ԵԲՐԱՅԵՑՒՈՑ
-
Իսահակ.
-
Յակոբ.
-
Ղեւի.
-
Կահաթ
-
Ամրամ.
-
Մովսէս.
-
Յեսու:
Ի
սմանէ
յառաջ՝
ոչ
ըստ
ազգի,
այլ
ըստ
յառաջադիմութեան
արանց.
զի
եւ
ամենեքեան
յԱբրահամէ:
Ի
սատակել
սորա
զՔանանացիս՝
անցին
ի
սմանէ
փախստականք
յԱգռաս,
նաւելով
ի
Թարսիս.
եւ
այս
յայտնի
է
դրոշմամբն,
որ
յարձանսն
Ափրիկեցւոց
աշխարհին
գրեալ
կան
մինչեւ
ցայսօր
ժամանակի
արդարապէս
այսպէս.
«Ի
Յեսուայ
գողոյ
փախուցեալ՝
մեք
նախարարք
Քանանացւոց
եկաթ
բնակել
աստե:
Յորոց
մի
եւ
Քանանիդաս
պատուականագոյն
մեր
ի
Հայս:
Եւ
ստուգեալ
հաւաստի
գտաք
զսերունդս
ազգին
Գնթունեաց
ի
սմանէ
առանց
հակառակութեան
լեալ.
զայս
եւ
բարք
արանց
ազգին
յայտնեն՝
Քանանացի
գոլ:
-
Գոթոնիէլ.
-
Աւովդ.
-
Բարակ.
-
Գեդէոն.
-
Աբրիմելէք.
-
Թովղայ.
-
Յայիր.
-
Եփթայի.
-
Եսեբովն.
-
Եղովն.
-
Ղաբդոն.
-
Սամփսոն.
-
Հեղի.
-
Սամուէլ.
-
Սաւուղ.
-
Դաւիթ,
եւ
որ
ի
կարգին:
ՔԱՂԴԷԱՑՒՈՑ
-
Արիոս.
-
Առալիոս,
[որ]
Ամիւռոս.
-
Քսերքսէս,
[որ
եւ]
Բաղէոս.
-
Առմամիթռէոս.
-
Բելոքոս.
-
Բալէոս.
-
Աղտադոս.
-
Մամիթոս.
-
Մասքաղէոս.
-
Սփերոս.
-
Մամիղոս.
-
Սպարեթոս.
-
Ասկատադէս.
-
Ամինտէս.
-
Բելոքոս.
-
Բաղոտոռէս.
-
Ղամպառիտէս.
-
Սուսառիս.
-
Ղամբառիս.
-
Պաննիաս.
-
Սոսառմոս.
-
Միթռէոս.
-
Տեւտամոս.
-
Տեւտէոս.
-
Թինեւս.
-
Դեռկիւղոս.
-
Եւպաղմոս.
-
Ղաւոսթենիս.
-
Պեռիտիադէս.
-
Ոփռատիոս.
-
Փռատինիս.
-
Ակռազանիս.
-
Սարդանապաղոս:
ՀԱՅՈՑ
-
Արայեան
Արայ:
Սա
մերոյն
Արայի
որդի,
Արայ
ի
Շամիրամայ
կոչեցեալ,
եւ
զգործ
վերակացութեան
աշխարհիս
նմա
հաւատացեալ:
Իսկ
նորա՝
-
Անուշաւան.
-
Պարէտ.
-
Արբակ.
-
Զաւան.
-
Փառնակ.
-
Սուր:
-
Առ
սովաւ
Յեսու
որդի
Նաւեայ:
-
Հաւանակ.
-
Վաշտակ.
-
Հայկակ:
Զսմանէ
ասեն
լինել
առ
Բելոքոսիւ
եւ
ամբոխս
իմն
արարեալ
անխորհուրդս
եւ
մեռանել
ի
նմին:
-
Ամպակ.
-
Առնակ.
-
Շաւարշ.
-
Նորայր.
-
Վստամկար.
-
Գոռակ.
-
Հրանտ.
-
Ընձաք.
-
Գղակ.
-
Հօրոյ.
-
Զարմայր:
Սա
օգնական
Պռիամու
ի
Տեւտամայ
առաքեալ
ընդ
եթովպացի
զօրուն՝
մեռանի
ի
քաջացն
Հելլենացւոց:
-
Պերճ.
-
Արբուն.
-
Բազուկ.
-
Հոյ.
-
Յուսակ.
-
Կայպակ.
-
Սկայորդի:
Ի
(ԻԱ)
Վասն
արայեանն
Արայի,
եւ
եթէ
սորա
որդի
Անուշաւան
Սօսանուէր:
Այլ
անդէն
իսկ
ի
կենդանութեան
իւրում
Շամիրամ
զծնեալն
ի
Նուարդայ
ի
սիրելի
կնոջէն
Արայի,
որ
էր
երկոտասան
ամաց
մնացեալ
ի
մահուանն
Արայի,
վասն
առաջին
իւրոց
խանդաղատանացն
որ
առ
Արայն
գեղեցիկ՝
կոչէ
զանուն
նորա
Արայ,
եւ
կարգէ
զնա
ի
վերակացութիւն
աշխարհիս,
մտերմութեամբ
հաւատացեալ
ի
նա.
զորմէ
եւ
մեռանել
ասեն
ընդ
Շամիրամայ
ի
պատերազմին:
Բայց
յարէ
զկարգ
բանից
զկնի
այսորիկ
օրինակ
զայս:
Արայեանն
Արայ
մեռանի
ընդ
Շամիրամայ
ի
պատերազմին,
թողլով
արու
զաւակ
ամենահարուստ
եւ
շատահանճար
յիր
եւ
ի
բան՝
զԱնուշաւանն
Սօսանուէր:
Քանզի
ձօնեալ
էր
ըստ
պաշտամանց
ի
սօսիսն
Արամանեկայ
որ
յԱրմաւիր.
զորոց
զսաղարթուցն
սօսաւիւն,
ըստ
հանդարտ
եւ
կամ
սաստիկ
շնչելոյ
օդոյն,
եւ
թէ
ուստի
շարժումն՝
սովորեցան
ի
հմայս
յաշխարհիս
Հայկազնաց,
եւ
այս
ցբազում
ժամանակս:
Այս
Անուշաւան
բաւական
ժամանակս
արհամարհութիւն
կրեալ
ի
Զամեսեայ՝
տուայտի
ի
դրանն
արքունի.
իսկ
օգնեալ
ի
բարեկամաց՝
շահի
զմասն
ինչ
աշխարհիս,
հարկահանութեամբ
խնամել,
զկնի
ապա
եւ
զբոլորս:
Այլ
կարի
շատ
լինի,
եթէ
զամենայն
որ
ինչ
արժանն
իցէ՝
ասիցեմք
ի
ճառիս
զնախակարգելոց
արանց
զբանս
եւ
զգործս: