Պատմութիւն Հայոց

Հեղինակ

Բաժին

Թեմա

Աբգար Արշամայ, իշխան աշխարհի, առ Յիսուս փրկիչ եւ բարերար, որ երեւեցար յԵրուսաղէմացւոց աշխարհիդ, ողջոյն:

Լուեալ է իմ վասն քո եւ վասն բժշկութեանդ, որ լինի ի ձեռս քո առանց դեղոց եւ արմատոց. զի որպէս ասի՝ տաս դու կուրաց տեսանել եւ կաղաց գնալ, եւ զբորոտս սրբես եւ զայսս պիղծս հանես, եւ որ միանգամ չարչարեալ են յերկար հիւանդութեամբք՝ բժշկես. դու եւ զմեռեալս յարուցանես: Եւ իբրեւ լուայ վասն քո զայս ամենայն՝ եդի ի մտի իմում մի յերկուց աստի. կա՛մ թէ դու Աստուած իցես, իջեալ յերկնից, եւ գործես զայդ. կամ թէ որդի իցես դու Աստուծոյ, եւ զայդ առնես: Արդ վասն այնորիկ գրեցի ես առ քեզ՝ աղաչել զքեզ, զի աշխատ լինիցիս եւ եկեսցես առ իս եւ բժշկեսցես զհիւանդութիւնս զոր ունիմ ես: Նա եւ լուայ, զի Հրեայք տրտնջեն զքէն եւ կամին չարչարել զքեզ. բայց քաղաք մի փոքրիկ եւ գեղեցիկ է իմ, եւ բաւական է մեզ երկոցունցս:

Որոց տարեալ զթուղթն՝ պատահեցին նմա յԵրուսաղէմ: Զայս վկայէ եւ աւետարանական բանն, եթէ «Էին ոմանք ի հեթանոսաց եկելոց առ նաե. վասն ոչ համարձակին, որք լուանն, ասել ցՅիսուս, այլ ասեն ցՓիլիպպոս եւ ցԱնդրէաս. եւ նոքա ասեն ցՅիսուս: Իսկ ինքն Փրկչին մեր յայնմ ժամանակի յորում կոչեացն զնա Աբգար՝ ոչ առ յանձն. բայց թղթոյ արժանի արար զնա, որ ունի օրինակ զայս. -