Հայբուսակ կամ հայկական բուսաբառութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

951. Լօռ.

Սովորաբար այս անուամբ կիմացուին, թէ՛ ցամաքի և թէ՛ մանաւանդ ջրի Մամուռք, որք հազիւ բուսոյ կերպարանք ունին, նոյնպէս և մանրիկ բոյսեր։ Հին կամ մեծ ծառոց վերայ այլ կու տեսնուին, մանաւանդ խոնաւ տեղերում, ուսկից բարդուած կամ բացատրուած են Լօռա-մարգ և Լօռա-բոյս մայրիք ։ Նոյն նմանութեամբ՝ կ’ըսէր բրտացեալ մարմնով ճգնաւոր մ’այլ Վարս Հարանց). «թէ յանձն իմ՝ իբրև զփուշ և զԼօռ եղեւ բուսեալ՝ անհանգիստ առնելով զիս»: Իսկ Ագաթանգելի յիշածն՝ «Մանրախոտքն դալարիք՝ որպէս Լօռն, Վարսակն և Կնիւն», յիրաւի այս ետքիններում պէս և այլ աւելի բարակ երկայն խոտ մի է, և այսպէս կ’անուանի դեռ այլեւայլ տեղ ի Հայս։ 

952. Լօռասերմ կամ Լառի սերմ,

Գալիենոսի բառից մէջ հոմանիշ գրուած է Բտանէս կամ Բտանիկէս, որ համարուի Betonica, ինչպէս գրէ և Ռոշքեանն, իսկ հայերէն շատ նոյնանիշ անուններ ունի այս բոյսս՝ մի ի հրաշալի բուսոց Հայոց, զորս յիշենք Խաչափայտ անուան ներքեւ

953. Լօռի.

Տեսակ մի աղէկ անոյշ Թութ, որ Ակնայ կողմերում առատ կ’ըլլայ, և չորցուցած վաճառուի։ 

954. Լօք.

Ոչ է բոյս, այլ խէժ բուսոյ կամ կռէզ, ինչպէս կ’ըսէ Վանական Վ. բուսոյ տեսակին համար այլ. «Թուփ կայ՝ Կապռաշենեաց չափ, ի Սասունք լինի, ուր Գազպէն իջանէ»

955. Խաբըբուկ. Խաբուկ. Խարշուկ.

Առաջին անունն յիշուած է յօրագրի, երկրորդն՝ ի Շէհրիմանէ, որ համարի Լ. Lapsana, Փ. Lapsane. ուրիշ (անծանօթ) մ’այլ Խարշուկ կոչած է, զոր գրէ և Պէյթար, Ամիրտ. « Լապսան. ոմանք այս խոտիս Թ. Ղիճի կ’ասեն, և ինքն Վայրի Խարտալ ն է, և թէ եփես ջրով և մէջն նստի տղան՝ զէտ աւազան՝ շատ շուտ քայլէ, և թէ զհունտն ծեծեն, կաթով շաղեն և յերեսն օծեն, ՝զմանն տանի, և թէ շատ տարպանի (շատ անգամ) օծես՝ զերեսն պայծառ առնէ և յիստըկէ»: Lap. Intermedia կոչուի տեսակ մի, որ գտուի ի Կարին, Մուշ, Ծանախ. L. Grandiflora (Մեծածաղիկ), ի Պոնտոս և Կովկաս։ 

956. Խագազ ?

Բոյս ուտելի. յիշուի յԱրարատ օրագ. Էջմ. , 23. ), եթէ չէ հետեւեալն

957. Խազազ կամ Խազէզ.

Որ տեսակ մի փոքր և պինդ Սխտոր է՝ Պրասի Համով։ Յիշեն մեր տեղագիրք (Մանան. 145. Կալհօկցի, 131. Նոր Դար, Դ, 62. ) 

958. Խազալ.

Զայս ծանուցանէ մեզ ծաղկերգու Սալաձորցին.

«Խազալին թուփն է բոլորել, բուսել է հետ Ճշնարօտուն»:

Ասոնցմէ տարբեր բոյս թուի հետեւեալն.

959. Խանզաս ?

Վասն զի յիշուած է ի կարգի ուտելեաց՝ աղցան կամ թթուեցուցած։ 

960. Խազիրան.

Ի գիրս հանդիպած չեմ այս անուան, բայց մեր նոր օրագրողք այսպէս կոչեն հնոց աւելի իր ձեւին համար ծանօթ բոյս, Յ. ’Αστράγαλος, Լ. Astragalus, Փ. Astragale, որ յունարէն նշանակէ ողնաշարի կամ ոտից կրընկի ոսկր, իր հունտերուն ձեւէն. նոյն անուամբ գրէ և Պէյթար, յորմէ և Ամիրտ. « Աստարաղալիս, որ Թ. Տավշանճիլ թըռնաղի ասէ (ոսկրկուլի ճանկ). ինքն խոտ-մն է, որ վերայ գետնին կու ճապղի. տերեւնին և ճղերն Սիսռան կու նմանի, և մանտր ծաղիկ ունի, և տակն ի Բողկ կու նմանի, և ի շուք տեղրանք կու բուսնի, և ձունոտ տեղեր շատ լինի։ Եւ թէ ծեծես և շտերուն ցանես, որ հին լինի, օգտէ և բուսցընէ», եւայլն։ Հին ճարտարապետն Յունաց Խազիրանի տերեւներուն ձեւը յարմար գտան իրենց սիւներու գլուխները ձեւացընելու, և բուսոյն անուամբ քանդակեալ ձեւն այլ կոչեցին:

Արեւելեան հին Մշակութեան գիրքն (Իպն էլ-Ալվամ) Խայզուրան կամ Հայզուրան կոչէ թուփ մի, որ փշոտ տերեւներ ունի, տերեւոց մէջն այլ կարմիր հատեր. ըստ բուսաբանից է՝ Լ. Ruscus aculatus. Փ. Houx Fragon կամ Frelon

961. Խազուր.

Թերեւս նոյն վերոգրեալ անունն ըլլայ, բայց հին բառգիրք յիշեն ընդ Զոպայի և ըստ Ռոշքեանի՝ Վայրի Ծոթրին է։ 

962. Խաժխաժ.

Թէ՛ ստոյգ, թէ՛ սխալմամբ՝ այսպէս գրուած է Բժշկարանի մի մէջ Խաշխաշն

963. Խաժուակ.

Ըստ Սալաձորեցւոյն՝ գարնան կարապետ չորս նախընծայ ծաղկանց մէկն է, որք «Ձայն ածեն ծաղկըներուն… Զարթիք ի խոր քընոյն»: Հաւանօրէն նոյն ըլլայ և

964. Խաժուրեկ.

Կանաչագոյն կամ ճերմակ ծաղիկ, որ ձեանց հալելու սկզբան բացուի, և յիշուած է Ճորոխի գետահովտին մէջ՝ ծանօթ Կարմիրքցոց և Խոտուջրեցոց. տերեւներն եռանկիւնի սուրի ձեւով են, անոր համար իբր զինուորի պատշաճ կ’անուանի Լ. Stratiotes Aloides, Փ. Stratiote Aloès

965. Խալանճ կամ Խալանջ.

Ար. Լ. Erica. Փ. Bruyère. «Ոմանք, ասեն, կ’ըսէ Ամիրտ., թէ Փիճոյ փայտն է, և չէ ստուգ, և այսոր Հռ. Ֆունտա ? ասէ, և Թ. Փրան ? ասէ. և ոմանք ասեն, թէ ծառ-մն է, որ մարդու մի չափ յերկանութիւն ունի, և տերեւն նման է Մոշու տերեւին, և մանտրկեկ կարմրուկ ծաղիկ ունի, և ի մէջն զէտ Գարի իրք մի լինի կատըղկեկ. և թէ զծաղիկն սպեղանի առնեն, գազանահարին վրան դնես, օգտէ»

966. Խալար.

Ծաղիկ մի Արաբիոյ, ըստ Աշխարհագրութեան Խորենացւոյ՝ նշանաւոր տեսակ պէտք է ըլլայ, որ յատուկ յիշուելու արժանանայ, ըստ Արաբացւոց՝ Ոսպի նման ընդեղէն է, նոյնպէս Պէյթար այլ կ’ըսէ, թէ Ճուլպան է, որ է Քուշնայ ՝ ըստ Ամիրտոլվաթայ

967. Խալի.

Kali կոչուած աղային ծովեզերեայ բոյսն, բայց գիտնական մի (Սալմաստիոս) լսեր է, թէ ի Հայս՝ չոր տեղերում ծառի պէս կ’աճի և բարձրանայ [1]. Ամիրտ. գրէ Ղալլի կամ « Ղալղի. ինքն խոտ է, այրի և զէտ կապուտ քար լինի, աղէկն մուր լինի… Ասէ Գեղիանոս, թէ զփտած միսն ուտէ, և ինքն ի մորհամնին (մէհլէմ) շատ զօրութիւն ունի. զնասուրն տանի և քակէ զպեղծ խոցն և աղէկ միս բերէ, և ի ներկն շատ զօրութիւն առնէ»:

968. Խալիար.

Այսպէս կոչուի յոմանց Արջախստորն . 226) կամ Ղանձիլն

969. Խալիճ կամ Խալինճ.

Յիշէ Սալաձորցին քանի մի նմանեացը հետ։ Տե՛ս Խաճ։ 

970. Խախակ.

Այս այլ Խորենացւոյ Աշխարհագրութեան մէջ յիշուած Արաբիոյ ծաղիկ մ’է, և ինչպէս ուրիշ տեղ յիշեցինք (թիւ 10) ըստ Ասարայ՝ Ազատդրախտն է։ 

971. Խախիա.

Հին Բժշկարանն այսպէս գրէ միշտ՝ փոխանակ Ախախիայ. տե՛ս զայս թ. 28

972. Խածի.

Ծառոց անուանց վրայօք համառօտ գրուածի մի մէջ յիշուի այս սոսկ անունն, եթէ խանգարեալ հնչմամբ Հացի ծառն չէ։ 

973. Խակակութ.

Սովորական իմաստով բառս նշանակէ տհաս քաղուած պտուղ և նոր մզուած ձէթ, բայց Սասնեցիք այսպէս կոչեն և բանջարեղէն մի՝ գեղեցիկ կարմիր ծաղկով, որ ուրիշ տեղ կոչի Պուտ: Տե՛ս զայս

974. Խաղավաթ ?

Տե՛ս ինչ որ յիշուած է այս անուամբ ի թիւ 174

975. Խաղող.

Այս ամենածանօթ պտուղն և պտղոց թագաւորն կամ թագուհին ղրկենք իր մօր քով կամ հօն տեսնենք, այսինքն՝ յԱյգին, կամ զինքն և գինին բերող ծառն, որ է Որթ. այս տեղ յիշելով Խաղողոյ բազմաթիւ հայանուն տեսակներէն մի քանին՝ զորս և առանձինն իրենց անուան կարգին պիտի յիշեմք։ 

Ալեւորիկ.                                                                  Գառան դմակ.

Այծուպտուկ՝ ըստ Թ. Խաթուն պարմաղի.          Գինեխաղող. լաւ գինի տուող Խաղող. Եզնակն.                                                                Ճուարս.

Ժոխուր.                                                                     Շլոռոս.

Լկռի.                                                                          Չամչի Նախճուան և յԵրեւան). Խանտըռնիկ, ի Բաղէշ.                                               Չաթալգլուխ (յԵրեւան).

Խունկի.                                                                      Պապժըռի, մեծահատ, ծայրերն տափակ

Խստոր (յԵրեւան).                                                   Պարտբաշխուց կամ Պարտփախուց. Խստորուկ.                                                                         Սահապի (յԵրեւան)

Կարմիրկապ.                                                           Տտնեղ՝ մանր ու կլոր.

Հայկանվազ ? [2]                                                           Քաջբեր, կարմրագոյն.

Ձիթենւոյ խաղող. «Ար. Ասապեհ ըլ-Ֆատարի. ինքն սեւ Խաղողին ցեղէն է»

Տնտեսութեան և բժշկութեան մէջ յատկութիւններն և օգուտներն՝ այսպէս յիշէ հին Բժշկարանն. «Խաղող՝ լաւ է, քան զամենայն միրգ, երբ լինի հասուն ու քաղցր, և զանձն լաւ կերակրէ. զկուտն ու զփեճոկն ձգէ, զի անհալ է։ Եւ չորս իրք է. Փեճոկ, Միս, Կուտ և Ջուր. Փեճոկն է հով ու չոր և անհալ, Միսն տաք ու գէճ է` հասածն: Կուտն հով ու չոր և քիչ կծու, վասն այն յուշ գնայ ի ստամոքէ, և Ջուրն կաթված լաւ է, քան զընձանի կոխած, և լաւ կերակրէ, բայց գինին այն քամի ձգէ, քան զամենայն գինի։ Եւ է Խաղող, որ խիստ քաղցր է, է որ Սպիտակ, է որ թթու, և է որ գինեհամ, Մուզն՝ ի մէջ է ընդ հովն և ընդ տաքն, և լաւ այն է, որ միջակ է։ Թթուն լաւ է սաֆրայոտ մարդոյ, և գինեհամն լաւ է, քան զքաղցր, և թթու խաղող զփորն կապէ, զստամոքն ուժովցընէ, և զանձն լաւ կերակրէ, քան զայլն. և լաւն՝ մեծ պտուղ և հասուն և շատ օրեր պահածն է, բայց պլղամոտ մարդոյ Սեւն լաւ է, քան զՍպիտակն, և տաք բնութեան՝ Սպիտակն, քան զՍեւն, և ամենայն հասուն՝ տաք ու գէճ է, և շոյտ գնայ ի ստամոքէ։ Ժուռ ն հով ու չոր է, օգտէ սաֆրայոտ մարդոյ։ Չամչին միսն տաք ու կակուղ է, կուտն՝ հով ու չոր, և որ թթվութիւն ունի, քիչ մի կապէ. և երկոսեան ցեղեր զբնութիւն ուժովցընեն և՛ զլերդ, և՛ զփայծաղն, բայց որ ընդ քաղցր ու ընդ մուզն ի մէջն է, շատ ուժ ունի, քան զայլ, և որ միսն շատ է, լաւ կերակրէ զանձն. զկուրծքն սրբէ, զստամոքն պնդէ, թոքաց օգտէ։ Եւ որ զՉամիչ անկուտ ուտէ, կակուղ պահէ զբնութիւն, և օգտէ փողցավի և կրծացվի, և կտովն՝ լաւ է աղէցն, զի փոթոթ է, և Չամիչ՝ հով բնութեան լաւ է, քան զԽաղող, ապա տաք բնութեանն՝ Խաղողն է լաւ։ Ահա, Պարոն [3] »

976. Խաղող լեռան.

Թէպէտ այս անունը ինքնին յայտնէ ինչ և ուր գտուիլը, բայց նշանակէ և Խաղողի քիչ նմանութեամբ բոյս մի, որ հասարակօրէն տանեաց վրայ կու բուսնի, և այն անուամբ կոչուի Ար. Հայ ըլ-ալամ, Թ. Տամ գօրուղու, թէպէտ յատուկ Լեռան խաղողն եւս Թ. Գայա գօրուղու կոչուի, ինչպէս և Լ. Jovis barba tectorum. Փ. Joubarbe des toits. յայտ է, որ Լ. և Փ. բացայայտեալ անուանքն Արամազդայ մօրուք նշանակեն, անշուշտ, անոր երկայնութեանն համար, ինչպէս կ’երեւի յանդրիս նորա: Տե՛ս Աղլուիճակ, թիւ 65։ 

977. Խաղող վայրի.

Այս այլ յիշուի հիմայ, բայց նո՞յն է ընդ վերնոյն, թէ տարբեր բոյս, ստուգելի է։ 

978. Խաղողի տակ.

Անունէն տարբեր տան մի նշանակէ, բայց ոչ ստոյգ. Բժշկարանք զուգեն զայս ընդ Քուրմ, և զսա ընդ Քիմ կամ Քիմէ, զայս այլ ընդ Գերերի, զոր յիշած եմք . 468)։ 

979. Խաղողախոտ.

Այսպէս կոչեր են ոմանք ի նոր գրողաց՝ վերոյիշեալ բոյսը։ Տե՛ս զնոյն և թ. 65

980. Խաղողածառ.

Այսպէս կոչեր են նոյն գրիչք Լ. Staphylea բոյսը կամ ծառը. տ. Կռօնի

981. Խաղողիկ.

Անունէն տարբեր բոյս է՝ ըստ բառից Գալիենոսի, ուր գրուի Կիոնոս, Κύανος, Լ. Cyanus, ըստ գունոյն՝ որ է կապոյտ, ինչպէս անուանի և Փ. Bluet, այլ և Barbeau, Casse-lunette, եւայլն. ըստ բուսաբանից՝ Տերեփուկի (Centaurum) ցեղէն է. տե՛ս և զայն

982. Խաղպապ.

Հին բառագիրք մի այսպէս կոչէ, այլ և Տոռուպ ՝ զԱփիոնն, զոր յիշած եմք (թիւ 258). անծանօթ է անուան ծագումն կամ պատճառն, բայց քանի որ հակառակ պատճառ մի չկայ, կըրնամք օտար Ափիոն անուան տեղ ընդունել զայս իբրև յատուկ հայկական

983. Խաղվարտ. Խաղուարտ. Խաղարտ.

Բժշկարանք կ’ըսեն, թէ այսպէս կոչուի Դեղին Խիարի ն հունտն. Ամիրտ. իր բառգրոց մէջ Ար. Պզր ըլ-Ղասթ բառին ներքեւ գրէ. «Այս Խիարիս Դեղին Խիար կու ասեն, այնոր համար, որ զհունտն ի դեղնէն կու առնէ, որ կատարեալ դեղին հասնի, և ապա կու առնուն զհունտն. և Հ. այսոր Խաղարտ կու ասեն»: Տե՛ս և Խաւարտ

984. Խաճ.

«Խաճն, Խալիճն և Լալազարն, հոտիկն անուշ Լալազարուն». կ’երգէ Սալաձորցին և տայ փափագել, որ իր մէկ հայրենակիցն այլ ճանչնար և ճանչցընէր մեզի զասոնք

985. Խաճար.

Վայրի Արմաւ կոչուածն՝ Լ. Fœnix Sylvestris

986. Խաճին.

Ջրեզերքում բուսած կակուղ խոտ մի է, որ անասնոց ուտելիքի և գիւղացոց անկողին կ’ըլլայ

987. *Խամալօն.

«Որ է Հ ամալուն ն», կ’ըսէ Բժշկարան մի, և կ’աւելցընէ մեզի դիտելին. «Խոտ-մն է, որ ի Հայոց (գայ) և բնութիւնն տաք է»: Անշուշտ է Յ. Χαμαιλεον, Լ. Chamæleon, բայց այս անուամբ զանազան տեսակ բոյսեր կան. և նախ՝ երկու բաժնուին՝ Սպիտակ և Սեւ. Սպիտակն կոչուի կամ գրուի Ար. Աշխիս, ինչպէս գրէ և Ամիրտ. ՝ ըստ Պէյթարայ, և կ’ըսէ. « Մազարիոն ին ցեղերուն է (որ է Տերեւատ), և իրեն Խամալուն լուղիս (λέυκη) ասեն, և ինքն սպիտակ ասել է, և ինքն ի լերունքն կու լինայ, և այսոր մեկնութիւնն ի Մազարիոնն կու յիշուի»: Մենք այլ թողունք այն տեղ, նոյնպէս և Սու Խամալուն։ Բայց գիտելի է, որ յունարէն Կամէլէոն անունն նշանակէ նա և Լ. Tussilago, ըստ մեզ՝ Տատրակ կամ Խոճկորիճ, կու մնայ գիտնալ, թէ ա՞յս, եթէ Տերեւատն էր իբրեւ ընտիր նշանակեալն ի Հայս: Տե՛ս և Կարկար։ 

988. Խամբար.

Այսպէս կոչուի յԱրցախ Արեւադէմն . 201, Tournesol):

989. Խայթահար.

Անունն և վկայութիւն Ագաթանգելի գրոց՝ յայտնէ, որ փշեղէն է, ըստ ոմանց, Պատաղիճ ըսուածն

990. Խայծելանի ծառ.

Թ. Գաթրան աղաճի. յիշուած է ի կողմանս Սեբաստիոյ

991. *Խանդաղ ?

Կամարկապցին գրէ «դեղ ակընջի, որ չի լսէ, ա՛ռ զԽանդաղի տերեւն, ծեծէ դալարն, և զջուրն յականջն կաթեցո, օգտէ Աստուծով»

992. Խանդարեկ. Խանդարիա.

Յովասափ անուն (թերեւս Սեբաստացին) բժշկական բառից գրող մի` կ’ըսէ այսոր համար. «Թ. Սունէթլիճէ օթի ասէ, ոմանք Վայրի Քասնի ասեն»։ Ամիրտ գրէ Ար. Մաղսիս անուան տակ, exi.. «Որ է խանգարելն. ուրիշ տեղ այլ, «Խանդարիա, որ է Քասնի պարրին, որ է Վայրի Եվրդակն• բայց խիստ լեղի կու լինի, և իր տերեւն Վայրի Քասնու տերև կու նանի, և իր պտուղն և որձան ի Սմպուլ կու նմանի, բայց քիչ-ն փոքրիկ է, և ի վերան զամխ կու լինի, ի Մազտաքէ կու նմանի, նման բակլայի և իր ուժն նման է Ածվենոյ Եղրդակին ուժին. բայց իր լեղութեան համար ուժովկեկ է.., և իր խէժն զաւելի մազն տանի՝ որ ի յաչքն բուսնի. և յորժամ դալար լինի՝ գինով խմեն, օգտէ օձաբարին, և այլն: Լ: Cichorium Intybus, Փ. Chicorée sauvage. Տես և Եղերդ, Եվրդակ վայրի, Խինձ։

993. Խանեւ?

Ի Խոտուջուր ճանչուած բոյս մի է. ինձ անծանօթ։

994. Խանթեփար։

Ար։ «Պախյաթ 11-ղազզալ, որ է Մուշքտրամչե Տն (Մեշ խաթարս մաշիր 28. 0 Ամ գրուած է Պէյթար, և ասորերէն է), որ է ինքն ի Դաղձին ցեղերուն, և տերեւն եռաչանի տերև կը նմանի, և Հոտն սուր և Համն լեղի... Ասէ Պտ. թէ ինքն ի Ֆութանաճին (Ծոթրին) ցեղերուն է, և թէ ի յինքն ոչխարն արածի՝ ի կաթին տեղն արիւն կթվի ի ծըծ էն, և որ ուտէ զինքն՝ թող մէկ մթխալ ուտէ... և թէ ծեծես յաչիցն ի վերայ դնես՝ զկապուտկելն տանի. և թէ իր գոլոյն ի յականջն մտնէ, զակընջին որդն Հանէ և զգոռալն կտրէ, և թէ խմեն՝ օգտէ սասրային և զխղձակիլն կտրէ 1 1. Dictamus Creticus Փ. Dictame de Crete. Թ. Կիրիտ օթու։

Խանձիլ— Տես Ղանձիլ.

995. Խ անտող: Տես Ատոլ, թիւ 186 1

996. Խաշ

Այսպէս կոչուի Վայրի Դաղձն. տես թիւ 5461

997. Խաշ կամ քաշ Հընի.

Նշանակէ ի խոտուտուր վայրի Հուն պտուղը, գուցէ քիչ մի զանազանութեամբ։

998. Խաշար. Խշր։

Բուզանդ պատմիչ կ’ըսէ .. Ը) մեր Բ Խոսրով թագաւորին Համար՝ որ իր դաստակերտը վայելչացընելու Համար՝ Հրամայեց «Հսնել յաշխարհէն բազում՝ խաչար, և բերել զվայրենի կաղնին մայրեաց, և տնկել. Թուի թէ վարձի կամ ծախի տեսակ է, կակուղ ճղերով. եթէ նոյն է և ուշի որ յիշուի ի գիրս վաստակոց (ՄԹ). ուր՝ պատրաստելու տունկերը կամ ճիւղերը՝ «Հալֆայով կա: չրով պինտ փաթաթ ես, պատուիրէ. և զի Հալֆայն ցուցընէ վնասակար խոտեղէն մի կամ Եղէգ, անոր նմանութիւն և այլ ունենալու է իչրն՝ երկայն և ճապուկ ճղերով։ Իբրև Հասարակ բառ՝ Խաչար և խոշոր նոյն են։ Այսպէս wyl Gurdwpple pilone q wypu Leds, l. Arundo epigeios, 4wl Stipa tenacissima.

999. Խաշին.

Գալիենոսի բառից մէջ այս անունս զուգած է խանգարած Արմոքողիկե ա. նուան (միթ է Aristolochia ?), ուրիշ օրինակն այսօր տեղ գրեն Բեքտեն, զոր Ռուքեանն Համարի Լ: Blochnum, Յ. Bf309, որ է տեսակ Դաղձի։

1000. խաշխաշ

ԹԷ և յընտիր գիրս մեր յունական Մեկոն, Mix99, անուամբ յիշուի այս ծա. նօթ բոյսս, Լ. Papaver, Փ. Parot, բայց շատ հեղ մանաւանդ առ յետինս՝ այսու արեւելեան կոչմամբ, ts&#, ինչպէս գրէ նա և Մ. Գոչ իր առակաց մէջ Թ), տքնութեան օգտակար անուանելով, այսինքն քուն բերող, ինչպէս և Հին ժամանակաց Յունաց թէ առասպելախօսք թէ բժիշկք գրած են, և քնոյ չաս. տուծոյ մ’այլ՝ Մորթեւսի (Մրափ ?) ընծայած։ Ըստ գիտնոց նոցա և Արաբաց՝ մեր Ամասիացին այլ կ’ըսէ, «Սև ու սպիտակ լինի. լատն այն է որ Սպիտակ լինի. ինքն քուն կու սերէ. և կեղեւն զմազն սպիտակ կու առնէ. և Սեւուն ծաղիկն զխոցերուն տեղն անյայտ առնէ. և ի աչից ցաւերն այլ ի տան կու մտնէ. և թէ այն խաչխաչն որ ի ծովեզերքն կու բուսնի՝ տլէ այնպես կաթովը՝ նկրիսին օգտէ։ Այս ծովեզերեայ խաչխաչին համար առանձինն գրէ, Մուղարյան մականուանելով՝ ըստ Պէյթարայ (Մաքրուան,. !*), «ՄԷԿ Խաչխաչ-մն է որ ի ծովեզերքն կու բուսնի, և ծաղիկն դեղին կու լինի, և ծուռ ծուռ միրգ կ’ունենայ, որպէս ՀացՀամեմի Տունդ կու նմանի. և ոմանք այսոր Ծովու խաշխաշ կ’ասեն, Փ. Pavot Cornu.



[1]     In justum arborem apud Armenios assurgere ajunt.

[2]     Գերմանացի տեղագիր մի յիշէ Haykanwas՝ գրելով մեծողկոյզ խաղող յԵրեւան, Նախճաւան, Գանձակ:

[3]     Թուի, թէ գրիչն կ’ըսէ զայս առ ստացող գրոցն, որ է Պր. Հեթում՝ տէր Կոռիկոսի և Պատմիչ Թաթարաց կամ Արեւելեան ազգաց: