Գամբծիլ կամ Գաբծիլ գրէ, և այս անուան տակ նշանակեցինք, բայց որոշելի է զայս ի Գաբ ծիլէն, որ տարբեր ցեղէ է։ Շատ տեսակք կան այս վայրի խաղողանման տնկոց (զոր Թ. Ֆռէնկ Իւզիւմիւ, Փռանկաց խաղող կոչեն), յորոց մէկ տեսակն, R. Nigrum, յիշուած է ի Մուշ։ Արեւելեան կոչուածն R. Orientale leptostachys, ի Բաբերդ և Թէքտաղ. R. Petræum, ի Կովկաս, ի Ճիմիլ լ. Պոնտոսի, ուր և Ալպեանն, R. Alpinum

Կոձուկ.

Որ և Կոծծուկ. տե՛ս Թերխաշ և Կոցուկ

1460 Կողակ:

Ըստ Ստ. Ռոշքեան է Կոստ., զոր տե՛ս

1461. *Կողամիտա ?

Ըստ Խորենացւոյ աշխարհագ. գտուէր յԻսաւրիա Փ. Ասիոյ: Անծանօթ կամ անստոյգ, եթէ ըլլար գրուած Կաղա մինթա ՝ կ’ըլլար Χαλή Μίνθα. Լ. Calamintha, ազնիւ ազգ մի Աննուխի կամ Դաղձին, որոյ հասարակ տեսակն՝ C. Officinalis ի Պոնտոս և ի Կովկաս նշանակուած է. C. Nepeta, ի Հայս և ի Հար. Կովկաս. C. Umbrosa, ի Պոնտոս և ի Վիրս. C. Staminea, ի Մուշ. C. Graveolens ի Հայս և այլ շատ երկիրներ: Շատ աւելի տեսակք այլ ի Կիլիկիա տեսնուած են

1462. Կոճ Վրացի.

Բժշկութեան մէջ հին ատեն շատ նշանաւոր բոյս մի, որ և զանազան անուամբք և տեսակաւ յիշուեցաւ. առ նախնիս շատ հեղ յունալատին բառիւ Ելեբորոս կոչուի, Helleborus, Փ. Hellébore, իսկ Ար. Խարպախ, Խարբակ արաբ. այս անուամբ գրէ և Ամիրտ. և յաւելու, թէ «Իպն. ասէ, թէ Պուռսայ այս խոտիս Ղար չիչակի ասեն, և Թ. Պաշլու կ’ասեն, որ է Տոխուզ պաշլու »: Հօս կու զանազանէ  երկու գլխաւոր տեսակները, ինչպէս և բնախօսք և բժիշկք Սպիտակ և Սեւ. «Ասեր են վասն Սպիտակ Կոճին ( Խարպախ ապիաթ. Veratrum album), թէ ինքն տակ է, և իր կեղեւն ի բան կու մտնէ, և նման է Կապարին տակին, և ինքն ի Լիսան ըլ-համալ (Գառնալեզու) կու նմանի. և համն, քան զՍեւ Խարդախն լեղի է, և իր տակն շատ մազմզուկ ունի, և նման է Ասարոնի. և մէկ ցեղն կոկ է և մազմզուկ չունի. և մէկ տակ է և խիստ պինտ է, և Թ. այս խոտիս Տօխուզ տափալու (Իննագագաթ) այլ կ’ասէ։ Ասէ գրոցս ժողովողն, թէ լաւն այն է, որ զլեզուն խածնէ, և թէ ծամես՝ լուապ ունենայ, և թէ մուկն ուտէ՝ մեռնի, և մարդու վնաս առնէ՝ զիր չարութիւնն տանի հաւուն շուրվանին»։ 

«Խարպախ Սեւ ( Խարպագ Ասուատ ). լաւն այն է, որ ոչ խիստ պինտ և ոչ կակուղ լինի... օգտէ գլխացաւութեան, որ հին լինի և տայուսայլապին (աղուեսացաւ), և զոջիլն սպանանէ, զաչքն սրացընէ և ուժովցընէ: Իր տաքութիւնն աւելի է, քան զՍպիտակ Խարպախին տաքութիւնն, և իր տերեւն նման է Չինարին տերեւին, և քիչ մի ճեղք ունի և սեւութիւն կու քշտէ, և որձան փոքր է, և ծաղիկն սպիտակ է, որ ի կարմրութիւն կու քշտէ, և պտուղն նման Տատաշի Հընդին, և իր տակն շախշախ է, և իր տակին կեղեւն ի բան կ’անցնի, և ինքն ի չոր տեղ կու բուսնի, և թէ զինքն կտրես՝ մէջէն սեւ փոշի ելանէ, և փաթութնի ունի, որ մէկմէկի կու փաթվի, և մէջն փուճ կու լինի, և բունն ի դուրսէ սև է զէտ զuoս, և մէջն սև չէ, և քիչ բարակ-բարակ մամզուկ ունի», եւ այլն։ Բժշկարան մի այլ գրէ. «Ի լերանց տանեն (զՍեւ Խ. ), ի կորդ տեղաց. սիրտն որպէս բարակ փողիկ լինի և պարարտ»: Վաստակոց Գիրքն (ՃԱ. ՅԹ) Վրացի Կոճի համար կ’ըսէ. «որ է Մրտի տակ»

Դեղական օգուտներէն զատ՝ Կոճն պարտիզաց մէջ դարմանուի իր վայելուչ ձեւին և ծաղկին համար, որ 5–10 թերթով բաժակ մ’ունի բազմառէչ, և ձմեռ ատեն ծաղկելուն համար շատ յարգի է, մանաւանդ Սեւ կոչուածն, որ և Ծննդեան (Քրիստոսի) Վարդ, Rose de Noël, և փոքրիկ Դեղնածաղիկն, Լ. Erantis hyemalis, որ ձեան հալելուն սկիզբը կու ծաղկի։ 

1463. Կոճակուկ կամ Կոճակիկ.

Նշանակած է բառհաւաք մի:

1464. Կոճամիրու. Կոճամորուս.

Անուն համաձայն է Թ. Քօշմօրուաց, բայց Գալիենու բառից մէջ այսոր յունարէնն գրուի Կիգարիս, որոյ ստոյգն անշուշտ պիտի ըլլայ Կի՛խօրա, Κίχορα, և օրինակի մի մէջ՝ մէկն աւելցուցեր Լ. Intubium erraticum. այս այլ անսովոր անուն է հիմայ, միայն մերձաւոր է Intubus major համանիշ Cicorium Endivia, որով յայտ կ’ըլլայ, թէ Կոճամիրուն է տեսակ Եղերդ–Հինդուպէի։ 

1465. Կոճապղպեղ.

Որ և այլեւայլ օտարալեզու անուամբք յիշուի, Անգրուեղ, Կիմբիր, Զանճապիլ, Լ. Zingiber, Փ. Gingembre. Ար. արաբ. Ռ. Икбирь. «Երկու ազգ է, ըստ Ամիրտ., մէկն՝ Չինի և մէկն՝ Հնդի... ամենայն ցաւու, որ ի պալղամէ և ի հովութենէ՝ օգտէ, և զմիտքն սրացընէ, և զլեզուին ծանրութիւն տանի, և թէ յաչքն քաշեն՝ զմթնալն տանի, և զթանձր գիճութիւնն, որ ի փողիցն՝ կու տանի, և զքամին կու հալէ, զկերակուրն մարսել կու տայ», և այլն։

Այս բացատրութենէն վերջը յիշէ ուրիշ տեսակներն այլ. յորոց՝ « Զանճապիլ աճմ (Պարսից), որ է Ուշթարղարն». սա տարբեր ցեղէ բոյս է, և յիշած եմք . 118), նոյնպէս և «Զանճապիլ Շամի, որ է Ըռասանն, որ է Անտուզն, որ է հայ բառով Կղմուխն», տե՛ս զասոնք: « Զանճապիլ Քալպ, որ է Շան Զանճապիլն, և տերեւն նման է Սուրխունի (Ուռի ?) տերեւին, բայց դեղնուկ կու լինի, և թէ շունն ուտէ՝ կու մեռնի, և թէ դալար հնտովն ծեծեն և օծեն՝ զհին բորն տանի և զտեղն այլ չերեւցընէ… և թէ զհունտն և զտերեւն ծեծես և դնես ի վերայ ուռէցին, օգտէ»

1466. Կոճեմ ?

Դաւիթ Սալաձորցին յիշած է. «Կոճմերուն հետ եղեր է Խռնդատն»: Կրնար կարծուիլ, թէ Կոճամիրուսն ըլլայ, բայց յոգնակի յիշուելով՝ հաւանական է, որ եզակին Կոճեմ է: Ուրիշ օրինակաց մէջ Գոջմեր կամ Կօշվեր գրուած է։ 

1467. Կոճկորակ.

Անուն հասարակ կամ տեսակ մի Փրփրեմի. տե՛ս զայս

1468. Կոճղէզ.

Ընդհանուր անուն կոճ կամ կլոր և թանձր արմատոյ բուսոց, մանր կամ մեծ, բայց նշանակէ և յատուկ տեսակ մի Գետնախնձորոյ, մատնաչափ մեծութեամբ, որ հում կ’ուտուի, և կոչուի Թ. Եըլտըզ քէօքի: Սալաձորցին իբրև ծաղիկ այլ յիշէ զԿոճղէզ.

«Կոճղէզն է ղանաւաթ հագեր, հաւան չէ միւս գուներուն». ուրիշ օրինակ մի գրած է

«Կոճղէզն ներկած ղանաւուզ, հաւան չի լի միւս գուներուն»:  

1469. Կոճողիս.

Կոճղէզ է՝ ըստ գրոց, իբր սոխային տակ կամ արմատ, որովհետև հին Բառագրոց մէջ զուգուած է. «Բողբոս (Bulbus) Կոճողիս կամ Կոճողիզ. Ռոշքեանն այլ վկայութիւն բերէ ի Բժշկարանէ. «զԿոճողիս Սխտորով ուտել` լաւ է լուծման որովայնի»

1470. Կոճոճիկ.

Այսպէս կոչի տեղ-տեղ Աւելուկի արմատն

1471. Կոճտակ դեղ.

Այսպէս գրած է Ռոշքեանն, բայց թուի Կոճ տաքդեղ գրելի, որ է Կոճապղպեղն։ 

1472. Կոմար. Գոմար.

Այսպէս անուանեն ի Պոնտոս այն գեղեցիկ ծառերը կամ թուփերը, զոր արեւմտեայք յունական բառիւք բարդեալ Rhododendron անուանեն, որ է ըսել Վարդածառ, վասն զի հասարակօրէն վարդագոյն և վարդանման են ծաղկըներն՝ առանձնակ կամ փունջ-փունջ, որովք բոլոր ծառն ծաղկած կ’երեւի, և պարտիզաց վայելուչ և հարուստ զարդ է։ Իրեն ցեղակից Azalea այլ մէկ տեղ առած՝ 200-ի չափ տեսակ ունի յԱսիա, յԵւրոպա և յԱմերիկա, բայց իր բուն հայրենիքն կըրնայ ըսուիլ Պոնտոս և Կովկաս, և ասոնց անուամբ կոչուին երկու գլխաւոր խումբք տեսակաց, R. Ponticum և R. Caucasicum, որոց մէջ բովանդակի և մեր հայրենիքն, վասն զի ասոր արեւմտեան կողմերում այլ գտուի, ի Գարագափան լերինս Բաբերդու և ի մերձաւոր մասին Թուրքահայոց։   Յատկապէս ընդ մէջ Setchank ? և Koblat ? տեղեաց կամ գիւղից, ըստ եւրոպացի բնաքնին տեղագրի մի, բայց անուանքն այլայլած կ’երեւին։ Արդ՝ այս տեղուանքս ըլլալով բնավայր ծաղկազարդ ծառիս՝ պէտք է իր յատուկ անունն այլ ճանչնալ Կոմար

1473. Կոյշ ?

Անծանօթ անուն մի և նիւթ, որոյ նոյնանիշ յոյնն, ըստ բառից Գալիենու, է ուրիշ անծանօթ մի՝ Դադիրէ ? 

1474. Կոյոց ծաղիկ.

Գալիենու բառից մէջ այսոր հոմանիշ յոյնն է Անթեիտիս կամ Անթետիս, որ կըրնար ըլլալ Անթեմիս և Տ տառից շփոթութեամբ ի հին հայերէն ձեռագիրս). տե՛ս թ. 106, բայց Բառագրոց օրինակի մի մէջ աւելցուած է Լ. Anthedon. այս բառս, զոր յիշած է Թէոփրաստ հին բնախօսն, ոմանք համարին վայրի Ալոճին կամ Սնձենին: Իսկ եթէ հայերէն բառին նշանակութեան նայուի, անարգ ծաղիկ մի նշանակէ

1475. Կոնգոմ.

Վարդի և նման ծաղկանց կնգուղն է և ոչ յատուկ ծաղիկ։ Դարձեալ, ըստ քիմիական գրոց՝ «զՇոճոյ խէժն ոմանք կոչեն Կոնկոմ»

1476. *Կոնիովն.

Յոյն (յորմէ և Լ. Conium) անուն Խնդակոթի. տե՛ս զայս . 1072): Ս. Բարսղի Վեցօրէից մէջ գրուի. «ԶԿոնիովն արմատ՝ հաւբալք ուտեն, քանզի այսպէս կազմեալ են մարմինք նոցա, զի մի՛ վնասեսցին ի վնասակարութենէ արմատոց»:

1477. Կոնձօձ.

Արարատայ կամ Գեղաքունոյ կողմանց բուսոց մէջ յիշէ նոր գրող մի, եթէ չէ Կոծոծն

1478. Կոպղ.

Գետնատարած փշեղէն մի, որոյ արմատն կ’ուտուի և Մատուկ կոչուի։ Պէտք չէ շփոթել Կոպաղ բառի հետ, որ հնձուած ցորենոյ դէզ նշանակէ։ 

1479. Կոպռոշ.

Նոյն համարուի որ ինչ Ծիպանուկն, թ. 1197:

1480. Կոստ. Կոստի տակ. Տե՛ս Կապարասի ։

1481. Կոստղի.

Ստ. Ռոշքեան Լ. Aquifolium կոչէ, որ հիմայ չի լսուիր, այլ Ilex, որ է Սղոցի. Տե՛ս ի կարգին

1482. Կովացնծուկ ?

Նորերու հնարած կ’երեւի բառս՝ փոխանակ Թաւրինջակի

1483. Կովի աչք.

Նշանակէ զԵզնակն, տե՛ս թ. 618։ 

1484. Կովլեզու.

Արդարեւ, ձեւն նման է լեզուի կովու կամ եզան (ուսկից և Եզնալեզուն), սակայն օտարք՝ Յ. և Լ. ուրիշ նմանութեամբ անուն տան այսոր, չնչին ճճիի մի, օձասանդրի, ինչպէս յիշեցինք Արծուաճանկին բացատրութեամբ . 213), զայս այլ նոյնպէս Scolopendrium կոչեն, միայն յարելով՝ Հասարակ մակդիրն այլ, S. Officinale և S. Vulgaris. Տեղաքնինք յիշեն զայս ի Պոնտոս և Կովկասու երկու կողմերում այլ. տեսակ մ’այլ կայ՝ S. Hemionitis, որ գտուեր է ի Գառլըպօղազ Կիլիկիոյ

1485. Կովլլուկ.

Վայրի խոտեղէն մի, որ ընկուզաչափ պտուղ բերէ՝ ըստ բառահաւաքի Սեբաստիոյ կողմանց։ 

1486. Կովու ճակտիկ. Տե՛ս Եզան Ճակատ:

1487. Կովու ուրուկ ?

Բժշկարան մի յիշէ զայս՝ գրելով. «Բանճար մի կայ, Կովու ուրուկ ասեն. չորցո՛. թէ դիւատարի տաս ուտել՝ բժշկի»: Թերեւս ներքոյ գրեալ Կովրուճն ըլլայ:

1488. Կովտուն.

Ոչ է յատուկ բոյ, այլ Կտաւատի թեփն։ 

1489. Կովրուճ.

Հացի փայտ կոչուած է ի Բժշկարանս և աչքի դեղ. «Ա՛ռ զՀացի փայտն, որ է Կովրուճ, որ յանջրդի տեղ լինի, մանր կոտորատէ և շատ եփէ, որ թանձրանայ, և դի՛ր յաչքն երեք հեղ. թէ կոյր լինի՝ նա լուսաւորի»: Քիչ մի տարբերութեամբ գրէ հին Բժշկարանն, առանց յիշելու զԿովրուճ. տե՛ս Հացի փայտ: Թէ և փայտ կոչուի, բայց ոչ թուի ծառ, այլ առ առաւելն՝ թուփ։ 

1490. Կոտեմ. Կոտիմն.

Ուրիշ անուամբ այլ կոչուի, ինչպէս Հարբ կամ Հորփ արաբ. Լ. Nasturtium, Փ. Cresson alénois. Ռ. Кресс-саладъ. Թ. Թառայ օթի. Ար. Ըռիշտ կամ Ռիշատ, արաբ. այս անուամբ ստորագրէ Ամիրտ. «Իր հոտն սուր է, լաւն այն է, որ ածւոց լինի… եփող է և հալող է. զերեսին մանն կու տանի, և զթեփուկն ի գլխուն կու տանի, և չի թողուր, որ մազն ի վայր թափի... և զշտերն և զմկնատամներն եփէ, և զպալղամի ուռեցնին այլ եփէ», եւ այլն։ Ածւոց տեղ՝ ուրիշ Բժշկարան՝ Տանոյ Կոտեմ կոչէ։ Հին Բժշկի. մեր գրէ. «Կոտիմն` տաք ու չոր յ’Բ տրճ. կամ ի Դ, դեղ է ստամոքի, և հանէ զտափակ ճիճի, սրբէ զկուրծք և զթոք ի պլղամէ, թէ չորս դրամ ծեծէ և տաք ջրով առնու, զփորն լուծէ, և զքամի հանէ յաղեց. Կօլնջի օգտէ. զունդն աղնձած տալ՝ զփորն կապէ, անծեծել տուր զաղնձածն: Ապա որ զտերեւն ուտէ՝ դալար գնձով կամ հազրով կամ Եղիգաւ թող ուտէ, որ զիր չորութիւն մանրէ»: Այլ և այլ տեսակք կամ ազգք կան Կոտեմոյ, որք տարբեր անուամբք այլ կոչուին օտար լեզուօք, ինչպէս՝ 

1491. Կ ծու Կ ոտեմ. Փ. Cr e sson a mère.

1492. Հորի Կ ո տ եմ. Փ. Cre ss on de fontaine.

1493. Ջրի Կ ոտեմ. Փ. Cresson d eau. Լ. Sisymbrium nasturtium.

1494. Թուրք Կոտեմ.

Draba և Draba Arabis. Փ. Drave. Ազգ մի Կոտեմոյ, առատ յարեւելս. մէկ տեսակն Մասիս լերան ձեան սահմանին 4338 Չ. բարձրութեան վրայ բուսած գտաւ Ռատտէ բնագէտ, յամի 1871։ 

1495. Կոտիկ.

Հին Բժշկարանն դեղ գրէ մաղասէ շարժած ակռայից՝ այլեւայլ նիւթեր, որոց մէջ նա եւ Զառիկ, Շէկ Ոսբն, Կոտիկ, Բարձուենեկ և Քամատարիոս (Կաքաւարօտ). «զամէնտ լեսէ և ա՛ռ դգալ մի հոռոմ ձէթ և մեղր, և շաղղէ, և ի վերայ ատամանցն դիր»:

1496. Կոտինդ.

Բիւզանդ պատմիչ . ԻԴ) կ’ըսէ, որ անարժան թագաւորն Պապ՝ ընթրեաց ատեն «Դեղ մահու ընդ Կոտինդն խառնեալ», խմցուց Ս. Ներսէս հայրապետի, և թունաւորեց. հաւանօրէն է Յ. Κότινος, Վայրի Ձիթենւոյ (Oléaster) կուտ

1497. Կոտմուկ. Կոտմնտուկ.

Վայրի Կոտեմ. Լ. Iberide, Փ. Iberis, նման Նուարտակի։ 

1498. Կոշտուկ.

Ռամկական անուն Վարսակի։

1499. Կոտոբ. Տե՛ս Թայլ ։

1500. Կոտրուկ. Կոտրկու տակ. Կոտրկոյ տակ. Կոնտրկու տակ. Կորկոտակ.

Պարզ բուսոյ անուն. Կոտրուկ յիշուած չէ, այլ միշտ հոլովեալն կամ սեռականն, իսկ ինքն կամ տակն է Աղուեսուձուք. տե՛ս թ. 63։ 

1501. Կորաթի.

Թերեւս Կորափի գրելի. յիշած է Շէհրիման, իբրեւ Populus Libica, բայց աւելի հաւանօրէն է Երերուն Կաղամախն. Լ. Populus tremula, Փ. Peuplier tremble, որ իր ազգակցաց մէջ ամենէն վայրենի կամ անտառայինն համարուի, և տերեւներն, երկայն կոթեր ունենալով, միշտ շարժուն կ’երեւան. շատ չեն բարձրանար: Մեր երկրին մէջ այս տեսակ Կաղամախ՝ յատկապէս յիշուած է ի Պոկլան՝ Տարօնոյ կողմերում։ 

1502. Կորդիւն. Կորդոն. Կորդոյն, Կորդում.

Տեսակ Ծոթրինի, Գալիենու բառից մէջ որոշակի գրուած է Թումբրա ՝ Կորդիւն, որ է Τύμβρα. Լ. Satureja, Փ. Sarriette. Ար. այլ սոյն անուամբ գրած է Պէյթար, արաբ., զի այսպէս լսուի կ’ըսէ ի Սպանիա. Ամիրտ., այլ նոյնպէս գրէ « Շատրիա. ինքն ի Սահթարին (Ծոթրին) ցեղերուն է, և տերեւն յերկան է, և ածվոց լինի, և ի Թարվէժ՝ Մարզա ասեն»։ Այս  Ածուոց տեսակն S. Hortensis յիշուած է յԵւրոպացւոց ի Մեծ և ի Փ. Հայս. S. Macrantha Գարապաղ. յունական բառով S. Timbra կոչուածն այլ ի Կիլիկիա, յԱսորիս, յարեւմտեան Փ. Ասիա։ 

1503. Կորդող.

Անջրդի տեղերում բուսած խոտեղէն մի է, անասնոց ախորժ ուտելի, և գեղեցիկ ծաղկով, որոյ համար արժան է աւելի տեղեկանալ։ 

1504. Կորդուախունկ.

Ըստ Շէհրիմ. Եղէգի նման երկու ոտնաչափ բարակ բոյս մի է, վարդաձեւ հինգթերթեան ծաղկով, ոմանք համարին հիմայ Երիցի աղցան կոչուածն, զոր տես թ. 574, այլ և Երպատուր: Նշանելի է, որ Ար. այլ Կորդուախունկ կոչուի, Պխուր ըլ-Աքրատ արաբ.: Պէյթար կ’ըսէ, թէ ոմանք Համամա կարծեն զայս, և թէ յԱնտալուսիա՝ Երպատուր կ’ըսուի, յԱսորիս՝ Անդրասիոն ? Քուրդք շատ գործածեն զայս իբրեւ ծխոց, և Շահպուէ, արաբ. կոչեն, որ է Թ. Շէհպօյ ։ 

Կորդում. Տե՛ս Կորդիւն ։

1505. Կորեակ. Կորեկ.

Ընդեղինաց մէջ Ցորենէ և Գարիէ վերջ` ամենէն ծանօթ և պատուականն է, բայց տեսակներն իրարու շփոթելով՝ Գաւարսի հետ միացուցեր կամ մերձեցուցեր են Պէյթար և Ամիրտ. անոր համար այդ անուան տակ յիշեցինք երկու կամ այլեւայլ տեսակներն այլ . 674). հօս յիշեմք կամ կրկնեմք, որ յատուկ Կորեակն է ըստ Լ. Milium, Փ. Millet, իսկ Գաւարսն Panicum Miliaceum. Փ. Panic Millet. Լ. կ’ըսուի եւս P. Esculentum (ուտելի)։ Վաստակոց գիրքն ուրիշ զանազանութիւն մի կ’ընէ Մեծ և Փոքր Կորեկի. առջինին համար միայն գրէ (ԻԴ). Մեծ Կորեակն զշաղախուտ և զգիջային զաղեհամ և զջրարբի վայրսն սիրէ, և քչիկ սերմամբն շատ գետին լնու, և զքաղհան առնելն խիստ ընդունի և ախորժէ. և իւր ցանելոյն ատենն ի մարտի ամսոյ ԺԱ աւուրն ի վեր է, և թէ թանձր բուսանի` նօսրացընել պիտի, զի մէկ հատն բազմապատիկ պտղաբերի»։ Յատուկ Կորեկի հասարակ տեսակքն M. Effusum և M. Vernale գտուին ի Հայս, նոյնպէս և Գաւարսն, որոյ հայրենիք համարի Հնդկաստան։ Կորեկի բազմաբերութիւնն յիշէ և Առակախօս վարդապետն (ԼԶ Ը) զԳարին վաթսնաւոր. զԿորեակ՝ հարիւրաւոր կոչելով, որով հպարտանային, իսկ Ցորեան խոնարհութեամբ լռելով՝ բուսոց թագաւորին մերձաւոր եղաւ. զայն տեսնելով մէկայլքն՝ սկսան խոնարհութիւն կեղծաւորիլ, և անով սնապարծիլ: Կորեակ կ’ըսէր, թէ. «այնքան եմ խոնարհ, մինչ զի ի պատուողացն ձեռանէ սողոսկեալ՝ անկանիմ յերկիր. (բայց) այպանի և սա իբրեւ զանմիտ՝ լինելով կերակուր անմտաց»

Սեւ Կորեակ. Անունն յայտնէ զտեսակն։ 

1506. Կորեկխոտ.

Թուի, թէ ոմանք ի գաւառականաց այսպէս կոչեն զՄայծն կամ Մսրացորենն։ Յիշուի և

1507. Կորեկուկ. կամ Կորեկիկ.

Ի նոր բառհաւաքէ, բայց ինչ ըլլալն՝ ոչ

1508. Կորթում.

Անասնոց ուտելի մշտադալար խոտ մի, ըսուած է։ 

1509. Կորիւն.

Վայրենի պտուղ Կնձնի ծառոյ և նմանեաց:

1510. Կորկրուկ.

Երկայն ցօղունով տեսակ մի Վարսակ:

1511. Կորնգան.

Երկրագործութեան և, մանաւանդ, խաշնադարմանութեան մէջ շատ ծանօթ և անասնոց պիտանի կեր է՝ Առուոյտի ցեղերէն, որք իրարու հետ շփոթին պէսպէս անուամբք, և դժար է որոշել, թէ ո՛րն է յատուկ Կորնգանն. իրարու նմանութիւննին յայտնեց մեր Առակախօսն այլ (ԼԳ), երբ մէկ տեղ ըսաւ. «Գնդածաղիկք և Խոլորձ, Առուոյտ Կապոյտ և Սէզ, և նմանք սոցին», ինչպէս յիշած եմք Առուոյտ անուան տակ . 158)։ Հին բժշկարանն պարզապէս կ’ըսէ. «Կորընկան, որ է Զվիրակ», ուրիշ մի յաւելուածով. «Զուիրակ, որ է Իշկորնկանն, որ է Աքլիլմէլիքն, որ է Կորնգանն»: Այս անունս դեռ լսուի ի Հայս, և ճանչցուի գնտաձեւ գլխով կամ դեղին ծաղկամբ Առուոյտ մի։ Մեր հոգէնուագ Նարեկացին իր Սայլի կամ Յարութեան երգոյն մէջ յիշէ այս բոյսս. «Այն վեց բարդք Կորընգան՝ այն վեցօրեայ գործք Աստուծոյ». նմանութիւնը թողունք իր երեւակայութեանն։ Այլեւայլ ազգակցաց մէջ՝ մեզ կ’երեւի, թէ Կորնգանն է Լ. Trifolium odoratum, որ և Melilotus, Փ. Mélilot. Այս տեսակն այլ քանի մի զանազանութիւն ունի, որոցմէ մէկն և հասարակ՝ յատուկ Հայկական կոչուի, Լ. M. Officinalis Armenia. զուտ Հասարակն յիշուած է և ի Բաբերդ. M. Parviflora (Մանրածաղիկ) և Dentata (Ատամնակերպ) ի Հար. Կովկաս, ուր և Ռուսահայք. Սպիտակ, M. Alba ի Կովկաս ընդհանուր։

Կորնգանի յատուկ ազգք են Քաղցր Կորնգան, Լ. Hedisarum, Փ. Sainfoin. Իշկորնգան, զոր տե՛ս ի կարգին այս անուամբ։

1512. Կորոտնի. Տե՛ս Կռատուկ:

1513. Կորու ագի.

Նոյն իմաստով կոչի և Լ. Scorpiurus, Փ. Scorpiure. Ար. Զանապ ըլ-Ագրապ, արաբ. Ամիրտ այլ գրէ. « Զանապ ըլ-յաղրապ, որ թ. Ախրապիայ ասէ, և Հայն՝ Կորու ագի. ինքն խոտ-մն է, որ քիչ տերեւ ունի, իր հունտն նման է Կորու ագու, և թէ զհունտն սպեղանի առնես և դնես ի վերայ կարճահարին՝ օգտէ Աստուծով»

1514. Կոցուկ. Կոծծուկ. Կոձուկ.

Այսպէս անուանեն Պոնտացիք Լ. Heracleum, Փ. Berce Ռ. Медвежья лапа կոչուած բոյսը, որ 50 կամ 60 տեսակ ունի, և ընդհանրապէս բարձր խոտեղէններ են տարեկան կամ երկու տարեկան, մեծամեծ տերեւներով՝ կերպ-կերպ բաժնուած, հասարակօրէն երեք, հինգթերթեան բաժակաւ և պսակաւ հովանոցաձեւ ծաղկօք. բոլոր բոյսն այլ աղուամազոտ կամ բրդոտ է: Հիւսիսային կողմերում՝ տերեւներէն ըմպելիք կու հանեն գարէջրի պէս, ճիւղերէն այլ՝ ալքոոլ, կամ չորցուցած կ’ուտեն, որովհետեւ նշայի նման նիւթ ունի։ Խժաբեր տեսակն H. Gummiferum շատ գտուի ի Հայս և Պարսկաստան, և ասկէ կու հանեն Ամմոնիակ խէժը, անոր համար բոյսն կոչուի եւս Dorema Ammoniacum, ուրիշ տեսակներէն տեսնուած է H. Rubescens ի Նախճաւան. H. Apifolium ի Կարին, ի Ճիմիլ. H. Brevittatum, ի Գարապաղ, ուր գտուի և Chorodanum տեսակն. H. Partiոacæfolium ի Սիսիան Սիւնեաց, ի Վարաժնունիք. H. Incanum ի Կարին. H. Platitænium և H. Argæum ի Կեսարիա: Մերայինք ստորագրեն զԿոցուկ՝ Եղեգի նման հանգուցաւոր և սնամէջ, և ի ծայրն դեղնագոյն ճառագայթաձեւ ծաղիկ, ուտելի դալարութեան ատեն:

1515. Կուգել ?

Աղթարական դեղաբանութեան մէջ յիշուի. «Խոտ մի կայ՝ Կուգել ասեն, այնոր ջուրն յիրար խառնէ Լօշտակի և Ճլի ջրոց հետ, դեղ մազի և մօրուաց, որ չթափին»

1516. Կուենի. Կուի.

Հին և նոր Բժշկարանք յիշեն պէսպէս. «Կվենի փայտի տակ». Մայր փայտի խէժ, որ է Կվենին, Մայրափայտն, որ է Կվենին»: Վաստակոց գիրքն այլ (ԺԲ). «Ա՛ռ սեւ ձիւթ և Կվենւոյ փայտի կամ Մարխի սղոցուքով», մրգեր պահելու համար ի սնտուկի։ Իսկ Գալիենու բառք գրեն. « Պիտոնէս՝ Կուենի », որ է  Πιτύνος, այսինքն՝ փոքրիկ Նոճի կամ Գետնի Փիճի, Chamæpitis, բայց այս անունս տրուած է և՛ Ճանկխոտի, և՛ Կենդանարարի, ուր և բացատրեցինք, կամ երեքն այլ մի և նոյն ծառը նշանակեն, կամ շփոթին նմանիք. Կուենւոյ յիշեալ խէժն՝ Կիւ կ’ըսուի, և է ձութն ծամելի (ծամօն)։ 

1517. Կուզփուշ.

Յիշուի աղթարական Բժշկաբանութեան մէջ. թերեւս Գազի նման ըլլայ

1518. Կուժխոտ.

Նշանակուած ի նոր բառհաւաքէ, որ առանձինն նշանակած է և հետեւեալը

1519. Կուժկոտրուկ. Տե՛ս Ծափկոտրուկ ։

1520. Կուլա.

Այն ձեւով Դդում, որ հեղուկի աման կ’ըլլայ

1521. Կուծակ.

Ըստ Ասարայ՝ է Ասորի Բահման, տեսակ մի Փշաքեղի. տե՛ս զայս։ 

1522. Կուծուռի.

«Որ է Իրիցուկն, Պապատիան», գրէ Բժշկարան մի: Տե՛ս Գետնախնձոր, Երիցուկ։ 

1523. Կուկնար.

Ըստ Բժշկարանաց՝ է Թ. « Ճաղլուզա, որ է Հապի Սօնօպար », այսինքն՝ Սնովպարի հատն կամ մոմոչն. Ամիրտ. կ’ըսէ. « Հապի Սանավպիր իլ-քիտար, որ է Ճաղլուզան, և իր ծառն փոքր լինի, քան զ Հապի Սանուպարի սուղարին, և ինքն ի Սիսթանու երկիրն կու լինի, և ի Հոռոմոց երկիրն այն լինի, և իր ծառին Սուսուն ասեն», եւ այլն: Իսկ «Հապի Սանավպարի Սուղարի, այսոր Պ. Թուխմի քաճ ասեն, և ինքն պտուղ է երեքզռէն, և ամնի մէջ է, և այնոր Ճավզ ըլ-քաճ կ’ասեն, և համն Ճաղլուզա կու նմանի»: Ուրիշ Բժշկարան մի պարզապէս կ’ըսէ Փիճոյ պտուղ. ուրիշ մ’այլ ձայն բանալու դեղոց կարգին գրէ և զԿուկնար

1524. Կուճում.

Ըստ Խորեն. Աշխարհագր. ՝ Խնկեղէն է յԻսաւրիա, այլ որպիսի բուuոց՝ չէ յայտ

1525. Կումկում.

Խոտեղէն՝ Հարսնուկի նման ծաղկող։ 

1526. Կուշ.

Թերեւս Կոյշն է . 1473). ուրիշ նիւթոց հետ յիշուի ի Բժշկարանի. «Նիլուֆար, Խաշխաշ, Կուշ և Գարիապուր»։ 

1527. Կուտակեայ Բանջար.

Յիշուի ի հին թարգմանութեան Վարուց Աղեքսանդրի, և թուի հետեւեալն.

1528. Կուտակուտ. Կուտատուկ. Կտատեակ. Կուտաւտուկ.

Կատատուկ. Կուտատակ.

Գալիենոսի բառք իմացընեն, թէ Աղթէաս է, այսինքն՝ Altea, որ է Տուղտ. տե՛ս զայս իր կարգին. միայն Բառգիրք մի Կատատեկի զուգէ Սբինոթոս, որ անծանօթ է ինձ. միւս մ’այլ՝ Պատեղի

Կուտրկու տակ։ Տե՛ս Կոտրկոյ տակ եւ Աղուեսաձուք:

1529. Կուրեղիկ.

Անունն Եղիճի տեսակ կարծեցընէ, որոյ միայն տերեւ մի տեսած եմք, բրդոտ բոլորակ, եզերքն այլ կլորիկ-կլորիկ բաժնուած, վայելուչ ձեւով։ 

1530. Կոփ.

Տեսակ մի Արմաւ է կ’ըսէ Բառգիրք մի. «որ զերդ Փշատ է»: Գուցէ նոյն է և

1531. Կոփէ.

Որ ուրիշ նիւթոց հետ յիշուի. «Քուշտ և Կոփէ և Սնպուլ»։ 

1532. Կպշտուկ.

Բարակ որձայի վրայ իրարմէ հեռու նշաձեւ տերեւներ ունի, որոց կոթին որձային կպած տեղ՝ ոսպնաչափ տափակ գնտիկ մի կայ՝ մանրիկ կանաչ մասերէ ձեւացած. ուրիշ յատկութիւնքն անծանօթ են ինձ։ Ասկէ տարբեր երեւի

1533. Կպչան. Կպչուկ կամ Կպչուտ.

Պատատուկ երկայն բոյս մի, որ կը կպչի և փաթաթուի որու որ դպչի, զոր Կռուինչ անուաներ են նոր բանասէրք. երկուքն այլ Թ. Եափըշգան բառի իմաստով. Լ. Galium Aparine. Փ. Gaillet Gratteron. կաթնտու յատկութեանն համար այսպէս անուանած ի Յ. Γάλα բառէ, Պէյթար յորմէ և Ամիրտ. օտար անուամբ յիշէ. « Պիլիսքի (արաբ. ), որ այսոր Թ. Չօպան սուզակի ասէ. և կու ասեն, թէ հովիւն զկաթն այսով կու քամէ, և այս երկու ճիւղ կու լինի, և յերկան կու լինի, և տերեւն ի Տորունին տերեւն կու նմանի և մէջն փոս՝ ի պորտ կու նմանի, և թէ զմիրգն և զճիւղն և զտերեւն քամես և զջուրն գինով խմես, օգտէ օձահարին, և թէ յականջն կաթեցընես՝ զցաւն տանի, և թէ հին ճրագեղով սպեղանի առնես և դնես ի վերայ խոցին, օգտէ և հալէ և չըքի, և խալսի Աստուծով»

1534. Կպրէթի տակ. Տե՛ս Խաչափայտ:

1535. Կռ. Կռան.

Յունական ձայն է, ինչպէս յայտնէ և Ամիրտ. « Ղարանիա, որ հայերէն Չում և՛ Կռ, և՛ Հոն (Հոյն) ասէ, և Թ. Ղզըլճուխ »։ Ուրիշ մ’այլ գրէ. «Յոյնք Ակռանեայ կամ Կառկարի ասեն», որով կոչի և հետեւեալն։ 

1536. Կռաբանջար. Կռաբանջարի տակ. Կռան Բանջար.

Ետքի կերպս գրած է հին Բժշկարանն. ի բառս Գալիենոսի հոմանիշն գրուած է Կամիէլ կամ Ղամպիլ, այլև Սարխուս ։ Բժշկարան մի գրէ. «Ղանբիլ, խոտ, մովնեղն? երկայն, կարմիր յալաբշտիկ է. Սարխուս »։ Ըստ Ամիրտ. և Պէյթարայ՝ Ղամպիլն (արաբ. ) է նոյն Կնբիլն, զոր յիշեցինք . 1436), Բժշկարան բառգիրք մ’այլ գրէ, թէ այսոր «Յոյնք Ակռանեայ կամ Կառկարի ասեն»: Բուսաբանք և բնախօսք տարակուսին ինչ ըլլալուն, և պէսպէս կարծեն. ոմանք այլ համարին, թէ ըլլայ Լ. Taraxacum, Փ. Pissenlit. Լատին անունն յունարենէ առնուած նշանակէ Խաղաղցընող։ Լեռնային տեսակն՝ T. Montanum, յիշուած է ի Ռ-Հ. T. Serotinum, ի Բաբերդ. T. Officinale genuinum և T. Crépidifórme Թ-Հ. և T. Stenocephalum Բաբերդոյ մօտերում. ուրիշ այլեւայլ տեսակներ ի Կիլիկիա

1537. Կռանի ծառ.

Թերեւս վերոյիշեալն Կռ., բայց տարբեր կերպով գրեն Բժշկարանք ոմանք. «Ասեն, թէ (Մարանն) Խէթանի ծառն կու նմանի, և ոմանք ասեն, թէ ստոյգ Կռանի ծառն է։ Ասէ Պտ., թէ Մալիայ ասեն ինքն ծառն-մն է բարակ և երկայն, և իր փայտէն ռումբ կու շինեն ի Դամասկոս, և ինքն շատ կու լինի, և տերեւն դեղնուկ կու լինի, և ինքն կապողութիւն ունի և թեթեւութիւն ունի։ Եւ ասացել է գրոցս շինողն, թէ այս փայտին, որ Մարան կ’ասեն՝ իր միրգն տտիպ է և ուժով որպէս Գղթոր», եւ այլն: Կամարկապցին այլ կ’ըսէ. «Ինքն կարմիր միրգ է, և մէջն կուտ ունի. հով է և չոր. լաւն հասունն է»

1538. Կռապալ.

Հին Բժշկարանն ճարտրըկուկ կոչուած վիրաց դեղ գրէ. «Կռապալի տերեւ շողցո և դիր, և ճիճն (ստէպ) փոխէ»։ 

1539. Կռատուկ. Կռոթուկ. Կեռոտնի ?

Ստ. Ռոշքեան գրէ Կորաբի. թէ՛ սա և թէ՛ Շէհրիման համարին զսա Bardana, որ հիմայ կոչուի Lappa, և Կանգառեղինաց (Cinaroïdes) ցեղէն է, Կառից նման, ճանկող փշեր ունի, բարձր և բազմաճիւղ՝ ծաղիկն կանգառանման երկայնաձև նեղկուկ, բարակ և դիւրաթափ բրդով։ Փոքր կոչուած տեսակն L. Minor, յիշուած է ի Ռ-Հ. նոյնպէս և Մեծն՝ L. Major, և ի Պոնտոս, ուր և L. Platylepis

Կռեկ. Տե՛ս Քռեկ.

1540. Կռզի. Կռզենի.

Թերեւս նոյն ընդ Գռզի . 532). յիշուի յարեւելեան Հայս։ Ռոշքեանն համարի Cinara, Կանգառ, կամ Cactus։ Յիշուի և Կռզւոյ տակ, որ ըստ ոմանց բանջարեղէն է։ 

1541. Կռէզի թառ.

Լայնատերեւ բանջարեղէն անպիտան (ըստ Մանան. եր. 448)։ 

1542. Կռէժ.

Այս բառս զուգեր են Mimosa nilotica բուսոյ. լատին անունս այլ թարգմանք կ’ընծայեն Ար. արաբ. կոչուածին, զոր Ամիրտ. գրէ. « Ղարատ. ծառ մի է, որ իր պտղէն Աղաղիա կու շինեն, և լաւն այն է, որ թանձր լինի... կապող է. զակռան կու ամրացընէ, և թէ զմազն այնով լվանան՝ ամրացընէ, և չի թողուր, որ թափի... Ասէ Պտ., թէ փշով միրգ մի է... և իր միրգին Պ. Կարայ կ’ասեն, և ինքն ի Խառնուպ կու նմանի, բայց սպիտակ և վատուժ կու լինի. և ասացել է գրոցս շինողն, թէ Խառնուպն չորս ցեղ է», եւ այլն։ 

1543. Կռմզան. Կռըմզուկ.

Ուտելի բանջարեղէն մի ի կողմանս Սիւնեաց և Արցախոյ

1544. Կռնի.

Այս անունս, ինչպէս և Խազիրան, մեր նոր գրողներէն յիշուած է, Astragalus բուսոյ նշանակութեամբ, որոյ ինչպէս ըլլալը բացատրեցինք . 960)։ Հ. Մէհերեանն Կռնի և Կռենոնի նոյն համարի, և պինտ կարմրախայտ թուփ մի է, կ’ըսէ, ասեղի նման սուր-սուր փշերով։ Յիշենք քանի մի այլ այս բազմազան բուսոց, որոց իբր 200 տեսակք ճանչցուած են ի Հայս և ի սահմանս. և նախ զ Հայկական As. Armeniacus ի Խարբերդ, Մէկմանսուր. Սպերացին A. Ispirensis ի Սպեր. Խարբերդացին, A. Karputaոսs. Ակոռեցին, A. Arguricus. Ամենամեծն A. Maximus ի Սպեր. Կարսեցին A. Karsianus. Պրիտացին, As. Berytius, Կիլիկիոյ Պրիտ լերին. Որմիացին, A. Urmiensis և Գեղաղէշն A. Pulchellus յՈրմիա. Բագուցին A. Bakuensis ի Բագու. Սեբաստացին A. Sivasicus ի Սեբաստ և ի Խարբերդ. Սիւնեցին, A. Karabaghensis, ի Հագարու գետահովտին. Վարդոյին, A. Wartoensis. Մշեցին A. Muschianus. Սրմանցն կամ Պինկէօլցին A. Binghiolensis, Դաւրիժեցին A. Tabrisianus ի Սահանդ լերին. Կապադովկիացին A. Cappadocicus ի Խարբերդ, Բաբերդ, Կեսարիա. Մելիտինացին A. Melitinensis ի Միլիտինէ, Սեբաստիա. Երկնագոյն A. Cælestis ի Գեղարքունի. Բոլորաբաժակ Sphærocalyx, ի Մասիս. A. Xerophilus, Մէյերեանն, A. Meyeri, ի Մասեաց Ոտին. A. Halicacabus ի Մասիս, Կարին. A. Uraniolimneus յԱրագած. եւ այլն, եւ այլն, քանի մ’այլ անստոյգ կամ անորոշ տեսակք A. Incertus ի Մասիս, յԱրագած և Սրմանց լերինս։ 

1545. Կռնկուկ.

Սալաձորեցին երգած է. «Կռնկուկն և Կաքուեղեգն խիստ կու բացուին մէջ սորերուն». ուրիշ օրինակք գրեն Խնուկ կամ Կանկուկ, և Կակվեղիկն

1546. Կռնկու ջղայ.

Խոտուջրեցոց ծանօթ բոյս մի

1547. Կռնուկ.

Եթէ չէ Կռնկուկն. յիշուի ի Խոտուջուր։ Տե՛ս և Կառ։ 

1548. Կռոթուկ.

Եւ սա թուի Կռատուկն. Աթանասեանն (եր. 93) կ’ըսէ մեծատերեւ և փշաձեւ մարդաչափ ! հաստ բունով բազմաճիւղ և դիւրաբեկ բոյս մի, խոնաւ տեղերում։ 

1549. Կռոյ ծաղիկ. Տե՛ս Անթեմ ։

1550. Կռութ.

Ցորենի հասկը նշանակէ, և ոչ յատուկ բոյս։ 



[1] Քիչ մի նմանաձայնութեամբ Իռլանտացւոց լեզուով կոչուի Օinsean, Uinsean.