Հայ Մամուլի Մատենագիտական Գործեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՄԼՈՅ ՑՈՒՑԱԿ

1. ԱԶԱՏ ՀԱՅԱՍՏԱՆ

Օրաթերթ գրական, ազգային եւ քաղաքական։ Օրգան Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան։ Երեւան, տպ. «Յառաջ», 1921, 2 էջ (55 x 44 սմ.

Խմբագիր՝ Արտաշէս Չիլինգարեան [Ռուբէն Դարբինեան] եւ Մ. Օզանեան։

Սկսած է 1921 Փետրուար 19-ին եւ շարունակուած մինչեւ Մարտ։

Մարտ 18-ին թրքերէնով՝ Ազատ Էրմէնիստան, իսկ Մարտ 22-ին՝ ռուսերէնով՝ Սվապոդնայա Արմենիա։ Հայերէն բաժինը ընդամէնը լոյս տեսած է 36 թիւ։

 

2. ԱԶԱՏ ՍԻՒՆԻՔ

Քաղաքական, հասարակական, տնտեսական եւ գրական թերթ։

Լեռնահայաստանի կառավարութեան օրգան։ Գորիս, 1921, 4 էջ, (45 x 31 սմ.

Խմբ. ՝ Արշակ Մեհրաբեան։

Յուշապատումը զայն կը ներկայացնէ իբրեւ շաբաթաթերթ։ Թիւ 5-ը կը կրէ 1921 Մայիս 12 թուականը։

3. ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼԻ ԼՐԱԲԵՐ

Գրական, քաղաքական եւ հասարակական անկուսակցական օրաթերթ։ Ալեքսանդրապոլ, տպ. Մալխասեանի, 1919, 4 էջ, (42 x 39 սմ. Հրատարակիչ՝ Լ. Մալխասեան։ Խմբ. Մարմին։

4. ԱԼԻՔ

Հասարակական-քաղաքական շաբաթաթերթ։ Օրգան ՌԿ(բ)Պ

Ալեքսանդրապոլի կազմակերպութեան։ Ալեքսանդրապոլ, 1920, Յունուար 11։

Լոյս տեսած է 1 թիւ։ Համայնավար թերթ։

5. ԱՇԽԱՏԱՆՔ

Հասարակական, քաղաքական, գրական։ Երեւան, տպ. Կուլտուրա, 4-6 էջ (53 x 36 սմ. Յաջորդական խմբագիրներ՝ Հմայեակ Մ. Մանուկեան եւ Բարունակ Կապուտիկեան։ Այլ աղբիւրներ ալ Բ. Կապուտիկեանը (բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկեանի հայրը) կը նշեն իբրեւ մնայուն աշխատակից եւ խմբագիր։ Իր կեանքին վերջին շրջանին (մահացած է 1918 Օգոստոս 18-ին) խմբագրած է Աշխատանքը։ Արշաւիր Գազանճեան՝ Աշխատանքի վարչութեան, խմբագրութեան անդամ,   եւ երբեմն ալ՝խմբագիր։ Աշխատակիցներուն մէջ են՝ Խոսրով Խանջեան . Խորխոռունի), Սահակ Տէր Թովմասեան, Շիրին Եղիազարեան, Արմենակ Փոխարեան, Վահան Տէր Պետրոսեան (Հայկունի)։ Երեւանի Աշխատանքը շարունակութիւնն է Վանի Աշխատանքին, որ սկսաւ լոյս տեսնել 1910 Նոյեմբերին եւ շարունակուեցաւ մինչեւ 1915 թուականի Վասպուրականի յուլիսեան մեծ նահանջը։

6. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԴՐՕՇԱԿ

Սոցիալ-Յեղափոխական   կուսակցութեան   Ալեքսանդրապոլի կազմակերպութեան։ Ալեքսանդրապոլ, տպ. Հ. Ղասաբեանի, 1920, 4 էջ (53 x 35 սմ. Խմբ. մարմին։ Նուազագոյնը լոյս տեսած է 9 թիւ։

7. ԱՇԽԱՏԱՒՈՐԻ ՁԱՅՆ

Բանուորական եւ գիւղացիական օրաթերթ։ Ղարս, տպ. Սուրէնեանի, 1920, 2 էջ (44 x 35 սմ. Հրատ. ՝ Ղարսի Կօօպերատիւ Միութեան։ Նուազագոյնը լոյս տեսած է 11 թիւ։

8. ԱՊԱՌԱԺ

Քաղաքական, հասարակական եւ գրական թերթ։ Օրգան Հ. Յ. Դ. Շուշու Կոմիտէի։ Շուշի, տպ. Ս. Բաբաջանեանի, 1917-1919, 4 էջ (42 x 29 սմ. Խմբ. ՝ Հայրապետ Մուսայէլեան։ Յուշապատումը կը նշէ իբրեւ կիսամսեայ։

9. ԱՐԱՐԱՏԵԱՆ ԱՇԽԱՏԱՒՈՐ

Գիւղացիական թերթ։ Դաշնակցութեան Էջմիածնի Շրջանային Կոմիտէի օրգան։ Էջմիածին, տպ. Մայր Աթոռի, 1919, 4 էջ (47 x 31 սմ. Խմբ. ՝ Գ. Քեալաշեան։ Նուազագոյնը լոյս տեսած է 12 թիւ։

10. ԱՐՑԱԽ

Քաղաքական, հասարակական եւ գրական շաբաթաթերթ։ Ազգային Խորհուրդի օրգան։ Շուշի, տպ. Մ. Բաբաջանեանի, 1919, 4 էջ, (45 x 33 սմ. Խմբ. մարմին։

11. ԲԱՆԱԿԻ ՕՐ

Հրատարակութիւն խորհրդարանի նախագահութեան։ Երեւան, 21 Դեկտեմբերի 1919, 4 էջ (70 x 51 սմ. Խմբագիրներ՝ Սիմոն Վրացեան, Դաւիթ Անանուն եւ Ե. Յարութիւնեան։ Լոյս տեսած է 1 թիւ։

12. ԲԱՆԲԵՐ

Քաղաքական, հասարակական լրագիր։ Ալեքսանդրապոլ, 1920։ Խմբ. ՝ Ս. Խանոյեան։ Լոյս տեսած է 1 թիւ։

13. ԳԻՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆԴԷՍ

Գիտական, ուսումնասիրական օրգան։ Գիւղատնտեսական եւ Պետական գոյքերի Մինիստրութեան Գիւղատնտեսական բաժանմունք։ Երեւան, տպ. Կուլտուրա, 1920, 96 էջ (27 x 22 սմ. Խմբ. մարմին։ Լոյս տեսած է 1 թիւ։

14. ԳԻՒՂԱՑԻԱԿԱՆ ՄԻՈՒԹԻՒՆ

Շիրակի Գիւղացիական Միութեան օրգան։ Հասարակական, գրական, քաղաքական եւ կօօպերատիւ շաբաթաթերթ։ Հայաստանի Գիւղացիական Միութեան Արագած Կոմիտէ։ Ալեքսանդրապոլ, տպ. Սանոյեանի, 1919, 4 էջ (45 x 32 սմ. Խմբ. մարմին։

15. ԳԻՒՂԱՑՈՒ ՁԱՅՆ

Օրգան Հայաստանի Աշխատաւոր Գիւղացիական Միութիւններու։ Հասարակական, քաղաքական, տնտեսական շաբաթաթերթ։ Երեւան, տպ. Կուլտուրա, 1920, 4 էջ (47 x 31 սմ. Խմբ. մարմին։ Խմբ. ՝ Դրաստամատ Տէր-Սիմոնեան։

 

16. ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ

Կարս, 1920, 2 էջ (43 x 34 սմ. Խմբագիրներ՝ Սիմոն Վրացեան եւ Արշակ Աւագեան։ Շաբաթաթերթ։ Նուազագոյնը լոյս տեսած է 10 թիւ։

17. ԵՐԿԻՐ

Աշակերտական երկշաբաթաթերթ։ Օրկան Դաշնակցութեան Երկիր Աշակերտական Միութեան։ Երեւան, տպ. Այվազեանցի, 1919, 4 էջ (37 x 27 սմ. Խմբ. մարմին։ Նուազագոյնը լոյս տեսած է 2 թիւ։

18. ԶԱՆԳ

Քաղաքական, հասարակական եւ գրական թերթ։ Երեւան, տպ. «Կուլտուրա», 1917-1919, 4 էջ (43 x 30 սմ. Խմբագիրներ՝ Սիմոն Վրացեան եւ բժ. Արշակ Ղազարեան։ Հայր Մկրտիչ Պոտուրեան կու տայ յաւելեալ տեղեկութիւններ. «Եռօրեայ, ապա՝ երկօրեայ։ Հ. Յ. Դաշնակցութեան Երեւանի Կենտր. եւ Քաղ. Կոմիտէների»։ Խմբագիրներու շարքին կը նշէ Սարգիս Թորոսեանը. Հայ Հանրագիտակ, Պուքրէշ, 1938, էջ 761։ Իսկ Յուշապատումը կը գրէ. «Երկօրեայ, խմբ. Փ. Յակոբեան, Ս. Թորոսեան, Սիմոն Վրացեան» (էջ 574)։

19. ԷՋՄԻԱԾԻՆ

Պաշտօնական ամսագիրը Հայրապետական Աթոռոյ Ս. Էջմիածնի։ Էջմիածին, հրատ. «Մայր Աթոռ»ի, 1920 (սկսած է վերահրատարակուիլ 1944-ին)։ Լոյս տեսած է 1820 Յունուար–Ապրիլ՝ իբրեւ շաբաթաթերթ, ընդամէնը 8 թիւ։ Թերթին աշխատակցած են Արսէն ծ. վրդ. Ղլըճեան, Գիւտ ծ. վրդ. Տէր Ղազարեան, Մեսրոպ եպս. Տէր-Մովսիսեան, Հայկ Աճէմեան եւ ուրիշներ։ Օրուան Կաթողիկոսը՝ Գէորգ Ե., ունի հայրապետական մաղթանք. «... Օրհնել նրա ծնունդը եւ աղօթել բարձրելոյն, որ արժանացնէ   տեսնելու Մասիսի գլխին Հայկական դրօշակի ծածանումը ու Միացեալ մեծ Հայաստանի հաստատութիւնը»։ Անկախ եկեղեցական-կրօնական նիւթերէ, զբաղած է հողային հարցով, հանրապետութեան դպրոցներով, հայ ազատագրական պայքարի պատմութեամբ եւ մատենագրական հարցերով։

20. ԹՈԹՈՎԱՆՔ

Երկշաբաթաթերթ։ Երեւանի Ամերիկեան Որբանոցներու Աշակերտական Միութեան օրգան։ Երեւան, 1919, 4 էջ (25 x 22 սմ. Լոյս տեսած է 1 թիւ։

21. ԺՈՂՈՎՈՒՐԴ

Քաղաքական, հասարակական եւ գրական թերթ։ Օրգան Հայ Ժողովրդական կուսակցութեան։ Երեւան, տպ. Լոյս, 1918-1920, 4 էջ (53 x 35 սմ. Խմբագրութիւն՝ Երուանդ Յարութիւնեան, Յովհաննէս Ստեփանեան, Տիգրան Հախումեան։ Սկիզբը՝ եռօրեայ, ապա՝ երկօրեայ, յետոյ՝ օրաթերթ։

22. ԼՈՌՈՒԱՅ ԳԻՒՂԱՑԻՈՒԹԵԱՆ ՁԱՅՆԸ

Երկշաբաթաթերթ։ Լոռի Հաղբատ, տպ. Լոյս [Երեւան], 1920 (33 x 23 սմ. Լոյս տեսած է Յունուար 20 Ապրիլ 4, 5 թիւ։

23. ԽՕՍՔ

Հասարակական, տնտեսական եւ գրական թերթ։ Օրգան Հայաստանի Կոմունիստ կուսակցութեան։ Երեւան, տպ. Կուլտուրա, 19181919, 4 էջ, (45 x 30 սմ. Խմբ. -հրատարակիչ՝ Արշաւիր Մելիքեան։ Նախապէս լոյս տեսած է 1913-1914։

24. ԿԱՅԾ

Հասարակական, քաղաքական եւ գրական։ Օրգան Ռուսաստանի Սոցիալ Դեմոկրատ Բանուորական կուսակցութեան Հայաստանի Կազմակերպիչ Բիւրոյի ու Երեւանի Քաղաքային Կոմիտէի։ Երեւան, տպ. Կուլտուրա, 1918-1919, 2-4 էջ (51 x 35 սմ. ապա՝ 60 x 46 սմ. Խմբ. մարմին։ Վերջին շրջանին խմբ. ՝ Թադէոս Աւդալբէկեան։ Մենշեւիկներու օրգան։

25. ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ ԼՐԱԲԵՐ

Երեւան, հրատ. Ներքին Գործոց Նախարարութեան, 1918-1920, 24 էջ (53 x 35 սմ., 59 x 45 սմ. Եռօրեայ։ Ունեցած է խմբագրական կազմ։ Կառավարութեան պաշտօնաթերթ։ Լոյս տեսած է հայերէն եւ ռուսերէն։

26. ԿԱՐՄԻՐ ՆԱԲԱԹ

  Քաղաքական օպոզիցիոն թերթ։ Ալեքսանդրապոլ, 1919, 8 էջ (32 x 22 սմ. Հայերէն-ռուսերէն։ Խմբ. մարմին։

27. ԿՈՄՈՒՆԻՍՏ

ՌԿ(բ)Կ Երեւանի Քաղաքային Կոմիտէի անլեկալ օրգան։ Երեւան, 1920։

28. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՇԽԱՏԱՒՈՐ

Երկօրեայ։ Օրգան Հ. Յ. Դ. Երեւանի Կենտրոնական եւ Տեղական Կոմիտէներու։ Երեւան, հրատ. Ներքին Գործոց Նախարարութեան, 1919-1920, 2-4 էջ, (54 x 38 սմ., 44 x 29 սմ. Խմբ. ՝ Վահան Խորէնի (Տէր Գէորգեան)։ Հրատարակութեան թուականներուն շուրջ աղբիւրները կը տարբերին։ Յուշապատումը կու տայ 1919-1920։ Պետրոսեանը՝ 19171919, Կիրակոսեանը՝ նոյնպէս, 1917-1919 (բայց նշուած թիւերէն աւելի ճիշդ է սկզբնաւորութիւնը նկատել 1919 թուականը, քան թէ 1917-ը)։

29. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՕՕՊԵՐԱՑԻԱ

Օրգան Հայաստանի Կօօպերատիւների Միութեան։ Երեւան, հրատ. Կօօպ «Հայկօօպ»ի, տպ. Էջմիածնի, 1919-1920, 1923-1931, 32 էջ, (25 x 17 սմ. Խմբագիր՝ Սիմոն Վրացեան, ապա՝ Դաւիթ Անանուն, ապա՝ խմբ. մարմին։ Ս. Վրացեան Հայաստանի Հանրապետութիւն երկին վերջաւորութեան, «Խմբագրած պարբերականներ» խորագիրին տակ կը նշէ իր խմբագրած թերթերը եւ կու տայ խմբագրած տարիները։ Այս թերթին դիմաց կը գրէ՝ 1918-1919 (Պէյրութ, 1958, էջ 684)։ Վրէպ մը կայ։ Յովհաննէս Պետրոսեան, որ սովորաբար ժլատ է դաշնակցական թերթերու եւ դաշնակցականներու կողմէ խմբագրուած թերթերու հանդէպ, հոս բացառաբար կու տայ որոշ մանրամասնութիւններ (էջ 326-328)։ Թերթը սկսած է 1919 Յունուար 1-ին։ Ըստ երեւոյթին, եղած է երկշաբաթաթերթ։ 1919-ին լոյս տեսած է 21 թիւ (652 էջ)։ Իսկ 1920ին՝ 22 թիւ (924 էջ)։ Առաջին խմբագրականին մէջ, «Մեր հայեացքներն ու ծրագիրը» խորագիրին տակ, կ՚ըսուի. «Աննպաստ պայմաններում է ծնունդ առնում Հայաստանի կօօպերացիան՝ համագործակցական շարժման նուիրուած առաջին թերթը Հայաստանի հողի վրայ։ (... ) Հայաստանի կօօպերացիան՝ հետեւեալ բաժինները պիտի ունենայ. 1. խմբագրական, 2. ընդհանուր յօդուածներ, 3. գրական պատմուածք, բանաստեղծութիւն կօօպերացիայի կեանքից. 4. թղթակցութիւններ. 5. կօօպերատիւ կեանք, 6. իրաւաբանական խորհուրդներ. 7. գործնական խորհուրդներ. 8. առաջարկ եւ պահանջ. 9. յայտարարութիւններ» (էջ 326)։ Կրցած է պատուաւոր ձեւով իրագործել իր ծրագիրը՝ իր շուրջ համախմբելով հին ու նոր մտաւորականներ եւ գրագէտներ։ Աշխատակիցներու ցանկին մէջ կը գտնենք Դ. Անանուն, Հ. Տէր Յարութիւնեան, Վահան Տոտոմեանց, Խաչիկ Սամուէլեան, Ստեփան Զօրեան, Եղիշէ Չարենց, Դերենիկ Դեմիրճեան, Վէսպէր (Մարտիրոս Տապաղեան), Վահան Թոթովենց, Լէօ (Առաքել Բաբախանեան), Պ. Զաքարեան, Վրթանէս Փափազեան, Իրազեկ (Յակոբ Տէր Յակոբեան), Վահան Տէրեան եւ ուրիշներ։

30. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁԱՅՆ

Օրաթերթ։ Օրգան Հայ Ռամկավար կուսակցութեան Հայաստանի Խորհրդի։ Երեւան, տպ. Հայրենիք, 1919-1920, 4 էջ (53 x 35 սմ. Խմբ. ՝ Արտակ Դարբինեան։

31. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՕՐԷՆՔՆԵՐԻ ՀԱՒԱՔԱԾՈՒ Հրատարակութիւն խորհրդարանի։ Երեւան, տպ. Էջմիածնի Մայր Աթոռի, 1919-1920, 8 էջ (25 x 18 սմ.

32. ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԼՐԱՏՈՒ

Երեւան, 1918։ Լոյս տեսած է 6 թիւ։

33. ՂԱՐԱԲԱՂԻ ՍՈՒՐՀԱՆԴԱԿ

Լրագիր։ Շուշի, Կօալիցիա Կառավարութեան պաշտօնական հրատ., տպ. Մ. Բաբաջանեանի, 1919, 4 էջ, (32 x 25 սմ. Կիրակոսեան իբրեւ հրատարակման տարեթիւ կը նշէ 1918-ը։

34. ՄԱԼԱՐԻԱ

Գիտական-հասարակական հանդէս։ Երեւան, հրատ. Տրոպիկ Հիւանդութիւնների Յանձնաժողովի, 1920, 32 էջ, (24 x 16 սմ. Խմբագիրներ՝ Լ. Յովհաննիսեան եւ Ա. Իսահակեան։

35. ՄԱՐԴԿԱՅՆՈՒԹԻՒՆ

Անկախ Սոցիալիստների օրգան։ Ալեքսանտրապոլ, տպ. Սանոյեանի, 1918-1919, 4 էջ, (62 x 46 սմ., ապա 48 x 31 սմ. Եռօրեայ։ Խմբ. ՝ Լեւոն Սարգսեան։

36. ՄԵՐ ՁԱՅՆԸ

Աշխատաւորական թերթ։ Գանձակ, 1918, 4 էջ, (35 x 28 սմ. Եռօրեայ։ Օրգան Հ. Յ. Դաշնակցութեան։ Խմբ. մարմին։

37. ՅԱՌԱՋ

Հասարակական, քաղաքական, տնտեսական եւ գիտական։ Երեւան, տպ. Ուրարտիա, 1918-1920, Դեկտ. 2. 4 էջ (61 x 50 սմ. Հ. Յ. Դ. Բիւրոյի օրգան։ Յաջորդական խմբագիրներ՝ Սիմոն Վրացեան, Արտաշէս Չիլինգարեան (Ռուբէն Դարբինեան), Վահան Նաւասարդեան եւ Մ. Օզանեան։ Հայաստանի խորհրդայնացումէն ետք, կը դադրի թերթը։ Կարօ Սասունի կը գրէ. «Ձախ դաշնակցականներից ոմանք Դեկտեմբեր 2ին մտան «Յառաջ»ի խմբագրատունը՝ «յեղաշրջում» յառաջացնելու համար եւ ուզեցին այդ օրուան թերթին տէրը դառնալ, բայց Մ. Օզանեան մերժեց ենթարկուիլ։ Կուսակցութեան կարգադրութեամբ այդ օրուան «Յառաջ»ի թիւը լոյս տեսաւ մեր ընկերներու խմբագրութեամբ», (Փետրուարեան ապստամբութիւնը, Հայրենիք ամսագիր, Գ. տարի, թ. 2 [Հոկտեմբեր 1925], էջ 93)։

38. ՅՈՅՍ

Աշակերտական շաբաթաթերթ։ Ալեքսանդրապոլ, տպ. Ղասապեանի, 1919, 4 էջ (42 x 31 սմ. Հ. Յ. Դ. Աշակերտական Միութեան օրգան։ Խմբ. մարմին։

39. ՆՈՐ ԿԵԱՆՔ

Քաղաքական, հասարակական եւ գրական թերթ։ Երեւան, տպ. Ներքին Գործերի Նախարարութեան, 1918, 4 էջ (52 x 32 սմ. Եռօրեայ։ Դաշնակցական թերթ։

40. ՆՈՐ ԿԵԱՆՔ

Հասարակական, քաղաքական, գրական օրաթերթ։ Օրգան Ժողովրդական կուսակցութեան։ Ալեքսանդրապոլ, տպ. Սանոյեանի, 1919, 4 էջ (49 x 32 սմ. Խմբ. ՝ Տ. Հախումեան։

41. ՆՈՐ ԿԵԱՆՔ

Հասարակական եւ քաղաքական օրգան։ Շուշի, տպ. Մ. Բաբաջանեանի, 1919, 4 էջ (49 x 32 սմ. Սպեցիֆիկներու թերթ։ Խմբ. մարմին։

42. ՆՈՐ ՈՒՂԻ

Երեւան, 1920։

43. ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ

Աշակերտական շաբաթաթերթ։ Օրգան Հայաստանի Ընդհանուր Աշակերտական Միութեան Կենտրոնական Խորհրդի։ Երեւան, 1920, 4 էջ (43 x 27 սմ., ապա՝ 40 x 22 սմ)։ Խմբ. մարմին. Ա. Խանջեան, Վ. Խերանեան եւ Ա. Ղազարեան։ Սկսած է լոյս տեսնել Մարտ 17-ին։ Յուշապատումը կը նշէ իբրեւ դաշնակցական թերթ։

44. ՇԱՆԹ

Օրգան Դաշնակցական Աշակերտական Միութեան։ Երեւան, տպ. Լոյս, ապա՝ Ներքին Գործոց Նախարարութեան, 1918-1919, 4 էջ, (39 x 29 սմ., ապա՝ 54 x 34 սմ. Խմբ. ՝ Հ. Ասատրեան։ Յուշապատումը եւ Փափազեանը կը նշեն իբրեւ պարբերաթերթ։

45. ՇԱՐԺՈՒՄ

Աշակերտական օրգան։ Ախալցխա, տպ. Եղբ. Մարտիրոսեանների, 1917-1918, 4 էջ, (53 x 35 սմ. Հրատ. ՝ Յ. Բուլանեան, խմբագիրներ՝ Ա. Աւագեան եւ Մ. Զարիֆեան։

Շաբաթաթերթ։ 1917-ին լոյս տեսած է 37 թիւ, 1918-ին՝ 33 թիւ։ Դաշնակցական թերթ։

46. ՇԻՐԱԿԻ ԱՇԽԱՏԱՒՈՐ

Օրգան [Դաշնակցութեան] Ալեքսանդրապոլի տեղական կոմիտէի։ Ալեքսանդրապոլ, տպ. Հ. Ղասաբեանի, ապա՝ Շիրակ, 1919-1920, 4 էջ (48 x 32, ապա` 41 x 39 սմ. Հ. Յ. Դաշնակցութեան Շիրակի Կենտրոնական եւ Ալեքսանդրապոլի տեղական կոմիտէներուն օրգանը։ Պատ. խմբագիրներ՝ Հ. Սարգսեան եւ Յ. Չոլագեան։

47. ՈՐՈՏԱՆ

Դաշնակցութեան Զանգեզուրի Կոմիտէի օրգան։ Գորիս, տպ. Սասուն, 1918-1919, 4 էջ (46 x 31 սմ. Խմբագրական մարմին։ Յուշապատումը կը նշէ իբրեւ պարբերաթերթ, իսկ Փափազեանը՝ շաբաթաթերթ։

48. ՌԱԶՄԻԿ

Կարս, 1918։

49. ՌԱԶՄԻԿ

Զօրական շաբաթաթերթ, Երեւան, տպ. Հայրենիք, 1920-1921, 16 էջ (32 x 23 սմ. Խմբ. մարմին։ Դաշնակցական թերթ։   Հաւանաբար դադրած է Հայաստանի խորհրդայնացումէն ետք (Դեկտ. ) եւ վերահրատարակուած՝ 1921 Փետրուար եւ Մարտ ամիսներուն։

50. ՍԻՒՆԻՔ

Հասարակական, քաղաքական, տնտեսական եւ գրական թերթ։ Կիսամսեայ։ Օրգան Հ. Յ. Դաշնակցութեան։ Գորիս, 1918-1920, 4 էջ (42 x 30 սմ., ապա՝ 54 x 31 սմ. Պատ. խմբ. ՝ Հ. Տէրունի։

51. ՍՈՑԻԱԼԻՍՏ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ

Սոցիալիստ Յեղափոխականների կուսակցութեան Հայաստանի կոմիտէի օրգան։ Երեւան, Սոցիալիստ Յեղափոխականների կուսակցութեան տպ., 1919-1920, 4 էջ, ապա 10 էջ (53 x 35 սմ., ապա՝ 36 x 27 սմ. Խմբ. մարմին։ Եռօրեայ։ Լոյս տեսած է 39 թիւ։

52. ՍՊԱՐՏԱԿ

Օրգան Երիտասարդ   Սոցիալիստ Ինտերնացիոնալիստների Սպարտակ Միութեան։ Երեւան, տպ. Կուլտուրա, 1919, 2 էջ (50 x 31 սմ. Խմբ. մարմին Ղ. Ղուկասեան, Աղասի Խանջեան եւ Վ. Խերանեան (Ծովեան)։ Լոյս տեսած է 1 թիւ։ Համայնավար թերթ։

53. ՎԱՆ ՏՈՍՊ

Հասարակական, քաղաքական, գրական շաբաթաթերթ։ Հրատ. Հայ Ռամկավար կուսակցութեան, Երեւան, տպ. Լոյս, 1919, 4 էջ, (53 x 36 սմ. Խմբագիրներ՝ Վարդան Պապիկեան եւ Արշակ Ղարիբեան։ Նուազագոյնը լոյս տեսած է 12 թիւ։

54. ՎԵՐԱԾՆՈՒՆԴ

Աշակերտական, գրական երկշաբաթաթերթ։ Հայ Ռամկավար Աշակերտական Միութեան։ Երեւան, 1919, 4 էջ (37 x 24 սմ. Նուազագոյնը լոյս տեսած է 6 թիւ։

55. ՔԱՍԱԽ

Հասարակական-գրական թերթ, Աշտարակ, տպ. Էջմիածնի, 1919բ։ Հայաստանի Հանրապետութեան շրջանի մամուլը, ինչպէս օրուան կառավարութիւնը, ինքզինք կը նուիրէր հայ ժողովուրդի սպասարկութեան։ Ձեռքի տակ ունինք այդ մամուլէն արտատպում մը, ուր յստակօրէն կ՚երեւի այդ մամուլին ճիգը՝ հայացնելու հայ պետական վարչամեքենան, հայ մամուլն ու հայ մարդը։ Փարիզի Վերածնունդ շաբաթաթերթը . տարի, թիւ 15, 5 Յուլիս 1919, էջ 254) իր «Ազգային լուրեր»ու բաժինին մէջ արձագանգ կը հանդիսանայ Հայաստանի մէջ հայ լեզուի պաշտպանութեան համար թափուած ճիգին։