Այրարատ

Հեղինակ

Բաժին

Թեմա

184. ԲԱՐՁՐԱՉԱՓՈՒԹԻՒՆՔ

Նկարագիր բնութեան գաւառիս ըստ վերոյգրելումս բովանդակի ՚ի լերինն, կամ ՚ի լերինսն, զի կրկին են Մասիք, եւ յայն սակս յոգնական թուով կոչի, Մեծ կամ Աւագ եւ Փոքր Մասիս, առ ողնայարօք զնստագոյն լերանց ` կցի ընդ Մեծին, ՚ի հիւսիսոյ արեւմտից, յայլոց կողմանց նման նմին եւ առաւել եւս սութեալ եւ շեղջաձեւ ամբառնայ, տարակայութիւն երկոցուն այսոցիկ գագաթանց `  օդաչափութեամբ այսինքն ուղիղ գծաւ իբր վեց մղոն է, կամ ըստ մանրագոյն հաշուի Ֆէոտորովի չափականի ` 35, 064. իսկ զանազանութիւն բարձրութեան գագաթանցն ` սուղ ինչ պակաս 4000: - Եւ քանզի զբարձրութենէ է բանս. եւ Մասիս բարձրագոյն կէտ է համօրէն Հայաստան աշխարհի, առ աղօտ իմն համեմատական ցուցումն հասակի նորին եւ այլոց մասանց երկրին, յանդիման առնեմք զստուերագիր պատկեր բարձրաչափութեանց ` երկրագրական  գծի միոյ, ՚ի հիւսիսոյ արեւմտից ընդ հարաւ արեւելից, ՚ի Բաբերդոյ մինչեւ ՚ի Դավրէժ ( որ է գոգջիր բովանդակ երկայնութիւն  երկրիս ), ունելով ՚ի միջակին զերկոսին հսկայ հասակսն  զԱրագած եւ զՄասիս. զորոց ` եւ զայլ ամենայն  տեղեաց զչափ վերացմանն  յերեսաց ծովու ` ցուցցէ քանոն հազարական  ոտնաչափիցն թուահամարք  նշանակելոյ ` յեզեր տախտակին, եւ յայտ լիցի, օրինակ իմն, զի կատար Մասեաց  բարձր է իբրեւ 16, 000, իսկ աւանն Մեղրի իբրեւ 1500 միայն: Ըստ իրականին բարձրութեան ` ձեւագրեալքս համեմատին ` որպէս իսկ ըստ երկարութեան երկրին որպէս

 

ԲԱՐՁՐԱՉԱՓՈՒԹԻՒՆՔ

Այրարատ Աշխարհի եւ սահմանացն. Ըստ գծի ձգելոյ ՚ի Հ. Մ. Հր. Ել.

1 Բաբերդ

2 Լեռնանցք Խաղտեաց.

3 Դաշտ Կարնոյ.

4 Կարնոյ քաղաք ( Էրզիռում ).

5 Տեվէպոյուն լեառն.

6 Հասանկլայ.

7 Դաշտ Վերին Բասենոյ.

8 Գարաուրղան.

9 Երասխ գետ.

10 Լեռնանցք Մեծրաց ( Սօղանլու )

11 Չիրփագլու.

12 Կարս քաղաք.

13 Անի.

14 Ախուրեան գետ.

15 Արագած լեառն.

16 Էջմիածին.

17 Երեւան.

18 Կատար Մասեանց.

19 Սահման Սառամանեաց.

20 Փոքր Մասիս.

21 Ակոռի.

22 Պայէզիտ.

23 Նախճաւան.

24 Ջուղա.

25 Քէմքուն լեառն.

26 Որդուատ.

27 Քարավազք Երասխայ.

28 Մարանդ.

29 Մուշամպար լեառն.

30 Դավրէժ.

31 Որմեայ ծով.

32 Մեղրի աւան.