Անտիպներ

Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  
ՅԱՒԻՏԵՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ 
       Անոնցմէ չէ՛ր, որոնց շա՜տ կը հանդիպինք հեշտասէր 
Վէպերու մէջ։ Դքսուհի՞, ծաղկավաճա՞ռ , չեմ ըսեր։ 
Ո՛չ նոճեգեղ, ո՛չ փոքրիկ, ո՛չ գեղեցիկ, ո՛չ տգեղ
Ցնցոտիո՞վ, սնդուսո՞վ . կինը կի՛ն է ամէն տեղ։ 
       Չեմ գիտեր զինքը ինչպէս եւ ո՞ւր էի ես տեսեր 
Սէր չունէինք իրարու. ո՛չ արտասուք, ո՛չ հառաչ։ 
Միա՛յն երբեմն մութ բաներ կ’ըսէր նայուածքը շքեղ
Կապո՞յտ, թէ՞ սեւ չեմ յիշեր աչքը աչք է ամէն տեղ։ 
       Օր մ’ալ ինչո՞ւ, չեմ գիտեր, կը կարծեմ թէ պարզապէս 
Շատ թափանցիկ էր չփակն խոտորեցայ ես ճամբէս… 
—Անասուն, մարդ (ու քերթող… ) կիրքը կի՜րք է ամէն տեղ։ 
       —Յոգնա՜ծ, անո՜ւժ , ըսաւ ինձ. «Ես քենէ սէր մուրացի 
Դուն նախատի՛նքըդ թափիր արգանդիս մէջ կանացի… 
—Լացի՜… Ինչո՞ւ… Նոյն անմիտ պատմութիւնն է ամէն տեղ։ 
       Լօզան, 1 Յուլիս 1909