Հայ Մամուլի Մատենագիտական Գործեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԿՌԻՒ

Կիսամսաթերթ (խմորատիպ): Աղթամար: 1908 Դեկտեմբեր ՞: Պոլսոյ Ազդակ շաբաթաթերթը Ծովակին լոյս ընծայումը յայտնելէ ետք. ընդարձակ մէջբերում կը կատարէ անկէ: Ապա կը գրէ, «Միեւնոյն յօդուածէն կը տեղեկանանք. թէ այժմ կը հրատարակուի Շատախի մէջ Տիգրիս. Վանայ մէջ՝ Արծիւ եւ Կռիւ»: [1] Մեր այլ աղբիւրները կը նշեն Աղթամար։

Ա. Ալպօյաճեան կը գրէ, «1908 Դեկտեմբեր: Աղթամար (աշակերտական)»: [2]

Ե. Տէր Մկրտիչեան, «Կիսամսաթերթ. խմորատիպ. 1908. Աղթամար (Գաւաշ)»: [3]



[1]            Թ, 6 (17/30 Յունուար. 1909). էջ 95:

[2]            Հայրենիք ամս,. Ժ, տարի. թ, 10 (Օգ,. 1932). էջ 137:

[3]            Գանձեր,,,. էջ 622: